PDA

Դիտել ողջ տարբերակը : Սովորում եմ ռադիացիոն հիգիենա, օգնության կարիք ունեմ



StrangeLittleGirl
03.12.2006, 17:46
Ժողովու՛րդ, հիմա դաս եմ անում, իսկ դասիս մեծ մասը հենց ֆիզիկայի հետ կապ ունի: Քանի որ վերջին երեք տարվա ընթացքում ֆիզիկայի հետ բացարձակապես չեմ առնչվել, ահագին բան մոռացել եմ, նոր բան էլ չեմ սովորել: Հիմա էլ դաս անելիս դժվարությունների եմ հանդիպում: Կներեք, եթե հարցս անհեթեթ է: Գուցե դասագիրքը ռուսերեն է, ես ճիշտ չեմ հասկացել, գուցե ֆիզիկայի գիտելիքներիս պակասից է: Ամեն դեպքում…
Այստեղ գրված է, որ ռադիոկատիվ փոխակերպման չորս տարատեսակ կա. ալֆա-տրոհում, բետա-տրոհում, թերմոմիջուկային ռեակցիաներ (եթե տերմինը սխալ եմ թարգմանել, կներեք) և միջուկների ինքնակամ տրոհում (սա էլ ոնց որ ճիշտ չեմ թարգմանել, բայց հույս ունեմ, որ հասկացաք):
Առաջին երեքը լրիվ պարզ ու հասկանալի են, բայց չորրորդի մասին հարց ունեմ:
Այստեղ գրված է. «Միջուկների ինքնակամ տրոհումը դիտվում է բարձր կարգաթիվ ունեցող տարրերի մոտ նեյտրոնի զավթման ժամանակ, որի հետևանքով առաջանում են ավելի թեթև տարրերի միջուկներ՝ էներգիայի անջատմամբ»:
Չեմ հասկանում. եթե միջուկը նեյտրոն է զավթում, ինչպե՞ս են ավելի թեթև տարրեր առաջանում, պետք է որ հակառակը լիներ:

Կխնդրեի հասկանալի լեզվով բացատրել: Նախօրոք շնորհակալություն:
Մինչ նոր հարցեր

Guest
04.12.2006, 17:15
«Միջուկների ինքնակամ տրոհումը դիտվում է բարձր կարգաթիվ ունեցող տարրերի մոտ նեյտրոնի զավթման ժամանակ, որի հետևանքով առաջանում են ավելի թեթև տարրերի միջուկներ՝ էներգիայի անջատմամբ»:

Նեյտրոնը զավթվում է, բայց նույն ժամանակ անջատվում է էներգիա;) Ես մտածում եմ, որ այդ ա պատճառը ավելի թեթև դարնալու:

E = mc^2, եթե անջատված E-ն մեծ է mc^2-ուց ապա միջուկը կթեթևանա:

Tigana
25.04.2007, 23:40
բայց ինչ կապ ունի ,եթե մարմնից ասենք լիցք վերցնենք,պիտի թեթևանա?
եթե ինձ տոկը խփում ա ես քանի կիլօ եմ էդ պահին ծանրանում:
եթե նեյտրոն են գավթում միջուկից, երևի ավելի թեթև ա դառնում էն ատոմը,որից վերցրել են,ոչ թե...