PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսանողական ՈՒՀԱ (КВН)



Artgeo
03.12.2006, 05:42
Հարգելի Ակումբցիներ, ֆորումի հյուրեր և նամանավանդ ԵՊՀ-ի ներկա, նախկին ու ապագա ուսանողներ տեղեկացնում եք ձեզ, որ դեկտեմբերի 17-ին, ժ. 18.00-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի կունենա Հայաստանի Ուսանողական Ասոցիացիայի կողմից կազմակերպված ՈՒՀԱ ուսանողական լիգայի 1/4 փուլի առաջին խաղը, որին մասնակցում է նաև Երևանի Պետական համալսարանի «ԵՊՀ+» թիմը։
http://www.ysu.am/site/images/ysu_gerb_1.gif
http://www.ysu.am/site/images/ysu_gerb_2.gif

Սիրով հրավիրում ենք։ Հետաքրքիր և ուրախ ժամանցն ապահովված է։ :)

Տոմսերի համար դիմել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկ, ուսանողական խորհուրդ կամ մշակույթի բաժին։
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 և 2000 դրամ։

Ուլուանա
03.12.2006, 21:40
Ժողովուրդ, կարելի է ակումբի անդամներով հավաքվել, գնալ։ ;) Ինձ թվում է, հետաքրքիր կլինի։ Ի՞նչ կարծիքներ կան։ :)

Guest
03.12.2006, 21:54
Ես մեծ հաջույքով կգամ, եթե ազատ լինեմ:)

StrangeLittleGirl
03.12.2006, 22:04
Նախ ինձ հետաքրքրում է, թե բացի ԵՊՀ-ից էլ որ բուհերն են լինելու: Եթե մերոնք լինեն, հաստատ կգամ: Եթե չլինեն, դեռ պետք է մտածեմ…

Artgeo
05.12.2006, 11:05
Նախ ինձ հետաքրքրում է, թե բացի ԵՊՀ-ից էլ որ բուհերն են լինելու: Եթե մերոնք լինեն, հաստատ կգամ: Եթե չլինեն, դեռ պետք է մտածեմ…
Այսօր կճշտեմ ;)
Իրոք ես էլ մեծ հաճույքով կգնամ նայելու։ Կարո՞ղ ենք մինչև շաբաթ օր կողմնորոշվել, որ տոմսերը վերցնենք։

Artgeo
07.12.2006, 16:59
Չէ, Բժշկականը այդ օրը չի խաղում, մի օր շուտ է կարծեմ։
Այդ օրը հաստատ խաղում է Բրյուսովի թիմը։ Ժող ուրմեն շաբաթ օրը հաստատ պիտի որոշենք ովքեր են գալիս, ինչ գնի տոմսեր ենք վերցնում, որ միասին նստենք բոլորս։ :)

Artgeo
12.12.2006, 12:05
Ժոոոող, ո՞վ ա գալիս

Firegirl777
12.12.2006, 17:08
Տեսնեմ, հարմար լինի, կասեմ, ու կգամ ;)

Artgeo
12.12.2006, 19:35
Տեսնեմ, հարմար լինի, կասեմ, ու կգամ ;)
Վաղը առավոտյամ արդեն պիտի գիտենամ, որ տոմսերը վերցնեմ։

Guest
12.12.2006, 19:50
Չե:( ես չեկա

Ուլուանա
12.12.2006, 20:22
Գալիս եմ։ ;)
Ժողովուրդ, էլ ո՞վ է գալիս։ Թե՞ էլ ոչ ոք չի գալիս... :(

StrangeLittleGirl
12.12.2006, 20:57
Շա՜տ եմ ուզում, բայց հսկայական աշխատանք ունեմ կիրակի օրվա համար :(
Բայց եթե մի քիչ հավեսի գցեք, շատ հնարավոր է, որ թքեմ ամեն ինչի վրա կամ էլ ասենք կիրակի օրը ժամը 8-ին արթնանամ, աշխատանքս մինչև երեկոյան 6-ը կատարեմ ու գամ:

Artgeo
12.12.2006, 21:04
Որոշեցինք 1500 անոց տոմսեր վերցնենք, առայժմ 4 հոգի է գալիս։ Արշակ, Ուլուանա, Բյուրակն, ես։ էնիբոդի է՞լս

Firegirl777
13.12.2006, 14:52
Ես էլ եմ գալիս ;)

Artgeo
15.12.2006, 17:23
5 տոմս վերցրել եմ։
Ի դեպ տոմսեր գրեթե չկան։ Ով ուզում է, թող վաղվա ընթացքում գնա ԵՊՀ-ի կենտրոնական շենք 6-րդ հարկ Մշակույթի բաժին կամ ուսխորհուրդ։ Գրեթե բոլոր տոմսերը վաճառված են, կիրակի. տեղում, հավանաբար տոմսեր չեն լինի։

Այսօր վերջին փորձերից մեկն եմ նայել։ ԵՊՀ ի ու Բրյուսովի թիմերի միջև լուրջ մրցակցություն ա լինելու։ Երկու ժամ բարձր տրամադրությունը և ուրախ ժամանցն հաստատ ապահովված է։ :)

Firegirl777
15.12.2006, 21:15
իսկ ո՞ւմ համար ես վերցրել գիտե՞ս կոնկրետ
Իմ համար վերցրել ե՞ս:oy ես հաստատ գալիս եմ

Artgeo
16.12.2006, 00:36
իսկ ո՞ւմ համար ես վերցրել գիտե՞ս կոնկրետ
Իմ համար վերցրել ե՞ս:oy ես հաստատ գալիս եմ
Հա, դու, Անահիտը, Արշակը, Բյուրը, մեկ էլ ես :)

Firegirl777
16.12.2006, 14:55
Իսկ որտեղ և որ ժամին ենք հանդիպելու՞:think

Արամ
16.12.2006, 19:52
Այսոր ոնց որ ցույց են տալիս?

Aida
16.12.2006, 21:54
Այսոր ոնց որ ցույց են տալիս?
Այսօր ցույց չեն տալու: Կտեսնեք Դեկտեմբերի 31-ին, TV5-ov!:

Artgeo
18.12.2006, 00:22
Ուսանողական Հաջողված Ավանդույթ


Ինչպես և տեղեկացրել էինք, այսօր Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՈՒՀԱ-ի 1/4 փուլի երկրորդ խաղը, որը կազմակերպվել էր Հայաստանի Ուսանողական Ասոցիացիայի կողմից։ Առաջինը, ի դեպ, երեկ էր։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դահլիճում տիրում էր ջերմ մթնոլորտ, իսկ բեմի վրա՝ թեժ պայքար։ Զգացվում էր, որ բոլոր թիմերն էլ շատ են աշխատել ամենաբարձր գնահատականներ ստանալու ակնկալիքով։ Այսօրվա խաղին մասնակցում էր 6 թիմ, որոնք ներկայացնում էին Երևանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Խորենացու անվան, Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանները, Երևանի պետական կոնսերվատորիան և Երևանի ԲՈՒՀ-երի հավաքականը։ Բոլոր թիմերն էլ պատրաստ էին ու անում էին հնարավորինս երջանիկների քառյակում հայտնվելու համար, որոնք անցնում են հաջորդ՝ կիսաեզրափակիչ փուլ։ Եվ չնայած այն իրողությանը, որ նրանք մրցակիցներ են, նրանց մեջ չկար իրար կրծելու ու վնասելու ցանկությունը։ ուրախություն ինձ, թիմերը չէին առաջնորդվում «Կարևորը մասնակցությունն է» թույլերի նշանաբանով։ Թիմերը ոչ միայն չէին խանգարում իրար, այլ նաև օգնում էին։ Խաղի ընթացքում, ինչպես նաև խաղից հետո, խոշոր միջադեպեր չեն գրանցվել, ինչը, անկասկած, անկախ ամեն ինչից, շատ ուրախալի ու ողջունելի է, և այսքանով արդեն, ըստ իս. կարելի է համարել, որ խաղը կայացել է։
Կազմակերպվածությունը բավական բարձր մակարդակի վրա էր, այնքան, որ նույնիսկ մինչև խաղը սկսվելը կազմակերպիչները գիտեին, թե ինչ են խնդրելու հանդիսատեսին։ Հանդիսատեսի մի մասը, սակայն, հայկական ավադույթի համաձայն շարունակում էր խոսել ձեռախոսներով, գոռալ տեղի-անտեղի և բարձր պահել պաստառները՝ դժվարացնելով մյուս մասի հումորների տեսա-լսողական ընկալումը։ Իսկ լսելու ու տեսնելու շատ բան կար։
Հարկավոր է նշել թիմերի ընդհանուր դերասանական բարձր վարպետությունը, ինչին ՈՒՀԱ-ում քիչ նշանակություն չի տրվում։ Այս տեսանկյունից դժվար է նույնիսկ որևէ թիմ առանձնացնել, քանի որ փայլում էին գրեթե բոլորը։ Ինձ համար ցավալի էր, որ հանվել էր ամենաուհայական մրցույթը «Ռազմինկան», և թիմերի իրական պատկերը չէր երևում։ Չկար նաև երաժշտական մրցույթը, և թիմերի մոտ խիստ սահմանափակված էր երգերի քանակը։
Խոսելով թիմերի մասին՝ պետք է նշել, որ հումորը հիմնականում չհիշվող ու ռաբիզական էր, ինչը որոշ չափով համապատասխանում էր դահլիճին։ Թիմերում չկար օրիգինալության բաղադրիչը, և որևէ թիմ այս առումով առանձնացնելն դժվար է։
Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանի թիմը կարողացել էր ժամանակակից ՈՒՀԱ-ի միտումները հաշվի առնելով, ստեղծել որոշակի կերպարներ և դրանք լայնորեն կիրառել խաղի մեջ։
Երևանի Պետական Համալսարանի թիմը, որը իր հումորային ծրագրի մեջ ներառել էր վերջին մի քանի օրվա իրադարձությունները (Օրինակ, հայտնի մրցանակաբաշխության, հայտնի Էմմիյի ելույթը)։ Թիմը մի փոքր կաղում էր առաջին մրցույթում, սակայն փայլուն խաղաց տնային առաջադրանքում՝ ամենագեղեցիկ և տրամաբանական ձևով ավարտելով իր ելույթը։ Տնային առաջադրանքում այս թիմը, անշուշտ, առաջատարներից էր։ Մարկ Սաղաթելյանը արդարացիորեն այն անվանեց «խաղի հայտնություն»։ Թիմը զիջեց միայն մեկ թիմի...
Անկասկած այսօրվա ֆավորիտը Երևանի պետական կոնսերվատորիան էր։ Նրանց խաղի մեջ կային գրեթե բոլոր պարտադիր բաղադրիչները։ Նրանք փայլում էին թե՛ դերասանական խաղով, թե՛ հումորի բարձր որակով, թե՛ երաժշտությամբ և կերպարների քանակով ու որակով։
Մնացած երեք թիմերը գրեթե միանման էին, որոնցից փոքր ինչ լավ էր խաղում ՀՊՃՀ-ի թիմը։ Նրանց ամենահիշվող հումորը, անկասկած, Սասունցի Դավիթի հետ կապված հումորն էր։ Սակայն ընդհանուր առմամբ այս երեք թիմերի խաղը կարելի է բնութագրել Մարկ Սաղաթելյանի արդարացի նշած մեկ բառով. «Քարթու»։
Որպես եզրակացություն կարելի է նշել, որ եկածներից ոչ մեկն էլ չէր փոշմանել և հաջորդ խաղին ներկա գտնվելու ցանկություն է հայտնել։ Նրանք, ովքեր չէին եկել, կարող են դիտել խաղը TV5-ի եթերում։
Մեզ մնում է սպասել հաջորդ փուլին՝ մաղթելով թիմերին հաջողություն։ Իսկ թիմերը... Թիմերը պետք է քրտնաջան աշխատեն, հիշելով, որ քյարթուիզմը չի ողջունվում այս խաղում, և որ պայքարը լինելու է թեժ։

Artgeo: Հատուկ Akumb.am-ի համար։

Ուլուանա
18.12.2006, 10:28
Իրոք չեմ փոշմանել գնալու համար։ Ճիշտ է, ինչպես արդեն նշվեց, շատերի մոտ «քարթուիզմը» զգալի տեղ էր գրավում, բայցևայնպես, կարելի է միջոցառումը հաջողված համարել։ Իմ կարծիքով, ամենահաջողը Կոնսերվատորիայի թիմի ելույթն էր։ Ես կասեի՝ նրանք կարողացել էին զերծ մնալ «քարթուիզմի» տարրերից՝ միաժամանակ պահպանելով հումորի բարձր մակարդակը։ :ok Եվ զարմանալի չէ, որ հենց նրանք էլ հավաքեցին միավորների առավելագույն քանակը։ :)

Artgeo
07.01.2007, 14:54
Այսօր խաղը TV5-ով ցուցադրելու են, բայց չգիտեմ քանիսին :(

Taurus
07.01.2007, 15:07
Այսօր խաղը TV5-ով ցուցադրելու են, բայց չգիտեմ քանիսին :(
Որ իմանաս, անպայման կասես:)

Artgeo
07.01.2007, 17:02
Իմանալն անհնարա։ ՏՎ5 ծրագրերում չկա, իսկ նրանց միակ հեռախոսահամարով վերցնող չկա։ Կարծես դուռը փակել գնացել են տներով։ Մդա...
Համենայն դեպս, եթե լինի, պիտի 20.00-22.00 ի կողմերը լինի։ Կարող է չլինի, քանի որ կա տարբերակ, որ ամսի 13-ին կամ 14-ին կլինի։ Մեկնումեկը ծրագիր ո՞ւնի։

Goga
07.01.2007, 20:11
Երեխեք ես ծրագրում նայեցի, բայց չկար:(

Artgeo
07.01.2007, 23:23
Ծրագրում չեն գրել։ Այսօր չէր, ուրեմն 12, 13-ին պիտի լինի։ Առաջին խաղը 31-ին են ցույց տվել, ենթադրում եմ, որ երկրորդը ցույց կտան 12-ին, կամ էլ 13-ին։

Aida
08.01.2007, 02:43
Ծրագրում չեն գրել։ Այսօր չէր, ուրեմն 12, 13-ին պիտի լինի։ Առաջին խաղը 31-ին են ցույց տվել, ենթադրում եմ, որ երկրորդը ցույց կտան 12-ին, կամ էլ 13-ին։
Եթե հաստատ օրը ու ժամը պարզվի գրեք էլի:

Artgeo
13.01.2007, 15:18
Խաղը կցուցադրեն վաղը 20.00-ին։

ՀՈՒՆՎԱՐԻ 14, 20.00 TV5

Aida
13.01.2007, 15:21
Խաղը կցուցադրեն վաղը 20.00-ին։

ՀՈՒՆՎԱՐԻ 14, 20.00 TV5

Իսկ մի բան հարցնեմ էլի, կարողա իմանաք ո՞ ր օրվա խաղն են ցույց տալու:

Artgeo
13.01.2007, 15:41
Իսկ մի բան հարցնեմ էլի, կարողա իմանաք ո՞ ր օրվա խաղն են ցույց տալու:
Դեկտեմբերի 16-ի։ Այն խաղը, որի մասին վերևում գրված է:
Դեկտեմբերի 15-ի խաղը դեկտեմբերի 31-ին են ցույց տվել։ :)

Aida
13.01.2007, 16:28
Դեկտեմբերի 16-ի։ Այն խաղը, որի մասին վերևում գրված է:
Դեկտեմբերի 15-ի խաղը դեկտեմբերի 31-ին են ցույց տվել։ :)
Շնորհակալ եմ: :)

Malu
13.01.2007, 16:53
Ճիշտն ասած ես այդքան էլ չեմ հետևում մեր հայկական ՈւՀԱ-ի անցուդարձին: Հիմնականում նայում եմ ռուսական "վիշի լիգա"-ի խաղերը: Որևէ մեկը տեղեկություն ունի՞, թե արդյոք այս տարի հայկական որևէ թիմ կմասնակցի ռուսական ՈՒՀԱ-ին… թեկուս առաջին լիգայում :(
Իսկ ինչ վերաբերվում է վերը նշված ՈՒՀԱ-ին, ապա ներկա չեմ եղել այդ խաղին: Կաշխատեմ նայել, և կարծիքս հայտնել :)

Artgeo
14.01.2007, 20:17
Հմ... ԹՎ5 ում լավ չեն աչքիս… Չէ ու հաստատ գիտեմ, որ այսօր 20.00-ի համար, նույնիսկ անոնս են ցույց տվել… Կարո՞ղ ա ժամը 22.00-ին ցույց տան :think

Artgeo
13.02.2007, 16:57
Խաղը ցույց են տվել շաբաթ օրը հունվարի 10-ին, ափսոս այսքան երկար սպասված խաղը այդպես էլ չնայեցի: Ինչևիցե, կարող է կրկնություն ցույց տան…


Հարգելի Ակումբցիներ, ֆորումի հյուրեր և նամանավանդ ԵՊՀ-ի ներկա, նախկին ու ապագա ուսանողներ տեղեկացնում եք ձեզ, որ փետրվարի 25-ին, ժ. 18.00-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի կունենա Հայաստանի Ուսանողական Ասոցիացիայի կողմից կազմակերպված ՈՒՀԱ ուսանողական լիգայի 1/2 փուլի առաջին խաղը, որին մասնակցում է նաև Երևանի Պետական համալսարանի «ԵՊՀ+» թիմը։
http://www.ysu.am/site/images/ysu_gerb_1.gif
http://www.ysu.am/site/images/ysu_gerb_2.gif

Սիրով հրավիրում ենք։ Հետաքրքիր և ուրախ ժամանցն ապահովված է։ :)

Տոմսերի համար դիմել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկ, ուսանողական խորհուրդ կամ մշակույթի բաժին։
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 և 2000 դրամ։

electrical_storm
13.02.2007, 19:06
Մի քանի անգամ նայել եմ հեռուստացույցով ու չեմ կարողանում նայել, մի՞թե ԵրՄԻԻ-ի ու Նոր Հայերի պես թիմերից հետո կարելիյա սենց բաներ նայել… մեր համալսարանն էլ թիմ ունի… բայց չեմ նայում… ափսոս… ընկելա մակարդակը շաաատ…հիշեք Գարիկենց ու հիմա նայեք…

Artgeo
15.02.2007, 20:43
Բոլորիս էլ հայտնի է, որ ԵՐՄԻն ու Նոր Հայերը նույնպես այսպիսի խաղերով են սկսել և ո՞վ գիտի, միգուցե վաղը կամ մյուս օրը այս թիմերից էլ մի բան ստացվի: :) Համենայն դեպս իմ սուբյեկտիվ կարծիքով սխալ կլինի այս մակարդակի խաղերից պահանջել ՕՌՏ-ի ԿՎՆ ի մակարդակի խաղեր և հումոր:
Ուրեմն հաջորդ կիրակի խաղին մասնակցում են.

ԵՊՀ
ԵՊՃՀ
ԵՊԿ
ԵՊԼՀ (Բրյուսով)
ԵՎրազիա
Ժող. Համալսարան
ՌՀՀ (RAU)

Ինչպես տեսնում եք թիմերի քանակը բավականին մեծ է: Ըստ այդմ տոմսերի քանակը նույնպես խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այս անգամ նույնսպես Ակումբով գնալ: Ես, ցավոք չեմ կարող, քանի որ այդ օրը ԿՎՆ-ի խաղի եմ: :(
Ցանկացողները մինչև երկուշաբթի տեղեկացնեն, որ երկուշաբթի տոմսերի քանակը ստույգ իմանամ: Կամ էլ կարող եք գնալ ԵՊՀ-ի կենտրոնական շենք, 6-րդ հարկ, Մշակույթի բաժին, ամեն օր, բացի կիրակի:

Նորմարդ
15.02.2007, 22:39
Ես 95% գալիս եմ Արթուր ջան բա դու խաղաս ու ես չգամ քեզ բալետ անելու:)
Մինչև երկուշաբթի 100%-ոց պատասխան կտամ:

electrical_storm
16.02.2007, 09:10
Բոլորիս էլ հայտնի է, որ ԵՐՄԻն ու Նոր Հայերը նույնպես այսպիսի խաղերով են սկսել և ո՞վ գիտի, միգուցե վաղը կամ մյուս օրը այս թիմերից էլ մի բան ստացվի: Համենայն դեպս իմ սուբյեկտիվ կարծիքով սխալ կլինի այս մակարդակի խաղերից պահանջել ՕՌՏ-ի ԿՎՆ ի մակարդակի խաղեր և հումոր:

Հա,գիտեմ,որ բոլորն էլ էտ ձևի խաղերից են սկսում... Բայց հիմիկվանների հումորի ընդհանուր որակի ու մակարդակի մասին եմ ասում,որը բացակայումա;Համ էլ ռուսերեն պիտի լինի;էս 8 տարիյա մի հատ թիմ չկա բարձր լիգաներում,ինչի?ցա...որտև ընկելա մակարդակը ահավոր....

Artgeo
16.02.2007, 11:59
Հա,գիտեմ,որ բոլորն էլ էտ ձևի խաղերից են սկսում... Բայց հիմիկվանների հումորի ընդհանուր որակի ու մակարդակի մասին եմ ասում,որը բացակայումա;Համ էլ ռուսերեն պիտի լինի;էս 8 տարիյա մի հատ թիմ չկա բարձր լիգաներում,ինչի?ցա...որտև ընկելա մակարդակը ահավոր....
Մակարդակի հետ համաձայն եմ, բայց ցավոք դա այն է ինչ պահանջում է հանդիսատեսը: Համենայն դեպս մեծամասնությունը: Ես որ բարձր մակարդակի հումորի կողմնակից եմ: :)

Խաղը հայերեն է: ;)

Kita
16.02.2007, 12:15
ես գաալու եմ, իսկ տոմսերը տեղերով են, թե ուղակի պետք է գնել, և ով, որտող նստեց, նստի...
ես մեր ինստից կարող եմ գնել այդ դեպքում...

Artgeo
19.02.2007, 11:44
ես գաալու եմ, իսկ տոմսերը տեղերով են, թե ուղակի պետք է գնել, և ով, որտող նստեց, նստի...
ես մեր ինստից կարող եմ գնել այդ դեպքում...
Չէ, տեղերով են: Ժող մի քիչ ակտիվ, վաղը արդեն տոմսերը վերցնում եմ: Կամ Դուք գնացեք վերցրեք: ԵՊՀ կենտր. շենք, 6-րդ հարկ, Մշակույթի կենտրոն:

Artgeo
19.02.2007, 22:03
Նախնական տվյալներով գալիս են
Ուլուանա
Նորմարդ
Արշակ
Otar
Բյուրակն
Մի հատ աղջիկ, ոչ ֆորումից

Եթե որևէ մեկը ուզում է նստել ակումբականների հետ միասին, ասեք տոմսերի քանակը ավել վերցնեմ:

Մանե
19.02.2007, 22:13
Ժամը կասե՞ք:think

StrangeLittleGirl
19.02.2007, 22:23
Նախնական տվյալներով գալիս են
Ուլուանա
Նորմարդ
Արշակ
Otar
Բյուրակն
Մի հատ աղջիկ, ոչ ֆորումից
Սպանելու եմ :D Ես հենց նոր հաստատ պատասխան տվեցի, դու ո՞նց ես անունս նախօրոք գրել :D

Artgeo
19.02.2007, 22:24
Ժամը կասե՞ք:think
Մի փոքր վերև ամեն ինչ գրված է: ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Սպանելու եմ :D Ես հենց նոր հաստատ պատասխան տվեցի, դու ո՞նց ես անունս նախօրոք գրել :D
Կան բաներ, որոնք չեմ կարող բացատրել:

Մանե
19.02.2007, 22:39
Նախնական տվյալներով գալիս են
Ուլուանա
Նորմարդ
Արշակ
Otar
Բյուրակն
Մի հատ աղջիկ, ոչ ֆորումից

Եթե որևէ մեկը ուզում է նստել ակումբականների հետ միասին, ասեք տոմսերի քանակը ավել վերցնեմ:
Տոմսերի համար նախնական պատասխան կարելի՞ է վաղը տալ:think

Artgeo
19.02.2007, 22:54
Տոմսերի համար նախնական պատասխան կարելի՞ է վաղը տալ:think
Վաղը առավոտյան: Ի դեպ, տոմսերի համար ես միանգամից եմ վճարում, հուսով եմ հետո չեք հրաժարվի: :goblin

Artgeo
20.02.2007, 21:33
Նախնական 2
Կիտա
Ուլուանա
Նորմարդ
Արշակ
Otar
Բյուրակն
Մի հատ աղջիկ, ոչ ֆորումից
Երկու հոգի ոչ ֆորումից
Մեկ ինձ անհայտ մարդ ֆորումից

:)
Վաղը երեկոյան ով կգա սահադաշտ նրանց կտամ տոմսերը:

Մանե
21.02.2007, 23:38
Նախնական 2
Կիտա
Ուլուանա
Նորմարդ
Արշակ
Otar
Բյուրակն
Մի հատ աղջիկ, ոչ ֆորումից
Երկու հոգի ոչ ֆորումից
Մեկ ինձ անհայտ մարդ ֆորումից
:
Բա ե՞ս:angry
Ես էլ եմ գալու:)

Artgeo
22.02.2007, 01:18
Բա ե՞ս:angry
Ես էլ եմ գալու:)
Տոմսերը վերցրել եմ, բաժանել եմ: Մանե ջան, քո տոմսերը Նորմարդու մոտ են: :)

Մանե
22.02.2007, 14:54
Տոմսերը վերցրել եմ, բաժանել եմ: Մանե ջան, քո տոմսերը Նորմարդու մոտ են: :)
Լավ,մերսի:)

Նորմարդ
22.02.2007, 21:11
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՀԱ(КВН) ԳՆԱՑՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՔՎԵԼ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ՝ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ԺԱՄԸ՝ 17:20 ԱՐԹՈՒՐԻՆ ՀՈԳԵՊԵՍ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հ.Գ. ՈՒշացողներին սպասելու ենք մինչ ժամը 17:35 :) :Խնդրվում է չուշանալ:
Հա, մեկ էլ տոմս չունեցողները կարող են չգալ մեզ մոտ ավելորդ տոմս չկա :D

Ուլուանա
05.03.2007, 20:37
Ահա ՈՒՀԱ-ից հետո արված նկարները. :)
Նկարում. ձախից աջ՝ Բյուրակն, Artgeo, Kita, Արշակ, Նորմարդ
http://www.imageshare.am/thumb/57549645/nkar 001a.jpg (http://www.imageshare.am/view/57549645/nkar 001a.jpg)

Մանե
05.03.2007, 20:40
Իսկ մյուսնե՞րը:)
Հ.գ շատ լավ են դուս եկել:) :hands

Ուլուանա
05.03.2007, 20:42
Բյուրակն, Artgeo, Kita, Նորմարդ, Արշակ
http://www.imageshare.am/thumb/87415654/nkar 002a.jpg (http://www.imageshare.am/view/87415654/nkar 002a.jpg)

Բյուրակն, Artgeo, Ուլուանա, Kita, Արշակ
http://www.imageshare.am/thumb/83444198/nkar 003a.jpg (http://www.imageshare.am/view/83444198/nkar 003a.jpg)

Էլի նկար. :P
Վերքևում՝ Նորմարդ, Mane (fizmat), Արշակ, Ուլուանա (միաչքանի :{ :D )
Ներքևում՝ Բյուրակն, Artgeo
http://www.imageshare.am/thumb/37422565/nkar 006a.jpg (http://www.imageshare.am/view/37422565/nkar 006a.jpg)

Վերջին նկարը
Նկարի վերնագիրը՝ «Երկու չաղլիկ»։ :D
http://www.imageshare.am/thumb/79694553/nkar 004a.jpg (http://www.imageshare.am/view/79694553/nkar 004a.jpg)

Ուլուանա
05.03.2007, 21:06
Մի հատ էլ ու վերջ.
Այս անգամ երկու չաղլիկներին է միանում մի նիհարիկ... :D
http://www.imageshare.am/thumb/58632203/nkar 005a.jpg (http://www.imageshare.am/view/58632203/nkar 005a.jpg)

Artgeo
26.05.2007, 01:49
Եզրափակիչ խաղը տեղի կունենա կիրակի օրը Ամեիկյան համալասարանում, ժամը 19.00-ին: Տոմսերը վաճառվում են:

Djavaxhq
27.05.2007, 22:18
Հաղթեց ԵՊՀ-ն չնայած ես Նառխոզին էի բալետ անում ու կարծում եմ նրանք արժանի էին հաղթանակի բայց շնորհավորենք ԵՊՀ-ին
Ակումբցիներ եկեք միասին թիմ հավաքենք ես մի քանի անդամներ ունեմ ու արդեն կազմավորվում է թիմս եթե ուզում եք կարող ենք համատեղ թիմ ստեղծել ու ցույց տալ թե ինչի ենք ընդունակ մենք Ակումբցիներով
համաձայն եք?
ովքեր ուզում են կապ հաստատեք իմ հետ սպասում եմ ?
գրեք Մաիլիս վրա

Hab
04.02.2011, 19:54
ժՈՂՈՎՈՒՐԴ, ԲԱՐև ՁԵԶ:) Շաաաաաաաաաատ եմ խնդրում, մեկն ու մեկդ կարող եք ներկայացնել հայկական ՈՒՀԱ-ի ստեղծման պատմությունը, մի քանի փաստեր, տվյալներ կգրեք, կամ ասեք, որտեղ կարող եմ կարդալ............ Շատ շտապ է հարկավոր:oy Կանխավ շնորհակալություն:

BOBO
04.02.2011, 21:33
ժՈՂՈՎՈՒՐԴ, ԲԱՐև ՁԵԶ:) Շաաաաաաաաաատ եմ խնդրում, մեկն ու մեկդ կարող եք ներկայացնել հայկական ՈՒՀԱ-ի ստեղծման պատմությունը, մի քանի փաստեր, տվյալներ կգրեք, կամ ասեք, որտեղ կարող եմ կարդալ............ Շատ շտապ է հարկավոր:oy Կանխավ շնորհակալություն:

http://ru.wikipedia.org/wiki/Новые_армяне

V!k
04.02.2011, 23:48
http://ru.wikipedia.org/wiki/Новые_армяне

ետ երբվանի՞ց «Նոր Հայերը» դարձան հայկական ՈւՀԱ-ի ստեղծողները :o : Բա ԵրՊԻ-ն ու՞ր մնաց, էլ չեմ խոսում ԵրՄԻ-ի մասին, որը ետքան մեծ հաջողությունների է հասել :mda

BOBO
04.02.2011, 23:55
ետ երբվանի՞ց «Նոր Հայերը» դարձան հայկական ՈւՀԱ-ի ստեղծողները :o : Բա ԵրՊԻ-ն ու՞ր մնաց, էլ չեմ խոսում ԵրՄԻ-ի մասին, որը ետքան մեծ հաջողությունների է հասել :mda

ինչ իմանամ:)) հեսա էտ էջի տակը ԵրՄԻ կա
http://ru.wikipedia.org/wiki/ЕрМИ_(команда_КВН)

V!k
04.02.2011, 23:59
ինչ իմանամ:)) հեսա էտ էջի տակը ԵրՄԻ կա
http://ru.wikipedia.org/wiki/ЕрМИ_(команда_КВН)

ԵրՄԻ-ից առաջ էլ է հայկական ՈւՀԱ–ի թիմ եղել,հիմա կոնկրետ թիվը չեմ հիշում,գտնեմ կասեմ, օրինակ Արա Երնջակյանը եղել է հայկական ՈւՀԱ թիմի անդամներից մոտ 60-ական կամ 70-ական թվականներին:)