PDA

Դիտել ողջ տարբերակը : Dayana-ի անկյուն

Էջեր : [1] 2 3 4 5

Dayana
25.10.2006, 11:45
Թե որ խոսքով կաղ հանգանի
Նսեմ մարդը կցանկանա ազնիվներին վատաբանի
Աստված նրան Հայրենիքից
Հուր-հավիտյան հեռու տանի :
(c) Հ. Ծ.

Guest
25.10.2006, 15:41
Ապրես DAYANA ջան, հուսով եմ, որ վերնագրիրը ճիշտ ես գրել;) ՝ սա միակը չի:

Anush
25.10.2006, 19:21
shat lavner.

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Dayana
26.10.2006, 11:22
Ապրես DAYANA ջան, հուսով եմ, որ վերնագրիրը ճիշտ ես գրել;) ՝ սա միակը չի:
Հուսով եմ !!!!

Dayana
26.10.2006, 14:39
Մարդկանց համար ու մառդկության համար ապրենք:
Մնակության թող որ կյանքում մենք չդատվենք;
(c) Հ. Ծ.

Dayana
31.10.2007, 19:36
Ուշ երեկո , անհամար իրար ետևից սուրող մեքենաներ , միլիցիոների փայտիկ , սաստիկ ցուրտ ու ես մենակ կանգնած կանգառում : 10 րոպե , 20 , 30 … Կարծես ինձ անհրաժեշտ բոլոր տեսակի տրանսպորտաին միջոցները միանգամից անհետացել են … Նայում եմ շուրջս : Այսքան բազմազանություն , ինչու մինչ այս չեի նկատել՞ : Բոլորը ինչ-որ տեղ են շտապում , ինչ-որ բան են փնտրում , բացի մեկից , դա ես եմ … Մտածում եմ ևս մի քանի տարի և այս ամենի փոխարեն կունենանք մաքուր քաղաքներ , առանց խցանումների երթևեկուրյուն , բարի ու ժպտացող դեմքեր , սակայն եկավ մի հին ու գրեթե կոտրատված "էլեկտրապոզասայլակ :P " ու ես չզգացի թէ ինրպես հայտնվեցի նրա մեջ որտեղ և վերջ "սառը" ճշմարտության ցնուղն ուղիդ դեմքիս ու ես կարծես քնից նոր արթնացած մանուկ սկսեցի դողալ … :(

Dayana
06.11.2007, 17:09
Ծառը մահանում է ։ Ես եմ մեղավորը , ես նրան լավ չեմ հետևել :( Ինչու ՞ Ժամանակս չեր ներում թէ կարծում էի դա իմ պատասխանատվության տակ չէ ։ Իսկ հիմա հասկանում եմ որ 2-ն էլ նույն կարգի 0 կարևորություն ունեցող պատճառաբանություններ են , իսկ ծառին փրկել է պետք :(

Ասում են ծառի հետ պետք է խոսել ու դրաան էմոցիաներ փոխանցել նրան ։ Իսկ ես , արդյոք ունեմ սյդքան դրական էներգիա ՞ :oy Ես ինքս ինձ համարում եմ բացասական էներգիայի աղբյուր սակայն կա մեկը օվ հակառակն է ասում ։ Ուր է հիմա նա :8 Չգիտեմ ։ Ծառը չի մահանա :love չեն մահանում սիրունները ....

Dayana
21.11.2007, 15:12
Երբեկ ինձ այսքան թեթև չէի զգացել :) Ծառը .... Երբեկ չէի մտածի , որ հողի հետ խաղալն :P այդքան հաճելի է :) Ինչի՞ երեխա ժամանակ չեմ խաղացել :8 Երևի խելքս չի հասել էլի այդքան :oy

Dayana
21.11.2007, 17:25
Երբեկ այսքն մեծ ցանկություն չեմ ունեցել լաց լինելու :( Ախր ինչի ամեն ինչ էնպես չի լինում ինչպես պիտի լինի։ :( Ես պայքարում եմ իմ արցունքների դեմ :( Ախր ուրշ մեկը չունեմ , ում էդքան վստահեմ , իսկ նա հիմա երջանիկ չի , ինչու՞ , ինչի՞ համար :( հիմա եմ հասկանում , որ մարդը տարիներով չի մեծանում , այլ րոպեներով այդ տարիների ընթացքում :( Անձրև եմ ուզում... :(

Dayana
22.11.2007, 14:38
Առավոտյան ինչպես միշտ բացարձակ լավ տրամադրությամբ գնում եմ Անգլերենի դասին , միակ դասը որից հաճույք եմ ստանում ։ Հենց անգլերենի մասնաշենքի դռան մոտ զարմանքից քարացա :o , տղաներից մեկը որոշել էի ինձ զիջել անցնելու իր հերթը :love Ինչևէ նրա ցանկությունը և իմ շնորհակալությունը անտեղին դարձան դիմացիցս եկող կնոջ հրմշտոցից ։ /Պարզվեց լավ ուժեղ աղջիկ եմ , թե չե ինձ տապալելու էր / ։
Բայց դե սա դեռ սկիզբն էր ։ Աստիճանների մոտ ես ինձ զգացի բոլորին խանգարող գնդակի կարգավիճակում :[ , բոլորը շտապում են , հրում ... Այնքան բարկացա , որ ասեցի "- Դե թողեք անցնեմ հետո հրեք էլի :angry ..." :D Այ քեզ արտահայտություն :D
Երբ բարկացած մտա լսարան բոլորը քննարկում էին Երևանի քանդված փողոցնեիր մասին , իսկ ես անմիջապես արձագանքեցի "Դա էլ է մեր ազգին շատ :(" ։ Ախր ես էդպես չեմ մտածում ։ Սակայն ընկերներիցս մեկը հիշեցրեց շենքերից մեկի պատին գրված արտահայտությունը "Այստեղ աղբ մի թափեք , Խոզեր :angry " ... Հիմա մտածում եմ , արդյոք կցանկանայի , որ իմ սերունդներն էլ տեսնեին այս " խոզերին" :8 չգիտեմ :( ....

Dayana
23.11.2007, 14:52
Ձյուն :8 Այսքան սպասեցի , բայց երբ եկավ տեսա միայն մեքենաների վրա :(
Դե զգում էի որ գալու է, բայց որ անմիջապես հետևելու էր ..... չէի մտածել ։ Իսկապե՞ս ինչ-որ կերպ ամեն ինչ կապված է իրար :8 Երանի այդպես լինի :oy

Dayana
24.11.2007, 12:15
Երեկ - Առաջին ձյուն, առաջին խցանումներ :( Առաջին լուրջ մսցածություն . Չսպասարկող տաքսիներ , ու մեծ դժվարությամբ ձեռբերած տաքսի "Բազե բազե ես արծիվն եմ ..." ու ի պատասխան "Բարի ճանապարհ :angry" ։

Այսօր - Իրականում տեսա ձյունը :love երջանկությունից շողում էի ։ Հետո Հանդիպում , որին հույս ունեի մասնակցելու :( Բայց , մնաց հաջորդ անգամ , որն այդպես էլ չի գալիս :oy

Dayana
29.11.2007, 11:47
Ուշ երեկո, շտապում եմ տուն , ցրտից կծկված դեմքս ծածկել եմ գլխարիկ տակ , ու էդ ամենաանհարմար պահի մի "հիմար" ինձ վախեցրեց :( Հիմա մտածում եմ այդ "հիմար"-ը արդյոք հաճույք ստացավ իր վայրենի արարքից։ Ինչևէ դողում եմ վախից ու հասկանում , որ իսկապես բնությունը յուրահատուկ է , իրար կողք կողքի "ապրեցնում" է վայրենիների ու "պատկառելի" մարդկանց ։ Մեկից բոլորը խույս են տալիս :[ , իսկ մյուսին ձգտում ինչպես մագնիսը երկաթին :love

Dayana
29.11.2007, 12:15
Ասա ով է "տեստիրովչիկտ", ասեմ ինչ բեռնվածությամբ ես աշխատում դու,
...և ընդհանրապես, աշխատու՞մ ես արդյոք դու ի բարօրություն "ֆիրմայի":
:D

:D
Աշխատել միայն ի բարորություն Սեփական անձի :P

Dayana
30.11.2007, 12:50
Ինչի եմ այսքան լացկան դարձել :8 Հոգնել եմ ամեն օր ինքս ինձ կրկնելուց որ ես հոգնել եմ , արդեն էս պարադոքսից դուրս չեմ գալիս ։ Ամոթ էլ է , ուր մնաց էն համարձակ , ուժեղ աղջիկը :8 Չբարկանա՞մ ու միանգամից վերականգնեմ ուժերս , տեսնես կհաջողվի :think անպայման կհաջողվի , վերջ :B վերադառնում եմ նույն ուժեղ կերպարիս , ոե չէ ս "պլակսան" արդեն ձանձրացրեց :[

Dayana
06.12.2007, 17:16
Նորից այն օրերից երբ կոկորդս խեղդում է ։
Ես ինչ-որ տարօրինակություն եմ զգում իմ մեջ :oy երբ ամեն ինչ կարծես թե նորմալ է ։
Ահա նորից ամեն ինչ գլխիվայր փոխվեց :love
Մի նամակ , մի համբուր , մի տխրիր դու իզուր ...
Սիրելիս սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ :sulel

ԻՆչ կայֆաաաաաա :jagi:dance Վայ էլի լավ տրամ ունեմ , գնամ նվիրիր երգ բաժին Վիվուկիս էս երգը նվիրեմ ։

Dayana
11.12.2007, 14:11
Երբ սկսեցի խուսափել գրել այն ինչ մտածում եմ :8 չեմ կարողանում հիշել , կամ գուցե խուսափում եմ բարձրաձայն հիշել :( Սկզբում մտածեցի , լավ է , ոչինչ չեմ գչի ու վերջ , ամեն ինչ լավ կլինի , հետո հասկացա , որ չգրելն ավելի դաժան է :( բայց և չեմ կարող կեղծել ... Բա հիմա ինչ անեմ ... :8 Շեքսպիրն այտեղ լիներ կասեր "Գրել , թ՞ե չգրել ..." իսկ ես հո Շեքսպիրը չեմ ու երբեկ էլ չեմ լինի ... :( Նորից այս զզվելի թախիծը ... Արև եմ ուզում ... :(

Dayana
12.12.2007, 12:23
Այս պահին ակտիվ են: 83 (17 անդամ և 66 հյուր)
Ժամանակին ես էլ էի թաքնվում բոլորից :( ինչո՞ւ :8 այդպես էլ չհասկացա ։ իսկ հիմա ամաչում եմ դրանից :( :oy

Dayana
13.12.2007, 12:54
Առաջին անգամ երբ այն տեսա՝ շշմեցի։ Չէի կարողանում հասկանալ՝ ի՞նչ եմ զգում։ Հետո սրտիս զարկերն արագացան, մի քիչ կարմրեցի ու վերջ։ Այդպես էլ չհասկացա, թե դա ինչպես է ազդում մարդկանց վրա, բայց դրա ազդեցությունը կարող է շատ մեծ լինել։ Խոստովանել ինքս ինձ, որ ես կախված եմ այդ թղթի կտորից՝ չեմ կարողանում :(

Dayana
13.12.2007, 17:27
Կցկտուր խոսքեր, թերի հայացքներ, թաքնված հույզեր :( Ուզում եմ գոռալ բայց չի կարելի, բոլորն աշխատում են, ուզում եմ երգել՝ նույն անթույլատրելի իրավիճակը, հեռացող մեքենա, մկնիկի շրխկոց, կիսաձայն բարև, ու այս ամենի մեջ ես ու մի "Ներեցեք ընկերուհի այն ոտքը որը գտնվում է ձեր ոտքի տակ , ինձ է պատկանում :D" ։ Դե եկ մարդ Աստծո ու մի խենթանա...

Dayana
14.12.2007, 11:27
Ի՞նչ թղթի կտոր։ :unsure
Օֆ, ասա՝ քե՞զ ինչ։ Ի՞նչ ես քիթդ խոթում ամեն ինչի մեջ... :D :oy :cry2

Չէ ես էդպիսի բան չեմ ասի, բայց և չեմ կարող բացահայտել իմ այս թղթի կտորից կախվածությունը, որը հիմա հնարավոր է պահել մի քանի կիլոբայտերի սահմաններում ու էլ չես կարող ոչ պատռել, ոչ դեն նետել ու նույնիսկ ջնջելու դեպքում մնում է քո և համակարգչի այսպես ասաց "ռեգիստրներում" :(
Չէ իմ վիճակը լրջանում է, աչքիս արձակուրդ վերցնելու ժամանակը մոտեցել է :D

Ուլուանա, իմ Օրագրային գրառումներն այնքան խառն են լինում, որ նույնիսկ ես երբեմն կարդալիս բան չեմ հասկանում, բայց մի բան հաստատ է, ես մաքսիմալ անկեղծ եմ այստեղ :oy

Dayana
14.12.2007, 16:40
Այս պահին այս թեման նայում են. 1 (1 անդամ և 0 հյուր)
‎Dayana

Ինչ լավ է որ այս էջում մենակ եմ :love թե չե մարդ ուզում է գրի, աշխատավայրում լիքը մարդ կա ։ Ուզում եմ ինձ մի քիչ մենակ զգամ, չի ստացվում :( Ուզում եմ տետրս հանեմ ու սկսեմ գրելը, բայց դե ինձ դրա հաամար կքարկոծեն և դեռ ավելին, ասում են ասա ի՞նչ ես մտածում քո աշխատելու մասին :( դե արի ու ասա որ քեզանից գոհ ես կամ դժգոհ :( ի՞նչ անեմ է :8 ջղայնանամ ասեմ շատ լավ , չեք հավատում զանգեք այսինչ համարով, իրանք թիմ լիդերի աշխատանք են առաջարկում :D , բայց դե ամոթ է :oy

Dayana
16.12.2007, 18:21
Էս վատ կապը դեռ քիչ է, Աննայի Օրագիրն էլ մյուս կողմից ամեն ինչ խառնում է իրար :( Ախր ես էս աեմն ինչից բացի կարոտել էլ եմ :oy Բայց ում :8 ես էլ չգիտեմ, գնամ Աննայի Օրագիրը փորփրեմ, գուցե նա գիտի: Բայց չի կարելի չէ? կարդալ ուրիշի Օրագիրը... :(
:scleros եթե իհարկե հեղինակային իրավունքներ չունես, իսկ ես ունեմ :P Ուխխխ, գնամ մի լավ նյամ-նյամ պատրաստեմ :nyam ու գլուխս Աննայի Օրագրի մեջ խոթեմ, տեսնեմ ինձ ի?նչ կասի :dance

Dayana
18.12.2007, 11:29
Իմ համար տխուր-տրտում նստած գործ եմ անում, մեկ էլ բարև տղերք, վայց Արմին :oy դե ես էլ , թե " բարև՛" :D ու հենց էդ պահին էլրանիս սկսում է շողալ կարմիր պատուհանը, որի վրա առանց դժվարության կարդում եմ :D "Նայի ինչ լավ ձյունա" ու հիմա ես էլ տխուր - տրտում չեմ, հիմա մտածում եմ դուրս թռնեմ ու մի քիչ էս ձյունը մաշկիս վրա վայելեմ :love ախր շատ եմ է սիրում ձյուն, չնայծ միշտ դժբախտ դեպքերի հետ է ասոցիացվում :( :oy
Երբ նայում եմ թափվող ձյանը՝ ինչն այնքան էլ հեշտ չի, աչքերսա լցվում, ինձ թվում է թե ես թռչում եմ , ու երբ դեռ շատ բան չէի հասկանում /հիմա էլ եմ տենց/ մտածում է, որ գուցե դորոթեան խենթ չէր, նա ուղղակի բնությանու շատ մոտ էր ու իրականում թռչել գիտեր ու գուցե մի օր ես էլ կարողանամ ... Բայց չէ, այս միտքը միայն իմ ու Դորոթեայի մոտ կառաջանար :oy

Dayana
19.12.2007, 19:07
Ինչա ամեն ինչ լինում այնպես , իչնպես չպիտի լիներ։ Միշտ քեզ հասկանում ու գնահատում են մարդիկ, ում դու նույնիսկ չես էլ ճանաչում, իսկ հարազատ մարդիկ չեն վարանում նեղացնել։ Ախր էս ամեն ինչը մի օր հունից հանումա ու դու դառնում ես վատը, նույնիսկ քո սեփական աչքերում։ Գիտեմ որ շատերը կասեն հրաժարվի այդ հարազատ մարդկանցից, բայց չեմ կարողանում, կապվածությունս շատ մեծա :( Բայց այսօր մի հիանալի միտք եմ ստացել, մի լավ մարդ ինձ ասեց պգտվի այդ քննադատություններից ու արա ավելին, քան թվուր էր թե պիտի անես։ Հիանալի է, ես կօգտվեմ այդ խորհրդից։ :love

Dayana
20.12.2007, 14:21
Նորից օրագրում մենակ եմ ու ուզում եմ ինձ ազատ զգալ, բայց արդեն վախենում եմ։ Բոլորը կարծում են թե ես ինչ-որ մռայլ, դժբախտ, մի խոսքով ինձ զանուդայի տեղ են դրել։ :( բայց ես տենց չեմ, ուղղակի ազատությունս էնքան թանկ եմ գնահատում, որ ոչնչի հետ չեմ կարում փոխարինեմ։ Ուզում եմ աշխատանքի վայրում ինձ "ազատ" զգամ, երգեմ :oy բայց դե ամոթա, այ էդ մի բանը ինձ սահմանների մեջա դնում։ Դե հասկանում եմ որ աշխատավայրը դա Կարաոկե կլուբ չի, բայց ինչ անեմ "ԽՕՉՈՒ " :oy
"Я свабоден, словно птица в небесах ..."

Dayana
21.12.2007, 14:53
Լավ ուտելուց հետո մարդն ուզում է քնել, ինչու՞։ Այնքան ինչուներ ունեմ պարզելու, բայց ժամանակս չի ներում։ Մեկը լինի հարցնի ասի, էդ ժամանակից ով է ներողություն խնդրում :8 Էհ մի տեսակ ռաբիզանում եմ :( ասում են

Որ մեծանաս էլ, մեկ ա, Արտգեո չես դառնա. Արտգեո եթե դառնում էլ են, ապա դա տեղի ա ունենում հենց չմեծանալուց։:D
բայց ինչու՞։ Էլի եկա ու էս նույն կետում կանգնեցի, և դեռ մարդիկ կասկածում են, որ երկրագունդը կլոր է:8

:yahoo Երկար սպասված 4-րդ կուբիկս :P ես էլ եմ կուբիկամոլ :oy Վիվուուուուուկ մելսի :love

Dayana
26.12.2007, 11:00
Ես ուզում եմ ինձ նման քիչ խենթ լինես ... :tease ափսոս որ խենթ չես :( լուրջ ես ու հավասարակշռված, գուցե միայն իմ աչքերում :oy քո լրջությունն ու իմ արձակուրդը ... :(
արձակուրդ եմ ուզում, էլ չեմ դիմանում :( մնաց 3 օր :( գնում եմ փակվեմ սենյակումս ու 3 շաբաթ լրիվ կապերս խզեմ աշխարհի ու ամենակարևորը ինտերնետի հետ :( տեսնես կդիմանամ :love բա որ կարոտեմ՞։ Կդիմանամ, ես ուժեղ եմ :oy վերջերս հաճախ եմ զգում ու ասում, որ ես ուժեղ եմ, երևի ուժեղացել եմ :oy

Dayana
26.12.2007, 12:29
Մի ծեր ամուսնական զույգ էր, որ չուներ ոչինչ, բացի Սումգայիթի կոտորածների, գաղթի ճանապարհի դաժան հիշողություններից, որ նրանց ուղեկցում էր տարիներ շարունակ: Չունեին ոչ ոք, բացի մի թոռնուհուց, որ արդեն մոռացել էր իր եսը, որն ապրում էր լոկ տատի ու պապի համար ու չուներ իր անձնական կյանքը: Ծեր էին նրանք, տատը, որ նման էր եթերային մի կծկված անձնավորության, ամեն աստծո օր գնում էր շուկա, կանգնում էր շուկայի մուտքի մոտ մի կույտ տոպրակ դողացող ձեռքերին ու փորձում դրանք վաճառելով ապրուստի գումար վսատակել: Ու ամեն տոպրակ առնողին օրհնում. "Աստված քո հետ, քե մատաղ…": Պապը, չգիտեմ ինչով էր զբաղվում, բայց հազիվ էր քայլում, փայտի օգնությամբ: Սիրված էին նրանք հարևանների կողմից… Բայց նաև հպարտ էին ու իրենց ցավն ու խնդիրները միշտ իրենց ներսում էին պահում… Այսօր, նրանց տան դիմացով անցնելիս, տեսա այն սև ու մռայլ արկղի մի հատվածը… Ո՞վ է լքել այս աշխարհը, չիմացա, բայց ցավը սեղմեց հոգիս, ցավը, որ նրանցից մեկը մնաց մենակ ու հիմա ոչ միայն 90-ականների հայրենիքի ու հարազատների կորուստը պիտի լացի, այլև իր կյանքի ուղեկցի… Ու դեռ ինչքա՞ն նա կկարողանա ապրել առանց իրեն լքած սիրասուն ամուսնու…:(

:sorry ոնչ չեմ սիրում էդ հիմար կյանքի ավարտ ասվածը, ատում եմ, ախր չի կարելի չեմ ուզում :sorry չպիտի դա լինի, չպիտի լինեն լքվածներ ու լքողներ :sorry հիմա ամբողջ օրը պիտի արցունքներս թաքցնեմ մոնիտորի ետևում, ոնց եմ զզվել դաժան իրականությունից :sorry հիմա նորից նույն խափվածության զգացողությունն ունեմ :sorry կարծես հազարավոր ասեղներ միաժամանակ խրվեցին մաշկիս մեջ :sorry

Dayana
26.12.2007, 13:58
Ափսոս 5 հատս դեռ չի լրացել:(
ես քո փոխարեն կտամ ։

Dayana
26.12.2007, 15:02
:aaa Բերել են ծառիս վրա խաղալիքներ են կախել :[ չեմ սիրուուուում :( հեսա նեղանալույա :(համ էլ լույսեր են կախել :( ոնց որ տոնածառ լինեմ, գլխիս փուչիկներ, կողքերս լույսեր ու խաղալիքներ :[ ոնց չեմ սիրում :( :aaa
ու դեմքիս նայողը նենց տպավորությունա ստանում , որ ես "մուննաթ" եմ հոնքերս չեմ կարում իրարից բաժանեմ :( ախր չեմ կարող լռել :( չեմ սիրում, բայց ինչ օգուտ, լավա գոնե Ներսեսը կգա զաչոտից, կկարդա ու կհասկանա որ սիրուն չի , կասի եկեք քանդենք :oy

Dayana
27.12.2007, 16:03
Ուֆ էս վերջերս էնքան եմ ասում էն ինչ մտածում եմ, որ բոլորը նեղանում են :( սկսեմ սովորել կեղծ ժպիտ ընդունել ու ոչինչ չասել :( Տեսնես կկարողանամ՞ :8 Էդ ինչպես պիտի անեմ, ուզենամ ասել իչ-որ բան, բայց լռեմ ու ժպտամ :) ինչ խայտառակություն :( բայց դե ուրիշ ճար չկա :( Անցնում եմ իմ համար բացասակն մնացածի համար դրական պահելաձևի :(

Ու զղջում եմ մի պահ ես, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը` վաճառել... :oy

Dayana
27.12.2007, 17:08
տենց ես արել կսպանեմ: :P
Իյաաաաա 1000 անգամ ասեցի որ չեմ նեղանում էլի քոնն ես պնդում: Ըհ Էսքան մարդու մոտ ասում եմ որ չեմ նեղանում :) ՉԵԵԵԵՄ ՆԵԵԵՂԱԱԱԱՑԵԵԵԵԼ վա՜յ։ :)

:oy ինչի ես բոլորի մոտ գրել :oy

Dayana
28.12.2007, 18:19
Իսկ էս մեկը որ շատ եմ սիրում, նվիրում եմ Guest-ին, Apsara-ին , sh_joy-ին ու Ներսես_AM-ին, որոնցից 3-ին իմ ընկերներն եմ համարում, իսկ 4-րդն էլ հուսամ կլրացնի այս շարքերը :love

Գեղեցիկ չէր ,
Ես էլ գերված, տարված չէի։
Կար պաղ գինի միայն,
Ու նույնքն պաղ զրույց։
Ո'չ ես, ոչ էլ ինքը սիրահարված չէինք,
Ոչ էլ խոսում էինք հիմար սիրուց։
Հետո...
ինչպես եղավ ՝ ու ... տաքացվ գինին ,
Ու տաքացավ խոսքը, ու տաքացավ ...
Ինչքան խմեցի ես, ասաց. "Անուշ լինի",
Ինչքան խմեցի ես, այնքան գեղեցկացավ,
Այնքան գեղեցկացավ, որ չեմ հիշում հիմա,
Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման ...
Հետո... Երբ դուրս ելանք,
Թվաց թե նա շրջազեստ չի հագել՝ այլ, փոթորիկ ։
Հետո, փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ,
Հետո, փոթորիկն այդ փոխանցեցի նրան՝ ՝
Իմ մատների միջով,
Միջոցով իմ թևի։
Հետո փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց,
Թավագլոր տարավ չգիտեմ ուր,
Բանալիով ջարդեց ինչ-որ մի դուռ,
Եվ քանի որ արդեն հոգնաց էր շատ ՝
Փոթորիկը պառկեց մահճակալին.
Հսկա փոթորիկը, նեղլիկ մահճակալին,
Ոչպեսզի մի փոքր հանգստանա...
Հանգստացավ երբ որ,
Առավոտն էր բացվում...

Հիմա կանգնած այդ նույն մահճակալի դիմաց,
Փոթորիկի հետքեր եմ զզնում ու տնտղում ՝
Ոչ անկողնու վրա, այլ իմ ներսում։
Հիմա մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ՝
Ինչպես ծառը՝ հողում, ես ճոճվում եմ ՝տեղում։
Մեջս սկսում են արմատ ձգել, ինչ-որ ծառային մտքեր ՝
Ծառի մտքեր,
Ու ես ծառի նման չեմ կարենում լքել այն տեղը՝
Ուր տնկվծ եմ։
Հիմա ինչպես պոկեմ,
Ինչպես ինքս պոկեմ ինձ ինձանից,
Ու վեր կենամ գնամ՝
Քայլող ծառի նմա՞ն...

Dayana
29.12.2007, 12:20
Վերջերս զգում եմ, որ ինձ ծնողներս մեծ են համարում :oy դրանից ավելի դաժան զգացողություն չկա, միշտ բողոքում էի, ասում էի ես 2 տարեկան չեմ, իսկ հիմա իրան պիտի ինձ ասեն, քանի որ ես սիրում եմ երեխայություններ անել :oy Այսօր հայրիկիս հայացքից հասկացա, որ ինձ ընկալում է որպես լուրջ, հասուն մեկին, իսկ ես դեռ 2 տարեկանի նման ջրիկանու եմ ... տեսնես իրականում մեծացել եմ, թե՞ ուղղակի ծնողներս են սխալվում :oy

Dayana
29.12.2007, 14:34
Ահավոր երջանիկ եմ, վերջ, արդեն գժվել եմ :D
ցնդել, անհետացել, անէացել , փաթիլացել :oy
Տե'ս, հենց քեզ մոտ եմ, քո կողքին, դե փարվիր ինձ :love

հ.գ. ամենքիդ :)

Ո՞նց եմ Էս ձմռան ցրտում ամռան արևի շող ուզում, իսկ փաթիլին փարվել չեմ ուզում, վախենում եմ հալի :( չնայած Արամայինս Սահակյանն ասում է հնարավոր է սառել այնքան, որ փաթիլը չհալի :oy

Dayana
29.12.2007, 14:40
Ձմեռ պապ, փոշմանել եմ, իմ հմար էլ եմ ինչ-որ բան ուզում։ Ուզում եմ կողքիս լինեն միայն նորմալ՝ ուղեղով և ոչ թե՞ "ոտքերով" մտածող մարդիկ :( Զզվել, հոգնել եմ էս մարդկային դառնությունից։ Մարդն իրեն համարում է լավը, իսկ մնացածին վատը :8 ուղեղումս ի տեղավորվում, թե դա ինչպես է լինում :( Գուցե՞ իմ ուղեղն է փոքր։ Բայց եթե դա էդպես է, այդ ինչպես եղել, որ իմ պես են մտածել նաև մեծերից շատերը :(

Չեմ ուզում, տալիս եմ :)
Սե'ր, Լո'ւյս, Ջերմությո'ւն եմ բաժանում, ուզո՞ւմ ես :love

Սեր, լույս, Ջերմություն տալ կարող են տալ ինձ, իսկ բաժանում :8 առանց միացման դժվար թե լինի :( ես դեռ միացմանն եմ սպասում :(Էլի անկեղծացա, սենց չի կարելի :( :oy

Dayana
29.12.2007, 15:04
Մեկ է, մարդ կարդում է այն` ինչ ուզում է կարդալ:
բաժանում չեմ տալիս,,,,այլ Բաժանում եմ , տալիս եմ , նվիրում եմ, մատուցում եմ..էլ ինչ ասեմ, որ էլի թարս չկարդաս Արմինե ջան :)

:oy Ես սկսել եմ արդեն ամեն ինչ թարս հասկանալ :oy
Խնդրում եմ օֆֆտոպ չհամարեք իմ քննարկումը Լեգնաիս հետ իմ օրագրում :oy և նրա օրագրում :oy ու չնջեք էս լավ մաղթանքերը :oy :love

Dayana
29.12.2007, 16:17
Ես չգիտեի, որ քո հայացքը՝
Կարող է լինել դաժան ու բարի,
Որ ամբողջ կյանքում, այդ մի հայացքիքց,
Կարող եմ հանակած զրկվել խելքից։

Դե էլ ինչ ասեմ , ես այն հայացքին,
Որ ոչ թե նայում, այլ քեզ ծաղրում է ։
Եև այն խոսքերին,
Որ ոչ թե գոռում այլ շշնջում են,
Որ ոչ թե ասվում, այլ հարվածում են։

Չէ չեմ հվատում այն հարվածին սին,
Որ դատարկում է սիրվածի հոգին,
Ու սիրելիին տանում է հեռուն,
Եվ ցած նետում անդունդը անհուն։

Հավաում եմ ես միայն հայացքին,
Որ չի մոռացվում կյանքի ավարտին,
Որ շարունակվում ու վառ է մնում,
Ու որ ողջ կյանքում, սիրտդ է այրում :love

Եթե հակարծ կարդաք, խիստ չդատեք, հենց նոր ծնվեց :oy

Script
29.12.2007, 16:45
Ես չգիտեի, որ քո հայացքը՝
Կարող է լինել դաժան ու բարի,
Որ ամբողջ կյանքում, այդ մի հայացքիքց,
Կարող եմ հանակած զրկվել խելքից։

Դե էլ ինչ ասեմ , ես այն հայացքին,
Որ ոչ թե նայում, այլ քեզ ծաղրում է ։
Եև այն խոսքերին,
Որ ոչ թե գոռում այլ ծծնջում են,
Որ ոչ թե ասվում, այլ հարվածում են։

Չէ չեմ հվատում այն հարվածին սին,
Որ դատարկում է սիրվածի հոգին,
Ու սիրելիին տանում է հեռուն,
Եվ ցած նետում անդունդը անհուն։

Հավաում եմ ես միայն հայացքին,
Որ չի մոռացվում կյանքի ավարտին,
Որ շարունակվում ու վառ է մնում,
Ու որ ողջ կյանքում, սիրտդ է այրում :love

Եթե հակարծ կարդաք, խիստ չդատեք, հենց նոր ծնվեց :oy

Արմինե ջան շատ ապրես, հուսով եմ նմանատիպ ստեղծագործություններ էլի կլինեն, ես կսպասեմ:)

Cassiopeia
29.12.2007, 16:50
Շատ լավ էր, ապրես

Dayana
29.12.2007, 16:55
Մերսի, հանկարծ ծնվեց :) դե քանի որ այսօր Chuk-ի ծննդյն օրն է նվիրում եմ նրան :)

Belle
29.12.2007, 21:10
Ապրես ջանա, շատ լավ է: Մի քիչ որ թեմայից շեղվեմ ոչիչնչ? Արմին ջան թող Ձմեռ Պապին այս տարի քեզ ստեղծագործական վերելքներ պարգևի: ;)

Ուլուանա
30.12.2007, 20:42
Քո հայրենաստորությունը
Նոսր ուղեղիդ ծալքերում պահի
Գուցե՝ այդ խե՜ղճ գաղտնությունը,
Քեզ հու՛ր - հավիտյա՛ն չնսեմացնի՝:
Aksel, կարելի՞ է իմանալ, թե կոնկրետ ում էր ուղղված էս քառատողդ։ Առաջին հայացքից թվում է՝ Դայանային է ուղղված, բայց հաշվի առնելով, որ Դայանան քո հասցեին այնպիսի բան չի ասել, որ նման պատասխանի արժանանա, դրա համար կասկածում եմ ... :think
Խնդրում եմ, պատասխանի՛ր։

Aksel
31.12.2007, 00:41

Անպայման Ուլուանա ջան: Բայց մինչև այս տհաճ խոսակցությանը անցնելը, որ անխուսափելի է, Շնորհավոր նոր տարիդ, ամենայն բարիքներ:)

Ուրեմն այսպես.
Նախ ասեմ, որ իր քառյակը տպված է որպես «Re. Իմ ստեղծագործությունները» թեմաի պատասխան, իսկ դա իմ թեման է, ավելի ճիշտ էս խոսքի ազատության դարում, Դար ակումբի մոդերատորները առանց ինձ հարցնելու վերցրեցին ու փոխեցին իմ թեմաի անունը գրեցին էսպես, երբ ես գրել էի«Ամերիկյան պորտապար» Ի՛նչ ասեմ, մեր մոտ դա նորություն չե , էս սարն իմն է, էս ծառն իմն է...
չշեղվեմ.

Երբ ես տպեցի այս բանաստեղծությունը.

Re. Իմ ստեղծագործությունները

--------------------------------------------------------------------------------

Ուրեմն շուն է՝լ չէ

Գերմանիայում լավ շներ կան,
Գերմանական ավչառկաներ,
Նրանց կողքին Թալեաթ փաշան
Լավ շուն լինելու շանս չունե՛ր:

Թափառակա՜ն, անտե՜ր շու՛ն էր,
Վռնդե՛լ էին իր թաղից,
Շատ անլվա ու քոսոտ էր,
Վարագի բուն էր տեղից:

Ըստ հետևյալ վարկածի,
Որ վարագը չտարածվի,
Թեհլերյանը լուծեց հարցը,
Բռնե՛ց ու գյուլլե՛ց էդ շանը:

Թափառական շներին
Այժմ չեն գնդակահարում,
Ուստի շուն Թալեաթ փաշին
Ոմանք զոհ են համարում:

Բայց արի տես, որ նա զոհ չե,
Թեհլերյանն էլ մեղավոր չէ,
Դատարանն է դա որոշել,
Թեհլերյանը շուն չի՜ սպանել,
Ուրեմն Թալեաթը շուն է՝լ չէ,
Բորենի՛ է երևի...

առանձին թեմայով, հենց երկրորդ օրը տպվեց սույն քառյակը «Re. Իմ ստեղծագործությունները» անվան տակ բայց որպես առանձին թեմա:Ամսաթվերով կարաս ստուգես: Ես որոշեցի չպատասխանել, քանի,որ չի համարձակվում հեց իմ թեմաի տակ գրել և ո՞վ գիտի ինչ մարդ է և ինչ ապրումների մեջ է..........
Իսկ երբ կարդացի արդեն մշակված վարյանտը և արդեն համախոհի կարծիքը,

Ապրես DAYANA ջան, հուսով եմ, որ վերնագրիրը ճիշտ ես գրել ՝ սա միակը չի:

համբերությանս բաժակը լցվեց ու պատասխանեցի այս քառյակով նրանց, օվքեր Թալեատին ազնիվ մարդ են համարում:
Ասեմ, որ առաջին, անմշակ վարյանտը, գրված էր վատ հայերեն խոսել գիտեցող մադու կողմից, զգացվում էր,....
էսպիսի շպիոնաժներ Ուլուանա ջան, ես չեմ ու դու էս, ի՞նչ կանես:

Ուրախ կլինեմ եթե սխալվում եմ և իմանամ թե ու՞մ է ուղված այդ քառյակը:

Ծով
31.12.2007, 00:53
Չէ, գրեթե համոզված եմ, որ սխալվում ես:)
Ակումբում շատ կան նմանատիպ վերնագրեր՝ Իմ ստեղծ.-ը, Դայանայի ստեղծ.-ը, Հայկի ստեղծ.-ը, և այլն...
1. Պարզապես համընկել է։
2. Կարծում եմ՝ քառյակը քեզ չի ուղղված և ոչ էլ քո ստեղծ.-յան պատասխանն է հանդիսանում։
3. Խորհուրդ կտայի քեն չքշել նման դեպքերում:) և միանգամից մտահոգության մասին տեղյակ պահել։
4. Ես ինձ թույլ տվեցի միջամտել, քանի որ երեկ Ուլուանայի հետ ինքս էլ քննարկել եմ գրածդ քառյակը ու մտածել, թե իրականում ում է ուղղված։ /Նաև որպես մոդերատոր:)/
5. Դեռ ուզում եմ սպասել Ուլուանային, քանի որ հարցն ինքն է տվել, բայց ամեն դեպքում սկսած գրածդ քառյակից, այս գրառումները հարկ եմ համարում ջնջել;). թյուրիմածություն է ու ծայրահեղ անցանկալի։

Chuk
31.12.2007, 00:54
Մոդերատորական: Ակսել, «քառյակդ» ջնջվել է, վիրավորական, կոպիտ գրառման համար դիտողություն ես ստացել: Հաջորդ անգամները, եթե կցանկանաս իմանալ, թե այսինչ ստեղծագործությունն ում է ուղղված, գտիր այդ անելու ավելի նորմալ, ոչ վիրավորական, քաղաքավարի եղանակ: Հաջորդ անգամները, երբ կցանկանաս սրտումդ կուտակվածը արտահայտել, նախ համոզվիր, որ այդ արտահայտչաձևդ չի հակասում ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php): Այս և նախորդ թեմայից դուրս գրառումները կջնջվեն 2-3 օրից: Եթե կուզես պատասխանել կամ ինչ-որ հարցեր պարզել, ապա ընտրիր կամ անհատական նամակագրության, կամ էլ համապատասխան թեմաներում բողոքելու տարբերակը: Այս թեմայում այս քննարկումը չպիտի շարունակվի: Բարի ժամանց:

Dayana
02.01.2008, 22:00
Ես չհասկացա թե ինչ եմ արել, որ Aksel-ին այդքան վիրավորել էր, բայց ես կարծես թե իմ ստեղծագործությունների էջն ունեմ, ամեն դեպքում խնդրում եմ իմ էջում հարցեր մի պարզաբանել, իսկ Aksel-ին ուզում եմ ասել, որ երբ ասում ենք խոսքի ազատություն, դրա տակ չի ասվում ուրիշի անուշադրությայնն ի պատասխան վիրավորական գրառումներ անել… Իսկ եթե ես գրել եմ քո էջում, ու դա քեզ վիրվորել է ներողություն եմ խնդրում, բայց իմ ուղողի ծալքեր քանակության համար խնդրում եմ մի ահանգստացի, դրանք բավականեն որ ես կյանքում իմ տեղը գտնեմ և հարկ եղած դեպքում ոմանց իրենց տեղը ցույց տամ…
Հ.Գ. Իմ միակ խօստ գրառումը :(

Dayana
04.01.2008, 18:43
Անպայման Ուլուանա ջան: Բայց մինչև այս տհաճ խոսակցությանը անցնելը, որ անխուսափելի է, Շնորհավոր նոր տարիդ, ամենայն բարիքներ:)

Ուրեմն այսպես.
Նախ ասեմ, որ իր քառյակը տպված է որպես «Re. Իմ ստեղծագործությունները» թեմաի պատասխան, իսկ դա իմ թեման է, ավելի ճիշտ էս խոսքի ազատության դարում, Դար ակումբի մոդերատորները առանց ինձ հարցնելու վերցրեցին ու փոխեցին իմ թեմաի անունը գրեցին էսպես, երբ ես գրել էի«Ամերիկյան պորտապար» Ի՛նչ ասեմ, մեր մոտ դա նորություն չե , էս սարն իմն է, էս ծառն իմն է...
չշեղվեմ.

Երբ ես տպեցի այս բանաստեղծությունը.

առանձին թեմայով, հենց երկրորդ օրը տպվեց սույն քառյակը «Re. Իմ ստեղծագործությունները» անվան տակ բայց որպես առանձին թեմա:Ամսաթվերով կարաս ստուգես: Ես որոշեցի չպատասխանել, քանի,որ չի համարձակվում հեց իմ թեմաի տակ գրել և ո՞վ գիտի ինչ մարդ է և ինչ ապրումների մեջ է..........
Իսկ երբ կարդացի արդեն մշակված վարյանտը և արդեն համախոհի կարծիքը,

համբերությանս բաժակը լցվեց ու պատասխանեցի այս քառյակով նրանց, օվքեր Թալեատին ազնիվ մարդ են համարում:
Ասեմ, որ առաջին, անմշակ վարյանտը, գրված էր վատ հայերեն խոսել գիտեցող մադու կողմից, զգացվում էր,....
էսպիսի շպիոնաժներ Ուլուանա ջան, ես չեմ ու դու էս, ի՞նչ կանես:

Ուրախ կլինեմ եթե սխալվում եմ և իմանամ թե ու՞մ է ուղված այդ քառյակը:

Չգիտեմ ինչքանով էս հնարավոր համարում, որ Հայը Թալեատին համարի ազնիվ մարդ, բայց իմ գրածը կարդալուց դու պիտի հասկանայիր, որ խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր դատապարտված են հայրենիքից դուրս լինելունուն, ու համարում են դա վատագույն պատիժ :8 իսկ դու չգիտես ինչու որոշել ես որ ես Թաելատին ազնիվ մարդ եմ համարում :angry ես հո խելագար չեմ :( իսկ դու դեռ ներողություն ես պարտք սխալ հասկաանլուդ ու ինձ անտեղի նեղացնելուդ համար :P

Dayana
04.01.2008, 18:59
Ամեն անգամ երբ երջանկությանս կատարելությանը մնում է մի քայլ, հայտնվում է մեկը, ով ամեն ինչ փչացնում է: Սիրում եմ ակումբը, մեկ էլ հոպ, ու մեկը "թքում է ուղիղ սրտիս մեջ" :( ախր դա անարդար է, իսկ ընկերներս ասում են մի հիասթափվի մարդկանցից, ինչպե՞ս , եթե մարդիկ ամեն քայլափոխի ուզում են գտնել մեկին ով իրենցից թույլ է կամ կարծում են թե թույլ պիտի լինի, ու հարվածում հենց մեջքից :[ հիմա իմ մոտ էնպիսի տպավորություն է , որ մարդիկ վախկոտ են դառնում ու եսամոլ :( "Այն ինչ իմն է լավն է ու ճիշտ, իսկ մնացածերը սխալ են ու անպետք" :( նույնիսկ եթե զգում են, որ իականությունը լրիվ հակառակն է :(

Dayana
06.01.2008, 15:43
Կարոտել եմ, շատ :( չգիտեմ ում ու չգիտեմ ինչու, բայց կարոտել եմ :( Ախր գոնե ինձ էլ կարոտեին կամ կարոտեր :love չէ է, թող չկարոտեն ու չկարոտի, էս դեպքում միայն ես կտխրեմ :oy

Dayana
21.01.2008, 10:41
ՄԻշու փորձում եմ չկեղծել, ստել պատասխանատվության զգացողությունից խուսափելու համար, բայց երբ իսկապես անկեղծանում եմ ու ասում և անում այն, ինչ թվում է թե ոչ միայն ինձ համար է բացահայտ ու ճշմարիտ այկև դիմացինիս, կորցնում եմ դեռ չգտած :8 հիմա մտածում եմ լինեմ անեկղծ ու էլի կորցնեմ, թե՞ գտնելու համար դառնամ այնպիսին, ինչպիսին պահանջն է դիմացինիս :8 կարծես թե ընտրություն անել չեմ կարող և պատրաստ եմ մնալով անփոփոխ՝ շարունակ կորցնել :)

Dayana
23.01.2008, 15:03
Այսօր զգացի, որ վաղուց չեմ սիրահարվել ու էդ շատ տարօրինակ թվաց ինձ :8 բոլորը սիրահարված են, ինչ-որ բանից նեղվում են, իսկ ես չգիտես ինչու երջանկությունից փայլում եմ :8 նույնիսկ երեկոյան մոռանալով պայմանավորվածությանս մասին տրանսպորտն անտեսեցի, իսկ թե դա չանեի չէի զգա Tig-ի ասած գիշերվա գույնը, չնայած երևի Tig-ի պարկերացրած գիշերն ու իր գույներն ուրիշ էին, բայց իմը կապույտ էր ... :oy Հետո էս տարօրինակ խնձորների համեմատությունը, որ կարծես թե մեծամտանալու տեղիք ա տալիս, իսկ ես ատում եմ հիմար մեծամտությունը :[

Dayana
24.01.2008, 13:23
:aaa հարևանի տանն եմ, բացում եմ դուռը իմ հարազատի համար, ինքն էլ քար է գցում, որն ուղիղ սրտիս է կպնում, և ես բացի քարը մաքրելուց դեռ մի քանի անգամ պիտի ներողություն խնդրեմ, հետո էլ երկար ժամանակ ամաչեմ հարևանիս աչքին երևալ :[ Սրանից հետո ոչ միա լավություն :angry հետո էլ ուզում եմ գնամ գազանանոց, բավական է կողքս նայեմ :[ աաաաաաաաաա, ոնց եմ ուզում լացեմ cry :cry , կգնամ չէ՞ տուն, մի լավ կլացեմ ու քար նետողի առաջ բոլոր դռները կփակեմ :cry :

Dayana
28.01.2008, 14:49
Ուզում եմ գրեմ՝ բայց ինչ՞, ուզում եմ երգեմ՝ բառերը չգիտեմ, ուզում եմ պարեմ՝ ես լավ չեմ պարում, ուզում եմ ...
Երեկ չգիտեմ ինչու հիշեցի թե երբ եմ ինձ առաջին անգամ իսկապես մեծ զգացել :( Պապիկն էր մահացել, նայում էի եղբորս դեմքին ու արցունքերս զսպելու համար ժպտում էի, նա էլ նույնն էր անում, սակայն վերջում երկուսիս արցունքներն էլ հաղթեցին :( Ես 6 տարեկան էի ու չէի հասկանում ինչ է մահը, ու հիմա երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մինչև հիմա ես չեմ կարողացել հասկանալ ինչ է մահն ու առավել ևս երբեկ չեմ համակերպվի դրա հետ։ 2-րդ անգամ մեծացա 16տարեկանում, երբ կորցրեցի շատ հարազատ մեկին, ում պակասը դեռ մի քանի հազարամյակ կզգամ, այդ ժամանկ ես 6 տարեկանից միանգամից դառա 16 :( ու երեկ երեկոյան երբ հիշեցի մեր տան դիմացի թթենին, որ կտրեցին մի քանի ամիս առաջ՝ այսպես ասած անթերի ասֆալտապատելու համար, ես մեծացա հասկանալով, որ կորցրեցի իմ միակ հնարավորությունը ծառ բարձրանալու, մի բան , որ երբեկ չեմ արել ու երևի թե չանեմ երբեկ :( հիմա ես այնքան տարեկան եմ, որքան անձնագրով :(

Dayana
28.01.2008, 15:12
Я вовсе не хочу знать, что говорят обо мне за моей спиной - я и без того о себе достаточно высокого мнения.
Оскар Уайльд

Այ վախկոտ ու լացկան, դու, որ հասարակական կարծիքի զոհն ես, վախում ես ու թաքնվում հասարակությունից, որ քեզ չքննարկեն ու չգնահատեն, դեռ այնքան քաջություն ունե՞ս, որ նման խոսքեր ես մեջբերում :8 Դե ուրեմն դու փոխվում ես դեպի լավն ու ես ուրախ եմ քո համար, թե՞ իմ։ Դե դա դեռ պարզ չէ ... :8

Dayana
29.01.2008, 16:59
Մարդը պրոպագանդում է ազնվությունը, ուրշի կյանքի մեջ չխառնեվելն ու մտնում իմ կյանքի թաքուն էջերը :8 Զարմացած չեմ հիացած եմ, ինչու՞ որովհետև հասկացա ևս մի անգամ, որ երբ քեզ մեջքից խփում են, դա ոչ միայն նշանակում է, որ խփողը սրիկա է, այլ նաև, որ դու պաշտպանել ինքդ քեզ չես կարողանում :oy

Dayana
30.01.2008, 11:14
Կյանքումս 4-րդ անգամ գլուխս ցավում ա :( ՀԻմա հակված եմ մտածելու, որ էդ հոգեբանա-բժշկական բացտրություն ստացած կամ մասամբ չստացած երևույթն իրականության ընկալաման հետևանք է։ Առաջինը զգացի երբ կորցի հարազատ մեկին, հասկանալով, որ էլ հետ բերել չեմ կարող ,ու պակասը դեռ մի քանի հազարամյակ կզգամ։ 2-րդը առաջին անհաջող քննության արդյունքն էր, երբ հասկացա, որ անքուն գիշերներից հետո կարելի է մանկական հուզմունքվ ամեն ինչ փչացնել էս կյանքում, սակայն սխալ դուրս եկա ։3-րդն ամեն անգամ ինձ ասում եմ, որ իեմ հիշում երբ էր :( իսկ չ:( 4-րդն այն նույն պահից սկսվեց, երբ սրտիս ."հիմարություն կանես եթե ինձ չլսես", մտքիս."հիմարություն կանես եթե սրտիդ լսես" և հարազատներս."հիմարություն կանես եթե տատանվես սրտիդ ու ուղեղիդ միջև" հուշումները վերցրեցի ու գրողի ծոցն ուղարկեցի, հասկանալով, որ նրանցից թեկուզ մեկին լսելով կլսեմ միանգամից 3-ին, որոնք հիմարաբար նույնն էին ասում ու ստիպում էին կյանքիս կարևորագույն որոշումը կայացնեմ սկսելով այն սուտ ասելուց :(
Լավ ամեն ինչ պարզաբանեցի, բայց գլուխիկս ինչի՞ ա ցավում :(

Dayana
02.02.2008, 11:06
Երեկ քնելուց առաջ հայ աստղիկների կատարմամբ լսում էի "Մարտիկի երգը", հիշեցի, որ փոքր ժամանակ էդ երգը պիտի սովորեի ՝ Մայիսյան հերոսամարտերին նվիրված ցերեկույթին պիտի երգեի, ու չէի կարողանու, առաջին նոտայից մինչև վերջինը լացում էի, այն աստիճան, որ հայրիկս արգելեց մայրիկիս ինձ էդ երգը սովորեցնել :( ու ճիշտ արեց ՝ մի շաբաթ տանջվում էի :( հետո հիշեցի մի տղայի, ով իմ փոխարեն երգեց էդ երգը, ում շատ զանգելու համար ՝արգելել էի ինձ զանգել :oy տեսնես հիմա որտեղ կլինի :8 դե լավ դա կարևոր չի, անջատեցի հեռուստացույցն ու :lazy և արթնացա միայն զարթուցիչի ձայնից, հիշելով, որ այսօր Grieg-ի ծննդյան օրն է ու ես պիտի թեմա բացեմ :)

Dayana
04.02.2008, 15:14
Այդքան սպասված հանդիպում, նայում եմ կողքս ու 5 հիանալի մարդ։Սկզբում մտածում էի "չէ երևի ուղղակի պահի ազդեցության տակ եմ, հիմա կանցնի ու էլի կսկսեմ նեղվել, ընկճախտ ... "
Բայց չէ...
Մեկը հանգիստ ու չափազանց հավասարակշռված, այնքան, որ մտածում էս մի բան անեմ տեսնեմ կկարողանա ջղայնանա, բայց համոզվում ես, որ էնքան բարի ու համեստա, որ չի ցույց տա ու դեռ հնարավոր է որ քո հիմարությանն ի պատասխան քեզ բարությամբ պատասխանի։
Մյուսն իր մի "խոսով" ցանկացել էր դեմ դուրս գալ, հակառակվել բնությանն ու ինչ-որ տեղ չարաճճիություն անել, սակայն մոռացել էր, որ ինքը կյանքին հակադրվելու կարիք չունի, պիտի աշխարհն ուզի իրեն հակադրվել,քանի որ լավն է ու, ամենակարևորը, որ չկորցնի ունեցածը՝ ինչից ինքն էլ վախում էր, սակայն իզուր, ես զգացի որ չի կորցնի ;)
3-րդին չէի ճանաչում, բայց մարդուն ճանաչելու համար երբեմն րոպեներ են պետք, այ էդպիսին էր, նայում ու զգում եմ, որ բացի նրանից, որ շատ խելացի ու բանիմաց է, այլև հիանալի մարդ :)
4-րդին երկար էի սպասում, ու երբ տեսա հասկացա որ հենց նա էր, ու սպասում էի :love բարի խելացի նուրբ, մի խոսքով իմը :)
Իսկ այ 5-րդն իմ համար պիտի բացահայտում լիներ։ Լույս, արև... մի քանի այլ մեջբերումներ, սակայն իրականում նայում եմ լույսին ու չգիտեմ ինչ ասեմ, մեկ էլ զգում եմ ... Վայ Ռենո :P
Այ այսպիսի հիանալի հանդիպում :oy

Dayana
04.02.2008, 19:00
Մութ ... Ցուրտ սենյակ՝ լի տարբեր բնավորության մարդկանցով։ Մեկը սիրում է երգել աշխատանքի ժամանակ, մյուսին դա նյարդաինացնում է, մեկը հիմա առանց շաքարի ուրճ է խմում, մյուսն ուղղակի սառը ջուր է կուլ տալիս՝ ծարավը հագեցնելու համար ...
Մեկն էլ, ով ես եմ, նստած դողում է, մարմնով անցնում է այնպիսի դող, որ վերջին անգամ 6 տարի առաջ էր անցել, ու կարծես թե վախենում է դուրս նայել, մթությանը :( Ատում եմ մթությունն ու այն ամենը, որ երջանկություն չեն ծնում :(

Երանի աշունը ուշանա մի քիչ.... :sulel :oy

Dayana
05.02.2008, 10:25
Թաց կիսամութին աղջիկն ու տղան... Չէ աղջիկը մենակ, իսկ տղան ուրիշ աղջկա հետ...
Ու հանկարծ հեռախոսազանգ.
-Բարև։
-Բարև...
-Ո՞նց ես։
-Լավ...
Լռություն...
-Չես ուզում հարցնել ես ո՞նց եմ։
-Չէ...
Վերջ, ավարտվեց այն ինչ դեռ չէր սկսել, ու աղջիկն ու տղան, պատուհանագոգին հենված նայում էին կիսամութին ու ոչինչ չէին հասկանում։
Չէ անհասկանալին այն չէր, թե ինչպես ավարտվեց, քանի որ հաճախ ավարտվում է չսկված...

Էս անկապ օրագիրը լեզու ունենար ինքն իրեն կվերանվաներ Դայանայի անկապ օրագրի կամ ինձ կարգելափակեր :lol :oy

Dayana
07.02.2008, 09:43
Մի ամիս առաջ սրտիս մի կեսի համասեփականատերը վերցրեց իրեն պատկանելիք կեսն ու այնքան սեմեց, մինչև լրիվ արնաքամ լինի։ Արդյունքում մնաց մի կաշենման զանգված, որը հայտնվեց աղբամանում։ Մի քանի շաբաթ անց անցնում եմ նույն աղբամանի կողքվ ու նկատում իմ կիսասրտի մնացորդին՝ իր համար շատ հարազատ մեկ այն կիսասր կողքին, որն էլ իր բախտին էր արժանացել, սակայն մի տարբերությամբ, սա ձգտում էր ավելի մոտ ընկնել նրան, իսկ նա դեռ կիսամեռ երազում էր միանալ հեռվում թողնված կեսին, ու դրանով մնացյալ կիսասրտին խորը վերք հասցնում :(

Վեր կացա որ կոնֆետի թուղթը գցեմ աղբամանը ընկնում էի :lol

Dayana
08.02.2008, 15:26
Այսօր հասկացա որ դու թուլամորթի մեկն ես, որ պայքարելու ուժ չունես ու որ ես սկսում եմ քեզ արհամարհելը :( չգիտեմ կարդացել ես Արհամարհանքը, հեղինակին չեմ հիշում, ուղղակի հիշում որ հերոսուհին ՝ Էմիլիան արհամարհում էր իր ամուսնուն, իսկ նա դե սիրում էր ու այնքան շատ , որ երբ կինը մահացավ իր սիրո պակասը լրացնելու համար վերջի անգամ այցելեց ամուսնուն։
Ես հակառակն էի, փախչում էի... Մոտս արթնացան ինչ-որ աղջիկներին հատուկ հատկանիշներ, աղջկական հատկանիշներ ու ես սկզբում թափառեցի խանութներով, մի բան որ միշտ տանել չեմ կարողացել, հետո սկսեցի հիմար գնումներ անել ու երբ հայտնվեցի հայելու առջևում, որոշեցի ակնոց գնել։ Չէ ես ակնոց ունեմ, դեռ մի քանիսը, ուղակի ուզում էի աշխարհից թացնել այն աչքերը, որ ժամանակին փնտրում էին քեզ բոլոր հնարավորին ու անհնարին անցորդների բանակում, իսկ հիմա չեն ուզում տեսնել քեզ ու անվերջ թուլություն հիշեցնող ու կույր աչքերը :( Բերջապես գտա պատասխանը իմ բոլոր հարցերի՝ Դու կույր ես...

Dayana
12.02.2008, 15:53
կարդում եմ գրառումներ ու ամաչում եմ գրեմ էն ինչ զգում եմ :oy
Մեկի գրռումը ստիպում է ծիծաղել, մյուսինը բարկացնում է, երորդինը ապտակում առանց պատճառի, չորորդն էլ նստած հանգիստ սուրճ է խմում ու քթի տակ Ավե Մարիա երգում :8 հիմա մտածում եմ, չսկսեմ ես էլ էդքան ատելի սուրճից խմել՞ :8 գուցե ես էլ սկսեմ երգել, վաղուց եմ դրա պակասը զգում :oy

Dayana
14.02.2008, 12:12
Ոնց եմ զզվում որ մարդիկ մեծամտույունից սկսում եմ շրջապատին բզկտել :[ Առավորյան արթնանում ես հիանալի տրամադրությամբ, վերջապես խելքդ գլուխդ է եկել նախորդ օրվա հարբածությունիցդ հետո :oy ու ուզում ես մեծ թափով խրվել գործի մեջ, մեկ էլ հոպ ու հայտնվում է մեկն ով գեղեցիկ ժպիտով հոգիդ մի 15 օրվա դոզայով թունավորում է ու ժպտում :( զզվել եմ " ես ամեն ինչ եմ " տեսակի մարդկանցից ու հիմա եմ հասկանում թե ինչի ա բնությունը մարդկանց պատժում :(
ուֆֆ էնքն լավ էի տրամադրել, էնքան լավ բաներ էի մտծել որ պիի օրգարում գրեի, ու էս "թթու" բաները գրեցի :( ինչ թույլ եմ ես :( Վալենտինիս օրն էլ փչացրեց :(

Dayana
20.02.2008, 15:28
impression-ը ասում ա մի լացեք ախր ոնց չլացեմ :( մի քանի ամիս անհամեր սպասում էինք հարսանեկան հանդեսին, հետո մի քանի օր իմ նկարած նկարներին, իսկ ես հոպ ու մատիս մի "չհարվածով" ջնջցի լրիվ :( հիմա ինձ պիտի կախեն ընկերներս :(
ոնց եմ ջղայնանում սենսորային կոճակներով ապարատիս վրա :angry :(

Dayana
27.02.2008, 16:53
Մթության մեջ փայլում էին հեռուստացույցի էկրանին գամված աչքերս, որ նայում ու չէին էլ հասկանում թե ինչ են ցուցադրում, և հենց այդ պահին հեռախոսազանգ.
-Բարև, ինչպե՞ս ես։
-Ողջույն, շնորհակալ եմ, իսկ դու՞..
հետո էլի մի քանի փոխադարձ հարցեր որպիսության մասին և . "Ուզում եմ որ դու էլ ինձ զագես ..."։ Այդ պահին զգացի ոչ միայն տարածության այլև ժամանակի մեջ մեր հեռավորությունը։ Նա դեռ զանգում է, հիշում, կարոտում, իսկ ես վաղուց այստեղ չեմ, ու չեմ կարող բացատրել այդ։ "Դե ես չեմ զանգի չանհանգստացնելու համար",- չգիտես որտեղից դուրս թռավ այս հիմարությունը, որին ի պատասխան լսվեց,
-Ես խնդրում եմ, որ զանգես, իսկ դու...
-Լավ։
-Մինչ հանդիպում....
Չհասցրեցի ցտեսություն ասել, երբ արդեն ոչինչ չէր լսվում...

Dayana
05.03.2008, 12:37
Ես սուտ եմ խոսել։ 3 սուտ մի օրում :( Արդեն մի քանի ամիս է տանջվում եմ էդ մտքից, ու դեռ երկար կտանջվեմ :( Միթե հնարավոր է հարաբերություններ ստեղծել ստի վրա :( ՈՉ։
Սկսել եմ ստեղծագործել Ժիրայր դե Պարտյե-ի անվանտակ :D

Կես պատկեր,
Կիսալուր,
Կես խոստում,
Հանդիպում,
Կիսասեր,
Կես համբույր,
Կես հայացք,
Կես քնքշանք,
Կիսամութ,
Բաժանում։ :(

Բացվող Օր
Նոր հույսեր,
Այրող սեր,
Գիտակցում,
Որ կյանքում,
ԿիսաՍեր
Չի լինում... :love

Tig
05.03.2008, 14:27
....

Ոնցոր Շուշան Պերտոսյանի կիսա... երգը լինի, բայց քեզ չի հասնի Արմ ջան;) Ապրես

Dayana
05.03.2008, 14:45
Ոնցոր Շուշան Պերտոսյանի կիսա... երգը լինի, բայց քեզ չի հասնի Արմ ջան;) Ապրես

հենց դրա համար էլ գրել էի ստեղծագործում եմ Ժիրայր դե Պարտյեի անվան տակ ;)
բայց Շուշանը ուղղակի երգա երգում ու ինչ-որ մեկն ուղղակի գրելա, իսկ իմը ռեալա :love

Dayana
27.03.2008, 16:24
Բայց ես էս ի՞նչ չար եմ :o մի մարդու մասինամեն օր ակրող եմ ասել ՝ զզվում ե, իսկ նա կարող է պատասխանել ինձ շատ նուրբ ու բարի :(, իսկ երբեմն՝ նաև հիմարաբար :oy կար ժամանակ, որ փորձում էի բարիանալ, հետո ինձ ասացին, որ չարությունը, կամ հիշաչարությունը դա մարդու պաշտպանական ռեակցիան է ու ես ընդունելով դա այլևս չփորձեցի փոխվել։ Ու այսօր երբ հասկանում եմ, որ մարդը ում ես կարող եմ ամեն րոպե հիմար անվանել ինձ հավասար մեկն է :oy ամաչում եմ :oy ու միակ բանը, որի համար զղջում եմ, դա այն է, որ ես չեմ էլ փորձում փոխվել։ Ամաչում եմ իմ չարությունից, իմ յուրահատուկ չարախինդ կատակներից ու չեմ փոխվում :esim հիմա դա պաշտպանական ռեակցիա է թե՞ վատ բնավորություն :8 չգիտեմ, բայց դա ես եմ ...

Sunny Stream
27.03.2008, 19:47
«Մեզ այնքան չեն վնասում մեր չսիրած մարդիկ, որքան մեզ վնասում է մեր կարծիքը նրանց մասին. մենք նրանցից մեր մտքում հրեշներ ենք պատրաստում, և այդ հրեշները ուտում են մեզ»:
Իոհան Վոլֆգանգ Գյոթե

դասախոսս չհասկացավ, թե ինչ կարևոր ու "շտապ օգնության" պես էին էս խոսքերը լսարանում նստած մեկի համար... էս խոսքերը ինձ էնպիսի~ թեթևություն բերեցին: Պարզվեց դա նորմալ բան է :D Հույս ունեմ քեզ էլ կօգնեն ;) (բայց մի բանից տխրեցի. կարծում էի, թե չեմ կարող չսիրել ինչ-որ մեկին :( )

Հ.Գ. խոսքերը գուցե տառացիորեն Գյոթեի ասածները չեն, մեղավորը դասախոսիս հիշողությունն է :)

Hripsimee
27.03.2008, 21:31
Մութ ... Ցուրտ սենյակ՝ լի տարբեր բնավորության մարդկանցով։ Մեկը սիրում է երգել աշխատանքի ժամանակ, մյուսին դա նյարդաինացնում է, մեկը հիմա առանց շաքարի ուրճ է խմում, մյուսն ուղղակի սառը ջուր է կուլ տալիս՝ ծարավը հագեցնելու համար ...
Մեկն էլ, ով ես եմ, նստած դողում է, մարմնով անցնում է այնպիսի դող, որ վերջին անգամ 6 տարի առաջ էր անցել, ու կարծես թե վախենում է դուրս նայել, մթությանը :( Ատում եմ մթությունն ու այն ամենը, որ երջանկություն չեն ծնում :(

Երանի աշունը ուշանա մի քիչ.... :sulel :oy
Ինձ էլ է ծանոթ այս հոգեվիճակը::loveՇատ լավ է փոխանցված տրամադրությունը:

Dayana
28.03.2008, 11:14
դասախոսս չհասկացավ, թե ինչ կարևոր ու "շտապ օգնության" պես էին էս խոսքերը լսարանում նստած մեկի համար... էս խոսքերը ինձ էնպիսի~ թեթևություն բերեցին: Պարզվեց դա նորմալ բան է :D Հույս ունեմ քեզ էլ կօգնեն ;) (բայց մի բանից տխրեցի. կարծում էի, թե չեմ կարող չսիրել ինչ-որ մեկին :( )

Հ.Գ. խոսքերը գուցե տառացիորեն Գյոթեի ասածները չեն, մեղավորը դասախոսիս հիշողությունն է :)

ահա, նրանք մեզ նույնիսկ չեն էլ վնասում, մենք ենք մեզ վնասում չսիրելով նրանց :(
բայց ես համոզված եմ որ էս բառերն ինձ կօգնեն ու ես կփոխվեմ :oy

Ինձ էլ է ծանոթ այս հոգեվիճակը::loveՇատ լավ է փոխանցված տրամադրությունը:

Ես դա արդեն հաղթահարել եմ :oy ու հուսով եմ դու էլ կկարողանաս ;)

keyboard
28.03.2008, 12:24
Թաց կիսամութին աղջիկն ու տղան... Չէ աղջիկը մենակ, իսկ տղան ուրիշ աղջկա հետ...
Ու հանկարծ հեռախոսազանգ.
-Բարև։
-Բարև...
-Ո՞նց ես։
-Լավ...
Լռություն...
-Չես ուզում հարցնել ես ո՞նց եմ։
-Չէ...
Վերջ, ավարտվեց այն ինչ դեռ չէր սկսել, ու աղջիկն ու տղան, պատուհանագոգին հենված նայում էին կիսամութին ու ոչինչ չէին հասկանում։
Չէ անհասկանալին այն չէր, թե ինչպես ավարտվեց, քանի որ հաճախ ավարտվում է չսկված...

Էս անկապ օրագիրը լեզու ունենար ինքն իրեն կվերանվաներ Դայանայի անկապ օրագրի կամ ինձ կարգելափակեր :lol :oy
Վայ, բա ինչու ես չէի մտնում այստեղ, Արմինե՛, հոյակապ է, բրավո, չգիտեմ ինչ ասեմ:love

Dayana
02.04.2008, 14:53
Մութ գիշեր,
Պատշգամք,
Մի հարբած աղջիկ՝ ձեռքին մի բաժակ, լի ալկոհոլով, որի անունը նա չի էլ հիշում, Խմում է դանդաղ, կարծես ճեմելով ու մթության մեջ մի երգ է երգում...
Ты вспоминай о прошлом иногда, не потому что пусто в настоящем ...

Տաք սենյակ,
Համակարգիչ,
Մի խելառ տղա, լուռ խաղ է խաղում ու ձանձրանում է իր տափակ խաղից և դրսում սուրող քամու ոռնոցից ...

Dayana
11.04.2008, 09:22
-Ասում ես ուժե՞ղ ես:
-Այո իհարկե:
-Իսկ այդ ո՞վ էր երեկ ինքն իրեն մեղադրում հապճեպ որոշման համար:
-Մեղադրում, քավ լիցի, ես ուղղակի ևս մեկ անգամ ուզում էի կշռադատել իմ քայլերը:
-Քմծիծա՞ղ: Դու մորացե՞լ ես, որ ես դեմք չունեմ ու քո ծռմռված դեմքը քեզ է պատկանում:
-Ի՞նչ ես ուզում:
-Դու գիտես...
-Որ ընդունեմ թույլ լինելս, որ վախենում եմ սխալ թույլ տված լինեմ, որ վախենում եմ երկու, ընդհամենը երկու բառի համար կորցնել երջանիկ լինելու իմ հնարավորությունը, որ...
-Ահա և դու խոստովանեցիր, որ վախենում ես:
-Իսկ ի՞նչ էիր կարծում, ես ողջ մի ամիս քննարկում եմ արածս ու դու դեռ ինձ վախկո՞տ ես համարում:
-Ո'չ: Երբ դու թաքցնում ես հայացքդ ինձանից, մոռանալով, որ ես ընդհամենը քո արտացոլանքն եմ հայելու մեջ, ես սկսում եմ փախնել քո և իմ միասնություն հանդիսացող գլուխ հասկացությունից, իսկ երբ դու ուժ ես գտնում ինքդ քեզ քննադատելու և երբեմն էլ արածովդ հպարտանալու ուժ` ես վերանում եմ..
-Եվ նորից ինձ մենակ թողնում, այնպես չէ՞: Աու, այդ ո՞ւր գնացիր, չէ՞ որ ես դեռ շատ հարցեր ունեմ քեզ տալու ` իմ մասին... ի՞նչ, փնտրել ինքս իմ մե՞ջ, այդ ինչպե՞ս...

-Դու նորից մռայլվել ես:
-Հապա ի՞նչ էիր կարծում:
-Բայց ինչո՞ւ, հիմա՞ ինչում ես քեզ մեղավոր զգում:
-Կարծես թե ես ինչ-որ բան այն չեմ արել: Հիմա կկորցնեմ ընկերոջս, որ դեռ չեմ ձեռք բերել:
-Ինչո՞ւ կկորցնես, չէ որ ինքդ էիր ասում, որ նա շատ խելացի է:
-Դե, այո, խելացի է, բայց բնական է ենթադրել, որ նա սխալ տպավորություն կկազմի:
-Եթե դու նրան ճիշտ գնահատես և ճիշտ կարծիք կազմես, նա էլ նույնը կանի:
-Ես, էլի ես, ախր ես հազիվ եմ գտել նրան:
-Դե ուրեմն ոչ թե հուսալքվի ինչ-որ հիմար պատահարի համար, այլ կառչիր ընկերությունիցդ:
-Այո, իհարկե: Երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ հիմար պատահականություն փչացնի ընկերությունս:
-Ապրես, դու հասկացար:
-Ի՞նչ պիտի անեի առանց քեզ: Դու կաս և քո գոյությամբ ես կամ, ու մենք ամբողջականություն ենք: Այնպես չէ՞:
Նորից լռություն, ուեմն ես ճիշտ եմ: Միշտ լռում ես, երբ ուժեղ եմ:Քո գոյությունը իմ գիտակցության իրական ապացույցն է, ու քանի դեռ դու կաս, ես կարող եմ ինձ թույլ տալ լինել թույլ, ունենալով քեզ, որպես «ծանր հրետանի»:

-Ողջույն, դու նորից դժնդե՞մ ես:
-Ոհո, ինչպիսի՞ պոետիկ սկիզբ: Էլի՞ ես բարություն ու համբերատարություն քարոզելու:
-Դու նորից այդ հիմար դեպրեսիայի մեջ ես:
-Ո՜չ, ես լիարժեք երջանիկ եմ:
-Այդ ի՞նչ երջանկություն է, որից դեմքդ կանաչին է տալիս:
-Դու նորից սկսում ես:
-Ոչ, այդ դու ես դարձել բացասական կերպար: Մեկը, ով ամեն օր գտնում է հիմար պատրվակներ մարդկանցից վիրավորվելու ու լացելու, իսկ հետո էլ մի հիմար խոսքից ոգևորվելու ու բարությամբ լցվելու բացառիկ տաղանդ...

-Ողջո՜ւյն, այդ ու՞ր ես կորել: Զգում էի քո պակասը:
-Ողջույն: Իսկապե՞ս: Հոտաքրքիր է: Նորի՞ց դեպրեսիա:
-Դեծ... ոչ: Ուղղակի մի տեսակ փակուղու առաջ եմ ինձ զգում:
-Այդ ինչո՞ւ:
-Դե մտքերս կուտակվել են ու զգացմունքներս մի տեսակ ետ են նահանջել:
-Իսկ ինձանից ի՞նչ ես ուզում:
-Խորհուրդ:
-Ես խորհրդատւ չեմ...

-Հետաքրքիր է, ինչու եմ միշտ ինչ-որ բան ասում, հետո մտածում: Հա գիտես, ես հաճախ եմ խոսում քեզ հետ ուրիշների ներկայությամբ:
-Հե, հե: Իսկ դա երևի վատ է հա՞։
-Դե վատն ինչպես Էյնշտեյնը կասեր հարաբերական մեծություն է, բայց ես կարծես սկսել եմ այդ «ուրիշներ»-ի կարծիքները հաշվի չառնել:
-Այ դա բոլոր դեպքերում վատ է: Դու մոռանում ես, որ հասարակական կարծիք ասվածը լուրջ զենք է, ու այն կարող է ամեն ինչ:
-Իսկ ի՞նչ կարող է անել ինձ այդ հասարակությունը, չէ՞ որ ես միշտ նրանց աչքից հեռու եմ:Նրան համար ես գրեթե չկամ: Ինչու պիտի հիմա ես նրան խանգարեմ, կամ ինչո՞ւ պիտի նրանք ինձ ինչ-որ կերպ սկսեն նկատել:
-Որովհետև քանի դեռ դու մեկն ես նրանցից, ովքեր ապրում են հասարակական կարծիքի համար, դու աննկատ ես, սակայն երբ դու լինես «Դու», ու այդ «դու»-ն ապրի ինքն իր համար, նրանք կնկատեն քեզ ու դու կդառնաս կա'մ «ֆավորիտ», կա'մ «ախոյան» և քեզ ոչնչացնելու համար նրանք ջանք ու եռանդ չեն թափի:
-Գուցե դու ճիշտ ես, բավական է, ես կապրեմ իմ համար, ինչը համարում եմ ճիշտ, ու ես ոչ մի ակնկալիք չունեմ և եթե հասարակությունն ինչ-որ կերպ պայքարի իմ դեմ, ապա կամ կձանձրանա ու կգտնի քարկոծելու նոր օբյեկտ, կամ կհոգնի պայքարից ու կնահանջի և նորից ինձ մոռացության կտա:
-Իսկ եթե դու ֆավորիտ դառնա՞ս, մեկը ում բոլորը կհամարեն հաջողակ ու խելացի:
-Դա անհանրաինների աղյուսակում է, և ոչ միայն նրա համար, որ ես ոչինչ չեմ անի դրա համար, այլև այն գլխավոր պատճառով, որ ես չեմ ապրում, որ սիրեմ, այլ որ կարոխանամ տալ այն սերը, որ կուտակվել է իմ մեջ նախորդ կյանքերի ընթացքում ...

Tig
11.04.2008, 09:35
Արմինե ջան էս ինչքա՞ն ես հզորացել… :)
Բռավո:hands

Dayana
14.04.2008, 10:09
Էսօր երկար մտածում էի, ի՞նչ մաղթեմ շատ ուտով մեկին, ում ուզում եմ գլխիվայր շրջել, փոխել բոլոր սովորույթները, պատկերացումներն ու կյանքի ընկալումը, նույնիսկ քայլվածքն ու խոսելաձևը, իսկ դա ոչ միայն անթույլատրելի ու անհանրին է, այլև իրագործման շատ նուրբ մեթոդ է պահանջում, քանի որ ասել շատ թանկ մարդու, որ արմատապես փոխվելու կարիք ունի և դրանով նրան ոչ թե վիրավորել այլ գովել, կարծես թե անիրագործելի եմ զգում :oy

impression
14.04.2008, 10:59

Լացկանի կերպարից ձերբազատվում ես :) Ապրես...
Արմինչիկ, ստատուսդ ինձ ոչինչ չի ասում... մի կարգին բան մտածիր էլի :)

Dayana
18.04.2008, 08:56
-Բարի երեկո:
-Ողջո~ւյն:
-Նկատել ես ամպերն ինչպես են սիրունացել, կուտակվելով ու գորշանալով:
-Իհարկե: Նույնիսկ հասցրել եմ լուսանկարել մի քանիսին, մինչ մութն ընկնելը:
-Իսկ հոնքերդ նկարել ես :D
-Ծաղրում ե՞ս :
-Չէ, ուղղակի հոնքերդ նման են կուտակված ամպերի:
-Իսկ ի՞նչ էիր կարծում: Ամբողջ շաբաթ արահետին եմ նայում, հիշում, կարոտում, բարկանում, ապտակելու ցանկությունից «մեռնում» , իսկ այսoր հիմարություն դուրս տվեցի:
-Այ հիմա ես հիմար, եթե իսկապես կարծում ես, թե սխալ ես թույլ տվել: Դու ունեիր ամեն ինչ ասելու կամ գոնե ակնարկելու իրավունք:
-Դե դու ինքդ էլ գիտես, որ ակնարկը գերադասելի տարբերակ չէ, սակայն ուրիշ ելք չէի տեսնում: Կամ պիտի ասեի ու ստանայի այն «պատասխանը», որն ունեմ, կասմ շարունակեի մազոխիստաբար ինքս ինձ տանջելը... Է~հ...
-Չեմ հասկանում հիասթափվելուդ պատճառը: Էդ ոնց ես հաջողացնում հիասթափվել, երբ հիացմունքի նշույլ անգամ չկար:
-Իսկ եթե կա՞ր, եթե գիտակցելովշարունակում էի... լավ, մորացիր..
-Դու էլ մոռացիր... ;)
-Ինչը՞, նույնիսկ «образ»-ը չեմ հիշում :esim
Գուցե.. Լավ մորանանք... Ընկերներս ճիշտ էին, ցինիկությունը լավ հատկություն չէ ...

Dayana
30.04.2008, 09:51
Կախվածություն... հիվանդություն թե՞ բնավորթյուն :8
Երբ խոսքը թմրամոլության կամ ալկոհոլիզմի մասին է, ասում են դա հիվանդություն է, իսկ երբ կախվածությունը մարդուց, մարդկային խմբից կամ ինտերնետից է ՝ գործը բարդանում է։ Մարդկանց մի մասը, ովքեր նույն կարգավիճակում են, համարում են դա արդեն արմատացած սովորություն կամ բնավորություն, գուցե նույնիսկ ապրելակերպ, որը տվյալ պարագայում համարվում է միակը, իսկ մյուս մասը, որ այդ երևույթը իրենից մի քանի կիլոմետր հեռու է տեսնում, չի էլ պատկերացնում թե դա ինչ է ու համարում է հիմարություն կամ անհեթեթություն, նույնիսկ ժամանակի ոչ ճիշտ արժևորում :( ։
Արդյո՞ք անբուժելի է կախվածությունը... :8

Frigid-
30.04.2008, 10:42
Արդյո՞ք անբուժելի է կախվածությունը... :8

Թերևս անբուժելի "հիվանդություն" չկա, կա անբուժելի "հիվանդ": ;)

Dayana
30.04.2008, 10:48
Թերևս անբուժելի "հիվանդություն" չկա, կա անբուժելի "հիվանդ": ;)
երևի :oy
Այս հիվանդությունը նման է կոկորդիցդ արյուն խմող մակաբույծի, որը քեզ սպանում է, բայց շատ դանդաղ ու դու գիտակցելով դա, դու ամուր բռնում ես, որ չըկնի :( ու հաճույք ստանում մահվան մոտենալուդ ամեն հաջորդ քայլից։

Frigid-
30.04.2008, 11:22
Ինչ տրագիկ ստացվեց: Իսկ միգուցե չտանջել մակաբույծին, թող կշտանա, մի օր ինքնիրեն կպոկվի (ոչինչ հարատև չի) հաստատ ողջ արյունդ խմելու ընդունակ չի լինի: Ու ընդհանրապես, կախված նրանից, թե ինչքան ես սիրում կյանքը, էնքան թեթևացնում ես մոտեցումներդ:

Չեմ կարծում, որ մարդիկ ինչ-որ բանից կախվածություն ունեն. հարկ է անկեղծ լինել` նրանք դա անում են, որովհետև իրենց դա շատ անհրաժեշտա: Իսկ այ կախվածության թողած բացասական ազդեցությունն այլ հարցա: Հարցը նրանում է, թե դու դրան որպես հիվանդություն ես վերաբերվում, թե որպես մի քիչ երկար տևող զբաղմունք (ասենք` դա չանեիր, ինչ կանեիր: Երբ նախասիրություններդ փոխվում են, փոխվում են նաև զբաղմունքներն ու կախվածությունները): Ու եթե էլի հիշում ես, որ կյանքն առավել արժեքավոր է, ցանկացած կախվածություն վերանում է, եթե, իհարկե, վերջինս կապ չունի հենց կյանքի հետ ;)

Hripsimee
30.04.2008, 12:10
Էսօր երկար մտածում էի, ի՞նչ մաղթեմ շատ ուտով մեկին, ում ուզում եմ գլխիվայր շրջել, փոխել բոլոր սովորույթները, պատկերացումներն ու կյանքի ընկալումը, նույնիսկ քայլվածքն ու խոսելաձևը, իսկ դա ոչ միայն անթույլատրելի ու անհանրին է, այլև իրագործման շատ նուրբ մեթոդ է պահանջում, քանի որ ասել շատ թանկ մարդու, որ արմատապես փոխվելու կարիք ունի և դրանով նրան ոչ թե վիրավորել այլ գովել, կարծես թե անիրագործելի եմ զգում :oy

Համաձայն եմ:

Dayana
30.04.2008, 13:46
Ինչ տրագիկ ստացվեց: Իսկ միգուցե չտանջել մակաբույծին, թող կշտանա, մի օր ինքնիրեն կպոկվի (ոչինչ հարատև չի) հաստատ ողջ արյունդ խմելու ընդունակ չի լինի: Ու ընդհանրապես, կախված նրանից, թե ինչքան ես սիրում կյանքը, էնքան թեթևացնում ես մոտեցումներդ:

Չեմ կարծում, որ մարդիկ ինչ-որ բանից կախվածություն ունեն. հարկ է անկեղծ լինել` նրանք դա անում են, որովհետև իրենց դա շատ անհրաժեշտա: Իսկ այ կախվածության թողած բացասական ազդեցությունն այլ հարցա: Հարցը նրանում է, թե դու դրան որպես հիվանդություն ես վերաբերվում, թե որպես մի քիչ երկար տևող զբաղմունք (ասենք` դա չանեիր, ինչ կանեիր: Երբ նախասիրություններդ փոխվում են, փոխվում են նաև զբաղմունքներն ու կախվածությունները): Ու եթե էլի հիշում ես, որ կյանքն առավել արժեքավոր է, ցանկացած կախվածություն վերանում է, եթե, իհարկե, վերջինս կապ չունի հենց կյանքի հետ ;)

Այսօր խոսեցի մի խելացի մարդու հետ այս մասին :oy ու հասկացա, որ իսկապես էս կախվածությունը հաճելիա, ու եթե չկա կախվածությոն կամ կապվածություն ինչ-որ մեկից, կամ ինչ-որ բանից, հապա մնում է ինքնասիրահարվածությունը, իսկ եթե փորձենք ասել, որ դա այդպես չէ, ապա միակ ապացույց կլինի մենաստանը :o
Այպես ր այս կախվածությունը հաճելի է :oy

Dayana
14.05.2008, 09:53
Անձրևը կտրվել ու մի թեթև արևի շող է դուրս եկել, բայց Ծիածան չկա։ Ծիածանի պակաս եմ զգում, բայց նա անջատել է հեռախոսը, բոլոր տեսակի չաթային համակարգերը, մրսել ու հիվանդացել։ իսկ ես կարոտել եմ։
Երեկ երեկոյան ուզում էի զանգել, բայց ինչպես միշտ մոռացա։ Չէ չմոռաց ուղղակի էնքան եմ մտածում մի բանի մասին, որ մոռանում եմ ամեն ինչ։ Նստում եմ առօրյաիս անբաժան մաս դառած խաղի առաջ ու չմտածելով խաղի մասին պարտվում։ Երբ դառա էդ հիմար կլորիկ, գույնզգույն, հիմար բլոջիկների հերին։ Մի օր դրանց կմաքրեմ համակարգչիցս ու կգնամ թեթևացնելու խեղճ սեղանին ծանրությունը։ Եթե լեզու ունենար նա ինձ կհայհոյեր։ Ախր ես երբ ազատ րոպե եմ գնում , զանգում եմ գրքավաճառին ու գիրք պատվիրում։ Ու հիմա սեղանից ինձ են նայում մի խենթ, որին ողջ աշխարհը ճանաչում է, մի ծեր պապիկ, որին ըստ իր աշխարհամասի են անվանել, մի խելառ կին, որ ուզում է ամուսնուն սպանի, մի կին, որ դավաճանում է ամուսնուն, ու խղճի խայթ չի զգում... էլ ում ասեմ, մնացին մի քանի մարդասպաններ ու հեղափոխականներ...

Տեսնես երբ եմ խելքս գլուխս հավաքելու, չնայած էդ անտերը երևի պիտի էն գլխից լիներ ...

Dayana
03.06.2008, 12:01
Կարոտ...

Մի ժամանակ էս բառը սահմանափակվում էր հորաքրոջս ուղարկած նկարների վրա գրված բառերով։ Էն ժամանակ դա իրենց համար կարևոր ու թանկ բառ էր, իսկ ինձ համար թուլության նշան։ Դե էն ժմանակ մտածում էի, որ եթե որոշել ես գնալ ուրեմն եղիր այնքան քաջ ու ուժեղ, որ դիմանաս։ Երևի այն ժամանակ աելի հիմար էի քան հիմա։
Հիմա մեն - մենակ նստել եմ ինչ-որ հիմար գույնզգույն բազմոցին, նայում եմ շուրջս անընդհատ բացվող ու փակվող գունավոր դռներին, որոնցից այն կողմ երևում են տարբեր ազգերի ու գույների մարդկանց սիլուետները։
Կոկորդս խեղդում է էս կարոտը, որ միաձուլվել է ոտքիս վերքի առաջացրած ցավին, որ առաջացավ հիմար հեծանվից ու ես ինձ բացարձակ մենակ եմ զգում։ Ինչ-որ բանի պակաս եմ զգում, բայց դա երևի թե ինչ-որ բան չի այլ ինչ-որ մեկը։ Դե ես չեմ ասում ով է, քանի որ դեռ ինքս էլ չեմ կարողանում համոզվել, որ պիտի կարոտեմ։
Հիմա նորից նստել եմ գույնզգույյն միջանցքում ու էս գույներից գլուխս էլի սկսել է պտտվել։ Ոնց եմ հոգնել ու կարոտել...
Գրում եմ գիտակցելով, որ էն մարդը, ով կուզեմ ոչ միայն գրածս կարդա, այլև ողջ կյանքիս պրոցեսին հետևի, հիմա մի քանի հազար կիլոմերտ հեռավորության վրա նստած խաղ է խաղում։
Այ հիմա վերջապես պարկել եմ իմ փափուկ անկողնում ու հեռու եմ զգում մի քանի օրվա տանջանքներս, կիսաքուն գիշերներս ու ուտելիքի խայտաբղետ հոտերից զզված ցերեկներս,երբ սոված նստում էի սեղանի մոտ ու կամ նայում էի դիմացս ախորժակով զանազան ուտլիքներ համտեսող ընկեներիս կամ հիանում թշնամի ազգիս գեղեցկությամբ լօօօօօօօօօօօօլ :lol

Dayana
11.06.2008, 14:18
.......

...Դեռ մի տասնամյակ էլ չի անցնի, երբ հանրահայտ Էմանուիլ Գարրին կրծքավանդակում սուր ծակոց կզգա ու կոկորդը խեղդող կարոտը դեռատի օրիորդի հանդեպ կստիպի վերցնել հեռախոսն ու համարել շատ լավ ծանոթ հեռախոսահամարը ու խոսափողից այն կողմ լսելով . "Մա՜մ, քեզ ինչ-որ ձյաձյա է հարցնում" պարզ նախադասությունը կհասկանա, որ նա, ով իր կյանքը մի ակնթարթում կտար իր համար, ինքն է նոր կյանքի սկիզբ դրել։ Ու գոցե խոր ծերության հասակում ՝ իր միակ հավատարիմ բարեկամ ձռնափայտի հետ այգում նստած կհանդիպի լրիվ ճերմակած մի կնոջ, որ զարմանքից առաջ պարզած շուրթերով, լայն բացված աչքերուվ ու ժպիտով նայում է այգում չարաճճիություն անող երեխաներին և այդ ժամանակ ծերունի Էմանուիլ Գարրին կգտնի իր իրական երջանկությունը ու կարտասվի....

Dayana
12.06.2008, 09:28
Ընդհամենը 8 ամիս ... Եթե միայն էս զանգը լիներ 8 ամիս առաջ, ես կթողնեի ամեն ինչ ու կգնայի, բայց հիմա, էդ խղճուկ 8 ամիսներից հետո, որոնց ընթացքում ոչինչ չի փոխվել, միայն իմ ինքնասիրահարվածության մակարդակն է բարձրացել :( ու իմ " հիմար ԵՍ-ին" թվում է, թե այդ ոչինչից ինքը դուրս է, ու միայն ինքը փոխվել է :nea
Դե հիմա կսկսեմ բոլոր քիչ թե շատ ծանոթներիցս զզվացնել իմ հիմար հարցերով, ու նրանց " բազմագույն" պատասխանների "գամմայում" կփորձեմ գտնել արդարացում արարքիս ու կփորձեմ ապացուցել ՝ իհարկե ինքս ինձ, որ ես միակ ճիշտ որոշումն եմ ընդունել, ու մի օր էլ կհայտնվեմ ծերունի Էմանուիլ Գարիի կարգավիճակում։ Ափսոս, որ հիմա՝ իմ՝ իրեն բացարձակ հանգստի վիճակում զգացող ԵՍ-ը չի ուզում փոխվել, ու ամեն քայլ, որ ուղղված է լինում իրեն ՝ հենց ինձ ՝ ավելի լավը դարձնելուն, արգելակվում է առանց քննարկամ։ Մինչդեռ ծերուիի Էմանուիլը ՝ նստած համակարգչի առաջ ՝ նոր խաղ է ուսումնասիրում.....

Dayana
12.06.2008, 15:40
Ամեն անգամ ասում էս անգամ որ գա ապտակելու եմ, էն էլ չեմ կարում :( բայց դրա կարիքը շատ ունի է։ Էխ Էմանուիլ. երբ ես մեծանալու :( հոգնել եմ քո թվացյալ հիմար կերպարից, մի երկու խղճուկ խոսքերից, որ ասում ես մի երկու շաբաթը մեկ, որ որպես դոպինգ ստանամ :( ու անհետանում ես։ Նայում եմ հետևիցդ ու մշուշը չի թողնում տեսնեմ ուր գնացիր։ Էն որսորդ լեյտենանտի կարգավիճակում եմ, իսկ դու նստած դեռ խաղ ես խաղում :D ու դեռ ձևացնում ես , թե կարևոր գործեր ունես :D Մեծացի էլի... թե չէ կապտակեմ , այ ... ;)

Dayana
13.06.2008, 11:08
Բարի լույս ծերուկ Էմանուիլ, գիտեմ որ մի կարգին հիասթափված ու հուսահատված ես :) բայց կանցնի, ու ամեն ինչ լավ կլինի։ Փոխվել ես շատ, էլ են ցինիկը չես, որ ուզում էի փոխէի, միշտ ուզում էի ապտակել :oy Դու էլ իմ կարիքը չունես, ես գնում եմ. գիտես որտեղ կարող ես ինձ գտնել. չմոռանաս... Լողափին մի փոքրիկ խխունջ կգտնես...
Հա՜, քիչ էր մնում մոռանայի, չթերանաս սիրելուց... Մնաս բարով... :love

Dayana
07.08.2008, 14:25
Ամեն օր նրա զարթուցիչը զնգում է 7։50, արթնանում է անպայման 8։05, երբ արդեն իրեն են սպասում տանից դուրս գալու համար։ Գնում աշխատանքի, լվանում մաքուր բաժակը, հետո այն եռացող ջրով կրկնակի ողողում, լցնում սառը ջուն ու նստում տեղում։
Այ եթե Էյլին խոսել կարողանար :( կասեր երջանիկ լինելու ու ամենակարևորը՝ ճիշտ ապրելու կանոնները ...

Dayana
11.08.2008, 15:04
Էս կիսաքառակուսի, կիսակլոր, կիսա... մի խոսքով տձև տարածություն, որ դատարկությունից զրնգում է։ Մի քանի օր, չէ գուցե մի քանի ամիս առաջ լիքն էր, էնքան լիքը որ ծամածռվում էր ու ճկվու փորձելով մեծանալ, ամեն ինչ ներսում տեղավորելու ու ոչինչ դուրս չթողնելու համար, իսկ հիմա միայն օդի հոսք ու էդ հոսքից առաջանում է հիանալի մի երևույթ ՝ միջանցահովիկ, կամ ինչպես ասում ենք ՝ սկվոզնյակ, որից համ մրսում եմ համ մի տեսակ վախենում, բա որ սենց էլ դատարկ մնա։ Փաստորեն դատարկ նշանակում է նաև ցուրտ ու վախենալո՞ւ :8

impression
11.08.2008, 15:06
Արմինչիկ, մի դեպրեսվի, թող դա պրոֆեսիոնալներին :D

Dayana
11.08.2008, 15:09
Արմինչիկ, մի դեպրեսվի, թող դա պրոֆեսիոնալներին :D

բայց ինձ մոտ էլ է լավ ստացվում ;) иногда :D

Dayana
11.08.2008, 19:26
Իմ էջում մի օֆտոպեք, տեղից ես էլ եմ օֆտոպում :(

Dayana
12.08.2008, 17:17
Էս չտես ազգից սիրտս խառնումա։ Նախ բոլորը ամենա... ամենա են, իսկ իրականում մարդկային ցեղի խեղաթյուրում։ Այ օինակ էս մինի յուբկայով հաստլիկ կինը, որ ավելի շատ ջարպագունդ է հիշեցնում, քան աղջիկ, բայց տես ինչ ագահությամբ է սիգարեթ ծխում։ Հավաքում է բերանն ու ծուխը ներս քաշում։ Ներսում ծուխը քուլա-քուլա պտտվում է, սա ուզում է կառավարել այն։ Մի կերպ դուրս է "մղում" ծուխն ու նայում շուրջը։ Նա հո իր համար չի էդ թույնը բերանը քաշում, դա հասարակության համար է, չէ ավելի շուտ հասարակությանը իր կայացածության մեջ համոզելու համար։ Տեսնես չի հասկանում, որ ինձ համար լրիվ մեկ է կծխի նա, չի ծխի, կամ ինչ կանի։ Չէ իհարկե հասկանում է, ուղղակի չի հասկանում, թե ինչու եմ ես մենակ նստած ու ոչինչ չեմ անում առանձնանալու համար։ Թե այդ ինչպես եղավ, որ նա նկատեց ինձ։ Զննում է ինձ, իմ ժակետը, որը իհարկե խիստ առանձնանալու միջոց է այս շոգին (18 C):
-Վայ եկա՞ր :) պրիվետ :)

ars83
19.08.2008, 15:45
Էս չտես ազգից սիրտս խառնումա։
Էդ ո՞ր ազգն է։ :8

Dayana
19.08.2008, 15:48
Էդ ո՞ր ազգն է։ :8

չտես ;)

Մարկիզ
19.08.2008, 15:51
Կախվածություն... հիվանդություն թե՞ բնավորթյուն :8
Երբ խոսքը թմրամոլության կամ ալկոհոլիզմի մասին է, ասում են դա հիվանդություն է, իսկ երբ կախվածությունը մարդուց, մարդկային խմբից կամ ինտերնետից է ՝ գործը բարդանում է։ Մարդկանց մի մասը, ովքեր նույն կարգավիճակում են, համարում են դա արդեն արմատացած սովորություն կամ բնավորություն, գուցե նույնիսկ ապրելակերպ, որը տվյալ պարագայում համարվում է միակը, իսկ մյուս մասը, որ այդ երևույթը իրենից մի քանի կիլոմետր հեռու է տեսնում, չի էլ պատկերացնում թե դա ինչ է ու համարում է հիմարություն կամ անհեթեթություն, նույնիսկ ժամանակի ոչ ճիշտ արժևորում :( ։
Արդյո՞ք անբուժելի է կախվածությունը... :8
«Առողջացում» չկա, միայն «լավացում» է…:)

Dayana
19.08.2008, 15:53
«Առողջացում» չկա, միայն «լավացում» է…:)

ահա :) ուղղակի աբվականին լուրջ ու երկաատև պրոցես է :)

Մարկիզ
19.08.2008, 15:55
ահա :) ուղղակի աբվականին լուրջ ու երկաատև պրոցես է :)
Չհասկացար:), դրանք տարբեր են…

«Առողջացում» չկա, միայն «լավացում» է
Ժամկետը նշանակություն չունի…:)

Dayana
21.08.2008, 13:46
Թե ինչա ուզում ինձանից էդ չափիչը :8 ամեն անգամ ծնգծնգումա, իբր սանդղակը շատ բարձր է։ հա բայց ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ չափման միավոր ունի, որ իր նորման գտնեմ :8 Ահա, էլի ծնգծնգումա, այսինքն չի ծնգծնգում է, տխկտխկումա անկանոն ։ ինչ-որ անհեթեթ բարբաջանքներ զգացմունթայության մասին ու վերջում "Դե տարիքից է" :8 Էդ որ տարիքում է էս սարքը փչանում :8 ախր ինքը ույնիսկ պիտանելիության ժամկետ չունի, ոչ մի տեսակի պահպանման եղանակներ, ոչ օգտագործման եղանակներ :read , ոչինչ չունի... Անկապ սարք է ... մի օր դեն եմ նետելու կամ նվիրեմ ուրիշին, ով գիտի ճիշտ օգտագործման եղանակը ... :|

LevX
21.08.2008, 19:32
... էլի ծնգծնգումա, այսինքն չի ծնգծնգում է, տխկտխկումա անկանոն ։ ...

հմ, եթե անկանուն տխկտխկումա ուրեմհ հաստատ Հեյգերի հաշվիչ է, չափման միավորն էլ միկրո-, կամ միլի-ռենտգեն...

Իսկ թե երբ կանցնի այդ ժամանակը՝ ամեն մեկի մոտ յուրովի է, սակայն ով ասեց «տարիքից է»՝ նրա տարիքն արդեն անցել է հաստատ...

Janita Hero
21.08.2008, 22:28
Դայուշ քո անկյունն ա, ասեցի ասեմ քո հետ կապ ունեցող բան ա էլի… ուրեմն էս Արթուրը՝ Արտէգո-ն ինձ էսօր ասում էր, որ քեզ համոզեմ, որ իր հետ ամուսնանաս… Զրուցարանում… տես ինչ ես անում, սաղ աշխարհը կարդաց այդ մասին…բայց սենց մի հարց կա, եթե համաձայնես՝ հարսնաքուրդ ես եմ, ի վերջո քյու էյ հարսնաքուր պիտի լինի՞ թե չէ… :D
Դե մտածի :D :think

Dayana
22.08.2008, 08:54
հմ, եթե անկանուն տխկտխկումա ուրեմհ հաստատ Հեյգերի հաշվիչ է, չափման միավորն էլ միկրո-, կամ միլի-ռենտգեն...

Իսկ թե երբ կանցնի այդ ժամանակը՝ ամեն մեկի մոտ յուրովի է, սակայն ով ասեց «տարիքից է»՝ նրա տարիքն արդեն անցել է հաստատ...

Չէ Լյով ջան էս ուրիշ սարքա :( իրա չափման միավորն անհարյա, բայց գիտեմ որ ինքը րոպեում 60-80 սահամններում պիտի տխկտխկա, իսկ իմ մոտ ... էհ.. 120 :(

Դայուշ քո անկյունն ա, ասեցի ասեմ քո հետ կապ ունեցող բան ա էլի… ուրեմն էս Արթուրը՝ Արտէգո-ն ինձ էսօր ասում էր, որ քեզ համոզեմ, որ իր հետ ամուսնանաս… Զրուցարանում… տես ինչ ես անում, սաղ աշխարհը կարդաց այդ մասին…բայց սենց մի հարց կա, եթե համաձայնես՝ հարսնաքուրդ ես եմ, ի վերջո քյու էյ հարսնաքուր պիտի լինի՞ թե չէ… :D
Դե մտածի :D :think

Էլի օֆտոպ :(

Janita Hero
22.08.2008, 11:58
Թե ինչա ուզում ինձանից էդ չափիչը :8 ամեն անգամ ծնգծնգումա, իբր սանդղակը շատ բարձր է։ հա բայց ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ չափման միավոր ունի, որ իր նորման գտնեմ :8 Ահա, էլի ծնգծնգումա, այսինքն չի ծնգծնգում է, տխկտխկումա անկանոն ։ ինչ-որ անհեթեթ բարբաջանքներ զգացմունթայության մասին ու վերջում "Դե տարիքից է" :8 Էդ որ տարիքում է էս սարքը փչանում :8 ախր ինքը ույնիսկ պիտանելիության ժամկետ չունի, ոչ մի տեսակի պահպանման եղանակներ, ոչ օգտագործման եղանակներ :read , ոչինչ չունի... Անկապ սարք է ... մի օր դեն եմ նետելու կամ նվիրեմ ուրիշին, ով գիտի ճիշտ օգտագործման եղանակը ... :|

Դայուշ նոր հասավ սարքիդ նկարագրությունը, ես գգիտեմ էտ ինչ սարք ա:P, դա շատ ունիկալ ա իրա տեսակի մեջ ու բոլոր մարդիկ էլ ունեն /կամ էլ ունեն տեղը չգիտեն:(/, դրա չափման միավորը թակոցն ա ու ինչպես նկատել էիր 60-90ր/վ.,
Ամենաունիկալը գիտես որն ա. ինքը սարք ա ճիշտ ա, սակայն ողջ կյանքն ա կառավարում ես կավելացնեի, որ անգամ ողջ կյանքն ա իրա մեջ, եթե այդ սարքը նետես, կյանքդ ես նետելու, եթե նվիրես ուրիշի՝ էլի կյանքդ ես նվիրելու…… ու ճիշտ օգտագործման եղանակն էլ գրված ա Սուրբ գրքի Ա Կորնթացիների 13-րդ գլխում ;) Հավելեմ նաև, որ այդ սարքի օգտագործամն և կիրառման ավելի ծավալուն գրականություն չկա աշխարհում……

impression
22.08.2008, 12:02

էդ ի՞նչ զարմանահրաշ սարք ա :8

Dayana
22.08.2008, 13:11

Հա ճիշտ ես նկատել, բայց գիտես ինչնա բարդ, որ էդ սարքը նվիրում ես ուրիշի, վերցնում նայում, գլխի չի ընկնում ինչ անի, բռնում սեղմումա, նենց որ ներսում եղած աշխատանքային հեղուկը ամբողջապես թափվումա, ու էդ անպիտակ "իրը" նետում է աղբամանաը։ Հետո աղբամանի կողքվ անցնելիս տեսնում ես իրեն ու մի տեսակ սկսում ես ժպտալ, ես նույնիսկ կասեի ծիծաղել, ու բոլորին թվում է թե դու կամ շատ ուրախ ես, կամ անհոգ, կամ էլ ծայրահեղ դեպքում ՝ գոնե հիմար :)

Բյաց միևնույն է, լավ սարք է :love չէ՞

impression
22.08.2008, 13:12
վայ մի հատ ասեք էդ ինչ ա

Dayana
22.08.2008, 13:14
վայ մի հատ ասեք էդ ինչ ա

Լիլ ձեռքդ դիր կոկորդիդ, սահեցնելով իջեցրու ցած, բավականա, այ հիմա դեպի ձախ տար ու կլսես այդ սարքին ;)

impression
22.08.2008, 13:15
Լիլ ձեռքդ դիր կոկորդիդ, սահեցնելով իջեցրու ցած, բավականա, այ հիմա դեպի ձախ տար ու կլսես այդ սարքին ;)

ես ձեր ռոմանտիկ ինչն եմ ասել ;)

Dayana
22.08.2008, 13:17
ես ձեր ռոմանտիկ ինչն եմ ասել ;)

ռոմանտիկը հեչ, էլ սոկի տուփը չեմ ծալծլում :( իսկ էդ վատա :(

Janita Hero
22.08.2008, 13:23
վայ մի հատ ասեք էդ ինչ ա

:D:D Լի՞լ, էտ քեզնից չի, ո՞նց ա գլխի չէիր ընկնում;)

Ավելացվել է 4 րոպե անց

Հա ճիշտ ես նկատել, բայց գիտես ինչնա բարդ, որ էդ սարքը նվիրում ես ուրիշի, վերցնում նայում, գլխի չի ընկնում ինչ անի, բռնում սեղմումա, նենց որ ներսում եղած աշխատանքային հեղուկը ամբողջապես թափվումա, ու էդ անպիտակ "իրը" նետում է աղբամանաը։ Հետո աղբամանի կողքվ անցնելիս տեսնում ես իրեն ու մի տեսակ սկսում ես ժպտալ, ես նույնիսկ կասեի ծիծաղել, ու բոլորին թվում է թե դու կամ շատ ուրախ ես, կամ անհոգ, կամ էլ ծայրահեղ դեպքում ՝ գոնե հիմար :)

Բյաց միևնույն է, լավ սարք է :love չէ՞

Այդ իսկ պատճառով այն տալիս են միայն Մեկին, որը ոչ վնասում է, ոչ էլ ճմռթելով աղբամանն է նետում, այլ բուժում է վերքերը ու այն դարձնում լրիվ պիտանի ու բարձրօրակ,;);)Ու Նա միակն ա, ով ամենից լավ գիտի դա, դրա օգտագործման ձևերը ու վնասներից խուսափելու ուղղությունները, քանի որ Ինքն ա դրա հեղինակը;) … :kiss

Dayana
25.08.2008, 09:41
բորև օրագիր :)
երեկ Օսկարը կյանքս փոխեց, ու ոչինչ, որ իմ Պերրի Բլու-ն այնքան էլ կապույտ չի, այլ մուգ կարմիր, դե նա միշտ կարմիրի նկատմամբ խիստ հակում ուներ, բայց միևնույն է, էլ նրան չեմ տեսնելու։ Ու ոչինչ, որ իմ Վարդագույն Տիկինը այնքան էլ վարդագույն չէ, ու առավել ևս տիկին չէ, ուատ ավելի նման է Ալադինի կախարդական Ջինի-ին, բայց նա միշտ ժպտում է, նույնիսկ երբ աչքերում խոսրը հիասթափություն եմ նկատում :) Գիտես, առաջին անգամ արթնացա ժպտալով, արևն իր փափուկ ու տաքուկ շողերով գլուխս էր շոյում, թարթիչներիս հետ խաղում էր ու խուտուտ տալիս աչքերս, ու երբ բացեցի աչքերս, առաջին անգամ չասեցի. "Էլի երկուշաբթի :(" այլ ժպտացի ու ասեցի." Երկուշաբթի :love"։ Հուսով եմ էսպես միշտ կլինի, ու դրա համար կարիք չի լինի մի օրը մեկ տարի ընկալելու :)

Dayana
26.08.2008, 09:09
Բարև օրագիր :)
վերածնունդի երկրորդ օրս անցավ հիանալի :) ես մի գլուխ ժպտում եմ, խոսում կյանքի պայծառ կողմերից, ու գիտե՞ս, նույնիսկ ծերուկ Էմանուիլն է իրեն լավ զգում։ Չնայած դա երևի նախորդ օրվա կարմիր գինու հետևանքն է :)

impression
26.08.2008, 09:22
Դայուշ, դու նենց դեմք ես :) լուրջ եմ ասում: Քիչ ա մնում տրամադրությունս բարձրանա քո էդ հորինված աշխարհի իրական կերպարներից, նենց հավես ես խորացել քո էդ աշխարհում, ինչ-որ անհասկանալի կերպարներով ես շրջապատված, այսինքն մենակ քեզ հասկանալի, կայֆա :)

Dayana
26.08.2008, 09:28

ահա, շատ կայֆա , բայց աշխարհն իմ հորինված չի :) ուղղակի էս մարդկանց անունները ես փոխել եմ :) տես օրինակ ծորուկ Էմանուիլը, եթե ես նրան անունով կոչեի, բոլորը աչքները չորս կանեին, ու կսկսեին ինձ մի գլուխ հիմար հարցեր տալ, թդ ինչպես ստացվեց, բա ինչու չէր ասում ու նման բաներ, հետո "Վարդագույն տիկինը", դե նա ինքը գիտի որ իր նոր անունն էդպիսին է ու կարծես թե չի դժգոհում ;) մնացած կերպարներս էլ կամաց - կամաց կբացահայտվեն :) Կարևորն այն է, որ ես երջանիկ եմ :) ու թեկուզ այս տարի, լավ չանցնի նոր տարին, միևնույն է գարնանը կծաղկի մեր այգին :)

*e}|{uka*
26.08.2008, 13:42
Բարև օրագիր :)
վերածնունդի երկրորդ օրս անցավ հիանալի :) ես մի գլուխ ժպտում եմ, խոսում կյանքի պայծառ կողմերից, ու գիտե՞ս, նույնիսկ ծերուկ Էմանուիլն է իրեն լավ զգում։ Չնայած դա երևի նախորդ օրվա կարմիր գինու հետևանքն է :)

Ես էլ եմ ուզում վերածնվեմ :secret
Դա՛յ, բայց լուրջ, էտ անուները որտեղի՞ց ես հորինում, դեմք ես դեմք ;)

Dayana
26.08.2008, 13:47
Ես էլ եմ ուզում վերածնվեմ :secret
Դա՛յ, բայց լուրջ, էտ անուները որտեղի՞ց ես հորինում, դեմք ես դեմք ;)

ուղղակի դրանք բոլորը ինչ-որ օրինաչափություն ունեն :) օրինակ քո անունը գրելիս ես քեզ կասեմ :)

Dayana
27.08.2008, 08:55
բարև օրագիր :)
Վերածննդի 3-րդ օրս ընթացավ շատ խուճուճ։ Գիտե՞ս, երեկ քիչ էր մնում սրտնեղեի :oy բայց մի քանի րոպե տևեց։ Դե մեղավորը Լենան էր՝ հիշո՞ւմ ես նրան, ես պատմել եմ քեզ նրա մասին։ Նա լուսերես ու լայն ժպիտով այն աղջիկն է, որի հետ ծանոթացա անցյալ տարի։ Նա ինձ իր մի քանի տողերով ապտակ հասցրեց :( բայց կարծում եմ ինքը չէր ցանկանում։ Իսկ Դրուգին հիշո՞ւմ ես, նա կարծես թե սիրահարված է Լենային :love Էնքան եմ ուզում նրանց մի օր կեսգիշերին հանդիպել, ու նույնիսկ պատկերացնում եմ, թե ինչպես են լիալուսնի տակ երգում՝
Луч солнца золотого
Туч скрыла пелена.
И между нами снова
Вдруг выросла стена.

Ночь пройдет, настанет утро ясное,
Верю, счастье нас с тобой ждет.
Ночь пройдет, пройдет пора ненастная,
Солнце взойдет..

Հրաշալի է չէ՞։
Հա, գիտե՞ս, քիչ էր մնում մոռանայի, երեկ Մարիա Ալեկսանդորովաի հետ եմ խոսել ու նրա մի քանի կիսաքաղցր խոսքերից հասկացա, որ ես մադկային 5-րդ խմբից տեղափոխվել եմ 4-րդ։ Դա կարծես թե մեծ առաջընթաց է :hands :D

Դե լավ մնացած հիմարություններիս մասին ոչինչ չեմ ասում ;)
Մինչ վաղը ՝
Դայանուկ ...

Vive L'Armenie
27.08.2008, 10:29
Луч солнца золотого
Туч скрыла пелена.
И между нами снова
Вдруг выросла стена.
Այդ պատը կոչնչանա անպայման ;)

Ночь пройдет, настанет утро ясное,
Верю, счастье нас с тобой ждет.
Ночь пройдет, пройдет пора ненастная,
Солнце взойдет..
Արևը դեռ դուրս կգա, ա՛յ կտեսնես :kiss

Հրաշալի է չէ՞։
Հա, գիտե՞ս, քիչ էր մնում մոռանայի, երեկ Մարիա Ալեկսանդորովաի հետ եմ խոսել ու նրա մի քանի կիսաքաղցր խոսքերից հասկացա, որ ես մադկային 5-րդ խմբից տեղափոխվել եմ 4-րդ։ Դա կարծես թե մեծ առաջընթաց է :hands :D

Կարևորն էլ լավ ավարտն էր, որը կարծում եմ կարևոր էր Դայանչուկ ;):kiss

Dayana
27.08.2008, 10:32
Այդ պատը կոչնչանա անպայման ;)
Արևը դեռ դուրս կգա, ա՛յ կտեսնես :kiss
Կարևորն էլ լավ ավարտն էր, որը կարծում եմ կարևոր էր Դայանչուկ ;):kiss

:aha ուղղակի մի փոքր խնդիր կա :) դա ոչ թե ավարտ էր, այլ սկիզբ :love հրաշալի սկիզբ :love

Dayana
28.08.2008, 09:04
Բարև օրագիր :)

հե հե Վերածննդի 4-րդ օրս անցավ ... դե գիտես ;), հիանալի :)
Մտածում եմ ամեն օր ավելի լավն է դառնում, ես եմ Օպտիմիզմով խեղդվում թե՞ ուղղակի օրերս պրոգրեսիայով դրականանում են :8 երևի երկրորդը ;)
Երեկ էլի "ամենահարմար" պահին նամակ ստացա :oy արդեն գիտեմ թե ինչ է լինեու մի քանի օր հետո :oy Միայն թե չեմ ուզում չեղյալ համարել Էմանուիլի հետ մեր սպասվելիք հանդիպումը՝ երևի միակ օֆիցիալը :oy Դե լավ չշատախոսեմ ...

Հ.Գ. Չեմ ուզում Գերմաներեն սովորել :(

Dayana
29.08.2008, 09:37
բարև օրագիր :)

Վերածննդի 5-րդ օրը տարբեր էր նախորդներից։ Այ շուտով աշունը կգա ու փողոցում կհանդիպենք Լենային ու Արսենին ՝ միասին մտերմիկ ժպտալով քայլելիս :love Կարծում եմ, նրանք կընկերանան։ Հա մոռացա ասել, որ պատրաստվում եմ հանդիպել Վանյա Իվանովին։ Կարծում եմ նրա փոքր ու փխրուն մարմնում ապրում է Իվան ահեղի հոգին :)

Լսիր երեկ դիմել եմ ՋԻՆ-իս ու խնդրել եմ մի փոքրիկ երազանք իրականացնել, ուզում եմ Վարդագույն Տիկնոջ ստողծագործությունների ժողովածուների համար գրախանությերում հերթ կուտակվի ու նրա մասին գրեն Նյու Յորկ Թայմզ-ում :love Իսկ նա թերահավատությամբ ժպտաց :(
Մեկ էլ գիտե՞ս, մտածում եմ ՝ մի օր հոգեբուժարանի փափուկ պետրին գլուխը հարվածելուց իրականության մեջ կհայտնվի քեզ այնքան ծանոթ իմ հերոսը ու հենց էդ ժամանակ կքանդվի նրա հորինած մաքուր ու պարզ աշխարհը :(

Lion
29.08.2008, 18:06
Մութ գիշեր,
Պատշգամք,
Մի հարբած աղջիկ՝ ձեռքին մի բաժակ, լի ալկոհոլով, որի անունը նա չի էլ հիշում, Խմում է դանդաղ, կարծես ճեմելով ու մթության մեջ մի երգ է երգում...
Ты вспоминай о прошлом иногда, не потому что пусто в настоящем ...

Տաք սենյակ,
Համակարգիչ,
Մի խելառ տղա, լուռ խաղ է խաղում ու ձանձրանում է իր տափակ խաղից և դրսում սուրող քամու ոռնոցից ...

.......

...Դեռ մի տասնամյակ էլ չի անցնի, երբ հանրահայտ Էմանուիլ Գարրին կրծքավանդակում սուր ծակոց կզգա ու կոկորդը խեղդող կարոտը դեռատի օրիորդի հանդեպ կստիպի վերցնել հեռախոսն ու համարել շատ լավ ծանոթ հեռախոսահամարը ու խոսափողից այն կողմ լսելով . "Մա՜մ, քեզ ինչ-որ ձյաձյա է հարցնում" պարզ նախադասությունը կհասկանա, որ նա, ով իր կյանքը մի ակնթարթում կտար իր համար, ինքն է նոր կյանքի սկիզբ դրել։ Ու գոցե խոր ծերության հասակում ՝ իր միակ հավատարիմ բարեկամ ձռնափայտի հետ այգում նստած կհանդիպի լրիվ ճերմակած մի կնոջ, որ զարմանքից առաջ պարզած շուրթերով, լայն բացված աչքերուվ ու ժպիտով նայում է այգում չարաճճիություն անող երեխաներին և այդ ժամանակ ծերունի Էմանուիլ Գարրին կգտնի իր իրական երջանկությունը ու կարտասվի....

Շատ ուժեղ էր: Կեցցես:hands Այնպիսի կերպարներ ես ստեղծել... կարշես ոչնչից, որ մարդու սիրտ ես ծակում: Ապրես, մոտդ լավ է ստացվում: Ընդ որում, ըստ իս, դու ինչ-որ նոր ստեղծագորշության ոճ ես հայտնաբերել...

Նույնիսկ անունն եմ դժվարանում ասել, բայց... կեցցես:hands

Հ.Գ.

...ու կոկորդը խեղդող կարոտը դեռատի օրիորդի հանդեպ կստիպի վերցնել հեռախոսն ու համարել շատ լավ ծանոթ հեռախոսահամարը...

Դաաա... ինչքան բան կա այս մի քանի բառի տակ...

Dayana
29.08.2008, 21:30
Շատ ուժեղ էր: Կեցցես:hands Այնպիսի կերպարներ ես ստեղծել... կարշես ոչնչից, որ մարդու սիրտ ես ծակում: Ապրես, մոտդ լավ է ստացվում: Ընդ որում, ըստ իս, դու ինչ-որ նոր ստեղծագորշության ոճ ես հայտնաբերել...

Նույնիսկ անունն եմ դժվարանում ասել, բայց... կեցցես:hands

Հ.Գ.

...ու կոկորդը խեղդող կարոտը դեռատի օրիորդի հանդեպ կստիպի վերցնել հեռախոսն ու հավաքել շատ լավ ծանոթ հեռախոսահամարը...

Դաաա... ինչքան բան կա այս մի քանի բառի տակ...

Շնորհակալ եմ :)
Էդ իմ ստողծած նոր ոճին հոգեբու=արանում ինչ-որ ինձ անհայտ դեղեր են տալիս ու կաղամբոիկ սարքում :D բայց մինչ այդ ես դեռ կգրեմ :) ևս մի անգամ շնորհակալ եմ :)

Dayana
30.08.2008, 14:30
բարև օրագիր

Գիտեմ որ չէիր սպասում: Էսօր առաջին անգամ չեմ ասելու, որ ամեն ինչ հիանալի էր: Ամբողջ օրը իհարկե հիանալի էր, բայց այ երեկոն ու գիշերը սարսափելի: Ինքը իմ հարազատը չի, նույնիսկ արյունակցական պակ չունենք, ու հանդիպում ենք տարվա մեջ քչ ավելի քան մեկ անգամ, բայց երբ իմացա, որ մարդը կարող է ուղղակի էլ գոյություն չունենալ ` սկսեցի լիքը լավ մարդկանց անհանգստացնել :( Ախր մարդն իր համար նստած, օրվա իր ավարտն էր ուզում զգալ ու հայտնվեցի ես, սկսեցի իմ պրոբլեմները "փաթաթել նրա վզին" : Հետո հայտնվեց փոքրիկ երկնքից իջած հերոշտակիկն իր բարի խոսքերով... Ու էս ամենի մեջ ես մոռացա օրս գնահատել, մոռացա, որ Վանյաին հանդիպեցի, մոռացա նրա վազվզող աչուկները, ամեն ինչ մոռացա... Իսկ ՋԻՆ-ս դեռ քնկոտություն է անում :)
Միակ բանը որ հասկացա դա այն էր, թե ինչու են ասում ` "Միթե սիրել նշանակում է տանջվել", հասկացա դրա իմաստը, մարդը սիրելուց չի տանջվում, այլ տանջվում է, երբ սիրում է մի ինքնասիրահարված հիմարի, որի համար աշխարհը սահմանափակվում է Տռավիանի իր գյուղում անցկացվելիք ՖԻՖԱ-ի առաջնությամբ :(

Lion
30.08.2008, 19:11
Շնորհակալ եմ :)
Էդ իմ ստողծած նոր ոճին հոգեբու=արանում ինչ-որ ինձ անհայտ դեղեր են տալիս ու կաղամբոիկ սարքում :D բայց մինչ այդ ես դեռ կգրեմ :) ևս մի անգամ շնորհակալ եմ :)

Ոճդ հիանալի է, իսկ այն պատմվածքը… Այնքան մտածելու բան է տալիս: Ապրես, շարունակիր ստեղծագործել

Dayana
30.08.2008, 21:36
Ոճդ հիանալի է, իսկ այն պատմվածքը… Այնքան մտածելու բան է տալիս: Ապրես, շարունակիր ստեղծագործել
Ներիր, չկարողացա գլխի ընկել,թե որ պատմվածքս ի նկատի ունես :oy Իսկ ոճա, դե ոճ է էլի, ոչ մի արտառոց բան /տեսնես էս արտառոցը ճիշտ ե՞մ գրում /…

Երեկվա անհանգստությունից ու նեղվածությունից ցրվելու համար որոշեցի գնալ եկեղեցի` ժամերգություն լսելու: Եկեղեցում չգիտեմ ինչու ես միշտ վատ եմ զգում: Ասում են այնտեղ էներգիայի գեր կուտակում է լինում, դրա համար էլ բջջայինը չի աշխատում ու իմ արյան ճնշումը կատաստրոֆիկ ընկնու է: Բյաց էս անգամ դրան գումարվեց խուլ ու համր երեխան, որ տատի հետ եկել էր :( Նա չէր կարողանում խոսել, ու բառերով արտահայտել այն, ինչ զգում է, իսկ ժեստերն ինձ համար քիչ էին :( Ամեն առիթով, երբ նկատում էր հայացքս, որ իրեն էր ուղղված, աչքով էր անում, հետո ինձ բացատրեց, որ կարողանում է գրծել այնպես, ինչպես իմ պայուսակի բռնակներն են: Քիչ անց մենք արդեն ընկերացել էին ու նա ձեռքով ինձ գովում էր: Երբ մոմ էի վառում, եկավ մոտս ու գրպանից հանելով մի հին, մեծ ու չաշխատող հեռախոս `ցույց տվեց, որ հեռախոս ունի: Առաջարկեցի կիսվել մոմերով: Նա չհրաժարվեց, բայց մինչ վառելը նախ վազեդ դեպի տատն ու ցույց տվեց այդ: Սկզբում չհասկացա ինչու?, բայց հետո հասկացա: Նա չէր կարող շնորհակալություն հայտնել, դրա համար էլ տատին խնդրեց գալ ու շնորհակալություն հայտնել: Քիչ անց նա եկավ ու ուղղակի գրկեց ինձ: Ես մի փոքր շփոթվեցի, բայց եկեղոցում նրան բոլորը ճանաչում էին ու ինձ ասացին, որ նույնիսկ քահանաներին է գրկում :) Հետո նա գրկեց մի ուրիշ տղայի ու ինձ ձեռքերով հասկացրեց, որ նա լավ տղա է: Երբ ժամերգությունն ավարտվեց, ես ցանկացա նրան ցտեսություն ասել : Սեղմեցի ձեռքն ու ընկերաբար ձեռքս դրեցի ուսին: Իսկ նա ինձ ժեստերով հասկացրեց, որ կուզենար տեսնել, ի՞նչ հեռախոս եմ ես օգտագործում: Տվեցի հեռախոս նրան ու նա նշանից ճանաչեց: Լավն էր՝ նա հավանեց: Ես գոհ էի: Հետո սկսեց ինչ-որ կոճակներ սեղմել ու հանդիպեց "Գեյմս" բառին: Ժպտաց ու խնդրեց խաղալ: Ես իհարկե թույլ տվեցի: Սկզբում չէր կարողանում խաղալ, քանի որ խաղն այդ անգլերեն բացատրություն ուներ: Կեսից նա գլխի ընկավ, որ ինքը սենյակում գտնվող հերոսն է ու որ եթե հետևի սլաքներին, ապա կորող է ուտել, հեռուստացույց նայել, պառկել և նույնիսկ լողանալ՝ ինչը նրան կարմրեցրեց: Քիչ հետո մոտեցավ նրա տատն ու շնորհակալություն հայտնեց, հեռախոսս ինձ վերադառձրին ու մանչուկը փորձեց շնորհակալություն ասել: Ես ոչինչ անել չէի կարող, գրկեցի նրան ու նա իր տաք շուրթերով այտս համբուրեց: Ես հասկացա ... Նա չէր կարող բառերով ասել այն, ինչ զգում էր, այդ իսկ պատճառով գրկում էր բոլորին :) Հետո հարցրեց, արդյո՞ք վաղն էլ կգամ, ու ես դեռ չէի հասցրել ինչ-որ բան ասել, երբ նրա տատիկը բացատրեց, որ ես կգնամ տուն, կքնեմ, իսկ հաջորդ օրը նորից կգամ :)
Քայլում էինք կողք-կողքի, ու ամեն անգամ, երբ թեքվում էի նրա կողմը, ձեռքով էր անում: Ու մի պահ էլ նա ինձ ժեստերով հարցրեց՝ արդյո՞ք ես կարող եմ խոսել: Ես գլխով արեցի, իսկ նա բութ մատն առաջ պարզեց ու հասկացրեց, որ դա լավ է... Հիմա հիշում եմ մանկիկին, նրա կորացած մեջքով տատին, իմ ՝ արցունքներս մի կերպ զսպող, իրար սեղմված շուրթերն ու ժպտում: Ապրես փոքրիկ, որ այդքան բարություն ունես քո մեջ …

Lion
31.08.2008, 11:16
Ինչ տխուր պատմվածք էր… :(

Ներիր, չկարողացա գլխի ընկել,թե որ պատմվածքս ի նկատի ունես

Ես նկատի ունեի սա

...Դեռ մի տասնամյակ էլ չի անցնի, երբ հանրահայտ Էմանուիլ Գարրին կրծքավանդակում սուր ծակոց կզգա ու կոկորդը խեղդող կարոտը դեռատի օրիորդի հանդեպ կստիպի վերցնել հեռախոսն ու համարել շատ լավ ծանոթ հեռախոսահամարը ու խոսափողից այն կողմ լսելով . "Մա՜մ, քեզ ինչ-որ ձյաձյա է հարցնում" պարզ նախադասությունը կհասկանա, որ նա, ով իր կյանքը մի ակնթարթում կտար իր համար, ինքն է նոր կյանքի սկիզբ դրել։ Ու գոցե խոր ծերության հասակում ՝ իր միակ հավատարիմ բարեկամ ձռնափայտի հետ այգում նստած կհանդիպի լրիվ ճերմակած մի կնոջ, որ զարմանքից առաջ պարզած շուրթերով, լայն բացված աչքերուվ ու ժպիտով նայում է այգում չարաճճիություն անող երեխաներին և այդ ժամանակ ծերունի Էմանուիլ Գարրին կգտնի իր իրական երջանկությունը ու կարտասվի....

Իսկ ոճա, դե ոճ է էլի, ոչ մի արտառոց բան /տեսնես էս արտառոցը ճիշտ ե՞մ գրում /…

Ոճդ լավն է:)

Dayana
31.08.2008, 12:51
Ինչ տխուր պատմվածք էր… :(

Ես նկատի ունեի սա

...Դեռ մի տասնամյակ էլ չի անցնի, երբ հանրահայտ Էմանուիլ Գարրին կրծքավանդակում սուր ծակոց կզգա ու կոկորդը խեղդող կարոտը դեռատի օրիորդի հանդեպ կստիպի վերցնել հեռախոսն ու համարել շատ լավ ծանոթ հեռախոսահամարը ու խոսափողից այն կողմ լսելով . "Մա՜մ, քեզ ինչ-որ ձյաձյա է հարցնում" պարզ նախադասությունը կհասկանա, որ նա, ով իր կյանքը մի ակնթարթում կտար իր համար, ինքն է նոր կյանքի սկիզբ դրել։ Ու գոցե խոր ծերության հասակում ՝ իր միակ հավատարիմ բարեկամ ձռնափայտի հետ այգում նստած կհանդիպի լրիվ ճերմակած մի կնոջ, որ զարմանքից առաջ պարզած շուրթերով, լայն բացված աչքերուվ ու ժպիտով նայում է այգում չարաճճիություն անող երեխաներին և այդ ժամանակ ծերունի Էմանուիլ Գարրին կգտնի իր իրական երջանկությունը ու կարտասվի....

Ոճդ լավն է:)

Շնորհակալ եմ :) իսկ պատմվածքն այդ էստեղ տեղադրված չէ ամբողջությամբ :) միայն վերջին երկու տողը տեղադրեցի :)

Dayana
01.09.2008, 09:51
Բարև օրագիր :)
Երեկ ոչինչ չունեի ասելու :oy շատախոսել եմ ամբողջ օրը, Սևակին հիշել, ինքն էլ իմ պես շատ խորհրդի կարիք ուներ, բայց այդպես էլ հերթն իրեն չհասավ :)
Բայց ոչինչ, ես ՋԻՆ ունեմ, իսկ Սևակը չուներ, դրա համար էլ պատահարի զոհ դառավ :) իսկ ես ցանկացած ժամանակ կարող եմ զանգել ՋԻՆ-իս ու ինքը կախարդական թռչող գորգով կգա իմ ետևից։ Միասին կխոսենք՝ լիքը-լիքը ու վերջում ինձ կասի ՝ Դմբո երեխա :erexa ու կգնա։ Կսպասեմ, երբ գնա ու հեռվից կնայեմ, հետո չեմ դիմանա ու կզանգեմ, կասեմ. "Մի տեսակ ես " :) ինքն էլ թե ."Այ դմբո տուն գնա" :) ու կովկասյան պարզամտությամբ կժպտամ :) Լավ է չէ՞, երբ ՋԻՆ ունես :love

Katka
01.09.2008, 10:01

Շատ լավ է, քեզ ապահով ես զգում, էհ, սերը կյանք է ,, սե լյա վի:D

Dayana
01.09.2008, 10:06
Շատ լավ է, քեզ ապահով ես զգում, էհ, սերը կյանք է ,, սե լյա վի:D

ուհուս, բայց ՋԻՆ-ս ուրիշ հարց է :oy ինքը բացառիկ դեպք է, ու էն քո իմացած սովորական Սեր ասվածից շատ հեռու :)

Katka
01.09.2008, 10:11
ուհուս, բայց ՋԻՆ-ս ուրիշ հարց է :oy ինքը բացառիկ դեպք է, ու էն քո իմացած սովորական Սեր ասվածից շատ հեռու :)

Շատ լավ է, իսկ ինձ կօգնի քո Ջինը???:) Ուզում եմ , որ էն միակը, որ հիմա երկմտում է, թե ես ով եմ, չկասկածի ու շարունակի սիրել;)

Dayana
01.09.2008, 10:13
Շատ լավ է, իսկ ինձ կօգնի քո Ջինը???:) Ուզում եմ , որ էն միակը, որ հիմա երկմտում է, թե ես ով եմ, չկասկածի ու շարունակի սիրել;)

Նախ ՋԻՆ-ը միայն իմն է :P և երկրորդ, նա սիրային հարցերով չի զբաղվում, դրանով զբաղվում է նրա դվայուռոդնի քույրը ՝ փերին :)

Հ.Գ. Զրուցարանում՝ մնացածը։

impression
01.09.2008, 10:15
ուհուս, բայց ՋԻՆ-ս ուրիշ հարց է :oy ինքը բացառիկ դեպք է, ու էն քո իմացած սովորական Սեր ասվածից շատ հեռու :)

ջինդ անբաշարի մեկն ա... :(
էն որ մի տենց անեկդոտ կա է, որ մեկի պայթած ավտոն խփում մի շքեղ մեքենայի հերն անիծում ա, պայթածի վարորդն ասում ա՝ "ընդունում եմ մեղքս, բայց մինչև էս հարցերի կարգավորմանն անցնելը, արի մի բաժակ սուրճ խմենք, հետո տեսնենք ինչ ենք անում", մյուս վարորդն ասում է՝ լավ: Սա գրծանից մի լամպ է հանում, շփում, ջինը դուրս է գալիս, տեղն ու տեղը մի հատ հայավարի "կոֆեի սեղան" գցում, էլի չքվում իր լամպի խորքերը: Տուժողն ասում է. "ախպեր ջան, արի էս լամպդ տուր ինձ, էլ մեր մեջ պարքտ ու պահանջ չի մնա": Էդպես էլ անում են: Սա լամպը գրկած հասնում է տուն, շփում, ջինը դուրս է գալիս, սա թե՝ ինձ մի հատ վերջին վիպուսկի մերսեդես: Ջինը ամոթից գլուխը կախում է, թե՝ չկպավ, շեֆ, ես կոֆե դնող ջին եմ ախր... :(

հիմա քո ջինն ա, եղունգ ունենար իր սեփական գլուխը կքորեր, ես դրա ինչն ասեմ...

Katka
01.09.2008, 10:15
Նախ ՋԻՆ-ը միայն իմն է :P և երկրորդ, նա սիրային հարցերով չի զբաղվում, դրանով զբաղվում է նրա դվայուռոդնի քույրը ՝ փերին :)

Դե ամեն դեպքում շնորհակալ եմ, ինչ արած փերիներն ինձ լքել են:(

Dayana
01.09.2008, 10:20
ջինդ անբաշարի մեկն ա... :(
էն որ մի տենց անեկդոտ կա է, որ մեկի պայթած ավտոն խփում մի շքեղ մեքենայի հերն անիծում ա, պայթածի վարորդն ասում ա՝ "ընդունում եմ մեղքս, բայց մինչև էս հարցերի կարգավորմանն անցնելը, արի մի բաժակ սուրճ խմենք, հետո տեսնենք ինչ ենք անում", մյուս վարորդն ասում է՝ լավ: Սա գրծանից մի լամպ է հանում, շփում, ջինը դուրս է գալիս, տեղն ու տեղը մի հատ հայավարի "կոֆեի սեղան" գցում, էլի չքվում իր լամպի խորքերը: Տուժողն ասում է. "ախպեր ջան, արի էս լամպդ տուր ինձ, էլ մեր մեջ պարքտ ու պահանջ չի մնա": Էդպես էլ անում են: Սա լամպը գրկած հասնում է տուն, շփում, ջինը դուրս է գալիս, սա թե՝ ինձ մի հատ վերջին վիպուսկի մերսեդես: Ջինը ամոթից գլուխը կախում է, թե՝ չկպավ, շեֆ, ես կոֆե դնող ջին եմ ախր... :(

հիմա քո ջինն ա, եղունգ ունենար իր սեփական գլուխը կքորեր, ես դրա ինչն ասեմ...

Լիլ նախ իմ ՋԻՆ-ը մեծատառովա գրվում ;) հետո էլ ինքը ուրիշ ՋԻՆ-ա :love Տատրիս կասեր ՝ Անտեր անեմ էն ՋԻՆ-ին, որ պիտի շքեղ մեքենա, փող ու չգիտեմ ինչ նվիրի ;) ինձ էն Դմբո երեխենա պետք ու էլի լիքը լավ-լավ բաներ, որ մենակ ինքը կարա ասի ու անի :) Մենակ ինքը կարա ինձ ՍՄՍ գրի ու ասի ՝ տեսնես ինձ կարոտեղ կա՞ :love ու ես էս սմայլի պես սրտիկներով պատվեմ։ Մենակ իրան կարամ զանգեմ կամ գրեմ ու ասեմ, որ ... չէ լավ չեմ ասի, էդ մենակ իրան եմ ասում :love բա՞ :oy

Lion
01.09.2008, 12:18
Շնորհակալ եմ :) իսկ պատմվածքն այդ էստեղ տեղադրված չէ ամբողջությամբ :) միայն վերջին երկու տողը տեղադրեցի :)

Իսկ գուցե լրիվ պատմվածքը դնես?? Սիրահարված ես...:)

Dayana
01.09.2008, 13:41
Իսկ գուցե լրիվ պատմվածքը դնես?? Սիրահարված ես...:)

Ամբողջությամբ տեղադրել չեմ ուզում :)

Lion
01.09.2008, 17:59
Քո իրավունքն է...:(

Dayana
02.09.2008, 14:52
բարև օրագիր :)
էլի եկել եմ։ Հա դե ինձ չես կարող քշել :) էստեղ եմ, հենց կողքիդ :) Ու ոչ միայն քո, այլ բոլորի։ Չէ այդ բոլորը իմ վիրտուալ ու ռեալ ընկերները չեն, ու ոչ էլ էս բաց կապույտ ֆոնով էջը, որի պատճառով ընտանիքին ադամները երեսս չեն տեսնում։ Ուղղակի մեկ-մեկ գժվելու չափ հավասարակշռությունից դուրս եմ գալիս ու ուզում եմ վիրտուալ ասվածի վերջը տալ :oy բայց դե եթե այն ինչ փնտրում ես ռեալում, կարող ես գտնել միայն վիրտուալում, ապա ... :(
Էսօրս կամ երեկս, չգիտեմ էլ թե որ մեկն ասեմ, ոչնչով չէր տարբերվում նախորդներից ուղղակի էսօր մոտս վախի ՝ կորցնելու վախի ուժեղ զգացողություն կա։ Հենց մտածում եմ գնալու եմ դուրս, հեռու :( մենակ եմ թողնելու ծերուկ Էմանուիլին, "մարմնովս միլիոնավոր բլոջիկներ են սկսում վազվզել" :( Իսկ եթե ինքը չդիմանա ու մի հիմարություն անի։ Ու էդ հիմարությունից էլ ես վախենում եմ ...

Vive L'Armenie
02.09.2008, 15:18

Մի վախեցիր քույրիկ ;):kiss
Իհա՛րկե, պահեր են գալիս, որ նոստալժին հյուր է գալիս, ամեն ինչ մելոնքոլիկ է դառնում :(, կարծում եմ դա աշնան հետ է կապված, չէ՞ որ աշունն է մեզ հյուր եկել, իսկ դու գիտես աշնան խոսքերը, նրա տրամադրությունը... Ինչպես նկարագրել է Տերյանը՝

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...

Բայց կանցնի, դա՛ էլ կանցնի, և գարնանը կրկին կծաղկի քո այգին :kiss, կլցվի սիրով :love, ուրախությամբ, ժպիտով...:kiss
Մի՛ թող, որ աշնան այդ տրամադրությունը վրա հասնի, չէ՞ որ դու ավելի ուժեղ ես ;)

Lion
02.09.2008, 17:11
Հենց մտածում եմ գնալու եմ դուրս, հեռու :( մենակ եմ թողնելու ծերուկ Էմանուիլին, "մարմնովս միլիոնավոր բլոջիկներ են սկսում վազվզել" :( Իսկ եթե ինքը չդիմանա ու մի հիմարություն անի։ Ու էդ հիմարությունից էլ ես վախենում եմ ...

Կարելի է կարծել խոսքը ոչ անհայտ Էմանուիլ Գարրիի մասին է?:)

Dayana
02.09.2008, 19:37
Կարելի է կարծել խոսքը ոչ անհայտ Էմանուիլ Գարրիի մասին է?:)
ահա :) հենց ինքն է որ կա ;)

Dayana
03.09.2008, 16:43
բարլուս օրագիր կոչված վիրտուալ էջ։ Քեզ ասել եմ, որ մի օր քեզ էլ եմ ուղարկելու էն իրական օրագրիս կողքը, այսինքն՝ 2-րդ հարկի հյուրասենյակի այսպես ասաված սուրճի սեղանի ներքքեվի մասում :P ու էլ մոտդ չեմ գա։ Ու գիտես ինչու՞, որովհետեև հոգնել եմ քեզ ստոր չփելուց, որի արդյունքում տուժում եմ մենակ ես :angry Դու տափակ, անկապ ու աննպատակ զբաղմունք ես :P Էսօր ասելու եմ ինչ մտածում եմ, ու եթե շատ ես ուզում կարող ես գնալ սրճարան, վերցնել քեզ համար էդքան հաճելի գարեջուրը, վառել ծխախոտն ու հիմար կարմրած աչքերդ ավելի կարմրացնել :) Ինձ լրիվ մեկա :) Ես էսօր չեմ խաղա քեզ ծանոթ պուպուշ աղջնակի դերը, հոգնել եմ։ Հոգնել եմ էս դերից։ Հախվերդյանը լավա ասում չէ՞ . "Ես շպրտում եմ ձեզ իմ դերն ու հեռանում ես էս կյանքից" :love Լավնա էդ մարդը։ Ինքը էս ամեն ինչը շատ վղուցա զգացել։ Հիմա երևի ալկոհոլի ծիծը ձեռքին նստածա, կիթառի լարերնա շոյում :love Էհ... ես էդպես էլ նվագել չսովորեցի, իսկ դու ուզում ես որ ես միշտ ժպտամ։ Չնայած ինձ պիտի Գինեսի գրքում գրեն :) աշխարհի միակ մարդն եմ, ով էդքան շատ ժպտացել է այն ժամանակ, երբ տզզոցը քցելու համար կյանքը կտար :) Ժպտացել է , երբ ուզում է ձեռքն ընկած իրը շպրտել դիմացի երկերեսանի, երեսպաշտ / էլի մի քանի հատ վատ-վատ բառեր/ մարդկանց երեսներին։ Հա մեկ էլ հաճույքով էսօր քեզ գրողի ծոցը կուղարկեի, եթե միայն չլինեին հաջորդ բոլոր օրերը, որոնց ընթացքում քեզանից բացի ուրիշ ոչ մեկի տխմար դեմքը ուզել չեմ ցանկանա, բացառությամբ միայն ՋԻՆ-իս :love և գուցե դեռ ամեն ինչ կորած չի, քանի որ դեռ կան մեկ-երկու մարդիկ, ում տեսնել եմ ուզում, կարոտում եմ ու էլի նման բաներ :)
Լավ շատ չդեպրեսվես ;) դեռ հետ կգամ, գուցե նույնիսկ ներողություն խնդրեմ :)
Հ.Գ. եթե հանկարծ ծերուկ Էմանուիլին հանդիպես, ասա որ ինքը հիմարա, բայց մեկա իրան բոլորից շատ եմ կարոտում :(

Lion
03.09.2008, 17:36
ահա :) հենց ինքն է որ կա ;)

Բախտը բերել է այդ մարդու... Գոնե պատմվածքը պատմվածք էլ մնա:)

Dayana
03.09.2008, 17:37
Բախտը բերել է այդ մարդու... Գոնե պատմվածքը պատմվածք էլ մնա:)

չեմ կարծում թե ;) համ էլ պատմվածքը լավը չի :( ճիշտ ես, թող ուղղակի պատմվածք մնա, ոչ իրական :oy

Lion
03.09.2008, 17:59
չեմ կարծում թե ;) համ էլ պատմվածքը լավը չի :( ճիշտ ես, թող ուղղակի պատմվածք մնա, ոչ իրական :oy

Եսիմ... Բայց ես հակառակն էի ցանկացել: Որ պատմվածքը պատմվածք մնա... իսկ Էմանուել Գարին երբեք սրտի ծակոց չզգա քեզ հայտնի պատճառով, քանի որ իր սիրելի օրիորդը/կինը արդեն և ընդմիշտ իր կողքին կլինի;)

Dayana
03.09.2008, 21:45
Եսիմ... Բայց ես հակառակն էի ցանկացել: Որ պատմվածքը պատմվածք մնա... իսկ Էմանուել Գարին երբեք սրտի ծակոց չզգա քեզ հայտնի պատճառով, քանի որ իր սիրելի օրիորդը/կինը արդեն և ընդմիշտ իր կողքին կլինի;)
մենք կարծես երկուսս էլ նույնն ենք ուզում :) ապրես Լիոն :) քեզ չգիտմե, բայց դու երևի միակ մարդն ես ակումբում, ով ինձ կարդումա :) շնորհակալ եմ :)

impression
03.09.2008, 21:50
մենք կարծես երկուսս էլ նույնն ենք ուզում :) ապրես Լիոն :) քեզ չգիտմե, բայց դու երևի միակ մարդն ես ակումբում, ով ինձ կարդումա :) շնորհակալ եմ :)

ես էլ եմ կարդում :angry

Երկնային
03.09.2008, 22:00
մենք կարծես երկուսս էլ նույնն ենք ուզում :) ապրես Լիոն :) քեզ չգիտմե, բայց դու երևի միակ մարդն ես ակումբում, ով ինձ կարդումա :) շնորհակալ եմ :)

չեմ ուզում քեզ հիասթափացնել, բայց պետք ա ասեմ… միակը չի… :P

Dayana
03.09.2008, 22:02
ես էլ եմ կարդում :angry
Լիլ դե դու իմ ձեռը կրակն ես ընկել :( որ չես կարդում զզվացնում եմ :oy

impression
03.09.2008, 22:05
Լիլ դե դու իմ ձեռը կրակն ես ընկել :( որ չես կարդում զզվացնում եմ :oy

օֆֆտոպում ես իմ ներվերի վրա :)

Dayana
03.09.2008, 22:06
չեմ ուզում քեզ հիասթափացնել, բայց պետք ա ասեմ… միակը չի… :P
վայ :love

Lion
04.09.2008, 12:22
մենք կարծես երկուսս էլ նույնն ենք ուզում :) ապրես Լիոն :) քեզ չգիտմե, բայց դու երևի միակ մարդն ես ակումբում, ով ինձ կարդումա :) շնորհակալ եմ :)

Չարժե - որովհետև լավ ես գրում:hands

comet
04.09.2008, 13:12
բարլուս օրագիր կոչված վիրտուալ էջ։ Քեզ ասել եմ, որ մի օր քեզ էլ եմ ուղարկելու էն իրական օրագրիս կողքը, այսինքն՝ 2-րդ հարկի հյուրասենյակի այսպես ասաված սուրճի սեղանի ներքքեվի մասում :P ու էլ մոտդ չեմ գա։ Ու գիտես ինչու՞, որովհետեև հոգնել եմ քեզ ստոր չփելուց, որի արդյունքում տուժում եմ մենակ ես :angry Դու տափակ, անկապ ու աննպատակ զբաղմունք ես :P Էսօր ասելու եմ ինչ մտածում եմ, ու եթե շատ ես ուզում կարող ես գնալ սրճարան, վերցնել քեզ համար էդքան հաճելի գարեջուրը, վառել ծխախոտն ու հիմար կարմրած աչքերդ ավելի կարմրացնել :) Ինձ լրիվ մեկա :) Ես էսօր չեմ խաղա քեզ ծանոթ պուպուշ աղջնակի դերը, հոգնել եմ։ Հոգնել եմ էս դերից։ Հախվերդյանը լավա ասում չէ՞ . "Ես շպրտում եմ ձեզ իմ դերն ու հեռանում ես էս կյանքից" :love Լավնա էդ մարդը։ Ինքը էս ամեն ինչը շատ վղուցա զգացել։ Հիմա երևի ալկոհոլի ծիծը ձեռքին նստածա, կիթառի լարերնա շոյում :love Էհ... ես էդպես էլ նվագել չսովորեցի, իսկ դու ուզում ես որ ես միշտ ժպտամ։ Չնայած ինձ պիտի Գինեսի գրքում գրեն :) աշխարհի միակ մարդն եմ, ով էդքան շատ ժպտացել է այն ժամանակ, երբ տզզոցը քցելու համար կյանքը կտար :) Ժպտացել է , երբ ուզում է ձեռքն ընկած իրը շպրտել դիմացի երկերեսանի, երեսպաշտ / էլի մի քանի հատ վատ-վատ բառեր/ մարդկանց երեսներին։ Հա մեկ էլ հաճույքով էսօր քեզ գրողի ծոցը կուղարկեի, եթե միայն չլինեին հաջորդ բոլոր օրերը, որոնց ընթացքում քեզանից բացի ուրիշ ոչ մեկի տխմար դեմքը ուզել չեմ ցանկանա, բացառությամբ միայն ՋԻՆ-իս :love և գուցե դեռ ամեն ինչ կորած չի, քանի որ դեռ կան մեկ-երկու մարդիկ, ում տեսնել եմ ուզում, կարոտում եմ ու էլի նման բաներ :)
Լավ շատ չդեպրեսվես ;) դեռ հետ կգամ, գուցե նույնիսկ ներողություն խնդրեմ :)
Հ.Գ. եթե հանկարծ ծերուկ Էմանուիլին հանդիպես, ասա որ ինքը հիմարա, բայց մեկա իրան բոլորից շատ եմ կարոտում :(

Ինչի էսքան տխուր? Դայանա ջան էնքան եմ սիրում քո անկեղծությունը: Հազիվ եմ ինձ զսպում, որ մի օրագիր էլ ես չբացեմ: Դեռ մանկուց օրագիր էի պահում: Ավարտական դասարաններում, երբ ծանրաբեռնված էի, իրեն դավաճանեցի;) Առաջին կուրսում սիրահարվեցի ու ու գլխիկոր հետ վերադարձա իր մոտ` ներողություն խնդրելու: Հիմա նորից 2-րդ անգամ եմ իրեն դավաճանել: Դեռ լավ է, քո օրագիրը հյուրասենյակում է, իմը մեր կլադովկայի մի մութ անկյունում է: Երևի կարոտում է:( Չգիտեմ: Բայց մեկ-մեկ էնքան եմ ունենում կարիքը: :oy

Lion
04.09.2008, 13:15
Հ.Գ. եթե հանկարծ ծերուկ Էմանուիլին հանդիպես, ասա որ ինքը հիմարա, բայց մեկա իրան բոլորից շատ եմ կարոտում

Չէէէէ... երևումա մի օր պիտի վիզ դնեմ, իսկականից փորձեմ տեսնել, թե ով է վերջը այդ Էմանուելը, որի այս լավ աղջիկը այսքան կարոտում է..

Katka
04.09.2008, 13:17
Չէէէէ... երևումա մի օր պիտի վիզ դնեմ, իսկականից փորձեմ տեսնել, թե ով է վերջը այդ Էմանուելը, որի այս լավ աղջիկը այսքան կարոտում է..

ՈՒզում ես բացեմ գաղտնիք???

Dayana
04.09.2008, 13:17
Ինչի էսքան տխուր? Դայանա ջան էնքան եմ սիրում քո անկեղծությունը: Հազիվ եմ ինձ զսպում, որ մի օրագիր էլ ես չբացեմ: Դեռ մանկուց օրագիր էի պահում: Ավարտական դասարաններում, երբ ծանրաբեռնված էի, իրեն դավաճանեցի;) Առաջին կուրսում սիրահարվեցի ու ու գլխիկոր հետ վերադարձա իր մոտ` ներողություն խնդրելու: Հիմա նորից 2-րդ անգամ եմ իրեն դավաճանել: Դեռ լավ է, քո օրագիրը հյուրասենյակում է, իմը մեր կլադովկայի մի մութ անկյունում է: Երևի կարոտում է:( Չգիտեմ: Բայց մեկ-մեկ էնքան եմ ունենում կարիքը: :oy

չէ իրեն չի կարելի երկար ժամանակով լքել։ Այ ես մյուս շաբաթ իրան լրիվ կգերբեռնեմ :)

Ավելացվել է 2 րոպե անց

ՈՒզում ես բացեմ գաղտնիք???

դավայ ;) բայց խնդրում եմ Զրուցարանում :oy

Katka
04.09.2008, 13:21
չէ իրեն չի կարելի երկար ժամանակով լքել։ Այ ես մյուս շաբաթ իրան լրիվ կգերբեռնեմ :)

Ավելացվել է 2 րոպե անց

դավայ ;) բայց խնդրում եմ Զրուցարանում :oy

Գամ զրուցարան, եկա:D

Lion
04.09.2008, 17:18
ՈՒզում ես բացեմ գաղտնիք???

Իհարկե, բայց լիչկում:)

Dayana
05.09.2008, 09:23
էլի խաբվեցի :(
Ամեն անգամ նույն մարդն ինձ խաբում է, նույն սուտն ասում, այսնքն էդ էնքան էլ սուտ չի, քանի որ ինքն էլ է հավատում դրան։ Ես տրամադրվում եմ դրան, տրամս գցում ու գնում քնելու։ Առավոտյան արթնանում եմ ու հասկանում որ էդ սուտ էր։ Ախր ես ասում էի, ինքնախաբեությամբ ես զբաղված, իսկ ինքը ՝չէ, համոզում էր, որ սա վերջնական է։ Էհ... Էլ չեմ հավատալու, էլ զարյադչնիկ չեմ աշխատելու իմ լավագույն էներգետիկ վամպիրի համար :( Ամեն անգամ գալիսա, ասում էն ինչ մտածում ու զգումա, կամ նույնիսկ չի ասում, ես եմ հասկանում :( հետ թողնում գնումա։ Իսկ ես մնում եմ կոտրած տաշտակի առաջ :(

Վերջ, էլ ոչ մի խղճահարություն, ոչ մի հասկանալ։ Ապրել միայն ի բարօրություն սեփական կաշվի :(

*e}|{uka*
05.09.2008, 22:24
Դա՛յ, էտ մարդը ինչա՞ ուզում քեզանից, իյա՜ :aggressive

Ապրել միայն ի բարօրություն սեփական կաշվի

Դե ժպտա :))

Dayana
05.09.2008, 22:46
Դա՛յ, էտ մարդը ինչա՞ ուզում քեզանից, իյա՜ :aggressive

Դե ժպտա :))
Իդ ես հարմար եմ էլի, գալիս կողքիս դեպրեսվում են, իրենց բոլոր բացասական էներգիաները տլիաս, ունցած-չունեցած դրակններս վերցնում գնում… Ու ինձ ինչ է մնում, ժպտալ :)

Երկնային
05.09.2008, 23:14
Իդ ես հարմար եմ էլի, գալիս կողքիս դեպրեսվում են, իրենց բոլոր բացասական էներգիաները տլիաս, ունցած-չունեցած դրակններս վերցնում գնում… Ու ինձ ինչ է մնում, ժպտալ :)

Դայ ջան, մուՅս անգամ, որ գան էներգիադ տանելու, զանգի, գամ էներգիայովս կիսվեմ հետդ… :oy
համ էլ ես սիրում եմ ժպիտդ, ճարահատյալ պետքա ժպտաս… :P

Dayana
07.09.2008, 15:49
բարև օրագիր
մի երգ եմ հիշել… Աշխարհը ման եմ եկել, էլի մոտդ եմ եկել :sulel:img Ռաբիզ երգա չէ՞, համ էլ ոչ մի տեղ էլ ման չեմ եկել, տանը նստած եմ եղել, բայց չէի գալիս :P ու լավ էի անում :
հա մոռացա էլ ինչի եմ եկել : Լավ դե որ մոռացել եմ, ավելի լավ է երգ լսեմ :) առավել ևս, երբ էս Ֆեռնանդեզը կարգին սիմպատիչնի տիպա ;) դրան էլ գումարում ենք ձայնը :) չէ լավ էլ հաջողված է :) իսկ ես գնամ …
Հ.Գ. Մի հոգավորի դեմքը տեսել ե՞ս :D ոնց որ տաղթից ընկած անբախտ լինի :D

Dayana
08.09.2008, 10:36
բարև օրագիր:
Հե հե, էսօր վերջին անգամ Հայաստանից գրեմ :oy Կկարոտես հա :angry թե չէ :aggressive
Հա, միշտ մոռանում եմ հարցնեմ, դու սեռ ունե՞ս :8 ասենք օրագիրները լինում ե՞ն աղջիկ կամ տղա :8 ու եթե այո հիմա դու աղջիկ ես թե՞ տղա: Իսկ եթե ոչ :o փաստորեն դու գիտությանն անհայտ տեսակ ես :D
Լավ արի քեզ երեկվա քաջագործություններս պատմեմ: Ույեմս :D երեկ առաջին անգամ երեկոյան մինչև ուշ մենակ եմ տանը մնացել :D Բոլոր դռները փակել էի :D բոլոր լույսերը վառել :D ու իբր չեմ վախում էլի, իմ համար տանը ֆռֆռում եմ :D մեկ էլ ականջներս ձայներ են լսում :D ես վերևում, համոզված եմ, որ ներքևում մարդ կա :D ու հենց տանեցիներն եկան, շուտ բոլոր լույսերն անջատեցի, իբր թե ես չեմ եղել :D այ տենց բաներ :P դե լավ գնացի, լավ մնա ;) մյուս անգամ կպարզես ինչ սեռի ես ու անունդ ինչ է, թե չէ էլի մի "ալֆռանգի" անուն կվորոշեմ :D

Lion
08.09.2008, 13:01
Վատ չի:) Կարողանում ես կերպար ստեղծել:hands

Dayana
11.09.2008, 04:21
Բարև :) էդպես էլ անուն ու սեռ չորոշեցինք քեզ համար չէ՞ :) Նյուտիկի օրագիրն էի կարդում :oy դե հա, հետաքրքրասեր եմ , կարդացի, ու հասկացա մի բան, քեզ անուն պետք չի, դու ուղղակի օրագիր ես :) լավ է չէ՞ :) Լսիր օրագիր, վերջերս լրիվ ձեռքից գնում եմ, ոչ գրում եմ, ոչ նորմալ կարդում, ու ամենավատն էան, որ սկսել եմ ֆուտբոլ նայել :o ու չեմ ձանձրաում :o էհ... իսկապես ձեռքից գնում եմ, իսկ ՋԻՆ-ս սանրվածքը փոխել է... :(

Dayana
11.09.2008, 14:40
բարև պստո :)
Զանգեցի մամանիկի հետ խոսեցի :love կարոտել եմ :love բոլորին կարոտել եմ, բայց նենց կուզեի էլ հետ չգալ :( ստեղ լավա, զգոմ ես ինչ լավա տանը լինելը, իսկ էդտեղ չէ, էստեղ ար=եքային համակարգդ լիվ փոխվումա :oy ուզում եմ մնամ ու մի կարգին կարոտեմ, որ ասենք տարին մեկ գաս, տեսնես բոլորին, լրիվ ուրիշ աչքով նայես :love էհ…

Իսկ իրականում՝ երբ դու մենակ ես ու կյանքդ դատարկա, կարող ես գնալ փողոցով ներքև ու ուղղակի երա=շտություն լսել հենց տռաֆիկի մեջտեղում :love այնպս որ, գնա քաղաքով ցած ու =պտա , ամեն ինչ քեզ է սպասում :)

impression
11.09.2008, 15:00
բարև պստո :)
Զանգեցի մամանիկի հետ խոսեցի :love կարոտել եմ :love բոլորին կարոտել եմ, բայց նենց կուզեի էլ հետ չգալ :( ստեղ լավա, զգոմ ես ինչ լավա տանը լինելը, իսկ էդտեղ չէ, էստեղ ար=եքային համակարգդ լիվ փոխվումա :oy ուզում եմ մնամ ու մի կարգին կարոտեմ, որ ասենք տարին մեկ գաս, տեսնես բոլորին, լրիվ ուրիշ աչքով նայես :love էհ…

Իսկ իրականում՝ երբ դու մենակ ես ու կյանքդ դատարկա, կարող ես գնալ փողոցով ներքև ու ուղղակի երաժշտություն լսել հենց տռաֆիկի մեջտեղում :love այնպես որ, գնա քաղաքով ցած ու ժպտա , ամեն ինչ քեզ է սպասում :)

ՀԵնց էսպես էլ ապրում եմ, բայց չէի ասի, թե կյանքս դատարկ է: ;)

Dayana
11.09.2008, 15:58
ՀԵնց էսպես էլ ապրում եմ, բայց չէի ասի, թե կյանքս դատարկ է: ;)
Լիլ էդ երգ էր :oy լսում եմ ու մի տեսակ լավ եմ զգում :oy իսկ իրականում կարոտը արդեն բռնելա կոկորդս, որ էս նկարդ տեսնում եմ կարոտից մեռնում եմ, լացս գալիսա :(

Երկնային
11.09.2008, 16:02
Լիլ էդ երգ էր :oy լսում եմ ու մի տեսակ լավ եմ զգում :oy իսկ իրականում կարոտը արդեն բռնելա կոկորդս, որ էս նկարդ տեսնում եմ կարոտից մեռնում եմ, լացս գալիսա :(

վույ ազիզ ջան, մի թող էդ «խոզերն» ու «զանուդաները» տխուր տեսնեն քեզ… ;)

Գալաթեա
11.09.2008, 16:32
Դայուշս...մի տխրի, բալես: Պաչում եմ :oy

Dayana
11.09.2008, 16:36
վույ ազիզ ջան, մի թող էդ «խոզերն» ու «զանուդաները» տխուր տեսնեն քեզ… ;)

Ուրեմն ամեն անգամ երբ էս հիմարներն իրար հանդիպում են, նաև մեզ ասում են Հայ, դե ես էլ ասում հայ-հայ , հայ եմ, բա ի՞նչ եմ :D մեկ էլ սրանք միմիկա չունեն, ի նկատի ունեմ բնական միմիկա, իրանց մոտ էդ լրիվ արհեստականա :( եթե ուզում են ասենք արտահայտեն իրենց զայրույթը, լեզուները դուրս են գցում, իսկ եթե ասենք ուզում են ասեն, որ չգիտեն ՝ ապուշի պես թևերն են թափ տալիս, էլի լեզուները դուրս գցում ասում բռռռ :D իսկ երբ ուզում են ուրախություն արտահայտել, ապուշի պես սկսում են կչկչալ, :hands այ սենց անել ու վերջում կառոննին :D լեզուները դուրս գցել :D մի խոսքով, էստեղ մարդիկ լեզուները բերաններում պահելու խնդիր ունեն :D :D

Janita Hero
11.09.2008, 19:43

:P այ սենց էլի
Դայ բայց վերջն են իրանք:D:D
տենաս թաղման ժամանակ էլ են նման վարք ցուցաբերում:think

Lion
11.09.2008, 20:17
Ես էլ ե, տենց մի բան նկատել դրանց հետ շփվելուց...

impression
11.09.2008, 20:18
Լիլ էդ երգ էր :oy լսում եմ ու մի տեսակ լավ եմ զգում :oy իսկ իրականում կարոտը արդեն բռնելա կոկորդս, որ էս նկարդ տեսնում եմ կարոտից մեռնում եմ, լացս գալիսա :(

Հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ նկարս... :( ախր... չէ էլի... :(

Dayana
12.09.2008, 01:10
Հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ նկարս...

չէ :) թող մնա :

Էսօր թրջվել եմ, բայց նենց լաց էր :) հիմա էլ մրսում եմ, չնայած մի կարգին տաք դուշ եմ ընդունել :) բայց մեկա մրսում եմ :) Լավն էր օրս, նախ ինձ նավանեցին չտես :D իսկ ընդհամենն ուզում էի էդ անտեր - չոփստիկները վերցնել :( հետո վրաս գոռացին, որ սուս ու փուս հացս ուտեմ :oy իսկ հետո ամուր գրկեցին :love ու մեղմ եղբայրաբար =պտացին :) Համ էլ ինձ էսօր ասել են, որ սիրուն եմ ու մինչև հայելուն նայելս հավատցել էի :love նենց հաճելի էր :) համ էլ ինձ խորհուրդ են տվել ակտիվ լինել, գործը գլուխ բերելու համար, բայց ուղղակի չգիտեն, որ գործն առաջ բերելու համար նույնիսկ մի հատ փոքրիկ հանդիպման առաջարկ էի արել, որը սկզբում չմեր=վեց, իսկ հետո այսպես ասած ան=ամկետ հետաձգվեց : Պարզվում է, որ էսպես անվանված Պիաֆները գերադասելի են :)

Վերջում նայում էի անձրևի տակ թրջվող երկու հրաշալի մարդկանց , որոնք ինձ թաթիկով էին անում, բարկանում վրաս, որ գնամ :) Իսկ ես պախկվեցի, իբրև թե արդեն գնացել եմ, ու երբ նրանք համոզվեցին որ գնացել եմ, նորից նայեցի ետևներից :) Երանի երբեք էս հատկանիշս չկորցնեմ :) ու միշտ հաջողիկից հետո հետ նայեմ, տեսնեմ որն են մարդիկ հեռանում :) որ հենց տեղում կարոտեմ :)

Իմ միակ ընկերուհի, հիմա դու հեռու ես, ու հուսով եմ բալիկիդ ես քնացնում :love Եթե չլինեիր դու, ես չէի ունենա միակ ար=անիքս ՝ ետ նայելս :)

comet
12.09.2008, 10:09
Իմ միակ ընկերուհի, հիմա դու հեռու ես, ու հուսով եմ բալիկիդ ես քնացնում :love Եթե չլինեիր դու, ես չէի ունենա միակ ար=անիքս ՝ ետ նայելս :)

Դայ, ճիշտ ես գիտես? Շատ կարևոր է հետ նայել կարողանալը: Ու ոչ միայն հաջող անելուց հետո.... Ուղղակի կյանքում լինում են պահեր, երբ սխալվում ես ու երբ ունես հետ նայելու կարողություն, երբեմն հաջողվում է վերադառնալ ու սխալդ ուղղել:

Մի տխրի, լավ?;)

Dayana
12.09.2008, 10:29

Շնորհակալ եմ :) Բայց սա ֆիզիկապես հետ նայելն էր :) Բոլոր հարազատներիս հաջող ասելուց հետո, հետ եմ նայում, տեսնեմ ուր գնաց, ոնց գնաց, գնալը զգում եմ :) իսկ իրականում ետ նայելը լավ չէ, դու միշտ սխալդ ես փնտրում, իսկ ամեն անգամ առաջ գնալիս, ետ գալու տեղ ես թողնում :( Հետ գալը լավ չի, պիտի առաջ գնալ, դեպի արևը, պայծառ արևը ՝՝ Քոփիռայթ Աբու լալա Մահարի ;)

comet
12.09.2008, 13:19

Բայց ամեն դեպքում երբեմն հարկ է լինում վերադառնալ ու ուղղել սխալը, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ կարելի է ուղղել:
Իսկ ֆիզիկապես ետ նայելը ինձ մոտ էլ է լինում:;) Երբեմն ինձ ստիպում եմ չնայել, բայց հետո անպայման զանգում եմ, որ հանգիստ լինեմ:)

Dayana
12.09.2008, 22:46
Լավ չեմ :( մենակ քայլում եմ քաղաքում, երկու անգամ մի օրվա ընթացքում կորել եմ նույն մետրոյի կայարանում :( էս անկապ, գույնզգույն շորերին նայելուց հոգնել եմ, էս զզվելի թուրքերից առավել ևս: Էդ հիմարները հերիք չի որ նյում են աջ ու ձախ բոլորին, ինչ-որ թուրքերեն մաշալլաներ շաղ տալիս, անընդհատ ապուշի դեմքով ժպտում, նաև փողոցում թքում են :( պլյուս էս հյուրանոցի էս թուրք պառծյեները, որ համ համարս գիտեն, ու ոմանք նույնիսկ առանց ասելու տալիս են, իսկ մեկը կա ապուշ ապուշ ժպտումա, սկսումա ձևեր թափել, իբր հետս Գերմաներենա խոսում :angry հետո էլ սկսումա հարցաքննել, թե երբ էի եկել անցյալ անգամ, ում հետ, ումա հիշում ու նման դեբիլ բաներ :( մեկ էլ որ չի հարցնում որտեղի էի՞ր, լրիվ եմ գժվում :( հուսով եմ Պրագայում թուրքեր չեն լինի :( ո՞նց եմ զզվում դրանցից :(

Երկնային
12.09.2008, 22:50

տոլկո բեզ պանիկի… :oy

բա հետդ չգայի՞` իրար հետ կորեինք… :D
Մի մտածի, շուտով կվերադառնաս… :kiss

Dayana
16.09.2008, 14:39
Ինչ լավա հայ լինելը :love Հայը ուրիշա, տեսակը բացառիկա: Վեց ժամ գնացքում անցկանցելուց հետո իջնում եմ Պրագայի կենտրոնական վագզալու, ու էնտեղ մեզ սպասում են հայեր: Բացառիկ մարդկ: Մեզ տանում են իրենց տուն, ամբողջ օրը պահում, էն դեպքում երբ մենք քաղաքն էինք ուզում չափչփել, ու չեն թողնում գնալ, մինչև ավանդական հայկական խորոված չուտենք: Էհ... ուրիշ են էլի մեր հայերը: Երբ գնում էինք հյուրանոց, ինձ թվում էր թե տուն եմ գնում, էնքան հայկական էր ամեն ինչը: Նույնիսկ ասեցի ՝ ինձ Հայաստանում եմ զգում: :) Չէ ուրիշ են մերոնք, շատ տարբեր են էդ բաց երկնքի տակ գտնվող թանգարանում ապրող Չեխերից, Բավարական պիվայով մեծացած Գերմանացիներից ու առհասարակ՝ բոլորից:

StrangeLittleGirl
16.09.2008, 19:03
Հլավնի նադրաժիու՞մ ես իջել :D

Արմի՛ն, բայց դու դեմք ես, գիտե՞ս: Օրինակ, ամբողջ օրը պահել ու քաղաքը տեսնել թույլ չտալն իմ տեսանկյունից թերություն է. խորոված Երևանում էլ կուտես, իսկ Պրագայում ամեն օր չես լինի: Ի դեպ, դրա մասին գրել եմ իմ «Գրքանմանանմանում», որը մի օր կհրապարակեմ: Համ էլ ինձ հիշեցրիր, որ դեռ երեկվանից ուզում եմ հայերի ժպիտների մասին գրել, չի ստացվում: Գուցե սա ինձ համար խթան լինի :)

Dayana
17.09.2008, 08:48

Հա Բյուր հենց էդ Հլավնի Նադրաժում :D էլ մե դիմավորել էին :)

Իսկ խորովածը էստեղ ուղղակի սիմվոլա, հայության սիմվոլ: Թե չէ ես ինչ խորոված ուտող եմ ;) ու իսկապես էդ քաղաքում ման գալու հաճույքը ոչնչի հետ փոխել չէր կարելի: Բայց դե մեր պլաններն էդ օրվա համար շոփինգ էր :D :oy հաջորդ օրն էլ նախատեսված քաղաքով հիանալը :oy բայց էդ մարդիկ նենց էին մեզ ընդունել, նենց հայկական միջավայր էր, որ չէի էլ մտածում կորցրած ժամերի մասին :) ինձ Հայաստանում էի զգում :love

Հ.Գ. Հայերի ժպիտների մասին շատ կուզեմ քո մոտ կարդալ ;) դու լրիվ ուրիշ կողմից ես երևի դրան նայում :) սպասում եմ :)

Dayana
18.09.2008, 08:59
Լավնա ինքը: Շատ եմ իրեն սիրում: Եվա "տեսակի" բացառիկ "օրինակ": Բարի, քնքուշ ու էլի լիքը ծեծված "դրական" հատկանիշները քիչ են իրեն բնութագրելու համար" Ուղղակի միշտ մի բան խանգարում է նրան երջանիկ լինել: Հա դեկան չէ էդպիսիք՝ "մարդկային ցեղի աղբ" հանդիսացող էլի տեսակում "բացառիկները", որոնք իրենց "Սուրբ պարտքն" են համարում փչացնել ուրիշի կյանքը, ցույց տալ դիմացինին իրական կյանքի տհաճություները: Հա դրան ես դեռ մի կերպ կդիմանամ, բայց մի օր, տարվա ամենառոմանտիկ եղանակը խորհրդանշող էս մարդը թուլություն ունեցավ ինձ ասելու, որ իրեն ապրելու ուժ եմ տալիս, ու ես անզորությունից սկսեցի դողալ: Հենց որ բարի գիշեր ասեցի...
Եթե միայն կարողանայի իմ աշխարհը իրական դարձնել բոլորի համար, ոչ ոք չէր տխրի...
Ուզում եմ լսափողը վերցնել, զանգել ու ասել, որ կարոտել եմ, չեմ դիմանում, որ գա ինձ մոտ: Գիտեմ որ կգա, բայց չեմ ուզում, խուսափում եմ էդ հանդիպումից, փորձում եմ ինչքան հնարավոր է հետաձգել, բայց դա մի օր անպայման կլինի: Ու էդ օրը արցունքներս զսպելու համար շատ մեծ ջանքեր պիտի թափեմ: Ինչի ա "Ադամ" տեակը տենց "Դեբիլ պտուղներ" տալիս, չեմ հասկանում ...

Dayana
19.09.2008, 10:24
Ինքը միշտ զգումա երբ եմ ես ինձ վատ զգում: Ու ամեն ամիս օրա հատկացնում, ինձ հետ խոսելու: Խոսում ենք ամեն ինչց, ամենաանկեղծ զրույցն ենք ունենում :) Ինքը առիթը չի կարոցնում ասել, որ շատա ինձ սիրում: Միշտ բացատրումա թե ինչպես պիտի ընկալեմ կյանքը, ինչպես ճիշտ կլինի, բայց և չի արգելում ունենալ իմ կարծիքը՝ տրամաբանական է չէ՞ :) /Ալան/ Էս անգամ էլ բացառություն չէր: Մեր հիմար ու անտեղի :( մեղադրանքներից հետո նա խոսեց: Էլի համոզվեցի, որ էդքան մեծ սիրտ ուրիշ ոչ մեկ չի կարող ունենալ :love Նենց էի ուզում գրկել ու ասել, քեզ շատ եմ սիրում, շատ շատ, բայց ամաչեցի, ու երբ զգաց, որ էդ ամաչելուց աչքերս եմ լցնում, ասեց ՝ Գնա քնի բալես, վաղը շուտ ես արթնանալու :) Հա... :love

Lion
19.09.2008, 12:12
Հիանալի պոստ էր: Շատ դուրս եկավ: Ու ընդհանրապես, քո գրածի մեջ այնքան պարզ ջերմություն կա... Նույնիսկ բառերով է դժվար ասել: Կարծես գրում ես պարզագույն բաների մասին, չէ, նույնիսկ կարծես թեմա էլ չունես... Բայց այնքան ջերմ է ստացվում; մարդ իրենից անկախ... սկսում է ժպտալ:

Ինձ թվում է տաղանդը հենց սա է, որը գալիս է հոգու նուրբ ընկալումներից:)

Dayana
21.09.2008, 15:28
Հիշողությանս հետ ինչ-որ բան էն չի :esim Իմ ՝ իդեալականին մոտ տեսողական հիշողությունը սկսելա զրոյի ձգտել: Մոռանում եմ մարդկան դեմքերը, այսպես ասած "образ"-ները ջնջվում են հիշողությունիցս, ու երբ զգում եմ, որ կարոտել եմ, չեմ կարողանում հիշել դեմքերը :( Բայց էդ շատ կարոտելուց չի, համոզված եմ:
Հիշում եմ աչքերը, աչքերի գույնն ու ձևը, բայց այ աչքեր արտահայտությունները լրիվ ջնջված են :8 բայց ոնց կարող է տենց լինել, որ 6 տարի հիշեմ ու հիմա մոռանամ :( Մոռանալը դավաճանելուց ավելի վատ է :(
էս մարդու ձայնն էլ ներվերիս վրա ազդում է :( անընդհատ նույն տոնով նվնվում է, նույն տոնով խոսում սիրած աղջկա հետ, մայրիկի հետ, կոլեգաների հետ :8 ոչ մի ինտոնացիոն փոփոխություն, նույնսիկ երբ բարկանում է :(
Հ.Գ. հուսով եմ գոնե ինտոնացիոն կուլմինացիաներից չեմ զրկի սեփական ձայնիս :(

Dayana
23.09.2008, 20:57
ցավում է ոտքս :( կաբլուկներից է :( սիտս էլ է ցավում ու էլի կաբլուկներց :( աչքերս էլ են ցավում, ու էլ կաբլուկներից է :( ախր ինչու հենց կաբլուկ հը :8 կարելի էր չէ մի լուրջ բան մտածել :( Վստահություն, ահա թե ինչի պակաս ունենք մենք :) ես էլ վստահ չեմ, դու էլ :) ես գոնե գիտեմ ինչու վստահ չեմ ինքս ինձ վրա, իսկ դու :8 քեզ ինչ է եղել, օգտվի կյանքի տված հնարավորությունից ու թող "ուրիշները մտածեն ուրիշների մասին", հակառակ դեպքում "միշտ կլինի ուրիշը" ու միշտ "ուրիշ մի տեղ" :) Վստահ եղիր քո վրա :) լավն ես թե վատը, միևնույն է դա դու ես, ու փոխվել, հարմարվել, դրանք քոնը չեն, "ուրիշինն են" :)

Լավ ոստիկան
23.09.2008, 21:36
լավն ես թե վատը, միևնույն է դա դու ես, ու փոխվել, հարմարվել, դրանք քոնը չեն, "ուրիշինն են"
Չեմ հասկանում, թե ինչու իմ մտքով սա չէր անցել?

Հ.Գ.
Մեկ էլ չեմ հասկանում, թե ինչու է քո ակնարկից լավատեսություն փչում, եթե այնտեղ հինգ լավատեսների կողքին հինգ հոռետեսներ կան: Երևի պատճառը էն երկու չկողմնորոշվածներն են:

Dayana
23.09.2008, 21:40

բան չհասկացա :8 էլի կաբլուկների պատճառով երևի :8

Լավ ոստիկան
23.09.2008, 21:57
բան չհասկացա :8 էլի կաբլուկների պատճառով երևի :8

Չէ կաբլուկները այստեղ գործ չունեն: Էլի նույն երկու չկողմնորոշվածներն են:

Dayana
23.09.2008, 21:59
Չէ կաբլուկները այստեղ գործ չունեն: Էլի նույն երկու չկողմնորոշվածներն են:

չկողմնորոշվածություն :think հմմ, չէ, ավելի շատ ոչ ինքնավստահություն :) համենայն դեպս կաբլուկները դա են հուշում :8 կարծես թե

StrangeLittleGirl
23.09.2008, 22:07
Դա՛յ, հիմա որ ասեմ, կասես… Հայաստանը մարդու ինքնավստահությունը կոտրող երկիր է: Կհարցնես՝ ի՞նչ կապ ունի: Կպատասխանեմ՝ չգիտեմ: Բայց որ Հայաստանում գոնե ես ինքնավստահության հետ կապված խնդիրներ եմ ունենում, էդ հաստատ է: Դու էլ փորձիր վերլուծել… Գուցե քեզ մոտ էլ ինչ-որ բան նկատես:

Լավ ոստիկան
23.09.2008, 22:34

Ինքնավստահությունը հենց նրա համար է, որ այն չպետք է կոտրվի` անկախ այն բանից, թե ով է փորձում այն կոտրել: Իսկ Հայաստանում չկոտրված ինքավստահությունը չէ որ ավելին է, քան Իսպանիայում չկոտրված ինքնավստահությունը:
Որ մեկը կցանկանայիր ունենալ?

StrangeLittleGirl
23.09.2008, 22:37
Ընդհանրապես չկոտրվող ինքնավստահություն… Բայց Հայաստանում մարդիկ գերնպատակ են դարձնում դիմացինի ինքնավստահությունը կոտրելը, որպեսզի իրենց ինքնավստահությունն ամրապնդվի… Ուրիշի հաշվին են հաստատվում, դրա համար էլ էստեղ չկոտրվող ինքնավստահություն չկա. ամեն մեկն իր կյանքը չի ապրում:

Լավ ոստիկան
23.09.2008, 22:58

Եթե դու ունես Հայաստանում չկոտրված ինքնավստահություն, ապա իմացիր, որ դա հենց նույն ընդհանրապես չկոտրվող ինքնավստահությունն է:

Հ. Գ.

If
If you can keep your head when all about you
Are losing theirs and blaming it on you;
If you can trust yourself when all men doubt you,
But make allowance for their doubting too;
If you can wait and not be tired by waiting,
Or being lied about, don't deal in lies,
Or being hated, don't give way to hating,
And yet don't look too good, nor talk too wise:

If you can dream -- and not make dreams your master;
If you can think -- and not make thoughts your aim;
If you can meet with Triumph and Disaster
And treat those two imposters just the same;
If you can bear to hear the truth you've spoken
Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to, broken,
And stoop and build 'em up with worn-out tools;

If you can make one heap of all your winnings
And risk it on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
And never breathe a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
Except the Will which says to them: "Hold on!"

If you can talk with crowds and keep your virtue,
Or walk with kings -- nor lose the common touch,
If neither foes nor loving friends can hurt you,
If all men count with you, but none too much;
If you can fill the unforgiving minute
With sixty seconds' worth of distance run --
Yours is the Earth and everything that's in it,
And -- which is more -- you'll be a Man, my son!

Ներեղություն եմ խնդրում մոդերատորներից և անգլերեն չիմացող ակումբցիներից, սակայն իմ կարծիքով դեռևս չկա Կիպլինգի այս բանաստեղծության հայերեն արժանի տարբերակը:
Խորին հարգանքներս այն հայերեն թարգմանած բոլոր թարգմանիչներին:

StrangeLittleGirl
23.09.2008, 23:02
Իմ սիրած բանաստեղծություններից ա… Բայց կարո՞ղ ես մեկին ցույց տալ, որ հետևել է էդ ամենին: Իսկ Հայաստանում չկոտրվող ինքնավստահությունը բա-ցառ-ված է, եթե, իհարկե, չես հասցրել շրջապատի բոլոր մարդկանց ինքնավստահությունները կոտրել: Էդ տեսակ ինքնավստահության վրա թքած ունեմ:

Լավ ոստիկան
23.09.2008, 23:11
Իմ սիրած բանաստեղծություններից ա… Բայց կարո՞ղ ես մեկին ցույց տալ, որ հետևել է էդ ամենին:

Հիսուսը ու մեկ էլ...

StrangeLittleGirl
23.09.2008, 23:16
Հիսուսը ու մեկ էլ...
1. Հիսուսը Հայաստան չի եկել
2. Եթե նույնիսկ գար, ի տարբերություն մեզ, Նա կատարյալ է
3. Վախենամ՝ եթե գար, մեր ժողովուրդն անմիջապես փորձեր նրա վրա ինքնահաստատվել…
4. Բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձենք Հիսուսին նմանվել :) Շնորհակալ եմ հիշեցման համար

Լավ ոստիկան
24.09.2008, 00:15
Բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձենք Հիսուսին նմանվել :) Շնորհակալ եմ հիշեցման համար
Խնդրեմ:
Միջավայրը, որտեղ ապրել է Հիսուսը, հավատա ինձ, շատ ավելի հայաստան է եղել, քան ներկայիս Հայաստանը:

Dayana
24.09.2008, 08:57
Ինչ լավ զրույց էր :love
Բյուր չկորցնես ինքնավստահությունդ ու հանկարծ Լավ Ոստիկանի Սարօրինակ աղջնակը չդառնաս ՝ վահանով :) ուղղկի փորձիր նմանվել Հիսուսին :) յն է ՝ ձգտիր կատարելության :) իսկ Հայաստանը ու ահտկապես Հայերը միշտ կփորձեն ինքնհաստատվել քո/իմ ինքնավստահության կոտրման հաշվին :) Դե մենք ուժեղ ենք, կօգնենք նրանց երբեմն-երբեմն :)

Dayana
24.09.2008, 16:26
Հոգնել եմ :(
Միայն մուլտերի հերոս պապիկները չեն, որ պարզապես հոգնում են, հասարակ մահկանացուներն էլ են հոգնում ՝ երբեմն: Հա հոգնել եմ, մոռանում եմ ամեն ինչ ու բոլորին, մի օր էլ ինձ եմ մոռանալու:
Հոգնել եմ չհոգնելուց, հոգնել եմ անիմաստ հոգնածությունից, հոգնել եմ աչքերիս հոգնածությունից, հոգնել եմ ...
Հա դե կեպիտ ասած "հոգնած մարդ եմ" :( հա տենցն եմ ինչ անենք, փոխվել, դառնամ բոլորին նման :8 չեմ ուզում, չեմ ուզում ձևացնեմ: Հոգնել եմ ինքս ինձ համոզելուց, որ այ հիմա, հենց այսօր ամեն ինչ կհարթվի: Հոգնել եմ սպասելուց, ոնց որ հեռախոսային խցիկի առաջ ժամերով հերթ կանգնած լինեմ՝ միակ զանգիս հնարավորությունը կորցնելու վտանգից դողալով:
Մոռանում եմ: Մոռանում եմ ամեն ինչ ու ամեն տեղ: Մոռանում եմ հիշել, որ չմոռանամ::(
լավ չեմ :(

StrangeLittleGirl
24.09.2008, 16:43
Միջավայրը, որտեղ ապրել է Հիսուսը, հավատա ինձ, շատ ավելի հայաստան է եղել, քան ներկայիս Հայաստանը:
Մենք հիմա չենք կարող դատողություններ անել, որովհետև ոչ մեկս այն ժամանակներում չի ապրել, բայց իմ խորին համոզմամբ այսօրվա հայկական միջավայրը այն ժամանակվա հրեական միջավայրից շատ ավելի վատն է:

Dayana
24.09.2008, 21:17
Մենակ քայլելուն կարոտել էի :oy քայլում ես, քթիդ տակ երգելով ինչ ուզում ես :) կողքից ոչ ոք չի ասում ՝ " ի՞նչ ես նվնվում " ու դու հանգիստ կարող ես կողքերդ նայել: Նայում եմ ու զգում, որ ինչ-որ բան պակասում է, բոլորի աչքերում ինչ-որ բան պակաս է : Ահա էս կինը ՝ / օծանելիքի հոտից գլուխս պտտվեց, / գեղեցիկ է, գրավիչ, ժպտում է, բայց ինչ-որ բան պակաս է, ահա-ահա երջանիկ զույգեր, ժպտում են, ծիծաղում, ու էլի պակաս է, այս զույգն էլ վիճում է, երևի մի հիմար թեմա գտել են :) բայց էլի պակաս է :( Իսկ այ տատիկն ո՞վ է :8 տարիքիչ սեղմվել է, դեմքը թառամել է բայց այ աչքերը :) ահա թե ինչն էր պակաս՝ կրակը :love միայն տատիկի աչքերում կրակ կա, կայնքի, ապրելու կրակ : Նա չի շտապում լղոզել կյանքն ու հեռանալ, դրա համար քիչ ժամանակ ունի, նա ապրում է :)

Լավ ոստիկան
24.09.2008, 22:03
Դայանա ջան, քո պատմվածքները անհամեմատ ավելի լավ են ստացվում, երբ դու պատմությունների մեջ ցույց ես տալիս կոնտրաստը` սառը երտասարդ - կրակոտ տատիկ: /ինչպես այս վերջին պատմվածքում էր/
Իսկ ընդհանրապես ինձ դուր է գալիս: Դու ոչ թե գրում ես, այլ ընթերցողին կարծես թե արագ-արագ ինչ-որ լուսանկարներ ես ցույց տալ:

Dayana
24.09.2008, 22:07

Սրանք ուղղակի օրագրային գրառումներ են և ոչ պատմվածքներ :) ուղղակի գրում եմ այն ինչ զգում եմ :) հա մոտս կոնտրաստ ստանալը լավ է ստացվու, ես երևի նախորդ կյանքում դալտոնիկ եմ եղել ու ոչ բոլոր երանգներն եմ նկատել :)
Շնորհակալ եմ :)

Dayana
25.09.2008, 14:02
Կոկորդս ցավում է, ահավոր : Հա մրսել եմ, ու մի լավ հիվանդանալու եմ : Բայց երևի "չեչաքարի ծեծելուց" է ցավում : Էլ ոչ մի կաբլուկ :) ինքս ինձ էնքան եմ խաբել, որ համոզմունք էր դառել: Չի կարելի ամեն ինչ գծել, գծագրել, պլանավորել, ժամ առ ժամ, րոպե առ րոպե, ամեն խոսք, նույնիսկ միմիկա, չի կարելի :angry :) Պետք է կյանքը թողնել ինքնահոսի ու առաջ գնալ: Կգա ինքը կհոսի կողքովդ, կոշիկներդ կլիզի, մի քիչ խուտուտ կտա ու կգնա: Իսկ դու քո տեղում ես, քո ուղու վրա :)

Dayana
25.09.2008, 22:22
Այսօր, երբ տուն էի գնում, փողոցում մի ամուսնական զույգի տեսա: Մոտ 45-50 տերկան մարդիկ, ու հիշեցի մի մարդու խոսքեր`
Իմ երազած կինը չի, բայց դե խելոք աղջիկ է էլի,- ասել էր նա իր կնոջ մասին: Իսկ կինը երջանիկ էր, ուներ ամեն ինչ, որ երևակայությունը կհերիքեր ուզել :) երեխաներն էլ են երջանիկ: Միայն թե երբ հիշում եմ ամուսնու խոսքերը, մարմնովս սարսուռ է անցնում :( Թե ինչու հիշեցի, ինչու էս երկու զույգերում սկսեցի զուգահեռներ անցկացնել, այդպես էլ չհասկացա...

Երանի աշունը ուշանար մի քիչ ... :) բայց չէ, ինքն իր ժամանակին եկավ: Քիչ հետո, շատ քիչ հետո մի տարին կնշենք :) հա, երևի թե մոտ մի տարի նույն գաղափարի շուրջ մտածում եմ, ու ոչինչ չի ստացվում: Մոտ ապագայում դժվար թե լուծում գտնեմ :)

Dayana
26.09.2008, 08:51
Սևամորթը ատամները ցույց տալով ինչ-որ բան է երգում: Լավ էլ երգում է, բայց դե խելառ աղջկան դա քիչ է հուզում: Նա հիմա մենակ չի: Ձերդ գերազանցություն հարբածությունն է եկել հյուր, որ ջադում է բոլոր տեսակի պատնեշներն ու աղջնակին իր հետ տանում: Ուզում ես պահիր աղջկան բարձր պարիսպի ետևում՝ կտանի պարիսպի հետ մեկտեղ :) Էնտեղ, պարսպից դուրս մի խելառ նստած կիթառ է լարում: Ողջ օրը լյա նոտան է ծնգծնգացնում: Մի օր երևի կսովորի նվագել ու կերգի ՝ Իմ յոթլար գործիք, դու նման ես կնոջ մարմնի .... Իսկ Սևամորթը իր հերթը զիջել է սպիտակամորթ կնոջ... Իսկ աղջիկն ինչ-որ բան է քթի տակ մռթմռթում խորը քնի մեջ ու ժպտում... Պարսպից այն կողմ կիթառն է ու նրա անվերջ հնչող լյա նոտան...

Լավ ոստիկան
26.09.2008, 15:01
"Անորսալի վրիժառուները" հիշեցի, վաղուց չեմ նայել:

Dayana
26.09.2008, 15:12
"Անորսալի վրիժառուները" հիշեցի, վաղուց չեմ նայել:

լավ միշտ էր ;) ես էլ կնայեմ :)

Dayana
28.09.2008, 19:45
Ցուրտ է :( Թվում է այ հիմա ձեռքս պարզեմ ու կհասնեմ, բայց դա ուղղակի հեռադիտակի արդյունքն է :( Մրսում եմ :( Իսկ եթե մի փոքր էլ թևս լարեմ, գուցե հասնեմ ? :8 չէ, խաբկանք էր :( հեռադիտակի ստեղծած կեղծ էֆֆեկտ :( Բայց շատ մոտ է ...
Իսկ երեկ մաման ասեց, որ ինձ կարոտումա :( ինչ վատ զավակ եմ ես :( ամբողջ օրը դասի, գործի, իսկ երեկոյան գալիս եմ տուն, մի կտոր հաց ուտում ու էլի գլուխս մտցնում համակարգչի մեջ :( վատն եմ :(

Լավ ոստիկան
29.09.2008, 01:08
Դայանա ջան, լավ է, որ այսօրվա քո գրառման մեջ դու արժանի մեկին ես հիշել` կանանցից լավագույնին:

Dayana
29.09.2008, 08:44
Դայանա ջան, լավ է, որ այսօրվա քո գրառման մեջ դու արժանի մեկին ես հիշել` կանանցից լավագույնին:

հա՞ :8 կանացից լավագույնին ես իմ եսասիրությամբ մենակ էի թողել :( ինձ կարոտել էր, հասկանո՞ւմ ես :( ես էլ էի կարոտել: Մի ժամանակ հենց տուն էի մտնում, բլբոցս դնում էի, նստում մեր խոհանոցի հյուսիսային մասի պատուհանագոգին, ձեռքս գիրք կամ թեյի բաժակ վերցնում ու անընդհատ խոսում, հետո լռում էի ու ինչ որ բան կարդում :( Համոզված եմ, որ հենց էդ պատուհանին կարոտելուս համար չէի սիրում տանից դուրս գալ: Իսկ հիմա էլ էդ պատուհանը, մամիս հետ զրույցներս, պապաիս խորհուրդները, ախպորս բացառիկ քնքշությամբ գլուխս շոյելը, լրիվ մոռացել եմ :( ու ուզում եմ գնալ Հայաստանից :( Ո՞նց փոխվեցի... ո՞նց կարող էի բոլորին մեծ-մեծ խորհուրդներ տալ ՝ չփոխվեք, չկորցնեք ձեզ ու ես ինքս կորցնեի ինձ :(

Safaryan
29.09.2008, 08:49

Չէ, չես կորցրել, փնտրում ես, ավելի լավը գտնելու հույսով, այնինչ լավն արդեն կա: Քո լավի մեջ համոզվելու համար է այդ փնտրտուքը:

Dayana
29.09.2008, 08:54
Չէ, չես կորցրել, փնտրում ես, ավելի լավը գտնելու հույսով, այնինչ լավն արդեն կա: Քո լավի մեջ համոզվելու համար է այդ փնտրտուքը:

Տաթ կորցրել եմ :( լուրջ եմ ասում :( Մի ամբողջ շաբաթ ինձ խաբեցի, կաբլուկ հագա :( Ոտքերս էդքան չեն ցավում էդ կաբլուկներից, ինչքան սիրտս :( Ու հիմա ջերմութուն ունեմ հիվանդ սատկում եմ, բայց ոչ մի մրսածույուն, ոչ մի գրիպ, ոչինչ չկա... Ուղղակի ուժասպառ եմ եղել :( Քեզ տեսնել եմ ուզում :oy

Safaryan
29.09.2008, 08:58

Վույ ջանս, գիտես, որ հենց պասիվանում եմ ու քիչ եմ խոսում ուրեմն կարոտում եմ: Խոսալս հեչ չի գալիս:Ես էլ եմ ուզում, բայց…
Դեռ կխոսանք:

Janita Hero
29.09.2008, 13:16
ուզում եմ գնալ Հայաստանից :( Ո՞նց փոխվեցի... ո՞նց կարող էի բոլորին մեծ-մեծ խորհուրդներ տալ ՝ չփոխվեք, չկորցնեք ձեզ ու ես ինքս կորցնեի ինձ :(

Դա՞յ:scare քե՞զ ինչ պատահեց սիրելիս……
:':blin:unsure
թռնե՞ս գնա՞Ս………:sm
ու՞ր……
ումի՞ց……

Ավելացվել է 2 րոպե անց

կորցրել եմ :( լուրջ եմ ասում :( Մի ամբողջ շաբաթ ինձ խաբեցի, կաբլուկ հագա :( Ոտքերս էդքան չեն ցավում էդ կաբլուկներից, ինչքան սիրտս :( Ու հիմա ջերմութուն ունեմ հիվանդ սատկում եմ, բայց ոչ մի մրսածույուն, ոչ մի գրիպ, ոչինչ չկա... Ուղղակի ուժասպառ եմ եղել :(

Չէ բայց կաբլուկը տենց վատ բան ա՞, ուժասպառ ա անու՞մ……:think
մդաաա, դա դեռ պետք է տեստ անել, որ համոզվել…:B

Dayana
29.09.2008, 13:48
Դա՞յ:scare քե՞զ ինչ պատահեց սիրելիս……
:':blin:unsure
թռնե՞ս գնա՞Ս………:sm
ու՞ր……
ումի՞ց……

Չէ բայց կաբլուկը տենց վատ բան ա՞, ուժասպառ ա անու՞մ……:think
մդաաա, դա դեռ պետք է տեստ անել, որ համոզվել…:B

Կաբլուկը սարսափելի բանա :( մանավանդ երբ ոտքդ սեղմելու ու ցավացնելու փոխարեն սրտիդ ա կոշտուկ դառնում :(
Իսկ թռնել գնալ ուզում եմ, բայց չեմ կարող :( :8 թե՞ չեմ ուզում, բայց կարող եմ :8 իսկ գուցե ոչ ուզում եմ, ոչ էլ կարող եմ :( չգիտեմ...
դեռ էստեղ եմ :)

Lion
29.09.2008, 18:06
Ինչ է պատահել մեր այս լավ աղջկան??:(

Dayana
29.09.2008, 21:00
Ինչ է պատահել մեր այս լավ աղջկան??:(

էդ լավ աղջիկը ես եմ ? :oy

Dayana
29.09.2008, 22:40
հարազատ ես շատերին, ինձ էլ այցելեցիր :) լավն ես :) քեզ գրկած քայլում էի, երբ մի փոքրիկ շնից վախենոլվ հետ - հետ գնաց ու հրեց իր պապիկին: Պապիկն ընկավ, մեջքով հենվեց ծառին, փտքը խփեց, ինչ-որ դուրս ցցված երկաթի ու չէր կարողանում վեր կենալ :( Մոտեցա, բայց չէի շտապում ձեռքս մեկնել, նայում էի քեզ, ոնց ես ամուր գրկել բոլոր անցորդներին : Ուժեղ ես, քաշում էիր թևիցս, բայց ես ճարպիկ գտնվեցի, դուրս պրծա ձեռքիցդ ու պապիկին բարձրացրեցի :) Ժպտաց :) ես էլ, իսկ դու հեռվում կանգնած զայրույթից շուրթերդ էիր կծոտում :)
Արի գրկեմ քեզ :) Անտարբերություն ...

Դեռ կգամ ... :) Եթե կարող ես, մի փոքր կարոտի :)

*e}|{uka*
29.09.2008, 23:29

........... :oy դրական լիցք ստացա

Կաբլուկը սարսափելի բանա մանավանդ երբ ոտքդ սեղմելու ու ցավացնելու փոխարեն սրտիդ ա կոշտուկ դառնում
Որ ասում եմ կաբլուկ մի հագեք , ցածր, թեթև հանգիստ :oy ,սրտին հանգիստա պետք :roll

Երկնային
29.09.2008, 23:37
հարազատ ես շատերին, ինձ էլ այցելեցիր :) լավն ես :) քեզ գրկած քայլում էի, երբ մի փոքրիկ շնից վախենոլվ հետ - հետ գնաց ու հրեց իր պապիկին: Պապիկն ընկավ, մեջքով հենվեց ծառին, փտքը խփեց, ինչ-որ դուրս ցցված երկաթի ու չէր կարողանում վեր կենալ :( Մոտեցա, բայց չէի շտապում ձեռքս մեկնել, նայում էի քեզ, ոնց ես ամուր գրկել բոլոր անցորդներին : Ուժեղ ես, քաշում էիր թևիցս, բայց ես ճարպիկ գտնվեցի, դուրս պրծա ձեռքիցդ ու պապիկին բարձրացրեցի :) Ժպտաց :) ես էլ, իսկ դու հեռվում կանգնած զայրույթից շուրթերդ էիր կծոտում :)
Արի գրկեմ քեզ :) Անտարբերություն ...

Դեռ կգամ ... :) Եթե կարող ես, մի փոքր կարոտի :)

մտածում էի` էստեղ չգրեմ, այսիքյու-ով ասածը հերիք ա… բայց չդիմացա… :oy
Վաղը բռնելու եմ տաչտչեմ քեզ, մռութ… ջանդամին, թե հիվանդ չես… :P

Իսկ ով որ ուզում ես, հաստատ կկարոտի, ջանիկ, գրկում եմ…

Լավ ոստիկան
30.09.2008, 02:52
հարազատ ես շատերին, ինձ էլ այցելեցիր :) լավն ես :) քեզ գրկած քայլում էի, երբ մի փոքրիկ շնից վախենոլվ հետ - հետ գնաց ու հրեց իր պապիկին: Պապիկն ընկավ, մեջքով հենվեց ծառին, փտքը խփեց, ինչ-որ դուրս ցցված երկաթի ու չէր կարողանում վեր կենալ :( Մոտեցա, բայց չէի շտապում ձեռքս մեկնել, նայում էի քեզ, ոնց ես ամուր գրկել բոլոր անցորդներին : Ուժեղ ես, քաշում էիր թևիցս, բայց ես ճարպիկ գտնվեցի, դուրս պրծա ձեռքիցդ ու պապիկին բարձրացրեցի :) Ժպտաց :) ես էլ, իսկ դու հեռվում կանգնած զայրույթից շուրթերդ էիր կծոտում :)
Արի գրկեմ քեզ :) Անտարբերություն ...

Դեռ կգամ ... :) Եթե կարող ես, մի փոքր կարոտի :)

Չէ, ինչ ուզում ես ասա, բայց ես էլի մնում եմ իմ կարծիքին: Անտարբերության էն երկու դրվագները էնքան արտահայտիչ էիր նկարագրել, որ կարիք չկար էդ անտեր "անտարբերություն"-ը վերջում գրելը:
Ամեն դեպքում դու գիտես: Տրիբունի վերջին փորձը էդ առումով կարգին "խուճապ" էր առաջացրել ընկերոջ հարցում, չնայած որ ինձ դուր էր եկել:

Lion
01.10.2008, 12:35
էդ լավ աղջիկը ես եմ ?

Իհարկե:) Այնպիսի տխուր պոստեր էիր գրել մարդ սկսում է անհանգստանալ...:(

Վաղը բռնելու եմ տաչտչեմ քեզ, մռութ

տաչտչեմը - էդ որնա???

Երկնային
01.10.2008, 15:48
տաչտչեմը - էդ որնա???

Դայանայի լեզվով «տաչել» նշանակում ա «պաչել»… :oy:D

Dayana
01.10.2008, 16:42
:oy Շնորհակալ եմ ... :oy

Չդիմացա,,, էդ կարոտ ասվածին հեչ չեմ դիմանում :( Ինչպես ասում են ` Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն ինքն է գնում Մուհամեդի մոտ :( իսկ մեր Մուհամեդը շատ "պինդ" դուրս եկավ :D :D

Երկնային
01.10.2008, 16:59
Դայ, էսօր օրագրումդ իմ գրառումն են թողնում…:oy

Ես քեզ անչաաափ սիրում եմ… :)
Դու շատ յուրահատուկ ես, դու զգում ես կյանքը, դու զգում ես մարդկանց, դու զգում ես սերը… ու կսիրես մենակ քեզ հատուկ ձևով, խելագարությունից սկսած, վերջացրած ամենամեծ քնքշանքը, ամեն տեսակի հանդուրժողականությունը ու չարաճճիությունը…
դու էն քչերից ես, որ կարողանում ա շատ ծայրահեղություններ, ի դեպ, բավականին հաճելի ծայրահեղություններ, իր մեջ ներառել ու ստեղծել մի ամբողջական կերպար, որը ամեն տեղ նույնն ա` հրեշտակային էությունդ ա… :love

Էս պահին խայտառակ ձևի եմ քեզ սիրում, նույնիսկ վախենում եմ ասել, թե ոնց ա դա դրսևորվում հիմա, դու գիտես… :oy
չգնաս… չփոխվես…

Lion
01.10.2008, 17:14
Դայանայի լեզվով «տաչել» նշանակում ա «պաչել»… :oy:D

Ես էլ հազար բան մտածեցի ;)

Dayana
01.10.2008, 17:25
Ես էլ հազար բան մտածեցի ;)

:oy փիս-փիս բաներ մի մտածիր բարեկամս :)

Lion
01.10.2008, 17:27
Բայց ինչու փիս... օրինակ Բուռատինոին հիշեցի: Կառլոն խեղճին ինչ օրը գցեց:P

Dayana
02.10.2008, 11:01
էլի եկել եմ :) Մի ժողովրդական խոսք կա ՝ դռնից դուրս ես անում, պատուհանից է ներս գալիս :( ես եմ :( Ամեն օր որոշում եմ, որ վերջ գնում եմ, էլ հետ չեմ գալու, ջնջելու եմ լրիվ, բայց չի ստացվում :( Մի անգամ ինչ-որ բան ստացվում էր, բայց ընդհամենը 2 ամիս տևեց :( Ես նախորդ կյանքում երևի "յոգ" եմ եղել :) Էն որ ասեղների վրայով են քայլում, կամ ձեռքը կրակի մեջ են մտցնում :o Հոգնել եմ :( զզվել, կոկորդիսա կանգնել ...

Dayana
02.10.2008, 13:08
Невидимка օրվա մեջ մի քանի անգամ այցելում է ինձ համադասարանցիների էջում :( հոգնեցրեց իրա թաքնված կերպարով :( Մտի հանգիստ նայի էլի, քեզ հո չե՞մ ուտելու :8
Իսկ ես էդ սայթից արդեն զզվել եմ :( բոլոր ինձ պիտանի նկարներն արդեն պահել եմ :P :D ուզում է պայթի, մեկ է արդեն ունեմ :) մեկ էլ են հիմար աղջկան պիտի ջնջեմ, ինձ պետք չի :beee բայց շատ օգնեց... :oy

Lion
02.10.2008, 18:15
Դայան ջան, կյանքը հիանալի ու չափազանց լավ բանա:) ՄԻ զզվիր... այլ ուղղակի ապրիր

StrangeLittleGirl
02.10.2008, 18:24
Դա՛յ, էդ ադնագլազնիկներից ես էլ եմ զզվել :[ Բայց չեմ ուզում ջնջել. մարդիկ կան, որոնց հետ մենակ էնտեղով եմ շփվում: Ի՞նչ անեմ :(

Dayana
02.10.2008, 19:20
Բյուր ջան ես էլ չեմ կարողանում հրաժարվել :( Առաջին սիրուս էդ սայթով գտա :love 16 տարի անց :love բայց իրան չեմ ասել :secret Իմանա կգժվի :D :D
Դրան գումարենք այն, որ շատ հարազատ մարդկանց միայն էնտեղ կարող եմ հանդիպել :) չէ, չեմ հրաժարվի, դեռ պատրաստ չեմ բոլորից հրաժարվել :) Երբեմն պիտի կոշիկներդ ցեխոտվեն, սիրելիիդ մետ գնալու ճանապարհին ;)

Lion
02.10.2008, 19:21

Ես իմ երզան եմ կորցրել,
Օդնակլասսնիկի եջերում...

Իսկ ես իմ սիրուն այնտեղ էլ չեմ կարողանում գտնել:B

Dayana
02.10.2008, 19:30
Ես իմ երզան եմ կորցրել,
Օդնակլասսնիկի եջերում...

Իսկ ես իմ սիրուն այնտեղ էլ չեմ կարողանում գտնել:B

Բարեկամս, ես իմ սիրուն այնեղ չեմ էլ փնտրում :) դա օրինակ էր, ուղղակի օրինակ :)
Հ.Գ. Անիծվեն բոլոր այն օրինակները, որոնք ճշմարտությունից հեռու են ;)

Dayana
02.10.2008, 20:03
Այսօր աշխատանից դուրս եկա, քալում էի, լսում իմ սիրած երգերը ու հանկարծ Արևը աչքերիս ընկավ :) Հիշեցի, որ մի ժամանակ սովորություն ունի նայել Արևին, պայքարում էի նրա շողերի դեմ: Այնքան էի նայում, մինչև ոսպնյակս այրվում էր ու սկսում էի Արևին սև տեսնել :) Կրկնեցի: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ աչքերս արցունքներվ ծածկվեցին :) իսկ դիմացիս երիտասարդը ինձ մատով սաստեց :) չլսեցի ինչ էր ասում, կարծես թե Հայ չէր :) Ակնոց հագա :oy ու շարունակեցի... Տրանսպորտում կրկնեցի նույնը :) իսկ կողքիս մի սրևանման աղջիկ էր նստած :) Բայց այսօր Արևին չհաղթեցի :) վառ էր :) շողում էր :)

Ժամանակը քաղցր ու դնդաղահոս մեղրից է պատրաստված, ու միայն հիմարները գիտեն, թե դա ինչ է նշանակում :) Գայթակղություն ՝Չեմ կարող դիմադրել...
Գիտեմ, որ նա ծխից է սարքված, բայց ես կորել եմ ...
Նա գիտի, որ ես կոտրվել եմ,բայց ես նրան պիտի վճարեմ ...
Գահթակղություն՝ չեմ կարող դիմադրել...