Դիտել ողջ տարբերակը : Dayana-ի անկյուն
Էսօր կոլեգաս Մակարևիչի երգերից մեկի մասին էր խոսում, ու աչքիս առաջ Կատկան էր: Նենց հետաքրքիր ասոցիացիաներ կան ՝ մարդ - կենդանի, մարդ - երևույթ, մարդ - երաժշտատեսակ, ու էդ ասոցիացիաների հաշվին ես մարդկանց մասին կարծիքներ եմ կազմում: Օրինակ կոլեգաներս տարբեր խմբերի են բաժանված, ու էդ ամբողջ «գազանանոցում» հանկարծ հայտնվում են մելոդիաներ. նենց սիրուն ա:
Կար ժամանակ, երբ Բիլլին երգեր էր գրում... կամ տենց մի բան:
Կար ժամանակ, երբ Սթիվը դեռ համապատասխանում էր ուսանողական «ընկեր» կեղծանվանը ու չուներ շահ ցանկացած հարաբերությունում ՝ հատկապես ընկերությունում:
Կար ժամանակ, երբ Գարին տաղանդավոր էր ու անգերազանցելի, ու էդ ժամանակ դյուժինով պարտություն չէր կրում... որովհետև մեծամտությունն արդարացված էր՝ քայլերով:
Կար ժամանակ, երբ Մարիան օրինակ էր ծառայում ինձ ՝ սեփական կապրիզներից օգուտ ստանալու, ու օգտվում էր ՝ դեգրադացիայի ենթարկվելու փոխարեն:
«Կար ժամանակ»-ից մնացել են միայն Բիլլիի «փչած հոդվածները» ու Սթիվի տապալված կեղծանունը...
Կլինի ժամանակ, երբ ոչինչ չի լինի... ու դա բնական է: :)
Էս Հաուսից ահագին բան եմ սովորում: (Էստեղ էն մարդիկ, ովքեր ասում են, որ ցանկացած սերիալ սերիալ ա, ու սերիալ նայողն էլ ՝ սերիալ նայող, կարող են չշարունակել կարդալ: Էս մասն իմ բոլոր գրառումներում ամենասիրելի հատվածն ա: :) )
Հա, ի՞նչ էի ասում, բոլոր գիտանականները փորձեր են անում տարբեր կենադանիների, հնարավորության դեպքում, նաև մարդկանց վրա:
Մարդեր, փորձերը մարդկանց վրա քրեորեն պատժելի են:
Հ.Գ. Ծարավ եմ: (Էս հատուկ Մինիստրի համար ա, որ չասի շնորհակալությունները «ծլում են»)
Չես հավատա, բայց it's hard :) (հայերեն չի հնչում - բարդ ա)
Հին գրառումներս կարդում եմ, ծիծաղս գալիս ա, չնայած նաև լացս: Ինչ ահավոր ա :D :D Ես ինձ չէի սիրի :D :D
Մտածում եմ, բայց ինչի՞ էլի: Հա, իհարկե փոխվել եմ, ու փառք Աստծո, մի քիչ էլ աճել եմ, բայց մենակ էդ չի խնդիրը: Ինչ-որ վախեցած եմ եղել, ու էդ մենակ Ակումբային կամ Բլոգային գրառումներս չեն, ընդհանուր, վախեցել եմ միտս արտահայտել, ինչ-որ :օյ զմայլիկոտ դեմք եմ եղել, հոլիվուդյան ֆիլմերի ազդեցության տակ մեծացած, ու քանի դեռ մռութս տեղը-տեղին չեմ տվել պատերին, գլխի չեմ ընկել, որ Հոլիվուդը մեր կողմերում չի:
Մեկ ա, հին գրառումներս ահավոր են :D :D
Խրտվիլակը ֆիլմը հիշո՞ւմ եք: Չնայած որտեղից հիշեք, դուք, մարդիկդ, նման անհայտ հիմարություններով գլուխներդ չեք լցնում, որովհետև ինչպես արդեն մոդա ա ակումբում, դա կանցաց չի գրավում: Էդ ֆիլմում մի արտահայտություն կա. բացառիորեն էսպես ա թարգմանվում ՝ «չի կարելի վազել»: Ֆիլմը նախատեսված է 6-14 տարեկան երեխաների համար: Հաշվի առնելով իմ վատ ռուսերենը՝ 6 տարեկանում, ես մտածել էի, որ մարաթոնում վազելն էլ ա «շատ վատ բան»: Փառք Աստվածներին, իմ ռուսերենը սկսել ա աճել, ու հասկացել եմ, որ դա լրիվ ուրիշ... լավ, կրկեսն ավարտվեց: Անտանելիորեն զզվելի են վախկոտները, որ ամեն ինչի «դիմաց» միակ լուծում են տեսնում փախնելը: Չէ, իհարկե պետք չի լինել էնքան քաջ, որ գայլ հանդիպելիս չփորձես ծլկել, ինչպես Կիրովականից (կարծեմ) այն կինը, որ ձեռքը գայլի երախն էր տարել ու բռնել խեղճ «հայվանի» լեզվից: Զզվելի ա, որ մարդը չունի բնական ռեֆլեքսներ. եթե գլխիդ մահակով հարվածում են, պետք չի ավանակ-ավանակ կանգնել, ու նայել հարվածողի ձեռքին, դեռ մի բան էլ հարվածների հաճախականությունը հաշվել, բայց երբ նորմալ՝ քո նորմալը գերազանցող (արժանիքներդ էլ հետը) դրական բան ա կատարվում, ասենք մահակը կախարդական փայտիկ է ու քեզ վերածում է, ասենք, դդումի, ազատելով աշխարհին քո հիմար բարբաջանքներից, պետք չի լեզուդ դուրս գցած քառատրոփ վազես...
Շատ դիմում-բողոք ստացվեց, չէ՞ :D Ինչ վատ սովորություն ա ՝ ամեն ինչ «բացահայտելը» :D
Ծիծաղելի են մարդիկ, երևույթները, մարդկանց ՝ քո նկատմամբ վերաբերմունքը, քեզանից ունեցած սպասելիքները, հատկապես էն, որ դու պիտի մի խելոք բան ասես, ու էս ակումբի լօվե զմայլիկը.
Ever thine. Ever mine. Ever ours. - SATC :)
Չսովորեցի էլի սոց. կայքերին ու նրանցում «ընկերների» ցանկին կարևորություն չտակ: Դիվին ճիշտ էր: :)
Որոշել եմ. մյուս կյանքում աստված եմ ծնվելու...
Մտածում եմ, եթե հաջորդ կյանքում Կակտուսիկը Աստվածուհի ծնվի, նենց լավ կլինի: Չէ լուրջ: Նախ էս կյանքում ապրածն ու երազածը մեծապես կարժեվորվեն, ու հետո, էնտեղ՝ երկինքներում, «ծանոթ» կունենանք: :)
Հետաքրքիր բան ա բնությունը. կան մարդիկ, ովքեր իրենց կամքից բացարձակապես անկախ քո կյանքում մե՜ծ ազդեցություն են ունենում ՝ սիստեմատիկ, ու ցանկացած զգացողություն էդ մարդկանց հանդեպ՝ մասնավորապես ատելությունը ՝ լրիվ անբացատրելի ու անհասկանալի ա, բայց ընդունելի ՝ քո «պրիզմայի տակ», չնայած, դրանով ինքը չի դադարում դատապարտելի լինելուց: Մի խոսքով ` խառն ա :D
Երեկոյան քեռուս երեխեքը հանելուկներ են ասում, որ ես գուշակեմ:
- Այն ի՞նչն ա, փոքր ա, կանաչ, գետնի տակ ա ապրում ու քար ա ուտում:
- Բաբյորը՞: :'
- Չէ, կանաչ, գետնի տակ ապրող քարակերը: :fool
- Լավ, էս մեկն ասա: Եթե երկրագունը ծակենք (սկվոզնոյ) ու քար նետենք, մյուս կողմից կընկնի՞:
- Չէ, կհալվի:
- Չէ, դու ենթադրի, որ միջուկ չկա, ձգողություն չկա, մյուս կողմից կընկնի՞:
- Եսի՞մ:
- Դե մտածի, - արդեն հունից դուրս են գալիս երեխեքը:
- Լավ, հա, մյուս կողմից կընկնի:
- Ո՜չ, Կանաչ քարակերը կուտի :P
- :'
:D :D
Լավն են երեխեքը: :love
Ամբողջ Ակումբում մի անեկդոտի թեմա չկա Ղարաբաղցիներին նվիրված: Տատիս չասի «անտեր անեմ էդ ձեր կլուբը» :beee Բայց ես ի նկատի չունեմ, որ Չուկն ընկնի ոտը ջարդի կամ տենց մի բան: :D
Հա, ուրեմն երեք երևանցի գնում են Սևան ՝ ձուկ բռնելու, ու ցանցան ա ընկնում ոսկե ձկնիկ: Էս ձկնիկը, թե բա՝ «երեք ցանկություն ասեք, կատարեմ, ինձ բաց թողեք», էս մեր եռյակն էլ, թե բա «մենք ունենք-չունենք, միայն մի ցանկություն ունենք, վաղն առավոտ Երևանում ոչ մի Ղարաբաղցի չլինի»: Ձուկը նայում-նայում է, ու ասում՝ «տհենց պյան ինիլ չի» :nono
Ասածս ի՞նչ ա, խմենք մեր Ղարաբաղցի ընկերների կենացը ` Տաթ, Ձեդ, Դայանա, վերջապես :)) :drinks :D
Հ.Գ. Չուկ, մոռացար ասեիր՝ «Շնորհակալություն գրառման համար» :D
Անմեղին մեղադրելը հիմնվելով սխալ ենթադրյալ ստի մեջ անարդար ա, այդ թվում նաև Աստվածաշնչով:
Ինչ վատ ա, որ էս կլուբը հայլուր չի: :)
Երթուղայինում կծկված նստած եմ, մեկ էլ տեսնում եմ, կողքի երթուղայինում մի անուշ փոքրիկ է՝ 2-3 տարեկան ՝ մայրիկի գոգին նստած: Ժպտում եմ: Զարմացած ինձ է նայում: Նորից եմ ժպտում: Ուզում էի աչքով անել, բայց հիշեցի, որ փոքր ժամանակ տանել չէի կարողանում, երբ անծանոթ ծյոծյաները կամ ձյաձյաները աչքով էին անում: Ձեռքով ողջունեցի: Իրար խառնվեց, սկսեցի խունջիկ-մունջիկ լինել, մայրիկին ցույց տալ, որ իրեն ձեռքով են անում: Մայրն էլ ժպտաց: Մի քանի վայրկյան ժպտալուց հետո, երբ իրենց երթուղայինը առաջ ընկավ մերից, նորից ձեռքով արեցի, որպես ցտեսություն, պստոն ժպտաց ու երբ գլխի ընկավ, որ էլ չենք հանդիպի, գունավոր մատերով ձեռնոցը ձեռքին ինձ թաթիկով արեց:
Ուրեմն երեկ (ամսի 7-ին), մի գեղեցիկ ոչ աշխատանքային օր գնում եմ գործի: Էն որ փողոցում կենդանի շունչ չկար, էդ մասը բաց եմ թողնում, մտնում եմ այն շինությունը (չեմ ասի, թե չէ բոլորը կասեն - վայ, էն կինոն ձեր մոտ էին նկարում, իսկ էն մեծ «աստղիկներով» աղջկան տեսել ես ու նման բաներ) որտեղ գտնվում է մեր օֆիսը: Ոչ աշխատանքային օրերին մեր ճեմասրահում (ֆոյե) քիչ լույսեր են վառում կամ գրեթե չեն վառում, էլեկտրաէներգիայի խնայողություն «պանիմաեծե»: Մեկ էլ աչքովս ընկավ, որ տոնածառի փոխարեն երկու տոնածառ կա: Մի պահ մտածեցի, երևի երեխաների համար ձմեռ պապ - ձյունանուշ «փարթի» են կազմակերպել, տոնածառն էլ դե շատ լինի - քիչ չլինի սկզբունքով կրկնապատկել են: Մի խոսքով «մտորում եմ էսպես մեղմիկ» :D մեկ էլ մի 10 զոմբի, կիսաքարացած կանգնած են ՝ ձեռքերի ու ոտքերի, ներողություն արտահայտության համար, ոչ ստանդարտ դիրքով: Պարզվեց, մանեկեններ էին, չհասկացա թե ինչ կապ ունեին տոնածառի հետ: Երևի հերթական «ֆիռմա խանութը» որոշել էր գովազդային հոլովակ նկարել մեր բազմաչարչար (չարչար-ը երկու անգամ) օֆիսում: Էդ թեթև ինֆարկտից հետո մտնում եմ լիֆտ ու այ քեզ հրաշք, ուղիղ քթիս առաջ կարճ: :}
Ասածս ի՞նչ ա, գովազդներին մի հավատացեք ժողովուրդ, «սաղ սուտ ա»:
Հետաքրքիր ա. Հարյուրավոր բազմատեսակ գիտություններ են ստեղծվել Աստծո գոյությունը հերքելու համար, իսկ ինձ համար կոլեգաս Երուսաղեմից մոմ ա բերել ՝ սրբազան կրակով վառված, ու չնայած ոչինչ դեպի լավը չի փոխվել, բայց ինձ մի տեսակ երջանիկ եմ զգում: Զգացողությունն ավելի շատ նման ա շատ երկար ժամանակ երկաթե դարբասին քարով կամ մուրճով հարվածելուց հետո էդ դարբասն առաջս բացվելուն, քան երջանկությանը, բայց հեչ դժգոհ չեմ ՝ հաշվի առնելով ամեն ինչից ու միշտ դժգոհ լինելու իմ բնավորությունը:
Հ.Գ. Հետաքրքիր ա, որ էս գրառմանն ավելի շատ շնորհակալություն կդրվի, քան նախորդին, չնայած նախորդն ավելի լավն ա ու գրեթե չի պարունակում ստեղծագործական ֆանտազիա:
Հետաքրքիր են մարդիկ: Եթե էդ բոլոր ստերը, աշխարը սեփական ցանկությունների շուրջ պտտելը դուրս մղվի, ամեն ինչ իդեալականին մոտ կլինի: Օրինակ հիվանդանոցի պատուհանից անդադար դուրս նայող տղան: Հիվանդանոցն այդ իրականում ոչ թե հիվանդանոց է, այլ հոգեբուժարան, որտեղ պատուհանները փախող վանդակն այնքան խիտ է, որ արևի լույսը միայն գլխավոր բժշկից ստացած թույլտվությամբ է կարողանում ներս սողոսկել, իսկ վիրավոր զինվորը դատապարտված է հավերժ «հոգեկան» տանջանքի, քանի որ զինվորի ազնիվ կոչման փոխարեն «դեզերտիր» պիտակն է ստացել, իսկ երեք ամիս առաջ երջանիկ էր, որ պիտի շնչի խրամատի խոնավ օդը, որ տարիներ առաջ շնչել էր հայրը, բայց անուշադրությունը չներվեց: Մարդիկ սիրում են սուտը, այն ավելի նման է «իրականության»:
Քսան օր ամեն ինչ անում էի, որ մի քիչ լավը դառնամ: Փորձում էի չկռվել, կվիճել, կբամբասել, չչարանալ, ինձ ոչ մեկից չգերադասել ոչ պերսոնալ, ոչ ինտելեկտուալ, ոչ այլ ցանկացած հարցում, սեփական շահը չգերադասել համընդհանուրից, ու էլի լիքը լավ-լավ բաներ, որ փորձում էի անել ու լինել, բայց ընդհամենը կես օր, ու ես նորից վերադարձա ինձ համար ատելի «վիճակի», որը թե վիճում, թե կռվում է՝ սեփական շահի ու կատարելության ապացույցի համար, բամբասում, չարախոսում ու չարանում, ու ինչն ամենազզվելին է, հերքում սեփական սխալներն ու մեղքերը: Հիմա լրիվ դեդլոք վիճակ ա, երբ չգիտեմ ուր գնամ, ինչ անեմ ու ինչն ամենակարևորն ա, ոնց ուղղեմ էս «քաոսը»:
Առավոտյան հաղորդագրություն եմ ստացել ընկերներիցս մեկից՝ «Զզզզզըըըըըզզզզվվվվուուում եմ քեզնից» :esim
Չսիրեցի ես Ֆիլադելֆիան...
Ցուրտը ոսկորներդ կտրատում է, ցավացնելու աստիճան: Մարդիկ նման են կաղամբի՝ տարբեր հաստության սվիտերներով ու վերարկուներով: Դասերս ավարտվում են ուշ երեկոյան, երբ բոլորը տուն են շտապում, ու տաքսի գտնելը հաջողություն է: Ռանսթեդից քայլելով հասնում եմ 15-րդ փողոցի անկյուն ու ձեռքս առաջ պարզում: Էստեղ միշտ շատ մեքենաներ են լինում, հաստատ կգտնեմ մի բան: Խաչմերուկին է մոտենում մեքենան: Առաջ եմ վազում, իսկ մյուս կողմից արդեն նստեցին: Հազվադեպ եմ նյարդայնանաում,հոգնածությունից ու մրսածությունից ոչ ադեկվատ եմ ու.
-Բայց ես առաջինը կանգնեցրի, - հուսահատված փնթփնթում եմ:
-Սյու՞:
-Ըհը, - մթության մեջ փորձում եմ ճանաչել կողքիս նստած երիտասարդին:
-Ես եմ, Գրեյը:
-Ախ իհարկե, ողջույն, ինչպե՞ս ես, - թեթևացած եմ, ոչ-ոք մեքենայից դուրս չի անի ինձ, և դեռ մի բան էլ ավելին, Գրեյն ապրում է մեր տաղամասում, իսկ մենք դեռ 40 րոպե ճանապարհ ունենք գնալու, կարող եմ հանգիստ քնել մեքենայում: Փորձում եմ սեղմվել այնպես, որ քնաթաթախ չհենվեմ Գրեյի ուսի, բայց ապահովության զգացողությունը ամբողջապես վանել է ուշիմությունս: Քնել էի:
- Սյու, գործերդդ ինչպե՞ս են: Վաղուց չենք հանդիպել:
Եվ իսկապես, արդեն 5 տարի էր, ինչ չէինք հանդիպել, բայց Գրեյի հայացքում ոչինչ չէր փոխվել: Ժամանկ առա ժամանակ աչքի պոչով նայում էր, բայց ոչինչ չէր ասում: Ժպտացի:
-Հասանք Սյու, ես քեզ կուղեկցեմ մինչև նրբանցք, իսկ հետո կգնամ: Իջնե՞նք:
-Ըհը:
Քայլում էինք դանդաղ, իսկ սաստիկ ցուրտը այտերս էր այրում:
-Սթիվին հանդիպե՞լ ես, կարծես այլ աշխարհ տեղափոխված լինի: Երբեք չէի մտածի, որ հաջողակ կլինի, այն էլ ծրագրավորման ասպարեզում, բայց արի ու տես, ու հենց նա հաջողության հասավ:
-Ահա, մի քանի ամիս առաջ խոսել ենք, իսկապես հաջողություններ ունի: Ափսոսում եմ, որ չավարտեց:
-Ասում է, որ դեռ կարող է վերականգնվել ու շարունակել կրթությունը:
-Ինչ լավ կլինի:
Ժպտում ենք:
Լռությունը սկսում է խեղդել, կոկորդս սեղմվում է:
-Ներիր, որ... - մտքումս պտտվում են բազմատեսակ ներողության խոսքեր, բայց ուշ էր, կես տասնամյակ ուշացել էի:
-Ահա և վերջ, հասանք:
-Շնորհակալ եմ:
-Գուցե մի օր ընթրե՞նք:
Մի տեսակ շփոթված է: Հիմար երևույթ է էս «ընթրենք»-ը: Մենք հասցրել ենք իրար բավարար չափով ցավեցնել, չնայած, ես եմ հասցրել բավարար և մի բան էլ ավելի ցավացնել, ի՞նչ կարիք կա ևս մի անգամ...
- Իհարկե, - դեմքի ոչինչ չարտահայտող արտահայտությամբ համաձայնվում եմ: Փոխանակվում ենք հեռախոսահամարներով, որ մի ժամանակ ջնջել ենք ու հրաժեշտ տալիս, համոզված լինելով, որ չենք հանդիպելու ՝ գոնե դիտավորյալ:
Շքամուտից ներս մտնելուն պես այտերիս սառցե հատկները հալվեցին ու հոսեցին: Առաջին ձմեռը Փիլադելֆիայում հաղթահարված է:
Ժող, անգրագետ ուղղագրության/կետադրության համար կներեք:
Հետաքրքիր երևույթ ա բնությունը:
Օրինակ Բարդին ու Ուռենին: «Պո իդեե» երկուսն էլ ծառ են, մեկը երկար, մյուսը՝ մեջքից ծալված, բայց ձմռանը ուռենին տրևաթափ ա լինում ու դառնում անճոռնի երևույթ, մինչդեռ բարդին, որ էլի տերևաթափ ա, նույն տեսքով կանգնած ա մնում մայթեզրին:
Ախմախ երևույթ ա բնությունը...
Մի անգամ, շատ շուտ գրել էի է, որ Քանքարավոր ախպերը պետք ա մարդկանց ականջի մեջ կրակեն, որ լսեն ու հասկանան, որ կյանքում պադնոշկա-ից, անտեղի չարությունից ու թշնամանքից զատ նորմալ մարդկային վերաբերմունք էլ գոյություն ունի: Բայց չէ, մարդիկ ամեն օր հիշեցնում են, որ իրենք դաժան են, նախանձ, չ-կամեցող, ու ապահովում օրվա հիասթափության դոզան:
Եվ եթե մեզ Աստված
Թևեր չի ընծայել
Նաև չի պարտադրել
Առնետի պես ապրել։
Եվ եթե իմ երգերը
Քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ
Քեզանից, սիրելիս։
(Ց) Հախվերդյան
Հ.Գ. Ասեցի նոր ավատարս գովազդեմ: Ծիտ ա չէ՞ :))
Մարդկային «տեսակներ»
Էս մեկը - յոգայի դասերի ա հաճախում, բարեգործությամբ ա զբաղվում, ուրիշի համար սուրճ ա դնում ՝ հաճույքով, ու միշտ ասում ա, որ պետք ա լավը լինել, բարի լինել, որ էդ բարիությամբ պետք ա վարակել բոլորին ու դրանով իսկ լավ զգալ...
Էս մյուսը - որ ատասահմանում ապրելու փորձ ունի, ասում ա, որ պետք ա հայաստանաբնակ հայերն իրար օգնեն, ու ոչ միայն հայաստանբնակները, պետք ա մարդիկ իրար նկատմամբ էնքան լավ տրամադրված լինեն, իրար էնքան օգնեն ու խնամեն, որ ոչ մի դժվարություն մեր բռունցքը չկոտրի, ու որ հատկապես փոքր խմբերի դեպքում էդ շատ հեշտ ա ու ուղղակի պետք ա լավը լինել...
Էս երրորդը - ասում ա, որ պետք ա զգույշ լինել 4-րդներից, որոնք վտանգավոր են, պետք ա լավը լինել, ընկերասեր, չտարբերակել մարդկանց ըստ բնակության վայրի, ծագման և այլն...
Էս ամեն ինչը լավ ա, բայց միայն, երբ օդում ա, իսկ երբ դրանք «իրականացնելու/նյութականացնելու» կարիք կա, դրանք անիրականանալի, անհավանական երևույթներ են, ու փոխարենը չարությամբ, քնախնդրությամբ ու ատելությամբ են լցվում բոլորի հանդեպ ՝ հատկապես նրանց, ովքեր ինչ-որ մի «սնդղակով» իրենցից ա «տարբեր» են:
Հիմա էս կոմբինացիան, գումարած 4-րրդներին, 5-րդներին և էսպես շարունակ, լա՞վ մարդիկ են, թե՞ վատ:
Իրականում բնությունը, Աստված կամ չգիտեմ ով, մեզ վատն ա ստեղծում ՝ չար, նախանձ, քինախնդիր, փառամոլ, եսասեր, սեփականատեր... ուղղակի ոմանք ժամանակի ընթացքում փորձում են լավը դառնալ, ոմանք դառնում են, ոմանք նույնիսկ չեն էլ փորձում... բայց մի տեսակ բոլորն էլ վատն են: :)
Պատուհանիս տակ մի հատ շուն քոթոթ վնգստում ա :(
Եթե աշխարհում լիներ իսկական ազատություն, ես էդ շանը տուն կբերեի, կլողացնեի, կկերակրեի, մի հատ էլ փափուկ շոր կդնեի, կքներ, իսկ առավոտյան իրա համար նորմալ պայմաններ կստեղծեցի, ու անուն կդնեի: Բայց քանի որ ազատություն, դեմոկրատիա բան, դրանք միֆ են, ես ստիպված եմ ամբողջ գիշեր էդ խեղճ կենդանու վնգստոցը լսել: Անարդար ա:
Սենց ձյունաշատ օրերին միշտ հիշում եմ մեր «մանկության» վերջին համատեղ ձմեռն ու ձյունը: Հիժում ե՞ս, ոնց ծանոթացանք, սենց մի հիմար ձմեռ էր՝ ցուրտ ու գորշ: Իսկ հիշում ե՞ս մեր անհամար վեճերը, անիմստ կռիվները անունների շուրջ, վերջին «ձյունե պատերազմը», որից ես ոտքից գլուխ թաց տուն գնացի: Ախմախ իրավիճակ էր, ու դու պետք է մեկնեիր, իսկ ես ստիպված էի համակարպվել, որ դու էլ չկաս, որ մանկության ընկերը մնում ա մանկությունում, ու կյանքի հաջորդ էտապներում ինքը չկա: Երևի էդ ճիշտ ա: Եթե մենք միասին մեծանայինք, հիմա գուցե միլիոներորդ անգամ վիճած կլինեինք, ու բացի այդ, ամեն մեկս մեր աշխատանքին կլինեինք ու ամսվա մեջ մի օր գուցե կարողանայինք հանդիպել կամ չէ, իսկ սենց դու միշտ կմնաս մանկության ամենավառ կետը, չնեղացնող, չնեղացրած, միշտ կողքիս եղած լավագույն ընկեր:
Ինչ լավ ա, որ դու եղել ես :)
Նատաաաշկաաաա,
Տի ու մենյա ադնա
Սլովնո վ նաչի, լունա՜
Մտածում եմ, Աստված իմ, էս ո՞նց մեծացանք, ախր երեկ լկստվում էինք, ամբողջ տնով մեկ մեր ձայնն էր լսվում, թե ոնց ենք կռվում, իբր կատակով :)) Իսկ հիմա, կարծես մեր մասին չխոսեն, այլ ինչ-որ մեծ մարդկանց: Ինչ-որ իքս ժամանակ անց արգելված կլինի երեխայություն անել:
Բայց ինչ երջանկություն ա :love
Նենց եմ սիրում էս «Ծնունդդ Շնորհավոր»-ի թեմաները: Ակումբի էն եզակի թեմաներից են, որ ծայրից ծայր կարդում եմ: Հետաքրքիր ա, թե մարդիկ իրար ինչ են մաղթում, ինչ զմայլիկներ են տեղադրում ու առհասարակ, ինչ են մտածում այս կամ այն մարդու մասին, ու ոնց են դա արտահայտում ծննդյան օրվա առթիվ բացված թեմայում: Բա էն ձիժուռնի շնորհավոր զմայլիկը... :roll
Ժող, զգույշ շնորհավորեք, կարող ա ձեզ հետևողներ կան: :}
Ուրեմն կլինեմ ես երևի 10 տարեկան, 4-րդ դասարանում եմ, ու երաժշտական դպրոցի 3-րդ դասարանում: Տարեվերջի հաշվետու համերգ են կազմակերպել, ու ես պիտի առաջին անգամ կյանքումս համերգի մասնակցեմ: Ինձ համար սպիտակ, փոռիկներով շորիկ գնեցին, որը մինչև հիմա հագովս լինում ա, մի քանի հազար անգամ ասեցին, որ չհուզվեմ ու պատրաստեցին համերգի: Համերգից մի երկու ժամ առաջ մեր հարևանուհին իմանում է իմ «չլսված հաջողությունների» մասին, որ որոշում, որ իմ «սանրվածքը» պիտի իրենք անեն: Նստացրեցին հայելու առաջ, մազես թափեցին երեսիս, մի մեծ փունջ թողեցին ճակատիս ու մնացած մազերս բարձր ու ձիգ պոչ կապեցին, հետո մի մեծ սպիտակ «բանտ» կպցրեցին էդ պոչին, իսկ դիմացի մազափունջը ինչ-որ ինձ համար անհասկանալի «դեզադորով» ու սանրի առաջ ու հետ շարժումներով ճակատիցս բարձրացրին: Մի մեծ, շատ մեծ «չոլկա», ավելի ազնիվ լինելու համար ասեմ «բալկոն» ճակատիցս կախված կամ ճակատիս «հենած» գնացի համերգի: Առաջին ստեղծագործությունը, որ նվագեցի, ինչ-որ վալս էր, արդեն չեմ հիշում ում ստեղծագործությունն էր, մի տեղ կոպիտ սխալվեցի, գույնս գցեցի, լաց ու կոծով դուրս եկա: Հիմա ոնց փորձում եմ էդ «չոլկան» երեսիցս հանել, չի ստացվում, ու ինչքան ծանոթ-անծանոթ ուսուցիչ կա, գալիս էդ մազափնջին անուն են կպցնում ու գնում: Հաջորդը ինչ-որ գնչուական պարեղանակ էր, որ նվագեցինք ընկուհուս հետ, մոռացել եմ թե ոնց էր կոչվում էդ համատեղ նվագակցությունը նույն գործիքի վրա, բայց դա շատ լավ նվագեցինք, չնայած միասին մեկ-երկու անգամ էինք փորձել: Բայց էդ ողջ «առաջին համերգից» հիշողությանս մեջ մնաց իմ լեգենդար «չոլկան», որով հաջորդ 4 տարիների ընթացքում ինձ «բզբզում» էր մեր երաժշտական դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկը, ում հետո հետագայում այսպես կոչված կոնցերտ նվագեցինք, ու ամեն փորձի ժամանակ ասում էր ՝ «չոլկադ վերցրու արի մի անգամ էլ փորձենք» :))
Քսան տարի ընդմիջումից հետո էսօր մամաս ինձ հեքիաթ ա պատմել ՝ Երկարածամ Վարվարայի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D1%80%D0%B2%D0%B0%D1%80%D0%B0-%D0%BA%D1%80%D0%B0%D1%81%D0%B0,_%D0%B4%D0%BB%D0%B8%D0%BD%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BE%D1%81%D0%B0) մասին: http://skypeemoticons.net/wp-content/uploads/2010/01/Skype-emoticons-57-sun.gif
-Բարև Գերկուլես:
-Բարև Ձյույմովոչկա:
20 րոպե անց
-աաաա, արագացրու :angry
-վերջ, ես թռա, հեսա Զեվսին բողոքելու ա :scare
-դու էլ էն մուլծիկի միջի էն տզզանի անուն ի՞նչ էր, դրան բողոքի, էն որ թռվռալով գալիս Ձյույմովոչկային տանում է:
- :}
Ուրախ առավոտը սկսված է :aha
Հոգնել եմ ՝ շատ, շատ-շատ, ինչպես կասի իմ եղբոր որդին ՝ ամպի չափ:
Նոր ձեռքիս թուղթը ծալծլեցի այնպես, որ «նախշ» ստացվի ու հիշեցի, որ փոքր ժամանակ չէի կարողանում թղթից գնդակ պատրաստել: Անընդհատ տանջվում էի, ընկեր/քուրյր/եղբայրների կամ մամայի պատաստած գնդակները քանդում էի, ու փորձում էի նորից հավաքել, բայց չէր ստացվում: Նեղվում էի ՝ շատ: Հիմա էլ թղթե գնդակ չեմ կարողանում պատրաստել, բայց «հեչ վեջս էլ չի»: Պրիարիծետի հարց ա՞:
-----
Ասում ա. «Հեսա հեռախոսը փոխանցեմ», բայց հենց էդ չփոխանցելու համար էլ խելոք մարդիկ բջջային են հորինել: Եսի՞մ: Երևակայությանը «զոռ տալը» լավ բան չի/ա՞:
Մի ժամանակ մտածում էի, որ բոլոր տղաները կազյոլ են, հիմա հասկացել եմ, որ կազյոլ լինելը սեռի հետ կապ չունի: Մարդը ծնվում ա աղջիկ, տղա կամ կազյոլ:
Մարդեր, էդ ակումբցիների հետ ընդհանրապես կապ չուներ, չնայած Ակումբում էլ կազյոլներ կհանդիպեն: :D
Հիասթափությունները մի տեսակ պերմանենտ են դառել ՝ իրենք միշտ կան ու գրեթե միշտ նույն «տեսքով»: Իրականում ես միշտ նեղանում եմ ընկերություն ասվածից: Ինձ թվում էր, թե ես լավ ընկեր եմ, ընկերներին համարում եմ կարևոր հասկացություններ, ոչ թե երեկոյան ինչ-որ սրճարանում մենակությունը փարատող «առարկա», այլ մարդ, ում զգում ես ու ով քեզ է զգում, իսկ փորձը ցույց է տալիս, որ ընկերներս միշտ ինձանից դժգոհ են ՝ ես ամեն ինչ զիջող, միշտ պատրաստ կանգնած ընկերներից չեմ, հաճախ նեղացնում եմ երևի, գուցե ինձ «ամբարտավան եմ պահում», որովհետև իմ անկյան տակ ես միշտ լավն եմ երևում:
http://www.youtube.com/watch?v=RIMeGeRFQoQ
Ինչպես կասեր մի ծեր ու չաղ գետաձի ՝ թավալվելով տաք ցեխաջրի մեջ ՝ ես արձակուրդի կաիրք ունեմ :|
Դպրոցական+ուսանողական տարիներին բոլոր էն մարդկանց, ովքեր ՝ ինչպես հիմա ես ՝ չէին սիրում ծնունդ-կնունք-հարսանիքյան արարողություններ, անվանում էի զանուդա: Դե հա, զանուդա են էլի, որ չեն սիրում տենց քեֆ-ուրախությունները, իսկ հիմա իրանց համարում եմ խելացի, մտահոգ կամ «մելանխոլիկ մարդիկ» (ց իմ նախկին կոլեգաներից մեկ): Մի եղանակ պիտի գտնեմ չէ՞ ինձ զանուդա չդարձնելու համար:
Հիմա սա նախաբան: Մեկ-մեկ լեզուս կամ մատերս կապ են ընկնում նրանից, որ ինչ-որ կիսածանոթ, 8 տարի չտեսած, չլսած մարդիկ որոշում են քեզ իրենց կյանքի կարևորագույն առիթների մաս դարձնել, հատկապես հարսանիք ու երեխայի կնունք: Ասա այ մարդ Աստծո, գնում ես պսակվես, բարով գնա, ես քո ինչի՞ն եմ պետք, կամ էլ թե երեխա ես կնքում, հերիք չի մի 200 հոգանոց քեֆ-ուրախություն ես կազմակերպում ծափ-ծլնգոց-մեջը-զնգոց ռեստորանային համալիրում, մի բան էլ ստիպում ես նախկին ծոնթներիդ գալ: Չի կարելի էլի: Այ դրա համար էլ էն չոր ու ցամաք նեմեցներին սիրում եմ ՝ ամեն կիսածանոթի իրենց կյանքի նեղ անձնական հարցերում չեն խցկում:
Առավոտից, կամ գուցե երեկ երեկոյից ուզում եմ մի լավ գրառում անել խիստ անձնական կամ գուցե մարդկային կամ ընկերական հարաբրությունների մասին, բայց ստիպված եմ թեմայից դուրս գրել: Մարդիկ, էն բոլոր էլի, ովքեր սիրուն խոսքերով գրում են, մեծ մասամբ սուտ են խոսում: Մի ճոխացված բառեր, մի ֆլան-ֆստաններ, ինչ ասես որ չեն խառնում մի հասարակ մտքի, որ դա դառնում է 800 տողանոց մի «խիստ գրագետ ու բառաշատ» «հոդված», որի հիմնական իմաստը... ոչինչն է: Ես իհարկե հասկանում եմ, որ ի սկզբանե «ոչինչն» էր, ու միայն 6 օր հետո եղավ «ամեն ինչ», բայց մի տեսակ էս աշխարհիկ ոչինչները շատ են ուռճացվում, աչքերս ցավում են ու... սիրտս էլ խառնում (կեներք):
Էլի մի կոմպլեկտ նեմեց ենք ստացել :{
Հասկացել եմ:
Իրականում, լավ մարդ լինելն էնքան էլ դժվար բան չի, ուղղակի պետք ա ճիշտ պրիարիտետներ ունենալ, հստակ իմանակ, թե հատկապես ի՞նչ ա քեզ համար կարևոր:
Մնե խոռոշյո http://i6.photobucket.com/albums/y243/Azzara/skype/skype-sun.gif
Էնքան խառն էի ու հատկապես հոգնած, որ չէի կարողացել լրիվ ընկալել ու հասկանալ իմ եռյակ «համընկման» իմաստը, կարևորությունը: Մտածում էի հենց կոմպին մոտ գնամ առաջին բանը որ կանեմ, էդ մի մեծ, խուճուճ տեքստով ուրախությունս արտահայտելը կլինի, բայց չէ, ոչինչ չգրեցի: Ասել էն, ինչ իսկապես զգում ես, դժվար էր: Արտակը հարբեց մի երկու տող գրեց, որ մենակ ինքը հասկացավ: :D
Լավ էր, որ երրորդը դու էիր, ու որ հատկապես դու էիր: Իմ համար էդ շատ կարևոր էր: :)
Հեսա որ գրեմ, Շինոն ասելու ա «աֆորիզմ գրող ես», բայց գրելու եմ.
Ասում եմ, մարդու վատագույն հատկանիշը էգոիզմն ա ՝ մնացած ամեն ինչ «բուժվող» ա: :dull: http://skypeemoticons.net/wp-content/uploads/2010/01/Skype-emoticons-14-dull.gif
Էսօրվանից արձակուրդ եմ: Մտածում եմ, էս արձակուրդն ավարտվի մի քիչ հանգստանամ: :}
Խոսափողից այն կողմ ձայնն ասաց, որ գնացքն արդեն ժամանել է ու Էլիզա Մաքմիլանը բարեհաջող տեղ է հասել:
Մինչև էս դուք ենթադրեք էլի ժող, ես ալարում եմ գրել: :|
Էս տասը օրվա ընթացքում հասկացա թե ինչ երանելի են պուտիկներով խալաթները հագին սերիալ նայող տնային տնտեսուհիները:
Չեմ ուզում գործի գնալ :(
Որոշել եմ ԶԱԳՍ-ի վկաների բյուրո բացել :D :D :D
Արդեն չեմ ներվայնանում ՔԱԿԳ-ի (ուշադիր կարդացեք, ես վատ բան ի նկատի չունեմ, ըդիգ ԶԱԳՍ-ն է) դռան առաջ հերթ կանգնելուց :{
Ուրիշ ամուսնացողներ չկա՞ն :} :D
Ու՞ :'
Պառավե՞լ եմ, թե՞ ինչ, վերջերս «բան չեմ հասկանում»:
Հասկացա (սցեն) բայց կարծես թե դրանից ոչինչ չփոխվեց (ուսուռե): Իբր ինչի՞ս էր պետք էդ հասկանալը, տենց էլ չհասկացա: (ֆուլ)
Հայ կնանիքի որոշ տեսակ կա, որ ուզում ա Բուկինհեմյան պալատում ապրի, մեկ ա մնում ա հայ կնիկ, որի կյանքի նպատակն ա ամուսնանալ ու հատկապես ամուսնացնել ճամփին հանդիպած բոլոր աղջիկերին/կանանց: Տեսնես կա՞ մի երկիր, որտեղ հայեր չկան, գնամ էդտեղ խախանդ սթրվեմ: :տխինկ:
Փոքր ժամանակ գիտեի թե մենք բոլորս ապրում ենք կլոր երկրագնդի վրա, ինչպես ծաղրածուներն են կանգնում մեծ փուչիկի վրա, ու մտածում էի, որ մի ուղղությամբ շատ երկար քայլելով գնամ, կհասնեմ աշխարհի ծայրին ու էնտեղից կընկնեմ տիեզերքի անհուն դատարկության մեջ: Բայց քանի որ մաման շատ անգամներ բացատրել էր, որ կա ձգողության ուժ, որ մարդիկ երկրագնդի վրա բոլոր կողմերից են ապրում, ոչ թե իմ պատկերացրած գնդակի վերին հատվածում, ու որ երկիրն իր առանցքի շուրջ պտտվում է և այլն և այլն, ամաչում էի իմ պատկերացրած աշխարհի ծայրի մասին ինչ-որ բան ասել կամ հարցնել մեծերին: Հիմա մեծացել եմ (իբր) ու հասկացել եմ, որ էն ժամանակ ես ճիշտ էի. իրականում կա էդ աշխարհի ծայրը, որտեղից էն կողմ ոչինչ չկա ու լավ ա, որ մարդիկ չգիտեն դրա տեղը:
Կյանքն անարդար ա, մի այլ կարգի: Չեմ կարող հաստատ ասել աշխարհի վերջն ա շատ մոտ, մենք են շատ վատը դարձել, թե՞ մի երրորդ ուժ ա ամեն ինչ իրար խառնում, բայց սենց ճիշտ չի: Էդ հաստատ:
Իմ շունիկի մահանալուց հետո արդեն 4 տարի ա փորձում եմ մերոնց համոզել, որ թույլ տան նոր շուն պահեմ, մերոնք էլ գտել էին դրա հեշտ լուծումը. թողել էին ինձ ֆուպետսի հույսին: Վիրտուալ շների «մի մեծ շտեմարան» ա ֆուպետսը, որը մի քանի օր առաջ դառավ վճարովի, իսկ ես բավականին փակձեռք եմ, ու չեմ ուզում մի քանի տասնյակ եվրո վճարեմ վիրտուալ շուն պահելու համար ու փոխարենը փորձում եմ մերոնց գութը շարժել: Լրիվ ապարդյուն: Էս կյանքն անարդար ա, աշխարհն անարդար ա, ու եթե ես լինեի Աստված պապիկի փոխարեն սև Սոդոմ-Գոմոր կբերեի էդ աշխարհի վրա ու բոլորին կվերացնեի: Չնայած ինքն ա վերացնում, կամ թողնում ա, որ մենք ինքներս մեզ կամաց-կամաց վերացնենք՝ տանջելով:
Հ.Գ. Խնդրում եմ չմտածեք թե ես ուզում եմ աշխարհը կործանել, որովհետև մերոնք թույլ չեն տալիս շուն պահել: :))
Երկար նայում ես մարդու դեմքին, շատ երկար, քարացած փոտոխցիկի պես, փորձելով մտապահել ամեն մի միմիկա, դիմագիծ, հայացք, հարազատություն, ու քեզ թվում ա, թե էդ կտպվի հիշողությանդ մեջ ընդմիշտ, բայց մի օր հաստատ մոռանալու ես, ու մնալու ա մենակ ինչ-որ հնացած հիշողություն ինչ-որ ժամանակ հարազատ եղած մարդուց: Շիթի որլդ, ինչ ասեմ: Ժպիտ:
Կամաց-կամաց համոզվում եմ, որ էս կյանքն աբսուրդ ա: Բոլորը ստում են, նույնիսկ եկեղեցում, Աստծո առաջ: Աստծո առաջ երդվում են, ու հետո ուրանում: Դրանից ավելի մեծ Սոդոմ ու Գոմոր լինու՞մ ա: Չգիտեմ: Վաղուց արդեն ժամանակն ա, որ էս մոլորակն՝ իրա վրա եղած կյանքով՝ վերանա:
Հիմա որ ասեմ պետք ա աշխարհը քանդել, էս ակումբի եզակի լավ մարդկանցից մեկն էլի կսկսի անհանգստանալ:
Էսօր մերոնք հեռախոսս էին սարքել, որը փչացել էր անցյալ տարի` Նոր Տարվա տոներին: Պահպահվել են հաղորդագրություններ ՝ «բազմաժանր» ՝ սիրո խոստովանությունից մինչև լավագույն ընկերոջ «նոմինացիա»: Երեքը պահել եմ: Ծիծաղելի են: Երեքն էլ շատ մեծ սուտ են: Իսկ ես շատ մեծ ստեր սիրում եմ, իրանք էնքան նման են ճշմարտության, որ սուտ լինելը պարզելուց հետո դեռ երկար ժամանակ ափսոսում ես, որ ճշմարիտ չէին: Մի խոսքով ալ լյա սուտ 2010-2011 ձնեռ գարուն հավաքածուն իմ վերա-«սարքված» հեռախոսում:
Հ.Գ. Երկրագունդը պայթեցնելու մասին մանրամասն ինֆոն տես նախորդ գրառումներում: :aha
Իդեալական աշխարհում սև ու սպիտակ գծերը միայն զեբրերի վրա են լինում, ու ամեն անգամ սև գծի «հանդիպելիս» չխելագարվելու միտքը չի խենթացնում, բայց մենք ապրում ենք ոչ իդեալական աշխաարհում:
Վարագույր (ց (http://hactar.livejournal.com/))
Սկզբում ինձ շատ դժվար էր հասկանալ մարդկանց, հետո ես դադարեցի հասկանալ մարդկանց ընդհանրապես, իսկ հիմա ինձ սաստիկ վախացնում ա մարդկանց հասկանալու միտքը: Ու էդ հեչ կապ չունի ունիկալության հետ:
Մեկ-մեկ ինձ թվում ա, թե կյանքը էժանագին հեռուստասերիալ ա, որտեղ ես բնավ գլխավոր հերոսը չեմ ու էդ սերիալի «բյուջե»-ն վերջացել ա ֆիլմի կուլմինացիոն հատվածում:
Հ.Գ. Դոն Կառլեոնեն սպանեց իր քրոջ ամուսնուն, որովհետև ընտանիքը հոգատարության կարիք ունի:
Վերջ առաջին մասի:
Մի տեսակ զզվեցի արդեն սուտ խոսալուց:
Ամեկ տեղ աղմուկ ա ՝ դրսում, օֆիսում, գլխումս...
:aaa
Մեր օֆիսը դեմք երևույթ ա: Ուրեմն ունենք ընդհանուր օգտագործման կոնֆետներ հասկացություն, որոնք գնվում են օֆիսի հաշվին ու միշտ լցված են տարբեր սենյակների ու միջանցքի համապատասխան տարաների մեջ: Էդ տարաներում միշտ կա լի՜քը «շուշա» կոնֆետ, որքան ուզում ես կեր, ու կա մի դարակ ՝ խոհանոցում, որտեղ պահվում են էդ բոլոր կոնֆետները, ու էնտեղ միշտ կան տարբեր տեսակի շոկոլադներ: Էդ շոկոլադները երբեք չեն հայտնվում էն ընդհանուր օգտագործման տարաներում, իսկ հայտնվելու դեպքում էլ լինում են շատ քիչ ու «չուտվող» տեսակի: Բայց ամենից աբսուրդն էն ա, որ բոլորս էդ «պահեստի» տեղը գիենք ու ուզած ժամի էնտեղից մեր սիրած շոկոլադն ենք ուտում, ու ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչի՞ հնարավոր չի էդ բոլոր տեսակի շոկոլադներից ունենալ վերոնշյալ տարաների մեջ: :esim
Ուզում էի ասել, որ մարդիկ սոցիալական էակներ են (ինչ ահավոր ա հնչում), ու ապրում են սոցիալական աշխարհի համար, բայց մտածում եմ, պե՞տք ա ինձ, մեկ ա դրանից ես լավը չեմ դառնալու, դեռ ավելին ՝ ավելի վատն եմ դառնալու, ու հերթական անգամ ինձ դժողքում, կաշիս տիկ անելիս եմ պատկերացնելու...
Մարդեր, որ ուրիշները ձեզ չեն խանգարում, ինչի՞ եք անտեղի նեղացնում: Հանգիստ ձեր տեղում սթրվեք էլի, տո՛:
Վերջն ա: Մարդը կարող ա վերցնել հեռախոսն ու առանց հաշվի առնելու ժամային գոտիների տարբերությունը, զանգել ընկերուհուն Փարիզից Նյու Յորք, որպեսզի նվնվա, որովհետև Դիորում ընկել ու կորցրել ա «ժեշտից» վզնոցը: Եսի՞մ: Ես էնքան էլ նախանձ չեմ, բայց ես երբեք նման ընկերներ չեմ ունեցել/որ ես զանգեմ/, ու հաշվի առնելով իմ անտանելի բնավորությունը ՝ ամեն ինչ փչացնելու՝ դժվար թե երբևէ ունենամ: :)
Գտնել էնպիսի մարդ, որ քեզ անտեղի չի նեղացնի, անհնար ա: Մարդիկ նույնիսկ իրենց կյանք տված ծնողներին են նեղացնում, էլ ուր մնաց թե հասարակ մահկանացու ընկեր-ընկերուհիներին:
Եևրի ես էլ եմ ինչ-որ մեկի անտեղի նեղացրել: :esim
Էսօր երազիս բոլոր կոլեգաներիս շատ հայհոյեցի ու դիմում գրեցի դուրս գալու, առավոտյան արթնացա հանգստացած ու բարձր տրամադրությամբ: Հիմա ով գալիս բարևում ա, հիշում եմ, թե իրան ինչեր եմ ասել, ծիծաղս մի կերպ եմ զսպում :D :D :D
Որ հիշում եմ`վաղն աշխատանքի եմ, ուզում եմ ինքնահրկիզվեմ :cry
Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկին գրում եմ սկայպով, խնդրում, որ մեկ ուրիշ ընկերոջ նկատմամբ «բարեհաճ» գտնվի, քանի որ իրենց մոտ աշխատանքի ա փորձում ընդունվել: Հաջորդ օրը լուրջ դեմք ընդունած գալիս ա ինձ մոտ ու հետաքրքրվում, թե էդ ի՞նչ ընկերոջ մասին ա խոսք գնում, արդյո՞ք ես շատ ընկերներ ունեմ, ում աշխատանքն ինձ հետաքրքրում է և այլն: Հիշեցի Միմինո ֆիլմը, որտեղ Վալիկո ջանը գնում է ինչ-որ մարդկանց մոտ ու խնդրում իրեն տեղավորել Մոսկվայի հյուրանոցներից մեկում ու տալիս է մի ինչ-որ ծանոթ ծյոծյա Նինայի անուն, ում չնայած այդ մարդիկ չէին ճանաչում, բայց գործը գլուխ են բերում: Բայց հայերի մոտ դա չի աշխատում, հայերը բացառիկ երևույթներ են, իրենք մինչև ամեն ինչ չիմանան, մոտը մատին չեն տա: Իրենք կարևոր են չէ՞:
Ճապոնացիները կարծում են, որ եթե անձրև է սկսում ու դու անձրևանոց չունես, ոչ մի դեպքում չի կարելի վազել, որովհետև վազելու դեպքում միևնույն է թրջվելու ես, իսկ չվազելու դեպքում կպահպանես արժանապատիվ տեսքդ:
Առակս ի՞նչ կցուցանե. մեկ ա վագրը չի հասցնի վազելով գա ու դուռը կոտրի :angry :D
Ինչ լավ երեկո էր: Էն երեկոներից, որ կոլեգաներիցս մեկն ասում ա «բարի»: Հանգիստ, չպարտադրող միջավայրում մինչև ձայնս կտրվելը խոսելուց հետո նույնիսկ ժպտալն ավելորդություն ա թվում: Ինչ լավ ա, որ ես սենց լավ ընկեր ունեմ, մարդ, որին մտովի կարող եմ զանգել ու ասել, որ էդ Շվեդիշ մաստակը շատ սուր էր, ու գիտեմ, որ դրան կհաջորդի «հիհի» ֆորմատի պատասխան: https://lh5.googleusercontent.com/-h_mQ72Q6I-I/TZGH4nLFS2I/AAAAAAAACPg/_ETfjKX0W6U/skype-sun%25255B1%25255D.gif
Էսօր, մամայի հետ ունեցած «ռետրոսպեկտիվից» հետո հասկացա, թե ինչի՞ ա իմ կյանքում "All or nothing at all": Դպրոցական հասակում լավագույն ընկերներիցս մեկն ու ուսուցիչս միշտ ասում էր, որ "чуть-чуть не считается", ու էն ժամանակ ես ՝ դպրոցական միամտությամբ հակաճառում էի, պատճառաբանելով, որ եթե բացասական երևույթն ա քիչիկ-միչիկ, էդ լավ ա չէ՞, քան ամբողջապես լինելը, ու պատասխանը միշտ «այո, բայց միայն որոշակի տարիքում» տեսքով էր: Փաստորեն, ճիշտ էր: :)
Տեսնես հիմա ո՞նց ա:
Մի քանի տարի առաջ, երբ դեռ լրիվ չէի ռոբոտացել, ծննդյանս օրը ինձ նվեր էր արել ու այցելել էի ավագ ընկերներից մեկին, ով համատեղության կարգով նաև սոլֆեջիոյի ուսուցիիչս էր: Երբ փոքր էինք, ինձ ասում էր «դու արաբական "չեմ հիշում ինչ տեսակի" թանկարժեք ուղտ ես»: Ես էլ անընդհատ ձևացնում էի, թե նեղանում եմ, իրականում չեմ հասկանում էդ խոսքերի դրական կողմն ու ինձ ուղտ անվանելու համար վիրավորվում եմ: Ու ինքը ստիպված էր լինում ինձ բացատրել, թե հատկապես ինչի՞ ա ինձ «ուղտ» անվանում: Տարիների ընթացքում մենք շատ մտերմացանք: Հիշում եմ, մի անգամ գնացի իրա ճուտիկին ՝ Քնարիկին, ով մանկական թոթովանքներում ինքն իրեն Նարիկ էր անվանել ու մենք բոլորս իրեն հենց Նարիկ էլ անվանում էինք, մանկապարտեզից բերելու, էս երեխան խիստ բարկացած/չարացած աչքերով նայեց դեմքիս ու ասեց՝ «դու մամա չունե՞ս, գնա թող քո մաման քեզ սիրի, ի՞նչ ես իմ մամայից ուզում»: Իսկ մենք էնքան էինք մտերմացել, որ ոչ մի մանկական խանդ, տարիքային տարբերություն, ոչինչ մեզ չէր կարող խանգարել լինել հրաշալի ընկերներ: Վերոնշյալ հանդիպման օրը երկար բարակ զրուցեցինք ամեն ինչից ՝ Աստծուց մինչև մարդկային փոխհարաբերություններ, իսկ վերջում ասեց՝ «ձագ, համարդ հեռախոսումս կգրե՞ս, որ գոնե մեկ-մեկ զանգվնեք»: Վերցրեցի հեռախոսն ու սկսեցի ռուսերեն տառերով անունս գրել: Թելադրում էր ՝ Армине моя, ու ես Լոռեցիներից փոխ վերցրած միամտությամ ասեցի ՝ իսկ մոյան օ-ով ա՞ գրվում: :'
Երկար ծիծաղեցինք ասածիս վրա, հրաժեշտ տվեցինք ՝ ավելի հաճախակի հանդիպելու խոստումով, ու էլի տարիներով հեռացանք:
Ամեն անգամ Վրաստանի ու վրացահայության հետ կապված ինչ-որ բան լսելիս կամ տեսնելիս հիշում եմ իմ ՝ ազնվական ծագմամբ ընկերոջը: Երանի էն կապը, որ կար տաս տարի առաջ, մինչև հիմա լիներ:
Բանալ հարց, որից ես կախվեցի. «դու Արմինեն ե՞ս, թե՞ Դայանան» :'
Ո՜նց ա իմ «նեռվերին» ազդում էս «ֆրիցը» :aaa :angry Ո՜նց չեմ ուզում ես դրա ձայնը լսել, ու/կամ կերպարը տեսնել:
Եթե ձեր ընկերները վաղուց ձեզ չեն հիշել, ուրեմն նրանց անձնական կյանքում ամեն ինչ կարգին է, իսկ աշխատավրձը դեռ չի վերջացել: (ց)
Ընկերներիցս մեկն ամուսնացել ա: Էսօր ծնունդն ա, ու որպես նվեր իրենց հարսանիքի առաջին ու դեռևս միակ նկարն էր ուղարկել ինձ : Սենց շատ ուրախ եմ, էն կարգի, որ ակումբում եմ գրում: :D
Երկու տարի առաջ էս շրջանում միասին քննարկում ու փորձում էինք լուծում գտնել, թե ի՞նչ կարելի ա անել, որ իր անձնական կյանքը լրիվ պրովալի չգնա, ի՞նչ հնարավոր ու անհնարին եղանակներ կան ամեն ինչ կարգի գցելու, ու էդպես էլ չգտանք եղանակը: Հիմա ամեն ինչ լավ ա, ու մի հրաշալի աղջիկ իրան շատ սիրում ա ու ինքը երջանիկ ա: (սան-սան-սան) :)) Ու ի խորին տարբերություն հոլիվուդյան ֆիլմերի, էս էտապում տիտրերը չեն գրվելու, այլ ամեն ինչ դեռ նոր ա սկսելու: (sun)
31 տարի առաջ այս օրը մահացել ա մի մարդ, ով հաստատ գիտեր, որ ձյան ու բքի դեպքում անգամ, երբ Մուրմանսկում արև է, իսկ Թիֆլիսում տաք ու թեյ է աճում, ինքը հաստատ Օդեսսա է գնալու, մարդ, ով գիտեր թե ինչ էր ուզում ու հատկապես՝ ինչ չէր ուզում: Ավելորդ սինթետիկ բառեր չգրեմ, ուղղակի ափսոս, որ Վիսոցկին էլ չկա, շատ ափսոս:
Էս մեր օֆիսում մի սենյակ կա, որը ժամանակին մեր ՝ ՔյուԷյ թիմի սենյակն էր :cry իսկ հիմա էնտեղ դիզայներներ, «ceo» ինժիներներ ու «crm» մասնագետներ են «նստում», ու բոլորին ընդհանուր անվանում ենք սիարէմ աղջիկներ: Առավոտյան խոհանոց գնալիս միշտ կանգնում էի սենյակի մոտ շփվում աղջիկների հետ: Իրենք իսկական աղջիկներ են՝ առավոտյան միասին սուրճ են խմում, երեկոյան, երբ մենք հերթական լվացվում/թարմանում ենք, որ շարունակենք աշխատել, իրենք բոլորով միասին աղջիկների սենյակում հարդարվում են ու միշտ մասնակցում են բոլոր միջոցառնումներին: Մի խոսքով իսկական աղջիկներ: Էսօր լանչի ժամին էս մեր աղջիկները ՝ իրենց սենյակի երկու և կողքի սենյակի երեք-չորս տղաների հետ մասին ուտելիք են պատվիրել ու միասին խոհանոցում «լանչում» են: Հենց ներս մտա, ուրախացա... Մի 10 րոպե անց գալիս ա իրենց սենյակից մի տղա ու պարզում, որ իր ուտելիքն արդեն կերել են, ու էս մեր աղջիկները սկսում են էս խեղճ տղային հարյուր տեսակի սուտ փչել: «Մենք գիտեինք դու չես ուզում», «մենք սխալ էինք հասկացել, թե դու ինչ ես ուզում ուտել», «դու գնալուց առաջ ասեցիր, որ չես ուտում», «էս մյուսից կեր, դա ավելի լավն ա» ու նման բաներ, ու ամեն մեկն իր սուտը փչելիս մնացածի համատարած ծիծաղն ա առաջացնում: Երկու րոպե հետ եմ նայում, ու հասկանաում եմ, որ էս տղայի ուտելիքը մեղմ ասած նվիրեցին իրենց սենյակ նոր եկած մի երիտասարդի ու աղջիկներից մեկին: Ես գուցե հասկանայի, եթե էդ նորաթուխ երեխու փոխարեն մի հասուն մարդ լիներ, ում էս աղջիկները կփորձեին «դուր գալ»:
Ամեն անգամ նման երևույթներ տեսնելիս մտածում եմ, որ սրանից ավել հայաստանցիներից զզվել չեմ կարողանա, բայց արի ու տես, որ դեպքերն անվերջ են:
Հ.Գ. Քունս չի տանի, որ ոչինչ չասեցի, ուղղակի մտածեցի, որ «խաբված» տղային դուր չէր գա, եթե ինչ-որ աղջիկ իր փոխարեն «հարցեր պարզեր», բայց հաստատ գիտեմ, որ մի օր կասեմ, ու էդ կլինի ուշացած ու խիստ վիրավորական:
Հ.Հ.Գ. Շատ մեծ հույս ունեմ, որ ինչ-որ մեկը էդ աղջիկներից կկարդա սա: Չնայած...
Հետաքրքիր ա, ինչի՞ են օրինակ թռչունները սենց մի երկու անգամ թևերով թափահարում ու երկար տարածություն առանց ուժ գործադրելու սավառնում, իսկ մարդիկ ամեն մի հասարակ կիսացատկի համար ամբողջ կյանքում «վիզ են դնում»: Ինչու՞:
Ու՞ր էն իմ բոլոր ընկերները, որ խոստանում էին միշտ լինել: :think
էս վերջերս զգացել եմ, որ մարդիկ ինձ չեն լսում: Ես խոսում եմ, իսկ իրանք չեն լսում: Կամ հարցնում են, թե ինչ էի ասում/ասել, կամ ուղղակի «իգնոր» են անում: Ու զարմանալին էն ա, որ էդ լինում ա միշտ էն դեպքերում, երբ իրենք են հարցրել, հատկապես անձնական բնույթի հարցերում: Փաստորեն դա ինչ-որ եղանակ ա ցույց տալու, որ նրանք հետաքրքրվում են քո անձնական կյանքով, ու իմ էն տեսությունը, որ մարդիկ, բոլորն անխտիր, մեծ իմաստով թքած ունեն մեր, մեր ապրումների, գացողությունների ու առհասարակ կյանքի ու գոյության վրա, ապացուցվում է:
Մեկ ա, նե պանիմած: :fool
Քիչ առաջ հեռախոսազանգ եմ ստանում անծանոթ համարից:
Ես: -Ալո՞
Զանգող: -Ալո, ու՞մ եք ուզում:
-Բայց դուք եք զանգել:
-Ո՞վ, մե՞նք, դուք եք զանգել:
-հը՞ :'
-Քուր ջան, հեռախոսս դրել էի զարյադկի, եկա տեսա զանգել եք:
-Ա, ներեցեք, դուք երևի այսինչ հյուրանոցի պատասխանատուն եք, - չգիտեմ էլ ասեմ ադմինիստրատոր կամ պարտյե, ինչ կասի:
-Չէ, նշանածս ա էնտեղ աշխատում:
- Դե լավ, կներեք:
- Ոչինչ:
- :blin
ՈՒ սենց էսօր ամբողջ օրը: :fool
Քաջությունս չի հերիքում: ... թե՞ խելքս:
Տաթևը փոքր ճուտիկ ունի, Օֆոն շուտով կունենա, Լիլոն քաղաքում չի, Աննան ու Հայկն էլ առավել ևս: Սրանից ավելի մենակ չէի կարող լինել: :)
Որքան երկար եմ էս հասարակության մեջ ապրում, այնքան ավելի եմ համոզվում, որ ես էստեղ ավելորդ եմ։ Չգիտեմ, թե որտեղ պիտի փնտրեմ "իմ տեղը", բայց դա հաստատ էստեղ չի, իսկ էդ էստեղն էնքան հարաբերական ա, որ ես նույնիսկ կասկածում եմ շրջապատող աշխարհի գոյությանը։ Էն աշխարհի, որտեղ մարդիկ երդվում են, նույնիսկ Աստծո առաջ, բայց ուրանում, որովհետև ուզում են "լավ" կամ "երջանիկ" ապրել։ Տգիտության ու ստի մեջ երջանկություն չկա, ի սեր Աստծո, ինքներդ ձեզ հիմարի տեղ դնելով մեզ չեք հիմարացնի, ու հետո, մի քիչ քաջ եղեք, ամոթ է։
Հ.Գ. Ինչքան հիմար պիտի լինի մարդ, որ ականջ դնի կողքի հիմարին ու չանի այն, ինչ ուզում է։
Հ.Հ.Գ. Էս մասին չէի հիշի երևի, եթե էսօրվա տեստը չտապալեր։ Ինչքան կազյոլ կարող է լինել մարդը, որ մահացու ծուղակ պատրաստի իր համար սեփական աղոթքները "վատնած" մարդու համար։
Գլուխս երկու օր անդադար ցավում ա: Եթե վաղն էլ ցավը չդադարի, գնում եմ կտրեմ: :devil
Չէ, ֆսյոտակի Աստված պապիկը էնտեղ` վերևում ա: :aha
Ինձ համար աշխատանքը միշտ եղել ու մնում է ապրուստ վաստակելու միջոց։
Երբ առաջին անգամ աշխատանքի ընդունվեցի մտածում էի, որ ինձ ՀՀ պայմաններում իքս քանակությամբ աշխատավարձ է պետք, բավարար ապրելու համար, ու հիմա ես էդ վաստակում եմ, ու ինձ աշխատանքից ու առհասարակ կարերա հասկացությունից ուրիշ ոչինչ պետք չի։ Մասնագետ եմ, գործս անեւմ եմ, խելքս հերիքում ա ժամանակին համընթաց քայլել, էլ ի՞նչ ա պետք։ Ու թքած թե ուրիշների աչքում ես նպատակասլաց չեմ երևում, ես ինձ սենց լավ եմ զգում։ Ինձ հարգում եմ, որովհետև ցանկացած աշխատանք, աստիճան, ոչինչ ինձ համար նպատակ չէ, ես պարզ, հոգեկան բավարարվածության ու հանգստության եմ ձգտում, ու որ հասնեմ էն հոգեվիճակի, որ քնելիս չթվարկեմ օրվա սխալներս ու մեղքերս, որովհետև հիշողության կորուստը կմոռացնի նախկին սխալները, իսկ ներկաներից փրկություն չկա։ Իսկ էդ աշխատավայրում որոշակի դիրք գրավելու համար արվող կիսաստոր քայլերն ու դրանց արձագանքելն իմ մարդ տեսակին իմ աչքում ցածրացնում եմ, առանց այդ էլ կոլեգաները հասցրել են իրենց զրոյի հասցնել։ Երևի էլի պրիարիծետի խնդիր ա։
Բայց ես ինչ զզվելի մարդ եմ: :D Տեստի ենթարկեցի ոմանց ու ապացուցեցի, որ *ա*լան են: Մարդեր, ուժեղ եղեք, որովհետև մի օր ռեալ դժվարության կահնդիպեք, տակից դուրս չեք գա: Ամոթ ա :D :D
Մարդ էս ամերիկացիներից բան չի հասկանում: Ասեցին ՝ իթ վոզ ը փլեժըր թու թոք թու յու, բայց ես տենց էլ չհասկացա, հիմա դրանք ինձանից գոհ էին, թե՞ դժգոհ: :esim
Տեսնես եթե հնարավոր լիներ մատների համապատասխան դիրքից ստանալ ատրճանակ, ինքնասպանություննե՞րը շատ կլինեին, թե՞ սպանությունները....
Էս նույն ֆորմատում, ես միշտ մտածում եմ՝ տեսնես «սապյորները» կյանքին է՞լ են մասնագիտորեն մոտենում:
Հեսա ներոնային ցանցս «պաժառ ա ընկնելու» :scared Սպիրալի թեորիան ապացուցվեց. ես էկա նույն կետին, ու կանգնեցի նույն որոշումը կայացնելու առաջ:
Իբր ինձ քիչ դժվար ա որոշում կայացնելը, մի բան էլ կողքից բզբզում են...
Տո ես ձեր մարդ ասողի. մի օր գալիս եմ, ստեպլես չկա, մյուս օրը «ինքնասոսնձվող էն զպռտիչը», էսօր արդեն ռետինս չկա: Տո ասա գնացեք ձեր համար էդ զիբիլներից առեք էլի, կամ էլ վերցնելուց հետո բերեք տեղը դրեք: Զզվացրեցին էլի: :angry
Քիչ խմելու սերիայից.
Պետք ա, երևի, կյանքի որոշակի էտապներում անել քայլեր, որոնք կբերեն տվյալ ժամանակահատվածում սեփական գիտակցության ճանաչմանը։ Ի վերջո, ինքնահաստատումն անվերջ պրոցես է, որի միայն ճիշտ ու առողջ ընկալումը կարող է տանել ինքնաճանաչման, ինքնաընկալման, եթե դա հնարավոր է, ու որոշակիորեն ինքնազարգացման։
Երբ ես փոքր էի, աղջիկը՝ կարմիր գլխարկը, գնում էր տատիկի մոտ, իսկ հիմա «կարմիր գլխարկն» է աղջկան, ասել է թե ինձ, «հրավիրում» իր մոտ։ Էս կյանքը լրիվ հեքիաթ մեծահասակների համար ա։ (blin)
Բա լավ, էդ ճիշտ որոշումը որտե՞ղ ա, որ ես իրան գտնել չեմ կարողանում:
Հ.Գ. Էն գլխից էլ ինձ էդ կարմիր գլխարկի մասին հեքիաթը ալա-բուլա էր երևում: :think
Երկիրը չի է, անասուն, մարդիկ են անասուն: Ո՜նց եմ ես զզվել էս էգոիստիկ դեգենռատներից, ու որ դրանց նման աննննասունների պատճառով ես պիտի թողնեմ իմ տուն ու տեղը, ընտանիքս ու հայրենիքս, ու գնամ ծվարեմ օտարի հողի վրա, ու ձեռքս առաջ պարած օտարին խնդրեմ, որ ինձ իր երկրի քաղաքացի դարձնի, որովհետև իմ երկրում ինձ լավ չի:
Այ անասուններ, ո՜նց եմ ես ձեր բոլորից զզվել:
Առաջին ֆիրման, որտեղ ես փորձում էի գործի ընդունվել 6 ամիս ձրի «պախատ անելով», ինձ մեղմ ասած գործի չընդւնեց, պատճառաբանելով, որ ես վատ «թիմի անդամ» եմ, որովհետև շեֆիս «ա լյա թիմ լիդ» ասել էի, որ ի տարբերություն իրա, ես գործ եմ անում, ոչ թե սոլիտա խաղում գործի ժամանակ:
Ժամանակի ընթացքում ես գործ գտա, ինձ շատ գովեցին, որ լավ թիմակից եմ, հրաշալի «ըջայլ» «ա լյա ափալ թափալ » աշխատակաից, բայց ես էլի չեմ կարողանում թիմակիցների հետ յոլա գնալ, որովհետև մարդիկ երբեք չեն կարողանում ընդունել, որ իրանք կարան սխալ լինել, ու երբ դու, քո մասնագիտության բերումով իրանց ցույց ես տալիս իրանց սխալները, նույնիսկ լավագույն ընկեր-կոլեգադ վրադ նենց ա աչքերը չռում ու մունաթ գալիս, որ հերթական անգամ զզվում ես գործից, կյանքից, աշխարհից:
Սենց կիսատ կմնա էս միտքը, քանի որ ես դրա լուծումը չունեմ:
When I look in your eyes :)
http://www.youtube.com/watch?v=fiUarp9jJNg&feature=BFa
Միշտ շարժվել եմ էն սկզբունքով, որ մարդկանց պետք չի ասել ինչում են սխալ, այլ իրենք իրենցով պիտի հասկանան, իսկ եթե չեն հասկանում, ասելն ավելորդություն ա դառնում։ Բայց փաստորեն չէ, երբեմն պետք է ասել, որովհետև ոմանց թվում ա, թե եթե դու լռել ես, ուրեմն չես հասկացել։
Վոտ կազլի, ա։ :Դ
.
ի յա լեչու տուդա գդե պրինիմայուտ:
Երբ մենք փոքր էինք, մեր ծնողները որոշումներ կամ քայլեր էին կատարում, որոնք մեզ դուր չէին գալիս՝ արգելում էին երկար ժամանակով բակ իջնել, կամ հեռուստացույց դիտել, կամ մասնակցել ամեն տարի կազմակերպվող «քաղաքից դուրս» էքսկուրսիաներին, որոնցից վերադառնում էինք արևից «խանձված» դեմքով և բազմաթիվ քերծվածքներով, ու ստիպում էին կարդալ ամեն տեսակ հիմարություն՝ Նավապետ «Հրանտի» որդիների տեսքով։ Գուցե մի երկու անգամ էլ մի ճլոթի են տվել՝ անկարգության կամ տենց մի բանի համար, որից մենք նեղացել, մեր անկյունն ենք մտել ու կոկորդիլոսի արցունքներ թափել։ Ժամանակները փոխվել են, թե մենք ենք մեծացել, չգիտեմ, բայց հիմա մենք ենք որոշումներ կայացնում, որոնք ստիպում են մեր ծնողների հիվանդությունների չափիչ պարամետրերին մաքսիմումի ձգտել։ Իսկ գուցե գրոցի ծոցը ամեն տեսակ Ռեդ Հաթերն ու եվրոպաները, հը՞։ Ուֆ.
Չէ, էդ հաստատ մենակ իմ հետ կարող էր պատահել: Լիֆտում հեռախոսս ձեռքիցս ընկավ, քնադվեց, ակումուլյատորն ինչ-որ ծակ գտավ, դրանով ընկավ շախտա, ու մնաց երկու հարկերի արանքում գտնվող ինչ-որ երկաթի վրա: :angry :sad չէ դե նման իրավիճակում հայտնվելու համար պետք ա Արմինե լինել: :angry
Էս հաջող ասելու երևույթն էնքան խորն եմ ընկալում, որ եթե չգնամ (մարդ ես էլի), մի երկու տարի ձեն չեմ հանի: :D
Իրականում ինքը երկար ու բարակ գործընթաց ա՝ շատ կարևոր «տեսակավորումներով»: Ամեն մեկին հանդիպելիս գիտակցում եմ, դա մնաս բարո՞վ, թե՞ ցտեսություն ա: Հետաքրքիր ա ուղղակի, իսկ եթե մնայի, էլի նույնը կլինե՞ր, թե՞ իներցիայով կպահպանվեր կամ էն բոլոր մարդկանց հետ, ում ամիսներով կամ տարիներով չեմ հանդիպում, ու չնայած իրենք բոլորը լավ մարդիկ են, բայց մենք ժամանակի ընթացքում էնքան ենք իրար հեռացել ու տարբերվել, որ շփման բոլոր եզրերը վերացել են: Ես եմ փոխվե՞լ, թե՞...
Արդեն քանի օր ա մտածում եմ
Ավելի լավ է ճանճի գլուխ լինել, քան առյուծի պոչ:B :think
իսկ ինձ համա՞ր
«Եմիշի» լավը չաղալն ա ուտում։ (ց մեծ պապս)
Սփեշըլ թարգմանություն նրանց համար, ովքեր չհասկացան․ Սեխի համեղը բորենին ա ուտում։ (բայց ինչ անկապ ա թարգմանությունը)
Տրամադրվել էի պատմել էս մեր այգու մասին, էն էլ հավեսս փախավ։
Տեսնես մարդիկ երբևէ ինքնահաստատվելու պրոցեսսը կավարտե՞ն, թե՞ էդ մինչև մահ հետները պիտի տանեն։
Կան մարդիկ, որոնցից ես միշտ սովորելու մի բան ունեմ: Էդ մարդիկ իմ կյանքը լուսավորող, ավելի վառ ու արժեքավոր դարձնող մարդիկ են: Ափսոս, որ իրենք շատ սակավաթիվ են, ու ես միշտ չի, որ կարող եմ գնահատել ու «կողքիս պահել» իրենք: Կյանքն իր օրենքնեն ունի, որոնք չնայած ինձ բացարձակ անհասկանալի ու անընկալելի են, ստիպված եմ ապրել էդ կանոնների կողքին ՝ եթե ոչ դրանցով:
http://www.youtube.com/watch?feature=endscreen&NR=1&v=SLmVw9uD634
Բյուր, ապրես Լիլիթ Բլեյան երաժիշտին ինձ համար բացահայտելու համար:
Հ.Գ. Հատուկ տանկերում «լռվածների» համար շեշտեմ, որ «կողքին պահելը» փոխաբերական իմաստով է, թե չէ մեկ էլ տեսար մի բան ես ասում, հասկանում են սատանան գիտի թե ինչ:
Ուրեմն էս իմ չեխ կոլեգաները դեմք են: Երբ նոր էի եկել, հայ ընկեր/կոլեգան զգուշացրել էր, որ էստեղ տոռենտ-մոռենտ արգելված ա, հանկարծ Հայաստանի համին չգնամ ու ինչ տեսնեմ քաշեմ :)) Ես էլ լրիվ օրինական, կոլեգաներիս հարցնում եմ, թե որտեղից կարող եմ ֆիլմերի սկավառակներ «պռակատ» վերցնել, ու պետք էր տեսնել իրանց զարմացած դեմքերը: Էս տղերքն ինձ բացատրեցին, որ Չեխիայում մարդիկ դնում տոռենտով կինո են քաշում, բայց «այսպես ասած upload-ն անջատած», ու քանի որ ես նոր էի ու կարող ա սխալ կայքերից օգտվեի, իրենցից մեկը որոշեց ինձ օգնի: Իր ֆիլմադարանն իմ առաջ բացեց ու առաջարկեց ընտրել որ ֆիլմն ուզում եմ՝ ըստ վերնագրի՝ որ ինքն ինձ համար բերի: Մի խոսքով անցյալ շաբաթ ֆիլմերը տեղ հասան, ու ես, երեկ, վերջապես, որոշեցի ինչ-որ մեկը նայել: Ընտրությունս կանգնեց «Կնոջ բույրը» ֆիլմի վրա, որովհետև անգլերեն տարբերակը չէի տեսել, հետաքրքիր էր: Էս կոլեգաս էլ զգուշացրել էր, որ ֆիլմի «լեզուն» վերնագրից ա երևում. եթե անգլերեն ա, ուրեմն ֆիլմն էլ ա անգլերեն, իսկ եթե չեխերեն ա, բնականաբար, ֆիլմն էլ ա չեխերեն: Էս իմ ֆիլմն էլ շատ նորմալ անգլերեն վերնագիր ուներ, բայց միացրել - չեմ միացրել, ոչ մի բառ չեմ հասկանում: Լարում եմ ականջներս, որ հասկանամ, թե ինչի՞ ոչ մի բառ չեմ հասկանում, ախր ես գոնե մի երկու բարև-հաջող կհասկանայի էլի չեխերեն, մոտենում եմ համակարգչին, փորձում ձայնը կարգավորել, մեկ էլ ի՜նչ տեսնեմ. ֆիլմը չինարեն ա: :o
Սա էլ հերթական ապացույցը, որ իմ ալարկոտ չեխ բարեկամն ալարել ա նայի, թե ինչ լեզվով ա էդ ֆիլմն ու տենց չինարեն էլ ինձ ա «նվիրել»: :))
Ոսկեջրած, փայլազարդ ու քաղցր…
Ուսանող էի: Մեզ տարել էին բնագիտական կամ բնապահպանական թանգարան, լավ չեմ հիշում, ծանոթանալու հայաստանյան կենդանական աշխարհի առանձնահատկության հետ: Հետաքրքիր տեղեկություններից հետո որոշեցին մեզ «բոնուս» անել, ու միացրեցին տեսանյութ կովկասյան (կարծես թե) սպիտակապոչ արծիվների մասին, որոնք գրանցված են կարմիր գրքում: Մեծ են ու հզար, սպիտակապոչ ածիվները, և նրանց թևերը՝ բացված վիճակում՝ ավելի քան 2 մետր են:
Տեսանյութում հայկական լեռնաշխարհի սուր-սուր սարերի գագաթին արծվի բույն էր, ու վրան սավառնում էր շքեղ մայր արծիվը. երևի ինչ-որ օձ էր որսացել ձագերի համար: Թանգարանի աշխատակցուհին պատմում էր ոգևորված՝ արծվի մասին, նրա առանձնահատկությունների, տեսակի պահպանման խնդրի մասին ու… արծիվը ցած ընկավ: Տեսարանը մեկն էր նրանցից, երբ ուղղակի ոչինչ ասել չես կարողանում: Կինը, որ քիչ առաջ ոգեշնչված խոսում էր, քար կտրեց ու չգիտեր ինչ ասել: Տպավորություն էր, թե ոչ թե միլիոն անգամ պտտեցրած տեսանյութ էր, այլ կենդանի տեսարան: Արծվին կրակեցին, հայ որսորդները, հետաքրքրության ու հաճույքի համար:
Հենց էդ օրը ես հասկացա, որ չի կարելի լինել արծիվ, դա վտանգավոր է թե քո, թե շրջապատիդ համար, իսկ եթե ուզում ես ապրել, պիտի լինես միջակ մի բու, կամ փայտփորիկ, բայց ոչ արծիվ: Միջակությունը, բառի ուղիղ իմաստով, սեփական գոյության պահպանման միակ ու վստահելի եղանակն է: Եթե ուզում ես լինել, պիտի չառանձնանան, չճախրես բոլորից բարձր ու չլինես ինքնատիպ, այլ լինես ինչ-որ բոլորը ՝ սեփական թևերի հնարավորություններից անտեղյակ ու «գոհ»:
Շատ ջրեր են հոսել էդ օրից, ու նույնիսկ աղոտ եմ հիշում, թե ինչ էի տեսել վերոնշյալ թանգարանում, ինչից էի տպավորվել՝ մինչև տեսանյութը, ինչ էի մտածում կամ զգում՝ էդ բոլոր կենդանիների «մակետները» տեսնելիս, բայց միտքը, որ արծիվներին սպանում են «հաճույքի» համար, դեռ հանգիստ չի տալիս:
Հիմա հետ եմ նայում ու գիտակցում, որ իմ կյանքում հանդիպած բոլոր արծիվներին կյանքը կամ նրանում եղած մարդակերպ էակները փորձել են փետրահան անելով վերացնել, որովհետև քանի դեռ կան արծիվներ, ոչ մի փայտփորիկ չի կարող գոհանալ սեփական գոյությամբ, իսկ եթե չկան հզոր ու բարձր թռիչքով արծիվներ, նույնիսկ խոտերի վրա թռչկոտող երկարակտուց ճնճղուկներն են «գոհ»:
Բայց ես գիտեմ, որ էս անգամ ածիվը պիտի հաղթի, մենք պիտի ապացուցենք, որ ամենից բարձր թռիչքը մերն է, մենք ենք արքան էս երկնքի: Ես պիտի հավատամ դրան, որպեսզի հաղթենք: Ես ստիպված եմ հավատալ դրան, քանի որ միայն հավատքն է՝ առ ամենակարող Աստված ու նրա ՝ մեզ տված անսպառ ուժը՝ որ կարող է հաղթել կյանքի ու խեղված հասարակության հարվածներին:
Հ.Գ. Վերնագիր՝ Ի. Ալլեգրովայի
Հ.Հ.Գ. Գրածս ոչ մի կապ չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ
Սիրում եմ էս ֆորումի կանխատեսելիությունը, ավելի ճիշտ, ֆորումցիների :)
Սիրում եմ «Ֆորումի անդամների լուսանկարները» բաժինը, ու հատկապես էն, որ ցանկացած գրառում կարող է շատ բան ասել կոնկրետ մարդու մասին, մնացածի ՝ էդ մարդու նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, և այլն: Ես, օրինակ, էդ բաժնում նկար տեղադրելուց արդեն գիտեմ, ովքեր ինձ չեն սիրում :D Ու նենց եմ ուրախանում, որովհետև ես էլ իրանց չեմ սիրում :D Ու նենց չէ էլի, որ մի վատ բան են արել, այլ ուղղակի սիրելու արժանիքներ չունեն :D
Հիմա ստեղ հարցուփորձ ա սկսում, թե էդ ո՞վ կամ ո՞վքեր են, որ դու չես սիրում :D բայց ասեմ ձեզ, իրանք շատ են ու խուճուճ :D
Խուճուճ ասեցի, հիշեցի, Կած, այ Կած, էսօր մտածել եմ, թե ինչի եմ քեզ շատ սիրում, դու լրիվ էն The way we were-ի «խուճուճ» Քեթին ես :love
Շինարարը էս (http://www.youtube.com/watch?v=0idlhy6fcrM) տեղադրել էր ֆեյսբուքում, լավ չի հնչում, բայց հոգիս տակնուվրա եղավ: Թշնամուս չեմ ցանկանա զգալ էն, ինչ ես զգացի օդանավակայանում ՝ ծնողներիս հրաժեշտ տալուց, երբ գալիս էինք էստեղ, ու նույնիսկ իմ խոստումն ու համոզմունքը, որ ես մինչև 2 տարի վերադառնալու եմ, չմեղմեց էդ: Ես չեմ կարոտում հողը, ջուրն ու Մասիսը, այլ կարոտում եմ իմ հիշողությունները, էն ամենն ինչ կապված ա Հայաստանի հետ, ծնողներիս, հարազատներիս, սակավաթիվ ընկերներիս: Հիմա սկսել եմ հասկանալ, թե ի՞նչ են զգում էն հայերը, որ ծնվել էն դրսում, ապրել դրսում ու միակ հիշողությունը ՝ հայրենիքի հետ կապված՝ դա ծնողներից կամ պապերից մնացած Մասիսի ու Արաքսի մասին պատմություններն են, դրա համար էլ մարդիկ կարոտում են դա, ու երբ գալիս են Հայաստան, տեսնում են, թե ինչ սարսափելի վիճակ ա, չեն ուզում մնալ, գնում, ու դրսից են «սիրում» հայրենիքը:
Ստեղ լիքը անեծք մեր բոլոր երեք նախագահներին, բոլոր գործող, չգործող նախարարներին, որ կերան մեզ էլ, մեր երկիրն էլ, մեզ էլ դարձրին «թափառական»:
Հ.Գ. Կներեք ապատեղեկատվության համար, փաստորեն տեսահոլովակն ինչ-որ ուրիշ մեկն էր տեղադրել, իսկ իմ շատ սիրելի Շինարարն ուղղակի էդ մասին գրառում էր կատարել:
Հ.Հ.Գ. էլի էն իմ սիրելի տանկիստների համար. «իմ շատ սիրելի Շինարարը» ուղղակի գեղեցիկ արտահայտություն ա, ստեղ սիրահարվել, ամուսնանալ, սիլի-բիլի անել բան չխառնեք: :D
Տեսնես ինչի՞ են իմ ընկերների 99.9% կոմպլեքսավորվում իմ հետ շփվելուց, ինչքան ուսումնասիրում եմ, ոչ սուպեռ խելոք եմ, ոչ սուպեռ հնարամիտ, ոչ էլ մի ուրիշ սուպեռ հատկությամբ, բայց արի ու տես, որ մարդիկ կոմպլեքսավորվում են ***մեջ անում ընկերությունը։
Ժող, էս Շինարարն ինձ ասում ա, որ բոլոր խնդիրներն ունեն լուծում (ա լյա վսեխ բեդ աձին ատվետ). պետք ա գրպանահատ դառնալ :bl
Մոտս անհագ խոսելու ցանկություն է առաջացել, ու դրա ապացույցն այն է, որ անդադար ինքս ինձ հետ խոսում եմ։ Որոշեցի դրա դեմն առնել ու սկսեցի ընկերներիս հերթով բզբզել տարբեր չաթերով, բայց մի տեսակ թեմա չունեմ խոսել, հենց էնպես ջուր ծեծելու մտքեր են, իսկ մարդկանց գործիծ կտրել հիմարությունների համար անհարմար է։
Կարոտել եմ երևի էդ ջեւր ծեծելն էլ, լուրջ-լուրջ խոսելն էլ, ինձ էլ ՝ էդ ամենի մեջ։ Կարոտել եմ հայկական արտահայտությունները՝ «Ա՜յ տղա, Պավլեից թռչող չի լինի։ Նա ալարում է տեղից վեր կենալ ՝ թռչե՜լ․․․ Հրանտ եմ կարդում, սիրտս սարերն է ուզում, իսկ երբ սարերում էի ՝ միտքս ծուռ էր, թե քաղաքակրթություն եմ ուզում, ազնվություն, եվրոպական անտարբերություն․․․
Հ․Գ․ Ղարաբաղի մասին գիտի, Թուրքիային ինձնից շատ շուտով կատի,Կոմիտասին դեռ անունով է ճանաչում, քիչ-քիչ պահը հասունանում է, որ էս բոյովին սկսեմ հայերեն սովորացնել :))
էսօրվա մտքերս. գլխիս փոխարեն շատ մեծ ձմերուկ ա դրած, ու բոլորն ինչ-որ լուրջ բան են թաքցնում: :}
Ես նենց շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ էսպիսին են դաստիարակել. ես գիտեմ, որ եթե նույնսիկ Սամվելը «էշին դղա» էր, մեկ ա, մարդը իրա ձևով փորձում էր պահել ազգը, կրոնը, իսկ հիմա Վասակ Սյունիից էլ բերթար դեմքերի եմ հանդիպում, որ պատրաստ են սեփական լեզուն ու ազգությունը ուրանալ, մի քիչ ավելի լավ ապրելու համար: Այ եթե փոքր ժամանակ մի լավ քոթակեին դրանց, էսօր տենց ապուշ մտքեր չէին ունենա:
Հ.Գ. ես ամաչում եմ, որ անտանելի սխալներով եմ գրում, ու որ իմ սեփական ժողովրդի պատմությունը լավ չգիտեմ:
Մարրդիկ կան, որ առաջին, երկրորդ ու դեռ 100րդ հայացքից էլ կարգին մարդ են երևում, բայց հենց պոչը տրորում ես, տեսնում ես դրանց իսկական, զզվելի երեսը: Դա ոչ մի կապ չունի ոչ ադեկվատ իրավիճակների հետ, դա ուղղակի իրավիճակ է, երբ մարդու ամբողջ հոտած հոգին դուրս է թափվում արտաքին աշխարհ, ու դու զարմանում, ապուշ ես կտրում, թե ո՞նց կարող էիր չնկատել դա, ու տարիների ընթացքում `կողքից հետևելով էդ մարդկանց, սկսում ես ավելի շատ զարմանալ ինքդ քո վրա, որ չէիր նկատել, ու էդ զարմանաքը կամաց-կամաց փոխվում ա վախի, որ դու մարդկանց ճանաչել չես կարողանում, ու միշտ վտանգ կա, որ հերթական «շատ վատ բառ»-ին համարելու ես հարազատ կամ ընկեր, ու հետո պարզելու ես, որ ուղղակի «էն նույն վատ բառ»-ից ա:
Հ.Գ. Ուղղակի հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ, գիշերը 5-ին, մեկն ինձ ասեց. «ես շատ երջանիկ եմ, ու քանի որ ուզում եմ դու էլ երջանիկ լինես....» ու ասեց ամենավատը, որ երբևէ կարող էին ինձ ասել, ու դրա ծանրության տակից ես դեռ դուրս չեմ կարողանում գալ: Հիշեցի, ու էլի զարմացա իմ վրա: :)
Մեր «ռեսեփշընիստ» աղջիկը ոնց որ հայ լինի։ :D Հերիք չի բացել էր էն, ինչ ինձ էր ուղարկված, ստուգելու համար՝ սիրուն ա՞, թե՞ չէ, հլը բացիկն էլ կարդացել էր։ :D :D
Դրսում ապրելու ամենամեծ վախն էն ա, որ կարող ա մի օր ես էլ դառնամ էս «սփյուռքահայերից», ովքեր Հայաստան գնալը ավելորդ ժամանակի ու գումարի կորուստ են համարում, ծնողներին ու հարազատներին հիշում-զանգում-գրում են տարին երկու-երեք անգամ ու անծանոթ հայերից ֆոբիաներ ունեն, էն կարգի, որ դրսում հայ տեսնելիս սկսում են խոսել «տեղական» լեզուներով։ Դա իմ ՝ հայ տեսակի քոքահան անելու ամենազզվելի ձևը կլինի։
Նախկինում սիրելի երգեն էլ դուրս չեն գալիս, նախկինում կարդացած գրքերն անհետաքրքիր են թվում, նախկինում դիտած ֆիլմերը ՝ ժամանակի վատնում, նախկինում թանկ մարդիկ՝ անհետաքրքիր ու նախկին... O_o Քաչալ ու բեղավոր հրեայի եմ լսում. ծերանում ե՞մ :unsure
Հայերենի հետ լուրջ խնդիրներ ունեմ: Չէի ասի, թե նախկինում հայերենս անթերի էր, բայց եթե մի քիչ լարվեի, գոնե մի նորմալ նախադասութուն կարող էի կազմել, իսկ հիմա ի վիճակի եմ նորմալ հայերեն միտք կազմել միայն շաբաթ-կիրակի օրերին, երբ չեմ լսել ու խոսել տարբեր լեզուներով: 4 տարբեր լեզուների անընդհատ միահյուսումը իմ միակ գլխի համար անհաղթահարելի ա :(
Կան երևույթներ, որոնք քեզնից ուժեղ են՝ ինչքան էլ գլուխդ պատեպատ տաս: Լրիվ մոռացության մեջ քո համաև խախանդ սթրված ես ՝ սև ջհանդամի տակ ՝ 4 օր անդադար տեղած ձյան տակ, մեկ էլ միամիտ մի բան ես կարդում ու հերիք ա մի բառ ու նույն հին աջափսանդալը գլխիդ ա թափվում:
Կրադալ ա պետք, շատ կարդալ ու հավատալ, որ ուրիշները ճիշտ էին :)
էսօրվա երկար «բանակցությունների» արդյունքում ծնված goal-ը. պիտի աշխատեմ քիչ խոսել :aha
Քաղաքը կամաց-կամաց ծածկվում էր սպիտակով: Մերիդի հյուրանոցի բակը նման էր մանկությանս մոնոպոլիայի տախտակին, որ ինքս էի գծել սպիտակ ստվարաթղթի վրա, սև մատիտով ներկելով «անցուղիները»: Քայլ երկու... Ձմռան գալուստը նման էր սպիտակ բվի, որ կռկռում էր ամբողջ գիշեր, ինչպես միսիս Սթյուարդի քայլերը ՝ մեր բակի թարմ ձյան շերտի վրա քայլելիս:Միսիս Սթյուարդը մեր առաջին և դեռևս միակ տանտիրուհին է: Բնակարանը, որ մենք վարձում էինք, գտնվում էր քաղաքի արևմտյան հատվծում, մի եռահարկ շինություն էր, սպիտակ ներկված ու կանաչ տանիքով, որի երկրորդ հարկի պատշգամբին փակցված էր «Սթյուարթների հյուրանոց» ցուցանակը:Նախասրահի մուտքի դուռը ածուխի պես սև էր, ու պարոն Սեն Լյուին՝ մի ծեր ազնվական, ով տարիների ընթացքում վերածվել էր նախկին ազնվականի ու ներկա ցնցոտիավոր անտունի հին խրտվիլակի, անվանում էր «42-ի հրդեհի զավակ»:
Նոր գտա էս: Ես եմ գրել: Երբ և ինչու, լավ չեմ հասկանում: Ինձ մեկ-մեկ թվում ա, որ ինչ-որ մեկն ունի իմ բլոգների ծածկագրերը, ու ժամանակ առ ժամանակ մտնում ինչ-որ բաներ ա «դրաֆթ» թողնում, որ ես շարունակեմ, որովհետև ինչքան էլ ուղեղս լարում եմ, չեմ կարողանում հիշել, թե երբ ու ինչի եմ գրել ինչ-որ կիսատ-պռատ բաներ, ինչ եմ ուզել ասել, ինչ կա տողատակերում, ու ոչինչ չեմ հասկանում: Չեմ էլ խմում, անտերը, որ ասեմ հարբած ժամանակ եմ գրել: Բա լավ, էդ «բոտն» ո՞վ ա, որ տենց բլոգներիս «մուտք» ունի (ոնց փորձեցի access կամ доступ բառերը հայերեն թարգմանել, չստացվեց, իսկ ես հայերենը մոռացել եմ ):
Որ փոքր էի, ինձ սովորեցնում էին, որ լեդին, ա լյա աղջիկը, պիտի խոսի միայն անհրաժեշտության դեպքում, երբ հարցն ուղղված է նրան, բայց էն գլխից էլ ուշքս իմը չէր շատախոսելու համար, ու էդպես էլ չսովորեցի էդ քչախոսության կանոնը, ի հավելոմն էն բոլոր կաոնների, ըստ որոնց պետք է ուղիղ նստել, ձայնն անհարկի չբարձրացնել և այլն, որոնք իհարկե հետագայում խնդիրներ առաջացրեցին ինձ համար, որոնցից են թույլ նյարդերը, հաճախ ափերից դուրս գալը, կուզիկությունն ու ողնաշարի ցավը, բայց էդ բոլորը սպորտով ու այլ էնթերթեյնմընթներով կարելի է շտկել, բայց այ շատախոսելու դեմ ոչինչ անել չեմ կարող ու բոլոր մեծագույն խնդիրներս իհարկե առաջանում են լեզվիս վրա չկարողանալու պատճառով․ ասում եմ բաներ, որոնց մասին պետք էր լռել, շատ եմ խոսում ու հարցեր տալիս՝ գուցե հոգնեցնելու աստճան, նույնիսկ եթե էդ բոլոր խոսակցություններս ու հարցերս ունեն բարի նպատակ և ոչ մի փորփրում։ Երբեմն չեմ գտնում ճիշտ մարդկանց որոշակի հարցի շուրջ խոսելու համար ու ինքս ինձ հետ եմ շատ երկար խոսում, քննարկում, բայց սա էլ լոկալ նշանակության խնդիր է, իսկ այ լուրջ ու կարևոր խնդիր է ինձ համար ուրիշների լռելը։ Օրինակ ակումբում կան գրանցված անդամներ, ովքեր ակտիվ են, հանդիպումների են գնում, բոլորից ու ամեն ինչից տեղյակ են, բավականին գրառումներ ունեն, սակայն խոսում են միայն ըստ անհրաժեշտության ու լռում են շատ հաճախ։ Էդ տեսակի մարդկանց հետ ինձ շատ անհարմար ա, ես վախենում եմ էդ տեսակի մարդկանցից, ովքեր երկար չափ ու ձև են անում, հետո մի նախադասություն ասում կամ գրում, ու նենց չի, որ իմ շատախոսության մեջ ես խոսքի արժեքը կորցրել եմ կամ չեմ գնահատում ուրիշի խոսքը, ավելին, ես էդ բոլոր խոսքերին շատ մեծ կարևորություն եմ տալիս, ու բոլոր ասելիքներիս վրա էլ մտածում եմ, գոնե մի քանի վայրկյան :)) բայց յուրաքանչյուր լռելուս համար շատ ավելի երկար եմ մտածում ու շատ ավելի կարևոր եմ համարում էդ լռելը, ու երբ կան շրջակայքում մարդիկ, ովքեր շատ ավելի լռում են, քան խոսում, իրենցից ինչ-որ թաքնված վտանգ եմ զգում։
Էսօր լրացավ իմ իմիգրացիայի մի տարին։ Ակումբում մի թեմա կա ՝ վերջին վեց ամիսը։ Նախկինում, երբ էդ թեմայի կողքով անցնում էի, մտածում էի, թե ինչ ակտիվ ու լիքն ա ուրիշների կյանքն ու ինչ տաղտուկ ու անփոփոխ ա ՝ իմը, իսկ էսօր, եթե հետ հայացք գցեմ վերջին մի տարվա վրա, էնքան լիքն ա ու բազմազան, որ կարծես գնչուական տոնավաճառ լինի։ Չսիրեցի վերջին մի տարին ՝ տանը չլինելու, կորուստների, մեծանալու տարին։ Միշտ զարմանում էի, թե ինչի՞ էն մարդիկ հլը ձվից դուրս չեկած ուզում ծնողներից առանձին ապրել, ու երբ ինքս ստիպված եղա առանձնանալ, զգացի, թե ինչ ճիշտ էի նախկինում։ Չկա ավելի անհեթեթ բան, քան սեփական արմատներից պռճոկվելը․ միշտ վտանգ կա, որ չես «կպնի»։ Ես էստեղ չեմ կպնում, ու քանի գնում, էնքան ավելի հստակ եմ պատկերացնում, թե ոնց եմ մի օր հայհոյելու էս դարչնագույն ժողովրդին ու հետ գնալու դեպի իմ արևը, բայց էս տեղական արևները ՝ հայերը ստիպում են հիշել էն բոլորին, ովքեր իմ հողը պառազիտի պես խժռում են։
Ուրեմն որ նոր էի եկել, լրիվ կանաչ էի, անընդհատ պատուհանից դուրս էի նայում, ու մտածում էի, որ էնտեղ լինելու ա ինչ-որ մեկը, ով ասելու ա․ «վեր կաց, բալ, գնում ենք տուն», ու ես իրերս ժողվելու էի ու հայդա, հետո սկսեցի զգալ, որ ոչ ոք չի գալիս ՝ բացառությամբ անդադար անձրևի, հետո սկսեցի դրսում մարդիկ տեսնել, ովքեր էստեղ չպիտի լինեին։ Էստեղ մայիսի վերջին հրավառություններ են լինում, նույնիսկ հրավառության մրցույթ, ու էդ մարդաշատ վայրերում մեկ-մեկ քարանում էի, երբ ինչ-որ մեկին տեսնում էի, մինչև կողքից ուշադրությունս հետ էին հավաքում։ Հետո եկավ հետաքրքրության շրջանը, երբ ամեն ինչ նոր էր ու հետաքրքիր ՝ աշխատանք, մարդիկ, կյանքի ռիթմ, իսկ հետո եկավ մերժման, հրաժարվելու էտապը ՝ ոչինչ դուր չի գալիս, ամեն ինչ ազդում ա վրաս․․․
Էսօր կամանդիրիս կոմպլեմենտին ի պատասխան ասեցի, որ վզինս ընկերներս են իմ համար պատրաստել, ու ավելի շատ կարոտեցի տունս, ընկերներիս, նույնիսկ գրողի տարած նախկին աշխատանքս, որտեղ մի քանի «ոչ նորմատիվային բառապաշարի» մարդիկ անընդհատ կյանքս ու շրջակա աշխարհս թունավորում էին։
Յոգայի դասատուս դուրս ա եկել էն սպորտ․ ակումբից, որտեղ ես եմ հաճախում ՝ հենց մեր տան կողքին։ Հիմա ընկել եմ դեսուդեն, փորձում եմ գտնել իրեն։ Ընկերներս հետաքրքրվում են, թե էդ ինչո՞վ ա Ռադկան տենց աչքիս լույսը դառել, որ ուզում եմ անպայման իրա մոտ գնալ, ու ես իմ սև արևին փորձում եմ դա բացատրել։ Մի քանի ժամ փորձեցի բացատրել, թե ինչ ճիշտ վարժություններ ենք անում, թե ինչ ուշադիր ա մեջքիս հանդեպ, թե ինչքան լավ եմ քնում իր պարապմունքներից հետո, որովհետև մեջս ընդհանրապես չի ցավում, իսկ 12 ժամ անդադար նստողի մեջը միշտ ցավում ա, ու տեսնելով, որ արդյունքի չեմ հասնում, որոշեցի դասատուիս նկարներով կիսվել, որ տեսնեն, թե ինչ ճկուն ու լավ մարզիկ ա։ Էն էլ թարսի պես ես էդ աղջկա մենակ մերկ նկարներն ունեմ։ Այսինքն ես չէ, ֆեյսբուքը, որտեղ ինքը ինչ-որ սուպեր-ֆանտաստիկ մարմնամարզական դիրքերով նկարվել ա, ու ակումբի էջում տեղադրել։ Ու դա մեծ բացթողում էր հայերի մոտ։ :bl
Ինչ եկել էի Ռեդ Հաթ, ինձ թվում էր էլ երբեք աշխատանքա-ներվային վիճակներ չեմ ունենալու, մինչև չհայտնվեց իմ չեխ ինտերնը․
բութ, շատակեր, չաղ, վերջին հազարամյակում չլողացած, ծույլ մի տղա, որ ոչինչ չի ուզում անի ՝ մեկ ա փողը ստանում ա, ինչի՞ իրան նեղություն տա, անընդհատ դոդ դեմքով նայում ա երեսիս ու ինչքան խոսում եմ, բացատրում, մեկ ա վերջում հասկանալի էր հարցիս ձեռքով քիչ-միչ տեսակի պատասխան ա տալիս, ու արդյունքում ոչինչ չի հասկանում։ Ու ոչ միայն չի հասկանում անգլերեն, ոչ միայն չի հասկանում թե ինչ եմ խոսում, ոչ միայն ծույլ աշակերտի պես ընթացքում մտքում ոչխար ա հաշվում կամ ֆուտբոլ խաղում, այլ ընթացքում անընդհատ ջրի մի մեծ կում ա բերանն առնում ու սկսում ղլղլացնել: :{ Ես մի ամիս դիմացա, ոչ մեկին չբողոքեցի, բոլոր մենեջերներին դրական «ֆիդբեք» տվեցի իր մասին, բայց էլ չեմ դիմանում։ Հնդիկ ինտերնս մի քանի տասնյակ անգամ ավելի լավն ա, եթե մի բան ասում եմ, սովորում ա, չհասկացածը հարցնում ա, մի քանի անգամ կրկնել ա տալիս, ու պահում ա գիտելիքը, իսկ սա ասածներիցս մի տող անգամ չի հասկանում ու գրածներս էլ նեղություն չի քաշում կարդա, առանց կարդալու քոփի-փասթ ա անում տեքստըվի ֆայլի մեջ ու դոդ դեմքով նայում դեմքիս։ Բի2-ն վերադառնում ա կամաց-կամաց ու ես էլի չեմ կարողանալու բացասական բան ասել մարդու մասին, հերթական անգամ չեմ կարող իմ վրա էնքան պատասխանատվություն վերցնեմ, որ ֆիդբեքիս պատճառով մարդուն գործից հանեն ու հերթական հոգեառի հետս քարշ եմ տալու։ Կամաց-կամաց հոգեխանգարմունք եմ ստանում։
Վերջ, սառույցը շարժվեց, առաջին սկրիպտը պատրաստ ա, առաջին առաջադրանքները կատարվում են։ (sun) Անցյալ շաբաթ հիստերիկ-պանիկայի մեջ էի, որ ինտերնիցս ոչինչ դուրս չի գա, իսկ էսօր կամաց-կամաց առաջ ա գնում, ոնց որ թե։ Ինձ ինչ-որ պահերի բնացնում եմ նրա վրա, որ ինտերնի մասին խոսելիս «մենք»-ով եմ խոսում, էն ծնողների պես, որ երեխայի ամեն քայլին ասում են` «մենք քայլում ենք», «մենք արդեն ատամ ունենք» ...
Ինչ-որ մի պահից Հայաստանում սկսեց չհերիքել, դուր չգալ հայկական հեռուստատեսությունը, որից առաջ ռուսական հանրամատչելի հեռուստատեսությունն էր հոգնեցրել ՝ անդադար աղմուկ աղաղակներով, կռիվներով, հայհոյանքներով, ու ընտանիքով որոշեցինք փորձել արբանյակային ալեհավաք տեղադրել, փորձել մեծ քանակի հեռուստատեսությունների ցանկում գտնել մի քանի հետաքրքիր հաղորդումներ, ֆիլմեր և այլն։ Հետո էդ էլ սկսեց չերիքել ՝ ծովի հատակի ու բնության երևույթների մասին բոլոր հաղորդումներն անգիր էինք արել, ու էդ ժամանակ մեծ թափով մեջ ընկան ինտերնետային լրատվական կայքերն ու հաղորդումները։ Դրանք պետական ճանապարհով հեռուստատեսություն չխցկված մի մեծ բազմություն են, մի քանի բացառություններով, ովքեր սերիալային սկզբունքներով մի օր լրիվ կուլ կգնան։ Հիմա հայկական ինֆորմացիոն ալիքները ողողված են բացարձակ նույն նյութով ՝ տարբեր, իրարից ու թեմայից մի քանի կիլոմետր հեռու գտնվող վերնագրերով, իսկ տեսա-հաղորդումներն ուղղակի անգրագետ բազարներ են, ու դրա պատճառը ոչ միայն վատ հեռուստատեսությունն ա, այլ էդ վատ հեռուստատեսության դեմ ավելի վատ օնլայն պայքարը։ Պաստառները, ֆեյսբության ու թվիթերյան էջերն ու հղում-տեգերը, որոնցով իբր պիտի պայքարեն(ք) հեռուստաեթերի աղբի դեմ, իրենցից ներկայացնում են ավելի մեծ ագրեսիա, ավելի մեծ ծաղր, ավելի մեծ վտանգ ապագայի հանդեպ։ Բա լավ, հիմա ի՞նչ պիտի անենք, սովետական հանրագիրտարան կադա՞նք։
Ես չգիտեմ թե ովքեր են հիմնական մեղավորներն էդ ամենի, էդ սուր ագրեսիայի, որ անընդհատ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, էդ փողոցային խոսակցությունների անդադար շարանի, բայց իրենք իրենց միսիան էնքան լավ են կատարել, որ հիմա չկա մի տիրույթ՝ այդ թվում նաև առցանց, որտեղ ագրեսիա ու լկտի ծաղր չլինի։
Էն նարցիս-հանդեսն էլ տարին 12 ամիս տեխնիկական խնդիրներով հասանելի չի։
Էս չեխերը դեմք են:
Մի երկու օր առաջ ինձ արձակուրդ էի տվել, աշխատնաքին կեսօրին մոտ էի գնում, տրամվայում մի կին էր ՝ փոքրիկ աղջկա հետ: Երեխան կլիներ մի 3-4 տարեկան, ու ամբողջ ճանապարհին ձայնարկություններ էր հանում, կանգառների անուններն էր կրկնում, դրսում տեսած ամեն բան կրկնում էր: Էն ընթացքում, երբ տրամվայը կանգնել էր կարմիր լույսի տակ, մայրը որոշեց ցուցանակներից մեկի վրայի եղած-չեղածը երեխին արտասանել տա, ու էդտեղ մեծ սխալ գործեց: Երեխան նայում ա նրբերշիկին ու կրկնում ՝ պառեկ, հացին ՝ ռոհլիկ, մեկ էլ մի գավաթ տեսավ, ու մոր հարցին, թե դա ինչ ա առանց մտածելու ասեց ՝ պիվո: Հիմա մայրն ուզում ա երեխին համոզի, որ դա պիվո չի ու ասում ա ՝ «մենք երեկ դրանից խմել ենք, երեկոյան, դա ի՞նչ ա», ու էս երեխեն մի քանի վայրկյան մտածելուց հետո ասեց՝ «պիվո՞»: :}
Էդ էր ու էդ, էս կինն էլ ոչ մի խոսք չտարավ ցուցափեղկի մնացած նկարների մասին:
Էս վերջերս մեր դեպարտամենտով քաղաքից դուրս էինք գնացել ՝ մի քանի օրով, ու նենց ստացվեց, մի ֆինլանդիայում ապրող ռուսի հետ ծանոթացա ՝ մեր դեպարտամենտի դեմքերից ա, ու սա հենց առաջին իսկ պահից ասեց, որ ես հաստատ հայ եմ ու նկատելով, որ իմ ազգի ու պատմության մասին եմ պատմում ամերիկացի թիմ լիդիս, պամեց, որ իր հետ վարձով բնակարան է կիսել ինչ-որ հայ ՝ Կարապետյան ազգանունով, որը էնքան էլ լավ մարդ չի եղել։ Ինքնասիրությանս կպավ, բայց ես իրան բացատրեցի, որ մենք միջակներ չունենք, մենք կարող ենք ունենալ մի-երկու վատ հայ, բայց դրա կողքին ունենք շատ լավ հայեր, ու էդ շատ լավերի նման ուրիշ ոչ մի ազգում չկա։
Հիմա ՝ տեսնելով մեր երիտասարդներին, բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել փողոց, ովքեր իրենց սեփական մեքենաներով մեր բոլորի համար ապագա են ստեղծում, ուզում եմ Նիկոյին գրեմ, ասեմ, որ էդ իրա ճանաչած հայն ուղղակի բացառություն ա եղել, ու որ ես հպարտ եմ, որ ես այսօրվա հայերի սերնդից եմ, այսօրվա երիտասարդներից։ Շատ եմ նեղվում, որ հիմա ես էլ Հայաստանում չեմ ՝ իրենց կողքին, բայց էդ շատ կարճ ժամանակին խնդիր ա, քանի գնում, ավելի եմ համոզվում դրանում։
Ջիգարխանյանի հարցազրույցներից էի լսում ՝ ժամանակավորապես հասանելի է հաղորդման շրջանակներում։ Վերջերս հաճախ են իր հարցազրույցները ինտերնետներում աչքի տակ ընկնում, հուսամ էդ վատ նշան չի։
Ինչ էր հետաքրքիր՝ քանի դեռ Դիբրովն իրեն կորցրած, հիացած նայում էր Ջիգարխանյանին, մյուս հաղորդավարը ՝ Դմիտրի Գուբինը, փորձում էր խցկվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ՝ սեփական հոնքերի պես թավ ու խուճուճ անձնական կյանք ու զգացմունքներ, ու մի պահ ուղղակի լեզվից մի արտահայտություն պոկեց։ Ջիգարխանյանն ասեց․ «Եթե Ասված գոյություն ունի, ապա իր ստեղղծածներից լավագույնն էդ սերն ա, մնացածը կարևոր չեն դրա կողքին», ու հետո սկսեցին փորձել անել էն, ինչ մենք չորրորդ դասարանում էինք անում ՝ քննարկել ու փորձել սահմանել, թե ինչ ասած է սիրել ու սեր։
Մենք դպրոցում ՝ չոորորդ դասարանում, երբ մեզ լրիվ մեծ էինք զգացել ՝ աղջիկները չոլկա էին կտրել, իսկ տղերքի շուրթին մի երկու աղվամազ էր ծլել, ազատ ժամերին նստում էինք վառարանի կողքին (իմ դպրոցական կյանքում ամենից շատ տպավորվել են էդ նավթահոտ ձմեռային զրույցները, երբ ոչ դասամիջոցին, ոչ էլ առավել ևս ազատ դասաժամերին վառարանից մի մետր հեռու չէինք գնում, որ չցրտահարվենք) ու մեր արևին քննարկում էինք ինչ-որ բարդ թեմաներ ՝ սեր, հայրենիք, բանակ, Տիգրան Մեծ :)) Էդ էն տարիքն էր, որ բոլորը բոլորին սիրում էին, անընդհատ ինչ-որ ինտրիգներ էին, դպրոցական սեղաններին ու օրագրերում տարբեր տեսակի սրտիկներ էին նկարում, քառատողեր էին իրար ձոնվում, որոնց մեծ մասը հիմա մեծ հիթեր են դառել։ (Գրողը տանի։) Էդ քննարկումները տենց էլ չավարտվեցին ու պարզվում ա, ոչ միայն մեր դասարանում, մեծ աշխարհն էլ ա փորձում ինչ-որ սահմանումներ տալ բարդ-բարդ երևույթներին ու հատկապես զգացմունքներին։ Յանի ի՞նչ․ առանց սահմանումների ապրելը զապադլո ա, հա՞։
Էսօր մեր ամառը վերջացել ու աշունն ա սկսել ՝ մթնել ա ու հեսա-հեսա անձրևա գալու, ու վաղն արդեն աշնանային կոշիկ ու վերարկու ենք հագնելու: Ես էլ որոշեցի տրամադրությունս բարձրացնել չեխերեն էն բառերի կրկնությամբ, որոնք ռուսերեն լեզվից ծանոթ են բացարձակ ուրիշ իմաստով կամ ուղղակի անհեթեթ են հնչում ռուսերեն:
Պոզոր - ուշադրություն
պոզոր սլեվա - ուշադրություն՝ զեղչ
լետուշկա - նավամատուցողուհի՞ :' (стюардесса)
զմռզլինա - պաղպաղակ
ուժասնի - հրաշալի
կռասնի - գեղեցիկ
ժիվոտ - կյանք
պոհանկա - հնդկաձավար
Պատկերացրեք, որ մարդը նոր գալիս ա Չեխիա, ու կարճ հաղորդագրություն ա ստանում հեռախոսային օպերատորից «ժիվոտ յե կռասնի» տեքստով :))
Էլի կան: Կավելացնեմ:
Բա որ հայերից մեկը գնացել ա բժշկի ու ասել ՝ «բոլի մնե ժիվոտ», էս խեղճ թերապևտը խառնվել ա իրար :))
Չեխ կոլեգաներս նախանձում են։ Ըդիգ լավ է : Թե չէ հո տենց չի՞ լինի ՝ մի տարուց ավել աշխատես մի թիմում ու ոչ մեկ չնախանձի :))
Էս (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2432996&viewfull=1#post2432996) գրառումն ու իմ էսօրվա արկածներն իրար բռնացնելով պիտի ասեմ, որ ահագին լավ ա ինչ-որ պատճառով միայն վիրտուալ տարածքում մնալը։
Ինչ Հայաստանում չեմ, ընկերներս մի տեսակ անհետացել են։ Ժամանակին նույն մարդկանց հետ ամեն օր խոսում էինք ՝ չաթերով, գրեթե ամեն օր հանդիպում, շատ հաճախ զանգվում և այլն, իսկ ինչ էստեղ եմ, միայն երկու-երեք հոգի են, որ գրում են, իսկ զանգելու մասին էլ չասեմ։ Հեռախոսս գիտի ինքն անտեր շուն ա․ մեկ-մեկ էնքան եմ իրա գոյության մասին մոռանում, որ ինքն-իրան ապալիցքավորվում ու անջատվում ա, նույնիսկ ձայնը չեմ միացնում, որ գոնե ծլնգա ՝ տեղեկացնի իրա խղճուկ վիճակի մասին։
Պարզվեց, որ շատ քիչ ժամանակ էր պետք, որ սովորեի առանց ընկերների յոլա գնալ։ Սկզբում նեղվում-մեղվում էի, տեղին-անտեղին գրում էի, նենց իմ սև արևին հումորներ էի անում, ծիպա միամիտ եմ գրել, բայց իրականում ընկերների կարիք շատ ունեի, բայց թեմաները սահմանափակվում էին «դու էլ դառար սփյուռքահայ» կամ «գնացիր ՝ մնացիր» մտքերով, որոնք տեղից էլ խախուտ ներվերս լրիվ էին գզգզում։ Հիմա գիտեմ, որ էդ նախկին ընկերների մեծ բազմությունը, որոնց ես կարծես թե ոչնչով չեմ նեղացրել, ուղղակի ինչ-որ ժամանակահատվածի համար էին ու դրանից հեչ էլ տրագեդիա սարքել պետք չի։ Բայց դե, աբիդնը :)
Հ․Գ․ Ափսոս, որ ռեալ կյանքում ֆեյսբուքի հայդ կոճակը չկա․ նենց հաճույքով մի քանիսին հայդ կանեի: Էն Էյս Վենտուրայի ֆիլմի պես, որ դուռը փակում ա ու գոռում, ոչինչ չի լսվում։ Սրանց մի քանիսին հայդ անեի ու չլսեի, չտեսնեի, իսկ իրանք լինեին ինչ-որ տեղ:
Էսօր ահավոր իրանց կարիքն ունեմ ՝
55956
Շնորհավոր ծնունդդ, ֆեյա։ Կներես, որ էդքան սուտ եմ խոսել։ Ես հավատում էի էդ ստերին ու մի տեսակ դեռ հավատում եմ հրաշքի։
Էս մոծակս (http://www.akumb.am/showthread.php/38033-Dayana-%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=1956594&viewfull=1#post1956594) հենց ազատ կոմպ կամ հեռախոս ա տանը տեսնում, անմիջապես ինձ ա զանգում: 4 տարեկան ա :) Մի հատ մազգավիկ գեղեցկուհի ա:
Էն որ նոր էր ծնվել, ամեն ինչ անում էի, որ ինձ հորքուր ասի, ու քանի մեծանում, էնքան էդ փոխվում էր. քիչ-քիչ հորքուրին անունս էր գումարվում, ու զգում էի, որ իրան ավելի հարմար ա ինձ անունով դիմելը: Նոր զանգել ա, էդ ընթացքում դուրս էին տանում իրան, ասում ա. «լավ Արմին, ես գնամ, հեսա գամ ու կզանգեմ», նենց մի տեսակ մեծավարի էլի, իբր լիքը գործ ունի, արանքում էլ դեռ հարմարացնում ա, որ ինձ զանգի:
Մի քանի օր առաջ հարցնում եմ.
- Ռեբ, գնալու ես պապիկին ու տատիկին տեսնե՞ս:
- Հա, եսի՞մ:
- Իսկ կարոտել ե՞ս պապիկին ու տատիկին:
Էս երեխես իրա պապիկին ու տատիկին մենակ վիդեոքոլերով ա տեսել, US-ում են, մեկ էլ, թե.
- Քեզ եմ կարոտել, քե՜զ:
Որ պատկերացնում եմ մեծանալու ա ու ես իրա ամեն քայլը, ամեն տառեր սովորելն ու այբենարանի հանդեսը չտեսնեմ, մեռնելս գալիս ա:
Ո՜նց եմ կարոտել :(
http://www.youtube.com/watch?v=f9fir5nbYmw
Էս, ի՜նչ արև ա էս մեր հունգարացին :love
Ինչի՞ են էս ops-eng-երն էսքան տապոռ, չեմ հասկանում։ Մոտս տպավորություն ա, ու արդեն բավականին հիմնավոր, որ իրենց գործը մարդկանց «ցրելն» ա․ կապ չունի ինչ հարցով ես իրենց դիմել, իրենք միշտ կտնեն «մի անգամ էլ փորձի» տեսակի պատասխան, իսկ եթե հանկարծ նորմալ պատասխան են տալիս կամ լուծումն են խնդիրդ, ուրեմն քեզ լրիվ են ցրում․․․ :bye
:aaa
Էս մեր արտասահմանցի կոլեգաներն ինձ ու Պստո Արևին՝ հարսիկիս իրարից չեն տարբերում: Չէ, նենց չի որ նման ենք, բայց իրանց աչքին մենք նույն կանաչ այլմոլորակայինն ենք:
Մի ամերիկացի կոլեգա ունենք ՝ Կրիսը: Հեչ կռիս տղա չի, ուղղակի անունն ա տենց: Իրեն մի անգամ էինք հանդիպել ՝ չեխերենի դասին, բայց դասը շատ խառն էր ու ինքն էլ անընդհատ ռուսերեն բառեր էր ասում, որոնք սովորել է Մոսկվայում ՝ հայ դասախոսի մոտ... մի խոսքով իրար հաստատ չէինք ճանաչի, ինչն էս երկրում նշանակում ա նույնիսկ դիմացդ դուրս գալիս չբարևել (բացառություններ լինում են): Ուրեմն էս մեր Կրիսն ունի ռուս ու ուկրաինացի ընկերներ, որոնցից մեկն էլ հարսիկիս թիմում ա աշխատում, ու էդ ընդհանուր կոլեգան/ընկերը ծանոթացնում ա իրենց: Մի երկու օր հետո միջանցքում հանդիպում եմ էս տղային ու սա մի ջան-ջիգյարով ինձ բարևում է, որպիսությունս հարցնում և այլն, որ մեջս սկսում եմ ուռել, թե բա տեսա՞ք, այ չեխեր, մի սիրուն ամերիկացի տղա, ինձ մի կես ժամ տեսել ա չեխերենի ժամին ու արդեն հետս զրույցի ա բռնվում, էն էլ թարսի պես հարսիկս պատմում ա, որ մի երկու օր առաջ ծանոթացել ա ամերիկացի կելգայի հետ... ու ես էստեղ մատս կծում եմ, ու մենք հարսիս հետ սկսում ենք էս խեղճի վրա փոստեր բռնել, թե ոնց ա ինքը մեզ հերթով տեսնում, ոնց ա մեկիս բարևում, որպիսություն հարցնում և այլն, իսկ մյուսին տեսնելիս իրեն նենց պահում, կարծես տաս րոպե առաջ հետը զրուցելիս ա եղել և այլն: Մի օր խոհանոցում հարսիկիս հետ նստած թեյ ենք խմում ու ներս ա մտնում մեր ամերիկացի տղեն, տեսնում ա ինձ, բարևում ու ժպիտը դեմքին մոտենում ա որ համ մի երկու բառ փոխանակի, համ էլ բարևի իրեն մեջով նստած իմ զրուցակցին, հասնում ա մեզ ու :o լեզուն պապանձվում ա: Մեկ էլ թե «hey, how are you guys?» ու ծլկում ա խոհանոցից:
Հիմա երկուսիս էլ հանդիպելիս նենց թեթև հայ-մայ ա անում ու գնում, դեռ գլխի չի ընկել, թե մեզնից էն իրա ծանոթը որն ա :))
Մի քիչ առաջ մեր աշխատողներից մեկը շնչակտուր մտավ մեր սենյակ ու ասեց «մուժու՞ կոկնուտ», ես էլ դե բան չհասկացա, ասեցի «sure»:
Եկավ, պատուհանից դուրս նայեց, խնդմնդաց, գնաց։ Մի քանի րպե հետո մի ուրիշի հետ եկավ, ասեց «մուժեմե եշծե ռազ կոկնու՞տ», ու ես էլ չդիմացա, ասեցի, որ ես իհարկե չեմ հասկանում թե էդ ի՜նչ են իրենք ուզում անել, բայց կարող են, ու դուրս եկա լանչի։
Հետ եկա, ջուջուլ թռանսլեյթին հարցրեցի, պարզվեց էդ կոկնուտ-ը նշանակում ա նայել, բայց դե ես ապահովության համար նախապես դուրս էի եկել, էլի։ Սաղ մեղավորն էն փչացած Մալիշևան ա :D
Չգիտեմ, տեսե՞լ եք Flypaper ֆիլմը: Էնտեղ մի դրվագ կա, որից հետո գլխավոր հերոսը բողոքում է, որ իր գլխում բազմաթիվ հեռուստացույցեր են միացրած, որ ինքը միաժամանակ մտածում է մի քանի բանի մասին... Տարեսկզբից այ էդպիսի մի քանի հեռուստացույց իմ գլուխն են մտել ու ոչ մի կերպ դուրս չեն գալիս ու չեն անջատվում ՝ նույնիսկ քնած ժամանակ: Սկզբում էդ լավ էր, ուղեղս մարզում էի, մտքումս արհեստական սիտուացիաներ էի ստեղծում ու սկսում դրանց համար լուծումներ գտնել, հետո էդ լուծումները գտնելուց ու դրանց իրական կյանքի պրոեկցիան ստանալուց հետո ստացած հաճույքի ձեռքին գերի ընա: Չեմ կարող չընդունել, որ ուրիշի ՝ 6 ամիս հետո կայացվելիք որոշումը կանխատեսելը ՝ տրամաբանորեն, ոչ թե մատին փչող քամու ուղղությամբ, շատ հաճելի զգացողություն ա, ու դա կարող ա «տանել»: Հիմա փորձում եմ ազատվել էդ անդադար ծլող մտքերից, դրանց լուծումներից, տրամաբանական ու ոչ տրամաբանական շարք կառուցելուց, ու չի ստացվում, ոնց որ փակ շղթայի մեջ ընկած լինեմ, որտեղ ամեն հաջորդ քայլս կամ միտքս բերու ա երկու նոր մտքի ծնունդի, որոնք էդ նույն շղթայի մասնիկ են:
Մի խոսքով մի հատ անջատիչ ա պետք, թե չէ գլուխս «պաժառ ա ընկնելու» :{
Բայց ինչքան կանխատեսելի պիտի լինի մարդը, որ իրա անելիք քայլերը իրենից առաջ բացահայտ լինեն: Կրեատիվություն չկա էլի, չկա: ֆուլսթոփ:
Էս բոյովը (http://www.akumb.am/showthread.php/38033-Dayana-%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2353971&viewfull=1#post2353971) մի օր կպավ, թե՝ «ինձ մի երկու հայերեն բառ սովորեցրու», ես էլ հավեսի ընկա ու սովորացրեցի «բարև», «ո՞նց ես/եք», «լավ», «չէ/հա», «այո/ոչ» և այլն, բայց ոչինչ չտպավորվեց: Անցնում են օրեր, մեկ էլ մի ուրիշ չեխ կոլեգա նույն կարցով ա դիմում, ու էն ընթացքում, որ ես սրան նույն բարև-ային բառերն եմ սովորացնում, նկատում եմ, որ բոյովս լավ հավեսով կրկնում ա:
Ինչ էստեղ ենք, ամեն առավոտ մամայիս եմ զանգում, ոնց եք/ոնց չեք եմ հարցնում, հետո նոր անցնում եմ գործիս, ու քանի որ մենք մեծամասամբ բոյովի հետո մեր սենյակում մենակ ենք լինում ՝ մնացածը հաճախ տանից են աշխատում ՝ ես արխային խոսում եմ իր մոտ, հատկապես, որ հայերեն չի հասկանում: Մեկ էլ մի օր առավոտյան ինձ ասում ա՝ «բարև, ո՞նծ ըս» :)) Պարզվում ա, սա ամեն առավոտ լսում ա իմ խոսակցությունը ու էդտեղից միայն հասկանում ա ՝ «բարև, ո՞նց եք... լավ ... չէ...» ու մեկ էլ «ջան»: Հիմա զանգելուց հենց նկատում եմ, որ սա ականջները սրել ա, սկսում եմ գրական խոսել ՝«մամ ջան, ողջույն, ինչպե՞ս եք... հրաշալի է... այո... ոչ» ու համ մամաս ա լավ ուրախանում ՝ համ հնարամտությանս, համ էլ հայերենիս համար, համ էլ էս խեղճը սկսում ա մտածել, որ կամ ուրիշ լեզվով եմ խոսում ՝ իրա համար ռուսերեն, կամ էլ մամայիցս տարբեր ինչ-որ մեկի հետ ինչ-որ ոչ սովորական խոսակցություն ա, ու տենց նիգյարան էլ մնում ա ամբողջ օրը :))
Հայաստանում սկսել ա ձևավորվել քաղաքացիական հասարակություն. մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց ՝ պլակատներով, փայտերով, բաց կրծքով ու պայքարում են անարդարության դեմ:
Ինչի՞ հենց հիմա: Վերջին կաթիլն է լցվե՞լ համազգային համբերության բաժակում, թե՞...
Ես ինսիտուտում երեք անգամ գնահատականի համար լացել եմ, ընդ որում, դրանցից երկուսի դեպքում ստացել եմ 90-ից բարձր (A+):
Մի դասախոս ունեինք, մեզ համակարգչի հիմունքներ էր կարդում, կամ տենց մի բան, չեմ էլ հիշում ինչի մասին էր իրա առարկան ու կարևոր էլ չի: Էս մարդն ինձ նշանակեց իմ առաջին 4-ը, որի հեևանքով պիտի այլևս գերազանցիկ չլինեի: Էդ իմ առաջին ու միակ չգերազանցիկ տարին եղավ՝ դպրոց+բակալավրիատ+մագիստրատուրա ուսումնական կյանքումս: Ես առարկան գիտեի, պատասխանել էի ու ստուգարքին էլ պատասխանում էի, բայց իմ դասախոսի մոտ լիմիտները լրացել էին, ինքը 3 հոգուց ավել 5 չէր նշանակում, դրա համար ինձ նշանակեց 80: (ասեց պռասծի ձեվուշկա, բոլշե նե մոգու): Պոլիտեխնիկի սահմանմամբ 61-80 միավորը հավասար էր 4-ի (B-, B, B+), իսկ 81-100 ՝ 5 (A-, A, A+):
Հաջորդ տարի քննություն ունեինք նույն առարկայից, կուրսայինից արդեն 100 էի ստացել ու մնացել էր էդ քննությունը: Պատասխանեցի նենց, որ ամոթանք տվեց մեր կուրսի ծակ դեմքերից մեկին, ով բոլոր առարկաներից 100 էր ստանում, բայց բոլոր քննություններից առաջ դասախոս հայրը դռան առաջ գունաթավում էր ՝ ամոթից ու բազմակի խնդրելուց, ու ինձ նշանակեց 96 : Ինքը կարծում էր, որ աղջիկը 100 ստանալու համար չի:
Երբ ես բողոքում էի էս դասախոսից, երբ բողոքում էի էն անարդար գնահատականներից, որոնք ինձ նշանակել էին, կուրսեցիներս ասում էին, որ գնահատականի համար լացելն ամոթ ա ու կարևորը գիտելիքն ա: Դե արի ու բացատրի էդ մարդկանց ...
Հետո ընդունվեցի մի տեղ ուսանողական պրակտիկայի, որի ավատից անմիջապես հետո ինձ խնդրեցին հետ գալ ու մնալ իրենց մոտ ՝ աշխատանքի վերցնելու պայմանով: Ինձնով հետաքրքրվեց ընկերության CEO-ն, ով համատեղությամբ նաև դիպլոմային աշխատանքիս ղեկավարը դարձավ, ու սկսեց կյանքս թունավորել: Ի վերջը ես իրեն հայհոյեցի (նենց թեթև) ու ինքը կյանքս դժողքի վերածեց: Ֆորմալ՝ ես դուրս եկա գործից, ինֆորմալ ՝ ինձ գրողի ծոցն ուղարկեցին: Բոլոր ինձ հետ նույն կամ նմանատիպ կագավիճակներում լինողներն ու ուղղակի կոլեգաները պատերի տակ բամբասում էին, թե ինչ անարդար բան ա տեղի ունեցել, հանդիպելիս աղիողորմ հայացներով ու ձայնով էին հետս խոսում ՝ կարծես ոտերս ամպուտացված են, բայց ոչ մեկ, նույնիսկ «բարձր ձայն» ունեցողները, ոչ մի անգամ ոչ էդ մարդուն, ոչ էլ տնօրենին ոչ մի բառ չասեցին, իրենց տեղը տաք էր ու փափուկ:
Հաջորդ վեց ամիսների ընթացքում Երևանի բոլոր թափուր աշխատատեղ ունեցող ընկերություններում հարցազրույցների գնացի ու գործ գտա:
Հա, մոռացա ասեմ, էդ կռիս ղեկավարս վիզ դրեց, որ պետականը 98 ստանամ, ու փորձեց դիպլոմս տապալել, բայց դե ես կորցնելու ոչինչ չունեի (պիտի կտրեին քննությունից, որ անվճար մագիստրատուրա չգնայի :D) ու ինձ 98 նշանակեցին, հետո ներողություն խնդրեցին, բայց թողեցին նույն գնահատականը, որ մեգա աստղ չդառնամ:
Աշխատանքի առաջին մի քանի ամիսը երանություն էր: Հասել էի էդ ժամանակվա ունեցած երազանքների գագաթնակետին, պերսպեկտիվան աչքերս ցավեցնում էր, բայց իհարկե հեքիաթի միջի չար հերոսը հայտնվեց ՝ հերթական ղեկավարը, ով նախորդներից տարբերվում էր նաև հզոր կացինությամբ:
Էստեղ էլ սկսեցի բողոքի ակցիաներ (Սոնա Շահգելդյանի ասած ՝ ակցիաներ անում եմ, ես սիրում եմ ակցիաներ անել), բայց երբ բողոքում էի, որ Ա, Բ ու Գ մարդիկ պիտի պատասխանատվության ենթարկվեն մեր գործը հարամելու համար, լսում էի «ինքը իմ հետ լավ ա, երևի քո հետ չունի» տեսակի պատասխան:
Ես զզվեցի էդ մենակ կռվելուց, զզվեցի էդ բոլոր բորենիներից ու դուրս եկա, հիմա աշխարհի լավագույն ծրագրավորման ընկերություններից մեկում եմ աշխատում, բայց էդ տիզերը դեռ էնտեղ են, ծծում են իմ նմանների արյունը, ու իրենցից ոմանք, ում հետ արդեն բոլորը չէին լավ, սկսեցին ինձ հիշել: Բացահայտում էին արել:
Ու էսօր, երբ ամեն անկյունում բողոքում են՝ դպրոցներում, համալսարաններում, ազատության հրապարակում, պարզ ա, որ էդ բողոքողների մեծ մասի կաշվին վնաս ա հասցվել, ու լավ ա, շատ լավ ա, պիտի հատիկ-հատիկ բոլորին կպնի, որ գլուխները բարձրացնեն:
Մեր տանը՝ ծնողներիս, միշտ սովորություն է, որ տանից դուրս գալիս զգուշացնում ենք, թե ուր ենք գնում ու մոտավորապես երբ կվերադառնանք։ Էդ սովորույթից օգտվում են բոլորը՝ ամենամեծից մինչև ամենափոքրը ՝ ես, ու դա կիրառվում է նույնիսկ ամենափոքր ու ամենակարճ բացակայության դեպքում, մինչև անգամ հացի գնալիս։ Եթե լինում է, որ մեկն առանց զգուշացնելու կամ «տեղ եմ գնում» խոսքով տանից դուրս է գալիս, բոլորը սկսում են անհանգստանալ, ենթադրել, որ կամ դուրս եկողը կամ խնդիրներ ունի, կամ էլ նեղացել է մեր բոլորից ու գնում է իր մտքերի հետ մնալու։ Ես էդ սովորությանն էնքան եմ ընտելացել, որ եթե մեկն ասում է «տան անդամներից մեկը տանը չէ, չգիտեմ որտեղ է ու երբ կգա», ինձ մոտ ավտոմատ միտք է գալիս, որ ուղղակի ինձանից թաքցնում են ճշմարտությունը, իսկ երբ պարզվում է, որ իսկապես տեղյակ չեն թե տան անդամներից մեկն ու մեկը որտեղ է, մի տեսակ խառնվում եմ իրար։ Ես տանից դուրս գալիս կարող եմ զգուշացնել, որ գնում եմ իքս վայր, սակայն հանգամանքների բերումով գնամ նաև իգրեկ ու զեթ վայրեր, հանդիպեմ զետտա մարդուն, բայց երբ վերադառնամ, անպայման տանը պիտի տեղեկացնեմ էդ մասին, ու էդ բացատրություն տալ չեմ ընկալել, այլ ուղղակի օրվա իրադարձություններով ընտանիքիս հետ կիսվել եմ։ Իմ ընտանիքում իրար տեղյակ պահելը ազատության սահմանափակում չի համարվել։ Հիմա, հաճախ, սովորության ուժով, տանից դուրս գալիս մամայիս, իսկ երկրից դուրս գալիս նաև պապայիս կարճ հաղորդագրություն եմ գրում, որ էսինչ տեղում եմ, էսինչ տեղն եմ գնում կամ վերադառնում, ու համ վստահ եմ լինում, որ ծնողքս չեն անհանգստանա իմ բացակայությունից (օնլայն), համ էլ ինձ դեռ մեր տան մի մասն եմ զգում։ Կարոտել եմ մեր զրզմփա տունը ՝ մի քանի հարյուր քառակուսի մետր տարածքով ընդարծակ տունը, որի ամեն մի անկյունը սիրով ա լցված։
Արևածագի առավոտվա գրառումն էր երևի մեղավոր, թե էդ աբցդ-ն․ էսօր աչքի տակով Լոռեցի Սաքոն էի կարդում։
Երբ էստեղ գալու համար Թիֆլիս ՝ դեսպանատուն էինք գնում-գալիս, ճանարապհին «պերերիվներ» էինք անում։ Լոռիում պարտադիր կանգնում էիք մի աղբյուրի մոտ ՝ Դեբեդի պռնկին, համ մաքուր օդ էինք շնչում, համ սառը ջուր կամ հյութ խմում, համ էլ պապաս Լոռեցի Սաքոն էր մեզ համար կարդում։ Շատ նյարդային շրջան էր ՝ մոտ 4 ամիս մեզ էդ անտեր դեսպանատունը տանում-բերում էր, ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում, էս խեղճ Ռեդ Հաթն էլ ինչ տեսակ կողմնակի ընկերություն ասես որ չէր մեջ գցում, որ մեր վիզաներն արագ տան։ Էդ ամբողջ պատմության ընթացքում ծնողներս էլ էնքան նյարդայնացել էին՝ համ չէին ուզում գանք, համ էլ չէին ուզում սպասենք երկար՝ ու հենց Դեբեդի ափին էր, որ բոլորս մոռանում էինք երկար ճանապարհից հոգնածությունը, դեսպանատունը, մեզ սպասող դժվարություննը ու կանգնում էինք ձորի գլխին ՝ ուռենու տակ, ու Դեբեդի խշխշոցի տակ պապայիս էինք լսում ու մամայիս պատրաստած համով բրդուճներն էինք կուլ տալիս։ Հիմա, երբ ծնողներս մեր մոտ գալիս գնում են վիզա ստանալու, ճամփից զանգում են թե՝ «Լոռեցի Սաքոյի մոտ ենք, մի քիչ հանգստանանք ու շարունակենք»։
Երբ ես փոքր էի, մեր տունն ուներ հրաշալի բակ։ Չնայած, հիմա էլ ունի, ուղղակի ես, ինչ-որ անհասկանալի պատճառներով, էլ էդ տանը չեմ։
Մեր բակը հարևանների բակերից բաժանված էր ․․․ ոչնչով։
Մի կողմից բակն ուներ ցանկապատ, որի բարձրությունը կես մետրից մի քիչ էր ավել՝ թիթեղյա, ծակ-ծակ ցանկապատ, որի վրայով հեշտությամբ անցնում էին թե մեծերը, թե փոքրերը ՝ մենք, հարևանի բակում խաղալու կամ ծառից խակ մրիգ պռճկելու համար, իսկ մյուս կողմում կիսաքանդ, խարխուլ մի պատ էր։ Կլիներ էդ պատը երևի մի մետր կամ մի քիչ ավել, որի կողքին թեյի վարդի թուփ էր։ Ամռանն էդ վարդերից նենց հոտ էր ընկնում ողջ բակով մեկ, որ հաճախ գլխապտույտ էր առաջացնում մեծերի մոտ, իսկ ես մտնում էի խարխուլ պատի ու վարդենու արանքը, կանգնում կոտրած սալիկի վրա, ու հոտոտում վարդերին ՝ հատ-հատ։
Բակի վերջում ծիրանենին էր։ Հետաքրքիր ա, որ մենք մի քանի ծիրանենի ունեինք, բայց ծիրանենի ասելիս հենց էս մեկն ի նկատի ունեին բոլորը․ հսկա ծառ էր, որի կոճղը հայրս պահպանել էր մի քանի տասնյակ տարի․ ձեռքը չէր գնում, որ կտրեր վաղուց կտրված ծառի փտած կոճղը։ Էդ կոճղում իմ բոլոր մանկական սարսափներին էին ՝ մրջյուններ, սարդեր ու լիքը երևակայական կենդանիներ։
Մեր բակում մի կախարդական պահարան կար, բաց պատշգամբի կողքին, հին, մաշված պահարան էր, որը դեռ պահպանվում է հայրիկիս նախկին արհեստանոցում։ Իմ երևակայության մեջ պահարանում պապիկիս զենքերն էին։ Պապիկս մահացել էր ծնողներիս ամուսնությունից առաջ ու ես իմ մտքում սարքել էի պապիս ՝ հենվելով ծնողներիս ու հարազատներիս պատմածների վրա ՝ համեմված իմ երևակայությամբ։
Իմ երևակայության պապիկն ինձ երեկոյան տուն էր ուղեկցում երաժշտական դպրոցից, երբ ուշ էր լինում ու մութ, որ չվախենամ թափառող շներից, ինձ այգի էր տանում, որն ուղիղ երաժշտական դպրոցի դիմաց էր, որտեղով հաճախ քայլում էի դասերից հետո, ու էդ երևակայական պապիկն ուներ անթիվ-անհամար զենքեր, որոնցով թուրքերի դեմ էր կռվել, ու որոնք պիտի պահվեին հին պահարանում։ Մի օր, բոլորից թաքուն, բակ դուրս եկա մենակ, գնացի պահարանի մոտ, իբր լոտոյի հին քարերն եմ փնտրում, ու բացեցի պահարանի հին դուռը, բայց դուռն էնպիսի ճռռոցով բացվեց, որ գաղտնի գործողության մասին ամբողջ քաղաքը լսեց :)) Էնտեղ տետրեր էին ՝ իմ չափերից մեծ, որոնք հետո քույրիկս լցրեց անգլերեն տառերով, իսկ երևակայական զենքերն էդպես էլ մնացին երևակայության մեջ։ Բայց ես չեմ հանձնվում։ Մինչև հիմա էլ արհեստանոցում լինելիս բացում եմ պահարանի դռները ու փնտրում պապիկիս զենքերը։
Վերջ երևույթ ա էս ֆեյսբուքը։ Մի բացարձակ անծանոթ աղջկա մասին էնքան շատ բան եմ իմանում իր տեղադրած նյութերից, որ իրա (հոգեպես) տանջանքներից արդեն ֆիզիկական ցավ եմ զգում։ Հազիվ եմ ինձ զսպում, որ անձնական նամակ չգրեմ, ուղղակի գրելու դեպքում էլ ասելիք չունեմ․ հո չե՞մ ասի՝ «ոչինչ, լացի, քեզ պատերով տուր, հանգստացի, մեկ ա բան չես փոխելու», իսկ եթե ասեմ, որ պետք ա ուժեղ լինել, չի հասկանա, իսկ իրականում պետք ա ուժեղ լինել, պետք ա, դա ա ճիշտը։ Ոչ էլ կարող եմ ասել, որ իրեն հասկանում եմ․ չի հավատա։ Լրատվական կայքերը բլոկ անելով հարցը չի լիծվում, փաստորեն։
Մարդ պիտի մի քիչ նագլի լինի էլի. դիմացինին առանց ամաչելու շահագործում են ու ոչ միայն շնորհակալություն չեն հայտնում, տո քարն էդ շնորհակալության գլուխը, տարրական ցտեսություն չեն ասում: (c Սեփական փափկերեսության ձեռքը կրակն (!) ընկած մարդ)
Այ հիմա իսկականից հորքուր եմ ՝ յուղը վրան :love Մի հատ պուճուր հրաշք ա ծնվել ՝ սիրուն, իսկական «богатырь» :dance
Էսօր նամակներս էի ստուգում: Էսօրվանից աշխարհի ամենամեծ բաց կոդերով ընկերության ավագ որակի ապահովման մասնագետ եմ ու հերիք չի աշխարհի լավագույն ծրագրավորողները շնորհակալական նամակներ են գրել ՝ նվեր միավորներով, շեֆս էլ հերթական անգամ շնորհակալություն էր գրել Ռեդ Հաթի կուլտուրան պահպանելու ու իր ու թիմակիցներիս լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար, ու ֆռոմ դը բոթըմ օֆ հիզ հառթ ուրախ էր իմ հետ աշխատելու համար:
Գարնանն էլ ինձ մի ամսով տուն ա ուղարկում, որ համ կարտս առնեմ, համ էլ իմ քեֆով տանից աշխատեմ, ու ինձ մեղավոր եմ զգում, որ պիտի գամ ռազվեդկի ու հետ գալու պլաններ մշակեմ (նոր գործ փնտրեմ): Պիտի գամ ու նորից էն հին բորենիների հետ աշխատեմ, բայց էդ էլ պայքարի իմ ձևը պիտի դառնա :)
Անցյալ շաբաթ մեր ֆիրմայի նոր տարվա երեկույթն էր։ Որոշել էի, որ չեմ գնալու, մեկ ա ոչ մեկի հետ չեմ շփվում, էն էլ չեխերենի դասատուս համոզեց, որ իրա ու իտալուհի կոլեգայի հետ գնամ։ Երեկույթը քաղաքից դուրս գտնվող մի հին ու կիսավեր ամրոցում պիտի լիներ, ու ես նախապես բոլոր թիմակիցներիցս ճշտել էի, թե ինչքան ա քաղաքից հեռու, ու համոզվելով, որ 20կմ-ից հեռու չի, համաձայնվել էի։ Իհարկե միայն ճանապարհին պարզվեց, որ էդ հեչ էլ քսան չի, այլ մի քառասուն-հիսուն կմ, ու ես թե՛ գնալու, թե՛ հետ գալու ճամփին մեռա աուտո-թրեյնինգ անելով, որ չվատանամ։ Մինչև գնալս մտածում էի, որ իտալուհին դեռ չեխերեն երկու բառ գիտի, իսկ ուսուցիչս անգլերեն չգիտի, ես կթարգմանեմ իրենց խոսակցություններն ու համ հետները կշփվեմ, համ էլ չեխերենս կլավացնեմ, բայց պարզվեց, որ նախ իտալուհին մի ուրիշ իտալացի կոլեգայի հետո էր, ու բացի էդ, ինքն ու Կամիլան ՝ դասատուն, կարգին ֆրանսերեն են խոսում։
Մի խոսքով, ժարովնիկի տակ կպած սոխի նման ամբողջ երեկույթին խելոք կանգնած էի, մեկումեջ էլ իտալացի կոլեգայի համար թարգմանում էի չեխ կոլեգաների խոսակցությունները։ (Չնայած, Ալեշի ՝ ախպերս գերհամեստ ու սիրուն :love ուսանողի հետ համեմատ ես կարգին տժժում էի): Երեկույթը դորդուբեշ արեցի ու հետ եմ գալիս, ավտոբուսը գլխավոր կայարանում կանգնեց, որ հասցնենք գիշերային ավտոբուսներով տուն գնանք, ու էն ընթացքում, որ կոլեգաներս կայծակի պես լցվում են իրենց հարմար ավտոբուսները, ես կարդում եմ համարներն ու ուղղությունները, մեկ էլ հոպ, դռները փակվեցին ու ուղիղ կեսգիշերին 16 ավտոբուս, տարբեր ուղղություններով շարժվեցին ՝ ինձ թողնելով մեն-մենակ ամբողջ կայարանում։ Էն Resident Evil -ի դրվագներից մեկն աչքիս առաջ եկավ ու հիմա հո չեմ մրսում, հո չեմ վախենում, իսկ հաջորդ ավտոբուսները գալու են կես ժամ հետո, իսկ էդ տեղացիները տրանսպորտի գալուց 2 րոպե առաջ են միայն կանգառ գալիս։ Վախեցած մկան պես անմիջապես զանգեցի ու ախպորս խնդրեցի, որ գա կայարանն, առանց հաշվի առնելու, որ մեկ ա գիշերային ավտոբուսով ա գալու, իսկ էդ կես ժամից ա տեղ հասնելու:
Հիմա կարդում եմ էն ծնողների համախտանիշ թեման ու հո՛ տուն չեմ ուզում :noti
Չէ, փաստորեն ոչ թե գործս եմ ուզում հետս բերել, այլ՝ մենեջերիս։
Անկապ ա, որ անծանոթ մարդն ավելի շատ ա գնահատում ու մոտիվացնում քեզ, քան շատ ու շատ հարազատներ։
Կան մարդիկ, ովքեր ոչ մի կերպ «շիռ. պոտրեբ» չեն կարող դառնալ, էդ իրենց տեսակին դեմ ա: Եթե համեմատենք մարդկանց ուտելիքի հետ, ապա նկարագրածս մարդիկ ոչ մի կերպ գարեջրի հետ ուտվող ջերկի-մերկիների կողքին չեն լինի, այլ միայն տոն օրերին, շամպայնի հետ ուտվող շոկոլադ են, իսկ իրենք, չգիտես ինչու, ուզում են ջերկիների կողքին լինել: Դու ջերկի չես, ջանս:
Դեկտեմբեին գնացել էի հատուկ թրեյնինգին, որ սովորեմ խնդրանքներ մերժել:
Մի անեկդոտ կա, է՞, որ մի քանի հիմար պատի վրա ծակ են գտնում ու անընդհատ էդ ծակից նայում են, հետո մի խելոք գալիս մի քանի վայրկան նաում ու հայտարարում ա, թե «սրանում բան չկա», իսկ հիմարներն ասում են՝ «մենք քանի տարի ա նայում ոչինչ չենք տեսնում, դու ուզում ես մի քանի վայրկյանում բան տեսնե՞ս»: Էդ տրենեռն այ էդպես ուզում էր իմ՝ տարիների ձևավորած հատկանիշը մի քանի ժամում ջնջել:
Ու էս թրեյնինգին մի կոլեգա ունեմ, հայտարարեց, որ ինքն ինձ պես մերժել չի կարողանում ու իրեն շահագործում են, ու մեզ իբր իրար հետ նույն խումբ գցեցին, որ գործնական վարժությունների միջոցով սովորենք մեր շահերը պաշտպանել: Մի երկու շաբաթ առաջ ինձ արագ ֆեդորա 20 էր պետք, հիշեցի, որ էս տղեն ֆեդորայի քըմյունիթի լիդն ա, հաստատ մի հատ վիրտուալ մեքենա կունենա, գրեցի, մի երկու ժամ հետո եկավ ու ասեց, որ կարող ա մենակ ինձ ֆեդորա 20-ի ԴՎԴ տալ, իսկ վիրտուալկայի համար գրեմ ինչ-որ մեկին: Հիմա կամ թրեյնինգը մենակ էս տղին ա օգուտ տվել, կամ էլ սուտ էր խոսել ու ստից, ֆիրմայի հաշվին թրեյնինգի էր եկել:
Արդեն էն կարգին են բոլորն ինձ շահագործել, որ նույնիսկ երբ մեկը գրում/ասում ա` «կարոտել եմ», ժամերով մտածում եմ, թե տեսնես «փորացավն ինչու՞մ ա»: Ու ամենավատն էն ա, որ գտնում եմ: Ու քանի դեռ դրամապանակիցս դեմ չեմ գցել կամ ծախսել նախկին ընկեներիս մակագրած դրամներն ու դարակիցս դեն չեմ գցել նախկին սիրելիիս ուղարկած նամակը, միշտ էլ գտնվելու են մարդիկ, ովքեր շահագործելու եղանակներ են գտնելու:
Իմ ՝ Հայասատանի կարոտն ու ծայրահեղության ձգտող հայրենասիրությունը խլացրել են ազնիվ գնահատելու հատկանիշներս․ հայկական ամենացածր որակի ամեն ինչ աչքիս ավելին ա երևում, քան նախկինում էր ու քան ինքն իրականում արժի։ Երեկ, կանգառում, մի բալիկ առանց ակերի հեծանիվ էր քշում, ու անընդհատ ուղղությունը կորցնում էր։ Մի պահ երեխան փորձեց հայրիկի ուղղությամբ գնալ, մի ուրիշ մարդ առաջը կտրեց ու փոխանակ սպասելու, որ երեխան ուղղությունը փոխի, երեխայի գլխի վրայով անցավ ՝ ծնկով կպնելով երեխայի թևին կամ գլխին։ Հավանաբար ցավոտ չէ, բայց բալիկը մի քանի րոպե դեռ չէր քշում հեծանիվն ու ուշադիր հետ էր նայում ՝ հեռացող մարդուն։ Ես համոզված հայտարարեցի, որ նման բան Հայաստանում երբեք ու երբեք չես հանդիպի, որ հայ ամենաանդաստիարակ տղան էլ նման բան չէր անի ու հակադարձում ստացա, որ կամ շատ քիչ եմ ծանոթ հայրենակիցներիս տարբեր տեսակներին, կամ ուղղակի կոմպետենտ չեմ գնահատելու իրական Հայաստանն ու հայերին։ Հիմա ես մտածում եմ՝ արդյո՞ք կորցրել եմ առողջ դատելու, գնահատելու հատկանիշս, արդյո՞ք սխալ եմ գնահատում շրջակայքս, արդյո՞ք էդ ա պատճառը, որ ամեն կերպ ուզում եմ հետ դառնալ, ու արդյո՞ք վերադարձը, իրականության հետ հանդիպումը, անսպասելի ու անտանելիության աստիճան տարբեր չի լինելու։ Կուցե ես էլ եմ «անտեղյակության» մեջ ապրում, ու հենց վերադարձին պիտի հասկանամ, որ նորից պիտի հեռանամ։
Հավես ա, որ հազարավոր կիլոմետրերի վրա կա մարդ, ում վերջին անգամ տեսել ես չորս կամ ավելի տարի առաջ, իսկ վերջին անգամ զրուցել եք (օնլայն) մի տարի առաջ, բայց կարող ես բացել պատուհանը, գրել, ու էնքան տաք էներգիա ստանալ, որ կողքիդ կանգնած ոչ մեկ չէր կարող փոխանցել։ Իզուր չի, որ էս համակարգում առաջինն իրեն եմ հանդիպել։
Երեկ մի անդուր սիտուացիա էր եղել. լինուքս ադմինի քննությունից կտրվել եմ, բայց ոչ թե գիտելիք չունենալու պատճառով, այլ իմ հրաշալի բնավորության: Մի հատ ծայրահեղ ստից փաթ մոռացել էի, ու էշ-էշ որոշեցի իմ ցիզինոֆոբ կելոգաներից հարցնել, ու երբ ստացա երբևէ չակնկալած պատասխան, ուղեղիս պրադուկտիվությունն էնքան իջավ, որ 2.5 ժամ տևող քննության առաջին 40 րոպեն ուղղակի փորձում էի ուղեղս հետ միացնել, արդյունքում չհասցրեցի վերջացնել, ու մինչև գիշեր մնացի օֆիսում ՝ մեն-մենակ, նույնիսկ կիսահարբած պահակն ինձ տեսնելուց վեր թռավ :)) որովհեև չէի գլխի ընկել, որ մութն ընկնելուց պետք ա լույս վառել, համ էլ լիքը նեղվելուց ու հուզվելուց հետո տուն չէի ուզում գալ:
Էսօր մերոնք բոլորը հերթով զանգում են ու դուխ են տալիս, գիտեն, թե նեղվել եմ, որ քննությունից կտրվել եմ, իսկ ես նեղվել եմ, որ դեռ 6 ամիս կա, մինչև տուն գալս:
Էն Հայաստանի թերություններ ու առավելությունների մասին թեման կարդում եմ ու բոլոր հայաստանաբնակներն ինձ են հիշեցնում ՝ երեք տարի առաջ: :)
Նախորդ գրառման կտրվելու մասը լոժնի տրիվոգա էր, կարգին բարձր միավորով անցել եմ:
Ուզում էի թերությունների թեմայում գրել, բայց էստեղ ավելի կամֆորտնի եմ զգում:
Մի թերություն կա, որից ամենից շատը կուզեի ազատվել, չնայած էդ ավելի շատ հոգեբանական շեղում կամ հիվանդություն կարող ա լինել:
Ես փոքր էի, երևի 4 կամ 5 տարեկան, մեր շենքում մի ընտանիք կար, ում երեխեքի հետ մեկ-մեկ բակում խաղում էինք: Մենք 2 տարի ենք ապրել էդ շենքում, ու առհասարակ բազմահարկ բնակելի շենքում, երբ մեր տունն էր կառուցվում, ու էդ շենքում մեր հետ ոչ ոք չէր ուզում խաղալ: Հիմա շնորհակալ եմ էդ հարևան երեխեքին, որ մեզ իրենց շարքերը չառան ու վայրենություն անելու հնարավորությունից զրկեցին: :)
Մի խոսքով, էս մեր հարևանն ուներ երեք բալիկ ՝ երկու սատանից ճարպիկ աղջիկ ու մի տղա: Տղան կակազում էր: (Երևի հայերեն ավելի ճիշտ կլինի կմկմալ ասելը): Ես կարծում էի, որ փոքր հասակի բալիկները հաճախ են կմկմում, որովհետև բառերը նոր են սովորում և այլն, ես ինքս էլ հաճախ էի բառեր ման գալիս, բայց մի օր, էս սատանի ճտերը մեզ պատմեցին, թե ոնց են իրենց ողբորը վախացրել, հերթական հովհարային անջատման ժամանակ ասելով, որ ջեռուցման մարտկոցն էդ «չաղ-չաղ տոտան» ա, ով իրենց ա նայում: Երեխան վախեցել էր ու էդ օրից սկսել էր կմկմալով խոսել: Բայց էս աղջիկները դրանից հեչ դաս չէին ստացել, ու իրենց փորձերը շարունակում էին իմ ու եղբորս վրա, մինչև մի պահ ես սարսափելի վախեցա ու գոռգոռալով էդ աղջիկներին քշեցի. նաև մեր ընկերների 0-ի ձգտող խմբից: Բայց իրենք իրենց սև գործն արդեն արել էին:
Էդ դեպքերից ավելի քան քսան տարի ա անցել, բայց ես վախում եմ մթությունից, չեմ դիտում սարսափ ֆիլմեր, առանց լույսը վառելու տանը չեմ տեղաշարժվում՝ նույնիսկ սեփական ննջարանում: Պահարանի բաց դռներից, մեծ լոգասենյակից, երկար միջանցքից ու ամեն տեսակ մութ ու փակ տարածքներից սրտաճաք եմ լինում:
Գտնես էդ նախկին հարևանուհիներին ու մի լավ ջարդները տաս: :sad
Շեֆս արձակուրդ ա եկել ՝ Պրահա ու էսօր ես պիտի մենեջմենթի հետ քոլի ՔյուԷյ մասը վարեի: Սենց լրիվ ականջներս սրած լսում եմ, որ բան բաց չթողնեմ, մեր պռադուկտ մենեջերը էնքան արագ ա խոսում, անունս չեմ հասցնում լսել, մեկ էլ Կարինեն ՝ Իոնեսյան, ինչ-որ մուլտ-հերոսների մասին տեստ գցեց, ես էլ, չգիտես ինչի, որոշեցի էդ անցնել: Կեսից ջրիկացա ու սկսեցի ամենաբոց պատասխաններն ընտրել, մեկ էլ զգում եմ, սաղ ծիծաղում են, դու մի ասա, իմ հռհռալու պահին միկրաֆոնս միացել էր :D
Էս էլ քեզ մենեջմենթ քոլ: Լավ ա, էդ պահին էխո էր միացել, ստիպված անջատեցին զանգը :D
Էշություն ա, երբ իդեալդ էլ չկա: Էն որ ամբողջ մանկությունդ նայել ես իրեն ՝ մութ սենյակում սովորելիս, սիրահարվել նույն հերոսներին, դերասաններին, կարդացել նույն գրքերը, երազել, որ պիտի մեծանաս ու ընկերանաք, իսկ երբ ընկերացել եք, արդեն էն կարգի ուշ էր, որ... էշություն ա էդ, տենց չի կարող լինել, էդ նույնիսկ սխալ չի, էդ մեծ էշություն ա, որը իմ սահմանափակ ուղեղը չի կարող ընկալել
հայհոյանք, շատ մեծ ու բազմահարկ հայհոյանք...
Սրա (http://www.akumb.am/showthread.php/38033-Dayana-%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2488937&viewfull=1#post2488937) երկրորդ սերիան էր երեկ։
Անտանելի հոգնել եմ։ Մի հատ զզվելի գործ թթվել ա վրաս, որ փորձում եմ մինչև արձակուրդ գնալս վերջացնեմ, ու չի ստացվում։ Երեկ ՊՄ զանգից հետո պայմանավորվեցին(ք) նորից զանգել հինգ րոպեից՝ հաջորդ րիլիզի բագերը քննարկելու։ Որոշեցի միտինգը պառկած լսել` աչքերս փակվում էր, մեկ էլ հիշում եմ, որ հարսիկս ինձ ծածկեց, ու արթնացել եմ մի ժամ հետո, երբ միտինգը վաղուց ավարտվել էր ու մեր պրոգրամ մենեջրն ինձ զանգից անջատել էր։ :}
Մեջբերումը սեղմեցի ու անկեղծորեն լավ-լավ բառեր գրեցի՝ գովեստի ու շնորհակալության, բայց չկարողացա սըբմիթ անել։ Մտածեցի, որ սենց լավ բաներ գրեմ, կարող ա մտածի, թե արդեն մոռացել եմ, ոնց ա ամենաանհարմար պահին ճզմել՝ անտեղի ՝ ախմախ ենթադրությունների հիման վրա։