PDA

Դիտել ողջ տարբերակը : Dayana-ի անկյուն

Էջեր : 1 2 [3] 4 5

Չամիչ
31.03.2009, 17:07
3-4 տարեկան հասակի հետ կապված շատ քիչ հիշողություններ ունեմ, բայց այն որ 4 տարեկանում խենթի պես սիրահարված էի Ալեն Դելոնին, հիշում եմ ինչպես հիմա: Տանը Ալեն Դելոնից մեկ նկար կար, այն էլ մեկ աչքը կապած, ու հիշում եմ թե ինչքան էի երազում ունենալ նկար որտեղ Ալեն Դելոնի դեմքը կերեվար ամբողջությամբ:

Ասեմ որ մեծանալով ճաշակս այնքան էլ չի փոխվել տղամարդկանց հարցում, ընդամենը որոշ հղկումների է ենթարկվել::)

Դայանա ջան ասեմ որ շատ ուրախ եմ որ երջանիկ ես, երջանիկ լինելը ամեն մեկի մոտ չէ որ լավ է ստացվում, համոզված եղիր որ քո էմոցիաները փոխանցվում են նաեվ մեզ:) էնպես որ եղիր երջանիկ:

John
31.03.2009, 17:25
Նենց եմ սիրում երջանկությունը գիտակցող մարդկանց . . . Ապրես որ գիտակցում ես Արմին ջան, դա երջանկացնում է ինձ:-)

Dayana
31.03.2009, 19:58
Նենց եմ սիրում երջանկությունը գիտակցող մարդկանց . . . Ապրես որ գիտակցում ես Արմին ջան, դա երջանկացնում է ինձ:-)

Ապրես Հոս ջան :)

Dayana
01.04.2009, 21:29
Հորեղբորից քաթուն տաքսու փողը տվող երիտասարդը, դիմացի սեղանի հարբած "կիսակլկլան սիմպատիչնի" երիտասարդը, Վերնաշենի դառնությունն ու "նասկի հիշեցնող պանիրը" ստիպում են հասկանալ, որ... մեկա ես լավ եչմ ասի, իմ փոխարեն Վիսոցկինա ասել ` Зря ли я столько сил разбазарил? :) Այ եթե նախորդ կյանքում ատլետ լինեի.. ափսոսում եմ, որ չեմ եղել :)

Dayana
02.04.2009, 15:17
Էնքան ուժերս ծաղսեցի ”ուրիշներին” ինչ-որ բան ապացուցելու վրա, որ ինձ ոչինչ չմնաց:

Ինչքան ուզում ես կարդա կախվածությունների մասին, ինչքան ուզում ես փորձի հասկանալ հարբեցողներին ու թմրամոլներին, մեկա, չես հասկանա: Ամեն անկյունում կկարդաս, որ ոչ ոք ապահովագրված չի դրանից, բայց մեկա, չես ընկալի:

Փորձում ես հասկանալ, հարբում ես, բայց մեկա, չի ստացվում: Վերցնում ես բաժան ու խմում` առանց առիթի, ուղղակի: Երբ հարբածությունից գետինն ես “լիզում”, ինչ-որ անդուր ամոթխածությունա “ծլում”, որ ստիպումա ավելի շատ խմել, էդ վիճակին հասնելուդ համար ու դա արդեն տապալումա: Էդ էն կետնա, որից ետ դառնալն անհնարա ու ավելի քան անիմաստ, բայց փորձում ես, հաստատ: Քեզ ոչ ոք չի հասկանա, չի հավատա, որ փորձում ես, որ փորձում ես գոնե մի քիչ ոտքի կանգնել, բայց “ողնաշարը կոտրածը չի կարող քայլել”, իսկ արժանապատվությունը թույլ չի տալիս սողալ: Ահա ևս մեկ առիթ հարբելու, մոռանալու, որ դու սողալուց ավելի չես կարող: Իսկ հաջորդ օրը, գլխացավից ու էն առաջին շրջանում գլուխ բարձրացրած ամոթից շիշը ձեռքդ ես առնում ու քո միակ, հավատարիմ, լուռ ընկերջ հետ փորձում ես հաղթահարել խնդիրները: Ինքը քեզ երբեք չի կշտամբի, չի հակաճառի, ոչինչ չի ասի ու դրա հետ մեկտեղ ամեն ինչ համբերատար կլսի: Գուցե նույնիսկ ժպտա, չգիտեմ…

Բայց էդ ամեն ինչ անցնումա, հավատա, ուղղակի պետք ա դիմանալ, ևս երկու տարի…

Dayana
02.04.2009, 23:53
Իդեալական վեցնյակից մնացել էն ինչ-որ փոշեհոտ պատառիկներ: Պատճառները շատ են.
Նախ էն դռան արանքում կանգնած, սառած ժպիտը:
Էն մակաբույծը, որ առանձին-առանձին ոչնչացնումա էդ իդելականությունը: Առանձին, որովհետև միասին դա անհնար էր քանդել, իսկ առանձին-առանձին բզկտվում էր առանց մեծ դժվարության:
Հետո մեր մանկության ֆիլմերը, իրենց սաունդ թռեքերովէ Մերի Պոպինս և այլն:
Կարծում ես քիչա? Չէ, իրականում հեչ էիչ չի, դեռ մի բան էլ շատա: Մենակ թե մեղքի զգացողություն, չարություն, ինչ-որ ավելի զզվելի ու ծանր բաներ դեռ շատ երկար կմնան, իսկ ինչպես բոլոր հորինված իդեալական բաները, այս "հրաշալի վեցնյակն" էլ կոչնչանա վառված թղթի պես: Իսկ ես հանդիսատեսի պես կողքից կնայեմ ու ինչ-որ դիվային չարությամբ կժպտամ ` ինչքանով էր դա իմը, ես պահում էի թե քանդեցի: Հա, հենց քանդեցի, որովհետև եթե թույլ ես տալիս, որ քանդվի, ուրեմն նպաստում ես, հակառակ դեպքում զենք ու զրահով կպահեիր "քոնը": Ափսոս...

Dayana
03.04.2009, 09:00
Երեկ մի տող մոռացա՝ ֆյուսկ, ֆյուսկ, ֆյուսկ... շատ եմ ափսոսում...

Գալաթեա
03.04.2009, 15:28
Երեկ մի տող մոռացա՝ ֆյուսկ, ֆյուսկ, ֆյուսկ... շատ եմ ափսոսում...

Չեմ թողնի Դայուշ:
Երկու հատ ֆյուսկ էլ իմ կողմից:

Dayana
05.04.2009, 11:58
Երեկոյան 6-ին որոշեցի մի փոքր հագստանալ: Սկզբում անկողնուս ուղղակի պարկեցի, հետո կամաց-կամաց անցա վերմակի տակ: Արթնացել եմ առավոտյան 10-ին `հիշելով ու հայհոյելով գիշերային անուշ քունս փչացնող ապուշ կենդանիներին` երազիս զզվելի վամպիրներին: Բայց ամենազարմանալին էնա, որ ես դեռ քնի պակաս ունեմ: Տեսնես էդ շատ աննորմալա, որ մարդը 16 ժամ քնելուց հետո դեռ ուզումա մի 26-ն էլ քնի: :))
Հա, մոռացա ասել, ինչ լավնա արձակուրդը, ու ոչինչ, որ վաղվանից գլուխս մաթեմատիկական բանաձևերի արանքից դուրս չի գալու`էսօր դեռ կվայելեմ այն :yahoo

Dayana
05.04.2009, 12:21
Իմ երազանքների տունը/դե ցուցանակը չհաշված :)) /
http://arminchik.files.wordpress.com/2009/03/colorful-house-small_1.jpg?w=480&h=360
Էստեղ ոչ մի հայ չէր լինի, ոչ ոք վրաս մուննաթ չէր գա, որ ես էնպես չեմ ինչպես ինքնա ուզում կամ չեմ արել մի բան, որ ինքը կուզեր, ոչ ոք քիթը չէր խոթի իմ անձնական կյանքի մեջ, ոչ ոք իրեն իրավունք չէր վիերապահի իմ փոխարեն որոշումներ կայացնել, ոչ ոք իրեն իրավունք չէր վերապահի որոշելու ինչ է ինձ թույլատրված և ինչ ոչ, ոչ ոք չէր հետաքրքրվի թե ինչ եմ ես անում ու ոնց, ինչու եմ ես ինչ-որ բան անում և մի ուրիշ բան ոչ ու վերջապես էնտեղ ես կարող է ինչքան ուզում եմ գոռալ ու հանգիստ խղճով լաց լինել` չմտածելով, որ առավոտյան պիտի հարցնեն թե ինչու են իմ աչքերը կարմրած: Էհ.. ոնց եմ ուզում էս տանն ապրել, մենակ կամ էնպիսի մեկի հետ, ով ավելորդ հարցեր չէր տա: Էնքան եմ ուզում, չեք էլ կարող պատկերացնել թե ինչքան Էս անդուր ցուցաակի փոխարեն մի հատ պուպուշ ճոճաթոռ կդնեի ու երեկոյան ադիալով փաթաթված թեյ կխմեյի, գուցե նույնսիկ ռադիո լսեի: Իսկ ներսում մի հատ պուպուշ TV կդնեի ու արբանյակային հեռուստատեսությամբ կնայեի, թե ինչ ա կատարվում հայաստանում: Ու ոչ մի կոմպ, ոչ մի ինտերնետ` դա կմնար միայն աշխատանքի վայրում: Չնայած էս դրախտում ապրողը դժվար թե մտածի աշխատանքի մասին: Ուզում եմ, շատ եմ ուզում, էս տնից եմ ուզում: Համաձայն եմ կյանքիս մնացած հատվածը զոհել, մենակ թե մի երկու տարի էստեղ ապրեմ :(

Dayana
06.04.2009, 22:53
Դերասանների ու դերասանութհիների թեման շարունակելով, ուզում իմ սիրելի դերասաններից մեկի նկարը տեղադրեմ էստեղ:

Հյու Գրանտ: Իրան շատ ֆիլմերում կարելիա հանդիպել ու իհարկե նշել, որ շատ տաղանդավոր դերասանա, բայց էս մարդն ինձ ավելի շատ դուրա գալիս հենց իրա ոչ ստանդարտ արտաքինի համար: Անտանելի հանգստությունա "փչում" էս մարդուց:

http://www.thehollywoodnews.com/artman2/uploads/1/Hugh_Grant.jpg

Էս "երիտասարդի" հանգստության հետ չեմ կարող չհամադրել հարյուրամյակի լավագույն կանանցից մեկին` Պատրիցիա Կասսին: Էն դեպքում, որ Գրանտ-ից միայն դրական ու թեթև հոսանք է ստացվում, Պատրիցիայից կրակ եմ զգում: Էն դեպքում, որ Գրանտի հետ կհամաձայնվեի նույն հարկի տակ ապրել, համոզված լինելով, որ ոչ մի անախորժություն չի լինի, էս "շրջազգեստով սատանայի" նույնիսկ հարևանությամբ ապրելը "խիստ պայթյունավտանգ" է:

http://i08.bdbphotos.com/3L/78/0000014378-48906L.jpg

Հեչ չեմ զարմանում, որ իմ շատ սիրելի Ալեն Դելոնը մինչև ականջները սիրահարված է եղել էս կնոջը: Մնում է պարզել, թե ով է այն հաջողակ աղջիկը, ում է սիրահարված /կամ եղել է/ Հյու Գրանտը:

Լուսաբեր
06.04.2009, 22:55
Վա՜յ, Դայ, Հյու Գրանտին :love Պատրիսիա Կասին:love լրիվ հակապատկերներ ու ինձ էլ շատ սիրելի :)

Dayana
08.04.2009, 01:44
Ահագին էլ շատ ընկերներ ունեմ` մեկը-մեկից լավը, բայց էս ինչ-որ ռուս ձյաձիկ ա ասում:

Листву гоняет ветер, за тучей спряталась луна.
Пропал сегодня вечер, и ты сидишь опять одна,
Ждешь и гадаешь, позвонит ли он,
Но нем как рыба подлый телефон.
Слушай!..
Пр.
Погоди, постой, не грусти, не плачь об этом
Погоди, постой, что с него возьмешь.
Погоди, постой, все пройдет, пройдет и это
Ты сама со временем поймешь, ты сама со временем поймешь.

Ах, как тебе обидно, он обманул в который раз,
Ты плачешь, это видно, и слезы катятся из глаз.
И ты простить готова все ему,
Хотя сама не знаешь, почему.
Слушай!..
Пр.
Погоди, постой, не поможет сигарета,
Погоди, постой, его ты не вернешь.
Погоди, постой, все пройдет, пройдет и это
Ты сама со временем поймешь

Արա դե էս ինքնահոսի թողած զիբիլները չեմ սիրում էլի, հո զոռով չի: Հա, էս իմ զիբիլ անվանվածին խելոք մարդիկ ճշմարտություն են անվանում: Ես էդ ձեր ճիշտերի դեմ ունեմ իմ սխալը, բայց իմ սխալը ուրիշի ճշտի վրայով չի թռնում, թիկունքից չի գալիս ու էն բանից չի անում, չի խանդում, չի պարտադրում ուրիշներին, սուտ չի ասում, ձևեր չի թափում, զոհ չի խաղում, կեղծ սիրալրիության տակ չի ճռթճռթում ու էլի ահագին բաներ չի կարում անի: Ենթադրություններ չի անում, հետո էդ հրամցնի որպես մաքուր ճշմարտություն, չի խեղդում իրա գոյությամբ` դե գոնե ինձ :)) ու հուսով եմ էլի ինչ-որ մեկի: Իրա համար, իրա աջը քաշած ապրումա: /Եթե խանգարի, դու միայն ակնարկի :) / Հետո, շատ հետո, երբ էդ իմ սխալը կավարտվի ու կգա հերթական ճիշտը, կբացատրեմ, թե ինչիա ինքը տենց ուժեղ սխալ: Միշտ էլ մեր չգործած մեղքերն ավելի ծանր են մեր վրա նստում, քան գործածները: Գուցե, էդ ժամանակ ինքն արդեն ակտուալ չլինի, բայց ես կփորձեմ բացատրել լա՞վ : Все пройдет, пройдет и это :)

Հ.Գ. Դլյա տեխ կտո բիլ վ տանկե, էս գրառումը դեպրեսված չի :)

Dayana
09.04.2009, 00:27
Մի սովետական շրջանի ֆիլմ կա` Ռոմանս սիրահարների մասին: Էս ֆիլմում նենց դեմք արտահայտություններ, մտքեր ու էպիզոդներ կան, գժվելու բանա: Ֆիլմի ու իրա սաունդթրեքերի մասին շատ եմ գրել, բայց Տռուբաչի մասին չեմ գրել: /կներեք հայերենը չգիտեմ ոնցա/ Էս Տռորբաչն ամեն առավոտ արթնանումա ու պատուհանի մոտ սկսումա նվագել: Հետո դուրս ա գալիս պատշգամբ ու գոռումա` Բարև նոր օր, ինչպես նոր կյանք, ինչպես նոր տարի, ինչպես ամեն նորն ու լավը... Չգիտեմ էլ ֆիլմի սցենարիստը կամ ռեժիսորը, կամ չգիտեմ էլի ովա էս մասը մտածել, գիտի կամ գիտեր, որ էս արտահայտությունները կյանքի կարևորություն ունեցող են: Ամեն իրիկուն քնում ենք վաղվա "նոր" օրվա սպասելիքով, ու անապայման դրականի սպասելով, ու ամեն առավոտ արթնանում ենք հույսով, որ էսօր ամեն ինչ լավա լինելու: :)

Դե լավ, քանի առիթ կա էս ֆիլմի մասին խոսելու, մի հատված կա էս ֆիլմում, որի համար հենց էս կինոն նայել եմ: Երիտասարդ տղան գնուամ է բանակ ու իրենից սև թուղթ ա գալիս ու իրա սիրած աղջիկը ամուսնանումա ուրիշի հետ: Երբ երիտասարդը վերադառնում ու պարզում է, որ աղջկն ամուսնացած է, ըկնում է փողոցներն ու գոռում, ցավից ոռնում ու բոլորը կողքից համոզում են, որ ամեն ինչ լավա, որ աշխարհում շատ ուրիշները կան, ում կարելիա սիրել ու գիտեք ինչա ասում էս տղան` Հա, կան, բայց ինձ ինչ ? :)

Լավ ոստիկան
09.04.2009, 03:07
Դայանա ջան, Գրանտը երկար ժամանակ /13 տարի/ սիրահարված է եղել Լիզ Հերլիին, բայց դա նրան չի խանգարել մերթ ընդ մերթ հաճելի ժամանակ անցկացնել Լոսի ամենախայտառակ մարմնավաճառուհիների հետ:
Ի դեպ, 2008- և 2009-ի Դայանաների միջև ակնհյատ տարբերությունը կասկածի տակ է դնում ստորագրությունդ:

Dayana
09.04.2009, 11:09

Ողջույն Լավ Ոստիկան: :)
Ստորագրությունս հեսա մգացնելու եմ, որ շեշտվի` Ես միշտ նույնն եմ, գուցե ուղղակի այլ կերպ եմ արտահայտվում, բայց վերջին 2 տարին լրիվ նույնն եմ` համենայն դեպս ստորագրույանս տակ չթաքնված մտքով: :)

Լավ ոստիկան
09.04.2009, 16:57
Լուսարար ջան, մենք ինքներս մեր մտքերի արտահայտությունն ենք: Երբ դրանք փոխվում են, փոխվում ենք ինքներս: Բայց դու երևի ճիշտ ես՝ տրամաբանությունը փչանում է, երբ նրան ստիպում են գործ ունենալ մարդու նման բարդ մեխանիզմների հետ:
Հարց :) . Ե՞րբ է մարդու մոտ ցանկություն առաջանում հայտարարել, որ ինքը շարունակում է նույնը մնալ…

Dayana
09.04.2009, 17:21

Երբ ամեն կողմից որոշում են, որ դու փոխվել ես ու նահանջել համոզմունքներումդ :) իսկ դու նույնն ես, լրիվ նույնը :)

Ֆրեյա
09.04.2009, 18:00
Ահագին էլ շատ ընկերներ ունեմ` մեկը-մեկից լավը, բայց էս ինչ-որ ռուս ձյաձիկ ա ասում:

Արա դե էս ինքնահոսի թողած զիբիլները չեմ սիրում էլի, հո զոռով չի: Հա, էս իմ զիբիլ անվանվածին խելոք մարդիկ ճշմարտություն են անվանում: Ես էդ ձեր ճիշտերի դեմ ունեմ իմ սխալը, բայց իմ սխալը ուրիշի ճշտի վրայով չի թռնում, թիկունքից չի գալիս ու էն բանից չի անում, չի խանդում, չի պարտադրում ուրիշներին, սուտ չի ասում, ձևեր չի թափում, զոհ չի խաղում, կեղծ սիրալրիության տակ չի ճռթճռթում ու էլի ահագին բաներ չի կարում անի: Ենթադրություններ չի անում, հետո էդ հրամցնի որպես մաքուր ճշմարտություն, չի խեղդում իրա գոյությամբ` դե գոնե ինձ :)) ու հուսով եմ էլի ինչ-որ մեկի: Իրա համար, իրա աջը քաշած ապրումա: /Եթե խանգարի, դու միայն ակնարկի :) / Հետո, շատ հետո, երբ էդ իմ սխալը կավարտվի ու կգա հերթական ճիշտը, կբացատրեմ, թե ինչիա ինքը տենց ուժեղ սխալ: Միշտ էլ մեր չգործած մեղքերն ավելի ծանր են մեր վրա նստում, քան գործածները: Գուցե, էդ ժամանակ ինքն արդեն ակտուալ չլինի, բայց ես կփորձեմ բացատրել լա՞վ : Все пройдет, пройдет и это :)

Հ.Գ. Դլյա տեխ կտո բիլ վ տանկե, էս գրառումը դեպրեսված չի :)

Դայ, առաջ քո գրառումներում հնարավոր չէր տեսնել "արա", "զիբիլ" բառերը ու ագրեսիվ որևէ բան...
Չգիտեմ ինչն է փոխվել, բայց ինձ այսպիսին ավելի ես դուր գալիս, կոնկրետ ինձ... :)
Ես գիտե, որ իրականում քո մեջ չես փոխվել, էլի նույն մարդն ես, բայց խոելու կարիք ունես..
Ոնց որ մի մարդ, որ մի օր հոգնում է ամեն ինչից ու անում այն, ինչ իր սրտով է...
Մի վախեցիր փոխվելուց... Սա կանցնի, ու նորից կգա մի օր, երբ էլ չես ուզենա վատ բաներ ասել...
Ուղղակի ասա վերջացրա :love

Dayana
09.04.2009, 18:05

Ան ջան առաջ էլ էի ասում, ուղղակի ուրիշ կերպ էի արտահայտվում: Ասելիքս չի փոխվել, ոչ էլ աշխարհայացքս, համոզմունքներս, ուղղակի ասելուս ձևնա փոխվել: Փորձում եմ ավելի հասկանալի լեզվով ասել :)
Շնորհակալ եմ:

Լավ ոստիկան
09.04.2009, 18:24
Երբ ամեն կողմից որոշում են, որ դու փոխվել ես ու նահանջել համոզմունքներումդ :) իսկ դու նույնն ես, լրիվ նույնը :)

Դեմքիս Թռնող ջան, հին հայկական մի էսպեսի խոսք կա. "Առանց կրակ ծուխ չի լինում": Բայց քո հանդեպ ունեցած իմ ջերմ զգացմունքները ստիպում են ինձ կասկածի տակ առնել այս խոսքի իրավացիությունը: Բացի էդ, Կիպլինգն էլ մի “տխմար” բանաստեղծություն ունի, կոչվում է “If”. Ես միայն առաջին քառյակը մեջ կբերեմ, ու օգտվելով քո թեմայում օտար լեզվով գրառումների հանդեպ ունեցած մոդեռատորների հանդուրժողականությունից, մեջ կբերեմ օրգինալը.
If you can keep your head when all about you
Are losing theirs and blaming it on you;
If you can trust yourself when all men doubt you,
But make allowance for their doubting too;

Հ. Գ.
Ի դեպ, ես չեմ որոշել, որ դու նահանջել ես, ինչպես նաև չեմ որոշել, որ դու տեղում ես մնացել… :love

Lion
10.04.2009, 22:21
Մոդերատորական: Գրառումը ջնջված է թեմայի հեղինակի խնդրանքով:

Artgeo
10.04.2009, 23:33
Մոդերատորական: Թեմայի հեղինակի և նրան սատարող բազմաթիվ ակումբցիների խնդրանքով վերևի գրառման հեղինակի ցանկացած հաջորդ գրառում իմ կողմից մեծ հաճույքով կջնջվի:

Dayana
13.04.2009, 10:58
Երեկ մինչև Երեքն անց նստել ու մի ֆիլմ եմ նայել թմրամոլների մասին: Շատ հետաքրքիր ֆիլմա ու եթե ինձ լսեք` կնայեք: Դե քանի որ չեք լսի, մի էլ նայեք :)) Ֆիլմը խորհուրդ է տվել ակումբի Rayader-ը ում խորհուրդ տված ֆիլմերից արդեն երկրորդն եմ նայում` Once -ից հետո ու շատ հավանում եմ: Լավ, ոչինչ չեմ ուզում պատմել, գուցե ինչ-որ մեկդ ցանկացնա դիտել: Ֆիլմի վերնագիրն է ` Requiem For A Dream: Ֆիլմը դիտելը խիստ կապվածա ակումբում քննարկվող ` Ինչպես եք վերաբերվում Թմրամոլներին թեմայի հետ: http://image.hotdog.hu/_data/members1/093/996093/images/egyeb_fotok/requiem_for_a_dream2.jpg

Rayader մերսի :)

Sunny Stream
13.04.2009, 12:10
Երեկ մինչև Երեքն անց նստել ու մի ֆիլմ եմ նայել թմրամոլների մասին: Շատ հետաքրքիր ֆիլմա ու եթե ինձ լսեք` կնայեք:Ֆիլմի վերնագիրն է ` Requiem For A Dream:
Rayader մերսի :)
Նայել եմ, ընտիր ֆիլմ է, երկար ժամանակ տպավորության տակ էի գտնվում, անընդհատ տարբեր կադրեր էին գալիս աչքիս առաջ... հաստատ արժի նայել: Թե կուզես, 4 սաունդտրեկ ունեմ` թավջութակի հրաշք ստեղծագործություններ են ;)

Enipra
13.04.2009, 18:59
Արմին ջան, կարող ես էլ խաբար չտալ, հեսա ես էստեղ անձամբ կխոստովանեմ: :P
Դուրս չեկավ էս ֆիլմը, ժողովուրդ: Ծեծել չկա: :}

Ակումբի ֆիլմային թեմաներում էս կինոյի մասին բոլոր կարծիքները կարդալուց հետո մտահոգվեցի նույնիսկ. կա՛մ ես էն գլխից էլ բան չեմ հասկանում կինոներից, կա՛մ ահավոր սառել եմ էս սառը Եվրոպայում, բայց որ առանձնապես չազդվեցի ու նույնիսկ որոշ պահեր ինձ հիստերիկ ու ծիծաղելի թվացին, փաստ ա: :8

Ռուֆուս
13.04.2009, 19:03
Երեկ մինչև Երեքն անց նստել ու մի ֆիլմ եմ նայել թմրամոլների մասին: Շատ հետաքրքիր ֆիլմա ու եթե ինձ լսեք` կնայեք: Դե քանի որ չեք լսի, մի էլ նայեք :)) Ֆիլմը խորհուրդ է տվել ակումբի Rayader-ը ում խորհուրդ տված ֆիլմերից արդեն երկրորդն եմ նայում` Once -ից հետո ու շատ հավանում եմ: Լավ, ոչինչ չեմ ուզում պատմել, գուցե ինչ-որ մեկդ ցանկացնա դիտել: Ֆիլմի վերնագիրն է ` Requiem For A Dream: Ֆիլմը դիտելը խիստ կապվածա ակումբում քննարկվող ` Ինչպես եք վերաբերվում Թմրամոլներին թեմայի հետ: http://image.hotdog.hu/_data/members1/093/996093/images/egyeb_fotok/requiem_for_a_dream2.jpg

Rayader մերսի :)

Պաշտում եմ էս ֆիլմը :love Մի ժամանակ կար, երբ ամիսը մի անգամ պարտադիրը ֆիլմը նայում էի, արդեն սկսել էի խելագարվել... :oy

Սաունդթրեքն էլ է լավը, լրիվ ունեմ, ցանկացողներին կարող եմ տալ :)

Dayana
14.04.2009, 20:50
Օրենքներ Շամաննոցի մանուշակագույն պատերի, դառը սուրճի ու ավանդական դարձած անանասի հյութի հաստատմաբ` 3 կողմ, մեկ ձեռնպահ.

. Էլ չսխալվել - առաջին մի քանի դյուժինից հետո ճիշտ ժամանակին արված տրամաբանական հետևանք:
. չնստել գիշերը մինչև հազարը կամ մի քիչ ավելի հիմար համակարգչի առաջ - առողջության հերն անիծելուց հետո խիստ տեղին որոշում:
. չվախենալ` ոչ մթությունից, ոչ ցավից, ոչ մենակությունից - միևնույն է չի օգնելու:
. չսկսել խոսակցությունն ու չավարտել այն - առաջին կետրի տրամաբանական հետևանք:
. չմտածել ուրիշների մասին - իրենք իրենց մասին կմտածեն:
. չափսոսալ, չխղճալ - նախորդ կետի տրամաբանակն շարունակություն:
. չնվնվալ - ձեռի հետ էս էլ գրեցի :))
. սուրճ չխմել - որովհետև էս թույնից ձեռքերս սկսում են դողալ:
. չանհանգստանալ - ամեն ինչ լավ է լինելու:

Ու թե ինչ եմ անելու էս բոլորի փոխարեն, դեռ չեմ որոշել: Թողնենք դա Շամաննոցի արևոտ անկյունում մենակ նստելու հաջորդ շանսին:

Լավ ոստիկան
14.04.2009, 23:33
Էս ի՜նչ ես գրել: :oy
Ամեն ինչ պարզ, հստակ, տեղը տեղին, ո՛չ հարցերի տեղիք է տալիս, ո՛չ երկիմաստության:
Սատանեն ասում է, վերցրու և օգտագործի ակումբի կանոնադրության փոխարեն:

Dayana
15.04.2009, 17:54
Աշխարհում շատ քիչ են բառերը կարևորագույնն արտահայտելու համար: Ու դժվարա էդ ամեն գրել անձեռոցիկի ծռմռատվող սպիտակ մակերևույթին: Ճիշտ էր մարմինը կոտրատող ակնոցներով մարդը` առնետ խանդը կրծում է, բայց ոչ ինձ: :) Ու էդ ամենից զատ` есть приятное обстоятельство, я .... չեմ ասի :P :dance

Rhayader
16.04.2009, 00:23
Երեկ մինչև Երեքն անց նստել ու մի ֆիլմ եմ նայել թմրամոլների մասին: Շատ հետաքրքիր ֆիլմա ու եթե ինձ լսեք` կնայեք: Դե քանի որ չեք լսի, մի էլ նայեք :)) Ֆիլմը խորհուրդ է տվել ակումբի Rayader-ը ում խորհուրդ տված ֆիլմերից արդեն երկրորդն եմ նայում` Once -ից հետո ու շատ հավանում եմ: Լավ, ոչինչ չեմ ուզում պատմել, գուցե ինչ-որ մեկդ ցանկացնա դիտել: Ֆիլմի վերնագիրն է ` Requiem For A Dream: Ֆիլմը դիտելը խիստ կապվածա ակումբում քննարկվող ` Ինչպես եք վերաբերվում Թմրամոլներին թեմայի հետ: http://image.hotdog.hu/_data/members1/093/996093/images/egyeb_fotok/requiem_for_a_dream2.jpg

Rayader մերսի :)

Դու «Ֆանտանը» նայի))) հետո սաունդտրեկը կուզես: Ընդհանրապես, սաունդտրեկային կոմպոզիտորներից շատ եմ հարգում Կլինտ Մանսելին:

Dayana
16.04.2009, 14:17
ընկերության բաղադրատոմս...
Վերցնում ես մի բուռ սեր, մի քանի գդալ քնշանք, խառնում իրար, հարում մինչև համասեռ զանգված ստանաը, ավելացնում մի քիչ անտերբերություն, մի քանի գրամ խանդ, մեկ երկու գդալ հոգատարություն, ու ընկերությունը պատրաստ է: Միայն դրականից խուսափելու համար, կարող ես ավելացնել մի պտղունց անտարբերություն, զգու~յշ, ասացի մի պտղունց, ոչ թե մի բաժակ, այն էլ անտարբերություն, ոչ թե ատելություն, նորից խառնել ես տարաները ...

Dayana
16.04.2009, 23:55
Rayader-ի խորհրդով սկսեցի փնտրել The Fountain ֆիլմը ու շատ զարմանալիորեն գտա իմ դիսկադարանից :)) Պարզվում է նայել էի, բայց լրիվ ուրիշ պայմաններում ու երևի քիչ բան էի հասկացել, չնայած դեռ շատ մութ մասեր մնացին: Մի խոսքով ֆիլմը "Ռակով" հիվանդ աղջկա ու նրա բժիշկ ամուսնու և նրանց "կյանքի ծառը" փնտրելու մասին էր: Սիմվոլիկան մի քիչ շատ էր, դրա համար էլ երևի ինքս քիչ բան հասկացա: Ողջ ֆիլմի ընթացքում ամուսինը տառապում է, կոտորում իրեն ու իհարկե ֆիլմի ավարտը ցույց է տալիս, որ ոչ ապարդյուն, սակայն կնոջ հոգեվիճակը մի տեսակ շատ թաքնված է: Խիստ հանգիստ, մեռնողը տենց չի լինում: Համ էլ օպուխլով հիվանդների մոտ անտանելի սրտխառնոցներ են լինում, իսկ էս կինը չուներ: Շատ լավն էր ֆիլմը, ու միևնույն ժամանակ մի տեսակ անբնական մասը շատ էր: Մի խոսքով խորհուրդ կտամ նայել, ինքներդ եզրահանգումներ կատարելու համար: Ռայադեր, մի անգամ էլ շնորհակալություն: Սպասում եմ հաջորդ ֆիլմի խորհրդիդ ;)
http://www.thecinemasource.com/moviesdb/images/The_Fountain%20-%20Poster.jpg

Dayana
17.04.2009, 11:38
Էսօր լավագույն ընկերներիցս մեկը պատմում էր իր երազը: Լավն էր, բայց բարկացա, ազնիվ խոսք: Ինչի ուրիշի երազում և ոչ թե իմ, հը՞ կարող եք ինձ բացատրել :( Վերջ, էսօր գլխիս անտենա եմ կպցնելու, որ էդ երազի ալիքը բռնացնեմ :))

Dayana
18.04.2009, 01:55
Ներքին հավասարակշռւթյան էս վիճակի մասին երազել եմ վերջին մի քանի ամիսը: Սիրտս բերնեբերան լցվելա սիրով ու հանգստությամբ: Մոտս նենց տպավորությունա, որ Աստված հենց նոր իմ գործած ու չգործած բոլոր մեղքերը ներելա ու ես չգիտեմ ինչի ուզում եմ ներեմ բոլորին, ովքեր երբևէ ինչ-որ մեղք են գործել: Բոլոր կողոպտիչներին, մարդասպաններին ու ծայրահեղ անհանդուրժելի սրիկաներին կարող եմ ներել: Էլի էն աննորմալ վիճակներիցա, որ ուզում եմ գոռամ` աաա, մարդիկ, ես երջանիկ եմ, բայց բավականա ինչ-որ մեկը հարցնի` ինչու? ու ես կկախվեմ :)) Առանց պատճառ, հենց էնպես, ուղղակի, չգիտեմ :) ուղղակի երջանիկ եմ ու վերջ: Վերջին անգամ չեմ էլ հիշում, թե որերորդ դասարանում եմ ադիալով փաթաթվել ու բազմոցին կուչ եկած ինչ-որ ֆիլմ նյաել (արցունքների առկայությունը պարտադիր է :) ) Գիտեմ, որ Արտակը մի անգամ արդեն գրելա կյանքի բալանսավորման մասին, բայց ես էլ ասեմ, էս աշխարհում ամեն ինչ բալանսավորվածա, բոլոր գույները, մարդկային հարաբերությունները, զգացմունքները, հոգեվիճակները, ամեն, ամեն ինչ, ու էդ լավա, արտակարգ լավ: Կարիք չկա կյանքը պլանավորել տաս տարի առաջ, որովհետև երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի, իսկ քանի դեռ էսօրը կա, ապրենք, ու ապրել, չի նշանակում կյանքի ենթադրյալ հաճույքները վայելենք, այլ ուղղակի փորձենք երջանիկ լինել :)

Հ.Գ. Եթե շատ նյարդայնանաք, կարող եք ինձ անտեսվածների ցանկում ավելացնել, բայց եթե կարդացիք, խաղաղություն ու հոգեկան հավասարակշռություն ձեզ :)

Dayana
18.04.2009, 19:28
Հիմա մի տեսակ իրարից խուսափում ենք, բայց էդ ժամակավոր բանա: Միշտ լինում են դեպքեր, որ ուղղակի չենք շփվում, կարող ենք միայն թեթևակի բարևել կամ նույնիսկ չբարևել, լինել հեռու, չտեսնվել օրերով կամ տեսնվել խիստ հազվադեպ, բայց կապը, էն գերբնական կապը միշտ կա: Էդ իսկական սերնա: Մենակ քո հետ կարող եմ էդքան անկեղծ լինել, բաց ու ասել ամեն ինչ` ինչ զգում եմ, մենակ դու կարող ես տալ կյանքի կարևորության խորհուրդներ, մենակ քո հետ կարող եմ անվերջ վիճել, մենակ դու ինձ կարող ես մեծավարի խրատներ տալ, մենակ քո աշխրհի ամենասիրուն աչքերը կարող են ինձ տենց նայել, մենակ դու կարող ես անունս տենց սիրուն փոքրացնել… Չգիտեմ կյանքն ինչեր ա մեր համար պատրաստել ու գուցե լինի ժամանակ, որ տարիներով չհանդիպենք, չխոսենք, նույնիսկ հեռազանգելը “ճոխություն” համարվի, բայց մի օր, թեկուզ տաս տարի չհանդիպելուց հետո, մի օր, կհանդիպենք իրար, կնստենք մի տաքուկ սրճարանում, դու սուրճ կվերցնես, իսկ ես կանաչ թեյ ու կզրուցենք, նենց, ոնց մենակ ես ու դու ենք զրուցում, ու դու կվառես սիգարետն ու ծուխը մի կողմ կփչես ու երկրորդ գլանակին, ինչպես հիմա, ես կասեմ. “Քիչ ծխի էլի, պապ…” :)

Dayana
20.04.2009, 22:24
Էսօր նամակ եմ ստացել հետևյալ տեքստով`
Dear Jobseeker,

One of our Affiliates, would like to find out if you would like to apply to live and work in the USA. Please click on the links below to apply today.

Kind Regards,
TipTopJob Team

Գիտեմ որ հեքիաթիա նման, որ Ամերիկայում գործ գտնելու համար նորմալ հետաքրքրվելա պետք, լիքը ինտերվյուներ բան ման, իսկ էս ծիպ-տոպում դեռևս ուսանող ժամանակ էի գրանցվել: Մի խոսքով համ գիտեմ որ հոքիաթա, համ էլ Սատանեն ասումա րեզյումե ուղարկի :)) Բայց ախր եթե ստացվի՞, ոնց կարող եմ թողնել ամեն ինչ ու գնալ, իսկ ստացվելու դեպքում հետ կանգնելն էլ մի բան չի: Չգիտեմ, ի՞նչ անեմ :esim Չեմ ուղարկի, թող գրողիծոցը գնան իրանց Ամերիկայով, իրանց Սիլիկոնե կրծք...էէէ ինչ եմ ասում, Սիլիկոնային Հովտով ու ամեն ինչով, ես ստեղից գնացողը չեմ: Էդ էր պակաս, ինձ սեփական երկրից "աբիժնիկ" անվանեն :beee կամ էլ գնամ էնտեղ ու ամեն հեռախոսազանգի հետ ասեմ, որ "Հայաստան ասելիս, շրթունքս ճաքում է":

Թե ասա ինչի տենց ոգևորվեցիր, անլուրջ նամակ էր էլի :))

Dayana
21.04.2009, 08:59
Տոմի Ռեվեն իմ փոխարեն էս խոսքերն ասելա ու երևի լավա ասել, որովհետև իմ խելքն էսքան չէր ձգի: Էն մի քանի շատ սիրելիներին, ովքեր երեկ իմ պատճառով անախորժություն ունեցան՝

I know I wasn't there
When you needed me the most
I know I didn't care
And was afraid to get so close
Tonight it's getting hard to fall asleep
'Cause it's becoming clear that I broke all into pieces
And I can not reverse it
So I've got one more thing to say

I'm sorry for your pain
I'm sorry for your tears
For all the little things I didn't know
I'm sorry for the words I didn't say
But what I still do
I'm still ...

I know I let you wait
I've been away for far too long
But now I can relate
To everything that I did wrong
Stop breathing when I think I'm losing you
And there'll be no excuse so I'm on my knees
So listen please
Let me hold your hand once again

I'm sorry for your pain
I'm sorry for your tears
For all the little things I didn't know
I'm sorry for the words I didn't say
I'm sorry for the lies
I'm sorry for the fights
For not showing my love a dozen times
I'm sorry for the things that I've called mine
But what I still do
I'm still loving you

That's what I will always do

comet
21.04.2009, 09:57
Թե ինչու մինչև հիմա չէի կարդում գրառումներդ:love:oy
Լավն էր Դայուշ, հատկապես ընկերության բաղադրատոմսը:

ավելացնում ես մի քիչ անտերբերություն
Էս մասին կարելի է ուշադրություն դարձնել, հետաքրքիր էր:)

Rhayader
22.04.2009, 12:09
Սպասում եմ հաջորդ ֆիլմի խորհրդիդ ;)
http://www.thecinemasource.com/moviesdb/images/The_Fountain%20-%20Poster.jpg
Ֆիլմը միասին կնայենք, կբացատրեմ:
Կինը մեռնում է քաղցկեղի վաղ ստադիայում:, ի միջի այլոց:

Հաջորդը՝ La cite des enfants perdus (Կորած երեխաների քաղաքը)

Dayana
22.04.2009, 16:12
Ֆիլմը միասին կնայենք, կբացատրեմ:
Կինը մեռնում է քաղցկեղի վաղ ստադիայում:, ի միջի այլոց:

Հաջորդը՝ La cite des enfants perdus (Կորած երեխաների քաղաքը)

Էդ քաղցկեղի մասը հասկացել էի :)) /էշչյո բի/, բայց էն մատանու խուճուճ պահերը էնքան էլ չէ :oy

Dayana
23.04.2009, 14:11
6 միավորի տարբերությունը սկսելա նյարդայնացնել - անիմաստ ա:
Մեր հարևանի բազմաչարչար շունը բակ դուրս գալուցս ոգևորվումա - ապուշ կենդանի դուրս եկավ:
Սեղանիս դրված կենդանիները գազանանոց են հիշացնում - կյանքի գազանանոց՝ իրական գազաններով:
Կիրառական vs ՎեՏե կռիվը կոկորդիսա կանգնաել - ինչ լավա՞, որ մասնագիտությունս փոխում եմ:
Ծյոծյա Նաձյային չեմ ճանաչում, բայց համարն են տվել - Միմինո թե՞ անկապ չարչարանք:
Մոխրագույնը կամաց-կամաց փոխարինվեց կանաչով ու ինչքան էլ որ տարօրինակ չլինի, դառավ կարմիր - գերագնահատել էի վտանգը, իրականում 0-ից չտարբերվեց:
Բայց մեկ է, էդ վեց միավորի արբերությունը լավը չի - չեմ համակերպվում պարտության հետ, ավելի շուտ, քո հաղթանակի ;) - ուղղակի քեզ հակառակ - (c) ես :)

Dayana
25.04.2009, 17:48
Էն, որ ես կինոման եմ` փաստա: Բայց ես նաև մուլտաման եմ :oy ահավոր շատ եմ սիրում մուլտիկներ: Ուզում եմ մուլտերի հնգյակ կազմեմ ու ոչ մի կերպ չի ստացվում, ախր շատ-շատ են է: Փորձեմ մի թեթև իրար գլուխ հավաքել`
1. Ռուսալոչկա - էս մուլտի հետ ոչինչ չեմ փոխի, երգը, ռուսալկան` սիրու~ն, պրինցը` ոչ պակաս սիրուն :)) ամեն ինչ սիրում եմ `էս մուլտիկի մեջ, դրա համար էլ ինքը առաջին տեղումա:
2. Բրեմենյան երաժիշտները - երեքն էլ սիրում եմ` մեկը մեկից շատ, համ առաջինը, համ վերադարձը համ էլ իրանք 20 տարի անց: Համարյա բոլոր երգերը անգիր գիտեմ :love
3. Մաուգլին - էս մուլտը մի քիչ մեծական ա, շատ խորը, շատ լավնա: Համոզված եմ, որ 80 տարեկանում էլ նայելու եմ:
4. Գտնված երազը - Կարծում եմ հայերի ամենասիրելի մուլտիկներից մեկնա: Շատ բարի մուլտա:
5. Անաստասիա - Էս մուլտը հայտնաբերել եմ մի երեք տարի առաջ: Շատ սիրուն մուլտա: Անաստասիա Ռոմանովայի մասինա: Շատ սիրում եմ իմպերատրիցայի կերպարը ու կուզեի իրա նման ուժեղ լինեի մեկ էլ տենց սիրուն` 80-ն անց տիկինա, բայց նենց ասանկա ունի~ :love մեկ էլ էս մուլտի մեջ մի երգ կա, որ Անաստասիայի շկատուլկայի երգնա, դա էլ եմ շատ սիրում` once upon in December ... մնացածը չեմ հիշում, երեկ էս մասը ականջովս ընկավ:

Մի օր կշարունակեմ, որովհետև սիրելի մուլտերս շատ-շատ են:

Երկնային
25.04.2009, 18:16
1. Ռուսալոչկա - էս մուլտի հետ ոչինչ չեմ փոխի, երգը, ռուսալկան` սիրու~ն, պրինցը` ոչ պակաս սիրուն:)) ամեն ինչ սիրում եմ `էս մուլտիկի մեջ, դրա համար էլ ինքը առաջին տեղումա:

ничего я не видела.. только его.. :love

Երկնային
25.04.2009, 18:24
5. Անաստասիա - Էս մուլտը հայտնաբերել եմ մի երեք տարի առաջ: Շատ սիրուն մուլտա: Անաստասիա Ռոմանովայի մասինա: Շատ սիրում եմ իմպերատրիցայի կերպարը ու կուզեի իրա նման ուժեղ լինեի մեկ էլ տենց սիրուն` 80-ն անց տիկինա, բայց նենց ասանկա ունի~ :love մեկ էլ էս մուլտի մեջ մի երգ կա, որ Անաստասիայի շկատուլկայի երգնա, դա էլ եմ շատ սիրում` once upon in December ... մնացածը չեմ հիշում, երեկ էս մասը ականջովս ընկավ:

http://www.youtube.com/watch?v=naN9UtfXVsY

Dayana
25.04.2009, 19:30
ничего я не видела.. только его.. :love

ահա :love ու էդ մի անգամ, Դեկտեմբերին չէ? ;)
Շնորհակալ եմ Նյուտ, շատ :love հիմա կարող եմ երգել Անաստասիայի հետ :oy

Փոքրիկ
25.04.2009, 19:33
Անաստասիա - Էս մուլտը հայտնաբերել եմ մի երեք տարի առաջ: Շատ սիրուն մուլտա: Անաստասիա Ռոմանովայի մասինա: Շատ սիրում եմ իմպերատրիցայի կերպարը ու կուզեի իրա նման ուժեղ լինեի մեկ էլ տենց սիրուն` 80-ն անց տիկինա, բայց նենց ասանկա ունի~ մեկ էլ էս մուլտի մեջ մի երգ կա, որ Անաստասիայի շկատուլկայի երգնա, դա էլ եմ շատ սիրում` once upon in December ...
:loveվաաախ, նենց եմ սիրում էս մուլտն ու մեջի երգերը :oy
:oyՄերսի Արուս, ես էլ հեսա կլսեմ

Dayana
27.04.2009, 14:15
Ճիշտ են ասում՝ վախեցեք ձեր երազանքներից, դրանք կարող են իրականանալ: Չհասցրեցի նորմալ երազել, մեկ էլ հոպ՝ ու դիմացս դրվեց: Մի անգամ ռեջեքթ արեցի, որոշեցի մնալ "հարազատ ցեխի" մեջ, հիմա երկրորդն ունեմ՝ ավելի լուրջ, ավելի իրական, բայց վախից դողում եմ: Կդիմանա՞մ: Ախր էդ քիչ ժաանակ չի, ահագին շատա: Բայց ես ինչպես միշտ ժամանակից առաջ եմ ընկնում: Էդ ուղղակի փորձա, որը կարող ա ուղղակի չստացվել ու վերջ, իսկ ես սարսափահար եմ եղել: :( Երկու տարբերակ ունեմ՝ կամ հրաժարվում եմ ու շաունակում ապել ինչպես հիմա, կամ ընդունում եմ ու պայքարում դրա համար, մի քիչ ինձ նեղություն եմ տալիս ու ցտեսություն անգույն կյանք, բարի գալուստ երազանքների աշխարհ, կարոտախտից "սատկող" հիվանդով: Նույնն եմ զգում ինչ առաջին անգամ զանգելիս, նույն հեռավորության զգացողությունը, ախր մի քանի կիլոմետր ա արբերությունը ՝ 2 կամ 3, ոչ ավելի:
Մեկը չկա ասի, ինչ ես պանիկայի մեջ ընկել, նույնիսկ 10-ից մեկ շանս չունես, արդեն պանիկայի մեջ ես ընկել :))
Հ.Գ. Կարոտել եմ...

Dayana
28.04.2009, 22:20
Այսօր զգում էի, որ ինչ-որ բան պակաս էր, բայց խիստ գրաֆիկը թույլ չէր տալիս սթափ մտածել ու փրձել հասկանալ `թե ինչ: Հենց նոր, երբ վերջապես կարողացա միացնել համակարգիչս , հասկացա, թե ինչն էր պակաս: Ու էդ ախր էնքան ակնառու էր: Հոգնածությունս թույլ չի տալիս մի կարգին անհանգստանալ, բայց... կարոտեցի... :)
Ինչ-որ բան հաստատ պակաս է, խիստ պակաս` ինձ համար :)

Dayana
29.04.2009, 10:16
Դեպք մեկ /կամ առաջին օր/ - անհանգստանալու կարիք չկա:
Դեպք երկու - պետք է ուշադիր լինել, միտում կա օրինաչափություն դառնալու:
Դեպք երեք - օրինաչափություն:

Հ.Գ. Մնաց 4 միավոր :P բայց ի՞նչ կռիսն եմ ես՝ հակառակվելու մասնագետ :D :oy

Dayana
30.04.2009, 22:52
Հավատ.
Ի՞նչ բան է առհասարակ հավատն ու ո՞նց է ինքը ձևավորվում: Կան դեպքեր, որ էսպես ասած տեղումդ նստած ես մեկ էլ հոպ ու սկսում ես հավատալ ինչ-որ բանի, ինչ-որ երևույթի, կամ չգիտեմ ինչի, ու դրա հետ մեկտեղ կան դեպքեր, եր ուղղակի չես հավատում: Ինչքան էլ հանճարող համոզողներ լինեն մեկ է, չես հավատում ու վերջ: Երբեմն կարք է լինում ինքդ քեզ համոզելու, նույն բանը մի քանի անգամ կրկնելու համար, որ հավատաս, բայց կարծում եմ հենց էնպես չի, որ առաջացել է ՝ Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել արտահայտությունը ու ինքը ժամանակի ընթացքում ձևափոխվել, արտապատկերվել է տարբեր հարթյուններում…
Կան երևույթներ, որոնց ես հավատում եմ աչքերս փակ, կան էնպիսիք, որ ինձ համոզել են դրանում, կան երրորդները, որ ես ինքս եմ ինձ համոզել դրանում ու կան էնպիսի իրավիճակներ, երևույթներ, որ թեկուզ մի մեխով երկու ոտս մեխեն, մեկ է՝ չեմ հավատում: Ու առհասարակ, լավ է չհավատալ, քան թե հավատալ ու մի օր պարզել, որ դա սուտ էր:

Մոտս լրիվ նույն վիճակնա, ինչ մի 18-20 տարի առաջ, երբ իմացա, որ ձմեռ պապիկ գոյություն չունի ու ծնողներիս խնդրանքով՝ ձմեռ պապիկի շորերով, մեզ նվերներ էր բերել Արայիկը : Հենց նոր լրջորեն գիտակցեցի, որ ձմեռ պապիկ չկա… ու... չէր էլ կարող լինել...

dvgray
01.05.2009, 05:46
Հավատը դա նվիրվածություն է, հավատը դա …
մեկը հավատում է օբեկտին, մյուսը սուբեկտին, էն մեկն էլ գործողությանը, որը պետք է կատարվի…
հավատում եմ որ աշխարհը արդար է: հավատում եմ որ լավին միշտ լավն է հասնում:

Հ,Գ. Դայանա, կներես, որ առանց թույլատրության քո անկյուն "խցկվեցի" :)

Dayana
01.05.2009, 12:11

Գուցե, ուղղակի իմ "հավատացած" լավը պարզվեց որ լավը չի :8 կամ սխալ հավատ էր կամ լավին լավը չի հասնում, ինչևէ, դեռ "հավատում եմ"... :)

Հ.Գ. Շնորհակալ եմ, որ "ներխուժել" ես իմ թեմա :love էլ ով, եթե ոչ դու :oy

Dayana
01.05.2009, 16:06
Ծիծաղս գալիս է: :(
Հանճարների տեսությունս դեռ շարունակում եմ ու զարմանում դահիճի՝ ինձ մի կախեք աղերսանքի վրա…
Զարմանում եմ սրիկային սրիկայության համար սիրելուս վրա…
Ատել չկարողանալուս վրա…չնայած…ընկերներիցս մեկն ասում է, որ դա իմ "ուժն" է… /տեսնես քանի դեցիբել է էդ անպետք ուժը/ուժգնությունը /
Ծայրահեղ զարմանում եմ սեփական ապուշությունն ուրիշի գլխին բարդող, ուրիշի երջանկությունից սեփական դժբախտությանը բացատրություն պահանջողների վրա…
Էժան դերերի համար իրար գլուխ ջարդողների վրա…
Սեփական փոքրությունը մեծ-մեծ անվանումների տակ ծածկողների վրա… ու առհասարկ, դեռ զարմանում եմ :)

Dayana
03.05.2009, 14:07
Գրեթե ամեն օր նույն հարցն են տալիս ու ամեն օր նույն պատասխանն եմ տալիս: Նենց եմ հոգնել էդ հարցից ու էդ պատասխանից: Ես ոչինչ չգիտեմ, չգիտեմ ինչ է լինելու, ես գուշակ չեմ, ինքս ոչինչ չեմ արել, ոչինչ չեմ փոխել ու չեմ էլ կարող: Անկախ նրանից, թե ես ինչ եմ "մտածում", երկրագունդը միշտ նույն ուղով է պտտվում ու նույն արագությամբ: Ես չգիտեմ, թե մի տաս օրից ինչ է լինելու, գուցե ոչինչ էլ չի լինելու, ես... նորից նույն հարցի առաջ եմ կանգնել, ինչ` անցյալ տարի ... :)

Dayana
03.05.2009, 19:48
Ժամանակ առ ժամանակ կարդում եմ ստցածս վարկանիշներն ու այն գրառումները, որոնց համար ինչ-որ մարդիկ վարկանիշ են տվել: Երբ վարկանիշ եմ ստանում, չեմ մտածում` վայ, էլի վարկանիշ, հեսա կանաչ կուբիկներս կավելանան, այլ անմիջապես մտնում եմ կարդալու, թե ինչ է գրված տեքստում, որովհետև կան վարկանիշներ, որոնց տեքստը միլիոն միավոր ու կանաչ կուբիկ արժի:
Վարկանիշների տեքստը, ինչպես ասեցի, կարող է լինել շատ թանկ, բայց կան վարկանիշներ, որ կանաչ կուբիկ կարող են առաջացնել ակումբում, ու մի մեծ, կարմիր "ակոս"` էնտեղ, ներսումդ: Քիչ առաջ կարդում էի վարկանիշային տեքստերս ու նկատեցի, որ երեք գրառում, որ ուղղված են եղել կոնկրետ մարդու, ստացել են վարկանիշ այդ մարդուց` "անտեղյակության խորանարդ" տեքստով :)) Մի վարկանիշ ունեի, որ հիմա ջնջված է, դրա համար անտանելի ափսոսում եմ:

Հ.Գ. Ետ տվեք իմ ամենաթանկ վարկանիշը :cry2

Dayana
06.05.2009, 11:22
Իրականության կրկնողություն երազի տեսքով... մի քանի դեկորատիվ նյուանսներ...
Աշխարհս տապալող 1,8 սմ տրամագծով "հրեշ"...
Ակնոցներովը էլի կոկորդն է "պատռում" ՝ Я не подарок, твою м*ть:)
իսկ բարձր հասարակությունը իր "կանոններն է թելադրում" - մի քիչ դանդաղ խնդրում եմ, ես գրի եմ առնում ...
7 միավոր... :)

Dayana
08.05.2009, 09:51
Կյանքի պլանավարում միայն առաջիկա 12օրվա համար, դրանից հետո... սցենարներ կա՞ն - լավագույններին կտրվեն դրամական պարգևներ :))
Կյանքի կարևորության մարդիկ - դեռ կան: Քո երիկամի ցավը՝ իմ երկամի ցավն է: Լավ եղի, խնդրում եմ: Էդ ինձ օդի պես պետք ա:
Առաջին շոշափելի արդյունք, ինչպես առաջին խոսք, ինչպես առաջին քայլ, ինչպես ամեն ինչի առաջինը՝ չափազանց հետաքրքիր ու ռիսկային: Փրփրագմփիկ վ ստուձիու :)
Հ.Գ. :)

Dayana
10.05.2009, 10:44
srtik -ի բլոգում կարդացի ծով գնալու մասին ու էլի հիշեցի, որ ես երբեք ծով չեմ տեսել, ավելի շուտ օվկիանոս: Հիշեցի Knocking on Heaven’s Door ֆիլմն ու էդ ֆիմի երկու մահամերձ հիվանդ խելառներին, որ ուզում էին օվկիանոս տեսնել: Ես էլ եմ ուզում Քանի դեռ չեմ տեսել, ստիպված եմ նկարներին նայել, հրաշքա չէ?
http://imagecache.allposters.com/images/pic/RHPOD/685-90~Pink-Sands-Beach-Harbour-Island-Bahamas-Atlantic-Ocean-Central-America-Posters.jpg
Ուզում ես ոտաբաց էս ավազների մեջ “տռճիկ” տալ…
http://p.webshots.com/ProThumbs/35/65435_wallpaper400.jpg
Բլոգումս օվկիանոսի նկար տեղադրելիս հիշեցի Սարոյանին, իսկ էս մեկին նայելիս հիշում եմ "Հեքիաթ Սալթան թագավորի մասին" մյուզիքլը: Ծով եմ ուզում :(

Երկնային
10.05.2009, 16:21
srtik -ի բլոգում կարդացի ծով գնալու մասին ու էլի հիշեցի, որ ես երբեք ծով չեմ տեսել, ավելի շուտ օվկիանոս: Հիշեցի Knocking on Heaven’s Door ֆիլմն ու էդ ֆիմի երկու մահամերձ հիվանդ խելառներին, որ ուզում էին օվկիանոս տեսնել: Ես էլ եմ ուզում Քանի դեռ չեմ տեսել, ստիպված եմ նկարներին նայել, հրաշքա չէ?

Դայ, ինչ հետաքրիր ա… գիշերը մեկի հետ զրուցում էի ու դա էի ասում :) որ երազում եմ գիշերով ծով/օվկիանոսում հայտնվել ու ափին ուղղակի ավազի վրա բոբիկ քայլել :love

հետո երազ տեսա… :oy

Dayana
10.05.2009, 17:35
Դայ, ինչ հետաքրիր ա… գիշերը մեկի հետ զրուցում էի ու դա էի ասում :) որ երազում եմ գիշերով ծով/օվկիանոսում հայտնվել ու ափին ուղղակի ավազի վրա բոբիկ քայլել :love

հետո երազ տեսա… :oy

Չէ, գիշերով ես կվախենամ :(
http://ibn1brahim.files.wordpress.com/2008/05/sea-night.jpg

տես ինչ սարսափելի է ծովը գիշերով...

Հ.Գ. Բայց քո երազից կարելի է փորձել :))

Katka
10.05.2009, 17:53
Չէ, գիշերով ես կվախենամ :(
http://ibn1brahim.files.wordpress.com/2008/05/sea-night.jpg

տես ինչ սարսափելի է ծովը գիշերով...

Հ.Գ. Բայց քո երազից կարելի է փորձել :))

Սարսափե՞լի: Սարսափելի գեղցկություն ու հանգստություն: Միայն թե մենակ չպետք է գնալ այնտեղ: Գնալ միմիայն նրա հետ:

Երկնային
10.05.2009, 17:57
Չէ, գիշերով ես կվախենամ :(

տես ինչ սարսափելի է ծովը գիշերով...

Հ.Գ. Բայց քո երազից կարելի է փորձել :))
եթե մենակ չլինես, հեչ էլ վախենալու չի :oy

Dayana
10.05.2009, 18:03
Սարսափե՞լի: Սարսափելի գեղցկություն ու հանգստություն: Միայն թե մենակ չպետք է գնալ այնտեղ: Գնալ միմիայն նրա հետ:

եթե մենակ չլինես, հեչ էլ վախենալու չի :oy

Ինձ համոզեցիք, մնում է իրան համոզեք :D :D բայց մեկ է, սարսափելի է գիշերային ծովը :oy ես նկարից այս կողմ վախենում եմ, թվումէ թե այ հիմա ալիքները էկրանից ներս են գալու ու ինձ խեղդեն: Նախորդ կյանքում երևի նավաբեկումից եմ մահացել :think

Artgeo
10.05.2009, 18:09
Գիշերը ծովը շատ սիրուն ա...

Dayana
10.05.2009, 18:25
Դե լավ, դե որ բոլորդ ծովասեր եք, տեսեք ինչ հրաշքա `
http://img.artoff.ru/_i/100/orig/1947.jpg
Էս տեսարանից վախից "լեղիս ջուր է կտրում", բայց միևնույն է ` հրաշք է :)

Հ.Գ. Էս մայակներում ինչ-ոչ մարդիկ են ապրում: Այ թե հաճույք կարելի է ստանալ էստեղ ապրելուց, բայց... առանց ինտերնետ ? :8

Katka
10.05.2009, 18:25
Ինձ համոզեցիք, մնում է իրան համոզեք :D :D բայց մեկ է, սարսափելի է գիշերային ծովը :oy ես նկարից այս կողմ վախենում եմ, թվումէ թե այ հիմա ալիքները էկրանից ներս են գալու ու ինձ խեղդեն: Նախորդ կյանքում երևի նավաբեկումից եմ մահացել :think

Ասա տեսնենք ու՞մ պիտի համոզենք:D Երկնային ջան, համոզելուց ո՞նց ես:

Երկնային
10.05.2009, 19:16
Դայ, մատդ ում վրա դնես, համոզող եմ :))

Եկվոր
11.05.2009, 09:05
Դայ, մատդ ում վրա դնես, համոզող եմ :))

Համոզելու կարիք չկա, ես համաձայն եմ:D:D:D

Dayana
11.05.2009, 13:07
Հլը բոլոր օֆտոպները վերցրեք ու մարշ Զրուցարան :P

Անգլերենում մի հատ պուպուշ արտահայտություն կա ՝ bad habites. Անգլերեն վատ գիտեմ ու ճիշտ հայերեն թարգմանությւոնը չգիտեմ, բայց մոտավորապես ՝ վատ սովորություն: Դրանցից է օրինակ "եղունգ կրծելը": Մարդը միշտ գիտակցում է, որ դա վնաս է, սակայն առանց դրա չի ակրողանում՝ ախր դա նյարդերն է հանգստացնում: Մի օր հաստատ պետք է հրաժարվել էդ վատ սովորությունից: Մենք ամեն օր գիտակցում ենք, որ վատ սովորությունները մեր կյանքը "փչացնում են", սակայն մենք արդեն դրանց "գերին" ենք: Հրաժարվելու միակ եղանակը ինքդ քեզ ստիպելով է, այսպես ասած կամքի ուժով: Ամեն անգամ, երբ "եղունգ կրծելու" ցանկություն ես ունենում, ինքդ քեզ համոզում ես, որ դա սխալա ու չես անում: Առաջին մի քանի օրը խիստ դժվար է լինում, հետո կամաց-կամաց սովորում ես :) Այ թե հաճույք ես ստանում լրիվ ձերբազատված լինելուց հետո :)

Լեո
11.05.2009, 13:25
տես ինչ սարսափելի է ծովը գիշերով...

Ներողություն, Դայանա՛ ջան, որ քիթս խոթում եմ քո օրագիր:pardon

Ուղղակի ուզում եմ ասել, որ ծովը միշտ չէ, որ գիշերով սարսափելի է: Ես բախտ ունեցել եմ գիշերով նստել ծովի ափին: Դա մի անասելի հաճույք է ու հաճելի տեսարան, երբ ցերեկվա կիզիչ արևից շիկացած ազավը դեռ չի հասցրել սառչել, իսկ ծովից արդեն սկսել է փչել պաղ ու դուրեկան քամի: Ոչ մի ձայն չկա. միայն ծովի ահազդու ու ազդեցիկ խշշոցն է: Էլ չեմ ասում, որ եթե երկինքն էլ պարզ ու աստղալից է լինում, տեսարանը ուղղակի չքնաղ է դառնում: Նայում ես դիմացդ, շուրջբոլորդ միայն աստղե՜ր ու աստղե՜ր են. վերև, ներքև, հորիզոնին, ամենու՜ր.... ներքուստ անսահմանության մի անբացատրելի զգացողություն ես ունենում:
Մի խոսքով երևի շուտով դու ինքդ դրանում կհամոզվես;)

Հ.Գ. Հուսով եմ սա օֆֆտոպ չէր:oy

Dayana
11.05.2009, 23:11
Նորից ինչ-որ գրողի տարած նամակ եմ ստացել` լրացրեք ձեր տվյալները կանաչ քրտին մասնակցելու համար, այսինչ ընկերությունն աշխատանք ունի ձեզ համար: Տպավորություն է, թե ինչ-որ մեկը չար կատակ է անում, ու եթե էդ հիմար սայթն էդքան լուրջ չլիներ, կմտածեի, թե սպամ է: Դե եկ մարդ աստծո, բախտ հորջրոջվածի... չէ, էս ուրիշ օպերայից էր: Չբռնեմ ու գնամ, հը՞ :think Վախենամ, որ նախորդ թեսթն էլ դրական արդյունք ունենա :(
Հ.Գ. Աչքիս հողն էլ ինձ չի դիմանում, քշումա :(

dvgray
12.05.2009, 04:10

գեղեցիկ ես նկարագրել:
իսկ ես շատ էմ սիրում լողանալ ծովում գիշերվա վերջում , համարյա թե առավոտվա կողմ: մի ուրիշ հրաշք է դա, երբ ծովը ընդանրապես չի շարժվում:

dvgray
12.05.2009, 04:13
Նորից ինչ-որ գրողի տարած նամակ եմ ստացել` լրացրեք ձեր տվյալները կանաչ քրտին մասնակցելու համար, այսինչ ընկերությունն աշխատանք ունի ձեզ համար: Տպավորություն է, թե ինչ-որ մեկը չար կատակ է անում, ու եթե էդ հիմար սայթն էդքան լուրջ չլիներ, կմտածեի, թե սպամ է: Դե եկ մարդ աստծո, բախտ հորջրոջվածի... չէ, էս ուրիշ օպերայից էր: Չբռնեմ ու գնամ, հը՞ :think Վախենամ, որ նախորդ թեսթն էլ դրական արդյունք ունենա :(
Հ.Գ. Աչքիս հողն էլ ինձ չի դիմանում, քշումա :(

Կանաչ քարտերի շահման հետ գործ չունես :): Դրանից հետո գնալու ճամփաներտ բռնում փակում են :(
Հ.Գ, խորհուրդ :)

Dayana
12.05.2009, 10:18
Հ.Գ, խորհուրդ :)

Էս բառը մոտս տաք հիշողություններ են առաջացնում: Թվում է թե անելանելի իրավիճակների միակ փրկությունը խորհուրդն է, բայց արի ու տես, որ դրա հիմնական միսսիան տվյալ մարդուն՝ էս դեպքում ինձ, կատարելապես ազատ ընտրության հնարավորություն տալու մեջ է: :)

--------
Ծուխն անկուշտ կուլ տալով նյարդային շարժումներ անելով քայլում ես փողոցում: Ինչ-որ տեղ՝ ենթագիտակցությանդ մեջ մեխվել եմ ու դուրս չեմ գալիս, բայց նայում ես ուղիղ երեսիս ու չես ճանաչում: Ուզում էի կանչել, բայց ինչի՞ համար: 16 թե՞ 17 տարի է, ինչ քեզ գիտեմ, չեմ էլ հիշում ու եթե հարցնեն, ինչով ես տարբերվում ամբողջ աշխարհից, չեմ կարողանա ասել: Բայց կա մի բան, որով դու գերզանցել ես բոլորին: :) Երանի քո պես լինեի:
--------
Նոր "բացահայտում" եմ արել: Միշտ հետաքրքրում էր ինձ, ինչու՞ տղաները օրորոցային չեն երգում: Կյանքումս լսած ամենադեմք օրորոցայինն էսօր էր: Երբ աչքերդ փակվում ու գիտակցությունդ անջատվում է, իսկ ականջիդ տակ մի քանի "տոննա" սիրով ճռթճռթացող ձայնը օրորոցային է երգում, արցունքներդ պահելու համար ձևացնում ես, թե քնած ես: Շատ սիրելիս խաղը չեն նկատում ու ծածկում են, որ չմրսես: Չէ, ամեն դեպքում դա աղջիկներինն է:
-------
Գլխարկը հակառկ դնող փոքրիկ երաժիշտ ը երգում ՝ Եթե անձրև է ու անձրևանոց չունես, եթե նույնիսկ ավազակները ճանապարհիդ կանգնած են՝ մի հանձնվիր * 3, ինչ էլ որ լինի, մի լացիր ու մի ստրկացիր, շպտա *3 :) ամեն ինչ լավ է լինելու...

Dayana
14.05.2009, 15:27
Հենց նոր ծավածված խոսակցություն :)) Չեմ կարող չտեղադրել էստեղ, էսպիսի խոսակցություններ միլիոնից մեկ են լինում :))

Մի շատ պուպուշ էակ :love

Ինքը:
միսիկ, բայեվ
Dayana (16:13:26 14/05/2009)
ջանա
Dayana (16:13:29 14/05/2009)
բարև :)

էստեղ անհետաքրքիր ոնց ես ,ոնց չես ու մերսելու մի քանի թեթև փորձեր :)) մեկ էլ գմփ ու...

Ինքը:
լսի
Ինքը:
լսում ե՞ս
Dayana
իհարկե
Ինքը:
դու խելացի ես չէ՞
Dayana
վայ
Dayana
բա դա հարց է՞ր
Dayana
ես մոզգ եմ
Dayana
:D
Ինքը:
գիտեմ :) ուզում էի տեսնեի գիտես թե չէ

ա դե սիրում եմ էլի լավ մարդկանց :)) ուղղում՝ լավ մարդ եմ համարում բոլոր նրանց, ովքեր ինձ "պուպուշ" են համարում :))

Tig
14.05.2009, 16:39
.............

ա դե սիրում եմ էլի լավ մարդկանց :)) ուղղում՝ լավ մարդ եմ համարում բոլոր նրանց, ովքեր ինձ "պուպուշ" են համարում :))

Արմին ջան դու շատ Պուպուշն ես:)
Էս նրա համար չեմ ասում, ոչ ինձ լավ մարդ համարես:B Մեկա գիտեմ, որ համարում ես:D Դու իսկակաից պուպուշն ես;)

հ.գ. Էս էլ քո խաթեր, որ չասես թե ամաչում եմ օֆֆտոփեմ քո բաժնում:P

Dayana
16.05.2009, 18:49
Թթված ու խիստ հոգնած դեմքով դիպլոմս եմ պատմում ղեկավարիս մեկ էլ զանգ.
-Ճուտի~կ, քեզ կարոտել եմ...
Ես չափազանց երջանիկ մարդ եմ, որովհետև ունեմ էնպիսի հարազատներ, որոնք տարիներով չտեսնելու, նույնիսկ չխոսելու դեպքում քոնն են ու զգում են քեզ բոլոր բջիջներով: Փոխադարձաբար մի քանի անգամ որպիսությամբ հետաքրքրվեցինք, մի քիչ քայլեցինք ու երբ խնդրեցի իրա ճուտիկին գրկել, նայեց ինձ ու ասեց.
-Հրաշքա չէ՞, Ճուտիկը Ճուտիկ ա գրկել :oy
Ահա թե ինչու է երկիր մոլորդակը դեռ պտտվում :)

Dayana
17.05.2009, 16:58
Մեղքեր:
Երբ է մարդկությունը սկսել մեղքեր գործել: Կայենից ու Աբելից դա սկսեց թե՞ ...
Իսկ ով ու երբ սկսեց դատել մարդկանց ու իրենց գործած մեղքերը, Աստված թե՞...
Ինձ համար աշխարհի ամենավատ մասնագիտությունը դատավորի մասնագիտությունն է: Առնվազն "անսիրտ" պետք է լինել, որ սրիկայի մահվան դատապարտես ու հանգիստ խղճով քնես, ու էդպես օրեր, ամիսներ, տարիներ... Դատելու իրավունք ի վերուստ տրված է միայն հենց իրեն, էն որ վերևում է, իսկ հասարակ մահկանացուն պիտի գոնե մի փոքր խելք ունենա, որ չդատի ու ամեն անգամ ինչ-որ մեկի արած կամ չարած մեղքերի համար տեղից վեր-վեր չթռնի ու հրմշտի, չէ որ ինքը գուցե ավելի մեծ մեղքերի "հեղինակ" է: Իսկ երբ քաջությունդ կամ գուցե սրիկայությունդ հերքել է, ու անկախ արածիցդ ու չարածիցդ ուրիշի "մահվան" ես դատապարտել, ընդունի դա ու մեղա եկ, գուցե քեզ ներեն քո չներելու համար :)
Հ.Գ. Գոնե մեկ - մեկ, խիստ հազվադեպ, կարդացեք Աստվածաշունչ, գուցե օգնի լավը դառնալ? :)

Նախապես խնդրում եմ չանձնավորել գրառումս, իսկ եթե չդիմանաք գայթակղության ու անձնավորեք, Աստված ձեզ հետ, ինձ մեկա :))

Dayana
18.05.2009, 21:44
Հոգնել եմ:
Ես անտանելի հոգնել եմ: Թվում է թե հիմա շունչս պիտի փչեմ: Ամբողջ օրը վազվզել եմ, ծանրաբեռնված աշխատել, դա դեռ քիչ էր, թևերս թողել եմ լիֆտի դռների արանքում ու կապտուկներ վաստակել :( լավ է գոնե ձեռքիս կապտուկներն անցեն, մնացին միայն թևերիս վրա, որոնք կարող եմ ծածկել երկար թևքերում վերնաշապիկի տակ :( Հոգնածությունից կոտրատվող գլուխս բարձին դնել չեմ կարողանում /չնայած միշտ էլ բարձն է գլխիս վրա լինում :)) / ու ամբողջ գիշեր մտածում եմ, տեսնես գոնե մի կես ժամ կքնեմ, ախր աչքերս փակվում էին, բայց չի ստացվում: Գույնզգույն մտքերը վազվզում են մտքումս ու թվում է, թե Ֆրանսիայի սիմֆոնիկ օրկեստրը, Դանիել Գատտի գլխավորությամբ Շոստակովիչ է նվագում ուղիղ գլխիս մեջ: :(
Ես սարսափելի հոգնել եմ :(

Dayana
18.05.2009, 21:55
Կներեք էլի, բայց շնորհակալություն եք հայտնել հոգնելուս համար թե ձեռքերս լիֆտի դռների տակ կապտացնելու համար :))

պաչ բոլորիդ, կատակ էր ;)

Ariadna
18.05.2009, 22:22
Կներեք էլի, բայց շնորհակալություն եք հայտնել հոգնելուս համար թե ձեռքերս լիֆտի դռների տակ կապտացնելու համար :))

պաչ բոլորիդ, կատակ էր ;)

Չէ, Դայ ջան, երևի ուշացումով էն պատմական գյաբռվելուդ համար :D Կներես կատակ էր, ուղղակի գիտես, չեմ դիմանում, որ ասելս գալիս ա ;)

Dayana
18.05.2009, 22:26
Չէ, Դայ ջան, երևի ուշացումով էն պատմական գյաբռվելուդ համար :D Կներես կատակ էր, ուղղակի գիտես, չեմ դիմանում, որ ասելս գալիս ա ;)

պահ :beee ես որ պատմականորեն չգյաբռվեի օֆիսի դռներին, դուք հո բոլորով չէիք հավաքվի ու գայիք Էջմիածին :))
ուրիշի տխրության վրա ուրախացող ընկերներ, էհ... :( :love

Chuk
18.05.2009, 22:27
Դայ, շնորհակալություն հայտնելուս պատճառները.
- ձեռքերիդ կապտուկներն արդեն անցել են
- թևերդ կարող ես վերնաշապիկի թևքերում թաքցնես

Իսկ եթե լուրջ, ապա նրա համար, որ 1 օրից ծանրաբեռնվածությունդ գոնե ինչ-որ չափով թեթևանում է, որ չնայած հոգնածությանդ, մտնում ու էստեղ գրում ես ու ընդհանրապես որտև քեզ շատ եմ սիրում :)

Dayana
18.05.2009, 22:29

Քանի որ ես բացառիկ եսասերի մեկն եմ, դրա համար էլ մտնում ու էստեղ գրում եմ :)
Մնացածը գիտես` :love

Ծով
18.05.2009, 23:24
Փնտրում եմ մի տեղ, որ մի բան գրեմ...բայց համոզված եմ, որ էս մի անկյունի տերն իմ առաջ իր սիրտը հաստատ կբացի....էս ինչ ծովեր են....ծով եմ ուզում...ուզում եմ ծով լինել...չի ստացվում...լրիվ եմ գժվել...էս որ հիմա գրում եմ, էլ չեմ գրում:(:(:(
Դա՛՛՛յ, ու ուժի մեջ ա..չեմ մոռացել...դիպլոմայինս էլ տամ ոււուուոււո:love:love:love:love

Dayana
19.05.2009, 12:16
Դժվար է:
Միթե էդքան դժվար է ընկալել ու հասկանալ պարզ ճշմարտությունները: Դիմացս դրած թերթակույտից գլուխս պտտվում է, կոպերս վաղուց դադարել են իմ ցանկությամբ բացվել կամ փակվել, գլուխս պտտվում է հոլի պես, վալերյանայի շշի հատակը նկատելի է դառել... դեղակույտ... ինչ լավա, որ դեռ մի օր ունեմ, պատճառաբանելու, թե ինչու եմ այսքան հոգնած ու դեղախեղդ եղած :) վաղվանից մի նոր բան պիտի մտածեմ, հակառակ դեպքում... չեմ էլ ուզում մտածել թե ինչ կլինի հակառակ դեպքում: Դժվար եմ ընկալում կամ ինձ են դժվար ընկալում: Վերջերս էնքան խորհուրդներ եմ լսել, որ թիվ ու սահման չկա: Զրմանալին այն է, որ մարդիկ, տեղից վեր են կենում ու խորհրդախեղդ անում, իրականում իրենք էլ գիտեն, որ դա օգնել չի կարող: Նույնն է թե գրիպով հիվանդին "խեղդես" թոքախտաի դեմ հաբերով: :)
Սիրում եմ խորհուրդներ լսել ու միշտ ընդունում եմ, բայց միշտ կարիք եմ ունենում ճիշտ խորհրդի, այսինքն իրավիճակի ճիշտ գնահատականից ծնված խորհրդի: /դա երևի վերջին փորձն է ինչ-որ բանով օգնելու հարազատիդ --- պետք չի :) /
Ուֆ ինչ էլ երկար խոսեցի, ի՞նչ էի ուզում ասել :8 հա, դժվարանում եմ... չէ... հրաժարվում եմ հասկանալ :)

Dayana
19.05.2009, 20:58
I wanna be loved by You... :)

Dayana
21.05.2009, 21:47
Նրան, ով առավոտյան ինձ հրաժեշտ տվեց:
Հետ կգա՞ս - չգիտեմ ինչու, բայց ինչ-որ բան էականորեն պակասել է: Հետ արի... :)

Dayana
22.05.2009, 09:41
Երեկոյան դուրս եկա ու քայլում էի մինչև պայմանավորվածության վայրը: Չեմ սիրում Մատենադարանի անկյունը, բայց դա խիստ անձնական պատճառներով: Ինչևէ, հենց էդ անկյունում դիմացս դուրս եկավ մի փոքրիկ աղջիկ՝ ձեռքին երկու շիշ գարեջրով "ցելոֆան": Աղջկա լիալուսնի նման կլոր դեմքը, որի վրա դժվարությամբ նշվարվում էր փոքրիկ քիթիկը, բաց վարդագույն շուրթերն ու կլորիկ, բաց աչքերը, արահայտում էր՝ բացարձակապես ոչինչ: Շատ սիրունիկ էր: Ժպտացի: Դեմքի արտահայտությունը ոչ մի "գրամ" չփոխվեց: Եթե փոքրիկ աղջնակը դրսում ստացած ժպիտին չի պատասխանում՝ փոխադարձ ժպիտով կամ լեզուն ցույց տալով, ուրեմն մի բան այն չէ: Մտքումս ձևավորվեց նրանց տունը, չսափրված հայրը, մոր դալուկ դեմքը: Նույնիսկ հոր ձայնը ականջումս դղրդաց՝ ախչի հացը դիր, ճուտ, հլը թռի երկու շիշ կիլիկիա առ արի ու հետևից բղավոցը՝ շուտ կգաս...
Իսկ գուցե դա իմ երևակայության արդյունքն էր ու իսկապե՞ս դրսում 2009 թիվն է: Չգիտեմ...

Dayana
22.05.2009, 22:50
Երրորդ բացասական...
Երևի իմ տարիքի աղջիկ է, կամ մեկ-երկու տարի մեծ: Ամեն անգամ տեսնելիս մտածում էի` վայ, ինձանից պուճուրիկ աղջիկ էլ է լինում: Իր պես սիրուն, փոքրիկ աղջիկ ունի: Մի փոքրիկ էլ նոր է ծնվել: Նույնիսկ սեռը չգիտեմ.. չկարողացա հարցնել... Բժշկի սխալ թե՞ բախտի քմահաճույք... չգիտեմ, բայց նա հիմա վերակենդանացման բաժնում է, ու մնում է աղոթել, որ առավոտյան լույսը բացվի նաև նրա համար...

Հ.Գ. խնդրում եմ այս գրառմանը շնորհակալություն չհայտնել

Dayana
25.05.2009, 01:49
Նոր ծնունդ, նոր անուն ու գուցե նոր կյանք :) Տատիկիս մամայի անունը սիրուն անուն է :) Իմն է :)

Dayana
25.05.2009, 13:47
Ճակատագիրը սիրում է ինքնագլուխ որոշումներ կայացնել ու ես միշտ ստիպված եմ լինում "մի կարգին մռութին հասցնել հիմար որոշումների համար":
Առաջին փուլն ավարտված է: Փաստորեն անցա:Այ հիմա հաստատ գիտեմ ՝ չեմ ուզում: Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան լավ աշխատանքը, լավ կյանքն ու զարգացած երկրները: Էդ էնա ինչ ես ունեմ :)
Քիչ էր մնում մոռանայի ասել, ավատարիս երկրորդ սերիան է դուրս եկել՝
http://www.dosomething.org/files/project_photos/15hugs-07.jpg
Հ.Գ. "Դլյա ծեխ կտո բիլ վ տանկե"՝ էս գրառումը դեպրեսված չի, շատ երջանիկ ա:

Dayana
27.05.2009, 00:26
Քո արցունքները կաթում են ուղիղ սրտիս:
Տաք են:
Էներգիայի պահպանման օրենքը չմոռանաս, խնդրում եմ:
Եթե մի տարի առաջ խելքս հերիքեր հասկանալ քեզ, գուցե թույլ չէի տա էդքան սխալներ:
Շատ եմ սիրում քեզ:
Հ.Գ. Կներես, չդիմացա:

Գալաթեա
27.05.2009, 00:28
Քո արցունքները կաթում են ուղիղ սրտիս:
Տաք են:
Էներգիայի պահպանման օրենքը չմոռանաս, խնդրում եմ:
Եթե մի տարի առաջ խելքս հերիքեր հասկանալ քեզ, գուցե թույլ չէի տա էդքան սխալներ:
Շատ եմ սիրում քեզ:
Հ.Գ. Կներես, չդիմացա:

Երանի էն մարդուն, ում սա գրել ես...

Dayana
27.05.2009, 00:32
Երանի էն մարդուն, ում սա գրել ես...

Երանի ինձ, նման ընկեր ունենալուս համար :)

Dayana
29.05.2009, 00:01
Թաքնվել եմ: Փակվել եմ իմ 9 քառ. մետր տարածքում ու Լեպս եմ սլում` озеро надежды, ու քանի դեռ պատասխանը չեմ գտել ` куда мне дется от ... կարևոր չի...

Dayana
31.05.2009, 12:42
Էսօր կոմպը ֆորմատ անելու օրա, լօլ: Ամեն ինչ մանրամասն զննեցի, վերցրեցի բոլոր պետքական ու անպետք ֆայլերը էքստերնալ վինչի վրա, կարդացի հաղորդագրություններս ու վերջ: Պատրաստ ենք:
Վերջին հաղորդագրություն` 23:57:59 24/12/2008 , չեմ պահելու :)

Dayana
01.06.2009, 01:29
Ինչ "դանդաղ" է պտտվում էս անիծյալ մոլորակը...

Dayana
01.06.2009, 15:50
Անուկը ջրծաղիկով հիվանդ տանը պարկած է, իսկ ես "սավսեմ" մենակ եմ մնացել :(

Poqrik_Arev
01.06.2009, 22:00
Ճիշտն ասած պառկած չեմ :oy կպել եմ արդեն այս անտեր կոմպի աթոռին :oy ու հլը 2 շաբաթ կա .... ինչ իմանանք դիֆուզիայի արդյունքում ինչ կլինի :oy

Իսկ "օդին, սովսեմ օդինի" համար դու գիտես ;) հոգով ու սրտով ... :oy

Dayana
01.06.2009, 22:07

մեկա одын :(

Էսօր Դրամատիկականի այգում պստոների համար համերգ էր, մի փոքրիկ լողավազան են սարքել ու մեջը ջուր լցրել: Եթե ցայտաղբյուրն էլ աշխատեր՝ դե ֆանտանչիկը էլի, լրիվ հրաշք կլիներ: :)

հուսով եմ կարիք չկա նշելու, որ սա ուրախ գրառում էր… թե ֆսյետակի կա՞... :think

Dayana
02.06.2009, 14:14
Հաղթելն էնքան հեշտ ա: Բայց միշտ պիտի պատրաստ լինես դափնու պսակը զիջել ուրիշի, որովհետև... դե չկա որովհետև, ուղղակի "բնության" օրենքնա: Եթե մի անգամ "քաջություն" ես ունեցել թույլ լինել, ստիպված ես ամբողջ կյանքդ կրել թույլ մարդու պիտակ: Էդ կեղծ հոգաարությունից նենց զզվելի դիվային չարություն էր գալիս: Ժպտում էի: Փաստորեն խելքս բավականացրել էր էլի, չէի սխալվել :)

Երգը, որ ականջիս տակ երգում էր՝ ա նա վայնե, կակ նա վայնե՝ չեմ պատերազմում, զիջում եմ թե "գահս", թե "ռազմավարը": Փաստորեն էս անգամ էլ իմ փոխարեն որոշվեց: Ինչպես միշտ: Նույնիսկ ավելորդ եմ համարում նշել, որ պատմությունը կրկնվում է:

Հ.Գ. էս գրառումը հեչ ուրախ չէր, շատ տխուր էր ու բարկացած :)

Chuk
02.06.2009, 14:17
Հաղթելն էնքան հեշտ ա: Բայց միշտ պիտի պատրաստ լինես դափնու պսակը զիջել ուրիշի, որովհետև... դե չկա որովհետև, ուղղակի "բնության" օրենքնա: Եթե մի անգամ "քաջություն" ես ունեցել թույլ լինել, ստիպված ես ամբողջ կյանքդ կրել թույլ մարդու պիտակ: Էդ կեղծ հոգաարությունից նենց զզվելի դիվային չարություն էր գալիս: Ժպտում էի: Փաստորեն խելքս բավականացրել էր էլի, չէի սխալվել :)
Գիտե՞ս, Դայ, հաղթանակի դափնի զիջելը ոչ միշտ է թուլության նշան... իսկ իրականում թույլ մարդիկ հազվադեպ կարող են արժանապատվորեն զիջել այդ դափնին, սովորաբար այդպես ուժեղներն են անում ;)

Dayana
02.06.2009, 14:20
Գիտե՞ս, Դայ, հաղթանակի դափնի զիջելը ոչ միշտ է թուլության նշան... իսկ իրականում թույլ մարդիկ հազվադեպ կարող են արժանապատվորեն զիջել այդ դափնին, սովորաբար այդպես ուժեղներն են անում ;)

Ուժեղ եմ չէ՞: Ուղղակի դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչի եմ ուժեղ, ինչիս է պետք էդ ուժը: :)
Եթե իսկապես ուժեղ լինեի, տեր կկանգնեի իմ "ունեցածին", իսկ ես "պոչս քաշում եմ" ու ճանապարհ բաց անում ուրիշին:

Chuk
02.06.2009, 14:22

Եթե իսկապես ուզեիր ինքդ գնալ էդ ճանապարհով, վստահ եմ, որ ոչ մեկին չէիր թողնի այն խլել քեզնից, ճանապարհ չէիր բացի: Ուղղակի իրականում ինքդ էլ չես ուզում :oy

Dayana
02.06.2009, 14:25
Եթե իսկապես ուզեիր ինքդ գնալ էդ ճանապարհով, վստահ եմ, որ ոչ մեկին չէիր թողնի այն խլել քեզնից, ճանապարհ չէիր բացի: Ուղղակի իրականում ինքդ էլ չես ուզում :oy

Զրպարտություն :))
Դու չէիր ուզում :oy իսկ ես.. ես էլ չէի ուզում երևի ...

Chuk
02.06.2009, 14:32
Դե լավ, չկա-չկա... ուղղակի թեմայից դուրս գրառում... Դայ, քեզ շատ եմ սիրում :)

Dayana
03.06.2009, 23:41
Դե լավ, չկա-չկա... ուղղակի թեմայից դուրս գրառում... Դայ, քեզ շատ եմ սիրում :)

Էդ դեպքում ինձ մենակ չթողնես ...

Chuk
04.06.2009, 20:44
Էդ դեպքում ինձ մենակ չթողնես ...

Դայ, ես կարճ կասեմ, դու հասկացի. ես էստեղ եմ :)

Dayana
05.06.2009, 23:20
Խաղում են...
Տանը խաղում են երջանկություն` թոզ են փչում սեփական ընտանիքի աչքերին, սեփական կնոջը կամ ամուսնուն վերաբերվում, որպես հասարակ պատրականության կամ... ընտանի կենդանու, որին սիրում են կամ նրա հետ կապված են, ու նրանից հրաժարվելը իրենց կամ նրան ցավ կպատճառի:
Դրսում խաղում են երջանկություն` թոզ են փչում կոլեգաների, ընկերնրի աչքերին:
Հայելուն նյաելիս խաղում են` սեփական ճարպոտ փորին նայելիս ամենասեքսուալ կերպարին են տեսնում ու ինչպես միշտ` թոզ են փչում սեփական աչքերին:
Մարդկային հարաբերություններում խաղում են՝ ստում ու կեղծում ամեն ինչ`չնայած ոչինչ չունեցողի կեղծածն էլ երևի ոչինչ է:
Խաղում են ու կեղծում անընհատ, առանց հանգստյան օրերի, առանց ընդմիջման ու առանց կանոնների: Խաղում են նույնիսկ սեփական կերպարի հակառակորդ` քննադատում են խաղացողներին, այն դեպքում երբ երեկ, նույն խաղի էին խաղում ու այսօր էլ եթե, մի բիս լսեին, նոր թափով նորից նույնը կանեին:

Չգիտեմ էլ ինչու սա գրեցի... չնայած.., գիտեմ, ուղղակի չեմ ասի: Ես էլ իմ "դերն" ունեմ - Լույսերը մարում եմ...

Dayana
07.06.2009, 11:22
Նորից ծայրահեղ հոգնածության տասչորսժամյա քուն: Նորից... Անհաղթահարելի ֆիզիկական հոգնածություն: Ֆիզիակակն...
Տրամաբանական հետևանք` Հոգին ֆիզիակական մարմին է:
Իսկ ընթացքում աշխարհը ոռնում էր ԻՄ ֆիզիկական հոգնածության ցավից` քամի, կայծակ, անձրև... փո-թո-րիկ...

Այն երբեք չի անցնի :)

Dayana
09.06.2009, 00:04
Տառասխալներ :)
Ես հայտնի տառասխալ անող եմ: Երբեմն կարդում եմ սեփական գրածներս ու ոչինչ չեմ հասկանում` միլիոն հատ սխալ ունեմ: Դա մի տեսակ հիվանդության պես մի բան է ` խրոնիկական ու վարակիչ: Ինձ հետ խոսողներին այն շատ արագ է փոխանցվում: Եթե փորձեմ նշել բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ հետ խոսելիս տառասխալներ են անում ապշահար կլինեք: Լավ, բավական է նշել միայն նրանցից մեկին` Ուլուանային: Անուկը հայտնի է անթերի հայերենով գրողի անունով, սակայն արի ու տես, որ նույնիսկ Անւոկին եմ կարողանում "վարակել" :)) Տառասախալային էպիդեմիա է ինչ է? Տեսնես դրանից հնարավոր է բուժվել, դե կամ գոնե` լավանալ :)

Ուլուանա
09.06.2009, 00:17
Եթե փորձեմ նշել բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ հետ խոսելիս տառասխալներ են անում ապշահար կլինեք: Լավ, բավական է նշել միայն նրանցից մեկին` Ուլուանային: Անուկը հայտնի է անթերի հայերենով գրողի անունով, սակայն արի ու տես, որ նույնիսկ Անւոկին եմ կարողանում "վարակել" :))
Եկել եմ հաստատելու։ :)) Դայուշի հետ խոսելիս կամ իր բլոգում քոմմենթ անելիս երբեմն էնպիսի տառասխալներ ու վրիպակներ եմ թույլ տալիս, որ հետո երբ կարդում եմ գրածս, քիչ ա մնում ինֆարկտ ստանամ։ :scare :)) Տենց մենակ Դայի հետ ա լինում։ :oy

Ի դեպ, սկզբում ինձ թվացել էր, թե հատուկ էֆեկտի համար է գրել «Անւոկ», բայց բանից պարզվեց՝ չկանխամտածված ֆիրմային վրիպակ է։ :D

Dayana
09.06.2009, 12:34
Ջղայնաներվային վիճակաս սահուն փոխվեց ժպիտի ՝ բարի ու երջանիկ: Մայրիկը հիշեցի, երբ Զաքարյանի որդին ընդունվում է համալսարան ու փողոցում հայրը բղավում է ՝ Մենք ընդունվել ենք :yahoo Այ հիմա ես նույն վիճակում եմ: Ճուտս ընունվել ա, մենք ընդունվել ենք :)) Նենց հաճելի զգացողություն ա: Համ էլ առիթ եղավ մի հատ մռութին "խփելու" :oy

Dayana
10.06.2009, 16:23
Էս աշխարհը չափազանց մեծ ա իմ համար, կամ ես եմ շատ փոքր, ու մի օր ինքը ինձ կուլ կտա կամ ես կճխլվեմ էդ "ծանրությունից" :)

Dayana
10.06.2009, 23:05
Մի ազջիկ կա, անունն Աննա: Ժամանակին ինքը Պրոսպեկտի վրայի մեքեիկական ռեստորանի կողքին էր նստում`ձեռնափայտերով, ու ամեն անգամ տեսնելիս, անիծում էի աշխարհը` էդ սիրունիկ աղջկան հիվանդ ստեղծելու համար: Ամեն անգամ` իրեն դրամ տալիս, ինձ թվում էր, թե ես օգնում եմ իրեն: Հետո էդ օգնելը դառավ ինձ համար կենսական պահանջ: Ինձ էի պետքական զգում, ոչ թե ուրիշին էի օգնում:
Մի օր էլ Տերյանի վրա հանդիպեցի նույն աղջկան` առանց ձեռնափայտերի, քայլելիս... Շարունակում եմ Աննային "օգնել", բայց հիմա էլ ոչ ինձ եմ պետքական զգում, ոչ աշխարհն անարդար, ուղղակի հասկանում եմ, որ ամեն ինչ չի էնպես, ինչպես պիտի լիներ "պօ իդեե":

Dayana
11.06.2009, 09:54
Յոհանա Գանտլեռն ամուսնու հետ ուշացել էր Ա330 ինքնաթիռից, որը վթարի է ենթարկվել Ատլանտյան օվկիանոսում, սակայն մի քանի օր անց,Մյունխենի օդանավակայինց Իտալական Ալպեր տանող ճանապարհին՝ Հարվային Տիրոլի շրջանում, մահացել է ավտովթարից: Փաստորեն, մահվան ցուցակից չես փախչի :)

Dayana
11.06.2009, 23:02
Ինչ էի անելու ես առանց էս գուգլ սպամերի: :)
Հետևություն` սպամերը ստեղծվել են, որ մարդիկ իրենց մենակ չզգան:

Dayana
12.06.2009, 09:21
Ցուրտ ա ...

comet
12.06.2009, 09:54
Ցուրտ ա ...
Արև դարձիր...

Dayana
12.06.2009, 10:18
Արև դարձիր...

չեմ կարող :)

comet
12.06.2009, 10:21
չեմ կարող :)
Իսկ ես հավատում եմ, որ կարող ես:) Գրառումներիդ մեջ էնքան լույս ու ջերմություն կա...

Dayana
12.06.2009, 10:33
Իսկ ես հավատում եմ, որ կարող ես:) Գրառումներիդ մեջ էնքան լույս ու ջերմություն կա...

էդ լրիվ հորինած ա :) ես եմ հորինել :)

comet
12.06.2009, 10:55
էդ լրիվ հորինած ա :) ես եմ հորինել :)
:) Հորինելու կարողությունն արդեն ինչ-որ բան է...

Dayana
12.06.2009, 12:20
:) Հորինելու կարողությունն արդեն ինչ-որ բան է...

հորինել = ստել :)

Էդ իմ մասին դրական, բարի, պուպուշ, քնքուշ ու չգիտեմ ինչ կարծիքը մի օր ինձ կսպանի՝ չի զգացվո՞ւմ որ դա ես չեմ, էդ հորինած ա, սարքած, խափած, չիրական... սուտ...

Հ.Գ. comet սա անձամբ քեզ չէի ասում,in general էր:

Chilly
12.06.2009, 12:47
հորինել = ստել :angry ստում ես

Manya
12.06.2009, 19:53
հորինել = ստել :)

Էդ իմ մասին դրական, բարի, պուպուշ, քնքուշ ու չգիտեմ ինչ կարծիքը մի օր ինձ կսպանի՝ չի զգացվո՞ւմ որ դա ես չեմ, էդ հորինած ա, սարքած, խափած, չիրական... սուտ...

Հ.Գ. comet սա անձամբ քեզ չէի ասում,in general էր:ես քեզ չեմ ճանաչում բայց քո գրածներիտ եմ ծանոթ ու երբեք չես կարող ստել ստեղծագործելու ժամանակ, ստեղծագործող մարդիկ միշտ հոգու խորքում ցավ ունեն ու ցանկանում եմ իրենց հանգստացնեն ստեղծագործելով: դու հիմա ես ստում:stop:acute

Dayana
12.06.2009, 20:02
ես քեզ չեմ ճանաչում բայց քո գրածներիտ եմ ծանոթ ու երբեք չես կարող ստել ստեղծագործելու ժամանակ, ստեղծագործող մարդիկ միշտ հոգու խորքում ցավ ունեն ու ցանկանում եմ իրենց հանգստացնեն ստեղծագործելով: դու հիմա ես ստում:stop:acute

Փաստորեն դուք զգում եք, որ ես "ստեղածործելիս", այսինքն մի երկու տող տափակություն ակումբցիների վրա "ծախելիս" անկեղծ եմ, արտահայտում եմ ինչ-որ զգացմունքներ, ձեր զգացածով` ցավ, իսկ երբ ասում եմ, որ չեմ կարող արև լինել, որովհետև էդքան ուժեղ չեմ ու առավել ևս էդքան լավը չեմ` ստում եմ? :)

Dayana
12.06.2009, 20:53
:angry ստում ես

վրաս չգոռաս :)
:P

Manya
12.06.2009, 22:26
Փաստորեն դուք զգում եք, որ ես "ստեղածործելիս", այսինքն մի երկու տող տափակություն ակումբցիների վրա "ծախելիս" անկեղծ եմ, արտահայտում եմ ինչ-որ զգացմունքներ, ձեր զգացածով` ցավ, իսկ երբ ասում եմ, որ չեմ կարող արև լինել, որովհետև էդքան ուժեղ չեմ ու առավել ևս էդքան լավը չեմ` ստում եմ? :)դե ես իմ կարծիքը հայտնեցի բայց երբեք քեզ մի թերագնահատի::ok:);)

Լեո
12.06.2009, 22:57
Դայանա՛, մնա այդպիսին :)

Dayana
14.06.2009, 13:49
Ցուրտ չի...

Dayana
17.06.2009, 01:18
Սառան մթության մեջ վախվորած քայլում էր դեպի պատշգամբ: Եթե Ռիչն այնտեղ չլինի, ուրեմն մենակ է:
-Ռիչ, այստե՞ղ ես
-Սսս, արի այստեղ: Մի տեսա, թե ինչ հրաշք է:
Երբ մոտեցավ, Ռիչը մատն առաջ պարզած ցույց էր տալիս անտառը:
-Տեսնո՞ւմ ես ա՜յ, այն եղնիկին:
-Ահա, բայց...
-Սպասիր, այ հիմա նայիր աջ, տեսա՞ր:
-Ես ոչինչ չեմ տեսնում:
-Ուշադիր նայիր:
-Վագրն է,- ճչաց Սառան:
-Սսսս, հապա ուշադիր նայի, թե ինչպե՞ս է պատրաստվում որսի: Տեղացիներն ասում էին, որ վագրը սիրում է գիշերով որսի դուրս գալ, երբ շրջակայքը լուռ է: Հապա նայիր, թե ինչպես է ոտքերով հողը ետ շպրտում`դիրքն ամրապնդում:
-Մի բան արա, նա հիմա կուտի եղնիկին:
-Սպասիր, նա դեռ դիրքն է լավացնում:
Մեքսիկայում անց կացրած բոլոր օրերին Սառան սարսափով էր նայում որսորդներին ու գիշատիչներին, սակայն առավել ծանր էր Ռիչարդի աչքերի դիվային փայլը:
-Այ հիմա, տեսնո՞ւմ ես, նա սկսեց անհանգիստ շարժել գլուխը, պատրաստվում է հարձակման: Մեկ, Երկու, Երեք ...
Երեք հաշվարկի հետ վագրը անասելի արագությամբ հարձակվեց ու բռնեց Եղնիկի կոկորդից: Վերջ:
-Բռավո: Այ քեզ հարձակում, բռավո՜:
-Ռիչ, ինչպե՞ս կարող ես ուրախանալ: Այդ սարսափելի գազանը հոշոտեց եղնիկին, իսկ դու ուրախանում ե՞ս:
-Լսիր Սառա, դու ի՞նչ ես կարծում, վագրերը պիտի վերանա՞ն այս աշխարհից:
-Ո՛չ, բայց եղնիկը ...
-Իսկ քանի որ նրանք որթերով չեն սնվում, ստիպված ես հանդուրժել, որ եղնիկներ կամ քարայծեր ուտեն: Նախորդ օրը դու նույնչափ հուզվել էիր, երբ ալիգատորը զեբրին կերավ: Հասկացիր, բնության մեջ միշտ էլ գիշատիչները գոյատևում են կաթնասուններին ոչնչացնելով և հիշիր, լավ է վագրի զոհ դառնալ, քան բորենիների:

Երկնային
17.06.2009, 02:21
Մի սենց պատմվածք էի կարդում, մի քիչ ուրիշ սյուժեյով, բայց իմաստը նման էր… իսկ վերջում աղջիկը պարզապես հասկացավ, որ էլ չի սիրում էդ տղային…

Dayana
17.06.2009, 02:36
Մի սենց պատմվածք էի կարդում, մի քիչ ուրիշ սյուժեյով, բայց իմաստը նման էր… իսկ վերջում աղջիկը պարզապես հասկացավ, որ էլ չի սիրում էդ տղային…

բայց ինչի՞ ջանա :8

Երկնային
17.06.2009, 02:48
բայց ինչի՞ ջանա :8
Զգաց, որ լրիվ ուրիշի ա ինքը սիրել…

Dayana
17.06.2009, 02:52
Զգաց, որ լրիվ ուրիշի ա ինքը սիրել…

վույ :love չէ, մեր Սառան ու Ռիչարդը նման եզրահանգումների չեկան ;)

comet
17.06.2009, 08:57
Սառան մթության մեջ վախվորած քայլում էր դեպի պատշգամբ: Եթե Ռիչն այնտեղ չլինի, ուրեմն մենակ է:
-Ռիչ, այստե՞ղ ես
-Սսս, արի այստեղ: Մի տեսա, թե ինչ հրաշք է:
Երբ մոտեցավ, Ռիչը մատն առաջ պարզած ցույց էր տալիս անտառը:
-Տեսնո՞ւմ ես ա՜յ, այն եղնիկին:
-Ահա, բայց...
-Սպասիր, այ հիմա նայիր աջ, տեսա՞ր:
-Ես ոչինչ չեմ տեսնում:
-Ուշադիր նայիր:
-Վագրն է,- ճչաց Սառան:
-Սսսս, հապա ուշադիր նայի, թե ինչպե՞ս է պատրաստվում որսի: Տեղացիներն ասում էին, որ վագրը սիրում է գիշերով որսի դուրս գալ, երբ շրջակայքը լուռ է: Հապա նայիր, թե ինչպես է ոտքերով հողը ետ շպրտում`դիրքն ամրապնդում:
-Մի բան արա, նա հիմա կուտի եղնիկին:
-Սպասիր, նա դեռ դիրքն է լավացնում:
Մեքսիկայում անց կացրած բոլոր օրերին Սառան սարսափով էր նայում որսորդներին ու գիշատիչներին, սակայն առավել ծանր էր Ռիչարդի աչքերի դիվային փայլը:
-Այ հիմա, տեսնո՞ւմ ես, նա սկսեց անհանգիստ շարժել գլուխը, պատրաստվում է հարձակման: Մեկ, Երկու, Երեք ...
Երեք հաշվարկի հետ վագրը անասելի արագությամբ հարձակվեց ու բռնեց Եղնիկի կոկորդից: Վերջ:
-Բռավո: Այ քեզ հարձակում, բռավո՜:
-Ռիչ, ինչպե՞ս կարող ես ուրախանալ: Այդ սարսափելի գազանը հոշոտեց եղնիկին, իսկ դու ուրախանում ե՞ս:
-Լսիր Սառա, դու ի՞նչ ես կարծում, վագրերը պիտի վերանա՞ն այս աշխարհից:
-Ո՛չ, բայց եղնիկը ...
-Իսկ քանի որ նրանք որթերով չեն սնվում, ստիպված ես հանդուրժել, որ եղնիկներ կամ քարայծեր ուտեն: Նախորդ օրը դու նույնչափ հուզվել էիր, երբ ալիգատորը զեբրին կերավ: Հասկացիր, բնության մեջ միշտ էլ գիշատիչները գոյատևում են կաթնասուններին ոչնչացնելով և հիշիր, լավ է վագրի զոհ դառնալ, քան բորենիների:
Դայ, օձի ու մկան պատմությունը կարդա:oy
http://www.akumb.am/showthread.php?t=40801&page=3

Dayana
18.06.2009, 23:30
Ռինգ դուրս գալուց առաջ երկու մարզիկներից յուրաքանչյուրը համոզված է, որ հենց ինքն է հաղթելու, բայց քանի որ միշտ էլ հաղթող է դառնում միայն մեկը, իսկ մյուսը ` պարտվում է, պիտի պատրաստ լինես նաև պարտվելու: Պարտվելը դա միայն կոտրած մռութն ու բազմաթիվ կապտուկները չեն: Պիտի կարողանաս կոտրած մռութվ ոտքի կանգնել ու նորից մարզվել, ուժեղանալ ու մի օր էլ գուցե պատասխան մռութ-կոտրոցին լինի :)

Dayana
19.06.2009, 19:10
Կարդալս դառել էր անդուր սովորություն: Էլ էն սրտի խփոցներով չէի կարդում, ամեն տողն ընդգծելու համար, այլ ուղղակի, երևի պարապությունս լցնլու համար: Էսօր վերջապես մի արտահայտություն ընդգծեցի `
Եթե դու երիտասարդ ես ու հաջողակ, ապա նմանվում ես փարոսի, որ գիշերվա խավարի մեջ արտահայտված լույս է արձակում, ու քո շուրջ մեծ արագությամբ հավաքվող բարեկամները նման են այն բոլոր թռչուններին ու միջատներին, որոնք մեծ արագությամբ դեպի փարոսն են թռչում, սակայն եթե դու փարոսի պես ուժեղ ու հաստատուն լինես, չես քնդվի, այլ նրանք կբախվեն քեզ ու ցած կընկնեն:
Ճիշտ և ճիշտ նույնը չէր գրված, սակայն միտքը նույնն էր: :)

Dayana
21.06.2009, 16:34
Մեր կուրսի տղաներից մեկը, ում մենք Վարչապետ էինք անվանում, թմբլիկ փորիկ ունենալու համար :)) մի անգամ ասաց, որ 8-րդ դասարանում մասնակցել է հանրապետական դպրոցական շարադրությունների մրցույթին ու հաղթել, ու որ նրա շարադրությունը տպագրվել է ինչ-որ թերթում: Մբողջ խմբով համոզեցինք, որ թերեը բերի, կարդանք: Նախապես խնդրել էր, թերթի հետ զգույշ վրավենք, որովհետև դա միակ օրինակն էր, որ ինքն ուներ: Սկզբում կարդաց մեր կուրսի ակտիվ տղաներից մեկը, ու երբ ասաց, որ լավնա, սկսեցին կուրսեցիները հերթով կարդալ: Հա, մոռացա ասել, որ ինձ չէին տալիս, ասում էին, որ իմ նյարդերի համար չի: Դե մի քիչ նվնվացի ու թերթը վերցրեցի: Կարդացի մինչև վերջ`անտուն երեխաների ու մեր`նրանց վերաբերմունքի մասին էր: Վերջին նախադասությունը կարդալից արունքներս թափվեցին թերթի վրա ու փչացրեցին այն: Խեղճ տղան քանի տարի էր պահել էդ թերթը, իսկ ես իմ նվնվանության պատճառով փչացրեցի: Ինչպես միշտ :)
Հ.Գ. Կարոտել եմ ինսիստուտի կուրսեցիներիս, մեր լավ կուրսին, լյաքսյան կուրսն էն չէր:

Dayana
24.06.2009, 01:35
Մի ամիս առաջ մի առաջարկ ստացա: Իհարկե առաջարը լուրջ էր ու նույնիսկ ընտանիքիս անդամները դեմ եղան, որովհետև ինձ չէին պատկերացնում էդ նեմեցների մեջ: Ամեն դեպքում որոշեցի ռիսկի դիմել ու քանի որ շատ էի ուզում, գնացի առաջ: Մի երկու շաբաթ առաջ պարզվեց, որ խելքս բավականացրել էր, սակայն մի լուրջ պատճառաբանությամբ, ես այսպես ասած տեղս զիջեցի մեկ ուրիշի, որը թե փորձով, թե գիտելիքներով ինձանից առավել էր: Ես մի քիչ նեղվեցի, բայց խնդիրը դա չէր, այլ էն պատճառաբանությունը, որ լսեցի.
-Դու չափազանց նուրբ էակ ես և դա քեզ համար չի: :)
Բայց ինքը խիստ սխալվում էր, ուղղակի չկարողացա հակաճառել, տարիքային տարբերությունը թույլ չտվեց: /վերջապես շեֆություն մարդ ա/Ես միայն ասացի. " Ոնց հարմար ես գտնում":
Իրականում մի անգամ կուլ տվեցիր նուրբ ու քնուշ պիտակը, վերջ, էլ տակից դուրս չես գա:

Մի շաբաթ կամ տաս օր առաջ/լավ չեմ հիշում/ մի "նորություն" իմացա /չնայած մի 7 ամիս առաջ արդեն գլխի էի ընկել/, որը հաճելիներից չէր իահրկե, սակայն ժպտացի, հա~, մեկ էլ ասեցի, որ չեմ վախենում: Հիմա ես ուժե՞ղ եմ, թե՞ թույլ: :8 Երևի ամենաճիշն է ասել՝ ժպտադեմ :)

Dayana
25.06.2009, 22:57
Տնամերձը դուրս եկել ա :)) Որոշել եմ ծաղիկներ ցանել, սիրունացնել: Իհարկե այգին մի քիչ մաքրելու կարիք կա, անսիրտ հարևանները մի տեսակ տնավորվել են ու աղբանոցի վերածել հրաշք այգին,: +ժամանակին էնքան սիրուն ծաղիկներ էին աճում, իսկ հիմա բոլոր սիրուն ծաղիկների փոխարեն մոլախոտեր են: Բայց ոչինչ, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Dayana
27.06.2009, 01:09
Բնությունը մեկ-մեկ իրա գործն անում ա խիստ արդարացիորեն, գրողն ինձ տանի: Ուզում ես միջիցդ երկու կես եղի, մեկա արժանին միշտ արժանանում ա: Փորումս լիքը թիթեռներ են թռչկոտում, ոնց որ հենց նոր սիրահարված ժամանակ: Փաստորեն դա իրական երջանկության զգացողությունն է: Չէ, բայց իսկապես, բնությունը եթե մի քիչ էլ խելոք քայլեր անի, իմ ճանաչած լավագույն մարդկիկ կլինեն նաև ամենաերջանիկները; :yahoo Ոնց որ խոսի կարողությունը կորցրած 2 տարեկան երեխա լինեմ, որ ուզում ա թռչկոտել :)) Շամպանսկին ու Կլուբնիկան սկսեմ պատրաստել: Մոռացա հարցել` սերուցքով թե առանց? :think

Հ.Գ. Փաստորեն աշխարհը դեռ չի քանդվում: :)

Dayana
27.06.2009, 23:53
Զզվում եմ կիսատ թողած խոսակցություններից: Ասել ամեն ինչ կամ լռել ընդմիշտ: Չկարողացա: Դիմացինի ընկալումն անկանխատեսելի է ու երբեմն ամենապարզ խոսքը կարող է ընկալվել որպես չգիտեմ ինչ` ընդհուպ մինչև սպանության սպառնալիք: Ամեն դեպքում, եթե աշխարհի վերջին օրը լիներ, դժվար թե կարողանայի ասել էն ինչ հեշտությամբ կարելի է ակնարկել հին ու բարի ծանոթների մասին պատմություններով: Իրականում ճանաչածս բոլոր ուժեղ բնավորությամբ մարդիկ սրտի առիթմիա են ստանում, երբ փորձում եմ մի քիչ խոսել էդ փոքրիկ "հրեշի" մասին: Ինքն էդքան սարսափելի չի, ուղղակի ես մեկ-մեկ անտանելի խոսելու ցանկություն եմ ունենում: Մոռացա ասել, մի քանի օրից "բանտից" դուրս կգամ: :))

Dayana
28.06.2009, 04:43
Բաց պատուհանից լսվող ծիտիկներ ձայն` առաջին անգամ լուսաբաց եմ դիմավորում: :)
Քրքրած հիշողություն, որը տառ առ տառ վերհիշեցի, մինչդեռ երեկ ամեն ինչ անում էի, որ մոռանամ:
Ոչինչ չարտահայտող քնաթաթախ դեմք:
Կլավիատուրայի անվերջանալի ռեքվիեմ`շխկ-շխկ-շխկ - սի բեմոլ մաժոր... /էսօր երկար թթվեցի դաշնամուրի մոտ/
Սովորածս նոր արտահայտությունը` Սինդը ֆ**ին Ռելլա...
Մեկ էլ իմ անիրականանալի երազանքը` բարձրանալ կամրջի բազրիքին, գոռալ ու ցած թքել`վերջապես հաղթահարելով բարձրության էդ վախը...
Իսկ աշխարհի վերջին դեռ շատ կա: ;)

Dayana
29.06.2009, 23:31
Տեսնես ո՞վ է հնարել էդ օրացույց ասվածը: Մեկ-մեկ օրացույցին նայելիս քիչ է մնում սրտի կաթված ստանամ: :)

Եկվոր
30.06.2009, 08:28
Տեսնես ո՞վ է հնարել էդ օրացույց ասվածը: Մեկ-մեկ օրացույցին նայելիս քիչ է մնում սրտի կաթված ստանամ: :)

Իսկ դու փորձե՞լ ես թարս կախել՝ երեսով դեպի պատը: Բավականին օգտակար տարածություն է ստացվում;)

Dayana
30.06.2009, 09:25
Իսկ դու փորձե՞լ ես թարս կախել՝ երեսով դեպի պատը: Բավականին օգտակար տարածություն է ստացվում;)

Ես իրեն դուրս եմ շպրտել իմ սենյակից :oy բայց համակարգչի էկրանին միշտ կա :{

Լեո
30.06.2009, 09:30
Դայանա, կներես, նորից թիքս խոթում եմ այնտեղ, որտեղ իմ կարիքը բանավ չի զգացվում :oy Պարզապես ուզում եմ ասել, որ օրացույցը այնքան էլ վատ բան չէ: Օրինակ՝ երբ քունդ չի տանում, կարող ես նայել օրացույցին, հավշել տարվա օրերն ու շաբաթները, մինչև որ քունդ տանի :)
Ես չեմ փորձել, բայց կարծում եմ կօգնի :))

Dayana
30.06.2009, 09:47

Լեո ջնա, երբ քունս չի տանում, նայում եմ օրացույցին ու հաշվում մինչև կոնկրետ ամսաթիվ ու էլ ընդհանրապես քունս չի տանում :))

Dayana
03.07.2009, 23:39
Սիրելի ֆիլմերի տասնյակը վերանյեցի ու առաջին պատվավոր հորիզոնականում "տեղադրեցի" Осень в Нью-Йорке ֆիլմը: Սիրուն դերասանուհի, սիրուն սյուժե, սիրուն տեսարաններ, ամեն ինչ սիրուն է էս ֆիլմում: Արտահայտություններ, որոնք .. չգիտեմ... անգին են երևի: Մի սցենա կա, որտեղ հերոսուհին խոսում է հիշողությունների մասին: Մտածում էի չգրել, բայց կգրեմ: Էսպիսի մի խոսք կա` Մի տարի հետո ես կլինեմ հիշողություն... Նենց սիրուն էր: :)
Ահա և նրանք`
http://film-film.ru/pfilms/pict/3/4027_01.jpg
Ամեն դեպքում ֆիլմը ունի մի անհաջող մաս` Էդ Ռիչար Գիրն է: Ոնց են ստիպել էս սիրուն աղջկան Գիրի հետ նկարվել, չեմ սիրում էդ բիձուկին, իսկ այ Վայնոնային :love ըմմմմ, գժվել կարելի ա:

Dayana
06.07.2009, 17:21
Օֆիսում սեղանս նման ա մանկապարտեզի պահարանի՝ վրան լիքը խաղալիքներ կան, խխունջ, արջի մռութով բացիկ ու նման բաներ: Սկզբում բոլորին հետաքրքրում էր իմ խխունջիկը, որը բավականին մեծ է ու երբ ականջիդ ես մոտեցնում, մի կարգին խշշում է: Հետո սկսեց հետաքրքրել հրեշտակի թևիկներով պստիկի արձանիկը, որի տուտուզիկը բաց է ու միշտ ուրախանալու առիթ էր ստեղծում: Հետո հայտնվեց սկրեպների պահապան Ռիչը, որի գլուխը զսպանակին է ամրացված ու ամեն անգամ կտտացնում եմ մռութին, իսկ ինքը, մեծ-մեծ ատամները բաց արած գլուխն առաջ ու հետ է տանում: Տեսնելու բան է: :)) Ժամանակի հետ այստեղ եկան նաև երկու արջուկ՝փամփլիկ խաղալիք ու թղթե բացիկ: Թղթե բացիկի արջուկն իսկական նեմեցական արջ է՝ դմբլդոխի դեմքով, նենց մռութն ա, նենց տխուր դեմք ունի, քիչ ա մնում բռնես ուտես: Իսկ փափլիկ արջը լրիվ ուրիշ պատմություն է: Լրիվ ես եմ՝ հարյուրավոր կարկատաններով: Մեր թիմ լիդերից մեկի ուրախությունն է, ամեն օր գալիս է, գլուխո շոյում, անձեռոցիկով քիթիկը մաքրում ու գնում: Իսկ էսօր էլ եկավ, վրեցրեց արջիս, իրա կարմիր կիսաթւ բլուզը հանեց ու ասեց՝ ամառ ա, թող հով լինի :)) հիմա խողճ արջս կարմրած դեմքով ա նստել:
Հ.Գ. Մտածում եմ, էդ արջի համար մի հատ արջուհի չգտնե՞մ :))

Արտիստ
06.07.2009, 17:52
Հ.Գ. Մտածում եմ, էդ արջի համար մի հատ արջուհի չգտնե՞մ :))
Չէ, ասում եմ բժկի տար մի հատ :))

Dayana
06.07.2009, 21:34
Չէ, ասում եմ բժկի տար մի հատ :))

չէ, ուղղակի ցմփորիկ ա :P :))

impression
06.07.2009, 21:37
չէ, ուղղակի ցմփորիկ ա :P :))

նվիրողի պես :)

Dayana
07.07.2009, 10:23
Պապիկիս մասին շատ եմ գրել, բայց միշտ կարոտս չի թողել գրել իրա բացառիկ խելքի ու քնքշության մասին: Պապիս դեմք էր, բառիս ամենասիրուն իմաստով: Նենց բռնկուն էր պապիս, իսկը իմ պես: Հանգիստ էր, շատ հանգիստ, մեկ էլ մի ստից բանից նենց կբռնկվեր, որ էլ ասելու չի, բայց դե հենց հաջորդ րոպեին էլ հանդարտվում էր: Այսինքն միշտ էլ բռնկվում էր, երբ տատիկն իրան նարդիով մարս էր անում :)) Պապիս մի խոսք ունի, որը իսկական թևավոր խոսք ա՝ Չի կարելի լինել էնքան քաղցր, որ քեզ կուլ տան, ոչ էլ էնքան թթու ՝ որ թքեն: Ես երկու ծայրահեղություններն էլ հատում եմ: Երբ սիրում ու նվիրվում եմ, միշտ քաղցրության չափն անցնում եմ ու կուլ են տալիս՝ բոլորն անխտիր: Իսկ թթվության դեպքորում ոչ մի վայրկյան չեն մտածում: Մի օր էս աշխարհն ինձ կուլ կտա՝ ես էլ կպրծնեմ, ինքն էլ: :)
Հ.Գ. Չկպնեք, չհարցնեք "ի՞նչ ա եղել", հավես չունեմ: Իմ Դայուշնոցում ինչ գրող կուզեմ կգրեմ:

Dayana
07.07.2009, 14:44
Հայկական ֆիլմեր շատ եմ սիրում, բայց էդ ֆիլմերում իր առանձնահատուկ տեղն ունի "Կտոր մը Երկինքը": Սոֆիկո Չիաուրելլին Ֆրունզի հետ եթե մի ֆիլմում է նկարվել, ուրեմն ֆիլմը լավագույններից մեկն է առհասարակ համաշխարհային կինոդարանում: Սիրում եմ ֆիլմի բոլոր հերոսներին, բոլոր էպիզոդները, արտահայտությունները ու ամենից ատ մեկը, երբ քահանան հայտնում է, որ այսպես ասված համայնքը դեմ է նրա ու Անժելի միությանը ու Թորիկը բարկանում է ու ասում՝
Ո՞ւր էր այդ համայնքը, երբ ես դժբախտ էի:
Նենց եմ սիրում էս պահը, շատ: :)

Dayana
08.07.2009, 14:35
Դե որ ես տարօրինակ սովորույթներ ունեմ, դա արդեն իսկ բացահայտված փաստ է: Իմ սովորույթներից է նաև մարդկանց աստիճանավորելը: Բոլոր մարդիկ ծանոթության սկզբում լինում են ամենացածր սանդղակում, հետո կամաց-կամաց բարձրանում են: Կարող է էնպես լինել, որ ինչ-որ մեկը խիստ հիասթափեցնի, բայց երբեք ցած չեմ գցում, տեղում մեխում եմ ու վերջ, իսկ կան էնպիսիք, ովքեր էնքան են աճում, որ բոլոր տեսակի սանդղակների վրայից թռնում են: Էսօր իմ հին ընկերնրից մեկի մասին խոսք գնաց ու մի քանի ֆրոնտո կարծիք լսեցի, որ ինքը արժանի չի իմ ընկերը լինել: Չորս տարի առաջ ես էլ դա կասեի, բայց 2006-ին մի նամակ ստացա, որ էդ մարդուն սանդղակով վեր բարձրացրեց: Ինչքան էլ անտարբեր ու հիմար լինի էդ մարդը, մեկ է, ինչ-որ ժամանակ ինչ-որ պարագայում իմ ընկերն է եղել ու ուղղակի չեմ կարող "դեն նետել" անցած 4 տարին: :)

Dayana
08.07.2009, 20:18
Ցեխաջրեր... Էսօր հնարավոր բոլոր եղանակներով թրջվել եմ… Նախ մեքենան ցեխաջրեց, հետո անձրևը մի լավ ջրեց, հետո նորից ցեխաջուր: Ամեն դեպքում գրել չի ստացվում, լուրջ դեպրեսիաներ են պետք: Երեկ բարկացել էի, չէի պատկերացնում մի օր, որ առանց սթրեսի, առանց նեղվածության լինի, էսօր դեռ էդպես է :))

Dayana
09.07.2009, 00:28
Դեռևս մի տարի կամ գուցե կես առաջ ես ահավոր վախկոտ էի: Մեր տանը երեկոյան "շրջագայում" էի միայն բոլոր լույսերի վառված լինելու պարագայում: Ինձ թվում էր, թե վախն ինձ հետ ա ծնվել ու ինքը երբեք չի վերանալու. ես վախենում էի մթությունից, սենյակում մենակ մնալուց, գիշերն առհասարակ վախենում էի թևս վերմակից դուրս հանել, հետո սկսեցի վախենալ բլոջիկներից, մորեխից... Մի խոսքով վախկոտ էի ամաչելու աստիճան: Վերջերս նկատել եմ, որ լույսերն անջատած առաջին հարկից երկրորդ հարկ եմ բարձրանում ու նույնիսկ էն պարագայում, որ հեռախոսս մոտս է, լույս չեմ գցում` նույնիսկ աստիճաններին: Փաստորեն, չեմ վախենում... :)

Լեո
09.07.2009, 09:49
Վախը նաև ինքնապաշտպանական ռեֆլեքս է:
Փաստորեն սկսել ես քեզ ավելի պաշտպանված զգալ :)

Dayana
09.07.2009, 10:38
Վախը նաև ինքնապաշտպանական ռեֆլեքս է:
Փաստորեն սկսել ես քեզ ավելի պաշտպանված զգալ :)

Չէ, սկսել եմ պատշպանության կարիք չզգալ: :)

Elmo
10.07.2009, 19:08
Ես չէի սխալվել: Դու հաջողություն ես բերում::)

Dayana
10.07.2009, 19:26
Ես չէի սխալվել: Դու հաջողություն ես բերում::)

Ու՜խ, կանչե՞լ են :yahoo

Elmo
10.07.2009, 19:38
Ու՜խ, կանչե՞լ են :yahoo

հա, 1 փուլ: Էլի կգաս մեր մոտ: Դեռ 3 կամ 4 փուլ կա :oy

Dayana
10.07.2009, 19:40
հա, 1 փուլ: Էլի կգաս մեր մոտ: Դեռ 3 կամ 4 փուլ կա :oy

Կինոները պատրաստի Էլմո ձյաձյա, գալու եմ :love

Kita
10.07.2009, 19:57
Կինոները պատրաստի Էլմո ձյաձյա, գալու եմ :love

Դայ բա տորտիկները:))

Dayana
10.07.2009, 20:29
Դայ բա տորտիկները:))

Տորտիկ էլ կա՞ր :( ինձ չեն ասել :cry

Մանոն
10.07.2009, 21:36
Դեռևս մի տարի կամ գուցե կես առաջ ես ահավոր վախկոտ էի: Մեր տանը երեկոյան "շրջագայում" էի միայն բոլոր լույսերի վառված լինելու պարագայում: Ինձ թվում էր, թե վախն ինձ հետ ա ծնվել ու ինքը երբեք չի վերանալու. ես վախենում էի մթությունից, սենյակում մենակ մնալուց, գիշերն առհասարակ վախենում էի թևս վերմակից դուրս հանել, հետո սկսեցի վախենալ բլոջիկներից, մորեխից... Մի խոսքով վախկոտ էի ամաչելու աստիճան: Վերջերս նկատել եմ, որ լույսերն անջատած առաջին հարկից երկրորդ հարկ եմ բարձրանում ու նույնիսկ էն պարագայում, որ հեռախոսս մոտս է, լույս չեմ գցում` նույնիսկ աստիճաններին: Փաստորեն, չեմ վախենում... :)
Փաստորեն մի՜ քիչ մեծացել ես :P Քեզ կարոտել եմ…:love

Dayana
10.07.2009, 23:02
Փաստորեն մի՜ քիչ մեծացել ես :P Քեզ կարոտել եմ…:love

հա, մի քիչ :oy ես էլ եմ կարոտել :kiss

Elmo
10.07.2009, 23:20
Կինոները պատրաստի Էլմո ձյաձյա, գալու եմ :love

Իրար գլուխ կհավաքեմ, իմաց կտամ: Տորթիկը Անուշի վրա:

Dayana
12.07.2009, 19:51
Համեմատություներ...
Համեմատում ենք ամեն ինչ` գրքեր, ստողծագործություններ, երգ, պար, ֆիլմեր, երևույթներ ու նույնիսկ մարդկանց ու զգացմունքները: Հայրիկիս ընկերը` գիտության թեկնածու, արտագնա աշխատանքի ա մեկնել, իսկ էստեղ իրա որդին ինչպես ասում են "սեփական ուժերով" ՎՏ է ընդունվել: Անմիջապես օրինակ դարձրեցի փոքր եղբորս համար, իսկ դա սխալ էր, որովհետև երեխան ուզում է ֆուտբոլիստ դառնալ, իսկ երբ ասում է ֆուտբոլ, ասում եմ արդյոք Ֆիգու կդառնա? Նորից համեմատություն: Սարսափելին այն է, որ ինքս էլ համեմատվում եմ: Նայում եմ, փորձում համեմատվել, իսկ դա սխալ է, անընդունելի, բայց... համեմատում ենք ու համեմատվում, առանց ընդունելու, որ ընդհանուր եզրեր ուղղակի չեն կարող լինել, որովհետև ամեն ինչ ու բոլորը "unique" են ու համեմաելն ուղղակի անհեթեթ է: :)

Tig
13.07.2009, 15:16

Արմինե ջան ինչոր տեղ ճիշտ ես, բայց ինչոր տեղ էլ նաև համեմատությունն է բորբոքում ձգտումենրը...... Այնպես որ չհամամատելն էլ մի բան չի;)
Պիտի գտնել համեմատման ոսկե միջինը…:think

Dayana
13.07.2009, 15:28
Արմինե ջան ինչոր տեղ ճիշտ ես, բայց ինչոր տեղ էլ նաև համեմատությունն է բորբոքում ձգտումենրը...... Այնպես որ չհամամատելն էլ մի բան չի;)
Պիտի գտնել համեմատման ոսկե միջինը…:think

Համեմատություն -» մրցակցություն -» նախանձ -» թույն -» ... վախենում եմ հետևանքներից Տիկ ջան, դրա համար "օձին բնում եմ սպանում" , դե գոնե փորձում եմ: :)

Dayana
13.07.2009, 23:27
Կան սովորույթներ, որոնցից անհնար է ձերբազատվել...

Ուլուանա
14.07.2009, 01:43
Համեմատություն -» մրցակցություն -» նախանձ -» թույն -» ... վախենում եմ հետևանքներից Տիկ ջան, դրա համար "օձին բնում եմ սպանում" , դե գոնե փորձում եմ: :)
Արմ, քո բերածը հնարավոր տարբերակներից մեկն է միայն, մյուսն էլ սա է. համեմատություն —> մրցակցություն —> առաջընթաց։
Համեմատությունն ինքնին բացասական երևույթ չէ, եթե կարողանաս այն ճիշտ ու տեղին օգտագործել, ոչ թե ինքնանպատակ դարձնել՝ դառնալով վերջինիս գերին։

Dayana
14.07.2009, 08:52

Ան ջան, ուղղակի ես, սկզբունքորեն, իմ առաջընթացի համար ուրիշին չեմ ընտրում մրցակցության առարկա: Դեմ եմ բոլոր տեսակի բարի նախանձներին ու որիշին աչք անելով առաջ գնալուն: Մաքսիմալ ուրիշին նայելով առաջ գնալս կլինի, եթե "ուրիշի", ով ինձ շատ թանկ ա համար ինչ-որ բան անեմ:
:oy

Ձայնալար
14.07.2009, 10:32
Կարծեմ էլի եմ էս թեմայով գրել: Եթե համեմատվում ես ուրիշների հետ՝ ասենք, պայմանական Ա պարամետրով, աճում ես, բայց մեջը խեր չկա, որովհետև միշտ անբավարարված ես, քանի որ միշտ կգտնվի մեկը, ում Ա-ն քո Ա-ից մեծ ա: Եթե չես համեմատվում առհասարակ, կարող ես լճանալ, ու ընդհանրապես կորցնել քո Ա-ն, դրա վերջը էլի անբավարարված վիճակն ա: Դրա համար ամեն մարդ պետք ա համեմատվի ինքն իր հետ գերազանցի ինքն իրեն, ու հաճույք ստան ինքն իր նկատմամբ աճից: Էսօր իմ Ա-ն ավելի մեծ ա քան երեկ, իսկ վաղը իմ Ա-ի աճը եսօրվա նկատմամբ եղավ ավելի մեծ, քան եղել էր էսօր երեկվա նկատմամբ: Էս ա առանց նախանձի ու ինքդ քեզ ուտելու զարգանալու բանալին իմ համար: Ես տենց եմ անում՝ համենայնդեպս փորձում եմ :8

Dayana
14.07.2009, 14:11

Բագը իմ ընգերն ա :)
Ես հենց դա էլ ասում էի, որ սեփական արժանիքների ու սեփական հոգու հանգստության համար պիտի աճես, ոչ թե ուրիշից լավը լինելու համար:

Dayana
15.07.2009, 23:57
Հարբած երիտասարդը կամուրջի վրա հրաժեշտ է տալիս սիրած աղջկան` պայմանով, որ հաջորդ կյանքում, եթե էս նույն կամրջից կոկորդը պատռելով աղջկա անունը գոռա` նա պիտի լսի...

Dayana
17.07.2009, 23:24
Փոքր ժամանակ, երևի շատ փոքր, որովհետև չեմ հիշում քանի տարեկան էի, մի պատմվածք կարդացի: Ցավոք չեմ հիշում ոչ վերնագիրը, ոչ հեղինակին, բայց հիշում եմ, որ ռուսիշերեն էր: Մի խոսքով մի փոքրիկ տղայի մասին էր, որ ապրում էր շատ աղքատ ընտանիքում ու երազում էր հաջողակ բռնցքամարտիկ դառնալ ու մի օր հորը խնդրում է, իր համար "տանձիկ" գնել: Հայրը գումար չունենալու պատճառով դիմում է խորամանկության ու տղայի համար գնում է տանձ` ուտելու: Երեխան գիտակցում է ամեն ինչ ու հորից արցունքները թաքցնելու համար որոշում է, որ եթե առաստաղին նայի, արցունքներն իրենք իրենց հետ կհոսեն, սակայն սխալվում է:
Տրանսպորտում աչքերս փակ քթիս տակ մռմռում էի ինչ-որ երգ ու երևի կողքիս կնոջը նյարդայանցնում էի: Երբ տեղ հասանք, նույն կանգառում իջավ ու նայեցի, աչքերս երևի արևից մի քիչ ջրոտվել էր, սրբեցի ու ասեցի` իմիջիայլոց, ձեր պայուսակը շատ սիրուն ա: Նենց հավեսով ժպտաց :oy իսկ ես կարծում էի, թե ինքը ընդհանարպես չի ժպտում: Փաստորեն պայուսակն իսկապես սիրուն էր:

Dayana
18.07.2009, 16:20
Մինչև պստոյի ծնվելը իրա հետ լիքը խոսում էի: Հարսս միշտ ուրախանում էր, որովհետև իրեն բարևելուց առաց չծնված պոտոյիկին էի բարևում ու զգուշացնում էի, որ հենց ծնվի, բոլորից զատ ինձ ա սիրելու ու ճանաչի: Չէին հավատում: Պատկերացրեք, երկու ամսեկան երեխային քնից արթնացնեք ինչ ճվվոց կգցի, իսկ ես գնում եմ, արթնացնում ու ասում ՝ Մոծա՞կ, ես եմ: Մեծ աչուկները բաց ա անում ու ժպտում: Երեկ էլ եմ գրկել, գզմզել ու չնայած դրանից հետո միլիոն անգամ ձեռքերս լվացել եմ ու լողացել, ձեռքերից էդ մոծակի հոտն ա գալիս: :love

Dayana
22.07.2009, 11:51
Հայ կանայք սովոր չեն կեմպլեմենտների...
Ինսիտուտյան տարիներին մի անգամ ձեր բոլորի կեղմից հայտնի Հայրապետյան Միքայելն ասաց, որ հայ կանայք սովոր չեն հաճոյախոսությունների ու կարող են քարի պես դիմացդ կանգնել ու լսել մի քանի տոննա հաճոյախոսություն ու ոչ մի արձագանք, այն դեպքում, երբ օտարազգի ցանկացած կին ուղղակի կհալվեր դրանցից: Չգիտես ինչու վերջերս հիշեցի ու որոշեցի էքսպերիմենտ անել: Ամեն առավոտ գալիս եմ գործի ու աղջիկներից մեկին առանձնացնում ու օրվա ընթացքում ամեն հանդիպելիս նշում եմ, որ էսօր ինքը շատ սիրուն ա, որ զգեստը կամ սանրվածքը լավն է ու նման բաներ: Երկու օր անընդմեջ կեմպլեմենտ նույն մարդուն չեմ անում, :)) բայց արի ու տես, որ մեր աղջիկները ոչ ուրախանում են ոչ էլ առավել ևս ծաղր կամ սուտ փնտրում: Մի օր մեկը չդիմացավ ու ասեց. "Օրիենտացիադ նորմալ ա՞ :o":
Ահա թե ինչ, եթե մարդուն կոմպլեմենտ ես անում, ուրեմն դու կամ շեղված ես, կամ ... երկրորդ տարբերակ չկա, որովհետև մարդը սովոր չէ լավ բան լսել, ականջին հարազատ են դառել՝ "Քուրո, կարելիա ձեր հետ ծանոթանալ" կամ "Արա էս ինչ ծիտ ա" տեսակի արտահայտությունները: :)

Dayana
22.07.2009, 13:57
Հ.Գ. Հաճոյախոսություններս երբեք կեղծ չեն լինում: ;)

Ariadna
22.07.2009, 14:38
Հ.Գ. Հաճոյախոսություններս երբեք կեղծ չեն լինում: ;)

Բա էդ դեպքում ինչու՞ երկու օր անընդմեջ չես անում կոմպլիմենտ :) Թե ձեր աղջիկների մոտ տենց չի լինում, որ երկու օր իրար վրա շատ սիրուն լինեն :D Լավ, չնեղվես, էս դեպքում դու ես շեֆը, ոնց կվորոշես կոմպլիմենտ անել, էն էլ ճիշտն ա :kiss

Dayana
22.07.2009, 14:43

Իմ օրենտացիոն համբավով երկու օր նույն աղջկան կոմպլեմենտ անեմ, ինձ գործից կհանեն :D
Իսկ թե իրականում ինչու չեմ նույն մարդուն երկու օր անընդմեջ կոմպլեմենտ անում, քեզ առանձին կասեմ ;)

Լեռնցի
22.07.2009, 15:26
Հայ կանայք սովոր չեն կեմպլեմենտների...
Ինսիտուտյան տարիներին մի անգամ ձեր բոլորի կեղմից հայտնի Հայրապետյան Միքայելն ասաց, որ հայ կանայք սովոր չեն հաճոյախոսությունների ու կարող են քարի պես դիմացդ կանգնել ու լսել մի քանի տոննա հաճոյախոսություն ու ոչ մի արձագանք, այն դեպքում, երբ օտարազգի ցանկացած կին ուղղակի կհալվեր դրանցից: Չգիտես ինչու վերջերս հիշեցի ու որոշեցի էքսպերիմենտ անել: Ամեն առավոտ գալիս եմ գործի ու աղջիկներից մեկին առանձնացնում ու օրվա ընթացքում ամեն հանդիպելիս նշում եմ, որ էսօր ինքը շատ սիրուն ա, որ զգեստը կամ սանրվածքը լավն է ու նման բաներ: Երկու օր անընդմեջ կեմպլեմենտ նույն մարդուն չեմ անում, :)) բայց արի ու տես, որ մեր աղջիկները ոչ ուրախանում են ոչ էլ առավել ևս ծաղր կամ սուտ փնտրում: Մի օր մեկը չդիմացավ ու ասեց. "Օրիենտացիադ նորմալ ա՞ :o":
Ահա թե ինչ, եթե մարդուն կոմպլեմենտ ես անում, ուրեմն դու կամ շեղված ես, կամ ... երկրորդ տարբերակ չկա, որովհետև մարդը սովոր չէ լավ բան լսել, ականջին հարազատ են դառել՝ "Քուրո, կարելիա ձեր հետ ծանոթանալ" կամ "Արա էս ինչ ծիտ ա" տեսակի արտահայտությունները: :)
Ճիշտ է, խոսքդ կանանց մասին է... բայց ես շատ դժվար եմ և կոմպլիմենտ անում և առհասարակ, ընդունում...
Կարծում եմ, կոմպլիմենտը տեղին է, երբ դու ի սրտե ուզում ես ասել, որ ...
շատերը կոմպլիմենտ են անում դիմացինին հաճելի լինելու համար:

Dayana
22.07.2009, 15:33

Շատերն ուղղակի "ափսոսում" են կոմպլեմենտ անել, կամ վախենում են ցարական տիտղոսները ցած ընկնեն ուսերից: ;)
Ամենից հետաքրքիրն էն էր, որ գրառումս մեծամասամբ ընկալվեց որպես ծաղրանք կամ կեղծավորություն: :)

Norton
22.07.2009, 15:39
Ես էլ եմ շատ կոմպլիմենտներ անում, ծանոթ աղջիկներին ու շատ էլ գոհ էն լինում, միանգամից դեմքներ արտահայտությունտ փոխվումա, բաա:)
Ճիշտա ես մեծիմասամբ հումորով եմ անում, բայց լուրջ էն ընդունում, տենց ձեռա տալիս:D

Լեռնցի
22.07.2009, 16:01
Շատերն ուղղակի "ափսոսում" են կոմպլեմենտ անել, կամ վախենում են ցարական տիտղոսները ցած ընկնեն ուսերից: ;)
Ամենից հետաքրքիրն էն էր, որ գրառումս մեծամասամբ ընկալվեց որպես ծաղրանք կամ կեղծավորություն: :)

Հա ամեն մոտեցում էլ կա... ասում են, որ մարդիկ միշտ պետք է աշխատեն իրենց դիմացինին դրական էմոցիաներ տալ, մասնավորապես, եթե մեկի մոտ մի բան լավ է ստացվում, ասել դրա մասին, սա չպետք է շփոթել շողոքորթության հետ,..., արդյունքում, դիմացինդ իրեն լավ կզգա...
Ես շատ հազվագյուտ եմ կոմպլիմենտ անում... դե դա ինչքանով է դրական կամ բացասական, չգիտեմ...

Elmo
22.07.2009, 16:03
Հ.Գ. Հաճոյախոսություններս երբեք կեղծ չեն լինում: ;)

Ճիշտ ա: Շատ խելոք, պուճուր, սիրուն, բարի ու հաջողություն բերող աղջիկ, որին շատ եմ սիրում: :love

Dayana
27.07.2009, 09:49
27 ու 7 ...
զզվում եմ Հուլիսի 27-ից...

Elmo
27.07.2009, 10:48
27 ու 7 ...
զզվում եմ Հուլիսի 27-ից...

Սիրուն աղջիկ հեսա մի բան կասեմ, կսկսես չզզվել 27-ից:
Էսօր 27-ն ա չէ՞: Էսօր զագնեցին կանչեցին: :yahoo

Dayana
27.07.2009, 11:03
Սիրուն աղջիկ հեսա մի բան կասեմ, կսկսես չզզվել 27-ից:
Էսօր 27-ն ա չէ՞: Էսօր զագնեցին կանչեցին: :yahoo

:yahoo
Ինչ լավա Մո, դե քեզ հաջողություն ;)
Համ էլ տեսա՞ր, ես հեչ կապ չունեի :)

Elmo
27.07.2009, 11:07
:yahoo
Ինչ լավա Մո, դե քեզ հաջողություն ;)
Համ էլ տեսա՞ր, ես հեչ կապ չունեի :)

Մերսի Դայ ջան:

Համ էլ ուներիր: Դու չգիտես, ես եմ զգում, որ ունեիր: Վրջնական գնահատման փուլինց առաջ գալու եմ օրհնես: :))

Dayana
27.07.2009, 11:21
Մերսի Դայ ջան:

Համ էլ ուներիր: Դու չգիտես, ես եմ զգում, որ ունեիր: Վրջնական գնահատման փուլինց առաջ գալու եմ օրհնես: :))

Հա Մո ջան, արի, բայց մեկ ա ես նիուդաչնիկ սատկում եմ :)) զգույշ կլինես ;)
Հ.Գ. Անուշին ու փոքրիկ շտանգիստին բարևի :love

Dayana
28.07.2009, 17:05
Արժեքային համակարգ...
Ընդհանրապես էդ գնահատման ու արժեվորման համակարգերը խիստ կարևոր են ու առանց դրանց, մեղմ ասած ՝ նիկուդա, բայց իրենց ամենից վատ հատկանիշնը փոփոխականությունն է: Այն ասես կա, բայց միևնույն ժամանակ ինքը չկա, որովհետև այն մոտ վեց միլիարդ է, կամ մի քանի միլիոն ավել: Ու դա դեռ ոչինչ՝ այն ժամանակի ու տարածության մեջ փոփոխվում է: Կարող է հստակ սահմանված լինել, սակայն մի րոպեում ուղղակի քանդվել: Դասակարգման արդյունքում առաջնային "հասցեները" դուրս են նետվում անպետք իրի պես ու իրենց փոխարինման են գալիս նորերը, իսկ երբեմն նաև էտալոններ են սահմանվում: Մի խոսքով դասակարգման համակարգը սիրուն բանա, դուրս գալիս ա: :)

Dayana
30.07.2009, 10:13
Գնամ լիմոն ուտեմ, որ էս երջանիկ դեմքիս արտահայտությունն անցնի: :}
Երոն ճիշտ էր, ես փոխվողը չեմ, բայց ի՞նչ լավա, որ ես չեմ փոխվի ... :yahoo

Հ.Գ. Եթե ինչ-որ մեկը տխուր էր, կներեք որ ես էսքան ուրախ եմ:

Dayana
31.07.2009, 00:17
Չուկի Տերևը կարդալուց հետո հիշեցի: Ես դպրոցական հասակում առավել անտաղանդ էի, քան հիմա ու էն ժամանակ մտքերս շարադրել ընդհանրապես չէի կարողանում: Մինչև 9-րդ դասարան, հենց շարադրություն գրելու խնդիր էր լինում, գալիս էի տուն սկսում մամային կամ պապային համոզել, որ ինձ օգնեն: Հիշում եմ, մի անգամ մեր Գրականության դասատուն ինչ-որ բառերի շարան էր տվել, որով պիտի շարադրություն գրեինք: Երբ կարդացի գրածս, մաման քիչ էր մնում կաթված ստանար: Ստիպված ինքը իմ փոխարեն գրեց: :oy Լավ հիշում եմ, մամաս էդ բառաշարանի հիման վրա, ի միջի այլոց նշեմ, որ էդ բառաշարանը կյանքումս հանդիպած ամենատխմար բառախումբն էր, որով հնարավոր էր հստակ միտք շարադրել, նկարագրել էր պատմական ինչ-որ դեպք: Իհարկե 5 ստացա, ու հենց հաջորդ օրը, դասարանում շարադրություն գրելու առաջադրանք ստացանք: Ասեցի վերջ, հիմա մի հիմարություն կգրեմ ու կբռնվեմ: Մի խոսքով գրեցի իմ "Կռունկ ուստի կուգաս"-ը ու չնայած 5 էի ստացել, ամեն դեպքում նաև ստացա հետևյալ արտահայտությունը` Ժուռնալից արտագրած տեքստ էր, ես սա արդեն ինչ-որ տեղ կարդացել եմ: :)
Հետաքրքիր մարդ էր ուսուցիչս: Մի անգամ ասաց` Այս աղջիկն իսկապես տաղանդավոր է, բայց երևի սկլերոզ ուներ, որովհետև չասեց, թե ինչում եմ ես տաղանդավոր: :D

Dayana
31.07.2009, 14:02
Կան սովորություններ, որոնցից երբեք չեմ կարողանա ձերբազատվել: Հիթչի մեթոդը ֆիլմում մի անհաջողակ չաղլիկ կար, որ ամեն ինչ թափում էր վրան, պարել չգիտեր ու գլխից մեծ մեկին էր սիրահարվել: Նմանա չէ՞ ինձ: :)) Ամեն անգամ պաղպաղակ վաճառողի կողքով անցնելիս ուզում եմ ուտել, բայց ուտում եմ միայն երբ մենակ եմ, որովհետև հակառակ դեպքում պիտի թափեմ վրաս ուրիշների ներկայությամբ: Ամոթ ա: :oy
Անհաղթահարելի սովորույթներից ա նաև թղթե սոկի տուփը ծալծլելը, երեկոյան, քնից առաջ չաթլիստում օնլայն բոլորին բարի գիշեր ասելը, անկախ նրանից բարևել էի թե ոչ, ձայնիս տոնի բարձրացմանը զուգընթաց լացելը, առանց ակնոցների արևին նայելը, որի արդյունքում ոսպնյակի այրվածք եմ ստանում ու մի քանի րոպե ուղղակի կուրանում եմ, կաթով թեյ խմելը, պուճուրների հետ չարություն անելը, քթի տակ մռմռալը՝ անընդհատ ու էլի շատ ինձ հատուկ անսովոր սովորույթներ:

Էնքան երկար գրեցի, մոռացա ինչ էի ուզում ասել:
Էսօր ցանցային ադմինիստրատորների միջազգային օրն է, այնպես որ Հեփի Սիսադմինզ Դեյ :))

Dayana
04.08.2009, 21:22
Քամին պատուհանս ա թակում, բայց ալարում եմ վեր կենալ, բաց անել ու տեսնել, թե ինչ ա ուզում... :)

Elmo
06.08.2009, 12:10
Ես՝ ինքնակոչս օրագրի տիրոջը շնորհում եմ հաջողություն բերող թալիսմանի կոչում: :love
Կարգավիճակդ փոխի դիր թալիսման :)

Dayana
06.08.2009, 12:17
Ես՝ ինքնակոչս օրագրի տիրոջը շնորհում եմ հաջողություն բերող թալիսմանի կոչում: :love
Կարգավիճակդ փոխի դիր թալիսման :)

Մո, ինձ կկտրատեն ու ակուլաներին բաժին կդարձնեն :))
համ էլ շնորհավոր :yahoo ամեն տեղ կասեմ ես ՑԲ-ում ծանոթ ադմին ունեմ :oy

Ներսես_AM
06.08.2009, 12:19
Մո, ինձ կկտրատեն ու ակուլաներին բաժին կդարձնեն :))
համ էլ շնորհավոր :yahoo ամեն տեղ կասեմ ես ՑԲ-ում ծանոթ ադմին ունեմ :oy
համ էլ դեռ հայտնի չի թալիսմանը ով ա :beee

Dayana
06.08.2009, 12:22
համ էլ դեռ հայտնի չի թալիսմանը ով ա :beee

ահա և առաջին "պիլայով" կտրատողը :)

Ներսես_AM
06.08.2009, 12:23
ահա և առաջին "պիլայով" կտրատողը :)
հա՞
:beee

Dayana
08.08.2009, 04:31
անգույն...

Dayana
10.08.2009, 16:27
Երևի չկա մի հայ կամ նախին սովետակա երկրներից որևէ մեկի բնակիչ, որ չի տեսել "поле чудес" հեռուստահաղորդումը: Ցավոք չեմ հիշում էն շրջանը,երբ Լիստեվն էր վարում, բայց մի արտահայտություն կա, որի համար սիրում էդ հաղորդումը: Ամեն անգամ, ավարտին, Յակուբովիչն ասում ա՝ "и дай вам бог хотя бы на эту короткую неделю": Նենց ա դուրս գալիս: :)
Մի արտահայտություն էլ կա, որ առաջին հայացքից տափակություն ա թվում, իրար կպցրած հանգեր, բայց երբ մի քիչ ավեի խորն ես մտածում, նենց լավն ա՝ "русское радио - все будет хорошо":

Dayana
14.08.2009, 14:33
Գաղտնիքն այլևս գաղտնիք չի, եթե այն հայտնի է մեկից ավելի մարդկանց::)

Ձայնալար
14.08.2009, 16:53
Գաղտնիքն այլևս գաղտնիք չի, եթե այն հայտնի է մեկից ավելի մարդկանց::)

Ինձ էլ կասե՞ս :oy

Dayana
14.08.2009, 18:32
Ինձ էլ կասե՞ս :oy

ինչ ասեմ? :8

Dayana
18.08.2009, 20:46
Երկրորդ կուրս էինք, մեր խումբ մի տղա եկավ: Աշխույժ տղա էր, որ դուրս էր մնացել ինսիտուտից, գնացել էր բանա ու վերադառնալով վերականգնվել ու եկել էր մեր խումբ: Էս տղան բացի մասնագիտությունից ինչ ասես չէր աշխատում, սկսած մեր Աստղուլի մասնագիտությունց` քսեռոքում :)) վերջացրած ֆիլմերի մոնտաժման աշխատանքով: Մի օր էլ գալիս է դասի ու հայտարարում, որ սիրահարվել է ու կորում մի ամսով, ինչպես սովորաբար անում էր: Վերադարձին իր հետ բերում է հարսանեկան նկարներն ու հայտարարում, որ ամուսնացել է: Մի տարի անց նա արդեն մեր կուրսում չէր, բերեց իր փոքրիկի նկարները` իսկական հրաշք:
Էսօր փողոցում հանդիպեցի: Հետաքրքրվեցի փոքրիկով ում մասին շատ "դեմք" պատմություններ էի լսում կուրսեցինքրից: Պարզվեց ամուսնալուծվել են: Իրենց ամուսնությունը էնքան արագ էր, էնքան հաստատուն, բոլորին դեմ գնալով, իսկ ամուսնալուծությունը ինչպես ինքն ասեց` ոնց որ կինոյում: Փաստորեն տենց էլ է լինում` թվում է թե սիրում ողջ կյանքի համար մեկ էլ մի օր բաբաց ու ամեն ինչ օդ է թռնում ու մնում է խորը հիասթափությունը: Բայց ոչինչ, իր մոտ արդեն ամեն ինչ նորովի ու լավ է գնում:
Հա, երկար բարակ գրեցի ու մոռացա ասել կարևորը: Հետաքրքրվեցի, թե ինչով է զբաղում ու երբ ասեց, որ թատրոնում է աշխատում, անմիջապես ենթադրեցի, որ ռեժիսոր է կամ ռեժիսորի ասիստենտ: Պարզվեց որ չնայած աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, հիմա լրիվ ուրիշ մասնագիտությամբ է աշխատում թատրոնում` Լուսարար: :)

Հայկօ
19.08.2009, 01:50
Բայց ոչինչ, իր մոտ արդեն ամեն ինչ նորովի ու լավ է գնում:

Իսկ նախկին կնոջ մո՞տ:

Dayana
19.08.2009, 13:08
Իսկ նախկին կնոջ մո՞տ:

նա էլ է լավ, իհարկե հիմա Հայաստանում չէ, բայց իր մոտ էլ է կարծես ամեն ինչ կարգին :)

Dayana
19.08.2009, 16:46
բոլոր ուժերը հավաքեցինք` գնաց…
Ուրեմն… լավ ավելի լուրջ, ուզում եմ մի քիչ “բամբասեմ” Անուկից : Ան էս ռասկռուտկայի համար ինձ պիտի վճարես հա ...

Երբ դեռ նոր էի ակումբում` էդ մի երեք տարի առաջ էր, վախենում էի գրառումներ անել, որովհետև “Մեծն Ուլուանան” ինձ ինֆրեքշըն կտար: Բա ոնց էի զարմանում, որ գրածներս էր կարդում, ու մի շրջան կար, երբ նույնիսկ վարկանիշ էր տալիս դրանց, կամ ասում էր, որ լավնա: Ակումբում ակտիվնալուս զուգընթաց սկսեցի ավելի խուսափել Անուկից: Իմ համար Անուկը` “Ես ամեն ինչ գիտեմ” էր: Դե ես մեղք չունեմ, ինքը ամեն ինչ գիտի, բոլոր թեմաներում գրառում ունի, ու ինչ գրառում` մի 20 տող: :oy Հետո սկսեցի “չսիրել” Անուկին, որովհետև համոզված էի, որ ինձանից զզվումա: Մի անգամ որոշեցի փորձ կատարել` ասում եմ, շատ պիտի մեծանամ, որ ինձ Այ Սի Քյու-ում ավելացնես? Մեկ էլ գգմփ ու խուսափողական պատասխան: Հասկացա, որ իմ թափի բանը չի ու խելոք կողք քաշվեցի: Հետո, որ երեխեքը խոսում էին Անուկի մասին, շատրեն ասում էին գա Հայաստան, երկար բարակ խոսենք, շփվենք, զարանում էի, ասում էի “ինչի Անուկը շփվումա? ” Լավ է, ինչ եմ էսքան փիս-փիս բաներ գրում: Հեսա կողքից կարդացողը կմտածի, Անուկը բոբոյա: Էս սաղ նախապատմությունը նրա համար էր, որ ասեի` լրիվ ուրիշ կողմից եմ բացահայտել Անուկին: Ով կմտածեր, որ լեգենդար Ուլուանան կմտնի իմ բլոգ, քոմենթ կանի, դեռ մի բան էլ հետս կընկերանա ու ես իրան կասեմ Անուկ :yups Հա, մեկ էլ ինքը մի հատկանիշ ունի, որ քչերն ունեն` անկեղծության “փոշեկուլ” ա, հետը խոսելիս կարող ես բերանիցդ թռցնել էնպիսի բաներ, որ ոչ մեկի չես ասել: Զգույշ կլինեք Անուկի հետ: ուֆ, էն կարևորները չասեցի: Ան, ուրախ եմ, որ ընկերացանք, մեկ էլ ոչ ճիշտ հայերենով գրլուս համար կներես, բլոգում սիրում եմ մի քիչ “ռաբիզոտ” գրել: Համ էլ, իմ Տաչիկը լավնա :P

Էս գրածս ահագին հին է, հիմա նաև կավելացնեմ, որ Անուկի հետ շատ ընդհանուր հատկանիշներ ունենք. երկուսս էլ արտույտիկ ենք, հետ ենք նայում, հեռախոսը վերջինն ենք անջատում, վախում ենք բլոջիկներից ու էլի շատ հատկանիշներ...

Ambrosine
20.08.2009, 16:45
Երկրորդ կուրս էինք, մեր խումբ մի տղա եկավ: Աշխույժ տղա էր, որ դուրս էր մնացել ինսիտուտից, գնացել էր բանա ու վերադառնալով վերականգնվել ու եկել էր մեր խումբ: Էս տղան բացի մասնագիտությունից ինչ ասես չէր աշխատում, սկսած մեր Աստղուլի մասնագիտությունց` քսեռոքում :)) վերջացրած ֆիլմերի մոնտաժման աշխատանքով:

ինչ մասնագիտություն ունեմ է... բոլորին ձգում ա:D :yea

Dayana
20.08.2009, 16:59
Քանի որ օֆիսում ինչ-որ մեկը տրորել ա ինտերնետի լարը, լարը ծակվել ա ու հիմա սաղ իներներտը արտահոսում ա, որոշեցի մի քանի զավեշալի դեպք պատմել:

Երաժշտական դպրոցում մի ընկերուհի ունեի, շատ տաղանդավոր աղջիկ էր: Երբ մենք նոր ընդունվում էինք երաժշտական, ինքն արդեն նվագում էր: Բայց մի "վատ" սովորություն ուներ՝ սիրում էր ռետին ուտել: Ես էլ մի ռետին ունեի՝ կլուբնիկայի տեսքով ու անուշ հոտով: Ամեն անգամ ասում էր. "Ամ, կտա՞ս ուտեմ",- ես էլ ահավոր բարկանում էի ու չէի տալիս: Մի օր էլ ռետինս թողնում եմ սեղանին (մենք միասին ենք նստել ամբողջ 7 տարի) ներս եմ գալիս ու ի՞նչ տեսնեմ, ռետինս կծել էր ու մի մեծ հատված արդեն ծամում էր: Անմիջապես բարկացա, մեկ էլ երջանիկ դեմքվ ասում ա.
- Ուխ, ինչ համով ա :love կտա՞ս մի հատ էլ կծեմ:

--------------------------------------------------------------------------------------------------------

Մի քանի օր առաջ արթնանում եմ, մեկ էլ տատիկս տխուր դեմքով ասում ա.
-Հլը ասա տատ, էս գիշեր աչք փակել ե՞ս:
Զարմացած նայում մ տատիկի դեմքին.
-Ի՞նչ ա եղել տատ:
-Էն շան տղի պատճառով:
Էստեղ սկսում եմ անհանգստանալ, ոնց մտածում եմ, ոչ մեկ տատիկին չէր նեղացնի ու հետաքրքրվում եմ.
-Տատ, էսան տղեն ովա՞:
-Հայկը:
:o աչքերս դուրս են թռնում, ո՞նց թե Հայկը: (Եղբորս անունը Հայկ է)
-Ի՞նչ ա արել տատ:
-Սպանել են էն խուժանները :(
Էտեղ սկսում եմ մտածել, որ տատիկս վատ երազ ա տեսել ու իրեն վատ ա զգում, բայց պարզվեց, որ Հայկը կինոյի տղեն ա :))

Լավ, ինտերնետի արտահոսքը կասեցվեց, գնամ գործ անեմ :))

Ariadna
20.08.2009, 17:43
Քանի որ օֆիսում ինչ-որ մեկը տրորել ա ինտերնետի լարը, լարը ծակվել ա ու հիմա սաղ իներներտը արտահոսում ա, որոշեցի մի քանի զավեշալի դեպք պատմել:

Երաժշտական դպրոցում մի ընկերուհի ունեի, շատ տաղանդավոր աղջիկ էր: Երբ մենք նոր ընդունվում էինք երաժշտական, ինքն արդեն նվագում էր: Բայց մի "վատ" սովորություն ուներ՝ սիրում էր ռետին ուտել: Ես էլ մի ռետին ունեի՝ կլուբնիկայի տեսքով ու անուշ հոտով: Ամեն անգամ ասում էր. "Ամ, կտա՞ս ուտեմ",- ես էլ ահավոր բարկանում էի ու չէի տալիս: Մի օր էլ ռետինս թողնում եմ սեղանին (մենք միասին ենք նստել ամբողջ 7 տարի) ներս եմ գալիս ու ի՞նչ տեսնեմ, ռետինս կծել էր ու մի մեծ հատված արդեն ծամում էր: Անմիջապես բարկացա, մեկ էլ երջանիկ դեմքվ ասում ա.
- Ուխ, ինչ համով ա :love կտա՞ս մի հատ էլ կծեմ:

Արմ, բայց արի խոստովանի, որ էդ ռետինները շատ գայթակղիչ էին, ես էլ փորձում էի դիմանալ գայթակղությանը, բայց արդյունքում մի փոքրիկ մաս գոնե ռետինիցս կծված էր լինում: Բա կիվիի հոտովը իիինչ լավն էր :love

Dayana
20.08.2009, 17:44
Արմ, բայց արի խոստովանի, որ էդ ռետինները շատ գայթակղիչ էին, ես էլ փորձում էի դիմանալ գայթակղությանը, բայց արդյունքում մի փոքրիկ մաս գոնե ռետինիցս կծված էր լինում: Բա կիվիի հոտովը իիինչ լավն էր :love

ես ոչ մի անգամ չեմ փորձել :D , քուիկիկ, ախր դա ռետին ա :oy

Ariadna
20.08.2009, 17:57
ես ոչ մի անգամ չեմ փորձել :D , քուիկիկ, ախր դա ռետին ա :oy

Անպայման փորձի, չես փոշմանի :D Քուիկիկը նույնիսկ ֆոտոներն էր կրծում փոքր ժամանակ, նենց հետաքրքիր արոմատ ունեին, մեկ էլ ապերիկիս թևիկները :)

Dayana
20.08.2009, 18:01
Անպայման փորձի, չես փոշմանի :D Քուիկիկը նույնիսկ ֆոտոներն էր կրծում փոքր ժամանակ, նենց հետաքրքիր արոմատ ունեին, մեկ էլ ապերիկիս թևիկները :)

Խեղճ Բագ :))

Ariadna
20.08.2009, 19:10
Խեղճ Բագ :))

Բագը մինչև հիմա, որ ինչ որ մեկի էրեխուն սիրում եմ, ասում ա՝ զգուշ էղեք, սա կծում-մծում ա :D

Dayana
21.08.2009, 10:18
Երկու տարի մինուս 8 օր ու Finita, la commedia :

Dayana
25.08.2009, 17:00
չեմ սիրում հրաժեշտը...
ինչ-որ ժամանակը մեկ թիմով հավաքվում ենք ու լսում ՝ Ժողովուրդ, ես գնում եմ...
Նենց զզվելի զգցողություն ա առաջանում, ոնց որ ամբողջ աշխարհի առաջ մենակ կանգնած լինես ու սպասես, թե երբ են պոմիդորով դեմքիդ խփելու: Երևի ծանր եմ տանում էս տեսակի հրաժեշտը, քանի որ հետ նայելու ու մի վերջին հայացքով ուղեկցելու հնարավորություն չկա: Չսիրեցի ես էդ հրաժեշտը...

Dayana
06.09.2009, 19:55
Անձրև `
http://farm1.static.flickr.com/50/155406169_2bcb8c025f.jpg
http://www.baynefamily.info/photos/spain/segovia/rainy_street.jpg
http://farm1.static.flickr.com/111/297560803_eb7e945f18.jpg

Dayana
08.09.2009, 13:47
Մի քանի ամիս առաջ խոսում էի ընկերներիցս մեկի հետ, ասում էր՝ Դրսում կյանքն արագ ա, մտնում ես մետրո ու մարդկային հոսքը քեզ տանում ա իր ուղղությամբ, փողոցում հոսքը քեզ տանում ա ու եթե հանկարծ հոսքին հակառակ փորձես գնալ, տեղ չես հասնի: Մտածեցի ՝ Տեսնես Հայաստանում ե՞րբ էդպես կլինի: Վերջերս նկատել եմ, որ Երևանում լրիվ նույնն է: Դուրս եմ գալիս փողոց ու հիշում "Dying young" ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը բղավում էր "Too Loud", իսկ ես երբեմն "too fast" գոռալու կարիք եմ ունենում: Մարդիկ էնպիսի արագությամբ են անցնում, որ գլուխս սկսում է պտտվել: Էսօր մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող խանութն էի գնում ու ետդարձի ճանապարհին արդեն գլխապտույտից քիչ էր մնում պատերից բռնվեի: Տեսնես իսկապե՞ս կյանքն ա արագացել, թե՞ ես եմ "դանդաղել":
http://www.themoverschoice.com/images/PeopleWalking.jpg

Dayana
11.09.2009, 00:24
- Հայրիկ, այսօր շուտ կգաս տուն?, Ռիչն է մեզ հյուր գալու:

- Ներիր փոքրիկս, այսօր ներկայացում ունենք:

Ինչպես միշտ առաջինն եմ եկել, դահլիճը կամաց-կամաց լցվում է հանդիսատեսով, ահա և տիկին Սմիթը. նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում: Ինչպես միշտ եկել է շնիկի, դստեր ու նրա տխմար ամուսնու հետ, որին աղջիկը միշտ հուշում է անտրակտի ժամանակ: Հիմա կսկսի ներկայացումը, մարում են դահլիճը լուսավորող ջահերը ` հերթով, վարագույրը փակ է, բացվում է վարագույրն ու երևում է միայն բեմի ետնամասը. բեմը մթության մեջ է:

Բեմը կիսամութ է: Ետնամասում լսվում է թմբուկների ձայն: Բեմում են վհուկները:

Աղոտ լույս է ընկնում վհուկի դեմքին, - սա նավաստու մատն է, որ լողում էր հեռվից,- լռություն, - ծափեր...

Իմ խեղճ պարոն Պիեռ, ձեր թատրոնի զգեստապահարանում չկա ոսկեգույն զգեստ ու ստիպված ենք "ստանալ" սպիտակ զգեստների արծաթե երանգները:

-Նա մահացավ ու կատարեց իր պարտքը,

Աստված նրա հետ` ահա սփոփանքը...

Լույսը մարդում է ու նորից վառվում բեմի ետնամասում, դեմքերն ու դերերն արդեն չեմ զգում` նրանք տարբեր են ու չափազանց նման: Վարագույրը փակվում է:
Ծափեր.... բեմը դավարում է: ծափեր... ետ են գալիս բոլորը, հագուստներ, կարևոր ու երկրորդական տեսարաններ, դերասաններ, պաուզա... ծափեր... գլուխս կախ եմ գցում...

Ծափեր....

Վարագույրը փակվում է ու դահլիճն այլևս չի երևում, կարծես այն չկա. կա միայն բեմ:
Տեսարան երկուս. Բեմը կամաց-կամաց լուսավորվում է ու երևում են այս տեսարանի դեկորացիենարը:
Ողջ ներկայացման ընթացքում Պիեռի դեմքը մերթ շառագունում էր, մեկ նա ժպտում էր, մեկ էլ հանկարծ ` գունատվում: Ավատրին նա կատարելապես ուժասպառ կլինի:

Բեմի կիսախավարում երևում է Մակդուֆի շողքը.
-Ապրի արքա...

Աղոտ լույսը լուսավորում է նախ դեմքը, հետո ` ձեռքը: Ետնամասում վառվում է լույսն ու երևում էն վհուկները...

Երկրորդական դերեր, գլխավոր դերեր, Լեդի Մակբեթ, պարոն Պիեռ. ծափեր... չեմ շտապում գլուխս վեր բարձրացնել: Ծափեր... Երբեմն դրանք այնքան երկար են տևում, ետ են կանչում դերասանին, իսկ հետո ռեժիսորին, ու ծափեր, ծափեր, ծափեր... Ահա իմ վարձատրությունը:

Տիկին Սմիթի շնիկն ու նրանից պակաս խելացի փեսան հորանջում են` կեսգիշերին մոտ է:

Դահլիճը լուսավորվում է, տիկին Սմիթը պարոն Պիեռին է նվիրում կարմիր վարդակակաչների փունջը, իսկ Պիեռն իր հերթին համբուրում է Էլինա Սմիթի ճարպոտ ձեռքը ու 10 մղոն հեռավորությունից ինձ թվում է, թե Պիեռի քիթը "թաղվել" է միսիս Սմիթի ձեռքում:

Դահլիճը կամաց-կամաց դատարկվում է: Ահա և վերջին հեռացողը` պարոն Սթիվեն Մենսոնը: Նա երբեք չի շտապում լքել թատրոնը ու ինձ երբեմն թվում է, թե նա երեսն ինձ էլ թեքում ծափահարելիս:

Պարոն Ռիշեր, լույսերը մարեք, - Պիեռի ձայնն է, - դուք այսօր փայլուն աշխատանք կատարեցիք: Վերջին անգամ խոնարհում եմ գլուխս ու անջատում լույսը` ծափերն այդ բոլոր, իմը չէին...

Dayana
13.09.2009, 13:11
Փոքր ժամանակ միշտ մամայի կաբլուկով կոշիկների վրա աչք ունեի, իսկ դա խիստ արգելված էր: Մեկ-մեկ հասցնում էի "թռցնել" ու գնալ բակ, բայց եթե հենց առաջին րոպեում մաման չէր "բռնացնում", մի հատ փափուկ մասերիս խփում ու ձեռքիցս առնում, ապա անպայման "դրմփում" էի գետնին ու հետո նույն սցենարով` փափուկ մասերին հարված ու կոշիկները ձեռքիցս առնում էին: Քանի որ սա միշտ չստացվող էր, իսկ ես չափազանց շատ էի ուզում, որ քայլելիս կտկտոց լսվեր, մի եղանակ գտա: Սոկի թիթեղյա "բանկաները" վերցնում էի, դնում ուղիղ կրունիկս տակ, ուժեղ սեղմում էի ու "կտկտիկը" պատրաստ էր:
Մեծացա, սեփական կտկտիկ առնելու իրավունք ստացա :)) բայց չսիրեցի դա ու սկսեցի չօգտագործել իրավունքս:

Չամիչ
13.09.2009, 23:22
Մեծացա, սեփական կտկտիկ առնելու իրավունք ստացա բայց չսիրեցի դա ու սկսեցի չօգտագործել իրավունքս:

Ճիշտն ասած ես էլ եմ մի քիչ նեղվում էտ կտկտիկներից, բայց դե փաստը մնում է փաստ՝ կտկտիկներով կնոջ քայլվածքը լրիվ փոխվում է՝ դառնալով հեզաճկուն::)

Dayana
13.09.2009, 23:45
Ճիշտն ասած ես էլ եմ մի քիչ նեղվում էտ կտկտիկներից, բայց դե փաստը մնում է փաստ՝ կտկտիկներով կնոջ քայլվածքը լրիվ փոխվում է՝ դառնալով հեզաճկուն::)

Ախր ամռանը հեզաճկվելը հարմար չի է :oy

Չամիչ
13.09.2009, 23:54
Ախր ամռանը հեզաճկվելը հարմար չի է

Չէ՜՜ ես ընդհանրապես եմ ասում: Չարժի ամեն օր հեզաճկվել: Ընդմիջումներով հեզաճկումը համ քեզ, համ էլ դիմացինների համար հաճելի, ամեն անգամ թարմ անակնկալա դառնում:):oy:

Dayana
14.09.2009, 00:02
Չէ՜՜ ես ընդհանրապես եմ ասում: Չարժի ամեն օր հեզաճկվել: Ընդմիջումներով հեզաճկումը համ քեզ, համ էլ դիմացինների համար հաճելի, ամեն անգամ թարմ անակնկալա դառնում:):oy:

հա, ամիսը մեկ կարելի է, նույնիսկ` պարտադիր :oy

Ուլուանա
14.09.2009, 01:18
Ախր ամռանը հեզաճկվելը հարմար չի է :oy
Բա ձմռա՞նն ա հարմար։ :o Ամռանը դեռ համեմատաբար ավելի տանելի ա, իմ կարծիքով։ Չնայած ես էլ չեմ սիրում անհարմարավետության գնով հեզաճկվել՝ ո՛չ ամռանը, ո՛չ էլ ձմռանը։ :))

Dayana
14.09.2009, 01:25
Բա ձմռա՞նն ա հարմար։ :o Ամռանը դեռ համեմատաբար ավելի տանելի ա, իմ կարծիքով։ Չնայած ես էլ չեմ սիրում անհարմարավետության գնով հեզաճկվել՝ ո՛չ ամռանը, ո՛չ էլ ձմռանը։ :))

Ձմռանը ցուրտ ա, ու բարձրակրունկ կոշիկն օգնում է գետնից ավելի "հեռու" լինել ու ավելի քիչ սառել: ;)

Ուլուանա
14.09.2009, 01:37
Ձմռանը ցուրտ ա, ու բարձրակրունկ կոշիկն օգնում է գետնից ավելի "հեռու" լինել ու ավելի քիչ սառել: ;)
Չէ, քո ասածը պլատֆորմն ա։ :P Էդ լրիվ ուրիշ բան։ Ես, օրինակ, ամառ թե ձմեռ առանց պլատֆորմի ինձ հարմարավետ չեմ զգում (չեմ սիրում ոտքով գետինն զգալ), պիտի գոնե մի քիչ պլատֆորմ ունենա կոշիկս, բայց դե ոչ բարձրակրունկով, էն էլ կտկտիկ։ :D

Բայց փոքր ժամանակ ես էլ էի կտկտիկի գիժ։ Լրիվ քո օրին եմ եղել։ :))

Dayana
14.09.2009, 02:10

Ես առհասարակ մեծ կոշիկներ էի սիրում, մանավանդ "տապչկաներ": Մի նկար ունեմ, կտեսադրեմ էստեղ, ես մոտ 3 տարեկան, իսկ մորեղբորս տղան ` նորածին: Իրեն դրել եմ "կալյասկայի" մեջ, հագել եմ ինձանից մի քանի տասնյակ անգամ մեծ "տապչկա" ու իրան "ման եմ տալիս" :))

Dayana
15.09.2009, 00:26
Ճիշտ էր մեր նեմեց բարեկամը` միայն կորցնելուց հետո ենք գիտակցում ունեցածի արժեքը:
Ինչ զզվելիա ընդմիշտ հասկացությունը, իրա անդուր ինտերպրետացիայով` երբեք: Մենք կորցնում ենք ընդմիշտ ու էլ երբեք չենք վերագտնում:

Dayana
17.09.2009, 23:07
Առաջին կուրսում էի: Իմ այժմյան լավագույն ընկերներից մեկը մեր քաղաքից էր ու միշտ միասին էինք տուն գնում: Էդ չարաբաստիկ օրը ես ու քույրս որոշել էինք միասին զբոսնել ու ինչ-որ տեղ գնալ, ու ես ընկերուհուս այսպես ասած մենակ թողեցի: Երբ տուն եկա, ինձ զանգահարեցին ու ասեցին, որ մեր խմբի աղջիկներից մեկն ընկել ա մեքենայի տակ: Ես անմիջապես հասկացա, թե ով է, բայց ինձ համար սարսափելի տարօրինակ էր, որովհետև ինքը մենակ չէր այլ մեր մյուս ընկերուհու ու նրա ընկերոջ հետ: Ամեն դեպքում երբ իմացա, որ ընկերուհիս մեքենայի տակ է ընկել ու հիվանդանոցում է, ինձ սարսափելի մեղավոր էի զգում ու կարծում էի, որ եթե ես իրեն մենակ չթողնեի` ոչինչ չէր լինի: Մի կերպ լաց ու կոծով դիմացա ու հաջորդ օրն առավոտյան գնացի հիվանդանոց, մի քանի համակուրսեցու հետ: Հիվանդանոց հասնելուն պես ընկերուհուս մայրը ասեց` Դու ես մեղավոր, երեխուս մենակ ես թողել, ընկել ա մեքենայի տակ, լավա մյուս ընկերուհին հետն ա եղել, բերել ա հիվանդանոց: Չեմ կարող բացատրել թե ինչ կատարվեց ինձ հետ: Հենց էդ պահին հասկացա, որ ես ոչ մի մեղավորություն չունեմ ու ես չեմ հրել իրենց աղջկան ու մեքենայի տակ գցել: Բայց դե իրավիճակն էդպիսին էր, ես մենակ էի թողել ու պատճառ հանդիսացել մեքենայի տակ ընկնելու, իսկ մեր մյուս ընկերուհին փրկել էր նրա կյանքը: Ինչևէ, աղջիկն այդ լավացավ, ոչ մի լուրջ բան չէր եղել ու հիմա շատ առողջ ա ու շատ սիրուն: :oy
Բայց հենց էդ ժամանակ մի բան հասկացա` երբ քեզ մեղավոր ես զգում մի բանում, որում իրականում դու ոչ մի մեղք չունեմ, դիմացիններն էլ են քեզ մեղադրում ու դու դառնում ես վիսոցկու երգի "այծի" կարգավիճակում:

Հ.Գ. Էսօր նոր բառ եմ սովորել ` desolate :)

Չամիչ
17.09.2009, 23:46
Բայց հենց էդ ժամանակ մի բան հասկացա` երբ քեզ մեղավոր ես զգում մի բանում, որում իրականում դու ոչ մի մեղք չունեմ, դիմացիններն էլ են քեզ մեղադրում ու դու դառնում ես վիսոցկու երգի "այծի" կարգավիճակում:

Այ հենց այս փաստը գալիս է ապացուցելու, որ միտքը նյութեղեն է:)

Dayana
19.09.2009, 01:03
Հաջորդ շաբաթ օֆիսի անգլերենի կուրսերն են սկսում` շաբաթը երեք օր, իսկ ես շաբաթը երկուսն էլ օֆիսից դուրս ունեմ: Ստացվում է շաբաթվա 4 օրը աշխատանքից հետո, ու շաաբթ օրը "վազելու" եմ անգլերենի, ու իմ օր ` ատամնաբույժի մոտ, Կսկսեմ ըստ արժանվույն գնահատել կիրակիս: Եթե դրան գումարենք նաև էն, որ ուզում եմ ասեղնագործել, կիրակիս էլ կկորցնի իր "իրական դեմքը": Էլ չեմ ասում ներկելու տեստրերս, որ կիսատ են մնացել: Բոլոր նախապայմանները կան պլանավորածս արձակուրդը "պռավալ "տալու, բայց դեռ "պայքարում եմ": Էսօր մի նոր երևույթ ընկալեցի, որ մինչև էս երբեք չէի հասկանում` դաժան երևույթը... :)

Հ.Գ. Քույրս միշտ ժ-ն կրկնակի ա շեշտում, իրականում դա հենց արտահայտում ա էդ երևույթի դաժանությունը:

Dayana
19.09.2009, 01:15
Մոռացա ասել, որ Նեմեց, հիստերիկ հանգուցյալն ինչպես միշտ ճիշտ էր... :)

Հայկօ
19.09.2009, 07:09
Հաջորդ շաբաթ օֆիսի անգլերենի կուրսերն են սկսում` շաբաթը երեք օր, իսկ ես շաբաթը երկուսն էլ օֆիսից դուրս ունեմ: Ստացվում է շաբաթվա 4 օրը աշխատանքից հետո, ու շաաբթ օրը "վազելու" եմ անգլերենի, ու իմ օր ` ատամնաբույժի մոտ, Կսկսեմ ըստ արժանվույն գնահատել կիրակիս: Եթե դրան գումարենք նաև էն, որ ուզում եմ ասեղնագործել, կիրակիս էլ կկորցնի իր "իրական դեմքը": Էլ չեմ ասում ներկելու տեստրերս, որ կիսատ են մնացել: Բոլոր նախապայմանները կան պլանավորածս արձակուրդը "պռավալ "տալու, բայց դեռ "պայքարում եմ": Էսօր մի նոր երևույթ ընկալեցի, որ մինչև էս երբեք չէի հասկանում` դաժան երևույթը... :)

Վարժվի-մարժվի, ընկալի-մընկալի, Դայուշ ջան :): Կիրակին իրականում շա՜տ ավելի քաղցր բան ա, երբ նույնիսկ էդ մի կիրակիից ես զրկված :(: Էլ չեմ ասում գիթառի պարապմունքները, շտանգեն ու երեկոյան հառփումները, որ էդպես էլ մնացին մանկության վարդագույն երազանք:

Dayana
23.09.2009, 23:41
Ընդհանրապես հակված եմ մարդկանց արտաքին տեսքով չգնահատել, բայց փաստը մնում է փաստ, որ մեծամասամբ, մարդու որտաքինը հոգու որոշակիորեն արտացոլումն է, սակայն որքան էլ գիտակցում ու ընդունում եմ դա, երբեք ընկերներ չեմ ընտրում հենց այդ "վստահություն ենրշնչող" արտաքինի օգնությամբ: Մի անգամ առիթ եղավ ընկերներիցս մեկին ընտանիքիս հետ ծանոթացնելու ու առաջին բանը, որ մայրս ասաց` "Այսինչ մարդը, քո այդ ընկերներից, չափազանց չարացած էր": Ստիպված եղա բացատրել, որ կյանքի դժվարություննեը ստիպել են մարդուն "վատը" դառնալ, բայց ժամանակը ցույց տվեց, որ դժվարությունները ոչինչ են, քանի որ մարդու տեսակի միակ կարևոր մասը, դա գենն է` դնթ, այն երբեք չի փոխվում: Ինչ լավա, որ նախապե գիտես, թե ինչպիսին են ընկերներդ ու առիթ չի լինելու հիասթափվել: :)

Dayana
27.09.2009, 00:38
Էս վիրտուալ աշխարհը նենց հետաքրիքր ա: Էստեղ մարդիկ ընկերանում են, կռվում, սիրում ու նախանձում իրար: Իսկապես սա մի մեծ սարդոստայն է, որտեղ ընկնելուց հետո դուրս գալը չափազանց դժվար է:
Մի քանի ամիս առաջ լաց ու կոծ էի անում, նեղվում էի, որ շունիկ չունեմ, ու վիրտուալ աշխահը ինձ նվիրեց դա: Հիմա ես իմ սեփական շունիկն ունեմ, անունն էլ ` pupushik: Ինքը նենց դեմք ա, երբ սովածանում ա, իրա մեծ զնգզնգան ամանը վերցնում ա, գալիս կանգնում էկրանիս առաջ ու սկսում հաչել, նույնը ` ծարավելիս: Իսկ երբ ուտելիքը կամ ջուրը մոտ եմ բերում, սկսում ա թռչկոտել ու հաչել: Հետո մասին խաղում ենք, ես իրան չոփոնիկի եմ ուղարկում, սանրում եմ...
http://d300axti28xnob.cloudfront.net/12875397/vTO5ANJ5Sc0i.jpg
Հետո սկսում եմ գլուխը շոյել, իսկ երբեմն էլ լկստվում ա `
http://d300axti28xnob.cloudfront.net/12875397/IS1uKMgJf4rU.jpg
Ինքը դառել ա իմ հավատարիմ բարեկամն ու ընկերը ու ես իրան շաատ եմ սիրում: Քանի որ մաստեր քարտ չունեմ, իրա համար պուպուշ բաներ գնելու համար ստիպված եմ լինում "վաստակել" որոշակի շնային գումար: :))
Հիմա էլ պուպուշիկս քնած ա
http://d300axti28xnob.cloudfront.net/12875397/81webpfC2ftF.jpg

Dayana
12.10.2009, 14:58
Ես աշխարհի ամենաանհաջողակ մարդն եմ, ազնիվ խոսք: Պիեռ Ռեշարի նույնանուն ֆիլմի դերակատարումը իսկը ինձ համար է, էդ ես եմ ՝ իրական կյանքում: Մենակ ես կարող եմ չնկատել փակված դուռն ու մռութով խփել, մենակ ես կարող եմ սարից ցած գլորվել ու մենակ ես կարող եմ ոտքս նենց խփեմ սեղանին, որ արյուն գա ու կապտի: Եթե հանկարծ աստերոիդ ընկնի, հաստատ իմ գլխին ա ընկնելու: :D :bl

Չամիչ
12.10.2009, 15:22
Ես աշխարհի ամենաանհաջողակ մարդն եմ, ազնիվ խոսք: Պիեռ Ռեշարի նույնանուն ֆիլմի դերակատարումը իսկը ինձ համար է, էդ ես եմ ՝ իրական կյանքում: Մենակ ես կարող եմ չնկատել փակված դուռն ու մռութով խփել, մենակ ես կարող եմ սարից ցած գլորվել ու մենակ ես կարող եմ ոտքս նենց խփեմ սեղանին, որ արյուն գա ու կապտի: Եթե հանկարծ աստերոիդ ընկնի, հաստատ իմ գլխին ա ընկնելու:

Դայ ջան, քույրս էլա տենց, արդեն ասելիք ենք դարձրել`Մենակ Զառան կարա, ու թվարկում ենք <<մենակ Զառան>> կարա շարքից հերթական արկածների ցանկը:

Մի անգամ ամռանը, նշստած տեղը արդուկ անելիս, արդուկը փոխանակ դնի սեղանին, դնում է ուղիղ ոտքին: Ամբողջ ամառը ստիպված եղավ անցկացնել արդուկի դաջվածքը ոտքին::)

Dayana
12.10.2009, 15:43

Երևի ես ու քույրդ ծանոթանանք, ընկերանանք: Բայց հավատա, էդ անհաջողակ լինելը մեկ-մեկ նենց ա ձանձրացնում, որովհետև էդ ավելի շատ անուշադրության հետևանք ա: :(

Dayana
15.10.2009, 02:44
Տեսնես կա՞ աշխարհում մեկն, ով չի սիրում չորացած տերևները ոտքերով խշխշացնել
http://blog.educationaltoysplanet.com/wp-content/uploads/2009/02/kids-playing-with-autumn-leaves.jpg