Դիտել ողջ տարբերակը : Dayana-ի անկյուն
Լավ ոստիկան
02.10.2008, 22:40
...չլսեցի ինչ էր ասում, կարծես թե Հայ չէր...
Ինչու՞ մեծատառով, նամանավանդ որ հայ չէր: :B
Իսկ այդ մեղրից ես էլ եմ կերել, տեսնես դա ի՞նչ է նշանակում: :think
Գնացի անցյալս :) 7 երակար տարիներ շաբաթը 4 օր գոնւմ էի էնտեղ: Գրեթե ոչինչ չէր փոխվել: Հենց շեմից զգացի ինձ շատ ծանոթ հոտը` Շաղոյանի երեսի կրեմի հոտը, որը էնքան հաստ շերտով է միշտ լղոզված լինում, որ երբ հանկարծ որոշում էիր համբուրել, քիթս մտնում է կրեմի շերտի մեջ :)) Բայց հարազատ հոտ էր, կարոտել էի: Վաղուց չէի այցելել կյանքիս կարևորագույն կանանցից երկրորդին :) Նա միայն մայրիկիս է զրջում :) Այնքան ծանոթ մարդիկ: Նրանցից շատերն ինձ հիշում էին, ոմանք ժպտալով անունս հարցնում, իսկ երբ ասում էի էնպիսի քնքշանքով էին ինձ նայում, էնպիսի ջերմությամբ ողջունում, որ ուրիշ ոչ մի տեղ չեմ զգա : Իմ սիրելի ուսուցիչ , քանի տարի ես ինձ տանջել :) ինչքան ես բողոքել, որ ձեռքերս ուժ չունեն, որ տաղանդս սպանում եմ ծուլությամբ :) Որքան ես դու մեծացել: Իսկ դուք տիկնայք, դուք մի ժամանակ ինձ համարում էիք ձեր դպրոցի լավագույն սաներից մեկը: Էհե~յ ցուցատափեղկ, քանի տարի ես նկարս քեզ մոտ պահել :) քեզ էլ եմ կարոտել, իսկ հիմա դու աստիճանավանդակի առաջ դրված ես, փոշին քողարկելու համար :( Ահա և դուք :love կամ դու :love իմ երկրորդ մայր :) Քո քնքշությամբ, հոգատարությամբ 5 տարի ինձ պարուրել ես :) Երբեմն այդ սիրով ինձ խեղդում էիր :love Միայն դու կարող էիր աչքերումս կարդալ այն, ինչ բոլորից թաքցված էր: Միայն դու կարող էիր մի խոսքով ինձ մեղավորության զգացումից ազատել :) Կարոտել էի քեզ, քո ժպիտը, նույնիսկ քո Թբիլիսյան "ակցենտը" :) Դու բացառիկ ես: Լավ է, որ քեզ ժպտալիս եմ տեսնում :) Դու այսօր համբույրներով ծածկել էիր դեմքս :oy իսկ ես ոչ մի անգամ չեմ կարողանում քեզ ասել, որ շատ եմ սիրում, միայն ժպտում եմ, մաքսիմալ քնքշանքով :oy փորձելով այդ ժպիտի մեջ ողջ սերս փաթատել ու քեզ տալ :) Չմոռանաս ինձ, խնդրում եմ, որովհոտև աշխարհի ցանկացած կետում քո սերն ինձ թևեր է տալիս... :)
Լավն էր ... :) Հա, մոռացա քեզ շնորհակալություն հայտնեմ վերջապես էդ ծեծված ու լղոզված կերպարդ մաքրելու համար :) Ապրես :) Հոգնել էի, չէ.. զզվել էի էդ չիրական, չճիշտ կերպարիցդ: Էն հարցուփորձերից, թե դու ով ես, վայ դու ինչ երջանիկ ես, վայ դու ինչ դժբախտ ես... ու էս ֆոնի վրա մի քանի այլ ծեծված արտահայտություններց, որոնք քոնն էին: Զվվել էի օրագիրս` քո հորինված անուն ազգանունով լցնելուց, որ քո մոտ միայն ժպտատ . չէ ավելի լավ բառ կա` քմծիծաղ էր առաջացնում: չնայած, դու ուշացել ես, առաջինը ես քմծիծաղեցի :)) Հա, հոգնել էի, էդպիսին եմ ես, շուտ եմ հոգնում, ու երբ զգում եմ, որ էլ պետք չես, դուրս եմ գցում կյանքիցս, ու ամենակարևորը` օրգարիցս :) Ափսոսում եմ միայն մի բանի համար, կոնսուրախ բառն ինձ համար դառավ շարքային, իսկ մի ժամանակ ինքն էնքան կարևոր բառ էր, էնքան իմն էր, բայց դե լավ ... ;) Մենակ թե երեկվա մաղթանքներում քեզ քողարկած մասը չիրականանա :) Հա , երեկ չէի ուզում, որ ՋԻՆ-ն իր կաախարդական փայտիկով հրաշքներ գործի, ու իր կախարդական գորգի վրա նստած սլանար ինձ մոտ , որովհետև նախ գորգը գորգ չէր, ու հետո ասեմ որպես գաղտնիք :oy գորգը ամենևին էլ կախարդական չէր :) Նա նույնիսկ փայտիկ չունի :) բայց ՋԻՆ-ա :P ամենաիսկական ՋԻՆ-ը :) Տեսնես իմ մեջ ինչա գտել :( դատակ, դեպրեսված, անկապ դեմք :) ու ինքը էդ անկապ դեմքին սիրումա, թե ինչի ես էլ չգիտեմ: Նույնիսկ թույլ չի տալիս փոխադարձաբար պատասխանեմ, կամ գոնե շնորհակալություն հայտնեմ: Ասում է չպատասխանես... ու էս բազմակետերն իրականում նշանակում են ` ախմախ երեխա :)) Կյանքիս լավագույն կոմպլեմենտը :) Ափսոս երեկ դու Ավտոռադիո չէիր լսում :) Բայց լավ էր, որ չէիր լսում, չէի ուզենա կիսել էդ երգի հաճույքը :) Հա Աշուն, դեռ կսողանք... Մենակ մի բան ավելացնեմ ու վերջացնեմ քեզ նվիրված վերջին օրագրային գրառումա, Ես, ի տարբերություն էն քնքուշ էակի, քեզ չեմ չորացրել, հենց էսպես թարմ-թարմ քամուն եմ հանձնում, գնա, կառչի կանքից, զգա կյանքը, իմաստավորի, ապրի... ծերուկ :) Ռուսերեն ասած ` պռաշչայ :))
Երկնային
05.10.2008, 13:42
Դայ, լավ ես անում, որ թարմ-թարմ ես քամուն հանձնում, էդ չորացնելու պրոցեսը շատ ցավոտ ա… http://viparmenia.com/vb/images/smilies/girl_sigh.gif հիմա փորձում եմ բառեր գտնել, որ ասեմ քեզ, բայց չկան… մենակ էն, որ սիրում եմ… լավ կլինի, մի ափսոսա էն պահերը, որոնք դեմքիդ ժպիտ են առաջացրել… :) աչքիս էսօր էլ եմ զանգելու հեռախոսով պաչիկ անելու քեզ… http://viparmenia.com/vb/images/smilies/tender.gif
պաչիկ-պաչիկ-պաչոնիկ… http://viparmenia.com/vb/images/smilies/kissgirl.gif
Հ.Գ.Քնքուշ էակն էլ դու ես, ինձ անուն չկպցնես…:beee
Բարև իմ աշխարհ :) լավ ՝ որ դու կաս: Մաման ճիշտ էր ուզում նկարել քեզ, ուղղակի աջ մասում ` չբացահայտված, դեռ կիսատ մասում իզուր էր ինչ-որ բան պատկերում: Ինչևէ լավ է, որ չնկարեց: Քեզ համար տարվա եղանակներ եմ գտել : Օրինակ Ամառ ` տաք ու քնքուշ: Աշուն, դեղնած տերևներ ու տաքություն, երևի Լենայի հետ համատեղենք, չգիտեմ, կամ Ուղղակի աշուն.., լավ դա դեռ կորոշենք: Իսկ էներգիայի պահպանման օրենքն էլի գործեց: Դեռ չէի հասցրել ծերուկին դուրս անել էստեղից, երբ ներս եկավ բարի կախարդը: Դեռ նրա բարությունը կչափենք :))
Հոգնել եմ գիտես, դե այսինքն գիտես: Գիշերը մինչև լույս ռադիոն է ոռնում ` լավագույն դեպքում սաքսաֆոն, վատագույն դեպքում մի ճղճղան աղջիկ լացում է կորցրած սիրո մասին: Առավոտյան ինչպես միշտ պիտի արթնանամ նույն ժամին, նույն դեմքով, հագնեմ ժպիտս, խմեմ ինձ հասանելի հյութն ու վազեմ դուրս` ինձ են չէ սպասում: Գնամ դասի, հետո անգլի, հետո հործի, եթե հասցնեմ նույնիսկ ընդմիջում կանեմ ու մի բան կուտեմ, ու ամբողջ օրը էդ հիմար ժպիտը դեմքիս նստած կմնամ, եթե հարկե հաջողացնեմ կողքերս չնայել, քանի որ հենց նայեմ, կտեսնեմ բացառիկ վարպետությամբ ուրիշին սուզելով ջրից դուրս ցատկողներին: Ահա Արծիվը, նույնիսկ ժպտում է ինձ: Ամեն ինչի կարող է անել, ցույց տալու համար, որ ինձ օգնում է, իսկ իրականում արածս ուղղակի սեփական արժանիք ներկայացնելու միտում ունի: Խեղճ մարդ, միթե չի հասկանում, որ ես ոչ մեկին և ոչինչ ապացուցելու կարիք չունեմ, առավել ևս հիմա, այ այսօր, երբ մի փոքրիկ բռունցքաչափ տեղ դատարկությունից զնգում է :) Էհե~յ ...
Մոռացա ասել, որ էս ամեն ինչը դեռ ոչինչ է :) միևնույն է, մի քանի օր անց ես կդառնամ նույն փորիկ ու կենսախինդ աչոնիկը :) իսկ "բռունցքս" չի փոխվի ;)
Ուֆ էս վերջերս էնքան եմ ասում էն ինչ մտածում եմ, որ բոլորը նեղանում են :( սկսեմ սովորել կեղծ ժպիտ ընդունել ու ոչինչ չասել :( Տեսնես կկարողանամ՞ :8 Էդ ինչպես պիտի անեմ, ուզենամ ասել իչ-որ բան, բայց լռեմ ու ժպտամ :) ինչ խայտառակություն :( բայց դե ուրիշ ճար չկա :( Անցնում եմ իմ համար բացասակն մնացածի համար դրական պահելաձևի :(
Ու զղջում եմ մի պահ ես, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը` վաճառել... :oy
Լավ էլ ստացվում է :) էհէյ, մի ժամանակ վախենում էիր թե չի ստացվի, հիմա էնքան ես դերի մեջ մտել, չես կարողանում դուրս գալ :) նստիր վրանում իլիկ պտտիր, կամ դակումենտացիա գրիր, մեկ է նույն արդյունքն է :)
Երկնային
06.10.2008, 23:29
Դայուշ…մի բան ասե՞մ… :oy լավ, չեմ ասի… :))
Դայուշ…մի բան ասե՞մ… :oy լավ, չեմ ասի… :))
չասես, չեմ դիմանա :))
դե լավ ասա, կդիմանամ ;)
Երկնային
06.10.2008, 23:38
չասես, չեմ դիմանա :))
դե լավ ասա, կդիմանամ ;)
դու երբեք չես կարող կեղծ լինել… էդ մտքից ձեռ քաշի… դու էդ որակի մարդ չես, նենց որ համակերպվի… :P
տի նե տակա~յա… :))
դու երբեք չես կարող կեղծ լինել… էդ մտքից ձեռ քաշի… դու էդ որակի մարդ չես, նենց որ համակերպվի… :P
տի նե տակա~յա… :))
էյհեյ Նյուտս, դու ինձ չգիտես :) լրիվ կեղծ եմ, ես ու իմ բալկոնը :) վայ, չէ էստեղ պիտի հայերեն գրեի չէ? ` պատշգամբս :) կեղծը տեսնես ուրիշ կերպ ոնց է լինում ? :8
Երկնային
06.10.2008, 23:45
էյհեյ Նյուտս, դու ինձ չգիտես :) լրիվ կեղծ եմ, ես ու իմ բալկոնը :) վայ, չէ էստեղ պիտի հայերեն գրեի չէ? ` պատշգամբս :) կեղծը տեսնես ուրիշ կերպ ոնց է լինում ? :8
դու չգիտես… ու ընդհանրապես, մեծերը որ ասում են, խելոք լսի…:P
դու չգիտես… ու ընդհանրապես, մեծերը որ ասում են, խելոք լսի…:P
լսում եմ մեծերին :) քեզ էլ եմ լսում :)
բայց ախր էնքան սուտ էր, էնքան կեղծ, մի ամբողջ տարի, 12 ամիս սուտ: Էդ ստի սկիզբը դրեցի 2007-ի Հոկտեմբերի 3-ին, երբ սկսեցի պատշգամբիս կառուցումը, ու 2008-ի Հոկտեմբերի 4-ին, լույս 5-ի գիշերը պատշգամբը քանդվեց, իրա հետ քանդելով նոր ներկած պատուհաններս, աթոռն ու ցած գցեց ներկամանս: Հիմա դեմքս ծամածռել եմ ու ասում եմ լավ է, լավ կլինի ...
Գնացի բայիկ անեմ: Միացնեմ ավտոռադիոն ու ռոտրոյի հույսով մինչ լույս սպասեմ... :)
Ուզում եմ մի քիչ պատմել Արաքսիի մասին: Բարի, քնքուշ, նուրբ... շատ են հատկանիշները, որոնցով բնութագրվում էր նա: Շատերը գիտեին նրան, բայց քչերին էր բախտ վիճակված տեսնել իրական Արաքսիի հոգին: Արաքսին համարվում էր հաջողակ մարդ: Ուներ լավ աշխատանք, որոշակի սիրելի զբաղմունքներ, լավ կրթություն, խելք, տրամաբանություն, ընկերներ, ընտանիք ... բայց մի բան պակաս էր: Արաքսին վարպետ էր երազելու, երկնքում ամպերից կազմված պատկերներ նկատելու ու նրանց հետ խոսելու մեջ: Եթե ինձ ասեին, որ Արաքսին դյուրագրգիռ է մինչ նրա հետ մտերմանալս, երևի ծիծաղեի, բայց նա հենց այդպիսին էր: Դժվար էր Արաքսիին ափերից հանելը: Օրերով կարող էիր փորձել նրան բարկացնել, անարդար մեաղդրանքներ թափել գլխին, նեղացնել, բայց նա ոչինչ չէր անի ժպտալուց զատ, բայց կարող էր մի չնչին բանից այնպես բռնկվել, որ ապուշ կտրեիր: Կարող էր նույնիսկ բղավել հարազատի վրա, բայց ամենից հաճախ նա բարկանալիս հեծկլտում էր, ու արցունքներում թաթախված ինչ-որ կցկտուր բառեր ասում, իսկ հետո ողջ գիշեր չէր քնում, չկարողանալով ներել ինքն իրեն բարկանալու համար: Կկարոտեմ Արաքսիին... Մի անգամ գիշերը զգալով, որ նա լալիս է հարցրի.
-ինչու ես լաց լինում Արաքս?
-չեմ լացում, կոկորդս ինչ-որ բան քերեց` հազացի:
Իսկ իրականում լացը զսպելուց սկսել էր խեղդվել: Ընկերներից շատերը նրան համարում էին անհետաքրքիր, քանի որ ոչ մի խնջույքի ու հավաքույթի չեր մասնակցում, իսկ երբ ստիպված էր լինում ներկա գտնվել, մի փափուկ անկյուն էր գտնում ու քնում: Խաղաղ դեմքը հաճախ էր ծաղրվում :) Իմ Արաքսի, դու այնքան հանգիստ էիր, այնքան բարի, այնքան իրական... Մի օր ժպիտը դեմքիդ խաղաղ հանգչեցիր, թողնելով երազելու ու երկնքում ամպիկներից պատկերներ տեսնելու հատկությունս...
Գիտե՞ս ինչի եմ սենց: Չգիտես, կամ ինչպես բոլորը մտածում ես թե սիրահարված եմ, անպատասան է, կամ նման հիմարություններ: Չէ... Մի շաբաթից ավելի լսում եմ նույն երգը, նույնիսկ ցիտում, օրվա մեջ հարյուր անգամ լսում ու կարդում եմ նույն նախադասությունը, ու չեմ հասկանում, ինչի ես տենց ուժեղ չեմ: Ախր ոնց կարող եմ լսել, համակրել մի բանի, որն ինձանից շատ հեռու է: Դա նույնն է թե մարդասպանը քահանային համակրի, ու ամեն անգամ մարդ սպանելուց առաջ մտածի, որ իրականում պետո էր ոչ թե սպանել նրան, այլ ասել ` Ձեր Մեղքերը Ներված են: Եվ դա դեռ ոչինչ, որ քահանայի այդ խոսքերը կարող են կատաղության հասցնել իրական հավատացյալին...
Բայց դե ես էսպիսին էմ: Փորձեր անել ինքս ինձ փոխելու, երևի անիմաստ է: Սայաթ Նովան փորձեց հաղթահարել ինքն իրեն ու չստացվեց: Ես կարող եմ փորձել, մի անգամ նույնիսկ կիսատ ինչ-որ բան արեցի, բայց դա ոչինչ չտվեց, բացի մի անգամ ՋԻՆ-ի հետ կախարդական գորգին նստած կինո գնալու հնարավորությունից :) Բայց դե ես էլի եմ փորձում: Ինչպես բոլորը գիտեն, ես շամպայնի ու առհասարակ ալկոհոլի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, հետևաբար ռիսկի կդիմեմ ու հուսամ, որ վերջում շամպայն կխմեմ ...
Հ.Գ. ՋԻՆ, գիտեմ որ կկարդաս մի քանի օր հետո, չմոռանաս որ Կինո պիտի գնանք :)
*e}|{uka*
08.10.2008, 21:48

Դայուշս, դու սիրահարված ես մի երևույթի , որ գիտես որ կա, մի օր կգաաա, մի օր դու էլ իրա աչքերի մեջ կնայես, կտեսնես ինչ գույնի է: Ներկա պահին դու շփվում ես իր հետ լինի դա երաժշտության, անշունչ առարկանների, մարդկանց միմիկաների :tease ու այլ մանր մունր բաների միջոցով ու ավելի համոզվում նրա գոյության մեջ, բայց նրա անժամկետ չհայտնվելը մեկ-մեկ տխրեցնում է :( , հիասթափեցնում, բայց բավական է էլի նույն երաժշտության հնչյունները :sulel , նորից ամեն ինչ տեղն է ընկնում : :oy Արի իրար հետ պարտադիր չի վերջում փրփրագմփիկ չէ :think........, վիսկի խմենք , անջատվենք :drinks :D
Պարտադիր չի սիրո մասին լինի վերևում գրվածը , չխառնեք :nono
Ուզում եմ մի քիչ պատմել Արաքսիի մասին: Բարի, քնքուշ, նուրբ... շատ են հատկանիշները, որոնցով բնութագրվում էր նա: Շատերը գիտեին նրան, բայց քչերին էր բախտ վիճակված տեսնել իրական Արաքսիի հոգին: Արաքսին համարվում էր հաջողակ մարդ: Ուներ լավ աշխատանք, որոշակի սիրելի զբաղմունքներ, լավ կրթություն, խելք, տրամաբանություն, ընկերներ, ընտանիք ... բայց մի բան պակաս էր: Արաքսին վարպետ էր երազելու, երկնքում ամպերից կազմված պատկերներ նկատելու ու նրանց հետ խոսելու մեջ: Եթե ինձ ասեին, որ Արաքսին դյուրագրգիռ է մինչ նրա հետ մտերմանալս, երևի ծիծաղեի, բայց նա հենց այդպիսին էր: Դժվար էր Արաքսիին ափերից հանելը: Օրերով կարող էիր փորձել նրան բարկացնել, անարդար մեաղդրանքներ թափել գլխին, նեղացնել, բայց նա ոչինչ չէր անի ժպտալուց զատ, բայց կարող էր մի չնչին բանից այնպես բռնկվել, որ ապուշ կտրեիր: Կարող էր նույնիսկ բղավել հարազատի վրա, բայց ամենից հաճախ նա բարկանալիս հեծկլտում էր, ու արցունքներում թաթախված ինչ-որ կցկտուր բառեր ասում, իսկ հետո ողջ գիշեր չէր քնում, չկարողանալով ներել ինքն իրեն բարկանալու համար: Կկարոտեմ Արաքսիին... Մի անգամ գիշերը զգալով, որ նա լալիս է հարցրի.
-ինչու ես լաց լինում Արաքս?
-չեմ լացում, կոկորդս ինչ-որ բան քերեց` հազացի:
Իսկ իրականում լացը զսպելուց սկսել էր խեղդվել: Ընկերներից շատերը նրան համարում էին անհետաքրքիր, քանի որ ոչ մի խնջույքի ու հավաքույթի չեր մասնակցում, իսկ երբ ստիպված էր լինում ներկա գտնվել, մի փափուկ անկյուն էր գտնում ու քնում: Խաղաղ դեմքը հաճախ էր ծաղրվում :) Իմ Արաքսի, դու այնքան հանգիստ էիր, այնքան բարի, այնքան իրական... Մի օր ժպիտը դեմքիդ խաղաղ հանգչեցիր, թողնելով երազելու ու երկնքում ամպիկներից պատկերներ տեսնելու հատկությունս...
կարդալուս ամբողջ ընթացքում կարծես գուշակում էի հետագա նկարագրությանը Դայուշ...:think ,և գիտես ես ճիշտ էի երբ մտածում էի թե գիտեմ այդ աղջկան. :)
StrangeLittleGirl
08.10.2008, 22:25
Ուզում եմ մի քիչ պատմել Արաքսիի մասին: Բարի, քնքուշ, նուրբ... շատ են հատկանիշները, որոնցով բնութագրվում էր նա: Շատերը գիտեին նրան, բայց քչերին էր բախտ վիճակված տեսնել իրական Արաքսիի հոգին: Արաքսին համարվում էր հաջողակ մարդ: Ուներ լավ աշխատանք, որոշակի սիրելի զբաղմունքներ, լավ կրթություն, խելք, տրամաբանություն, ընկերներ, ընտանիք ... բայց մի բան պակաս էր: Արաքսին վարպետ էր երազելու, երկնքում ամպերից կազմված պատկերներ նկատելու ու նրանց հետ խոսելու մեջ: Եթե ինձ ասեին, որ Արաքսին դյուրագրգիռ է մինչ նրա հետ մտերմանալս, երևի ծիծաղեի, բայց նա հենց այդպիսին էր: Դժվար էր Արաքսիին ափերից հանելը: Օրերով կարող էիր փորձել նրան բարկացնել, անարդար մեաղդրանքներ թափել գլխին, նեղացնել, բայց նա ոչինչ չէր անի ժպտալուց զատ, բայց կարող էր մի չնչին բանից այնպես բռնկվել, որ ապուշ կտրեիր: Կարող էր նույնիսկ բղավել հարազատի վրա, բայց ամենից հաճախ նա բարկանալիս հեծկլտում էր, ու արցունքներում թաթախված ինչ-որ կցկտուր բառեր ասում, իսկ հետո ողջ գիշեր չէր քնում, չկարողանալով ներել ինքն իրեն բարկանալու համար: Կկարոտեմ Արաքսիին... Մի անգամ գիշերը զգալով, որ նա լալիս է հարցրի.
-ինչու ես լաց լինում Արաքս?
-չեմ լացում, կոկորդս ինչ-որ բան քերեց` հազացի:
Իսկ իրականում լացը զսպելուց սկսել էր խեղդվել: Ընկերներից շատերը նրան համարում էին անհետաքրքիր, քանի որ ոչ մի խնջույքի ու հավաքույթի չեր մասնակցում, իսկ երբ ստիպված էր լինում ներկա գտնվել, մի փափուկ անկյուն էր գտնում ու քնում: Խաղաղ դեմքը հաճախ էր ծաղրվում Իմ Արաքսի, դու այնքան հանգիստ էիր, այնքան բարի, այնքան իրական... Մի օր ժպիտը դեմքիդ խաղաղ հանգչեցիր, թողնելով երազելու ու երկնքում ամպիկներից պատկերներ տեսնելու հատկությունս...
Դա՛յ, էս մեկը վրիպել էր աչքիցս:
Կարդալիս սկզբից Մարուշային հիշեցի (նրա մասին պատմվածք գրելն անընդհատ հետաձգում եմ), հետո՝ մի ընկերուհի ունեմ, անունը նույնն է, իսկ հետո… հետո… Անահիտին հիշեցի: Մի օր էլի նրա մասին կգրեմ:
Շնորհակալ եմ գրառումներ համար աղջիկներ ջան :)
Նատալի պետք էլ չի ճանաչել ;)
Իդ կխմենք :)
Բյուր գրի :)
Մեկա էս կյանքում զոռով ոչինչ չի լինում :) թողեք կյանքը ինքնահոսին, ու ինքը խաղաղ կտանի դեպի գահավեժ :) լավ էլ բառ էր :)
StrangeLittleGirl
22.10.2008, 21:54
Դա՛յ, էս ու՞ր էիր կորել: Հա՛, կգրեմ: Էս կիրակի ծրագրել եմ, որ պիտի նստեմ, Մարուշայի մասին գրեմ:
Դա՛յ, էս ու՞ր էիր կորել: Հա՛, կգրեմ: Էս կիրակի ծրագրել եմ, որ պիտի նստեմ, Մարուշայի մասին գրեմ:
ինքս ինձ հանգիստ էի տվել մինչև ամսի 20-ը, բայց հետո մտածում էի մի անգամից 24-ին կգամ, մի հատ գրառում կանեմ, դե գիես ինչ ;) ու երևի կմնամ, էն էլ երեկ մտա :) Էս հանգիստը Արշակից "պլեճ" արած լռություն էր, էդ մասին նույնիսկ մտածում էի կգրեմ, բայց դե մեկ է ոչ մեկին պետք չի ;) Հիմա եկել եմ, ու ստիպված ես դիմանալ իմ օրագրին :) բայց էլ ոչ մի կապվածություն, ոչ մի անձնավորում, ոչ մի սարքած աշարհ :) Իմ աշխարհն էր, ես էի սարքել, ես էլ քանդեցի :hands
Նվիրում եմ, վերցրու :) , մենակ թե մի խափի, զզվել եմ :( հոգնել եմ:
Դու չգիտես, որ ինձ նվիրել են անվերջության ամբողջ կեսը :P էնպես-որ սա վերցրու քեզ :) չեմ ջնջի, չեմ ճղի, դեն չեմ նետի :) իմն էր, լրիվ իմ անձնականը, հիմա կլինի մերը :) բայց էդ մենքից մեկը ես եմ, մյուսը՝ անհայտ :D այսինքն դու :D Բայց դու դեմք եք գիտե՞ս , ինչիդ եմ պետք :D դու նույնիսկ ինձ չգիտես, ու լավ կլինի չիմանաս :D Ներվային, դեպրեսված, ամեն ստից բանից նեղացող մարդ :) Հա , դե նեղացնելու գիտակ էլ եմ :) լեզվիս տակ էնքան փուշ ունեմ, ու բոլորին կհերիքի :) Բայց դե մեկա դրական անվերջության կեսն ունեմ ;) չգիտեի, ասեցին, իմացա - որ ունեմ , ու էդ լավա :)
Մազերս չեմ սանրել...
Լավ եմ չէ՞ արել ...
Նայում կողքերս ու սիրտս խառնումա, էսքան կեղծ բան ոնց եմ թույլ տվել որ շուրջս կուտակվի: Անձրևա չէ՞, սենց ամպերը կուտակվել են, բայց որ լավ հեռու եմ նայում, տեսնում եմ արևի շողեր, լույս... Էստեղ չկա... Ոչ կարող եմ թողնել գնալ, ոչ կարող եմ մնալ... Ականջներս փակում եմ, ներսից են գոռում ՝ օդում թռչող նավեր, ջրում լուշվող ամպեր... Բայց էդ սուտա ... Մի հատ ճիշտ բան եմ ուզում գտնեմ, չի ստացում ... :(
Լավ է գոնե մազերս չեմ սանրել.... :)
Դայուշս...արի մազերդ շոյելով սանրեմ...կարող ա տենց կոկիկ չստացվի...բայց ..համ էլ տաչիկ կանեմ ձեռքի հետ :)

Լավ ա ավելի շատ չես գզել, բայց մազերդ ոնց որ նորմալ էին :think
Դայուշս...արի մազերդ շոյելով սանրեմ...կարող ա տենց կոկիկ չստացվի...բայց ..համ էլ տաչիկ կանեմ ձեռքի հետ :)
Լիլ, գիտես ոնց ա, ուզում եմ մազերս չսանրվեն առհասարակ :(
Անուշի խելագարության տեսարանն եմ ուզում զգամ, սենց մեջից... Մինչև վերջին զգացողությունը, էն որ սենց աչքերը լայն բացած, այսինքն չռած նայումա կողքերն ու հիմարություններ տեսնում, որը իրա համար շատ իրականա... Ես հենց տենց էի նկարել էն աշխարհը, որ բոլորի զվաճության առարկան էր :) Իրենց էին գտնում, կերպարին բանծիկ կպցնում կամ կպցրածս բանծիկը հանում :( Հիմա որ բռնել քանդել եմ էդ աշխարհը, նստել եմ էդ ավերակների կողքին ու մանրացնում եմ, բայց որոշ բաեր չեն կոտրվում, դրանից կատաղում եմ :(
Լավ ա ավելի շատ չես գզել, բայց մազերդ ոնց որ նորմալ էին :think
հա Արթ ջան :)
Լիլ, գիտես ոնց ա, ուզում եմ մազերս չսանրվեն առհասարակ :(
Անուշի խելագարության տեսարանն եմ ուզում զգամ, սենց մեջից... Մինչև վերջին զգացողությունը, էն որ սենց աչքերը լայն բացած, այսինքն չռած նայումա կողքերն ու հիմարություններ տեսնում, որը իրա համար շատ իրականա... Ես հենց տենց էի նկարել էն աշխարհը, որ բոլորի զվաճության առարկան էր :) Իրենց էին գտնում, կերպարին բանծիկ կպցնում կամ կպցրածս բանծիկը հանում :( Հիմա որ բռնել քանդել եմ էդ աշխարհը, նստել եմ էդ ավերակների կողքին ու մանրացնում եմ, բայց որոշ բաեր չեն կոտրվում, դրանից կատաղում եմ :(
Բալես, ավերակներիդ մեջ բեկորներ են լինելու, որ մենակ վառոդի մեծ քանակությամբ կկարողանաս պայթեցնել..մանրացնել..ու գիտես ինչ, ջան..մի արա..
Թող մնան...հիմա գուցե անտանելի ա քեզ համար էդ բեկորները տեսնելը...գերեզմանաքարի պես ծանրացնում են հողդ...բայց թող մնան..կողքից նայի պարզապես ու հեռացրու քեզնից:
Հետո սահուն կերպով հուշարձան են դառնալու...ընդ որում ինչ ձևի ու բովանդակության որ դու ուզես:

չեմ ուզում :(
Լիլ հասկանում ես ուզում եմ սկլեռոզով տառապեմ :) ինչ ասել է թե իմ ուզած հուշարձանը, ախր իմաստը հուշնա չէ՞, իսկ ես հիշել չեմ ուզում :(
Մաման մի անգամ ուզում էր նկարեր ինձ, չթողեցի, ասեցի չէ, իմ աշխարհը մի նկարի, ու էդ ժամանակ հակացա, որ ուղղակի քանդվածա :( բայց նենց ամուր էր:
հիշում ես, մի անգամ ասեցի երկրագունդը երբեք չի վերանա, քանի որ եթե ես, հասարակ մահկանացուս, իմ ստեղծած աշխարհը չեմ քանդի, ուրեմն Ասված, առավել ևս: Հիմա համոզված եմ, որ կվերանա :) բայց մինչև էդ ինձ շտապ ձյուն ա պետք :)
*e}|{uka*
24.10.2008, 15:24
Մազերս չեմ սանրել...
Լավ եմ չէ՞ արել ...
Նայում կողքերս ու սիրտս խառնումա, էսքան կեղծ բան ոնց եմ թույլ տվել որ շուրջս կուտակվի: Անձրևա չէ՞, սենց ամպերը կուտակվել են, բայց որ լավ հեռու եմ նայում, տեսնում եմ արևի շողեր, լույս... Էստեղ չկա... Ոչ կարող եմ թողնել գնալ, ոչ կարող եմ մնալ... Ականջներս փակում եմ, ներսից են գոռում ՝ օդում թռչող նավեր, ջրում լուշվող ամպեր... Բայց էդ սուտա ... Մի հատ ճիշտ բան եմ ուզում գտնեմ, չի ստացում ... :(
Լավ է գոնե մազերս չեմ սանրել.... :)
Դայուշ, ժամանակնա եկել ճամփորդելու ուրիշ աշխարհներ :) Դուռը բանալիով փակի քո ներաշխարհի, իջի թեյ խմենք :drinks:
Ձյունն էլ շուտով կգա, խոսք եմ տալիս... :oy
չեմ ուզում :(
Լիլ հասկանում ես ուզում եմ սկլեռոզով տառապեմ :) ինչ ասել է թե իմ ուզած հուշարձանը, ախր իմաստը հուշնա չէ՞, իսկ ես հիշել չեմ ուզում :(
Մաման մի անգամ ուզում ր նկարեր ինձ, չթողեցի, ասեցի չէ, իմ աշխարհը մի նկարի, ու էդ ժամանակ հակացա, որ ուղղակի քանդվածա :( բայց նենց ամուր էր:
հիշում ես, մի անգամ ասեցի երկրագունդը երբեք չի վերանա, քանի որ եթե ես, հասարակ մահկանացուս, իմ ստողծած աշխարհը չեմ քանդի, ուրեմն Ասված, առավել ևս: Հիմա համոզված եմ, որ կվերանա :) բայց մինչև էդ ինձ շտապ ձյուն ա պետք :)
Դայ, պատվերով սկլերոզ չի լինում...ու ամենաքիչը մենք կարողանում ենք մոռանալ էն, ինչ ամենաշատն ենք ուզում...զակոն պոդլոսծի, հասկացի:
Մեր աշխարհները ժամանակ առ ժամանակ քանդվում են: Կամ մեր ձեռքով, կամ ուրիշի ոտքով կամ առանձին դաժանության դեպքում նաև տրակտորով.. Ամբողջ հմայքը կայանում ա նրանում, որ ավերվելով, քարուքանդ լինելով քո աշխարհը չի վերանում...ընդամենը տրանսֆորմացվում ա` ծնունդ դնելու հաջորդ աշխարհիդ...էն Մարիոյի նման :) Աշխարհից աշխարհ`վազելով, տռճիկ տալով, սողալով, գյաբառլամիշ լինելով...Երկու աշխարհ հետ ընկնելով..
Լավ...էլ բան չեմ ասում...մենակ շատ մի տարվի վերքերդ ու ցավդ փայփայելով...հիշում ես?.. ցավի հաճույքն ու հաճույքի ցավը... զգա..ու ժպտա :)
Դայուշ, ժամանակնա եկել ճամփորդելու ուրիշ աշխարհներ :) Դուռը բանալիով փակի քո ներաշխարհի, իջի թեյ խմենք :drinks:
Ձյունն էլ շուտով կգա, խոսք եմ տալիս... :oy
գնամ Սոնան մի հատ ցավացնի ատամս, հետո չայիկ ;) ապրես :)
Դայ, պատվերով սկլերոզ չի լինում...ու ամենաքիչը մենք կարողանում ենք մոռանալ էն, ինչ ամենաշատն ենք ուզում...զակոն պոդլոսծի, հասկացի:
Մեր աշխարհները ժամանակ առ ժամանակ քանդվում են: Կամ մեր ձեռքով, կամ ուրիշի ոտքով կամ առանձին դաժանության դեպքում նաև տրակտորով.. Ամբողջ հմայքը կայանում ա նրանում, որ ավերվելով, քարուքանդ լինելով քո աշխարհը չի վերանում...ընդամենը տրանսֆորմացվում ա` ծնունդ դնելու հաջորդ աշխարհիդ...էն Մարիոյի նման :) Աշխարհից աշխարհ`վազելով, տռճիկ տալով, սողալով, գյաբառլամիշ լինելով...Երկու աշխարհ հետ ընկնելով..
Լավ...էլ բան չեմ ասում...մենակ շատ մի տարվի վերքերդ ու ցավդ փայփայելով...հիշում ես?.. ցավի հաճույքն ու հաճույքի ցավը... զգա..ու ժպտա :)
Լիլ, էդ խոսքերիդ համար քեզ տեղ եմ տանելու :oy Բայց ուրիշի ոտը իմ աշխարհից հեռու պիտի պահեի :) չէի մտածել պարիսպների մասին :) կկառուցեմ ;)
Երկնային
24.10.2008, 15:42
Դայուշս…
միշտ գտնվում ա գոնե մեկը, որ պատրաստ ա օգնել, որ աշխարհդ վերակառուցես… սկզբից ցավում ա, շատ ա ցավում, բայց երբեմն էն ներքևում, որտեղ որ ընկնում ես, ու քեզ թվում ա, թե հեսա շրխկալու ես ու փշրվես, հանկարծ ձեռքեր են հայտնվում, որ բռնում են…
Լիլ, չեմ սողալու :)
Մաուգլին հիշում ես չէ? - էնքան ասեցիր որ ես Մարդ եմ, որ վերջապես էլ հավատացի ֆրան :) ինձ էլ են շատ ասել, որ մարդ եմ և ոչ սողուն, ուրեմն ես կատարում եմ իմ ընտրությունը, էն ինչ էս 27 օրերի ընթացքում ուզում էի անել: Ընտրում եմ ապրել մարդավարի, չեմ հրաժարվում էն ամեն ինչից ինչ ունեմ, ու ոչ մեկին չեմ տալու: Մի անգամ ակումբը փիս դրության մեջ ընկավ, Նեթը վերականգնեց, մի քանի օր հետ գցելով :) ես էլ եմ տենց անում: Չեմ ուզում ձևացնեմ, չեմ կարող, բայց կարող եմ ընտրել:
--------------------------------------------------------------------------------------------------------
Որ փոքր էի, ամեն անգամ երաժշտական դպրոցից հետ գալիս` մութ էր լինում, վախում էի, ու մտածում էի, այ եթե պապիկս կենդանի լիներ, ինքը ինձ կուղեկցեր: Միշտ մտածում էի, որ էսօր երազիս պապիկիս եմ տեսնելու: Ինքը մահացելա Հուլիսի 27-ին, իմ համար ճակատագրական մի օր :( 27-ը շատ ճակատագրական թիվա իմ համար :) նույնիցկ երբ ծնվել եմ, մաման 27 տարեկանա եղել :) Մի օր էս ճանապարհին վախեցա, շատ վախեցա, շունը վրաս հարձակվեց :( շատ մութ էր: Ու Էդոն, իմ Էդոն, իմ պաշտպանը ծնվածս օրից, հորաքրոջս տղան, ամեն երեկո գալիս էր ինձ տուն տանում :love Մենակ ինքը գիտեր, որ երազիս էդ մեծ երախով շանն էի տեսնում ու վախեցած վեր թռնում: Հիմա էլ ինձ տուն չի ճանապարհում, մեծացել եմ :)) բայց էն շանը դեռ երբեմն տեսնում եմ:
-----------------------------------------------------------------------------------------------------
Ասում ես ամեն ինչ կանես իմ համար, միայն ասեմ` ինչ: Հիմա լսի, խնդրում եմ մի քիչ էգոիստ լինես: Ինձ ասում էիր չկապվեմ քեզ, բայց դու կապվեցիր: Ինձ լրիվ տվեցիր, ու երբ մտածեցիր թ էլ ոչինչ չունես, կամ ունեցածդ լավը չի, որոշեցիր ինձ պաշտպանել` հեռվից: Ուզում եմ էգոիստ լինես, ու քո մասին մտածես:
-----------------------------------------------------------------------------------------------------
Ես եմ ընտրում :) Բարի գալուստ ռեստավրացված աշխարհ :)
Դայուշս...մեռնեմ սրտին :)
Չսողաս, բալես..չես էլ կարա...դրա համար հատուկ ողնաշարա պետք ունենալ...ավելի ճիշտ` վերջինիս բացակայությունը..
Գրկում եմ ու էն խելոք աչուկներդ պաչիկ եմ անում..պինդ էղի, սիրունս:
Դայուշս...մեռնեմ սրտին :)
Չսողաս, բալես..չես էլ կարա...դրա համար հատուկ ողնաշարա պետք ունենալ...ավելի ճիշտ` վերջինիս բացակայությունը..
Գրկում եմ ու էն խելոք աչուկներդ պաչիկ եմ անում..պինդ էղի, սիրունս:
Լավ եմ Լիլ, նենց լավ եմ :) կյանքում սենց լավ չեմ եղել :) Էն որ ասում են է /ասելու եմ, չասեք փչացած :angry/ Սեքսը կռվից հետո ավելի հաճելի է, քան սովորական սեքսը :oy այ մոտս էդ վիճակնա :) Դիվին ճիշտ էր, ես պիտի թռչելով ու ընկնելով ապրեմ, ուրիշ կերպ չեմ կարում :)
Բայց մեկա ես եմ ընտրում ոնց ապրեմ ու ամենակարևորը` ում հետ :) Հիմա էդ հաստատ գիտեմ, էլ երբեք չեմ հրաժարվի նրանից ու նրանցից, ում ունեմ :) Վերջապես հասկացա ընտրություն, ազատ ընտրություն ասվածի իմաստը :)
Մնաց էս անիծյալ թեզի հարցն էլ լուծեմ, ու բոլոր դեպրեսիաներս կանցնեն :( բայց էդ հարցը շատ բարդա լինելու :( արդեն մի ամիս է, տանջվում եմ էն մտքից, որ տռոեշնիկ եմ դառնալու :( Բայց պնդուկ-ջարդիչի նկարը դեկթոփիս ա, չի օգնում :( Բոլորին թվում է, թե նեղվել եմ ինչ-որ մեկի կամ մյուսի համար, իսկ իրականում էս անտեր թեզնա կյանքս ուտում :( ու վատն էնա, որ ոչ թե նեղվում եմ, որ չեմ կարող գրել, այլ որ ասումա ՝ գործ չես անում :angry :( Էհ.. երբ եմ ավարտելու էս ինստիտուտը պրծնեմ :( ոչ մի ասպիրանտուրա, ոչ մի դիսերտացիա, ոչ մի ֆլան-ֆստան :angry :( իհարկե էս ամեն ինչը մեր ֆակուլտետում :oy իսկ Սոցիոլոգ մեկա դառնալու եմ :} :scen
Dayana
"... Մի օր հաղթած,
Մի օր պարտված,
Սակայն երբեք, երբեք...
Ծնկի չեկած..."
Հարագանքներս:)
Dayana
"... Մի օր հաղթած,
Մի օր պարտված,
Սակայն երբեք, երբեք...
Ծնկի չեկած..."
Հարագանքներս:)
ըհը, էլի մեկն եկավ ինձ երես տվեց `գնաց :oy
Poqrik_Arev
26.10.2008, 23:29
Մնաց էս անիծյալ թեզի հարցն էլ լուծեմ, ու բոլոր դեպրեսիաներս կանցնեն :( բայց էդ հարցը շատ բարդա լինելու :( արդեն մի ամիս է, տանջվում եմ էն մտքից, որ տռոեշնիկ եմ դառնալու :( Բայց պնդուկ-ջարդիչի նկարը դեկթոփիս ա, չի օգնում :( Բոլորին թվում է, թե նեղվել եմ ինչ-որ մեկի կամ մյուսի համար, իսկ իրականում էս անտեր թեզնա կյանքս ուտում :( ու վատն էնա, որ ոչ թե նեղվում եմ, որ չեմ կարող գրել, այլ որ ասումա ՝ գործ չես անում :angry :( Էհ.. երբ եմ ավարտելու էս ինստիտուտը պրծնեմ :( ոչ մի ասպիրանտուրա, ոչ մի դիսերտացիա, ոչ մի ֆլան-ֆստան :angry :( իհարկե էս ամեն ինչը մեր ֆակուլտետում :oy իսկ Սոցիոլոգ մեկա դառնալու եմ :} :scen
Բարև քաղցր ջան, մի մտածի քեզ ասել եմ ու կասեմ, թեզդ լրիվ նորմալ կհանձնես, նույնիսկ չկասկածես.....
Ես չգիտեի որ ուզում ես Սոցիոլոգ դառնաս, ես օրինակ հաճույքով հոգեբան կդառնայի...... :oy
Բարև քաղցր ջան, մի մտածի քեզ ասել եմ ու կասեմ, թեզդ լրիվ նորմալ կհանձնես, նույնիսկ չկասկածես.....
Ես չգիտեի որ ուզում ես Սոցիոլոգ դառնաս, ես օրինակ հաճույքով հոգեբան կդառնայի...... :oy
հա ես էլ հոգեբանից սկսեցի, հետո Սոցիոլոգին հասա :oy Թեզս էլ կանեմ :) մենակ թե ոչ հիմա, հիմա դեռ գինու շիշը կիսատ է :) այ հենց պրծնի, կսկեմ թեզս գրել :)
Poqrik_Arev
26.10.2008, 23:48
հա ես էլ հոգեբանից սկսեցի, հետո Սոցիոլոգին հասա :oy Թեզս էլ կանեմ :) մենակ թե ոչ հիմա, հիմա դեռ գինու շիշը կիսատ է :) այ հենց պրծնի, կսկեմ թեզս գրել :)
Արի իրար հետ գինուդ շիշը դատարկենք, ես կխմեմ ընկերության կենացը ... :oy
Արի իրար հետ գինուդ շիշը դատարկենք, ես կխմեմ ընկերության կենացը ... :oy
Խմենք :) Իսկական ընկերների համար, ովքեր չեն դավաճանում, մեզ մենակ չեն թողնում Գրադարան գնալու ճանապարհին :) Քո կենացը :drinks
Հ.Գ. Ես կենաց ասել չգիտեմ, հետո չասեք "Նորո ասա, Նորո ասա" :angry :oy
Poqrik_Arev
27.10.2008, 00:02
Հ.Գ. Ես կենաց ասել չգիտեմ, հետո չասեք "Նորո ասա, Նորո ասա" :angry :oy
Բայց ընտիր կենաց ստացվեց!!!!!!!!!!!!!!!
Ես էլ կխմեմ այս կյանքի երթուղիյով ինձ մենակ չթողնող և միշտ իմ տեղը ստացող պուճուրի կենացը, ջանա կենացդ :drinks
Բայց ընտիր կենաց ստացվեց!!!!!!!!!!!!!!!
Ես էլ կխմեմ այս կյանքի երթուղիյով ինձ մենակ չթողնող և միշտ իմ տեղը ստացող պուճուրի կենացը, ջանա կենացդ :drinks
ահա, ալկագոլիկ ենք :D Արտիստ ջան միացի ;) խմում ենք :oy
Ախր էս կյանքում չկա երթուղի, ինքը հոսումա, դրան ինչպես են անվոնւմ ? :8 Երբ ջուրն է քշում տանում դրան չգիտեմ ոնց են անվանում, բայց մի բան հաստատ գիտեմ, էդ ջրից ել արագահոս է ու ուժեղ: Ջուրն ինչ մեծ փայտի կտորներ է հետը տանում, ու էն ջրվեժանման մասից ցած շպրտում, այ մենք էլ, եթե տենց գնանք, կտանի կշպրտի :) Բայց մենք փրկարար ժիլետ ունենք :) կարմիր գույնի, վրան սենց նարնջագույն գծեր :) Մեջն էլ փափուկա :) Եթե ուզում ես իմանալ, իմ ժիլետի վրա երկու հատ էլ կանաչ կետիկ կա :) բայց չգիտեմ էդ ինչա, երևի ժավել են թափել վրան մինչև ծնվելս :)
Մումուշ...ոչինչ չէ՞, որ ստեղ ասեմ, որ քեզ սիրում եմ :)
Չէի կարա չասեի :)
Այ հիմա կարելի ա գնալ քնել :)
Մումուշ...ոչինչ չէ՞, որ ստեղ ասեմ, որ քեզ սիրում եմ :)
Չէի կարա չասեի :)
Այ հիմա կարելի ա գնալ քնել :)
Հա ես Մումուշ եմ :) ու ինձ դուր ա գալիս, որ ինձ սիրում ես :) Ես էլ եմ սիրում քեզ :) ու էդ փոխադարձությունից լավ բան չկա :) նույնիսկ չխմած ժամանակ :)
Էս տերմնաբանությունից ոնց եմ հոգնել :( գլուխդ ուր մտցնում ես բոորը տերմիններով են խոսում ՝ ամենաանհեթեթ ու չիմացած տերմիններով: Ամեն մեկն իր չմացած տերմինը աչքդ է խոթում, հետո ստիպված գնում փոփրում եմ գրքեր, որ հասկանամ ինչի հենց էդ տեղում էդ տերմինը, ու ամենավատն էնա, որ շատ հաճախ անկապ օգտագործված է լինում :( Պետք է խստիվ արգելվեն ոչ հայերեն արտահայտություննեը, հակառակ դեպքում ... :( Չնայած ՝ да ну вас...
Բարև քաղցր ջան, մի մտածի քեզ ասել եմ ու կասեմ, թեզդ լրիվ նորմալ կհանձնես, նույնիսկ չկասկածես.....
Ես չգիտեի որ ուզում ես Սոցիոլոգ դառնաս, ես օրինակ հաճույքով հոգեբան կդառնայի...... :oy
Երկիրը երկիր չի, որ բոլորը ծրագրավորող են :D
Էլ չեմ ծրագրավորելու, ի՜… :bye
Երկիրը երկիր չի, որ բոլորը ծրագրավորող են :D
Էլ չեմ ծրագրավորելու, ի՜… :bye
Այ դու Ծրագրավորող :P
Համ էլ մասնագիտությունն է որ մեզ պիտի գեղեցկացնե :)
*e}|{uka*
28.10.2008, 16:22
Այ դու Ծրագրավորող :P
Համ էլ մասնագիտությունն է որ մեզ պիտի գեղեցկացնե :)
Էլ մի ասա, Դայ ջան մեր մասնագիտությունը մեզ հաստատ չի գեղեցկացնում, աղջիկ- ծրագրավորող :D , մերը ամեն ինչ բնականա :))
Ի միջայլոց Արմենը քեզ բարևներ էր ուղղարկում ;)
Էլ մի ասա, Դայ ջան մեր մասնագիտությունը մեզ հաստատ չի գեղեցկացնում, աղջիկ- ծրագրավորող :D , մերը ամեն ինչ բնականա :))
Ի միջայլոց Արմենը քեզ բարևներ էր ուղղարկում ;)
Չեմ հասկանում ինչի են ասում "Աղջիկ Ծրագրավորող" ու դրա տակ հասկանում սպորտային հագուստով, տղայի կեցվածքով, չսանրած մազերով գեշ աղջիկ :( Ախպերս ինձ ամեն օր ասումա ՝ "Դու ոնց որ բլանդինկա լինես, հեչ ծրագրավորող չես :angry" :)
Poqrik_Arev
28.10.2008, 21:36

Դայ, բայց հաստատ Աղջիկ ծրագրավորող լինելը ավելի լավա, քան աղջիկ ռադիոտեխնիկ :D. Լավա, ժամանակին ճիշտ կողմնորոշվեցի, թե չէ հիմա կարողա մեր հարևանների "տելեվիզորները" սարքելուց լինեի :D
Իսկ իրականում, իսկապես սխալ ա պատկերացումը աղջիկ ծրագրավորողների մասին, ախր լավն ենք էլի լավը ...... :hands
Sunny Stream
28.10.2008, 21:43
Էս ինչի հետևից ես ընկել Արմին ջան :) բա ես ինչ ասեմ? Մինչև մարդկանց համոզում եմ, որ հա, պատկերացրեք, ռեժիսոր եմ, հոգիս դուրս է գալիս... օֆ, չբռնենք ֆեմինիստ դառնանք? ;)
Չեմ հասկանում ինչի են ասում "Աղջիկ Ծրագրավորող" ու դրա տակ հասկանում սպորտային հագուստով, տղայի կեցվածքով, չսանրած մազերով գեշ աղջիկ :( Ախպերս ինձ ամեն օր ասումա ՝ "Դու ոնց որ բլանդինկա լինես, հեչ ծրագրավորող չես :angry" :)
Ախր դու հեչ բլանձինկա չես :D
Դայ, բայց հաստատ Աղջիկ ծրագրավորող լինելը ավելի լավա, քան աղջիկ ռադիոտեխնիկ :D. Լավա, ժամանակին ճիշտ կողմնորոշվեցի, թե չէ հիմա կարողա մեր հարևանների "տելեվիզորները" սարքելուց լինեի :D
Իսկ իրականում, իսկապես սխալ ա պատկերացումը աղջիկ ծրագրավորողների մասին, ախր լավն ենք էլի լավը ...... :hands
դե դու Զիմբաբեյում եղած աղջիկ ես ;)
Էս ինչի հետևից ես ընկել Արմին ջան :) բա ես ինչ ասեմ? Մինչև մարդկանց համոզում եմ, որ հա, պատկերացրեք, ռեժիսոր եմ, հոգիս դուրս է գալիս... օֆ, չբռնենք ֆեմինիստ դառնանք? ;)
հա, ես էլ ուզում եմ Սոցիոլոգ դառնամ :( ասում են ինչիդ է պետք :8
Ախր դու հեչ բլանձինկա չես :D
Արթ բոլոր աղջիկները հոգու խորքում բլանձինկա են :))
:oy
Արթ բոլոր աղջիկները հոգու խորքում բլանձինկա են :))
:oy
Չգիտես ինչի աղջիկները հիմնականում տղաների կողքն են դառնում բլանձինկա: Նպատակադրված: Ծիպա, տղեքին դուր ա գալիս, որ աղջիկը իրենցից հիմար ա ու խրտնում են, երբ աղջիկը իրենցից խելացի ա: :think
Չգիտես ինչի աղջիկները հիմնականում տղաների կողքն են դառնում բլանձինկա: Նպատակադրված: Ծիպա, տղեքին դուր ա գալիս, որ աղջիկը իրենցից հիմար ա ու խրտնում են, երբ աղջիկը իրենցից խելացի ա: :think
Մեծամասամբ հենց տենց էլ լինումա :) դե բայց մեր տղաներն էլ մի բարի պտուղ չեն :) սիրում են հիմարի դիմակի թաքնված աղջիկների, կամ եթե գտնում են հիմարների, ապա :hands
Երբեմն ավելի գերադասելի է լինում ունենալ "ճամպրուկ" քան "կին" :)
Միշտ հիշում եմ ծանոթներիցս մեկի արտահայտությունը իր կնոջ մասին, ում հետ ամուսնացած էր մոտ 30 տարի , ուներ երկու մեծ երեխա ` Դե աղջիկա էլի, իմ երազած աղջիկը չի, բայց դե խելոք աղջիկա :)
:(
Պապիկ, քեզ կարոտել եմ: :( Էդքան շատ եմ սիրում ձյունը, բայց դու առաջին ձյան հետ հեռացար: Ոնց եմ ուզում հիմա կողքիս լինես, միասին գնանք էն ձեր գյուղում ունեցած տնակը, իմ համար կտորից տիկնիկ սարքես, միասին գնանք արագիլ նայելու, գետնի տակից դուրս եկած կենդանուց վախենամ, ոնց որ էն ժամանակ... Քեզ գրեթե չեմ հիշում:(
Ուզում եմ էլի Ջիմին կենդանի լինի, ինձ նստացնես կողքին դու գնա ջուրը բացելու, ինձանից 2 մետր հեռու, բայց շանդ կողքիս թողած: Ուզում եմ էլի մութ լինի ու նարդի խաղաս տատիկի հետ, ու բարկանաս, երբ տատիկը քեզ հաղթի :)) Բայց էս ամեն ինչի փոխարեն հիշում եմ քեզ` երբ հիվանդ էիր :( Պապիկ, քեզ կարոտել եմ ...
Իմ բանջարը, քո հանճարին վնաս չէ ...
Ոնց անեմ, որ մարդիկ հասկանան մի հատ պարզ ճշմարտություն /տֆու, ինչ ձևական ստացեց/ ընկերը, հարազատը, բարեկամը ՝ իրենք մեր թշնամին չեն, ու եթե ինչ-որ ստացվել է ոչ այնպես, ինչպես մենք էինք ուզում, դա դեռ բարեկամին խեղդելու տեղիք չի տալիս :( Քանքարավոր Ախպեր-ը պետք է կրակել բոլոր ականջների մեջ, որ հասկանան :) Մնում է գտնել համապատասխան հրացան, ու գործը գրպանում է :)
Հ.Գ. Փնտրում եմ հրացան ... :))
Poqrik_Arev
29.10.2008, 10:28

Ջան գիտես, քեզ մի բան ասեմ, այդ ճշմարտությունը մարդկանց բացատրել հնարավոր չի, եդ բանը մարդիկ հասկանում են իրենց սխալների վրա, երբ ամենածանր պահերին թիկունք են ստանում իրենց հարազատների կողմից, որոնց մինչև այդ չէին գնահատում, քեզ անկեղծ իմ սեփական փորձից եմ ասում, հիմա էլ փորձում եմ դա քրոջս քարոզեմ, բայց գիտեմ, որ ինչքան էլ նրան ասեմ, մինչև ինքը դա իր մաշկի վրա չզգա, չի հասկանա.... ;)
Տխուր ա, բայց փաստ ....... :(
Մութ ա: Ես մրսում եմ ու վախում:
-Արմին ես քեզ շատ եմ սիրում: Ուղղակի ասում եմ, որ իմանաս :)
Տոննայով սերդ վերցրել տնքալով քայլում եմ փողոցով ` հուսալով, որ հիմա կգան ինձ տուն կտանեն: Չէ, ծանր չի: Ես իսկապես քեզ շատ եմ սիրում, ու եթե մի փոքր խելոք լինեի, երևի կսիրահարվեի քեզ :) Բայց դե խելոք չեմ, ինչ արած: Բայց դու պիտի երջանիկ լինես: Չեմ մոռանա էն գիշերը, երբ զանգեցիր, քնից արթնացրեցիր ու ասացիր, որ երջանիկ ես: Ես էլ էի երջանիկ քո համար:
---
Բայց մութ ա, ու ես մրսում եմ, ու իհարկե վախում :)
Լղոզված 22 տարիների ընթացքում, որից միայն վերջին 6-ն են իրական եղել, 14-ում եղել ես դու: Դու նույնիսկ չգիտես թե ես ինչ երաժշտություն եմ սիրում, բայց միշտ կաս: Ինչի համար ?
---
Չգիտեմ էլ ինչիս ես պետք, բայց կապվել եմ քեզ ու չեմ կարողանում հրաժարվել: Կանցնի :)
---
Դու էնքան հեռու ես: Մի քիչ մոտ լինեիր էլի :( Էնքան հեռու, որ ինձ մնում է միայն Լուսնի Սոնատի տակ Շնիկով Տիկին կարդալ :(
impression
29.10.2008, 20:56
Արմին, եթե վերևինի վերջին երկու պարբերությունը հանես, կստացվի ստեղծագործություն: :) Դե... իմ կարծիքով, էլի:
Արմին, եթե վերևինի վերջին երկու պարբերությունը հանես, կստացվի ստեղծագործություն: :) Դե... իմ կարծիքով, էլի:
Լիլ, էդ երկու պարբերությունը ես եմ :) Մեկը ունեցածս միակ սերը, մյուսն էլ ունեցածս միակ հավատարմությունը: Չեմ կարող հրաժարվել, միևնույն է, ես չեմ կարող ստեղծագործել:
StrangeLittleGirl
29.10.2008, 21:05
Իսկ ինձ թվում ա, որ առանց էդ երկու պարբերությունը հանելու էլ գրական ստեղծագործություն ա :)
*e}|{uka*
29.10.2008, 21:07
Լիլ, էդ երկու պարբերությունը ես եմ :) Մեկը ունեցածս միակ սերը, մյուսն էլ ունեցածս միակ հավատարմությունը: Չեմ կարող հրաժարվել, միևնույն է, ես չեմ կարող ստեղծագործել:
Արդյունքը այլ բան է ասում ... :P
Իսկ ինձ թվում ա, որ առանց էդ երկու պարբերությունը հանելու էլ գրական ստեղծագործություն ա :)
Չէ, ինքը ստեղծագործություն չի :( էդ ես եմ ` մենակ կանգնած կանգառում, մթից ու ցրտից կծկված, ամեն րոպե սպասելով, որ այ հիմա կգան իմ հետևից: Բայց չդիմացա, մենակ տուն եկա...
Ավելացվել է 1 րոպե անց
Արդյունքը այլ բան է ասում ... :P
լավ էլի :( մի ասեք խնդրում եմ, ես չեմ ստեղծագործում, ուղղակի չեմ վախենում մտքերս արտահայտել :) էստեղ լուսավորա :oy
Երկնային
29.10.2008, 21:12
Չէ, ինքը ստեղծագործություն չի :(
հոգի ա… մեեեծ ու փխրուն հոգի… :love
իսկ հավատարմությունը… հա, երևի չարժե հրաժարվել…
հոգի ա… մեեեծ ու փխրուն հոգի… :love
իսկ հավատարմությունը… հա, երևի չարժե հրաժարվել…
Չեմ հրաժարվել, բայց չեմ էլ կարող պահել: 14 տարին ինձ համար շատա :(
StrangeLittleGirl
29.10.2008, 21:16
էդ ես եմ ` մենակ կանգնած կանգառում, մթից ու ցրտից կծկված, ամեն րոպե սպասելով, որ այ հիմա կգան իմ հետևից: Բայց չդիմացա, մենակ տուն եկա...
Ստեղծագործությունը հենց էդ ա, ոչ թե վարդագույն խոսքերը:
Ստեղծագործությունը հենց էդ ա, ոչ թե վարդագույն խոսքերը:
:) :oy :( Բյուր, գիտես ես երբեք նամակ չեմ ստացել, մի անգամ միայն, էն էլ էնքան մեծ աղմուկով, իբր Ջամայկայից էր, որ երբ մի քանի օրիվ հասավ , պապաս անհանգստացած բացել էր նամակը :( ու պարզվել էր, որ Նյու Յորքում Ջամայկա փողոց կա, որտեղից ինձ Թաեֆլի քննության սետիֆիկատ են ուղարկել :( Իսկ նամակ գրել եմ մի անգամ ` ԱՄՆ, դպրոցական ժամանակ, ինչ-որ դպրոցական մրցույթի համար: Եթե երկու շաբաթ շուտ ուղարկած լինեի, հիմա էստեղ չէի լինի :)
StrangeLittleGirl
29.10.2008, 21:24
Լավ չի :( Ես հարյուրավոր նամակներ ունեմ տուփերի մեջ պահած: Մարդիկ ժամանակին ինձ ձեռ էին առնում, որ Երևանում ապրող ընկերուհիներիս հետ նամակագրական կապ եմ պահում:
impression
29.10.2008, 21:31
Արմին, ամեն դեպքում, եթե որոշես ստեղծագործել, գրի նրանցից, ինչը Բյուրը կոչում ա "վարդագույն խոսքեր" :)
Լավ չի :( Ես հարյուրավոր նամակներ ունեմ տուփերի մեջ պահած: Մարդիկ ժամանակին ինձ ձեռ էին առնում, որ Երևանում ապրող ընկերուհիներիս հետ նամակագրական կապ եմ պահում:
:love
Արմին, ամեն դեպքում, եթե որոշես ստեղծագործել, գրի նրանցից, ինչը Բյուրը կոչում ա "վարդագույն խոսքեր" :)
Չէ, մեկա ինձանից ոչինչ դուրս չի գա :) ստիպված եմ դառնալ տնային կառավարիչ տնտեսուհի :D
StrangeLittleGirl
29.10.2008, 21:40
Արմին, ամեն դեպքում, եթե որոշես ստեղծագործել, գրի նրանցից, ինչը Բյուրը կոչում ա "վարդագույն խոսքեր"
Ի՞նչ ես մարդուն սխալ ուղու վրա դնում :angry Էս աղջիկը շնչում ա, կյանքը զգում ա: Էդ վարդագույն խոսքերի կարիքը չունի:
Ի՞նչ ես մարդուն սխալ ուղու վրա դնում :angry Էս աղջիկը շնչում ա, կյանքը զգում ա: Էդ վարդագույն խոսքերի կարիքը չունի:
:o էս իմ մասին էր ? :8 Չէ, աչքիս սխալ եմ արտահայտվում :( իմ անկապ դեմքը թաքնվումա սիրուն, տրագիկ տողերի մեջ :(
Բյուր, ես բոլորից շատ ունեմ էդ անտեր վարդագույնիղ, ու մեղավորն էս վարդագոյն ցեխոտ ակնոցներս են :) որ ամեն անգամ շպրտում եմ , հետո վերցնում, թևերով ցեխը սրբում, ու հագնում :)
StrangeLittleGirl
29.10.2008, 21:54
Տե՛ս, քո վարդագույն ակնոցները նույնիսկ սովորական չեն: Դրանք ցեխոտ են, որոնք դու թևով սրբելուց հետո ես հագնում: Ամբողջ տարբերությունը հենց դրանում է:
Տե՛ս, քո վարդագույն ակնոցները նույնիսկ սովորական չեն: Դրանք ցեխոտ են, որոնք դու թևով սրբելուց հետո ես հագնում: Ամբողջ տարբերությունը հենց դրանում է:
երևի :8
Ինքս ինձ հետ խոսելիս Դայ եմ ասում :( Էս անունն էնքանա կպել ինձ, որ հարզատ մայրս էլա ինձ Դայանա ասում :( Դրսում որ Դայանա եմ լսում, անկախ ինձանից շրջվում եմ :( Վախում եմ անունս կորցնեմ, իսկ անունը էդ մենք ենք :( Արմինեն ու Դայանան ենքան տարբեր են դառել, ավելի շուտ էս հորինված Դայանան եկել ու Արմինեի տեղը գրավելա :( Հետ եմ ուզում իմ անունը, ինձ :( Բայց ուշա ... :(
Safaryan
30.10.2008, 12:06

Դու ես որոշել որ ուշա Արմին ջան, բայց երբեք էլ ուշ չի:
Դու ես որոշել որ ուշա Արմին ջան, բայց երբեք էլ ուշ չի:
ուշա :( ես ինքս ինձ Դայանա եմ դիմում :(
ինձ լրիվ տարելա :D լավա նիկս ինչ-որ անդուր բան չի :D
ինձ լրիվ տարելա :D լավա նիկս ինչ-որ անդուր բան չի :D
Ասենք` Զմբլդոխ, չէ, Դայ? :)
Ասենք` Զմբլդոխ, չէ, Դայ? :)
Կամ էլ ուրիշ մի ավելի սարսափելի բան, չէ Լիլ? :D Ուտե~մ :D
Ասենք` Զմբլդոխ, չէ, Դայ? :)
:8 Դմբլդոխ լսել էի, Զմբլդոխ՝ չէ :) :(
Կամ էլ ուրիշ մի ավելի սարսափելի բան, չէ Լիլ? :D Ուտե~մ :D
ասում էի չէ՞ :(
Երկնային
30.10.2008, 19:01
Ինքս ինձ հետ խոսելիս Դայ եմ ասում :( Էս անունն էնքանա կպել ինձ, որ հարզատ մայրս էլա ինձ Դայանա ասում :( Դրսում որ Դայանա եմ լսում, անկախ ինձանից շրջվում եմ :( Վախում եմ անունս կորցնեմ, իսկ անունը էդ մենք ենք :( Արմինեն ու Դայանան ենքան տարբեր են դառել, ավելի շուտ էս հորինված Դայանան եկել ու Արմինեի տեղը գրավելա :( Հետ եմ ուզում իմ անունը, ինձ :( Բայց ուշա ... :(
Մռութ, գիտե՞ս մի անգամ մամայիս նրա վրա բռնացրի, որ ինձ Նյուտ ասեց, հետո խառնվեց իրար ու փոխեց Արուսիկի :)) Իսկ ընկերներս երկու ձևով էլ դիմում են…
Բայց դա էդքան էլ սարսափելի չի, երկու անուն ունենալը, մեկը մյուսի տեղը չի գրավում, ուղղակի երբեմն դու մենակ Արմինե ես, հետո մենակ Դայանա :) էսօր Արմինե էիր ու վախեցար… բայց կանցնի… :)
StrangeLittleGirl
30.10.2008, 19:04
Դա՛յ, իմ նիքն ինչքան էլ երկար լինի, ես երազում եմ, որ Ակումբում ինձ իմ նիքով դիմեն, որովհետև իսկական անվանս օգտագործումը լիքը տհաճ հետևանքներ է ունենում: :(
Դա՛յ, իմ նիքն ինչքան էլ երկար լինի, ես երազում եմ, որ Ակումբում ինձ իմ նիքով դիմեն, որովհետև իսկական անվանս օգտագործումը լիքը տհաճ հետևանքներ է ունենում: :(
Լավ, ՏարօրինակՓոքրիկԱղջիկ, այսուհետ քեզ էդպես կդիմեմ ;)
Նյուտս :kiss
Ուզում եմ հետդ խոսել: Թույլ կտա՞ս:
Հիշում ես մի անգամ ասեցիր՝ Մի գնա , էլ չես ասում: Հա երբեմն կիսակատակ-կիսաձևական տխրում ես, երբ բարի գիշեր եմ մաղթում, բայց չես պահում: Իսկ ես սովորություններս փոխել եմ գիտե՞ս: Շաբաթաթերթը փոխարնեց հեռուտացույցին... Էդորտիկավորներին արդեն դեմքերով ու անուններով եմ սկսել ճանաչել: Հիշում ե՞ս Հունվարի 25-ը :) երևի չես հիշում :) Էդ ժամանակ ամեն օր ինձ գրում էիր, իսկ հիմա՝ չէ: Վերջին անգամ Սեպտեմբերին ես գրել, էն էլ Գայուշիս համար :) Բայց ես դեռ գրում եմ :)
Հ.Գ. Չոլկաս կտրել եմ ...
---
Չգիտեմ էլ ինչիս ես պետք, բայց կապվել եմ քեզ ու չեմ կարողանում հրաժարվել: Կանցնի :)
Ասում էի չէ՝ կնցնի: Երբ մտածում էի առավոտյան ինչ գրեմ, սրտիցս արուն էր կաթում, հիմա՝ չէ: Ես ամեն ինչ արեցի, նույնիսկ խնդրեցի չթողնել ինձ, բայց սա ճիշտն էր: :) Քո ընտրությունը :)
impression
31.10.2008, 11:01
Ուզում եմ հետդ խոսել: Թույլ կտա՞ս:
Հիշում ես մի անգամ ասեցիր՝ Մի գնա , էլ չես ասում: Հա երբեմն կիսակատակ-կիսաձևական տխրում ես, երբ բարի գիշեր եմ մաղթում, բայց չես պահում: Իսկ ես սովորություններս փոխել եմ գիտե՞ս: Շաբաթաթերթը փոխարնեց հեռուտացույցին... Էդորտիկավորներին արդեն դեմքերով ու անուններով եմ սկսել ճանաչել: Հիշում ե՞ս Հունվարի 25-ը :) երևի չես հիշում :) Էդ ժամանակ ամեն օր ինձ գրում էիր, իսկ հիմա՝ չէ: Վերջին անգամ Սեպտեմբերին ես գրել, էն էլ Գայուշիս համար :) Բայց ես դեռ գրում եմ :)
Հ.Գ. Չոլկաս կտրել եմ ...
Ասում էի չէ՝ կնցնի: Երբ մտածում էի առավոտյան ինչ գրեմ, սրտիցս արուն էր կաթում, հիմա՝ չէ: Ես ամեն ինչ արեցի, նույնիսկ խնդրեցի չթողնել ինձ, բայց սա ճիշտն էր: :) Քո ընտրությունը :)
մի հատ բանալ հարց տամ էլի. ում մասին ա? ես ճանաչում եմ?
մի հատ բանալ հարց տամ էլի. ում մասին ա? ես ճանաչում եմ?
Լիլ երկու տարեր մարդկանց մասինա: Առաին մասը Էմանուիլնա, երկրորդը՝ ինքը կհասկանա :)
Մոռացել եմ մի բան էլ ասեմ, առաջին մարդուն: Մի անգամ իրա գրածը քոփի-փասթ եմ արել, ուղարկել եմ ընկերուհուս, ինչի համար շատ եմ ամաչում :( Չնայած էդ գրածից ընկերուհիս ուղղակի ասեց, որ ինքը ինձ շատա հարգում, բայց մեկա չի կարելի ուրիշի գրածը քոփի-փասթ անել :(
էլի ուղղումով եմ եկել :D Հունվարի 24-ին էր, 25-ին չէր :oy չնայած ի՞նչ տարբերություն :think
Որ ասում եմ հաջանը միասինա գրվում, ասում ես չէ: Մենակ դու կարող ես ինձ տենց հա-ջան ասել, այն էլ էն ժամանակ, երբ ամենաշատը դրա կարիքն ունեմ: Էսօր երբ զանգեցի, ինչպես ամեն ուրբաթ, անցնում էի էդ նույն լուսամուտի տակով, որտեղից մի ալեհեր մարդ, ով երևի 50-ի շեմը նոր է անցել, դուրս էր նայում: Միշտ նույն տխուր դեմքով, մենակ ու լքված, ու ես ամեն անգամ վեր եմ նայում ու ժպտում: Էսօր զգացի, որ ինձանից թաքնվեց վարագույրի ետևում: Ոնց էի ուզում բղավել, ասել որ նա իրեն շատ էր սիրում, որ դա ուղղակի ճակատագրի հեգնանաք էր, որ... Բայց անիմաստ է, նա չի կարող դիմանալ էդ ցավին :( Իսկ ես օգնել չեմ կարող: Ով եմ ես ? :) Բայց երևի մի օր չդիմանամ ու բարձրանամ հյուր իմ ծերունիներին :) Մնում է մի քիչ էլ քաջություն հավաքեմ :)
Աչքես արյուն է լցվել ու ահավոր ցավում են :( Բայց մեկ էլ, ջնջվելու են :( Չեմ ուզում, պետք չի, պիտի ջնջվի :( Եթե չարվի ուղիղ ճանապարհով, ստիպված եմ մի քանի օր սրիկա խաղալ, բայց մեկ է, ջնջվելու է :(
Ապրես, Dayana: Քո գրածները կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես… տառերով ու բառերով նկարում ես:
Hayk Avetisyan
01.11.2008, 20:11
Էս ինչ լավ անկյուն էր:hands դեռ չէի հասցրել կարդաի:
Դու իմ երեխան ես` ոչ երկրային ծնունդ :) Քեզ շատ եմ սիրել ու սիրում եմ: Երեկ ուզում էի սրիկայաբար քեզ հետ վարվել, ուղարկել գրողի ծոցը :( բայց լավ էր, որ թույլ չտվեցին: Ուղղակի քեզ ազատ եմ արձակում :) Հուսով եմ քեզ մոտ էլ չեմ վերադառնա, բայց ծննդյանդ օրվանից մինչ երեկ քեզ լրիվ կարդացի` իմն ես :) Ապրես, որ իմն ես եղել ու միշտ էլ իմը կմնաս: Կարող եմ համարել, որ դու արդեն չափահաս ես ու առանց ինձ կկարողանաս գոյատևել: Գուցե ինչ-որ մեկը քեզ հյուր գա ու դու նրան լսես, էնպես, ինչպես ինձ` լուռ ու հասկացող :) Արի քեզ վերջին անգամ տաչտչեմ :kiss Շնորհակալ եմ, որ կայիր, կաս ու դեռ երկար կլինես ` իմ փոքրիկ ու բարի Դայանայի անկյուն :love
Poqrik_Arev
02.11.2008, 21:55
Դայ բարևևևև :)
Գիտես քեզ շաաաաաաաատ եմ սիրում, շատ շատ.....
Դու շատ լավն ես ...........
Մի բան էլ ես գրեմ .............
Ես ունեի մի փոքր տուն, որի պատերը շատ ամուր էին ու որտեղ միշտ օջախը վառ էի պահում: Երբեմն օջախը շատ մեծ դժվարությամբ էի վառ պահում, միայն թե տանը տաք լիներ......
Հետո ..... հետո չգիտեմ ինչ կատարվեց .......Տան անդամները դարձան շատ սառը, չնկատող ու չգնահատող ..... Այն աստիճան, որ ես արդեն գրեթե այդ տան օջախը իմ ձեռներով հանգցնելու էի ..... Բայց ինչ որ բան ինձ ետ պահեց, բայց արդեն փոշմանել եմ, որ ետ պահեց, այն ժամանակ ես արդեն համակերպվել էի այդ մտքի հետ, որ այդ տան օջախը պիտի հանգած լինի, արդեն պատրաստ էի այն հանգցնել, բայց .......
Ետ պահեց, ու ես նորից տանս օջախը վառեցի, պատերն էլ ավելի ամուր սարքեցի.....
Իսկ հիմա .................................
Տունս քանդվեց, .................. մենակ հատակնա մնացել, իսկ օջախն էլ համրյա հանգելա, ու ես էլ հիմա ձեռքս ջուր եմ առել, ու չգիտեմ վերջնական հանգեցնեմ այդ օջախը թե չէ ..... :(
Դու իմ երեխան ես` ոչ երկրային ծնունդ :) Քեզ շատ եմ սիրել ու սիրում եմ: Երեկ ուզում էի սրիկայաբար քեզ հետ վարվել, ուղարկել գրողի ծոցը :( բայց լավ էր, որ թույլ չտվեցին: Ուղղակի քեզ ազատ եմ արձակում :) Հուսով եմ քեզ մոտ էլ չեմ վերադառնա, բայց ծննդյանդ օրվանից մինչ երեկ քեզ լրիվ կարդացի` իմն ես :) Ապրես, որ իմն ես եղել ու միշտ էլ իմը կմնաս: Կարող եմ համարել, որ դու արդեն չափահաս ես ու առանց ինձ կկարողանաս գոյատևել: Գուցե ինչ-որ մեկը քեզ հյուր գա ու դու նրան լսես, էնպես, ինչպես ինձ` լուռ ու հասկացող :) Արի քեզ վերջին անգամ տաչտչեմ :kiss Շնորհակալ եմ, որ կայիր, կաս ու դեռ երկար կլինես ` իմ փոքրիկ ու բարի Դայանայի անկյուն :love
Ինչքան հետաքրքիր անկյուններ կան այս անկյունում:) Մի հատ էլ անկյուն ես եմ ուզում <մեծացնեմ>:baby
Ինչքան հետաքրքիր անկյուններ կան այս անկյունում:) Մի հատ էլ անկյուն ես եմ ուզում <մեծացնեմ>:baby
Սամ, կարող ես իմ անկյունում ժամանակավոր բնակություն հաստատել ;) ինքը շատ հյուրընկալա :)
Սամ, կարող ես իմ անկյունում ժամանակավոր բնակություն հաստատել ;) ինքը շատ հյուրընկալա :)
Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բայց կարծում եմ սեփական անկյուն ունենալն ավելի լավա: Ես էլ էի ջահել ժամանակներս ստեղծագործում:) դրանք ավելի լավ կլինի իմ անկյունում տեղադրեմ;)
Դայս, գիտեմ, որ անկյունդ լքել ես...բայց գիտես չէ..մենք միշտ վերադառնում ենք: Մարդ մնալու ամենալավ ձևն ա..վերադառնալը :)
Անկյունումդ ցուրտ ա առանց քեզ...կվերադառնաս?
Ուզում եմ տաքանամ մի քիչ :)
Լիլս :love չթողես ինձ հա ? Որ դու չլինես, ով պիտի ինձ տաչիկ անի, հոգ տանի, ճամփես բացի ... :)
Երևի անկյունս ինձ էդքան չէր կարոտել, իսկ ես էլ չէի դիմանում :oy Առանց իրա մենակ էի ... Հիմա մենք երկուսով ենք :) Հեսա ջերմությունս էլ կանցնի, հիվանդությունս էլ ... :)
Թե ասա այ սեփականատեր սրիկա, ինչի էս մարդկանց համարակալում ու եթե էսօր խեղդվեիր քո իսկ սիրելի առոմաթերապիայի ժամանակ, ոչ համար 1, ոչ համար 2, ոչ էլ առավել ևս համար 3 կարևորության մարդիկ վրադ չէին լացելու: Չնայած դեռ կարելի է փորձել :)) Գոնե գլուխդ էդ անտեր ջուրը մտցնես, հիմար մտքեր ես ծալծլում:
- Համար 1 ինձ մռութ մի ասա, վրաս ազդում է.. Համար2, հերիք ինձ գրողի ծոցն ուղարկես, բոլոր հնարավոր եղանակներով, հերիք ջնջես քեզ ուղղված հաղորդագրություններս ու ինչն ամենակարևորն է, ինձ երբեք այլևս էն սիրելի փաղաքշական արտահայտությամբ չդիմես.. Համար 3 , գնա գրողի ծոցը, եթե էդքան ատելի եմ դառել, ու դեռ անվանս առաջին տառը չտեսած հնարավոր բոլոր ուղղություններով "ճողոպրում" ես ...
Իսս եռման ջրից սրտիս առանց այդ էլ 120-ի տակ չգիտես ուր շտապող զարկերը լրիվ իրենց կորցրել են, ու գիտեն թե ես ֆերարի եմ կամ նման մի անհայտ մեքենա, որը ավտոցուցահանդեսներում ամենա-արագ սլացող է ճանաչվել...
Հա, ինչն է է պակասում ? հիշեցի, Ռեյը, չէ որ ինքը էս պրոցեսի կարևորագույն մասն էր զբաղեցնում...
Վախ ոնց եմ սարսափում ... :( Վաղը ստիպված եմ լինելու երեկոս տապալել ինչ-որ զնգզնգան վայրում, որտեղ կլինեն նույն դեմքերը, նույն երգերն ու արտահայտությունները, էս հիմար զույգը, որ ամեն անգամ երեկույթի է գալիս առաձին, ամբողջ ընթացքում համբուրվում, իսկ հրաժեշտին մի լավ իրար վիրավորում ու բաժանվում, մինչ հաջորդ երեկույթ :( Միակ երեկույթը, որին ստիպված եմ գնալ, քանի որ ոչ մի պատճառ չեմ կարող լղոզել` ուշ է, մութ է, տրանսպորտ չկա, եղբայրս գնացել է ու տուն ճանապարհող չունեմ ... Բայց ամենիչց վատն էնա, որ էնտեղ կլինի նաև մեկը, ում ամենից քիչ եմ ուզում տեսնել :( էլի ստիպված եմ առաջին 30 րոպեից հետո մի անկյուն գտնել ու գլուխս խոթել բարձերի մեջ, իբր քնած եմ, ինչից եղբայրս կխղճահարվի ու կառաջարիկ տուն գնալ, ես էլ կձևացնեմ, թե դա ոչ թե իմ, այլ նրա միտքն էր ... :)
Շունչս ինչի սկսեց կտրվել?, կարող է խեղդվում եմ ?, բա ինչ եմ անում է, պետք է արագ դուրս գալ ջրից, հակառակ դեպքում ինձ դուրս կբերեն ու այ թե կլացեն բոլոր 3 կարևորության մարդիկ :) չնայած, միայն դրա համար արժի խեղդվել ...
կներես :( չէի ուզում էգոիստաբար քեզ նեղացնել :( գիտեմ, որ շատ ես սիրում, նույնիսկ ավելի, քան պետք էր :( չէի ուզում որ ինձ սիրեիր, ուղղակի ուզում էի կողքիդ լինեի, չգիտեմ էլ թե ինչու...
խոստանում եմ էլ երեխայություն չանել ու սպասել, մինչև ինքդ հարցերդ կարգավորես ;)ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես... :)
Գիտե՞ս, նկարում եմ ... :oy Հա, ահավոր անհաջող, միակ հաջողված նկարս Ադամն ու Եվան էին, բայց երեկ գիշեր քեզ եմ նկարել... Մենակ չէիր՝ երկուսով էիք... Ֆիլմն ասում էր նկարիր ինչ ուզում ես, պատկերացրու այն և տիեզերքը դա քեզ կտա՝ դե ես էլ նկարեցի քեզ :) Դե որ ես անտաղանդ եմ՝ բացահայտված է, բայց աչքերդ ստացվել էր :) Ինչպես միշտ ուռած , ;) բայց էս անգամ ոչ թե գիշերը թաքուն լացելուց, այլ ուղղակի, որ սիրուն լինի :oy
Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ինձ էսքան անպետք զգացել: :)
Ոնց դիմացա ? Ես համեմատության մեջ էի մտնում մեկի հետ, ով իր թեթև ձեռքով կամ ավելի շուտ խելքով կյանքս մի ամբողջ տարով հետ շպրտեց: Ժպտում էի նրան ու դատարկում հերթական գինու բաժակը: Նույնսիկ եղբայրս զգաց, որ շատ եմ խմում, ու բաժակս լցնելիս աս ` Լավ ես ? ու իսկապես եղբայրաբար ժպտաց :) Լավ եմ ? իսկապես, ինչի պիտի վատ լինեմ կամ առավել ևս լավ չլինեմ: :( Միևնույն է, նույնսիկ իմ Լենա տիկնիկը, որ եղբորս թեթև ձեռքով ուներ մի աչք ու մյուսի փոխարեն ֆիալետովիյ կոճակ, ումից ես շատ վախենում էի ու երբեք կողքիս չէի քնացնում, իրեն դժվար թե էսքան մենակ զգար :( Բայց կողքիս ընկերներս էին... Նույնիսկ ինչ-որ նվերիկ ստացա ...
Երկնային
07.11.2008, 00:36
Ացի, արի դու մի խմի հա՞… :) հերիք չի դարդոտում ես, մի հատ էլ մոռանում ե սիմ մասին… :oy
Ջնջեցի :) չգիտեմ-որերորդ անգամ ջնջեցի ԻՄԳ_0605, համոզված լինելով, որ դեռ կվերականգնեմ ... :)
*e}|{uka*
08.11.2008, 02:35
Ջնջեցի :) չգիտեմ-որերորդ անգամ ջնջեցի ԻՄԳ_0605, համոզված լինելով, որ դեռ կվերականգնեմ ... :)
Իմաստը որնա՞ ջնջելու, եթե պիտի վերականգնես..., ամեն ինչ ավելիա բարդանում ջնջել վերականգնելով, ավելի լավա ջնջի ու ռեսթոռ մի արա :kiss
Իմաստը որնա՞ ջնջելու, եթե պիտի վերականգնես..., ամեն ինչ ավելիա բարդանում ջնջել վերականգնելով, ավելի լավա ջնջի ու ռեսթոռ մի արա :kiss
Չէ :oy ջնջել չեմ ուզում :oy ուղղակի մեկ-մեկ չարաճճիանում եմ, ջնջում եմ, հետո վերականգնում :love ես առանց էդ նկարի, ոնց որ ձուկն առանց ջրի, բայց դե ինչպես Քուչակն է ասում, երբ ձուկն ի ջրեն հանեն այլ ջուր ձգեն, նա կապրի, երբ զիս ի քենք/ ի նկարե :)) զատեն, քան զ մեռնելն այլ ճար չի լինի :oy
Բայց այս նկարդ էլ վատը չի...:hands
Բայց այս նկարդ էլ վատը չի...:hands
դա ես չեմ Լիոն ձյաձյա :oy ինչ-որ աչոնիկա :oy
Գիտեմ – բայց դու ավելի լավն ես: Ուղղակի քո նկարները չես դնում:(
Ձեռքերս սառել են :( Նկարը ջնջել եմ, ստորագրությունս հիմա կփոխեմ, կհագնեմ ժպիտս ու կիջնեմ հյուրերին դիմավորելու: Վաղը մի նոր, ավելի գունավոր դիմակ կընտրեմ, որ բոլորին թվա, թե ժպիտ հասկացությունը ես եմ ստեղծել :) Չնայած դա երևի հենց էդպես էլ կա :) Դե նայիր ? :) Ինքն է չէ? :)
Սուրբ քաղաքում բնակվող պստոյի համար, որ իր տիկնիկի մանուշակագույն աչքից վախենալով՝ չի վախենում ապրել ու զգալ կյանքն իր բոլոր երանգներով..
Էնքան մեծա գունային սպեկտրս, մեկ-մեկ մտածում եմ կարելի է բռնել աջից ու ձախից մի փոքր կտրատել ու թեթևացնել, բայց չէ... Շատ մեծա, ու բոլոր գույներս իրենց մեջ թաքնված մոխրագույն ունեն, որը ստիպումա միշտ ուշադիր, զգոն լինել: Տաթևն ասում էր` "ասա կախարդական բառերը, ասա, ասա..." Ինչի համար ? :8
Ցուրտա, տանը` +28, դրսում ` չգիտեմ, իսկ ձեռքերս սառել են ...
Էլ չեմ գրի քեզ ծերուկ Էմանուիլ, արդեն լիմիտը լրացրել եմ ...
Իսկ ծերուկ Էմանուելը, նա, որ չգիտի էլ, թե տարիներ անց ոնց պիտի կարոտի չքնաղ հոգու տեր մի աղջկա... ամեն օր դուրս է գալիս տանից, գնում է աշխատանքի և իրեն թվում է, թե իր կյանքում ամենակարևորը հենց դա է...
Խեղճ մարդիկ - չեն հասկանում, որ դա ընդամենը մի շղարշ է, որով ցինիկության աստիճանի անտարբեր կյանքը ծածկում է իրենցից իրական երջանկությունը...

լիոն ձյաձյա, մենք ամեն մեկս մեր կյանքում ընտրում ենք կաևորն ու երկրորդականը, իրական երջանկությունն ու թվացյալը… Ես ու դու խելառի պես պատրաստ ենք բոլոր տեսակի գործատուներին գրողի ծոցն ուղարկել ու սլանալ դեպի բաց օվկիանոս, ու չնայած լողալ չգիտենք, կհանձնվենք ալիքներին ու հաստատ չենք խեղդվի, իսկ մյուսները մեզ կհամարեն աննորմալ, կնստեն տաքուկ աշխատասենյակում ու Ռեինկարնացիա կլսեն :) Պիտի գույները զգաս, ինչպես ասումա իմ Պռաստոյը :love, ընտրես քոնը ;) Իմը ծիածանա ՝ իմ պես խելառ ... :)
Ըհը... բարեկամ:)
Իսկ իրականում "մեր պեսի հակառակ" /լավ ասեցի:D/ մարդիկ ապրում են մինչև 50-55... ու մեկէլ պարզում են, որ չեն ապրել: Եվա ցավալիության աստիճանի հստակությամբ գիտակցում են, թե ինչպես են ներսից կրծվում անիմաստ ապրած տարիների համար...:[
All or nothing at all.... Чуть-чуть не считается ..
Նույն երգը տարբեր երաժշտությամբ ու տարբեր լեզուներով :8 Բայց ճիշտա չէ? գերադասելի է ոչինչ, քան ինչ-որ չնչին բան...
Ես արեցին ինչ կարող էի, լրիվ, առանց ափսոսալու, սիրում եմ ինչքան կարող եմ :) ավել չեմ կարում ... Դժվարա, չեմ ժխտում, բայց հետո ավելի դժվար կլիներ: Պատկերացնում ես, եթե իմ համար էդքան կարևոր կախարդական բառերը շաղ տայի ICQ-ով, էն դեպքում, երբ դու ալարում ես ցտեսություն գրել... Չէ, սենց լավա, դժվար թե հեշտ չգիտեմ, բայց հաստատ ճիշտա, ու նույնսիկ էս որոշմանս համար արժանացա մամայի գովասանքին :oy ասեց, որ իր աչքին բարձրացա, քանի որ էնքան էլ դմբո չեմ :)) ասեց, որ խելոք եմ :oy
Ասեց, որ քո ` ինձ թանկ գնահատելը խելաացի քայլ էր քո կողմից, իսկ իրականում դու` ինչպես բոլորը` չէիր հարցրել իմ կարծիքը :) իսկ ես կենդանի մարդ եմ /հեռու ինձանից :)) / Ամեն դեպքում ես միշտ կամ...
Մութ էր, որոշեցի քայլել մինչև կանգառ, գիտեի, որ էնտեղ ինձ սպասում են: Հա, էս աշխարհում ավելի հարազատ ոչ մեկ չունեմ, մեր երկուսի երակներով նույն արյունն է հոսում, ու ինչքան էլ կռվենք, որովհետև ես Ռամշտեյն չեմ լսում, մեկ է, իմ հարազատն է:
-Ամ ջա, էսօր ոնց-որ մենակ ես գնում, ես ուշանալու եմ,-ահա և վերջ, կանգառում եչ մեկ ինձ չի սպասում:
Ցուրտա, քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի, դիմացի աղջիկը իր առանց այդ էլ մեծ բերանը լայն բացել ու հռհռում է, դրա հետ մեկտեղ նաև ճոճվելով... հեչ սիրուն չի, ու ինքը շատ տգեղանումա դրանից, ափսոս, որ չի գիտակցում :(
Ինչ-որ կենցաղային պրոբլեմներով մարդիկ շտապում են, թվում է թե ես կանգնած եմ, իսկ ես մտքերով Էյլիի հետ էի ... Նա շատ գեղեցիկ էր, դեռ 9 ժամ էր հասցրել ապրել տաքուկ երկրի վրա, ու հասցրել էր սիրե~լ, իր անկրկնելի Ռեյնոլդին: Նրանք միասին թռչկոտում էին, վայելում իրենց օրը, չէ որ նրանք ընդհամենը մի օր ունեն, բայց էդ երջանկությունը տևեց մի քանի վայրկյան: Էյլին դեռ չէր էլ հասցրել հասկանալ, ինչ ասված է երջանիկ լինել, երբ գտավ իր Ռեյնոլդի պատառոտված, ծակծկված ու կիսսայրված թևիներով դին: Լավ, Էյլին ինձ վրա կբարկանար, եթե իմանար, որ գույնզգույն, նուրբ ու գեղեցիկ թևիկները հիշելու փոխարեն, դաժան մարդկանց գործերը հիշեի :oy
-Ողջույն, ինչպես ես?, ես էլ եմ լավ...,- խոսում եմ պատահաբար հանդիպած ծանոթի հետ ու ժպտում այնպես, որ երեսիս փոսիկը մթության մեջ լավ արտահայտվի ու այ.. քիչ էր մնում երևակայության գիրկն ընկած չնկատեի աստիճանն ու ընկնեի:
Հետո մի քանի "պրիվատ" մտքեր դիմացիս երիտասարդների մասին, որոնք բարձրաձայնել չի կարելի...
Բայց ինչ մութա, ու էդ մութն էլ կապույտի չի, այլ գորշ, սևին շատ մոտ, իսկ ես իմ մուգ կապույտ մթությունն եմ ուզում: Ձյուն էլ չկա...
Մի քիչ էլ քթի տակ մրթմրթում եմ սիրելի երգն ու արդեն տանն եմ, իմ տաքուկ սենյակում, հեռու ամեն ինչից ու բոլորից :) ու երջանիկ լինելու համար նույնիսկ տաք շոկոլադ հարկավոր չէ :oy
Էհհհ, կախել է պետք տենց ասպետին, որ քեզ մենակ է թողել:angry
Էհհհ, կախել է պետք տենց ասպետին, որ քեզ մենակ է թողել:angry
էդ ասպետը եղբայրսա :oy խելոնք մնա :oy
ինքը միակ մարդնա, որ զգումա, թե ես երբ եմ նեղված ու գլուխս շոյումա :oy միակ մարդնա, ով կարա գա վրաս գոռա, ուղղակի, քանի որ տրամ չունի, իսկ հետո գա, ու ասի կներես, գլուխս շոյի կամ տաչիկ անի :oy ինքը միակ մարդնա, ում ես կարող եմ թթված դեմքով տեսնել, գնալ սկսել ներվերն ուտել, էնքան, մինչև վրաս գոռա :))
Janita Hero
12.11.2008, 18:51

այ այ այ,., վաաաաաաաաաայ մազոխիստ Դաաաաաաաաայ :D:D:D:D
Երկնային
12.11.2008, 20:17

ես էլ եմ ախպեր ուզում… :noti
այ այ այ,., վաաաաաաաաաայ մազոխիստ Դաաաաաաաաայ :D:D:D:D
Ջանիջա ջան, ես գիտեմ, որ ակումբում ամենահարմար օֆտոպարանը իմ էջնա ;)
ես էլ եմ ախպեր ուզում… :noti
ուզի ;)
Վառիր արևը, վառիր երկինքը,
Ես աշունն եմ փնտրում շուրթերիս՝ ձյունով...
Թերթի տառրեը, ինչ-որ մեկի նկարը ՝ ոտքի տակ ,
Երկուսով էին, բայց ընդմիշտ ուշացանք,
Դու հեռու ես,
Դարձիր իմ լույսը,
Չնայած հեշտ չէ...
Վառիր արևը, վառիր երկինքը,
Ես աշունն եմ փնտրում շուրթերիս՝ ձյունով...
Էս տողերի համար գժվում եմ ... :love
էդ ասպետը եղբայրսա :oy խելոնք մնա :oy
ինքը միակ մարդնա, որ զգումա, թե ես երբ եմ նեղված ու գլուխս շոյումա :oy միակ մարդնա, ով կարա գա վրաս գոռա, ուղղակի, քանի որ տրամ չունի, իսկ հետո գա, ու ասի կներես, գլուխս շոյի կամ տաչիկ անի :oy ինքը միակ մարդնա, ում ես կարող եմ թթված դեմքով տեսնել, գնալ սկսել ներվերն ուտել, էնքան, մինչև վրաս գոռա :))
Վաաայյյ:love Լավ չստացվեց... Ես էլ հանրահայտ Էմանուել Գարիին կասկածեցի:B
Երկու բաժակ սուրճ մի օրում, ու էն ստանդարտ 70-40 ճնշումս դառավ չգիտեմ ինչ, Հայկօն զզվեց իմ դիակից, իսկ ես նույնիսկ չէի հասցրել մի կարգին դիակի գույն ստանալ: Լրիվ մտքերս հավաքել էի ու ուզում էի մի բան գրել, մեկ էլ ստացվեց էն ինչ ստացվեց, բերանս փակեցին, իբր թե հիմարություններ եմ դուրս տալիս: Իսկ ես կասեմ, լավ եմ անում, էս անկախ երկիրա ու ես անկախ քաղաքացի եմ, ինչ կուզեմ կասեմ, ու եթե շատ ուզեմ, կարող եմ նույնիսկ ապտակել, և թքած, թե հետո դատի չեն տա :(
Բայց էս դառը սուրճն ինչ զզվելի էր...

Ասել եմ ու էլի կասմ - ոճդ լավն է: Գրում ես փոքր մարդկանց մասին, իրենց փոքր կյանքով ու հետաքրքրություններով, պրոբլեմներով ու ուրախություններով: Ու մոտդ շատ հարթ է ստացվում: Բացի այդ ունես յուրօրինակ հումորի զգացում:)

Հումոր չկար Լիոն ձյաձյա, մադիկ փոքր չեն, չնայած իրանց լավ մեծ են զգում, էնքան, որ եթե զգույշ չլինես, 35 համարի կոշիկով գլուխդ կտրորեն, ու դրանից նենց հաճույք կստանան, որ եթե նախանձն դքան ատելի չլիներ իմ համար, երևի նախանձեի: Գիտես էսօր ինչ եմ հիշել, բարեկամներիցս մեկը Հայատանից գնում էր ընդմիշտ ապրեու Կանադայում, ու երբ ասեցի ՝ Արս, բայց դու ամեն ինչ ունես, ինչի ես գնում, ասեց՝ /ռուսերեն ասեմ/
-Նի խաչու բիտծ պախոժիմ նա վսեխ չեռվեյ, կատոռիե ժիվուտ վ դերմե, դվաժդի վ դեն՛ վիսօվիվայուտ գոլովու, սմօտրյատ գդե նախոդյատսյա, ի խառաշո՜...
Էն լավ չհասկացա իմաստը, հիմա զգում եմ մարմինս բոլոր բջիջներով ...

Իսկ ես չհասկացա... Իսկ փոքր մարդ ասածս քո ասածը չէր: Ես նկատի ունեի այն մադկանց, ովքեր ապրում են իրենց փոքր երջանկություններով ու տխրություններով: Ի դեպ - հումոր, համենայն դեպս ինձ համար, կա...
Երևի էլի գնամ ... :)
Համար 1 - ընդհամենը 20-25 կմ հեռավորություն, իսկ երբ ես աշխատանքի եմ, իսկ դու ինատիտուտւոմ ` էլի աշխատանքի :)) ընդհամենը 2կմ, բայց նույն զգացողությունն ունեմ, ինչ էն երկու շաբաթների ընթացքում. հազարավոր կիլոմետրերի հեռավորություն եմ զգում:
Համար 2 - դու միակն ես, ով իրեն գտավ էստեղ: Էսօր լիքը հարցեր էի տալիս, որ պարզեմ, հո ինչ-որ բան չի փոխվել: Ոչինչ մի ասա: :)
Համար 3 - Դու ամենից բարդ դեպքն ես: Իսկապես դու Վիլլին ես, որից էդպես էլ գլուխ չհանեցի:
... :)

Այ այս գրածից ես էլ գլուխ չհանեցի…:think
Այ այս գրածից ես էլ գլուխ չհանեցի…:think
Էդ կարևոր չի Մեհր, կարևորը ես գլուխ հանեմ ;)
Իսկ ես սկսել եմ մի կարգին գլուխ հանել էն ամեն ինչից ինչ կատարվումա իմ շուրջը ... :)
Ոնց էս ֆիլմը չէի նայել, կամ էլ նայել ու սխալ էի հասկացել :oy Հրաշալի ֆիլմ, հրաշալի սաուդթրեքերով... :hands
Теория Заговора :love Երևի մի հազար անգամ կարելիա էս ֆիլմը նայել, մենակ վերջին երգի համար :)
Հ.Գ. Ան քանի որ տեսնում ես, որ կարդում եմ, անպայման երկուշաբթի կտամ էս ֆիլմը նայես, բայց պիտի խոստանաս, որ մենակ կնայես, որովհետև վերջին երգն էնքան ռիթմիկա, որ անհնարա տեղում նստած մնալ :)) Իսկ եթե մենակ չլինես, քեզ հաստատ խելագար կանվանեն :))
:yahoo
Ներիր այն օրվա երաժշտաթերապիայիս համար..գիտեմ..
Կարոտել եմ :)
Լիլ, խնդրում եմ էս երգը լսի Can't take my eyes of you :love
Էն ժամանակ, երբ սիրտդ մոռանումա իրա բուն ֆունկցիան ու սկսումա իրան դնել հավերժական շարժիչի տեղ, երբ բոլոր տեսակի բժիշկներն ասում են, որ դա պատանեկան "արագագործություն" է իսկ ինքդ մտածում ես վերջին էշության մասին, աշխարհի մոլոր տեսակի անբուժելի հիվանդությունները քեզ ես վերագրում, հայտնվուամ ընկերս, միակ ու ամենաթանկ, էն որ բոլորիդ հոգա տանում :) ինքը, միակն ում անունը բոլորը մեծատառով են գրում ու միշտ դիմում Դու-ով :) ինքը էս երգնա ուղարկում : Ու երևի խելագարությունը հենց սենց էլ լինումա, բայց դու լսի ;) դու ուղղակի լսի էս երգն ու... just love him and let him to love you ...
Վախում եմ էստեղ գրեմ :( մի ժամ հավաքում եմ, հետո տանում էն մութ անկյունում տեղադրում, ուր ոչ մի կենդանի շունչ ոտք չի դնում, բացառությամբ երևի Փոքրիկ Արևի :love Ինքն էլ կսկսի կարդալ գույնզգույն ու խուճուճ մտքերս ու կմտածեի, որ խելքս թռցրել եմ :( իսկ գուցե իսկապես թռցրել եմ, հը? Գուցե հենց էսպես են խելագարվում? :8 Խելագարները երջանիկ են չէ լինում, ու ես երջանիկ եմ, նրանք իրական կյանքը չեն ընկալում ` ես էլ, նրանք սխալները կրկնում են սխալի ետևից ` ես էլ :(
Կներես...
մրսում եմ.. աջ ձեռքս սառելա :( երևի անընդհատ մկնիկի վրա լինելուցա, երևի կարիք կա ձեռնոց հագնել կոմպի մոտ:)) արդեն ձմռան հոտ եմ առնում, ու շուտով երևի ձյուն կգա, ու էլի կմրսեմ... իսկ իրականում ` վախում եմ ... :(
StrangeLittleGirl
17.11.2008, 23:34
մրսում եմ.. աջ ձեռքս սառելա երևի անընդհատ մկնիկի վրա լինելուցա, երևի կարիք կա ձեռնոց հագնել կոմպի մոտ արդեն ձմռան հոտ եմ առնում, ու շուտով երևի ձյուն կգա, ու էլի կմրսեմ... իսկ իրականում ` վախում եմ ...
Դա՛յ, էդ մկնիկի ֆենոմենը հետաքրքիր ա, գիտե՞ս: Իմ ձեռքերը սառելու հատկություն չունեն, նույնիսկ ձմռանն առանց ձեռնոցի տաք են մնում, բայց եթե ցուրտ սենյակում կոմպի մոտ եմ, աջ ձեռքս սառում է:
Իսկ ձմեռ չեմ ուզում :(
մրսում եմ.. աջ ձեռքս սառելա :( երևի անընդհատ մկնիկի վրա լինելուցա, երևի կարիք կա ձեռնոց հագնել կոմպի մոտ:)) արդեն ձմռան հոտ եմ առնում, ու շուտով երևի ձյուն կգա, ու էլի կմրսեմ... իսկ իրականում ` վախում եմ ... :(
Դայուշ ջան, մի վախեցի... Ամեն ինչ լավ կլինի:)
Դա՛յ, էդ մկնիկի ֆենոմենը հետաքրքիր ա, գիտե՞ս: Իմ ձեռքերը սառելու հատկություն չունեն, նույնիսկ ձմռանն առանց ձեռնոցի տաք են մնում, բայց եթե ցուրտ սենյակում կոմպի մոտ եմ, աջ ձեռքս սառում է:
Իսկ ձմեռ չեմ ուզում :(
Իմ մոտ վախից էր Բյուր: Ես ապագան կանխազգում եմ: Մի տարի երկու ամիս ու քսան օր սպասում էի, մեկ էլ հոպ ու ստացա հեգնանք, ձաղր ու մի կարգին ապտակ: Հիմա էլ վախում եմ էլի ապտակ ստանամ, ու էս անգամ արդեն դեմքիս կապտուկ կմնա :(
Բայց ռիսկի եմ գնում, որովհետև շամպայն սիրում եմ :) Մենակ թե կապտուկ չստանամ :( շատ եմ վախում...

Միշտ կարդում եմ և զարմանում: Բայց նաև հիանում եմ: Ոնց ես դու, Դայանա, կաողանում ըստ էության ոչնչի մասին... այդքան մարդկային տողեր գրել:) Տաղանդ ես, լուրջ եմ ասում: Համենայն դեպս ես քիչ հայ գրողների գրվածքներ եմ կարդացել, որոնցից այսքան մարդկայնություն է բուրել:)

Ուղղակի էդ ըստ էության ոչինչը իմ կյանքնա :) ոմանց համար գրոշ չարժեցող, ոմանց համար էլ շատ թանկ, բայց իմ կյանքը :) իմը ;)
Ուղղակի էդ ըստ էության ոչինչը իմ կյանքնա :) ոմանց համար գրոշ չարժեցող, ոմանց համար էլ շատ թանկ, բայց իմ կյանքը :) իմը ;)
Այո Դու ճիշտ հասկացար իմ խոսքերը: Դա մեր կյանքն է, մեր փոքրիկ ուրախությոններով, տխրություններով, վախերով և երազանքներով: Ու դու այդ ամենի մասին գրում ես անչափ մարդկայնորեն: Ապրես...:)
Այո Դու ճիշտ հասկացար իմ խոսքերը: Դա մեր կյանքն է, մեր փոքրիկ ուրախությոններով, տխրություններով, վախերով և երազանքներով: Ու դու այդ ամենի մասին գրում ես անչափ մարդկայնորեն: Ապրես...:)
Շնորհակալ եմ :)
Շնորհակալ եմ :)
Բարով վայելես... աչոնիկ ջան:)
Չէ, բայց ամեն դեպքում մեկ ժամ ու քառասուն րոպեն շատ քիչ է քնելու համար :( հիմա ամբողջ օրը գլուխսս պիտի պտտվի ու քունս տանի, իսկ ես լիքը գործ ունեմ :( Շեֆությունը գնացելա Օֆսքորդ ու ինձ նշանակել պատասխանատու :oy Պիտի պատվով դուրս գալ, առանց բագ release, իսկ դրա համար պետք է զգոն լինել :) Ահա, մնում է ինձ համոզեմ ու վերջ :) Բայց էլ ոչ մի երկար գիշեր, ոչ մի անքնություն ու ոչ մի սոված մնալ :(
Պիտի ինձ համոզեմ, իմ սիրած սալածիկնա :)) պիտի ուտեմ, որ շուտ մեծանամ :))

Ես էլ եմ սալածիկ ուզում:)
Իրավիճակը կարծես թե լրիվ հսկողության տակա, բայց ամեն վայրկյան ինչ-որ աննորմալ բանի եմ սպասում: Ամիրյանն անցնելիս մերսեդես մակնիշի մեքենան արգելակեղ ուղիղ կողքիս, մտքումս արդեն պատկերեցի մեքենայի ներսում տեղի ունեցածն ու վարորդի ` Էս գիշերվա կեսին էս շառը որտեղից եկավ?, արտահայտությունը, նրա երևից արգելակած մեքենանորի վարորդների հայհոյանքներով լցված դեմքեը: Բայց տարօրինակա, փողոցն անցնել սկսեցի ուղիղ կանաչ մարդուկի վառելուց սկսած: Ինչքան դանդաղ պիտի քայլեի, որ կարմիր լույս վառվեր, մեքենաներն խաչմերուկն անցնեին, իսկ ես դեռ փողոցի մեջտեղում եմ :8 Երևի ուղղակի համակարգն էր փչացել :)) Լավա, որբ իրավիճակի տերը դու չես լինում, սկսելա էդ դուրս գալ :)
Լավա, որբ իրավիճակի տերը դու չես լինում, սկսելա էդ դուրս գալ :)
ճիշտ է...այդպես հեշտ է պատասխանտվությունը հեռու տանել քեզնից, բայց միևնույն ժամանակ սահմանափակումներ, լիքը սահմանափակումներ.իսկ դու սահմանափակումներ ու շրջանականեր չես սիրում:).չէ չէ, դուրտ չի գալիս...:);)

Հա, ազատություն եմ սիրում :) Բայց... ամեն ինչ հսկողության տակ պահելը սխալա: Չգիտեմ էլ քեզ պատմել ե՞մ, Ին գետը ահավոր արագ էր հոսում, ու եթե հանկարծ ըկնկնեի մեջը, երևի ես էլ էն թուրք Կայաի պես սրտաճաք լինեի, բայց դե ես նավակում էի, ու ինձ թվում էր թե լրիվ պաշտպանված եմ, բայց... բայց ինքն էլ էր նավակում, ու իրենց նավակը ուղղակի շուռ եկավ :) Մի քիչ, շատ քիչ ժամանակով պատասխանատվությունից խուսափել եմ ուզում :)
Second Chance
19.11.2008, 12:46
Մութ էր, որոշեցի քայլել մինչև կանգառ, գիտեի, որ էնտեղ ինձ սպասում են: Հա, էս աշխարհում ավելի հարազատ ոչ մեկ չունեմ, մեր երկուսի երակներով նույն արյունն է հոսում, ու ինչքան էլ կռվենք, որովհետև ես Ռամշտեյն չեմ լսում, մեկ է, իմ հարազատն է:
-Ամ ջա, էսօր ոնց-որ մենակ ես գնում, ես ուշանալու եմ,-ահա և վերջ, կանգառում եչ մեկ ինձ չի սպասում:
Ցուրտա, քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի, դիմացի աղջիկը իր առանց այդ էլ մեծ բերանը լայն բացել ու հռհռում է, դրա հետ մեկտեղ նաև ճոճվելով... հեչ սիրուն չի, ու ինքը շատ տգեղանումա դրանից, ափսոս, որ չի գիտակցում :(
Ինչ-որ կենցաղային պրոբլեմներով մարդիկ շտապում են, թվում է թե ես կանգնած եմ, իսկ ես մտքերով Էյլիի հետ էի ... Նա շատ գեղեցիկ էր, դեռ 9 ժամ էր հասցրել ապրել տաքուկ երկրի վրա, ու հասցրել էր սիրե~լ, իր անկրկնելի Ռեյնոլդին: Նրանք միասին թռչկոտում էին, վայելում իրենց օրը, չէ որ նրանք ընդհամենը մի օր ունեն, բայց էդ երջանկությունը տևեց մի քանի վայրկյան: Էյլին դեռ չէր էլ հասցրել հասկանալ, ինչ ասված է երջանիկ լինել, երբ գտավ իր Ռեյնոլդի պատառոտված, ծակծկված ու կիսսայրված թևիներով դին: Լավ, Էյլին ինձ վրա կբարկանար, եթե իմանար, որ գույնզգույն, նուրբ ու գեղեցիկ թևիկները հիշելու փոխարեն, դաժան մարդկանց գործերը հիշեի :oy
-Ողջույն, ինչպես ես?, ես էլ եմ լավ...,- խոսում եմ պատահաբար հանդիպած ծանոթի հետ ու ժպտում այնպես, որ երեսիս փոսիկը մթության մեջ լավ արտահայտվի ու այ.. քիչ էր մնում երևակայության գիրկն ընկած չնկատեի աստիճանն ու ընկնեի:
Հետո մի քանի "պրիվատ" մտքեր դիմացիս երիտասարդների մասին, որոնք բարձրաձայնել չի կարելի...
Բայց ինչ մութա, ու էդ մութն էլ կապույտի չի, այլ գորշ, սևին շատ մոտ, իսկ ես իմ մուգ կապույտ մթությունն եմ ուզում: Ձյուն էլ չկա...
Մի քիչ էլ քթի տակ մրթմրթում եմ սիրելի երգն ու արդեն տանն եմ, իմ տաքուկ սենյակում, հեռու ամեն ինչից ու բոլորից :) ու երջանիկ լինելու համար նույնիսկ տաք շոկոլադ հարկավոր չէ :oy
նենց հավեսն էր, ծանոթ զգացողություններ էին:love
կանգառ, մարդիկ ,մտքեր... տուն հասնել, տաքանալ...
նենց հավեսն էր, ծանոթ զգացողություններ էին:love
կանգառ, մարդիկ ,մտքեր... տուն հասնել, տաքանալ...
հա՞ :) ինչ լավա :) իմ մոտ փոխվելա :) եղբորս աշխատանքային ժամերը փոխվել են, ու հիմա ոչ միայն մենակ եմ տուն գնում, այլ նաև մենակ եմ գալիս, ու մեքենայով չեն բերում :) այնպես որ մեքենայի տակ ընկնելուս հավանականությունը սկսելա մեծանալ :)
Մի ժամանակ երբ մենակ էի գալիս ու եղբայրս հանկարծ ճանապարհին ինչ-որ վթար էր տեսնում զանգում էր, ասում էր իմ շշմած քուրն ընկած կլինի մեքենայի տակ :)) Հիմա չի էլ զանգում :(
Համար մեկ, շնորհակալ եմ, որ ավելի քան մի տարի գիշերիս մուգ կապույտ գույն էիր տվել :) հիմա սևա , ու ... գիտես ... վատը չի... կսովորեմ :)
Համար երկու, քեզ էլ եմ շնորհակալ, որ կյանքս փոխեցիր, աշխարհայացքս, ընկալումներս... ուղղակի... կներես, չեմ կարող չասել .. շատ եմ էս մասին մտածել, բայց ... ես դրան արժանի չէի ... կներես, երևի եսասերի մեկն եմ... ուղղակի ... ես քեզ չեմ սիրում, ու չէի էլ կարող սիրել... ու դու դա լավ գիտես... խնդրում եմ, ոչինչ չասես` ոչ ուղիղ, ոչ թաքնված եղանակներով, ուղղակի հիշի, ես չեմ ափսոսում, որ "կապվել էի քեզ" ու որ էդ կապվածությունն էնքան խորն էր, որ չէի էլ մտածել քանդելու մասին :) բայց ճիշտ էիր ...
Համար երեք, դու ինչպես միշտ բացառիկ դեպք ես... ուզում էի էդ ասել ուղիղ երեսիդ, բայց .. չկարողացա... երբ դու կողքիս ես, թվումա թե իրավիճակը լրիվ հսկողության տակա ու ես ինձ լավ եմ զգում` չհաշված քո բարդ բնավորությունը, բայց էդ .... կապվածությունը... մի քիչ շատ ա, ու ... եթե դու գնաս... իսկ ես դրանում համոզված եմ... իմ գեր-թույլ սիրտն ուղղակի չի դիմանա... կներես...
Վերջ... ոչ մի կապվածություն, ոչ մի համարակալում, ոչինչ չկա... դեռ մի քիչ էս դատարկությունը կզնգա, բայց ... հետո լավ կլինի ` համոզված եմ :)
Մոդերատորական: Թեման փակվում է օրագրի հեղինակի խնդրանքով:
Կարոտել եմ :)
Պապիկ, քեզ եմ կարոտել : Հիշում ես, երբ առաջին անգամ տեսա ինչ-որ միջատի, որ արմատ էր կռծում , էն արագիլին, որ վախենում էի ինձ տանի, քո հավատարիմ շանը, մեր նոր բնակարանը, մութ գիշերը, քո գնած ջահը, տատիկին պարտված քո նարդին... էնքան բան եմ հիշում պապ, բայց քեզ լավ չեմ հիշում :( Հիշում եմ քեզ, երբ հիվանդ էիր: Չեմ հիշում քեզ բարկացած, երևի չի էլ եղել էդպիսի դեպք: Քեզ կարոտել եմ Պապ ...:)
Իմ առաջին դասրանի ուսուցչին եմ կարոտել, որ մի անգամ ինձ վրա բղավեց: Հիշում եմ իրան էն ժամանակ, երբ չարությամբ էի լցվել, և հետո, երբ գնացի այցելության, ու տեսա որդուն անժամանկ կորցրած, ծեր ու հուսահատ մի տատիկի, որին էնքան շատ էի սիրում: Կարոտել եմ...
Իմ շունիկին եմ կարոտել, Գառաֆիս :( ինքը իմ ամենահավատարիմ ընկերն էր, նստում էինք միասին մեր բակում, աստիճանների վրա, ես գլուխն էի շոյում, ու զրուցում էինք: Երբեմն ջրիկանում էր, սկսում այս ու այն կողմ վազվզել, իսկ երբ սովածանում էր, գալիս գլուխը դնում էր ծնկներիս ու շնավարի ամ-ամ ասում: Բացառիկ էր շունիկս, կարոտել եմ...
Քեզ էլ եմ կարոտել իմ հարազատ: Մի քանի տարի առաջ ինձ թողեցիր ու գնացիր: Սկզբում առանց քեզ դժվար էր, իսկ հետո սովորեցի: Ճիշտ են ասում, էնտեղ լավա, դրա համար էլ ոչ մեկ էնտեղից հետ չի գալիս :( Քեզ շատ եմ կարոտել...
Իմ ՋԻՆ-ին եմ կարոտել, որ մի օր նստեց իրա կարկատած գորգի վրա ու հեռացավ Մեղեդի սրճարանի խառը սսեղանների արանքում: Բայց իրան կարոտելիս ժպտում եմ, հուսալով, որ ինքն էլ սա կարդալուց կժպտա :) Կարոտել եմ...
Իմ լավագույն ընկերոջն եմ կարոտել, ով գիտեմ, էս կարդալուց լավ չի զգա, ինքը կարոտ ասվածի հետ յոլա չի գնում: Ամեն անգամ, երբ ուզումա ասել, որ կարոտելա, ասում ` էն բառից, որ չեմ սիրում :) Կարոտել եմ...
Քեզ եմ կարոտել ծերուկ: Դու ճիշտ է ընդհամենը սարքովի հերոս ես, կորպուս, որին ես կյանք եմ տվել, բայց քեզ կարոտել եմ: Երեսիդ չկարողացա ասել, հիմարաբար սկսեցի ծիծաղել, բայց ես քեզ շատ եմ սիրում :) ու չմոռանաս, դու ինձ հանդիպում ես պարտք ;) Կարոտել եմ...
Ջութակահար աղջնակին ու իր շնիկին եմ կարոտել, որ միշտ մահճակալիս գլխին կախած էր ` տանը թե մանկապարտեզում: Կարոտել եմ...
Ինչքան շատ բան եմ կարոտում ու ինչ լավա, որ կարոտում եմ :)
Շատ լավն էր, իրոք... Երևի արդեն սովորական է դարձել, որ ես մեր այս աղջկան գովում եմ, բայց դե ինչ անեմ - այնքան լավ է գրում… Ըհը, խնդրեմ - կարդացի այս վերջին պատմվածքը ու մարդկայնորեն մեջս մտավ…
Ապրես:hands

ապրես Լիոն ձյաձյա :)
ապրես Լիոն ձյաձյա :)
Չարժե, աղջիկ ջան:) Դու իրոք տաղանդ ես, շարունակի գրել ու մեզ հուզել քո ստեղծագործություններով:)
Մեղսավոր
25.11.2008, 13:11
կարոտել եմ:this բայց չեմ ասի ում...
կարոտել եմ:this բայց չեմ ասի ում...
:) ճիշտ էլ անում ես ;) ես եմ էլի, հենց կարոտում եմ, մի հատ մեծ աղմուկ եմ բարձրացնում էդ թեմայով :oy
:) ճիշտ էլ անում ես ;) ես եմ էլի, հենց կարոտում եմ, մի հատ մեծ աղմուկ եմ բարձրացնում էդ թեմայով :oy
Ես էլ եմ կարոտել... բայց իմ հորինած երազին:) Ու ցավն այն է, որ գնալով համոզվում եմ, որ կարոտիս առարկան ընդամենը… հորինված երազ է:(
Ես էլ եմ կարոտել... բայց իմ հորինած երազին:) Ու ցավն այն է, որ գնալով համոզվում եմ, որ կարոտիս առարկան ընդամենը… հորինված երազ է:(
եթե հորինել ես, ուրեմն հորինիր էնքան իրական, որ հենց իրական էլ դառնա ;)
եթե հորինել ես, ուրեմն հորինիր էնքան իրական, որ հենց իրական էլ դառնա ;)
Այո... կամ էլ գնա լսելու Հասմիկ Կարապետյանի "Հորինված իմ սերը" երգը:(
Այո... կամ էլ գնա լսելու Հասմիկ Կարապետյանի "Հորինված իմ սերը" երգը:(
միայն թե ոչ էդ երգը, ու առհասարակ Հասմիկ Կարապետյան :D :D Լիոն ձյաձյա, կարոտից ճաշակդ ընկելա :(
միայն թե ոչ էդ երգը, ու առհասարակ Հասմիկ Կարապետյան :D :D Լիոն ձյաձյա, կարոտից ճաշակդ ընկելա :(
Գուցե... Բայց երգը, աղջիկ ջան, շատ հարազատ է թեմային:)
Safaryan
25.11.2008, 13:41
Ջան ներող, բայց այս թեմայում պիտի գրեմ: Կարոտից միայն շանոսոն են լսում, որ օգնի:
Հ.Գ.ռուսական շանսոն
Ջան ներող, բայց այս թեմայում պիտի գրեմ: Կարոտից միայն շանոսոն են լսում, որ օգնի:
Հ.Գ.ռուսական շանսոն
Իսկ մենք կլռենք ու ամեն ինչ կիրականանա, հավատա ;) :love
Իսկ մենք կլռենք ու ամեն ինչ կիրականանա, հավատա ;) :love
Էրնեկ քո ասածով լիներ... Բայց կյանքը, դժբախտաբար, երջանիկ ավարտով հեքիաթ չէ:B
Բարձրահասակ
25.11.2008, 14:12
Կարոտել եմ :)
Քեզ էլ եմ կարոտել իմ հարազատ: Մի քանի տարի առաջ ինձ թողեցիր ու գնացիր: Սկզբում առանց քեզ դժվար էր, իսկ հետո սովորեցի: Ճիշտ են ասում, էնտեղ լավա, դրա համար էլ ոչ մեկ էնտեղից հետ չի գալիս :( Քեզ շատ եմ կարոտել...
Դայ ջան լավ էս գրում: :love Ես էլ եմ կարոտել ..... շատերին: :love Բայց ժամանակը ստիպում է համակերպվել ամեն ինչի հետ:
Դայ ջան լավ էս գրում: :love Ես էլ եմ կարոտել ..... շատերին: :love Բայց ժամանակը ստիպում է համակերպվել ամեն ինչի հետ:
հա Լուս, բայց էդ նույն ժամանակն էլ մեկ էլ տեսնում ես նենց հավեսով քեզ տալիսա ամեն ինչ :) կարոտի ինչքան կարող ես շատ :love
Լուսաբեր
25.11.2008, 14:44
Իսկ էդ զգացողությունը ինձ լրիվ անծանոթա :P Երբեք չեմ զգացել,չեմ մտածում դրա մասին,երևի դրա համար ;) Մեկ-մեկ կարիք զգում եմ ինչ-որ մեկի,ինչ-որ բանի,բայց հազիվ դա կարոտ լինի:
Կարդացի,լավն էր,:hands ապրես!!!

Շնորհակալ եմ, բայց էդ ոնց ա ստացվում, որ չես կարոտում :8 ես առանց կարոտելու կմեռնեմ :oy
նույն շարքից :oy
սենտիմենտալ եմ...
Անընդհատ ինքս ինձ կրկնում եմ, որ ես ուժեղ եմ, որ հանկարծ չմոռանամ: Մի քանի հավասար մասերի եմ բաժանվել, որոնցից ամեն մեկը իր տեսակում ճիշտ է: Մի եսս ասում է, որ սխալ եմ, որ արժեքս կկորցնեմ, մյուսն ասում է, որ ուղղակի հիմար դրության մեջ եմ գցել, երրորդն ինձ կատարելապես ճիշտ ու ուժեղ է համարում, չորրորդը ՝ խոստանում է, որ մի կարգին վառվելու եմ, հինգերերդը.... ու էսպես շատ տարբեր մասերի բաժանված, ժպիտը դեմքիս նստած եմ: Երևի իսկապես շատ սենտիմենտալ եմ... բայց ինչպես իմ աշխարհի բարի կախարդն է ասում, ես ընկկճվում ու ճախրում եմ շատ հաճախ ու դրանում իմ ուժն է ... Սենտիմենտալ եմ, կատաստրոֆիկ սենտիմենտալ ու աննորմալ երջանիկ , պարզապես խելագար :))))
մի հատ էլ ու էսօր պրծ :oy
մոռացել եմ...
Էնքան բանա մեջս կուտակվել, կարոտի ահռելի պորցիա, որ գլխիսա թափվել, ու ես տնքում եմ էդ ծանրությունից... Ուզում եմ բոլորին հատ առ հատ հիշել, բոլոր նրանց, ում կյանքումս տեղ եմ տվել` գիտակցաբար կամ բնազդով... Քեզ եմ ուզում հիշել, երբ ինձ կիսաթեք էիր նայում, երբ ժպտում էիր կամ վիճում, երբ սպիտակ հագուստով էիր, երբ ուղղակի կայիր: Մեր բակի թթենիներն եմ ուզում հիշել, որ այդպես էլ երբեք չբարձրացա... Մեր շենքի Սաթենին եմ ուզում հիշել, որ միշտ քարով գլխիս էր խփում, որովհետև նոր էի եկել իրենց շենք ու ինձ չէր սիրում: Նույն շենքի էն աղջնակին եմ հիշում, որ ձեռքերը թույլ էին, նրա հետ էլ չընկերացնք: Իմ կապույտ մազերով տիկնիկին եմ ուզում հիշել, որին շատ ավելի քիչ էի սիրում, քան միաչքանի Լենայիս: Մեր բակի պահարանի գլխին դրված լոտոյի քարերն եմ ուզում հիշել, որ միշտ եղբորս հետ ցաք ու ցրիվ էինք անում բակով մեկ: Մեր հին տան կարմիր հատակով բալկոնն եմ ուզում հիշել, որտեղ թախտն էր դրված, իսկ նրա տակ մի փոքրիկ անցք, որտեղից միշտ եղբորս հետ սպասում էինք մկների, իսկ նրանք չկաին ու չկաին: Մեր բակի էն փոքրիկ սալահատիկն եմ ուզում հիշել, որին կանգնած նկարվել եմ: Մամաիս էն բոլոր կրունկավոր կոշիկներն եմ ուզում հիշել, որ հագնում էի ու թիթիզանում, երազելով, որ մի գեղեցիկ օր դրանք իմ ոտքով կլինեն, ու հիմա, դրանք նկուղում ինչ-որ մի արկզում են երևի, կամ գուցե աղբամանն են նետվել: Դպրոցական ընկերենիս եմ ուզում հիշել, ովքեր ինձ սիրում էին ստուգողականի օրերին: Երաժպտական դպրոցիս հոտն եմ ուզում հիշել, որ միշտ նույնն էր` Շաղոյանի կերմի հոտը: Մեր դասարանի վարքի օրագիրն եմ ուզում հիշել, որը միշտ իմ ընկերենրի թեթև ձեռքով անհետանում էր` իմ անունն այլևս իր մեջ չներառելու համար: Մեր դպրոցի ետնամասում գտնվող Յասմանի ծառերն եմ ուզում հիշել, որոնցից մեկից` մի փոքրիկը դասարանցիներով գողացանք, մեր բակում տնկելու համար: Հարությունյանի տան ճամփեն եմ ուզում հիշել ու իրեն, որ ինձ համար նվագում ու երգում էր: Իր աշխատասենյակի ներսից ու դրսից կանաչ սափորն եմ ուզում հիշել, որ մի անգամ թաքուն լվացի: Պապլավոկի թեքված ծառն եմ ուզում հիշել, որ անցյալ տարի քամին արմատախիլ արեց: Առաջին աշխատանքային օրս եմ ուզում հիշել, որ գինով սկսեց: Մեր առաջին հանդիպումն եմ ուզում հիշել, որ չեմ էլ մոռացել: Քո սիրահարվածությունն եմ ուզում հիշել...Իմ առաջին հիասթափությունն եմ ուզում հիշել... Մեր ընկերների հարսանիքն եմ ուզում հիշել, որ չեմ տեսել, բայց զգացել եմ: Քեզ եմ ուզում հիշել, մոռացել եմ... կարոտել եմ...
Poqrik_Arev
27.11.2008, 22:19
Ես էլ եմ կարոտել շատերին ու շատ ... :oy Մարդիկ, որոնք ժամանակին շատ մեծ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, որոնց շատ սիրել ու սիրում եմ, երբ ժամանակին յուրաքանչյուր օրս լցված էր միայն նրանցով ...... Հիմա ընդհանրապես ոչ մի կապ, ոչ մի բան չկա..... :( Նամանավանդ գիտես ինչն է ցավալի, որ գիտես որ դու ինքդ քո ձեռքով ցավ ես պատճառել այն մարդուն ում շատ սիրում ու գնահատում ես, ու մինչև հիմա այդ մարդու հետ կապ չկա, որովհետև դու այլընտրանք ժամանակին չունեիր :(
Ներողություն եմ խդրում ձեզանից, շատ շաաաատ.... Չնայած գիտեմ, որ դուք սա երբեք չեք կարդա, բայց միևնույն է ներողություն խնդրելը երբեք ուշ չէ :cry

Ան ? :o էս ինչ եղավ? դու ուր, ցավ պատճառելն ուր :8
Էլի եմ ուզում էս ցնդած շարքից գրեմ :oy էն պրծս հետ եմ վերցնում :oy
վախենում եմ...
Վախենում եմ մեքենայի տակ ընկնելուց, որովհետև ամեն օր նման փորձեր եմ անում: Սկսել եմ վախենալ երեկոյան մենակ քայլելուց :(
Վախենում եմ, որ էս հանգստությանը հետո կշարունակի սարսափելի փոթորի: Վախենում եմ կորցնեմ էն ամեն ինչը, ինչ ունեմ, որին իրականում երևի արժանի էլ չեմ: Վախենում եմ, որ մի օր կփոխվեմ: Վախենում եմ ստորագրությունս կարդաս ու չհասկանաս, որ քեզ եմ ասում, սիկ ավելի շատ վախենում եմ, որ չես կարդա: Վախենում եմ կորցնեմ էն, ինչ չունեմ `վախենում եմ քեզ կորցնել...
Poqrik_Arev
27.11.2008, 22:32
Ան ? :o էս ինչ եղավ? դու ուր, ցավ պատճառելն ուր :8
Մռութս, հա ջահել ժամանակներս տենց մի դեպք եղելա, բայց իմ մեղքով .... չէ իմ մեղքովա եղել իմ միամտությունից, իմ չիմացությունից .... ու կիմանաս ում պատճառով, մի օր կպատմեմ ..... :( Բայց հիմա մեծացել եմ, բայց մեկա ուշա .... :oy

Թեյք իթ իզի Նան ջան ;)
Կյանքիս նոր գույները...
Էս նոր գույները նենց լավն են: Վերարկույիս մոխրագույնը, որ ամեն առավոր լրացվում է երիտասարդ տաքսիստի աչքերի ոսկի փայլով, մեր բակի շունիկի մորթու սպիտակը, որ երբ վազվզում է իմ հետևից, կոշիկներիս սևի հետ շատ է սազում, մեր խոհանոցի կարմիր գծերը, որ ամեն անգամ իմ թատրոնի միակ հանդիսատեսի բլուզն է հիշեցնում, որով կարող է ցանկացածին գայթակղեցնել, ինչպես ինձ :oy սեղանիս դրված ռուբիկ-կուբիկի վեց գույները, որ տրամադրությունս են բարձրացնում, բլոգիս նարնջագույն "փաբլիշ փոսթ" կոճակը, քո պալասատովի սառոչկայի վարդագույնը, որ խայտառակ ձևով սազում է կարմիր գինու հետ... Սիրուն են կյանքիս նոր գույները... էնքան պոզիտիվ են տվել, որ ապակուց հատակին ընկած ծիածանն ավելի շատ իմն եմ համարում, քան արևինը ...
Հ.Գ. Էս թեման ոնց որ Գալի օրագրի պլեճը լինի :))
Կյանքիս նոր գույները...
Հ.Գ. Էս թեման ոնց որ Գալի օրագրի պլեճը լինի :))
:D չես կարողանում էլի, էս թեման ոնց որ Դայանայի անկյունը չլինի՞ ;)
:D չես կարողանում էլի, էս թեման ոնց որ Դայանայի անկյունը չլինի՞ ;)
հա :( չեմ կարում էլի, չի ստացվում :(
Կարոտից սատկում եմ ու ամեն անգամ ասելիս հիշում Ֆորշին: Կինն ասում էր, որ փոխանակ ասելուն ` ես քեզ սիրում եմ, ասել էր է` ես քո համար սատկում եմ... լօլ... Չէ, ես քո կամ մեկ ուրիշի համար չեմ սատկում, ուղղակի, ոնց բացատրեմ, որ ճիշտ ընկալես, մեկ-մեկ նենց եմ ուզում կողքիս լինես, մի կարգին ապտակեմ, նենց որ երեսիդ կապտուկ առաջանա: Մի պահ ինձ թվացել էր, թե էլ քեզ չեմ ուզում հեղափոխեմ, բայց իրականում ուզում եմ, շատ եմ ուզում, ուզում եմ ոտքից գլուխ փոխեմ, ձևափոխեմ, հետո նորից հետ բերեմ նախկին տեսակիդ... Կարոտը կոկորդս բռնել ու դանդաղ խեղդումա: Հիշեցի Քյավառում Օթելլոյի բեմադրությունը
-Դեզդեմոնա, յայլուխս ուրա
-Կորցուցել եմ, Վովթեվան ջան
-Դե որ կորցուցեր էս, պարկա քեզի խեղդեմ
Բայց էս էն չի, ինչ ես եմ ուզում... Իմ պատկերացրածը էնքան տարբերա իմ հիմիկվա կարգավիճակից... Ես գիշերվա կապույտն եմ ուզում, ջութակահար այծի հետ... :) Կարոտից սատկում եմ....
Լինում են մարդիկ, որոնք կան մեր կյանքում, մենք իրենց ներկայությունը սովորական ենք ընկալում, բայց հետո նրանք գնում են... ու մեր սրտում թողնում են հավերժ արնածորող մի վերք: Ու դրանից հետո զգում ես, որ տանդ պատերը քեզ խեղդում են, իսկ առաստաղը իջնում է գլխիդ ու սկսում է ճզմել...
Եվ այնուհանդերձ. մի "սատկի", հարգելի Դայանա, մի "սատկի"... կյանքը շարունակվում է...

Ճիշտն ասած բան չհասկացա, բայց շնորհակալ եմ :)
Կան մարդիկ, որոնք մեզ համար թանկ են և որոնց բացակայությունը մենք զգում ենք ողջ կյանքի ընթացքում: Սակայն պետք չէ դա ծանր տանել և կոտրվել կարոտի զգացման տակ - Պարզ ասած:P:D
Կան մարդիկ, որոնք մեզ համար թանկ են և որոնց բացակայությունը մենք զգում ենք ողջ կյանքի ընթացքում: Սակայն պետք չէ դա ծանր տանել և կոտրվել կարոտի զգացման տակ - Պարզ ասած:P:D
Ա վոտ ի նե ուգադալ :P Կարոտը ու կարոտելը , դրանք շատ կարևոր են: Դա չի նշանակում, որ առանց իրանց չես կարող ապրել, քավ լիցի ;) լավ էլ ապրում ես, բայց իրենց հետ ավելի լավ կապրես ;)
Ա վոտ ի նե ուգադալ :P Կարոտը ու կարոտելը , դրանք շատ կարևոր են: Դա չի նշանակում, որ առանց իրանց չես կարող ապրել, քավ լիցի ;) լավ էլ ապրում ես, բայց իրենց հետ ավելի լավ կապրես ;)
Դե լավ - այդ իմաստը դու դրեցիր... բայց թող այդպես լինի:)
Ես վառ երևակայություն ունեմ...
Միշտ մարշուտկայի մեջ մտածում եմ ու վերջերս զգացել եմ, որ որևի միայն մարշուտկայի մեջ եմ կարողանում նորմալ մտածել: Իմ թատրոնի միակ հանդիսատեսն ու Վանիչկան գնացին, հայացքով ճանապարհում էի իրենց... Ականջակալներս ոռնում էին` քաղաքը ջազ է լսում, իսկ դեղին կուրտկայով տղան հեռախոսով 350 $ էր ուզում... Դաժան էր... Կանառում հանգնած երիտասարդների լրիվ միանման կուռտկաները... Դու` չգիտեմ որտեղ ու ում հետ... Էսօր Քուչակ էի հիշել, նենց լավնա, կարդաս?
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
Լավնա, քիչ էր մնում հավատայի գիտես?... մեկ-մեկ ծիծաղս գալիսա իմ իսկ արարքների ու մտածածների վրա... Ախր ես... չէ, ոչ մի ես, դու... ;) Բայց դեռ "բալկոնիս" մասին հիշողություններ ունեմ ...
Կարծես թե էն խելառ երջանկության հսկայական ալիքից հետո սկսել եմ սթափվել... բայց ես խիստ զարգացած երևակայություն ունեմ ու լրիվ ուրվագծել եմ էն, ինչ էսօր արել ես... Ու նույնիսկ էն պահին, երբ պատուհանից դուրս նայում էի կանգառի ցուցանակի ստվերին, որ ինչ-որ սարսափելի բան էր հիշեցնում, պատկերացնում էի քեզ ` գարեջրի շիշը դեռքիդ ու ծխի ամպի մեջ նստած` չնայած ասել ես, որ չես ծխում, բայց ամենից սարսափելին էն էր, որ դու մենակ չէիր ու ես դա էնքան պարզ էի տեսնում, որ եթե նույնիսկ ինքդ ինձ ասես, որ ուղղակի հորինել եմ, չեմ հավատա... ես վառ երևակայություն ունեմ... Հիմա էլ չգիտեմ ինչ ես անում, ինչ ես մտածում ու ինչի ես էդքան հարբած, աչքերդ կարմրած... բայց որ հարբած ես, դա հաստատ.. Բարի գիշեր, գնա հանգստացիր...:) իսկ ես դեռ մի քիչ էլ գունավորեմ էսօրս...
Վառ երևակայությունը լավ բան է. Ուղղակի պետք չէ դրանով տարվել…
Վառ երևակայությունը լավ բան է. Ուղղակի պետք չէ դրանով տարվել…
իմ վառ երևակայությունը չի, ինչ կուզեմ կանեմ :P :oy
Հ.Գ. Մեկ մեկ գոնե մի կարդա , ամաչում եմ արդեն, լօլ, բոլոր գրածներս անգիր գիտես :oy
իմ վառ երևակայությունը չի, ինչ կուզեմ կանեմ :P :oy
Հ.Գ. Մեկ մեկ գոնե մի կարդա , ամաչում եմ արդեն, լօլ, բոլոր գրածներս անգիր գիտես :oy
Այ չար աչոնիկ – էնքան պիտի գրես, վերջը նոբելյան մրցանակ տան “առանձնահատուկ մարդկայնության” համար…
Այ չար աչոնիկ – էնքան պիտի գրես, վերջը նոբելյան մրցանակ տան “առանձնահատուկ մարդկայնության” համար…
:o ծիպուն ծեբե նա յազիկ Լիոն :o :oy
մերսի :oy
Գիտեմ որ կկարդաս սա: Մի քիչ դժվարա ասել էն ինչ զգում եմ, որովհետև սխալ հասկացվելու մեծ վտանգ կա, բայց պիտի ասեմ: Գիտես ինքը, դե ինքը էլի, դու իրան շատ ես սիրում, ինքը երևի աշխարհի ամենաերջանիկ մարդնա, որովհետև դու ես իրան սիրում: Երբեմն ուզում եմ պատկերացնեմ քեզ բարկացած, բայց չի ստացվում, չես կարող: Մտածում էի էսօր ասածներիդ շուրջ, ուզում էի գտնել պատճառը ու գտա գիտես?, մենք չենք կարողանում ընկերանալ մեզանից չափազանց ավելի լավերի հետ, նրանք մեզ վախեցնում են, ամեն րոպե մեր թերությունները մեզ ցույց տալիս իրենց կատարելությամբ... Դու շատ լավն ես ... Գիտես վերջերս սկսել եմ հաշվել բոլոր էն մարդկանց, ում հետս Նոյան տապան կվերցնեի ու կարող ես գուշակել ով էնտեղ կա? իհարկե դու... Եթե աշխարհը վերանար ու նոր աշխարհ սկսվեր, դու էնտեղ պիտի լինեիր... Չէ, չեմ ասում լիդեր կլինեիր, դու չափազանց լավն ես լիդեր լինելու համար... Գիտես, ես իսկապես կառչած եմ էն ամեն ինչից, ինչ ունեմ ու ինչը մեծ իմաստով ոչ ունեմ, ոչ էլ երբևէ կունենամ, բայց մեծ հույս ունեմ: Գիտես, ուզում եմ քո ընկերը դառնալ, բայց ոչ բառերով, ոչ արհեստական կողքիդ լինելով, ու ոչ էլ ձևեր թափելով, ուղղակի ուզում եմ ընկերդ լինեմ: Ուզում եմ, որ քո պստոներն ինձ ճանաչեն, ու որ ինքն էլ իմ ընկերը դառնա... Թույլ կտաս ձեր ընկերը դառնամ?
Իմ ընկերջը ` աշխարհի ամենաբարի պստոին :)
Հ.Գ. Չջիղայնանաս լօլ, որ քեզ պստո եմ ասում :oy
Քաջություն ունեցա այս պոստը ինձ վերագրել: Գիտեմ, իհարկե գիտեմ, որ այն իրականում մեր տաղանդավոր Դայանայի հերթական ստեղծագործությունն է, բայց ոչինչ, հա՞, թող ես այն ինձ վերագրեմ...
Այնքան մարդկայնություն տեսա այս պոստի մեջ, որ... ուղղակի նույնիսկ չէի ուզում պատասխանել: Իրոք, դժվար է նման պոստերին պատասխանելը: Կասեմ միայն այսքանը -
Դայանան անչափ մարդկային է, անչափ ու անչափ - ձեր պատկերացրածի ամենամեծ չափից էլ շատ: Իրոք, հանաք բան է - այսքան ապրել ու կարդացել եմ, բայց նման ոճ, ձև, խոսքեր, չեմ հանդիպել:) Իմ կարծիքով Դայանան ուղղակի գեղեցկացնում է այս դաժան աշխարհը, իր չափով ու իրձևով գեղեցկություն է հաղորդում նրան...
Լիոն շնորհակալ եմ պուպուշ խոսքերի համար :) Կներես, բայց սա քո մասին չէր :) ում մասին որ գրել եմ, ինքը առաջինն է կարդացել , որից հետո նոր տեղադրել եմ ակումբում ;)
Լիոն շնորհակալ եմ պուպուշ խոսքերի համար :) Կներես, բայց սա քո մասին չէր :) ում մասին որ գրել եմ, ինքը առաջինն է կարդացել , որից հետո նոր տեղադրել եմ ակումբում ;)
Դե լավ, ոչինչ - մյուս անգամ:)
չէի էլ նկատել, որ արդեն Դեկտեմբեր ամիսնա :( Մի ամբողջ ամիս սպասում էի, որ բլոգս ամիսների բաժանվի, իսկ էսօր նույնիսկ չէի էլ նկատել… Էսօր առաջին անգամ երեքնուկի նկար տեսա... :) սիրում եմ էդ երգը, լավնա...
I wanted to look into your eyes but I couldn't, I was shy... :love :oy
Միշտ, երբ ուզում եմ շատ կարևոր բան ասել, սկսում եմ անգլերեն կամ ռուսերեն ասել, կամ գրել :oy բայց...ապրես :love
Ռուսական մի հատ դեբիլ խումբ կա ` Ռեֆլեքս: Աղջիկները դեռ ոչինչ, բայց իհարկե ՎիաԳռա երբեք չեն դառնա Ու էս աղջիկները մի հատ դեբիլի խորանարդ երգ են երգում`
Я такая как ты хочешь
Я такая как ты любишь…
Էս երգը երեկ առաջին անգամ չի որ լսել եմ, շատ վաղուց գիտեի, բայց երեկ զգացի, որ “մենք” էլ ենք էսպիսին` “կիսադեբիլացած”: Ուզում էի գոռալ` Մարդիկ, մի դարձեք էնպիսին, ինչպիսին ուզում են որ դուք լինեք, դրանով դուք անդունդը կգնաք, անկախ նրանից` ով կամ ովքեր են ուզում ձեզ “переделка” անել` ծնողները, քույրերն ու եղբայրները, “սիրելի” հակառակ կամ նույն սեռի ներկայացուցիչները, ընեկրներն ու ընկերուհիները… բոլորը… Պատկերացրեք, թե ինչ սարսափելի “հիբրիդ” կարող եք դառնալ, եթե ձեր բոլոր ծանոթներն ու հարազատները փորձեն ձեր մեջ ինչ-որ բան “իրենց հարմար” փոխել: Ախր մարդը չի կարող փոխվել, երբեք: Դու կարող ես միայն փորձել հարմարվել, իսկ դա անտանելիության աստիճան արհեստականա ու մի օր հենց նա, ում համար դու փորձում ես փոխվել կզզվի քո արհեստականությունից ու կփորձի քեզ հետ բերել քո հին վիճակին, իսկ դու ուղղակի չգիտես թե որ մեկն ես դու, իսկ եթե երկրորդն էլա նույն ճանապարհով ձեզ փոխում, ստացվում է ”աջափ սանդալ” ու դու խառնում ես, թե կոնկրետ ում հետ ոնց քեզ պիտի պահես: Հավատացեք ինձ էդ զզվելիա: Դու կորցնում ես քո իսկական եսը, կորցնում ես աշխարհընկալման մի “մեծ անկյուն”: Սարսափելի իրավիճակա: Ախր երբ ձեզ սիրում են (հայրական, մայրական, ընկերական, տաիկ-պապիկական, քույր/եղբայրական կամ չգիտեմինչական սիրով), ձեզ սիրում են նենց, ոնց դուք կաք ու ձեր փոխվելը լրիվ անիմաստ է, որովհետև էդ դեպքում դուք այլևս դուք չեք: Պետք է ուղղակի հասկանալ, որ մարդիկ ինչքան էլ հարազատներ լինեն, ընկերներ կամ նույնիսկ թշնամիներ, նրանք չեն կարող բացարձակ նման կամ տարբեր լինեն, միշտ էլ կան նմանությունների ու տարբերությունների որոշակի սահմաններ ու հենց էդ սահմանի գոյությամբ էլ բացատրվում է “սպեկտրի” գաղափարը, որով երևում են աշխարհի բոլոր գույները: Պետք չի փորձել դուր գալ ինչ-որ մեկի, որովհետև անհնարա գոհացնել “դիմացինին” ու Ասված մի արասցե, թե մի օր հոգնես էդ պրոցեսից. դառնում ես անտարբեր, անհետաքրքիր մեկը, ով փոխանակ լինելու էն ինչ կա, անելու էն ինչ ուզումա կամ զգում, տարօրինակ զարմանքով նայումա “հարազատ”-ի դեմքին: Խնդրում եմ մի փորձեք փոխվել, մի հարմարվեք ու մի հարմարեցրեք ձեզ ձեր հարազատներին:
Դե հայտնիա, որ ես ճակատագիր ասվածին մի քիչ անհավատորեն եմ մոտենում` ես կարծում եմ, որ ինքը ուղղակի ոչինչա ու էդ ես եմ իրան կերտում` ինչպես ուզում եմ: Սխալա ասել, որ ինչ լինումա հենց էդպես էլ պիտի լիներ ու ոչինչ փոխել հնարավոր չէր… Բոլորն ունեն ընտրության հնարավորություն` թեկուզ շատ փոքր, թեկուզ աննշան, բայց ունեն ու ամեն մեկն ընտրումա իրեն հարմար տարբերակը: Մեկը գերադասում է առավոտից մինչև երեկո սեփական փորը լցնել, մյուսը ` աշխարհը պատկերել սեփական ընկալմամբ, երրորդը` ինքնասպան լինել, չորրդն էլ գուցե իմ ու Գալիս պես `
You’re just too good to be true
Can’t take my eyes off of you
You’d be like heaven to touch
I wanna hold you so much
At long last love has arrived
And I thank God I’m alive
You’re just too good to be true
Can’t take my eyes off of you
Pardon the way that I stare
There’s nothing else to compare
The sight of you leaves me weak
There are no words left to speak
So if you feel like I feel
Please let me know that it’s real
You’re just too good to be true
Can’t take my eyes off of you
I love you baby and if it’s quite all right
I need you baby to warm the lonely nights
I love you baby, trust in me when I say
Oh pretty baby, don’t bring me down I pray
Oh pretty baby, now that I’ve found you stay
And let me love you baby, let me love you
Առանց պարտավորությունների, առանց ինչ-որ բան ստիպելու կամ փոխելու: :)
Աչքերիս չեմ հավատում, բայց... Անչափ ուրախ եմ: Ողջույն ու բարի գալուստ քեզ, լավ աղջիկ:) Առանց քեզ ինչ-որ բան զգալիորեն պակասում էր...
ՎԱաաաաաաաաաաաաաաայ, Դայ ջան նենց ուրախ եմ, որ նորից վերադարձել ես....կարոտել եմ քեզ շատ...Տաչիկ-մաչիկ:love
Ձայնալար
16.03.2009, 00:55
Չգիտեմ ինչ ես գրել մի էջ, բայց բարի վերադարձ :D
Դայո՜ւշ, բարի հետ գալ ակումբ:))
Դայուշիկ ջան, բարի վերադարձ;)
Խախտում եմ ակումբի կանոնադրությունը, կատարում եմ թեմայից դուրս գրառում :)
Դայ, Բարի վերադարձ :)
Երկնային
16.03.2009, 01:16
Դայդայ :love
Էս Զեմֆիրան դեմա: Ինչքան լսում եմ` կարգին աղջիկա, ամեն ինչ տեղը-տեղին ընկալումա, բայց մեկ-մեկ լուրջ չափն անցնումա:
Пожалуйста не умирай
Или мне придется тоже /մոռանումա, որ երբ խնդրում ես ապրել, որպես պատասխան մեռնում են` չգիտակցելով, որ քեզ են սպանում
Ты конечно сразу в рай
А я не думаю что тоже / համոզված լինելով, որ Դժողքում վնգստալուա ` կարոտից ու էլի կարոտից, անվերջ
Хочешь сладких апельсинов
Хочешь в слух рассказ длинный
Хочешь я взорву все звезды
Что мешают спать / համոզված լինելով, որ մահացածին խոստումներով չես վերակենդանցնի, մարդկային վերջին հնարքնա` փորձ, նախապես ձախողված փորձ
Пожалуйста только живи
Ты же видишь я живу тобою / դեմ չեմ
Моей огромной любви
Хватит нам двоим с головою / էս մարդկային երկրորդ ապուշություննա Եվայի բկլիկությունից հետ
Хочешь море с парусами
Хочешь музык новых самых
Хочешь я убью соседей
Что мешают спать / ռաբիզ պապայի տպավորությունա թղնում, որ իրա արդեն նառկաման դարձած լակոտին ուզումա ինչ-որ թանկագին զիբիլներով խափի էն դեպքում, որ էդ լակոտը տաս էդքան բաժանելա բոլոր էն լակոտներին, ովքեր նույն մաման ունեն սակայն տարբեր պապաներ
Хочешь солнце вместо лампы
Хочешь за окошком Альпы
Хочешь я отдам все песни
Про тебя отдам все песни
Хочешь солнце вместо лампы
Хочешь за окошком Альпы
Хочешь я отдам все песни
Про тебя отдам все песни / միշտ ինչ-որ էշություններ ա պետք ասել, որ իսկական, մաքուր ”արի գրկեմ”-ը մխտռվի… զզվելիա
Էս երգում ամենից շատ իհարկե սիրում եմ ծովի ու ճայերի ձայնը, բայց որոշ մտքեր իսկապես դուրս գալիս են:
Небо, море, облака
Небо, море, облака
Эти серые лица не внушают доверия
Теперь я знаю кому поёт певица Валерия
Я готова на многое, я готова даже исправиться /ազնիվ խոսք - էստեղ ես կարող եմ նույնիսկ երդվել, հաշվի չառնելով, որ զզվում եմ երդումներից/
Упакуйте, отдайте меня стюардессам-красавицам /պայմանով, որ նրանք պիտի լինեն երկարաոտ` ինչպես մի քանի օր առաջ տրանսպորտում շատ կարճ շրջազգեստով աղջիկը ու անպայման փողկապով, հակառակ դեպքում թող գնան գրողի ծոցը /
Здравствуй, небо
Здравствуй, море
Облака
Здравствуй, небо
Здравствуй, море
Облака
Эти фильмы тупы, эти песни скучны и прилизанны
Мои мама и папа превратились давно в телевизоры
Я готова меняться не глядя с любым дозвонившимся /ահավոր լավ միտքա/
Посидим, поболтаем, покурим и может быть спишемся /իմ չծխելը էստեղ էլա ամեն ինչ փչացնում /
Небо, море, облака
Здравствуй, небо
Здравствуй, море
Облака
Этот город заполнен деньгами и проституками /ագռավներին չի նկատել/
Я не против ни тех, ни других, но только не сутками /+1/
Я готова забыть и начать разумеется заново /ահա, պատրաստ եմ, չնայած դա ոչինչ չի փոխում /
Приготовьте согласно условиям синего самого /էս մասը չեմ հասկանում /
Небо, море, облака
Здравствуй, небо
Море
Облака
Небо, море, облака
Здравствуй, небо
Море
Облака
Էս մյուսը հուսով եմ “իմ հոգեկան վիճակի մասին թյուր տպավորություն” չի թողնի, ուղղակի շատ “քաջ” երգա`
«Повеситься»
Раненое сердце весит тяжелее, /չեմ փորձել, ստիպված եմ հավատալ
Пробую согреться - пью и не пьянею.
Я прошу, верни меня.
Кто теперь позволит или не позволит,
Чего же ты боишься - Бога или боли. /էս ես էլ չեմ հասկանում, ինչից ես վախում, երբ ես… լավ մոռացանք /
Я прошу, верни меня.
Я хочу повеситься.
Фонарь, верёвка, лестница…
Забыла.
Два кровавых месяца,
Столько мин и пострадавших,
Буду висеть, молчать и любить./Մենակ էդ հանգստությունը պատկերացնելիս խելագարվում եմ: Իսկապես երանելիության գագաթնակետը պիտի լինի երևի: Չնայած ըստ Ներոնի լոգարանում երակները կտրելուն ոչինչ չի հասնի: /
С кем-то говорю и ничего не слышу,
Влипла и горю, люблю и ненавижу.
Я прошу, верни меня.
Мимо проплывают люди и недели.
И я не плохо к вам, но вы мне надоели.
Я прошу, верни меня.
Я хочу повеситься.
Луна, улыбка, лестница… /ժպիտը չի բացառվում, բայց այ լուսնի համար խիստ կասկածում եմ, չարժի էդ երանելիությունը փչացնել ցրտի առկայությամբ, իսկ մինչև ամառ սպասելն էլ մի տեսակ էն չի: /
Забыла.
Два кровавых месяца,
Столько мин и пострадавших,
Буду висеть, молчать и любить.
Я хочу повеситься…
Я хочу повеситься.
Луна, улыбка, лестница…
Забыла.
Два кровавых месяца,
Столько мин и пострадавших,
Буду висеть, молчать…
Я хочу повеситься.
Луна, улыбка, лестница…
Забыла.
Два кровавых месяца,
Столько мин и пострадавших,
Буду висеть, молчать и любить. /:)/
P.S. Շնորհակալ եմ :)
а снег идёт :)
http://4.bp.blogspot.com/_kDyMtZ_dJwQ/SYvztzqv3OI/AAAAAAAAAps/4FauBGeLe90/s400/falling_snow_boston.jpg
*e}|{uka*
16.03.2009, 18:15
Նենց եմ ուրախացել, որ անկանոն շարժումներ եմ անում, ամբողջ թեյը վրես թափեցի ::D
Դայուշս:love
Dayana, շատ ուրախ եմ, որ նորից ակումբում ես :)
Նաև շատ ուրախ եմ, որ այլևս չես վախենում իրերը կոչել իրենց անուններով :)
Այսպես ավելի բնական է
Սրտանց ուրախ եմ, որ վերադարձար :love
Արփինեի բլոգում կարդացի իրա “հայաստանից դուրս հայերի հանդիպելու” արկածները ու հիշեցի մի դեպք : Անցյալ տարի Հունիսին Նեմեցստանից գալիս ենք Հայաստան ու Վիենայի օդանավակայանում անտանելի եղանակ էր՝ քամի, անձրև, կայծակ… Մի խոսքով մի քանի ժամ օդում պտտվելուց հետո վերջապես իջել էինք Վիենայի օդանավակայան ու էնտեղից Երևան գալու հնարավորություն չկար, որովհետև Երևանից եկած ինքնաթիռը չէր կարողանում “նստել”: Մեզ ասեցին, որ նախնական մի 4 ժամով հետաձգվում է չվերթը, բայց կարող է մինչև առավոր ձգվեր: Սենց ամբողջ սրահը խառնվելա իրար, բոլորն անհանգստանում են, մենք վախեցած դեմքերով ՍՄՍ էինք գրում տանեցիներին ու մեր հետ մի Նեմեց Ժոզեֆ պապիկ ունենք, ինքն էլ ինձ ասում էր իբր չանհանգստանամ, բլա բլա բլա… Մի խոսքով արդեն երկու ժամն անցել է, մեկ էլ էս կողքիս նստած հայ երիտասարդը թեքվեց ու սենց անտարբեր դեմքով ասեց. “Քուր, էս չլինի՞ ապազդանի ենք տալիս”-:} չյոռտ, ախր էս մարդը մեղք չունի որ ինքը Նեմեցերեն չգիտի, բայց կարծեմ Անգլերենով էլ էին կրկնել: Ասեցի ՝ ուհու, ու հենց հաջորդ վայրկյանին սենց հայավարի ասեց՝”Քուրս մի հատ վեշերիս նայի գնամ ծխեմ գամ էլի, մեռա”: հե հե, իհարկե համաձայնվում եմ: Էս տղեն գնումա ու մի կես ժամ չկա, մեկ էլ հոպ ու ասվում է, որ սկսում են “boarding”-ը ու հայերը հայավարի շտապում են հերթում առաջինը լինել իսկ մեր վերոնշյալ երիտասարդը չկա ու չկա: Մնացել եմ ես ու մեր օֆիսից մի տղա: Էս խեղճն իմ պատճառով անընդհատ ոստիկանների ձեռքն էր ընկնում ու էս անգամ էլ բացառություն չէր: Ասացինք, որ մեր ընկերը գնացել է ծխելու ու դեռ չի եկել: Իսկ էդ անտեր օդանավակայանում պարզ ու հստակ գրված էր, որ եթե 10 րոպե “անտեր” թողնենք ձեր իրերը, նրանք “will be destroyed” Մի խոսքով մեր երիտասարդին ամբողջ օդանավակայանով սկսեցին փնտրել ու ինչ պարզվի, էս տղեն պարապ էր մնացել, գնացել Դյութի Ֆրիներով ֆռֆռում էր: Եկավ, նենց հայավարի ասեց՝ Մերսի ախպերս, քուրս` գոհ եմ: բա՞ :)
Արմին ջան, բարև:-) էս թեման դարձել է իմ' մշտական այցելելի թեմաներից, նենց հավեսով ես գրում, որ անհնար է ավելի քիչ հավեսով կարդալ;-) սիրում եմ քեզ, չհեռանաս էլ:-)
Մի քանի օր առաջ բլոգումս մի էսպիսի գրառում արեցի՝
Հրաշք են չէ՞: Հավատս չի գալիս, որ ինչ-որ տեղ էս դեղին պստլոները թռչկոտում են: Հլը դրանց մռութները, վախեցած աչքերը.. ո՜ւխ, նենց կսիրեի :))
http://home.nps.gov/prsf/naturescience/images/wilson-warbler.jpg
http://www.birdwatchersdigest.com/site/images/bird_id/yellow_warbler.jpg
Աչքիս սկսել եմ հասկանալ, թե ինչի են տղաները “ծտերին” սիրում :))
Ու կուրսեցիներիցս մեկը ինձ պատասխան գրեց՝
Ստիպված եմ քեզ հիասթափեցնել, հաստատ բմբուլների համար չի, որ սիրում են ...
Հիմա գլուխ եմ կոտրում, որ հասկանամ՝ Բա ինչի՞ համար :think
Բարձրահասակ
17.03.2009, 10:28
Հիմա գլուխ եմ կոտրում, որ հասկանամ՝ Բա ինչի՞ համար :think
Դայ ջան բմբուլների տակ գեղեցիկ և մեծ հոգի է լինում: :oy
Էլի շախմատի առաջնություն` Ամբերի առաջնություն: Երկու մրցաշարեր` կայծակնային ու կույր: Անցյալ տարի այս մրցաշարի երկու սաբ-մրցաշարերում էլ առաջին տեղում է եղել մեր հայրենակից Լևոն Արոնյանը (ոնց որ Սուրեն Բաղդասարյանը լինեի :)) ): Ասածս ինչա? Երբ սկսվում են շախմատի առաջնությունները` պապան սկսումա կոմպս "զախվատ անել" :pardon Ու ինչպես ասում են` “լացում է իմ թեզը, լացում են իմ բոլոր գործերը”:
Երեկ վերջապես լսեցի "Նոր Պար" երգը: Վերջնա:
Everybody, move your body, we are dancing նոր պար :dance
Everybody, must be ready, jumping up with the նոր պար :dance
Աղջիկները գնում են անցյալ տարի Սիրուշոյի կիսատ թողած գործն ավարտին հասցնեն, այն է՝ պարացնեն Եվրոպային :D Քելե , քելե, է՜, ինչ եմ ասում, Հե՜յ, Ջա՛ն :dance :D :D
Ասում են, քաղցկեղով հիվաննդները սկսում են ընկալել ավելին, քան առողջ մարդիկ, նրանք լրացուցիչ էներգիա են ստանում, որի օգտագործել չկարողանալուց էլ հենց մահանում են: Կա հստակ գիտական բացատրություն, որ քաղցկեղածին բջիջները զարգանում են բացառապես կյանքի ընթացքում, սակայն ըստ իմ տեսության այն մեզ հետ է հենց ծնված օրից: Հապա ինչպե՞ս բացատրեմ իմ «փախուստը» կյանքիս կարևորագույն շրջանում, երբ փոխանակ բռունցներս սեղմելով փորձեի պահել ինչ ունեմ՝ հանձնվեցի ու անհետացա: Հիմա, իմ այնքան ծանոթ հիվանդանոցի կիսամութ միջանցքում կանգնած մտածում եմ, որ այդպես էլ չկարողացա ներել ինքս ինձ քսաներեք տարի առաջ արածս քայլի համար: Քայլ, որն իրականում նրա այսքան տարի անց սպասվելիք տառապանքների կանխարգելումն էր:
- Ձեր թոքերում տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ բարորակ գոյացություններ, որպես նախկինում տարած ծանր թոքաբորբի հետևանք, սակայն դեռ ոչինչ հստակ ասել հնարավոր չէ, ինքներդ էլ գիտեք, որ անհրաժեշտ է հետազոտել:
Ալինան Պոտերբուրգի բժշկական համալսարանի և իմ պարծանքն էր, իմ ճանաչած ամենաբարի ու քնքուշ էակը՝ խելացի, հոգատար: Թե ինչո՞ւ չսիրահարվեցի նրան, չէ՞ որ այս աղջնակի կողքին կարելի էր կատարյալ երջանիկ լինել: Ալինայի հետ մտերմացանք ուսանողական համալսարանի խոնավ միջանցքում, որտեղ էլ հենց մի քանի տարի անց պիտի ձեռք բերեի իմ առաջին լուրջ հիվանդությունը՝ թոքաբորբը: Հատակին նստած գալարվում էի՝ փրձելով շունչս ետ բերել, երբ մոտեցավ ու զարմանքից աչքերը լայն բացած հարցրեց.
-Ներեցեք, դուք ձեզ վատ ե՞ք զգում:
- Իսկ ինչո՞ւ դուք դիսկոտեկում չեք, ձեզ զուգընկերը երևի ձեզ է սպասում,- ավելի շատ ծղրտոց հիշեցնող ձայնով ասացի ես:
- Ես զուգընկեր չունեմ, իսկ այ դուք շնչահեղձ եք լինում: Հապա մի վեր կացեք,- թևիցս քաշելով բարձրացրեց ինձ: Արցունքներս հոսում էին առանց «կարծիքս հաշվի առնելու», ու չհասկանալով թե ինչու, ամուր գրկեցի նրան ու հազիվ լսելի ձայնով շշնջացի.
- Դա իմն էր, իմը, այդ ես պիտի ասեի, իսկ նրանք... ես այլևս չգիտեմ ինչպես ապրեմ... ես այլևս չգիտեմ ինչպես ապրեմ...
Նա ինձ լուռ դուրս ուղեկցեց ու հանրկացարանի գաղջ օդից հետո Պետերբուրգյան սառը օդը այնպիսի դող առաջացրեց, որ միայն խիստ զարգացած մկաններով ատլետը կարող էր թաքցնել:
Ալինայի աշխատասենյակից դուրս գալիս ասաց.
- Ալեքսից նորություն ունե՞ս:
Քսաներեք տարի առաջ, ողջ ֆակուլտետի ամենասիրուն զույգը, որոնց նույնիսկ մեր մասնաշենքի պահակ Անդրեյ Նիկոլայեվիչն էր ժպտում՝ պատերազմից «ժառանգած» անտարբեր դեմքով, դարձավ համընդհանուր քննարկամ ողբերգական թեման: Ալեքս: Անցյալ շաբաթ այցելեցի նրան: Ոչինչ չարտահայտող դեմք, դատարկ ու անհոգի աչքեր, ահա թե ինչ էր մնացե այն ժամանակվա Ալեքսանդրից:
1962-ի Մայիսյան տոներն էին: Ալեքսն ու Վալյան քայլում էին Լիգովյան պողոտայի այգով: Հրաժեշտ տալով 4-րդ Սովետական փողոցի անկյունում քթի տակ երգում էր՝
«Դու ինձ համար միակն ես
Ինչպես Լուսինը երկնքում»:
Սովորաբար նա հայացով ուղեկցում է Վալյային, բայց ոչ այսօր: Միայն երեկոյան, հանրակացարան հասնելուն պես պիտի իմանար, որ Վոլգա մակնիշի մեքենայի անսարք արգելակները ժամանակի ու տարածության մեջ ընդմիշտ կբաժանեն իրեն Վալյայից:
-Ագռավներ, շատ ագռավներ էին հավաքվել... Դու նրանց տեսա՞ր, - ահա թե ինչ էր մնացել իմ ճանաչած Ալեքսից այս քսաներեք տարիների ընթացքում: Մի քանի րոպե անց բժիշկը կասի, որ Ալեքսանդր Վասիլյեվի մոտ մտավոր անդառնալի կորուսներ են:
Վալյան ու Ալինան ապրում էին նույն սենյակում:
- Վալ, ի՞նչ ես կարծում, առաջին հայացքիս սիրահարվելը «մե՞ծ հանցանք» է:
- Հիմարիկ, սիրելը երբեք հանցանք չի կարող համարվել, առավել ևս առջին հայացքից: Այ օրինակ ես ու Ալեքսը, դու նրան գիտես չէ՞, մենք միասին ենք:
-Վոլգոգրադից եկած այն երիտասարդը՞:
- Հենց նա: Իսկ դու չե՞ս ուզում ասել, թե այդ ով է, որ կարողացել է շեղել իմ Ալինայի ուշադրությունը գրքերից:
- Գրեթե ոչ ոք:
Ոչ չիմացավ, թե ում մասին էր խոսում Ալինան, բայց հիմա, նրա վախեցած, ցավից ու կարոտից կիսարցունք աչքերից հասկացա, թե ինչու Ալինան մեկնեց Սեվր, Ալեքսի հոգեբուժարան տեղափոխվելուց երեք շաբաթ անց:
Մի քանի ամիս անց, քիմիոթերապիայի անհաջող կուրսից հետո, երբ թոքերումս օրեցօր աճող քաղցկեղի հետևանքով ուժասպառ եղած կլինեմ՝ իմ փոխարեն հեռախոսազանգին պատասխանելով Ալինեն կիմանա, որ Նևյան պողոտայի ագռավները վերջապես հանգիստ են թողել մեր սիրելի Ալեքսին:
Շարունակելի...
Լուսաբեր
18.03.2009, 13:11
Տխուր էր :( լացս եկավ մի պահ .... :oy
Դայ էս ի՞նչ ա... :think շարունակիր, հետո կարծիք կասեմ... բայց նախ ասա էս ի՞նչ ա...
Դայ էս ի՞նչ ա... :think շարունակիր, հետո կարծիք կասեմ... բայց նախ ասա էս ի՞նչ ա...
Չիլ ջան, չգիտեմ երբ կշարունակեմ, բայց մի օր անպայման կշարունակեմ :)
Հասարակ պատմություն, հասարակ մարդու ու իրա հիշողությունների մասին :)
Խորհուրդը...
Իմ մոտ ամեն հարցում կա "խորհուրդ", որը որոշումա հետագա քայլերս: Խորհուրդը դա իմ ընտանիքը, ընկերներս, մանր-մունր ծանոթներս են: Էդ խորհուրդն ամեն ինչ քննարկումա ` իմ հետ կապված, օրինակ ինչը ճիշտ կլինի հագնել այսօր, դրվում են քննարկման ունեցած-չունեցածս բոլոր զգեստները, քննարկվում ու գալիս ենք ինչ-որ եզրահանգման, ու ես հագնում եմ են /հագել եմ/ ինչ խորհուրդն էր որոշել: Մի քանի օր առաջ խորհուրդը որոշեց, որ իմ համար ճիշտ կլինի, եթե ակումբ մտնեմ, դրանից առաջ խորհուրդը որոշել էր, որ Անգլերեն պարապելու կարիք կա, ու ճիշտ կլինի չհետաձգել դա, անկախ զբաղվածության աստիճանի... Խորհուրդն իհարկե լավ բանա, բայց չափավոր, որովհետև էդ ամեն ինչից, էդ բոլոր "ճիշտ"երից հետո, ես ուզում եմ լինեմ նենց, ոնց կամ ` ազատ, ոնց որ էսօրվա մեր ֆիրմայի պրեզենտացիոն "be2 free" նկարում`http://i44.tinypic.com/o0wj8z.jpg
Երկնային
21.03.2009, 01:47
թիթեռս… քեզ սիրում եմ, շա՜տ :love
Պատկերացրու աշխարհի ամենահոգնած մարդուն… պատկերացրեցի՞ր… Հիմա բազմապատկի դա 10-ով ու կստանաս ինձ: Ավելի հոգնել երևի անհնարա: Չգիտեմ գլուխս որտեղ թաքցնեմ, որ էլ չլսեմ, չտեսնեմ ու չզգամ էն, ինչ զգում եմ, տեսնում ու լսում
Լուսարար
Մի քանի օր առաջ Հայկը մի հատ լինկ տվեց “http://www.youtube.com/watch?v=igAKx5_1Ojs” իրա սիրելի ֆիլմից: Մտածեցի, որ մենք ինչ-որ ֆիլմ նայելիս միշտ գլխավոր հերոսի դերում մեզ ենք զգում: Գուցե ենթագիտակցորեն, չգիտեմ, բայց հաստատ տենց ա: Ու ինչքան էլ երկրորդական դերի հերոսը մեզ նման լինի, միևնույն է գլխավոր հերոսի “լավ ճակատագիրը”՝ առհասարակ ամեն լավ բան, մեզ ենք վերագրում: Չէ ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, բայց հենց էս ֆիլմում ՝ огнем и мечом, իմ սիրելի Ալեկսանդր Դամագարովը ինչ-որ անհաջող դերում է, սիրում է մի աղջկա, որը իրեն չի սիրում այլ ֆիլմի գլխավոր հերոսին: Դե բնական էր չէ՞, աղջիկն էլ է մտնում էն “լավ” ասվածի մեջ Էս մարդն էլ չարանում է գլխավոր հերոսի հանդեպ… մնացածը ֆիլմում, լավ չեմ հիշում սպանում է թե չէ, բայց իրականում էլա տենց: Բոլորը գլխավոր հերոս լինել չեն կարող ու եթե դու երկրորդական ես, պետք չի չարանալ գլխավոր հերոսի դեմ ու փորձել տեղից չասեմ ինչի մեջ եղած կյանքն ավելի սուզել էդ նույնի մեջ: Ես օրինակ հեչ դեր չունեմ ու ոչինչ չանողի դերն է իմը, որին Գալը նոր անուն է գտել ՝ Լուսարար, էն որ եթե մի օր չլինի, ամենաանբաշար հավաքարարն էլ էդ գործը կանի: Դե ասա ինչ մի գործ է որ, լույսը վառել - մարել Չնայած ես չեմ դժգոհում, դրա դիմաց ինձ "վարձատրում" են: Հա մոռացա ասել, էս ուրախ գրառում էր, եթե հանկարծ ու ինչ-որ մեկը կարդա, չմտածի թե դեպրեսված եմ: :)
իմ շաբաթը :)
Մի քիչ եկեք պատմեմ իմ առօրյայի մասին: Համոզված եմ, որ ինքը բացառիկա /դե կամ էլ անհետաքրքիրա, ամեն դեպքում միշտ կարող եք էջը փակել :) խոստանում եմ, որ չեմ նեղանա :)) /
Երկուշաբթի - Արթնանաում եմ դժգոհ դեմքով, գզգզած մազերով, որովհետև Կիրակի մինչև եսիմ քանիսը նստել եմ Անգլերեն եմ պարապել կամ թեզ եմ գրել ու չեմ հասցրել ինձ հաելու մեջ նայել: Անիծում եմ բոլոր երկուշաբթիներն ու առհասարակ աշխատանքային օրերը, որ ստիպված եմ շուտ արթնանալ: Արդեն սիգնալ են տալիս ժողովուրդը, որ դուրս գամ: Թեյի բաժակի վրայից “ֆռթացնում եմ” , ինչ-որ բան եմ փորձում ուտել ու վազում եմ դուրս: Ախպերս ինչպես միշտ ասումա. “Չի լինի մի 5 րոպե շուտ արթնանաս էսքան քեզ չսպասենք”… Գալիս եմ գործի, ինձ մի կերպ տրամադրում եմ, փորձում եմ աշխատել: Երեկոյան մի 20 րոպե քայլում եմ մինչև կանգառ (եթե բախտս բերի ակումբից ինչ-որ մեկի հետ, եթե չէ՝ մենակ) , գնում եմ տուն ու սկսում կիսատ թողած անգլերենը պարապել (իբր թե): Քնում եմ մոտավորապես 2-ի կողմերում:
Երեքշաբթի - Արթնանում եմ ավելի քիչ ագրեսիայով, ավելի քիչ եմ անիծում բուդնիները, հիշում եմ չպարապած անգլերենի մասին, արագ հագնվում, որ չուշանամ ու վրաս չխոսեն ու ինչպես միշտ ուշանում եմ, նույն կշտամբանքներն եմ ստանում, չայից մի քիչ խմում… Միխոսքով լրիվ նույնը: Ինչպես կանոն երեքշաբթին ծանր աշխատանքային օր է, լիքը զիբիլիներ են լինում նայելու, 6-ին դուրս եմ գալիս ու վազում Բրյուսով՝ անգլերենի պարապմունքի: Մոտ երկու ժամ ստիպում եմ, որ աչքերս չփակվեն: Որպես կանոն չգիտեմ ինչ-որ գնում եմ տուն (8-ից հետո տրանսպորտ չի լինում ), տուն եմ հասնում գայլի պես սոված, ուտում եմ մրջյունի կեր, գնում կոմպի մոտ ու ինչպես միշտ թեզս եմ բզբզում (էս զզվելի թեզի ձեռքին ես ինֆարկտ եմ ստանալու ): Ամեն իրիկուն որոշում եմ, որ թքած կարմիր դիպլոմի վրա, ինձ կապույտն էլա հերիք, գնում եմ քնելու ՝ դե բնականաբար 2-ի կողմերում:
Չորեքշաբթի - Իմ համար միշտ ամենաաջող օրնա եղել: Արթնանում եմ նորմալ, հասցնում եմ նաև շպարվել, թեյս եմ խմում, միրգ եմ ուտում: Նույնիսկ կարող եմ կիսաշրջազգեստ հագնել ու գրեթե չեմ ուշանում: Գնում եմ “իմ սիրելի” Ֆուտբոլ +-ը, կարդում եմ շատ հազվադեպ բաներ, նայում եմ Իսպանիայի ու Իտալիայի առաջնությունների աղյուսակը: Գործը էս օրերին համեմատաբար թեթև ա լինում, ընդմիջմանը ամենայն հավանականությամբ գնում եմ “Շամաննոց” սուրճ խմելու: Երեկոն իհարկե գրեթե չի տարբերվում երկուշաբթի երեկոյից՝ քայլել, թեզ, գուցե ինչ-որ ֆիլմ: Հա էս օրը իմ սիրունանալու օրնա ` մազերս հինգշաբթի գզգզած չի լինի
Հինգշաբթի - ամենադեբիլ օրնա: Համ շատ գործ, համ ինստիտուտ: Երեկոյան սովորականից երկար գործի մնալ: Մի խոսքով պոլնիյ բրեդ: Բայց մի լավ բան կա, հաջորդ օրը ուրբաթա, իսկ
Ուրբաթ - Արթնանաում եմ ուրախ ու հանգիստ: Շպարվում եմ, թեյ եմ խմում, միրգ եմ ուտում: հագնում եմ իմ ուրբաաթ-օրյա կոշիկները՝ հնարավորինս տափակ ու հանգիստ: Էս օրը ես աշխատում եմ կես օրով: 4-ին դուրս եմ գալիս, քայլում ամենայն հավանականությամբ ընկերուհուս /:)/ հետ մինչև իմ կանգառը, գնում եմ Սոնայի մոտ, հետ տատիկի տուն, միրգ եմ առնում հաջորդ շաբաթվա համար ու գնում եմ տուն: Անգլերեն եմ պարապում, կինո-մինո եմ նայում՝ եթե մոտս ինչ-որ նոր ֆիլմ կա, բայուկ եմ անում:
Շաբաթ - Գնում եմ անգլերենի իհարկե ուշացած՝ մի քանի ժամ տաքսիստին բացատրելով, թե կոնկրետ որտեղ կանգնի, որ ես մուտքի մոտ իջնեմ: Հետո կամ օֆիս, կամ կինո, կամ ինչ-որ տեղ, կամ էս բոլորը միասին: Մի խոսքով արդեն ամբողջ շաբաթից հոգնած գնում եմ տուն:
Կիրակի - Աղջիկությունս բռնումա, սկսում եմ ինչ-որ տնային գործեր անել, փորձում եմ համոզել, որ թույլ տան էդ օրվա ուտելիքը ես պատրաստեմ ու մեծամասամբ ոչինչ չի ստացվում, իսկ եթե ստացվում էլ է, էնքան անուն են կպցնում, որ հաջորդ մի քանի կիրակիների ընթացքում էդ մասին ձայն չեմ հանում: Հետո նորից կոմպ, թեզ, մինչև 2-ը նստած եմ մնում կոմպի մոտ, փորձում եմ անգլերեն պարապել, քնում եմ բնականաբար 2-ի մոտ անիծելով ինստիտուտը, բոլոր տեսակի կարմիր դիպլոմները ու ինքս ինձ համոզելով, որ ես կապույտ դիպլոմ եմ ուզում:
Այ սենց հետաքրքիր շաբաթ ունեմ ես :)
Հ.Գ. Մեկ-մեկ բացառություններ էլ են լինում, ինչ-որ տեղ եմ գնում :)) իհարկե հետո դժգոհելով, որ ես հասարակական վայրերի համար չեմ "նախատեսված" :}
Լուսաբեր
23.03.2009, 20:36
Ես էլ գիտեմ մենակ ես եմ սենց գիժ վիճակում :crazy
իմն էլա համարյա սենց :( ամենտխուրը էնա որ համարյա ժամանակ չի լինում, ու միշտ մտածում ես էս վերջին անգամն էր որ սենցա :oy
Ես էլ գիտեմ մենակ ես եմ գիժ :crazy իմն էլա համարյա սենց :( ամենտխուրը էնա որ համարյա ժամանակ չի լինում, ու միշտ մտածում ես էս վերջին անգամն էր որ սենցա :oy
վայ, ինձ իմ սեփական "անկյունում" գիժ անվանեցին :}
Լուսաբեր ջան, ես գրեթե միշտ գիտեմ որ ամեն ինչ իրա ճիշտ տեղումա ;)
Հմ ոչինչ որ քանի "բոդրի" եմ մի հատ գրեմ գնամ?:oy:B
Ջան լավ ձև եմ ասում, ամեն առավոտ արթնանում ես, նայում պատուհանին, կապ չունի ինչ եղանակ է, դու արևին բարևում ես, ու մտածում ինչ լավ է որ շուտով ուրբաթ է գալու;)

Վարդան ջան սքայփի ստատուսս տեսել ես չէ? "Արձակուրդ եմ ուզում :cry2" , էս էն եզակի տարբերակներիցա, որ ոչ մի արև, ոչ մի ուրիշ պուպուշ բան օգնել չի կարող :( միակ լուծումը մի երկու շաբաթ արջի քուն մտնելնա :lazy:lazy
Ես "անտանելի" հոգնել եմ :(
http://th02.deviantart.com/fs24/300W/i/2008/019/0/9/Tired_by_billysphoto.jpg
http://images.paraorkut.com/img/pics/images/m/me_tired_too-7069.gif
Հեսա կասեն հոգնել ես գնա հանգստացի, ինչ ես ամեն անկյունում գոռում :))
Լավ եմ անում :}
I'm so tired, I haven't slept a wink
I'm so tired, my mind is on the blink
I wonder should I get up and fix myself a drink
No,no,no.
I'm so tired I don't know what to do
I'm so tired my mind is set on you
I wonder should I call you but I know what you would do
You'd say I'm putting you on
But it's no joke, it's doing me harm
You know I can't sleep, I can't stop my brain
You know it's three weeks, I'm going insane
You know I'd give you everything I've got
for a little peace of mind
I'm so tired, I'm feeling so upset
Although I'm so tired I'll have another cigarette
And curse Sir Walter Raleigh
He was such a stupid git.
You'd say I'm putting you on
But it's no joke, it's doing me harm
You know I can't sleep, I can't stop my brain
You know it's three weeks, I'm going insane
You know I'd give you everything I've got
for a little peace of mind
I'd give you everything I've got for a little peace of mind
I'd give you everything I've got for a little peace of mind
Եթե էս "հրաշալի քառյակն" էլ չլիներ, ինչ էի անելու ?
Ծառերը կանգնած են մեռնում: Հա՞ որ...
Թթենին "ոռնում" էր արմատը կրծող որդի պատճառած ցավից:
-Տղերք, եկեք թութ ուտենք:
-Չէ, մայրիկս ասում է, որ ծառը մահանում է ու հիմա նրա ճյուղերին չի կարելի բարձրանալ. կկոտրվի:
-Չէ, եկեք, չի կոտրվի:
Երեխաները վազվզում էին ծառի կողքով, ճյուղերից քաշում կիսահաս թութը: Իսկ ծառը լռում էր: Նա, ի տարբերություն այգու հյուսիսային մասում աճող խաղողի վազի, լացել չէր կարողանում:
Վարդգես պապն ամեն օր գալիս էր, գրկում ծառի հաստ բունն ու ասում. "Ի՞նչ է կատարվում, ինչու՞ ես ուզում ինձնից շուտ մեռնել, հը՞..."
Թթենին տնկել էր հոր հետ՝ պատերազմից առաջ: Խոստացել էր, որ կխնամի, մինչև հայրը հետ գա: Ամեն առավոտ դույլը ձեռքին գնում էր ծառի մոտ, ջրում այն, արմատում բացված ճեղքը լվանում, որ անպիտան մրջյունները փչակը չուտեն: Գարնանն ու աշնանը քուքուրթով լվանում էր բունը, ներկում դեղին գույնով:
Վերջին օրերին տերևները կծկվել էին, գույնը գցել:
-Վարդան ցած իջի, հեսա Վարդգես պապն եկելա չէ՞, քեզ շան սատակա անելու, որ իմանաս,- ցածից գոռում էր Վարդգեսի թողը՝ Գուրգենչիկը:
-Մեր ծառը չի՞: Պապն ասում է, որ այն 100 տարի ապրել է ու որ ծառերը կանգնած են մեռնում, իսկ սա անցյալշաբաթվա քամուց է թեքվել, որ արմատախիլ չլինի,-գրկեց ծառն ու համբուրեց ճյուղը:-Դու չես մեռնի չէ՞:
Ծառը կամաց ճյուղը իջեցրեց ու իր վրայից ցած գցեց փոքրիկ տղային: Մի վերջին անգամ փորձեց կանգնել, "հառաչեց"՝ հասկանալով, որ ուժը հատում է:
Սրիկա որդերը դեռ կրծոտում էին արմատներն ու ամեն անգամ կրծելիս հսկա ծառը ցնցվում էր: Նույնիսկ պտուղներն էին ցավ պատճառում ճյուղերին ու ծառը մի ակնթարթում ցած թափեց ամբողջը, ճոճվեց տեղում ու հսկա դղրդյունով ցած ընկավ:
-Պապ, ա՜յ պապ, բա ասում էիր ծառերը կանգնած են մեռնում, իսկ թթենին ընկավ: Ինչու՞...
-Պապ, ա՜յ պապ, բա ասում էիր ծառերը կանգնած են մեռնում, իսկ թթենին ընկավ: Ինչու՞...
Դայ, ա՜յ Դայ, խի՞ տխրեցրիր...
Դայ, ա՜յ Դայ, խի՞ տխրեցրիր...
Չէի ուզում :pardon
http://img.clipcorn.com/bumboks-ta4to-0.jpg
Էս խումբը չգիտեմ ոնց ծլեց ու տեղավորվեց իմ սիրելի երաժշտական խմբերի ցանկում :)
Սկզբում "Պահակներին" նվիրված երգն էի սիրում՝ Սպիտակ պաստառներ, սև ափսեներ, իսկ հետո՝ նա, ով ինձ հետ էր, որտեզ ես հիմա :)
Ախր շատ յուրահատուկ "լիրիկա" ունեն է :)
Մի խոսքով -> :love
Մի քանի ամիս առաջ Համար 2-ն ասեց.
-Արմ, նենց կուզեմ մեկը հայտնվի քեզ տանի էս ամեն ինչից՝ ինձանից, ակումբից, քո Էմանուիլից: Մենք բոլորս քո վրա բացասաբար ենք ազդում:
Էդ ժամանակ նեղվեցի, մտածում էի՝ մեկը չեղավ հարցնի ես ինչ եմ ուզում, իսկ հիմա.
-Համար 2 ջան, պարզվեց, ոչ ոք ու ոչինչ պետք չի էդ "թանկագին եռյակը քանդելու համար" :)
Հ.Գ. Կարոտել եմ :)
Դայանա, ես քեզ հավանեցի…
Շարունակիր մնալ նույնը... :)
Պետք ա կարողանալ պահել, հակառակ դեպքում "էվոլյուցիայի" են ենթարկվում ու ունենում ենք էն ինչ ունենք ՝
step1
http://i80.beon.ru/12/62/66212/16/2690516/0.jpeg
step2
http://arminchik.files.wordpress.com/2009/03/horse-beach.jpg
step3
http://animals.nationalgeographic.com/staticfiles/NGS/Shared/StaticFiles/animals/images/primary/przewalskis-horse.jpg
step4
http://www.explorecrete.com/albums/album19/donkey.jpg
5-րդ քայլի մասին մտածելն անգամ սարսափելիա...
Ես պարզ, հասարակ մարդ եմ ու քո էդ բոլոր պիտակավորված ճշմարտություններն ինձ պետք չեն, ինձ դու ես պետք :)
Ռուսական ռետրո սիրում եմ ու հաճախ եմ լսում: Ամնադեմքն էնա, որ ծանոթներիս էլ եմ իմ ջրերը գցում :)) մեկ-մեկ նենց հավես երեր են ուղարկում: Էսօր հեռուստացույցով Ստաս նամինը Ցվիտի խմբի հետ "մենք ձեզ երջանկություն ենք մաղթում" երգն էր երգում, համարյա մոռացել էի սրա գոյության մասին: Էս երգում մի տող կա, որի համար սիորւմ եմ իրան ` Когда ты счастлив сам, счастьем поделись с другим. Ես երջանիկ եմ մադրիկ: Չգիտեմ էդ ոնց են ուրիշների հետ կիսում, բայց երջանիկ եղեք :)
... Ես երջանիկ եմ մադրիկ: Չգիտեմ էդ ոնց են ուրիշների հետ կիսում, բայց երջանիկ եղեք :)
Մարդկանց հետ երջանկությունդ կիսելու լավագույն և հուսալի ձևը այդ մասին նրանց հայտնելն է. Նրանք, ովքեր արժանի են, դրանից երջանկանում են, իսկ նրանք, ովքեր դժբախտանում են դրանից, նրանց հենց այդպես էլ պետք է:think

լավ միտք էր :) Երջանիկ եղեք Եկվոր ;)
Թե կարող ես էս մարդուն մի սիրահարվի
http://www.peoples.ru/art/cinema/actor/delon/delon_0001.jpg
Նույնիսկ բիձուկ ժամանակ ինքը սիմպո մեռնումա http://russart.com/images/a_alen_delon.jpg :love
Բայց դե մենք էլ Ֆրանսիացիներին չենք զրջում մեր Խորեն Աբրահամյանով
http://www.arm-cinema.am/personalities/Actors/xorabr.jpg ափսոս իրա ավելի երիտասարդ ու հաջող նկարներից չգտա :love
Թե կարող ես էս մարդուն մի սիրահարվի
Կարողացա:P
Կարողացա:P
ինչ անհետաքրքիր մարդ ես բայց դու :D :D ես օրինակ նիկակ չկարողացա չսիրահարվել :love
ինչ անհետաքրքիր մարդ ես բայց դու :D :D ես օրինակ նիկակ չկարողացա չսիրահարվել :love
Իսկ ինձ մոտ ստացվեց: Անկեղծ ասած միշտ զարմանում եմ, երբ թույլ սեռը հիանում է Ալեն Դելոնով...:think Հա, համաչափ դիմագծեր ունի... Բայց միթե տղամարդու մեջ դա է կարևոր՞...:think
Իսկ ինձ մոտ ստացվեց: Անկեղծ ասած միշտ զարմանում եմ, երբ թույլ սեռը հիանում է Ալեն Դելոնով...:think Հա, համաչափ դիմագծեր ունի... Բայց միթե տղամարդու մեջ դա է կարևոր՞...:think
Քո ասած թույլ սեռը ինքն որոշում ումա սիրահարվում :P համ էլ մենակ Ալեն Դելոնին տեար, բա Խորեն Աբարահամյանը :love
Հ.Գ. մնացած օֆտոպները զրուցարանում ;)
Դե Խորենը լավնա, չնայած չեմ սիրահարվի - սկզբունքորեն: Բայց Սարոյան եղբայրների միջի դաշնակ եղբոր կերպարը Հայ կինոյի ամենասիրածս կերպարն է: Դայ ջան, հենց էլ չուզենաս, որ թեմայումդ գրեմ - կասես, հա՞:
Դե Խորենը լավնա, չնայած չեմ սիրահարվի - սկզբունքորեն: Բայց Սարոյան եղբայրների միջի դաշնակ եղբոր կերպարը Հայ կինոյի ամենասիրածս կերպարն է: Դայ ջան, հենց էլ չուզենաս, որ թեմայումդ գրեմ - կասես, հա՞:
Հա ինքը Սարոյան եղբայրներում լավնա, բայց դե Դովլաթյանն էլ պակասը չի :oy
Հ.Գ. :P
Երեք մետր... Էղածը մի բան չի տարածության մեջ, բայց ժամանակի մեջ անհաղթահարելի անջրպետա ու հիմնական պրոբլեմը իմ չծխելնա: Չլինի՞ թե պետք ա սկսել :esim Գնամ ֆիզիկայի դասախոսին այցելության, ինքը հաստատ կիմանա էդ անտեր երեք մետրը շատա թե քիչ... :)