PDA

Դիտել ողջ տարբերակը : Macromedia Flash 8



Gosh
25.03.2006, 22:10
Բարև ձեզ: Որևէ մեկը գիտի, թե ոնց է ProgressBar - ի կոդը: Իմ իմացած կոդով Load լինում է, բայց երբ load -ը վերջանում է ProgressBar - ը չի անհետանում: Եթե չեք հասկանում ինչ եմ ասում ապա այցելեք freenet.am/~msvb (http://freenet.am/~msvb):

Chuk
26.03.2006, 01:27
Բարև և բարի գալուստ "ԴԱՐ" Ակումբ:
Ցավոք Flash վատ գիտեմ, բայց կփորձեմ պատասխանել:

Ամենայն հավանականությամբ կոդում բան փոխել պետք չէ, այլ կադրերում է պետք բան փոխել:

Քո ունեցած կոդում երևի թե առաջին կադրում հաշվվում է թե ընդհանուր ֆայլի քանի տոկոսն է արդեն բեռնավորվել: Ընթացքում ինչ-որ մի բան ցույց է տրվում: Երբ հասնում է 100%-ի, կատարվում է տեղափոխում դեպի 2-րդ կադր:

Պետք է որ հիմնական ցույց տրվելիքը (ենթադրենք անիմացիա), լինի մի շերտի վրա (երկորրդ շերտ), այդ տոկոսները հաշվող կոդը պարունակող օբյեկտը այլ շերտի վրա (առաջին շերտ):

Առաջին շերտի 2րդ կադրը պետք է լինի դատարկ բանալիային կադր (Keyframe)
Երկրորդ շերտի առաջին կադրը պետք է լինի դատարկ բանալիային կադր:

HardRock
12.01.2007, 17:17
Ժող. մի հատ խնդիր ունեմ Flash-ից: Սայթ եմ սարքում, որի առաջին էջը ամբողջովին flash-ովա: Բնականաբար իմ կոմպի վրա նոռմալ բացվումա, բայց մյուս կոմպերի վրա, կեսից կանգնումա ու գրումա, որ flash.ocx -ի հետ պռոբլեմ կա: Այդ ֆայլը գտնվումա windows\system32\macromedia\flash և մեկ էլ նստումա IE-ի Tools\Internet Options\Programs\Manage Add-ons-ում: Իսկ Իմ մոտ նոռմալա, որովհետև դրա փոխարեն IE-ում flash9b.ocx ա: Դա հասկացա, որ ֆլեշ պլեեռի վերսիանա:
Հիմա հարց:
Ոնց անեմ, որ բոլոր կոմպերի վրաել սայթը բացի: Փորձել եմ save as անել անգամ 3 տարբերակ ֆլեշ պլեեռով, մեկա նույն բանա լինում: Ուրիշ ինչ կասե՞ք:

Crazy_Moon
17.01.2007, 15:58
Ինձ չեք ասի ինչ գրքով կարող եմ Վեբ ձևավորում սովորել, նախորոք շնորհակալություն

Черный~Ангел
18.02.2007, 20:08
Ինձ չեք ասի ինչ գրքով կարող եմ Վեբ ձևավորում սովորել, նախորոք շնորհակալություն
Ես անձամբ շատ եմ ման եկել այդ գիրքը գտնելու համար և ի ուրախություն քեզ կարող եմ եմ ասել ,որ գտա:Ես քեզ կտամ էդ սայտի հասցեն ընդեից կարաս քաշես:

http://www.bizkit.land.ru/download.htm Խնդրեմ որը ուզում ես քաշի :hands
Քեզ հաջողություն

T!gran
26.10.2008, 01:28
Փորձեմ Արթնացնել այս թեման, մի հատ հարց ունեմ, հուսով եմ պատասխանը գոհացուցիչ կլինի
-Ինչքանով է արդիական Ֆլեշի կիրառումը և ինչ անել այն յուզերների համար , որոնց համակարգիչներում չկա այդքան անհրաժեշտ Flash Player-ը

Javakhk
26.10.2008, 21:45
Փորձեմ Արթնացնել այս թեման, մի հատ հարց ունեմ, հուսով եմ պատասխանը գոհացուցիչ կլինի
-Ինչքանով է արդիական Ֆլեշի կիրառումը և ինչ անել այն յուզերների համար , որոնց համակարգիչներում չկա այդքան անհրաժեշտ Flash Player-ը

Արդիականությունը չի պակասել: Ինտերնեթում ավելանում է վիդեոների օգտագործման տոկոսը, իսկ դա անելու ամենավստահելի ու լավ ձեւը Ֆլեշն է: Դրանից բացի, ինտերնեթում ավելանում են նաեւ բարդ, ինտերակտիվ էլեմենտները, որոնք Ֆլեշով են արվում: Օրինակ` Google Analitics-ը YouTube Insight-ը զանազան վիճակագրական applications ունեն, բորորը Ֆլեշով արված: Դրանք այլ բանով համարյա անհնար է նել:

Այլ բան է, որ ինտերնեթում պակասել են Ֆլեշով արված երկարածունչ intro-ները եւ նման այլ անիմացիաները: Բայդ սա նորմալ երեւույթ է: Ֆլեշը հիմա գնալով իր ավելի ՃԻՇՏ տեղն է գտնում ինտերնեթում:
:B

T!gran
27.10.2008, 17:57
լավ, իսկ ինչ անել այն օգտագործողների համար, որոնք օգտվում են IE-ից, և չունեն Adobe FP?

Javakhk
28.10.2008, 01:11
լավ, իսկ ինչ անել այն օգտագործողների համար, որոնք օգտվում են IE-ից, և չունեն Adobe FP?
Նրանց տոկոսը չնչին է: Կաչելի է մի անմեղ սկրիպտ գրել, որը նրանց կտեղեկացնի, որ պիտի Ֆլեշ վարբեռնեն: Դրանից բացի, կարելի է սարքել տվյալ էջի ան-Ֆլեշ տարբերակը, որի վրա կարելի է ավտոմատ ուղարկել ան-Ֆլեշ յուզեռներին:

Բոլոր դեպքերում, եթե Google, YouTube ու այլ հեղինակություններ Ֆլեշը առատօրեն օգտագործում են, ուրեմն այն անտեսելու հիմք չկա:

T!gran
28.10.2008, 21:30
Նրանց տոկոսը չնչին է: Կարելի է մի անմեղ սկրիպտ գրել, որը նրանց կտեղեկացնի, որ պիտի Ֆլեշ վարբեռնեն
Հա, հենց այդ էլ էսօր սարքել եմ մի կայքի համար, առաջին հերթին բացվում է պատկերասրահի AJAX-ով տարբերակը, իսկ Adobe-ի կամ JS-ի չլինելու դեպքում տեղեկացնող գրություն, բեռնման լինկով և դեպի առանց ֆլեշ էջ տանող լինկ, Inline Frames-ով շատ լավ ստացվեց դրանք համատեղել մի էջում, ;)

Javakhk
28.10.2008, 23:24
iframe-ը լավ բան է, բայց search enginների համար լավ չէ: Սակայն, եթե նրա բովանդակությունը մեծ չէ, вполне сойдет:
:)