PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական Եվրատեսիլ 2008

VisTolog
21.11.2008, 21:37
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ

Մանկական Եվրոտեսիլ-2008-ում (Eurovision Junior 2008) Հայաստանը կներկայացնի Ռոբերտ Մխեյանի էստրադային համույթի սան Մոնիկա Մանուչարովան, ով Գյումրիից է: Այս մասին հայտնի դարձավ նախօրեի երկոյան` եզրափակիչ համերգի ընթացքում Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռուստադիտողների շրջանում անցկացված sms-քվեարկության և ժյուրիի որոշման արդյունքում: Առաջին ընտրական փուլը կայացել էր Հանարային եթերում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին: Ներկայացված 200 հայտից առաջին ընտրական փուլում լսվել է 36 երգ, իսկ եզրափակիչում` 10: Հայտեր ստացվել էին հանրապետության տարբեր մարզերից: Միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 22-ին Կիպրոսի Լեմոսոս քաղաքում: Առաջին անգամ այս մրցույթին մասնակցելու է նաև Ադրբեջանը: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2-րդ անգամ։ 2007-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում Արևիկ խումբը Երազանք երգով ընդամենը մեկ միավորի տարբերությամբ զբաղեցրեց 2-րդ տեղը:

Ես ինքս երգը չեմ սիրում...:[

impression
21.11.2008, 21:40
չեմ էլ լսել երգը, բայց դե բնականաբար մերոնց կողմից եմ

StrangeLittleGirl
21.11.2008, 21:59
Երգն ինքը լավը չի, բայց շատ հաջող մարդու են ընտրել: Որ չտեսնես՝ երեխա է երգողը, կմտածես, թե պրոֆեսիոնալ երգչուհի է, ընդ որում շատ ավելի պրոֆեսիոնալ, քան լիքը երգչիստներ, որ էսօր վեր-վեր են թռնում:

Լ.յ.ո.վ.
21.11.2008, 22:04
Պարզա, որ մերոնց կողմից եմ, բայց երգը/երգչուհին ահավոր ձևի դուրս չեկան: :(

Մեկ էլ Հ1-ը ասեց ինչ-որ քվեարկությունա եղել մանկական եվրոտեսիլի հաամար ու էդ աղջիկը էնտեղիցա անցել ու ինչ-որ կադրեր ցույց տվեց, բայց ես ոչ մի անգամ չեմ լսել տենց քվեարկության մասին: Անգամ մի հատ ուրիշ մասնակցի անուն չէի լսել:

Դուք խաբարեք էտ ինչ քվեարկություն էր? :8

StrangeLittleGirl
21.11.2008, 22:05
Ես ինչ-որ կողքից լսում էի էդ քվեարկությունների մասին, բայց չեմ հետևել: Ով որ տեսել ա, ասում ա, որ ճիշտ ընտրություն էր:

VisTolog
21.11.2008, 22:07
Պարզա, որ մերոնց կողմից եմ, բայց երգը/երգչուհին ահավոր ձևի դուրս չեկան: :(

Մեկ էլ Հ1-ը ասեց ինչ-որ քվեարկությունա եղել մանկական եվրոտեսիլի հաամար ու էդ աղջիկը էնտեղիցա անցել ու ինչ-որ կադրեր ցույց տվեց, բայց ես ոչ մի անգամ չեմ լսել տենց քվեարկության մասին: Անգամ մի հատ ուրիշ մասնակցի անուն չէի լսել:

Դուք խաբարեք էտ ինչ քվեարկություն էր? :8
Ասին թե ինտերնետային քվեարկությամբ մենք առաջին տեղում էինք. բայց դե հաստատ խաբել են.
որ սփյուռքահայությունը չլինի, հորիզոնականներում երևի չենք էլ երևա.

Cassiopeia
21.11.2008, 22:15
Քվեարկություն իրականում տեղի ունեցել է կամ ամռան վերջում կամ աշնան սկզբում: Մասնակիցներն էլ շատ էին ու մրցույթը երկու օր է տևել:

Հ.Գ. Երգը չեմ հավանում

Լ.յ.ո.վ.
21.11.2008, 22:19
Ափսոս չեմ իմացել` կմասնակցեի:

Էս տարի Ադրբեջանն էլ կա?

VisTolog
21.11.2008, 22:21
Ափսոս չեմ իմացել` կմասնակցեի:

Էս տարի Ադրբեջանն էլ կա?
Այո՛ :yes

Ուրվական
21.11.2008, 22:24
Ճիշտն ասեմ, ես չեմ հասկանում, ուղղակի չեմ հասկանում, երբ հեռուստատեսությամբ մեր սփյուռքահայերին կոչ են անում քվեարկել հայ մասնակցի օգտին: Սա մրցույթ է, բայց երգի, այլ ոչ թե մարդկանց քանակության: Կոնկրետ այս երգը ահավոր դուրս չի գալիս, ականջ ա սղոցում ու վերջին տեղին արժանի երգ ա:

Yellow Raven
21.11.2008, 22:28
Էս տարի մանկական Եվրատեսիլի ոճը փոխվելա, մարդկանց ձայների հետ մեկտեղ հաշվարկվելուա նաև պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականը:)

Հ.Գ. Երգը որտեղից կարող եմ բեռնել,չեմ լսել:(

Լ.յ.ո.վ.
21.11.2008, 22:39
Էս տարի մանկական Եվրատեսիլի ոճը փոխվելա, մարդկանց ձայների հետ մեկտեղ հաշվարկվելուա նաև պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականը:)

Հ.Գ. Երգը որտեղից կարող եմ բեռնել,չեմ լսել:(

Օֆիցիալը ստեղ (http://www.eurovision.am/jesc2008/im_ergi_hnchyune.mp3)ա:

Բայց, ոնց որ եվրատեսիլի հայկական սայտը հիմա չի աշխատում:

Ստեղ (http://freenet.am/~levtam/im_ergi_hnchyune.mp3) քցել եմ կարաս քաշես: ;)

ministr
21.11.2008, 22:53
Երեխայի երգը պետք է մանկական լինի, իսկ սա էդ դեպքը չի

Taurus
21.11.2008, 23:04
Ես որ առաջին անգամ լսեցի, եւ տեսա, որ էրեխեք են երգում, մտքովս անցավ, որ կարելի է էս երգը ուղղարկել, հետո իմացա որ դրա համար էլ երգում են:P:
Շատ էլլավ երգ ա, շատ լավ էլ շանսեր ունենք:B

Երկնային
21.11.2008, 23:04
չեմ լսել երգը…

Lionne_en_Chasse
21.11.2008, 23:05
Երգը չեմ լսել, նույնիսկ չգիտեի, որ մանկական Եվրատեսիլ էլ կա: Ի՞նչ, պետք է ձայն տա՞նք: Ե՞րբ է տեղի ունենալու:

Yellow Raven
21.11.2008, 23:07
Երգը չեմ լսել, նույնիսկ չգիտեի, որ մանկական Եվրատեսիլ էլ կա: Ի՞նչ, պետք է ձայն տա՞նք: Ե՞րբ է տեղի ունենալու:

Վաղը մեր ժամով 23:30-ի կողմա կարծեմ սկսվում: :)
Բրյուսելից ձայների ենք սպասում;):hands

*e}|{uka*
21.11.2008, 23:39
Երգչուհին լավնա , երգը՝ոչ, բառերը հենց այնպես, մեղեդին էլ անկապոտ, համենայն դեպս մանկական երգ չի : Երգը վոկալ առումով լավա ընտրված : Մանկական եվրոտեսիլի երգի ընտրման մրցույթին հետևել եմ, շատ ավելի լավ երգ կար, տղա էր կատարողը, ուղղակի էլի ծովի մոտիվներով էր, երկրորդ տեղը բռնեց : Իսկ Մոնիկան ինքը մեծոտ ա երևում, ձայնն էլ անգամ մանկական չի, չգիտեմ, հաջողություն իրան,թող երգի հնչյունները հաղթեն: Մեկ էլ ասեմ երգի տեսահոլովակը նոր ինետում նայեցի, ահավոր էր պատրաստված ;)

Enigmatic
22.11.2008, 00:50
Երգը հեչ լավը չի,բայց այ ձայնը շատ լավնա,կլիպն էլ լավը չի,ուղակի կարծում եմ մանկական բան չկա իր ձայնի ու երգի մեջ,չգիտեմ չեմ հավանում:[

Լուսաբեր
22.11.2008, 14:46
Երգչուհին մեցա երևում,երգը մեծականա,կլիպը լավը չի:
Երգչուհու վոկալ տվյալները լավնա: Համ էլ սենց հայավարի ասած. դա կարևոր չի,կարևորը էնա որ առաջի տեղում լինենք :oy Մոնիկային հաջողություն,լավ երգի(մեր սպյուռքի ականջը կանչի էլի),որ առաջինը լինենք ;)

Ռուֆուս
22.11.2008, 15:20
Ափսոս չեմ իմացել` կմասնակցեի:

Էս տարի Ադրբեջանն էլ կա?

Ոչ, Ադրբեջանը չի մասնակցում:

Երգչուհին լավն է, երգը վատը.... Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում Մոնիկային ;)

Ռեդ
22.11.2008, 15:45
Երգը վատն էր, Էս տարի շանս չունենք :aha :mda

Rammstein
22.11.2008, 16:03
Ճիշտն ասած չեմ լսել երգը...:oy
Իսկ ե՞րբ ա տեղի ունենալու էս Եւրատեսիլը։

*e}|{uka*
22.11.2008, 16:29
Ճիշտն ասած չեմ լսել երգը...:oy
Իսկ ե՞րբ ա տեղի ունենալու էս Եւրատեսիլը։

Մի քիչ ուշադիր եղի, վերևում՝հենց էս էջի վրա կա գրված :B

Երգը վատն էր, Էս տարի շանս չունենք
Էրեխեք, երգը ինչ կապ ունի :D Կարողա Սիրուշոյի երգը նենց լավն էր, որ չորրորդ տեղը զբաղեցրեց : Իմ կարծիքով լավ էլ շանսեր կան :B

Rammstein
22.11.2008, 17:54
Մի քիչ ուշադիր եղի, վերևում՝հենց էս էջի վրա կա գրված

Մերսի, ես անուշադիր չեմ, ուղղակի չեմ կարդացել ամբողջ թեման։

Նարե
22.11.2008, 18:17
Կկրկնեվեմ, բայց դե... ախր երգը հեչ մանկական Եվրոտեսիլի երգ չի, այ անցաց տարվա Արևիկինը ուրիշշշշշշշ, բոլորի կողմից սիրվեց թեկուզ մենակ նրա համար , որ մանկական ,երեխային սազական երգ էր: Բայց դե մեկա հաստատ բարձր միավորներ ենք ստանալու..... չեմ էլ կասկածում, սփյուռքը սենց թե նենց քվեարկելու է թեկուզ մենակ նրա համար ,որ հայ է երգչուհին... բայց դե մեկա հաջողություն և հաղթանակ!!!!!

Ռեդ
22.11.2008, 18:24
Էրեխեք, երգը ինչ կապ ունի :D Կարողա Սիրուշոյի երգը նենց լավն էր, որ չորրորդ տեղը զբաղեցրեց : Իմ կարծիքով լավ էլ շանսեր կան :B
Քո ասածը ապացուցում ա, որ Եվրատեսիլում երգ չի գնահատվում ;)

Նարե
22.11.2008, 18:34
Քո ասածը ապացուցում ա, որ Եվրատեսիլում երգ չի գնահատվում ;)

դե,իհարկե , երգը չի գնահատվում, Սիրուշոյի և ընդհանրապես Հայաստանի ցանկացաց մասնակցի ռեալ շանսերը տեսնելու համար , ուղղակի պետք է նայել, թե որքան են ձայն տվել Հայաստանին այն երկրները , որոնք չունեն հայկական սփյուռք

Ռեդ
22.11.2008, 18:39

Օրինակ, Հոլանդիան որ հայերին 12 տվեց, էդ ապացուցում ա հայերի կողմնորոշման զարգացվածությունը :oy:D

Նարե
22.11.2008, 18:47
Օրինակ, Հոլանդիան որ հայերին 12 տվեց, էդ ապացուցում ա հայերի կողմնորոշման զարգացվածությունը :oy:D

Դե անձամբ ես հենց Հոլլանդիայի հայերի քվեարկությանը բավական ծանոթ էի ու անգամ ամոթ էր , որ 12-ով բավարարվեցինք, ու դա այն դեպքում , որ Սիրուշոն բնավ էլ իրանց աչքի լույսը չէչ, ենենց որ ում ուզում են թող ուղղարկեն, քվեարկողը մեկ է քվեարկելու է

Rammstein
22.11.2008, 18:53
Օրինակ, Հոլանդիան որ հայերին 12 տվեց, էդ ապացուցում ա հայերի կողմնորոշման զարգացվածությունը :oy:D

Կամ էլ թմրամոլության զարգացածությունը...:lol

Ամեն դեպքում ինձ էլ ա թվում, որ Եւատեսիլում ե՛րգը չեն գնահատում։ Միայն մի անգամ ա եղել, որ երգն ա գնահատվե` 2006 թվին, երբ հաղթեց Լոռդին։ Ճիշտ ա լավ շոու էր սարքած` դիմակներով, բաներով, բայց ամեն դեպքում երգը լավն էր։
Բայց դրանից հետո ես ինչքան նկատել եմ, լավ երգերին քիչ միավոր են տալիս։ Նույնն էլ մանկականն ա։

Նարե
22.11.2008, 19:08

հըըն, Լոռդին հենց ապացույցն էր, որ երգը չի գնահատվում, որովհետև ետեղ երգ չկար, մենակ գոռոց և դիմակներ ու տարբեր էֆֆեկտներ:diablo

Rammstein
22.11.2008, 20:55
հըըն, Լոռդին հենց ապացույցն էր, որ երգը չի գնահատվում, որովհետև ետեղ երգ չկար, մենակ գոռոց և դիմակներ ու տարբեր էֆֆեկտներ:diablo

Դե ես չգիտեմ, թե մարդիկ ինչի են դա ընտրել, բայս ես այդ երգին քվեարկել եմ միայն երաժշտության համար։

Պարոն Ն
22.11.2008, 23:27
Երևանի ժամանակով ժամը 11.15 մեկանրկում է մանկական եվրատեսիլը: Ձեր կարծիք Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովայի, նրա երգի մասին և ինչ կմաղթեիք նրան: Ակնկալում եմ թեժ քննարկումներ:

*e}|{uka*
22.11.2008, 23:31
Այ մարդ էն թեման հեիրք չի մի հատ էլ եք բացում : :D

Morpheus_NS
22.11.2008, 23:33
Էս ինչ երգ էր:[

Kuk
22.11.2008, 23:34
Երգը լսելու բան չէր:[ Թեման փակեք, մանավանդ որ մի հատ արդեն կա:D

*e}|{uka*
22.11.2008, 23:59
Երեխեք, վրացիի երեխեքը բոց էին՝իրենց բզզոցներով(երգը պետք էր տվյալ երկրի պետական լեզվով կատարվեր, իրանք բզզզզզզ բզզզ էին երգում, աչքիս Սաակաշվիլիի մատը խառնա :D):hands

Պարոն Ն
23.11.2008, 00:53
Կարող ա գալստուկ-մալստուկ էլ էին կրծում???????????:D:D:P

Ռեդ
23.11.2008, 01:06
Ռուսաստանը 6 միավոր տվեց, տեղն ա հայերին :aha

Morpheus_NS
23.11.2008, 01:15
Ռուսաստանը 6 միավոր տվեց, տեղն ա հայերին :aha

Երգի ընտրությունը սխալ էր:[ Շոկոլադը հարյուր հազար անգամ ավելի լավ երգ էր:

Dayana
23.11.2008, 01:19
Հեռուստացույցիզ "հեռու" մարդկանց կհուշեք, ինչ արդյունքներ ունեն մեր փոքրիկները/փոքրիկը/ :)

Ռեդ
23.11.2008, 01:26
Հեռուստացույցիզ "հեռու" մարդկանց կհուշեք, ինչ արդյունքներ ունեն մեր փոքրիկները/փոքրիկը/ :)
8րդ հորիզոնական

Kuk
23.11.2008, 01:27
Հեռուստացույցիզ "հեռու" մարդկանց կհուշեք, ինչ արդյունքներ ունեն մեր փոքրիկները/փոքրիկը/ :)
Վրաստանը առաջին տեղ:

StrangeLittleGirl
23.11.2008, 01:31
Ապրեն մեղուները :)
Ժո՛ղ, բայց էս անգամ ոնց որ իսկապես ավելի շատ երգերն են գնահատել, քան այն, թե որ երկրից է կատարողը:

REAL_ist
23.11.2008, 01:33
այ քեզ բզբզ:blin:':}

Moon
23.11.2008, 01:34
Bzzzzzzzzzzzzzzzzzzzzzzz Բզզզզզզզզզզզ....Ապրեն վրացի ճտերը:hands:hands:hands
լօլ, վրացիք ուրիշ բառ չունեին բացի բզզզզից:P
Շատ լավն էին բայց հա...իսկական մանկական երգ էր ու ինչ մռութ էին:hands

Rammstein
23.11.2008, 01:37
Էս ինքա՜՜ն եմ ուրախացել։:):):)

Դեղին-սևը հաղթեց։ Հաղթել ենք...
:yahoo
Շնորհավոր Վրաստան:

REAL_ist
23.11.2008, 01:38
բիլայն տուտ պռիչոմ:D չլնի հովանավորներ խոսքի

Chuk
23.11.2008, 01:38
շնորհավոր, Բիլայն...
:o
Աչքիս տղերքը մի այլ կարգի ճիշտ էին ասում :8

Kuk
23.11.2008, 01:39
բիլայն տուտ պռիչոմ:D չլնի հովանավորներ խոսքի

Աչքիս` էդ ֆոռմեքի փողը բիլայնն ա տվել, հը՞, կարողա՞ հովանավորն ա:D

Քամի
23.11.2008, 01:40
:o
Աչքիս տղերքը մի այլ կարգի ճիշտ էին ասում :8

:D:D

Kuk
23.11.2008, 01:41
Այ քեզ տխուր հոգեբանությո՜ւն:o

Rammstein
23.11.2008, 01:42
:D:D Լուրջ ընդունեցի՞ք։ Ձեզ էլ տենց մի բան էր պետք, չէ՞։

Բայց ինձ հենց սկզբից էլ դուր եկավ էս երգը, ու սիրտս վկայում էր, որ կհաղթի։

Morpheus_NS
23.11.2008, 01:44
Ամեն ինչ շատ արդար էր ու շատ ճիշտ: Մերոնց էտ 8-րդ տեղն էլ էր շատ:

Ապրեն վրացիները, շատ լավն էին:hands
Շնորհավորում եմ իրանց:)

Kuk
23.11.2008, 01:45
:D:D Լուրջ ընդունեցի՞ք։ Ձեզ էլ տենց մի բան էր պետք, չէ՞։

Բայց ինձ հենց սկզբից էլ դուր եկավ էս երգը, ու սիրտս վկայում էր, որ կհաղթի։

Գույներն էի՞ն տենց հույս ներշնչել:D

Enigmatic
23.11.2008, 01:45
մեչներից մենակ Ուկրաինան էր լավը մնացածը:[:[ էս բզզզզզզ ն էլ անկապություն էր:[

Rammstein
23.11.2008, 01:46
Ամեն ինչ շատ արդար էր ու շատ ճիշտ: Մերոնց էտ 8-րդ տեղն էլ էր շատ:

Համաձայն չեմ, ես 1-ին անգամ էի էս մեր երգը լսում, բայց դուրս էկավ, անցած տարվանինից լավն էր։ Էս 8 թի՞վը ինչ ա հայերից կպել։:o

Kuk
23.11.2008, 01:46
մեչներից մենակ Ուկրաինան էր լավը մնացածը:[:[ էս բզզզզզզ ն էլ անկապություն էր:[

Հլը չեմ հիշում մի Եվրատեսիլ, որ Ուկրաինան լավը չլինի. դե մանկականի մասին չեմ ասում մենակ:

Moon
23.11.2008, 01:47
:D:D Լուրջ ընդունեցի՞ք։ Ձեզ էլ տենց մի բան էր պետք, չէ՞։

Բայց ինձ հենց սկզբից էլ դուր եկավ էս երգը, ու սիրտս վկայում էր, որ կհաղթի։
Ես էլ հենց տեսա, ասեցի ըհը, էլի բիլայնի գովազդ,լոլ, շատ խորամանկ բախտավոր ա բիլայնը....
բզզզզզզզզզզզզզ:)

Dayana
23.11.2008, 01:47
8րդ հորիզոնական
:D :D ինչպես միշտ

Վրաստանը առաջին տեղ:

հա դե լավ, մեր պստոներն են ;) ապրեն իրենք, հուսով եմ լավ են երգել պստոներն ու լավ երխայական տոնա եղել համերգը :)

Kuk
23.11.2008, 01:48
Համաձայն չեմ, ես 1-ին անգամ էի էս մեր երգը լսում, բայց դուրս էկավ, անցած տարվանինից լավն էր։ Էս 8 թի՞վը ինչ ա հայերից կպել։:o

Անցած տարվանը նորմալ մանկական երգ էր, ու լավ էլ տեղ գրավեց, էս մեկը ի՞նչ էր:

Morpheus_NS
23.11.2008, 01:49
Համաձայն չեմ, ես 1-ին անգամ էի էս մեր երգը լսում, բայց դուրս էկավ, անցած տարվանինից լավն էր։ Էս 8 թի՞վը ինչ ա հայերից կպել։:o

Ի՞նչն էր լավը, զիբիլ էր:[ Հեչ Եվրատեսիլի երգ չէր, էն էլ մանկական:

Moon
23.11.2008, 01:49
Համաձայն չեմ, ես 1-ին անգամ էի էս մեր երգը լսում, բայց դուրս էկավ, անցած տարվանինից լավն էր։ Էս 8 թի՞վը ինչ ա հայերից կպել։:o
8 թիվն իմ սիրած թիվն ա....հե հե
Ո՞վ ա քվեարկել Մակեդոնիայի համար։ ես շատ եմ հավանել Մակեդոնիայի երգը ու հենց իրանց էլ քվերակեցի

Rammstein
23.11.2008, 01:50
Գույներն էի՞ն տենց հույս ներշնչել:D
Չէ, իրոք չէ։ Երգը շատ ինձ դուր եկավ։ Ճիշտ ա, ես սենց ասած Վրացական ոչ մի բանի սիրահար չեմ, բայց այս երգում կային նաեւ մի փոքր Վրացական ազգայինի տարրեր, ու դա շատ լավ լսվում էր։

մեչներից մենակ Ուկրաինան էր լավը մնացածը:[:[ էս բզզզզզզ ն էլ անկապություն էր:[

Ինձ հեչ դուր չեկավ Ուկրայինան։ Ու դեռեւս երբեք Եւրատեսիլներում դուր չի եկել։ Չեմ հասկանում, ո՞նց ա տենց բարձր տեղեր միշտ բռնում։:think

Dayana
23.11.2008, 01:53
հերքա էլի էքսպեռտի նման քննարկեք :P երեխեքեի տոնա եղել, երգել են, պարել, մեկին էլ մրցանակ են տվել, մի ճոխացրեք ;)
դուք ավելի լավ կլինի ասեք, լավ տոն էր ? սիրուն, գունավոր, դե նենց տեղը տեղին, իսկական երեխեքի համար :)

Rammstein
23.11.2008, 01:54
Էն ռուս տղեն էլ ոնց որ Beeլան-ի (:lol) փոքր տեսակը լիներ։ Լրիվ կրկնօրինակել էր Դիմա Բիլանի շարժումները, բաները։

Ավելացվել է 2 րոպե անց

Դե եթե ընդամենը տոն էր, ապա ինչի՞ մի ՍՄՍ-ը 270դրամ էր, էդքան միավորներ էին հաշվում եւ այլն...
Էկեք տարբերենք մրցույթը տոնից։

Morpheus_NS
23.11.2008, 01:57

Է՜՜՜ Դայան ջան, էս էտ դեպքը չի: Դու մենակ մեր Մոնիկայի հագած շորը պիտի տեսնեիր: Բացի էտ էլ էն էրեխեքի ֆոնի վրա հեչ չէր նայվում, ոնց որ 80 տարեկան լիներ: Երգն էլ դե զատո էսիմ որ միջնադարյան օպերայից էր:
Մի խոսքով էսօր մեր օրը չէր.
1.Եվրատեսելիը8-րդ տեղ
2. Շախմատը կրվեցինք
3. Հիգուաինը տրավմա ստացավ

Dayana
23.11.2008, 01:59
Էն ռուս տղեն էլ ոնց որ Beeլան-ի (:lol) փոքր տեսակը լիներ։ Լրիվ կրկնօրինակել էր Դիմա Բիլանի շարժումները, բաները։

Դե եթե ընդամենը տոն էր, ապա ինչի՞ մի ՍՄՍ-ը 270դրամ էր, էդքան միավորներ էին հաշվում եւ այլն...
Էկեք տարբերենք մրցույթը տոնից։

Կարմիր գլխարկը լսել ես? ասումա` տատ այ տատ, էդ աչքերդ ինչի են տենց մեծ ու կարմրած -- ասումա` սվառկայից ա բալես, սվառկայից ;)

Ռամշտ, ամեն ինչ, էս աշխարհում, փող աշխատելու համար ա արվում, բոլորն էլ ուզում են յախտա ունենան ;) իսկ մրցույթն էս ուղղակի մանկական տոն պիտի լինի, որից մի քանիսը կօգտվեն, ու նոր յախտա կգնեն ;)

Rammstein
23.11.2008, 02:02

Այսինքն դու չես հավատում, որ էդ փողերը գնում են բարեգործության։

Dayana
23.11.2008, 02:02
Է՜՜՜ Դայան ջան, էս էտ դեպքը չի: Դու մենակ մեր Մոնիկայի հագած շորը պիտի տեսնեիր: Բացի էտ էլ էն էրեխեքի ֆոնի վրա հեչ չէր նայվում, ոնց որ 80 տարեկան լիներ: Երգն էլ դե զատո էսիմ որ միջնադարյան օպերայից էր:
Մի խոսքով էսօր մեր օրը չէր.
1.Եվրատեսելիը8-րդ տեղ
2. Շախմատը կրվեցինք
3. Հիգուաինը տրավմա ստացավ

դե մեր հայերը որ Հայաստանից դուրս են գալիս, մոռանում են, որ հայ են ;) շորը չեմ տեսել, ինչպես և ամեն ինչ, ու ինձ էդ մեկա ;) կարևորը երեխեն լավ ուրախացած կլինի ;)
Շախմատը տրմաս գցեց :( ֆուտբոլ էլ չեմ նայել, բայց որ Ռեալից ինչ-որ մեկը տրավմայա ստացել, էդ լավ չի :( չնայած մեկա Արքայական Թիմը մնումա Արթայական Թիմ :love :oy ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Այսինքն դու չես հավատում, որ էդ փողերը գնում են բարեգործության։

հավատում եմ- հավատում ;)
եթե ինձ համար յախտա գնեն, բարի գործ արած կլինեն ;)

Հ.Գ. քիչ մտածեք էդ մասին ;)

*e}|{uka*
23.11.2008, 02:20
Բայց ինչ ամոթ էր, ոչ ուկրաինացիք անգլերեն գիտեին, ոչ վրացի պստոները , խոսցնում էին. իրար էին նայում ասում «Ֆենքյու Եվրոոոոպ՜ :vaii:» :D

ինձ բզեզիկների երգի մենակ վերջը դուր եկավ, իսկ ընդհանրապես լավը չէր էս տարվանը`մանկականը :oy
Մոնիկան շատ լավ երգեց, ապրի :), բայց դե մեկա երգը հեչ բան էր :))

Rammstein
23.11.2008, 02:23
հավատում եմ- հավատում ;)
եթե ինձ համար յախտա գնեն, բարի գործ արած կլինեն ;)

Հ.Գ. քիչ մտածեք էդ մասին ;)

Ամեն դեպքում ինձ չի հետաքրքրում, թե ուր են գնում էդ փողերը, որովհետեւ ես որոշել եմ ընդհանրապես էլ չքվեարկեմ, որովհետեւ.
1. 270 դրամը թալան ա։
2. Մի անգամ 2006 թվին քվեարկեցի Լոռդիի օգտին, բայց Հայաստանից իրանց միավոր չգնաց։ Մի երկու անգամ էլ անցած տարվա Teräsbetoni-ի օգտին քվեարկեցի (2008-ի Ֆինլանդիայի էն լավ ռոքը), բայց էլի միավոր չգնաց։ Մի խոսքով ոնց գցում-բռնում եմ Հայաստանում իմ ճաշակի մարդիկ քիչ են (չնայած շատերին գիտեմ, որ իմ պես են քվեարկել)։:(

Rammstein
23.11.2008, 02:40
Բայց ինչ ամոթ էր, ոչ ուկրաինացիք անգլերեն գիտեին, ոչ վրացի պստոները , խոսցնում էին. իրար էին նայում ասում «Ֆենքյու Եվրոոոոպ՜ :vaii:» :D

Ինչի անգլերեը իրանց մայրենի լեզուն ա՞, որ իմանան, *e}|{uka*։:angry

Kuk
23.11.2008, 02:42
Ժող, բան չկա, մի մտածեք, ուրախացեք, որ անցած տարի երկրորդ տեղն ենք եղել:D

*e}|{uka*
23.11.2008, 02:43
Ինչի անգլերեը իրանց մայրենի լեզուն ա՞, որ իմանան, *e}|{uka*։:angry

Հա՜, գոնե տարրական բաները պիտի իմանաին, բա Արևիկ խմբի մայրենին անգլերենն էր , որ գիտեին հա՞ :angry
Գնա քնի էլի ինչ կլինի :D

Rammstein
23.11.2008, 02:44
Մի բան էլ, հարգելի ադմիններ ջան, էս խեղճ հարցումը ի՞նչ էր արել, որ ջնջեցիք։ Չեր կարելի՞ ուղղակի փակել։ Պատմական փաստ ա է՞լի, թող մնար։ Եթե սխալ եմ, ասեք...

Հ.Գ. Ճիշտն ասած հարցման արռյունքները չէի էլ տեսել...:oy

Rammstein
23.11.2008, 02:57
Հա՜, գոնե տարրական բաները պիտի իմանաին, բա Արևիկ խմբի մայրենին անգլերենն էր , որ գիտեին հա՞ :angry
Ես չասեցի պետք ա չիմանան։ Ես ասի իրավունք ունեն չիմանալու, քանի որ իրաանց մայրենին չի։

Գնա քնի էլի ինչ կլինի
Յա, էս արդեն ադմին ես դառել ինձ Bann ե՞ս անում ակումբից։:o

Hayk Avetisyan
23.11.2008, 10:20
beeline ը ահագին ուրախացած կլինի Վրաստանի հաղթանակով:D

Սամվել
23.11.2008, 11:31
Դե հենցա չես տենում... մի 2-3 էջա ուրախությանը չափ ու սահման չկա :)

Yellow Raven
23.11.2008, 11:37
Երգը անկապ երգ էր:[ Բայց Մոնիկան լավ երգեց;)
Ինձ Մալթայի երգը դզեց, հավեսով հնադարյան նոտաներով երգ էր:D:hands Բզիկներն էլ էին լավը:D

Rammstein
23.11.2008, 12:02
Երգը անկապ երգ էր:[ Բայց Մոնիկան լավ երգեց;)
Ինձ Մալթայի երգը դզեց, հավեսով հնադարյան նոտաներով երգ էր:D:hands Բզիկներն էլ էին լավը:D

Երգը լավն էր, ու լավ էլ եդ տղեն երգում էր, բայց դրա շորերը ու մազերը որ տեսա........ հեչ ինձ դուր չեկան։ Ախր շատ տհաճ արտաքին ուներ։

Լուսաբեր
23.11.2008, 14:02
Քո ասածը ապացուցում ա, որ Եվրատեսիլում երգ չի գնահատվում ;)
Կատարվածից հետո հակառակը ապացուցվեց ;)

Լուսաբեր
23.11.2008, 14:27
Երեկվա եվրատեսիլից մենակ մանկական երգ երգեցին վրացիները, ուկրաինացիները ու մի քիչ էլ մալթայի տղան: Թէ չէ մնացածը մեծական չասենք պատանեկան էին :oy Կարելիա անգամ առաջարկել մանկականի տեղը պատանեկան եվրատեսիլ անվանեն :)
Հիմա էլ ցույց են տալիս, ով չի նայել կարող է նայել ;)

Rammstein
23.11.2008, 15:22
Երեկվա եվրատեսիլից մենակ մանկական երգ երգեցին վրացիները, ուկրաինացիները ու մի քիչ էլ մալթայի տղան:

Համաձայն եմ։
Չնայած Վրացիների երգը բավական բարդ էր կատարման առումով, բայց այնուամենյնիվ մանկական էր։ :erexa

Ռեդ
23.11.2008, 15:31
Կատարվածից հետո հակառակը ապացուցվեց ;)
Ի՞նչ ապացուցվեց, որ երգ ա գնահատվու՞մ :o :esim Քո կարծիքով Վրաստանի երգն արժանի էր հաղթանակի՞ :o
Հաղթեց ոչ թե Վրաստանի երգը, այլ Վրաստանը /քաղաքականություն ա էլի, ժող/ ;) Չե՞ք տենում Ռուսաստանին ինչ արին :hands

*e}|{uka*
23.11.2008, 15:37

Ահա, ես էլ եմ տենց մտածում, Ռուսաստանի 12ը վերջն էր :)
Կամ էլ Սաակաշվիլին էր ուղղարկված միլիոնները ծախսել երեխեքի հաղթանակի համար, որ ամբողջ աշխարհով մեկ հնչի Ջորջիա:D
Մեկ էլ Ուկրաինայի խախլուշկեն էր լավը :love

Դեկադա
23.11.2008, 15:41
Red_Devils-ի խոսքերից
Ի՞նչ ապացուցվեց, որ երգ ա գնահատվու՞մ Քո կարծիքով Վրաստանի երգն արժանի էր հաղթանակի՞
Հաղթեց ոչ թե Վրաստանի երգը, այլ Վրաստանը /քաղաքականություն ա էլի, ժող/ Չե՞ք տենում Ռուսաստանին ինչ արին

Ես էլ եմ համաձայն: Չնայած երգի բավական բարդ կատարմանը այնուամենայնիվ առաջին տեղի արժանի չէր::)

Լուսաբեր
23.11.2008, 15:52
Համենայն դեպս մենակ վրացիք էին եկել մանկական եվրարեսիլ:Վերջում չտեսաք, որ կանգնաց երգում էին մենակ իրանք էին երեխա:Մանավանդ մեր Մոնիկան հետևի պլանում տյոտյա էր երևում:(.

Ավելացվել է 2 րոպե անց

Ի՞նչ ապացուցվեց, որ երգ ա գնահատվու՞մ :o :esim Քո կարծիքով Վրաստանի երգն արժանի էր հաղթանակի՞ :o
Հաղթեց ոչ թե Վրաստանի երգը, այլ Վրաստանը /քաղաքականություն ա էլի, ժող/ ;) Չե՞ք տենում Ռուսաստանին ինչ արին :hands
Իմ կարծիքով(հենց ամենասկզբից երգերը լսելուց հետո) Վրաստանը պիտի հաղթեր:Առանց քաղաքականության:Անգամ մտածում էի որ քաղաքականության պատճառով կարողա չհաղթեն ;)

Artgeo
23.11.2008, 20:49
Ի՞նչ ապացուցվեց, որ երգ ա գնահատվու՞մ :o :esim Քո կարծիքով Վրաստանի երգն արժանի էր հաղթանակի՞ :o
Հաղթեց ոչ թե Վրաստանի երգը, այլ Վրաստանը /քաղաքականություն ա էլի, ժող/ ;) Չե՞ք տենում Ռուսաստանին ինչ արին :hands
Չգիտեմ Վրաստանը ինչ ու ոնց, բայց էն, որ Ռուսաստան, Բելոռուս ու Հայաստան իզգոյները իրար կողք էին հեչ չէր դզում...

Morpheus_NS
23.11.2008, 21:02
Երգը լավն էր, ու լավ էլ եդ տղեն երգում էր, բայց դրա շորերը ու մազերը որ տեսա........ հեչ ինձ դուր չեկան։ Ախր շատ տհաճ արտաքին ուներ։

Լավ ասեցիր :D

*e}|{uka*
23.11.2008, 21:08
Լավ ասեցիր :D

Պիտի դեղին սև պալոզկեքով հագած լիներ , որ դուրը գար :)

comet
24.11.2008, 10:47
Ընդհանուր առմամբ անցած տարվա Եվրատեսիլն ինձ ավելի էր դուր եկել… Բայց ապրի Մոնիկան, բեմի վրա իրեն կարողացավ շատ լավ պահել, անհամեմատելի ավելի լավ, քան Սիրուշոն:nea: Երգը շատ լավն էր, ուղղակի Եվրատեսիլին հարմար չէր: Էդպիսի մրցույթների ժամանակ պետք է ավելի հիթային երգ ներկայացնել, որ միանգամից գրավի հեռուստադիտողի սերն ու ուշադրությունը: Իսկ Մոնիկայի երգը բավականին բարդ էր միանգամից մարսելու, ընկալելու համար: Համենայնդեպս նա կարողացավ պատվով դուրս գալ: Ապրի:)

Rammstein
24.11.2008, 20:04
Ընդհանուր առմամբ անցած տարվա Եվրատեսիլն ինձ ավելի էր դուր եկել… Բայց ապրի Մոնիկան, բեմի վրա իրեն կարողացավ շատ լավ պահել, անհամեմատելի ավելի լավ, քան Սիրուշոն:nea:

Վայ, Սիրուշոն խայտառակություն էր։ Ես ամոթից գետինն էի մտել մեր ազգի համար, խայտառակ արեց սաղին...:o

Լուսաբեր
24.11.2008, 20:09
Վայ, Սիրուշոն խայտառակություն էր։ Ես ամոթից գետինն էի մտել մեր ազգի համար, խայտառակ արեց սաղին...:o
Բլատնոյ էր երգում :D :D :D :D

*e}|{uka*
24.11.2008, 21:12
Բլատնոյ էր երգում :D :D :D :D

Barry White չէ՞ :)

Լուսաբեր
24.11.2008, 23:59
Barry White չէ՞ :)
Հաաա :hands

Պարոն Ն
26.11.2008, 22:47
Բլատնոյ էր երգում :D :D :D :D

Տո ինչ բլատնոյ, ոնց որ Joe Cocker-ը երգեր: Բայց հետաքրքիրը գիտեք որն էր??? Որ նա էդ կատարումով գրավեց 4-րդ տեղը, իսկ Հայկոն և Անդրեն`(որոնք անհամեմատ ավելի լավ կատարեցին իրենց երգերը) 8-րդը::o

Rammstein
27.11.2008, 00:04
Չգիտեմ, իմ համար ամենաԱՀԱՎՈՐը հոլանդիայի կատարումն էր։ Երգը միգուցե վատը չէր, բայց էդ աղջակ երգածը...:[

comet
27.11.2008, 10:39
Չգիտեմ, իմ համար ամենաԱՀԱՎՈՐը հոլանդիայի կատարումն էր։ Երգը միգուցե վատը չէր, բայց էդ աղջակ երգածը...:[

Իսկ ինձ ամենաշատը Հունաստանի կատարումը դուր չեկավ: Շատ անմշակ էր, կատարման մեջ հեչ կյանք չկար:

Լուսաբեր
27.11.2008, 11:58
Տո ինչ բլատնոյ, ոնց որ Joe Cocker-ը երգեր: Բայց հետաքրքիրը գիտեք որն էր??? Որ նա էդ կատարումով գրավեց 4-րդ տեղը, իսկ Հայկոն և Անդրեն`(որոնք անհամեմատ ավելի լավ կատարեցին իրենց երգերը) 8-րդը::o
Լավ դե, շատ մի մտածեք,մյուս անգամ 1 տեղն ենք գրավելու:hands ;) :D

Պարոն Ն
28.11.2008, 22:54
Լավ դե, շատ մի մտածեք,մյուս անգամ 1 տեղն ենք գրավելու:hands ;) :D

Բա ոնց.... Նույնիսկ չեմ էլ կասկածում...:o

Գաղթական
30.11.2008, 08:05
Օրինակ, Հոլանդիան որ հայերին 12 տվեց, էդ ապացուցում ա հայերի կողմնորոշման զարգացվածությունը :oy:D

իսկ քո բառերն ապացուցում են, որ դու ահավոր սխալ կարծիք ունես Հոլանդիայի Հայերի մասին ;)