PDA

Դիտել ողջ տարբերակը : Աննա Մելիքյան, «Ջրահարսը»



Chuk
22.11.2008, 03:45
http://www.rusalka-film.ru/image/top.jpg

Ծնունդով Բաքվից ազգությամբ հայ ռեժիսորի նկարած նոր կինոն՝ ռուսական արտադրության կինոն մեծ տպավորություն թողեց: Գուցե այնքան էլ լավ չեմ հետևում կինոաշխարհի զարգացումներին, բայց իմ տպավորությունն այն էր, որ ռուսական կինոն վախճանվել է, արտադրում են էժանագին կինոներ (որակի և բովանդակության առումով): «Ջրահարսը» կինոն ապշեցրեց իր օպերատորական ու ռեժիսորական աշխատանքով ու առանց վերապահության կասեմ, որ արվեստի հզոր գործ է: Լավն էր դերասանների խաղը: Բավական լուրջ և խորը կինո էր՝ բովանդակային առումով: Լուրջ կինո, բայց այդ լրջությունը ներկայացվել էր շատ թեթև ձեռքով:

Որքան գիտեմ կինոն, բացի ամեն ինչից, ներկայացվել է նաև օսկարի:

Կիսվենք մեր տպավորություններով ֆիլմի մասին:
Եթե չեք տեսել, ապա խորհուրդ կտամ անպայման ձեռք բերել և նայել:

Ֆիլմի կայքը՝ http://www.rusalka-film.ru

Հայկօ
22.11.2008, 03:57
IMDB-ի էջը (http://www.imdb.com/title/tt0995747/) - 7.3/10 (397 votes)
Ֆիլմը դիտածների կարծիքները IMDB-ում (http://www.imdb.com/title/tt0995747/usercomments)

DigitLife-ի ռեցենզիան (http://www.digitlife.ru/movie/digest8.shtml)

2007թ.: Ռեժիսյոր՝ Աննա Մելիքյան: Գլխ. դեր.՝ Մարիա Շալյաևա, Եվգենի Ցիգանով: Ժանրը՝ մելոդրամա, դրամա:

Heqim
22.11.2008, 11:08
Ռուսական կինոարտադրության համար, որը վերջին տարիներին համառորեն փորձում ա սերիալշինայից դուրս գա հաջող քայլա ու....էդքանը: Ոչ փայլուն օպերատորական աշխատանք ոչ էլ ռեժիսուրա չկար, կար ընդամենը լավ հայտ հետագայում լուրջ ֆիլմ նկարելու, համենայն դեպս բոլոր նախադրյալները կան:

Աթեիստ
22.11.2008, 11:17
Ալեքս էքսլերի կարծիքը (http://exler.ru/films/16-10-2008.htm) ֆիլմի մասին:

Սպասում եմ նորմալ որակով դիսկին` տանը դիտելու համար:

Լուսաբեր
22.11.2008, 15:41
Հաջող ֆիլմ,հետաքրքիր սյուժեյով,դիտվում է հետքարքրությամբ,ես անձամբ մելոդրամայի սիրահար եմ,դուրս եկավ:) Խորհուրդ կտամ դիտել,չեք փոշմանի ;)

Chuk
22.11.2008, 16:33
Ոչ փայլուն օպերատորական աշխատանք ոչ էլ ռեժիսուրա չկար, կար ընդամենը լավ հայտ հետագայում լուրջ ֆիլմ նկարելու, համենայն դեպս բոլոր նախադրյալները կան:

Բոլորովին համաձայն չեմ: Գուցե փայլուն բառը չափազանց է, բայց որ արտակարգ լավ աշխատանք է, այդտեղ խոսք չկա: Իսկ որոշ դրվագներ պարզապես հրաշք էին (օրինակ սկզբերում տնակի նկարի, երբ տատիկն իր ճոճասայլակին ճոճվում է, քառակուսի պատուհանից երևում է մյուս քառակուսի պատուհանը ու Ալիսը, բառերով նկարագրելու չի):

Ու սա հայտ չի, սա արդեն իսկ լուրջ կինո է:
Որոշ բաներ կարդացի ռեժիսորի մասին ու ակնհայտ դարձավ, որ հայտը վաղուց է ներկայացրել ու արդեն լիարժեք գործում է:

Sunny Stream
23.11.2008, 12:24
Որպեսզի փոխանցեմ անմիջական տպավորություններս ֆիլմից, մեջբերեմ "Ոսկե Ծիրան 5" (http://www.akumb.am/showthread.php?t=28022&page=5) թեմայում արված գրառումս.


Դիտեցի Ջրահարսը էնպիսին չէր, ինչպիսին սպասում էի... Լրիվ Ամելիոտ էր, բայց ուրիշ գույներով, ուրիշ տեսակ... նույնիսկ ինձ թվում էր, որ Ամելին հիմքում էնքան շատ էր, որ ռեժիսորը որոշ քայլերով ուղղակի փորձում էր խուսափել էդ կինոյից, բայց զուգահեռները ուղղակի հնարավոր չէ չնկատել... Վերջը դաժան էր, թեև ճիշտ` իմաստային առումով. էդ տեսակ մարդը չի կարող ապրել էս աշխարհում... բայց պիտի մի քիչ նախապատրաստեր, հիմնավորեր... հետո էդ աղջիկը էնքան վատ բաների պատճառ է դառնում... էդ լավ չէր... բայց ժողովրդի մեծ մասը հիացած էր, էդ լավ է... ես որոշակիորեն նախապատրաստվել էի, էնպես որ լրիվ օբյեկտիվ չեմ կարող լինել...

1 տարի սպասել էի՝ արդեն նախապատրաստված, որ պիտի դիտեմ "ռուսական Ամելին"... հետո մեկ անգամ էլ նայեցի ու շատ բան պարզ դարձավ… Անշուշտ Աննա Մելիքյանը շատ հետաքրքիր է մտածում ու լավ ռեժիսոր է, բայց էս ֆիլմը մենակ իր ուժերով էսպես գունավոր, գտած ու հավես չէր լինի... հա, օպերատորականն էլ է լավը, հա՝ ամուսինը՝ "Ցենտրալ Պարտներշիփի" տնօրեն Դիշդիշյանը լիքը փող է ներդրել ֆիլմի մեջ, բայց բացի դրանից... Ֆիլմում էնքան ակնհայտ են այլ ֆիլմերից, էն էլ շատ հայտնի ֆիլմերից ու ռեժիսորներից ազդեցությունը՝ "Ամելի", "Վազիր, Լոլա՛, վազիր" (որը դեռ չեմ տեսել, բայց գիտեմ), "Անգել-Ա" (կամրջի դրվագը), Ժան-Լյուկ Գոդարի ներմուծած ու նրա ձեռագրի ամենակարևոր մասը կազմող հնարքը՝ ցուցանակների ու այլ գրությունների օգտագործումը որպես սյուժետային կարևոր մասնիկ՝ հուշարար կամ հեղինակային խոսք... Արտակ ջան, իսկ էն ծովափնյա դրվագները, որ իսկապես շա՜տ գեղեցիկ են արված, ինչ-որ անհասկանալի ռոմանտիկա կա էդ տատիկի ճռճռացող ճոճաթոռի, օրորվող վարագույրի, ծովի խշշոցի ու Ալիսի երազանքի մեջ... բայց էդպիսի գեղեցիկ ծովափնյա տնակների կադրեր էնքան կան իտալական կինոյում՝ սկսած Ֆեդերիկո Ֆելլինիից (օրինակ՝ "Ամարկորդում")…
Իհարկե, ֆիլմում նաև շատ-շատ գտած բաներ կան՝ էն որ պատուհանի դիմացով պաստառ են անցկացնում, իսկ ինքը պաստառի աղջկա աչքը կտրում է, բալետը՝ շշի կափարիչի վրա կանգնած, խնձորի ծառը, հեռախոս աշխատելը... ու եթե վերը նշված ֆիլմերը գոյություն չունենային, կամ գոնե ես դրանց մասին չիմանայի, կատարելապես հիացած կլինեի էս ֆիլմով... միակ վատ բանն էն է մնում, որ էս աղջիկն իսկապես որոշ մարդկային դժբախտությունների պատճառ է դառնում ու դա մի քիչ մգացնում է նրա գույները:

Հա, իսկ Օսկարին, եթե չեմ սխալվում, առաջադրել է որպես թեկնածու "Մոսկովսկի Կոմսոմոլեց" թերթն ու ֆիլմը հաստատվել է, ինչի համար շատ ուրախ եմ. մենակ ափսոսում եմ, որ երեկ չէ առաջի օրը ռուսական առաջին ալիքով չտեսա ֆիլմի քննարկումը Գորդոնի հաղորդման ընթացքում, հենց միացրեցի, Աննան միայն ասեց, որ հետաքրքիր քննարկում էր՝ ինքը չձանձրացավ (հետո իմացա, որ կարգին քննադատողներ էլ են եղել), ու հաղորդավարը հրաժեշտ տվեց:

Chuk
23.11.2008, 17:55
Որ բազմաթիվ ուրիշ ֆիլմերի ազդեցությունը կար այս ֆիլմում դա ակնհայտ էր ու բնականաբար ես էլ եմ դա տեսել Սեդա ջան: Ի դեպ նորամուծություններ մտցնելը չափազանց բարդ բան է և եթե նայում ենք կինոներ, ապա նկատում ենք, որ հաջողված հնարքները պարբերաբար օգտագործվում են մեկ այսեղ, մեկ այնտեղ, առաջին հայացքից «գրագողություն» են անում, բայց դա այնքան էլ այդպես չէ:

Զուգահեռ անցկացնեմ այլ ոլորտից, որովհետև այս մեկում զուտ մասնագիտորեն շատ խորացած չեմ: Այպես, երևի գիտես որ աշխատում եմ գրահրատարակչական ոլորտում: Հավատա, իսկական գիրք սարքելը՝ դրա ձևավորումը, մակետը, էջադրումը իսկական արվեստ է, եթե անողն իսկական մասնագետ է: Յուրաքանչյուր հեղինակ իր գիրքն ուզում է տեսնել օրիգինալ ոճում... բայց դա գրեթե անհնար է: Բոլոր լավ մասնագետները գիտեն, որ հարյուրամյակների ընթացքում գրքի կառուցման գրեթե բոլոր հնարավոր միջոցներն արդեն իսկ օգտագործվել են, նորամուծությունը գրեթե անհնար բան է, շատ-շատ մի չնչին, յուրատիպ էլեմենտ մտցնես մեջը: Խնդիրը գալիս է պարզապես ճաշակով ու որակով բան անելուն, արդեն բազմիցս օգտագործված էլեմենտների, հնարքների նորից, բայց որակով ու տեղին օգտագործելուն: Ի դեպ այդ ընթացքում օրինակ եղել է, որ ես մի հնարք եմ օգտագործել, որի նմանը երբևէ չեմ տեսել, ու ինձնից գոհ եմ եղել, որ ահա, մի բան էլ ես ավելացրի այս աշխարհում (այն ժամանակ դեռ շատ ջահել էի), իսկ հետո պարզվել է, որ չէ, դա էլ արդեն եղել է, պարզապես ես մինչ այդ նման բան չէի տեսել:

Չգիտեմ ինչու կարծում եմ, որ մի օր կինոն էլ է գալու ու հասնելու հագեցման այդ փուլը, եթե իհարկե արդեն չի հասել: Այնպես որ ինձ ամենևին չի հետաքրքրում, որ ենթադրենք Ալիսի վազելու հնարքն արդեն օգտագործված էր իրապես հրաշալի «Վազիր Լոլա, վազիր» ֆիլմում, կամ որ ես, որ երբևէ Ջրահարսի մասին չէի լսել (կինոաշխարհից ահագին հեռացել եմ), առաջին անգամ էի լսում ու միացրել է զուտ հայ ռեժիսորի աշխատանքը նայելու համար, ոչ մի համեմատության մասին չգիտեի, ակամա հիշեցի «Ամելի» ֆիլմը: Եվ այո՛, ինչ-որ տեղ նաև Ֆելինիական շունչ եմ զգացել և այլն... հա, բայց ի՞նչ: Դրանից այս ֆիլմի որակն ընկա՞վ: չէ որ կարողացել էր այդ ամենը շատ գեղեցիկ ու որակյալ ներկայացնել, չէ որ ֆիլմը նայելուց ստացա էսթետիկական հաճույք (շեշտը դնում եմ էսթետիկականին, որովհետև թեև բովանդակային էլ հավանել եմ, բայց այս ֆիլմն առաջին հերթին ինձ գրավել է որպես, չգիտեմ ոնց ասեմ, դե էսպես, որհես նկար, գեղեցիկ արված նկար):

Իսկ Գորդոնի հաղորդումից սիրտս խառնեց ճիշտն ասած: Այո՛, կային և քննադատություններ և գովասանքներ: Վարողն ինքը քննադատողների կողմից էր: Ի դեպ բոլոր քննադատությունները վերաբերվում էին զուտ իմաստին, բովանդակությանը, այլ ոչ կատարումին: Կատարման իմաստով միայն գովասանքներ էին: Բայց շատ տհաճ քննադատություն էր, Սովետ էր, ուրիշ ոչինչ: Կենտրոնանում էին կոնկրետ դրվագների վրա, չխոսելով ընդհանուր ֆիլմի մասին: Ենթադրենք հիմնական քննադատը ոչ մի կերպ չէր հասկանում, թե Ալիսան ինչու՞ է սիրահարվել այդ տղային և ուրեմն ֆիլմի բովանդակությունը լա՞վը չի: Ու մեղադրում էին, որ ֆիլմի բովանդակությունն արհեստական է (դիցուք, է հետո՞), ու վերջում հրաշալի ասաց ֆիլմի դերասաններից Դմիտրի Ցիգանովը. «այ ես լսում էի քննարկումը ու մտածում, որ միևնույնն է ֆիլմը դուրս շատ է գալիս, ու շատ ավելի արհեստական էր այս քննարկումը, քանց թե կինոյի բովանդակությունը»: Կարճ կասեմ, որ միայն թույն լսելն ես բաց թողել քննարկումը չնայելով, ուրիշ ոչինչ ;)

Sunny Stream
23.11.2008, 22:34
Չգիտեմ ինչու կարծում եմ, որ մի օր կինոն էլ է գալու ու հասնելու հագեցման այդ փուլը, եթե իհարկե արդեն չի հասել: Այնպես որ ինձ ամենևին չի հետաքրքրում, որ ենթադրենք Ալիսի վազելու հնարքն արդեն օգտագործված էր իրապես հրաշալի «Վազիր Լոլա, վազիր» ֆիլմում, կամ որ ես, որ երբևէ Ջրահարսի մասին չէի լսել (կինոաշխարհից ահագին հեռացել եմ), առաջին անգամ էի լսում ու միացրել է զուտ հայ ռեժիսորի աշխատանքը նայելու համար, ոչ մի համեմատության մասին չգիտեի, ակամա հիշեցի «Ամելի» ֆիլմը: Եվ այո՛, ինչ-որ տեղ նաև Ֆելինիական շունչ եմ զգացել և այլն... հա, բայց ի՞նչ: Դրանից այս ֆիլմի որակն ընկա՞վ:


Արտակ ջան, էդպես որ վերցնենք արվեստնեը վաղուց արդեն պիտի փակուղի մտած լինեին, բայց դե արվեստագետը հիշվում է հենց նրանով, ինչ իրենն է, իսկ դա պարտադիր լինում է, պետք չի, որ համաշխարհային գյուտ լինի. էստեղ կարևորը անկեղծությունն է… ես էլի եմ ասում, ֆիլմում գտած բաներ էլ շատ կան, ֆիլմը շատ անկեղծ է ու որակը ամենևին չի տուժում վերցված հնարքներից, ես, գուցե սխալ տպավորություն ես ստացել իմ գրառումից, իրականում սիրում եմ ֆիլմը, բայց ոչ շատ-շատ... հասկանում ես, մենակ սիրուն նկարը քիչ է ֆիլմը շատ-շատ, լիարժեք սիրելու համար, համենայն դեպս ինձ համար… "պատճենումներն" էնքանով են վատ, որ շատ են ու արված են էնպիսի հայտնի ֆիլմերից ու հեղինակներից, որ ուզած-չուզած հիշում ես, զուգահեռներ տանում, ֆիլմը դադարում է ինքնուրույն գոյություն ունենալ քեզ համար:
...գուցե հաղթի "Լավագույն օտարերկրյա ֆիլմ" նոմինացիայում, հն՞, հետաքրքիր է՝ մրցակիցներն ովքեր են :)

Chuk
23.11.2008, 23:36
Արտակ ջան, էդպես որ վերցնենք արվեստնեը վաղուց արդեն պիտի փակուղի մտած լինեին, բայց դե արվեստագետը հիշվում է հենց նրանով, ինչ իրենն է, իսկ դա պարտադիր լինում է, պետք չի, որ համաշխարհային գյուտ լինի. էստեղ կարևորը անկեղծությունն է…

Ո՛չ, Սեդա ջան, միանշանակ ոչ, իմ ասածը բոլորովին փակուղի չի:
Գեղեցիկ հնարքների համադրումների բազմազանությունը, անվերջանալիությունը մեր, ավելի ճիշտ ստեղծագործողների առջև է: Որքանո՞վ է նա կարողանում դրանք գեղեցիկ օգտագործել, գեղեցիկ համադրել... դա արդեն իր վարպետությունն է: Օրինակ կարո՞ղ ես ասել, որ ենթադրենք Սարյանը նորամուծություն է մտցրել նկարչության մեջ... դժվար թե ;) Բայց ի՜նչ չքնաղ են իր նկարներն ու հիշվում է Սարյանը ու կհիշվի:

Heqim
24.11.2008, 13:59
Ասեմ որ Chuk-ի ու Eta Pegasi "լավնա չէ չթածա" բանավեճը ոչ մի տեղ չի տանում էն առումով որ մի կողմից ազդեցություններից չես խուսափի, մյուս կողմից գոնե պիտի քայլ առաջ անես…
Կարծում եմ ամեն դեպքում սա չնայած հարգարժան Chuk-ը չհամաձայնվեց դեռ ձեռագրի փնտրտուք է, իսկ ազդեցությունները ու պլագիատի մեղադրանքը ու տարբեր ֆիլմերի հետ զուգահեռներ տանելը փոքր ինչ չափազանցություն է. ես Գոդար շատ եմ սիրում ու էդ պաստառային տրյուկը ոչ մի արձագանք չառաջացրեց, այլ ընդամենը գովազդային պրիմիտիվ հնարք թվաց…Գոդարի մոտ կոնտեքստներն ու էսթետիզմը լրիվ ուրիշ էր...
Ֆելինի, Ամելի...լավ էլի ժողովուրդ .... Լոլո, հա ասենք մի աղջիկ մի ֆիլմում վազելա, էդ հո չի նշանակում որ ցանկացած նման դրսևորում պլագիատա և այլն, ա յլն, և այլն...

Sunny Stream
24.11.2008, 16:22
Ֆելինի, Ամելի...լավ էլի ժողովուրդ .... Լոլո, հա ասենք մի աղջիկ մի ֆիլմում վազելա, էդ հո չի նշանակում որ ցանկացած նման դրսևորում պլագիատա և այլն, ա յլն, և այլն...

Լիքը ֆիլմերում մարդիկ նստում են, ուտում, պառկում ու ժպտում, բայց Ալիսի որևէ նման շարժում/վարմունք ես պլագիատ չեմ անվանում, չէ՞.

Heqim
24.11.2008, 21:20
1 տարի սպասել էի՝ արդեն նախապատրաստված, որ պիտի դիտեմ "ռուսական Ամելին"... հետո մեկ անգամ էլ նայեցի ու շատ բան պարզ դարձավ… Անշուշտ Աննա Մելիքյանը շատ հետաքրքիր է մտածում ու լավ ռեժիսոր է, բայց էս ֆիլմը մենակ իր ուժերով էսպես գունավոր, գտած ու հավես չէր լինի... հա, օպերատորականն էլ է լավը, հա՝ ամուսինը՝ "Ցենտրալ Պարտներշիփի" տնօրեն Դիշդիշյանը լիքը փող է ներդրել ֆիլմի մեջ, բայց բացի դրանից... Ֆիլմում էնքան ակնհայտ են այլ ֆիլմերից, էն էլ շատ հայտնի ֆիլմերից ու ռեժիսորներից ազդեցությունը՝ "Ամելի", "Վազիր, Լոլա՛, վազիր" (որը դեռ չեմ տեսել, բայց գիտեմ), "Անգել-Ա" (կամրջի դրվագը), Ժան-Լյուկ Գոդարի ներմուծած ու նրա ձեռագրի ամենակարևոր մասը կազմող հնարքը՝ ցուցանակների ու այլ գրությունների օգտագործումը որպես սյուժետային կարևոր մասնիկ՝ հուշարար կամ հեղինակային խոսք... Արտակ ջան, իսկ էն ծովափնյա դրվագները, որ իսկապես շա՜տ գեղեցիկ են արված, ինչ-որ անհասկանալի ռոմանտիկա կա էդ տատիկի ճռճռացող ճոճաթոռի, օրորվող վարագույրի, ծովի խշշոցի ու Ալիսի երազանքի մեջ... բայց էդպիսի գեղեցիկ ծովափնյա տնակների կադրեր էնքան կան իտալական կինոյում՝ սկսած Ֆեդերիկո Ֆելլինիից (օրինակ՝ "Ամարկորդում")…
գույները:


դե պլագիատ անվանենք կամ ինչ բայց...

Rhayader
27.11.2008, 20:29
Նկրտումներ ունի լավ ֆիլմի, բայց բոլոր նկրտումները, դժբախտաբար, կրկնօրինակված էին տարբել ուրիշ լավ ֆիլմերից: Տխուր է, որ նախկին ՍՍՀՄ երկրներում արժեքավոր մի բան ստեղծելու ճանապարհ տեսնում են միայն կապկելը:

One_Way_Ticket
25.04.2021, 16:44
Որոշեցի առանձին թեմա չբացել, էստեղ գրել։ Երեկ Աննա Մելիքյանի "Звезда" ֆիլմը նայեցի։ Բավական տպավորված եմ։ Կերպարները, մթնոլորտը, սյուժետի անկանխատեսելիությունը։ Հետո կարդացի ֆիլմի մասին, ոնց է դերասաններին ընտրել։ Գլխավոր դերասանուհիներից մեկը վրացի է, մյուսը լիտվացի։ Երկուսն էլ ռուսերեն լավ չեն խոսում, ու ստիպված են եղել ռեպլիկներն անգիր անել ճիշտ արտիկուլյացիայի համար, հետո դերերը վերահնչյունավորվել են։ Կարևորը շատ լավ են խաղում, ու ռեժիսյորն ակնհայտ տաղանդ ունի, որ գտել է այդ դերասաններին։ Աչքիս Ջրահարսն ու իր ուրիշ ֆիլմեր էլ նայեմ։

CactuSoul
04.05.2021, 15:33
"Звезда"-ից հետոառաջ ես սիրահարվել էի գլխավոր դերակատարուհուն: Էն որ ֆիլմում ինքն ամեն ինչ անում էր, որ արտաքինը ձևափոխի, «սիրունանա», բան, ես մտքումս հետը կռիվ էի անում ամբողջ ընթացքում, չէի համակերպվում: :D
«Ոսկե ծիրանին» էի տեսել, ու ֆիլմից առաջ բեմ բարձրացավ ֆիլմի սթաֆը, ես էլ թարսի պես հենց առաջին շարքում էի նստած... Առաջին աղջիկն ա եղել, ում սիրահարվել եմ: :oy Ա՜խ, Թինա...
:love

Հ.Գ.
Աննա Մելիքյանից «Մարսն» եմ սիրում, խորհուրդ եմ տալիս նայել: ))