PDA

Դիտել ողջ տարբերակը : Զինանշան եւ Օրհներգ

Rammstein
21.11.2008, 18:57
Պե՞տք է փոխել ՀՀ զինանշանը կամ օրհներգը, կամ երկուսը միասին։

Ahik
22.11.2008, 01:18
Ճիշտ էս ասում Օրհներգա մեր հիմնը իսկ ես ուզում եմ որ հիմնը լինի այնպիսին որ երկիրը գովաբանվի, այլ ոչ-թե բառերը սուգ և տխրություն արտահայտեն:
Ինչ վերաբերվումա Զինանշանին ոնց-որ անպետք իրերի հավաքաճու լինի:) Ես չեմ հանդիպել ոչ-մի զինանշան որի վրա լինի նկարած շղթա կամ վարդագույն ժապավեն:angry

Ռեդ
22.11.2008, 02:32
Պե՞տք է փոխել ՀՀ զինանշանը կամ օրհներգը, կամ երկուսը միասին։
է փոխեն հետո ինչ :esim

total_abandon
22.11.2008, 10:49
Օրինակ Ռուսաստանի օրհներգը լսում ես, վրետ փշաքաղվումա, հայկականը ոնց որ մանկապարտեզի քայլերգ`

տա-տատա-տա,
տա-տատա-տա,
տա-տատա-տա,
ծափ-ծափ-ծափ,

տա-տատա-տա,
տա-տատա-տա,
տա-տատա-տա,
ծափ-ծափ-ծափ,:D:D::[

REAL_ist
22.11.2008, 11:40
ռուսը ինչ օրհներգել լինի զզվանքով չի արտահայտվի դրա մասին, դրա համարել արժանիա ավելի լավին

total_abandon
22.11.2008, 17:08
Ռուսը ինչ կապ ունի, մարդիկ նենց երաժշտություն են գրել, որ դաժե սովետի վերացումից հետո տենց ել թողել են, իսկ խոսքերը կարգին խոսքեր, ոչ թե ստեղից ընդեղից թխած բանաստեղծություն. չնայած նենց էլ համեմատում եմ մեզ Ռուսաստանի հետ, ոնց որ,..:D:D

Ahik
23.11.2008, 02:01
Մերը հիմն չի մերը օրհներգա, իսկ Ռուսաստանինը հիմնա, Էտա տարբերությունը
Ու ես էլ եմ ուզում որ Մեր երկիրը հիմն ումենա:sulel

Enigmatic
23.11.2008, 02:22
Երազում էի մեր օրհներգը Ռոբերտ Ամիրխանյանի Երազ իմ հայրենիքը լիներ էնել........:( էտ եռգը լսելուց մարմինս փշաքաղվումա:love մեր էն մյուս բանակի հիմնելա լավը Մեր սրերը միշտ ամուր են սուր են,այ դա իսկ օրհներգը ահավորա:[ ամաչում եմ որ միտեղ դնում են,իսկ Ռուսաստանի հիմնը :hands շաաատ լավնա շատ

Ռուֆուս
23.11.2008, 02:25
Զինանշանը չգիտեմ ինչու եք ուզում փոխել, նորմալ գերբա....

Բայց հիմնը անպայման արժի փոխել.... Մանսուրյանի տարբերակն էր ինձ շատ դուր եկել Չարենցի բառերով.... :love

Ափսոս անճաշակները դա չընտրեցին :(

Սամվել
23.11.2008, 02:27
Երազում էի մեր օրհներգը Ռոբերտ Ամիրխանյանի Երազ իմ հայրենիքը լիներ էնել........:( էտ եռգը լսելուց մարմինս փշաքաղվումա:love

+1 :ok

Ahik
23.11.2008, 02:36
Երազում էի մեր օրհներգը Ռոբերտ Ամիրխանյանի Երազ իմ հայրենիքը լիներ էնել........:( էտ եռգը լսելուց մարմինս փշաքաղվումա:love մեր էն մյուս բանակի հիմնելա լավը Մեր սրերը միշտ ամուր են սուր են,այ դա իսկ օրհներգը ահավորա:[ ամաչում եմ որ միտեղ դնում են,իսկ Ռուսաստանի հիմնը :hands շաաատ լավնա շատ

Չանցավ. Ինքը երգը լավնա, բայց հիմնի համար շատ թույլա:8

Ավելացվել է 2 րոպե անց

Զինանշանը չգիտեմ ինչու եք ուզում փոխել, նորմալ գերբա....

Բայց հիմնը անպայման արժի փոխել.... Մանսուրյանի տարբերակն էր ինձ շատ դուր եկել Չարենցի բառերով.... :love

Ափսոս անճաշակները դա չընտրեցին :(

Աջքիս զինանշանիտ ուշադիր երբեք չէս նայել:) Վրեն մենակ իմ ու քո ավատարներն են պակաս:D:D:D

Rammstein
11.01.2009, 20:52
Զինանշանը չգիտեմ ինչու եք ուզում փոխել, նորմալ գերբա....
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մեր այս զինանշանին անվանել է գազանանոց։ Ես նրա հետ համամիտ եմ։

Աջքիս զինանշանիտ ուշադիր երբեք չէս նայել Վրեն մենակ իմ ու քո ավատարներն են պակաս
Ճիշտ ա... :D:D:D

Օրինակ Ռուսաստանի օրհներգը լսում ես, վրետ փշաքաղվումա, հայկականը ոնց որ մանկապարտեզի քայլերգ`

տա-տատա-տա,
տա-տատա-տա,
տա-տատա-տա,
ծափ-ծափ-ծափ,:D:D::[

Համաձայն եմ։:D

«Խեղճ ժողովուրդը չի իմանում ինչ անի, որ էս կրակից դուրս գա, բայց ես գիտեմ` ինչ պետք ա անենք, մենք նախ պետք ա վերացնենք մեր էս լաց ու կոծը, ու էդ պետք ա սկսել հենց հիմնից` «մեր հայրենիք թշվառ անտե՞ր»-ը որըս ա, ընդե էրկու հատ ազատ-անկախ են դրել... թշվառությունը երգից ա փաթում...»։:B
© Վարդան Պետրոսյան («Բենեֆիս» ներկայացումից)

Ես լիովին համաձայն եմ Վարդանին...

Ambrosine
11.01.2009, 21:08
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մեր այս զինանշանին անվանել է գազանանոց։ Ես նրա հետ համամիտ եմ։

բայց զինանշանի վրա հո աղավնի չէր լինելու?:o պիտի խորհրդանշի ուժ, հզորություն, դրա համար էլ <<գազանանոց>> է ու շատ սիրուն

Rammstein
11.01.2009, 23:36
բայց զինանշանի վրա հո աղավնի չէր լինելու?:o պիտի խորհրդանշի ուժ, հզորություն, դրա համար էլ <<գազանանոց>> է ու շատ սիրուն
Բայց ամոթ չլինի հարցնելը` արծիվն ու առյուծը հայերի հետ ի՞նչ կապ ունեն։ Չի կարելի մի կողմ դնել մեր հիմնակա խորհրդանիշերը` Մասիս, խաչ եւ այլն, ու վերցնել ինչ-որ մի գազան, որը ուժ ա խորհրդանշում։ Էլ չասեմ, որ իմ համար հեչ սիրուն չի մեր գերբը, էնքան խառն ա, որ առաջ ես որ նայում էի, չէի հասկանում, թե ըտեղ որն ա առյուծ, որը արծիվ, որը եսիմինչ։

may
11.01.2009, 23:47
Առաջարկում եմ կարդալ զինանշանի ստեղծման պատմությունն այստեղ (http://nationalidea.am/articles.php?id=31&l=A)

REAL_ist
11.01.2009, 23:48
Բայց ամոթ չլինի հարցնելը` արծիվն ու առյուծը հայերի հետ ի՞նչ կապ ունեն։պատմություն ուսումնասիրի կիմանաս…վախտին թագավորություններ ենք ունեցել իրանց խորհրդանիշներով
կոնկրետ ինձ շատ դուրա գալիս մեր զինանշանը, մանավանդ համեմատելով վերը նշված հոդվածով գովաբանվող Սարյանի սովետական տարբերակի հետ, թեկուզև սովետի խորհրդանիշի տեղը արևով

Ambrosine
12.01.2009, 00:25
Ռամշթայն, մեր զինանշանի վրա Արարատը կա ու լինելու է, բայց խաչը այդքան էլ պարտադիր չի: Խաչը մեզ համար սուրբ է 301-ից, բայց մենք պետականություն, թագավորություն ունեցել ենք շատ ավելի վաղուց: Իսկ այս կենդանիները խորհրդանշել են հզորություն: Խաչին, որ նայես, ինքը քեզ չի տրամադրի կռվի, չի տրամադրի պատերազմի: Իսկ երբ նայես արծվին ու առյուծին... ամեն մարտիկ ձգտում է լինել առյուծ ու արծիվ: Մեր Նժդեհն էլ Խուստուփի արծիվն էր, որ թե խաչը ;)

Ռեալիստը ճիշտ ա ասում, մի քիչ պատմություն ուսումնասիրի. ակումբում թեմա էլ կա՝ զինանշանների մասին, եթե կարող եք օգնել ինչ-որ բանով, ուրախ կլինենք /եթե թեման նայեք, կհասկանաք ;)/

Rammstein
12.01.2009, 01:07

Հա մեր զինանշանի վրա Մասիսը կա, բայց էդ չափսի ե՞ն մասիս դնում։:o

Չեմ ասում, թե առյուծն ու արծիվը անկապ են դրել։ Կան խորհրդանշաններ, բայց չէր կարելի դրանք վերցնել, ու անկապ իրար կողք շարել։ Պետք էր հաշվի առնել, թե որը ինչ չափսի են դնում։ Էն հոռադարի Նոյյան տապանի մասին էլ չեմ խոսում Մասիսի վրայի, որը իրականում Մասիսի հետ ոչ մի կապ չունի։

Հետո ի՞նչ անպայման ա զինանշանը տրամադրի կռվի, պատերազմի։ Ընդհակառակը պիտի լինի։ :angry Հերիք չի՞ կռիվ, առանց էդ էլ արդեն կռվարար ազգ ենք դառել... :angry:angry
Ուրեմն ստացվում ա զինանշանը պիտի պատերազմ «քարոզի» հա՞, որը սահմանադրությամբ արգելված ա։ :angry

Ուֆֆֆ, ոնց հեթանոս կար, տենց էլ մնացել ա մեր ազգը...

Ambrosine
12.01.2009, 01:19
:D :D :D
ռազմեռ իմեետ զնչենիյա :hands
Լավ, Ռամշթայն, զինանշանը իրենից ինչ է ենթադրում? գիտես?
առաջ, երբ պատերազմի էին դուրս գալիս, պաստառների վրա գերբը տանում էին, նույնիսկ ամեն տոհմ ուներ իր նշանը
հիմա պատերազմների ժամանակ, ռազմական տեխնիկայի վրա է լինում զինանշանը ու կարիք չկա, որ մեկը պաստառով տանկերի առջևով դրոշ տանի

ու այդ պահին այդ նշանը պետք է հզորություն, ուժ ցույց տա, ոչ թե Հայր մերը լինի գրված: Ինչ կապ ունի հեթանոս լինելը? Պատերազմը ծագում է, երբ մնացած բոլոր միջոցները սպառված են լինում, հեթանոսի խնդիր չկա

է, բռնենք մեր բանակն էլ ցրենք, մեզ հայտարարենք քրիստոնյա ազգ ու վերջ. քանի օր կդիմանաս. պետության հզորության ու գոյության կատեգորիաներից մեկն էլ բանակն է

Rammstein
12.01.2009, 01:38

Բոլորին թվում ա, որ քրիստոնյան թույլ ա, չէ՞...։ Ցավալի ա, որ եհովայի վկաները կարացել են մարդկանց այդ բանը համոզեն... :mda

Ambrosine
12.01.2009, 01:49
Ռամշթայն, քրիստոնեության ու հեթանոսության հարցը չի: Քո մոտեցումը էս հարցին տարօրինակ է: Ռազմի դաշտ դուրս գալուց առաջ հնարավոր է, որ աղոթում են, խաչակնքվում... բայց մարտի մեջ մտնելիս ոգևորություն է պետք, իսկ դու ինքդ Հայր մերը լսելուց կոգևորվես, թե ռազմատենչ ինչ-որ արտահայտություններից?

Իսկ Եհովայի վկաները գոնե իմ պարագայում ընդհանրապես նշանակություն չունեն

Norton
12.01.2009, 01:52
Մեր հիմնը փոխել պետքա էդ միանշանակ, նայց գերը ինձ դուրա գալսի, բավական հաջողվածա:

Rammstein
12.01.2009, 01:59
Ռամշթայն, քրիստոնեության ու հեթանոսության հարցը չի: Քո մոտեցումը էս հարցին տարօրինակ է: Ռազմի դաշտ դուրս գալուց առաջ հնարավոր է, որ աղոթում են, խաչակնքվում... բայց մարտի մեջ մտնելիս ոգևորություն է պետք, իսկ դու ինքդ Հայր մերը լսելուց կոգևորվես, թե ռազմատենչ ինչ-որ արտահայտություններից?

Իսկ Եհովայի վկաները գոնե իմ պարագայում ընդհանրապես նշանակություն չունեն
Մեր գերբից որ հաստատ չեմ ոգեւորվի։ Խաչ տեսնելուց ավելի կոգեւորվեմ։ Սասունցի Դավիթը ի՞նչ էր կապում իր աջ թեւին, հիշում ե՞ս... Խաչ պատերազմին։

Մեր գերբը տեսնելուց իմ մոտ ասոցիացվում ա ինչ-որ նախարար, կամ ինչ-որ պուզատի մարդ, ինքս էլ չգիտեմ, թե ինչի... :lol

Ambrosine
12.01.2009, 02:07
էէէէէէ, Ռամշթայն, Քրիստոնեության շրջանում ա գրվել, դրա համար էլ Խաչ պատերազմի ա, ոչ թե Հուր Պատերազմի: Բայց թուր Կեծակի ա, չէ? ԳՆում է դեպի Վահագնը....

իսկ էդ նախարարների հետ գործ չունես:D
Նույն հաջողությամբ տաքսիների մեջ դրոշ էլ կա, հո վարորդը նախարար չի?

REAL_ist
12.01.2009, 02:07
Հետո ի՞նչ անպայման ա զինանշանը տրամադրի կռվի, պատերազմի։ Ընդհակառակը պիտի լինի։
անունը քեզ բան չի հուշում? ԶԻՆանշան, ոչ թե կրոնանշան, իսկ Սարյանի տարբերակը վաբշե ոնցոր կոլխոզանշան լինի, կարողա զինանշանը սիրենք զմիմյանս պետքա քարոզի?

Բոլորին թվում ա, որ քրիստոնյան թույլ ա, չէ՞...։ Ցավալի ա, որ եհովայի վկաները կարացել են մարդկանց այդ բանը համոզեն...
ինչ եհովայի վկա այ ախպեր:8քրիստոնյան վաբշե ինչ կապ ունի թույլ ու ուժեղի հետ:think

Rammstein
12.01.2009, 15:38
էէէէէէ, Ռամշթայն, Քրիստոնեության շրջանում ա գրվել, դրա համար էլ Խաչ պատերազմի ա, ոչ թե Հուր Պատերազմի: Բայց թուր Կեծակի ա, չէ? ԳՆում է դեպի Վահագնը....

իսկ էդ նախարարների հետ գործ չունես:D
Նույն հաջողությամբ տաքսիների մեջ դրոշ էլ կա, հո վարորդը նախարար չի?

Աստղ ջան, ինչ շրջանում ուզում ա գրված լինի, կորեւորը Խաչ պատերաղմի ա։ Թուր կեծակին ուրիշ ա, արի չխառնենք մեկը մյուսի հետ։ Իսկ թե Վահագնը ինչ կապ ուներ` չհասկացա... :esim

Նորից եմ կրկնում, զինանշանը չպետք ա լինի գրգռող, ճնշող, ինպես մեր զինանշանն է, շատել թե ԶԻՆԱնշան է։

Ճիշտն ասած դրոշ տեսնելուց էլ եմ նման տպավորություն ստանում...:D