PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերը ինտերնետում

emo
02.12.2006, 22:22
Ես կարդացի «Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին » թեման ,այնտեղ հարցե վերաբերվում էր գտնելուն,որը ես էլ եմ համարում իրական, ծանոտանաս ինետում, հետո իրական կյանքում դառնաք ընկերներ ....հնարավոր է

Իմ հարցը միքիչ այլ է և ուզում եմ իմանալ ձեր կարծիքը.
Հնարավոր է սիրել ինտերնետում, այսինքն՝ ծանոտանալ ,ինչ որ ժամանակ ընկերական լինել ու որերից մի որ ասել որ ես քեզ սիրում եմ.
դա իրական է ?
ճիշտ է?
ու ի վերջո դա կլինի իրական սեր?:think
իմ կարղծիքն ասեմ ՝ դա անհանար կարաս ասել , բայց սեր չի լինի, համենայն դեպս ես ետպիսի բան չեմ ասի.

Նորմարդ
02.12.2006, 23:34
emo ջան ամեն ինչ էլ հնարավոր ա մեծ աշխարհ ա մի հատ ինտեռնետ:

Aida
02.12.2006, 23:37
Հնարավոր չի, կարող ես կապվել տվյալ մարդու հետ, բայց սիրել երբեք:

Ուլուանա
03.12.2006, 11:20
Հնարավոր է սիրել ինտերնետում, այսինքն՝ ծանոտանալ ,ինչ որ ժամանակ ընկերական լինել ու որերից մի որ ասել որ ես քեզ սիրում եմ.
դա իրական է ?
ճիշտ է?
ու ի վերջո դա կլինի իրական սեր?:think
իմ կարղծիքն ասեմ ՝ դա անհանար կարաս ասել , բայց սեր չի լինի, համենայն դեպս ես ետպիսի բան չեմ ասի.
Միանգամայն հնարավոր և իրական համարում։ Եվ ասել եմ, և լսել եմ։ :P

emo
03.12.2006, 15:48
Միանգամայն հնարավոր և իրական համարում։ Եվ ասել եմ, և լսել եմ։ :P
Երևի սխալ տվեցի հարցը, ես նկատի չունեմ ինետու լինեք ծանոտ հետո իրական կյանքում հանդիպեք նոր սիրեք, համել հնարավոր ասելը շատ հեշտա, ես էլ կարամ ասել հնարավոր է կյանքը ընդանրապես գոյությոն չունի, հա հնարավորա:
Աստված ամենակարողա ուրեմ ամեն ինչել հնարավորա,եկեք հնարավորը թողենք, ամեն մեկտ մտածեք դուք եք ետ վիճակում :
Ամեն մեկս ունենք մեր սահմնած, երազած, պատկերացրած ... ոնց կուզեք հասկացեք
սերը, ու ետ սիրո համար շատ բաներ են պետք` պայմաններ, ու դրանով ընտրում եք կյանքի ընկեր, ըստեղ կարևորն ենա որ դուք չպետքա նայեք ապագային,այսնքն մտածեք հա եսօր ինետում ասեմ սիրում եմ քեզ, վաղը կհանդիպեմ եթե դուրս չեկավ կասեմ հայող,ետի բացառվումա,մենակ ինետի միջոցովա :
հիմի հարց ` ինետը կարա տա քո բոլոր հարցերի պատասխանը,որ տեսնես բավարարվ ում են արդյոք ձեր երազած ուզած սիրո պայմնները որ դու ասես սիրում եմ քեզ:
կոնկետության համար ասեմ կարճ ժամանակում, ամիսների ընտացքում:
են դեպքոմ երբ մարդուն տարիներա պետք ճանախելու համար, եթե ստացվի...
իմ կաևծիքով ոչ, դա իրական սեր չի լինի, իսկ խոսքը իրականի մասինա:

StrangeLittleGirl
03.12.2006, 15:54
Չգիտեմ, ինձ մոտ երբեք չի եղել այդպիսի բան: Դրա համար չեմ կարող ասել:

Ծով
03.12.2006, 15:58
Եթե մի բան վիրտուալ է, բնական է,որ իրական լինել չի կարող…Բայցևայնպես թե ինչքանով է դա սեր, կարող է ասել միայն նա,ով զգացել է, կամ զգում է…
կամ…ի՞նչ ա նշանակում իսկական սեր…ո՞վ է հորինել այդ հարցը…
սերը բոլորը ճիշտ կարող են զգալ…
Բայց մեկ ճշմարիտ բացատրություն չկա,որտեղ էլ այն լինի, որովհետև շատ են բացատրությունները…մինչև անգամ ձանձրացնելու չափ շաաաաաաաաաաաաատ…

PoeT
03.12.2006, 19:04
Չեմ սիրում, երբ առանց իմանալու, օգտագործում են «երբեք» բառը։

Հիշում եմ մի պատմություն, երբ ինձ հոգեհարազատ երկու անձնավորություն ծանոթացան ինտերնետում, 2 օր շփվելուց հետո, զանգվեցին, ու իրար սեր խոստովանեցին։ Դրանից հետո նրանք հանդիպեցին ու մինչև հիմա միասին են։ Արդեն անցելա 1 տարի։

StrangeLittleGirl
03.12.2006, 20:06

Վահե՛, եթե դա իմ իմացած պատմությունն է, ապա այն մի քիչ ուրիշ կերպ էր: Մի՞թե դու այդ կարծիքին չես:

Arisol
03.12.2006, 20:19
Ինձ հետ նման դեպք պատահել ա, բայց չեմ կարա դա համարեմ իսկական սեր, ավելի շատ դա մոտ էր կապվածությանը: Ինտերնետում շփվում էի մի տղայի հետ, շատ ընդհանուր բաներ ունեինք և այլն: Մոտ կես տարի շփվելուց հետո էդ տղան սիրո խոստովանություն արեց, էդ օրը երկար խոսեցինք, ես երկար մտածեծի այն ամենի մասին, ինչ կար, մինչև իր սիրո խոստովանությունն անելը, մոտ մի ամիս էր, որ ես իր հանդեպ պարզապես ընկերականից ավելի վեր զգացմունքներ ունեի, անըդհատ մտքիս մեջ էր…ու ես էլ խոստովանեցի, որ սիրում եմ իրան: Մեր, այսպես կոչված, ինտերնետային սերը տևեց 2 թե 3 ամիս ու ես եկա Երևան: Մենք հանդիպեցինք, մեկ ու կես ամիս միասին էինք, բայց հասկացանք, որ չենք սիրում իրար ու որոշեցինք մնալ պարզապես ընկերներ: Իհարկե՛, ինտերնետում կարող ես մարդու ներքինը տեսնել (եթե, իհարկե, էդ մարդն անկեղծ ա քեզ հետ), բայց որոշ բաներ մնում են թաքնված… Օրինակ իմ և էդ տղայի մոտ չէր համընկնում էն, որ ես ակտիվ եմ, շատ ակտիվ մարդ եմ, իսկ ինքը շատ հանգիստ ու դա շատ էր խանգարում մեր հարաբերություններին…Ինձ դուր չէր գալիս իր պասսիվությունը, դինջությունը, իսկ իրան էլ՝ իմ ակտիվությունը…
Ինչ վերաբերում ա սիրոն ինտերնետով… Չգիտեմ… Եթե իմ մոտ չի ստացվել, ապա չի բացառվում, որ ուրիշների մոտ դա հնարավոր ա…

Ուլուանա
03.12.2006, 20:37
Երևի սխալ տվեցի հարցը, ես նկատի չունեմ ինետու լինեք ծանոտ հետո իրական կյանքում հանդիպեք նոր սիրեք, համել հնարավոր ասելը շատ հեշտա, ես էլ կարամ ասել հնարավոր է կյանքը ընդանրապես գոյությոն չունի, հա հնարավորա:
Աստված ամենակարողա ուրեմ ամեն ինչել հնարավորա,եկեք հնարավորը թողենք, ամեն մեկտ մտածեք դուք եք ետ վիճակում:
Emo, չեմ կարծում, թե հարցը սխալ էիր տվել, ես էլ ճիշտ էի հասկացել ու հենց քո տված հարցին էլ պատասխանել եմ։ ;)

Ամեն մեկս ունենք մեր սահմնած, երազած, պատկերացրած ... ոնց կուզեք հասկացեք սերը, ու ետ սիրո համար շատ բաներ են պետք` պայմաններ, ու դրանով ընտրում եք կյանքի ընկեր, ըստեղ կարևորն ենա որ դուք չպետքա նայեք ապագային,այսնքն մտածեք հա եսօր ինետում ասեմ սիրում եմ քեզ, վաղը կհանդիպեմ եթե դուրս չեկավ կասեմ հայող,ետի բացառվումա,մենակ ինետի միջոցովա:
Եթե ասում եմ՝ հնարավոր է, դա չի նշանակում, որ ինտերնետով իրար սեր խոստովանած մարդիկ անպատասխանատվությամբ են վերաբերվում այդ հարցին և, ինչպես դու ես ասում, այսօր կարող են ասել՝ ես քեզ սիրում եմ, հաջորդ օրը հանդիպել ու դուրը չգալու դեպքում ասել՝ հաջող։ Համաձայն եմ, որ այդպիսի դեպքեր էլ շատ կլինեն, դա լրիվ բնական է, բայց հակառակն էլ չի բացառվում, և այդպիսի դեպքեր կան, եղել են ու կլինեն։

հիմի հարց` ինետը կարա տա քո բոլոր հարցերի պատասխանը,որ տեսնես բավարարվ ում են արդյոք ձեր երազած ուզած սիրո պայմնները որ դու ասես սիրում եմ քեզ:
Կարծում եմ՝ դա կախված է կոնկրետ մարդկանցից, նրանց՝ իրենց և միմյանց բացահայտելու ցանկության աստիճանից ու կարողությունից։ Իրար հետ միանգամայն անկեղծ լինելու դեպքում դա հնարավոր է։

կոնկետության համար ասեմ կարճ ժամանակում, ամիսների ընտացքում:
են դեպքոմ երբ մարդուն տարիներա պետք ճանախելու համար, եթե ստացվի...
իմ կաևծիքով ոչ, դա իրական սեր չի լինի, իսկ խոսքը իրականի մասինա:
Այո, թեկուզ ամիսների ընթացքում։ Շատ բան կախված է տվյալ մարդկանց շփման ինտենսիվությունից և վերևում արդեն նշածս գործոններից։
Բացի դրանից, պետք է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. շատ մարդիկ վիրտուալ հաղորդակցության ժամանակ ավելի լավ են կարողանում իրենց բացահայտել, ավելի ազատ ու անկաշկանդ են լինում, և դա հաճախ օգնում է ավելի արագ իրար ճանաչելուն ու մտերմանալուն։ Սա արդեն ոչ միայն վիրտուալ սիրոն է վերաբերում, այլ առհասարակ վիրտուալ շփմանը, թեկուզ ուղղակի ընկերներ ձեռք բերելու և նրանց հետ շփվելու հարցում։

Ավելացվել է 6 րոպե անց

Վահե՛, եթե դա իմ իմացած պատմությունն է, ապա այն մի քիչ ուրիշ կերպ էր: Մի՞թե դու այդ կարծիքին չես:
Աչքիս ես էլ գիտեմ էդ պատմությունը, բայց որքան ես գիտեմ, հենց Poet-ի պատմածի պես է, դե, մանրամասներն ուղղակի չի գրել։ Այդ պատմությունն իրոք զարմանալի է, որովհետև որքան գիտեմ, վիրտուալ շփումը չափազանց կարճ է եղել։ Խոստովանում եմ, որ անձամբ ես դժվար թե կարողանայի այդքան կարճ ժամանակում սիրահարվել և սեր խոստովանել։ Մի խոսքով, կյանքում ամեն ինչ էլ լինում է։ Նույնիսկ ամենաանհավանական ու անիրական թվացող բաները, որ այսօր ձեզ զարմացնում են և նույնիսկ անհեթեթ ու ծիծաղելի են թվում, վաղը կարող են հենց ձեզ հետ պատահել և ամենևին էլ անհեթեթ չթվալ, այնպես որ, երբեք մի ասեք երբեք։ ;)

StrangeLittleGirl
03.12.2006, 20:52
Աչքիս ես էլ գիտեմ էդ պատմությունը, բայց որքան ես գիտեմ, հենց Poet-ի պատմածի պես է, դե, մանրամասներն ուղղակի չի գրել։ Այդ պատմությունն իրոք զարմանալի է, որովհետև որքան գիտեմ, վիրտուալ շփումը չափազանց կարճ է եղել։ Խոստովանում եմ, որ անձամբ ես դժվար թե կարողանայի այդքան կարճ ժամանակում սիրահարվել և սեր խոստովանել։
Առաջին հայացքից է միայն այդպես թվում: Իրականում կան այնպիսի մանրամասներ, որ ոչ բոլորին են հայտնի: Բայց չեմ կարծում, թե Վահեն չգիտի դրանք:

Ուլուանա
03.12.2006, 21:10
Առաջին հայացքից է միայն այդպես թվում: Իրականում կան այնպիսի մանրամասներ, որ ոչ բոլորին են հայտնի: Բայց չեմ կարծում, թե Վահեն չգիտի դրանք:
Չգիտեմ, ուղղակի ինձ գլխավոր հերոսն է անձամբ պատմել ու, մեղմ ասած, ոչ թռուցիկ կերպով։ :) Բայց դե, ամեն դեպքում, կարծում եմ, որ բոլոր մանրամասները, բացի այդ երկուսից, ոչ ոք էլ չի կարող իմանալ, և պարտադիր էլ չի։ :)

StrangeLittleGirl
03.12.2006, 22:29
Ես պատմության ամբողջ ընթացքին եմ ականատես եղել, նույնիսկ համարյա գրազ էի գալիս, դրա համար եմ ասում :D

Arisol
03.12.2006, 22:34
Ուզում եմ ավելացնել նաև այն, որ վիրտուալ շփման ժամանակ մենք կամա թե ակամա մեր ուղեղում ստեղծում ենք տվյալ մարդուն, ում հետ որ շփվում ենք, հորինում ենք որոշ բաներ ու ռեալում հանդիպելուց հետո, երբ մեր ստեղծած օբյեկտը չի համապատասխանում իրականության հետ մենք մի փոքր հիասթափություն ենք ապրում ու կարող ա էդ մարդը մեր ստեղծածի լրիվ հակապատկերը լինի …

emo
04.12.2006, 14:43

Համամիտ եմ ու ասեմ դա շատ վտանգավոր բանա, որովհետև ասենք եթե ետ մարդուն դու հանդիպեիր իրականում, մի գուցե սիրեիր նրան հենց ետպիսին ու շատել երջանիկ լինեիր, իսկ երբ դու ես ստեղծում նրան քո մեջ ու նրան ավելացնում ես նաև քո երազած ուզած ... չգիտեմ, մարդուն հետո դրանից հրաժարվելը ու վերադառնալը իրականություն շատ դժվար կլինի կամել չի լինի:
Ետպիսի շփման մեջ դրանից խուսափելու համար մեծ դերա խաղում անկեղծությունը:

Ուլուանա
04.12.2006, 15:02

Համաձայն եմ, դրա համար էլ այդպիսի հարաբերությունների մեջ մտնողը պետք է վստահ լինի, որ ինքն ի վիճակի է մինչև վերջ անկեղծ լինել դիմացինի հետ ու նաև դիմացինին անկեծության մղել։ ;)

emo
04.12.2006, 15:03
ի՞նչ ա նշանակում իսկական սեր…ո՞վ է հորինել այդ հարցը…

Ինչ որ կոնկրետ սահմանում չկա, որ ենթարկվենք դրան,ես ասեցի որ մենք ինքներս ենք սարքում ետ սեր կոչվածը ու չափանիշները մենք ենք որոշում, հարցը վերաբերվումա դրան,չնայած երևի կա միմիմալը ,:think չեմ կարող ասել...

ՈՒ ստեղ մի բանել կա, ասածիս համաձայն ինչ որ մեկի ստեղծածը իմ ստեղծած սիրուց տարբերա ու կարողա շատ տարբերա, ասենք մեկը իր սիրո համար շատ քիչ պայմաններա դնում ու ետ դեպքում ինետը շատ լավ կարող է բավարարել իրան հետաքրքրող հարցերին, իսկ ես շատ եմ դրել պայմաններ ու ինետը պարզապես չի կարող տալ ետ հարցերին պատասխաններ: Իմ անձնական կարծիքով ինչքան քիչ հարցեր ,հետոն ավելի դժվարա լինելու, բայց դա չի նշանակում,որ հենց սկզբից ամեն ինչ պետքա իմանաս դիմացինի մասին,ետ արդեն անհետաքրքիր կլինի:Հարցը շատ անձնականա, ոչ թե գլոբալ ինչոր սիրու մասինա:

Ուլուանա
04.12.2006, 15:12

Բայց կարող է մարդը սիրո համար լավ էլ շատ պայմաններ դնի, ուղղակի ինքը կարողանա իր պայմաններին բավարարող ու իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ։ Եվ եթե, ասենք, դու չես կարողանում կամ կարողացել ինտերնետի միջոցով ստանալ քո ասած այդ բոլոր հարցերի պատասպանները, դա ամենևին չի նշանակում, որ ոչ ոք չի կարող։

Բացի դրանից, եկեք համաձայնենք, որ իրական շփման ժամանակ էլ շատ դժվար է մարդուն միանգամից բացահայտելը։ Այնպես որ, նույն դժվարություններն ու խնդիրները կարող են առաջանալ նաև իրական շփման դեպքում։ Այո, նույնիսկ մարդուն իրականում նրան ոչ բնորոշ հատկանիշներ վերագրելը շատ տարածված երևույթ է նաև ռեալում, ուղղակի վիրտուալում դրա հավանականությունը հասկանալի պատճառներով ավելի մեծ է։ Բայց, միևնույն է, երկկրողմանի ցանկության դեպքում հնարավոր է դրանցից խուսափել, չեմ ասում, թե հարյուր տոկոսով, բայց 99 տոկոսով հնարավոր է, իմ կարծիքով։

emo
04.12.2006, 15:32

Հասկանում եմ թե ինչես ուզում ասել, համամիտ եմ քո հետ են բանում ,որ անհնարին բան չկա ու կարողա լինի:Հասկանում ես, ես հնարաորի մասին չեմ խոսում այլ ետ հնարաորի բարդության,թե ինչքն բարդ պրոցեսա դա: Չնայած դժվար հարցա ու միանշանակ պատասխան չի լինի,բայց հետաքրքրությունել տարբեր կարծիքների մեջա:

Բայց կարող է մարդը սիրո համար լավ էլ շատ պայմաններ դնի, ուղղակի ինքը կարողանա իր պայմաններին բավարարող ու իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ։ Եվ եթե, ասենք, դու չես կարողանում կամ կարողացել ինտերնետի միջոցով ստանալ քո ասած այդ բոլոր հարցերի պատասպանները, դա ամենևին չի նշանակում, որ ոչ ոք չի կարող։

Աղջիկը կարողա կարողանա , բայց տղան .....

Ուլուանա
04.12.2006, 15:49
Հասկանում եմ թե ինչես ուզում ասել, համամիտ եմ քո հետ են բանում ,որ անհնարին բան չկա ու կարողա լինի:Հասկանում ես, ես հնարաորի մասին չեմ խոսում այլ ետ հնարաորի բարդության,թե ինչքն բարդ պրոցեսա դա:
Դե, եթե բարդությունը նկատի ունես, ապա լրիվ համաձայն եմ քեզ հետ, իրոք շատ բարդ է։ Ընդունում եմ, որ հիասթափությունների ու թյուրիմացությունների վտանգը շատ մեծ է իսկապես, բայցևայնպես, ինչպես տեսնում ես, շատ մարդիկ դրա պատճառով չեն խուսափում այդպիսի հարաբերություններից։ Եվ հետո, նորից եմ ասում, եթե մարդիկ (երկուսն էլ) անկեղծորեն ջանում են, որ դիմացինը իրենց առավելագույնս ճանաչի, այսինքն՝ ոչ թե տեսնի իրենց միայն արժանիքներն ու հիանա դրանցով, այլ ճանաչի իրենց այնպիսին, ինչպիսին որ կան իրականում՝ իրենց բոլոր թերություններով ու արժանիքներով, ապա դա միանգամայն հնարավոր է, ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ երևի քչերն են պատրաստ ցույց տալ իրենց ոչ միայն արժանիքները, այլև թերությունները, որտեղից էլ սկսվում է դիմացինի կողմից անիրական կերպարի ստեղծումն ու զարգացումը, և այդ դեպքում ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ հետևանքը հաճախ լինում է դառը հիասթափությունը... :think

Ավելացվել է 4 րոպե անց

Բայց կարող է մարդը սիրո համար լավ էլ շատ պայմաններ դնի, ուղղակի ինքը կարողանա իր պայմաններին բավարարող ու իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ։ Եվ եթե, ասենք, դու չես կարողանում կամ կարողացել ինտերնետի միջոցով ստանալ քո ասած այդ բոլոր հարցերի պատասխանները, դա ամենևին չի նշանակում, որ ոչ ոք չի կարող։

Աղջիկը կարողա կարողանա , բայց տղան .....
Իսկ, քո կարծիքով, այդ հարցում աղջկա հնարավորություններն ինչո՞վ են ավելի մեծ։ :o

emo
04.12.2006, 15:57
Իսկ, քո կարծիքով, այդ հարցում աղջկա հնարավորություններն ինչո՞վ են ավելի մեծ։ :o

Ինձ թվումա նրանով,որ աղջիկ ավելի լավ կարա համոզի տղայից, ինչ որ բան իմանալու, հարցնելու... երևի տղան ավելի շատա աշխատում պատասխանել աղջկա հարցերին,մանավանդ են դեպքում, երբ աղջիկնա քիչ խոսում:Անձնական կարծիքսա չգիտեմ մի գուցե սխալ եմ:8
Ամեն դեպքում կախվածա անհատից ու իմ դեպքում երևի միքիչ ըտենցա բայց ոչ երկար ժամանակ, չնմանվի ելի հարցազրույցի:D

Գոռ Ջան - Հայ
04.12.2006, 17:14
Ինտերնետում ինտերնետի հանդեպ սիրուց բացի այլ սեր լինել չի կարող:P

Լիլիթ10
04.12.2006, 17:25
:hands ինչպես ասել է խփոն, հնարավոր չէ::B

Angelina
04.12.2006, 17:53
Լինում են դեպքեր, երբ սերը ինտերնետում վերածվում է՝ սերը իրականությունում, եթե իհարկե դա ցանկանում են երկուսն էլ:

emo
04.12.2006, 18:01
Լինում են դեպքեր, երբ սերը ինտերնետում վերածվում է՝ սերը իրականությունում, եթե իհարկե դա ցանկանում են երկուսն էլ:

Իսկ մի գուցե ինտերնետում սեր չեր, այլ ուղակի բառեր,իսկ հետո վերածվեց սիրո,դրա մասին չես մտածել,
մի գուցե հույսը դրել են հետոի վրա ու հենց հետոն լավ եկավ, բախտները բերեց ու լավ եղակ,բայց բախտը շատ հազվադեպա բերում չէ:

Բայց լավ ասացիր ՝ «...եթե իհարկե դա ցանկանում են երկուսն էլ»

Angelina
05.12.2006, 10:48

Քեզ հետ համաձայն եմ:

Cleopatra
06.12.2006, 00:09
Իմ կարծիքով ինտերնետում սեր են փնտրում այն մարդիկ, որոնք իրենց առօրյա կյանքում բարդույթներ ունեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփան մեջ!!:kiss

Երվանդ
07.12.2006, 16:59
Իմ կարծիքով ինտերնետում սեր են փնտրում այն մարդիկ, որոնք իրենց առօրյա կյանքում բարդույթներ ունեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփան մեջ!!:kiss
Համաձայն եմ բայց որոշ վերապահումներով, կարողա կյանքում շատ լավել շփումը հակառակ սեռի հետ ստացվումա, ու շատ են էտ հակառակ սեռի ներկայացուցիչները, բայց դու արի ու տես համառորեն ոչ մեկին չես սիրահարվում:) էտ դեպքում իհարկե կուզենաս լայնացնես ծանոթներիտ շրջանակը , իսկ ինտերնետը էտ շատացնելու ձևերից մեկնա:

Naira
04.03.2008, 03:15
ES KARCUM EM AMEN INCH EL HNARAVOR E CHNAYAC ASUM EN <<EBEQ MI ASA ERBEQ>> SAKAYN ES INQS, ERBEQ CHEM SIRAHARVI U HETAGAYUM SIRI INTERNETOV.CHGITM HNARAVOR E VOMANQ DEM KLINEN INDZ ,SAKAYN AVELI KOGMNAKIC EM IRAKAN REAL KYANQUM <<QAGCR SIRUN>>....:)INTERNET@ ZUT PETQ E OGTAGORCEL INFOMACYA STANALU HAMAR INCHI CHE NAYEV ESPES SHPUMNERI HAMAR QANI VOR INCHQAN MARDKANC HET SHPVUM ES ENQAN NOR BANER ES BACAHAYTUM QO HAMAR........ BAYC SER.......................ENQAN EL HAMAMIT CHEM

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես.
1. Ֆորումում չեն ողջունվում լրիվ մեծատառերով կատարված գրառումները:
2. ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)