PDA

Դիտել ողջ տարբերակը : Պահանջվում է մատուցող...



ministr
20.11.2008, 18:10
Job Details
Title: Waiter/Waitress
Location: Yerevan
Duration: Long-term, after probation
Description:

Ուրախ ռեստորանային համալիրին անհրաժեշտ են երիտասարդ, ուրախ, զվարթ, կյանքից գոհ և երջանիկ, սպասարկման բարձր մակարդակով, ժպտերես, անձնական վատ տրամադրությունը հաճախորդների վրա չփոխանցող աղջիկներ կամ տղաներ` մատուցող աշխատելու համար:
Responsibilities:

- Սրտանց ուրախանալ` հաճախորդներին տեսնելով:
- Ուրախ ժպիտով դիմավորել, տեղավորել և սպասարկել հաճախորդներին:
- Անգիր գիտենալ ռեստորանի ճաշացանկը` հաճախորդներին խորհուրդներ տալու համար:
- Արագ, ճարպիկ, ուշադիր, և անընդհատ հետևել հաճախորդների սեղանի վիճակին և Ջեյմս Բոնդի նման արագ արձագանքել հաճախորդների պահանջներին:
Required Qualification:

- Կայծակի պես արագաշարժ:
- Լեռնային գետակի նման ուրախ և կարկաչուն:
- Արևի պես պայծառ և շողշողուն ժպիտով:
- Եղեգի նման ճկուն` ցանկացած տեսակի հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելու համար:
- Մարկոս Ավրելիոսի նման ճարտար լեզվով:
- Շվեյցարական ժամացույցի պես ճշտապահ:
- Մաքրասեր և կոկիկ:
- "Արարատ 73"-ի նման թիմային աշխատանք սիրող և հարգող:
- Մի բանը մի անգամից հասկացող:
Salary: Please login to view Salary.
Opening Date: 11/19/2008
Dead Line: 12/19/2008
Application Procedures:

Please login to view Application Procedures.
About Company
Name: Don Quixote
Description:

Don Quixote is a restaurant serving traditional Armenian and European cuisine.
Current Openings: 1 openings (See all).


Վերցված է career.am կայքից :hands

Annushka
20.11.2008, 18:13
Լուրջ ես գրե՞լ :o:o Հենց այսպես էլ գրած ա սայթու՞մ: Այ քեզ բան... լրիվ են գժվել, ազնիվ խոսք:D:D:D Նու դա ..... դոժիլի:D

ministr
20.11.2008, 18:17
Լրիվ լուրջ: Սա էլ հղումը http://www.career.am/Job.aspx?JobID=861 ուղղակի այս պահին կայքը ոնց որ թե չի աշխատում:

Երկնային
20.11.2008, 18:17
մահ ա… :D

ministr
20.11.2008, 18:17
Բայց համաձայնեք, որ նման մատուցողը իսկական գանձ կլիներ համ հաճախորդների համար համ էլ ռեստորանի տերերի :)

Երկնային
20.11.2008, 18:22
Բայց համաձայնեք, որ նման մատուցողը իսկական գանձ կլիներ համ հաճախորդների համար համ էլ ռեստորանի տերերի :)
իսկ տենց հավաքարար չեն ուզու՞մ… :D

Լուսաբեր
20.11.2008, 20:12
Բայց կան էտպիսինները??? :o

*e}|{uka*
20.11.2008, 21:39
Բայց կան էտպիսինները??? :o

Կան, կա՜, մի անգամ նման մատուցողի նման հատկանիշներով տեսել եմ, մինչև բերանդ բացում էիր, որ ասես ինչ ես ուզում ինքը ասում էր, մեկ էլ տեսնում էիր չկա, տաս վայրկյան հետո պատվերը սեղանին էր :D լուրջ եմ ասում, անունը պուլիմյոտ էինք դրել :)

ministr
20.11.2008, 21:55
Համեմատաբար արագ ու նորմալ Մեղեդիում էին սպասարկում

Ուլուանա
20.11.2008, 22:30
Վերջն ա։ :D
Հատկապես էս մասը.

- Լեռնային գետակի նման ուրախ և կարկաչուն:
Հեչ տեսե՞լ եք կարկաչող մատուցողուհի։ :}

Sunny Stream
20.11.2008, 23:45
:D հա, դե հումորով մարդիկ են, իրենց պես մեկին են փնտրում, եթե մեկն էս հայտարարությանը արձագանքի, ուրեմն հաստատ իրար հետ լեզու կգտնեն :)


Կան, կա՜, մի անգամ նման մատուցողի նման հատկանիշներով տեսել եմ, մինչև բերանդ բացում էիր, որ ասես ինչ ես ուզում ինքը ասում էր, մեկ էլ տեսնում էիր չկա, տաս վայրկյան հետո պատվերը սեղանին էր :D լուրջ եմ ասում, անունը պուլիմյոտ էինք դրել :)
պա~հ, Երևանում չլսված բան է... :o էդ որտեղ? :B