PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի առաջնություն ակումբում

Էջեր : [1] 2

Սամվել
19.11.2008, 23:40
Արա դե լավն են էլի մերոնք... Հավեսս եկավ.. չբռնե՞նք մի հատ ֆոռումով առաջնություն կազմակերպենք... Կարանք դաժը օնլայն խաղանք.. մնացածն էլ հետևեն խաղերին.. կարծում եմ հետաքրքիր կլինի.. ո՞վ կուզի :think

Մոդերատորական: Թեման առանձնացվել է Շախմատի համաշխարհային օլիմպիադա (http://www.akumb.am/showthread.php?t=37493) թեմայից:

Երվանդ
19.11.2008, 23:48
Ուռա ուռա ուռա:hands:hands:hands, Սամ առաջարկդ շատ լավնա C++:ok:D

Ավելացվել է 1 րոպե անց
Աաաաա էսի ինչ ուրախ եմ, ոնց որ գալանդսկի ուռած լինեմ մի միլիոն դոլար փող գտած, ու առաջարկություն արած ու «հա» լսած:hands:hands:D:D

ars83
19.11.2008, 23:55
ո՞վ կուզի :think
ե՛ս :hands (երկու ձեռքով կողմ եմ)

քաղաքացի
20.11.2008, 00:05
Կարելի ա… ես մի հատ սայթ գիտեմ՝ http://www.chesscube.com, եթե ուրիշ ավելի լավը գիտեք ասեք: :ok

Սամվել
20.11.2008, 00:06
Դե ուրեմն..

1. Ես
2. Երո
3. Արս83

Դավայ Ժողովուրդ գրանցվեք մինչև ուրբաթ որ թայմ քոնթրոլ բան ման որոշենք :hands

Ավելացվել է 1 րոպե անց
Էտ մեկին ծանոթ չեմ..

Ես էլ Գամբլերը գիտեմ.. լավը էնա որ ընդեղ խաղերին հետևելելա լինում..

Էս սայտում լինումա՞

www.gambler.ru

Ռեդ
20.11.2008, 00:08

4. ես :)

ars83
20.11.2008, 00:10
Կարելի ա… ես մի հատ սայթ գիտեմ՝ http://www.chesscube.com, եթե ուրիշ ավելի լավը գիտեք ասեք: :ok

Ես www.gameknot.com-ում եմ գրանցված, բայց թայմ-քոնթրոլը մի քայլին 3 օրից պակաս չի լինում (եթե տուրնիր չի, տուրնիրում 2-ա)

chesscube-ում գրանցվեցի, ars83

Սամվել
20.11.2008, 00:12
Ես www.gameknot.com-ում եմ գրանցված, բայց թայմ-քոնթրոլը մի քայլին 3 օրից պակաս չի լինում (եթե տուրնիր չի, տուրնիրում 2-ա)

չէ ես Ռեալ թայմ եմ ուզում.. էտ նամակագրականից նեռվայնանում մի..
Մի ժամանակ Ռենձյու էի տենց խաղում.. էն էլ նեռվերս չհերիքեցին բաց թողեցի կեսից..

գամբլերում կարծեմ նորմալա էտ պահեը մի 5 րոպեից մի քանի ժամ լինումա դնել..

Կարծում եմ 2 ժամը նորմալա.. :think մարդա էլի.. +5վրկ քայլին..

քաղաքացի
20.11.2008, 00:13
Իմ ասածը շատ էլ լավն ա, բոլոր առումներով: Միայն պետք է վերջին Ֆլեշը ունենալ: ;)

Սամվել
20.11.2008, 00:14
Իմ ասածը շատ էլ լավն ա, բոլոր առումներով: Միայն պետք է վերջին Ֆլեշը ունենալ: ;)

Սաս խաղը Նայել լինումա՞..ամենակարևորը էտա.. ու ոնց որ տենց բան չտեսա ընդեղ..

Չնայած մանրամասն չեմ նայել :think

Ուրվական
20.11.2008, 00:15
Իմ ասածը շատ էլ լավն ա, բոլոր առումներով: Միայն պետք է վերջին Ֆլեշը ունենալ: ;)

Ես լինուքսի տակից եմ խաղալու, դժվար ունենամ:
Ժողովուրդ, իսկ եթե ռեալ խաղանք, ասենք մի տեղ պայմանավորվում ենք, հանդիպում, ամեն մեկս շախմատով գալիս ա, ու խաղում ենք, ինչ կասեք:think

ars83
20.11.2008, 00:16
Իմ ասածը շատ էլ լավն ա, բոլոր առումներով: Միայն պետք է վերջին Ֆլեշը ունենալ: ;)

Ես էլ եմ կարծում, որ լավնա։ Մի գլուխ room-եր կամ, բայց հայկական չկա։ Եկեք Armenian room սարքենք, մեջը խաղանք

Սամվել
20.11.2008, 00:16
Ես լինուքսի տակից եմ խաղալու, դժվար ունենամ:
Ժողովուրդ, իսկ եթե ռեալ խաղանք, ասենք մի տեղ պայմանավորվում ենք, հանդիպում, ամեն մեկս շախմատով գալիս ա, ու խաղում ենք, ինչ կասեք:think

Տենց մի քիչ դժվարա.. Նախ և առաջ բոլորին հարմարացնելու պահը..

Գամբլերը կարծեմ JAVAյով գրած բանա.. JAVAն Լինուքսի վրա նստումա չէ՞

քաղաքացի
20.11.2008, 00:18
Տենց մի քիչ դժվարա.. Նախ և առաջ բոլորին հարմարացնելու պահը..

Գամբլերը կարծեմ JAVAյով գրած բանա.. JAVAն Լինուքսի վրա նստումա չէ՞
Ֆլեշն էլ ա լինում նստացնել :8

ars83
20.11.2008, 00:18
Ես լինուքսի տակից եմ խաղալու, դժվար ունենամ:

Ես էլ եմ լինուքսի տակից խաղում, RHEL5-kernel compatible, նորմալ բացումա, փորձի՛ր։

Ժողովուրդ, իսկ եթե ռեալ խաղանք, ասենք մի տեղ պայմանավորվում ենք, հանդիպում, ամեն մեկս շախմատով գալիս ա, ու խաղում ենք, ինչ կասեք:think
Ես հիմա Հայաստանում չեմ ու մինչև դեկտեմբերի 21-ը չեմ լինելու, եթե ռեալ խաղաք էդ ընթացքում, ես՝ պաս։ :(

Ուրվական
20.11.2008, 00:21
Ամբողջ հարցը էն ա, որ ես ռութ չեմ իմ կոմպի համար:(, իսկ ջավա ընդհանրապես նստցրած չի: Ամեն դեպքում, հույս ունեմ որ օպերայով կխաղամ, նենց որ, ինձ էլ գրեք:
Լավ, ժողովուրդ, էս անգամ վիրտուալ, բայց ռեալն ուժի մեջ ա մնում, Սամս, կայֆ գաղափար ա:hands, ոնց մտքովս չէր անցել:

Ռեդ
20.11.2008, 00:22
Ժող անպայման պիտի կայք լինի՞ :think
Չենք կարա՞, ասենք, ծրագրով խաղալ :think

Սամվել
20.11.2008, 00:25
Ժող անպայման պիտի կայք լինի՞ :think
Չենք կարա՞, ասենք, ծրագրով խաղալ :think

Դե կարանք... Իրականում Գամբլերը որ ասում էի հեցն ծրագրովա.. բայց դե սենց պահ էլ կա.. անպայման հո չի բոլորս նույն բանով խաղանք.. կարևորը որ 2 խաղացողից բացի մի հատ դիտորդ լինի..

Մեկ էլ առաջարկում եմ խաղերը Սեյվ անենք.. այսիքն գրենք էլի.. կամ էլ տենց սայտ կա՞ որ սեյվա անում.. հետո իրար հետ կվերլուծենք :oy

Ռեդ
20.11.2008, 00:26

Սեյվը չգիտեմ, իսկ Yahoo-ի չեսը ո՞նց ա

քաղաքացի
20.11.2008, 00:28
Առաջարկում եմ online chess գրենք :hands

Սամվել
20.11.2008, 00:28
Սեյվը չգիտեմ, իսկ Yahoo-ի չեսը ո՞նց ա

Չգիտեմ չեմ փորձել..
Բայց կարևորը դիտելու հնարավորություն լինի..

Ունե՞ն էտ ձեր ասածները տենց բան..
Էն Սասի ասածի մեջ չեմ գտնում :think:(

Ավելացվել է 39 վայրկյան անց

Առաջարկում եմ online chess գրենք :hands

Դու մինչև գրես. մենք արդեն պրծած կլինենք ;) .. ;)

Ռեդ
20.11.2008, 00:31
Չգիտեմ չեմ փորձել..
Բայց կարևորը դիտելու հնարավորություն լինի..

Ես ինչքանով գիտեմ դիտել լինում ա :hands ;)

քաղաքացի
20.11.2008, 00:32
Որոշեք պրծնեք ինձ pm գրեք: Մերսի:

Kurilshik
20.11.2008, 00:34
Բարև Ձեզ, առաջարկությունը հետաքրքիր է, կարելի է փորձել .,
ես էլ կայք գիտեմ
www.bereg.ru

Ռեդ
20.11.2008, 00:35
Եթե ինչ-որ մեկը ժամանակ ունի խնդրում եմ նայեք հնարավոր տարբերակները ;)

Սամվել
20.11.2008, 00:51
Բարև Ձեզ, առաջարկությունը հետաքրքիր է, կարելի է փորձել .,
ես էլ կայք գիտեմ
www.bereg.ru

Հարմար էր :)

Բայց Ընդեղ Ռեգ լինելը ոնցա անվճարա՞ :think

Chuk
20.11.2008, 01:00
Իսկ եթե ես ձեզ առաջարկեմ օրինակ http://www.akumb.am/chess հասցե՞ն :think
Բայց մի քանի օր պետք կլինի:

Ռեդ
20.11.2008, 01:03
Իսկ եթե ես ձեզ առաջարկեմ օրինակ http://www.akumb.am/chess հասցե՞ն :think
Բայց մի քանի օր պետք կլինի:
Եթե ակումբում եղավ ավելի լավ :)

Սամվել
20.11.2008, 01:07
Իսկ եթե ես ձեզ առաջարկեմ օրինակ http://www.akumb.am/chess հասցե՞ն :think
Բայց մի քանի օր պետք կլինի:

Շատ լավ կլինի.. բայց պետքա Նաև Արտասահմանյան հոստինգի վրա տեղադրել.. :think
Մեկ էլ սենց մի հարց.. Հնարավորա Սինխռոնիզացիայի խնդիր լինի :think թե՞ տենց բան 1000ից մեկա լինում..

Մեկ էլ տենց ոնց որ ԱՄ զոնայից օգտվողների համար էլ կլինի հա՞ :think

Մի 2 խնդրանք էլի
1. Խաղերը Դիտելու հնարավորություն ունենան...
2. Եթե հնարավոր է Սեյվ անելու հնարավորություն.. բայց դե եթե չլինի էլ ոչինչ :think

Chuk
20.11.2008, 01:08

Կուսումնասիրեմ տարբեր տարբերակներ, հասանելի սքրիպտներ ու կասեմ :)

Morpheus_NS
20.11.2008, 01:26
Լավ բան եք մտածել:
+1

Վարպետ
20.11.2008, 05:21
+1, բայց ռեալ տախտակ եմ ուզում :oy

Բարեկամ
20.11.2008, 05:27
Ինձ էլ գրանցեք, եթե օնլայն եք խաղալու:

Լեռնցի
20.11.2008, 09:11
Լավ եք մտածել, ես էլ կխաղամ եթե հարմարացնեմ, ուղղակի տնից չեմ մտնում: Համենայն դեպս երևի +1, կհետևեմ Ձեր պայմանավորվածություններին:

Yellow Raven
20.11.2008, 16:30
Չնայած էդքան էլ լավ չեմ շախմատից,բայց ես էլ կմասնակցեմ:)
+1

Արիացի
20.11.2008, 16:59
+1
Հիանալի գաղափար ա: Եթե օնլայն ա ես էլ եմ խաղում:

Belle
20.11.2008, 19:03
շատ հետաքրքրի կլինի նայելը :)
մյուս առաջնությանը ես էլ կմասնակցեմ :hands

Yevuk
21.11.2008, 20:17
Երեխեք, ես ել եմ ուզում խաղալ, եթե կարելիա, բայց ձեր խոսակցությունից բան չհասկացա, ինձ կարող եք, չէ բացատրել թե ուր պետքա մտնեմ և այլն......

Սամվել
21.11.2008, 23:17
Սպասենք Չուկին... :)

ars83
05.12.2008, 19:34
Ի՞նչ եղավ մեր տուրնիրը: Խաղալո՞ւ ենք: :think

Ուրվական
05.12.2008, 19:47
Ի՞նչ եղավ մեր տուրնիրը: Խաղալո՞ւ ենք: :think

Մշակման փուլում է մեր շախմատը: Հենց վերջացնենք, բոլորին կասենք: Շատ հետաքրքիր է լինելու:

Սամվել
05.12.2008, 23:39
Ի՞նչ եղավ մեր տուրնիրը: Խաղալո՞ւ ենք: :think

Հարգելի պատճառով մի քիչ հետաձգվումա :oy

Ռեդ
05.12.2008, 23:41
Հարգելի պատճառով մի քիչ հետաձգվումա :oy
Ժող իսկ Սկայպի շախմատը փորձած կա՞ք

Երկնային
05.12.2008, 23:51
ես «գռուպպա պոդձեռժկի» կլինեմ… :oy :D

Dayana
06.12.2008, 11:07
ես «գռուպպա պոդձեռժկի» կլինեմ… :oy :D

+1 :oy

Lion
12.12.2008, 13:40
Դե ուրեմն..

1. Ես
2. Երո
3. Արս83

4. Lion:) Սաղիդ սևը կտամ:P

ars83
12.12.2008, 14:06
4. Lion:) Սաղիդ սևը կտամ:P

Նենց սևդ տանք, իմանաս :P

Chuk
12.12.2008, 18:50
Մոդերատորական. թեման մի վերածեք զրուցարանի: Հաջորդ նմանատիպ գրառումներին կտրվեն տուգանային միավորներ ու կջնջվեն:

Morpheus_NS
12.12.2008, 18:56
Ե՞րբ եք խաղում:

Ուրվական
08.01.2009, 14:16
Առաջարկում եմ ռեալ տախտակների վրա խաղալ: Ով որ համաձայն է, թող գրի այստեղ, հենց որ բավականաչափ մասնակից հավաքվի, իրար հետ կքննարկենք ձևը, կորոշենք տուրերը և այլն:
Հիմա տեղն էլ կա, շախմատներ էլ կան, այնպես որ խնդիր չեմ տեսնում: Դե, սկսեցինք.
1. Ուրվական

ars83
08.01.2009, 14:26

2. ars83

Ներսես_AM
08.01.2009, 14:46
3. Ներսես_AM (Եթե ծուխ չի լինելու):

Երվանդ
08.01.2009, 14:54
4. Երվանդ(ձյաձ):))

Վարպետ
08.01.2009, 15:55
4. Վարպետ (Ուստա :)))

Ուրվական
08.01.2009, 16:03
Ամենակարևոր նախապայմանը՝ ոչ մեկը չի ծխելու խաղի ընթացքում:angry
Երո, ոչ մեկը:angry
Ես ամեն դեպքում կողմ եմ, որ բոլորս բոլորի հետ խաղանք, կլասիկ ձևով:

Ceceron
08.01.2009, 16:09
Ժող ես էլ կուզենաի մասնակցել :oy

Նորմարդ
08.01.2009, 16:11
Չկա չկա ես էլ եմ մասնկացում, արա Միհրան բայց իմ հետ խաղալուց թագուհիդ հանելու ես ու ես սպիտակներով եմ լինելու :D

Հ.Գ.
Ժող Ceceron-ը ընկերս ա Միհրան ա անունը ծանոթացեք :)

Ուրվական
08.01.2009, 16:40
Ուրեմն, այս պահի դրությամբ խաղում են.
1. Ուրվական
2. ars83
3. Ներսես_AM
4. Երվանդ
5. Վարպետ
6. Ceceron
7. Նորմարդ

Սպասում եմ հետագա արձագանքների:

Ռեդ
08.01.2009, 16:43
Կուզենայի մասնակցել, բայց վիրտուալ, ռեալ չեմ կարա :( Ձեզ բարի ժամանց ;)
Մի անգամ կմասնակցեմ ;)

Taurus
08.01.2009, 16:45
ծխելը չի խանգարում, մենակ թե կողքից մարդ չխոսա:
բոլորը-բոլորի հետ կողմ եմ

Ուրվական
08.01.2009, 16:54
ծխելը չի խանգարում, մենակ թե կողքից մարդ չխոսա:
բոլորը-բոլորի հետ կողմ եմ

Խանգարում ա ու չպետք ա ծխեն, Էդ ջան:

Սամվել
08.01.2009, 22:45
+1 Իսկ Ժամացույցներ կա՞ն ... :)

Ուրվական
09.01.2009, 09:55
+1 Իսկ Ժամացույցներ կա՞ն ... :)

Չէ, բայց լավ կլինի, որ լինեն, բայց չենք կարա ճարենք երևի:(

Սամվել
09.01.2009, 11:35
Չէ, բայց լավ կլինի, որ լինեն, բայց չենք կարա ճարենք երևի:(

Ափսոս:(

Guest
09.01.2009, 11:51
Խաղում եմ, ժամացույց ունեմ, եթե էլի բերողներ լինեն կարանք ժամով էլ խաղանք:

ars83
09.01.2009, 13:25
Ժամացույց չունեմ, ընկերս երկու հատ ունի, բայց այստեղ չի, որ վերցնեմ :(

Եթե այս շաբաթ–կիրակի խաղալու ենք, եկեք շաբաթ օրը խաղանք /վաղը/. կիրակի զբաղված եմ լինելու:

Ուրվական
09.01.2009, 14:03
Ժամացույց չունեմ, ընկերս երկու հատ ունի, բայց այստեղ չի, որ վերցնեմ :(

Եթե այս շաբաթ–կիրակի խաղալու ենք, եկեք շաբաթ օրը խաղանք /վաղը/. կիրակի զբաղված եմ լինելու:

Շաբաթ աշխատանքի եմ:(: Բացի էդ, չեմ կարծում, որ մի օրում կվերջանա:

Ավելացան Guest-ն ու Սամվելը:
Բայց յուրաքանչյուրին գոնե 45 րոպե ժամանակ:

քաղաքացի
09.01.2009, 14:31
Շաբաթ աշխատանքի եմ:(: Բացի էդ, չեմ կարծում, որ մի օրում կվերջանա:

Ավելացան Guest-ն ու Սամվելը:
Բայց յուրաքանչյուրին գոնե 45 րոպե ժամանակ:

Կարողա գիտես :fool քեզ գրոսմայստերի տե՞ղ ես դրել: Ի՞նչ 45, մարդա 10 րոպեն լրիվ հերիք ա: :angry

Ուրվական
09.01.2009, 14:32
Կարողա գիտես :fool քեզ գրոսմայստերի տե՞ղ ես դրել: Ի՞նչ 45, մարդա 10 րոպեն լրիվ հերիք ա: :angry

Ստացվում ա, որ դու ես քեզ գրոսմայստերի տեղ դրել:D: Հենց էդ ա, որ հերիք չի:

քաղաքացի
09.01.2009, 14:33
Ստացվում ա, որ դու ես քեզ գրոսմայստերի տեղ դրել:D: Հենց էդ ա, որ հերիք չի:

մդա:8

Ուրվական
09.01.2009, 14:34
մդա:8

բաաաա
Մեր մոտ խաղում էինք 25 րոպեով, գալիս էիր կրած դիրքի, ժամանակդ վերջանում էր: Դե քցի-բռնի, ո՞նց ա լավ:

Taurus
09.01.2009, 14:34
կռիվ մի արեք, մարդա կես ժամ, ստանդարտ որոշենք, դրեք քվեարկենք, մեծամասնությունը թող ընտրի

Ուրվական
09.01.2009, 14:36
կռիվ մի արեք, մարդա կես ժամ, ստանդարտ որոշենք, դրեք քվեարկենք, մեծամասնությունը թող ընտրի

Լավ ես ասում, 30-ն էլի լավ ա, բայց գոնե մի 5-10 էլ ավելացնենք: Որովհետև ստանդարտով, ինչքան գիտեմ, ամեն քայլին էլ ա ժամանակ տրվում: լավ մի քիչ քննարկենք, հետո քվեարկություն կբացենք, եթե ընդհանուր հայտարարի չգանք:

Guest
09.01.2009, 14:53
Ես որ մասնակցում էի ֆիրմաների մեջև շախմատի առաջնությանը ժամանակ էր տրվում մարդա 15 րոպե, որը հենց այն ժամանակն էր որ համ հերիքում էր ոչ շատ դանդաղ խաղացողներին ու չեր նեռվայնացնում որ շատ արագ խաղացողներին: Իմ համար էլ մարդա 15 իդեալական է, այսպես թե այնպես ես խաղի ընթացքում մաքսիմում 7-8 րոպե մտածեմ:
Սակայն կարող եմ ասել, որ երբ ֆիռմայի ներսում կազմակերպեցինք նույն պայմաններով՝ 15 րոպե մարդա, շատերը բողոքեցին, որ ժամանակը քիչ ա:

Հ.Գ. Ըստ միջազգային պրոֆեսիոնալ կանոնների 42 քայլին տրվում է մարդա մեկ ու կես ժամ, եթե մինչև 42-րդ քայլը խաղը չի ավարտվում ամեն մասնակցին ավելացնում են կես ժամ ժամանակ:

Ուրվական
09.01.2009, 14:54

Եթե 35-ից պակաս եղավ, ես ուղղակի չեմ խաղա, իմաստ չունի:):

Guest
09.01.2009, 15:01
Եթե 35-ից պակաս եղավ, ես ուղղակի չեմ խաղա, իմաստ չունի:):

Եկեք առանց ժամանակի մարդավարի ու հանգիստ խաղանք: Չեմ կարծում որ ինչ որ մեկը օգտվի անլիմիտ ժամանակի փաստից ու ակնհայտ կրված դիրքում անկապ ժամանակ ձքի որ դիմացինին նեռվայնացնի:

Իսկ ավելի կոնկռետ առաջարկում եմ ընտրել մրցավար ու նմանատիպ դեպքերում մրցավարի որոշումը լինի օրենք:

Մեկ էլ մի բան, հետ տալ չլինի էլի, ոչ մի դեպքում :(

Ուրվական
09.01.2009, 15:27

Համաձայն եմ լրիվ ասածներիդ հետ: Ուղղակի ես բարդ դիրքում մտածում եմ, խաղացողները սկսում են բողոքել, որ ես երկար եմ մտածում, բայց ամեն քայլի վրա մտածում եմ մոտ 2.5-3 րոպե, դե միջնամասում, էլի: Հետ տալ չպետք ա լինի, ձեռք տվեցիր, պետք ա խաղաս, շախմատի ոսկե կանոններն են, ո՞նց կարանք չպահենք դրանք:
Մրցավարի պահը մտածում եմ սենց, ով որ մեզանից էդ պահին չխաղաց, թող ինքը որոշում կայացնի:

Սամվել
09.01.2009, 16:41
Եթե 35-ից պակաս եղավ, ես ուղղակի չեմ խաղա, իմաստ չունի:):

Եթե ժամ լինի իմաստ ունի խաղալ եթե գոնե մարդա մի 45 տրվի.. թե չէ էնքան կձգձգվի որ էլ չասեմ...

Բայց դե սենց մի պահ կա... եթե մի օրում ենք պրծնելու մի 2-3 հատ ժամ մինիմում պետքա իսկ մենք ունենք ընդամենը 1ը :pardon

Ուրվական
12.01.2009, 13:08
Ուշադրություն՝

Հունվարի 24, Երևան, Կոմիտաս, Ակումբատուն...

Աշխարհի ամենաինտելեկտուալ, ամենաշատ խելք, ուղեղ ու մտածելու ունակություն պահանջող խաղի՝ շախմատի, առաջնություն ակումբցիների միջև...

Ոչ մի հիմնավորում չգալու մասին չի ընդունվում, բոլորս մեր գործերը հարմարացնում ենք դրան...

Խաղերի ընդհանուր կազմակերպվածության և դասավորման համար ես գնում եմ 14.00-ին: Մասնակիցները պարտադիր ներկա են լինում 15.00-ին: Տեղում կատարվում է աղյուսակային համարների վիճակահանություն: Նախնական տարբերակով խաղում ենք առանց ժամացույցի, միևնունն է, փորձը ցույց է տալիս, որ առավելագույնը խաղը տևում է 1 ժամ:
Մնացած մանրամասնությունների մասին ինձ գրում եք պմ-ով, կարող ենք կապնվել իրար հետ:
Առաջնությունը ընթանալու է երկու փուլով՝ երկու անգամ "բոլորը բոլորի հետ" սկզբունքով և տևելու է առնվազն երկու օր:
Դե մի անգամ էլ նշեմ՝ պահպանվում են՝
Ձեռք տվեցիր, պետք է խաղաս.
Քայլը հետ տալու իրավունք չկա.

ոսկե կանոնները:

Լրիվ օրենքներով է անցկացվելու: Մասնակցության հայտեր դեռ ընդունվում են: Մասնակցությունն արժե 500 դրամ: պմ-ով կասեմ, թե ինչի ենք փող հավաքում:
Ուզու՞մ ես հետաքրքիր անցկացնել օրդ: Ուզու՞մ ես մտածել: Ուզու՞մ ես հետևել ակումբակիցներիդ խաղերին:
Համեցի՛ր, սպասում ենք:

Առայժմ հայտեր են ներկայացրել.

1. Ուրվական
2. ars83
3. Ներսես_AM
4. Երվանդ
5. Վարպետ
6. Ceceron
7. քաղաքացի
8. Guest
9. Սամվել
10. Էդուլ
11. Ra$Ta
12. ChildOfTheSky

h.s.
13.01.2009, 17:44
Հետաքրքիր բան եք մտածել, բայց առանց ժամ խաղալը շատ ջանջալա: Մեկ էլ ինչքան հասկացա սիրողական խաղացող եք, իսկ ես մի քանի տարի պարապել եմ:)

ChildOfTheSky
15.01.2009, 11:52
12. Մենք էլ ենք խաղում: Հայտը որտե՞ղ լրացնեմ: :)

Ուրվական
15.01.2009, 12:37
12. Մենք էլ ենք խաղում: Հայտը որտե՞ղ լրացնեմ: :)

Դուք ո՞վ եք:

h.s.
15.01.2009, 16:53
Լավ որ այդպես է, ես էլ կմասնակցեմ, բայց սկզբից լավ կլիներ իմանալ, թե ակումբատունը ո՞ր հասցեում է:

Chuk
15.01.2009, 18:42
Լավ որ այդպես է, ես էլ կմասնակցեմ, բայց սկզբից լավ կլիներ իմանալ, թե ակումբատունը ո՞ր հասցեում է:

Կոմիտաս 34:
Մանրամասների համար որևէ մեկի հետ անհատական հաղորդակցության միջոցներով կապվիր :) Ասենք նամակ գրիր (http://www.akumb.am/private.php?do=newpm):

Ուրվական
21.01.2009, 19:36
Ուղղակի հիշեցման կարգով: Վաղը հայտերի ընդունման և հայտերից հրաժարվելու վերջին օրն է:

Սամվել
23.01.2009, 18:25
Գոռ ՍԻնոփսիսի՞ց ես գնալու :think

Apsara
23.01.2009, 18:27
Ուղղակի հիշեցման կարգով: Վաղը հայտերի ընդունման և հայտերից հրաժարվելու վերջին օրն է:

Ես չեմ խաղում, բայց հետաքրքրեց կա արդյոք մրցանակ՞, թե աղջկեքով մի բան անենք:oy

Ուրվական
23.01.2009, 18:28
Գոռ ՍԻնոփսիսի՞ց ես գնալու :think

Այո: Սամ, տախտակ ես բերում հետդ։

Ես չեմ խաղում, բայց հետաքրքրեց կա արդյոք մրցանակ՞, թե աղջկեքով մի բան անենք:oy

Մի բան արեք, բա ոնց:nyam

Apsara
23.01.2009, 18:31
Այո: Սամ, տախտակ ես բերում հետդ։

Մի բան արեք, բա ոնց:nyam

հիհի սմայլիկդ ամեն ինչ ասեց, բայց ո՞նց էիր ջոկել ինչա լինելու:8

Ուրվական
23.01.2009, 18:35
հիհի սմայլիկդ ամեն ինչ ասեց, բայց ո՞նց էիր ջոկել ինչա լինելու:8

:D:D:D
Վարդ ջան, դե էլ ինչ պետք ա լիներ:D

ars83
23.01.2009, 18:43
Այո: Սամ, տախտակ ես բերում հետդ։

Բոլորս պիտի տախտակ բերե՞նք: Ես կարող եմ բերել, բայց իմը մեծ ա, ֆիգուրներն էլ են մեծ, եթե կա, քարշ չտամ, հը՞:

Ուրվական
23.01.2009, 18:47
Բոլորս պիտի տախտակ բերե՞նք: Ես կարող եմ բերել, բայց իմը մեծ ա, ֆիգուրներն էլ են մեծ, եթե կա, քարշ չտամ, հը՞:

Չէ, ուղղակի էնտեղ 3 հատ ա, իսկ եթե 13 հոգի ենք, միաժամանակ խաղի համար 6 ա պետք:
Ես մի հատ էլ կբերեմ, 4, եթե Սամոն էլ բերեց՝ 5, մի տախտակ չի հերիքում, բայց դե էդ ոչինչ, հենց հունի մեջ ընկանք, մեկը կհելնի կհանգստանա, մյուսը կնստի: Տենց: Կարաս հանգիստ չբերես;)

ars83
23.01.2009, 18:56

Չէ, դե եթե տենց ա, կբերեմ, պրոբլեմ չկա :) Մեկ էլ հարկը ասեք, էլի, չեմ հիշում /մի անգամ եմ եղել/

Եթե կորեմ, պիտի զանգեմ Երվանդին, Մեծն շախմատիստներից մենակ իրա համարն ունեմ :)

Ուրվական
23.01.2009, 18:59
Չէ, դե եթե տենց ա, կբերեմ, պրոբլեմ չկա :) Մեկ էլ հարկը ասեք, էլի, չեմ հիշում /մի անգամ եմ եղել/

Եթե կորեմ, պիտի զանգեմ Երվանդին, Մեծն շախմատիստներից մենակ իրա համարն ունեմ :)

Նայի, ոնց քեզ հարմար ա, ես ասում եմ, որ առանց դրա հանգիստ յոլա կգնանք, հլը նույնիսկ կարող ա նենց լինի, որ ժամանակի տվյալ պահին ազատ տախտակներ լինեն:
3-րդ հարկ ա:

Apsara
23.01.2009, 19:05
:D:D:D
Վարդ ջան, դե էլ ինչ պետք ա լիներ:D

կարար գիրք լիներ կամ շախմատի քար մեծ սիրուն ու խռուստալից:B

Սամվել
23.01.2009, 21:04
Նայի, ոնց քեզ հարմար ա, ես ասում եմ, որ առանց դրա հանգիստ յոլա կգնանք, հլը նույնիսկ կարող ա նենց լինի, որ ժամանակի տվյալ պահին ազատ տախտակներ լինեն:
3-րդ հարկ ա:

Վայ ապրես դու :love :D:D

Վաղը առանց ինձ չգնաս :angry Հետս կբերեմ Սինոփսիս.. հետո իրար հետ կգնանք...

ԻՄիջայլոց կարամ 2 հատ բերեմ մի հատ միջին չափի մի հատ միջինից մեծ... :B

Ուրվական
25.01.2009, 02:03
Ավարտվեց մեր ակումբի առաջին շախմատի առաջնությունը: Բոլորին անկեղծ շնորհակալություն այս հիանալի օրվա ու հրաշք խաղերի համար:love: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումները կունենան շարունակական բնույթ և կընդգրկեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ապրեք բոլորդ: Միհրան ջան, շնորհավոր, դու լավագույնն էիր: Տղեք, լուրջ եմ ասում, առանց բացառության բոլորդ հիանալի խաղացողներ եք: Գրառմանս կցում եմ վերջնական աղյուսակը.
Հարգանքներով…

Chuk
25.01.2009, 02:42
Շնորհավորում եմ հաղթողին՝ Ceceronin, ու նաև ասեմ, որ ուրախ եմ ծանոթության համար:
Շնորհավորում եմ նաև մնացած բոլոր խաղացողներին, անկախ զբաղեցրած տեղից:
Մի քանի անորակ նկար :)

Հայկօ
25.01.2009, 02:48
Ես էդ սենյակը վախենում էի մտնել :D:

ars83, ճիշտն ասա, քաղաքացի-ին դիտմամբ ե՞ս պարտվել :D:

Ռուֆուս
25.01.2009, 03:16
Շնորհավոր, Ceceron, Արսեն ու Հայկ, լավագույն եռյակում հայտնվելու համար :hands

Իսկ Ցիտադելի լիդերներն ովքե՞ր էին :P :D

ars83
25.01.2009, 15:08
Եվս մի անգամ շնորհակալություն Գոռին /Ուրվական/՝ այս հետաքրքիր մրցաշարը կազմակերպելու համար: Մեծ հաճույքով խաղացի: :hands

Շնորհավորում եմ Միհրանին /Ceceron/` հաղթանակի կապակցությամբ :ok
Ուժեղ խաղացող, ըստ արժանվույն՝ չեմպիոն :)
Բոլոր մասնակիցներին էլ շնորհակալություն ;)

Ես էդ սենյակը վախենում էի մտնել :D:
Նկարները նայում եմ, բոլորը լուրջ-առնական դեմքերով նստած են, մտածում եմ՝ ես ո՞նց չեմ վախեցել այդ սենյակում գտնվել :think:D Ձեր սենյակն էլ պակաս վախենալու չէր, լավ: Առանց հակագազի մարդ երկար չէր դիմանա :P

ars83, ճիշտն ասա, քաղաքացի-ին դիտմամբ ե՞ս պարտվել :D: Չէ, Հայկ ջան, լրիվ արդար կրել ա :) Երևի թերագնահատեցի հակառակորդիս ուժերը, ստացա արժանին: /քաղաքացու մասին դեռ գրելու եմ «Ակումբցիների առաջին տպավորությունները...» թեմայում ;)/

Taurus
25.01.2009, 16:19
Նախանձում եմ, երեկ ուշ վերջացրեցի:(

Ռեդ
25.01.2009, 20:14
Շնորհավորում եմ հաղթողին՝ Ceceronin, ու նաև ասեմ, որ ուրախ եմ ծանոթության համար:
Շնորհավորում եմ նաև մնացած բոլոր խաղացողներին, անկախ զբաղեցրած տեղից:
Մի քանի անորակ նկար :)
Արս դու էս նկարներում ո՞ր մեկն ես :)

ars83
25.01.2009, 20:48
Արս դու էս նկարներում ո՞ր մեկն ես :)
Երկրորդ նկարում ամենամոտ տախտակի վրա խաղացողը աջից: Ձախից՝ Ներսես_AM-ը :)

Guest
26.01.2009, 13:54
Ավարտվեց մեր ակումբի առաջին շախմատի առաջնությունը: Բոլորին անկեղծ շնորհակալություն այս հիանալի օրվա ու հրաշք խաղերի համար:love: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումները կունենան շարունակական բնույթ և կընդգրկեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ապրեք բոլորդ: Միհրան ջան, շնորհավոր, դու լավագույնն էիր: Տղեք, լուրջ եմ ասում, առանց բացառության բոլորդ հիանալի խաղացողներ եք: Գրառմանս կցում եմ վերջնական աղյուսակը.
Հարգանքներով…

Շնորհավորում եմ Ceceron-ին, իրոք երկու գլուխ բարցր էր մնացածից: Արսենն էլ դե մի գլուխ էլի :) Իսկ մնացածն էլ զարմացնում էին բարցր մակարդակով և ասեմ, որ չմտածեք թե Ներսեսը լավ չի խաղում որ 11-երերդ ըշտեղ ա, տենաիք ինչ պարտիա խաղաց Ceceron-ի հետ… կարող էր վերջնախաղում մի զինվորի առավելություն ունենար բայց մի քայլ սխալվեց և խորը մտածված կոմբինացիրն մատ ստացավ:
Այնպես որ շներհավորում եմ բոլորին… Շաբատ օրը բոլորըս էլ հաղթել էինք:

Թ.Դ. Գոռ, Օֆիս 2007 քցի:

h.s.
26.01.2009, 14:52
Շատ կուզենայի մասնակցել, բայց Կոմիտաս 34 հասցեում ոչ մի ակումբատուն էլ չգտա :(

Taurus
26.01.2009, 15:29
Շատ կուզենայի մասնակցել, բայց Կոմիտաս 34 հասցեում ոչ մի ակումբատուն էլ չգտա :(

Հետաքրքիր ա ոնց ես ման եկել?

Chuk
26.01.2009, 18:14
Շատ կուզենայի մասնակցել, բայց Կոմիտաս 34 հասցեում ոչ մի ակումբատուն էլ չգտա :(

Դրա համար նախապես պետք էր կապվել կազմակերպիչների հետ, նամակագրության միջոցով, որպեսզի առավել մանրամասն քեզ տեղը բացատրվեր կամ էլ վերցնեիր մեկի հեռախոսահամարը՝ զանգով պայմանավորվելու ու ուղեկցվելու համար:

Չնայած որոշ չափով էլ կա կազմակերպիչների մեղավորությունը (բայց միայն որոշ չափով) որ այդ ամենի մասին նախօրոք չէին մտածել:

Ուրվական
26.01.2009, 19:07

Չուկ, ի՞նչ մտածեինք: Կարո՞ղ ա դուրս գայի հերթով կանգնեի, մարդկանց հարցնեի՝ կներեք դուք h.s.-ը չե՞ք պատահաբար: Ես Ձեզ ակումբի տունն եմ ուզում ցույց տալ:
Ես ի՞նչ մտածեմ, մասնակցել ուզեցողը թող նամակ գրեր ու ինչ-որ ձևով տվյալներ իմանար: Ես իմ գրառման մեջ գրել եմ, որ ինչ-որ պրոբլեմ եթե կա, թող ինձ պմ գրեն, հիմա մարդը չի եկել, հետո հաջորդ օրը ասում ա՝ ուզում էի մասնակցեի, չեմ գտել, բա պարզ չի՞, որ չի գտնի: Չեմ հասկանում, թե ես ինչ մեղք ունեմ:

Chuk
26.01.2009, 19:10

Դրա համար էլ ասեցի, որ միայն որոշ չափով:
Իսկ ընդհանրապես գուցե կարելի էր գրել «Մասնակցել ուզողները տեղը ճշտելու համար թող PM գրեն», որովհետև կարծես թե h.s.-ը կարծել է, թե գալու է ու համապատասխան շենքում «Ակումբատնակ» տեքստով ցուցանակ գտնի ;)

Ուրվական
26.01.2009, 19:14
Դրա համար էլ ասեցի, որ միայն որոշ չափով:
Իսկ ընդհանրապես գուցե կարելի էր գրել «Մասնակցել ուզողները տեղը ճշտելու համար թող PM գրեն», որովհետև կարծես թե h.s.-ը կարծել է, թե գալու է ու համապատասխան շենքում «Ակումբատնակ» տեքստով ցուցանակ գտնի ;)

Կոմիտաս 34:
Մանրամասների համար որևէ մեկի հետ անհատական հաղորդակցության միջոցներով կապվիր :) Ասենք նամակ գրիր (http://www.akumb.am/private.php?do=newpm):

Էլ սրանից ավել ինչ ասեինք, Արտ ջան;)

Ձայնալար
26.01.2009, 19:16
Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար աջաջարկում եմ այնուամենայնիվ ցուցանակը փակցնել

:::D

Chuk
26.01.2009, 19:16
Էլ սրանից ավել ինչ ասեինք, Արտ ջան;)

Ներողություն, մոռացել էի, որ հենց ինքս գրել եմ:
Այսպիսով կարող եմ վստահ պնդել, որ կազմակերպիչները որևէ մեղավորություն չունեն, ընդամենը պետք էր, որ h.s.-ը մի քիչ ավելի ուշադիր լինի :)

Ceceron
26.01.2009, 20:38
Շնորհակալություն Ժող ջան : Բա չեք ասի ինձ ինչքան հաճելի էր ձեր նման պայծառ անձնավորությունների հետ ծանոթանալ : Ասեմ ժամանակը շատ լավ անցավ , բոլորդ արժանի հակառակորդներ էիք, մի քիչ չհերիքացրեց ( ես էլ որ մի քիչ խաղս թուլացնեի կտայիք գլուխս կջարդեիք :) ) Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել Չուկին այս միջոցառման կազմակերպման համար , օգտվելով առիթից ուզում եմ ողջունել նաև Գոռին իր ֆանտաստիկ խաղի համար, անհատական շնորհավորել Արսենին 2-րդ տեղի համար և ոչ անհատական` բոլորին (հատկապես այն մարդկանց ովքեր հաղթեցին Գոռին :hands:P) Չէ Գոռ ջան ուրիշ բան չմտածես ուղակի ... Դէ շատ լավն ես Էլի :) .... Մեծ հաճույքով արդեն կմասնակցեմ ձեր բոլոր ֆոռումների քնարկումներին (կունենամ 6-ից ավել գրառումներ ու ոչ միայն շախմատի բաժնում :) ) ու շատ կուզենայի մասնակցել ձեր հանդիպումներին ոչ միայն շախմատ խաղալու համար :

ՄԵՌՍԻ :)

Chuk
26.01.2009, 22:42
ռանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել Չուկին այս միջոցառման կազմակերպման համար
Իհարկե շնորհակալություն, բայց ճիշտն ասած ես չեմ կազմակերպել :oy

h.s.
26.01.2009, 23:45
Տեղը չգտնելուց հետո նոր հասկանում ես, որ ավելի ճիշտ կլիներ որոշ մանրամասներ ճշտել, իսկ մինչ այդ մտածում էի շենքը գտնելուց ու մի 2 հոգու հարցնելուց հետո պրոբլեմ չի լինի: Բայց արի ու տես, որ էտ բնակելի շենքում հեչ էլ հեշտ չի ակումբատուն գտնելը::think

Chuk
26.01.2009, 23:48

Կասեի էսպես. չիմանալու դեպքում՝ անհնար ;)

h.s.
26.01.2009, 23:51
Մյուս անգամ կարծում եմ չեմ սխալվի, չնայած գալու նպատակը ավելի շուտ մյուսների հետ ծանոթանալն էր:

ars83
10.02.2009, 21:58
Շախմատասե՛ր հասարակություն :) Շաբաթ օրը մի հատ առաջնություն չկազմակերպե՞նք:

Սամվել
11.02.2009, 01:07
Ես կգամ...

Հենո
11.02.2009, 03:20
Ես կգամ , բայց կնայեմ ...
Լավ չեմ խաղում:(

ars83
11.02.2009, 11:53
1. Սամվել
2. Հենո
3. ars83
...

Ուրիշ ո՞վ :)

John
11.02.2009, 12:02
2շաբթի լիքվիդ ունեմ, ավելի նպահատակահարմար ե պարապեմ . . . Բայց եթե որոշեք մյուս շաբատվա վրա տեղափոխել' կգամ անպայման

Ceceron
11.02.2009, 12:08
Ես ուզում եմ էս շաբաթ գամ, ոչ թե շախմատ խաղալու լօօօօօօօօօլ այլ մարդկանց հետ շփվելու....... հո հա ես ակմբատնակ չեմ գալու մենակ շախմաը խաղալու... լօօօօլ բայց ոնց ստացվի....... միգուցե և խաղամ :):):)

ars83
11.02.2009, 12:29
Ես ուզում եմ էս շաբաթ գամ, ոչ թե շախմատ խաղալու լօօօօօօօօօլ այլ մարդկանց հետ շփվելու....... հո հա ես ակմբատնակ չեմ գալու մենակ շախմաը խաղալու... լօօօօլ բայց ոնց ստացվի....... միգուցե և խաղամ :):):)

Շախմատիստները մարդ չե՞ն :angry:) Խաղալուց շփվում ես, էլի:
Համ էլ կարող ես արագ-արագ պարտիաներդ խաղալ /հիմնականում բոլորը արագ են խաղում/, գնալ շփվել չխաղացողների հետ :)

Մի խոսքով, Միհրան ջան, քեզ գրանցում եմ, ուժեղ խաղացողներին ձեռքից բաց թողնել չկա ;)

2շաբթի լիքվիդ ունեմ, ավելի նպահատակահարմար ե պարապեմ . . . Բայց եթե որոշեք մյուս շաբատվա վրա տեղափոխել' կգամ անպայման
Բան չհասկացա: Դու անցյալ անգամ չկայի՞ր: Եթե շախմատ խաղում էիր, խի՞ մի հատ ձեն չհանեցիր, քեզ էլ ընդգրկեինք, John ջան: :o
Մյուս շաբաթը հըլը թող գա, կորոշենք :)

1. Սամվել
2. Հենո
3. Ceceron
4. ars83
...

Հ.Գ. Ժողովուրդ, կարող ա մի հոգի էլ ուժեղ խաղացող բերեմ՝ ընկերոջս: Բայց ինքը ակումբցի չի, կարելի ա՞:

Սամվել
11.02.2009, 13:54
Ես չեմ չեմ...

Բայց մի հատ պրոբելեմ կա... էտ օրը Վալենտինի օրնա :oy

Ես էդ դեպքում մենակ չեմ գալու :love :oy

Երվանդ
11.02.2009, 13:55
Եթե ՀԱԿ-ի հանդիպումը էտ օրը չեղավ , եսել կգամ;)

ars83
11.02.2009, 14:08
Վալենտին, ՀԱԿ...

Էլ պատճառ մի հորինեք :P
Երվանդ ջան, քեզ էլ գրանցեցինք:

1. Սամվել
2. Հենո
3. Ceceron
4. Երվանդ
5. ars83
...

Երկնային
11.02.2009, 14:11
Վալենտինի օրն ա՞: Եթե ինձ նվեր կանեք, կգամ ձեզ բալեծ կանեմ :D Կաշառակեր եմ ու դա չեմ թաքցնում :D

կամ էլ ինչպես միշտ կասեմ գալու եմ ու չեմ գա :D

John
11.02.2009, 14:39
Արսեն ջան, ես օրինավ որ մարդ եմ' հայտերի ընդունման ժամկետն անցել էր, երբ որ իմացա մրցաշարի մասին, դրա համար էլ ձեն չհանեցի . . .

ars83
11.02.2009, 17:31
Արսեն ջան, ես օրինավ որ մարդ եմ' հայտերի ընդունման ժամկետն անցել էր, երբ որ իմացա մրցաշարի մասին, դրա համար էլ ձեն չհանեցի . . .

Ես չգիտեի, որ դու շախմատիստներից ես, թե չէ անպայման կհրավիրեի մասնակցելու: Մի քանի պարտիա ավել խաղալը հեչ դժվար չէր: Օրինակ՝ ամեն տուրին չխաղացողի հետ կարող էիր խաղալ: Դե լավ, դեռ լիքը հնարավորություն կա :)

h.s.
12.02.2009, 00:05
Էս անգամ ես էլ կմասնակցեմ, բայց 2 պայմանով՝
1. 15:30-ից շուտ չսկսեք(թե չե չեմ հասցնի)
2.Տեղը էս անգամ նորմալ բացատրեք(մուտք,հարկ,դուռ:))

Chuk
12.02.2009, 00:17
Էս անգամ ես էլ կմասնակցեմ, բայց 2 պայմանով՝
1. 15:30-ից շուտ չսկսեք(թե չե չեմ հասցնի)
2.Տեղը էս անգամ նորմալ բացատրեք(մուտք,հարկ,դուռ:))

Կարդա PM :)

ars83
12.02.2009, 00:41
Էս անգամ ես էլ կմասնակցեմ, բայց 2 պայմանով՝
1. 15:30-ից շուտ չսկսեք(թե չե չեմ հասցնի)

Առաջարկում եմ սկսել ժամը 16.00-ին: Մասնակիցները, կարծես թե շատ չեն, կարող ենք մի քիչ ուշ սկսել, կհասցնենք ավարտել:

1. Սամվել
2. Հենո
3. Ceceron
4. Երվանդ
5. hs
6. ars83
...

Ra$Ta
12.02.2009, 01:33
Եսել եմ խաղում:)

ars83
12.02.2009, 11:15
Եսել եմ խաղում:)
:ok Գրանցվեց

ars83
12.02.2009, 11:27
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին կմեկնարկի Ակումբի երկրորդ շախմատի առաջնությունը: Մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն այս թեմայում մինչև փետրվարի 13-ի ժամը 23:00-ն :

Մրցաշարը կընթանա «շրջանային» կարգով. մասնակիցներից յուրաքանչյուրը մեկ պարտիա կխաղա մնացած մասնակիցներից ամեն մեկի հետ: Ժամանակային սահմանափակումներ չկան, բայց փորձը ցույց է տալիս, որ պարտիաները երկար չեն տևում:

Ներկա պահին գրանցված են հետևյալ մասնակիցները.

1. Սամվել
2. Հենո
3. Ceceron
4. Երվանդ
5. hs
6. Ra$Ta
7. ars83

Ես մրցաշարի սկզբից մեկ կամ կես ժամ առաջ կգնամ ակումբատուն՝ մրցաշարը պատրաստելու: Մեկդ ասեք, խնդրեմ, թե քանի տախտակ կա ակումբատանը:

Ռեդ
12.02.2009, 15:47
Մի հարց ձեր միավորները գումարվելու են անցած առաջնության միավորներին, թե՞ զրոյից եք հաշվարկելու

ars83
12.02.2009, 16:03
Մի հարց ձեր միավորները գումարվելու են անցած առաջնության միավորներին, թե՞ զրոյից եք հաշվարկելու

Զրոյից, իհարկե։ Գրանցվածների մեջ կան մարդիկ, որոնք անցյալ անգամ չեն մասնակցել։

ars83
13.02.2009, 13:17
Հիշեցնեմ, որ գրանցումը բաց է մինչև այսօրվա ժամը 23.00-ը:

Եթե գրանցվածներից որևէ մեկը որոշի չմասնակցել, խնդրում եմ մինչև այդ ժամկետը գրել այս թեմայում, որպեսզի հստակ իմանանք մասնակիցների թիվը: /հակառակ դեպքում համարվում է, որ գրանցվածը հաստատում է մասնակցելու իր ցանկությունը/

Հ.Գ. Եթե կենտ թվով խաղացողներ լինեն, մի հոգի էլ ուժեղ խաղացող կաշխատեմ բերել /ոչ ակումբցի, դեմ չեք, չէ՞/

Երվանդ
13.02.2009, 13:18
Ես չեմ մասնակցի:(, էտ օրը ժամանակ չեմ ունենա հաստատ

ars83
13.02.2009, 13:19
Ես չեմ մասնակցի:(, էտ օրը ժամանակ չեմ ունենա հաստատ

Եղավ, Երվանդ ջան:

Գրանցված մասնակիցներն են՝
1. Սամվել
2. Հենո
3. Ceceron
4. hs
5. Ra$Ta
6. ars83

Սամվել
13.02.2009, 13:57
Եկել եմ ասեմ որ ես արդեն մի 99.9 տոկոսով գալիս եմ

ars83
13.02.2009, 13:59
Եկել եմ ասեմ որ ես արդեն մի 99.9 տոկոսով գալիս եմ

:) Լավ ես արել, Սամվել ջան: Որ շախմատ պետք լինի /չնայած, դժվար թե/, կարո՞ղ ես բերել:

Սամվել
13.02.2009, 14:02
Բնականաբար :B

Շախմատովս եմ գալու :D

ars83
13.02.2009, 21:48
Վե՞րջ, էլ խաղացող չկա՞: ;)
Էդ դեպքում կարելի ա երկու փուլ խաղալ: :think

ars83
15.02.2009, 00:44
Մրցաշարի արդյունքները՝ կցված:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Շնորհավորանքներս Միհրանին և Հայկին /Ceceron և h.s./ :hands

Վարպետ
15.02.2009, 01:27
Կայֆ օր էր:) Կհիշվի:)

http://norharevanner.am/1/1.JPG

http://norharevanner.am/1/2.JPG
http://norharevanner.am/1/3.JPG

http://norharevanner.am/1/4.JPG

http://norharevanner.am/1/5.JPG

http://norharevanner.am/1/6.JPG

Արտիստ
15.02.2009, 01:46
Կայֆ օր էր:) Կհիշվի:)

Վայ թիմակիցՍ:love Հայկը(Guest) որ տեղն ընկավ?:think:)

Վարպետ
15.02.2009, 01:47
Վայ թիմակիցՍ:love Guest-ը որ տեղն ընկավ?:think
Երրորդ:)

Monk
15.02.2009, 20:37
Էս նկարներում հիմա Արսենը որ մեկն է? :)

Լեռնցի
15.02.2009, 21:59
Ինձ մի բան հետաքրքրեց, կցանկանայի իմանալ ըդհանուր մասնակիցների մեջ քանի հոգի կան 1 կարգային:

ars83
16.02.2009, 14:21
Էս նկարներում հիմա Արսենը որ մեկն է? :)
Առաջին /վերևի/ նկարում աջ թևի վրա նստած են /ամենամոտիկից սկսած, երևացողները/` ars83, Ceceron, Սամվել: Ձախ թևում՝ ամենամոտը՝ Ուրվական, կողքին՝ Guest:
Երկրորդ նկարում աջից ամենամոը՝ քաղաքացի, կողքին՝ Ներսես_AM, ձախից ամենամոտը՝ ChildOfTheSky, կողքին՝ Վարպետ:
Չորրորդ նկարում աջից երկրորդը՝ Ra$ta, ձախից երրորդը՝ Երվանդ:
Ոնց որ թե մարդ բաց չթողեցի :think

Ինձ մի բան հետաքրքրեց, կցանկանայի իմանալ ըդհանուր մասնակիցների մեջ քանի հոգի կան 1 կարգային:
h.s.-ն ունի առաջին կարգ:
Ես ունեցել եմ 1-ին կարգ մոտ 7 տարի առաջ:
Ceceron-ը չունի կարգ բայց խաղում է 1-ին կարգայինի ուժով :) /առնվազն/

Լեռնցի
22.02.2009, 23:59
Էդ դեպքում հաջորդ անգամ կփորձեմ գալ:) Վարկանիշներ ունեք՞

h.s.
26.02.2009, 20:06
2160-ից մի քիչ բարձր(բայց 4.5-5 տարի առաջ): Դու կարգ, գործակից ունես?

Լեո
20.05.2009, 16:47
Կներեք, որ էս թեմայում եմ գրում, ուրիշ հարմար թեմա չգտա:
Ի՞նչ կարծիքի էք, չարժե՞ շաշկու մրցույթ էլ կազմակերպել :think

ars83
20.05.2009, 16:51
Կներեք, որ էս թեմայում եմ գրում, ուրիշ հարմար թեմա չգտա:
Ի՞նչ կարծիքի էք, չարժե՞ շաշկու մրցույթ էլ կազմակերպել :think

Դո՛ւրս այս վեհ թեմայից ձեր աշխարհիկ զվարճանքներով :angry :D
Ինչո՞ւ չէ, կարելի է, Լեո ջան :), ասա՝ խաղացող լինի:

Լեո
20.05.2009, 16:54
Դո՛ւրս այս վեհ թեմայից ձեր աշխարհիկ զվարճանքներով :angry :D
Դե ես ներողություն խնդրեցի, չէ՞, Արս ջան :oy

Ինչո՞ւ չէ, կարելի է, Լեո ջան :), ասա՝ խաղացող լինի:

Խաղացողներ կարծում եմ կլինեն: Մնում է ղեկավարությունը աջակցի :)

ars83
20.05.2009, 17:07
Խաղացողներ կարծում եմ կլինեն: Մնում է ղեկավարությունը աջակցի :)
Դե, ակումբատնակը, ամենայն հավանականությամբ, կտրամադրի: Մնացած կազմակերպչական հարցերը (տախտակ, կլորակներ)՝ մասնակիցներից, համենայն դեպս՝ շախմատի առաջնությունն այդպես էր:
Ամենալավ տարբերակը, ըստ իս, որ մի 4-5 օր առաջ հայտարարություն տեղադրես (առաջարկելով օրն ու ժամը), մասնակցել ցանկացողները հարմարեցնեն այն, Չուկն էլ ասի՝ հարմար է այդ օրը, թե ոչ:

Լեո
20.05.2009, 19:35
Դե ուրեմն սպասենք Չուկի արձագանքին :)

Ֆոտոն
24.07.2009, 00:41
Բա էն մարդիկ , օրինակ՝ ես, որ կուզեն սովորել, խաղալ կամ վարպետանալ, ին՞չ կառաջարկեք: Խոսքը և՛ շաշկիի, և՛ շախմատի մասին է: Ես երկուսին էլ ծանոթ եմ, բայց երբեք չեմ զբաղվել:

Լեո
02.08.2009, 12:15
Նորից եմ առաջարկում շաշկու առաջնություն անցկացնել :)
Եթե խաղալ ցանկացողներ էլի կան, ձայն հանենք, կազմակերպենք ;)

Ֆոտոն
03.08.2009, 00:24
Նորից եմ առաջարկում շաշկու առաջնություն անցկացնել :)
Եթե խաղալ ցանկացողներ էլի կան, ձայն հանենք, կազմակերպենք ;)

Ես իմ սիրողական մակարդակով ուզում եմ մասնակցել::)

Լեո
03.08.2009, 10:45
Ես իմ սիրողական մակարդակով ուզում եմ մասնակցել::)

Արդեն մասնակցելու 2 ցանկացող կա՝ ես և Ֆոտոնը :)

Սպասենք այլ ցանկություն հայտնողների: Երբ մասնակցության ցանկություն հայտնողների թիվը բավականաչափ կլինի մրցույթն անցկացնելու համար, արդեն կմտածենք կազմակերպման կարգի ու պայմանների մասին :)

Վարպետ
03.08.2009, 11:39
Բա էն մարդիկ , օրինակ՝ ես, որ կուզեն սովորել, խաղալ կամ վարպետանալ, ին՞չ կառաջարկեք: Խոսքը և՛ շաշկիի, և՛ շախմատի մասին է: Ես երկուսին էլ ծանոթ եմ, բայց երբեք չեմ զբաղվել:
Ես սիրով կսովորեցնեմ շախմատի հիմունքները:) Կարելի է նույնիսկ` օնլայն:) Եթե ևս մի քանի հոգի ցանկություն հայտնեն` մոտիվացիան կաճի երկրաչափական պրոգրեսիայով:)

Փոքրիկ
03.08.2009, 11:52
Ես սիրով կսովորեցնեմ շախմատի հիմունքները:) Կարելի է նույնիսկ` օնլայն:) Եթե ևս մի քանի հոգի ցանկություն հայտնեն` մոտիվացիան կաճի երկրաչափական պրոգրեսիայով :)
:oyՕնլայն ես էլ եմ համաձայն:

Ֆոտոն
06.08.2009, 01:48
:oyՕնլայն ես էլ եմ համաձայն:

Հույս ունեմ, որ խումբ կհավաքվի:)
Ու եթե դժվար չի, ինձ մեյլով կամ ավելի հուսալի ձևով տեղեկացրեք, շատ եմ ուզում:oy

h.s.
06.08.2009, 16:58
Ես սիրով կսովորեցնեմ շախմատի հիմունքները:) Կարելի է նույնիսկ` օնլայն:) Եթե ևս մի քանի հոգի ցանկություն հայտնեն` մոտիվացիան կաճի երկրաչափական պրոգրեսիայով:)

Ես էլ կօգնեմ քեզ, եթե ինչ-որ հարցում դժվարանաս:)

yerevanci
10.02.2010, 23:09
Հույս ունեմ, որ խումբ կհավաքվի:)
Ու եթե դժվար չի, ինձ մեյլով կամ ավելի հուսալի ձևով տեղեկացրեք, շատ եմ ուզում:oy

Կարաք ասեք ո՞ր օրնա ու ի՞նչ պայմաններով

Moonwalker
24.08.2010, 18:28
Ժող շատ կուզենամ օնլայն շախմատ կխաղայի ակումբի որևէ անդամի (կամ անդամների) հետ:;) Եկեք առաջնություն կազմակերպենք, ճիշտ ա չգիտեմ ոնց:pardon

s_hrayr
24.08.2010, 18:50
Ժող շատ կուզենամ օնլայն շախմատ կխաղայի ակումբի որևէ անդամի (կամ անդամների) հետ:;) Եկեք առաջնություն կազմակերպենք, ճիշտ ա չգիտեմ ոնց:pardon

դե կարելիա ասենք մաիլի շախմատը մտնել խաղալ, ես կխաղամ մինչև դասերի սկսելը, նրանից հետո պարզ չի: շախմատի տանը խաղացել ե՞ս

*e}|{uka*
24.08.2010, 19:46
Ժող շատ կուզենամ օնլայն շախմատ կխաղայի ակումբի որևէ անդամի (կամ անդամների) հետ:;) Եկեք առաջնություն կազմակերպենք, ճիշտ ա չգիտեմ ոնց:pardon
100 տարի ա չեմ խաղացել:
Օնլայն լինես գրի կխաղանք՝ եթե իհարկե ես էլ օնլայն կլինեմ, նոր մեյլ.ռու-ինը նայեցի վատիկը չի::)

Աշոտ Երկաթ
25.01.2011, 20:54
Օվա գալի խաղա (http://games.mail.ru/game/chess/room)

Malxas
25.01.2011, 21:29
Ես էլ կուզեմ, եթե ինձ էլ խաղացնեք ... :oy

Աշոտ Երկաթ
25.01.2011, 21:33
Ես էլ կուզեմ, եթե ինձ էլ խաղացնեք ... :oy

mail.ru -ում գրանցվի խաղանք

Malxas
25.01.2011, 22:18
mail.ru -ում գրանցվի խաղանք

գրանցված եմ: բայց ոնց գտնեմ ձեզ?

Աշոտ Երկաթ
25.01.2011, 22:21
գրանցված եմ: բայց ոնց գտնեմ ձեզ?

http://games.mail.ru/mini/#
մտի столы
անունս ASHOT JANIBEKYAN_ա քոնը

Աշոտ Երկաթ
25.01.2011, 22:24
գրանցված եմ: բայց ոնց գտնեմ ձեզ?

начинющие 2
149 սեղանին սպասում եմ

Malxas
25.01.2011, 22:28
հեսա փորձեմ գալ

Աշոտ Երկաթ
25.01.2011, 22:32
հեսա փորձեմ գալ

սպասեմ թե չե?

Աշոտ Երկաթ
25.01.2011, 22:52
հեսա փորձեմ գալ

4 րոօեից դուս եմ գալու կմնա հետո

Աշոտ Երկաթ
26.01.2011, 10:45
սկսում ենք իրոք Շախմատի առաջնություն ակումբում
ուրեն մինչև 2011.02.05. 13:00 ցանկացողնները գրանցվում են ստեղ (http://games.mail.ru/game/chess/room#rid=86) ու ակումբում գրում իրենց տվյալները
կանունները
յուրաքանչյուրը խաղալուա իր վերևի մասնակցի հետ
պարտվողնները մրցույթից դուրս են գալիս հախթողները իրար հետ են խաղալու մինչև գտնենք 2011.02. հաղթողին

Աշոտ Երկաթ
26.01.2011, 10:47
Ես խաղում եմ

հասցե ashot-jon@mail.ru
անուն ASHOT JANIBEKJAN

Yevuk
26.01.2011, 14:18
սկսում ենք իրոք Շախմատի առաջնություն ակումբում
ուրեն մինչև 2011.02.05. 13:00 ցանկացողնները գրանցվում են ստեղ (http://games.mail.ru/game/chess/room#rid=86) ու ակումբում գրում իրենց տվյալները
կանունները
յուրաքանչյուրը խաղալուա իր վերևի մասնակցի հետ
պարտվողնները մրցույթից դուրս են գալիս հախթողները իրար հետ են խաղալու մինչև գտնենք 2011.02. հաղթողին

Էս ո՞վա սենց նոր օրենք հնարել: :8

Moonwalker
26.01.2011, 14:23
Էս ո՞վա սենց նոր օրենք հնարել: :8

Դե Եվ ջան շվեցարական, շրջանային ու նոկաուտ մրցակարգերը մեռել են, ինքն էլ հորինել ա նոր աշոտյան մրցակարգ::D:D
Աշոտյանները միշտ էլ մի գլխից դուրս բան են հորինում::))

Աշոտ Երկաթ
26.01.2011, 14:47
Ինչնա անհասկանալի

Աշոտ Երկաթ
26.01.2011, 14:48
Դե Եվ ջան շվեցարական, շրջանային ու նոկաուտ մրցակարգերը մեռել են, ինքն էլ հորինել ա նոր աշոտյան մրցակարգ::D:D
Աշոտյանները միշտ էլ մի գլխից դուրս բան են հորինում::))

Աշոտյան չի Ջանիբեկյան

Lion
26.01.2011, 14:50
Մի սենց միամիտ հարց - խաղալու են օն-լինե, թե իրական հանդիպման ժամանակ, իրական տախտակով?

Աշոտ Երկաթ
26.01.2011, 14:54
ստեղ (http://games.mail.ru/game/chess/room)

Yevuk
26.01.2011, 14:55
Ինչնա անհասկանալի

Անհասկանալին էն ա թե, էտ ո՞ր մի մրցակարգի օրենքում ա գրած, որ մասնակիցները խաղում են իրանց վերևինների հետ: :8

Աշոտ Երկաթ
26.01.2011, 14:57
Անհասկանալին էն ա թե, էտ ո՞ր մի մրցակարգի օրենքում ա գրած, որ մասնակիցները խաղում են իրանց վերևինների հետ: :8

ՈՒրիշ տարբերակ առաջարկի

Yevuk
26.01.2011, 15:02
ՈՒրիշ տարբերակ առաջարկի

Ես դեռ չեմ պատրաստվում խաղալ, ինձ ընդամենը հետաքրքրում ա՝ քո առաջարկածը որտեղից ա. խելքիցդ փչեց, ասեցիր թե՞ ինչ որ տեղ տենց օրենք կա: Ես արդեն մոտ 5 տարի ա չեմ զբաղվում շախամտով, կարող ա նոր օրենքներ են դուրս էկել, ես չգիտեմ:

Աշոտ Երկաթ
26.01.2011, 15:03

Ակումբում ամենահարմար տարբերակը ետա

Moonwalker
26.01.2011, 15:05
ՈՒրիշ տարբերակ առաջարկի

Առաջարկեմ, դժվար թե բոլորը բոլորի դեմ տարբերակով խաղաք: Ու եթե օլիմպիական մրցակարգ եք ուզում (պարտվողը դուրս ա մնում) կարող են ընդունված ձևով խաղալ: Ասենք եթե կա 8 հոգի խաղացող, իրենց դասավորում եք ըստ ազգանունների այբբենական հաջորդականության (դա ընդունված ա, եթե խաղացողները ռեյտինգ չունեն) ու հետո աղյուսակը կիսում եք: Կարճ ասած կստացվի՝ 1 vs 5, 2 vs 6, 3 vs 7, 4 vs 8, ոնց որ հավակնորդների մրցախաղում::)

Աշոտ Երկաթ
26.01.2011, 15:09

եթե ուզում եք տենց անենք

ինչ տարբերություն՞

Malxas
26.01.2011, 15:14
Հավաքվենք մի տեղ հանգիստ շախմատ խաղանք :)

Աշոտ Երկաթ
26.01.2011, 15:19
Առաջարկեմ, դժվար թե բոլորը բոլորի դեմ տարբերակով խաղաք: Ու եթե օլիմպիական մրցակարգ եք ուզում (պարտվողը դուրս ա մնում) կարող են ընդունված ձևով խաղալ: Ասենք եթե կա 8 հոգի խաղացող, իրենց դասավորում եք ըստ ազգանունների այբբենական հաջորդականության (դա ընդունված ա, եթե խաղացողները ռեյտինգ չունեն) ու հետո աղյուսակը կիսում եք: Կարճ ասած կստացվի՝ 1 vs 5, 2 vs 6, 3 vs 7, 4 vs 8, ոնց որ հավակնորդների մրցախաղում::)

ակումբում ետքան կազմակերպել ենել օն-լայն գրեթե անհնարա

Lion
26.01.2011, 15:22
ստեղ (http://games.mail.ru/game/chess/room)

Տեխնիկական խնդիրներ կան, ափսոս, չեմ կարողանա մասնակցել...

Աշոտ Երկաթ
26.01.2011, 15:23
Տեխնիկական խնդիրներ կան, ափսոս, չեմ կարողանա մասնակցել...

տեխնիկական խնդիրնները ինչ կապ ունի

ars83
14.06.2011, 12:38
http://www.giantchess.com/wholesale/smartedit/images/content/giantchessoutdoorriesenschachaussenscacchigigantiapertoesterno.jpg
Ուշադրությո՛ւն:

Հունիսի 22-29 ժամանակահատվածում առաջարկում եմ անցկացնել Ակումբի շախմատի առաջնություն: Ճշգրիտ օրն ու անցկացման վայրն ու կարգը կորոշվեն այս շաբաթ (կախված մասնակիցների քանակից): Առաջարկում եմ հետևյալ տարբերակը՝

1. Առաջնությունն անցկացնել մեկ փուլով մեկ օրվա ընթացքում.
2. Մեկ պարտիայի համար ժամանակը սահմանափակել 15ր-ով՝ յուրաքանչյուր կողմի համար.
3. Եթե մասնակիցների քանակը չգերազանցի 10-ը, մրցաշարն անցկացնել շրջանային համակարգով (յուրաքանչյուրը խաղում է մեկ պարտիա մնացածներից ամեն մեկի հետ), հակառակ դեպքում՝ շվեյցարական համակարգով.
4. Առաջնությունն անցկացնել Շախմատի տանը (Երևան):

Բոլոր կետերի վերաբերյալ առաջարկենրն ու քննարկումները ողջունելի են: :)

Մասնակիցներին խնդրում եմ գրանցվել այս թեմայում՝ գրառման մեջ նշելով «+1»: Գրանցումը բաց է մինչև հունիսի 19-ի ժամը 23.59-ը:
Գրանցվողներին խնդրում եմ նշել հունիսի 22-29 ժամանակահատվածում ընկած այն օր(եր)ը, որոնք նախընտրելի են առաջնության անցկացման համար:
Շնորհակալությո՛ւն:

ars83
14.06.2011, 12:43
+1
Նախընտրելի օրերը՝ հունիսի 22-25, 27-29:

Moonwalker
14.06.2011, 12:53
Չնայած քննությունների մեջ խրված լինելուն ու կենդանի պրակտիկայի կատարյալ բացակայությանը՝

+1:pardon

Համ էլ գալիս եմ ձեր հետ ծանոթանամ, ոչ թե ռեկորդներ գրանցեմ::beee:aha

Yevuk
14.06.2011, 13:06
Չնայած արդեն 4-րդ տարվա կենդանի պրակտիակյի կատարյալ բացակայությանը (:)))՝

+1

Yevuk
14.06.2011, 13:29
Մոռացա նշեմ, որ ինձ բոլոր օրերն էլ հարմար են: Անցկացման կանոնների հետ էլ լիովին համաձայն եմ: :)

Վարպետ
14.06.2011, 13:35
25, 26, 27 չեմ կարող ցավոք: Նշված մնացած օրերի պարագայում` +1

քաղաքացի
14.06.2011, 14:56
Հարմար է :oy

ars83
16.06.2011, 03:15
Երվանդի անունից «+1» եմ գրում, նախընտրելի օրերը՝ հունիսի 22-24, 27-29:

ars83
16.06.2011, 03:20
Ներկա պահին գրանցված մասնակիցները 6-ն են՝ ars83, Moonwalker, Yevuk, Վարպետ, քաղաքացի, Երվանդ:

Malxas
17.06.2011, 20:19
25 - ից հետո յուրաքանչյուր օր` բացառությամբ 27 - ի:

հովարս
17.06.2011, 21:39
Եթե պայմաններ ստեղծեք մեզ համար հետևելու ակումբի շախմատի առաջնությանը , շատ շնորհակալ կլինեմ:hands

ars83
18.06.2011, 13:31
Եթե պայմաններ ստեղծեք մեզ համար հետևելու ակումբի շախմատի առաջնությանը , շատ շնորհակալ կլինեմ:hands

Հետևելու լավագույն տարբերակը նրանց համար, ովքեր կգտնվեն Երևանում, երևի, գալը և դիտելն է: Քանի որ պարտիաները կարճ են լինելու (15ր), գրի չեն առնվի (որպեսզի հետագայում հրապարակվեն): Բայց կարող ենք յուրաքանչյուր փուլից հետո արդյունքները հրապարակել ինտերակտիվ ռեժիմում: :think

AniwaR
18.06.2011, 15:31
Էստեղ կարգ ունեցողներ կա՞ն: Իսկ դուք լա՞վ եք խաղում: Եթե չէ, նախնական +1: :))
Եթե մինչև էդ աշխատանքի չընդնունվեմ, բոլոր օրերն էլ հարմար են:

Malxas
20.06.2011, 10:03
Տղերք ինչ եք որոշել: Կոնկրետ օրը նշեք, որ մյուս գործերիս հետ համապատասխանեցնեմ:

ars83
20.06.2011, 17:12
:yahoo Խաղո՛ւմ ենք, ուրեմն:

Այսպիսով, «Դար» ակումբի 3-րդ շախմատային առաջնությանը մասնակցում են հետևյալ ֆորումցիները, թվով 8-ը.

ars83
Moonwalker
Yevuk
Վարպետ
քաղաքացի
Երվանդ
Malxas
Velvet Bride

Հատուկ հրավեր է ուղարկվելու ևս 3 մասնակցի :)) (ենթադրվում է, որ նրանք տեղյակ չեն առաջնության անցկացման մասին)՝ Ուրվական, Նորմարդ, Ceceron:
Այսպիսօվ առավելագույն մասնակիցների քանակը՝ 11, նվազագույնը՝ 8:

Առաջնությունը անցկացվելու է Երևանում, Շախմատի կենտրոնական տանը. վարձույթով կվերցնենք տախտակներ և ժամացույցներ, մասնակիցներից մասնակցության որևէ վարձ վճարել ՉԻ պահանջվում:

Անցկացման կարգը՝ շրջանային. յուրաքանչյուր մասնակից խաղում է մեկական պարտիա մնացածներից յուրաքանչյուրի հետ: Այսպիսով, 11 մասնակցի դպքում, յուրաքանչյուրը խաղում է 10 պարտիա:

Առաջնության ընդհանուր անցկացման առավելագույն ժամանակը՝ 245 րոպե = 4ժ 5ր (20 րոպե յուրաքանչյուր փուլի համար, գումարած 5 րոպե ընդմիջում փուլերի արանքում):

Հետևյալ երկու կետերը դրվում են մասնակիցների հաստատմանը.
Ա. Առաջնությունն անցկացնել 2011թ. հունիսի 29-ին, չորեքշաբթի օրը:
Բ. Առաջնությունը սկսել ժամը 14.00-ին:

Խնդրում եմ բոլոր մասնակիցներին նշել իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարմիրով նշված վերջին երկու կետերին: Անհամաձայնության դեպքում, առաջարկեք, խնդրեմ, սեփական տարբերակը: Քննարկման վերջնաժամկետը՝ 2011թ. հունիսի 26-ի ժամը 23.59-ը: Օրվա և ժամի մասին մասնակցի կողմից գրառում չկատարելու դեպքում ինքնաբերբար կհամարվի, որ Դուք համաձայն եք դրանց հետ:

Հետաքրքիր առաջնություն եմ մաղթում բոլորի՛ս: :)

Հ.Գ. Առաջնության կազմակերպիչ կոմիտեն :)) դիմում է Ֆորումի ղեկավարությանը՝ առաջնությանը նվիրված պաստառի պատրաստման և առաջնությանը նախորդող և անցկացման օրերին ֆորումի շքամուտքում տեղադրելու խնդրանքով: Կանխավ շնորհակալություն աջակցության համար: ;)

Malxas
20.06.2011, 19:53
Սիրով հայտնում եմ իմ համաձայնությունը կամ ինչպես ընդունված է ասել +1 ;)

Moonwalker
21.06.2011, 14:17
Նաև ես:aha

Հայկօ
21.06.2011, 17:45
Ես բոլորիդ կարոտել եմ: Ու չնայած շախմատից բան չեմ հասկանում, կգամ (ծխելու, աղմկելու ու ամեն կերպ խաղը խանգարելու) :):

One_Way_Ticket
21.06.2011, 21:31
Ժող, եթե դեռ ուշ չի, ես էլ կխաղամ:

Yevuk
21.06.2011, 23:47
Ամսի 29-ին անցկացնելու հետ համաձայն եմ, իսկ ժամի առումով կարելի՞ ա սկսենք ասենք ժամը 12-ին կամ 1-ին, որ ամենաուշը 5-ի կողմերը վերջացնենք: :oy

Rammstein
22.06.2011, 00:18
Գրանցման համար արդեն ուշ ա՞: :oy

Moonwalker
22.06.2011, 15:46
Եթե Ռամշն ու OWT-ն էլ մասնակցում (ինչքան շատ լինենք, էնքան ուրախ կլինի), կարծում եմ իմաստ ունի Եվուկի ասածով մի քիչ շուտ սկսենք::think

ars83
22.06.2011, 23:31
Հաճույքով գրանցում եմ One Way Ticket-ին և Rammsteinin: :)

Համաձայն եմ նաև Yevuk-ի և Moonwalker-ի առաջարկի հետ՝ առաջնությունն սկսել ավելի վաղ, ժամը 12.00-ին: :ok

10 գրանցված մասնակի՛ց: :yahoo

Հայկօ
22.06.2011, 23:42
Արս, դու փորձառու մարդ ես. մոտավորապես ինչքա՞ն կտևի արարողությունը:

ars83
22.06.2011, 23:46
Արս, դու փորձառու մարդ ես. մոտավորապես ինչքա՞ն կտևի արարողությունը:

Մոտ 4 ժամ, Հայկ ջան, եթե նոր մասնակիցներ չավելանան: Առավելագույնը 5, բայց դժվար այդքան տևի, շատ կհոգնենք:

Հայկօ
22.06.2011, 23:50
Մոտ 4 ժամ, Հայկ ջան, եթե նոր մասնակիցներ չավելանան: Առավելագույնը 5, բայց դժվար այդքան տևի, շատ կհոգնենք:

29-ին մինչև յոթը-ութը զբաղված եմ լինելու :(: Կուզենայի երևալ:

ars83
23.06.2011, 00:03
29-ին մինչև յոթը-ութը զբաղված եմ լինելու :(: Կուզենայի երևալ:

Մենք նկարներ կանենք: ;) 7-8-ից հետո էլ կարող ենք հանդիպում կազմակերպել:

AniwaR
23.06.2011, 00:42
Ներողություն եմ խնդրում անհամության համար, բայց ասել էի, որ +1-ս նախանական է: Էսօր Եվայի հետ խաղացի ու զգացի, որ էն գլխից մի կարգին խաղացող չէի, հերիք չի, պարապուրդի պատճառով ֆորմայից ահավոր ընկել եմ. սկզբից թագուհին շփոթեցի թագավորի հետ ու «ռակիրովկա» արեցի, հետո էլ 2 ֆիգուր ձրի տվեցի: :( Էս անգամ չեմ մասնակցի, բայց մեծ հաճուքով կգամ խաղը տեղում նայելու: :)

Rammstein
23.06.2011, 02:13

Ո՞նց, բա մարդ չլինի՞, ու ես կարողանամ հաղթեմ: :beee :))

Ես էլ մի եսիմինչ մարզավիճակում չեմ: Ճիշտ ա, էն կարգի չի, որ ֆիգուրները շփոթեմ, բայց էդքան լավ չեմ խաղում: Ու ամեն դեպքում կմասնակցեմ:

Մի քիչ կոմպի հետ խաղաս, կարող ա վարժվես, միտքդ փոխես: :)

ars83
23.06.2011, 16:11
Ներողություն եմ խնդրում անհամության համար, բայց ասել էի, որ +1-ս նախանական է: Էսօր Եվայի հետ խաղացի ու զգացի, որ էն գլխից մի կարգին խաղացող չէի, հերիք չի, պարապուրդի պատճառով ֆորմայից ահավոր ընկել եմ. սկզբից թագուհին շփոթեցի թագավորի հետ ու «ռակիրովկա» արեցի, հետո էլ 2 ֆիգուր ձրի տվեցի: :( Էս անգամ չեմ մասնակցի, բայց մեծ հաճուքով կգամ խաղը տեղում նայելու: :)

Անի ջան, ոնց ուզես, իհարկե: Պարզապես իմացի, որ մենք հավաքվում ենք խաղալու հաճույքի համար, ու տարբեր ուժերի մասնակիցներ ենք ունենալու: Եթե հանկարծ միտքդ փոխես ու ուզենաս մասնակցել, մի տող գրի այս թեմայում մինչև 27.06.2011, 23.59-ը, ու քեզ նորից կգրանցենք առանց որևէ խնդրի: :)
Տվյալ պահին գրանցված մասնակիցների ցանկից քեզ հանում եմ՝ ըստ քո ցանկության:

Սամվել
24.06.2011, 00:22
Շատ եմ ուզում գալ, չգիտեմ կստացվի թե չէ բայց ինձ էլ հաշվեք +Սամվել 90 %

ars83
24.06.2011, 00:29
Շատ եմ ուզում գալ, չգիտեմ կստացվի թե չէ բայց ինձ էլ հաշվեք +Սամվել 90 %

Հաշվեցինք, Սամ ջան: :ok Անպայման կտեղեկացնեմ հեռախոսով նախորոք:

Moonwalker
27.06.2011, 12:47
Արս, նոր պատահաբար հիշեցի, որ 2 օրից խաղալու ենք::))
3 հարց ունեմ՝
1. հավաքվելու կոնկրետ ժամը:
2. ժամանակը ո՞նց ենք հաշվելու (էդքան ժամացույց կա՞)
3. գործելո՞ւ են արդյոք շախմատային էթիկայի կանոնները (ձեռք տվեցիր՝ խաղա, փոխատեղման ժամանակ առաջինը շարժիր արքա ևն):

Կարճ ասած դու ժամն ասա, մնացածը հետո::))

ars83
27.06.2011, 14:30
Արս, նոր պատահաբար հիշեցի, որ 2 օրից խաղալու ենք::)) :aha

3 հարց ունեմ՝
1. հավաքվելու կոնկրետ ժամը:
Բոլոր մասնակիցներին խնդրում եմ լինել Շախմատի տանը ժ. 11.50-ին. այդ ժամին սկսելու ենք վիճակահանությունը:

2. ժամանակը ո՞նց ենք հաշվելու (էդքան ժամացույց կա՞)
Ես ժամը 11.30-ին կլինեմ տեղում և կփորձեմ վերցնել անհրաժեշտ քանակությամբ ժամացույցներ: Եթե մասնակիցներից որևէ մեկն ունի ժամացույց և դեմ չէ այն օգտագործելուն առաջնության ժամանակ, խնդրում եմ բերեք:

3. գործելո՞ւ են արդյոք շախմատային էթիկայի կանոնները (ձեռք տվեցիր՝ խաղա, փոխատեղման ժամանակ առաջինը շարժիր արքա ևն):
Այո, գործելու են: Մենակ հակառակորդի արքան ուտելու բլիցի կանոնն առաջարկում եմ չկիրառել, փոխարենը պարտադրել մասնակիցներին «շախ» ասելը:

One_Way_Ticket
27.06.2011, 14:38
Մենակ հակառակորդի արքան ուտելու բլիցի կանոնն առաջարկում եմ չկիրառել, փոխարենը պարտադրել մասնակիցներին «շախ» ասելը:
Պարտադրելը դուրս չի գալիս: Ավելի լավ է, եթե հակառակորդը չնկատի շախն ու ուրիշ քայլ անի, ասել "անհնար քայլ" և ժամացույցը հետ սեղմել, թող հակառակորդն ինքը իր ժամանակի հաշվին քայլը հետ դնի և ուրիշ քայլ անի:

ars83
27.06.2011, 14:40

Կամ էլ այդպես, էլի նորմալ է:

Malxas
28.06.2011, 21:51
Մրցաշարի կազմակերպիչներ, խնդրում եմ վերջնական ասեք, վաղը 11.50 հավաքվում ենք?

Kita
28.06.2011, 21:53
Շախմատի տունը որտեղ է?:oy

Kita
28.06.2011, 21:55
Արս մեկ էլ այս եռյակը` Ուրվական, Նորմարդ, Ceceron, հրաժարվել է, թե չես բռնացրել?:)):oy

Moonwalker
28.06.2011, 22:00
Մրցաշարի կազմակերպիչներ, խնդրում եմ վերջնական ասեք, վաղը 11.50 հավաքվում ենք?

Ահամ:aha

Շախմատի տունը որտեղ է?:oy

Այստեղ (http://wikimapia.org/780656/hy/%D5%87%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%8F%D5%B8%D6%82%D5%B6) ;)

Yevuk
28.06.2011, 22:03
Մրցաշարի կազմակերպիչներ, խնդրում եմ վերջնական ասեք, վաղը 11.50 հավաքվում ենք?

Ինձ թվում ա՝ եթե ոչ մեկ մրցաշարի չկայանալու մասին հայտարարություն չի արել, ուրեմն վաղը 11:50 Շախմատի տանը: ;)

ars83
28.06.2011, 23:35
Մրցաշարի կազմակերպիչներ, խնդրում եմ վերջնական ասեք, վաղը 11.50 հավաքվում ենք?
Այո, հունիսի 29-ին, ժամը 11.50 բոլորս պետք է ներկա լինենք Շախմատի տանը, որպեսզի անցկացնենք վիճակահանությունը:

One_Way_Ticket
28.06.2011, 23:40
Ուշանալ սիրողներին շատ եմ խնդրում չուշանալ։ Ես (և երևի ոչ միայն ես) աշխատանքից եմ գալու ու հետո աշխատանքի եմ գնալու։

ars83
28.06.2011, 23:45
Արս մեկ էլ այս եռյակը` Ուրվական, Նորմարդ, Ceceron, հրաժարվել է, թե չես բռնացրել?:)):oy
Նորմարդուն ու Ceceron-ին չեմ բռնացրել, Ուրվականը սպասում ենք, որ կմասնակցի:

ars83
28.06.2011, 23:51
Հիշեցնում եմ, որ Ակումբի 3-րդ շախմատային առաջնությանը մասնակցելու համար գրանցվել են հետևյալ 10 մասնակիցները՝ ars83, Moonwalker, Yevuk, Վարպետ, քաղաքացի, Երվանդ, Malxas, One Way Ticket, Rammstein, Սամվել: Եթե Ուրվականը գա, կմասնակցի (իր հնարավոր մասնակցության մասին տեղեկացրել է ինձ հեռախոսով):

s_hrayr
29.06.2011, 01:40
Հիմա ինչ, որ ես գամ չեք տողի խաղամ? :think

ars83
29.06.2011, 10:30
Հիմա ինչ, որ ես գամ չեք տողի խաղամ? :think
Ցավոք, ոչ՝ գրանցումն ավարտվել է: :( Բայց, իհարկե կարող եք մասնակցել հաջորդ առաջնությանը:

Ես Շախմատի տանն եմ (ներքևի հարկում): Ամեն ինչ պատրաստ է, սպասում եմ մնացած մասնակիցներին: :)

ars83
29.06.2011, 12:00
Ընթանում է առաջնության 3-րդ տուրը: Տվյալ պահին մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Rammstein - 0 միավոր (-3)
2. Moonwalker - 1 միավոր (+1, -2)
3. Ուրվական - 2 միավոր (+2, -1)
4. One Way Ticket - 2.5 միավոր (+2, =1)
5. ars83 - 3 միավոր (+3)
6. քաղաքացի - 2 միավոր (+2, -1)
7. Երվանդ - 0 միավոր (-3)
8. Malxas - 0 միավոր (-3)
9. Yevuk - 2.5 միավոր (+2, =1)
10. Սամվել - 2 միավոր (+2, -1)

Ռուֆուս
29.06.2011, 12:58
Ընթանում է առաջնության 3-րդ տուրը: Տվյալ պահին մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
9. Yevuk - 2.5 միավոր (+2, =1)

Վույ, աղջիկ եմ ասել, հա՜ :love Ես Եվայի կողմից եմ :victory:

ars83
29.06.2011, 13:09
6-րդ տուրից հետո՝

1. Rammstein - 0 միավոր (-6)
2. Moonwalker - 1 միավոր (+1, -5)
3. Ուրվական - 4 միավոր (+4, -2)
4. One Way Ticket - 5.5 միավոր (+5, =1 (ոչ-ոքին՝ Yevuk-ի հետ))
5. ars83 - 5.5 միավոր (+5, =1 (ոչ-ոքին՝ Yevuk-ի հետ))
6. քաղաքացի - 4 միավոր (+4, -2)
7. Երվանդ - 1 միավոր (+1, -4), խաղացել է 5 տուր
8. Malxas - 0 միավոր (-6)
9. Yevuk - 5 միավոր (+4, =2)
10. Սամվել - 2 միավոր (+2, -2) - խաղացել է 4 տուր

Kita
29.06.2011, 13:22
Հեսա Եվուկը մեր կխաղթի:love:))