Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի առաջնություն ակումբում

Էջեր : 1 [2]

Գալաթեա
29.06.2011, 13:22
Ե-վուկ, Ե-վուկ :dance

Ուտեմ էն սիրուն մռութը :love

Ձայնալար
29.06.2011, 13:34
Ես էլ եմ Եվուկի կողմից :yahoo

Kita
29.06.2011, 13:40
Ես էլ եմ Եվուկի կողմից :yahoo

Եվուկը հաղթի, գնանք, նշենք:))

ars83
29.06.2011, 14:44
Ժողովո՛ւրդ, գնում ենք Եվայի ու Դավիթի հաղթանակը տոնելու Շախմատի տան մոտի Տաշիրում (8 միավոր 9 խաղում): :hands :yahoo Միացե՛ք:

Լրիվ աղյուսակը մի քիչ հետո: :)

Գալաթեա
29.06.2011, 14:45
Դեռ շատ կա՞: Այ շախմատի խալխ:

Գալաթեա
29.06.2011, 14:49
Ուռաաաաաաա :dance
Ապրեն հաղթողները :)

Եվուկ :love :love

Ձայնալար
29.06.2011, 15:27
Շնորհավորում եմ հաղթողներին :) Դե չցրվեք, գալու եմ հետս էլ գզելիք եմ բերելու :)

ars83
29.06.2011, 16:11
Խոստացված մրցաշարային աղյուսակը.

http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Standings-1.jpg

I-II տեղ՝ Yevuk, One Way Ticket - 8 միավոր :hands
III տեղ՝ ars83 - 7 միավոր
IV տեղ՝ քաղաքացի - 6 միավոր
V տեղ՝ Ուրվական - 6 միավոր (անհատական ցուցանիշով զիջում է քաղաքացուն)
VI տեղ՝ Սամվել - 4 միավոր
VII տեղ՝ Moonwalker - 2 միավոր
VIII տեղ՝ Malxas - 2 միավոր (անհատական ցուցանիշով զիջում է Moonwalker-ին)
IX տեղ՝ Rammstein - 1 միավոր
X տեղ՝ Երվանդ - 1 միավոր (անհատական ցուցանիշներով զիջում է Rammstein-ին)

Շնորհավորո՛ւմ եմ հաղթողներին՝ Yevuk-ին և One Way Ticket-ին արժանի հաղթանակի առթիվ: :hands

Ռուֆուս
29.06.2011, 16:25
Ապրեն Yevuk-ն :love ու Դավիթը :hi, շնորհավո՜ր :victory:

Freeman
29.06.2011, 16:43
Շնորհավորում եմ հաղթողների,
Երվանդ ու Rammstein,ցավում եմ,որ էս անգամ չկարողացա գայի(պրակտիկայի էի),բայց հաջորդ խաղին,վերջին տեղն իմն ա:B

Moonwalker
29.06.2011, 17:41
Ես հասա::))
Կայֆ ժամանակ անցկացրինք::yahoo

Շնորհավորանքներս մեր չեմպիոնուհուն՝ Եվուկին ու Դավիթին գերազանց խաղի/արդյունքի ու արժանի հաղթանակի կապակցությամբ::hi
Առանձնահատուկ շնորհակալ եմ Արսից՝ կազմակերպելու ու Ավետից և Երվանդից՝ ինձ «0»-ի վրա խայտառակվելու հաճույքից զրկելու համար::D

Անկախ իմ վատ խաղից ու ահավոր արդյունքից հրաշք տրամադրություն ունեմ:
Ակումբցիք դեմք երևույթներ են՝ ամեն մեկը յուրովի::secret

Հ.Գ. Մալխասն ինձնից լրացուցիչ ցուցանիշներով բարձր պիտի լիներ:;)

Malxas
29.06.2011, 17:46
Ամեն ինչ նորմալ է, քանի որ Մունուկերին հաղթել եմ միմիայն նրա ցուցաբերած մեծահոգության արդյունքում:

Լեո
29.06.2011, 19:51
Շնորհավորում եմ հաղթողներին :)

Կեցցե Եվուկը :hands

Ես Եվայի խաղային ներուժին լավ եմ ծանոթ, ինձ mail.ru-ում միշտ հաղթում էր :)

John
29.06.2011, 21:08
էս ինչ կայֆերի մեջ եք :)))) շնորհավորում եմ հաղթողներին

kitty
29.06.2011, 21:09
էս ինչ կայֆերի մեջ եք :)))) շնորհավորում եմ հաղթողներին

շնորհավորում եմ ուռա ուռա ուռա:pioneer

ars83
30.06.2011, 01:19
Հ.Գ. Մալխասն ինձնից լրացուցիչ ցուցանիշներով բարձր պիտի լիներ:;)
Վայ, ներողություն, իսկապես սխալվել եմ. Malxas-ը VII-րդ, իսկ Moonwalker-ը՝ VIII-րդ տեղում:

One_Way_Ticket
30.06.2011, 11:32
Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների համար: Արսենին հատուկ շնորհակալություն առաջնությունը կազմակերպելու համար: Ուրախ էի ծանոթանալ նոր մարդկանց հետ:

Yevuk
30.06.2011, 14:23
Ես էլ եմ շատ շնորհակալ բոլոր շնորհավորանքների համար ու որ ինձ էիք «բալետ» անում (էս տղաները արդեն նախանձում էին :secret :))): Շատ լավ օր էր, բոլորի հետ էլ անչափ հետաքրքիր էր խաղալը: Ապրի Արսենը, որ սենց լավ բան արեց, կազմակերպեց սենց հետաքրքրիր մրցում: Արսեն, շուտ-շուտ արի Երևան, որ ավելի հաճախ կազմակերպես սենց լավ բաներ: :)

Դավիթ
30.06.2011, 15:08
Բա մի հատ վեբքամ չկար սփյուռքի համար?:)

Շնորհավոր Եվուկ!:hands

Freeman
30.06.2011, 16:23
Ես էլ եմ շատ շնորհակալ բոլոր շնորհավորանքների համար ու որ ինձ էիք «բալետ» անում (էս տղաները արդեն նախանձում էին :secret :))): Շատ լավ օր էր, բոլորի հետ էլ անչափ հետաքրքիր էր խաղալը: Ապրի Արսենը, որ սենց լավ բան արեց, կազմակերպեց սենց հետաքրքրիր մրցում: Արսեն, շուտ-շուտ արի Երևան, որ ավելի հաճախ կազմակերպես սենց լավ բաներ: :)

Վաաաաա՜յ,ես գիտեի Եվուկը Եժիկն ա:)) շնորհավորհով Եվուկ :))

ars83
30.06.2011, 16:42
Բա մի հատ վեբքամ չկար սփյուռքի համար?:)

Շուտով կտեղադրեմ նկարներ առաջնությունից: ;)

ars83
01.07.2011, 01:29
Ակումբի 3-րդ շախմատային առաջնության մասնակիցները մրցաշարի վերջին պարտիայից առաջ (ars83 - Սամվել), երբ արդեն հայտնի էին մրցույթի հաղթողները: Ձախից աջ.
ետևի շարքում՝ Malxas, Երվանդ, One Way Ticket, Yevuk, Ուրվական, Moonwalker,
դիմացի շարքում՝ Rammstein, քաղաքացի, ars83, Սամվել:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/IMG_4410.jpg

քաղաքացին կոմբինացիա է հաշվարկում: Հավանաբար իրեն ձեռնտու է, որ գոհունակ ժպտում է.
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Misc/IMG_4403.jpg

Ուրվականն ընդդեմ Yevuk-ի: Yevuk-ը հաշվարկում է, թե ինչպես ավելի արդյունավետ նեղի Ուրվականին, Malxas-ը հետևում է գրոհին:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Misc/IMG_4373.jpg

Rammstein - ars83 պարտիայից առաջ.
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Misc/IMG_4396.jpg

Malxas-ն ու Երվանդը չափում են ուժերը: Խաղին հետևող տղան Շախմատի տան սաներից էր:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Misc/IMG_4394.jpg

Հսկաների մենամարտը. Yevuk-ն ընդդեմ One Way Ticket-ի.
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Misc/IMG_4374.jpg

Moonwalker-ը Սամվելի դեմ: Ընդունված Թագուհու գամբիտ, եթե չեմ սխալվում.
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Misc/IMG_4380.jpg

Ամենահավատարիմ դիտորդներից մեկը, ով սկզբից մինչև վերջ ներկա էր առաջնությանը՝ Skeptic.
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Misc/IMG_4379.jpg

Yellow Raven
01.07.2011, 22:08
Մերսի ժող, որ սենց ակտիվ բաներ եք կազմակերպում, մյուս անգամ կփորձեմ ես էլ ներկայանամ:)):love
Հաղթողներին կրկնակի եմ շնորհավորում, իսկ մյուս մասնակիցներին` ուղղակի :P:))

հովարս
03.07.2011, 04:04
Արս ջան, շնորհակալ եմ ֆոտո-ինֆորմացիայի համար, վստահ եմ '' հաղթող և պարտվող '' չի եղել՝ победила дружба.
Շնորհավորում եմ հաղթողին և բոլորին::flower:flower:flower:bux:

Դավիթ
03.07.2011, 04:47
Շատ լավ ժամանակ եք անցկացրել!

AniwaR
03.07.2011, 20:14
ԱԱԱԱԱ!!! Եվաաաա, մեռնեեեե՜մ::love Ես էլ վախեցել էի իբր, որ Եվային կրվել էի, ինքն էնքան անվստահ էր: :D Մյուս անգամ կմասնակցեմ: :D

Ripsim
22.09.2011, 13:46
Հարգելի ֆորումակիցներ,

Հնարավոր է նորից կազմակերպել շախմատի առաջնություն? Շատ կուզենայի մասնակցել!

p.s. իիինչ լավ է, որ նմանատիպ բաներ եք կազմակերպում: Շնորհակալություն!!!

John
23.09.2011, 20:09
Հարգելի ֆորումակիցներ,

Հնարավոր է նորից կազմակերպել շախմատի առաջնություն? Շատ կուզենայի մասնակցել!

p.s. իիինչ լավ է, որ նմանատիպ բաներ եք կազմակերպում: Շնորհակալություն!!!
երկու ձիով... թո՜ւ երկու ձեռքով կողմ եմ ))) գիտեմ զբաղված եք՝ հազար դարդ ու ցավ ունեք, բայց մի շաբաթ օր կարելի է դարձնել հիշվող, եթե ոչ անմոռանալի՝ հաճելի, մտերմիկ միջավայրում... շախմատ... ջա՜ն

artaram
24.09.2011, 18:05
Ես էլ շատ հաճույքով կմասնակցեմ մեր ֆորումի շախմատի առաջնությանն ու ուրախ կլինեմ մասնակցելու համար:

Ripsim
26.09.2011, 11:23
Դե եկեք հոկտեմբերի 5-ը նշանակենք գրանցման deadline. Ով ուզում է խաղալ թող գրառում անի...
Իսկ հոկտեմբերի 5-ին կորոշենք, թե որտեղ ենք խաղալու: Եթե ավելի լավ առաջարկ չլինի, կարող ենք online խաղալ- http://www.chesscube.com/ այստեղ...

Ես +1

John
26.09.2011, 19:06
Ես +1
ես էլ +1

ars83
27.09.2011, 20:24
Ողջույն բոլորիդ: :)
Ափսոս, որ չեմ կարողանա միանալ խաղացողներին:
Եկեք, նկարագրեմ առաջնությունը կազմակերպելու հնարավոր եղանակներից մեկը, որից մենք օգտվեցինք վերջին առաջնության կազմակերպման ժամանակ. բավական հեշտ և ոչ գերծախսատար:

Առաջնության կազմակերպիչը որոշում է առաջնության անցկացման օրը, ցանկալի է ոչ կիրակի, և ժամը: Նախապես գնում է Երևանի Շախմատի տուն, կենտրոնական մուտքով մտնում, անմիջապես ձախի վրա մի պատուհան կա, որի մոտ մարդ է նստում, ով զբաղվում է շախմատի ֆիգուրների ու ժամացույցների վարձակալման հարցերով: Ասում եք, որ ընկերներով ուզում եք առաջնություն կազմակերպել Շախմատի տանը, հարցնում եք՝ նախորոշած օրը որևէ պաշտոնական մրցաշար կա՞ (քաղաքային, հանրապետական առաջնություն, և այլն), եթե կա, առաջնության օրը պետք կլինի տեղափոխել, քանի որ տարածքը զբաղված կլինի: Պայմանավորվում եք առաջնության օրվա և ժամի համար: Վարձույթի արժեքը՝ 100 դրամ ֆիգուրների յուրաքանչյուր հավաքածուի համար, գումարած յուրաքանչյուր ժամացույցի 1 ժամ վարձակալման համար 100 դրամ:
Անցկացման օրը կազմակերպիչը կես ժամ առաջ գալիս է Շախմատի տուն, վերցնում ֆիգուրներն ու ժամացույցները: Մասնակիցները միանում են մրցաշարի սկզբից 15 րոպե առաջ: Անցկացվում է վիճակահանություն: Ցանկալի է ունենալ լուսանկարչական ապարատ՝ մասնակիցներին լուսանկարելու և լուսանկարներն այս թեմայում արդյունքների հետ միասին հրապարակելու համար: Վարձակալման գումարը վճարվում է առաջնության ավարտից հետո:
Խորհուրդ կազմակերպչին՝ ցանկալի է մասնակիցներից խնդրել նրանց հեռախոսահամարները. երբեմն պատահում է, որ մասնակիցը չի ներկայանում ժամանակին կամ ընդհանրապես չի մասնակցում մրցաշարին: Նման դեպքերում հնարավոր կլինի զանգահարել ու պարզել, թե արդյոք մասնակիցը պատրաստվում է մասնակցել, թե ոչ:

Շախմատի տան աշխատակիցները հաճույքով կտրամադրեն անհրաժեշտ պարագաները. անցյալ անգամ գովում էին մեզ, որ մենք շատ զուսպ և կազմակերպված խաղացողներ ենք և հրավիրում էին էլի գալ խաղալու: Մեր վարկանիշը չգցե՛ք, խնդրում եմ: :B

Ambrosine
27.09.2011, 22:52
Երեխեք, հիմա ո՞վ կստանձնի կազմակերպչի պարտականությունները: Կամ կարող եք երկուսով կազմակերպել:

John
28.09.2011, 02:48
Ես պատրաստ եմ ստանձնել կազմակերպչական պարտականությունները, եկեք մոտավոր տեսնենք քա՞նի հոգի կհավաքվենք ու ո՞ր օրն է բոլորին հարմար՝ ես կգնամ շախմատի տուն, կպայմանավորվեմ... եկեք մենակ ականձի հետև չքցենք, իսկապես կազմակերպենք, խաղանք ու հաճելի ժամանակ անցնակցնենք :)))

Ripsim
28.09.2011, 10:14

Շնորհակալություն ստանձնելու համար!

Մինչև ամսի 5-ը տեսնենք ով կգրանցվի...Դեռևս 2 հոգի են (Ripsim, John) ընդամենը գրանցվել?:(

Սամվել
30.09.2011, 14:56
Կգամ, բայց եթե ամսի 9ին չլինի

John
30.09.2011, 15:52
Գոնե 6 հոգի հավաքվենք... հոկտեմբերի 8ին երևի հարմար կլինի ... չեմ հասկանում պասիվության պատճառը... ով որ իր ուժերի վրա վստահ չի՝ դրա համար չի արձագանքում՝ ասեմ իմանաք վերջին չորս տարում ոչ ոքի չեմ հաղթել :D բայց չեմ հուսահատվում չէ՞ ;)

Ripsim
30.09.2011, 16:06

Ես էլ արդեն տրամադրվել էի, որ վերջին տեղը կգրավեմ, բայց փաստորեն հույսեր կան, որ միգուցե նախավերջին...:think :) Իսկ եթե 3-ով խաղանք, 3ս էլ մրցանակային տեղեր կզբաղեցնենք(առանց խաղալու իհարկե)!:D

Իսկ կատակը մի կողմ իրոք լավ կլինի գոնե 6 հօգի լինենք:(

Rammstein
30.09.2011, 19:42
Ասեք` քանի րոպեանոց խաղեր եք նախատեսում, որոշեմ` գալիս եմ թե չէ: :P

Yevuk
30.09.2011, 22:23
Ես էլ սպասում եմ` տեսնեմ` որ օրն եք նշանակում, որ միանգամից ասեմ հա թե չէ: Ինձ 50%-ով հաշվեք: :)

Ripsim
30.09.2011, 22:47
Ասեք` քանի րոպեանոց խաղեր եք նախատեսում, որոշեմ` գալիս եմ թե չէ: :P

Իսկ անցած անգամ քանի րոպեանոց են եղել խաղերը?

Rammstein
30.09.2011, 22:52
Իսկ անցած անգամ քանի րոպեանոց են եղել խաղերը?

Համարյա բլից էր, ամեն խաղացողին 10 րոպե էր տրված: Ես սովոր չեմ տենց քիչ ժամանակով խաղալուն:

Yevuk
30.09.2011, 22:53
Իսկ անցած անգամ քանի րոպեանոց են եղել խաղերը?

10 րոպե ամեն մեկին: Բայց ինձ թվում ա, եթե անենք 15 րոպե, ավելի հետաքրքիր կլինի, քանի որ անցյալ անգամ ժամանակի պատճառով մի քանի խաղ կարծես "անավարտ" մնաց. շատ հեաքրքիր կլիներ դրանք ավարտել: Բայց սա իմ կարծիքն ա, դուք կարող եք չհամաձայնվել ու 10 րոպեանոց անել: :)

Rammstein
30.09.2011, 23:10
Եթե 10 րոպե լինի, հաստատ չեմ մասնակցի, եթե 15 լինի` 50/50: :)

Ripsim
30.09.2011, 23:14
10 րոպե ամեն մեկին: Բայց ինձ թվում ա, եթե անենք 15 րոպե, ավելի հետաքրքիր կլինի, քանի որ անցյալ անգամ ժամանակի պատճառով մի քանի խաղ կարծես "անավարտ" մնաց. շատ հեաքրքիր կլիներ դրանք ավարտել: Բայց սա իմ կարծիքն ա, դուք կարող եք չհամաձայնվել ու 10 րոպեանոց անել: :)

Ինձ համար օպտիմալ ժամանակը 10-20 րոպեն է: Դե եկեք որոշենք 15 րոպեանոց: Հարմար է բոլորին?

Yevuk
30.09.2011, 23:18
Եթե 10 րոպե լինի, հաստատ չեմ մասնակցի, եթե 15 լինի` 50/50: :)

Որ 20 րոպեանոց անենք, հաստատ կմասնակցես? :))

Rammstein
30.09.2011, 23:42
Որ 20 րոպեանոց անենք, հաստատ կմասնակցես? :))

Չէ, հաստատ դեռ ոչ մի դեպքի համար չեմ կարա ասեմ: Բայց 20-ը 15-ից լավ ա: :aha 10 րոպեում ընդհանրապես չէր լինում մտածել, յաբախտի խաղում էի: :unsure

ars83
01.10.2011, 00:44
Ժողովուրդ ջան, անցյալ անգամ 10 րոպե էինք ընտրել, քանի որ մասնակիցները շատ էին ու մրցաշարի անցկացման շրջանային տարբերակն էինք ընտրել (ամեն ոք խաղում է մնացածներից յուրաքանչյուրի հետ մեկական պարտիա): Կարող եք ընտրել, օրինակ, շվեյցարաական համակարգը (http://en.wikipedia.org/wiki/Chess_tournament#Swiss_system) ու ավելի քիչ խաղեր անցկացնեք ավելի երկար ժամանակով: Եթե մասնակիցների թիվը մեծ չլինի, կարող եք շրջանայինն էլ ընտրել՝ ավելի երկար ժամանակով:

Moonwalker
01.10.2011, 09:53
Պիտի որ +1::unsure

+1 Նաև մի քիչ երկար ժամանակին::aha

John
01.10.2011, 09:58
Լավ է, որ արձագանքողները շատացան... առաջարկում եմ մինչև հոկտեմբերի 5ը վերջնական հաստատել մասնակցությունը, որ հոկտեմբերի 6-7ին պայմանավորվեմ Շախմատի տանը, և վերջապես մյուս շաբաթ օրը, հոկտեմբերի 8ին գնանք անցկացնելու մեր առաջնությունը, մարդ կա, որ եթ ուրիշ օր անցկացվի կգա, բայց էդ օրը հարմար չի իրան... մեկ էլ ժամանակի պահով, կարծում եմ նորմալ է քսան րոպեն...

Malxas
01.10.2011, 22:19
+1 :)

Ripsim
02.10.2011, 15:19
Լավ է, որ արձագանքողները շատացան... առաջարկում եմ մինչև հոկտեմբերի 5ը վերջնական հաստատել մասնակցությունը, որ հոկտեմբերի 6-7ին պայմանավորվեմ Շախմատի տանը, և վերջապես մյուս շաբաթ օրը, հոկտեմբերի 8ին գնանք անցկացնելու մեր առաջնությունը, մարդ կա, որ եթ ուրիշ օր անցկացվի կգա, բայց էդ օրը հարմար չի իրան... մեկ էլ ժամանակի պահով, կարծում եմ նորմալ է քսան րոպեն...

Ցավոք ես մոտակա, հաջորդող 4 շաբաթ օրերը 15:30-19:00 զբաղված եմ:(: Եթե այս ժամանակահատվածից դուրս ընկած ժամանակահատվածում անցկացվեն խաղերը՝ մեծ հաճույքով կմասնակցեմ, իսկ եթե ոչ՝ ամեն դեպքում ուրախ կլինեմ, որ առաջնությունը ստացվեց:)

John
03.10.2011, 08:24
Եկեք ցանկացած ուրիշ օր կազմակերպենք, ուղղակի ինձ թվաց, որ քանի որ համարյա բոլորը սովորում կամ աշխատում են՝ շաբաթ օրը ավելի հարմար կլինի... գուցե կիրակի՞... խոսացեք ժողովուրդ, քննարկեք մի բան որոշենք...

Moonwalker
03.10.2011, 09:58

Ինձ, անկեղծ ասած, միայն շաբաթ-կիրակիներն են հարմար, որովհետև երկրորդ հերթ եմ::esim

Ripsim
03.10.2011, 10:30
Եկեք ցանկացած ուրիշ օր կազմակերպենք, ուղղակի ինձ թվաց, որ քանի որ համարյա բոլորը սովորում կամ աշխատում են՝ շաբաթ օրը ավելի հարմար կլինի... գուցե կիրակի՞... խոսացեք ժողովուրդ, քննարկեք մի բան որոշենք...

Ճիշտն ասած Ինձ աշխատանքային օրերին հարմար է 18:00-ից հետո, շաբաթ օրերին` 15:30-19:00-ից դուրս ընկած ժամանակահատվածում, իսկ կիրակի օրերին` ցանկացած ժամի:) Բայց ars83-ը գրել էր, որ ցանկալի չի կիրակի կազմակերպել...Երևի ինչ-որ խնդիր կա?
Ամեն դեպքում կարծում եմ անհնար է բոլորին հարմարացնել օրն ու ժամը...Այնպես որ հետագա քննարկումներից կարծում եմ կերևա, թե մեծամասնությանը որ օրն է հարմար: Եթե ինձ հարմար չլինի, բայց այնուամենայնիվ անցկացվի առաջնությունը` ես էլի ուրախ կլինեմ:)
Չնայած շաաատ կուզեի մասնակցել :oy

ars83
03.10.2011, 18:29
Բայց ars83-ը գրել էր, որ ցանկալի չի կիրակի կազմակերպել...Երևի ինչ-որ խնդիր կա?

Համոզված չեմ, պարզապես կարծում էի, որ միգուցե կիրակի օրը կարող է փակ լինել Շախմատի տունը: Կարելի է աշխատողներից հարցնել:

Ripsim
04.10.2011, 21:17
Արդեն համարյա հոկտեմբերի հինգն է. Ոչ մի նորություն չկա շախմատի առաջնությունից?:(

Սամվել
04.10.2011, 21:49
Շաբաթ օրվա համար վաղը Գոռին` ուրվական, կհարցնեմ... բայց դե եթե կիրակի եղավ, սինոփսիսում էս կիրակին աշխատանքային օր է...

Կարծում եմ 10ին կամ ամենաուշը 11ին կարելի է սկսել որ Ռիպսիմին էլ հարմար լինի, համ էլ ոչ աշխատանքային օրա 2րդ կեսին էլ կարողա մարդիկ ինչոր պլաններ ունենան...

Սամվել
05.10.2011, 21:54
Ժողովուրդ 2 օր բանա մնացել, ոչ ոք չի ուզում գնալ շախմատի տուն պայմանավորվել? ես կգնայի ուղակի աշխատաժամերս նենցա որ չեմ կարա...

Իմ կարծիքով 3 ամենաշատը 4 ժամացույցը հերիք կլինի...

John
05.10.2011, 23:20
Ժողովուրդ 2 օր բանա մնացել, ոչ ոք չի ուզում գնալ շախմատի տուն պայմանավորվել? ես կգնայի ուղակի աշխատաժամերս նենցա որ չեմ կարա...

Իմ կարծիքով 3 ամենաշատը 4 ժամացույցը հերիք կլինի...
Սամ ջան, լավ կլինի նախ օրը որոշենք... ժամը... չստացվի որ գնամ խոսամ՝ չգնանք հետո, չհարմարվի... գուցե հետաձգե՞նք

Ripsim
07.10.2011, 08:38
Սամ ջան, լավ կլինի նախ օրը որոշենք... ժամը... չստացվի որ գնամ խոսամ՝ չգնանք հետո, չհարմարվի... գուցե հետաձգե՞նք

Կարծում եմ փաստորեն այդպես էլ ստացվւմ է:) կարող ենք մյուս շաբաթ անել: Միայն մարդիկ պետք է հաստատեն, որ իրենց հարմար է մյուս շաբաթ օրը: ՈՒ ժամ էլ նշեն...

Ripsim
10.10.2011, 13:48
Երեխեք ոչ մեկին հարմար չի լինի, եթե եկող շաբաթ օրը կազմակերվի առաջնությունը ժամը 10-ին կամ 11-ին? Եթե մասնակցելու ցանկություն ունեցողներ կան , խնդրում եմ հաստատեք, որ հարմար է, որպիսի կազմակերպիչը պայմանավորվի շախմատի տանը:

Yevuk
10.10.2011, 18:34

Մի քիչ շուտ չի՞ ժամը: Կարելի ա տենց 12-1-ին անել, հը՞:

Ripsim
10.10.2011, 21:07
Մի քիչ շուտ չի՞ ժամը: Կարելի ա տենց 12-1-ին անել, հը՞:

Դե ես ճիշտն ասած իմ անձնական շահերից ելնելով էի ուզում, որ շուտ սկսեինք, քանի որ է 15:30 ստիպված եմ գնալ:) Բայց եթե շատ չլինենք, կարող ենք և 12-ին սկսել: Չնայած եթե շատ էլ լինենք, որ խաղերը չհասցնեմ խաղալ կարող ենք պարտություն գրանցել ինձ:) Դե տեսնենք մնացածին որ ժամն է հարմար և ինչ կորոշի կազմակերպիչը:)

Yevuk
10.10.2011, 21:10

Ինչ ա է ասում, ինչ պարտություն, ինչ բան...Բոլորը պետք ա բոլոր պարտիաները խաղան: Մենք հո միավորի համար չենք խաղում? Նենց որ, նենց անենք, որ բոլորին էլ հարմար լինի: ;) Տեսնենք` մյուսները ինչ կասեն:

Moonwalker
10.10.2011, 21:19
Տեսնենք` մյուսները ինչ կասեն:

Եթե շաբաթ ենք խաղալու, ժամ-մամ իմ համար էական չի::pardon

Ripsim
12.10.2011, 15:32
Փաստորեն այս շաբաթ էլ կարծես թե չստացվեց առաջնությունը:)

Որ ասում են անցած տարի Լոնդոն չգնացինք, այս տարի Փարիզ չգնացինք, մյուս տարի Բեռլին չենք գնա... :)

John
12.10.2011, 15:58
Փաստորեն այս շաբաթ էլ կարծես թե չստացվեց առաջնությունը:)

Որ ասում են անցած տարի Լոնդոն չգնացինք, այս տարի Փարիզ չգնացինք, մյուս տարի Բեռլին չենք գնա... :)
ես տենց շախ,ատի մեծ սիրահար չեմ, ուղղակի որ ուզում էիք խաղալ՝ ինձ հարմար կլիներ մտնել Շախմատի տուն, պայմանավորվել :) համ էլ կուզենայի խաղալ... բայց որ չի ստացվում օր որոշել...

Ripsim
12.10.2011, 16:37
ես տենց շախ,ատի մեծ սիրահար չեմ, ուղղակի որ ուզում էիք խաղալ՝ ինձ հարմար կլիներ մտնել Շախմատի տուն, պայմանավորվել :) համ էլ կուզենայի խաղալ... բայց որ չի ստացվում օր որոշել...

Ես էլ մեծ սիրահար եմ, բայց ոչ լավ խաղացող:) Հետաքրքիր էր տեսնել ինչ կարգի եմ խաղում: Բայց դե ոչինչ, կարծում եմ մի ուրիշ անգամ կկազմակերպվի առաջնությունը:)

Yevuk
12.10.2011, 22:14
Սպասենք, մինչև Արսենը գա Երևան: :))

AsikoNar
17.10.2011, 19:51
Բարև ձեզ: Եթե կարելի է ես էլ մասնակցեմ շախմատի մրցաշարին...

Ripsim
17.10.2011, 20:00
Բարև ձեզ: Եթե կարելի է ես էլ մասնակցեմ շախմատի մրցաշարին...

Ցավոք չի ստացվում կազմակերպել:( Ակումբում առաջին գրառումներիցս է եղել մի անգամ էլ շախմատի առաջնություն կազմակերպելու մասին գրառումը, թեկուզ օնլայն...Բայց չի ստացվում կազմակերպումը:

Ծյէլեպորտ
24.09.2014, 15:42
բարև կարդացող ջան: Ասում եմ չես գա շախմատի տուն բզբզանք ? :3 կապ չունի ինչ ձև եք խաղում , պռոստը եթե ցանկություն կա ՝ ասեք , հավաքվում ենք ես կիրակի , առավոտյան , ժամն էլ դեռ կքննարկենք , սպասում եմ անձագանքներին :3

Guest
24.09.2014, 16:33

Ցանկությունը անսահման ա, իսկ հնարավորություն չկա… :(

Ծյէլեպորտ
25.09.2014, 04:29
Ցանկությունը անսահման ա, իսկ հնարավորություն չկա… :(

եթե օրը կամ ժամը հարմար չի ՝ ասա քեզ երբ ա հարմար :))

Guest
25.09.2014, 11:24
եթե օրը կամ ժամը հարմար չի ՝ ասա քեզ երբ ա հարմար :))

Երևի մյուս կյանքում մի կերպ կհարմարվեմ… :D

Ծյէլեպորտ
25.09.2014, 11:31
Երևի մյուս կյանքում մի կերպ կհարմարվեմ… :D

հա՜ էդ կարգի :D ուրեմն մնաց օնլայնը ^_^

Tiger29
09.01.2015, 01:11
Ցանկացողներ կան` շախմատի մրցում խաղալու? Ես կկազմակերպեմ` ակումբում, եթե գոնե մի 5-6 խաղացող լինի:

Ծյէլեպորտ
09.01.2015, 01:50
իմ կողմից մի հատ մեծ պլյուս :Դ