PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոմիտեն հայտարարում է հացադուլ



Marduk
19.11.2008, 23:23
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն քիչ առաջ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

՚Ութ ամսից ավելի բանտերում որպես պատանդ պահվող մեր քաղբանտարկյալ եղբայրները նոյեմբերի 20-ին մեկօրյա հացադուլ են հայտարարել` որպես ՚ԵԽ երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշանՙ:

Ի համերաշխություն մեր ընկերների, ովքեր նույնիսկ բանտում ոչ մի վայրկյան չեն դադարում իրենց հերոսական պայքարը հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի, մենք` ներքոստորագրյալ ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամներս, նույնպես նոյեմբերի 20-ին, ժամը 00:00-ից հայտարարում ենք 24 ժամյա հացադուլՙ:

Հայտարարությունը ստորագրել են`

Վարդան Հարությունյանը,

Գայանե Մարտիրոսյանը,

Տիգրան Խզմալյանը,

Մեսրոպ Մեսրոպյանը,

Ժիրայր Սեֆիլյանը,

Կարապետ Ռուբինյանը,

Նորայր Նորիկյանը,

Արշավիր Բոզինյանը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=66380

Ժողովուրդը ուզում է պայքարել

Chuk
19.11.2008, 23:54
Ժողովուրդը միշտ էլ պայքարել ու պայքարելու է, ինչպես նաև ՀԱԿ-ը՝ իր առաջնորդների հետ միասին: Հանրահավաքը երբևէ չի եղել շարժման միակ դրսևորումը: Շարժման դրսևորումներից են նաև օրինակ այս հացադուլը, Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքները, տարբեր ակցիաները և այլն:

Ինչ վերաբերվում է հացադուլին, ապա նրան մասնակցում են ոչ միայն վերոնշյալ անձինք, այլև ՀԱԿ անդամ մոտ 20 քաղբանտարկյալները:

Gayl
20.11.2008, 00:05
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=66380

Ժողովուրդը ուզում է պայքարել

Մարդուկ ոչ թե ժողովուրդը այլ հայ ազգը:
Հայ ազգը հաղթելու է ուղղակի պետք է փոխել տակտիկան պետք է ավելի վճռորոշ քայլեր անել հանրահավաքներով հնարավոր է չստացվի,ավելի ճիշտ միայն հանրահավքներով ոչինչ չի ստացվի:Կեցցե մեր անկոտրուն ազգը մենք դեռ ապացուցելու շատ բան ունենք աշխարհը մեզ պարտք է,միավորվեք դարձեք բռունցք դա է մեր միակ փրկությունը,որովհետև.
«Եթե կորցնենք Արցախը,մենք կթերթենք մեր պատմության վերջին էջը:»Մոնթե Մելքոնյան:

Chuk
20.11.2008, 17:26
ՀԱՑԱԴՈՒԼ Է

[15:37] 20 Նոյեմբերի, 2008

Երեւանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող 28 քաղբանտարկյալներ այսօր անցկացնում են իրենց հայտարարած մեկօրյա հացադուլը: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հավաստեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

՚Շատ լավ հասկանալով հանդերձ նման քայլի ծայրահեղությունը, մենք նոյեմբերի 20-ին, որպես ԵԽ երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշան, հայտարարում ենք մեկօրյա հացադուլՙ,- հայտարարել են քաղբանտարկյալները: Նրանք նաեւ հրաժարվել են հանդիպել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին:

Հացադուլ են հայտարարել մարտի 1-ի դեպքերի պատճառով անազատության մեջ գտնվող Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Տիգրան Մկրտչյանը, Լեւոն Խաչատրյանը, Տիգրան Մելքոնյանը, Գեւորգ Ղազարյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Աշոտ Զաքարյանը,Հովհաննես Հարությունյանը, Քրիստափոր Էլազյանը, Վարդան Ղավալբաբունցը, Վարդան Մալխասյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Հարություն Ղարիբյանը, Սամվել Կարապետյանը, Սիմոն Ամիրխանյանը, Ռոման Մնացականյանը, Կարեն Թարխանյանը, Նվեր Ստեփանյանը, Արման Բաբաջանյանը, Մարզպետունի Այվազյանը, Սոս Գեւորգյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Արամ Բարեղամյանը, Պետրոս Մակեյանը, Հարություն Ուռուտյանն ու Աշոտ Մանուկյանը:

Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=66441)

Chuk
20.11.2008, 17:37
՚ԵԹԵ ՆԱՄՈՒՍ ՈՒՆԵՆԱՆ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՆՙ

[13:24] 20 Նոյեմբերի, 2008

Այսօր ազատազրկման վայրերում հացադուլ հայտարարած 28 քաղբանտարկյալներին միացել է նաեւ ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն:

Մեկ օրյա հացադուլի վայր ընտրված չէ, կոմիտեի ութ անդամները հացադուլին կմասնակցեն` չդադարեցնելով իրենց առօրյա գործունեությունը:

Օրինակ` Վարդան Հարությունյանն ու Կարապետ Ռուբինյանն այսօր մասնակցում էին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային եւ գտնում են, որ ամենեւին չարժե ինչ-որ տեղ նստել եւ հացադուլ հայտարարել, այն դեպքում, երբ հացադուլը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակապես անտեսվում է:

Հացադուլով նրանք իրենց բողոքն են արտահայտում քաղբանտարկյալների գործերով իրականացված եւ իրականացվող նախաքննությունների եւ դատավարությունների նկատմամբ:

՚Բոլոր կայացված վճիռները, այդ թվում երեկ Սմբատ Այվազյանի նկատմամբ Կետրոն-Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռները արդարադատության հետ կապ չունեցող թղթեր կամ թղթիկներ են, որոնք ժամանակի ընթացքում վերանալու են եւ ծիծաղի առարկա դառնանՙ,-ասաց Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ հայտարարված հացադուլը ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի նախաձեռնությունը չէ.

՚Մենք ընդամենը միանում եւ սատարում ենք բանտերում գտնվող մեր ընկերների բողոքի ակցիայինՙ:

Նա կիսում է այն տեսակետը, որ Հայաստանում հացադուլը արդարացված պայքարի միջոց չէ. ՚Հացադուլը ընդամենը բողոք արտահայտելու նշան է: Մենք այն կարծիքին չենք, որ մեր սովից իշխանությունները կարող են հրաժարականմ տալՙ:

Հացադուլի վերաբերյալ Կարապետ Ռուբինյանը մի փոքր այլ կարծիքի է: Նա գտնում է, որ իշխանությունները նույնիսկ հրաժարական կարող են տալ հացադուլի արդյունքում, բայց մի դեպքում.՚Եթե նամուս ունենան, կտան հրաժարականՙ:

Ընդունելով հանդերձ, որ գործող իշխանությունները անտեսում են քաղբանտարկյալների եւ նրանց աջակցողների բողոքի ակցիանները, այդ թվում հացադուլը` Կարապետ Ռուբինյանը համարում է, որ, այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում պետք է հացադուլ հայտարարվեր:

՚Հացադուլը եւ բողոքի մյուս ակցիաներն արհամարհելով` իշխանությունները գնահատական են տալիս իրենց մարդկային հատկանիշներինՙ,-ասաց նա:

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հացադուլին միացել է իր գրասենյակում եւ պատրաստվում է վաղը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԱԳՆ-ի մոտ նախատեսված բողոքի ակցիային:

Նա միացել է քաղբանտարկյալների հացադուլին միայն նրանց հոգեպես աջակցելու համար եւ սեփական փորձից ելնելով` վստահեցնում է, որ ՀՀ-ում հացադուլով հարց չի լուծվի:

Սեֆիլյանը հույս չի կապում նաեւ միջազգային հանրության հետ. ՚Ես նաեւ քաղբանտարկյալներին են ասում, որ որեւէ մեկի վրա հույս դնել պետք չէ, որեւէ դիմում, փաստաթուղթ անիմաստ է ուղղել միջազգային կառույցներին, նրանք երբեւէ որեւէ լավ բան չեն արել եւ չեն անի մեր համարՙ:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=66430)

Chuk
20.11.2008, 17:48
Ժողովուրդը ուզում է պայքարել
Ինչպես ճիշտ նկատել է մեր հարգարժան Մարդուկը ժողովուրդն ուզում է պայքարել և շարունակում է պայքարել.

ԿԱՆԱՅՔ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

[13:45] 20 Նոյեմբերի, 2008

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային մասնակից` քաղբանտարկյալների կանանց հետ իր զասումն էր արտահայտում գործող իշխանությունների դեմ, որոնք կալանքի տակ են պահում այն մարդկանց, որոնք ՚իրենց կյանքը չեն խնայել անկախ Հայաստանի համարՙ:

՚Բոլոր նրանք իմ ամուսնու նման այս երկրի հիմնադիրներն են, իսկ բոլոր հանցագործներն այս՝ Կառավարության շենքի ներսում են: Ամեն օր մենք գալիս ենք նրանցից պահանջելու՝ ազատ արձակեք մեր անմեղ ամուսիններին: Այս տղաներն իրենց արյունը Ղարաբաղում թափեցին, պայքարեցին անկախ ժողովրդավարության համար, իսկ հիմա բանտերում ենՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում զայրացած ասում էր նա:

Ոստիկանության աշխատակիցները պատ էին կազմել կառավարության շենքի մուտքի ու կանանց միջեւ եւ մեկ քայլ անգամ թույլ չէին տալիս նրանց պայմանական այս գծից անցնելու: Չնայած անձրեւոտ եղանակին՝ կանայք, անձրեւանոցների տակ պատսպարվելով, բռունցքները վեր պարզած հնչեցնում էին իրենց մշտական պահանջը՝ ՚ազատ, անկախ Հայատանՙ, ՚ազատություն քաղբանտարկյալներինՙ, ՚պայքար, պայքար մինչեւ վերջՙ: Նրանք իրենց հետ բերել էին նաեւ իրենց կալանավորված ամուսինների նկարները: Կառավարության ներկայացուցիչներից ոչ մեկը չարձագանքեց կանանց բողոքին:

Բողոքի ակցիային ներկա էր նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ Հայաստանում կա 72 քաղբանտարկյալ:

՚Այս պայքարը տեւական է, թեեւ ոչինչ չի փոխվում. մի ամիս առաջ էլ էր նույնը, 5 ամիս առաջ էլ: Իշխանության կողմից ոչ մի քայլ, որը կտաներ հանդուրժողականության, չի արվել ու չի արվումՙ,- ընդգծեց նա:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=66432)

Rhayader
20.11.2008, 18:20
Երալաշի մի հատ սերիա հիշեցի))) տեսնես բոքոն բուտերբրոդները որտե՞ղ են թաքցնելու, որ գիշերները թաքուն ուտեն)))
Էհ, անեն էլ, հետ էլ անեն: Նույնիսկ եթե իրանք ճիշտ էլ լինեին, հացադուլով ոչ մի բանի չէին հասնի: Որովհետև հարգելի սերռժիկը գիտի հացադուլներից ազատվելու ձևը՝ թքած ես ունենում, մինչև կարգին չսովածանան: Դրանց մեջ էնքան հետևողական մարդ չկա, որ գոնե երեք օր սոված մնա:
Երբ երկրի 80 տոկոսը բորդյուրներին չի պպզի, զիբիլը փողոցում չգցեն ու փողցները կանաչ լույսի տակ անցնեն՝ սկսենք մանրուքներից, երբ բանակում մարդիկ սաղ օրը ստուկաչներին մոր քֆուր անելուց հետո իրիգունները իրանք չգնան իրանք ստուկաչանան, երբ գաղութ նստած-հելած լինելը դադարի կարգին մարդու չափանիշ լինել, երբ Լևոնը իրա արածներին էնքան ամաչի, որ մարդկանց աչքերի մեջ նայել, ես էլ ժողովրդավարական ընտրություններ կպահանջեմ: Իսկ հիմա՝ ավելի լավ ա Սերժ Սարգսյան, քան Յոնջլախցի Բլութութիկ ու առավել ևս՝ Լևոն:

Chuk
20.11.2008, 18:35
Երալաշի մի հատ սերիա հիշեցի))) տեսնես բոքոն բուտերբրոդները որտե՞ղ են թաքցնելու, որ գիշերները թաքուն ուտեն)))
Էհ, անեն էլ, հետ էլ անեն: Նույնիսկ եթե իրանք ճիշտ էլ լինեին, հացադուլով ոչ մի բանի չէին հասնի: Որովհետև հարգելի սերռժիկը գիտի հացադուլներից ազատվելու ձևը՝ թքած ես ունենում, մինչև կարգին չսովածանան: Դրանց մեջ էնքան հետևողական մարդ չկա, որ գոնե երեք օր սոված մնա:

Գրառման մնացած հատվածն արձագանքի և/կամ գնահատականի արժանի չի, սահմանափակվեմ այսքանով:

Հացադուլ անողներն էլ գիտեն, որ հացադուլով ՀՀ-ում ոչնչի չեն կարող հասնել: Այդ մասին գրված է նաև այս թեմայում՝ իրենց խոսքերում: Անհրաժեշտ է պարզապես ուշադիր լինել: Իսկ այս ակցիան ուղղված է բացառապես Եվրոպական կառույցներին, և այդ ֆորմատով ազդեցություն միանշանակ կունենա (ազդեցության չափի մասին չենք խոսում, հնարավոր է, որ ազդեցությունի լինի չնչին):

Բայց այսպիսի ակցիաներն այնուամենայնիվ ազդեցություն ունենում են, մասնավորապես հասարական ընկալման տեսակետից, շատերի աչքերը բացելու տեսակետից:

հ.գ. մերկապարանոց հայտարարություններից խուսափի: Հացադուլ հայտարարածների մեջ կան մարդիկ, ովքեր տասնյակ օրերով հացադուլ են արել: Հարկավոր է պարզապես խոսելուց առաջ ինֆորմացված լինել:

Rhayader
20.11.2008, 19:31
Թույլ տուր չհավատալ:
Իսկ Եվրոմիությունը կտեսնի այն, ինչ ուզում է տեսնել: Միշտ այդպես է եղել ու այդպես էլ կլինի:

Chuk
20.11.2008, 19:37
Թույլ տուր չհավատալ:
Բարեբախտաբար քո հավատալ կամ չհավատալը նշանակություն չունի, դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս խնդրի քո զուտ էմոցիոնալ ըմբռնումն ու չափազանց սուբյեկտիվությունը:

Բարեբախտաբար ես քեզ ապացուցելու խնդիր չունեմ, քանզի տեսակետդ բնավ կարևոր կամ հետաքրքիր չէ: Իսկ թեմայի մյուս ընթերցողներին խորհուրդ կտամ թերթել մամուլի էջերն օրինակ, համոզվելու համար, որ օրինակ Արշավիր Բոզինյանը տասնյակ օրեր հացադուլ է արել և նրա հացադուլը հաստատվել է իշխանության կողմից՝ համապատասխան բժշկական մարմինների հետազոտություններով: ԿԱմ նույն բանում կարելի է համոզվել հետևելով ԱՆ մամլո հաղորդագրություններին, բժիշկների հետազոտություններին:

Եվ վերջապես, ՍՈՖ, դու չես այն մարդը, որ բարոյական իրավունք ունի նման գնահատական տալու այսօր հացադուլ հայտարարած այս մարդկանց հետևողականությունը, առավել ևս, որ այդ մարդկանց մեջ կան ազատամարտիկներ, իսկական հերոսներ:

Rhayader
20.11.2008, 19:45
Եվ վերջապես, ՍՈՖ, դու չես այն մարդը, որ բարոյական իրավունք ունի նման գնահատական տալու այսօր հացադուլ հայտարարած այս մարդկանց հետևողականությունը, առավել ևս, որ այդ մարդկանց մեջ կան ազատամարտիկներ, իսկական հերոսներ:

Իսկական հերոսները երկրի ներքին վիճակի ապակայունացման չեն գնա՝ կույր ֆանատիզմից կամ շահի հետևից ընկնելով: Կշատրին (իսկ հերոսը ձեր հասկացությամբ հենց կշատրին է) պարտավոր է պահպանել Դհարման ու դրա տեսքով՝ իր երկիրն ու կառավարությունը (ցանկացած խաղաղ տեսքով հաստատված կառավարություն), ոչ թե պառակտվել:
Նման մի Լևոնի (Կրիշնա Ջանարդանայի) պատճառով էլ Մահաբհարատհան կործանվեց ու սկսեց Կալի Յուգան:
Չուկ, հավատա ինձ, ես քո ազատամարտիկներից ոչ պակաս իրավունք ունեմ սրա մասին դատելու՝ ես էլ պատերազմի ժամանակ տաքուկ Երևանում չէի նստած ու ռումբերն իմ գլխին էլ էին պայթում:

Chuk
20.11.2008, 19:50
Իսկական հերոսները երկրի ներքին վիճակի ապակայունացման չեն գնա՝ կույր ֆանատիզմից կամ շահի հետևից ընկնելով:
Բանավեճի մեջ մտնելն անիմաստ է, քանզի յուրաքանչյուրս տվյալ դեպքում միանշանակ մնալու ենք մեր կարծիքին: Պարզապես նկատեմ, որ սա ընդամենը քո սուբյեկտիվ, իմ գնահատմամբ խիստ կաղ ու իրականությանը չհամապատասխանող գնահատականն է, այլ ոչ թե այն, ինչ կատարվել է: Ազատամարտիկներից ոչ մեկը, իմ գնահատմամբ, չի գնացել երկրի ներքին վիճակի ապակայունացման, այլ կատարել է հակառակը:

Chuk
26.11.2008, 17:08
Գրածս թեմայի վերնագրին չի համապատասխանելու, բայց ամեն դեպքում: Թերևս արժի թեմայի վերնագիրը փոխել ու դարձնել պարզապես «Հացադուլներ»:

Ինչևէ:
Այսօր Արցախյան պատերազմի մասնակից 10 ազատամարտիկներ Եռաբլուրում հայտարարել են 3 օրյա նախազգուշական, որին թերևս հաջորդելու է անժամկետ հացադուլը: Ազատամարտիկների պահանջները վերաբերվում են Ղարաբաղյան խնդրին, մասնավորապես պահանջում են չզիջել գրավված տարածքները: Որքան գիտեմ պահանջների մեջ է մտնում նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը, որոնց մեջ ինչպես գիտենք, քիչ չեն Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները: Հացադուլի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին:

Chuk
26.11.2008, 20:32
ՋԱՐԴԵՑԻՆ ՈՒ ՏԱՐԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱՆՆԵՐԸ

[20:20] 26 Նոյեմբերի, 2008

Առանց որեւէ բացատրության, այսօր ժամը 20.00-ի սահմաններում 3 մեքնաներով, կարմիր բերետավորները, ոստիկանները եւ մի քանի քաղաքացիական հագուստով անձինք հայտնվել են Եռաբլուրում, ջարդել եւ իրենց հետ տարել հացադուլավորների վրանները եւ նրանց մեջ գտնվող հացադուլավորների իրերը:


Հացադուլավորներին հաջողվել է վրաններից հանել միայն դեղորայքը:

՚Սա անմարդկային վերաբերմունք է: Այդ մարդիկ ոչ մի սրբություն չունեն: Դա հայ տղամարդուն վայել արարք չէ: Թող վրանները տանեն, միեւնույն է` հացադուլը շարունակելու ենքՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց հացադուլավոր Մերուժան Հարությունյանը:


Հացադուլավորներն իրենց խոստման համաձայն` 3 օր շարունակ առանց վրանների պատրաստվում են մնալ Եռաբլուրում:


Նրանք ՚Ա1+ՙին նաեւ տեղեկացրեցին, որ ոստիկանների եւ կարմիր բերետավորների մեջ ծանոթ դեմքեր են եղել.

՚Մենք նրանցից մի քանիսին տեսել ենք Հյուսիսային պողոտայումՙ: հացադուլավորները գրանցել են նաեւ մեքենաներից մեկի` սպիտակ ՚Նիվայիՙ համարանիշները ՚06 SS 976ՙ:


՚Ասում են, որ դա Ոստիկանության Շահումյանի բաժնի պետի մեքենան է: Բայց նրան անձամբ չենք ճանաչում, որպեսզի իմանայինք` նա՞ էլ էր մասնակցում վրանները քանդելուն եւ ջարդելունՙ,- ասացին հացադուլավորները:


Նրանք վստահ են, որ վաղը իրենց թիվը կավելանա: Հացադուլավորները նշեցին, որ իրենց նկատմամբ ուժ չի գործադրվել եւ բավարարվել են միայն վրանները տանելով:

Աղբյուր՝ Ա1+

Իսկ իրեն նախագահ հորջորջած չմարդ Սերժ Սարգսյանը մի քանի րոպե առաջ շախմատիստներին ողջունելիս խոսում էիր միասնության մասին: Տո ո՞վ եղար միասնությունից խոսես... ի՜նչ ափսոս է, որ նման մարդն է կարդում շնորհավորանքի տեքստը :(

Տրիբուն
26.11.2008, 23:42
Իսկական հերոսները երկրի ներքին վիճակի ապակայունացման չեն գնա՝ կույր ֆանատիզմից կամ շահի հետևից ընկնելով:

Էտ ո՞ր ներքին վիճակի մասին էր խոսքը; Է՞ն, որ մի քսան հոգի բոշա իրա տնեցիներով ու հաստավիզ ախռաննիկներով որոշում ա, թե մենք բոլորս ոնց պիտի ապրենք, ու հինգ տարին մեկ հոտի պես քշում են սաղին ընտրությունների, մինչև ընտրություններն էլ նույն հոտի պես նեյնիմ-նեյնիմ լսելու են տանում զաստավիտով, որ հետո էլ ընտրությունների արդյունքները փաթեթավորեն ու ուղարկեն գրողի ծոցը…

Բա կայունությունը ո՞րն ա, որ տենց ապակայունացնում են հիմա: Է՞ն, որ էտ քսան հոգի ղզլբաշը պիտ օրենք ու բարոյականության վրա թքած ունենան, ու ձեն հանողին մինիմում նստացնեն, մաքսիմում քաղաքի կենտրոնում գնդակահարեն: Սուս ու փուս վեր ընգնե՞լն ա կայունությունը:

Ընգեր ջան, ես թքած ունեմ էտ ներքին վիճակի վրա, կայունության վրա էլ վրից: Եթե ներիքն վիճակն ու կայունությանը դրանք են, ապա ես առանց վիճակի քաոս եմ ուզում:

Ambrosine
27.11.2008, 00:15
Իսկ իրեն նախագահ հորջորջած չմարդ Սերժ Սարգսյանը մի քանի րոպե առաջ շախմատիստներին ողջունելիս խոսում էիր միասնության մասին: Տո ո՞վ եղար միասնությունից խոսես... ի՜նչ ափսոս է, որ նման մարդն է կարդում շնորհավորանքի տեքստը :(

Չուկ ջան, բա ինչ պիտի աներ, որ չկարդար?:o ինչի ինքը կարա առանց էդ թղթերի ինչ-որ միտք արտահայտի?:o Հեսա հրաժարականի տեքստն էլ ա կարդալու. էդ էլ մենք ենք գրած լինելու:D

ազգովի պատժված ենք. սենց էլ <<նախագե>> լինի:[

Տրիբուն
27.11.2008, 09:40
ազգովի պատժված ենք. սենց էլ <<նախագե>> լինի:[

Նստած ենք, արդեն տաս տարի ա: Ու մեր մեջ ասած ես քաղբանտարկյալի կարգավիճակ եմ ուզում բոլորիս համար. ի՞նչ պակաս ենք նստած որ:

murmushka
27.11.2008, 20:38
ԵՌԱԲԼՈՒՐԻՑ ՎՏԱՐՎԱԾ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ ԵԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

[12:29] 27 Նոյեմբերի, 2008


Երեկվանից Եռաբլուրում նախազգուշական հացադուլ հայտարարած ազատամարտիկներն քիչ առաջ ՀՀ Կառավարության շենքի մոտ էին: Նրանք եկան ու միացան Կառավարության շենքի մոտ ցույց անող քաղբանտակյալների կանանց: Եռաբլուրում նրանք նախազգուշական հացադուլ էին հայտարարել հետեւյալ պահանջներով` չզիջել ոչ մի թիզ հող, Արցախը ճանաչել Հայաստանի անբաժան մաս,անհապաղ ազատել քաղբանտարկյալներին, անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները:

Ի դեպ, նրանք այս գիշեր չենք կարողացել Եռաբլուրում անցկացնել իրենց հացադուլը: Կարմիր բերետավորների ճնշմամբ նրանք հեռացել են Եռաբլուրից` առավոտյան վերադառնալու պայմանով: Բերետավորներն ու քաղաքացիական հագուստով անձինք տարել էին նրանց իրերը, այդ թվում եւ վրանները:

Ինչպես ՚Ա1+ՙ-ին պատմեց հացադուլավորներից Վարդան Խաչատրյանը՝ առավոտյան հացադուլավորներին մոտեցել են ոստիկանության երկու աշխատակից: Նրանցից մեկը ներկայացել է մայոր Արզումանյան եւ ասել, որ ՚վերեւից հրահանգ կա չթույլատրել այստեղ ակցիա անցկացնել, քանի որ Եռաբլուրը սրբավայր էՙ: Մոտ 20 րոպե անց եկել են նաեւ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները եւ տեղեկացրել, որ բաժնի պետն ուզում է հանդիպել հացադուլավորներին:

Խաչատրյանն իր ասելով հրաժարվել է գնալ բաժանմունք, թեեւ իրենց զանգահարած ՚Ժառանգությունՙ ԱԺ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խորհուրդ էր տվել գնալ: Հացադուլավորներից միայն երկուսն են գնացել ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց հետ անհատական զրույց են ունեցել՝ առանց որեւիցե բռնության: Խաչատրյանի պատմելով` դրանից հետո ոստիկանության աշխատակիցները հացադուլավորներին ետ են տվել նրանց վրանները եւ ասել, թե իրենց ՚վերեւից են խեղդում, որ հեռանան Եռաբլուրից, քանի որ արդեն ֆիքսել են նրանց՝ հացադուլավորներինՙ:

Հացադուլավորներից Մերուժան Հարությունյանը, որը եղել էր ոստիկանության բաժանմունքում, մեզ ասաց, որ իրենց բաժանմունքի պետի տեղակալը խնդրել է հեռանալ: ՚Մեր ներկայությամբ 4 անգամ զանգ է եկել եւ խոսակցությունից զգացվում էր, որ վերեւից ինչ-որ բան են ստիպումՙ,- ավելացրեց նա:

Հացադուլ հայտարարած ազատմարտիկներն այսօր հանդես կգան քաղաքական հայտարարությամբ եւ կհանդիպեն լրագրողների հետ: Հիշեցնենք, որ եռօրյա նախազգուշական հացադուլ էին հայտարարել ազատամարտիկներ Մերուժան Հարությունյանը /Վանաձոր/, Հրաչ Ալոյանը /Ապարան/,Վարդան Երիցյանը /Երեւան/, Սուրեն Մարտիրոսյանը /Էջմիածին/, Լեւոն Մարգարյանը /Արմավիր/, Վարդան Մալխասյանը /Իջեւան/,Արմեն Մանուկյանը /Բաղրամյանի շրջան/, Գարիկ Բեգջանյանը /Ալավերդի/ եւ Արմեն Բադոյանը /Երեւան/:

Chuk
28.11.2008, 18:16
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՒԺՈՎ

[11:44] 28 Նոյեմբերի, 2008
image


Ոստիկանների ու կարմիր բերետավորների ՚հանդուրժողականությունըՙ Եռաբլուրում հացադուլ հայտարարածների նկատմամբ այսօր առավոտյան սպառվեց: Նրանք անցան ուժի գործադրման: Այսօր ժամը 9.00-ին Եռաբլուրը շրջապատել են Մալթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանները, փակել Եռաբլուր տոնող ճանապարհները եւ հացադուլավորներին հրահանգել հեռանալ Եռաբլուրից: 1 ժամ հետո ոստիկաններն ու կարմիր բերետավորները անցել են ուժային մեթոդների` քաշքշելով, հրելով 10 հացադուլավորներին իջեցրել Եռաբլուրից:


Այս պահին մոտ 30 ոստիկան շրջում է Եռաբլուրի տարածքում, իսկ հացադուլավորները գտնվում են Եռաբլուրի մուտքի մոտ, որտեղ էլ պատրաստվում են շարունակել նախազգուշական հացադուլը:


՚Մենք չենք կասկածում, որ մեր Եռաբլուրից հեռացնելու եւ մեր հացադուլը խոչընդոտելու որոշումը ոչ թե ոստիկաններին է, այլ իշխանությունների: Այս քայլով իշխանությունները հաստատում են մեր այն մտավախությունը եւ արդեն համոզմունքը, որ նրանք պատրաստվում են հանձնել ազատագրված տարածքներըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց հացադուավորներից Մերուժան Հարությունյանը:


Նա ՚Ա1+ՙ-ին նաեւ տեղեկացրեց, որ ոստիկանները ամենեւին չեն թաքցնում, որ կատարում են իշխանությունների հրահանգը. ՚Ոստիկաններից մեկն անձամբ ինձ ասաց, որ վերեւներից իրենց խեղդում են, որ մեզ հեռացնեն Եռաբլուրից, հակառակ դեպքում իրենց երեխաներին սպառնում են զրկել օրվա հացից: Իշխանությունների այս գործողությունները վկայում են նրանց մտադրությունների մասին: Եթե իրենք տարածքներ հանձնելու մտադրություն չունենային, ապա մեր հացադուլն իրենց այդքան չէր անհանգստացնիՙ:


Իսկ այսօր լուսադեմին ուժի գործադրմամբ ոստիկանները Եռաբլուրից իջեցրել էին հացադուլավորներից Վարդան Մալխասյանին: Մինչ այս պահը հացադուլավորներին որեւէ մեկը չի այցելել, բացի Մտավորականների ֆորումից Երվանդ Մանարյանը եւ Հրաչյա Մաթեւոսյանը: Եռօրյա նախազգուշական հացադուլը կավարտվի վաղը, իսկ իրենց հետագա գործողությունների մասին հացադուլավորները կհայտնեն լրացուցիչ:

Աղբյուր՝ Ա1+

Chuk
15.12.2008, 17:57
Դեկտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել ներկայումս բանտարկված, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Այսօր նրան հացադուլը դադարեցնելու կոչ է արվել.


ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀՈՐԴՈՐ

[14:31] 15 Դեկտեմբերի, 2008

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է ուղղել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին:

՚ՀՀ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմում է Ձեզ հորդորով, որպեսզի Դուք, որքան հնարավոր է շուտ դադարեցնեք դեկտեմբերի մեկից Ձեր հայտարարած անժամկետ հացադուլը:

Անժամկետ հացադուլը պայքարի ամենածայրահեղ ու ամենահուսահատ ձեւն է, որին կարելի է դիմել պայքարի հաջող ելքի նկատմամբ հավատը կորցնելուց միայն: Մենք կասկած չունենք` եւ վստահ ենք, որ Դուք էլ կիսում եք մեր կարծիքն այն մասին, որ մեր պայքարը պսակվելու է հաղթանակով: Հնարավորինս շուտ այն տեսնելու համար մեզ պետք են ոչ միայն Ձեր նման նվիրված, այլեւ առողջ ու առույգ զինակիցներ:

Այդ իսկ պատճառով էլ կոչ ենք անում դադարեցնել հայտարարված անժամկետ հացադուլը եւ մյուս քաղբանտարկյալների ու դրսում գտնվող համախոհների հետ նոր եռանդով լծվել Հայաստանի ժողովրդավարացման գործինՙ,-ասված է ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:

Աղբյուր՝ Ա1+

Հիշեցնեմ, որ Հացպանյանը հացադուլ էր հայտարարել իր քրեական գործի դեմ, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների համար:

Chuk
22.12.2008, 18:25
ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ

[18:19] 22 Դեկտեմբերի, 2008

՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկում արդեն 22 օր է, որ հացադուլը շարունակում է Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Ըստ նրա` Հացպանյանի վիճակը բավարար է:


Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը հացադուլը որպես պայքարի ծայրահեղ քայլ ընտրել է դեկտեմբերի 1-ից: Այն իր դեմ հարուցված քրեական գործի դեմ է, ինչպես նաեւ` նա պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին:


Սարգիս Հացպանյանի գործով շարունակվում է քննությունը: Ավելացնենք , որ Սարգիս Հացպանյանին առաջադրել են մեղադրանք Քր. Օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1 կետով` սուտ մատնություն: ԱԱԾ Սարգիս Հացպանյանին հարցաքննության էր հրավիրել Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ունեցած իր տեղեկությունը ՚Հայկական ժամանակՙ-ում հրապարակելու առիթով հարուցված քրգրծի շրջանակներում:


Իսկ կալանքի տակ է նոյեմբերի 10-ից:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/amu/?page=issue&iid=67661)

Chuk
26.12.2008, 15:24
Այսօրվանից, հացադուլը սկսելու 26 օրը Սարգիս Հացպանյանը առավոտյան ժամը 10-ից հայտարարել է նաև ջրադուլ: Հացպանյանի հիմնական պահանջն է փոխել իր կալանքի միջոցը:

ars83
01.01.2009, 23:39
Այսօրվանից, հացադուլը սկսելու 26 օրը Սարգիս Հացպանյանը առավոտյան ժամը 10-ից հայտարարել է նաև ջրադուլ: Հացպանյանի հիմնական պահանջն է փոխել իր կալանքի միջոցը:

Արդեն մոտ մեկ շաբաթ է անցել: Ի՞նչ վիճակում է գտնվում այդ մարդը: Չի՞ դադարեցրել ջրադուլը:

Chuk
02.01.2009, 19:11
Արդեն մոտ մեկ շաբաթ է անցել: Ի՞նչ վիճակում է գտնվում այդ մարդը: Չի՞ դադարեցրել ջրադուլը:

Ցավոք սրտի նոր տարվա օրերին ինֆորմացիայի մեծ պակաս ունեմ առնվազն ես: Իմ վերջին տեղեկությունը սա է.

ՀՈՐԴՈՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ - 28.12.2008

Սիրելի Սարգիս,

Մենք լավ ենք հասկանում, թե քեզ՝ մարտի դաշտում զենքը ձեռքին կռվելու սովոր ազատամարտիկիդ, ինչ աստիճանի հասցրած պետք է լինի, ինչ պայմանների մեջ պետք է դրած լինի ապօրինի այս վարչախումբը, որ դիմեիր հացադուլ հայտարարելու քայլին։ Արդեն մոտ մեկ ամիս ձգվող քո հացադուլով դու եւս մեկ անգամ ապացուցեցիր քո հաստատակամությունն ու ոգու կորովը, քո արդարությունը, որ արժեքներ են բոլորիս, բոլոր բանական մարդկանց համար, բայց ոչ երբեք քեզ զնդանում պահողների եւ նրանց հրահանգողների։ Պայքարի այդ ձեւը կարող է արդյունավետ լինել, եթե դիմացինդ օժտված է մարդկային ու բարոյական նվազագույն հատկանիշներով։ Այս վարչախմբի համար նման բաներն օտար են ու անծանոթ։ Մենք չենք ուզում կորցնել մեր պայքարի ընկերոջ՝ հայրենասեր ազատամարտիկի, ազատության ու արդարության համար պայքարողի կյանքը։ Մեր պայքարը շարունակվում է եւ անպայման հասնելու է իր տրամաբանական ու անխուսափելի հաղթական ավարտին։ Այդ պայքարում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը, անելիք ունես նաեւ դու։ Ուստի խնդրում ենք դադարեցնել կյանքի համար ծայրահեղ վտանգավորության սահմանագծին հասած տեւական հացադուլը։ Վստահ եղիր, որ այն տվել է իր արդյունքը, իսկ դու շուտով անպայման մյուս քաղբանտարկյալների հետ միասին կհայտնվես ազատության մեջ ու կկանգնես պայքարի քո ընկերների շարքերում, ինչի համար նաեւ առողջություն է պետք։


Հայ Ազգային Կոնգրես

Chuk
02.01.2009, 19:14
Եվ մեկ էլ սա.


Սարգիս Հացպանյանի կալանքը երկարացվեց երկու ամսով

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Աղաջանյանի միջնորդությունը եւ երկու ամսով երկարացրեց Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի կալանքի ժամկետը:

Հացպանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ բացի նախաքննությունից խուսափելու վերաբերյալ պնդումներից` Ազգային անվտանգության ծառայության քննիչը ներկայացրել է նաեւ այլ հիմքեր:

§Նյութեր են նախապատրաստվել պարոն Հացպանյանի հղած դիմումի հիման վրա` իրեն ահաբեկելու եւ վիրավորելու վերաբերյալ եւ այդ նյութերը միացվել են սույն քրեական գործին, ինչպես նաեւ` պարզվել է, որ Սարգիս Հացպանյանը դեռեւս 1996 թվականի հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պարգեւատրվել է Colt Special-38 տեսակի ատրճանակով եւ այդ ատրճանակի ճակատագրի հետ կապված` քննություն է տարվում¦, - §Ազատություն¦ ռադիոկայանին տեղեկացրեց Արսենյանը:

Սարգիս Հացպանյանի պաշտպանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում` 2009 թվականի առաջին աշխատանքային օրը:


Անուշ Մարտիրոսյան
Ազատություն ռ/կ, կարծեմ 30.12.2008

Ambrosine
02.01.2009, 19:16
բայց ջրադուլի մասին լուր չկա, չէ?

Սելավի
02.01.2009, 19:18
Ցավոք սրտի նոր տարվա օրերին ինֆորմացիայի մեծ պակաս ունեմ առնվազն ես: Իմ վերջին տեղեկությունը սա է.

Հացպանյանը արդեն 2 օր է դադարեցրել է հացադուլը և ջրադուլը:

Ambrosine
02.01.2009, 19:22
Հացպանյանը արդեն 2 օր է դադարեցրել է հացադուլը և ջրադուլը:

եթե դժվար չի, կասես՝ որտեղից գիտես? ինտերնետում կա?:think

Սելավի
02.01.2009, 19:26
եթե դժվար չի, կասես՝ որտեղից գիտես? ինտերնետում կա?:think

Ինքը զանգել էր ազատություն ռադիոկայան և հայտարարեց որ տեղեկանալով Տեր-Պետրոսյանի հորդորին հունվարի մեկից դադարեցնում է հացադուլը և ջրադուլը:
Սա ես լսել եմ հունվարի մեկին ազատություն ռադիոկայանով:

Ambrosine
02.01.2009, 19:27
Ինքը զանգել էր ազատություն ռադիոկայան և հայտարարեց որ տեղեկանալով Տեր-Պետրոսյանի հորդորին հունվարի մեկից դադարեցնում է հացադուլը և ջրադուլը:
Սա ես լսել եմ հունվարի մեկին ազատություն ռադիոկայանով:

Շատ լավ է, որ դադարեցրել է: Ես դեմ եմ պայքարի այդ ձևին

ars83
02.01.2009, 20:58
Հացպանյանը արդեն 2 օր է դադարեցրել է հացադուլը և ջրադուլը:


Իմ վերջին տեղեկությունը սա է...

Շնորհակալություն՝ տեղեկատվության համար: