PDA

Դիտել ողջ տարբերակը : Հյուսիսային պողոտա

Rammstein
19.11.2008, 12:00
Հավանո՞ւմ եք Հյուսիսային պողոտան։ Ի՞նչն եք հավանում, եւ ինչը` ոչ։

ars83
19.11.2008, 13:12
Հավանո՞ւմ եք Հյուսիսային պողոտան։

Դժվարանում եմ ասել։

Ի՞նչն եք հավանում, եւ ինչը` ոչ։ Օրինակ, երկու մեծ շենքերը պողոտայի սկզբում (կամ վերջում, Թումանյան փ․ վրա) դուրս չեն գալիս։ Բայց ինքնին պողոտան, որպես Օպերան Հրապարակին միացնող փողոց դուրս գալիս է։ Միգուցե, ժամանակ կանցնի, կսովորեմ (նորամուծությունները, սովորաբար միանգամից չեն ընկալվում)։

Ռեդ
19.11.2008, 13:16
Հավանո՞ւմ եք Հյուսիսային պողոտան։ Ի՞նչն եք հավանում, եւ ինչը` ոչ։
Չեմ հավանում էն, որ Բիլանի ու Վիվայի գրասենյակները իրար համարյա կպած են :D

Աբելյան
19.11.2008, 13:56
հարազատ տեղ ա մի տեսակ :love

Լեո
19.11.2008, 14:10
Ես չեմ հավանում, որովհետև կարծես Հյուսիսային պողոտան քարե դարում են կառուցել: Շուրջդ միայն քար է ու քար, կարծես Նորավանքի ճանապարհին լինես, երկու կողմերումդ հսկայական ժայռեր են: Բուսականության հետք չկա (էն ծաղկամանների մեջ տնկած մի երկու հատ անարմատ բույսանմանները բույս չեմ համարում):

Ֆրեյա
19.11.2008, 15:49
Քարակերտ ոնց որ լինի, փոխանակ ծառեր տնկեին, դրել քարից աշտարակներ են շինել, չերս կողմն էլ բետոն են արել :[

Արշակ
19.11.2008, 16:30
Հյուսիսային պողոտայով քայլելիս էն տպավորությունն է, կարծես մեռյալ քաղաքով եմ քայլում։ Չնայած ընդդիմության քաղաքական զբոսանքները մի քիչ կենդանություն տվեցին պողոտային։
Դուր չի գալիս, որ բուսականություն չկա, քար ու բետոն է լրիվ։
Որոշ դիրքերից նայելիս թվում է, թե շենքը հեսա շուռ կգա վրադ։
Պողոտայում մշտական ուժող միջանցիկ քամիներն էլ են ահավոր։ Ծառեր լինելու դեպքում հավանաբար տենց ուժեղ չէր լինի։

Լավն էն է, որ Հանրապետության հրապարակից դեպի Օպերա կարճ ճանապարհ է բացվել։

*e}|{uka*
19.11.2008, 18:19

Ավելացնելու բան չունեմ :
Ոնց որ գերեզմանոց լինի: Շուրջ բոլորդ պատեր, բետոն, սառը նստարաններ...: Որոշ քաղաքացիները սիմվոլիկ են համարում արդեն, բայց ես ոչ: Մինչև բետոնները չքանդվեն . մի երկու ծառ չտնկեն...:)

Kuk
19.11.2008, 19:30
Արշակի հետ համամիտ եմ` չորուցամաք ա, ոչ մի կտոր կանաչ, ամբողջը բետոն ա, շենքերը տգեղ են, ոչ դուրեկան, էն տիտանիկոտ շենքը որ «վափշե», բա հատակը` ամբողջ Հայաստանում ինչ գույն քար ուզես կա, բայց սրանք վերցրել են այնպիսի քար, որը ներկելու կարիք է զգում, ու որոշ ժամանակը մեկ ներկում են. աբսուրդ. դե փող ուտելու առիթ են ստեղծել երևի: Երևի քիչ են կերել: Ո՞ւր գնացին այդ թաղամասից ստացված գերշահույթները, ո՞վ էր այդտեղի նախկին բնակիչների բնակարանների գները սահմանողը, ինչպե՞ս էին մարդկանց ստիպողաբար քշում սեփական տներից` կոպեկներ տալով նրանց, ինչպես էին մարդկանց աչքի առաջ կործանում նրանց բնակարանները, տարիների ընթացքում ստեղծածը, նրանց վռնդում իրենց տներից. Վարդան Պետրոսյանի ասած` «սպիտակ եղեռնը»:
Բայց դե որ Հանրապետության Հրապարակը ուղիղ գծով կապում ա Ազատության Հրապարակին, դա շատ լավ ա, երևի սա առավելությունն ա էդ պողոտայի:

Morpheus_NS
19.11.2008, 21:45
Ինչքա՜՜ն ենք սիրում բողոքել: Լավ էլ սարքել են, տեսքն էլ տեղն ա:
Չնայած ծառեր իրոք պետք են, բայց չի կարելի անտեսել, որ լավ գործ ա արված:

Hayk Avetisyan
19.11.2008, 22:02
Լիովին համաձայն եմ վերևում գրված թերությունների մասին, ես ել կավելացնեմ մի բան: Հյուսիսային պողոտան մարդկանց վրա բացասաբար է ազդում մի պատճառով նաև: Այնտեղ հողային տարածք խնայելու պատճառով գիտակցորեն հաշվի չեն առել մարդու աչքի դիտման անկյան <27-30աստիճան> հանգամանքը և որի պատճառով ել շենքերը ճնշում են մարդկանց, ինչքանել հոյակապ շինություն լինի, եթե չի պահպանվում բարձրության ու հնարավոր տեսանելիության պրապորցիաները մեկա վատ է անդրադառնալու մարդու վրա: Չնայած դրան ես դրական եմ գնահատել այս թեմայի քվեարկմանը քանի որ մարդիք կառուցել են, աշխատել են, ստեղծել են ու հիմա մարդիք ուղիղ ճանապարհով միանգամից տեղափոխվում են մեկ հրապարակից մյուսը, դե ասեք լավը չի ու շրջանցեք էտ տարածքը:

StrangeLittleGirl
19.11.2008, 22:17
Որ հիշում եմ, թե ինչպես կառուցվեց էդ պողոտան, քանի հոգի անտուն մնաց, ջղայնանում եմ: Որ անցնում եմ, ու հանկարծ ծանոթ մարդ եմ տեսնում ու զգում եմ, թե ոնց է անհամբերությամբ սպասում՝ երբ պիտի գնամ, էլի եմ ջղայնանում:
Բայց ընդհանուր առմամբ որպես կարճ ճանապարհ լավ է:
Մեկ էլ էդ փողոցային երաժիշտներն են հավես: Քաղաքն ուրիշ շունչ է ստանում, ոնց որ լրիվ ուրիշ երկրում լինես:

ministr
19.11.2008, 22:40
Գարշոկի (հենց գարշոկ ոչ թե ծաղկաման) մեջ ծառ էլ տեսանք.. այսինքն ինչ ծառ.. թուփ: Դա պետք ա փողոց լիներ, ավելին` պողոտա.. բայց էնքան շենքերը մոտեցրին իրար, որ մնաց միայն մայթը... Ով ա տեսել մայթ, անունը պողոտա? Շենքերը ոնց որ "I legend" ֆիլմի մեջի շենքերը լինեն` անշունչ: Էլ չասեմ գետինը.. հատուկ սարքել են որ սայթաքի.. ընդհանրապես բոլոր նոր "սարքած" մայթերը ձմռանը դառնում են ընտիր սահադաշտ:

Ռուֆուս
19.11.2008, 23:46
Դե արդեն իմ կարծիքը վերևում մի քանի անգամ նշվեց....

Չեմ սիրում, սառնություն է փչում էդ փողոցից, ամեն անգամ քայլելիս ահավոր ճնշված եմ զգում շենքերի բարձրությունից..... :[

Հայկօ
20.11.2008, 01:00
Հարմար փողոց ա :): Համ էլ էնտեղ չես կարող ավտոյի տակ ընկնել (դեռ):

Ռուֆուս
20.11.2008, 01:11
Հարմար փողոց ա :): Համ էլ էնտեղ չես կարող ավտոյի տակ ընկնել (դեռ):

Տերյանի խաչմերուկում շատ էլ հնարավոր է :)

Լուսաբեր
20.11.2008, 01:37
Պողոտա ??? :D Դա ընդամենը մի փոքր փողոցա կամ կարճ ճանապարհ...
Հեչ դուրս չի գալիս,շենքեր իրար մոտ շարած ու ոչ մի համադրություն:angry ամեն մի շենքը վերցրած հա,բան չունեմ ասելու սիրուն են,բայց դե որպես փողոց հը-ը
Դե ինչ ասեմ- իմ կարծիքով քաղաքը պետկա <<կոլորիդ>> ունենա,իսկ մենք չունենք :(

total_abandon
20.11.2008, 13:24
Կարգին փողոցա, ճիշտա ենդեղի օֆիսների գինն էլ ա կարգին, բայց ենդեղի գիթառիստ Գևորը ամեն ինչ արժի.:hands: Ափսոս հիմա ցուրտա էլ չի նվագում, բայց նվագելու ժամանակ միշտ ենդեղ էի լինում, նենց, մակարդակ չկա, բայց հավեսով լսվումա...:hands:hands, ինքն ել իրանից դավոլնի, նենց ուրախա, նայում ես հավեսդ գալիսա.:good:clap

Rammstein
20.11.2008, 21:39
Ինչքա՜՜ն ենք սիրում բողոքել: Լավ էլ սարքել են, տեսքն էլ տեղն ա:
Չնայած ծառեր իրոք պետք են, բայց չի կարելի անտեսել, որ լավ գործ ա արված:

Հա, բան չունեմ ասելու, մի գուցե լավ նորագույն թանկարժեք նյութերով են սարքել, միգուցե թանկարժեք մարդկանց համար են սարքել, բայց այնտեղ չկա ամենակարեւորը` ճարտարապետություն։ Դրա մեջ են մտնում այն, որ ծառեր չկան, շենքերը հայկական ճարտարապետության հետ կապ չունեն եւն։
Պողոտայի գաղափարը շատ լավն է, քանի որ այն Թամանյանինն է, բայց ինքը պողոտան Ալ. Թամանյանի նախագծի հետ կապ չունի։ Թամանյանի նախագծով շենքերը սակավահարկ պետք է լինեին։ Բայց այժմ սարքել են բազմահարկ շենքեր, որոնց բարձրության պատճառով տպավորություն է ստեղծվում, կարծես պողոտան լինի նեղ միջանցք։:angry

*e}|{uka*
20.11.2008, 21:48

Լավ կլիներ նման կարգի պողոտաներ այլ վայրերում կառուցվեին, թող լիներ հին քաղաք և նոր քաղաք, թող էլիտար մասան էլ ասենք ապրեր Արգավանդի ճանապարհին :D
Էստոնիայում այդպես է, " Ստառիյ գոռոդ"մտնում ես, ոնց որ հեքիաթում հայտնվես, իսկ նորը՝բարձրահարկ երկնաքերերը , որը ոչ մի ընդհանուր բան չունի հինի հետ, ոչինչով չի զիճում Եվրոպական քաղաքներին ու կառուցվել է քաղաքին կից::)

ministr
20.11.2008, 22:01
Էդ փողոցը կարող էր դառնալ երևանցիների ամենասիրելի տեղը, նույնիսկ կգերազանցեր Աբովյան փողոցին.. եթե սարքվեր մարդկանց համար զբոսնելու տեղ, ոչ թե էլիտար (ոնց եմ զզվում էս բառից արդեն) շենքերի բակ

Hayk Avetisyan
20.11.2008, 22:11
Էդ փողոցը կարող էր դառնալ երևանցիների ամենասիրելի տեղը, նույնիսկ կգերազանցեր Աբովյան փողոցին.. եթե սարքվեր մարդկանց համար զբոսնելու տեղ, ոչ թե էլիտար (ոնց եմ զզվում էս բառից արդեն) շենքերի բակ

Էլիտար բառը զզվելիա դառել որովհետև շատ են արժեզրկել եդ բառը, ինչ նոր շենք սարքում են անկախ ամեն ինչից էլիտար անունն են կպցնում վրան, ու էլ ինչ էլիտար շենքերով հյուսիսային պողոտա եթե ենտեղի բնակիչների էրեխեքը հայաթ չուն են խաղալու, չնայաց հիմայել համարյա ոչմի տեղ հայաթ չի մնացել բոլորը գառաժ ա ու խանութ, գլուղ տանող մի երկու ճոճանակներ են կպցնում որ գոնե էդ տարածքները չզավթեն: Հիմիկվա էրեխեքը <էլիտար> շենքերում լրիվ ճապոնացիեն դառնալու քանի որ մենակ ինտերնետ կարան մտնեն, մեկել ականջակալները սոսնձեն ականջածակերից, ոչ բակ կա ոչ խաղալու տեղ: Տեսել եք կինոտան դիմացի ահավոր բարձր շենքը, բալկոնները կախված են մայթի վրա, ու 20 հարկանի հավանականություն կա որ կարող են թքել կամ սեմուչկա չրթել անցորդի գլխին: Էհ~ ես ասում եմ չբողոքենք ու եսել բողոքեցի, բայց դե կիսվում եմ էլի:

Rammstein
20.11.2008, 22:14
Ախր չէր կարելի էդքան խիտ կառուցապատել։ Ընտեղ մի հատ խկլոր խորշ են արել, գիտեն թե էտ ա։ Պետք էր կարգին մի հատ բաց տեղ սարքել մեջը, օրինակ ինչ-որ այգի, կամ մի բան։ Բայց հիմա միջանցքի տպավորություն ա թողնում, ու որ մտնում եմ, ինքնըստինքյան մոտս առաջանում ա արագ քայլելու ու ըտեղից դուրս գալու ցանկություն, որ էդ նեղ միջանցքով ուրիշներն էլ կարանան անցնեն (սա լուրջ էր)։

Artgeo
21.05.2011, 09:05
Եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու իրավունքներ...
Մարդու ազատություններ...
Օրինականություն...
Հանրային շահ...
ԲՈԼՈՐ ԱՅՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԴԱՇՏՈՒՄ և քննարկողների համար կարևորվում էին ոչ թե արժեքները, այլ ԳԻՆԸ: Որքան ցածր, այնքան շահավետ:

http://webtv.am/virtual-kinotatron/%D6%85%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/