PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերջին 6 ամիսը



Artgeo
02.12.2006, 00:44
Մի պարզ ու հասարակ հարց ունեմ։ Ի՞նչ է տեղի ունեցել ձեր կյանքում վերջին կես տարվա ընթացքում։ Գրեք ամենահետաքրքիր, ամենաուրախ և ամենահաճելի դեպքը։ Ընդամենը մեկ դեպք կամ փոփոխություն ձեր կյանքում, որը տեղի է ունցել վերջին վեց ամսում։ :)

Esmeralda
02.12.2006, 01:01
Վերջին 6ամիսը...
Վերջին 6ամսում սիրահարված չեմ... իմ կյանքի ամենամեծ փոփոխությունը... 4տարեկանից անընդհատ սիրահարվում էի... իսկ վերջին 6 ամսում կտրուկ փոփոխություն... Եվ իմ մեջ շատ բան փոխվեց... Ես սկսեցի հասկանալ.... որ տառապելն անիմաստ է... Մինչ այդ խելքս գնում էր տառապելու համար... Տառապանք էլ չլիներ, կստեղծեի... Կտխրեի... Կլացեի... հիմա կենսախինդ եմ դարձել.. կյանքում ինձ համար ուրիշ իմաստներ եմ հայտնաբերել... Հիմա ծիծաղում եմ իմ անմիտ «տառապանքների» վրա... Փորձում եմ ամեն օր երջանիկ ապրել... ամեն վայրկյանի մեջ գտնել մի երջանիկ բան և ուրախանալ... Մարդու երջանկությունը պայմանավորված է նրա կյանքի երջանիկ պահերի միավորմամբ... Ես երջանիկ մարդ եմ...
Վերջին 6 ամսում ես բացահայտեցի երջանկության գաղտնիքը....
Վերջին 6ամսում ես դարձա երջանիկ մարդ... Դրանից էլ մեծ փոփոխություն....

Բոլորիդ խորհուրդ կտամ... Վարվել այնպես, ինչպես ես.... Եթե դեռ չեք վարվել....

StrangeLittleGirl
02.12.2006, 11:48
Բոլորիդ խորհուրդ կտամ... Վարվել այնպես, ինչպես ես.... Եթե դեռ չեք վարվել....
Ինչու՞ վարվել այդպես, եթե ես գիտեմ ավելի կայուն, մնայուն երջանկության գաղտնիքը ;)

Վերջին վեց ամսում սիրահարվել եմ ու լավ եմ արել :P:oy :love
Համ էլ ահագին փոխվել եմ, բայց Ակումբի անդամները դա չեն զգա, որովհետև մինչ այդ ինձ կարգին չէին էլ ճանաչում:

Ուլուանա
02.12.2006, 12:07
Վերջին վեց ամսվա ընթացքում... ես էլ եմ սիրահարվել։ :love :oy :P

քաղաքացի
02.12.2006, 13:13
Ես ինչպես վերջին 20 տարում, այնպես էլ վերջին 6 ամսում լուրջ չեմ սիրահարվել։ Սակայն կարող եմ ասել, որ վերջին 6 ամսվա ընթացքում ստացել եմ «դիպլոմ»։ :P

Firegirl777
02.12.2006, 15:42
Դե ինչ արած, ես չեմ սիրահարվել, բայց այս 6 ամսվա ընթացքում մոտ 3-4 տղա ինձ են սիրահարվել:love
Դե լավ է չէ՞;)

Arisol
02.12.2006, 15:56
Ուրեմն ասեմ, որ վերջին 6 ամիսներն գրեթե ամենաերջանիկ ամիսներից էին իմ կյանքում, քանի որ ես ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ, որոնք հասցրել են այս կարճ ժամանակահատվածում դառնալ ինձ հարազատ և մտերիմ: Կարելի ա ասել, որ դեռ կես տարի առաջ ես տառապում էի այն պատճառով, որ չունեմ իսկական ընկերներ, որոնք ինձ կհասկանան, կլինեն լավ ընկերներ ու շատ էի կոմպլեքսավորված էդ պատճառով, իսկ այժմ ես ունեմ այնպիսի ընկերներ, այնպիսի շրջապատ, որ նույնիսկ ինքս ինձ եմ նախանձում:P : Նաև այս վերջին 6 ամսվա ընթացքում սիրահարվել եմ ու մինչ օրս սիրում եմ մի մարդու, դե ինքներդ արդեն հասկացաք, թե ում մասին ա խոսքը:oy :
Դե մի փոփոխություն ա նաև ուսանող դառնալս, մեկ ել, իհարկե էն, որ 6 ամսով մեծացել եմ:D :

Sunlight
04.12.2006, 14:12
Ինչքան շատ են սիրահարվածները...:hands Իսկ ես դեռ ոչ մի անգամ չեմ սիրահարվել... :( Վերջին 6 ամիսը չեմ կարող ասել, որ շատ հետաքրքիր են անցել, համենայն դեպս` նախորդների հետ համեմատած, բայց ամեն ինչ անում եմ, որ հաջորդ ամիսներն ավելի բովանդակալից լինեն:

Ուլուանա
04.12.2006, 14:35
Ուրեմն ասեմ, որ վերջին 6 ամիսներն գրեթե ամենաերջանիկ ամիսներից էին իմ կյանքում, քանի որ ես ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ, որոնք հասցրել են այս կարճ ժամանակահատվածում դառնալ ինձ հարազատ և մտերիմ:
Վայ, մոռացել էի գրել, որ ես էլ այս վերջին վեց ամիսների ընթացքում հասցրեցի ահագին լավ ու հետաքրքիր ընկերներ ձեռք բերել։ :love

Taurus
04.12.2006, 14:40
էս վերջին 6 ամիսներից առաջին 3-ը անց եմ կացրել շատ հանգիստ ու ուրախ միջավայրում, երկրորդ կեսում ընկա "գժանոց":D , ու չեմ կարում դուրս գամ:

StrangeLittleGirl
08.12.2006, 01:35
Իսկ ես մոռացա ասել, որ վերջին վեց ամսվա վերջին երեք ամիսները կյանքիս ամենաաննպատակ, ամենաանկապ, ամենաանիմաստ ամիսներն էին:

Վազգեն
08.12.2006, 05:05
Ես էլ եմ այս վերջին վեց ամսվա ընթացքում սիրահարվել։:love :)
Համ էլ այս վեց ամսվա ընթացքում կյանքումս լիքը անսպասելի փոփոխություններ են եղել։ Մի քանի հարցերում հույսս սինուս ֆունկցիայի պես տատանվում էր շարունակ։:D

Սյունիք
08.12.2006, 14:18
Մի պարզ ու հասարակ հարց ունեմ։ Ի՞նչ է տեղի ունեցել ձեր կյանքում վերջին կես տարվա ընթացքում։ Գրեք ամենահետաքրքիր, ամենաուրախ և ամենահաճելի դեպքը։ Ընդամենը մեկ դեպք կամ փոփոխություն ձեր կյանքում, որը տեղի է ունցել վերջին վեց ամսում։ :)
Վերջին վեց ամսվա ընթացքում էնպիսի մի բան ա եղել, որ միանգամից ինձ երջանկացրեց..... Կարծում եմ, կռահում եք........ Հանդիպել եմ Անդրեին, հետը լիքը խոսացել եմ, ինձ ձայնասկավառակ է նվիրել, համ էլ նամակիս 2 անգամ պատասխանել ա.... Սրանից լավ բան..............

Աբելյան
08.12.2006, 16:43
Շատ բան չի փոխվել. 2 հատ ուրախանալու առիթ եմ ունեցել.
1. քննություններս լավ հանձնեցի,
2. դարձա Համալսարանի հավաքականի խաղացող:
Ինչ վերաբերվում ա սիրահարվելուն, հայտնաբերեցի, որ սիրահարվելուց հեռու մարդ եմ (երևի տարիքս չի):

aniko
08.12.2006, 17:14
ենքան բան է եղել, որ երբ հետ հայացք եմ գցում, սկսում եմ մտածմունքների մեջ ընկնել
նոր աշխատանքի եմ անցել, ու հասցրել նաև ավարտել, հիմա նոր գործ եմ ման գալիս /ի դեպ եթե կարող եք օգնել? / բաժանվել եմ մի ընկերոջից, ով հիմա դառել է ինձ համար հեռու ծանոթ, սիրահարվել եմ, գտել եմ նոր ընկերներ, հետո էլի մի 100 բան, որ չեմ գրի, ուղակի շատ - շատ են

Cassiopeia
20.12.2006, 12:31
Փաստորեն, դուրս եկավ, որ վերջին 6 ամսում (ավելի կոնկրետ վերջին ամսվա մեջ) ես էլ սիրահարվեցի…:love

kiki
20.12.2006, 20:02
ասեմ ձեզ, որ մերջին մի քանի ամսվա ընթացքում ես էլ եմ սիրահարվել...
հ.գ. էս ի՞նչ բան ա...էպիդեմիա՞...գարուն էլ չի ախր...

Artgeo
20.12.2006, 20:30
Ես չեմ սիրահարվել, բայց շատ բան եմ գտել... Իհարկե կորցրել էլ եմ, բայց գտածս ավելի թանկ ա։

Գոռ Ջան - Հայ
20.12.2006, 20:42
Վերջին 6 ամսում կարիերաս անսպասելի թափա առել:ok
Ծրագրերս մեկը մյուսի հետևից իրականանում են...
Վատ չի, բողոքելու տեղ չկա...

Լոս
20.12.2006, 23:12
ոչմիբան >։չ

Angelina
29.12.2006, 13:44
Վերջին 6 ամիսնը շատ անակնկալ բաներ տեղի ունեցան, թե անձնական կյանքում, թե գործնական:

Srtik
29.12.2006, 15:31
Վերջին 6 ամսում Հայաստանի ռեժիմով եմ շարժվում: Գիշերներն արթուն եմ, ցերեկն էլ քնած: Չնայած առաջին 4 ամսում ցերեկը դասի էի գնում, կարելի է ասել, որ համարյա չէի քնում::(

Lionne_en_Chasse
29.12.2006, 16:01
Վերջին 6 ամսում իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններն են տեղի ունեցել
Դրականն ու բացասականը խառնվել են իրար ու մի քաոսային իրավիճակ է ստեղծել : Մենակ ես կդիմանայի էս ամենին

Angelina
29.12.2006, 16:48
Վերջին 6 ամսում իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններն են տեղի ունեցել
Դրականն ու բացասականը խառնվել են իրար ու մի քաոսային իրավիճակ է ստեղծել : Մենակ ես կդիմանայի էս ամենին
Քեզ ինչո՞վ օգնեմ::think

Lionne_en_Chasse
30.12.2006, 20:28
Քեզ ինչո՞վ օգնեմ::think
Նախ դժվար կարողանաս ինձ օգնել, հետո էլ սովոր եմ ինքնուրույն գլուխ հանել
Բայց համենայն դեպս շնորհակալություն պատրաստակամությանդ համար :)

John
30.12.2006, 21:16
Շատ լավ ու վատ բաներ են տեղի ունեցել իմ կյանքում վերջին 6 ամսում: Նախ՝ լիքը լավ մարդկանց հետ ծանոթացա, որի համար պարտական եմ նրանց՝ ովքեր իրենց ներդրումն ունեն ակումբ.ամ-ում իհարկե Չուկի գլխավորությամբ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Արտգեոյին ուզում եմ շնորհակալություն հայտնել այս թեման բացելու և ինձ տարբեր հարցերում օգնելու համար…

Հասկացա, որ երբևէ սիրահարված չեմ եղել, այլ հրապուրվել եմ ընդամենը որոշ աղջիկներով: Հասկացա, թե ինչքան դաժան է կյանքը ու ինչքան անզոր է մարդ ճակատագրի առաջ՝ ինչքան փոքր ենք մենք ու անօգնական այս անծայրածիր տիեզերքում…

Anul
30.12.2006, 21:24
իմ կյանքում այս կես տարվա մեջ երևի թե իմ կյանքի ամենակարևոր բաներից մեկն է եղել, ինչը կարելի է ասել լիովին փոխեց իմ կյանքը....

Ծով
30.12.2006, 21:39
Շատ մեծ ձեռքբերումներ, նոր ընկերներ, ինքնաբավարարվածություն և մեկ-մեկ առանց պատճառի արցունքներ…էն որ անկապ լացում ես…:(
բայց ամեն ինչ լավ էր…գոհ եմ…և ոչ միայն ինձ համար…համ ընտանիքիս համար էր լավ,համել ընկերներիս…

Srtik
13.04.2007, 12:21
Վերջին 6 ամսում դիմեցի ու ընդունվեցի իմ ուզած համալսարանը: Փաստորեն դրանից առաջ անցկացրածս անքուն գիշերներն իզուր չէին::P

Mesrop
13.04.2007, 13:03
Ածրենեծյ…
վերջին 6 ամիսը կայֆա, եթե չհաշվենք պարապմունքները…
ինչ ա էղել՞ հմ… տարբեր բաներ… արտգեոին եմ սիրահարվել պրինցիպի… հետո էլի մի քանի հոքու (աղջիկ)… :D

Մանե
13.04.2007, 14:20
Շաաաաաաաաատ բան ա փոխվել վերջի 6 ամսվա ընթացքում:)
Ծանոթացել եմ շաաաաաաաաատ լավ մարդկանց հետ,մտածելակերպս ավելի ա զարգացել:)
Մի խոսքով 6 ամսով մեծացել եմ:)

John
13.04.2007, 15:33
1. Զգացել եմ ճակատագրի դաժան հարված
2. Հասկացել եմ որոշ բաներ աղջիկների հոգեբանության հետ կապված
3.Ազատվել եմ ԵՎՍ 2-3 կոմպլեքսից
4.Ձեռք եմ բերել մի քանի լա՜վ ընկերներ
5.ահագին դաս եմ արել…

Ծով
14.04.2007, 17:02
Հիշողության տատանումներ ա մոտս:( …
Ընդհանուր առմամբ հանգիստ եմ եղել, ոչ մեկի չեմ անհանգստացրել, մամայիս պապայիս չեմ ջղայնացրել:D , եղբորս հետ չեմ կռվել, համակրել եմ մեկին, հետո միանգամից մոռացել եմ դրա մասին, անտարբեր եմ եղել մեկի նկատմամբ,սերը կարոտից չեմ տարբերել նկարել եմ լիքը երեխաների:love ,խոսել եմ շատ, բայց ավելի շատ լռել եմ,թափել եմ 999 հատ արցունք/հաստատ չի/,Առաջին ինը՝ անկապ, երկրորդը տխրելիս, երրորդը՝ երջանկությունից/կամ շատ ծիծաղալուց/…
Վերջին վեց ամսվա ամենավերջին ամսում վերականգնել եմ հիշողությունս և հասկացել եմ, որ այդ վեց ամսից իմաստ չկա ինչ-որ բան հիշելու…ամեն ինչ լավ է…ուստի մոռանում ենք շուտ…:8

electrical_storm
14.04.2007, 22:19
Ինչ-որ գլոբալ/մեծ փոփոխություններ չեն եղել…ընդհանրապես շատ լավ են անցել… կասեի նույնիսկ ՀՐԱՇԱԼԻ…

Lapterik
14.04.2007, 22:32
Վերջին 6 ամիսների ընթացքում կան բաներ, որ փոխվել են, դե հենց էտ ընթացքում էր, որ դարձա 20 տարեկան, վատ չի կարծում եմ լոոլ: Վերադարձավ էն ժամանակը, որ մի տարի առաջ էր: Ծանոթացա լավ մարդկանց հետ, ամբիոն ընտրեցի, նոր խումբ, ձմեռը վերջապես պրծավ, Ավետյանը 5 ստացա (մեծ հաջողություն ա): Դե լիքը տենց բաներ էլի: Վատ չէր:

Amaru
15.04.2007, 10:39
Վերջին վեց ամսվա ընթացքում...
Ծանոթացել եմ մարդկանց հետ, որոնց որ հիմա իսկական ընկեր եմ համարում, ի տարբերություն նրանց, ում ամբողջ կյանքում եմ ճանաչել:
Հետո... Նաև ինձ հարազատ մարդկանց եմ կորցրել... Իսկ գուցե նրանք են ինձ կորցրել, ով գիտի... :cry2

Աբելյան
14.04.2008, 14:48
ինչպես միշտ, շատ բաներից հասցրեցի զզվել, շատ բաներից հասցրեցի հիասթափվել, բայց որոշ բաներ սկսեցի սիրել
մի քիչ ավելի զգոն դառա, մի քիչ ավելի սկսեցի ձգտել դեպի լավը
բայց թե, ամեն դեպքում, վերջի վեց ամիսներիս ընդհանուր հաշվեկշիռը էլի բացասական ա

Երկնային
14.04.2008, 17:39
Մի պարզ ու հասարակ հարց ունեմ։ Ի՞նչ է տեղի ունեցել ձեր կյանքում վերջին կես տարվա ընթացքում։ Գրեք ամենահետաքրքիր, ամենաուրախ և ամենահաճելի դեպքը։ Ընդամենը մեկ դեպք կամ փոփոխություն ձեր կյանքում, որը տեղի է ունցել վերջին վեց ամսում։ :)

հիասքանչ բան է տեղի ունեցել… :oy
գրանցվել եմ «ակումբում», ծանոթացել եմ ակումցիների հետ… ու շա~տ սիրել… դրանից էլ լավ բա՞ն… սիրում եմ, հարազատնե՛րս :love

Ռուֆուս
15.04.2008, 00:57
հիասքանչ բան է տեղի ունեցել… :oy
գրանցվել եմ «ակումբում», ծանոթացել եմ ակումցիների հետ… ու շա~տ սիրել… դրանից էլ լավ բա՞ն… սիրում եմ, հարազատնե՛րս :love

+1 :) Ոտով, ձեռով համաձայն եմ!

Zangezur
15.04.2008, 01:21
Վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքկան դաշտը լվացվեց, այսինքն պարզվեզ թե ով է ընդդիմադիր, և ով եսիմ ինչ......

Աբելյան
13.04.2009, 15:56
Վերջին 6 ամիսը

Վերջին 6 ամիսը եղան իմ կյանքի ամենահագեցած 6 ամիսները: Էնքան փոփոխություններ, ինչ վերջին 6 ամսում եղան, հլա ոչ մի անգամ չէր եղել: Չնայած տասնյակ ձեռքբերումներին` ունեցա հարյուրավոր կորուստներ, հիասթափություններ, ապրումներ: Չնայած շեշտակի վերելքներին` ազատ անկման արագացումը իրանը ասեց, ու վայրէջքները եղան ավելի շեշտակի ու ցավոտ: Էսքան ձեռքբերումներ ես հլա ոչ մի 6-ամսյակում չեմ ունեցել. տասնյակ նոր ընկերներ, ինձ հարազատ դառած դեմքեր, մի քանի մեշոկ համարձակություն ու պայքարելու կամք, գերազանցիկություն, կարմիր դիպլոմի նախադրյալներ, մագիստրատուրա տանող ճամփի վրա կանաչ լույս, երկրորդ ընտանիք, որոշ հարցերում` թեթևակի դուխ ու վճռականություն, բայց չնայած էս ամեն ինչին` էս վերջի 6 ամսվա էջերը ես մեծ հաճույքով կվառեի, կամ էլ կօգտագործեի որպես զուգարանի թուղթ, որովհետև ոչ մի 6-ամսյակից էսքան չեմ զզվել:
Տարօրինակ զուգադիպությամբ` իմ վերջին 6-ամսյակը սկսվեց հոկտեմբերի 13-ին ու տևեց ուղիղ կես տարի: Ժամկետը վերջանում ա էսօր: Ամեն ինչի մասին` ըստ ժամանակագրության:

Ուրեմն, հոկտեմբերի կեսերից ես դառա համաժողովրդական Շարժման անմնացորդ մասնակիցը: Շարժումը սկսեց երակներովս հոսել: Ես, չնայած վախենալով, բայց սկսեցի մասնակցել շարժման միջոցառումներին: Շարժումը ինձ ձգեց, իսկ Շարժումից դուրս ես արդեն համարյա ամեն ինչից սկսել էի զզվել: Արդեն նոյեմբերին ես ձեռք բերեցի լիքը մարտական ընկերներ, ու պայքարը դառավ իմ տարերքը: Հա, ու չմոռանամ իմ ամենամեծ հպարտությունը(:love), որ վերջապես հետը նկարվա:

Հպարտ հայացքով նայում էի ես
Եվ խմում էի անսահման հեռուն:
Բարձրության վրա անհո՛ւն է այնպես
Մարդկային հոգին աշխարհը սիրում:
Անբառ հրճվանքով զգում էի ես,
Որ կյանքն է իմ մեջ ցնծում ու եռում:
Դեկտեմբերը ցուրտ էր, զզվելի էր, ու նոյեմբերյան կարճատև հովիկը պրծավ: Է, չունենայի ես որոշներին... Մեկ ա էն մնացածին էլ չեմ վստահի: Դիմացինին արած լավության դիմաց` արհամարհանք, անտարբերություն, կեղտ, մոռացում, դավաճանություն, կեղծիք:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:
Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը` կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:
Չէ, Շարժումը ինձ մխիթարում ա: Իսկ ամսվա վերջում էլ անզգուշորեն մի հատ ականի հագա: Դե, ականը` ական էր, ահագին անվնաս ու безобидный: Բարեբախտաբար՝ չգմփաց: Ավելի շուտ` ափսոս չգմփաց: Իսկ ես շատ բան մոռացա: Մնացած ամեն ինչից էլ ներվայնացա: Տարին էլ պրծավ: Ավելի շուտ` տարին սկսեց: 2008-ից զզվեցի, ինքն էլ ինձանից: Գնաց (հուսով եմ էլ չի գա), իրա մի տարով փոքր ախպերը եկավ: Ասում են` տարին ոնց սկսես, տենց էլ կանցկացնես: Նենց որ` 2009-ը լավ էլ ժամանակ գտավ գալու:

Օրերը լուռ, օրերը ցուրտ, օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ, օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած...
Իսկ քննություններս հինգեր էի ստանում: Ինչ մեծ բան էր, որ հպարտանամ. կամ նստում արտագրում էի, արտագրածս դնում դասախոսի դեմը, կարդում, կամ բան չէի կարում պատասխանեի, դասախոսը ստիպված հինգ էր դնում, որ կարմիր դիպլոմիցս չզրկի: Իսկ ես իմ գիտելիքների վրա հպարտանում էի: Հալալ ա ինձ: Արդեն հանգիստ կարայի արձակուրդս անցկացնեի: Համ էլ 20-ամյակս էր: Ու էդ արհեստական ոգևորվածությունը ինձ փետրվարին լիքը օգուտ տվեց: Պատկերացրեք` քացով նստցրել եմ մեկի մեջքին: Ես կասեի` բռավո: Մինչև էդ էլ ականը գմփացել էր (պարզվեց` էտի ամենավտանգավոր ականներից էր, որ մի քիչ բզբզում ես, նոր են գմփում): Իսկ ես սաղ էի մնացել: Էդ ոչինչ, որ քրքրվել էի: Մի ամսուց ավել ա ինձ օգնություն էին ցույց տալի: Ամեն օր ուֆային պրոցեդուրաներ էի ընդունում: Էդ ընթացքում ֆուտբոլից էլ կտրվեցի, ֆուտբոլ խաղալն էլ մոռացա, մեկ էլ սիրահարվեցի պիվի վրա:
Շարժումը չմոռացա: Հետո ինչ, որ էս անգամ ինձ չէր կարում մխիթարեր: Փետրվարի վերջում ես հասկացա, որ ժողովուրդը ինձ ընտանիքի անդամի պես ա ընդունում: Ու իմ մարտական ընկերներին ես սկսեցի առանձնահատուկ ձևով գնահատել:
Գարունը սկսվավ: Նոր էի ականի բեկորներից ազատվել, նենց որ ականապատ դաշտերից սկսեցի հեռու մնալ: Չնայած, որ էն պայթածը իրա безобидный կերպարանքը մի իրիկուն հրամցրեց:

Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին, —
Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ:
Էսքանից հետո մարդ ինչ կերպարանք պետք ա ունենա, որ մի հատ էլ հրամցնի: Կես խփնված ազգասերին ատում եմ... Ինչ էլ դիպուկ ա ասված...
Ուրիշ` վայենկամատից երկու ամիս ա կանչում են: Չորս-հինգ տեղ ղրգել են հետազոտվելու: Բայց թե մեկ ա ոչ մի բանակ չեմ գնալու: 3 շաբաթից էլ պետականներն են, դրանց վրա եմ տանջվում, օրը 3-4 ժամ: Մագիստրատուրայի լիքը նախադրյալներ կան: Էս ամառ էլ էլի կաշխատեմ, եթե գործ եղավ, ու էդ աշխատածովս վարձը կտամ: Արդեն շեֆիս հետ խոսացել եմ: Սենց բաներ...


...Ու պե՛տք է քայլե՛լ ու քայլե՛լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած —
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Դե ուրեմն` ինձ բարի ճանապարհ, զերծ ամեն տեսակի ականներից: Հույս ունեմ մյուս 6 ամսվա էջերը զուգարանի թուղթ կամ վառվելու ենթակա չեն դառնա:

Մեղապարտ
13.04.2009, 16:03
Վեց ամսով ել մեծացա ,իսկ գույները մնացին նույնը…
Ուղղակի սկսեցի արեւին ավելի շատ սիրել,մարկանց ներել եւ սպասել որ ,որեւէ մեկն էլ ինձ կների անմնացորդ::B

Փոքրիկ
13.04.2009, 20:53
:(վերջին 6 ամիսները կյանքիս ամենատխուր, ամենաանհետաքրքիր ամիսներն էին... Չնայած որոշակի հաջողություններ ունեցել եմ, բայց.... :(
:oyիսկ նախորդ 6ամիսների ընթացքում ծանոթացա ակումբի հետ :love

John
13.04.2009, 21:48
Հոկտեմբերի 13 . . . Կյանքում 1ին անգամ, նայելով աղջկա աչքերի մեջ, խոսեցի զգացմունքներիս մասին . . . Հետո 1ին ժամադրություն, հետո 2րդ (!!!) ժամադրություն, հետո մերժում' 'մոտակա տարիներին . . . Բլա-բլա . . .': Էդ տարիներն օրերի պես անցան' 14 օր անց նա դարձավ մի 'տղայի' ընկերուհին . . . Խորը հիասթափություն . . . Բայց նաև աբիժնիկության ոչ մի դրսևորում' մեծավարի նայեցի հարցին' սխալվել էի ուղղակի . . . Թեթև տարա զարմանալիորեն . . . Էլ ինչ ա եղել . . . Շատ բան չի եղել' 1ին լիքվիդ, 2րդ լիքվիդ, 3րդ . . .
Հ.Գ.
Ու՞մ ա անձնական հոգեբան պետք, ձեն հանեք, մանավանդ դու . . .

Աթեիստ
13.04.2009, 21:55
Անցած 6 ամիսներին անհամբեր սպասում էի ապրիլի 22-ին, բայց, ինչպես ասում են "շաբաթը ուրբաթից շուտ եկավ", ծնվեց ապրիլի 10-ին:
Կյանքումս մեծ փոփոխություն եմ համարում նաև 4 ամիս առաջ գործս փոխելը: Վերջապես գտա ինձ հոգեհարազատ գործ:

Ribelle
13.04.2009, 22:10
Վերջին վեց ամիսների ընթացքում շաաաաաաատ բան փոխվեց: Սիրահարվեցի, հետո հիասթափվեցի, հետո տուն տեղս ծախեցի , տեղափոխվեցի նոր երկիր: Պարզեցի, որ բոլոր ազգությունների հետ ընդհանուր խոսելու թեմա կարող եմ գտնել, ու որ չինարենի ակցենտս չինացիները շատ են հավանում:D
հիմա սպասում եմ էլի սիրահարվեմ ու տուն առնեմ:love:D

comet
14.04.2009, 11:31
Վերջին 6 ամիսների ընթացքում հրաշալի առիթ ունեցա շփվելու մի հրաշալի մարդու հետ, ով օգնեց ինձ ավելի ճիշտ ճանաչել ու սիրել կյանքը, ով սովորեցրեց ինձ գնահատել ազատությունը, սովորեցրեց պայքարել ու ձգտել ...
Շնորհակալ եմ նրան, անչափ:love

Սամվել
15.04.2009, 10:59
Վերջին 6 ամիսը

Հայկո ոնց որ Լևոնի հանրահավաքների ելույթներից լիներ :D /տականքը շատանում է՜ ... :D /

Chilly
15.04.2009, 11:12
Վերջին 6 ամսում անընդհատ պայքարեցի, մինչև վերջ պայքարեցի ինքս իմ դեմ, ու ... ոչ մի բանի չհասա, վերջապես հասկացել եմ Լևոնականների դևիզը... իմ դեպքում վերջը մահն ա :( դե... մի 60 տարի հետո... ;)

cold skin
15.04.2009, 11:41
1. Գտել եմ "Դար"-ին, որտեղ կարողանում եմ "տեսնել" , թե ինչպես են ապրում ուրիշները, սովորում եմ ու իմաստնանում
2. Համբերությունս էլ ավելի է մեծացել
3. "Ճիշտ է հիմա սենտիմենտի ժամ չէ, բայց գորշ իրականության մեջ, երբ որ մի լույս եմ տեսնում սկսում եմ թիթեռի նման նրա շուրջը պտտվե՜լ, պտտվե՜լ, պտտվե՜լ…"
4. Փորձում եմ հարմարվել վարդագույն ակնոցներին
5. Էլ չեմ երազում
6. Ավելի շատ գտել եմ, քան կորցրել

Լեո
19.04.2009, 10:53
Վերջին 6 ամիսների ընթացքում հավերժ կորցրեցի իմ ամենահարազատ մարդկանցից մեկին:(

Նաև նոր աշխատանքի ընդունվեցի:

Lion
19.04.2009, 11:03
Ի սրտե ցավակցում եմ:(

Dayana
16.06.2009, 00:35
Անընդհատ մտածում էի էս թեմայում գրել, բայց իմ "բուռն" կյանքը թույլ չէր տալիս հստակ որոշել, թե որ կես տարվա մասին գրեմ: Ես էլ որոշեցի մի քիչ կանոններից շեղվել ու գրել վերջին մի տարվա մասին:
Վերջին տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանից դուրս գնացի, էն էլ ոչ մեկ անգամ, առաջին անգամ Ալպերից ներողություն արտահայտության համար "գյաբռլամիշ" եղա ցած, առաջին անգամ սիրո խոստովանություն արեցի, էն էլ "remote", չնայած լրիվ հակառակն էի ուզում, այսինքն չէի ուզում, մի խոսքով էս կետն անցանք, էս շատ բարդ ընկալվող ա, առաջին անգամ իմ մեջ ինչ-որ նոր որակներ բացահայտեցի` ուրիշների "օգնությամբ", որոնց բարեբախտաբար չհավատացի, թե չէ հիմա ստիպված պիտի լինեի Հոլանդիայում մշտական բնակություն հաստատեի, առաջին անգամ ուղեղի ցնցում ստացա, առաջին անգամ արտասահմանում ապրելու ու աշխատելու առաջարկ ստացա ու տեղում էլ հենց մերժվեցի :)) Կան ևս մի քանի խիստ անձնական "նորություններ", բայց դրանք չեմ ասի:
Հ.Գ. Բոլոր նրանց` ում դուր չի գալիս գրածս, առաջարկում եմ էջը փակել :)

unknown
16.06.2009, 11:49
Վերջին 6 ամսում մի 3 տարով մեծացել եմ,սկսել եմ կյանքին ուրիշ աչքերով նայել:)

comet
16.06.2009, 11:57
Վերջին 6 ամիսների ընթացքում հրաշալի առիթ ունեցա շփվելու մի հրաշալի մարդու հետ, ով օգնեց ինձ ավելի ճիշտ ճանաչել ու սիրել կյանքը, ով սովորեցրեց ինձ գնահատել ազատությունը, սովորեցրեց պայքարել ու ձգտել ...
Շնորհակալ եմ նրան, անչափ:love
Ու նաև հասկացա, որ ոգևորությունների ու ձեռքբերումների կողքին լինում են նաև հիասթափություններ ու կորուստներ:(

Firegirl777
17.06.2009, 11:17
Վերջին 6 ամիսների ընթացքում ապրում եմ մեկ այլ հրաշալի ու հիանալի զգացմամբ, հենց 6 ամիս է, որ նոր կյանք է ստեղծվել ու այն իմ սրտի տակ է, արդեն շարժվում ու խփում է, երբեմն այնքան ուժեղ որ շունչ կանգ է առնում, նաև դրա հետ միասին իմացա ընտանեկան կյանքը, իր լավ ու վատ կողմերով

StrangeLittleGirl
17.06.2009, 18:05
Վերջին վեց ամսվա ընթացքում գերազանց կյանք եմ ապրել՝ զգալով, թե ինչ դեմք եմ ես ընդհանրապես:

Դեկադա
29.06.2009, 09:25
Այնքան հակասական էր վերջին 6 ամիսները....Իրականում զգացի պայքարի ուժը- լավի ու վատի կռիվը, ուրախությունն ու հիասթափությունը, սպասումն ու հաղթանակը, նվաճումներն ու գլխիվայր« ընկնելը»:Կարծես մի ամբողջ կյանք միավորվել էր այդ ամիսներ մեջ:

Աբելյան
17.08.2009, 18:03
Վերջի վեց ամիսը ես սկսեցի ինչ-որ բանի պակասով, ինչ-որ բանի կարիքով: Վերջի վեց ամիսը իմ կարիքավոր ամիսներն են: Բայց թե ինչի կարիք ունեմ, չգիտեմ:

dvgray
18.08.2009, 03:03
վերջին վեց ամսվա ընթացքում ճիշտ է դժվարությամբ, բայց ներ արմատիք են տալիս բնարմատներս: Կարծես թե ճյուղերիս էլ նոր շյուղեր են հայտնվել: մի խոսքով հուսադրող է:

Աբելյան
13.10.2009, 23:35
Ապրիլի 13-ին սկսեց իմ վերջին վեցամսյակը: Դե, հույսեր կային: Կային, էն էլ ափսոս որ մինչև հիմա մնացել են: Չէ, էն մարդամեկին չի վերաբերվում, ընդհանուր ա վերաբերվում: Պետականս 5 ստացա, դիպլոմայինս 5 ստացա, հոգուցս մի ծանր քար ընկավ, էն էլ... Քարոզարշավը լավն էր: Կյանքիս ամենահետաքրքիր ու հագեցած ամիսներից մեկն էր: Ինչ տեսել եմ, լավ, թե վատ, մեկ ա չեմ մոռանա: Էն էլ ամսվա վերջի օրով գաջի համը հելավ: Խախտումնե՞ր... Եղել են: Բայց դրանից հարաբերակցությունը կփոխվե՞ր... Դժվար թե: Էն, ինչը որ Հայոց Աշխարհն ու Հայլուրն են ներկայացնում, հանկարծ ճիշտ ա դուրս գալի՞... Ու դրանից հետո շատերն են անզոր մի մեկնաբանություն տան: Էհ, շարունակել ա պետք: Վերջը գործի անցա՝ սուպերմարկետում: Առավոտ 9-ից գիշերվա 11-ը... Ու օրը 2000 դրամ, որոնցից 10000-ը ԱՏԳ-ին բաժին հասավ: Ազատությունը թանկ բան ա էլի... Գործը հոգնացնող չէր, բայց ոնց որ ազատազրկված ապրեի: Ու էդ ընթացքում էլ կողի վարսավիրանոցից կաթսա եմ վերցրել, հաց ուտելուց հետո տենց յուղոտ, կեղտոտ, տարել եմ հպարտ-հպարտ հետ եմ տվել: Լրիվ Համբոն ու Գոքորն էր: Լավ ա հուլիսի վերջում էլի անցա իմ հարազատ Համալսարան, էլի հին գործիս: Համ օրը հետաքրքիր ա անցնում, համ ուրախ, համ հաճելի, մի խոսքով, 45-40 տարեկան որ դառնամ, երեխեքիս պատմելու շատ բան կունենամ: Ու տենց, արձակուրդն էլ պրծավ... Դասերը սկսան: Գործն ու դասը միաժամանակ ա: Հեշտ չի, բայց ավելի լավ պայմաններ ոչ մի տեղ չէի գտնի: Դասերն էլ ոչինչ, մի բան կարելի ա անել: Մարդ կա, չգիտեմ ոնց դառնում ա Չինաստանի ակադեմիայի հերոս, մարդ էլ կա, գալուստիկ կապել չգիտի: Ոսկե միջինից լավը չկա, պետք ա էդ ուղղությամբ ձգտել: Ով գիտի բախտն էլ օգնի: Ասենք Համբարձումյանի զամը Համբարձումյանին չէր էլ կարա հասներ, բայց աշխարհում 36 հատ մոլորակ իրա անունով ա: Սառը քարերին էլ չեմ նստում, ռեմանտիզմի բուն ա: Իսկ եթե լուրջ... Ամեն ինչ կարա նորմալ ընթանա, եթե էլի...:( Ուֆ, չեմ ուզում նորից: Չեմ ուզում էն հին վիճակին հասնեմ: Հազիվ էն մի ականապատ փոսից հելա, իսկ դեմս անդունդ ա երևում... Բարի վայրէջք...:[

Շինարար
13.10.2009, 23:36
Զորացրվել եմ բանակից:

Երկնային
14.10.2009, 00:24
Վերջին վեց ամսում… ըհըն… :)

Ավարտեցի մի համալսարանը, ընդունվեցի մյուսը… :oy (պապաս արդեն ձեռք ա առնում, ասում ա սա էլ ավարտես, որոշելու ես երրորդ մասնագիտություն սովորես, տենց սաղ կյանքդ էնքան կսովորես մինչև տանը մնաս, որ հետո արխային էլի սովորես, սովորես, սովորես… :D)

Ծանոթացել եմ լիիի՜քը լավ մարդկանց հետ, որոշ մարդկանց հետ բարիշեցի, շատ մարդկանց շատ բաների համար ներեցի, մանկության ընկերներիս հետ սկսեցի ավելի շատ շփվել… :)

Մի քիչ փոխվել եմ, ավելի քիչ ամաչկոտ ու ավելի համարձակ եմ դարձել, մեկ էլ սկսել եմ վերջապես հասկանալ, որ ամեն ինչ չի կարելի էլի սրտին էտքան մոտ ընդունել, ոնց որ ես էի սովորաբար անում :oy Էս վեցամսյակում ավելի կյանքակեր եմ եղել ու ավելի շատ խելառ բաներ եմ արել ու անելու եմ, քան նախորդ վեցամսյակում էր :))

Մեկ էլ մի բան կա, որ նույնն ա մնացել աչքիս… :8 բայց դա չեմ ասի…

Հարդ
14.10.2009, 09:20
Իմ մոտ էլ չսիահարվածության պրոբլեմը... էս իմ առաջին 6 ամիսն ա, որ սիրահարած չեմ... ախր մի տեսակ անհետաքրքիր ա էս 6 ամիսը...

Աբելյան
13.04.2010, 20:59
Վերջի 6 ամիսն էլ պրծավ: Լրիվ սուսուփուս: Ասեի, որ էս 6 ամիսները հագեցած էին, հետաքրքիր էին, սխալ կլներ: Անցած 2 6-ամսյակները զզվելի էին, բայց գոնե հետաքրքիր էին: Իսկ էս մեկը ոչ մի հետաքրքիր, ոչ մի նոր բան չբերեց… Ինչքան վատ կա, խորանում ա, ինչքան լավ չկա, կորում ա: Շատ բանի վրա գիծ եմ քաշել, շատ բանից ձեռ եմ քաշել: Շատ բան փոխելու կարիք կա, էն էլ ամեն ինչի վերջը կոտրած տաշտակն ա: Միակ լավ հուշը կապված ա Կիրովականի հետ` իրանից բխող բոլոր հետևանքներով: Կիրովականում ապրած տարիներից էլ գոհ չեմ եղել մեղմ ասած, բայց ինչ օրի պտի ըլնի մարդ, որ երանի տա էդ վախտերին: Դե, ընդհանուր առմամբ մի տարբերություն կա` էդ վախտ փոքր եմ եղել, աչքերս շատ բան չեն տեսել:
Վերջի 6 ամսվա դրությամբ վրես ազդել են.
1. Ձմեռվա ձյունը (մեկ չի գալի, մեկ էլ գալիս ա մի օրում ցեխ ա դառնում),
2. Անձրևը (պարապ ա մնացել, օրը քանի ժամ գալիս ա, մեկ գիշերն ա զզվցնում, մեկ ցերեկը),
3. Իմ "նոր" կերպարը (հզոր, իմաստուն, ինքն իրա մասին մտածող, խմող, 2 ամիսը մեկ մի քանի մուխ ծխող, գիշերները 3-ին քնող, առավոտները 12-ին զարթնող),
4. Հայ ազգը (իրա տխմար մտածելակերպով ու ամեն ինչի վրա աչք փակելով),
5. Հայաստան աշխարհը (լրիվ Աբու Լալա-Մահարիի մեջի նկարագրված ամեն ինչով, իրա "մեծ պոռնիկ" մայրաքաղաքով ու էդ պոռնիկից վիժված որոշ պտուղներով):
Բայց թե գիտեմ, որ երկու 6-ամսյակ հետո, բանակի շեմին, կարոտով եմ հիշելու էս վերջի 6 ամիսները:

Աբելյան
14.10.2011, 19:59
Վերջի 6-ամսյակը հերթական ամենաապուշ վեցամսյակն էր: Վերջնականապես կորավ համարյա ամեն ինչ: Հետաքրքրություններ, աշխատասիրություն, հույսեր, ապագա: Կորցրեցի ընկերներիս 99 տոկոսին: Իրանց 99 տոկոսն էլ` ինձ: Ջանդամ: Կորցնելու բան էլ չկա: 2014-ի Նոր Տարին առջևում ա::love

VisTolog
14.10.2011, 20:24
Վերջին վեց ամսյակն ավելի հետաքրքիր էր քան նախորդը: Գտնվեց շատ բան: Հետաքրքրություններ, նոր ու ուրիշ աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն, հույսեր, ապագա: Ընկերներիս թիվը 99%-ով ավելացավ: Կորցնելու հավես չունեմ, ամեն ինչ դեռ առջևում է:

Freeman
14.10.2011, 20:28
Նախորդ վեց ամիսը հույսերով ու սպասելիքներով էին լցված, իսկ էս մեկում էդ հույսերը հերթով փշրվեցին : Ամեն ինչ դեռ առջու՞մ է :think , հիշեմ, վեց ամիս հետո գամ ու գրեմ, դրանք էս վեց ամիսներից էլ վատ անցան:(
Չնայած էլի նոր ծանոթություններ/ընկերներ :)

John
14.10.2011, 21:13
Հոկտեմբերի 13 2008 - ապրիլի 13 2009 . . . Կյանքում 1ին անգամ, նայելով աղջկա աչքերի մեջ, խոսեցի զգացմունքներիս մասին . . . Հետո 1ին ժամադրություն, հետո 2րդ (!!!) ժամադրություն, հետո մերժում' 'մոտակա տարիներին . . . Բլա-բլա . . .': Էդ տարիներն օրերի պես անցան' 14 օր անց նա դարձավ մի 'տղայի' ընկերուհին . . . Խորը հիասթափություն . . . Բայց նաև աբիժնիկության ոչ մի դրսևորում' մեծավարի նայեցի հարցին' սխալվել էի ուղղակի . . . Թեթև տարա զարմանալիորեն . . . Էլ ինչ ա եղել . . . Շատ բան չի եղել' 1ին լիքվիդ, 2րդ լիքվիդ, 3րդ . . .
Հ.Գ.
Ու՞մ ա անձնական հոգեբան պետք, ձեն հանեք, մանավանդ դու . . .
Ախպեր կատակը մի կողմ, բայց լավն էի էլի :Դ Արամը ասում էր «Ապե կպցրու դրա մռութին, քեզնից թաքուն մոտիկցել ա սիրածդ աղջկան»
«Ապե պետք չի, քֆուր, բարի բախտ իրանց...............

Վերջին վեց ամսում... բանակից զորացրվեցի, համալսարանում վերականգնվեցի, աշխատում եմ, սկսել եմ մի ուրիշ կարգի ամեն ինչին նայել՝ լավ իմաստով, մի՜ քիչ բան ա պակասում, ժամանակի հարց է :)

Էլիզե
14.10.2011, 21:50
Վերջին վեց ամսում....

Ոչ մասնագիտական խորը գիտելիքներ ձեռք բերեցի:
Հասկացա, որ "ընկերություն" ասվածը շատ հարաբերական է:
Օրվաս գրաֆիկը էնքան խտացրեցի, որ հիմա տնեցիքին կարոտում եմ:
Սիրեցի կյանքը առանց "բայց"-երի, "եթե"-ների, "երանի"-ների…

Lusinamara
14.10.2011, 23:54
Վերջին կիսամյակում

Ունեցա բազում նահանջի և առաջընթացի պահեր, բայց կարողացա «ատամներով պահել» ամենակարևորը համարվողը…
Զգացի քսանամյակի բերկրանքն ու թշվառությունը. հասկացա, որ վերջին զրոն հանեն, ես ավելի ԵՍ կլինեմ՝ իմ էության թոթով Լուսի հաշվին…
Կորցրեցի այն, ինչը երբեք էլ իմը չէր… ու ա՛յս գիտակցմանը հասնելն է պահում 20-իս 0-ն:

Arpine
22.11.2012, 01:05
Երևի երբեք էսքան լիարժեք չեմ ապրել ինչքան վերջին 6 ամսում:
Հարաբերական հանգստից հետո գրաֆիկս մի լավ խտացրի, ուրիշ ձև չէր էլ կարող լինել, ես զզվում եմ ձանձրույթից: Իսկապես ահագին առաջընթաց ունեցա էդ ամենի հետ մեկտեղ, ավելի ճիշտ դրա արդյունքում: Սկսեցի ավելի ակտիվ լինել, ամեն առումով, չնայած խառնվածքս էդքան էլ թույլ չի տալիս, ինչևէ: Լիքը նոր միջավայրերում հայտնվեցի, որոնք ինձ ավելի հարազատ են, լիքը նոր ընկերներ ունեցա որոնք գոնե ինձ նման են մտածում, նույն արժեներն ունենք և այլն: Հասկացա, որ ինչ որ ժամանակ զուտ երազանք եղած կրթություն արտասահմանումը սարերի հետևում չէ, որովհետև ցանկությունը հզոր ուժ է: Կամ էլ նպատակը արդարացնում է միջոցները: Սկսեցի լուրջ ընդունել <ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու> -ն ու չշփվել բացասական, ինձ հետ անհամատեղելի մարդկանց հետ: Ու էսպես շարունակ... ու ամենակարևորը նաև նա է, որ մարդիկ, ովքեր ինձ համար քիչ թե շատ կարևոր են արտահայտվում են էդ ամենի մասին, ու դա կարևոր է:
Օրերը շատ արագ են անցնում, ամբոցջ օրը վազելով, ուշանալով:oy, ինձ ասում են խառն ես ամբողջ օրը, բայց էդպես չի, ամեն ինչ գրաֆիկով ու պլանավորված է :)): Միակ բանը որ ցանկացել ու չեմ հասցնում, ֆրանսերենի դասընթցներն են, դա էլ հետո, անպայման:);













Հ.Գ. Ու մի բան էլ ընտանիքիս շատ եմ սիրում, իրենք շատ բան են անում ինձ համար, միայն վերաբերմունքը, միայն ազատ մտածելը լիքը բան է ինձ համար:)
Հ.Հ.Գ. Ինչպես ամեն կիսամյակի վերջում էլի սովորելս չի գալիս:(, ինձ համար էլ շատ դժվար է ստիպելով ինչ որ բաներ անել:/

StrangeLittleGirl
22.11.2012, 01:31
Էս ինչ լավ թեմա ա :)) Շնորհակալություն ակտիվացնելու համար:

Հետաքրքրության համար նայեցի, տեսնեմ՝ տարիների ընթացքում ես ինչ եմ գրել, ու ինձ մի այլ կարգի բացեց :D


Ինչու՞ վարվել այդպես, եթե ես գիտեմ ավելի կայուն, մնայուն երջանկության գաղտնիքը ;)

Վերջին վեց ամսում սիրահարվել եմ ու լավ եմ արել :P:oy :love
Համ էլ ահագին փոխվել եմ, բայց Ակումբի անդամները դա չեն զգա, որովհետև մինչ այդ ինձ կարգին չէին էլ ճանաչում:


Վերջին վեց ամսվա ընթացքում գերազանց կյանք եմ ապրել՝ զգալով, թե ինչ դեմք եմ ես ընդհանրապես:

Էս վերջին վեց ամիսներն ահավոր կարևոր ամիսներ էին ինձ համար: Նենց անդուր ձևի, մի տեսակ մեծացա: Սաղ մանկական երազանքներս էլ իրականություն դարձան: Ու չսիրահարվեցի :D

Նիկեա
22.11.2012, 17:58
Վերջին վեց ամսում ես արել եմ էնքան գժություն որ կհերիքեր մի երկու տարի:Ուրեմն քնել եմ բաց երկնքի տակ,կերել եմ ընկերներիս,ուսուցիչներիս,բարեկամներիս նեռվերը::P
Հետո էս վերջին վեց ամսում ահագին նոր գաղափարներ ծնվեցին:
Հա,մեկել ընկերուհուս հետ լիքը գրազ եկա ու ամեն անգամ հաղթեցի:Որպես պարտված ինքը պարտավորվում էր քսան օրում սիրահարվել:Դեռ ութ օր կա բայց ինքը հլը չի սիրահարվել:Չգիտեմ ինչով օգնեմ::think