PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը

Superportal
18.11.2008, 20:31
Կոնգրեսը կճանաչի՞ ցեղասպանությունը մինչեվ 2015 թվականը :think

Ambrosine
18.11.2008, 20:34
ԿՈՆԳՐԵՍԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ :think

Ճանաչելու են բոլորը, այդ թվում՝ Թուրքիան: Իսկ մինչև 2015 թիվը բավական ժամանակ կա, որ մեր լոբբիստական ուժերը անեն իրենց գործը

Rammstein
18.11.2008, 20:59
ԿՈՆԳՐԵՍԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ :think

Կարծում եմ` եթե մինչեւ 2015 թ ԱՄՆ կոնգրեսը գոյություն ունենա (ԱՄՆ-ը գոյություն ունենան), ապա չի ճանաչի։

Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս կարդալ ակումբի կանոնադրությունը, որովհետեւ միայն ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ թեմաների վերնագրերը ու գրառումները չեն թույլատրվում... Ուղղակի խորհուրդ, ես մոդերատոր չեմ...;)

Superportal
18.11.2008, 21:13
Չնայած, որ 1965 թվականից ի վեր ԱՄՆ նախագահի շատ թեքնածուներ են խոսկ տվել, որ ընտրվելու դեպքում կճանաչեն ցեղասպանությունը (Այդ թվում նաև Քլինթոնը:fool), բայց չեն կատարել իրենց խոստուը, ես այննուամենայնիվ հուսով եմ, որ Օբաման և իր վարչակազմը կկատարեն իրենց խոստումները:
Հիշեցնեմ, որ Օբաման նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ նույնպես խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: Էլ չեմ ասում նրա ընտրարշավի ժամանակ տրված խոստումները հայ համայնքին:
Այս թեմայի վերաբերյալ կան շատ վիդեոնյութեր:
ՕՐԻՆԱԿ սա - http://ru.youtube.com/watch?v=JwR83GZjwdo
http://ru.youtube.com/watch?v=f9FK6RtEg8I

Ավելացվել է 3 րոպե անց

Կարծում եմ` եթե մինչեւ 2015 թ ԱՄՆ կոնգրեսը գոյություն ունենա (ԱՄՆ-ը գոյություն ունենան), ապա չի ճանաչի։

Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս կարդալ ակումբի կանոնադրությունը, որովհետեւ միայն ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ թեմաների վերնագրերը ու գրառումները չեն թույլատրվում... Ուղղակի խորհուրդ, ես մոդերատոր չեմ... ;)

Մերսի...;)

Ambrosine
18.11.2008, 21:18
Չնայած, որ 1965 թվականից ի վեր ԱՄՆ նախագահի շատ թեքնածուներ են խոսկ տվել, որ ընտրվելու դեպքում կճանաչեն ցեղասպանությունը (Այդ թվում նաև Քլինթոնը:fool), բայց չեն կատարել իրենց խոստուը, ես այննուամենայնիվ հուսով եմ, որ Օբաման և իր վարչակազմը կկատարեն իրենց խոստումները:
Հիշեցնեմ, որ Օբաման նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ նույնպես խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: Էլ չեմ ասում նրա ընտրարշավի ժամանակ տրված խոստումները հայ համայնքին:
Այս թեմայի վերաբերյալ կան շատ վիդեոնյութեր:
ՕՐԻՆԱԿ սա - http://ru.youtube.com/watch?v=JwR83GZjwdo
http://ru.youtube.com/watch?v=f9FK6RtEg8I

էդ խոստումները գիտեք՝ ինչի համար են? ցույց տալու, թե մենք դեմոկրատ ենք, հումանիստ ենք.... հայերին, այսինքն՝ տուժած ազգերին շատ ենք սիրում: Բայց դա էլ Օբամայի քաղաքական գիծն է հավանաբար: Երևի Թուրքիայի հետ ռևանշիստական քաղաքականություն վարելու նպատակ ունի կամ սա արվում է Թուրքիայից էլ ավելի զիջումներ ստանալու համար, կամ պատժելու Թուրքիային. չէ որ Թուրքիան ու Ռուսաստանը փորձեր են անում՝ մերձենալու?:think

ministr
18.11.2008, 23:52
ԱՄՆ-ի շահը որն ա ճանաչելուց? Որ կորցնի Թուրքիայի վրա ազդելու հզոր լծակ? Խիստ կասկածում եմ:

Արիացի
19.11.2008, 00:12
Իմ կարծիքով եթե մինչև 2015 թիվը ճանաչած չլինի, էդ թվին կճանաչի: 100 ամյակին բոլորը պտի ճանաչած լինեն այդ թվում նաև Թուրքիան:
Ճիշտ ա բոլոր թեկնածուներն են խոսք տվել ու թռել իրանց խոսքերից, բայց էս տղան ոնց որ մի քիչ ուրիշ ա (դաժե գույնն ա ուրիշ :D ), էդ պատճառով հույսերը ավելի շատ են: Սպասենք ապրիլի 24-ի ուղերձին, եթե ցեղասպանություն բառը օգտագործի ուրեմն վաղ թե ուշ կնդունի նաև օրենքի տեսքով:

ministr
19.11.2008, 00:22
Լավ մի րոպե համարենք թե ճանաչեց... ռեալ ինչ օգուտ եք ակնկալում Հայաստանի համար դրանից?

Superportal
19.11.2008, 00:36
ԱՄՆ-ն հենց ճանաչեց, 10 օրվա մեջ շատ պետություններ կճանաչեն:
Ինձ թվումա, որ սաղ ԱՄՆ-ին են սպասում: Ոչ մեկ ռեսկ չի անում տենց "բան անի"(Ճնաչի):
Իսկ եթե սաղ ճանաչեն, Թուրքիայի վրա ճնշումը կաճի, ու հետևաբար Թուրքիան ել ստիպված կլնի ճանաչել::B ինձ սենցա թվում:Իմ անձնական կարծիքնա:

ministr
19.11.2008, 00:45
ԱՄՆ-ն ճանաչեց, մի 10 պետություն էլ հետը.. հետո... օգուտն ինչա?

Արիացի
19.11.2008, 00:54
Չհաշված այն, որ կսկսվեն քննարկվել տարածքների վերադարձի և ֆինանսական փոխհատուցումների հարցերը, հենց միայն այն, որ աշխարհը պաշտոնապես դա ընդունել է, գոնե մի քիչ կհանգստացնի հայերի ցավը ու թուրքն էլ կիմանա, որ ոչ մի նման բան մարդկությանը անհայտ ձևով չի կարող կատարվել: Դրանից հետո մենք թուրքերին կսկսենք վերևից նաև, իսկ նրանք կմնան ներքևում, որովհետև նրանք մեզ պարտք կլինեն:

ministr
19.11.2008, 01:05
Արևմտյան Հայաստանի մեծ մասը ցեղասպանության ժամանակ եղել ա Թուրքիայի մաս.. էդ մարդիկ համարվել են Թուրքիայի քաղաքացի վճարել են հարկեր, ծառայել են բանակում և այլն: Հետևաբար ինչ հողերի վերադարձի մասին ա խոսքը? Նույնիսկ եթե վերադարձրին բա քրդերին ինչ անենք? մյուս օրը քուրդ նախագահ կընտրեն հայաստանն էլ կվերանվանեն Քրդստան...Չհաշված, որ սկի եղած Հայաստանը չենք կարողանում նորմալ պահենք էլ ուր մնաց էնքանը...ֆինանսական փոխհատուցում կտրվի առավելագույնը ցեղասպանության ժառանգներին դա էլ դեռ պետք ա ապացուցել որ ասենք ապուպապդ ցեղասպանության զոհ ա: Իսկ եթե էդ փողից Հայաստանին բաժին հասնի շատ լավ պատկերացնում եք չէ էդ փողն ուրա գնալու? Մինչև հիմա էլ թուրքերին վերևից ենք նայում.. իհարկե մեր տանը, իսկ իրանց մեծամասնությունը սկի տեղյակ էլ չի դրա մասին ու ընդհանրապես մեր մասին.... վերևից նայելու համար դեռ պետք ա պետություն կառուցենք..

Արիացի
19.11.2008, 01:14

Դե էս սաղ հարցերն էլ կան: Բայց դրա համար էլ քաղաքականություն ա տարվում: Ամեն ինչ հո միանգամից չի: Սկզբից ԱՄՆ-ն ընդունում ա: Հետո հանձնաժողով ա ստեղծվում, որը որոշում ա, թե թուրքերը ինչքան վնաս են տվել և այլն, և այլն: Սրանք հարցեր են, որոնց միանգամից չի կարել պատասխանել, իսկ որ քրդերով լցվել են, այ դա խնդիր ա: Ամեն դեպքում մենք մեր հողերի վրա իրավունքներ ունենք և անպայման, ցանկացած հայի պարտքն է մտածել պապենական հողերի վերականգնման մասին:

ministr
19.11.2008, 01:19
Դրա մասին ավելի շատ սփյուռքահայն ա մտածում, իսկ կոնկրետ ես, որպես Հայաստանում ապրող, մտածում եմ որ առաջնահերթ է ուժեղ և կենսունակ պետություն կառուցելը:Թե չէ սրա-նրա ձեռին նայելով հեռու չենք գնա:

Արիացի
19.11.2008, 01:24
Դրա մասին ավելի շատ սփյուռքահայն ա մտածում, իսկ կոնկրետ ես, որպես Հայաստանում ապրող, մտածում եմ որ առաջնահերթ է ուժեղ և կենսունակ պետություն կառուցելը:Թե չէ սրա-նրա ձեռին նայելով հեռու չենք գնա:

Եղբայր դրա մասին պետք է բոլորը մտածեն: Հայը մնում ա հայ, լինի Հայաստանում, Ռուսաստանում, թե Արգենտինայում: Դու Ռափայել Պատկանյանի <<Վարդապետարան Հայաստանի Ազատութեան>> կարդացել ես: Եթե չէ, ապա խորհուրդ կտամ:

ministr
19.11.2008, 01:35
Համաձայն եմ, պետք ա մտածել, բայց չի կարելի ամեն ինչի մասին միանգամից մտածել.. հերթով, ու քանի որ չկա ազգային նպատակների կամ խնդիրների սահմանում, ապա ամեն մեկը ինչ-որ խնդիր ա համարում գերակա ու գնում ա էդ ուղղությամբ: Էներգիան վատնում ենք միանգամից տարբեր ուղղություններով ու արդյունքում ունենք այն ինչ որ տենում ենք;

Արիացի
19.11.2008, 01:45

Չեմ կարծում, թե չկա ազգային նպատակների ու խնդիրների սահմանում: Լավ էլ կա ուղղակի ոչ բոլորը գիտեն այդ մասին: Եթե չլիներ, ոչ արցախ կունենայինք, ոչ էլ արցախի հարց: Օրինակի համար, հայ լոբբիստները ԱՄՆ-ում ու Եվրոպայում լավ էլ կարողանում են իրենց հուզող հարցերը առաջ տանել ու հասնել իրենց ուզած արդյունքին: Դա շատ մեծ ուժ ա մեր ձեռքին: Չեմ կարծում, թե դրան հնարավոր էր հասնել առանց ազգային նպատակներ ունենալու: Իհարկե հայերի մոտ մի քիչ կարգապահության պակաս կա, բայց ընդհանուր առմամբ ազգային գիտակցությունը մեր մոտ շատ վառ է արտահայտված:

ministr
19.11.2008, 01:53
Լավ ասեցիր.. իրենց հուզող հարցերն են առաջ տանում, իսկ իրենց հուզող հարցն ինչքանով ա համապաստխանում Հայաստանի առաջնային խնդիրների հետ դա հարց ա: Հիմա մեր առաջնային խնդիրն ինչնա էս պահի.. որ Արցախը չկորցնենք, որ մեր դարերի ընթացքում միակ լուրջ ձեռքբերումը չկորի: Մի սփյուռքահայ ստեղ իրան կոտորում ա որ նման բան չլինի, իսկ մյուսը սենատորների հետ Հայ դատերից ա խոսում, էն դեպքում որ էդքան մարդ դուրսն ունենալով դիվանագիտական պարտություններ ենք կրում մեկը մյուսի հետևից: Հայ դատը էս պահին երկրորդական խնդիր ա դառել, պետք ա պահել ձեռք բերածը, ոչ թե կորցրածի ողբը շարունակել, ես սրա մասին եմ խոսում; Երբ որ մեր արյան ու զրկանքների գնող ձեռք բերածը կպահենք, այ էդ ժամանակ էլ կանցնենք մնացած հարցերին: