PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր դպրոցն եք ավարտել

StrangeLittleGirl
01.12.2006, 23:39
Ճիշտն ասած, այսպիսի մի թեմա կար մի ուրիշ ֆորումում: Ես բոլոր էջերը կարդացել ու շատ էի տխրել. գիտեի, որ մեր դպրոցի շրջանավարտներից այնտեղ հաստատ չի լինի:
Ի զարմանս ինձ, պարզվեց, որ Ակումբում ես միակը չեմ, որ մեր դպրոցն է ավարտել. ինձնից բացի ևս երկու հոգի կա: Գուցե ավելի շատ են: Չգիտեմ: Համենայնդեպս, եկեք այստեղ հայտնաբերենք նույն դպրոցն ավարտածների, զուգահեռ և, ինչու չէ, համադասարանցիների ;)

Խնդրում եմ չշփոթել «Դպրոցական հուշեր» թեմայի հետ: Այստեղ միայն գրում ենք դպրոցների համարը/անունը:

Ես սկսում եմ. Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց

Cassiopeia
01.12.2006, 23:42
Նմանապես, ավարտել եմ 10-րդ դպրոցը:;) (մեկը հայտնաբերվեց)

Fobus
01.12.2006, 23:45
172 Օշականի անվան դպրոց + ՀՊՃՀ հենակետային վարժարան

Aida
02.12.2006, 00:54
Թիվ 78՝ Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոց: Ի միջիայլոց 172-ի հարևանությամբ:
Ավելի հարազատա «փոսի» դպրոցը անվանումը:

Ուլուանա
02.12.2006, 11:51
Մինչև 10-րդ դասարանի հոկտեմբեր ամիսը սովորել եմ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում, որից հետո սովորել եմ Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և ավարտել այն։
Հեչ հույս չունեմ, թե որևէ «զեմլյակ» կգտնեմ... :(

Guest
02.12.2006, 11:59
+ ՀՊՃՀ հենակետային վարժարան

Ես ել սովորել են 51 դպրոցւմ, հետո 23, հետո 136, հետո 176, հոտո, ՀՊՃՀ հենակետային վարժարան:) Fobus:hi

StrangeLittleGirl
02.12.2006, 12:13
Ես մի դպրոցում էլ եմ սովորել, բայց մտածեցի, որ դրա մասին գրելու իմաստ չկա. այդ դպրոցում ամենաշատը տասը հայ կլիներ, որոնցից երկուսը ես ու Մասսագետն էինք: British International School of Prague… եթե կան մարդիկ այդ դպրոցից, բարևներ :D

Sergey
02.12.2006, 12:15
1-ից 8-րդ դասարանները թիվ 161(այժմ արդեն Նժդեհի անվան), 9 և 10 թիվ 137՝ Նարեկացու անվան:)

Աբելյան
02.12.2006, 12:22
Ավարտել եմ Երևանի լավագույն դպրոցը`
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

քաղաքացի
02.12.2006, 13:07
Թիվ 78՝ Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոց: Ի միջիայլոց 172-ի հարևանությամբ:
Ավելի հարազատա «փոսի» դպրոցը անվանումը:
Ես էլ եմ 78-ու սովորել: Aida ջան մերսի, որ անունը հիշեցրեցիր: Մոռացել էի: :oy
Ի դեպ, ես քչերից եմ, որ 1-ից մինչև 10-րդ դասարան այդ դպրոցում եմ սովորել: :)

Firegirl777
02.12.2006, 15:58
Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 դպրոց:)

Lapterik
02.12.2006, 16:23
1994-1999 սովորել եմ Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցը, իսկ 1999-2004 սովորել և ավարտել եմ ինչպես արդեն նշվեց լավագույն դպրոցը՝ ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը::) :)

Ծով
02.12.2006, 17:04
«Քվանտ» վարժարանը…:)

Գոռ Ջան - Հայ
02.12.2006, 17:16
Կարեն Դեմիրճյանի անվան, անգլերենի թեքումով, համար 139 դպրոցը,
իրականում դպրոց չէր , հանգստի գոտի էր:D Մենակ անգլերեն եմ սովորել:)

Arisol
02.12.2006, 17:22
Սովորել եմ Սանկտ-Պետերբուրգում, հետո Կապանի N1 դպրոցում, հետո Մոսկվայում, հետո նորից Կապանի N1 դպրոցում, հետո Կապանի N3 դպրոցում, հետո էլ ավարտել եմ ՀՊՃՀ հենակետային վարժարանը Կապանում;) : Guest, դու էլ ես փաստորեն իմ պես 5 դպրոց փոխել:B :

Aida
02.12.2006, 21:46
Ի դեպ, ես քչերից եմ, որ 1-ից մինչև 10-րդ դասարան այդ դպրոցում եմ սովորել: :)
Ճիշտ ես, որովհետև ես էլ եմ 4րդ դասարանից եկել էդ դպրոց միջև էդ Կամոյի դպրոցում էի, թիվ 76:

RaMeSsEs-ll
02.12.2006, 23:07
Սովորել եմ Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20-րդ դպրոցում մինչև 8-րդ դասարան: Ավարտել եմ Երևանի Ֆ.Դերժինսկու անվան էլի թիվ 20-րդ դպրոցում :)

PoeT
03.12.2006, 00:39
Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցը։

StrangeLittleGirl
03.12.2006, 00:57
Սովորել եմ Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20-րդ դպրոցում մինչև 8-րդ դասարան: Ավարտել եմ Երևանի Ֆ.Դերժինսկու անվան էլի թիվ 20-րդ դպրոցում :)
Բայրոնի դպրոց օլիմպիադայի եմ եկել: Շնորհակալություն «ջերմ» ընդունելության համար: Դերժինսկու դպրոցում էլ երկու ավարտական քննություն եմ հանձնել, մի անգամ էլ օլիմպիադայի մասնակցել: Էլ չեմ ասում, որ մեր տունը գտնվում է Դերժինսկու և Խրիմյան Հայրիկի դպրոցների միջև :hands

Shauri
03.12.2006, 01:07
«Քվանտ» վարժարանը…:)
Ողջուուուուուուուուուուույն :love
:oy

Բայց նախքան «Քվանտ» վարժարանն ավարտելը սովորել եմ Հ196 դպրոցում, «Կռունկ» վարժարանում, ու հետո էլի Հ196 դպրոցում։ :)

krunk Hayastani
03.12.2006, 02:23
Երեխեք, իսկ Կրուպսկայայի դպրոցը Տերյանի վրա դեռ կա՞: Այսինքն, չեմ կասկածում, որ կա, ուզում էի հարցնել՝ դեռ Կրուպսկայայի՞ անվան է, թե՞ անվանափոխ են արել:
Մի ժամանակ շատ լավ դպրոց էր, հետո՝ լավ դպրոց էր, ավելի ուշ՝ դեռ լավ դպրոց էր: Մի խոսքով՝ լավ դպրոց է::)

քաղաքացի
03.12.2006, 02:30

Այո փոխվել է։ Հիմա այն կրում է Նիկոլ Աղբալյանի անունը։ :)

NetX
03.12.2006, 03:11
Ավարտել եմ Երևանի լավագույն դպրոցը`
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

Միանում եմ ! :)

Artgeo
03.12.2006, 03:34
Թբիլիսիի թիվ 21 (այժմ 132) միջնակարգ հայկական դպրոցը :)

krunk Hayastani
04.12.2006, 01:42
Այո փոխվել է։ Հիմա այն կրում է Նիկոլ Աղբալյանի անունը։ :)
Շնորհակալ եմ, քաղաքացի, իմ դպրոցն է:

Angelina
04.12.2006, 10:25
Ես ավարտել եմ Մուրացանի թիվ 18 դպրոց-վարժարանը:

Sunlight
04.12.2006, 12:54
1-ին դասարանն անցկացրել եմ 183 դպրոցում, հետո` Վ. Սարոյանի անվան թիվ 138 դպրոցը` մինչև 6-րդ: Ավարտել եմ Ա.Շիրակացու անվան ճեմարանը, որին պարտական եմ գիտելիքներիս և պատանեկան հաճելի հուշերիս մեծ մասը:

StrangeLittleGirl
08.12.2006, 01:33
Վ. Սարոյանի անվան թիվ 138 դպրոցը
Ձեր դպրոցից մի հատ անկապ պատմության ու աշխարհագրության դասատու մեզ դաս է տվել: Կարծեմ ազգանունը Վասակյան էր:

John
15.12.2006, 11:19
Ավարտել եմ Երևանի լավագույն դպրոցը`
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:
Ես էլ եմ պատրաստվում այդ դպրոցը ավարտել: :)

aniko
15.12.2006, 11:38
Երեխեք, իսկ Կրուպսկայայի դպրոցը Տերյանի վրա դեռ կա՞: Այսինքն, չեմ կասկածում, որ կա, ուզում էի հարցնել՝ դեռ Կրուպսկայայի՞ անվան է, թե՞ անվանափոխ են արել:
Մի ժամանակ շատ լավ դպրոց էր, հետո՝ լավ դպրոց էր, ավելի ուշ՝ դեռ լավ դպրոց էր: Մի խոսքով՝ լավ դպրոց է::)
բա դա էլ հարց ե?:angry ոնց թե կա? չկա?
իհարկե ԿԱ.
ասեմ իմանաք այն համարվել և համարվում է Երևանի ցուցադրական դպրոցը
ես այդ դպրոցն եմ ավարտել :hands

P.S. հիմա կոչվում է Նիլոլ Աղբալյանի անվան

Quadro
15.12.2006, 11:44
ԵՊՀ ին կից թիվ 1 ՖիզՄաթ գիշերոթիկ դպրոցը

StrangeLittleGirl
15.12.2006, 12:56
բա դա էլ հարց ե?:angry ոնց թե կա? չկա?
իհարկե ԿԱ.
ասեմ իմանաք այն համարվել և համարվում է Երևանի ցուցադրական դպրոցը
ես այդ դպրոցն եմ ավարտել :hands

P.S. հիմա կոչվում է Նիլոլ Աղբալյանի անվան
Վա՜յ, ո՞ր թվին ես ավարտել: Ես էդ դպրոցի լրիվ նիստուկացը, ուսուցիչներին, աշակերտներին (իմ սերնդի) ավելի լավ գիտեմ, քան հենց էդ դպրոցում սովորողները :D

John
15.12.2006, 16:08
Ամենաշատը Ֆիզմաթցիներն են :P

Ֆելո
15.12.2006, 21:53
պատկերացրեք ես էլ ֆիզմատը ավարտել;)

linus
15.12.2006, 22:00
Ավարտել եմ "Փոտոն" վարժարանը :P

koryun
20.12.2006, 02:14
1-ին դասարանն անցկացրել եմ 183 դպրոցում, հետո` Վ. Սարոյանի անվան թիվ 138 դպրոցը` մինչև 6-րդ: Ավարտել եմ Ա.Շիրակացու անվան ճեմարանը, որին պարտական եմ գիտելիքներիս և պատանեկան հաճելի հուշերիս մեծ մասը:

Ես էլ էմ Շիրակացի ավարտել,
Վերջապես գտա մեկին:hands

Վազգեն
20.12.2006, 10:45
Ես առաջին ութ տարին սովորել եմ Կրուպսկայայի անվան դպրոցում (հիմա անունը փոխել են, այժմ Նիկոլ Աղբալյանի անվան է)։ Սկզբում լավ դպրոց էր, հետո որակը ընկավ։
Իսկ վերջին երկու տարին էլ սովորել եմ մոնումենտի ֆիզմաթում։ Շատ լավ դպրոց է։

Lapterik
20.12.2006, 19:38
Ամենաշատը Ֆիզմաթցիներն են :P
:hands Բա իհարկե:
Դե ես ասել եմ, որ ֆիզմաթցի եմ եղել: Ի դեպ այսօր մաթեմատիկոս Արտաշես Շահինյանի 100 ամյակն է, որն էլ եղել է ֆիզմաթ դպրոցի հիմնադիրը, ում անունով էլ կոչվում է դպրոցը::) :)

Մանե
21.12.2006, 17:40
Ավարտել եմ Երևանի լավագույն դպրոցը`
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:
Ես էլ եմ այնտեղ սովորում և համամիտ եմ որ այն լավագույնն է

Ավելացվել է 7 րոպե անց

Ամենաշատը Ֆիզմաթցիներն են :P
Ի դեպ,դու կարո՞ղ ա 9ա ից ես

Empty`Tears
28.02.2008, 07:00
Ակտիվացնեմ թեման...;)

Ավարտել եմ թիվ 38 դպրոցը, Բելինսկու անվան..

Ռուֆուս
28.02.2008, 11:01
Տրամաբանորեն պետք է ավարտեի Գյումրիի Ֆոտոն վարժարանը, փոխարենը ավարտեցի Կալիֆոռնիայի Յուքայա քաղաքի միջնակարգ դպրոցը, իսկ ատեստատս ստացա Գյումրիի 23 դպրոցից ;)

Սամվել
28.02.2008, 18:53
172 Օշականի անվան դպրոց + ՀՊՃՀ հենակետային վարժարան

Հմմ... որ դասարանից ես եղել ու որ տարի ես ավարտել :think

Ես էլ սովորել եմ Մ Նայբադյանի անվան 33 դպրոցում... Հետո էլ ՀՊՃՀ հենակետային վարժարանում...

Հ.Գ. Համ էլ Վաժարանից էլ լիքը մարդ կա ուղակի համեստություն են անում չեն գրում :P

BOBO
28.02.2008, 19:03
Հ.Գ. Համ էլ Վաժարանից էլ լիքը մարդ կա ուղակի համեստություն են անում չեն գրում :P
Ըհը:aha օրինակ ես:D

Anchi
28.02.2008, 23:40
Ես Չեխովի անվան դպրոցն եմ ավարտել :)

Davo'o
28.02.2008, 23:45
177, ավանում է գտնվում, ավարտելուս վերջին օրերին սարքեցին Ստարավոյտովայի անվան: :)

Լեո
28.02.2008, 23:47
136-ից մարդ կա՞:

Սերխիո
29.02.2008, 01:03
46 դպրոց

1989-1999:read

Enipra
29.02.2008, 02:07
Ես ու Ձնծաղիկը Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոց :)

Հ.Գ. Էս թեման ոնց որ մինի odnoklassniki.ru լինի :D

StrangeLittleGirl
29.02.2008, 02:13
Աջափնյակում, Էստոնական փողոցում :) 122-ի դիմացի դպրոցը

ChildOfTheSky
29.02.2008, 02:18
Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոց :pioneer

Enipra
29.02.2008, 02:27
Աջափնյակում, Էստոնական փողոցում :) 122-ի դիմացի դպրոցը
Այո-այո: :)
Բյո՞ւր, էս իմ գրածն ես կոնկրետացրել, թե՞ դու էլ մեր դպրոցի հետ կապ ունես: :)
Համ էլ ոչ թե Էստոնական, այլ դրան զուգահեռ Արզումանյան: ;)

Հենո
29.02.2008, 02:55
Վիլյամ Սարոյանի անվան 138 դպրոցից մարդ կա՞
1-10

Dr. M
29.02.2008, 03:03
Գ.Սունդուկյան, թիվ 26
օպտիմալացման ծրագրով սեփականաշնորհել են :D էլ չկաաաաաա

GevSky
29.02.2008, 03:29
Բյուրակնը ոնցոր մի փողոց ներքև է սովորել, ես սովորել եմ 1-4 սովորել եմ N155 մջն. դպրոցում, հետո 4-5 ՌԴ, Վոլգոգրադի N25 գիմնազիան, հետոն նորից 5-10 վերադարձել և ավարտել եմ իմ հարազատ N155-ը:)

Mari
29.02.2008, 15:41
Առաջին երկու տարին սովորել եմ Մ. Նալբանդյանի անվան 33 միջն. դպրոցում, հետո՝ 3-10րդ դասարանները թիվ 39 միջն. դպրոցում:

StrangeLittleGirl
29.02.2008, 18:28
Բյո՞ւր, էս իմ գրածն ես կոնկրետացրել, թե՞ դու էլ մեր դպրոցի հետ կապ ունես:
Համ էլ ոչ թե Էստոնական, այլ դրան զուգահեռ Արզումանյան:
Քո գրածն եմ կոնկրետացրել :D Ես ձեր դպրոցում հայերենի օլիմպիադայի եմ եկել: Էլ չեմ ասում, որ տատիկս էդ կողմերում է ապրում:

Sunny Stream
29.02.2008, 23:25
118

ոնց եմ կարոտել... :roll ...
էսօր դասարանցուս տեսա, ում ավարտելուց հետո չէի հանդիպել, մենակ լսել էի, թե փախցրել են :o (իհարկե սուտ էր)... պարզվեց, որ ոչ մկես չէր փոխվել... :)

Empty`Tears
01.03.2008, 02:22
Վայ մեկը չկա, որ թիվ 38 դպրոցն է ավարտել..? :oy

Vlad_arm
01.03.2008, 04:16
N192 Դավթաշենի միջնակարգ դպրոց 1990-1996
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան-գիտակրթական համալիր 1996-2000

aerosmith
04.03.2008, 00:31
մինչև 6-րդ դասարան 137 դպրոցը, որի մասին մինչև այժմ ահավոր զզվանքով եմ հիշում
հետո ՀՊՃՀ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՖԻԶՄԱԹ թեքումով ՎԱՐԺԱՐԱՆԸ, որը սիրել եմ , սիրում եմ ու միշտ կսիրեմ։

Ra$Ta
04.03.2008, 00:34
#132 Իսակովի անվ. :

Ուլուանա
04.03.2008, 01:06
Բյուրակնը ոնցոր մի փողոց ներքև է սովորել, ես սովորել եմ 1-4 սովորել եմ N155 մջն. դպրոցում, հետո 4-5 ՌԴ, Վոլգոգրադի N25 գիմնազիան, հետոն նորից 5-10 վերադարձել և ավարտել եմ իմ հարազատ N155-ը:)
Վայ, 155-ը մեր շենքի դիմացի դպրոցն է։ Բայց ես 1-9-րդ դասարաններում սովորել եմ 156–ում, որը էլի մոտակայքում էր գտնվում...

Davo_O
04.03.2008, 01:19
Սովորելեմ No172 ում բայց ավարտելեմ գյուղինստիտուտի հենակետային վարժարանը

Sosoyan
04.03.2008, 01:37
ՏԵՏՐ
Լեվոն Շանթի անվան
թիվ 4 միջն. դպրոցի աշ.
Սոսոյան Վահան :D

Yellow Raven
04.03.2008, 14:49
#132 Իսակովի անվ. :
Էս ինչ մի նմանություն... http://www.akumb.am/images/smilies/lol.gif

firewall
10.03.2008, 20:07
Իմ սովորած դպրոցների անուները/համարները կարելի ասել ամենաշատն են երևացել այս թեմայում :o: B

Annychka
10.03.2008, 23:12
Սովորել եմ Նար-Դոսի անվան 14 դպրոցը

Kuk
10.03.2008, 23:12
Թիվ 1 - Ստեփան Շահումյան
Թիվ 63 - Ղազարոս Աղայան

Ariadna
11.03.2008, 12:05
N6 անանուն դպրոցը։ Հիմա ինչ որ անուն ունի:)

Sirene
14.03.2008, 22:17
Սովորել եմ Միսաք Մանուշյանի անվան N48 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցում: Մեկը կա էդ դպրոցից?

Լ.յ.ո.վ.
14.03.2008, 22:24
Վիլյամ Սարոյանի անվան 138 դպրոցից մարդ կա՞
1-10
Ես ել եմ 138-ում սովորել :), Մալխասյանի վախտերով :hands

Արսեն
14.03.2008, 23:08
178 :)

Adam
14.03.2008, 23:14
190

StrangeLittleGirl
15.03.2008, 10:22
Սովորել եմ Միսաք Մանուշյանի անվան N48 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցում: Մեկը կա էդ դպրոցից?
Ւմ հին ծանոթները, որոնցից հիմա ոչ մի տեղեկություն չունեմ, տարիներ առաջ այդ դպրոցն են ավարտել: Այնքան եմ ամեն ինչ խառնում, որ նույնիսկ չգիտեմ, թե քանի տարի առաջ:

Estrella
18.03.2008, 18:43
:) URRAAAAAA barevner 139-in, 135-in, 142-in :hands

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում լատիներեն տառերով հայերեն գրելն արգելվում է։
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ ունեք, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

keyboard
18.03.2008, 18:46
Մեր դպրոցը հեռույա, ստեղից չի երեվում:P:hands
Համ էլ ,Ձե՞ր ինչ գործ:P

Ambrosine
18.03.2008, 19:28
Ավարտել եմ Երևանի լավագույն դպրոցը`
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

Էտ ով ա ասել, որ լավագույնն ա?:think

masivec
09.01.2009, 15:33
Սովորել եմ 62 միջնակարգ դպրոցում;):)

Mankik
09.01.2009, 18:13
Սովորել եմ Միսաք Մանուշյանի անվան N48 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցում: Մեկը կա էդ դպրոցից?

Ավարտել եմ N48-ը 18 տարի առաջ: Շատ սիրելի դպրոց էր::hands

Annushka
09.01.2009, 18:54
Ավարտել եմ Մ. Նալբանդյանի նավ. թիվ 33 միջն. դպրոցը:)
Կենտրոնի թաղապետն էլ ա մեր դպրոցն ավարտել, Բեգլարյանը:B

Հա, վայ, մոռացա ասել, որ 0-2 դասարանները սովորել եմ Մ. Գեորգեսյանի անվ. թիվ 156 դպրոցում, բայց ավարտել եմ 33-ը:

ivy
09.01.2009, 19:11
Ավարտել եմ Ա.Ս. Պուշկինի անվ., թիվ 8 դպրոցը: Մեր դպրոցից մարդ կա՞ էստեղ: :)

masivec
09.01.2009, 19:25
Սովորել եմ 62 միջնակարգ դպրոցում;):)

Հետո 8-ից հելել եմ ու սովորել ՀՊՃՀ-ի Հենակետային Վարժարանում:P;)

Երկնային
09.01.2009, 19:40
Ես էլ եմ 78-ու սովորել: Aida ջան մերսի, որ անունը հիշեցրեցիր: Մոռացել էի: :oy
Ի դեպ, ես քչերից եմ, որ 1-ից մինչև 10-րդ դասարան այդ դպրոցում եմ սովորել: :)

վայ, ես շուտով ձեր դպրոց պրակտիկայի եմ գնալու :oy
ինձ կբացատրե՞ք էս դպրոցը որ մասում ա գտնվում :))

ես Ս.Սպանդարյանի անվան 24 դպրոցում եմ տաս տարիս էլ սովորել: Ս.Սարգիս եկեղեցու մոտ ա :)

Adam
09.01.2009, 19:53
ես Ս.Սպանդարյանի անվան 24 դպրոցում եմ տաս տարիս էլ սովորել: Ս.Սարգիս եկեղեցու մոտ ա :)

իսկ կարողա՞ էդ վախտ ապրել ես դրա հետևի շենքում: :o

Երկնային
09.01.2009, 19:58
իսկ կարողա՞ էդ վախտ ապրել ես դրա հետևի շենքում: :o
չէ :)

Ուլուանա
09.01.2009, 21:02
Հա, վայ, մոռացա ասել, որ 0-2 դասարանները սովորել եմ Մ. Գեորգեսյանի անվ. թիվ 156 դպրոցում, բայց ավարտել եմ 33-ը:
:o Ես էլ 1-9–րդ դասարաններում եմ թիվ 156 դպրոցում սովորել, բայց էդ դպրոցը Գորգիսյանի անվան չի եղել։ :8 Քո ասած դպրոցը որտե՞ղ է գտնվում։ :think

Kuk
09.01.2009, 21:41
Ավարտել եմ Ա.Ս. Պուշկինի անվ., թիվ 8 դպրոցը: Մեր դպրոցից մարդ կա՞ էստեղ: :)

Այվ, դու ո՞ր թիվ ես:)

ivy
09.01.2009, 23:30
Այվ, դու ո՞ր թիվ ես:)

1980, բայց դպրոց ուղիղ մի տարի շուտ եմ գնացել, 1996-ին եմ ավարտել: Դու է՞լ ես մեր դպրոցից եղել: :)

Kuk
09.01.2009, 23:33
1980, բայց դպրոց ուղիղ մի տարի շուտ եմ գնացել, 1996-ին եմ ավարտել: Դու է՞լ ես մեր դպրոցից եղել: :)

Չէ, շատ ծանոթներ ունեմ, ովքեր Պուշկինն են ավարտել, բայց իրանք 99-ից սկսած են ավարտել, այսինքն 83 թվի ծնվածներ են ու 83-ից հետո:

Empty`Tears
21.01.2009, 06:46
ինձ կբացատրե՞ք էս դպրոցը որ մասում ա գտնվում :))

Ար, 78 դպրոցի մասին ա խոսքը…? :)
բացատրեմ...? :oy:))
կարծեմ Հունան Ավետիսյանի անվան դպրոցն է չէ՞…:think

vaheg
21.01.2009, 07:20
վայ, ես շուտով ձեր դպրոց պրակտիկայի եմ գնալու :oy
ինձ կբացատրե՞ք էս դպրոցը որ մասում ա գտնվում :))
մի կես տարի մտածում էի որտեղա էտ դպրոցա, հետո պարզեցի իմ արաջի 172 դպրոցի կողքնա էղե :)) երկուսն էլ իրար փոսի դպրոց են ասում :)) Բաղրամյանի վրա-ա, Օրբելի խաչմերուկից մի քիչ ներքև..

vaheg
21.01.2009, 11:21
ինձ հուշում են, որ 78 դպրոցը գտվումա մասիվում, խնդրում եմ իմացողներին արձագանքել )

Empty`Tears
21.01.2009, 11:58
ինձ հուշում են, որ 78 դպրոցը գտվումա մասիվում, խնդրում եմ իմացողներին արձագանքել )

:D
մասիվում չէ, այլ 3-րդ մասում…:D

Moon
21.01.2009, 12:17
սկզբից 31:[ հետո 27:love:oy

Հրատացի
21.01.2009, 13:08
199 հետո ֆիզմաթ:)

Նարե
21.01.2009, 18:33
«Քվանտ» Վարժարան:love:love
7-10-րդ դասարանները
մինչ այդ էլ սովորել եմ 154 միջ. դպրոցում

Annushka
21.01.2009, 18:43
:o Ես էլ 1-9–րդ դասարաններում եմ թիվ 156 դպրոցում սովորել, բայց էդ դպրոցը Գորգիսյանի անվան չի եղել։ :8 Քո ասած դպրոցը որտե՞ղ է գտնվում։ :think
Վայ, պիտի գրեի 158, այլ ոչ թե 156:oy 158 Չարբախում ա գտնվում, իսկ 33 -ը, որը և ավարտել եմ, Նար-Դոսի վրա, Մետաքսում:)

Sona_Yar
25.01.2009, 18:15
Սովորել եմ Հրազդանի թիվ 8 և թիվ 9 դպրոցներում:Բարև բոլոր հրազդանցիներին:hands:

Alexandra
28.01.2009, 19:29
Սովորել եմ 170 դպրոցում, որը գտնվում է Ավանում:8

Lady SDF
09.03.2009, 20:40
Սովորել եմ նախկին #114-ում (այժմ կարծեմ Խաչիկ Դաշտենցի անվան է) ... նախկին Ալավերդյան փողոցի վրա (այժմ կարծեմ Հանրապետական) ... դիմացի մայթին էլ Ռուսական դպրոց կար:

Լուսաբեր
11.03.2009, 18:00
Ես սկզբից սովորել եմ Կապանի թ.13 հետո 7-10դասարաններս թ.1 միջն դպրոցում,
Մարդ կա՞,որ տեղը գիտի :))

Kuk
11.03.2009, 20:29
Ես սկզբից սովորել եմ Կապանի թ.13 հետո 7-10դասարաններս թ.1 միջն դպրոցում,
Մարդ կա՞,որ տեղը գիտի :))

Թիվ 1 դպրոցը կապանի՞, թե՞ Երևանի:

Nadine
11.03.2009, 21:48
Իսկ ես սովորել եմ Մոնումենտի #151 դպրոցում....82թ. - 92թ. Այն ժամանակ Ալյոշա Ջափարիդձեի անունն էր կրում, հիմա կարծեմ Ռուբեն Սևակ...

Armeno
21.03.2009, 22:57
9 տաչի սովորել եմ 22 ում(17 կվարտալումա) Բայց մի երկու ամսից կավարտեմ ««ՔՎԱՆՏ»» Վարժարանը:)

Yevuk
22.03.2009, 15:15
Ես էլ ավարտել եմ Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 միջնակարգ դպրոցը :)
Հաճելի է, որ Ակումբում 2 հոգի կան մեր դպրոցից :)

Երկնային
22.03.2009, 16:01
Ես էլ ավարտել եմ Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 միջնակարգ դպրոցը :)
Հաճելի է, որ Ակումբում 2 հոգի կան մեր դպրոցից :)
ես ձեր դպրոցում պրակտիկա եմ անցել :)

Լուսաբեր
24.03.2009, 00:15
Թիվ 1 դպրոցը կապանի՞, թե՞ Երևանի:

Կապանի :B

Poqrik_Arev
24.03.2009, 11:39
8 տարի սովորել եմ Շավարշյանի անվան 40 դպրոցում, հետո տեղափոխվել եմ ՀՊՃՀ Հենակետային Վարժարան :)

ministr
24.03.2009, 12:27
Շավարշյան? Որ թվին ես տեղափոխվել? Ում դասարանում ես եղել?

Poqrik_Arev
24.03.2009, 15:21
Շավարշյան? Որ թվին ես տեղափոխվել? Ում դասարանում ես եղել?

Ճիշտն ասած չեմ հիշում ... :oy

Լավ մի րոպե .... երևի 2001-ին տեղափոխվել եմ վարժարան ... Պողոսյան Նազելիի դասղեկական դասարանում եմ եղել :)

Իսկ դու՞ք ... :8

ministr
24.03.2009, 15:29
Ես էդ դպրոցում չեմ սովորել բայց անգիր գիտեմ :)
Պողոսյանը կարգին մասնագետ ա, հետս հայերեն էր պարապում ինստիուտ ընդունվելուց:
Հիմա էդ դպրոցում էլ մարդ չի մնացել համարյա հին ուսուցիչներից:

Poqrik_Arev
24.03.2009, 15:36
Ես էդ դպրոցում չեմ սովորել բայց անգիր գիտեմ :)
Պողոսյանը կարգին մասնագետ ա, հետս հայերեն էր պարապում ինստիուտ ընդունվելուց:
Հիմա էդ դպրոցում էլ մարդ չի մնացել համարյա հին ուսուցիչներից:

Հա համաձայն եմ, կասեի որ ետ դպրոցում աշակերտներ էլ չեն մնացել, ամեն տարի ուսուցիչները դռնեդուռ են ընկնում սրան նրան խնդրելով նրանց երեխաներին այդ դպրոց բերել։

Իսկ Պողոսյանը իսկապես շատ լավ մասնագետա :ok

ministr
24.03.2009, 15:38
Ուսուցիչները գիտես իրանց կամքով են դռնեդուռ ընկել? Ընդեղ մի հատ պատուհաս ուսմասվար կա...

Poqrik_Arev
24.03.2009, 15:46
Ուսուցիչները գիտես իրանց կամքով են դռնեդուռ ընկել? Ընդեղ մի հատ պատուհաս ուսմասվար կա...

հա գիտեմ, բայց ես որ սովորում էի, ինքը տենց չէր, կամ էլ ես ուղակի չգիտեի ետ ներքին կուխնյան ... :think չգիտեմ...

ministr
24.03.2009, 15:48
Դե կամաց-կամաց զարգացան :) Հիմա էլ ոչ Ասլանյաննա աշխատում, ոչ Օհանյանը ոչ էլ Մարկոսյանը :)

Poqrik_Arev
24.03.2009, 16:01
Դե կամաց-կամաց զարգացան :) Հիմա էլ ոչ Ասլանյաննա աշխատում, ոչ Օհանյանը ոչ էլ Մարկոսյանը :)

Ինձ վերը նշվածներից մենակ Մարկոսյաննա դաս տվել, ինքը շատ լավ մասնագետա ... Նրան երբեմն տեսնում եմ ...

Իսկ Աղուզումցյանի մասին ի՞նչ կասես :think

ministr
24.03.2009, 16:23
Ինձ վերը նշվածներից մենակ Մարկոսյաննա դաս տվել, ինքը շատ լավ մասնագետա ... Նրան երբեմն տեսնում եմ ...

Իսկ Աղուզումցյանի մասին ի՞նչ կասես :think

Աղուզումցյանի մասին բավական հակասական կարծիքներ եմ լսել :)
Բայց ուսմասվարին ոչ ոք չի հասնի :diablo

MC_LeX
31.03.2009, 13:11
71-ից մարդ կա՞:)

Kuk
31.03.2009, 13:13
71-ից մարդ կա՞:)

Ո՞ր թվերի:)

Գուգօ
26.10.2009, 13:22
սկզբից 31:[

8 տարի սովորել եմ 173-ում, հետո 2 տարի 31-ում, ու հաստատ 31-ում 173-ից լավ էր;)

snow
26.10.2009, 13:37
Ավարտել եմ Երևանի թիվ 187 միջն. դպրոցը:

davidus
26.10.2009, 14:47
8 տարի սովորել եմ 173-ում, հետո 2 տարի 31-ում, ու հաստատ 31-ում 173-ից լավ էր;)

ես էլ եմ 173-ը ավարտել, բայց առաջին անգամ եմ լսում, ու 31-ը մեր դպրոցից լավը լիներ.... որ թիվ ես?

Ֆոտոն
26.10.2009, 15:25
5 տարի սովորել եմ թիվ 147 դպրոցում, ավարտել եմ թիվ 190 դպրոցը: :)

Սլիմ
26.10.2009, 15:26
Ֆիզմաթ:)

Դատարկություն
26.10.2009, 15:28
Վանաձորի թիվ 5

zanazan
26.10.2009, 15:29
67`Չառենց 7 տարի, ֆիզմաթ 3 տարի

Yeghoyan
26.10.2009, 16:05
31-ից մարդ կար հա՞:oy

շատ էլ լավ դպրոց էր, բայց մի տարի առաջ այնտեղ էի ու տեսա թե ինչպես է գնում էն աշխարհ:(

davidus
26.10.2009, 16:51
31-ից մարդ կար հա՞:oy

շատ էլ լավ դպրոց էր, բայց մի տարի առաջ այնտեղ էի ու տեսա թե ինչպես է գնում էն աշխարհ:(

Սարուխանյանի ջանը սաղ լինի...

Yeghoyan
26.10.2009, 16:54
Սարուխանյանի ջանը սաղ լինի...

էլ Սարուխանյան մնա՞ց, չկա արդեն
առաջ շատ լավ մասնագետներ կային, որոնք ինձ դասավանդել են /ինձանից առաջ էլ հայրիկիս/, իսկ հիմա մտնում ես դպրոց...........անունն է մնացել մենակ:(

davidus
26.10.2009, 16:59
էլ Սարուխանյան մնա՞ց, չկա արդեն
առաջ շատ լավ մասնագետներ կային, որոնք ինձ դասավանդել են /ինձանից առաջ էլ հայրիկիս/, իսկ հիմա մտնում ես դպրոց...........անունն է մնացել մենակ:(

հա բայց ինքը չէր տնօրենը??? ինքը սաղ քանդեց... հիշում եմ մեր վերջին զանգի օրը... մենք ուրախանում էինք, իսկ 31-ի երեխեքը տխուր կանգնած էին դրսում... Սարուխանյանը արգելել էր Վերջին զանգ անցկացնել

Anulik.Sh
26.10.2009, 17:01
Խ. Սամուելյանի անվան դպրոցը:

Yeghoyan
26.10.2009, 17:05
հա բայց ինքը չէր տնօրենը??? ինքը սաղ քանդեց... հիշում եմ մեր վերջին զանգի օրը... մենք ուրախանում էինք, իսկ 31-ի երեխեքը տխուր կանգնած էին դրսում... Սարուխանյանը արգելել էր Վերջին զանգ անցկացնել
Սարուխանյանը երկար ժամանակ է տնօրեն եղել, չգիտեմ ինչպիսին է եղել վերջին տարիներին, բայց մինչև 2000 թիվը ամեն ինչ լավ էր:
Իսկ դու տեղյակ ես ինչի՞ չի թույլատրվել
ամեն դեպքում իրենք են մեղավոր եղել, ու պատժվել են:
Մեզ էլ ասեց չեք անելու,բայց ո՞վ էր լսողը, լավ էլ արինք :D

Ungrateful
26.10.2009, 17:07
109 :love

davidus
26.10.2009, 17:17
Սարուխանյանը երկար ժամանակ է տնօրեն եղել, չգիտեմ ինչպիսին է եղել վերջին տարիներին, բայց մինչև 2000 թիվը ամեն ինչ լավ էր:
Իսկ դու տեղյակ ես ինչի՞ չի թույլատրվել
ամեն դեպքում իրենք են մեղավոր եղել, ու պատժվել են:
Մեզ էլ ասեց չեք անելու,բայց ո՞վ էր լսողը, լավ էլ արինք :D

լավ էլ արել եք... վերջի տարիներին լրիվ գժվել էր... լուրջ փողեր էր հավաքում /դպրոցի համար "լուրջ"/, ինչքան գիտեմ փորձել էին մի բան կազմակերպել, բայց ամեն ինչ հարամ էր արել....

Kuk
26.10.2009, 17:19
լավ էլ արել եք... վերջի տարիներին լրիվ գժվել էր... լուրջ փողեր էր հավաքում /դպրոցի համար "լուրջ"/, ինչքան գիտեմ փորձել էին մի բան կազմակերպել, բայց ամեն ինչ հարամ էր արել....

Դու կարողա՞ Սուրոյին ճանաչես, ակնոցներով տղա ա. քեզնից 2 կամ 3 տարի մեծ:

Yeghoyan
26.10.2009, 17:23
լավ էլ արել եք... վերջի տարիներին լրիվ գժվել էր... լուրջ փողեր էր հավաքում /դպրոցի համար "լուրջ"/, ինչքան գիտեմ փորձել էին մի բան կազմակերպել, բայց ամեն ինչ հարամ էր արել....

տարիքի գործոնը չմոռանանք:D /այ թե սա կտեսնի, վաղը սենց:angryդեմքով Եղոյան անցի տնօրենի մոտ/
համ էլ հերքիա դպրոցիս խաթեր ստեղ օֆֆթոպես, հեսա գալու են ու երկուսիս ուղղարկեն տնօրենի մոտ, մի քանի տուգանային միավորով:D
առաջ կարգին դպրոց էր, երբ փոքր էի, հիշում եմ, որ շատ էին գովում մեր դպրոցը, անգամ հեռուստացույցով:P

davidus
26.10.2009, 17:58

մեկա մերին չի հասնի.... :oy :P

Yeghoyan
26.10.2009, 18:29
մեկա մերին չի հասնի.... :oy :P

թիթիզ ձերն ո՞ւր էր, որ մերը կարգին դպրոց էր:D հասելա ու մի բան էլ անցելա:B եղբայրս ձեր մոտ է սովորել, որպես քույր կասեմ էնքան էլ հաջող չէր մեր ժամանակով:8

Հարդ
26.10.2009, 18:42
Սովորել եմ Միսաք Մանուշյանի անվան N48 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցում: Մեկը կա էդ դպրոցից?

Իհարկե կա!!! Ես հույս չունեի, որ մարդ կլինի իմ սիրելի դպրոցից:

davidus
26.10.2009, 19:23
թիթիզ ձերն ո՞ւր էր, որ մերը կարգին դպրոց էր:D հասելա ու մի բան էլ անցելա:B եղբայրս ձեր մոտ է սովորել, որպես քույր կասեմ էնքան էլ հաջող չէր մեր ժամանակով:8

ու ստեղ ամեն ինչ սկսվեց նորից...... 31 vs 173 :D :diablo

matlev
26.10.2009, 19:27
Ֆիզմաթ:
Էս ինչքան էլ մարդ կա ֆիզմաթից:
H.a.y.k.o.
Mogakan`Lapterik
NetX
John
Quadro
Ֆելո
Վազգեն
Mogakan`Lapterik
Մանե
Հրատացի
Սլիմ
zanazan
Փաստորեն ես ամենահին ֆիզմաթցիներից ե՞մ:

Yeghoyan
26.10.2009, 19:29
ու ստեղ ամեն ինչ սկսվեց նորից...... 31 vs 173 :D :diablo

:beee չնեղանաս:D
միշտ հետաքրքրելա ինչի՞ են երկու դպրոց իրար կողքի, մանավանդ հենց էս երկուսը, միշտ անիմաստ խոսակցություններ են լինում իրանց պատճառով:oy

հա լավ կռիվ մի արա ձերն էլա լավը:D ձերոնցից մարդ չկա, որ քեզ օգնի:P

Հ.Գ. մերոնցից կա, բայց չեն օգնում ինձ, գլուխ են պահում

davidus
26.10.2009, 19:36
հա լավ կռիվ մի արա ձերն էլա լավը ձերոնցից մարդ չկա, որ քեզ օգնի

հա դե դրա համար էլ ինձ կոտորում եմ... :D :)

Okamigo
26.10.2009, 20:33
135 միջնակարգ դպրոց

h.s.
26.10.2009, 20:48
Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 դպրոց: Էլի մարդ կա՞ մեր դպրոցից:

Մանուլ
26.10.2009, 20:52
Ավարտել եմ թիվ 190 դպրոցը: :)
Ես էլ ))

Մինչև էդ 1 տարուց մի քիչ ավելի սովորել եմ 38 դպրոցում:

yerevanci
29.10.2009, 19:23
Երևանի թիվ 110 դպրոցը:hands

Tanamasi
29.10.2009, 20:03
Ավարռել եմ Լևոն Շանթի դպրոցը՝ նախկին Գորկու, բայց դրանից առաջ սովորել եմ Նիկոլ Աղբալյանում՝ նախկին Կռուպսկայա, ավելի վաղ՝ Կոջոյանի անվան կերպարվեսի ուսումնարանում, իսկ ամենից առաջինը՝ Խրօմյան Հայրիկի անվան թիվ 10 զզվելիագույն ու խայտառակ դպրոցում :[

Tanamasi
29.10.2009, 20:07
Բյո՜ւր, նոր տեսա, որ Խրիմյանում ես սովորել :D փաստորեն համադպրոցիստներ ենք :o ուղղակի տարիներն են տարբեր։

Farfalla
29.10.2009, 20:41
Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց

Tanamasi
29.10.2009, 20:42
Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց

Եվս մեկ հարազատ ;)

Farfalla
29.10.2009, 20:51
Եվս մեկ հարազատ ;)

ինչ լավա մեկը գտնվեց, ես էլ մտածում էի իմ դպրոցից մարդ չկա ստեղ :)

P.S. Նենց եմ կարոտում դպրոցս :(

Lyonik
29.10.2009, 20:52
181 միջնակարգ դպրոց,մերոնցից ո՞վ կա:think

Tanamasi
29.10.2009, 20:56
ինչ լավա մեկը գտնվեց, ես էլ մտածում էի իմ դպրոցից մարդ չկա ստեղ :)

P.S. Նենց եմ կարոտում դպրոցս :(

Ես մեր շենքն էի ահավոր սիրում, տենց լավ կոռպուսներով դպրոց էլ չեմ հանդիպել :ok

Farfalla
29.10.2009, 21:01
Ես մեր շենքն էի ահավոր սիրում, տենց լավ կոռպուսներով դպրոց էլ չեմ հանդիպել :ok

Ես ամենաշատը բակն էի սիրում: Հիմա մի տեսակ փոխվելա :(

Tanamasi
29.10.2009, 21:03
Ես ամենաշատը բակն էի սիրում: Հիմա մի տեսակ փոխվելա :(

Հա, ռեստորան–բուֆետ են սարքել ինչ-որ, բազրիքներ են դրել-ներկել :(

Kuk
29.10.2009, 23:24
Ավարռել եմ Լևոն Շանթի դպրոցը՝ նախկին Գորկու, բայց դրանից առաջ սովորել եմ Նիկոլ Աղբալյանում՝ նախկին Կռուպսկայա, ավելի վաղ՝ Կոջոյանի անվան կերպարվեսի ուսումնարանում, իսկ ամենից առաջինը՝ Խրօմյան Հայրիկի անվան թիվ 10 զզվելիագույն ու խայտառակ դպրոցում :[

Կռուպսկայա երկար ե՞ս սովորել:

Tanamasi
30.10.2009, 14:24
Կռուպսկայա երկար ե՞ս սովորել:

Հինգից ութերորդ դասարանները։

Kuk
30.10.2009, 21:34
Հինգից ութերորդ դասարանները։

Ընկերներ ունեմ քեզնից երկու-երեք տարի մեծ:

StrangeLittleGirl
30.10.2009, 22:00
Բյո՜ւր, նոր տեսա, որ Խրիմյանում ես սովորել :D փաստորեն համադպրոցիստներ ենք :o ուղղակի տարիներն են տարբեր։

Վա˜յ, առաջին մարդն Ակումբում, որ մեր խայտառականոցում է սովորել… Հա, մեկ էլ Վերան, էն էլ պատահաբար ենք հայտնաբերել: Դու ե՞րբ ես սովորել, ովքե՞ր են քեզ դաս տվել:

Tanamasi
31.10.2009, 15:42
Ընկերներ ունեմ քեզնից երկու-երեք տարի մեծ:

Չէ, հաստատ բարձր դասարանցիներից ոչ մեկին չէի ճանաչում։

Tanamasi
31.10.2009, 15:46
Վա˜յ, առաջին մարդն Ակումբում, որ մեր խայտառականոցում է սովորել… Հա, մեկ էլ Վերան, էն էլ պատահաբար ենք հայտնաբերել: Դու ե՞րբ ես սովորել, ովքե՞ր են քեզ դաս տվել:

98 թվից առաջին ու երկրորդը մինչև կես դասարանները։ Մենակ Ղազարյանին եմ հիշում՝ դասղեկս էր ու ռուսկիի դասատուին ընտանիքով ճանաչում էինք՝ անունը մոռացել եմ։ Բայց քուրս մինչև 4-րդ դասարան ա սովորել՝ կհիշի :)

StrangeLittleGirl
31.10.2009, 15:48

Լավ ես պրծել, գիտե՞ս: Ղազարյանը եղբորս դասղեկն էլ ա էղել: Բայց համեմատաբար հաջող մարդու ձեռքն ես ընկել, էնտեղ ավելի ահավոր դեմքեր էլ կային: Cassiopeia-ին որ հարցնես, ինքն էլ կպատմի:

Tanamasi
31.10.2009, 16:00
Լավ ես պրծել, գիտե՞ս: Ղազարյանը եղբորս դասղեկն էլ ա էղել: Բայց համեմատաբար հաջող մարդու ձեռքն ես ընկել, էնտեղ ավելի ահավոր դեմքեր էլ կային: Cassiopeia-ին որ հարցնես, ինքն էլ կպատմի:

Ֆրեդին Մանուչարյանի մոտ էր։
Իսկ եղբայրդ կարողա՞ իմ դասարանից էր։

StrangeLittleGirl
31.10.2009, 16:02
Ֆրեդին Մանուչարյանի մոտ էր։
Իսկ եղբայրդ կարողա՞ իմ դասարանից էր։
Չէ, ինքը նախ առաջին դասարան չի գնացել մեզ մոտ, երկրորդ եթե գնար, դա 1995-ին էր լինելու: Բայց Մանուչարյանն էլ էդքան սարսափելի չէր: Քույրդ ո՞ր թվին ա առաջին դասարան գնացել: Կարո՞ղ ա 1994:

A.r.p.i.
31.10.2009, 16:03
Ես ավարտել եմ Կապանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը

Tanamasi
31.10.2009, 16:07
Չէ, ինքը նախ առաջին դասարան չի գնացել մեզ մոտ, երկրորդ եթե գնար, դա 1995-ին էր լինելու: Բայց Մանուչարյանն էլ էդքան սարսափելի չէր: Քույրդ ո՞ր թվին ա առաջին դասարան գնացել: Կարո՞ղ ա 1994:

Չէ, 1997-ին

StrangeLittleGirl
31.10.2009, 16:10
Չէ, 1997-ին
Այսինքն ահագին պուճուր եք :D Հիմա էնքան հեռու ա դպրոցն ինձ համար, որ չեմ էլ հիշում՝ ովքեր էին ինձնից չորս դասարան ցածր: Կարո՞ղ ա Աբուլիկենց դասարանից ա էղել:

Tanamasi
31.10.2009, 16:13
Այսինքն ահագին պուճուր եք :D Հիմա էնքան հեռու ա դպրոցն ինձ համար, որ չեմ էլ հիշում՝ ովքեր էին ինձնից չորս դասարան ցածր: Կարո՞ղ ա Աբուլիկենց դասարանից ա էղել:

Չգիտեմ, ես ընդհանրապես էդ դպրոցից մենակ Զառային եմ հիշում, էն էլ այն պատճառով, որ հետո իմ այլ դպրոցի դասարանցու ընկերուհին էր։ Էսօր էլ իմացա, որ իրա եղբայրը մեր ինստիտուտի 4-րդ կուրս էր անցյալ տարի՝ ես էլ իրան դեմքով գիտեմ։ Կարող ա ճանաչե՞ս։ Դպրոցի ուղիղ կողքն են ապրում։

StrangeLittleGirl
31.10.2009, 16:15

Հա˜, Զառայենց դասարանի՞ց ես եղել: :) Ո՞նց չեմ ճանաչում: Եղբայրներն էլ Արմենն ու Արսենը: Արմենը մեզնից մի դասարան բարձր էր՝ Ուռումյանի դասարանից: Զառային վերջերս տեսա, էնքա˜ն էր մեծացել, հազիվ ճանաչեցի:

Tanamasi
31.10.2009, 16:17

Հա, ինքը իմ ընկերուհին էր առաջին դասարանում, հետո … :mda Այ, իրա պուճուր ախպերը մեր համալսարանից ա։

Tanamasi
31.10.2009, 17:08
Այսինքն ահագին պուճուր եք :D Հիմա էնքան հեռու ա դպրոցն ինձ համար, որ չեմ էլ հիշում՝ ովքեր էին ինձնից չորս դասարան ցածր: Կարո՞ղ ա Աբուլիկենց դասարանից ա էղել:

Հա, ասում է մի Ալբերտ ունեին, որ ուզում էր նախագահ դառնալ :) Բայց առաջին դասարանից դուրս եկավ։

Cassiopeia
31.10.2009, 18:35
Ավարռել եմ Լևոն Շանթի դպրոցը՝ նախկին Գորկու, բայց դրանից առաջ սովորել եմ Նիկոլ Աղբալյանում՝ նախկին Կռուպսկայա, ավելի վաղ՝ Կոջոյանի անվան կերպարվեսի ուսումնարանում, իսկ ամենից առաջինը՝ Խրօմյան Հայրիկի անվան թիվ 10 զզվելիագույն ու խայտառակ դպրոցում :[
Ինձ մոտ հակառակն է եղել, մինչև 4-րդ դասարան սովորել եմ Լևոն Շանթում (ցավոք սրտի), ապա ավարտել Խրիմյան Հայրիկը

Tanamasi
31.10.2009, 19:55
Ինձ մոտ հակառակն է եղել, մինչև 4-րդ դասարան սովորել եմ Լևոն Շանթում (ցավոք սրտի), ապա ավարտել Խրիմյան Հայրիկը

Ես ավարտել եմ Շանթը՝ ցավոք սրտի։ Այդտեղ իմ մաթեմի, քիմիայի, անգլի ու ֆիզիկայի հերն անիծեցին։ :(
Ոչ մի տեղն էլ մի բան չէր, ճիշտն ասած։

StrangeLittleGirl
08.11.2009, 02:11
Հա, ասում է մի Ալբերտ ունեին, որ ուզում էր նախագահ դառնալ :) Բայց առաջին դասարանից դուրս եկավ։
Չէ, իմ իմացած Աբուլիկը մինչև վերջ էլ մնաց մեր դպրոցում: Խոջոյանի տղան էր:

StrangeLittleGirl
08.11.2009, 02:12
Ես ավարտել եմ Շանթը՝ ցավոք սրտի։ Այդտեղ իմ մաթեմի, քիմիայի, անգլի ու ֆիզիկայի հերն անիծեցին։ :(
Ոչ մի տեղն էլ մի բան չէր, ճիշտն ասած։
Բայց պիտի անկեղծ ասեմ, որ Խրիմյանում մաթեմը հրաշալի ենք անցել: Շատ ավելի լավ, քան Երևանի լիքը ուրիշ դպրոցներում: Բայց դե դասատուից էր...

Venus
08.11.2009, 10:49
1-ից մինչև 10-րդ դասարան սովորել եմ Գյումրու Գր. Նարեկացու անվ. թիվ 9 միջն դպրոցում, ու միշտ "Գ" եմ եղել :)

Mariam1556
08.11.2009, 18:29
Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը