PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուրաբաներ

comet
18.11.2008, 11:56
ԲԱԴՐԻՋԱՆԻ

1 կգ բադրիջան
1,5 կգ պեսոկ
400 գր ջուր
5 հատ մեխակ
5-8 գր դարչին

5-6 սմ երկարությամբ մանր բադրիջանների կեղևը մաքրել, լցնել սառը կրաջրի մեջ, թողնել 40 րոպե: Լվանալ, լցնել քամիչի վրա:
5-7 րոպե եռացնել, ջուրը թափել և բադրիջանը սառեցնել: Լցնել շաքարաջրի մեջ, եփել 30-35 րոպե, 2-3 ժամ պահել, որ հովանա:
Նույնը կրկնել 3 անգամ, նոր եփել, մինչև պատրաստ լինի:
Եփելիս մուրաբայի մեջ դնել փոքրիկ մառլյայե տոպրակ` մեխակով և դարչինով: Եփելուց հետո տոպրակը հանել:

:love Իմ ամենասիրելի մուրաբան ա:nyam

Ավելացվել է 3 րոպե անց
ԵԼԱԿԻ

1 կգ ելակ
1,2 կգ պեոկ
30 գր ջուր
կոնյակ

Պոչերով պտուղներից յուրաքանչյուրը թաթախել կոնյակի մեջ, նոր պոչերը հեռացնել: Դասավորել թասի մեջ, պեսոկի մի մասը լցնել վրան և թողնել 5-6 ժամ:
Մնացած պեսոկը շաքարաջուր եփել, կրակից վերցնել, ավելացնել ելակն ու հյութը, թասը թեթևակի թափահարել և թույլ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը: Փրփուրը հավաքել վերջում:
Եթե ելակը շատ հյութալի է, ջուր ավելացնել պետք չէ:

Սա էլ եմ շատ սիրում:)

Ariadna
18.11.2008, 12:07

Ես էլ մեր ընտանեկան խոհանոցից մի խորհուրդ տամ էս մուրաբայի կապակցությամբ։ Ուրեմն եթե ձեռքի տակ չկա փոքր հատուկ մուրաբայի համար բադրիջան, վերցնում եք սովորական չափսի բադրիջանը, վերևից կտրում, ինչքան որ ուզում եք ձեր մուրաբան լինի, մոտավորապես մի մատ երկարությամբ։ Պոչը անպայման թողնում ենք վրան, կլեպը մաքրում եք։ Հետո պոչից երկայնքով կտրում եք, չորս կես եք անում, էնպես որ դառնա չորս կտոր պոչը վրան բադրիջան։ հետո մի քիչ կողքերից կլորացնում եք, որ անտաշ քառակուսի չլինեն։ Ու նոր եփում արդեն վերը նշված ձևով։ Շատ սիրուն են լինում, ու ուտելուց էլ շատ հարմար է։ Պոչը խորհուրդ եմ տալիս վերջում չուտել :D Հա, մոռացա ասել, մնացած մասն էլ կարող եք տապակել և ուտել, կամ էլ կտրատել և պահել սառնախցիկում, ձմռանը տապակել և ուտել :)

comet
18.11.2008, 12:20
Հիմա իսկական մանր բադրիջանների սեզւնն է, այնպես որ շտապեք:)