PDA

Դիտել ողջ տարբերակը : Աղցաններ



comet
17.11.2008, 11:12
Այստեղ գրում ենք մեր սիրելի աղցանները:)

comet
17.11.2008, 11:24
ՏՈՆԱԿԱՆ ՍԱԼԱԹ

Վերցնել միջին չափի 1 կարմիր ճակնդեղ« 5 գազար« 4 ձու: Բոլորը առանձին խաշել և առանձին ամաններում անցկացնել քերիչով:
Ճակնդեղին ավելացնել բուսական յուղ, աղ, կիտրոնի աղ, սամիթ, սխտոր, թթվասեր, պղպեղ:
Գազարին` թթվասեր, աղ, բուսական յուղ, կիտրոնի աղ :
Ձվին միայն աղ և թթվասեր:
Վերցնել մեծ սկուտեղ և պատրաստի սալաթները դասավորել օղակաձև` ճակնդեղ, ձու, գազար հերթականությանբ:
Զարդարել ըստ ճաշակի:

comet
17.11.2008, 11:30
ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ


250գր նրբերշիկ
1 գլուխ սոխ
1 մարինացված վարունգ
1 սուրճի բաժակ տոմատի մածուկ
1 սուրճի բաժակ ձեթ
մաղադանոս
մառոլի 1 տերև
պեսոկ
սև պղպեղ, աղ
Նրբերշիկները կտրատել, վարունգները կտրատել + մարնր կտրատած սոխն ու մաղադանոսը: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկ, ձեթի, սև պղպեղի, պեսոկի և աղի հետ խառնած: Մատուցելիս զարդարել մառոլի տերևներով:

comet
17.11.2008, 11:37
ՁՄԵՌԱՅԻՆ


3-4 հատ խաշած կարտոֆիլ
1 բաժալ եփած սպիտակ ոլոռ
1 եփած գազար
3 խնձոր
1 գլուխ սոխ
2 թթու վարունգ
3-4 թթու դրած սունկ
4-5 ճ/գ ձեթ
1 թթու լոլիկ
համեմ, քացախ,աղ, սև պղպեղ

Սամվել
17.11.2008, 11:43
Մայրաքաղաքային :jagi

comet
17.11.2008, 11:47
ՀԱՎԻ ՄՍՈՎ

I տարբերակ
400 գր հավի միս
100 գր կարտոֆիլ
200 գր թթու վարունգ
150 գր կանաչ ոլոռ
3 խաշած ձու
1 թեյի բախակ թթվասեր
աղ
1ճ/գ կիտրոնի հյութ


II տարբերակ
200 գր թել-թել կտրատած խաշած հավի միս
200 գր պահածոյացված եգիպտացորենի հատիկներ
200 գր մարինադ սունկ
Այս բոլորը խառնել իրար, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել թթվասեր:

IIIտարբերակ
0,5 կգ հավի միս
1 բաժակ թթվասեր
1 խաշած ձու
0,5 լիմոն
50 գր պահածո ոլոռ
2 թթու վարունգ
աղ, մանանեխ

Ռեդ
17.11.2008, 13:04
ԱԼԻՎՅԵ :nyam
Սրանից համով հլա չեմ փորձել :)
Մեկ էլ մենակ մամայիս սարքածն եմ սիրում :nyam

comet
17.11.2008, 14:05
ԱԼԻՎՅԵ :nyam
Սրանից համով հլա չեմ փորձել :)
Մեկ էլ մենակ մամայիս սարքածն եմ սիրում :nyam

Դե բաղադրատոմսն իմացի` մենք էլ պատրաստենք:)

Ռեդ
17.11.2008, 14:30
Դե բաղադրատոմսն իմացի` մենք էլ պատրաստենք:)
Հեչ չե՞ս կերել :o

Yellow Raven
17.11.2008, 14:42
Մայրաքաղաքային, որը ես չգիտեմ խի փոքր վախտվանից իմացել եմ թե թարգմանվումա սեղանային:D:hands

comet
17.11.2008, 14:45
Հեչ չե՞ս կերել :o

Մամայիդ պատրաստածը? Չէ:nea
:D

Rammstein
10.12.2008, 20:43
Մայրաքաղաքային, որը ես չգիտեմ խի փոքր վախտվանից իմացել եմ թե թարգմանվումա սեղանային:D:hands

Ես էլ եմ տենց կարծել ժամանակին...:D

Էդ մի սալաթը ես էլ եմ սիրում, բայց այլ սալաթներ չեմ սիրում, հիմնականում...

Lady SDF
11.12.2008, 04:08
Դե բաղադրատոմսն իմացի` մենք էլ պատրաստենք:)

Ալիվյեն հենց Մայրաքաղաքայինն է ... առանց գազարի և գարոխի (որքան հիշում եմ) ... մեկ էլ տավարի միսը փոխարինվում է հավի մսով:

Ariadna
11.12.2008, 11:09
Ալիվյեն հենց Մայրաքաղաքայինն է ... առանց գազարի և գարոխի (որքան հիշում եմ) ... մեկ էլ տավարի միսը փոխարինվում է հավի մսով:

Չէ, օլիվյեն հենց մայրաքաղաքայինն է, գազարով, կանաչ ոլոռով և տավարի մսով :)

comet
04.03.2009, 13:18
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԱԼԱԹ
Անհրաժեշտ պարագաները.
•2-3 գազար
•1/2 բազուկ
•1/2 նեխուր (քարավուզ)
•4-5 լոլիկ
•կիտրոնի հյութ կամ քացախ՝ ըստ ճաշակի
•8 ճաշի գդալ մայոնեզ
Պատրաստման եղանակը.
Գազարը, բազուկը եվ նեխուրը լվանալ, մաքրել եվ անցկացնել քերիչով: Լոլիկը խորանարդաձեվ կտրատել եվ լցնել քերած բանջարեղենի վրա: Զանգվածը համեմել աղով, կիտրոնի հյութով կամ քացախով եվ մայոնեզով:

Sona_Yar
22.10.2009, 00:33
Աղցան «Լեհական»

Անհրաժեշտ սննդամթերքները

Եգիպտացորենի հատիկներ-մեկ տուփ
Դեղին պանրի քերուկ-մեկ բաժակ
Կտրտած պրաս(լուկ-պորեյ)-կես բաժակ
Մայոնեզ-երեք-չորս ճաշի գդալ
Կետչուպ-երեք-չորս ճաշի գդալ
Ձու-երկու հատ

Հարթ տարայի մեջ լցնել եգիպտացորենի հատիկների կեսը, հարթեցնել, ավելացնել պանրի քերուկը, հարթեցնել, լցնել մայոնեզը, հարթեցնել, ավելացնել եգիպտացորենի հատիկների մյուս կեսը, ավելացնել մանր կտրատած պրասը( սպիտակ մասը), ամբողջը ծածկել մայոնեզով, դարձյալ հարթեցնել, հենց աղցանի վրա հավասարաչափ քերել ձվերը: Դնել սառնարան, գոնե կես ժամ թողնել սառչի, որպեսզի համեղանա: Անպայման պատրաստեք,իրոք շատ լավն է, բարի ախորժակ:hands

snow
22.10.2009, 14:07
Կարտոֆիլը մանր խորանարդաձև կտրատել, տապակել, եփած, մանր կտրատած բազուկ, կուկուռուզ, մարինացված վարունգ, երիզաձև կտրատած, եփած տավարի միս, նռան հատիկներ, մայոնեզ, սև պղպեղ:

snow
22.10.2009, 14:17
200Գ Խոզապուխտը երիզաձև կտրատել+ 1Բ կտրատած անանաս+ 1Բ եգիպտացորեն+ 1Բսունկ+ մայոնեզ+թթվասեր+աղ+ պղպեղ

snow
22.10.2009, 14:19
Հավկիթով աղցան
2 հատ հավկիթ
1 ճ. գդալ թթվասեր կամ մայոնեզ
աղ

Հավկիթները պինդ եփել, ապա մեջտեղից /երկարությամբ/ կտրել: Զգուշությամբ
առանձնացնել դեղնուցը սպիտակուցից/այնպես, որ սպիտակուցը չվնասվի/:
Դեղնուցի մեջ ավելացնել թթվասերը կամ մայոնեզը, աղը՝ ըստ ճաշակի: Այս
մասսան խառնել, ապա դրանով լցոնել առանձնացված սպիտակուցները: Մատուցելուց
առաջ ափսեի «հատակը» կարելի է ծածկել հազարատերևով, ապա նոր վրան դնել
լցոնված հավկիթները:

Amarysa
29.10.2009, 11:42
ԱՎԵԼՈՒԿՈՎ ԱՂՑԱՆ

Անհրաժեշտ պարագաները.

250 գր հորթի փափկամիս

2 ճաշի գդալ բուսական յուղ

150 գր սոխ

200 գր թարմ ավելուկ

150 գր բողկ

2 հատ թարմ վարունգ

1 պճեղ սխտոր

100 գր մայոնեզ

3 ճաշի գդալ կիտրոնի հյութ

աղ, սև բիբար` ըստ ճաշակի :hands

Amarysa
29.10.2009, 11:44
Կարտոֆիլով, եգիպտացորենով եվ սնկով աղցան

1կգ կարտոֆիլը խաշել այնքան, որ մի քիչ պինդ մնա, մանր խորանարդերով կտրատել, ավելացնել 2 բանկա եգիպտացորեն /մարինադ/, եվ 2 բանկա կտրատած սունկ /մարինադ/, խառնել, ավելացնել 1 բանկա թթվասեր եվ նույնքան մայոնեզ....կարեվորը, որ թթվասերն ու մայոնեզը շատ լինեն, համեմել աղով եվ սեվ պղպեղով:)

Amarysa
29.10.2009, 11:47
Հավի եփած կրծքամիսը բզկտել, ավելացնել շատ բարակ կտրատած կաղամբ, կտրատած ընկույզ, աղ, սև պղպեղ, սունելի , համեմի սերմ, մայոնեզ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Amarysa
29.10.2009, 11:49
Կարտոֆիլը մանր խորանարդաձև կտրատել, տապակել, եփած, մանր կտրատած բազուկ, կուկուռուզ, մարինացված վարունգ, երիզաձև կտրատած, եփած տավարի միս, նռան հատիկներ, մայոնեզ, սև պղպեղ::hands

Amarysa
29.10.2009, 11:54
Սալաթ լավաշով
Հավի ֆիլե 1 հատ ,2 ձու,1հատ սոխ,պանիր,զեյթուն կտրատած(ըստ ցանկության)աղ,պղպեղ,սմետան մայոնեզ

Հավի ֆիլեն խաշել կտրատել կուբիկների ձեվով ,սոխը ժարիտ անել , 2ձվից ձվաձեղ անել նույն թավայի մեջ ,ժարիտ անել նաեվ նախօրոք քառակուսի կտրտած լավաշը.

Այս բոլորը խառնել իրար համեմել, ավելացնել սմետան մայոնեզ

Զարդարել(ես լավաշը ջեռուցում եմ կարմրացնում) փորձեք շատ համով սալաթ է:hands

Geson
27.01.2010, 14:13
Աղցան «Լեհական»
Կետչուպ-երեք-չորս ճաշի գդալ


Իսկ կետչուպի հետ ի՞նչ անել

Sona_Yar
27.01.2010, 16:50
Իսկ կետչուպի հետ ի՞նչ անել

Ներողություն, մայոնեզը երկու անգամ եմ «օգտագործել»:
Հարթ տարայի մեջ լցնել եգիպտացորենի հատիկների կեսը, հարթեցնել, ավելացնել պանրի քերուկը, հարթեցնել, լցնել կետչուպը, հարթեցնել, ավելացնել եգիպտացորենի հատիկների մյուս կեսը, ավելացնել մանր կտրատած պրասը( սպիտակ մասը), ամբողջը ծածկել մայոնեզով, դարձյալ հարթեցնել, հենց աղցանի վրա հավասարաչափ քերել ձվերը: Դնել սառնարան, գոնե կես ժամ թողնել սառչի, որպեսզի համեղանա:

MaryMay
05.05.2010, 09:00
Այս աղցանը երեկ հայտնաբերեցի ու պատրաստեցի: Մեր ընտանիքին դուր եկավ:)

Աղցան Ավստրիական

Խաշած, խոշոր քերիչով անցկացրած ձու
շատ մանր կտրատած սոխ
մայոնեզ
խաշած ու մանր քառակուսիներով կտրատած գազար
մանր կտրատած կաղամբ
մայոնեզ
նռան հատիկներ

Katka
12.05.2010, 14:50
Վարունգ, բողկ (նույն ինքը ռեդիսկան), կանաչի, սոխ, սալաթ կամ մորոլ:
Մորոլը կտրտում եք մանր-մանր ու երկար-երկար: Այնուհետեւ վարունգն ու բողկը շխկ-շխկ կլոր վիճակի եք բերում (լվանալը չմոռանաք նախօրոք), վերցնում եք համեմ, թարմ ու մաքուր, շխկ-շխկ, մանդր մանդր, լցնում եք տարրայի մեջ ու կանաչ սոխի հետ նույն բանը, աղ ու պղպեղ: Ես սովորաբար զեյթուն էլ եմ ավելացնում: Ակուրատնի խառնում եք, սառնարանից հանում եք թթվասերը, ավելացնում ու մի բաժակ նռան գինիի հետ անուշ անում:
4777247773

Nnn
24.07.2010, 13:21
Ներողություն, մայոնեզը երկու անգամ եմ «օգտագործել»:
Հարթ տարայի մեջ լցնել եգիպտացորենի հատիկների կեսը, հարթեցնել, ավելացնել պանրի քերուկը, հարթեցնել, լցնել կետչուպը, հարթեցնել, ավելացնել եգիպտացորենի հատիկների մյուս կեսը, ավելացնել մանր կտրատած պրասը( սպիտակ մասը), ամբողջը ծածկել մայոնեզով, դարձյալ հարթեցնել, հենց աղցանի վրա հավասարաչափ քերել ձվերը: Դնել սառնարան, գոնե կես ժամ թողնել սառչի, որպեսզի համեղանա:

Կներեք բայց պրասը ինչ է:

Մանուլ
30.12.2010, 01:30
Գազարով աղցանի բաղադրատոմս կարո՞ղ եք ասել :): Բայց որ գազարը գերակշռի (նապաստակի տարվա համար, էլի :))):

Kita
30.12.2010, 03:43
Գազարով աղցանի բաղադրատոմս կարո՞ղ եք ասել :): Բայց որ գազարը գերակշռի (նապաստակի տարվա համար, էլի :))):

1.Թարմ գազար` մեծ ծյոռկայով տարած, եգիպտացորեն, ոլոռ, վիչինայի փոքր քառակուսիներ, մայոնեզ, աղ, պղպեղ սև(վերջիները ըստ ճաշակի), սաղ խառնել ու ուտել:))
(c)կովկաս:))

2. 3-4 հատ մեծոտ գազար
3 կարտոֆիլ միջին
հավի կրծքամիս մի 250գ
եգիպտացորեն
պոպոկ մի 100գ
մայոնեզ
սև պղպեղ, աղ ըստ ճաշակի, բայց շատ քիչ
Կարտոֆիլը, գազարը խաշել` քառակուսիավարի մանր կտրատել, հավը խաշել, բզկտել(ասենք միկսերով`հեշտ, արագ, որակով:))), պոպոկը մանրացնել(բլենդեռ,գրտնակ, մի խոսքով էտ որակի մանրության), էտ բոլորը խառնել ու ավելացնել մայոնեզը, աղը, պղպեղը:

Բարի ախորժակ:))

comet
01.03.2011, 09:55
51378Աղցան Гранатовый браслет

2 կարմիր բազուկ
2 գազար
2 կարտոֆիլ
2-3 թթու վարունգ
կանաչի
կանաչ սոխ
մայոնեզ
աղ, սև պղպեղ
2 ձու
հոլանդական պանիր
նուռ

51379
Ռաֆայելլո

1 հատ հավի բուդ, եփել, բզկտլել: Ավելացնել կես տուփ կաթնաշոռ, մայոնեզ, խառնել միքսերով, ավելացնել 1 տուփ եգիպտացորեն, մանր կտրտած համեմ, աղ, պղպեղ: Պատրաստել գնդիկներ, կոկոսով թաթախել (ես նախընտրում եմ կոկոսի փոխարեն թաթախել քերած պանիրով), դնել սառնարան:
Նույն միջուկով կարելի է պատրաստել ճուտիկներ:

Հատուկ Մանուլի համար:;)

Ameli
20.09.2011, 00:35
Երեկ աղցանի մի նոր բաղադրատոմս եմ իմացել, ոչ միայն իմացել այլ նաև հասցրել եմ ճաշակել, կիսվեմ, համ էլ էս թեմայի փոշները տամ :)) բայց չափ-մափ չեմ ասելու, ինչ աչքս տեսել ա գրում եմ :))

խնձոր,
վարունգ,
բզկտած հավի միս,
ընկույզ,
կիտրոնի հյութ,
կանաչի/համեմ/
աղն ու պղպեղը ըստ ճաշակի ու ցանկության

Հեսա կասեք խնձոր ու վարուուու՞ն, հա հա, համով ա :nyam

Մինա
20.09.2011, 04:01
Պրասը կանաչ սոխի" Գուլիվեր"(մեծացրած)տարբերակն է:Սոխից հոտավետ է իմ կարծիքով ,կես մետր երկարություն ունի ու մի երեք սմ հաստություն:Հունական խոհանոցում մի բաղադրատոմսի մեջ կարող են օգտագործել սոխն ու պրասը միասին:ՈՒզում եմ ասել մեկը մյուսին չի փոխարինում:

Մինա
20.09.2011, 04:01
Կներեք բայց պրասը ինչ է:
Պրասը կանաչ սոխի" Գուլիվեր"(մեծացրած)տարբերակն է:Սոխից հոտավետ է իմ կարծիքով ,կես մետր երկարություն ունի ու մի երեք սմ հաստություն:Հունական խոհանոցում մի բաղադրատոմսի մեջ կարող են օգտագործել սոխն ու պրասը միասին:ՈՒզում եմ ասել մեկը մյուսին չի փոխարինում:

Մինա
20.09.2011, 04:47
Տաք աղցան քարաճիկով,կարտոֆիլով ու սունկով

4 կարտոֆիլ
1- 2կծու բիբար ըստ ցանկության
խարը կանաչի
---------------------------------------
200 - 300 գ թարմ սունկ
250 հավի քարաճիկ(կարելի է փոխարինել ցանկացած մսով)
Մարինադի համար
2պճեղ սխտոր
1/2 թ.գ.քերած ginger
1 / 2 թ.գ. կարմիր աղ. բիբար
1-2 ճ. գ. ձիթապտղի ձրթ
քացախ ըստ ճաշակի

---------------------------------------
ձիթապտղի ձեթ տապակելու համար

Խաշած քարաճիկը (խաշելուց առաջ 15 րոպպե նախապես թողնում ենք մարինադում)բովում ենք սունկով մինչև կաթսայում եղած ջուրը լրիվ չորանա:Ավելացնում ենք նախապես խաշած ,մանր կտրտած կարտոֆիլն ու մնացածը:Մատուցում ենք տաք վիճակում:
Բարի ախորժակ:

sharick
23.09.2011, 08:22
Վաաաախ ինչ լավ թեմայա ... ոնց եմ սիրում սալաթներ:love