PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջոցառումներ, իրադարձություններ



Խենթուկ
01.12.2006, 12:20
Խնդրում եմ տեղադրեք այստեղ ինֆորմացիա Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների մասին, ինչ, երբ, որտեղ: Շատ լավ կլինի, կիմանանք, կմասնակցենք:

Շնորհակալություն

Ավելացվել է 2 րոպե անց
Հարգելի Հայաստանաբնակ եւ Հայաստանում գտնվող ֆորումականներ

Ս/թ դեկտեմբերի 3-ին՝ կիրակի օրը, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ժամը 11.00-ից մինչեւ 15.00-ն, Միջազգային կանանց ակումբը կազմակերպում է Ամանորյա բարեգործական տոնավաճառ, որից ստացված հասույթը կփոխանցվի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների՝ միայնակ անապահով տարեցների եվ սարսափելի պայմաններում բնակվող փախստականների բնակարանների ջեռուցման ծրագրին:
Այսօր՝ ձմռան առաջին օրը, մենք ավելի ենք ընկալում ջերմության անհրաժեշտությունը մեր բնակարաններում: Այն կրկնակի կարեվոր տարեցների ու երեխաների համար, որովհետեվ եթե առաջինները պակաս շարժողունակ են, ապա վերջիիններս էլ աճող օրգանիզմ են, եվ առավել քան ահրաժեշտ է նրանց բարօրությունը:
Հարգելի ֆորումականներ այցելեք ամանորյա տոնավաճառ, հավատացած եմ, որ այնտեղ կգտնեք շատ իրեր, որոնք կարող եք գնել ձեր էսթետիկական հաճույքը բավարարելու համար եվ միաժամանակ ձեր լուման կունենաք այդ ծրագրում:

Վերջում ավելացնենք, որ միջոցառումը տեղի է ունենալու Տիգրան Մեծ սրահում եվ Ձեր ներկայությունը խրախուսելի է:


Շնորհակալություն