PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիլյամ Սարոյան <<Ծնունդներ>>



pilisopa-uhi
16.11.2008, 15:51
Վիլյամ Սարոյանի վերջին գրառումները պտագրվել են նրա ծննդյա 100-ամյակին նվիրված <<Ծնունդներ>> գրքում:Ես դեռ չեմ վերջացրել կարդալ, բայաց հիացած եմ:Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ: Հետաքրքիր է ինչ-որ մեկը արդեն կարդացել է?

Լուսաբեր
16.11.2008, 19:10
Իսկ էլեկտրոնային տարբերակը կա???

Արիացի
17.11.2008, 01:01
Մեծ հաճույքով կկարդամ, իսկ որտեղից կարանք ձեռք բերենք: Էլեկտրոնայինը նույնպես ընդունելի է:)

Լուսաբեր
17.11.2008, 15:03
pilisopa-uhi ջան կարող ես որոշ հատվածներ այստեղ ներկայացնել??

Լուսաբեր
18.11.2008, 20:23
էս թեմա եք բացել ու հեռացել???

pilisopa-uhi
22.11.2008, 13:30
...Որդին հոր երկրորդ հնարավորությունն է, չնայած խիստ հազվադեպ է ցանկանում այդպիսին լինել:Ամեն դեպքում, բացառություններ լինում են: Ազգականս` Քըրք Մինասյանը, երեսուն կամ ավելի տարիներ առաջ ինձ պատմեց Լագունայի մոտ, Գրոուվ փողոցի վրա գտնվող իր փոքրիկ նպարեղենի խանութի այցելուների մասին, որի հիմնական հաճախորդները հարբեցողներ էին:Պարզ հիշում եմ փոքրամարմին մարդուկին, որ Քըրքին պատմել էր, թե հենց որ ինքն աշխատանքից տուն է վերադառնում, իր հաղթանդամ որդին ծնկի է իջնում և պահանջում է, որ հայրը մեջքին մագլցի, որից հետո երիտասարդը հորը հանդիսավորությամբ պտտեցնում է իրենց բնակարանի անխտիր բոլոր սենյակներով: Ես սիրում էի այդ պատմությունը, բայց այդպես էլ ըստ արժանվույ չգնահատեցի...
Հայրը, որը դպրոց չի հաճախել,վճռական է այն հարցում, որպեսզի որդին քոլեջ ավարտի: Ալեքսանդրը բազում փորձանքների միջով է անցել, որպեսզի ապացուցի հորը, որ ինքը` որդին, նույնպես մեծ երևելի էր փոքրիկ, գուցե մանր, հավանաբար` աննշմար երևելիների աշխարհում, և իր ձին հեծնելով` այդ ձին նույնքան հռչակավոր դարձրեց...
Քըրքի եղբայր Արչին մեկ ուրիշ հոր պատմություն է պատմում, որն իր մոտ է կանչել որդուն և ասել. << Ձի հեծնիր և լքիր չիվակա ցեղը: Գնա, ապրիր սպիտակ մարդու և մեծ մարդու հետ>>: Հետո հանկարծ հայրը մռնչացել է. << Ձին էդպես չեն հեծնում>>....

Լուսաբեր
22.11.2008, 15:04
Հետաքրքիր էր:) ... Բա հետո...??? :unsure

pilisopa-uhi
22.11.2008, 19:24
Հետաքրքիր էր:) ... Բա հետո...??? :unsure

Հետո կարդա տես :)