PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադա

Էջեր : 1 [2] 3 4

Yellow Raven
21.11.2008, 21:54
Ֆրանսիա դու էլ չդիմացար հայերի ճնշմանը:hands:hands
Ապրեն մերոնք:)

Մարկիզ
21.11.2008, 22:03
Ջոգիք՞, Տիգրանը ոնց տականք վիճակից դուրս եկավ: Կարո՞ղ ա կրի Վալձիսլավը խայտառակ ըլնի::))

Արիացի
21.11.2008, 22:31
Բոլորիդ շնորհավորում եմ: Ֆրանսիային էլ հաղթեցինք: :handsՎաղը ոնց որ Իսրայելի հետ ենք:
Մնաց 3 տուր:
Աղջիկներն էլ Ադրբեջանին են կրում:hands: Հլա որ մենակ Դանիելյանն ա հաղթել, բայց դե կկրեն ոնց որ: Սպասենք:

Ավելացվել է 2 րոպե անց
Աղջիկները բոլորը զինվոր ավել են: Ոնց որ հաղթած վիճակա::ok

Մարկիզ
21.11.2008, 22:42
Տիգրանն էլ ա մորթում::hands

Լ.յ.ո.վ.
21.11.2008, 22:54
Հալալա մերոնց!!! :clap:clap:yahoo

Ճիշտն ասած սպասում էի, որ հաջողության կհասնեն, բայց որ ռուսներին սենց հանգիստ կկրեն իմ համար Մեծ Անակնկալ էր: :hands

Էսօր ինադու ռուսական լուրերը հերթով բռնում եմ, ոչ մի տեղ չեն ասում, որ հայերին կրվել են: :P Տենաս էս տասի լուրերով ասին? :D:D

Արիացի
21.11.2008, 22:57

Դե ոնց ասեմ ամոթա: :D
Ռուսաստանը շախմատում նույնն ա, ինչ որ ասենք ԱՄՆ-ն բասկետբոլում: Հլա մի բան էլ ավել: Ու մենք էդ գիգանտին հաղթել ենք: Հիմա մենք ենք գիգանտ:hands: Բայց պետք չի շատ ոգևորվել: Սպասենք առաջնության ավարտին:

Ժողովուրդ Տիկոն հաղթեց: Արա էս ինչ դեմք են մերոնք!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Chuk
21.11.2008, 22:58
Վերջ :)
Շնորհավորում եմ :redhat

Yellow Raven
21.11.2008, 22:58
Տիկոն էլ կրեց.........:hands:hands
Ջոգում եք ինչ ենք անուուում:P:P:P:P:love

ars83
21.11.2008, 22:58
Տիգրանն էլ ա մորթում::hands

Հաղթեց :hands Շատ հզոր էր։ :yes

Արիացի
21.11.2008, 22:59
Ֆրանցիային հաղթում ենք 3,5:0,5 : Հասկանում եք? Վերջն ա::hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands

ars83
21.11.2008, 23:01
Աղջիկներն էլ Ադրբեջանին են կրում:hands: Հլա որ մենակ Դանիելյանն ա հաղթել, բայց դե կկրեն ոնց որ: Սպասենք:

Արդեն 3-0 ենք հաղթում :hands

Մարկիզ
21.11.2008, 23:02
Մորթեց~~~~~~~:

Արիացի
21.11.2008, 23:03
Արդեն 3-0 ենք հաղթում :hands

Ես վերջին թուրքը վերջին ջանքերն ա գործադրում հաշիվը <<թրջելու>> համար: :hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands:hands

Ուրվական
21.11.2008, 23:07
Շնորհավորում եմ բոլորիս: Բայց չեք պատկերացնի, ինչ կայֆ ա, որ ընկերդ զանգում ա, ուղղակի շնորհավորելու հաղթանակի համար, ուղղակի դա, ու երկուսովս նունն ուրախությունն ենք զգում ու ուզում ենք իրար հետ կիսենք: Էս վերջն ա, ապրենք սաղս:love

Yellow Raven
21.11.2008, 23:09
Չեմ ուզում ժամանակից շուտ ուրախանալ,բայց ախր շատ մոտա հաղթանակը:love
Գոնե գիշերով չգան,գնամ դիմավորեմ:hands

Արիացի
21.11.2008, 23:13
Չեմ ուզում ժամանակից շուտ ուրախանալ,բայց ախր շատ մոտա հաղթանակը:love
Գոնե գիշերով չգան,գնամ դիմավորեմ:hands

Ես գիշերով էլ գան գնալու եմ::);) Մնաց վաղը Իսրայելը: Ես էլ անցնենք վերջ:

Երվանդ
21.11.2008, 23:14
Եթե վաղը Իսրայելին կրինք կարանք մյուս տուրում էլ կրենք ու դառնանք չեմպիոն անկախ մնացած թիմերի արդյունքներից ու վերջի տուրից:hands:hands:hands:hands

Սամվել
21.11.2008, 23:14
Երեխեք, մի բան հարցնեմ, քանի խաղա մնացել ավարտին???

3 Տուր մնաց :hands

Արա բայց 3.5 - 0.5 :o

Տղեքին զլոյա կոխել

:dance :jagi :dance

Հալալա Տղեքին :ok

Արիացի
21.11.2008, 23:14
Էս ինչ արին էս խեղճ հարևաններին!!! 4:0: Մեր աղջիկներն էլ դաժան վարվեցին::hands:hands
Լուրջ մեղք են ադրբեջանցիք:

Երվանդ
21.11.2008, 23:15
Իսկ Իսրայելին հաստաաաատ ուտելու ենք:nyam:D:D

Ուրվական
21.11.2008, 23:17
Իսկ Իսրայելին հաստաաաատ ուտելու ենք:nyam:D:D

Շաաաաաա՜տ բարդ ա լինելու, մեր մշտական ամենաբարդ մրցակիցներն են՝ Իսրայել ու Ուկրաինա, Ուկրաինայից պլստացինք, մնաց Իսրայելը:

Երվանդ
21.11.2008, 23:20
Շաաաաաա՜տ բարդ ա լինելու, մեր մշտական ամենաբարդ մրցակիցներն են՝ Իսրայել ու Ուկրաինա, Ուկրաինայից պլստացինք, մնաց Իսրայելը:

Աբեր էսքան վախտ ինչ ասել եմ եղելա:hands, էսօր էլ տղեքին ասի 3:1 կրելու ենք, տղեքը մի քիչ առաջ անցան ուղղակի:hands:hands, թե էն Լևոնը խի նիչյա արեց էէէէէ:D:D, Իսրայելին 3:1 ենք կրելու խոսքս հիշեք:ok;)

Ուրվական
21.11.2008, 23:22
Աբեր էսքան վախտ ինչ ասել եմ եղելա:hands, էսօր էլ տղեքին ասի 3:1 կրելու ենք, տղեքը մի քիչ առաջ անցան ուղղակի:hands:hands, թե էն Լևոնը խի նիչյա արեց էէէէէ:D:D, Իսրայելին 3:1 ենք կրելու խոսքս հիշեք:ok;)

Ես քո էն բլբուլ ձենին մեռնեմ:love:love, թող կրեն, չուզողը ես ըլնեմ:

Երվանդ
21.11.2008, 23:25
Ես քո էն բլբուլ ձենին մեռնեմ:love:love, թող կրեն, չուզողը ես ըլնեմ:

Տո ես քո էն «չուզող» ջանին մեռնեմ:love:love:D:D, դու ոնց կարաս չուզող լինես:ok, արա ասում եմ աղջկեքը քչություն են անում էս թեմայում, սենց որ էթա , տղեքը կրեն մենք ջան ջիգյար, կարողա վերջում օրիենտացիաի կտրուկ ու փոփոխություններով վերջանա էս ամենը:o:D:D:D

Ուրվական
21.11.2008, 23:28

:love
Օրիենտացիան չգիտեմ, բայց ևս մի թեմայի հետ համարյա կապ չունեցող գրառում, ու նկատողությունը պատրաստ կլինի:

Լ.յ.ո.վ.
21.11.2008, 23:29
Նենց ուրախ եմ ժողովուրդ :hands:yahoo:yahoo
Հալալա էլի: :hands:hands

Աղջիկներն էլ ապրեն: Էսօր մոտս կրկնակի քեֆա :russian:viannen_12::bux:

Tigran1989
21.11.2008, 23:31
Ժող ջան մի հատ ասեք էլի, վաղը Իսրաելի հետ ենք, բա են մնացած 2-ը ում հետ???Գերմանիա ու Չինաստան?
Մեկ էլ մի բան, եթե մենք վաղը Իսրաելին կրենք, իսկ ռուսները կրվեն արդեն ապահովում ենք ոսկին?

Երվանդ
21.11.2008, 23:32
Ժող ջան մի հատ ասեք էլի վաղը Իսրաելի հետ ենք, բա են մնացած 2-ը ում հետ???Գերմանիա ու չինաստան?
Մեկ էլ մի բան, եթե մենք վաղը Իսրաելին կրենք իսկ ռուսները կրվեն արդեն ապահովում ենք ոսկին?

Ռուսները հեսա կարողա նիչյա անեն ու վաբշե դուս մնան պայքարից;), ուշքի չեն գալի տղեքը երեկվա մղձավանջից:D

Tigran1989
21.11.2008, 23:36
Ռուսները հեսա կարողա նիչյա անեն ու վաբշե դուս մնան պայքարից;), ուշքի չեն գալի տղեքը երեկվա մղձավանջից:D

Թույն կլնի, իսկ մեր մնացած մրցակիցները ովքեր են Երվանդ ջան, գիտես?

Սամվել
21.11.2008, 23:38
Դե ոնց ասեմ ամոթա: :D
Ռուսաստանը շախմատում նույնն ա, ինչ որ ասենք ԱՄՆ-ն բասկետբոլում: Հլա մի բան էլ ավել: Ու մենք էդ գիգանտին հաղթել ենք: Հիմա մենք ենք գիգանտ:hands: Բայց պետք չի շատ ոգևորվել: Սպասենք առաջնության ավարտին:

Ժողովուրդ Տիկոն հաղթեց: Արա էս ինչ դեմք են մերոնք!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Չէի ասի որ Ռուսներն են Գիգանտ..

Էտ մենք ենք գիգանտ :B

Իրանք էնքան որ շատ են :D

Երվանդ
21.11.2008, 23:46
Թույն կլնի, իսկ մեր մնացած մրցակիցները ովքեր են Երվանդ ջան, գիտես?

Հիմա դժվարա ասել, որոշված չի էլի կախվածա վաղվա արդյունքներից, Չինաստան կամ Գերմանիա իմ կարծիքով, բայց տեսնենք ոնց կխաղան, իսկ մրցակից էլ չունենք:hands:hands, ռուսները հաղթին բայց:)

Tigran1989
21.11.2008, 23:56
Հիմա դժվարա ասել, որոշված չի էլի կախվածա վաղվա արդյունքներից, Չինաստան կամ Գերմանիա իմ կարծիքով, բայց տեսնենք ոնց կխաղան, իսկ մրցակից էլ չունենք:hands:hands, ռուսները հաղթին բայց:)

Բայց պարտադիր պիտի բոլորի հետ մի խաղ խաղանք չէ?

Երվանդ
22.11.2008, 00:02
Բայց պարտադիր պիտի բոլորի հետ մի խաղ խաղանք չէ?

Չէ մնաց ընդհամենը երեք տուր, եթե բոլորի հետ խաղայինք Օլիմպիադան կտևեր 75 տուր:D

Ավելացվել է 3 րոպե անց

Ես մոտավոր եմ ջոկել: Ոնց որ վերցնում են հավասար միավոր հավաքած բոլոր թիմերը ու զույգեր կազմում հետևյալ սկզբունքով.
առաջինը խաղում ա վերջինի հետ, երկրորդը նախավերջինի ու տենց շարունակ:
Եթե լինում ա նենց զույգ, որ արդեն խաղացել են իրար հետ, անցնում են հաջորդին, այսինքն` եթե երկրորդը արդեն խաղացել ա նախավերջինի հետ, ուրեմն խաղում ա վերջից երրորդի հետ, իսկ նախավերջինը խաղում ա երրորդի հետ:
Եթե հավասար միավորներով կենտ քանակությամբ թիմ ա լինում, մեջտեղինը խաղում ա ավելի ցածր միավոր հավաքած խմբի առաջինի հետ:
Մոտավոր էս եմ ջոկել: Չգիտեմ ինչքանա ճիշտ, բայց հոլանդացիների ու ազերների հետ խաղալը ջոկել էի:)

Էս ալգորիթմով են զույգերին ընտրում Տիգրան;)

Tigran1989
22.11.2008, 00:07
Չէ մնաց ընդհամենը երեք տուր, եթե բոլորի հետ խաղայինք Օլիմպիադան կտևեր 75 տուր:D

Ինձ պետք ա մի տեղ Օլիպմիադայի կանոնները կարդալ::)
Ամեն դեպքում մերսի Երվանդ ջան:

Morpheus_NS
22.11.2008, 00:31
Վերջն ենք:hands:B

Taurus
22.11.2008, 00:59
Չգիտեմ գրվել ա թե չ՝, բայց նոր տեսա աղջիկները դուրս են եկել 6 տեղ ու ադրբեջանին կրել են 4:0:hands

Ռեդ
22.11.2008, 02:34
Հայերը սաղ ուժեղներին կրին, չեմպիոն ենք :hands ;)

Taurus
22.11.2008, 12:44
Իսրաելն ա մնացել, էսօր

քաղաքացի
22.11.2008, 12:49
Էսօր Ռուսաստան-Ուկրանիա խաղն էլ հետաքրքիր լինելու: :)

Երվանդ
22.11.2008, 12:58
Ժող նայեք Սպորտ Էքսպրեսը ինչերա գրում մեր մասին:hands:hands, ռուսերենա բայց չջնջեք էլի, էս ռուսներն են գրում որ ֆավորիտներ էին համարում իրենց,Ուկրաինային ու Ադրբեջանին, իսկ օլիմպիական չեմպիոններին համարում էին ուժեղ բայց մեդալի չհավակնող թիմ:angry:ok
Հոդվածում ասվում է, որ Իսրայելի հավաքականը կարող է անակնկալ մատուցել՝ հաղթելով Հայստանի հավաքականին։ Խոսվում է նաև երեկվա Հայաստանի հավաքականի՝ Ֆրանսիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի մասին։
Прощай, золотой дубль?
Скорее всего, в пятницу Россия окончательно распрощалась с надеждами на золотой дубль. Если у нашей мужской сборной еще остаются некоторые шансы догнать и перегнать лидеров (хотя и они тают с каждой новой победой великолепной Армении

ОСТАНОВИТЬ АРМЕНИЮ МОЖЕТ ТОЛЬКО ИЗРАИЛЬ

Знаете, в командных видах спорта нередко бывает так: справишься с главными конкурентами, а на матчи с крепкими середняками уже не хватает ни сил, ни задора. Могло такое случиться и со сборной Армении, которой после блестящих побед над Азербайджаном и Россией выпало играть с куда более скромной Францией. Могло, но не случилось. А может, и не могло вовсе. Ведь чего-чего, а задора фантастической армянской команде не занимать. Похоже, для нее даже не существует такого понятия, как игра на результат. А как еще объяснить тот факт, что уже при счете 2,5:0,5 (то есть когда матч был уже официально выигран), на четвертой доске Тигран Петросян упорно продолжал выцарапывать очко у Владислава Ткачева?! И ведь выиграл, и довел счет до разгромного. Ну что можно поделать с такой командой?..:hands:hands:hands:D

Быть может, ответ есть у сборной Израиля. Традиционно близкая отечественным любителям шахмат команда, отнюдь не на четверть состоящая из "бывшего нашего народа", до 9-го тура умудрялась избегать встреч с серьезными соперниками и незаметно добралась до второго места. Впрочем, обыграть первую сборную Германии до израильтян не удавалось никому - в том числе и россиянам с украинцами. А вот Борису Гельфанду со товарищи удалось - и теперь они наконец-то станут участниками центрального матча дня. Любителям сенсаций советую взять эту игру на заметку.

Taurus
22.11.2008, 13:59
թող հույս տան իրանց

Արիացի
22.11.2008, 14:01
Любителям сенсаций советую взять эту игру на заметку.

Էս ուզում ա ասի Իսրայելը կարող ա սենսացիա անի, հա?:o Ռուսների վերջին հույսն ա, գոնե դրանով ուզում են իրենց մխիթարեն:

Morpheus_NS
22.11.2008, 15:11
Էս ուզում ա ասի Իսրայելը կարող ա սենսացիա անի, հա?:o Ռուսների վերջին հույսն ա, գոնե դրանով ուզում են իրենց մխիթարեն:

Սպասենք տեսնենք

Monk
22.11.2008, 16:13
Ստույգ ով գիտի, չինացիների հետ խաղալու ենք?

Ներսես_AM
22.11.2008, 18:02
Գնացինք :) հաջողություն մեզ բոլորիս :)

Լեռնցի
22.11.2008, 18:07
Հա հա, կքննարկենք խաղը....
Հայեր Ձեզ տենամ....

Tigran1989
22.11.2008, 18:09
Էսօրվա Իզրաելի նկատմամբ հաղթանակը ինձ ավելի կուրախացնի, քան մեր չեմպիոն դառնալու օրը:
Եթե էսօր հաղթեցինք`վերջ,չեմպիոն ենք:Ռուսներն էլ են տենց ասում:
Խաղը արդեն սկսվեց չէ? Էս մի քանի ժամը մի ամբողջ օր կթվա, բայց լավ ա լինելու:hands:hands:hands

Ուրվական
22.11.2008, 18:22
Ժողովուրդ, եթե սայտ գիտեք, որ օնլայն ցույց ա տալիս, բացի պաշտոնականից, ասեք, էլի:

Լեռնցի
22.11.2008, 18:27
chessfed.am

Ուրվական
22.11.2008, 18:34
chessfed.am

Այ ախպեր, ստեղից էլի լինկ ա գնում պաշտոնական սայտին:

John
22.11.2008, 18:41
Ստույգ ով գիտի, չինացիների հետ խաղալու ենք?
ով որ ստույգ ասի՝ ուրեմն խաբում ա… ամեն տուրից հետո ըստ ստատիստիկայի, վիճակահանության կամ եսիմինչի, որոշվում ա, թե ահջորդ տուրում ով ում հետ ա խաղալու

Taurus
22.11.2008, 18:41
Ժողովուրդ, եթե սայտ գիտեք, որ օնլայն ցույց ա տալիս, բացի պաշտոնականից, ասեք, էլի:

http://www.chesspro.ru/

Լեռնցի
22.11.2008, 18:43
Ժողովուրդ ջան, ըստ իս, առաջին տախտակի վրա ոչ ոքի կլինի, համենայն դեպս Արոնյանը կրվել չունի, Գաբրիելի սկզբնախաղը ոնց որ տանը պատրաստված է: Շատ հետաքրքիր ա...մնացածն էլ բան չեմ կարա ասեմ:

Monk
22.11.2008, 18:44
ով որ ստույգ ասի՝ ուրեմն խաբում ա… ամեն տուրից հետո ըստ ստատիստիկայի, վիճակահանության կամ եսիմինչի, որոշվում ա, թե ահջորդ տուրում ով ում հետ ա խաղալու
Մերսի:

Morpheus_NS
22.11.2008, 18:46
Ժողովուրդ ջան, ըստ իս, առաջին տախտակի վրա ոչ ոքի կլինի, համենայն դեպս Արոնյանը կրվել չունի, Գաբրիելի սկզբնախաղը ոնց որ տանը պատրաստված է: Շատ հետաքրքիր ա...մնացածն էլ բան չեմ կարա ասեմ:

Սարգսյանի խաղը դզում ա::hands

Ուրվական
22.11.2008, 18:50
http://www.chesspro.ru/

Էդ, հստակ լինկ տուր, սենց չեմ գտնում, ոնց բացեմ օնլայն խաղերը:

Taurus
22.11.2008, 18:54
http://www.chesspro.ru/chessonline/onlines/index_1394.html
հետո աջ կողմում ընտրի, որն ես ուզում, մի հատ էլ ռեֆռեսհ տւ կբերի;)

Լեռնցի
22.11.2008, 19:03
Ժողովուրդ, Սարգսյանի դիրքից բան եք հասկանում?

Morpheus_NS
22.11.2008, 19:07
Ժողովուրդ, Սարգսյանի դիրքից բան եք հասկանում?

Կրած մոմենտ ա:

Ավելացվել է 4 րոպե անց

Կրած մոմենտ ա:

Էս ինչի՞ սենց խաղաց: Ինչի՞ շախ տալուց առաջ e3-ի ձին չտարավ:

Gayl
22.11.2008, 19:16
http://www.chesspro.ru/chessonline/onlines/index_1394.html
հետո աջ կողմում ընտրի, որն ես ուզում, մի հատ էլ ռեֆռեսհ տւ կբերի;)

Գրանցվելը անպայման ա՞:

Լեռնցի
22.11.2008, 19:21
Էս ինչի՞ սենց խաղաց: Ինչի՞ շախ տալուց առաջ e3-ի ձին չտարավ:

Թագուհով խփում էր, հետո ձիով f3-ից շախ էր տալիս հետո d3:

Yellow Raven
22.11.2008, 19:23
Արոնյանն ու Հակոբյանը աչքիս ոչ-ոքի անեն;)
Սարգսյանը ինչպես միշտ կրելուա:hands:P
Պետրոսյանն էլ ինչպես միշտ թվալուա,թե նիչյայա անում,բայց վերջում կրելու:P
3-1 կրելու ենք;)

Ներսես_AM
22.11.2008, 19:27
Կրած մոմենտ ա:

Ավելացվել է 4 րոպե անց

Էս ինչի՞ սենց խաղաց: Ինչի՞ շախ տալուց առաջ e3-ի ձին չտարավ:
Գաբոյի 13-րդ քայլը գլուխգործոց էր:
եթե դրա տեղը խաղար Փe3 դրան կհետևեր սևերի Թe3, հետո գալիսա Սևը գալիսա Ձf3+ թագավորը սպիտակ գնումա մենակ d1 ու հետևումա թագուհի d2 mat :love

Taurus
22.11.2008, 19:27
Գրանցվելը անպայման ա՞:

եթե ուզում ես Չաթում խոսաս պիտի գրանցվես

Morpheus_NS
22.11.2008, 19:28
Թագուհով խփում էր, հետո ձիով f3-ից շախ էր տալիս հետո d3:

Հա ինչքան ուզում էր, թող շախ տար: Էտ ընթացքում նավակը տանում էինք:

Արիացի
22.11.2008, 19:34
Արոնյանն ու Հակոբյանը աչքիս ոչ-ոքի անեն;)
Սարգսյանը ինչպես միշտ կրելուա:hands:P
Պետրոսյանն էլ ինչպես միշտ թվալուա,թե նիչյայա անում,բայց վերջում կրելու:P
3-1 կրելու ենք;)

Լավ հաշվարկ էր: Տա աստված տենց էլ լինի: Թեկուզ ուզում եմ Արոնյանը Գելֆանդին հաղթի:ok

Morpheus_NS
22.11.2008, 19:35
Գաբոյի 13-րդ քայլը գլուխգործոց էր:
եթե դրա տեղը խաղար Փe3 դրան կհետևեր սևերի Թe3, հետո գալիսա Սևը գալիսա Ձf3+ թագավորը սպիտակ գնումա մենակ d1 ու հետևումա թագուհի d2 mat :love

Հա, ճիշտ ա:

Ներսես_AM
22.11.2008, 19:45
Արա դզումաաա արդեն սկսել եմ ես էլ ջոգել ոնցոր :oy

Monk
22.11.2008, 19:48
Սարգսյանը մի պահ լավ սեղմել էր, բայց իսրայելցին ոնց որ կարողացավ մի փոքր լավացնել իր վիճակը: :(

Yellow Raven
22.11.2008, 19:50
Հա ես էլ նկատեցի,որ Սարգսյանը գնալով բարդացնումա իրավիճակը:(

Ներսես_AM
22.11.2008, 20:01
Չէ Սարգսյանինը նորմալա, էս պահին ոչ մեկ առավելություն չունի: Ի դեպ ես կասեի հակառակը որ մի պահ իրա վիճակը վատ էր իսկ հիմա հավասարվեց :)

Արիացի
22.11.2008, 20:02
Ժողոուրդ էս Գելֆանդը Ստալոնեի նմանա չէ?:D:hands

Ուրվական
22.11.2008, 20:03
Արոնյանի վիճակն էլ դուրս չի գալիս, պռախադնոյ պեշկա ունի Գելֆանդը, պլյուս փղերը նունադաշտ են, էդ էլ լավ չի, հեսա մի-մի նավակ փոխեցին, արաաաաաաաաաա, պեշկեն տվեց Լևոնը:think

Ներսես_AM
22.11.2008, 20:04
Արոնյանը ինչ որ գրոհումա: ոնց որ մի բանա մտածել :think

Ուրվական
22.11.2008, 20:04
Արոնյանը ինչ որ գրոհումա: ոնց որ մի բանա մտածել :think

Հուսանք:

Monk
22.11.2008, 20:04
Մեկ-մեկ Լիլիթ Մկրտչյանի խաղն էլ նայեք:)

Արիացի
22.11.2008, 20:05
Ժողովուրդ էս Արոնյանը ոնց որ մատ ա անում

Ուրվական
22.11.2008, 20:06
Ժողովուրդ էս Արոնյանը ոնց որ մատ ա անում

Էդ ո՞նց ա մատա անում որ:

Արիացի
22.11.2008, 20:08
Էդ ո՞նց ա մատա անում որ:

Նf4-g4 եթե Փf5, Նh4

Ուրվական
22.11.2008, 20:09
Հլը մի րոպե, եթե Արոնյանը նավակ էֆ 4 ա խաղում ու մատ ա դնում, Գելֆանդը ի՞նչ պտի անի, շատ-շատ փիղը՞ տա, բայց էդ էլ չի փրկում: Կարո՞ղ ա ինչ-որ բան լավ չեմ տեսնում:think:think

Ավելացվել է 1 րոպե անց
Թագավորը խաղաց:(

Ներսես_AM
22.11.2008, 20:12
Մեկդ ջոկեց ինչի Արոնյանը թագավոր h1 խաղա՞ց :think

Ուրվական
22.11.2008, 20:12
Մեկդ ջոկեց ինչի Արոնյանը թագավոր h1 խաղա՞ց :think

Ախպեր, աչքիս էս մեր առաջին պարտությունն ա:

Արիացի
22.11.2008, 20:13
Հլը մի րոպե, եթե Արոնյանը նավակ էֆ 4 ա խաղում ու մատ ա դնում, Գելֆանդը ի՞նչ պտի անի, շատ-շատ փիղը՞ տա, բայց էդ էլ չի փրկում: Կարո՞ղ ա ինչ-որ բան լավ չեմ տեսնում:think:think

Ավելացվել է 1 րոպե անց
Թագավորը խաղաց:(

Ես էլ էի տենց մտածում: Կարողա լավ չէնք տենում ինչ-որ բան?:think

Բան չեմ հասկանում!!!!

Ներսես_AM
22.11.2008, 20:14
ճիշտ խաղաց

Ուրվական
22.11.2008, 20:15
Ես էլ էի տենց մտածում: Կարողա լավ չէնք տենում ինչ-որ բան?:think

Ախպեր, պարզ ա թվում շատ, չեմ կարողանում հասկանալ, բա որ էդ թագուհին տարավ քցեց էն անկյունը, էսքանը չէ՞ր մտածում: Չգիտեմ: Իսկ սենց պեշկա ա պակաս ու պարտված դիրք ա:

Արիացի
22.11.2008, 20:17
ճիշտ խաղաց

Խի?

Ուրվական
22.11.2008, 20:17
Մի քանի քայլից Արոնյանը կհանձնվի երևի:

Ներսես_AM
22.11.2008, 20:20
Ախպեր, աչքիս էս մեր առաջին պարտությունն ա:
Մի Կռռա

Morpheus_NS
22.11.2008, 20:20
Մի քանի քայլից Արոնյանը կհանձնվի երևի:

Ի՜՜նչ հանձնվել:angry հաղթում ա

Արիացի
22.11.2008, 20:22
Մի քանի քայլից Արոնյանը կհանձնվի երևի:

Ինչ հանձնվել? Հիմա թագուհի h5 անում:

Yevuk
22.11.2008, 20:22
Երեխեք, Պետրոսյանի դիրքը նայում եք? Դիրքը լավ չի, կարողա տարվի????:(

Taurus
22.11.2008, 20:23
Բայց ինչի կհանձնվի է՞
Փիղը շատ լավ դիրքում ա

Gayl
22.11.2008, 20:24
Ի՜՜նչ հանձնվել:angry հաղթում ա

Ապեր սիրտս քցեց տենց հանաքներ մի արեք:

Ներսես_AM
22.11.2008, 20:26
Խի?
որտև քո ասած ձևով սևերը նավակը e4 կդներ, լավագույն դեպքում կլիներ նավակների փոխանակում, ու ծակ մտած թագավոր որ դեմի փղին էլ թ քայլից կուտեր ու մատ կաներ

Ուրվական
22.11.2008, 20:32
Ինչ հանձնվել? Հիմա թագուհի h5 անում:

Չգիտեմ ինչքանով իմաստ ունի էդ քայլը: Եթե տենց խաղա, փիղ քաշում ա դեմը ու օդերը փակում ա: Չգիտեմ, ոչ-ոքիի ա գնում, բայց միանշանակ բան ասել չենք կարող:think:

Ավելացվել է 59 վայրկյան անց

որտև քո ասած ձևով սևերը նավակը e4 կդներ, լավագույն դեպքում կլիներ նավակների փոխանակում, ու ծակ մտած թագավոր որ դեմի փղին էլ թ քայլից կուտեր ու մատ կաներ

ճիշտ ես, բացի դրանից կարար փղով պեշկեն ուտեր:

Արիացի
22.11.2008, 20:34
Չգիտեմ ինչքանով իմաստ ունի էդ քայլը: Եթե տենց խաղա, փիղ քաշում ա դեմը ու օդերը փակում ա: Չգիտեմ, ոչ-ոքիի ա գնում, բայց միանշանակ բան ասել չենք կարող:think:

Ավելացվել է 59 վայրկյան անց

ճիշտ ես, բացի դրանից կարար փղով պեշկեն ուտեր:

Եթե փիղը քաշի դեմը ձրի տանում ա: Հլա որ մի քիչ անհանգիստ եմ սպասենք տենանք...

Ուրվական
22.11.2008, 20:34
Եթե փիղը քաշի դեմը ձրի տանում ա: Հլա որ մի քիչ անհանգիստ եմ սպասենք տենանք...

Ի՞նչն ա ձրի տանում:

Yellow Raven
22.11.2008, 20:38
Հիմա Արոնյանի միակ նորմալ քայլը ըստ ինձ թագուհին հ5 տանելնա:think

Ուրվական
22.11.2008, 20:40
Հլը ուղեղդ աշխատացրու, ախպերս, դու պրծի, նայենք ինչ ենք անում:

Yellow Raven
22.11.2008, 20:44
f4 խաղաց:think

Morpheus_NS
22.11.2008, 20:54
Ինչո՞վ ա Արոնյանի դիրքը վատ, որ խառնվել եք իրար:

Yellow Raven
22.11.2008, 20:55
Արոնյանինը 70 տոկոսով ոչ-ոքիա ինձ թվումա, սպասենք մյուսներին;)

Taurus
22.11.2008, 20:57
Գափո աչքիս կրում ա:love

REAL_ist
22.11.2008, 21:01
ժող են ժամանակը ինչի համարա?

Ներսես_AM
22.11.2008, 21:07
Տիկոն h5 ձիով խի վիլկա չարեց :angry

Yevuk
22.11.2008, 21:13
Պետրոսյանը տարվեց.....:(

Ներսես_AM
22.11.2008, 21:13
Չարեց ու կորցրեց դիրքը պարտվեց :( Դավայ տղեք ձեզ տենանք

Morpheus_NS
22.11.2008, 21:15
Գափոն կկրի

Արիացի
22.11.2008, 21:21
Գափոն կկրի

Ես էլ եմ էդ հույսին: Օբշի կրված ենք:(

Morpheus_NS
22.11.2008, 21:30
Ես էլ եմ էդ հույսին: Օբշի կրված ենք:(

Խի՞ Հակոբյանի դիրքն էլ վատ չի, պռոստը ժամանակն ա քիչ:(

Ուրվական
22.11.2008, 21:31
Խի՞ Հակոբյանի դիրքն էլ վատ չի, պռոստը ժամանակն ա քիչ:(

Արոնյանի դիրքն էլ ա վատ, աչքիս պարտվում ենք:(

Morpheus_NS
22.11.2008, 21:48
Էս ժա,մանակի մոմենտները ո՞նց են հաշվում:
Նոր Գափոյի հակառակորդի մոտ 0 էր, հետո դարձավ 28:

Ուրվական
22.11.2008, 21:50
Էս ժա,մանակի մոմենտները ո՞նց են հաշվում:
Նոր Գափոյի հակառակորդի մոտ 0 էր, հետո դարձավ 28:

Ամեն քայլի համար իրան ժամանակ ա տրվում որոշակի: Հիմա եթե քայլը անում ա տրամադրված ժամանակից շուտ, բնականաբար ավելանում ա իր ընդհանուր ժամանակը:

Morpheus_NS
22.11.2008, 21:51
Ամեն քայլի համար իրան ժամանակ ա տրվում որոշակի: Հիմա եթե քայլը անում ա տրամադրված ժամանակից շուտ, բնականաբար ավելանում ա իր ընդհանուր ժամանակը:

28 րոպեո՞վ:o

Ավելացվել է 1 րոպե անց
Արոնյանը տեսա՞ք ինչ արեց::hands

Լեռնցի
22.11.2008, 21:53
Քառասուն քայլից հետո ժամանակը ավելանում է 30րոպեով: Գումարած ամեն քայլի համար ասենք կամ 30 կամ 60 վյրկ:
Գաբին կաշվից դուրս է գալիս, պիտի կրի: Տենանք ոնց է ստացվում:

Morpheus_NS
22.11.2008, 21:54
Քառասուն քայլից հետո ժամանակը ավելանում է 30րոպեով: Գումարած ամեն քայլի համար ասենք կամ 30 կամ 60 վյրկ:
Գաբին կաշվից դուրս է գալիս, պիտի կրի: Տենանք ոնց է ստացվում:

Լեւոնի դիրքն էլ ա լավը:

Լեռնցի
22.11.2008, 21:57
Լեւոնի դիրքն էլ ա լավը:
Շատ շատ ոչ ոքի:

Ուրվական
22.11.2008, 21:59
Շատ շատ ոչ ոքի:

+1, մաքսիմում...

Ուրվական
22.11.2008, 22:10
Տղեք, բայց սրանք հլը ոչ ռուսների հետ են խաղացել, ոչ ուկրաինացիների, նենց որ հլը շանս ունենք, կարծում եմ:think:

Արիացի
22.11.2008, 22:16
Տղեք, բայց սրանք հլը ոչ ռուսների հետ են խաղացել, ոչ ուկրաինացիների, նենց որ հլը շանս ունենք, կարծում եմ:think:

Շանս միշտ էլ ունենք: Եթե պարտվենք էլ մեկ ա մյուս երկուսը հաղթելու դեպքում չեմպիոն ենք: Բայց չեմ ուզում Իսրայելին պարտվենք !!!!!!!:(:angry

Gayl
22.11.2008, 22:19
Շանս միշտ էլ ունենք: Եթե պարտվենք էլ մեկ ա մյուս երկուսը հաղթելու դեպքում չեմպիոն ենք: Բայց չեմ ուզում Իսրայելին պարտվենք !!!!!!!:(:angry

Եթե իրանք Ռուսներին ու Ուկրայնիացիներին կրեն մենք էլ և մենք էլ երկուսին հաղթենք էլի Չեմպիոն կլինե՞նք:

Ներսես_AM
22.11.2008, 22:21
Արոնյանը չոտկի նիչյա ա

Ավելացվել է 1 րոպե անց
խի ենք է պարտվել: Ի՜՜, Կրելու ենք: :angry :goblin

Արիացի
22.11.2008, 22:22
Եթե իրանք Ռուսներին ու Ուկրայնիացիներին կրեն մենք էլ և մենք էլ երկուսին հաղթենք էլի Չեմպիոն կլինե՞նք:

Հենց էդ ա ռուսներին կամ ուկրներին ոնց էլ լինի չեն կարա հաղթեն միաժամանակ: Ոնց էլ լինի մեկի հետ ոչ-ոքի կանեն: Թեկուզ հրեաներից ով ա բան հասկանում?:think

Yellow Raven
22.11.2008, 22:26
Սլովակիայի կազմում Սերգեյ Մովսիսյանը հաղթանակա տոնել:)

Gayl
22.11.2008, 22:27
Հենց էդ ա ռուսներին կամ ուկրներին ոնց էլ լինի չեն կարա հաղթեն միաժամանակ: Ոնց էլ լինի մեկի հետ ոչ-ոքի կանեն: Թեկուզ հրեաներից ով ա բան հասկանում?:think

Պարզ է,բայց եթե մեր նման կարողացան հաղթել ուրեմն մենք զրկվում ենք չեմպիոն լինելուց,գոնե հիմա ոչ ոքի խաղանք:

Լեռնցի
22.11.2008, 22:31
Ջոգում եք Գաբին ինչ կայֆեր ա անում:hands:hands:hands:hands:hands:hands

Yellow Raven
22.11.2008, 22:33
Լևոնը կրվավ:(:(:(:(:(:(:(:(

Արիացի
22.11.2008, 22:33
Արոնյանը պարտվեց:(:angry

Yellow Raven
22.11.2008, 22:36
Քանի որ չեմ կարծում,թե Հակոբյանը կհաղթի,ուրեմն էս խաղում մենք ամենայն հավանականությամբ պարտված ենք: Ավելի լավա սկսենք ուշադրություն դարձնել մյուս խաղերին:
Ուրախալիա,որ Գերմանիան 1-ը պարտվելու եզրինա:
Առայժմ Ռուսաստանը պարտվումա Ուկրաինային

Morpheus_NS
22.11.2008, 22:37
Ի՜՜՜՜ Լյով:(

*e}|{uka*
22.11.2008, 22:41
Բայց ինչի սենց եղավ :cry
Ես հենց սկսում եմ ինչ որ խաղի հետևել, մերոնք տարվում են :tomato

Gayl
22.11.2008, 22:42
Ջոգում եք Գաբին ինչ կայֆեր ա անում:hands:hands:hands:hands:hands:hands

Կարող ա ոչ ոքի վերջացնենք ընդհանուր հաշիվը:

Արիացի
22.11.2008, 22:43
Ժողովուրդ պարտված ենք: Բայց չեմպիոն դառնալու շանսերը մեծ են: Համենայն դեպս Իսրայելը հլա ռուսների կամ ուկրաինացիների հետ խաղալու ա: Ու եթե ոչ ոքի անի մենք էլ հաղթենք, մեր լրացուցիչ միավորները լավն են: Լավ սպասենք հետագա խաղերին: Կարևորը տղերքը չընկճվեն ու մյուս խաղերը վստահ խաղան:

Morpheus_NS
22.11.2008, 22:50
Բայց ինչի սենց եղավ :cry
Ես հենց սկսում եմ ինչ որ խաղի հետևել, մերոնք տարվում են :tomato

Սաղ դու ես մեղավոր:angry

Dayana
22.11.2008, 22:51
Բայց ինչի սենց եղավ :cry
Ես հենց սկսում եմ ինչ որ խաղի հետևել, մերոնք տարվում են :tomato

դու էլ մի հետևի :( պապաս ջղայանցավ :(

Ներսես_AM
22.11.2008, 22:56
Էս Հակոբյանենք կայֆավատ են լինում: Նեռվերս գնաց, ոնց որ 5 տարեկանների շախմատ լինի: Վերջին 40 քայլից 30 իրանց մարդա իրանց մի նավակով էշէշ ֆռում են դաշտով :angry

Gayl
22.11.2008, 22:58
Էս Հակոբյանենք կայֆավատ են լինում: Նեռվերս գնաց, ոնց որ ջ տարեկանների շաղմատ լինի: Վերջին 40 քայլից 30 իրանց մարդա իրանց մի նավակով էշէշ ֆռում են դաշտով :angry

Հրեաների ներվերն են ուտում…:hands

Yellow Raven
22.11.2008, 22:59
Ազերիները էլ են պարտվելու եզրին:P

Morpheus_NS
22.11.2008, 23:06
Էս Հակոբյանենք կայֆավատ են լինում: Նեռվերս գնաց, ոնց որ 5 տարեկանների շախմատ լինի: Վերջին 40 քայլից 30 իրանց մարդա իրանց մի նավակով էշէշ ֆռում են դաշտով :angry

Հա էլի:angry

Ավելացվել է 48 վայրկյան անց
Գափոն կրեց:hands:hands
Հալալ ա:hands

Արիացի
22.11.2008, 23:07
Գաբրիելը հաղթեց: Ուրիշ տղայա էլի: Ափսոս Լևոնը պադվադիտ արեց: Բայց ոչինչ, վաղը տղերքը կհարթեն:

Yellow Raven
22.11.2008, 23:07
Գաբրիելը կրեց:hands
Բայց դե Հակոբյանը ձև չունի կրելու... երևի:(:(

Morpheus_NS
22.11.2008, 23:10
Գաբրիելը կրեց:hands
Բայց դե Հակոբյանը ձև չունի կրելու... երևի:(:(

Հակոբյանը նիչյա ա լինելու
2.5:1.5:(

Ներսես_AM
22.11.2008, 23:42
Հակոբյանը զայրացնումա: Ասա կրված եմ գնա հանգստացի, պատրաստվի վաղվան :angry օգւտ չկա նիչյա կլինի թե կպարտվես:

Հիմա տղերք ու աղջկերք ինչ որ մեկը կբացատրի թե այս քայլում ոնց կարելիա խաղալ Ձe4, Ձh5 Ակնհայտ ու տրամաբանական քայլի փոխարեն: :( Տիգրանը Էս քայլում սխալվեց, մի քանի քայլից էլ մրցակիցը առավելություն ստացավ ու Տիգրանը հանձնվեց:
Բախտներս բերեց որ Գերմանիան ոչոքի խաղաց: Այսինքն եթե իսրայելը ոչոքի խաղա իսկ մենք հաղթենք կունենանք հավասար միավորներ, բայց բերգերի ավելի բարձր գործակից

Արիացի
22.11.2008, 23:45
Կարանք հանդիպենք շախմատի տանը ու պարտիաները վերլուծենք

Սամվել
22.11.2008, 23:55
Վսյո Ոչ ոքի

Ուրվական
23.11.2008, 00:09
Հակոբյանը զայրացնումա: Ասա կրված եմ գնա հանգստացի, պատրաստվի վաղվան :angry օգւտ չկա նիչյա կլինի թե կպարտվես:

Հիմա տղերք ու աղջկերք ինչ որ մեկը կբացատրի թե այս քայլում ոնց կարելիա խաղալ Ձe4, Ձh5 Ակնհայտ ու տրամաբանական քայլի փոխարեն: :( Տիգրանը Էս քայլում սխալվեց, մի քանի քայլից էլ մրցակիցը առավելություն ստացավ ու Տիգրանը հանձնվեց:
Բախտներս բերեց որ Գերմանիան ոչոքի խաղաց: Այսինքն եթե իսրայելը ոչոքի խաղա իսկ մենք հաղթենք կունենանք հավասար միավորներ, բայց բերգերի ավելի բարձր գործակից

Գլուխս չի աշխատում, բայց ոնց նայում եմ, չեմ կարում քեզ բացատրեմ: Նայի, Ներս, եթե տենց ա խաղում, մաքսիմում կարա հրեա շախմատիստը խաղա Թ c7, որ ասենք մի նավակը փոխի ձիու ու փղի հետ, բայց էդ դեպքում էլ տեսա, որ սպիտակների ձին ա մնում հարվածի տակ, նենց որ ամեն դեպքում որակ ավել էր մնում: Չեմ հասկանում:think:8

Morpheus_NS
23.11.2008, 00:09
Հակոբյանը զայրացնումա: Ասա կրված եմ գնա հանգստացի, պատրաստվի վաղվան :angry օգւտ չկա նիչյա կլինի թե կպարտվես:

Հիմա տղերք ու աղջկերք ինչ որ մեկը կբացատրի թե այս քայլում ոնց կարելիա խաղալ Ձe4, Ձh5 Ակնհայտ ու տրամաբանական քայլի փոխարեն: :( Տիգրանը Էս քայլում սխալվեց, մի քանի քայլից էլ մրցակիցը առավելություն ստացավ ու Տիգրանը հանձնվեց:
Բախտներս բերեց որ Գերմանիան ոչոքի խաղաց: Այսինքն եթե իսրայելը ոչոքի խաղա իսկ մենք հաղթենք կունենանք հավասար միավորներ, բայց բերգերի ավելի բարձր գործակից

Նայի ապեր, 1. ...Ձի h5 2. Նg5+ h6:g5 3.Թ:g5+ Աh8 4. Թ:h5+... հետո արքան կարա գնա g7 կամ g8. երկու դեպքում էլ մատ է հետեւում Թh7 վանդակից:

Ուրվական
23.11.2008, 00:13
Նայի ապեր, 1. ...Ձի h5 2. Նg5+ h6:g5 3.Թ:g5+ Աh8 4. Թ:h5+... հետո արքան կարա գնա g7 կամ g8. երկու դեպքում էլ մատ է հետեւում Թh7 վանդակից:

Թh7 վանդակից որ շախ տա, բա թագուհին ինչո՞վ ա պաշտպանված լինում:

Morpheus_NS
23.11.2008, 00:18
Թh7 վանդակից որ շախ տա, բա թագուհին ինչո՞վ ա պաշտպանված լինում:

d3-ի փղով

Ուրվական
23.11.2008, 00:29
Հիմա վիճակը սենց ա. էգուց խաղում են Իսրայել-Ուկրաինա, Հայաստան-Գերմանիա:
Ենթադրենք հաղթում ենք Գերմանիային: Ուկրաինայի նկատմամբ լինում ենք +2, Իսրայելի նկատմամբ՝ +1: Իրանց խաղում հնարավոր ա հետևյալը.
ա. ոչ-ոքի. Մենք ունենում ենք +1Ուկրաինայի նկատմամբ և հավասար Իսրայելին: Իսրայելի Բերգերի գործակիցը լինում է 250.5: Մեր Բերգերի գործակիցը լինում է 250: Պետք է հաջորդ խաղը հաղթենք ու հուսանք, որ Իսրայելը չի հաղթի, որ մենք չեմպիոն դառնանք:
բ. հաղթում է Իսրայելը. Լինում ենք -1 Իսրայելի նկատմամբ: Համարյա շանս չի մնում: Պետք է հաջորդ խաղը հաղթենք ու հուսանք, որ Իսրայելը կպարտվի:
գ. հաղթում է Ուկրաինան. Լինում ենք հավասար Ուկրաինայի հետ, մեր Բերգերը դե 250 ա, իսկ Ուկրաինայինը կլինի 263.5: Պետք է հաջորդ խաղը հաղթենք ու հուսանք, որ Ուկրաինան չի հաղթի:

Այսպիսով, մեր թիմի հաղթանակի շանսը ձգտում է զրոյի:
Ցավոք...

Ավելացվել է 1 րոպե անց

d3-ի փղով

d3-ի փղի ու Թh7-ի հենց մեջտեղում գտնվում է f5-ի զինվորը:

Taurus
23.11.2008, 10:32
Պետք չի էտքան մտածել, հիմա պետք ա ուղղակի հաղթել Սերբերին ու տեսնենք իննչ կլինի

Yellow Raven
23.11.2008, 11:27
Ափսոս... :( Շատ մոտ էր չեմպիոնությունը... Կարևորը տղեքը չընկճվեն ու վերջին 2 տուրերում հաղթեն,մնացածը արդեն մրցակիցներից թող կախված լինի;)

Արիացի
23.11.2008, 13:43
Ափսոս... :( Շատ մոտ էր չեմպիոնությունը... Կարևորը տղեքը չընկճվեն ու վերջին 2 տուրերում հաղթեն,մնացածը արդեն մրցակիցներից թող կախված լինի;)

Ընդ որում հաղթելու դեպքում, չեմպիոնության շանսերը մեծ են: Մեր Բերգերը ներկա դրությամբ ամենաբարձրն ա: Մի 15 կետով բարձր ա մնացածից: Ու էսօր էլ մեր բոլոր մրցակիցները, ում որ հաղթել ենք հիմնականում իրենցից թույլ թիմերի հետ են խաղում ու մեծ հավանականությամբ էսօր էլի մի 15 կետով կբարձրանա: Եթե մենք սերբերին հաղթում ենք, իսկ հրեաները ոչ-ոքի են անում կամ պարտվում են ուկրաինացիներին, ապա մենք հաստատ առաջինն ենք: Ու վերջին տուրում հաղթանակի դեպքում հաստատ չեմպիոն ենք: Եվ ուրեմն ամեն ինչ մեր տղերքի ձեռքին ա: Հաղթում են, մի 80 տոկոսով չեմպիոն ենք:

Ավելացվել է 3 րոպե անց
Էսօրվա խաղի մասին էլ, ինձ թվում ա Լյովը ու Տիկոն երեկվանից հետո էսօր ջղայնությունը թափելու են սերբերի վրա ու հաղթելու են, դե իսկ Վլադիկն ու Գաբրիելը ինչպես միշտ հաղթելու են::hands Հետևաբար մինիմում 4:0 ունենք :hands:hands:hands:hands:hands:hands:hands

Morpheus_NS
23.11.2008, 16:51
d3-ի փղի ու Թh7-ի հենց մեջտեղում գտնվում է f5-ի զինվորը:

Հա դե էտ դեպում էլ զինվորը մի քայլ առաջ կգներ ու փղով շախ կտար, հետո նոր իմ ասածը, նույն բանը չի՞:

Երվանդ
23.11.2008, 19:12
Մենք կրում ենք, մնումա Ուկրաինան հանկարծ չկրվի

Արիացի
23.11.2008, 19:24
Հա ինձ էլ ա տենց թվում: Մենակ Տիկոյի դիրքը մի քիչ դուրս չի գալիս, բայց ոնց որ ընդհանուր նորմալա:

Երվանդ
23.11.2008, 19:26
Հակոբյանը հաստատ կրածա, Լևոնի դիրքը շաաատ լավնա, իսկ Գաբրիելը մինիմումը նիչյա կանի, նենց որ կրել ենք հաստատ ես Ուկրաինան եմ նայում

Morpheus_NS
23.11.2008, 19:28
Երեկ կապս շատ լավ էր, բոլոր խաղերը միաժամանակ նայում էի, իսկ էսօր մի քիչ էն չի:
Ընթացքում ով որ խաղը նայում ա, թող մեկնաբանի էլի կամ նորություններ ասի:

Երվանդ
23.11.2008, 19:29
Կարյակինը հաստատ կրումա, Իվանչուկի դիրքը շաաատ լավնա մի 90 տոկոս կրելու ա, աչքիս մեր ուզածովա սաղ ստացվում:hands, ուղղակի ես չգիտեմ եթե Ուկրաինան կրի կարողա իրենց Բերգերի գործակիցը բարձր լինի ավելի մերինից:think, չնայած չեմ կարծում 27 կետով ավելա մերը

Ուրվական
23.11.2008, 19:34

Ստեղ մի պահ էլ կա, էդ Բերգերի գործակիցը անընդհատ փոխվում ա, քանի որ եթե ասենք մենք Ռուսներին կրել ենք, հիմա որ Ռուսները կրում են, մեր Բերգերը ավտոմատ թռնում ա վերև: Նենց որ մենակ տուրի ավարտից հետո պարզ կլնի: Բայց ստեղ իդեալականը ոչ-ոքին ա մեր համար, տենց չի՞:think

Երվանդ
23.11.2008, 19:37

Հա իդեալականը ոչ ոքինա, բայց ինչքան էլ փոխվի 27-ը ահագին մեծ թիվա չեմ կարծում որ էտ կարգի փոխվի որ մեզ անցնեն, սկսենք ռուսներին ու ազերիներին:D:D էլ բալետ անել :D

Morpheus_NS
23.11.2008, 19:40
Հա իմ կարծիքով էլ ոչ ոքին իդեալական ա: Էտ դեպքում միավորներով Իսրայելին կհավասարվենք, բայց դե քանի որ ինքը միշտ թույլ մրցակիցների հետ ա խաղացել, հետեւաբար իրա Բերգերի գործակիցը քիչ կլինի:

Ավելացվել է 2 րոպե անց
Եթե նիչյա լինի ու մերոնք հաղթեն, մեր Բերգերին 14 միավոր կավելանա, Իսրայելին՝ 8:

Արիացի
23.11.2008, 20:13
Հա, ես մանրամասն հաշվել եմ: Մենք եթե հաղթենք իսկ Իսրայելը չհաղթի մինիմում մի 20-ով մեր Բերգերը իրանցից անցնում ա: Մեր մրցակիցները էսօր թույլերի հետ են ու մի քանիսը նույնիսկ Իսրայելի մրցակիցների հետ, ասենք Ադրբեջանը Եգիպտոսի հետ ա ու եթե հաղթի մերը ավելանում ա Իսրայելինը` ոչ, հետո Մոլդովան ա Շվեդիայի հետ: Նենց որ սաղ տոչնի ա: Սպասենք տղերքի հաղթանակին::)

Արիացի
23.11.2008, 20:25
Արոնյանը դմբցրեց: Ասի չէ ջղայնությունը խեղճ սերբի վրայա թափելու:hands:hands:hands

Մարկիզ
23.11.2008, 20:26
Լևոնը կրեց::hands:yes

Morpheus_NS
23.11.2008, 20:28
Ապրի Լեւոնը, մալադեց:hands:hands

Ավելացվել է 4 րոպե անց
Սարգսյանը նիչյա խաղաց, բայց օբշիյով կրած ենք:

Ռեդ
23.11.2008, 20:37
Վերջապես Արոնյանը մի անգամ կրեց :mda

Morpheus_NS
23.11.2008, 20:38
Ինչ-որ մեկը կարա՞ Գափոյի խաղը մեկնաբանի:

Արիացի
23.11.2008, 20:43
Ինչ-որ մեկը կարա՞ Գափոյի խաղը մեկնաբանի:

Դե նիչյա արեց հանգիստ: Շատ լարվել պետք չի: Մեկա կրած ենք:

Morpheus_NS
23.11.2008, 20:46
Դե նիչյա արեց հանգիստ: Շատ լարվել պետք չի: Մեկա կրած ենք:

Տեսա, որ նիչյա արեց, ուղղակի խաղը չհասկացա:

Արիացի
23.11.2008, 20:48
Տեսա, որ նիչյա արեց, ուղղակի խաղը չհասկացա:

Խաղ սկի չկար էլ առանց լարվելու պրծցրեց: Ուղղակի արդեն սովոր էինք, որ Գաբոն պտի կրի: Սենց մի քիչ անսովոր ա:hands

Ավելացվել է 2 րոպե անց
Տենում եք Վլադիկը ինչ ա անում: Հեսա հանձնվելու ա մրցակիցը:ok

Dayana
23.11.2008, 20:50
Խաղ սկի չկար էլ առանց լարվելու պրծցրեց: Ուղղակի արդեն սովոր էինք, որ Գաբոն պտի կրի: Սենց մի քիչ անսովոր ա:hands

հա , խուճուճ խաղ էր, բան չհասկացա :8
իսկ այ Պետրոսյանի վիճակը կարծես թե դուրս չի գալիս :8

Yellow Raven
23.11.2008, 20:52
Արոնյանը իրանը ասեց:hands
Հակոբյանի դիրքը ահագին լավնա, մեծ հավանականությամբ կկրի…
իսկ այ Տիկոն... :think Դուրս չի գալիս, մի հատ փիղ ավել ունի, բայց միանգամից 3 զինվոր պակաս

Morpheus_NS
23.11.2008, 20:53
հա , խուճուճ խաղ էր, բան չհասկացա :8
իսկ այ Պետրոսյանի վիճակը կարծես թե դուրս չի գալիս :8

Հա տխուր ա Պետրոսյանի վիճակը:(

Dayana
23.11.2008, 20:55
Հա տխուր ա Պետրոսյանի վիճակը:(

մի ձևի իրա քայլերը չեմ հասկանում :( գոնե ոչ-ոքի անի :(

Արիացի
23.11.2008, 20:55
Չէ Տիկոն էլ ա լավ: Նայեք նրա ձիուն ինչ օր ա քցել: Խաղից դուրս վիճակում ա հայտնվել:

Morpheus_NS
23.11.2008, 20:58
Կրամնիկը նիչյա խաղաց: Ռուսների մոտ լոմկված վիճակ ա:

Հայկօ
23.11.2008, 21:03
Ժողովուրդ ջան, ես շախմատից բան չեմ հասկանում, օլիմպիադային էլ համարյա չեմ հետևել: Ինձ բացատրեք, խնդրում եմ, հիմա մեր վիճակը ոնց ա, ինչքան ա մնում վերջին ու ինչ ա պետք, որ հաղթենք :):

Morpheus_NS
23.11.2008, 21:05
Ժողովուրդ ջան, ես շախմատից բան չեմ հասկանում, օլիմպիադային էլ համարյա չեմ հետևել: Ինձ բացատրեք, խնդրում եմ, հիմա մեր վիճակը ոնց ա, ինչքան ա մնում վերջին ու ինչ ա պետք, որ հաղթենք :):

Որ Իսրայելի Ուկրաինայի հետ նիչյա խաղա, մանացածը մեր տղերքը կանեն:

Ավելացվել է 1 րոպե անց

Կրամնիկը նիչյա խաղաց: Ռուսների մոտ լոմկված վիճակ ա:

Լավ ա գոնե Դիման կրեց:

Morpheus_NS
23.11.2008, 21:11
Տիկոյի դիրքը զգալի լավացավ, կարող ա դաժե կրի:

Արիացի
23.11.2008, 21:15
Հա Տիկոն լավացրեց: Հաղթելու ա: Մրցակցի սաղ պեշկեքը հարվածի տակ են:

Ավելացվել է 53 վայրկյան անց
Իվանչուկ-Գելֆանդ ոչ-ոքի

Morpheus_NS
23.11.2008, 21:19
Հա Տիկոն լավացրեց: Հաղթելու ա: Մրցակցի սաղ պեշկեքը հարվածի տակ են:

Ավելացվել է 53 վայրկյան անց
Իվանչուկ-Գելֆանդ ոչ-ոքի

Հիմա էլ Տիկոյի դիրքը վատացավ:(

Մարկիզ
23.11.2008, 21:20
Տիգրանը վատ խաղաց: :(

Ավելացվել է 42 վայրկյան անց
Պիտի Հակոբյանն անպայման կրի…

Երվանդ
23.11.2008, 21:25
Հանգիստ հանգիստ ժող Տիկոյի ոչ ոքին նաղդա;)

Morpheus_NS
23.11.2008, 21:27
Հանգիստ հանգիստ ժող Տիկոյի ոչ ոքին նաղդա;)

Չէի ասի... այսինքն կարող ա. շատ խորը չեմ վերլուծել, քանի որ մի քանի խաղի եմ հետեւում, բայց ընդհանուր Տիկոյի վիճակը դուրս չի գալիս:

Morpheus_NS
23.11.2008, 21:33
Կարյակին-Ռոյզ նիչյա:

Արիացի
23.11.2008, 21:35
Հրեաները կարողա հաղթեն:(

Yellow Raven
23.11.2008, 21:36
Մնաց թ զույգ Ուկրաինա-իսրայելում, գոնե դրանք էլ նիչյա անեն…
Ոնցա էդ խաղերում վիճակը՞ Մեկդ նայում եք՞:)

Մարկիզ
23.11.2008, 21:37
Լա՜վն էր…:hands

Արիացի
23.11.2008, 21:37
Մնաց թ զույգ Ուկրաինա-իսրայելում, գոնե դրանք էլ նիչյա անեն…
Ոնցա էդ խաղերում վիճակը՞ Մեկդ նայում եք՞:)

Խառն ա: Ինչ ասես կարա լինի:

Morpheus_NS
23.11.2008, 21:37
Տիկոն ոնց որ ուզում ա մեզ զարմացնի:

Արիացի
23.11.2008, 21:41
Վլադիկը 2 զինվոր ավել ա, բայց նավակային վերջնախաղա: Երևի կհաղթի:

Morpheus_NS
23.11.2008, 21:42
Խառն ա: Ինչ ասես կարա լինի:

Ես էլ նայեցի, խառն ա վիճակը: Հեսա մի քիչ ուշադիր նայեմ, ասեմ:

Մարկիզ
23.11.2008, 21:43
ձին պիտի խաղա…

Ավելացվել է 53 վայրկյան անց
վայ, չէ արա

Yellow Raven
23.11.2008, 21:45
Եթե Տիկոն նիչյեն պահեց կրած ենք:)

Մարկիզ
23.11.2008, 21:46
Վսյո Հակոբյանը կրածի հաշիվ ա, 4-ը 2-ի դեմ:

Morpheus_NS
23.11.2008, 21:46
ձին պիտի խաղա…

Ձին չի կարա խաղա:

Վարպետ
23.11.2008, 21:48
Վսյո Հակոբյանը կրածի հաշիվ ա, 4-ը 2-ի դեմ:
3-ը, որքանով որ նկատում եմ...

Բարլուս տղերք:)

Մարկիզ
23.11.2008, 21:49
Ձին չի կարա խաղա:
Morpheus_NS, էս շախմատ ես՞ նայում. թե խմբագրում ես…:))

Ավելացվել է 1 րոպե անց

3-ը, որքանով որ նկատում եմ...

Բարլուս տղերք:)
Բարև, հա, ճիշտ ես, Վարպետ ջան:;)

*e}|{uka*
23.11.2008, 21:51
Հակոբյանը ի՞նչ արեց :)

Մարկիզ
23.11.2008, 21:51
3-ը, որքանով որ նկատում եմ...

Բարլուս տղերք:)
Բարև, հա, ճիշտ ես, Վարպետ ջան:;)

Morpheus_NS
23.11.2008, 21:52
Ուկրաինայի վիճակը ավելի լավ ա, քան Իսրայելինը:
Հուսադրող ա:

Yellow Raven
23.11.2008, 21:53
Դեռ խաղումա Հակոբյանը, երևի կհաղթի: :)
չնայած էս վերջին իրա քայլը չհասկացա:think

Մարկիզ
23.11.2008, 21:55
Ուկրաինայի վիճակը ավելի լավ ա, քան Իսրայելինը:
Հուսադրող ա:
4-րդ խաղատախտակը հաստատ նիչյա ա…:)

Morpheus_NS
23.11.2008, 21:57
Morpheus_NS, էս շախմատ ես՞ նայում. թե խմբագրում ես…:))

Ավելացվել է 1 րոպե անց

Բարև, հա, ճիշտ ես, Վարպետ ջան:;)

Մտածածս խաղաց Տիկոն: Վատ չի իրա վիճակը, ես կասեի դաժե լավ ա:ok

Ավելացվել է 56 վայրկյան անց

4-րդ խաղատախտակը հաստատ նիչյա ա…:)

Էտ միանշանակ չի:

Ավելացվել է 3 րոպե անց
Հակոբյանը կարա շախ տա ու պեշկեն տանի:

Մարկիզ
23.11.2008, 22:01
Մտածածս խաղաց Տիկոն: Վատ չի իրա վիճակը, ես կասեի դաժե լավ ա:ok

Ավելացվել է 56 վայրկյան անց

Էտ միանշանակ չի:
Լու՞րջ::))Լավ, է՜: Եթե մի բան ասում ենք էն էլ խաղի մասին, էն էլ շախմատի, էն էլ միջնախաղում՝ գրեթե, դա չի նշանակում, որ միանշանակ մեր ասածով է լինելու:

Երվանդ
23.11.2008, 22:03
Մտածածս խաղաց Տիկոն: Վատ չի իրա վիճակը, ես կասեի դաժե լավ ա:ok

Ավելացվել է 56 վայրկյան անց

Էտ միանշանակ չի:

Ավելացվել է 3 րոպե անց
Հակոբյանը կարա շախ տա ու պեշկեն տանի:

Հա հետո? ինքնել հետո շախ կտա ու մեր պեշկեն կտանի;), հիմա Հակոբյանը մտածումա տենց անի թե զինվորները առաջ տա

Վարպետ
23.11.2008, 22:04
Ավելացվել է 3 րոպե անց
Հակոբյանը կարա շախ տա ու պեշկեն տանի:

Հետո նույն բանը Դրագանը կանի:

Morpheus_NS
23.11.2008, 22:04
Լու՞րջ::))Լավ, է՜: Եթե մի բան ասում ենք էն էլ խաղի մասին, էն էլ շախմատի, էն էլ միջնախաղում՝ գրեթե, դա չի նշանակում, որ միանշանակ մեր ասածով է լինելու:

Որ ասեցիր ձիով կխաղա, գրեցի որ նավակով պետք է նստի առաջացող պեշկի վրա: Մի քիչ հետո ջնջեցի գրածս: Ինձ թվաց խմբագրելը էտ նկատի ունեիր:

Վարպետ
23.11.2008, 22:05
Հա հետո? ինքնել հետո շախ կտա ու մեր պեշկեն կտանի;), հիմա Հակոբյանը մտածումա տենց անի թե զինվորները առաջ տա
Երվանդ, ես քեզ սիրում եմ :love:D

Morpheus_NS
23.11.2008, 22:08
Հետո նույն բանը Դրագանը կանի:

Համաձայն եմ, բայց իրա պեշկեքը, ավելի ճիշտ արդեն պեշկան կթուլանա:

Երվանդ
23.11.2008, 22:09
Հակոբյանը կրեց:hands:hands:hands, կրինք:hands, ոնց որ միհատ ցանր բեռ ընկներ ուսերիցս:)

Մարկիզ
23.11.2008, 22:10
կրած ա…:hands

Արիացի
23.11.2008, 22:11
Հակոբյանը հաղթում ա::hands

Մարկիզ
23.11.2008, 22:11
էս Դրագանն էլ փրփուրներից ա կախվում: Այ ախպեր՜, դու սերբ ես՞, թե ալբանացի…

Վարպետ
23.11.2008, 22:13
:viannen_15: Կարաք ասեք` Հակոբյանը Դրագանին ինչ ա անում?

Morpheus_NS
23.11.2008, 22:13
էս Դրագանն էլ փրփուրներից ա կախվում: Այ ախպեր՜, դու սերբ ես՞, թե ալբանացի…

Հա իրոք, տենաս ինչի հույսով ա խաղում::angry

Արիացի
23.11.2008, 22:13
Հաղթեց!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ավելացվել է 1 րոպե անց
Մնաց ուկրները նորմալ խաղան:

Morpheus_NS
23.11.2008, 22:15
Վերջ, արդեն պաշտոնապես հաղթեց Հակոբյանը;:hands
Իսրայելի խաղերին հետեւենք:

Yellow Raven
23.11.2008, 22:15
Հակոբյանը հաղթեեեեեեեեեեեեցցցցց:hands:hands
Սպասենք Իսրայել-Ուկրաինային: Մենակ եվրեյները չկրեն:angry:angry

Morpheus_NS
23.11.2008, 22:18
Տիկոն հեսա երեւի կհանձնվի:
Մյուս խաղին էր սպասում:

Արիացի
23.11.2008, 22:19
Էս Վոլոկտինը երևի հաղթի:

Երվանդ
23.11.2008, 22:23
Իսրայելը լավագույն դեպքում ոչ ոքի կխաղա, ես արդեն Չինաստանն եմ նայում եթե չինացիք կրեն մեր հետ են խաղալու վերջին տուրում , շաաաատ ավելի գերադասելիա Անգլիան կրի , որ իրանց հետ խաղանք, բայց չինացիք առավելություն ունեն:(

ministr
23.11.2008, 22:24
Տիգրանի գործերը լավ չեն...

Morpheus_NS
23.11.2008, 22:26
Տիգրանի գործերը լավ չեն...

Տիկոն չգիտեմ ինչին ա սպասում: Էս մի ժամ ա մտածում ա:

Արիացի
23.11.2008, 22:27
Իսրայելը լավագույն դեպքում ոչ ոքի կխաղա, ես արդեն Չինաստանն եմ նայում եթե չինացիք կրեն մեր հետ են խաղալու վերջին տուրում , շաաաատ ավելի գերադասելիա Անգլիան կրի , որ իրանց հետ խաղանք, բայց չինացիք առավելություն ունեն:(

Չինացիներին էլ, անգլիացիներին էլ կկրենք: Պրոբլեմ չի: :hands:hands:hands:hands

Երվանդ
23.11.2008, 22:30
Չինացիներին էլ, անգլիացիներին էլ կկրենք: Պրոբլեմ չի: :hands:hands:hands:hands

Ճինացիք ռեյտինգով 3-րդ են ու մենք իրանց հետ ավանդաբար դժվար ենք խաղում;)

Վարպետ
23.11.2008, 22:32
Տիկոն նիչյա ա նախապատրաստում ոնց որ:)

Երվանդ
23.11.2008, 22:32
Վոլոկիտինը զինվոր տարավ, կարողա կրի:)

Արիացի
23.11.2008, 22:35
Ճինացիք ռեյտինգով 3-րդ են ու մենք իրանց հետ ավանդաբար դժվար ենք խաղում;)

Անցած օլիմպիադային լավ էլ հաղթել ենք:

Երվանդ
23.11.2008, 22:38
Ուկրաինացիք կրելու են հաստատ, տենաս դրանց Բերգերը ինչքան կլինի:think:think

Արիացի
23.11.2008, 22:46
Ուկրաինացիք առնվազն ոչ-ոքի երկուսն էլ ունեն: Մտածում են կրելու մասին:

Morpheus_NS
23.11.2008, 22:48
Ուկրաինացիք կրելու են հաստատ, տենաս դրանց Բերգերը ինչքան կլինի:think:think

Հա ես էլ էի էտ նայում: Մի խաղը նիչյա կլինի, մեկը կհաղթեն:
Ինձ թվում ա, ավելի ճիշտ գրեթե համոզված եմ, որ ամեն դեպքում մերից շատ չի լինի իրանց Բերգերը:

Արիացի
23.11.2008, 22:48
Ուկրաինացիք կրելու են հաստատ, տենաս դրանց Բերգերը ինչքան կլինի:think:think

Մինչև էս տուրը 20 կետով պակաս էր, նենց որ հասնելու ձև չունեն:

Մարկիզ
23.11.2008, 22:48
Հիմա մեր համար Ուկրաինայի հաղթելն ա լա՞վ, թե ոչ ոքին

Վարպետ
23.11.2008, 22:49
Թող նիչյա անեն էլի... Տիկոն մեղք ա:

Morpheus_NS
23.11.2008, 22:49
Հիմա մեր համար Ուկրաինայի հաղթելն ա լա՞վ, թե ոչ ոքին

Համարյա նույնն ա:

Արիացի
23.11.2008, 22:51
Հիմա մեր համար Ուկրաինայի հաղթելն ա լա՞վ, թե ոչ ոքին

Մեր համար լավը վաղվա մեր հաղթելն ա ու էսօր Իսրայելի չհաղթելը:)

Վարպետ
23.11.2008, 22:52
Մինչև էս տուրը 20 կետով պակաս էր, նենց որ հասնելու ձև չունեն:
Չէ, ստեղ նուրբ պահ կա: Մենք հրեաներին կրվել ենք, իրանք` կրել: Եթե կրեն էլի: Նիչյա եմ ուզում, ահավոր եմ ուզում նիչյա:

Արիացի
23.11.2008, 22:53
Էս Տիկոն ինչ ա անում? Չի ուզում պարտվի:

Morpheus_NS
23.11.2008, 22:53
Թող նիչյա անեն էլի... Տիկոն մեղք ա:

Տիկոն իրա ELO-ի համար ա անհանգստանում, թե չէ արխային կարար հանձնվեր:

Մարկիզ
23.11.2008, 22:54
Տիկոն աչքիս նիչյա ա անում

Morpheus_NS
23.11.2008, 22:55
Չէ, ստեղ նուրբ պահ կա: Մենք հրեաներին կրվել ենք, իրանք` կրել: Եթե կրեն էլի: Նիչյա եմ ուզում, ահավոր եմ ուզում նիչյա:

Վարպետ ջան եթե հոգեբանական մոմենտն ես ասում, էտ ուրիշ, եթե միավորների համար ես անհանգստանում, ապա հանգիստ կաց, սաղ նորմալ ա:

ministr
23.11.2008, 22:55
Նիչյա կանի ոնց որ թե...

Երվանդ
23.11.2008, 22:56
Չէ, ստեղ նուրբ պահ կա: Մենք հրեաներին կրվել ենք, իրանք` կրել: Եթե կրեն էլի: Նիչյա եմ ուզում, ահավոր եմ ուզում նիչյա:

Համենայն դեպս Վայլուրով ասին մենք առաջին տեղը կլինենք եթե Ուկրաինան չկրվի:think

Արիացի
23.11.2008, 22:56
Չէ, ստեղ նուրբ պահ կա: Մենք հրեաներին կրվել ենք, իրանք` կրել: Եթե կրեն էլի: Նիչյա եմ ուզում, ահավոր եմ ուզում նիչյա:

Դե բայց մերն էլ Սերբերի միավորների քանակով աճելու ա: Նենց որ հաստատ առաջինն ենք, եթե Իսրայելը չհաղթի:

Morpheus_NS
23.11.2008, 22:58
Տիկոյի խաղից նիչյաի հոտ ա գալիս:

Մարկիզ
23.11.2008, 22:59
Ոչ-ոքի…:)

ministr
23.11.2008, 22:59
Ոնց որ կրվումա բայց...

*e}|{uka*
23.11.2008, 23:00
աաաաաաաաա՜, երբա պրծնելու, թող նիչյա անի պրծնի :'