PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին

Էջեր : [1] 2

qameleon
30.11.2006, 23:00
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Aida
01.12.2006, 01:01
Ես չեմ հավատում:

Արսեն
01.12.2006, 01:18
իսկ ես հավատում եմ, բայց շատ բարդ պրոցես է...

Ուլուանա
01.12.2006, 10:02
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞
Ես եմ հավատում։ :P :oy

Guest
01.12.2006, 10:07
Իսկ ո՞նց կարելի է չհավատալ նրան, ինչը մոտ ապագայում կդարնա կյանքիտ կեսին գտնելու գրեթե միակ տարբերակը :D

Angelina
01.12.2006, 10:12
Հիմա շատ շատերն են այդպես գտնում իրենց կյանքի կեսին:

Ուլուանա
01.12.2006, 10:14
Հիմա շատ շատերն են այդպես գտնում իրենց կյանքի կեսին:
Ճիշտ է, ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք ծանոթացել ու ամուսնացել են այդ եղանակով։ ;)
Եթե անհաջող փորձերի դեպքեր էլ են հայտնի, դա ամենևին էլ չի նշանակում, թե հաջողվածներ չկան։
Եվ ընդհանրապես այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է։ :)

Delicada
01.12.2006, 10:19
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞
Ես էլ եմ հավատում:
Նույնպես գիտեմ դեպքեր որ ապացուցել են ինձ դա:
Եվ համաձայն եմ Ուլուանայի հետ որ կյանքում ամեն ինչ հնարավոր է:

StrangeLittleGirl
01.12.2006, 21:34
Ինչպե՞ս են սովորաբար մարդիկ գտնում իրենց կեսին (զզվում եմ այդ բառից, այնպիսի զգացողություն է մոտս, որ կիսատ ես, եթե պետք է կես գտնես): Ինչ-որ կերպ ծանոթանում են, չէ՞: Ինտերնետն էլ ծանոթության մի ձև է:

Ուրվական
01.12.2006, 21:53
Տղան ու աղջիկը(տղան ու տղան, աղջիկն ու աղջիկը:angry , Աստված հեռու պահի) իրար գտնում են իրար հետ ծանոթանալուց հետո:Իսկ այդ ծանոթությունը կարող է տեղի ունենալ կամայական ձևով:Ինչ-որ առանձնահատուկ բան չեմ տեսնում ինտերնետով ծանոթանալու մեջ:

Idealistka
01.12.2006, 22:33
Հնարավոր է, իհարկե հնարավոր է, խնդիրը երկրորդ կեսի ընկալման մեջ է…

Воображение сильнее знания, мечты могущественнее фактов и надежда может взять верх над опытом.

Artgeo
01.12.2006, 23:02
Հնարավոր է։ Ես այդպես էի գտել :)

Վազգեն
02.12.2006, 10:38
Չեմ կարող ասել, որ հնարավոր չէ, քանի որ կյանքիս մյուս կեսին հենց այդպես եմ գտել։ :)

Selene
02.12.2006, 11:14
Անկասկած հնարավոր է:) Ես գիտեմ 2 այդպիսի դեպք,երբ նրանք ծանոթացել են,ամուսնացել,հիմա 2 զույգերն էլ իրենց բալիկներին են մեծացնում ու շատ էլ երջանիկ են:love

Esmeralda
02.12.2006, 11:32
Հնարավոր է ավելի շատ քան ռեալում... քանի որ մարդու ներքին հատկանիշներին սիրահարվելը ավելի ամուր է, քան անցողիկ գեղեցկությանը... Եթե դիմացինդ արտաքինով չի փայլում, բայց ունի հրաշք ներքին, նրան ճանաչելով զուտ ներքին հատկանիշներով՝ կարող ես զգալ, որ հենց նա է քո «երկրորդ կեսը»... այնինչ ռեալում շատերը, տեսնելով դիմացինի ոչ այնքան հրեշտակային դեմքը, խոսելու ցանկություն էլ չեն ունենում... Եվ այդպես կորցնում են «երկրորդ կեսին»…

Լէգնա
03.12.2006, 18:51
Վիրտուլ աշխարհ , երջանիկ սիրո սկիզբ ու հավերժ սիրո աղբյուր :scen , բա էլ որտեղ ,եթե ոչ ինետում , քո հրաշք երկրորդ կեսին գտնես :read իբրև գոհ ես առաջին կեսիցդ , :tomato օօօ ~~ գունեգեղ սիրո միակ աշխարհ:dance

Arisol
03.12.2006, 20:23
Միանգամայն հնարավոր եմ համարում:

Հ.Գ.Հեղինե, իսկ քո կցած ֆայլը ավելի ճիշտ կլիներ, եթե տեղադրեիր «Սեր ինտերնետով» թեմայում;) :

qameleon
03.12.2006, 23:06
Իմ կարծիքով հնարավորա, բայց ոնց որ խաղատուն լինի, քչերն են շահում, բայց հույսն ու ազարտը ստիպում է չհուսահատվել:[

Sun
11.12.2006, 11:49
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Գիտես, ասում են ինչքան մարդ այնքան էլ բնավորություն: Այդ տվյալ մարդու բնավորությունից է կախված:
Իմ կարծիքով ինտերնետով կարելի է գտնել շատ լավ ընկերներ,որոնց կարող էս պատմել և զրուցել քեզ հուզող հարցերի մասին,որը իրական կյանքում անել չես կարող...իսկ կյանքի կեսին,երևի չէ,չնայած որոշների մոտ ստացվել է այդ եղանակով:) .
Նորից եմ գրում ամեն ինչ տվյալ մարդու բնավորությունից է կախված:
____________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

dasola
11.12.2006, 18:44
Կարծում եմ, դա ոչ միայն հնարավոր է, այլ նույնիսկ շատ ավելի լավ ծանոթության միջոց է:Կարողանում ես ,բավականաչափ մարդուն ճանաչել, այնուհետ հանդիպման մասին մտածել: Այսինքն, մարդ կարողանում է ներկայացնել իրեն, որոշ չափով:Հնարավոր է, նույն անձին դրսում ծանոթություն ձեռք բերելու նույնիսկ հնարավորություն չտրվի,քանի որ կարծում եմ, բոլորն էլ խուսափում են, դրսում պատահական ծանոթություններից:
Իսկ ես ինքս գիտեմ բազում զույգեր,ովքեր ծանոթացել են ինտերնետի միջոցով:Բոլորն էլ շատ ճիշտ ընտրություններ:
Ու կարծում եմ, դեռ էլ ավելի կշատանան ....նման եղանակով ծանոթությունները:

Cassiopeia
11.12.2006, 19:03
Կարծում եմ, դա ոչ միայն հնարավոր է, այլ նույնիսկ շատ ավելի լավ ծանոթության միջոց է:Կարողանում ես ,բավականաչափ մարդուն ճանաչել, այնուհետ հանդիպման մասին մտածել:

Իսկ չե՞ս կարծում, որ այդ դեպքում մոնիտորից այն կողմ գտնվող անձը կարող է իրեն ներկայացնել իդեալական ձևով, չլինելով բացարձակապես այդպիսին…

Ուլուանա
11.12.2006, 20:30
Իսկ չե՞ս կարծում, որ այդ դեպքում մոնիտորից այն կողմ գտնվող անձը կարող է իրեն ներկայացնել իդեալական ձևով, չլինելով բացարձակապես այդպիսին…
Ցանկացած սուտ վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս։ Հավատա, ուշադիր լինելու դեպքում, ինչպես նաև հոգեբանությունից շատ հեռու չլինելու դեպքում կարելի է հասկանալ՝ տվյալ մարդն իրականում այնպիսին է, ինչպիսին որ իրեն ներկայացնում է թե ոչ։ Իհարկե, նորից եմ ասում, չեն բացառվում խաբեությունների, թյուրիմացությունների, հիասթափությունների դեպքերը, բայց դե իրական շփման ժամանակ էլ դրանք քիչ չեն լինում։ ;)

mukik
29.12.2006, 09:51
Ես չեմ հավատում:

Իսկ ինչ կապ ունի ինչպես ես ծանոթանում. Կարևորը եթե ամեն բան լավ ե և դուք սիրում եք միմյանց և հասկանում

Արսեն
29.12.2006, 12:35
Ես հավատում եմ :), ավելին, վստահ եմ, որ հնարավոր է

Cassiopeia
29.12.2006, 13:13
Ես հավատում եմ :), ավելին, վստահ եմ, որ հնարավոր է
Ինչո՞ւ ես այդքան վստահ… Մի՞թե դու ինքդ ՆՐԱՆ ինտերնետով ես գտել…

Երվանդ
29.12.2006, 13:18
Ինչո՞ւ ես այդքան վստահ… Մի՞թե դու ինքդ ՆՐԱՆ ինտերնետով ես գտել…
Դե ճիշտա անում որ վստահա, հիմա օրինակ ես ու դու շփվում ենք չէ իրար հետ ինչ գիտես կարողա ես քո կյանքի կեսն եմ ես դու էլ իմը:D , կարողա ռեալ կյանքում հանդիպում ենք ու զգում ենք որ տենցա նենց որ միանշանակ հնարավոր է;)

mukik
29.12.2006, 15:00
Ես հավատում եմ :), ավելին, վստահ եմ, որ հնարավոր է

Ապրես...................

Mesrop
29.12.2006, 15:06
հմ.... մնում էր վրես.... :D
հա՜, շա՜տ հնարավոր է :)

Մանե
29.12.2006, 17:21
Կյանքում ամեն ինչ պատահում է.Ինչո՞ւ ոչ. Սակայն կարծում եմ որ երբեք չես կարող ասել թե ՆԱ քանի հոգու հետ է նույն ձևով հանդիպել

Արսեն
30.12.2006, 17:04
Ինչո՞ւ ես այդքան վստահ… Մի՞թե դու ինքդ ՆՐԱՆ ինտերնետով ես գտել…

ես ասում եմ «վստահ եմ», ինչում ես անձամբ համոզվել եմ: հակառակ դեպքում ասում եմ «հնարավոր է»:

Anul
30.12.2006, 18:19
անխոս հնարավոր է

Synopsys_vs_Lycos
30.12.2006, 20:01
Ես չեմ հասկանում այն մարդկանց,որոնք կտրականապես մերժում են այդ գաղափարը:
Ինչու՞ ոչ: Ինտերնետը հնարավորություն է տալիս նոր ծանոթներ ձեռք բերել, իսկ այնտեղ արդեն կարողա և ինչոր բան էլ ստացվի,ի՞նչ իմանաս ;)

Goga
03.01.2007, 23:47
Ընդհանրապես ասում են, ով փնտրում է, նա գտնում է:) Միգուցե, ինչու ոչ, բայց ես մի քիչ այլ սկզբունքներ ունեմ, մարդու հետ չեմ սիրում շփվել վիրտուլ կերպ, այդ պատճառով իմ նմանների համար այն հնարավոր չէ:)

kiki
04.01.2007, 01:32
Գոգա, համաձայն եմ, վիրտուալ կերպով մարդու հետ շփումը չի կարող ինչ որ կեր մարդկանց կապել, բայց երբեմն վիրտուալ կերպով ծանոթացած մարդիկ այնուհետև հանդիպում են իրական կյանքում, իսկ այստեղ արդեն ամեն ինչ կարող է պատահել, այնպես որ վիրտուալ ծանոթությունը կարող է զգացմունքների սկիզբ դառնալ, հետևաբար կյանքի կեսին նման ձևով կարող ես գտնել: իմիջիայլոց, ես նման իրական դեպքեր գիտեմ, այնպես որ միանշանակ հնարավոր է:)...

John
04.01.2007, 11:18
Ես էլ իրական դեպք գիտեմ, հետևաբար հավատում եմ, որ միանշանակ հնարավոր է

ihusik
26.01.2007, 03:46
Ես էլ եմ կարծում, որ հնարավոր է նաև ինտերնետի օգնությամբ մարդ գտնի իր կյանքի կեսին, ուղղակի հարցն այն է, թե այն փաստերն, որ ասում եք, որ դեպքեր գիտեք, որ մարդիկ ինտերնետի օգնությամբ գտել են իրենց կյանքի կեսին արդյո՞ք ամեն մի ամուսնությունով ավարտվող ինտերնետային հանդիպումը կարելի է համարել, որ նրանք հենց իրար կյանքի կեսերն էին կամ նույն հարցը տալիս եմ նաև ոչ ինտերնետի օգնությամբ իրար հետ ամուսնացած զույգերի հետ կապված: Ինձ թվում է ամուսնացողների մեկ միլլիոնի կամ մի քանի միլլիոնի միջից կարող է իրականում մեկը կամ երկուսը լինեն իրար կյանքի կեսեր... Ախր կեսին գտնելը բոլորովին այլ բան է, քան ուղղակի (լավագույն դեպքում նաև) սիրո հիման վրա ամուսնանալը... Եվ մի քանի հարցեր էլ. գիտե՞ք որքան կոտրված սրտեր կան ինտերնետային ծանոթությունների շնորհիվ (տարբեր պատճառներով)... գիտե՞ք որ տոկոսն են ինտերնետային ծանոթությունից ու հետագայում ամուսնանալուց հետո ամուսնալուծվում... գիտե՞ք մարդկանց որ տոկոսն է ինտերնետով շփման ժամանակ իրեն բոլորովին այլ մարդ ցույց տալիս, քան իրականում կա նա... Եվ ստացվում է, որ ինտերնետով կյանքի կեսին (իրական կյանքի կեսին) գտնելու հավանականությունը մեկն միլլիոնի է կամ ավելի քիչ, բայց էլի եմ կրկնում, ամեն բան հնարավոր է և գտնում է նա՝ ով փնտրում է...;) :oy

Arev
27.01.2007, 13:12
Այո հնարավոր է, ինչու ոչ. Ես շատ զույգեր գիտեմ որ ծանոթացել են ինտերնետով, ամուսնացել են և հիմա ունեն իրենց բալիկները և շատ երջանիկ են. Ես ինքսել իմ ընկերոջ հետ ծանոթացել եմ ինտերնետով և պատրաստվում ենք շուտով ամուսնանալ.:) Շատ աղջիկներ խուսափում են դրսում պատահական ծանոթություններից, և ինձ թվում է, որ ամենահարմար տարբերակը ինտերնետն է.

Psy
27.01.2007, 13:45
Շատ աղջիկներ խուսափում են դրսում պատահական ծանոթություններից, և ինձ թվում է, որ ամենահարմար տարբերակը ինտերնետն է.
Ուզում եմ նշել, որ վիրտ շփումը ունի ավելի շատ բացասական, քան դրական իմաստ մարդու հոգեկան վիճակի տեսակետից, քանի որ բավական շատ մարդիկ և բավական երկար ժամանակ զբաղվում են ինքնախաբեությամբ, հետո կամ հիասթափվում են կամ էլ ասում են, որ երջանիկ են, ինչևէ, կարծում եմ միայն բնական շփումը կարող է բացահայտել մարդուն, հետևաբար իրական սեր կարող է առաջանալ միայն իրար խորությամբ ճանաչող և հարգող մարդկանց միջև, իսկ դրա համար ինետը հաստատ ամենահարմար տարբերակը չէ, նույնիսկ ծանոթության սկզբնական փուլում:
Պարզապես կյանքը հիմա այնքան է "զարգացել", որ այսպես թե այնպես յուրաքանչյուր մարդ այս այն կերպ գոնե մի քանի անգամ շփում է ունենում ինետի հետ:
Այստեղ խնդիրը միայն մոտեցումն է, ինետը կարծում եմ չպետք է դառնա կյանքի իմաստ այն աստիճան, որ կյանքի ընկեր գտնենք նրա օգնությամբ: Բա որ մի օր այս ամբողջ համակարգը ինչ-ինչ պատճառներով լրիվ շարքից դուրս գա, ինչ է, պետք է մարդիկ սթրես տանեն ? Ցանկացած ծայրահեղություն տանում է աշխարհի վիճակի ապակայունացման:
Կներեք չափից ավելի գլոբալ քննարկման համար :oy

Arev
27.01.2007, 15:06
Բայց ինչ վատ բան կա ինտեռնետով ծանոթանալու մեջ? Ճիշտա կան մարդիկ որ ներկայանում են այնպես ինչպիսին որ իրենք չեն, սական այդպիսի մարդկանց դիմակը շատ շուտ պատռվում է, և հնարավոր չէ երկար շփվել մարդու հետ դիմակով, ի վերջո մի օր նրա դիմակը կպատռվի. Կան մարդիկ, որոնք ծանոթացել են ինտերնետով և հիմա ուղակի լավ ընկերներ են.

ihusik
27.01.2007, 17:30

Կարող եք Ձեր այստեղ առաջ քաշած որոշ հարցերի պատասխանները գտնել վերևում արած իմ գրառման մեջ: Եվ մի հարց Ձեզ. Դուք կարծում եք, որ այդքան հեշտ է հասկանալ թե ե՞րբ է մարդն դիմակով, իսկ երբ ո՞չ... Ես կարծում եմ, որ դա մի մեծ խնդիր է ու դժվար լուծելի՝ սովորական մարդու համար, այլապես չէին լինի հետամուսնական այդքան հիասթափությունները նույնիսկ այն զույգերի մոտ, որոնք ամուսնացել են երկար միասնական շփումից հետո ու այդպես էլ չեն ճանաչել իրար, այլ շփվել են սոսկ իրականություն որպես ներկայացվող դիմակներով... ասածս վերաբերում է նաև մարդկանց սեռական փոխհարաբերությունների ոլորտին... Վերջի ասածս միտքը խորը մտածելու առիթ է տալիս...:think ;)

Arev
27.01.2007, 18:03
Այո կան մարդիկ, որոնք այնպես չեն ինչպես որ իրենք են ներկայանւմ: Ճիշտա ինտերնետով ներկայանուն են ինչպես որ իրենք են ցանկանում, սակայն հանդիպելով տվյալ մարդու հետ, որոշ ժամանակ շփվելով զգում ես որ նա այն չի եղել ինչ որ ներկայացել էր: Եվ ասեմ, որ տղաների մեծամասնությունը շատ վատ կարծիք ունեն ինտերնետի միջոցով ծանոթացող աղջիկների մասին: Չգիտեմ ինչու է այդպես, բայց ես այդպես եմ զգացել:

Firegirl777
27.01.2007, 19:39
Լրիվ համաձայն եմ այդ կարծիքին, կեսին ինտերնետով գտնելը ավելի ճիշտ էր տարիներ առաջ, երբ ամեն մի թափթփուկ չէր մտնում ինտերնետ, կան նաև լուրջ մարդիկ, բայց ինչպես օրենքն է մի հատ վատը 10 լավին կորցնում է մեր աչքում.

ihusik
27.01.2007, 22:47
... տղաների մեծամասնությունը շատ վատ կարծիք ունեն ինտերնետի միջոցով ծանոթացող աղջիկների մասին: Չգիտեմ ինչու է այդպես, բայց ես այդպես եմ զգացել:
IceGirl777 Լրիվ համաձայն եմ այդ կարծիքին, կեսին ինտերնետով գտնելը ավելի ճիշտ էր տարիներ առաջ, երբ ամեն մի թափթփուկ չէր մտնում ինտերնետ, կան նաև լուրջ մարդիկ, բայց ինչպես օրենքն է մի հատ վատը 10 լավին կորցնում է մեր աչքում. Միանշանակ չեմ կարող ասել, որ լիովին համաձայն չեմ այս կարծիքի հետ, քանզի որոշ ճիշտ բան կա այս ասվածի մեջ, բայց ամեն բան անհատական է: Եվ հետո, ի՞նչ մեղք ունի ինտերնետը, մի՞թե այդպես մտածող տղան կամ տղաները նույն կերպ չեն մտածում ու հարաբերվում իրական կյանքում, ինտերնետից դուրս: ՈՒղղակի ես կասեի, որ այս կապն մի փոքր ազատություն է տալիս մարդուն, այն առումով, որ եթե կային բաներ, որ նա իրական կյանքում չէր արտահայտի կամ չէր ասի նա այստեղ իրեն ազատ է զգում ու ասում ինչ կա իր գիտակցության կամ ենթագիտակցության խորքերում, եթե, կրկնում եմ, չեն ստում: Իմ կարծիքով, ինտերնետն օգնում է, որ մարդիկ ճանաչեն իրար, այնքանով, որքանով կարող են դա անել, եթե անկեղծ են իրար հետ շփվում մարդիկ: Բայց կրկին ուզում եմ ասել, որ թե ինտերնետում և թե իրական կյանքում շփվելիս շատ դժվար է տարբերել ներքին մարդուն նրա դիմակից Տեսեք այն մեծ տարբերությունն, որը ակնառու է սիրահարվածության, մինչ ամուսնության շրջանի՝ երբ զույգերն ուզում են ամեն կերպ գրավեն իրենց սիրեցյալի սիրտն ու ուշադրությունը և ամուսնությունից մեկ տարի հետո եղած ժամանակահատվածի միջև՝ երբ արդեն ամուսինը դառնում է իր "սեփականությունն" ու նա արդեն ազատ չէ ու չկա գրավելու, նվաճելու այդ զգացողությունը ու ասես այն սերն էլ դրա հետ մեկ տեղ չքացել է ու զարմանում են, թե ու՞ր մնաց իրենց այն սիրեցյալը, մի՞թե իրենք սխալվել են կամ խաբնվել, չէ՞ որ նա ընդհամենը մեկ տարի առաջ այսպիսին չէր...

Firegirl777
28.01.2007, 16:00
Միանշանակ չեմ կարող ասել, որ լիովին համաձայն չեմ այս կարծիքի հետ, քանզի որոշ ճիշտ բան կա այս ասվածի մեջ, բայց ամեն բան անհատական է: Եվ հետո, ի՞նչ մեղք ունի ինտերնետը, մի՞թե այդպես մտածող տղան կամ տղաները նույն կերպ չեն մտածում ու հարաբերվում իրական կյանքում, ինտերնետից դուրս: ՈՒղղակի ես կասեի, որ այս կապն մի փոքր ազատություն է տալիս մարդուն, այն առումով, որ եթե կային բաներ, որ նա իրական կյանքում չէր արտահայտի կամ չէր ասի նա այստեղ իրեն ազատ է զգում ու ասում ինչ կա իր գիտակցության կամ ենթագիտակցության խորքերում, եթե, կրկնում եմ, չեն ստում: Իմ կարծիքով, ինտերնետն օգնում է, որ մարդիկ ճանաչեն իրար, այնքանով, որքանով կարող են դա անել, եթե անկեղծ են իրար հետ շփվում մարդիկ: Բայց կրկին ուզում եմ ասել, որ թե ինտերնետում և թե իրական կյանքում շփվելիս շատ դժվար է տարբերել ներքին մարդուն նրա դիմակից Տեսեք այն մեծ տարբերությունն, որը ակնառու է սիրահարվածության, մինչ ամուսնության շրջանի՝ երբ զույգերն ուզում են ամեն կերպ գրավեն իրենց սիրեցյալի սիրտն ու ուշադրությունը և ամուսնությունից մեկ տարի հետո եղած ժամանակահատվածի միջև՝ երբ արդեն ամուսինը դառնում է իր "սեփականությունն" ու նա արդեն ազատ չէ ու չկա գրավելու, նվաճելու այդ զգացողությունը ու ասես այն սերն էլ դրա հետ մեկ տեղ չքացել է ու զարմանում են, թե ու՞ր մնաց իրենց այն սիրեցյալը, մի՞թե իրենք սխալվել են կամ խաբնվել, չէ՞ որ նա ընդհամենը մեկ տարի առաջ այսպիսին չէր...

Համաձայն եմ, սակայն այդ դիմակավորները ինտենետում կրկնակի դիմակ են հագնում, ու արդյունքը էլ ավելի վատ է լինում, անձամբ ես ինտերնետով երկու անգամ եմ ծանոթացել և երկու անգամն էլ փոշմանել, իսկ այս ֆորումը միակ տեղն է, ուր մտնում ամենայն վստահությամբ, որ պատահական մարդիկ այստեղ չեն հայտնվի ի դեպ մինչև ֆորումում գրանցվելը արդեն մի մասին իմացել եմ...
Մեծ շնորհակալություն Չուկին.............
Ես չեմ փոխում իմ կարծիքը:

Cleopatra
28.01.2007, 18:46
Բայց կրկին ուզում եմ ասել, որ թե ինտերնետում և թե իրական կյանքում շփվելիս շատ դժվար է տարբերել ներքին մարդուն նրա դիմակից Տեսեք այն մեծ տարբերությունն, որը ակնառու է սիրահարվածության, մինչ ամուսնության շրջանի՝ երբ զույգերն ուզում են ամեն կերպ գրավեն իրենց սիրեցյալի սիրտն ու ուշադրությունը և ամուսնությունից մեկ տարի հետո եղած ժամանակահատվածի միջև՝ երբ արդեն ամուսինը դառնում է իր "սեփականությունն" ու նա արդեն ազատ չէ ու չկա գրավելու, նվաճելու այդ զգացողությունը ու ասես այն սերն էլ դրա հետ մեկ տեղ չքացել է ու զարմանում են, թե ու՞ր մնաց իրենց այն սիրեցյալը, մի՞թե իրենք սխալվել են կամ խաբնվել, չէ՞ որ նա ընդհամենը մեկ տարի առաջ այսպիսին չէր... Ես միանշանակ համաձայն եմ քեզ հետ խոսքերդ կարծես իմ մտքերը լինեն::kiss Պետք է միշտ այնպես անես, որ ամուսինդ կամ սիրեցյալդ երբեք չհոգնի քեզնից, այլ ամեն օր նորովի սիրահարվի քեզ::kiss

devel
28.01.2007, 20:14
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Դա միանգամայն հնարավոր բան է, շատ շատերին գիտեմ որ այդ կերպ են գտել իրենց կյանքի կեսին ու երջանիկ զույգ են,.

ihusik
28.01.2007, 20:45
Ես միանշանակ համաձայն եմ քեզ հետ խոսքերդ կարծես իմ մտքերը լինեն::kiss Պետք է միշտ այնպես անես, որ ամուսինդ կամ սիրեցյալդ երբեք չհոգնի քեզնից, այլ ամեն օր նորովի սիրահարվի քեզ::kiss
Համաձայն եմ ասածիդ հետ, եթե "այնպես անես" բառակապակցությանդ տակ դրել ես սիրած էակի հանդեպ սիրուց ծնված ու սիրով կատարված ամեն մի գործողություն, այլ ոչ թե երբ մարդ մտածում է հատուկ ինչ-որ մի բան անի՝ հուսալով որ դա կառաջացնի իր սիրած էակի մեջ համապատասխան զգացում ու նա վարձահատույց կլինի (հոգեպես կամ ֆիզիկապես), այլապես "Սիրո Տաճար"-ի փոխարեն կկառուցենք "շուկա" (շուկայական բոլոր հարաբերություններով / դու ինձ - ես քեզ): ;) երկար չգրեմ, կարծում եմ պարզ է միտքս...:oy

Hexine
01.02.2007, 12:17
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Երբեմն հնարավոր է, օրինակ իմ ծանոթներից մեկը.... Լավ ավելի ճիշտ հոպարս ինտերնետի օգնությամբ գտել է իր կյանքի կեսին ամուսնացել են և հիմա մեկ տղա ունեն ու երջանիկ են:love

CactuSoul
01.02.2007, 13:40
Նախօրոք ասեմ, որ միայն առաջին էջի գրառումներն եմ կարդացել:oy : Կներեք…
Խոստանում եմ մի հարմար ժամանակ սխալս ուղղել:

....ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞
«Կյանքի կեսին» գտնելը չեմ համարում լավ փնտրելու հետևանք: Դա կարող է լինել ցանկացած քայլափոխիդ… կամ գուցե այն ժամանակ, երբ կանգնած ես… կամ երբ արդեն կորցրել ես ցանկությունդ այն փնտրելու… կամ գուցե դեռ չես էլ սկսել մտածել նրան փնտրելու մասին…
Դա կարող է պատահել ցանկացած պահի, մասնավորապես՝ երբ ինտերնետում ես;) :

dreaming
01.02.2007, 14:13
իհարկե հնարավոր է, չնայած մեր հասարակության մեջ շատերն են վատ բան տեսնում դրանում. անձամբ ես կարծում եմ, որ կյանքում ամենբ ձևի հանդիպումներն էլ կարոխ են լավ ավարտ ունենալ…

Crazy
24.03.2007, 21:35
երբ մարդիք միմյանց ճանաչում են 5 ամիս ,սակայն նրանք երբեք չեն հանդիպել,ամեն օր անցկացրել են միասին ,իրար հետ կիսվել են ամեն հարցում,ամեն միմյանց կատարվածից տեղյակ են և իրար համակրում են առավել քան.... ԸՍՏ ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՈՐ ՆՐԱՆՔ ԴԱՌՆԱՆ ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐՆԵՐ???
Ինչպես հասկանալ որ սիրահարված ես???

Մոդերատորական: Ֆորումում չեն ողջունվում միայն մեծատառերից կազմված վերնագրերոը:
Վերնագիրը խմբագրված է

Goga
24.03.2007, 22:03
երբ մարդիք միմյանց ճանաչում են 5 ամիս ,սակայն նրանք երբեք չեն հանդիպել,ամեն օր անցկացրել են միասին ,իրար հետ կիսվել են ամեն հարցում:
Ինչքանով ինձ հասկանալի էր նրանք միմյանց հետ շփվում են ոչ անմիջական կերպով, այսինքն ինչ որ նամակագրական կամ այլ կապերով, խորհուրդ կտամ հանդիպել միմյանց, այնուհետև դու ինքդ էլ կզգաս սիրում ես թե ոչ, իսկ թե հնարավոր է դառնալ ընկերներ, ապա միանշանակ հնարավոր է, չէ որ նրանք դեռ իրար լավ չճանաչելով հասկանում են:ok

electrical_storm
24.03.2007, 23:23
Մինչև ռեալում չհանդիպես ոչինչ չես կարա ասես… ու սկի էլ դժվար դեպք չի… ես էլ թեմայի անունը կարդացի,մտածեցի ավելի լուրջ բանա լինելու…լոլ…

Lilushik
25.03.2007, 03:34
Որքան հասկացա իրար ճանաչում եք ի-նեթ ի միջոցով…ամեն օր իրար հետ շփվում եք, գիտեք միմյանց մասին գրեթե ամեն ինչ… այս ամենը շատ ծանոթ երևույթ է և հավատա ,երբ որ հանդիպեք դու կզգաս, որ նա բոլորվին էլ այն չէր ում հետ դու այդ 5 ամիսների ընթացքում խոսել ես…նախ այդքան ազատ չեք լինի, որքան էիք…և այստեղ կկանգնես մեծ հարցի առջև արդյոք ուզում ես շարունակել շփվել այդ մարդու հետ ,եթե այո ապա ամեն ինչ պետք է սկսել 0-ից, բայց այս անգամ միայն և միայն real կյանքում… իսկ եթե ոչ դժվար է լինելու հետ ընտելանալը …

Ուլուանա
25.03.2007, 13:10
Որքան հասկացա իրար ճանաչում եք ի-նեթ ի միջոցով…ամեն օր իրար հետ շփվում եք, գիտեք միմյանց մասին գրեթե ամեն ինչ… այս ամենը շատ ծանոթ երևույթ է և հավատա ,երբ որ հանդիպեք դու կզգաս, որ նա բոլորվին էլ այն չէր ում հետ դու այդ 5 ամիսների ընթացքում խոսել ես…
Հետաքրքիր է, որտեղի՞ց այդ աստիճանի հոռետեսական տրամադրվածություն այն մարդկանց ապագայի նկատմամբ, որոնցից ոչ մեկի մասին ոչինչ չգիտես... :o համենայնդեպս, եթե թեմայի հեղինակին միայն այս գրառում ես ճանաչում, ապա պիտի որ չիմանաս։
Քո նկարագրած իրավիճակը («...կզգաս, որ նա բոլորովին այն չէր, ում հետ դու այդ 5 ամիսների ընթացքում խոսել ես...») ընդամենը հնարավոր տարբերակներից մեկն է, իսկ թե ինչ կլինի իրականում, ոչ ոք չի կարող իմանալ, մինչև չգա համապատասխան օրը։ Եթե դու նմանատիպ հարաբերությունների դառը փորձ ես ունեցել (շատերն են ունենում, և դա բնական է), դա ամենևին էլ չի նշանակում, որ բոլորն անխտիր պիտի արժանանան նույն բախտին։ Այնպես որ պետք չէ մարդուն հենց սկզբից հուսահատ անել՝ ասելով. »Այ կտեսնես, թե ինչ վատ կլինի...» և այլն։
Ժամանակը կգա, և ամեն ինչ պարզ կդառնա։ Ամեն դեպքում, այն մարդիկ, ում դա անմիջականորեն առնչվում է, պետք է որ ավելի լավ զգան ու որոշ չափով կանխատեսեն իրենց հարաբերությունների հետագա ընթացքը։ ;)

Ինչպես հասկանալ որ սիրահարված ես???
Դա միայն ու միայն ինքդ կարող ես զգալ։ Ճիշտ է, կան սիրահարվածության ընդհանուր «ախտանշաններ», բայց դա, ամեն դեպքում, անհատական է, և ամեն մարդ ինքն է հասկանում՝ սիրահարված է թե ոչ։ Շատերը, նույնիսկ ռեալում իրար ճանաչելով, հաճախ դժվարությամբ են կողմնորոշվում իրենց զգացմունքների հարցում, իսկ վիրտուալ հարաբերությունների դեպքում, բնականաբար, ամեն ինչ ավելի բարդ է ու անորոշ։ Մի խոսքով, որքան շուտ հանդիպեք, այնքան լավ։ Հուսով եմ՝ հանդիպելու հնարավորություն ունեք... :think

murmushka
25.03.2007, 15:04
Ի՞նչու չէ, հնարավոր է.
վիրտուալ կյանքը գրեթե ոչնչով չի տարբերվում իրականից. ստող մարդը այստեղ էլ է ստում, իրական կյանքում էլ, ըստ ինձ , վիրտուալն ունի նույնիսկ մի առավելություն, այն քեզ որոշ ժամանակ պաշտպանում է,
իսկ երկրորդ կեսին մենք կարող ենք գտնել և վիրտուալ կյանքում, և մետրոյում, և երթուղայինում ... սակայն մենք մոռանում ենք, որ առաջին պահին մենք գտնում ենք բացարձակապես հաճելի զրուցակցի կամ անձնավորության, իսկ նա կդառնա մեր երկրորդ կեսը, թե ոչ արդեն կապ չունի ոչնչի հետ... մենք ենք կառուցում... մենք ենք շարունակում, մենք ենք պատմությունը գրում...

Array
26.03.2007, 18:13
Chat-երով կարծում եմ դժվար,սակայն ֆորումով հնարավոր է:

Lilushik
27.03.2007, 01:53
Հետաքրքիր է, որտեղի՞ց այդ աստիճանի հոռետեսական տրամադրվածություն այն մարդկանց ապագայի նկատմամբ, որոնցից ոչ մեկի մասին ոչինչ չգիտես... :o համենայնդեպս, եթե թեմայի հեղինակին միայն այս գրառում ես ճանաչում, ապա պիտի որ չիմանաս։
Քո նկարագրած իրավիճակը («...կզգաս, որ նա բոլորովին այն չէր, ում հետ դու այդ 5 ամիսների ընթացքում խոսել ես...») ընդամենը հնարավոր տարբերակներից մեկն է, իսկ թե ինչ կլինի իրականում, ոչ ոք չի կարող իմանալ, մինչև չգա համապատասխան օրը։ Եթե դու նմանատիպ հարաբերությունների դառը փորձ ես ունեցել (շատերն են ունենում, և դա բնական է), դա ամենևին էլ չի նշանակում, որ բոլորն անխտիր պիտի արժանանան նույն բախտին։ Այնպես որ պետք չէ մարդուն հենց սկզբից հուսահատ անել՝ ասելով. »Այ կտեսնես, թե ինչ վատ կլինի...» և այլն։

Ես դա միայն իմ փոչձից չեմ ասում,այլ շատերի…Իրականում հոգեբանորեն շատ դժվար է մի մարդու հետ 5 ամիս չաթով շփվելուց, մտերմանալուց հետո real-ւմ (մի անծանոթի) ընդունել այնպես ինչպես,որ ընդունում էիր առաջ…
chat-ում շփվելիս դիմացինդ «տալիս է» քեզ մի կմաղք,որի վրա դու կառուցում ես իդեալական կերպար և կարելի է ասել սիրահարվում … Դա սեր չէ, այլ խաբկանք…:o Եվ վերջապես,երբ հանդիպում ես Նրան հասկանում ես,որ նա այն չէ ում պատկերել էիր սրտումդ…

Ժամանակը կգա, և ամեն ինչ պարզ կդառնա։ Ամեն դեպքում, այն մարդիկ, ում դա անմիջականորեն առնչվում է, պետք է որ ավելի լավ զգան ու որոշ չափով կանխատեսեն իրենց հարաբերությունների հետագա ընթացքը։ ;)

Իսկ ինչ վերաբերվում է ՝ կարող է արդյոք մարդ chat-ում գտնել իր 2-րդ կեսին ,ապա ԱՅՈ կարող է սակայն ոչ այն տարբերակով որը ներկայացրեց CRAZY-Ն…Բայց դե ամեն ինչ էլ հնարավոր է այս կյանքում ;)

Wisper
28.03.2007, 22:33
Եվ վերջապես,երբ հանդիպում ես Նրան հասկանում ես,որ նա այն չէ ում պատկերել էիր սրտումդ…

Դրա համար կա փորձված տարբերակ
ասում ես որ նկարը ուղարկի :D :lol2

Marinushka
16.04.2007, 11:13
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Ես հավատում եմ: Քույրս կյանքի կեսին հանդիպել է ինտերնետի օգնությամբ, որին հնարավոր է և չհանդիպեր, եթե չլիներ WWW-ն:

Vive L'Armenie
16.04.2007, 11:33
իհարկե հնարավոր է, չնայած մեր հասարակության մեջ շատերն են վատ բան տեսնում դրանում. անձամբ ես կարծում եմ, որ կյանքում ամենբ ձևի հանդիպումներն էլ կարոխ են լավ ավարտ ունենալ…

Միանգամայն համամիտ եմ Քեզ հետ: ;)

Կարծում եմ, որ հնարավոր է: :think

Array
16.04.2007, 16:53
Chat-երով կարծում եմ դժվար,սակայն ֆորումով հնարավոր է:
Ասեմ, թե ինչու:Ֆորումում որևէ թեմայի շութջ զրուցելուց քիչթեշատ կարողանում ես մարդուն պատկերացնել:Մի բան էլ լավ,ա:Արտաքինը խանգարում է մարդու ներսը տեսնել:

Root
18.04.2007, 19:51
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Ոչ միայն հավատում եմ այլև նաև ինքս գտել եմ…
Նաև ականատես եմ ինչպես են գտել իրանց կեսերին 7 զույգ, որոնք արդեն մեծ բալիկներ ունեն…

Ամբողջ հարցը նրանում է, որ ինտերնետով ԿԱՐԵԼԻ Է , բայց ոչ ԱՆՀՐԱԺԵՇՏ կամ ՊԱՐՏԱԴԻՐ գտնել կյանքի կեսին…

hippy w.s
20.04.2007, 22:03
Հիմա կստուգենք. . .
Ահա ինտեռնետ, ահա ես` ազատ տղա(որը փնտրում է իրա կյանքի կեսին), ու երևի մյուս կողմում էլ նստած ա ազատ ախչիկը(որը փնտրում է իրա կյանքի կեսին),
քեզ մնում ա միայն ինձ պատասխանել ես սպասում եմ . . . :P

StrangeLittleGirl
20.04.2007, 22:07
Հիմա կստուգենք. . .
Ահա ինտեռնետ, ահա ես` ազատ տղա(որը փնտրում է իրա կյանքի կեսին), ու երևի մյուս կողմում էլ նստած ա ազատ ախչիկը(որը փնտրում է իրա կյանքի կեսին),
քեզ մնում ա միայն ինձ պատասխանել ես սպասում եմ . . .
Չկպավ, ես իմ կյանքի 1/3-ին եմ փնտրում: Էդ մեկը հնարավո՞ր ա ինտերնետով :D

hippy w.s
20.04.2007, 22:35
Չկպավ, ես իմ կյանքի 1/3-ին եմ փնտրում: Էդ մեկը հնարավո՞ր ա ինտերնետով :D

Քեզ համար գեղեցկուհի, պատրաստ եմ 3 մասի էլ բաժանվել. . . ինտեռնետով իհարկե:D
( ախր էտ Ուլուաննային էլ ասի որ մեզ chat ա պետք չհավատաց, հիմա ընգած տանջվում ենք)

StrangeLittleGirl
20.04.2007, 22:38
Քեզ համար, պատրաստ եմ 3 մասի էլ բաժանվել. . . ինտեռնետով իհարկե
Օ՜յ, հալվեցի :D բա մնացած 2/3-ն ի՞նչ ես անելու :D

Ուլուանա
20.04.2007, 22:45
Քեզ համար գեղեցկուհի, պատրաստ եմ 3 մասի էլ բաժանվել. . . ինտեռնետով իհարկե:D
( ախր էտ Ուլուաննային էլ ասի որ մեզ chat ա պետք չհավատաց, հիմա ընգած տանջվում ենք)

Օ՜յ, հալվեցի :D բա մնացած 2/3-ն ի՞նչ ես անելու :D
Դիտորդ Վերլուծաբան, առաջարկում եմ հավաքել քո երեք մասերը և Բյուրակնի հետ միասին տեղափոխվել Օֆֆտոպանոց։ :P :D Այնտեղ արդեն ցանկության դեպքում կարող եք նույնիսկ 4 մասի բաժանվել։ ;)

Մի խոսքով՝ ասածս ի՞նչ է. հերիք է օֆֆտոպեք։ :angry

hippy w.s
20.04.2007, 22:51
Օ՜յ, հալվեցի :D բա մնացած 2/3-ն ի՞նչ ես անելու :D

Պետք չի հալվել, հըլը նոր ենք սկսել:D (կատակ)
դու հըլը էտ 1/3-ի հարցերը լուծի, են 2/3-ը թող մնա կարողա քո նման 1/3 ուզող էլի հայտնվի не пропадать же добру:hands

կներեք իմ մոտ 12,6 kbs ա ես չեմ հասցնում, հարգելի Ուլուանա թախանձագին խնդրում եմ . . . թե չե թեմա կբացեմ

Vishapakah
21.04.2007, 19:36
Եթե հնարավոր է՛ ապա ինչու մինչեւ հիմա չեք գտել?:P

hippy w.s
21.04.2007, 21:24
Եթե հնարավոր է՛ ապա ինչու մինչեւ հիմա չեք գտել?:P

Մինչև էս պահը իմ մոտ "հանրավոր չէ" տարբերականա: Ու ես հըլը սպասում եմ:

*K*A*T*U*
22.04.2007, 11:33
Հնարավոր է. սեփական փորձից եմ ասում

Ուլուանա
22.04.2007, 13:38
Մինչև էս պահը իմ մոտ "հանրավոր չէ" տարբերականա: Ու ես հըլը սպասում եմ:
Սպասելով բան դուրս չի գա, գործել է պետք։ :P

ihusik
23.04.2007, 00:30
Գործե՞լ...
Կներես, քեզանից չէի սպասում այսպիսի խորհուրդ:D :D :P

Գուցե հատուկ ռազմավարություն ու մարտավարություն է՞լ կա կյանքի կեսին գտնելու հետ կապված:D
Դե ինչ՝ ուշադիր լսում եմ... :ok
Իմ համար չեմ ասում, ընկերոջս է պետք շտապ:B :D :D
Հա մեկ էլ անպայման նշիր, թե դա իրակա՞ն աշխարհի համար է գործում այդ կյանքի կեսին գտնելու հետ կապված ռազմավարությունն ու մարտավարությունը, թե՞ վիրտուալի - ինքը շատա դա ուզում իմանա էլի:B :P :D :D
--------------------
Հուսով եմ Ուլուանա ջան նաև ստորագրությունդ չեմ անտեսել... ;)

Ուլուանա
23.04.2007, 07:58

:D Ուրեմն այսպես, Գլոբալ Հայացքի գրածից ստացվում էր, որ ինքը մտադիր է, այսպես ասած, նստել թախտին ու սպասել բախտին, այսինքն՝ սպասել, որ ինչ-որ աղջիկ իրենով կհետաքրքրվի ու հետը ծանոթություն հաստատի, դե, ես էլ նկատի ունեի, որ նստած սպասելու փոխարեն ավելի լավ է ինքը փորձի ծանոթություն հաստատել, այդքան բան, կամ էլ գոնե այնպես անի, որ իրենով հետաքրքրվեն (դա էլ է որոշ առումով գործել նշանակում), իսկ թե ինչպես է պետք մարդկանց, հատկապես աղջիկների մեջ սեփական անձի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, արդեն ես չէ, որ պիտի ասեմ։ :P

hippy w.s
23.04.2007, 12:37
գործել է պետք։ :P
Նախ Գ.Հ-ն տուտ պրիչոմ??:
Ես մի անգամ փորձեցի գործել, որոշել էի որ ծաղիկ գործեմ ,դուրս եկավ баба с метлом ոնց որ ասում են:
Դուրսա գալիս, որ էտ անտեր թախտը մեր ձեռքից խլում էք ու դուք էք նստում վրեն, հետո էլ ասում մեզ "դե գործեք, մենք էլ նայենք", լավա վատ չի :D
Բոլորս էլ կարանք ասենք "գործեք", բայց հենց մենք գործում ենք ու գալիսա կոնկրետ քայլերի ժամանակը դուք սկսում էք . . . ստեղ chat չենք բացի:

Ուլուանա
23.04.2007, 19:36
Նախ Գ.Հ-ն տուտ պրիչոմ??:
Կներես, Դիտորդ Վերլուծաբան, ուղղակի դու և Գլոբալ հայացքը անհավատալիորեն նման եք իրար, դրա համար ինձ թվացել էր, թե Գլոբալ Հայացքն է գրառումն արել... :think

Ես մի անգամ փորձեցի գործել, որոշել էի որ ծաղիկ գործեմ ,դուրս եկավ баба с метлом ոնց որ ասում են:
Դուրսա գալիս, որ էտ անտեր թախտը մեր ձեռքից խլում էք ու դուք էք նստում վրեն, հետո էլ ասում մեզ "դե գործեք, մենք էլ նայենք", լավա վատ չի :D
Բոլորս էլ կարանք ասենք "գործեք", բայց հենց մենք գործում ենք ու գալիսա կոնկրետ քայլերի ժամանակը դուք սկսում էք . . . ստեղ chat չենք բացի:
Իմ կարծիքով, իմ վերջին գրառման մեջ ես ամեն ինչ միանգամայն հասկանալի բացատրել էի, ճիշտ այնպես, ինչպես chat-ի առաջարկիդ մասին, այնպես որ բավական է թեման շեղես քո սիրած ուղղությամբ։

hippy w.s
25.04.2007, 18:51
Հատուկ առաջարկ ֆոռումում նոր գրանցված աղջիկների (շեշտում եմ աղջիկների) համար (եղածներից պարզա որ "չէ լավա մեռսի" վիճակնա) ես դեռևս ազատ եմ, և հրավիրում եմ ձեզ մասնակցել իմ էքսպերիմենտին, այսինք ֆոռումային պայմաններում ստուգել վեռնագրի ճշտությունը: Ցանկացողներից պահանջվում է միայն պատասխան
( գունաոր նկար 3x4 չափի) հաղորդագրության տեսքով:
Շնորհակալություն ուշադրության համար . . . (ընձնից հասնում էր ասել, то есть գործել)

Ուլուանա
25.04.2007, 19:07
եղածներից պարզա որ "չէ լավա մեռսի" վիճակնա...
Որ խնդրեմ, մի քիչ ավելի մանրամասն կբացատրե՞ս նշածդ վիճակը։ Էդ ո՞ր վիճակն է... :unsure

hippy w.s
26.04.2007, 08:23
Որ խնդրեմ
Որ խնդրես կբացատրեմ . . . .:D
Ասենք ձեր տունը հյուրա գալիս, որը էտ օրը արդեն կոֆե խմելա, ու դուք իրան ասում էք
"կոֆե դնեմ խմենք??" ինքը պատասխանումա "չէ լավա մեռսի":
Թե ինչ կապ ունի դա սիրո իմ առաջարկների հետ . . .:D ну не знаю :D
Ուղիղ . . .

Ուլուանա
26.04.2007, 08:45

Ես ենթադրում էի, թե ինչ նկատի ունես, ուղղակի ուզում էի համոզվել։
Լավ, իսկ քո մտքով հեչ չի՞ անցնում, որ էն, որ մարդուն սուրճ են առաջարկում, ու ինքը հրաժարվում է, ապա գուցե իսկապես չի ուզում խմել կամ ընդհանրապես սուրճ չի սիրում։ :[ Նույնը նաև ակումբում քեզ հետ ծանոթանալու հետ կապված. եթե քո առաջարկից հետո քեզ ոչ ոք չի գրում, ապա գուցե դու ակումբի աղջիկներին դուր չե՞ս գալիս, գուցե պարզապես ցանկություն չունե՞ն կոնկրետ քեզ ավելի մոտիկից ճանաչելու և հետդ ավելի մտերիմ հարաբերություններ հաստատելու (թե՞ այդ տարբերակը բացառվում է, քանի որ դու վերջն ես...), իսկ, ասենք, մեկ ուրիշի դեպքում կարող է լրիվ այլ վերաբերմունք ու համապատասխան պահվածք դրսևորեն։ Ինչու՞ ես նման պասսիվությունն անպայման կապում աղջիկների բարդույթավորվածության հետ։ Ինչու» քո ոչ մի կերպ չես կարողանում ընդունել, որ պասսիվությունը ոչ միայն բարդույթավորվածության հետևանք կարող է լինել, այլև ուղղակի ցանկության բացակայության։ Իսկ ցանկության բացակայության պատճառն էլ արդեն փորձիր քո մեջ գտնել, պետք չէ բոլոր սխալների պատճառն ուրիշների մեջ փնտրել...

Root
26.04.2007, 09:06
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Գուցե զավեշտական հնչի, բայց ճանաչում եմ մի արտասահմանցու, որ ֆաքսով է գտել իր կյանքի կեսին... իսկ իմ նախկին համակուրսեցիներից մեկը .....անորակ քսերոքսով:

Dr. M
12.06.2007, 00:55
Իսկ ո՞նց կարելի է չհավատալ նրան, ինչը մոտ ապագայում կդարնա կյանքիտ կեսին գտնելու գրեթե միակ տարբերակը :D

:hands Շատ հավանական փաստ Է!!!!!

Մասսագետ
12.06.2007, 01:16
փորձե՞լ եք google-ով search տաք: ասենք հավաքեք "half of life" տեսեք ինչ ա բերում:

Ungrateful
12.06.2007, 01:49
Լավ էէէ տենց բաներին չեմ հավատում... :lol

Dr. M
12.06.2007, 01:56
Լավ էէէ տենց բաներին չեմ հավատում... :lol

:D Հետո էլ կգրես
հույս հավատ ԿԱՅՖԱՎԱՏ :hands

Miko
12.07.2007, 14:06
Իմ կարծիքով հնարավորա: Շատ դեպքեր գիտեմ որ ինտեռնետով են գտել իրանց կեսին: պռոցեսը սենցա լինում: Պատահական հանդիպում են ինտերնեում ու սկսում են շբվել: Հետո իրար փոխանցում են MSN կամ ICQ հասցեները: Իրար հետ ենքան են խոսում որ չեն պատկերացնում իրանց որը առանց ետ աձնի հետ խոսալու: Տենց խոսում են հետո ցանկությունա առաջանում տեսնել նկարով: Տեսնում են դուրերը գալիս է ու որոշում են հանդիպել: Հանդիպում են, ավելի մոտիկից են ճանաչում իրար ու սիրահարվում են: Ու հետո ել ամուսնանում են: ;) Բա :hands :B

arman1993
12.07.2007, 15:47
Իմ ծանոթներից մեկը ինտերնետովա ցանոթացել ււ հետո ամուսնացելա

Kita
12.07.2007, 16:44
Ամեն ինչ էլ հնարավոր է, միայն ցանկություն լինի: Եթե ասենք հնարավոր չէ, ուրեմն նույն հաջողությամբ պետք է բացառենք, որ մենք կարող ենք սիրել մարդու ներքինը նույնպես, իսկ ներքինի մասինի ամեն երկրորդի բերանից լսում ենք…
Առավել ևս եթե ոչ մի բանի հետևից չընկնենք ու մենք էլ նստած չմտածենք հնարվոր է, թե ոչ: Հաստատ էտ մտածելու ընթացքում հազար բան կսկսենք կասկածել. պետք է ուղղակի շփվել՝ առանց առաջ ընկնելու, և վերջում ամենը կիմանաք…;)
Մի խոսքով մարդը մարդ է մնում… Ոնց ռեալում կարող է սխալվել, այնպես էլ վիրտուալում... Էլի ամեն ինչ հնարավոր է;)

asho
12.07.2007, 18:29
Ես ի սկզբանե չեմ հավատացել ինտերնետային ծանոթությունների լրջությանը, բայց երբ լսեցի, որ մեր բարեկամը ամուսնացել է ինտերնետային ծանոթությամբ, սկսեցի հավատալ: Ինչու բացառել այն տարբերակը, որ քո կեսը քեզ է սպասում ինտերնետում: Հիմա իմ բարեկամը շատ ուրախ է իր ամուսնու հետ և Աստված տա շատերը այս եղանակով ամուսնանան ու երջանիկ լինեն:

adrenalin
22.07.2007, 14:16
հնարավոր է, բայց վտանգավոր է...
լավ կլինի բակ իջնես, կամ քեզ կգտնեն, կամ դու կգտնես...

Universe
23.07.2007, 02:50
Իսկ ով է հավատում որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞
Նեա, ինչ-որ անբնական երեւույթի եմ նմանեցնում վիրտուալ ծանոթությունը…
Ո՞ւր մնաց ամուսնությունը....
Տեսնես հնարավոր է վաղը-մյուս-օր ինտերնետով երեխա ունենալ... :lol

փորձե՞լ եք google-ով search տաք: ասենք հավաքեք "half of life" տեսեք ինչ ա բերում:
Կարծում եմ սա նկատի ունեիք՝
half of life-ի 1 - 10 արդյունքները մոտ 455.000.000-ից: (0,18 վայրկյան

Second Chance
24.07.2007, 14:06
Այո, այս կյանքում ամեն ինչ հանարավոր ա, կինի հեշտ թե դժվար, բարդ լինի թե պարզ, բայց հաստատ հնարավոր ա, նամանավանդ որ այս դեպքում գոնե սկզբնական շրջանում հնարավորություն ես ունենում ծանոթանալ մարդու ներքին էությանը, եթե մարդն իհարկե դա է կարևորում, չե որ մարդիկ տարբեր են լինում;) Ուրեմն մոտեցման ձևերն էլ տարբեր են:

Grieg
24.07.2007, 14:39
հնարավոր է ,և իմ կարծիքով վիրտւալ կապը ավելի հեշտացնում է ճիշտ զուգընկեր գտնելու ընթացքը

Ungrateful
24.07.2007, 14:52
Որոշ չափով հավատումեմ.. բայց չեմ վստահում, ավելի նախնրումեմ ծանոթանալու սովորական ձևը :D

Dina
24.07.2007, 16:18
Կյանքում ամեն ինչ պատահում է.Ինչո՞ւ ոչ. Սակայն կարծում եմ որ երբեք չես կարող ասել թե ՆԱ քանի հոգու հետ է նույն ձևով հանդիպել

Դա էական չէ թե ՆԱ քանի հոգու հետ է այդպես հանդիպել, կարևորը, թե ինչպես է իրեն դրսևորել հանդիպումների ժամանակ:ok Մի գուցե հանդիպումներ եղել են հետաքրքրությունից դրդված, սակայն հանդիպումներ իրական կյանքում էլ բոլորը ունենում են, և դրանց քանակից մարդու վարքի մասին դեռ ոչինչ չես կարող ասել…;)
Իսկ ինետով կյանքի ընկեր հնարավոր է գտնել, ու ավելի հեշտ քան իրական կյանքում, բայց շատ աղջիկներ էլ կան ,որ խուսափում են ինետով սկսվող հարաբերությունները ավելի լուրջ մակարդակի վրա տեղափոխել…
Մի խոսքով մի կողմից հեշտ է, մի կողմից էլ դժվար, կախված է մարդու բնավորությունից և սկզբմունքներից:oy
Բայց հիասթափության աղբյուր էլ կարող է լինել, օրինակ, երբ ինետով սիրահարվում ես տղայի կամ աղջկա, ավելի ճիշտ նրա ներքինին, ու անհամբեր սպասում ես հանդիպմանը… և, … հանդիպելուց քեզ ընդհանրապես դուր չի գալիս նրա արտաքինը :(

kaprizka-15
25.07.2007, 16:42
de vor eskan mard asum a hnaravor a uremn hnaravor a
es mekin het canotacel ei bajc shat em poshmanum .... shat rabizot er :hands

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Ariadna
25.07.2007, 18:53
Ես ճիշտն ասած միշտ զարմանում եմ, երբ մարդիկ էս հարցն են տալիս։ Ինչ է նշանակում "հնարավո՞ր է արդյոք ինտերնետով ծանոթանալ կամ նույնիսկ ամուսնանալ"։ Ժողովուրդ ջան, ինտերնետով ամուսնանալ չի նշանակում, որ ամեն ինչ մինչև վերջ վիրտուալ է լինելու։ Ինտերնետով ծանոթանում ես, շփվում, բայց հո չես խոստանում որ կամուսնանաս, որ հետո էլ ասես վայ, ես ինչ փորձանքի մեջ ընկա:)))

Lapterik
25.07.2007, 19:51
Ինչպես օղորմածիկ մաթեմիս դասատուն կասեր, ձևեր շատ կան: Կարողա մարդիկ ծանոթանում են ինտերնետով, ապրեն իրանք, բայց բանից պարզվում ա ասենք վերևի համալսարաններիցա (լավ դեպք:D): Մարդիկ հանդիպում են ռեալում, շարունակում են շփումը ռեալում, մի օր նույնիսկ մոռանում են, թե ոնց են ծանոթացել: Բայց այ էն չեմ ընդունում, որ դնեն ստեղից Մոզամբիկ մեկի հետ շփվեն, հետո էլ աղջիկը վեր կենա գնա ու ամուսնանա, է հետո, տենց հո չի:o: ձև կա բան կա, խոսք ուզել կա :D:D:

MariKa
28.07.2007, 12:21
Իհարկե հնարավոր է, բայց հազարից մեկ, ես ինքս ականատես եմ եղել նման դեպքի, իմ ընկերուհին հիմա ապրում է Սանկտ-Պետերբուրգում, մի շատ լավ Հայ տղայի հետ, որի հետ նա ծանոթացել է նմանատիպ ֆոռումներից մեկում և եթկու մեծ հարսանիք արեցին ու հիմա երկու երեխա ունեն:)

SH/-\RK
02.08.2007, 18:10
Ինտերնետով՝ ֆորումներ, չատ, Էլ.–Փոստ և այլն կարելի՛ է գտնել սիրելի մարդու, և այս ձևը հանդիսանում է ամենահաճելին, որովհետև մարդիկ կան որոնց համար շատ դժվար է արտահայտվել դեմ առ դեմ մի մարդու, որը իրենց դուր է գալիս, բայց այս տարբերակում մարդը մրցադաշտ է դուրս գալիս այնպիսին ինչպիսին ինքը կա և այստեղ հավանականությունը քիչ է, որ կարող այդ մարդը այնպիսին չլինել, ինչպիսին ներկայացել է ձեզ, իսկ եթե մի քիչ ել կա հավանականություն, ապա տուժողը միմիայն նա կլինի, ով սխալ է ներկայացել, որովհետև այստեղ կեղծիքը բացահայտվում է հենց այն պահին, երբ դու առաջին անգամ հանդիպում ես նրան,
ԱՅՍՊԻՍՈՎ, ես գտնում եմ որ Ինտերնետով ծանոթությունը ճիշտ է և ոչ մի վատ բան չի պարունակում իր մեջ . . . :)

murmushka
02.08.2007, 18:34
հետաքրքիր է, բայց երբեք չես լսի ամուսնանալ փողոցով ,կամ ամուսնանալ տնով արտահայտությունը, չնայած նման դեպքերում, կարծես թե, սովորական է դիտվում ծանոթությունը, որը հետագայում վերածվում է սիրո
տարբերություն չկա, թե մարդիկ որտեղ են հանդիպել, եթե իհարկե հասուն գիտակից մարդիկ են և ինտերնետը ինքնահաստատման միջոց չէ:
Սակայն , իմ կարծիքով, չի էլ կարելի դիտել ինտերնետը, որպես յուրօրինակ ծանոթության բյուրոյի
իսկ հարցմանը կարելի է պատասխանել այսպես.
այս կյանքում ամեն ինչ հնարավոր է

Tumbler
16.09.2007, 18:12
Ժող ուզում եմ շատ լուրջ վերաբերվեք այս թեմային, որովհետեվ շատ կարեվորա ու ակտուալ իմ կարծիքով. Առավել ևս որ ես տվյալ պահին դրա հետ եմ առանչվում և հնարավոր է որ ձեր գրառումները ինձ և ուրիշներին օգնեն.:love
Հարցը ահա ինչում է կայանում. Ինչպես եք դուք վերաբերվում ինետ ծանոթություններին. Ինչեք կարծում հնարավոր է արդյոք սիրահարվել մի մարդու որի հետ իրական կյանքում չես հանդիպել. Միգուցէ ձեզնից որոշ մարդկանց հետ եղել է այդպիսի իրավիճակ. Օգնեք:oy:love

ivy
18.09.2007, 06:24

Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք ինտերնետի միջոցով են գտել իրենց ապագա կանանց, ամուսիններին: ԲԱՅՑ... թե դրանից առաջ հենց այդ նույն ինտերնետի միջոցով քանի հոգու հետ են ծանոթացել, «սիրահարվել», հանդիպել ու հիասթափվել, միայն իրենց է հայտնի...

Մինչև իրականում չհանդիպես, դԺվար թե զգացմունքերդ կարող ես իրական համարել. հնարավոր է սիրահարվել ես ինքդ քո ստեղծած կամ հենց նրա կողմից ջանասիրաբար ստեղծած, բայց իրականությանը չհամապատասխանող կերպարի:

Ու խոսքը միայն սիրահարվելու և սիրելու մեջ չէ: Պիտի համոզվես, որ կարող ես երջանիկ լինել այդ մարդու հետ. չեմ ուզում խեղաթյուրել որևէ մեկի ռոմանտիկ պատկերացումները ամուսնության վերաբերյալ, բայց իրականությունն այն է, որ միայն սիրահարվածությունը բավական չէ երջանիկ ամուսնության համար:

Ինչպե՞ս տեսնես այդ մարդուն այլ մարդկանց միջավայրում, եթե միայն ինտերնետով ես շփվում, ո՞նց իմանաս, թե ինչպիսին է ինքը ուրիշների հետ հարաբերություներում, ինչպես է վարվում այս կամ այն իրավիճակում (հարցնելը ու երկար-բարակ մտածված սիրուն չաթ-ային պատասխան ստանալը քիչ է), կարո՞ղ ես նրա հետ ապահով լինել տհաճ / վտանգավոր իրավիճակներում, ունի՞ արդյոք վատ սովորություններ, ի՞նչ ինտոնացիայով է խոսում իր փոքր քրոջ / ավագ եղբոր / մոր հետ, ինչպե՞ս է քայլում փողոցում, ի՞նչ հայացքով է նայում մուրացկաններին / անտուն կենդանիներին / կարճփեշ աղջիկներին / հայհոյող տղամարդկանց, ինչպե՞ս է իրեն պահում, երբ խիստ զայրացած է, ինչպե՞ս է վարվում, երբ տեսնում է, որ փորձում են հիմարեցնել ու խաբել իրեն, ինչպիսի՞ մարդիկ են նրա ընկերները, ինչպե՞ս է վերաբերվում քո ընկերներին, ինչպիսի՞ն է պատասխանատու պահերին, գուցե խուսափո՞ւմ է պատասխանատվությունից, ի՞նչ արտահայտություններ է անում այս կամ այն ֆիլմը դիտելիս, որևէ գաղափար ո՞ւնի գրականությունից / արվեստից / ցանկացած այլ ոլորտից, որով դու այնքան հետաքրքրվում ես (եթե հարցնես օնլայն, հենց այդ պահին էլ կնայի գուգլ-ում ու հոյակապ պատասխան կտա), ի՞նչ հայացքով է քեզ նայում, երբ դու խոսում ես քեզ համար շատ կարևոր ու թանկագին բաների մասին, ինչպե՞ս է վարվում, երբ դու լաց ես լինում... այն էլ իր պատճառով. սրանք բոլորը այնքան էլ մանրուքներ չեն, որքան կարող է թվալ, երբ սիրահարված աչքերով նայում ես փայլող մոնիտորին ու չափված-ձևած նախադասությունների միջից աստված գիտի՝ ինչ հեքիաթային կերպար ես տեսնում:

Էլ չեմ ասում ֆոտոշոփով սիրունացրած կամ առնվազն տասնյակ նկարների միջից ընտրած ամանա-ամենահաջող լուսանկարի մասին: Կասե՞ք արտաքինը կարևոր չի. մի քիչ կվարանեմ հավատալուց առաջ... Բոլորն էլ գոնե այս կամ այն չափով ուշադրություն են դարձնում դրան, հատկապես եթե խոսում ենք կին/ամուսին կամ, ինչպես դուք եք ասում, «կյանքի կեսին» գտնելու մասին:

Ինչքան հետաքրքիր, հմայիչ ու միայնակ աղջիկներ/տղաներ կան, որոնք անցնում են ձեր կողքով ամեն օր: Գուցե ա՞րժի դուրս գալ ինտերնետից ու համարձակություն ունենալ ծանոթանալ իրականո՞ւմ:

Մականուն
18.09.2007, 08:41
"Կյանքի կեսին" հնարավոր է գտնել ինտերնետով, հեռախոսով, ուղղակի փոստային նամակագրությամբ, բարեգործական հիմնադրամի գումարներ հավաքելիս, բոուլինգի ամենամյա մրցաշարի մասնակցությամբ, "Մկներն ընդդեմ կատուների էքսպանսիայի" խորագրով միտինգների մասնակցությամբ... Ասածս այն է, որ հարցն ամենևին էլ տեղին չէ: "Կյանքի կեսին" չեն հանդիպում, հանդիպում են մարդկանց, որոնցից շատերը դառնում են հավակնորդ դառնալու այն անձը, ում հետ դւ պատրաստ ես կապել կյանքդ:

ivy
18.09.2007, 12:05

Երբ ինտերնետային ծանոթությունը շատ արագ վերափոխվում է իրական հանդիպման, երբ դեռ սիրահարվածության մասին խոսք անգամ գնալ չի կարող, ապա քիչ թե շատ կընդունեմ ասածներդ. ծանոթանալ կարելի է որտեղ ուզես, հետո տեսնել, թե ինչ կստացվի այդ ծանոթությունից: Թեև նորից համարում եմ, որ ինտերնետը զուգընկեր գտնելու լավագույն միջոցը չի, որովհետև ինչքան էլ կարճ տևած լինի ինտերնետային շփումը, միևնույն է դու արդեն որոշ պատկերացումներ ես կազմում այդ մարդու մասին, ու եթե որոշում ես հանդիպել, նշանակում է ինքդ քո պատկերացրածը հավանում ես, իսկ հանդիպելիս շատ հաճախ տեսնում ես, որ բացարձակ այնպիսին չի, ինչպիսին պատկերացնում էիր: Իսկ ռեալում ծանոթանալու դեպքում գոնե հաստատ համոզված կարող ես լինել, որ ինչ-որ մի ԻՐԱԿԱՆ հատկանիշով նա քեզ դուր է գալիս, այլապես ինչու էիր ուզում ծանոթանալ: Առաջին իսկ պահից տեսնում ես աչքերի արտահայտությունը, ժպիտը, քայլվածքը, լսում ես ձայնը... Ու հանդիպման հրավիրելիս գոնե գիտես ում հետ ես հանդիպում: Կա՞ տարբերություն, թե՞ ոչ:

Նախորդ հաղորդագրության մեջ ես խոսում էի այն դեպքերի մասին, երբ մարդիկ ինտերնետային սիրավեպեր են ունենում, ամիսներով սեր են խաղում՝ առանց երբևէ իրար տեսնելու, որոշում են, որ գտել են այն միակին առանց ռեալ հանդիպման, ասենք երբ տարբեր երկրներում են, թեև լինում է նաև նույն երկրում... Ուժեղ կապվում են միմյանց ինտերնետային կերպարներին ու համոզվածությամբ կոչում են դա «սեր»՝ առանց մտածելու անգամ, որ բացարձակ չեն ճանաչում միմյանց:

Հասկանում եմ՝ մարդիկ ինչու են այդպես ձգտում ինտերնետային ծանոթությունների, նախ և առաջ որովհետև հեշտ է: 18 տարեկան քանի՞ երիտասարդ քաջություն կհավաքի մոտենալ իրեն դուր եկած աղջկան ու ասել «Բարև, ես Պողոսն եմ»: Բայց ի՞նչ մի մեծ քաջություն է պետք մտնել չատ ու մի րոպեում հարյուր պատուհան բացելով՝ գրել «Բարև, ես Պողոսն եմ»: Ոնց էլ լինի հարյուրից մեկը կպատասխանի ու արդեն հաջորդ ինտերնետային հանդիպման ժամանակ իրար «սիրահարված» կլինեն: Կամ վերցնենք այն դեպքերը, երբ մարդիկ ճանաչում են իրար, բայց չեն համարձակվում անել առաջին քայլը, ցույց տալ հատուկ ուշադրության նշաններ: Ինտերնետում այդ խնդիրը չկա, ամենաանհամարձակ տղան անգամ չատվելուց 10 րոպե հետո, եթե ոչ ավելի շուտ հանգիստ կգրի «Հանդիպե՞նք»:

Հեշտ ձև են գտել մարդիկ, բայց հեշտը ոչ միշտ է լավագույնը...

Մականուն
18.09.2007, 13:30
Երբ ինտերնետային ծանոթությունը շատ արագ վերափոխվում է իրական հանդիպման, երբ դեռ սիրահարվածության մասին խոսք անգամ գնալ չի կարող, ապա քիչ թե շատ կընդունեմ ասածներդ. ծանոթանալ կարելի է որտեղ ուզես, հետո տեսնել, թե ինչ կստացվի այդ ծանոթությունից: Թեև նորից համարում եմ, որ ինտերնետը զուգընկեր գտնելու լավագույն միջոցը չի, որովհետև ինչքան էլ կարճ տևած լինի ինտերնետային շփումը, միևնույն է դու արդեն որոշ պատկերացումներ ես կազմում այդ մարդու մասին, ու եթե որոշում ես հանդիպել, նշանակում է ինքդ քո պատկերացրածը հավանում ես, իսկ հանդիպելիս շատ հաճախ տեսնում ես, որ բացարձակ այնպիսին չի, ինչպիսին պատկերացնում էիր:

Խոսքը որքան ես հասկացա գնում է ինտերնետով կյանքի կեսին գտնելու մասին, իսկ ինչպես ես արդեն գրել եմ գտնում եմ, որ հարցը սխալ է ձևակերպված. կյանքի կեսին ոչ մի միջոցով էլ չեն գտնում այլ ընտրություն են կատարում հնարավոր հավակնորդների շրջանակում: Եթե մարդը ինտերնետում զբաղված է կյանքի կեսին փնտրելով, ապա դա միայն հավաստում է իմ ասածի ճշմարտացիությունը`նա փնտրում է, նշանակում է ստեղծում է հավակնորդների ցանկ, որոնցից և պատրաստվում է ընտրել իր կյանքի կեսին (իրական ծանոթների շրջանում հարմար տարբերակ չունենալու կամ մեկ այլ պատճառով մարդը ստեղծում կամ ընդլայնում է իր ծանոթների շրջանակը`նախնական կոպիտ ֆիլտրացիայի ենթարկելով ցանկը, այսինքն թողնելով հակառակ սեռի, համապատասխան տարիքի և էլի մի շարք պարամետրերի համապատասխանող անձանց` որոնցից մեկին ընտրելու նպատակ ունենալով ): Հետևաբար մարդը ընտրություն է կատարում հավակնորդների ցուցակից, որը կարող է լրացվել ցանկացած ճանապարհով: Ուրիշ հարց է, թե որքանով է էֆեկտիվ ինտերնետի միջոցով ծանոթություն հաստատելը:
Իդեպ, միգուցե ծանոթանա՞նք;)

Հ.Գ. Վերջինը կես կատակ էր…

Selene
18.09.2007, 14:03
Հետաքրքիր է, բայց երբեք չես լսի ամուսնանալ փողոցով ,կամ ամուսնանալ տնով արտահայտությունը, չնայած նման դեպքերում, կարծես թե, սովորական է դիտվում ծանոթությունը, որը հետագայում վերածվում է սիրո
տարբերություն չկա, թե մարդիկ որտեղ են հանդիպել, եթե իհարկե հասուն գիտակից մարդիկ են և ինտերնետը ինքնահաստատման միջոց չէ:
Սակայն , իմ կարծիքով, չի էլ կարելի դիտել ինտերնետը, որպես յուրօրինակ ծանոթության բյուրոյի
իսկ հարցմանը կարելի է պատասխանել այսպես.
այս կյանքում ամեն ինչ հնարավոր է
Ես կիսում եմ murmushka-ի տեսակետն այս հարցում, հատկապես, երբ իրոք խոսքը վերաբերում է հասուն ու գիտակից մարդկանց, ոչ թե թռի-վռի դեռահասներին:ok

Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք ինտերնետի միջոցով են գտել իրենց ապագա կանանց, ամուսիններին: ԲԱՅՑ... թե դրանից առաջ հենց այդ նույն ինտերնետի միջոցով քանի հոգու հետ են ծանոթացել, «սիրահարվել», հանդիպել ու հիասթափվել, միայն իրենց է հայտնի...
Իսկ գուցե նման հիասթափությունը շատ ավելի հեշտ է անցնում, քան իրական կյանքում չստացված սիրո պարգևած դառն ու տխուր ապրումները:ok, Սա պարզապես ենթադրում եմ:8, որովհետև ինտերնետի հետ բնավ շփում չունցող մարդն էլ բազմիցս իրական կյանքում հիասթափություններ է ունենում` մինչ կյանքի մյուս կեսին հանդիպելն ու երջանիկ լինելը;)

Մինչև իրականում չհանդիպես, դԺվար թե զգացմունքերդ կարող ես իրական համարել. հնարավոր է սիրահարվել ես ինքդ քո ստեղծած կամ հենց նրա կողմից ջանասիրաբար ստեղծած, բայց իրականությանը չհամապատասխանող կերպարի:
Համաձայն եմ, ու հատկապես նրանց համար է ճիշտ, ում համար արտաքինը առաջնային շարքերում է, եթե ոչ ամենաառաջինը; Պարզապես միշտ չէ, որ կարող ես վստահաբար ասել` դիմացինիդ կերպարը ստեղծված է թե ավելի իրական, քան իրականը;)

Ինչպե՞ս տեսնես այդ մարդուն այլ մարդկանց միջավայրում, եթե միայն ինտերնետով ես շփվում, ո՞նց իմանաս, թե ինչպիսին է ինքը ուրիշների հետ հարաբերություներում, ինչպես է վարվում այս կամ այն իրավիճակում (հարցնելը ու երկար-բարակ մտածված սիրուն չաթ-ային պատասխան ստանալը քիչ է), կարո՞ղ ես նրա հետ ապահով լինել տհաճ / վտանգավոր իրավիճակներում, ունի՞ արդյոք վատ սովորություններ, ի՞նչ ինտոնացիայով է խոսում իր փոքր քրոջ / ավագ եղբոր / մոր հետ, ինչպե՞ս է քայլում փողոցում, ի՞նչ հայացքով է նայում մուրացկաններին / անտուն կենդանիներին / կարճփեշ աղջիկներին / հայհոյող տղամարդկանց, ինչպե՞ս է իրեն պահում, երբ խիստ զայրացած է, ինչպե՞ս է վարվում, երբ տեսնում է, որ փորձում են հիմարեցնել ու խաբել իրեն, ինչպիսի՞ մարդիկ են նրա ընկերները, ինչպե՞ս է վերաբերվում քո ընկերներին, ինչպիսի՞ն է պատասխանատու պահերին, գուցե խուսափո՞ւմ է պատասխանատվությունից, ի՞նչ արտահայտություններ է անում այս կամ այն ֆիլմը դիտելիս, որևէ գաղափար ո՞ւնի գրականությունից / արվեստից / ցանկացած այլ ոլորտից, որով դու այնքան հետաքրքրվում ես (եթե հարցնես օնլայն, հենց այդ պահին էլ կնայի գուգլ-ում ու հոյակապ պատասխան կտա), ի՞նչ հայացքով է քեզ նայում, երբ դու խոսում ես քեզ համար շատ կարևոր ու թանկագին բաների մասին, ինչպե՞ս է վարվում, երբ դու լաց ես լինում... այն էլ իր պատճառով. սրանք բոլորը այնքան էլ մանրուքներ չեն, որքան կարող է թվալ, երբ սիրահարված աչքերով նայում ես փայլող մոնիտորին ու չափված-ձևած նախադասությունների միջից աստված գիտի՝ ինչ հեքիաթային կերպար ես տեսնում:
Այ այստեղ թույլ տուր չհամաձայնել;) Գիտես, եթե դիմացինդ որոշել է նվաճել քո սիրտն ու դրա համար ամեն ինչի պատրաստ է, ապա ինչ է, նա չի կարող մի որոշ ժամանակ գոնե, մասմաբ իմանալով քեզ, քո սկզբունքներն ու վերաբերմունքը, քո ուշադրությունն իր ամեն մի քայլին, <աշխատել> իր վրա, իր վարքի, պահելաձևի, ու , հավատա, որքան էլ որ իր համար դա ծանր ու դժվար լինի, նա կգնա այն քայլին, որ քեզ հիացնելու համար շատ բարեահճ վերաբերվի իր փոքրիկ քույր եղբայրներին, կամ էլ, ցուցադրական մամա ջան և մի քանի համբույր, այնինչ իրականում նվազագույն հարգանքն էլ իր մոտ գուցե բացակայի ծնող-սրբության նկատմամբ:ok
Իսկ եթե դու էլ իրականում որոշ զգացմունքներ ունես, կա սիրահարվածություն, տարվածություն կամ հրապուրանք, ապա շատ բաներ աչքիդ չեն երևա, այսինքն դրանք մանրուքներ են, որոնք այդպես էլ մանրուք էլ կմնան, անկախ նրանից քո սիրահարված աչքերը անշունչ մոնիտորին են նայում թե շնչավոր էակի:ok

Այսքանից հետո թերևս տպավորություն ստեղծվի, որ ես երկու ձեռքով կողմ եմ ինտերներտային ծանոթություներին կամ համարում եմ դա միակ ու լավագույն տարեբրակը սիրո և ամուսնության, բայց` ոչ:ok Ուղղակի երբ ժամանակին մարդիկ ծանոթանում էին սկզբում փողոցում, ընկերախմբում, հետո՝ հեռախոսով` պատահաբար <գիծ> ընկնելով, կարծում եմ, որ «վա՛յ, հեռախոսո՞վ,կամ փողոցո՞ւմ այ քեզ բան:o, ինչի, տենց բան կլինի, բա մի հատ չիմանաս, թե ումոնցից են, ովքեր են ազգն ու տակը, բարեկամները, ի՞նչ են իրենցից ներկայացնում» արտահայտությունները(գուցե օրինակս շատ է հնացած , խիստ ավադական է, բայց այդպիսի բան եղել են, դեռ կան:ok) անխուսափելի են եղել հաստատ, հետո ժամանակին այս ամենը համարվել է նորմալ, դե մի որոշ ժամանակ էլ նույնը կլինի վերաբերմունքն ինտերնետային ծանոթությունների նկատմամբ:ok Նման ծանոթություններն ընդունում եմ նորմալ, ոչ քննադատում եմ, ոչ էլ գովաբանում;):)
Ուղղակի պետք չէ ինտերնետը դարձնել ամենահարմար միջոցը ծանոթանալու և կյանքի ընկեր գտնելու՝ ամբողջ ժամանակն անտեղի միայն դրա վրա վատնելով, այլ կարելի է ավելի լայն բացել աչքերն ու շուրջն ուշադիր դիտել;)
Բայց մի խոսք էլ կա, որ շատ ճիշտ է ասված. «երբեք մի՛ ասա՝ երբեք»:)

ihusik
18.09.2007, 16:00
Ամեն ինչ հնարավոր է...

Սամվել
18.09.2007, 19:17
Անիմաստ թեմա է պարզ է որ ամեն բան էլ հնարավոր է :ok
ՄԱրդիկ ոնց են գտնում իրանց կյանքի կեսին ծանոթանալով, շփվելով…
Ինտերնետով է թե զուգարանի հերթում է դա արդեն երկրորդական բան է :D
Բայց դե պետք չի ամեն դեպքում սիրահարվել մարդու վիրտուալ կերարին քանի որ դա իրականում կարող է լրիվ այլ մարդ դուրս գալ ;)

Հ.Գ. այս թեմայի պատասխանը վերջերս տրվեց ակումբի/ինտերնետի/ միջոցով միմյանց գտած 2 սրտերի միացման ձևով :love

Tumbler
18.09.2007, 21:58
Իհարկե հնարավոր է… Հնարավոր չլինել հիմա սենց վիճակում չէի լինի:( :love
Բայց չեմ ասի ովա:oy

Մանոն
19.09.2007, 17:26
Ես այսպես կասեի. ինտերնետը գուցե վիրտուալ միջավայր է ստեղծում մարդու ներքնաշխարհը ավելի խորապես ճանաչելու համար, ու դա հարկավ անհրաժեշտ պայման է, բայց այնուամենայնիվ այն բավարար չէ մարդուն սիրելու համար: Պատահում է մարդիկ տարիներով ապրում են իրար հետ, կողք-կողքի, ու դա բավական չի լինում իրար կարգին ճանաչելու, երբեմն էլ ողջ կյանք է պահանջվում հասկանալու, թե ինչքան տարբեր են իրարից: Մնաց թե վիրտուալ շփումով վստահանան, թե գտել են կյանքի կեսին ու թե՝սիրում են: Ինտերնետը կարող է նախադրյալ ստեղծել համակրելու որևէ մեկին, և այդ համակրանքը գուցե զարգանա այլ դաշտում՝ իրական կյանքում՝վերաճելով իսկական սիրո...Բայց անպայման՝ իրական շփման արդյունքում: Իսկ միայն ինտերնետով սիրել... գտնել կյանքի կեսին...չէ, չափազանց վիրտուալ է հնչում:P

dvgray
20.09.2007, 16:49
Փաստորեն հանրավոր է ոչ միայն գտնել... այլև կորցնել այդ կյանքի կեսին:
:)

http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2007/09/38E89794-335F-48DE-A792-D73FEC36C40B.ASP

Պետք է զգույշ լինել :):D:

Մականուն
25.09.2007, 12:00
Փաստորեն հանրավոր է ոչ միայն գտնել... այլև կորցնել այդ կյանքի կեսին:
:)

Երբեմն այդպես էլ է պատահում, ինչը նույնպես բավականին տրամաբանական է: Չեմ զլանում կրկնել ասածս` ինտերնետը այս դեպքում ընդամենը ծանոթության միջոց է, ինչը իրականում այդքան էլ կարևոր չէ: Կարևորը անձնական փոխհարաբերություններն են, որ ծանոթության միջոցից (պատճառից) անկախ են զարգանում:

Azat(utjun)
28.09.2007, 21:03
սիրելի ակումբի անդամներ, կարող եմ հաստատ ասել որ հնարավոր է ինտերնետով գտնել կյանքի կեսին, ես ինքս ամուսնացել եմ 8 ամիս առաջ շատ -շատ երջանիկ եմ և օրեցօր ավելի ու ավելի շատ եմ սիրում իմ կեսին: Եվ ինչ էք կարծում - մենք ծանոթացել ենք ինտերնետով: :love

Ուլուանա
28.09.2007, 22:46
Ճիշտ է, ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք ծանոթացել ու ամուսնացել են այդ եղանակով։ ;)
Եթե անհաջող փորձերի դեպքեր էլ են հայտնի, դա ամենևին էլ չի նշանակում, թե հաջողվածներ չկան։
Եվ ընդհանրապես այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է։ :)
Այս գրառումն անելիս դեռ ռեալում չէի հանդիպել ներկայիս ամուսնուս, դրա համար էլ այն ժամանակ խուսափել էի սեփական փորձս օրինակ բերելուց... :oy Բայց հիմա, երբ 1,5 տարվա վիրտուալ սիրավեպից հետո արդեն ոչ միայն հանդիպել, այլև ամուսնացել ենք, կարող եմ արդեն սեփական փորձն օրինակ բերելով՝ ավելի համոզված ասել, որ հնարավոր է: Միայն թե դրա համար անհրաժեշտություն է միմյանց հետ մինչև վերջ անկեղծ ու ազնիվ լինելը՝ թյուրիմացությունների ու հետագա հիասթափությունների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Երբ երկու կողմերն էլ ամեն ինչ անում են իրենց իրական բնույթը դիմացինին ցույց տալու և ոչ թե ավելի լավը երևալու համար, միանգամայն հնարավոր է դառնում միմյանց ճանաչելը մինչև անգամ այնպես, ինչպես ռեալում կլիներ: Դրա համար, իհարկե, նաև ժամանակ է պետք: Ընդհանրապես ես էլ եմ համարում, որ ծանոթության վիրտուալ մասը որքան կարճատև լինի, այնքան ավելի լավ, այսինքն՝ ռեալ հանդիպումը հարկավոր է հնարավորինս շուտ կազմակերպել, քանի որ ինչքան երկար ես շփվում, այնքան ավելի շատ ես կապվում տվյալ անձի հետ, և հետագայում հիասթափվելու ու բաժանվելու դեպքում, բնականաբար, ավելի ծանր կլինի: Բայց, ցավոք, շատ դեպքերում հանգամանքների բերումով ռեալում շուտ հանդիպել պարզապես հնարավոր չի լինում, և վիրտուալը ձգվում է երկար ժամանակ, ինչպես որ իմ դեպքում էր... Բայց, մյուս կողմից, այդ ժամանակն էլ իր հերթին կարծես փորձության է ենթարկում տվյալ հարաբերությունները. շատերը երկար սպասելուց կարող են հոգնել, ձանձրանալ, հուսահատվել, հիասթափվել, վերջապես սիրահարվել ավելի «ռեալ» մեկին:

Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք ինտերնետի միջոցով են գտել իրենց ապագա կանանց, ամուսիններին: ԲԱՅՑ... թե դրանից առաջ հենց այդ նույն ինտերնետի միջոցով քանի հոգու հետ են ծանոթացել, «սիրահարվել», հանդիպել ու հիասթափվել, միայն իրենց է հայտնի...

Մինչև իրականում չհանդիպես, դԺվար թե զգացմունքերդ կարող ես իրական համարել. հնարավոր է սիրահարվել ես ինքդ քո ստեղծած կամ հենց նրա կողմից ջանասիրաբար ստեղծած, բայց իրականությանը չհամապատասխանող կերպարի:

Ու խոսքը միայն սիրահարվելու և սիրելու մեջ չէ: Պիտի համոզվես, որ կարող ես երջանիկ լինել այդ մարդու հետ. չեմ ուզում խեղաթյուրել որևէ մեկի ռոմանտիկ պատկերացումները ամուսնության վերաբերյալ, բայց իրականությունն այն է, որ միայն սիրահարվածությունը բավական չէ երջանիկ ամուսնության համար:

Ինչպե՞ս տեսնես այդ մարդուն այլ մարդկանց միջավայրում, եթե միայն ինտերնետով ես շփվում, ո՞նց իմանաս, թե ինչպիսին է ինքը ուրիշների հետ հարաբերություներում, ինչպես է վարվում այս կամ այն իրավիճակում (հարցնելը ու երկար-բարակ մտածված սիրուն չաթ-ային պատասխան ստանալը քիչ է), կարո՞ղ ես նրա հետ ապահով լինել տհաճ / վտանգավոր իրավիճակներում, ունի՞ արդյոք վատ սովորություններ, ի՞նչ ինտոնացիայով է խոսում իր փոքր քրոջ / ավագ եղբոր / մոր հետ, ինչպե՞ս է քայլում փողոցում, ի՞նչ հայացքով է նայում մուրացկաններին / անտուն կենդանիներին / կարճփեշ աղջիկներին / հայհոյող տղամարդկանց, ինչպե՞ս է իրեն պահում, երբ խիստ զայրացած է, ինչպե՞ս է վարվում, երբ տեսնում է, որ փորձում են հիմարեցնել ու խաբել իրեն, ինչպիսի՞ մարդիկ են նրա ընկերները, ինչպե՞ս է վերաբերվում քո ընկերներին, ինչպիսի՞ն է պատասխանատու պահերին, գուցե խուսափո՞ւմ է պատասխանատվությունից, ի՞նչ արտահայտություններ է անում այս կամ այն ֆիլմը դիտելիս, որևէ գաղափար ո՞ւնի գրականությունից / արվեստից / ցանկացած այլ ոլորտից, որով դու այնքան հետաքրքրվում ես (եթե հարցնես օնլայն, հենց այդ պահին էլ կնայի գուգլ-ում ու հոյակապ պատասխան կտա), ի՞նչ հայացքով է քեզ նայում, երբ դու խոսում ես քեզ համար շատ կարևոր ու թանկագին բաների մասին, ինչպե՞ս է վարվում, երբ դու լաց ես լինում... այն էլ իր պատճառով. սրանք բոլորը այնքան էլ մանրուքներ չեն, որքան կարող է թվալ, երբ սիրահարված աչքերով նայում ես փայլող մոնիտորին ու չափված-ձևած նախադասությունների միջից աստված գիտի՝ ինչ հեքիաթային կերպար ես տեսնում:

Էլ չեմ ասում ֆոտոշոփով սիրունացրած կամ առնվազն տասնյակ նկարների միջից ընտրած ամանա-ամենահաջող լուսանկարի մասին: Կասե՞ք արտաքինը կարևոր չի. մի քիչ կվարանեմ հավատալուց առաջ... Բոլորն էլ գոնե այս կամ այն չափով ուշադրություն են դարձնում դրան, հատկապես եթե խոսում ենք կին/ամուսին կամ, ինչպես դուք եք ասում, «կյանքի կեսին» գտնելու մասին:

Ինչքան հետաքրքիր, հմայիչ ու միայնակ աղջիկներ/տղաներ կան, որոնք անցնում են ձեր կողքով ամեն օր: Գուցե ա՞րժի դուրս գալ ինտերնետից ու համարձակություն ունենալ ծանոթանալ իրականո՞ւմ:
ivy, ասածներիդ մեջ, անշուշտ, ճշմարտություն շատ կա, սակայն եկեք չմոռանանք, որ այդ նույն վտանգները կան նաև ռեալ շփման ժամանակ (Selene-ն դրա մասին շատ լավ գրել էր, ես էլ չգրեմ). միմյանց մասին սխալ պատկերացումներն ու հիասթափությունները ռեալում էլ քիչ չեն: Տարբերությունը թերևս միայն այն է, որ ռեալում դրանք հնարավոր է բացահայտել ավելի հեշտությամբ ու ավելի արագ, իսկ վիրտուալը ոչ միշտ է այդ հնարավորությունն ընձեռում: Բայց, ինչպես արդեն ասացի, անկեղծությունն այդ բոլոր խնդիրները լուծում է:

Ես ինքս էլ եմ ճանաչում բազմաթիվ մարդկանց, որոնք վիրտուալ սիրավեպի դառը փորձ են ունեցել: Իմ ինտերնետային ծանոթների ճնշող մեծամասնությունը դրա միջով անցել է. սիրահարվածություն, իդեալականացում, երազանքներ, հիասթափություն (ռեալում հանդիպելուց առաջ կամ հետո): Ինչ խոսք, չհաջողված դեպքերն անհամեմատ ավելի շատ են, և դա բնական է: Բայց պետք է հասկանալ, որ «հնարավոր է գտնել» և «անպայման կգտնես» նախադասությունների միջև տարբերություն կա, բայց, չգիտես ինչու, շատերը առաջինի տակ հասկանում են երկրորդը և ջանադրաբար փորձում ապացուցել հակառակը...

gayane70
25.10.2007, 14:08
Ինտերնետը ինքնաբացահայտման ամենալավ տեղն է :Այստեղ դրսևորվում են մեր՝ հիմնականում , դրական կողմերը, և ինչի չէ գուցե նաև համակրանք առաջանա զրուցակիցների միջև:Իսկ դա կարող է նախադրյալներ ստեղծի հետագայում հանդիպելու համար: Այ հետո ռեալ կյանքում շփվելուց և միմյանց ավելի մոտիկից ճանաչելուց հետո կարելի է ասել- ինտերնետը օգնեց գտնել կյանքի կեսին::love

Belle
25.10.2007, 14:48
Ես չէի հավատում, որ կարելի է ինտերնետով գտնել կյանքի կեսին մինև.... :D Մինչև ծանոթներիցս մեկը ամուսնացավ մի ռուս աղջկա հետ, որի հետ ծանոթացել էին ինտերնետով, և մինչև ընկերներիցս մեկը սկսեց սկսեց ընկերություն անել մեկի հետ, ում հետ կրկին ծանոթացելի էին ինտերնետով: :) Երկու զույգերն էլ դեռ երջանիկ են ու հուսով եմ միշտ էլ երջանիկ կլինեն: :love

Բարեկամ
20.12.2007, 05:44
Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք ինտերնետի միջոցով են գտել իրենց ապագա կանանց, ամուսիններին: ԲԱՅՑ... թե դրանից առաջ հենց այդ նույն ինտերնետի միջոցով քանի հոգու հետ են ծանոթացել, «սիրահարվել», հանդիպել ու հիասթափվել, միայն իրենց է հայտնի...

Մինչև իրականում չհանդիպես, դԺվար թե զգացմունքերդ կարող ես իրական համարել. հնարավոր է սիրահարվել ես ինքդ քո ստեղծած կամ հենց նրա կողմից ջանասիրաբար ստեղծած, բայց իրականությանը չհամապատասխանող կերպարի:

Ու խոսքը միայն սիրահարվելու և սիրելու մեջ չէ: Պիտի համոզվես, որ կարող ես երջանիկ լինել այդ մարդու հետ. չեմ ուզում խեղաթյուրել որևէ մեկի ռոմանտիկ պատկերացումները ամուսնության վերաբերյալ, բայց իրականությունն այն է, որ միայն սիրահարվածությունը բավական չէ երջանիկ ամուսնության համար:

Ինչպե՞ս տեսնես այդ մարդուն այլ մարդկանց միջավայրում, եթե միայն ինտերնետով ես շփվում, ո՞նց իմանաս, թե ինչպիսին է ինքը ուրիշների հետ հարաբերություներում, ինչպես է վարվում այս կամ այն իրավիճակում (հարցնելը ու երկար-բարակ մտածված սիրուն չաթ-ային պատասխան ստանալը քիչ է), կարո՞ղ ես նրա հետ ապահով լինել տհաճ / վտանգավոր իրավիճակներում, ունի՞ արդյոք վատ սովորություններ, ի՞նչ ինտոնացիայով է խոսում իր փոքր քրոջ / ավագ եղբոր / մոր հետ, ինչպե՞ս է քայլում փողոցում, ի՞նչ հայացքով է նայում մուրացկաններին / անտուն կենդանիներին / կարճփեշ աղջիկներին / հայհոյող տղամարդկանց, ինչպե՞ս է իրեն պահում, երբ խիստ զայրացած է, ինչպե՞ս է վարվում, երբ տեսնում է, որ փորձում են հիմարեցնել ու խաբել իրեն, ինչպիսի՞ մարդիկ են նրա ընկերները, ինչպե՞ս է վերաբերվում քո ընկերներին, ինչպիսի՞ն է պատասխանատու պահերին, գուցե խուսափո՞ւմ է պատասխանատվությունից, ի՞նչ արտահայտություններ է անում այս կամ այն ֆիլմը դիտելիս, որևէ գաղափար ո՞ւնի գրականությունից / արվեստից / ցանկացած այլ ոլորտից, որով դու այնքան հետաքրքրվում ես (եթե հարցնես օնլայն, հենց այդ պահին էլ կնայի գուգլ-ում ու հոյակապ պատասխան կտա), ի՞նչ հայացքով է քեզ նայում, երբ դու խոսում ես քեզ համար շատ կարևոր ու թանկագին բաների մասին, ինչպե՞ս է վարվում, երբ դու լաց ես լինում... այն էլ իր պատճառով. սրանք բոլորը այնքան էլ մանրուքներ չեն, որքան կարող է թվալ, երբ սիրահարված աչքերով նայում ես փայլող մոնիտորին ու չափված-ձևած նախադասությունների միջից աստված գիտի՝ ինչ հեքիաթային կերպար ես տեսնում:

Էլ չեմ ասում ֆոտոշոփով սիրունացրած կամ առնվազն տասնյակ նկարների միջից ընտրած ամանա-ամենահաջող լուսանկարի մասին: Կասե՞ք արտաքինը կարևոր չի. մի քիչ կվարանեմ հավատալուց առաջ... Բոլորն էլ գոնե այս կամ այն չափով ուշադրություն են դարձնում դրան, հատկապես եթե խոսում ենք կին/ամուսին կամ, ինչպես դուք եք ասում, «կյանքի կեսին» գտնելու մասին:

Ինչքան հետաքրքիր, հմայիչ ու միայնակ աղջիկներ/տղաներ կան, որոնք անցնում են ձեր կողքով ամեն օր: Գուցե ա՞րժի դուրս գալ ինտերնետից ու համարձակություն ունենալ ծանոթանալ իրականո՞ւմ:

Չնայած տրամաբանությունդ ուժեղ է, բայց թույլ տուր, ivy, չհամաձայնվել: Ի՞նչ բան է իրականությանը չհամապատասխանող կամ համապատասխանող կերպար: Որտե՞ղ է մարդն ավելի «իրական». հավաքույթներում այլ մարդկանց մե՞ջ. բա դիմակնե՞րը, որ մի շրջապատից մյուսը փոխում ես: Եթե գտնում ես, թե դու չես փոխում` չեմ առարկի, բայց վատ բան չմտածես, խոսքս բնազդային պաշտպանական երանգավորման մասին է, եթե կուզես` հարկադրաբար կամ ճնշմամբ հարուցվող: Եթե կամուֆլյաժն էլ ես գիտակցված կամ հաշվարկված ընտրություն համարում, սահմանենք այլ կերպ. օրինակ` մարդու անհատակ ու անընդգրկելի անհատականության բազմակի դրսևորում` կախված միջավայրի տեսակից, որակից, բնույթից: Խելոքների հետ խելոք եմ, հիմարների հետ` հիմար: Քեզ միայն կարող է թվալ, թե փորձում ես բավականաչափ ճանաչել ինքդ քեզ կամ դիմացինիդ՝ կոնկրետ իրավիճակներում դրսևորումներից ելնելով, բայց դատողություններդ սահմանափակվելու են միայն այն շրջապատների ու իրավիճակների կտրվածքով, ուր կյանքը նետել է քեզ: Ի՞նչ ես կարծում` ծնված լինեիր չինացու ընտանիքում, թե Ուելսի արքայազնի` նույն Ռիպա՞ն կլինեիր: Գուցե ivy-ն է միայն, որին միշտ ման ես տալու հետդ` Մալազիայում, թե Հայաստանում: Ու գուցե այդ ivy-ն է, որ մտածված կամ ասածիդ պես` հաշվարկված նախադասություններով ավելի է բացահայտում իր իրականությունը, քան հնարավոր կլիներ կոնկրետ իրավիճակներում, որտեղ իր դրսևորումը այնքան կախված է միլիոն ներկա, անցյալ ու ապագա, մոտիկ կամ հեռու, կարևոր կամ անկարևոր հանգամանքից: Իրական կյանքը հենց հանգամանքներն են` գուցե ասես: Էլի չեմ վիճում: Բայց հավատա` անձի բացահայտման կծիկը ավելի հեշտությամբ է քանդվում վիրտուալում, որտեղ գուցեև ինքդ ես ստեղծում քո կերպարը, բայց մի մոռացի` քո իսկ ճաշակով: Իսկ կյանքի իրական հանգամանքները մեծ մասամբ ավելի խճճում են կծիկը: Իմ խորին համոզմամբ` վիրտուալությունն ապագա ունի: Չգիտեմ` ուր կտանի ի վերջո, բայց դառնալու է դոմինանտ ուղղություն հասարակության, մարդու զարգացման մեջ: Ամեն ինչ իրականում կատարվում է այնտեղ` ուղեղում, ու ուղեղով կարող ես գեներացնել մի ողջ աշխարհ` քո ճաշակով: Ինչ կա ավելի գայթակղիչ: Գործընթացն արդեն սկսվել է: Ինչպես կասեր Guest-ը՝ ամեն գրած բառիկը նշանակություն ունի , ու հնարավոր չի երկար կեղծել: Ու այդ բառիկների վրա շատ ամուր հենքով կառուցվում է պատկերացում քո մասին, կորիզիդ մասին, սայթաքումներ չկան, ամեն ինչ այնտեղ՝ ուղեղում է, որը ղեկավարվում է սրտից: Գուցե դրա համար էլ այստեղ ես...

Anton_Braind
20.12.2007, 16:51
ԵԹԵ ՀԱՄԵՄԱՏԵՔ ԹԵ ՔԱՆԻ ՄԱՐԴ Է ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԳՏՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՔԱՆՒՍԸ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ` ՀԱՐԱԲԵՐՈՒՅՈՒՆԸ ՇԱՏ ՓՈՔՐ ԹԻՎ ԿԼԻՆԻ:(:P :ok
ԻՍԿ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԿԱՐԵԼԻ ԳՏՆԵԼ ՆԱև եՐԱԶՆԵՐՈՒՄ<ՕՐԻՆԱԿ ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ<
ԿԱՐևՈՐ Ը ՎԵՐՋՈՒՄ ԲԱԽՏԱՎՈՐ ԼԻՆԵՔ:P:P:P

Ավելացվել է 6 րոպե անց
ԻՍԿ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԿԱՐԵԼԻ Է օնլայն ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎԵԼ :
ՉԷ ՉԻ ԿԱՐԵԼԻ; ՑԱՎՈՔ ՍՐՏԻ ՈՒՐԵՄՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԱև ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԳՏՆԵԼ<<<<<<<<<<<
------------------------------------------------------------------------------------------------------
Մոդերատորական: Կարդացեք ֆորումի կանոնադրությունը, համաձայն որի Գլուխ 5, կետ 2.2.1 (http://www.akumb.am/rules.php#rule17)-ի Չեն թույլատրվում միայն մեծատառերով կատարված գրառումները և գրառումներ, որոնցում գերիշխում են մեծատառերը: Դրանք թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում, երբ դրանցից է կախված գրառման իմաստը և Գլուխ 5, կետ 2.2.8 (http://www.akumb.am/rules.php#rule17). Չի թույլատրվում գրառումներում չարաշահել սմայլերի և (կամ) նկարների քանակը:

Dayana
20.12.2007, 17:00
Երկրորդ կեսին կարելի է ցանկացած տեղում գտնել ուղղակի լավ փնտրել է պետք։ Իմ կուրսեցիներից մեկն իր ապագա կնոջը կասկադի աստիճաններին էր հադիպել, իսկ հիմա նրանք բալիկ ունեն :love իսկ ինտերնետով երկերորդ կեսին միլիոնավոր մարդիկ են գտնում։ Եթե դա վերանա ես աշխատանքս կկորցնեմ :D մենք դրանքվ ենք զբաղվում ;)

Janita Hero
20.12.2007, 17:11
Իսկ ո՞նց կարելի է չհավատալ նրան, ինչը մոտ ապագայում կդարնա կյանքիտ կեսին գտնելու գրեթե միակ տարբերակը :D

Համաձայն եմ :D:D դաժան է, բայց՝ փաստ

Script
20.12.2007, 17:30
Կյանքում անհնարին բաներ չկան ցավոք սրտի: Էս վերջերս մի քիչ անհնարինա դարձել երկրորդ կես գտնելը , քանի որ մեծ մասը իրանց լիարժեք են համարում ու կես չեն փնտրում:

Երկնային
04.01.2008, 21:25
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

դե միայն այն դեպքում, եթե վիրտուալը վերածվի ռեալի :love
իսկ մենակ վիրտուալով խափուսիկ է ու ոչ իրական ;)

Nightman
05.01.2008, 17:02
Բարև Ձեզ. Կարդում եմ և զարմանում... Նախ եկեք պարզաբանենք, թե վիրտուալ և ռեալ ասելով ի՞նչ եք հասկանում. Վիրտուալ աշխա՞րհ, ի՞նչ է դա. Դա մի վիրտուալ ցանց է, համակարգչային ցանց, որը տարածված է ամբողջ աշխարհով. Այդպիսի մի վիրտուալ "աշխարհ" կարելի է ստեղծել նաև մեկ սենյակում, տեղադրելով մի քանի համակարգիչ, միացնելով իրար մալուխով... Ինտերնետը ի՞նչ է. Բացի տեղեկատվական միջոց լինելուց,այն նաև հաղորդակցման միջոց է, ինչպես և հեռախոսը. Հեռախոսով մենք շփվում ենք միմիանց հետ, մեր ծանոտների, բարեկամների, ընկերների հետ.Մեկ մեկ էլ պատահում է, որ շփվում ենք անծանոթների հետ, սխալ միանալու պատճառով :) Ինտերնետը նույպես հանդիսանում է նմանատիպ միջոց.Մի քիչ շեղվեցի տեմաից, բայց սա այսպես ասած փոքրիկ առաջաբան էր... Վիրտուալ աշխարհ ասելով, մենք չպետք է մտածենք, որ դա մի գերբնական մի աշխարհ է, որտեղ բնակվում են գերբնական եակներ:) Մոնիտորի միուս կողմում նստած է հասարակ, քեզ պես մարդ, դա ՌԵԱԼ մարդ է, ոչ թե վիրտուալ:) Ուրեմն նրա հետ կարելի է ծանոթանալ, շփվել, եթե իհարկե կգտնվեն թեմաններ, որոնք հետաքրքիր կլինեն երկուսին էլ... Եվ այդպես էլ լինում է. Օրինակ բերեմ հենց մեր այս ֆորումը. Սա նույնն է, ինչ եթե մի քանի հոգի հավաքվեին մեկ սենյակում և սկսեին զրուցել, քննարկել տարբեր թեմաններ. Դա իրական է, ՌԵԱԼ Է, մենք բոլորս էլ իրական ենք, այլ ոչ թե ինչ որ ուրիշ աշխարհի բնակիչներ :) Ուրեմն ինչու՞ չպետք է հնարավոր լինի նաև գտնել այդ շփման ժամանակ մեկին, որը քեզ հասկանում է, որը կդառնա քո ընկերը, որի հետ դու քեզ լավ կզգաս, որի հետ կկարողանաս կիսվել տե լավ, եվ թե վատ նորություններով, որը օգնության կշտապի քեզ, երբ դու ընկճված կլինես, հուսահատ կլինես, ինչպես և դու նրան կհասնես և ձեռք կմեկնես.Դե իսկ հետագայում էլ կդառնա քո կյանքի ուղեկիցը:) Իհարկե հնարավոր է. Այ ուրիշ բան, եթե հարցը մեկ այլ կերպ լիներ դրված. Հնարավ՞որ է արդյոք ՃԱՆԱՉԵԼ մարդուն, միայն ինտերնետով նրա հետ շփվելով. Այստեղ ես միանշանակ կպատասխանեմ ՝ ՈՉ
Նույնիսկ լինում է, որ ամբողջ կյանքը բավական չի լինում մարդուն ճանաչելու համար...
Ինչ մնաց միայն մի քանի անգամ նրա հետ շփվել, նույնիսկ չտեսնելով նրա դեմքը, նրա աչքերը... Այ այսեղ արդեն հարկավոր է հենց ձեր ասված ՌԵԱԼԸ:)

ChildOfTheSky
05.01.2008, 20:54
Կարծում եմ ինտերնետը շփման մի ուրիշ մակարդակ է : Այստեղ կարելի է ընկերներ գտնել և նույնիսկ սիրահարվել, բայց այդ ամենը կարող է հօդս ցնդել առաջին իսկ հանդիպումից հետո: Սակայն եթե այդ ամենը հանդիպումից հետո ամրապնդվում է միայն, ապա դժվար կստացվեն խիստ ամուր հիմքերի վրա ստեղծված հարաբերություններ:
Բայց այս հարցը կարելի է հասկանալ մեկ ուրիշ անկյունից դիտարկելով, եթե հասկանանք բառի բուն իմաստով: Ինտերնետով գտնել նշանակում է ինտերնետով փնտրել: Ես երկար ժամանակ փնտրել ինտերնետով մի աղջկա, որին տեսել եմ 2 անգամ և գտել եմ: Էս իմիջիայլոց :B

Anul
05.01.2008, 21:07
ես գտել եմ:love

FactorX
05.01.2008, 21:26
Լավ էլ հնարավորա, իսկ ինչու ոչ

Taurus
06.01.2008, 14:00
ես մի քիչ մատերիալիստ եմ, կարաք կոնկրետ օրինակներ բերեք վայ
Օրինակ, …"Պողոսը" չատ արեց "Սիրուշի" հետ, հետո տղա ծնվեց անունն էլ Կիկոս!

Anul
06.01.2008, 14:33
ես մի քիչ մատերիալիստ եմ, կարաք կոնկրետ օրինակներ բերեք վայ
Օրինակ, …"Պողոսը" չատ արեց "Սիրուշի" հետ, հետո տղա ծնվեց անունն էլ Կիկոս!

տոչնի :hands, ուղղակի աղջիկ էր ու անունը Կիկոս, ռեալից դրանով է տարբերվում մենակ :D

Լեո
06.01.2008, 15:18
Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է:
Կարո՞ղ եք մի երևույթ ասել, որն անհնար լինի կյանքում:

Annychka
06.01.2008, 21:59
Իմ կարծիքով ինտերնետով հնարավոր չէ փնտրել 2-րդ կեսին… Ինտերնետը ուղղակի ժամանակը հետաքրքիր անցկացնելու միջոց է, դրանից այնկողմ ոչինչ… Հետաքրքիր է .
Երբ էն ժամանակներում չի եղել համակարգիչ կամ ինտերնետ ,ինչ է՞ մեր մեծերը չեն ՞գտել իրար…ես համաձայն եմ որ ինտերնետի միջոցով (նաև այս ակումբի) հնարավոր է գտնել իսկական ընկերներ,որոնց հետ կարող ես կիսվել,վստահել… բայց ինչ վերաբերում է ամուր սիրային կապին, դա հնարավոր չէ: :think

Սամվել
06.01.2008, 22:11
Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է:
Կարո՞ղ եք մի երևույթ ասել, որն անհնար լինի կյանքում:

Թեմայից դուրսա բայց օրինակ տղամարդու ծննդաբերությունը ըստ իս անհանարա :D
Կամ մարդկանց թռնելը :roll

Հ.Գ. Կներեք մոդերատորներ ջան չդիմացա :oy Էլ չեմ օֆֆտոպի :oy

Երկնային
06.01.2008, 22:44
Իմ կարծիքով ինտերնետով հնարավոր չէ փնտրել 2-րդ կեսին… Ինտերնետը ուղղակի ժամանակը հետաքրքիր անցկացնելու միջոց է, դրանից այնկողմ ոչինչ… Հետաքրքիր է .
Երբ էն ժամանակներում չի եղել համակարգիչ կամ ինտերնետ ,ինչ է՞ մեր մեծերը չեն ՞գտել իրար…ես համաձայն եմ որ ինտերնետի միջոցով (նաև այս ակումբի) հնարավոր է գտնել իսկական ընկերներ,որոնց հետ կարող ես կիսվել,վստահել… բայց ինչ վերաբերում է ամուր սիրային կապին, դա հնարավոր չէ: :think

իսկ չե՞ք գտնում որ ընկերությունից էլ առաջանում է հենց Ձեր ասաց «ամուր սիրային կապը» :love

Annychka
06.01.2008, 23:49
իսկ չե՞ք գտնում որ ընկերությունից էլ առաջանում է հենց Ձեր ասաց «ամուր սիրային կապը» :love

Բնականաբար այդ ընկերությունը պետք է լինի չափի մեջ. էտպես որ լինի ուրեմն ոչ մեկ չպիտի ընկերներ ունենա .երևի մի օր այդ ընկերությունը կվերածվի սիրո… ես համաձայն չեմ ձեզ հետ:oy

Սամվել
07.01.2008, 00:03
Բնականաբար այդ ընկերությունը պետք է լինի չափի մեջ. էտպես որ լինի ուրեմն ոչ մեկ չպիտի ընկերներ ունենա .երևի մի օր այդ ընկերությունը կվերածվի սիրո… ես համաձայն չեմ ձեզ հետ:oy

Այ քեզ բան :o
Փաստորեն դուք գտնում եք որ սիրո միակ դրսևորումը դա սեր առաջին հայացքիցն է :o:mda

Կոնկրետ ես մինչև չընկերանամ մարդու հետ քիչ թե շատ չճանաչեմ նրան ի՞նչ սիրո մասին է խոսքը։ Սիրահարվածություն գուցե.. բայց ոչ ավելին :think
ՀԱմենայն դեպքս հակառակը շատ ավելի հաճախ է պատահում երբ լավ ընկերները հանկարծ մի օր հասկանում են որ սիրում են իրար։:love
Մեկ էլ մի հատ կարաք բացատրեք ինչ է նշանակում չափի մեջ ընկերություն :o
Ասենք պաչիկով բարև չկա :D
Կամ որոշ թեմաների շուրջ խոսելը խստիվ արգելվում է :D
Ընկերությունը լինում է մի ձևի անշահախնդիր, նվիրված ... :)

Annychka
07.01.2008, 02:29

Չափի մեջ ընկերություն նշանակում է ճանաչել մարդուն, վերաբերվել համակրանքով,հավատալ միմյանց, բայց չներխուժել մյուսի ներքին աշխարհը…

Ուլուանա
07.01.2008, 07:25
Annychka, միանգամից երևում է, որ նախքան գրառում անելը նախորդ գրառումներից ոչ մեկը չեք կարդացել, գուցե բացառությամբ թեմայի առաջին գրառման...

Իմ կարծիքով ինտերնետով հնարավոր չէ փնտրել 2-րդ կեսին… Ինտերնետը ուղղակի ժամանակը հետաքրքիր անցկացնելու միջոց է, դրանից այնկողմ ոչինչ… Հետաքրքիր է.
Փնտրելը հատուկ չեմ փնտրել, բայց փաստն այն է, որ գտել եմ, ավելի ճիշտ՝ գտել ենք (http://www.akumb.am/showthread.php?t=3737&page=8)։ Եթե դու ինտերնետում դեռևս ժամանակ անցկացնելուց այն կողմ ոչինչ չես տեսել կամ գտել, դա դեռ չի նշանակում, որ դա հնարավոր չէ։ ;)

Երբ էն ժամանակներում չի եղել համակարգիչ կամ ինտերնետ ,ինչ է՞ մեր մեծերը չեն ՞գտել իրար…
Իսկ մի՞թե որևէ մեկն ասել է, թե ինտերնետը իրար գտնելու միակ միջոցն է։ :o Կարծում եմ՝ բոլորի համար էլ ավելի քան պարզ է, որ մարդկությունը ինտերնետի շնորհիվ չի, որ բազմանում է, բայց բազմաթիվ մարդկանց (այդ թվում և իմ) փորձը ցույց է տալիս, որ այսօր ինտերնետը այդ ֆունկցիան էլ ունի, այսինքն՝ մարդիկ կարող են ծանոթանալ, իրար գտնել և, ի վերջո, ամուսնանալ ու երջանիկ լինել։

ես համաձայն եմ որ ինտերնետի միջոցով (նաև այս ակումբի) հնարավոր է գտնել իսկական ընկերներ,որոնց հետ կարող ես կիսվել,վստահել… բայց ինչ վերաբերում է ամուր սիրային կապին, դա հնարավոր չէ: :think
Անձամբ ես ինտերնետի, մասնավորապես հենց այս Ակումբի միջոցով գտել եմ ինչպես բազմաթիվ մտերիմ ընկերներ, այնպես էլ շատ ամուր սիրային կապ, որն իր տրամաբանական շարունակությունն է գտել, այո, հենց ամուսնության մեջ։

Բնականաբար այդ ընկերությունը պետք է լինի չափի մեջ. էտպես որ լինի ուրեմն ոչ մեկ չպիտի ընկերներ ունենա .երևի մի օր այդ ընկերությունը կվերածվի սիրո… ես համաձայն չեմ ձեզ հետ:oy
Սամվելը շատ ճիշտ նկատեց. ընկերության՝ չափի մեջ կամ չափից դուրս լինե՞լս որն է։ :o

Չափի մեջ ընկերություն նշանակում է ճանաչել մարդուն, վերաբերվել համակրանքով,հավատալ միմյանց, բայց չներխուժել մյուսի ներքին աշխարհը…
Ներխուժել ոչ մեկի ներաշխարհ էլ պետք չէ ո՛չ վիրտուալում, ո՛չ էլ ռեալում։ Բայց կարելի է շատ մտերմանալ ու ոչ թե ներխուժել, այլ պարզապես մտնել, եթե մարդու հոգու դռները բացվում են։ Իսկ վիրտուալում դա շատ ավելի հեշտ է ու հաճախ շատ ավելի իրական, քան մեր իմացած իրականում, հավատա։

Paradise
11.01.2008, 16:21
Մինչև 6 ամիս 10 օր 18 ժամ :hands:D առաջ ես էլ չեի հավատւմ որ այդպիսի բան հնարավոր է սակայն շատ էի լսել այդպիսի պատմություններ ԲԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅՑ արի ու տես իմ հետ էլ նման բան ստացվեց ու հիմա շնորհակալ եմ շատ հանգամանքներից ու բաներից վոր ես հիմա ինձ համարում ու ձգում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը

ՈՎ ՉԻ ՍԻՐԵԼ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է ԻՆՉ-ՈՐ ՉԻ ԱՊՐԵԼ

Adriene
31.01.2008, 21:50
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Ես, որովհետև ես այդպես եմ գտել:)

I love love
12.08.2008, 19:27
Իմ ծանոթներից մի աղջիկ ծանոթացել է ինտերնետով և ամուսնացել:Բայց նրանց մեջ մի տեսակ սառնություն կա:Ամուսինը պարտավորություն չի զգում իր երեխայի,իր կնոջ հանդեպ:Այն զգացմունքն ինչ կարող է առաջանալ իրական կյանքում,այսինքն ոչ ինտերնետի միջոցով,կարծում եմ իր ջերմություն ավելի երկար կպահի:Չնայած կյանքում ամեն ինչ պատահում է:

Dayana
15.08.2008, 09:35

Քանի որ գրառումս ջնջված է նորից եմ գրում ;) Հուսամ վարկանիշներս էլ հետ կգան :oy

Եթե քո ծանոթի ամուսինը պարտավորություն չի զգում իր կնոջ ու երեաների հանդեպ, դա ոչ մի կապ չունի ինտերնետային ծանոթության հետ։ Անկախ նրանից այդ զույգերը ինտերնետով էին ծանոթացել, թե տատիկ ներն էին ծանոթացրել, թե ավանդական հայկական շաքարով ու լեբլեբիով էին աղջիկ ուզելու գնացել, միևնույն է այդ տղայի տեսակն էր այդպիսին։ Այնպես որ, կներես բայց դա ոչ մի կապ չունի ինտերնետային ծանոթության հետ ;)

Kuk
15.08.2008, 13:00
Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին

Ոնց են սենց անտաղանդ թեմաները նեռվերիս վրա ազդում..
Աղջիկը/տղան որի հետ ծանոթացել եք երթուղայինի մեջ, կարո՞ղ է դառնալ Ձեր երկրորդ կեսը:
Աղջիկը/տղան, որին առաջին անգամ տեսել եք իր տատիկի տանը, կարո՞ղ է դառնալ Ձեր երկրորդ կեսը:
Աղջիկը/տղան, որի հետ ծանոթացել եք Ատլանտիկի զուգարանում, կարո՞ղ է դառնալ Ձեր երրորդ կեսը:

Ծով
15.08.2008, 13:07
:D:D:D
Միայն Հովոն ա կարգին բան ասել, Բյուրի ախպերը:hands

Ես կիսատ չեմ

Ուլուանա
15.08.2008, 20:54
Ոնց են սենց անտաղանդ թեմաները նեռվերիս վրա ազդում..
Աղջիկը/տղան որի հետ ծանոթացել եք երթուղայինի մեջ, կարո՞ղ է դառնալ Ձեր երկրորդ կեսը:
Աղջիկը/տղան, որին առաջին անգամ տեսել եք իր տատիկի տանը, կարո՞ղ է դառնալ Ձեր երկրորդ կեսը:
Աղջիկը/տղան, որի հետ ծանոթացել եք Ատլանտիկի զուգարանում, կարո՞ղ է դառնալ Ձեր երրորդ կեսը:
Էդ ես ասում, բա որ ես գրում եմ, որ ես ու ամուսինս իրար հենց ինտերնետով ենք գտել, հետևաբար հաստատ հնարավոր ա, մեկ էլ ինձնից անմիջապես հետո կարող ա մեկը գրառում անի ու խիստ ինքնավստահ ու անսասան տոնով հայտարարի, որ չէ, անհնար ա նման բան... :{ :D

Razo
15.08.2008, 20:57

Հետաքրքիր էր… Ողջունում եմ այդ փաստը: :):):)

Փիսիկ
25.07.2009, 11:50
չէի հավատում:
Գտել եմ:
դե լավ ա! :hands

Ֆոտոն
26.07.2009, 21:25
Իհարկե գտնելը հնարավոր է, բայց մինչև կյանքի կես դառնալը անպայման է վիրտուալից իրական կյանք շփումները տեղափոխելը:
Մայրիկս ու հայրիկս էլ ծանոթացել են անցյալ դարի նման եղանակով: 16 տարեկան մայրիկս հեռախոսով հավաքել է թվեր, որոնց քանակը գերազանցել է 8ը: Ընկել է ինչ-որ հիմնարկ /ՑեԿԱ/,որտեղ բնականաբար աշխատում էր 26 տարեկան հայրս: Իհարկե հարաբերությունները զարգացել են ոչ միայն բերան- ականջ եղանակով:

Ungrateful
26.07.2009, 21:35
Խի՞ պիտի հնարավոր չլինի, հնարավոր է... ստեղ արդեն ցանկության հարցն է…

Second Chance
26.07.2009, 21:45
Ես լուրջ չէմ հասկանում այն մարդկանց ովքեր ծանոթությունների համար հատուկ սահմանափակ կոնֆիգուրացիաներ են միայն թույլատրելի համարում:
Չեմ հասկանում ինչ կապ ունի որտեղ ինչ պայմաններում ես առաջին անգամ ծանոթացել այդ մարդու հետ: Հո հենց առաջին ծանոթությունից հետո չես ամուսնանում նրա հետ: Վերջապես եթե առաջացել է արդեն նման լուրջ ամուսնության խնդիր ուրեմն այդ մարդը դարձել է այնքան իրական շոշափելի ու հասկանալի որքան շրջապատի մյուս բոլոր ռեալ ու ծանոթ մարդիկ: Ու ստեղ արդեն առաջին ծանոթության միջոցը բացարձակ դեր չի խաղում ախր:

Փիսիկ
26.07.2009, 22:51

լոլ , համ էլ մենք մեր ծանոթությունն 2 անգամ ենք նշում տարին - մի հատ ինտերնետայինի օրը, մի հատ էլ օդանավակայանի օրը :)

armena
23.08.2009, 10:53
ես չեմ հավատում:Պատճառներ
1.Շատ հաճախ միմյանց խաբում են
2.մարդուն լավ ճանաչելու համար վիրտուալ կապը շատ քիչ ե,իսկ առաջին տպաորությունից շատ բան կարող է կապված լինել

erewanski
23.08.2009, 11:58
բայց կարելիա ծանոթանալ շփվել ինտեռնետում հետո արդեն շփվել ուրիշ վայրերում

Amaru
23.08.2009, 13:20
Այո, ես իմ ամուսնուն այդպես եմ գտել:

Ռեդ
23.08.2009, 13:22
Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին
Ինչու՞ ոչ: Չեմ ասում, թե վիրտուալով "սիրահարվել", չէ, տենց բան չկա: Բայց հնարավորա պայմանավորվել, հանդիպել, այ նոր "սիրահարվել": Բայց առաջին հայացքից չէ, էլի, որտև տենց բան էլ չկա :P

_DEATH_
23.08.2009, 13:32
Դե ծանոթանալ կարելի, բայց սիրահարվել մենակ ռեալ իրան հանդիպես, հետը խոսաս, … Թե չէ ասենք չատով խոսալուց սիրահարվել շատ քիչ հավանական ա: Իտոգում հնարավոր ա:
Անձամբ ես ավելի շատ նախընտրում եմ ռեալ կյանքում փնտրել կյանքիս կեսին :ok

Yeghoyan
23.08.2009, 13:37
Իսկ ինչո՞ւ ոչ: Գտնել և շփվել իրական կյանքում, և ոչ թե շարունակել սիրահարվել komp-ին::think

Հայկօ
23.08.2009, 14:34
Գտնելը՝ չգիտեմ, բայց ես ինտերնետում կորցրել եմ իմ կյանքի կեսը :): Բայց փոխարենը գտել եմ Half-Life կոչվող լեգենդար գլուխգործոցը :)):

Interdenominational
23.08.2009, 20:03
Իհարկե հնարավոր է: Ասելիքս վիճարկելի է, բայց ըստ իս` զուտ անձնական հարաբերությունների ստեղծման և հաստատման համար «վիրտուալ հաղորդակցությունը», ի տարբերություն իրականի, չունի ապակողմնորոշող գործոններ՝
-«տպավորիչ» արտաքինով գայթակղելու, կամ վանելու երևույթը,
-կողմնակի անձանց երբեմն ոչ հավաստի և ոչ իրատեսական տեղեկատվությունը՝ քո զրուցակցի վերաբերյալ,
-նրա դասակարգային պատկանելիությամբ պայմանավորված որոշ հանգամանքներում որոշակի դեր խաղացող գործոններ,
-իրադարձությունների թելադրմամբ՝ քո զրուցակցի շինծու կերպարի բացահայտումը, արհեստականորեն ադապտացվելու, կամ՝ «հմտությունների» մի ամբողջ զինանոց ի ցույց դնելու ունակությունները,
…շարունակելի::)

Ռեդ, _DEATH_: Սիրահարվե՞լը…այն էլ ինչպես: Խելացնորության չափ վտանգավոր: /Ես դա պարբերաբար տեսել եմ/ ;)

armena: Խաբելու, կամ կեղծելու հակված են այն զվարճասերները, որոնք լրջություն չեն տեսնում վիրտուալ հաղորդակցության մեջ: Իսկ առաջին ցնցող տպավորությամբ «շանթահար» են լինում միայն անհավասարակիշիռ ու անլուրջ մարդիկ՝ դա հիմք չէ հարաբերությունների շարունակման համար, բարետեսությունը այցեքարտ չէ :think
Շնորհակալություն:

ministr
23.08.2009, 20:12
Իսկ էդ ինչի հնարավոր չի? Ինտերնետով կարող ես շփվել հազար ու մի մարդու հետ, որոնցից մեկն էլ հնարավոր է , որ դառնա կյանքիդ ուղեկիցը: Ինչ վերաբերում է սիրահարվելուն, շատ էլ հավանական է, նույնիսկ ավելի հավանական քան թե ռեալ կյանքում: Մի հատ ստացված, սիրուն նկարա ուղարկում , հետո սկսում եք շփվել, ու հայտնաբերում, թե ինչքան ընդհանուր բաներ ունեք, հետո սուրճ, հետո ռեստորան, հետո ընկերություն, հետո ... ԶԱԳՍ :)))

կամ էլ հենց առաջին հանդիպմանը նենց ես վախենում, որ մի շաբաթ պետք ա հետ բերելու համար :))))

One_Way_Ticket
23.08.2009, 21:44
Գտնել, իհարկե, հնարավոր է: Ինձ թվում է այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ուրիշ բան, որ մարդը կարող է իրականում այլ լինել, քան դու պատկերացնում էիր ինտերնետով շփվելիս: Եվ խոսքը միայն արտաքինի մասին չէ:

Սակայն ինտերնետը շատ լայն տարածություն է, և այնտեղ էլ կան ծանոթությունների տարբեր ձևեր: Ծանոթությունների կայքերը չեմ սիրում: "Ողջույն", ինչով ես զբաղվում", "ինչով ես հետաքրքրվում"-ից այն կողմ ոչինչ հորինել չեմ կարողանում (չգիտես ինչու իրական կյանքում ծանոթանալիս այդ խնդիրը երբեք չի առաջանում): Ավելի հարմար է ծանոթանալ ինչ-որ այլ կայքերում, որոնք ներառում են մարդկային շփում, սակայն ծանոթությունը հիմնական նպատակ չի դրվում: Օրինակ, ակումբում :)

Dayana
23.08.2009, 22:57
Եթե ձեր կյանքի կեսն ինչ-որ պատճառով կորել է, ապա ինտերնետով, մասնավորապես Ադնագլազնիկով կարող եք գտնել նրան: Սա լրիվ լուրջ էր: :)

DVG
23.08.2009, 23:31
մարդիկ ինտերնետից արդեն երեխա են քաշում, դուք հարցնում եք՝ Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին.... :D:D

Enigmatic
23.08.2009, 23:33
Իմ ընկերուհին էմեսենով ծանոթացավ, Հայաստանից գնացած Ֆրանսիա մի տղայի հետ , մի տարի խոսացին-խոսացին, ամառը երկուսն էլ գնացին Մոսկվա բարեկամների մոտ ու հանդիպեցին, մի տարի էլ անցավ, ընկերուհիս ուսումը կիսատ թողեց:( ու ամուսնացավ գնաց Ֆրանսիա, հիմա բալիկ ունեն արդեն:)

One_Way_Ticket
23.08.2009, 23:44
Նախկին գործընկերուհիս էլ պատմում էր, որ իր ընկերուհին մի իտալահայ տղայի հետ էր ծանոթացել սկայպով, ամուսնացել ու գնացել Իտալիա: Ու որ իրեն էլ էր էդ ընկերուհին համոզում, որ մոտը սկայպ ինստալլ անի:

տենց են աղջիկները, իրենց հմայքն օգտագործում են լավ երկրներ թռնելու համար

DVG
23.08.2009, 23:47

թաքցրած տեքստը շատ լավն էր :hands:D

aerosmith
24.08.2009, 11:32
այո հնարավոր է, իսկ ինչի հնարավոր չէ՞
չգիտեմ ես գտնւմ եմ, որ դա շատ ակտուալ միջոց է ամուսնություններ հաստատելու համար, ու նաև գիտեմ, որ էդ տիպի ամուսնություններից հետո էլ, զույգեր կան(մեծամասամբ)զույգեր, որ ապրում են շատ հաշտ ու համերաշխ, երկար տարիներ։

Alba
05.09.2009, 18:26
Ի՞նչ ասեմ, ռիսկի գործակիցը շատ մեծ ա էս դեպքում, բայց շատ դեպքեր գիտեմ, որ շատ երջանիկ ամուսնություն ա ստացվել:hands Բախտի բան ա;)

Ուլուանա
05.09.2009, 19:39
Ի՞նչ ասեմ, ռիսկի գործակիցը շատ մեծ ա էս դեպքում, բայց շատ դեպքեր գիտեմ, որ շատ երջանիկ ամուսնություն ա ստացվել:hands Բախտի բան ա;)
Ընդհանրապես ամուսնությունն ինքնին ռիսկի շատ մեծ գործակից է ենթադրում՝ լինի այն ինտերնետի միջոցով, թե առանց։

One_Way_Ticket
05.09.2009, 19:40
ռիսկի գործակիցը շատ մեծ ա էս դեպքում
Այնքան էլ պարզ չէ, թե ինչու: Եթե աղջիկն ու տղան ինտերնետով են ծանոթացել, անպայման չէ, որ նրանց առաջին հանդիպումը կայանա զագսում:

Մանուլ
05.09.2009, 19:43
Այնքան էլ պարզ չէ, թե ինչու: Եթե աղջիկն ու տղան ինտերնետով են ծանոթացել, անպայման չէ, որ նրանց առաջին հանդիպումը կայանա զագսում:
Մամայիս ընկերուհիներից մեկը, որն ապրում էր Հայաստանում, ինտերնետով ծանոթացել է Բարսելոնայում ապրող հայի հետ և գնացել նրա մոտ` ամուսնանալու համար: Կարծում եմ` էս դեպքում ռիսկի գործակիցը իսկապես մեծ ա ;)

murmushka
05.09.2009, 19:48
կյանքը ինքը ռիսկ է, ամուսնությունն էլ մեծ պատասխանատվություն, որ կիսում են երկուսով, իսկ ամուսնության հիմքը կլինի ինտերնետը, թե ասենք ինչ-որ հավաքույթ, կամ էլ ուղղակի ծանոթ բարեկամ տարբերակ, այնքան էլ էական չէ
ինչպես կասեր տատիկս, մարդը մարդ լինի, իսկ մնացածը կյանքում ինչի ասես չես հանդիպի ;)

One_Way_Ticket
05.09.2009, 20:04
Մամայիս ընկերուհիներից մեկը, որն ապրում էր Հայաստանում, ինտերնետով ծանոթացել է Բարսելոնայում ապրող հայի հետ և գնացել նրա մոտ` ամուսնանալու համար:
Նման դեպքերի մասին ես արդեն ասել եմ :P

One_Way_Ticket
05.09.2009, 20:06
ինչպես կասեր տատիկս, մարդը մարդ լինի, իսկ մնացածը կյանքում ինչի ասես չես հանդիպի ;)
Մի անեկդոտ հիշեցի: Երկու ընկերուհի խոսում են:
- Դու սպասում ես արքայազնի, որը քեզ մոտ կգա սպիտակ Լեքսուսո՞վ:
- Կարևորը մարդը մարդ լինի, իսկ թե ինչ գույնի Լեքսուսով կգա, այնքան կարևոր չէ: :)

Second Chance
05.09.2009, 21:06
Մամայիս ընկերուհիներից մեկը, որն ապրում էր Հայաստանում, ինտերնետով ծանոթացել է Բարսելոնայում ապրող հայի հետ և գնացել նրա մոտ` ամուսնանալու համար: Կարծում եմ` էս դեպքում ռիսկի գործակիցը իսկապես մեծ ա ;)
Իսկ մեր ծանոթներից մեկը ամուսնացելա Ավստրայում գտնվող մեկի հետ առանց ինտերնետի այլ պարզապես նկարով տեսնելու արդյունքով: Գնացել ուզել են այդ աղջկան ու նշան դրել: Հետո էլ ուղարկել տղայի մոտ:): Նմանատիպա չէ՞, էլի ռիսկի գործոնը մեծա, բայց ինտերնետը կապ չունի:)

Alba
05.09.2009, 21:46
Այնքան էլ պարզ չէ, թե ինչու: Եթե աղջիկն ու տղան ինտերնետով են ծանոթացել, անպայման չէ, որ նրանց առաջին հանդիպումը կայանա զագսում:

Շատ են լինում դեպքեր, երբ իրոք առաջին հանդիպումը զագսում է լինում:B իսկ եթե աղջիկն ու տղան ինտերնետով պարզապես ծանոթացել են, հետո սկսել են հանդիպել, շփվել մի քանի ամիս կամ տարի, սա արդեն ուրիշ բան է;)

Մանուլ
05.09.2009, 22:22
Իսկ մեր ծանոթներից մեկը ամուսնացելա Ավստրայում գտնվող մեկի հետ առանց ինտերնետի այլ պարզապես նկարով տեսնելու արդյունքով: Գնացել ուզել են այդ աղջկան ու նշան դրել: Հետո էլ ուղարկել տղայի մոտ:): Նմանատիպա չէ՞, էլի ռիսկի գործոնը մեծա, բայց ինտերնետը կապ չունի:)
Առանց իրար ճանաչելո՞ւ, առանց իրար հետ նունիսկ խոսելո՞ւ:

Dragon
06.09.2009, 00:23
Իսկ փողոցում?:think
Ինչ կարևոր է, թե որտեղ ես ծանոթանում, կաևորը համապատասխան լինենք և վերջը լավ լինի:
Ինտերնետը ընդամենը միջոց է, իսկ ամեն ինչ որոշվում է իրական կյանքում` իրական պայմաններում::)

Ambrosine
06.09.2009, 00:40
Ես այս թեմայի գոյության իմաստը չեմ հասկանում: Երևի հասկանալու համար դոկտորի կոչում ա պետք, բայց դե իմ հնարավորություններն էլ այսքանն են:

Որպես այս թեմայի վերջին գրառում կարելի է ակումբի թեկուզ միայն ամուսնացած զույգերի /ակումբի շնորհիվ ծանոթացած/ նկարները դնել և այս թեման ուղարկել՝ հավերժ ննջելու ակումբի արխիվներում:

Second Chance
06.09.2009, 16:55
Առանց իրար ճանաչելո՞ւ, առանց իրար հետ նունիսկ խոսելո՞ւ:
Դե էտ տղան զանգելա խոսացել են:) բայց դրանից ռիսկի գործոնը չի պակասում:)

Dayana
06.09.2009, 17:16
Ես այս թեմայի գոյության իմաստը չեմ հասկանում: Երևի հասկանալու համար դոկտորի կոչում ա պետք, բայց դե իմ հնարավորություններն էլ այսքանն են:

Որպես այս թեմայի վերջին գրառում կարելի է ակումբի թեկուզ միայն ամուսնացած զույգերի /ակումբի շնորհիվ ծանոթացած/ նկարները դնել և այս թեման ուղարկել՝ հավերժ ննջելու ակումբի արխիվներում:

Աստղ ջան, ոչ միայն ակումբի: Մեր ֆիրման չէր գոյատևի, եթե մեր սիրելի արտասահմանցի բարեկամները դադարեին ինտերնետով ծանոթանալ ու ամուսնանալ: :))

Բայց դե մեկ էլ տեսար էդ կյանքի կեսը էնքան հեռու ա թաքնվել, որ ոչ մի ինտերնետ, ոչ մի ադնակլասնիկ չեն կարող իրեն գտնել, այ էդ դեպքում ինտերնետի միջոցով կյանքի կեսին գտնելը դառնում է անհնար: :))

Ambrosine
06.09.2009, 20:27

Դայուշ ջան, բայց ես ուրիշ բան չեմ ասում:) Էս թեմայի հարցը կայանում էր հետևյալում՝

Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին
Պատասխան՝ այո /չնայած նշված չէ, թե որ կեսին:D/:

Վերջ, ուրեմն անիմաստ է քննարկել էս հարցը, անիմաստ է այս թեման:):

Արտասահմանցիներին էլ առողջություն, որ ձեր ֆիրման գոյատևի:P :))

Ուրվական
06.09.2009, 20:50
Հա բայց էս հարցը ինչի ա առաջացել, չեմ հասկանում: Երևի որ ինտերնետը նոր ա ստեղծվել դրա համա՞ր: Հիմա մեր մոտ էլ վերջերս նոր չինական ավտոբուսներ են բերել, ուրեմն հարց ա՞ առաջանալու, հնարավո՞ր է արդյոք չինական ավտոբուսում գտնել կյանքի կեսին:think:

Taurus
06.09.2009, 20:54

Հա Գոռ ջան, եթե էտ ավտոբուսում հեռախոսով ինետ ես մտել կարելի ա :P:D:D

_DEATH_
06.09.2009, 21:06
Լիքը բարեկամներ ունեմ որոնք ինտերնետով են ծանոթացել-ամուսնացել էս վերջին մի քանի տարվա ընթացքում, հիմնականում եկել Հայաստանից աղջկան տարել են արտասահման:
Բայց իմ դեպքում ինձ թվում ա ինտերնետով չի լինելու ու շատ ուրախ եմ դրա համար: Ամբողջ ամառ ինտերնետով մի հատ աղջկա էի ման գալիս մեր կուրսից, որին սիրահարվել եմ: Տենց էլ չգտա… Հիմա դասերը սկսել են ու կամաց-կամաց :love Եթե ոչ մի բան չստացվի էլի ինտերնետի գիրկը չեմ ընկնելու հաստատ :ok

Goharik
15.10.2009, 13:43
Հնարավոր է: Կարելի է ասել սա քաղաքակիրթ ծանոթանալու մի տեսակ է:Ունեմ շատ ծանոթներ, ովքեր ծանոթացել են նշված եղանակով, և հիմա համատեղ երջանիկ ապրում են: Սակայն յուրաքանչյուր մարդ ունի իր սուբեկտիվ կարծիքն ու մտածելակերպը: Ինչ վերաբերվում է ինձ ես միանշանակ դեմ եմ նման տարբերակով ծանոթություններին:

Հարդ
15.10.2009, 13:51
Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին

Այո

Second Chance
15.10.2009, 16:39
Հնարավոր է: Կարելի է ասել սա քաղաքակիրթ ծանոթանալու մի տեսակ է:Ունեմ շատ ծանոթներ, ովքեր ծանոթացել են նշված եղանակով, և հիմա համատեղ երջանիկ ապրում են: Սակայն յուրաքանչյուր մարդ ունի իր սուբեկտիվ կարծիքն ու մտածելակերպը: Ինչ վերաբերվում է ինձ ես միանշանակ դեմ եմ նման տարբերակով ծանոթություններին:
Փաստորեն եթե հանկարծ /Աստված չանի:D/ Դուք ինտերնետով ծանոթացած Ձեր ծանոթներից մեկին սիրահարվեք անկախ որևէ բանից դուք պետք է՞ հրաժարվեք այդ սիրուց, ինչա թե ոնց կլնի ինտերնետով էք ծանոթացե՞լ :unsure :

Tyler
16.10.2009, 20:09
Շատ հնարավոր ա, ոչ մի ահավոր բան չկա դրանում: Եթե ասենք աղջկա ծանոթների շրջապատում ոչ մեկ իրա դուրը չի գալիս, բայց ինտերնետով մի հատ տղա ա հետը ծանոթանում, ինչ-որ ժամանակ հետո հանդիպում են ու հասկանում են որ սիրում են իրար, ի՞նչ վատ բան կա դրանում: Ճիշտ ա, չկա :))

Ֆոտոն
16.10.2009, 20:25
Բայց ես մեկ է, չեմ հասկանում ո՞նց է հնարավոր ինտերնետով գտնել կյանքի կեսին::8

Yeghoyan
16.10.2009, 20:30
Բայց ես մեկ է, չեմ հասկանում ո՞նց է հնարավոր ինտերնետով գտնել կյանքի կեսին::8

Ֆոտոն ջան օրինակ ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ ինտերնետով/ակումբն օրինակ/, մի քանի օր հետո/դե օրինակի հետ վերցնենք ակումբի հանդիպումը/ առաջարկում է հանդիպել, ու, եթե քեզ ինքը ասենք ինչ-որ չափով հետաքրքրել է, հաստատ կհամաձայնվես հանդիպել, ծանոթանալ, ու կամանց-կամանց մի քանի հանդիպում հետո/կամ էլ ի?նչ իմանամ երբ:8/հասկանում են, որ ինքնա;) ու սենց գտավ էլի սիրուն ջան:) երևի:8

Norton
16.10.2009, 20:32
ինտերնետով ծանոթանալը մի լավ առավելություն ունի, հասցնում ես մի լավ ներսը փորփրես ծանոթանալուց առաջ:))

Yeghoyan
16.10.2009, 20:34
ինտերնետով ծանոթանալը մի լավ առավելություն ունի, հասցնում ես մի լավ ներսը փորփրես ծանոթանալուց առաջ:))

Բայց համաձայնվի հազարից մի դեպքում է լավ ավարտ լինում, շատ խաբուսիկ է ինտերնետով շփումը/փորփրելն էլ չի օգնում/:

Norton
16.10.2009, 20:40
Բայց համաձայնվի հազարից մի դեպքում է լավ ավարտ լինում, շատ խաբուսիկ է ինտերնետով շփումը/փորփրելն էլ չի օգնում/:
Իհարկե ռեալ շփմանը չի փոխարինի, բայց դե մինչև հանդիպումը հնարավոր կլինի տեսել համապատասխանում ես , թե՞ ոչ:
Կարևորը արտաքինը կմղվի երկրորդական պլան, ժամանակավոր իհարկե:))

Ֆոտոն
16.10.2009, 20:41
Բայց համաձայնվի հազարից մի դեպքում է լավ ավարտ լինում, շատ խաբուսիկ է ինտերնետով շփումը/փորփրելն էլ չի օգնում/:

Մեկ է, հնարավոր չի: Խոսում են, գրում են, հազիվ իրար տեսնում են, պարզվում է, որ իրար ձայները տանել չեն կարողանում, ասենք աղջիկը կարճ մազով տղա չի սիրում, Մեկ էլ, նկարում տեսածը, գրելով շփվողը կյանքինի հետ չի համընկնում, ... հիասթափություն, դեպրեսիա, ստրես, եսիմ էլ ինչ:

Թիթիզ
16.10.2009, 20:45
հնարավոր է, բայց ես երբեք չեմ պատկերացնում որ իմ հետ հնարավոր լինի այդպիսի դեպք. ես ել գիտեմ բազմաթ նման դեպքեր, բայց ես ինչ որ լուրջ մոտեցումներ չեմ ցուցաբերում, այդ հարցում
, Հասկանում եք վստահություն չկա էլի...

Yeghoyan
16.10.2009, 20:45
Մեկ է, հնարավոր չի: Խոսում են, գրում են, հազիվ իրար տեսնում են, պարզվում է, որ իրար ձայները տանել չեն կարողանում, ասենք աղջիկը կարճ մազով տղա չի սիրում, Մեկ էլ, նկարում տեսածը, գրելով շփվողը կյանքինի հետ չի համընկնում, ... հիասթափություն, դեպրեսիա, ստրես, եսիմ էլ ինչ:

Ֆոտոն ջան ահագին լուրջ ես ընդունում, ու հաստատ դրան չի հասնում հարաբերությունները, հաստատ ոչ մեկ երկու-երեք տարի մենակ ինտերնետով չի շփվի, մի ամիս/ամենաշատը/ հետո հաստատ արդեն իրար տեսած կլինեն, իրար ինչ-որ չափով կճանաչեն, արդեն պարզ կլինի համապատասխանում են իրար թե՞ չէ:
Սրա մասին ավելի լավ կլինի տղաները խեսեն, ասեն իրենց կարծիքը;)

Ֆոտոն
16.10.2009, 20:58
Ֆոտոն ջան ահագին լուրջ ես ընդունում, ու հաստատ դրան չի հասնում հարաբերությունները, հաստատ ոչ մեկ երկու-երեք տարի մենակ ինտերնետով չի շփվի, մի ամիս/ամենաշատը/ հետո հաստատ արդեն իրար տեսած կլինեն, իրար ինչ-որ չափով կճանաչեն, արդեն պարզ կլինի համապատասխանում են իրար թե՞ չէ:
Սրա մասին ավելի լավ կլինի տղաները խոսեն, ասեն իրենց կարծիքը;)

Բայց այս հարցն ինքնին լուրջ է: Ինչքա՜ն երիտասարդներ են հիմա էդպիսի ծանոթությունների մեջ կորում:

Dayana
16.10.2009, 20:58
Չէ, իհարկե հնարավոր չի ու ակումբում ձևավորված բոլոր զույգերը, որոնք բերել են ամուսնության, հեքիաթ են: Լավ էլի :angry

Ուլուանա
16.10.2009, 21:00
Ֆոտոն ջան ահագին լուրջ ես ընդունում, ու հաստատ դրան չի հասնում հարաբերությունները, հաստատ ոչ մեկ երկու-երեք տարի մենակ ինտերնետով չի շփվի, մի ամիս/ամենաշատը/ հետո հաստատ արդեն իրար տեսած կլինեն, իրար ինչ-որ չափով կճանաչեն, արդեն պարզ կլինի համապատասխանում են իրար թե՞ չէ:
Ո՞նց թե ոչ ոք մեկ–երկու–երեք տարի ինտերնետով չի շփվի։ :D Բա ես հենց էդպես էլ արել եմ։ :P Մեկուկես տարի միայն ինտերնետով ու հեռախոսով ենք շփվել, քանի որ ապագա ամուսինս ԱՄՆ–ում էր, ես՝ Հայաստանում, ինքն այդ շրջանում պարզապես հնարավորություն չուներ Հայաստան գալու, դրա համար էլ ստիպված էինք մեկուկես տարի սպասել, մինչև որ կկարողանայինք ռեալում հանդիպել։ Դրա մասին այս թեմայում ավելի մանրամասն գրել եմ վաղուց, հիմա ուղղակի հղումը դնեմ, կարդացեք, եթե հետաքրքիր է. http://www.akumb.am/showpost.php?p=402210&postcount=116

Chuk
16.10.2009, 21:01
Բայց այս հարցն ինքնին լուրջ է: Ինչքա՜ն երիտասարդներ են հիմա էդպիսի ծանոթությունների մեջ կորում:

Ասա, է, ասա :))

Հայկօ
16.10.2009, 21:05
Գուցե «Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի ապագա կեսին» :think:

Վերնագրի այս տարբերակը հասկանում եմ այսպես. Ձեր կյանքի կեսը մեկնել է գործուղման, Դուք Ջուջլում որոնում եք «Sex on the Beach» կոկտեյլի (:))) բաղադրատոմսը ու հանկարծ գտնում եք Ձեր կողակցի լուսանկարը՝ ծովափին ոմն թայլանդուհու հետ նարդի խաղալիս:

Ֆոտոն
16.10.2009, 21:07
Ասա, է, ասա :))

Ի՞նչ ասեմ, ոնց որ համաձայն չես, է՞լի:

Yeghoyan
16.10.2009, 21:07
Բայց այս հարցն ինքնին լուրջ է: Ինչքա՜ն երիտասարդներ են հիմա էդպիսի ծանոթությունների մեջ կորում:

Ես խոսում եմ լուրջ, գիտակից, նորմալ մարդկանց մասին, որոնք ապրում են, ոչ թե փչացնում ուրիշների կյանքը: Ու, եթե գործ ունենք նորմալ երիտասարդների հետ, հաստատ կորելու խնդրի առաջ չեն կանգնի ոչ ոք:
Հարցը լուրջ է համաձայն եմ, ու շատ բարդ է հայ հասարակության ուղեղի համար:

Ֆոտոն ջան տեսնում ես Ուլուանան ասեց տարիներ էլ է տևում նման/ինտերնետով/ շփումը:
Ամեն տեղ էլ բացառություններ լինում են:

Ֆոտոն
16.10.2009, 21:17
Գուցե «Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի ապագա կեսին» :think:

Վերնագրի այս տարբերակը հասկանում եմ այսպես. Ձեր կյանքի կեսը մեկնել է գործուղման, Դուք Ջուջլում որոնում եք «Sex on the Beach» կոկտեյլի (:))) բաղադրատոմսը ու հանկարծ գտնում եք Ձեր կողակցի լուսանկարը՝ ծովափին ոմն թայլանդուհու հետ նարդի խաղալիս:

Վերաջապես մեկը հասկացավ, թե ինչին չեմ հավատում ես: :)
Բայց ես ասում եմ, որ հնարավոր չի ինտերնետում կյանքի կեսը գտնել, եթե կյանքին մնացել է կյանքի քառորդը:

Yeghoyan
16.10.2009, 21:19
Վերաջապես մեկը հասկացավ, թե ինչին չեմ հավատում ես: :)
Բայց ես ասում եմ, որ հնարավոր չի ինտերնետում կյանքի կեսը գտնել, եթե կյանքին մնացել է կյանքի քառորդը:

դե ասա բառերը չես հասկանում/կամ վերնագիրը/,ես էլ դրել հեքիաթ եմ պատմում:D

Հայկօ
16.10.2009, 21:21
Վերաջապես մեկը հասկացավ, թե ինչին չեմ հավատում ես: :)
Բայց ես ասում եմ, որ հնարավոր չի ինտերնետում կյանքի կեսը գտնել, եթե կյանքին մնացել է կյանքի քառորդը:

Վերջերս ինտերնետից իմացա, որ եթե քո կյանքի մեկ քառորդի ընթացքում ուշադիր նայես քո կյանքի կեսի լավագույն երկու կեսերին, ապա քո կյանքի հաջորդ (կամ՝ մնացած) մեկ քառորդը կդառնա կյանքի կես (http://www.akumb.am/showthread.php?p=1808842#post1808842) :8:

Ambrosine
17.10.2009, 12:18
Այս թեման համառորեն շարունակում է իր խղճուկ գոյությունը:clean: Հայերի նման էլի, էն որ պատմաբանները խրոխտ կենաց են ասում՝ ...ամեն անգամ առասպելական փյունիկի պես հառնում են մոխիրներից...:))

Գոնե վերնագիրը փոխեք՝ ինտերնետով ծանոթությունների պատմություններ կամ ծանոթություններ, որոնք հանգեցրել են օխտը օր, օխտը գիշեր հարսանիքի: Թէ չէ էշին նստած՝ էշ եք ման գալիս:esim

Legolas
17.10.2009, 12:21

ինչ էշ?:D

Ambrosine
17.10.2009, 12:27
ինչ էշ?:D
<<Էշ>> մի քաղցր լեզվով նշանակում է ամուսին, կողակից:oy
:D

Legolas
17.10.2009, 12:31
<<Էշ>> մի քաղցր լեզվով նշանակում է ամուսին, կողակից:oy
:D
հետաքրքիր ա քանի հարսանիքի ժամանակ ա Ակումբի կենացը խմվցվել:think

Դատարկություն
17.10.2009, 12:31
Ես օրինակ գիտեմ մի աղջկա, որը ինետով գտել; է իր կյանքի կեսին ու հիմա երջանիկ ապրում է... այնպես որ կարևորը ոչ թե որտեղ ես փնտրում, այլ ինչպես ես փնտրում...

Legolas
17.10.2009, 12:34
Ես օրինակ գիտեմ մի աղջկա, որը ինետով գտել; է իր կյանքի կեսին ու հիմա երջանիկ ապրում է... այնպես որ կարևորը ոչ թե որտեղ ես փնտրում, այլ ինչպես ես փնտրում...
իսկ տղեն չգտավ տենց էլ:think

Cassiopeia
17.10.2009, 12:45
հետաքրքիր ա քանի հարսանիքի ժամանակ ա Ակումբի կենացը խմվցվել
Մեկի ժամանակ հաստատ, բայց դե հարսանիք չէր, ուղղակի ամուսնության նշում, ակումբցիների հետ։

Դատարկություն
17.10.2009, 12:51
իսկ տղեն չգտավ տենց էլ:think

Դե որ աղջիկը գտավ տղեն էլ ինքնստինքյան գտավ, բայց քանի որ ես աղջ կան էի ճանաչում, տղուն ոչ, ասացի աղջիկը գտավ...:hands

Ջուզեպե Բալզամո
24.10.2009, 11:30
Հիմա շատ շատերն են այդպես գտնում իրենց կյանքի կեսին:

Եվ ոչ միայն գտնում, այլ վերագտնում ու նույնիսկ՝ կորցնում … :o

Առաջին հորիզոնականում, թերևս, ամսուսնուլուծության ամենատարօրինակ դեպքն է: Այսպիսով, բոսնիացի ամուսիններ 32-ամյա Ադան Կլարիչը և 27-ամյա Սանան ինտերնետային սիրավեպեր են սկսել: Սակայն դրանում նրանց բախտը փոքր-ինչ չի բերել: Քաղցրիկ և Ուրախության արքայազն կեղծանունների տակ նրանք գտել են միմյանց: Օնլայն կրքոտ զրույցներից հետո նրանք որոշել են հանդիպել: Սակայն, ցավոք, նրանց մեծ հիասթափություն էր սպասում, քանի որ պարզվել է, որ երկար ժամանակ շփվել են իրենց` արդեն մի քանի տարվա կողակցի հետ: Արդյունքում ամուսինները ամսուսնալուծվել են` միմյանց մեղադրելով դավաճանության փորձի մեջ:

Հետաքրքրական է, որ նման իրավիճակ տեղի է ունեցել նաև Չինաստանում, որտեղ սակայն, այն ավարտվել է Happy End-ով: Ինտերնետային շփումից հետո ամուսինները որոշել են հանդիպել և, տեսնելով միմյանց, համոզվել են, որ իրենք, իսկապես, ստեղծված են միմյանց համար:

Թերթ.am 24.10.09

Mephistopheles
30.10.2009, 01:48
Ես կարծում եմ որ կարելի է գտնել… բայց ավելի շուտ ես դրան կասեի "կորցնել"… կյանքիդ մյուս կեսը կարող ես կորցնել

Բարեկամ
30.10.2009, 04:30
Իմ ճանաչած բոլոր հաջող զույգերը /ամուսնական/ ինտերնետով իրար գտածներն են :)

Հակոբ Գեւորգյան
30.10.2009, 05:07
Ես հավատում եմ ինտերնետային ծանոթությանը, եւ կարծում եմ, որ ինտերնետային ծանուցումը որոշակի վայրերում՝ օրինակ, սփյուռքում ապրող հայերի, կամ այլ բնավայրերերի մարդկանց համար, միակ միջոցն է անկաշկանդ արտահայտվելու եւ ընրություն կատարելու գործում։

Mephistopheles
30.10.2009, 11:55
երբ սկսում ես կնիկը ինտերնետով ման գալ, նշանակաում ա դրությունը լուրջ ա…

Գուգօ
30.10.2009, 16:24
երբ սկսում ես կնիկը ինտերնետով ման գալ, նշանակաում ա դրությունը լուրջ ա…

կնիկը ինտերնետով ման չեն գալի, պատահաբար գտնում են:B ու հետո :( սենց փողոցում են ման գալիս:P

Գևոր
12.11.2009, 15:18
երբ սկսում ես կնիկը ինտերնետով ման գալ, նշանակաում ա դրությունը լուրջ ա…

+
կարճ ու կոնկրետ.

Vicki
23.11.2009, 11:25
Ես իմ երկրորդ կեսին գտել եմ ինտերնետով և շատ երջանիկ եմ :love... Եվ իմ շրջապատում բավական շատ զույգեր կան, որ գտել են միմյանց ինտերնետով ու շատ երջանիկ են: Ի վերջո ինչ կարևորա ինչպես ես գտնում, կարևորը գտնում ես::ok

Գևոր
23.11.2009, 15:18
Ամեն տեղ էլ կարելի ա գտնել կյանքի կեսին, կարևոր չի ինտերնետում, սրճարանում, թե աշխատավայրում: Բայց ծանոթություններ փնտրել ինտերնետում ամուսնության նպատակով մի քիչ տարօրինակ կամ հիասթափեցնող չի?
Չնայած մի կողմից էլ երևի ավելի շատ ա հնարավոր գտնել պարզապես "единамишленник" (հայերեն բառը չգիտեմ ), բայց կյանքի կես փնտրելը երևի , ավելի ճիշտ կլինի իրական կյանքում:

Trinity
23.11.2009, 17:59
Ես իմ երկրորդ կեսին գտել եմ ինտերնետով և շատ երջանիկ եմ :love... Եվ իմ շրջապատում բավական շատ զույգեր կան, որ գտել են միմյանց ինտերնետով ու շատ երջանիկ են: Ի վերջո ինչ կարևորա ինչպես ես գտնում, կարևորը գտնում ես::ok

Համաձայն եմ որ դա ընդհանրապես կարևոր չի, ես էլ շատերին գիտեմ որ ծանոթացել են ու շատ երջանիկ են հիմա, բայց չեմ պատկերացնում ոնց կարելիյա վստահել մի մարդու, ում ոչ տեսել ես ոչ լսել ես, գրելով ամեն ինչ նոնց հեշտա, և անկեղծանալը, բայց նաև խաբելը, որովհետև ոչ դիմացինիտ աչքերն ես տեսնում, ոչ էլ ձայնն ես լսում...

hasulik
03.12.2009, 13:40
Իհարկե հնարավոր է:

Lion
03.12.2009, 14:57
Իհարկե հնարավոր է:

Հնարավոր է... բայց մեծապես բախտի բան է:)

hasulik
04.12.2009, 12:49
Հնարավոր է... բայց մեծապես բախտի բան է:)

Օրինակ ես առաջ ահավոր անլուրջ էի վերաբերվում ինտերնետին ու էնտեղ շփվող մարդկանց, բայց հետո հասկացա վոր նրանք էլ իմ նման մարդիկ են:

Մենուա
04.12.2009, 13:02
Եթե այդ «կեսը» իրականում գոյություն ունի, ուրեմն կարելի է և գտնել ինտերնետով։

Legolas
04.12.2009, 13:15
Ինտերնետով գտնում ես կեսին , ամուսնանում մյուս կեսի հետ:))

hasulik
04.12.2009, 16:16
Եթե այդ «կեսը» իրականում գոյություն ունի, ուրեմն կարելի է և գտնել ինտերնետով։

երբեք չես իմանա թե որտեղ և ինչ պայմաններում կգտնես ՆՐԱՆ:

Anulik.Sh
05.12.2009, 15:59
Ինտերնետով սեր,այդ հանգամանքը մի քից ծիծախալուա կներեք որ այդպես եմ գրում, շփում հնարաորա բայց սեր ոչ: Քանի որ այդ ձևով տղանեըյ խաղում են աղջկա զգացմունքների հետ չասկանալով որ նրան շատ մեծ ցավ են պատճառում:

Աինի
05.12.2009, 16:11
Ոչ մի ինտերնետ չի կարող փոխարինել անմիջական շփմանը, համ էլ չեք կարծում, որ ինտերնետով ծանոթությունների մջ կասկածի տոկոսը ավելի բարձր է

GSK
27.12.2009, 19:23
Իմ ընկերը իր կնոջ հետ ծանոթացել է ինտերնետով, այսօր արդեն ունեն մեկ բալիկ:

Artgeo
27.12.2009, 20:33
Հա, ես տենց եմ գտել։

Ավելացված է հետո
Հետաքրքիր ա, երկրորդ գրառումս ա այս թեմայում, առաջինը ժամանակով ա տարբերվում :D

Հնարավոր է։ Ես այդպես էի գտել :)

A.r.p.i.
27.12.2009, 21:18
Կարծում եմ , որ ինտերնետով կյանքի երկրորդ կեսին կարելի է գտնել այն դեպքում, եթե այդ «կեսիդ» հետ ինտերնետով շփվելուց բացի, շփվես նաև ռեալ կյանքում՝ նրան իրականում ճանաչելու համար:

Նարե
27.12.2009, 21:27
Չե՞ք հավատում. ես ևս մեկ օրինակ, ու են տարբերակով չի, որ հենց համակրանք է առաջացել, շատ շուտով հանդիպել ենք, չէ՛: Հանդիպել ենք միայն մի քանի տարի հետո, սիրել եմ դեռ չհանդիպած, հանդիպելուց հետո որևէ բան չի փոխվել, ինչպես ստեղ մտքեր են արտահայտում, թե նորից ես սկսում ճանաչել, նույնպես չի ունեցել, նույնն էր ինքն ինձ համար, նույնն էի ես նրա համար: Ամռանն էլ պատրաստվում ենք ավելի պաշտոնականացնել հարաբերությունները… էլի՞ չեք հավատում: է՜ մի՛ հավատացեք

A.r.p.i.
27.12.2009, 21:57

Ոնց նկատում եմ բացառություններ ամեն դեպքում լինում, ուրախ եմ քո համար, բայց ամեն դեպքում մեծամասամբ չես կարա 100 տոկոսով իմանաս, թե ինտերնետով ում հետ , որ շփվում ես ինչ տեսակ մարդ ա իրականում::)

Նարե
29.12.2009, 00:39
Ոնց նկատում եմ բացառություններ ամեն դեպքում լինում, ուրախ եմ քո համար, բայց ամեն դեպքում մեծամասամբ չես կարա 100 տոկոսով իմանաս, թե ինտերնետով ում հետ , որ շփվում ես ինչ տեսակ մարդ ա իրականում::)

Դե կարևոր խնդիրը գիտե՞ս Արփի ջան որն եմ համարում, որ նպատակադրված չմտնես ու ամբողջ ուժով փնտրես կեսիդ ինտերնետում, դա ուղղակի պիտի տացվի ու վերջ: Ու որ ուշադիր նայես ես թեմայում արտահայտվածների մեծ մասի մոտ հենց այդպես է, կոնկրետ ես ետ նմանությունը գտել եմ, ոմանք զուտ ֆորումում նկատել են նմանություն բնավորությունների, մտածելակերպի, հետաքրքրություն: Իսկ զուտ կպած փնտրելով չես գտնի ոչ իրական կյանքում, ոչ առավել ևս ինտերնետում:

"Green eyes"
27.09.2010, 16:34
Ես էլ եմ հավատում,որ հնարավոր է,չնայած շատերը երբեմն անլուրջ են ընդունում այդ հանգամանքը,բայց կան արդեն այդպիսի շատ դեպքեր:Մարդիկ ծանոթանում են,շփվում են,ընդհանուր գծեր են գտնում,հանդիպում են,սիրահարվում են,և ամուսնանում են:Անհնարին ոչինչ չկա:

---------- Ավելացվել է՝ 17:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:22 ----------

Կարծում եմ , որ ինտերնետով կյանքի երկրորդ կեսին կարելի է գտնել այն դեպքում, եթե այդ «կեսիդ» հետ ինտերնետով շփվելուց բացի, շփվես նաև ռեալ կյանքում՝ նրան իրականում ճանաչելու համար:

Համաձայն եմ ,շատ մեծ հավանականություն կա ,որ ռեալ կյանքում արդեն իսկ շփված, իրար ճանաչած մարդիկ ,ինտերնետով շփվելով նոր լավ գծեր են նկատում,որոնք չեն նկատել ռեալ կյանում:

Rhayader
27.09.2010, 18:30
Իսկ ով է հավատում :think որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին՞

Ամենահեշտ բանն է: Գուգլով փնտրում ես«կյանքի կես», բայց անգլերեն. «half-life»:

Հարդ
27.09.2010, 18:42
Յութուբով էլ ցանկացած մեկը կարող է իր կյանքի կեսի վիդեոները նայել:
Եթե լուրջ, ապա հնարավոր է, ինչո՞ւ ոչ...

Արևածագ
27.09.2010, 22:32
Այս պատմությունն ուզում էի պատմվածք սարքել, բայց որ այսպիսի թեմա կա՝ այստեղ կգրեմ:
Մի հեռավոր ծանոթ ունեինք: Մեր ծանոթի ծանոթն էր: Իրենց հետ առաջին անգամ հանդիպել էինք մեր ծանոթի տանը այն ժամանակ, երբ ծայրահեղ անելանելի վիճակում, իրերը հավաքած որոշել էին վերադառնալ Հայաստան, բայց ետդարձի տոմսեր գնելն անգամ իրենց համար գրեթե անլուծելի խնդիր էր: Սա մի երեք տարի առաջ: Վերջերս նույն մարդկանց մի խնջույքի ժամանակ նորից հանդիպեցի: Նախ ինձ միանգամից զարմացրեց այն, որ ընտանիքի մայրը կանչեց աղջկան՝ թե արի, կամերան բե'ր, մեզ նկարի: Անմիջապես մտքովս անցավ, որ առաջընթաց են ապրել: Ուտելիքը դժվարությամբ էին առնում, հիմա իրենց կամերայով նկարվում են: Բայց որ նրանց առաջընթացը տիեզերական մասշտաբների է հասել, պատկերացնել անգամ չէի կարող: Ընկերուհիս պատմեց: Ընտանիքի ավագ աղջիկը ինտերնետ ծանոթությամբ ամուսնացել է ամերիկահայ բիզնեսմենի հետ ու մնացածը ոնց որ հեքիաթում: Ծնողների համար Սարատովի կենտրոնում՝ տուն, Երևան- Էջմիածին խճուղու մոտ՝ հողատարածք, հերանց տան ամեն անդամին ամենապակասը ճապոնական բիզնես դասի ավտո, և այլն.. և այլն::zagar
Մի ուրիշ պատմություն էլ կա: Եղբորս ընկերների քույրը նույն կերպ՝ինտերնետային ծանոթությամբ ամուսնացել, մեկնել էր նույն ԱՄՆ : Աղջկա հարազատները ուղղակի ճամփու էին դրել նրան՝ առանց տղային տեսնելու, միայն վիրտուալ ծանոթությանը վստահելով: Այս աղջկա բախտն այնքան էլ չի բերել: Հազվադեպ է զանգում տնեցիներին, մի օր էլ եղբայրնեին ասում է՝ թե « Օդնոկլասսնիկում նկարս դրել եմ, մտեք, նայեք»: Եղբայրներն էլ բանվոր տղաներ, իրենց քրոջը կարոտած, գալիս են իմ եղբոր մոտ, թե ՝ «Քրոջս գտի, նայենք»: Գտնում են, նկարները նայում են, մի երկու հատ էլ «5+ » են դնում եղբորս պրոֆիլից:
Ու սկսվում է: Կռիվն ընկնում է խեղճ աղջկա տանը, ամուսին, կիսուր, կեսրար վրա են տալիս, թե «Էդ ի՞նչ անծանոթ տղա է քեզ էդ 5+ ը դրել»: :bl Նա էլ թաքուն զանգում է եղբայրներին ու էդպես ու էդպես, «բա դուք չգիտե՞ք այդ տղան ով է, որի պատճառով մեր տունը կռիվ է ընկել»::cry Եղբայրները գալիս են նորից իմ եղբոր մոտ, խնդրում, որ եղբայրս իրենց հետ միասին զանգի, հեռախոսով աղջկա ամուսնուն պատմեն եղելությունը, իր ո՞վ լինելը, ասի', որ ինքը կապ չունի, աղջկա եղբայրներն են ընդհամենը իր պրոֆիլից էդ անտեր հինգը դրել, որ վերջապես էդ խեղճին հանգիստ թողնեն:
Այս երկու պատմություններով ուզում էի ասել, որ իհարկե, վիրտուալ ծանոթությամբ կարելի է կեսին գտնել, բայց թե գտնելուց հետո ի՞նչ է սպասվում, միայն աստված գիտի...;)

MaryMay
29.01.2011, 22:47
Հենց այսօր վերջացրի "Одиночество в сети" Януш Вишневский. Շատ գրավիչ պատմություն է` նրանց համար, ում հետաքրքրում է այդ հարցը (ու ոչ միայն նրանց) ու, ինչքան ինձ հայտնի է, իրական հիմքեր ունի:

tikopx
29.01.2011, 22:54
Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին՝ միանշանակ այո

Դարք
29.01.2011, 23:13
Դե հաշվի առնելով ակումբի հարուստ փորձը` միանշանակ այո :))

Lianik
29.01.2011, 23:25
Միանշանակ <<այո>> ասել դժվար է:think միանշանակ բառի տակ հասկանում եմ, որ բոլորը կարող են :8

այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է;)
ըստ իս եթե հաճախակի հանդիպումներ են կազմակերպվում ոչ միայն վերտուալ այլև ռեալ աշխարհում, ապա լրիվ հնարավոր է :)

"Green eyes"
31.01.2011, 14:57
Կյանք ա ամեն ինչ էլ պատահում ա: Անհնարին ոչինչ չկա:Եթե իհարկե 2 կողմ էլ լուրջ են:
Իմ կարծիքով հնարավոր ա, նույնիսկ գիտեմ այդպիսի զույգերի ,որոնք սայթով ծանոթացել են,գրվել երկար ժամանակ,սիրահարվել,իսկ հիմա ամուսնացած են ու ունեք հրաշք բալիկներ:

murmushka
31.01.2011, 14:58
միանշանակ ոչինչ ասել չի կարելի, բացի նրանից որ հնարավոր է, որ հնարավոր է;)
Հ.Գ. մենք էլ վառ օրինակ;)

Ariadna
31.01.2011, 15:02
միանշանակ ոչինչ ասել չի կարելի, բացի նրանից որ հնարավոր է, որ հնարավոր է;)
Հ.Գ. մենք էլ վառ օրինակ;)

Արմին, ձերն էլ ա՞ ինտերնետով, ես չգիտեի :) Ոչ թե հնարավոր է, այլ, կարծում եմ, հիմա ավելի հեշտ է ինտերնետով գտնելը, քան այլ՝ հին ձևերով :))