PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ արդարադատություն

Rammstein
13.11.2008, 20:04
Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք Հայաստանում արդարադատություն։ Հնարավո՞ր է, որ դատավորը կաշառք չվերցնի։

Նորմարդ
13.11.2008, 21:21
Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք Հայաստանում արդարադատություն։ Հնարավո՞ր է, որ դատավորը կաշառք չվերցնի։
Վայ էտ օպտիմիստը ես եմ սխալմամբ Այո քվեարկեցի :(
Չեմ հավատում չկա արդարություն էլ արդարադատություն էլ :angry

Rammstein
13.11.2008, 21:26
Վայ էտ օպտիմիստը ես եմ սխալմամբ Այո քվեարկեցի :(
Չեմ հավատում չկա արդարություն էլ արդարադատություն էլ :angry

Ինձ թվում ա, ադմինները եթե ցանկանան, կարող են փոխել քո քվեն։ Եթե ուզում ես, կարող ես դիմել ադմինիստրացիային։;)

ministr
13.11.2008, 21:37
Չէի ասի որ արդարադատություն չկա: Կա: Ուղղակի սովորաբար հասարակական հնչեղություն են ստանում (ուստի և մենք իմանում ենք) այն գործերը, որոնք կապված են պետության հետ, հետևաբար պետական ապարատը ճնշումներ է բանեցնում արդարադատության վրա և արդյունքում ստեղծվում է այն տպավորությունը որ միշտ "խաղը ծախած ա սուդյան էլ առած ա": Այնպես որ ես քվեարկում եմ "Այո"

Նորմարդ
13.11.2008, 21:41

Դժվար թե իմ իմացած դեպքը պետական ապարատին էր առնչվում, ինչևէ դատավորը իրավապաշտպանի միջոցով, կոնկրետ մեզ հասկացնել է տվել, որ պատասխանող կողմը այսքն գումար է առաջարկել հարցը հօգուտ իրենց լուծելու համար թե ավելին կտաք խնդրեմ ստացեք ձեր արդարությունը եթե ոչ ապա ինքներդ գիտեք :D

REAL_ist
13.11.2008, 23:32
միանշանակ ասել ոչ կամ այո սխալա, համ կամ համ չկա:Dնայած դեպքում, բայց դե լավատեսություն դրսևորվեմ:D

Dragon
28.01.2009, 04:23
Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք Հայաստանում արդարադատություն։ Հնարավո՞ր է, որ դատավորը կաշառք չվերցնի։

Հնարավոր է, այլ հարց է, որ այսօր այդպես չէ: Բայց միայն դրանով պայմանավորել արդրարադատությունը եվ ասել չկա սխալ է: Կա, բայց քիչ, կամաց-կամաց զարգանում ենք, չմոռանանք որ մեր երկիրը ընդամենը երկու տասնամյակ, իսկ իրավական նոր համակարգումը հազիվ մեկ տասնամյակի պատմություն ունի:
Պետք չէ զարմանալ որ վերցնում են, չվերցնելուց զարմանանք, որովհետեվ նրանք էլ են մեր երկրի բաղկացուցիչ մասը, մեր հասարակության մասնիկն են: Եվ նորմալ կլինեն միայն այն ժամանակ, երբ իշանություններից, մինչեվ հասարակ ժողովուրդ կփոխվի արժեքային համակարգը, մտածելակերպը եվ կյանքի որակը:

Արդարադատություն կա, մեր իրականությանը համարժեք ու դեռ մի բան էլ ավելին:

Մեմի
22.02.2009, 19:28
Հիշելով Պարգև Օհանյանին` չեմ կարող չպատասխանել` ԿԱ': Այլ հարց է, որ համատարած չկայի մեջ քիչ են այդ կա-երը, բայց այդ դեպքում հարցը պետք է լիներ, թե որն է ավելի շատ:

dvgray
22.02.2009, 19:34
Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք Հայաստանում արդարադատություն։ Հնարավո՞ր է, որ դատավորը կաշառք չվերցնի։

իհարկե չկա արդարադատություն ;)
իսկ կաշառք չի վերցնի, եթե
ա. չեն տալիս
բ. եթե վերադասը կարգադրել ա չվերցնել ու ռեալ վախ ունի որ կբռնվի
գ. եթե կատարում ա "նախագահի" ու իրա ստորադասների /ստոր դասվածների :D/ քաղաքական պատվերը

Elmo
22.02.2009, 19:50
Հնարավո՞ր է, որ դատավորը կաշառք չվերցնի։

Այո, եթե նա մահացած է:

Yeghoyan
27.08.2009, 21:24
Ժող ջան ես իմ կոմից հաստատ բան եմ ասում ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի մասին, ստեղ կաշառակերություն չկա::ok

Իսկ ինչ վերաբերում է մյուսներին դե մարդ ենք ելի, ապրում ենք ու ամեն բան էլ պատահումա:secret

Dragon
29.08.2009, 04:01
Ժող ջան ես իմ կոմից հաստատ բան եմ ասում ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի մասին, ստեղ կաշառակերություն չկա::ok

Իսկ ինչ վերաբերում է մյուսներին դե մարդ ենք ելի, ապրում ենք ու ամեն բան էլ պատահումա:secret

Չհամոզեցիր, արի ուրշ ձև ասա, օրինակ .<ես չեմ հանդիպել>:
Անուններ չուզես մեկա չեմ ասի: Պալատի նախագահին հարցրու ցուցակը կներկայացնի;:B
Ու մի զարմացեք. թե ինչի է էդպես. բա մարդիկ միլյոններ են ծախսում ու կյանքից ժամանակ մասնագետ են դառնում, որ աշխատեն, նախագահն էլ թե 60 000եվրո տուր որ դատավոր նշանակեմ, դե մարդն էլ ափսոսում է իրա թափած ջանքը, հնարավոր բացթողնվող եկամուտը, մեկ էլ աչքի առաջ ունեում է են, որ սաղ տեղերն էլ էդ ա..., մի խոսքով չէր ուզում համոզեցին:)
Դե հիմա ասեք, բա էդ մարդը ինչ ա անելու? Ճիշտ ա ծասերն ա ետ բերելու, ով ա մեղավոր? Չէ մենակ նախագահը չէ, բոլորս. ծննդատան պահակից նախագահ կաշառք են վերցնում; Երբ կաշառք տվող կա, վերցնող միշտ էլ գտնվում է, մեր մոտ 100/99 հարաբերակցությամբ::(