PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեր ամենաչսիրած ուտեստը

Rammstein
13.11.2008, 00:14
Ի՞նչ չեք սիրում։

Օրինակ ես տանել չեմ կարում կարագ, կաթի սեր։:[:[:[

Հա, մեկ էլ կխնդրեմ նենց բաներ չգրել, որ մարդ կարող ա կյանքում մի անգամ փորձի ու դուրը չգա...:)

Հայկօ
13.11.2008, 00:17
Բամիա, աջաբ-սանդալ:

Ambrosine
13.11.2008, 00:25
սոխ, սխտոր, հաճարի փլավ, դդմի ճաշ:[ էլի սենց զզվելի ուտեստներ որ հիշեմ, կգրեմ
հա, մի հատ էլ կա, ոնց-որ չախուբիլի են ասում:[

Ռուֆուս
13.11.2008, 00:27
Չեմ սիրում տարբեր տեսակի ձավարեղեն :[

Չամիչով բուլկի, բորշչ, կոնջոլ, խավիծ ու նման այլ ուտեստներ, դալ, կաթի սեր, խաշի միս (բացի փոր-փորոտիքից) ու էլի լիքը բաներ.... :[

Ambrosine
13.11.2008, 00:31
Չեմ սիրում տարբեր տեսակի ձավարեղեն :[

Չամիչով բուլկի, բորշչ, կոնջոլ, խավիծ ու նման այլ ուտեստներ, դալ, կաթի սեր, խաշի միս (բացի փոր-փորոտիքից) ու էլի լիքը բաներ.... :[

չամիչով բուլկին ոչինչ, տասնամյակը մեկ որ ուտես, լավ ա, բա որ բուլկին կրեմով կամ ջեմով ա լինում:[

խաշի միս, համաձայն եմ:[ կաթի սեր... կիլկի ուտել էլ չի ստացվում, քյուֆթա

Սամվել
13.11.2008, 00:37
Է՜հ Աստղ Ստեղ էլ Ճաշակներս Չբռնեց :D

Ես Քյուֆթայի ԳԻժ եմ :hands
Համ էլ Կիլկիի :love
Իսկ թեմայով... հմմ..

Հաճարով Փլավ չեմ սիրում...

REAL_ist
13.11.2008, 00:39
եփած սոխ ու պամիդոր:[

Grieg
13.11.2008, 00:51
Ձվաձեղ, քյուֆթա, խորոված, խինկալի, քյաբաբ ու նման բաներ.. մինչև գրեցի այսքանը սիրտս խառնեց :[

Հայկօ
13.11.2008, 00:55
Ձվաձեղ, քյուֆթա, խորոված, խինկալի, քյաբաբ ու նման բաներ.. մինչև գրեցի այսքանը սիրտս խառնեց :[

:o:o:o: Կարդացի՝ թե որ թեմայում ես էս անունները գրել ու... սիրտս խառնեց :[:D:

Ռեդ
13.11.2008, 01:10
Ի՞նչ չեք սիրում։

Օրինակ ես տանել չեմ կարում կարագ, կաթի սեր։:[:[:[

Հա, մեկ էլ կխնդրեմ նենց բաներ չգրել, որ մարդ կարող ա կյանքում մի անգամ փորձի ու դուրը չգա...:)
Կաթի սեր ես էլ չեմ սիրում :[
Ամենաչսիրածս ուտեստը ՀԱԼՎԱՆ ա :[ :bad

Սամվել
13.11.2008, 01:12
Հա Կաթի սերից զզվում եմ :[

Հայկօ
13.11.2008, 01:13
Անճաշակնե՛ր :angry:D:

Ուլուանա
13.11.2008, 01:24
Թեև ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ սիրածս ուտեստները թվարկել, քան չսիրածներս՝ վերջիններիս շատության պատճառով, բայց փորձեմ. :))
Դդում՝ համարյա ցանկացած ձևով պատրաստված
Բամիա
Երբ դեռ միս ուտում էի, իմ ամենաչսիրած ճաշը հարիսան էր. դեռևս մանկապարտեզից զզվում էի։ :[
Գնդերով «մաննի կաշա» :[ նորմալ (համասեռ) սարքածը սիրում եմ :)) նույնը վերաբերում է նաև խավիծին։
Թելերով հարուստ կանաչ լոբի :[ (համարյա երբեք չեմ ուտում՝ զուտ թելերի պատճառով)

Գիտեմ, որ լիքը բաներ չեմ սիրում։ Բայց հենց սկսեցի գրել, բոլորը մտքիցս թռան։ :8

Կաթի սեր ես չեմ սիրում մենակ կաթ խմելիս (կաթ խմելիս պարտադիր քամում եմ քամիչով, իսկ եթե ձեռքի տակ քամիչ չլինի, հաստատ չեմ խմի), որ մեջը փրթիկների տեսքով լինում ա։ :[ Իսկ առանձին կաթի սերը՝ հաստ ու յուղալի, շատ եմ սիրում հացով ու շաքարավազով ուտել։ :nyam

Բայց ես հաստատ լիքը ուրիշ չսիրած ուտեստներ ունեի... :unsure Հետո կհիշեմ, կգրեմ։

Նարե
13.11.2008, 01:47
ուրեմն պատմեմ իմ դարդերից մեկը, երևի ետ ուտելիքը ծանոթ կլինի Գորիսի, Սիսիանի կողմերի մարդկանց, մեր տանը անվանում են քալագյոշ կամ դրա նման մի բան, ինքը պատրաստվում ՝ չորաթանից , սոխ և մեկ էլ, ամենաահավորը ՝ինչ-որ չորացած բույսա, կանաչի , որ կոչվում է մարալոթի: Մի խոսքով հարգելի՛ հայրենակիցներ,այդպիսի ուտելիք հանդիպելու դեպքում խորհուրդ է տրվում 100մ դիստանցիա պահպանել:hands

comet
13.11.2008, 10:13
Իսկ ես էնքան էլ պահանջկոտ չեմ:) Համարյա ամեն ինչ ուտում եմ: Ավելի շուտ` հարմարվում եմ: Փոքր ժամանակ տանել չէի կարող խորոված բադրիջանը, բայց հիմա հաճույքով ուտում եմ: Միակ բանը, որ ուտել չսովորեցի` խաշն է:[

Ֆրեյա
13.11.2008, 11:00
Խավից.... :[ Մաննի կաշա, գարոխով ապուր, կաթի սեր կամ թարմ կաթնաշոռ :(
Մեկ էլ չեմ սիրում ճաշեր, որոնցից ոչխարի մսի հոտ է գալիս :[ :[ :[

Annushka
13.11.2008, 11:15
կաթնով, քրջիկ/ թթու կաղամբով և բլղուրով ապուր ա/, խավիծ, բլղուրով փլավ, ավելուկ :[ , ձկնեղեն, հատկապես խաշած, ձկնապուր, խաշի միս, թաբուլե, յուղոտ ուտեստներ... չեմ սիրում և վերջ :

Ariadna
13.11.2008, 11:43
ուրեմն պատմեմ իմ դարդերից մեկը, երևի ետ ուտելիքը ծանոթ կլինի Գորիսի, Սիսիանի կողմերի մարդկանց, մեր տանը անվանում են քալագյոշ կամ դրա նման մի բան, ինքը պատրաստվում ՝ չորաթանից , սոխ և մեկ էլ, ամենաահավորը ՝ինչ-որ չորացած բույսա, կանաչի , որ կոչվում է մարալոթի: Մի խոսքով հարգելի՛ հայրենակիցներ,այդպիսի ուտելիք հանդիպելու դեպքում խորհուրդ է տրվում 100մ դիստանցիա պահպանել:hands

Հաճույքով կփորձեի, կարդացի սիրտս ուզեց, մանավանդ որ չորաթանից է պատրաստվում:oy Իսկ չեմ սիրում գրեչկա, բայց ուտում եմ, կարմիր լոբիով ճաշի միջի կարմիր լոբիները (միսն ու ջուրը շատ եմ սիրում), բայց էլի ուտում եմ։ Էդ առումով մեզ լավ են դաստիարակել :)
P.S. Հա, դա չի նշանակում, որ ասենք ուշքս գնում է մաննի կաշայի համար, 6 ամսեկանում կերած ուտեստները չեմ քննարկում :)

Վարպետ
13.11.2008, 11:45
ուրեմն պատմեմ իմ դարդերից մեկը, երևի ետ ուտելիքը ծանոթ կլինի Գորիսի, Սիսիանի կողմերի մարդկանց, մեր տանը անվանում են քալագյոշ կամ դրա նման մի բան, ինքը պատրաստվում ՝ չորաթանից , սոխ և մեկ էլ, ամենաահավորը ՝ինչ-որ չորացած բույսա, կանաչի , որ կոչվում է մարալոթի: Մի խոսքով հարգելի՛ հայրենակիցներ,այդպիսի ուտելիք հանդիպելու դեպքում խորհուրդ է տրվում 100մ դիստանցիա պահպանել:hands

Հրաշալի ուտեստ է, ամեն օր կուտեի:)

Չեմ սիրում խավիծ, կաթնով...

Ariadna
13.11.2008, 11:52
Հրաշալի ուտեստ է, ամեն օր կուտեի:)

Չեմ սիրում խավիծ, կաթնով...

Ես էլ նոր երազանք ունեմ՝ քալագյոշ :)

Վարպետ
13.11.2008, 11:54
Ես էլ նոր երազանք ունեմ՝ քալագյոշ :)
Պարտքս լինի` հենց չորաթան ուղարկեցին Սիսիանից, ձեզ ընտանիքով հանդերձ կանչեմ քալագյոշի:) Ի դեպ իրա մեջ ոսպ էլ կա, ու ուտում են գրեթե խաշի պես, փրթած, ու ձեռքով:)

Ariadna
13.11.2008, 12:05
Պարտքս լինի` հենց չորաթան ուղարկեցին Սիսիանից, ձեզ ընտանիքով հանդերձ կանչեմ քալագյոշի:) Ի դեպ իրա մեջ ոսպ էլ կա, ու ուտում են գրեթե խաշի պես, փրթած, ու ձեռքով:)

Ուուուուխ, կայֆ :)

Adam
13.11.2008, 12:17
բորշ, կիլկի, քյուֆթա, խաշ, թոք (пиченка), թաբուլե, խավիծ, կաթնով, հասարակ սերվելադ երշիկ, մաննի կաշա, սպանախ, պասուց տոլմա, աջարական խաչապուրի, տարբեր տեսակի պաշտետներ
:[:[:[

Հ.Գ. Ներողություն, եթե փակեցի ինչ-որ մեկի ախորժակը :(

Guest
13.11.2008, 12:18
Կարդում եմ թեման ու էսպես ասած՝ слюнки текут... Նենց բաներ եք ասում՝ համով-համով ու դնում, երևի թե այս թեմայում ամենա շատ օգտագործվող (:[) սմայլիկը…

Կաթ, հատկապես կաթի սեր կամ սլիվկի շա՜տ եմ սիրում… ու միշտ զարմացել եմ, ոնց կարելի ա չսիրել :)

Ինչ չե՞մ սիրում… եսիմ է, երեի թե մենակ սիսեռ այդքան էլ չեմ սիրում ու նման բաներ, բայց դե եթե երկար ժամանակ չուտեմ դա էլ եմ մեշ հաջույքով ուտում:

Վարպետ
13.11.2008, 12:19
բորշ, կիլկի, քյուֆթա, խաշ, թոք (пиченка), թաբուլե, խավիծ, կաթնով, հասարակ սերվելադ երշիկ, մաննի կաշա, սպանախ, պասուց տոլմա, աջարական խաչապուրի, տարբեր տեսակի պաշտետներ
:[:[:[
Ադամ ջան, բա դու հաց ու պանիրով ոնց ես ապրում, այ բալամ?:o:D

Ֆելո
13.11.2008, 12:30
բոլոր տեսակի և տեսքի ձկնեղենը բացի շպռոտից, և ռուսերեն ասած կիսելь

Lion
13.11.2008, 13:50
Բադրջանի, պամիոդրի ու բիբարի խորոված, մեկ էլ... պամիդորով ձվաձեղ ու խաշած սոխ:[

aerosmith
13.11.2008, 14:36
ուրեմն սկսեմ
զզվում եմ մակարոնեղենից(եթե երկրի նախագահը ես լինեի սաղ զավոդները կփակեի)
զզվում եմ բամիա, կռչիկ:D, խավիծ, աջաբ-սանդալ, հավի խորոված, մեկել բեսամթ եմ զզվում ավելուկից

Երկնային
13.11.2008, 16:17
կաթնաշոռ տանել չեմ կարողանում…

Norton
13.11.2008, 16:26
Ոչխարի միս:[(բացառությամբ մատաղի)

dvgray
13.11.2008, 16:29
Կարդում եմ թեման ու էսպես ասած՝ слюнки текут... Նենց բաներ եք ասում՝ համով-համով ու դնում, երևի թե այս թեմայում ամենա շատ օգտագործվող (:[) սմայլիկը…

Կաթ, հատկապես կաթի սեր կամ սլիվկի շա՜տ եմ սիրում… ու միշտ զարմացել եմ, ոնց կարելի ա չսիրել :)

Ինչ չե՞մ սիրում… եսիմ է, երեի թե մենակ սիսեռ այդքան էլ չեմ սիրում ու նման բաներ, բայց դե եթե երկար ժամանակ չուտեմ դա էլ եմ մեշ հաջույքով ուտում:

Ճաշակիս ախպերը… :hands
Մենակ են տարբերությամբ, որ սիսեռ բան էլ եմ սիրում:

չեմ ուտի ոչ մի պայմանով /ինչքան էլ չինացիք համոզեն/ շան միս:

Tigran1989
13.11.2008, 16:38
Աճառով փլավ:
Նամանավանդ, երբ մատուցելիս գդալով վերցնելուց անդուր ճպճպոց ա գալիս::[

*e}|{uka*
13.11.2008, 16:38
Հմմմ.... ավելի հեշտ կլինի ասել ինչ եմ սիրում, քանի ինչ չեմ սիրում...

Զզվում եմ ռոկֆոր պանրից, պոմիդորոց ծվածեղից, ձկից, մսեղենով ճաշերից/ հատկապես, որ միսը ոչխարա լինում կամ հավ/, կաթնաշոռից,կաթից, քյուֆտա, տո շատ գիտեմ ինչ/ մի խոսքով մսեղենով ուտեստներից միայն խորոված :}
Զըըըըզըըվում եմ բոլոր տեսակի սուպերից՝բացի սպասից ու ոսպով սուպից :nyam
Մի այլ կարգի վերջերս չեմ սիրում պաղպաղակ ուտեստը :D :[
Մի օր աչքիս առաջ թթու դրած տավարի ուղեղ կերան, ընգնաորվել էի:[

Ըխք սիրտս խառնեց :D

Nuard
13.11.2008, 17:00
կաթնովից :bad ... մանկապարտեզից վատ հուշեր են մնացել :)

Լուսաբեր
13.11.2008, 17:04
ուրեմն պատմեմ իմ դարդերից մեկը, երևի ետ ուտելիքը ծանոթ կլինի Գորիսի, Սիսիանի կողմերի մարդկանց, մեր տանը անվանում են քալագյոշ կամ դրա նման մի բան, ինքը պատրաստվում ՝ չորաթանից , սոխ և մեկ էլ, ամենաահավորը ՝ինչ-որ չորացած բույսա, կանաչի , որ կոչվում է մարալոթի: Մի խոսքով հարգելի՛ հայրենակիցներ,այդպիսի ուտելիք հանդիպելու դեպքում խորհուրդ է տրվում 100մ դիստանցիա պահպանել:hands
Ուրեմը էտ ուտելիքը անվանում են <<Թան>> Պատրաստվումա չորաթանից, սուխարածից ու մեր բարբառով ասած ծնթորանից :)(Ցիտրոն) ու ամենալավը ենա որ սարից բերած լինի:Հա մեկ ել մոռացա. անպայման չորացրած լավաշ:ok Այ սա ինքնա...
ԵՍ սիրում եմ :P
Համարյա լրիվ նշված ուտելիքները սիրում եմ...
Իսկ չեմ սիրում, հըմ:think բան չկա որ չսիրեմ :B

Adam
13.11.2008, 17:07
շատ եմ սիրում խոզի դըմակ:
Իսկ հաջաթ՝ ոչ: Վախում եմ ուտեմ: :(

:D:D:D

Նարե
13.11.2008, 17:15
Ես էլ նոր երազանք ունեմ՝ քալագյոշ :)

Չէէէէէէէ, տենց բան մի երազի, արի ավելի լավ է ես ձեզ չորատանով համոովվվվվվ ուտելիք ասել, հնարավորության դեպքում կհրավիրեմ միասին ուտելու նաև;) , էլի չորատանով է , ուղղակի ավելացնում են կարծեմ խաշած ձավար և յուղի մեջ դաղված կարմիր բիբար, այ դաաաաաաաաա ուրիշշշշշշշշշշշշշ , դա լրիվ ուրիշ հաճույք է:ok

Dayana
13.11.2008, 18:05
Կաթի սեր :love զարմանում եմ, ոնց մարդիկ չեն սիրում :love

Զզվել եմ մենակ Նեմեցա-Ավստրիական ինչ-որ քյաբաբանման մի բանից, որից մի փոքր կտոր ուտելուց անմիջապես հետո հասկացա, որ մեր "սուջուխի" խորովված տարբերակնա :( իսկ ես էդ "սուջուխից" զզվում եմ :(

Ձայնալար
13.11.2008, 18:12
Իսկ ես ամենակեր եմ: Մակարոնեղեն էնքան էլ չեմ սիրում, բայց որ դնեն դեմս էդ էլ կուտեմ: Մի խոսքով իմ չսիրած ուտելիքները քարից կոշտերն են:

ԿԳԴ
13.11.2008, 18:28
Իսկ ես ամենակեր եմ: Մակարոնեղեն էնքան էլ չեմ սիրում, բայց որ դնեն դեմս էդ էլ կուտեմ: Մի խոսքով իմ չսիրած ուտելիքները քարից կոշտերն են:

Չեղած ժամանակ քալամնելա միրգ:D Մաննի չեմ սիրում, բայց որ սովամահ լինեմ հավեսով կուտեմ:[:[;)

Lion
13.11.2008, 19:10
Մի օր աչքիս առաջ թթու դրած տավարի ուղեղ կերան, ընգնաորվել էի:[

Ասեմ, ես արդեն միայն այդ տեսարանը պատկերացնելիս ախորժակից զրկվեցի:[

Rammstein
13.11.2008, 19:58
Բադրջանի, պամիոդրի ու բիբարի խորոված, մեկ էլ... պամիդորով ձվաձեղ ու խաշած սոխ:[
Վա՜՜՜՜՜յ, իմ ամենասիրելի բաներից մեկն ա` հենց քո նշած երեք բանջարեղենը խորոված, ու խառնած իրար։

Աճառով փլավ:
Նամանավանդ, երբ մատուցելիս գդալով վերցնելուց անդուր ճպճպոց ա գալիս::[
Հմմմ.... Չգիտեի, որ ԱՃԱՌԻՑ էլ են փլավ սարքում։ Կարծում էի, թե փլավը ձավարեղենից են սարքում։ :think

Զզվել եմ մենակ Նեմեցա-Ավստրիական ինչ-որ քյաբաբանման մի բանից, որից մի փոքր կտոր ուտելուց անմիջապես հետո հասկացա, որ մեր "սուջուխի" խորովված տարբերակնա :( իսկ ես էդ "սուջուխից" զզվում եմ :(
Սուջուխ շա՜՜՜տ եմ սիրում, իսկ խորոված սուջուխ..... :nyam:hands

Lion
13.11.2008, 20:06
Հենց տունը սկսում են սոխ խաշել կամ աստված չանի` ժարիտել, ես տնից կորում եմ;)

ars83
13.11.2008, 20:06
Ի՞նչ չեք սիրում։

Օրինակ ես տանել չեմ կարում կարագ, կաթի սեր։:[:[:[

Հա, մեկ էլ կխնդրեմ նենց բաներ չգրել, որ մարդ կարող ա կյանքում մի անգամ փորձի ու դուրը չգա...:)

Ցանկացած տեսակի ծովամթերք և գետամթերք և դրա ածանցյալները՝ ձուկ, ձկնկիթ, ծովախեցգետին, խեցգետին, և այլն։

*e}|{uka*
13.11.2008, 20:39
Հենց տունը սկսում են սոխ խաշել կամ աստված չանի` ժարիտել, ես տնից կորում եմ;)

Ամբողջ կյանքս սոխ չեմ կերել, զզվում էի, նույնիսկ պահանջում էի տունը ճաշերի մեջ չօգտագործել, թե չէ տուն չեմ գա: :D Բայց մի օր , չեմ հիշում որտեղ. համեստությունից զոհ գնալով, սոխա-պանրա-սունկա-խառն ուտեստ ստիպողաբար փորձեցի, դուրս եկավ: :} Դրանից հետո սոխ ուտում եմ, բայց խաշած բըըըըը, կյանքում չեմ ուտի...չնայած կապրենք, կտեսնենք :D

Rammstein
13.11.2008, 20:52

Սոխ ուտում եմ միայն հում վիճակով։ Իհարկե չի կարելի ասել, թե գժվում եմ սոխի համար, բայց կանաչ սոխ սիրում եմ։ Տապակած սոխի հոտից ուղղակի թունավորվում եմ... :[:D

Ուլուանա
13.11.2008, 21:57
կաթնով, քրջիկ/ թթու կաղամբով և բլղուրով ապուր ա/, խավիծ, բլղուրով փլավ, ավելուկ :[ , ձկնեղեն, հատկապես խաշած, ձկնապուր, խաշի միս, թաբուլե, յուղոտ ուտեստներ... չեմ սիրում և վերջ :
Վայ, ոնց էի մոռացել. կաթնովից ես էլ եմ զզվում։ :[ Ի դեպ, թան ու սպաս էլ չեմ սիրում։ Մի խոսքով՝ կաթնային ճաշեր չեմ սիրում, բացառությամբ շատ հաջող պատրաստված «մաննի կաշայի»։ :)) Թանն ընկալում եմ որպես մածնի շշի ողողվածք։ :[
Քրչիկ էլ չեմ սիրում։ Բարեբախտաբար վերջին անգամ վաղ մանկության տարիներին եմ առիթ ունեցել ուտելու։ Դրանից հետո ինչ–որ աչքիս չի երևացել։ :))

կաթնովից :bad ... մանկապարտեզից վատ հուշեր են մնացել :)
Ինձ մոտ էլ։ :{

Հենց տունը սկսում են սոխ խաշել կամ աստված չանի` ժարիտել, ես տնից կորում եմ;)
Ժող, էդ խաշած սոխը ո՞րն ա։ :D Ես կյանքումս ոչ խաշել եմ, ոչ էլ լսել էի, որ սոխը խաշում էլ են։ :o Ու չնայած սոխը թարմ վիճակում ու տապակած սիրում եմ, բայց որ պատկերացրի խաշած վիճակում, սիրտս խառնեց։ :[
Ընդհանուր առմամբ ձավարեղեն էլ առանձնապես չեմ սիրում, բայց ուշ–ուշ հանդիպելու դեպքում կուտեմ։ :))

Իսկ ընդհանրապես լիքը բաներ կան, որ չեմ էլ փորձել, բայց հաստատ գիտեմ, որ չեմ սիրում, դրանք չեմ նշում։ :D

Հա, մեկ էլ Ֆելոն նշեց կիսելի մասին (հայերեն՝ դոնդող), ես էլ հիշեցի, որ դրանից էլ եմ զզվում դեռևս մանկապարտեզային տարիքից։ :[

Second Chance
13.11.2008, 22:00
առաջ այնքան շատ էին չսիրած ուտեստներս, որ հիշում եմ:8 ատում էի , բորշը, ու ընդհանրապես ճաշերը, մաննին, վարդի մուրաբան, սոխը ... հիմա դրանք բոլորը սիրում եմ:)
հիմա հազվադեպ բաներ կան չեմ սիրում, պարզապես պետք է լավ պատրաստված լինի օրինակ հարիսա չեմ սիրում, բայց որ լավա պատրաստված լինում ուտում եմ
չեմ սիրում քաբաբ:[, ձվածեղ, մեկել դարչինով կետչուպ

Dayana
13.11.2008, 22:02
Սուջուխ շա՜՜՜տ եմ սիրում, իսկ խորոված սուջուխ..... :nyam:hands

Դու գոնե գիտես, որ դա աղիքով են սարքում, էն էլ կա հում :( մեռզոստ' ա, ու եթե դա դեռ մի բան էլ խորովում են, ինչ-որ անհայտ ճլճլացող ծեթանման տարայի վրա, ոչ թե կրակին, դառնումա "թող ու փախի" :(

Սամվել
13.11.2008, 22:02
:mda

Ա դե հերիքա էն կանաչ սմայլիկը դնեք.. մարդ կա իրա սիրած բաների կողքը էտ սմայլիկը որ տենումա նեռվայնանումա :oy :D

Selene
13.11.2008, 22:13
Ամեն-ամենաչսիրածս բանն էտ ավելուկնա՝ իր պատրաստվածության տարբեր վիճակներում՝ ճաշի մեջ, տապակած և այլն:[ Հենց միայն հոտից արդեն մոտս սրտխառնուք է առաջանում:oy Ուրիշ ուտեստներ էլ կան, որ չեմ սիրում, բայց ամենավառ արտահայտվածը սա է:think

Dayana
13.11.2008, 22:16

վայ ես ավելուկին կերել եմ միայն տապակած ու դուրս գալիսա :oy համովա~ :nyam

Ուլուանա
13.11.2008, 22:20
Ինձ համար ավելուկ սիրել–չսիրելը պահից ա կախված։ Պահ կարող ա լինի՝ ուտեմ, պահ կարող ա լինի՝ սիրտս խառնի ու չուզենամ ուտել։ Բայց ամեն դեպքում մեծ քանակությամբ ուտել չի ստացվում. որոշ քանակությունից հետո, այնուամենայնիվ, սիրտս սկսում ա խառնել։ :D Իսկ հոտը միշտ էլ չեմ սիրում։

ars83
13.11.2008, 22:22
Ավելուկը շատ լավ բանա։ Ընդհանրապես, կանաչեղեն-ընդեղենը։ Չեմ սիրում, որ ավելուկի մեջ շատ սոխա լինում։ Ավելի շատ սխտորով եմ նախընտրում ուտել։

Ուլուանա
13.11.2008, 22:25
Ավելուկը շատ լավ բանա։ Ընդհանրապես, կանաչեղեն-ընդեղենը։ Չեմ սիրում, որ ավելուկի մեջ շատ սոխա լինում։ Ավելի շատ սխտորով եմ նախընտրում ուտել։
Հա, ես էլ եմ սխտորով սիրում։
Ուղղակի ավելուկը շատ սպեցիֆիկ համ ունեցող կանաչի է, ու բնական է, որ ամեն մարդու դուր չի գա, չսիրողները շատ կլինեն։

Երկնային
13.11.2008, 22:30
սոոոոխ, զզվում եմ… :զզվածդեմք

*e}|{uka*
13.11.2008, 22:36
Տանել չեմ կարողանում մասուրի հոտը,:[ բեեեե/շեղվեցի ուտեստներից :))
Մեկ էլ , որ կողքս խեցգետին են ուտում`ճպցնելով ու ֆռթցնելով :scare

Dayana
13.11.2008, 22:42
Տանել չեմ կարողանում մասուրի հոտը,:[ բեեեե/շեղվեցի ուտեստներից :))
Մեկ էլ , որ կողքս խեցգետին են ուտում`ճպցնելով ու ֆռթցնելով :scare

Մասուրիս բան չասես :P :oy նենց եմ սիրու~մ, Մասուրի հյութ :nyam Մասուրով քաղցր թեյ :nyam :oy

Սամվել
13.11.2008, 23:09
Մասուրիս բան չասես :P :oy նենց եմ սիրու~մ, Մասուրի հյութ :nyam Մասուրով քաղցր թեյ :nyam :oy

+1 Մասուրին էլ բան չասեք :B

Աբելյան
13.11.2008, 23:59
ինչ էլ համով բաներ չեք սիրում
թան, սպաս, մասուր, ավելուկ...
որ սրանք մյուս անգամ չուտեք, կտաք ինձ :nyam

AG16
14.11.2008, 00:21
ուրեմն պատմեմ իմ դարդերից մեկը, երևի ետ ուտելիքը ծանոթ կլինի Գորիսի, Սիսիանի կողմերի մարդկանց, մեր տանը անվանում են քալագյոշ կամ դրա նման մի բան, ինքը պատրաստվում ՝ չորաթանից , սոխ և մեկ էլ, ամենաահավորը ՝ինչ-որ չորացած բույսա, կանաչի , որ կոչվում է մարալոթի: Մի խոսքով հարգելի՛ հայրենակիցներ,այդպիսի ուտելիք հանդիպելու դեպքում խորհուրդ է տրվում 100մ դիստանցիա պահպանել:hands
էտ մարալոթին լավ կայֆա տալի...

Նարե
14.11.2008, 00:23
մի բան էլ հիշեցի, որ հեչ չեմ սիրում, բայց չմտածեք, որ դա կապված է քաղաքական հայացքներիս հետ. չեմ սիրում, տանել չեմ կարողանում ժենգյալով հացը, բաղադրության մեջ կան որոշ կանաչիներ , որ ինձ շատ տհաճ են

մասուրի հյութ էլ չեմ սիրում , բայց հարգում եմ:D,որովհետեվ ետ հյութը ստիպողաբար խմելու փոխարեն նվեչ ստացա իմ վեբ-կամերան

աաա տոմատի հյութից ահավոր հյութ չկաաաաաաա

Ավելացվել է 2 րոպե անց

էտ մարալոթին լավ կայֆա տալի...

մի բանկայի չափով ունենք տանը, հաճույքով ցանկության դեպքում ձեզ կտամ(մենակ տատին չիմանա:))

Երկնային
14.11.2008, 00:26
աաա տոմատի հյութից ահավոր հյութ չկաաաաաաա

աաաա, ես տոմատի հյութի համար գժվու~մ եմ… :love

Տատ
14.11.2008, 00:34
Ա դե հերիքա էն կանաչ սմայլիկը դնեք.. մարդ կա իրա սիրած բաների կողքը էտ սմայլիկը որ տենումա նեռվայնանումա :
Ասա, է, Սամվել, ասա, սրտիցս էին ճշմարիտ խոսքերդ:angry

Ահաբեկվում եմ՝ աշխարհի ամենահամով բաներից զզվող մեկը հաստատ կգտնվի:

Ամեն ինչ սիրում եմ՝ ավել կամ պակաս: ասենք, հացային, հաստ պիցցա չեմ սիրում,
շատ քաղցր տորթեր չեմ սիրում ...բայց մի բանկա խտացված կաթ կարող եմ միանգամից հափ անեմ:oy

ivy
14.11.2008, 01:31
Մոդերատորական։ Հիշեցնում եմ, որ թեման չսիրած ուտելիքների մասին է. թեմայից դուրս յոթ գրառումները ջնջվել են։ Խնդրում եմ թեման զրուցարանի չվերածել։

Rammstein
14.11.2008, 17:59
Դու գոնե գիտես, որ դա աղիքով են սարքում, էն էլ կա հում :( մեռզոստ' ա, ու եթե դա դեռ մի բան էլ խորովում են, ինչ-որ անհայտ ճլճլացող ծեթանման տարայի վրա, ոչ թե կրակին, դառնումա "թող ու փախի" :(

Դե նախ ասեմ, որ ուտելուց առաջ աղիքը հանում են, հետո եթե աղիքն ուտես էլ վնաս չի տա։ Շատ նրբերշիկներ էլ կան, որ էլի աղիքով են սարքում (փաթաթում)։ Երշիկն էլ են առաջ աղիքի մեջ լցրել։ Էդ հիմա է, որ ինչ նյութ ասես չկա, ինչի մեջ կուզեն կլցնեն։
Մեկ էլ ասեմ, որ քո ասած պատրաստման ձեւը տապակելն ա, իսկ խորովածը ձեթով չի լինում։ Ամեն դեպքում ես ուզզակի կլպում եմ սուջուխը, ու դնում եմ չոր թավայի վրա, իրա մեջ ինչքան յուղ կա, հերիք ա։
Հա, մեկ էլ թեմայից շեղվելով ասեմ, որ եփած` տապակած ձեթը ահավոր վնասակար ա, ու առաջացնում է քաղցկեղ։։

Լուսաբեր
27.11.2008, 19:06
Էս վերջում հայտնաբերեցի որ իկռա չեմ սիրում,սպանեն էլ չեմ ուտի :[

Tigran1989
27.11.2008, 20:34
Աճառով սնկով փլավ
Առավոտվանից սոված մեռնում եմ, բայց էդ փլավը չեմ կարա ուտեմ:
Ինչքան ասես կանֆետ ու թխվածք կերա, արդեն վատ եմ::[
Կարտոֆի եմ դրել գազին, սպասում եմ էփի:

Poqrik_Arev
27.11.2008, 22:25
Համաձայն եմ, աճառով փլավից տրաքում եմ, ինչքան էլ սոված մնամ չեմ ուտի :[

Մեկ էլ գրեչկա (հայերեն չգիտեմ ոնցա :)) Իսկ բոլոր մնացած դեպքերում ամենակեր եմ :D

Օրինակ մարդիկ կան, որոնք ուտելիքի տեսքից ու հոտից արդեն որոծում են ուզում են նրանք նման բան ուտեն թե ոչ, նույնիսկ եթե ուտելիքը երկնային համ ունենա .... Չեմ հասկանում նման մարդկանց :(

Dayana
27.11.2008, 22:27

ոնց չես հասկանում :o մոռացել ես Ավստրիայի էն զզվելի ուտելիքները :( որ մի շաբաթ սոված սատկում էի :(
որպեսզի օֆտոպ չհամարեն ասեմ էլի, նենց զզվելի յոգուրտանման բան էր, չգիտեմ էլ մեջն ինչեր էր, մենակ տեսքից ես վատանում էի :(

Մարկիզ
27.11.2008, 22:27
Ուղեղ:[

Ռուֆուս
27.11.2008, 22:35
Ուղեղ:[

Քյալլա :[ :[ :[

Իսկականից ՅԱԽՔ!!!! :[

Ռեդ
27.11.2008, 22:57
Այծի պանիրը :[, սպանեն էլ չեմ ուտի :[

Yellow Raven
28.11.2008, 17:42
Աջափ-սանդալ՝ զզվում եմ:B

ivy
28.11.2008, 18:06
Չեմ սիրում մսեղեն՝ ցանկացած տեսակի: Միայն հոտից արդեն վատ եմ զգում... Խանութի էդ բաժինները փորձում եմ էնպես շրջանցել, որ հոտը չհասնի քթիս: Նաև կարագոտ, յուղոտ ուտելիքները դուրս չեն գալիս: Համ էլ չեմ սիրում շատ քաղցր ուտելիք, հատկապես՝ թխվածքաբլիթ, բայց օրինակ՝ ոչ շատ քաղցր մրգային պիրոգ կամ մրգային պաղպաղակ հաճույքով կուտեմ: :nyam Մեկ էլ չեմ սիրում թեյ և սուրճ:
Էնպես որ, ինձ հյուր գալուց խնդրում եմ հաշվի առնել, որ ես տանը ոչ միս ունեմ, ոչ կարագ, ոչ շաքարավազ, ոչ թեյ, ոչ էլ սուրճ: :oy

Fox
28.11.2008, 19:19
Վայ, չեմ սիրում այսպես կոչված կրաբերի ձողիկները, յախք,:[

Lady SDF
01.12.2008, 22:08
Վայ, չեմ սիրում այսպես կոչված կրաբերի ձողիկները, յախք,:[

Դե դրանք արհեստական են և պլաստիկից շատ չեն տարբերվում: Այ դու իսկական կրաբ փորձիր և տարբերությունը կզգաս:

Ավելացվել է 1 րոպե անց

Ի՞նչ չեք սիրում։

Օրինակ ես տանել չեմ կարում կարագ, կաթի սեր։:[:[:[

Հա, մեկ էլ կխնդրեմ նենց բաներ չգրել, որ մարդ կարող ա կյանքում մի անգամ փորձի ու դուրը չգա...:)

Միակ բանը որ խստիվ չեմ ուտում խաշի միսն է: Կաթ և կաթի սեր մանկուց չեմ սիրել բայց որ ստիպված լինեմ կխմեմ: Բայց խաշի միս - ոչ մի դեպքում: :nono

Rammstein
10.12.2008, 20:26
Աճառով սնկով փլավ
Առավոտվանից սոված մեռնում եմ, բայց էդ փլավը չեմ կարա ուտեմ:
Ինչքան ասես կանֆետ ու թխվածք կերա, արդեն վատ եմ::[
Կարտոֆի եմ դրել գազին, սպասում եմ էփի:

Համաձայն եմ, աճառով փլավից տրաքում եմ, ինչքան էլ սոված մնամ չեմ ուտի :[

Մեկ էլ գրեչկա (հայերեն չգիտեմ ոնցա :)) Իսկ բոլոր մնացած դեպքերում ամենակեր եմ :D

Օրինակ մարդիկ կան, որոնք ուտելիքի տեսքից ու հոտից արդեն որոծում են ուզում են նրանք նման բան ուտեն թե ոչ, նույնիսկ եթե ուտելիքը երկնային համ ունենա .... Չեմ հասկանում նման մարդկանց :(

Ժող ջան դուք գոնե գիտե՞ք աճառը որն ա։ Եթե ոչ, ապա ասեմ, աճառը նույն ինքը կրճիկն ա (էն ոսկորներին կպած սպիտակ խրթխրթան բանը)։ Հատկապես հավի աճառ շատ եմ սիրում։

Եթե ձեր ասածը էն բաց դեղնավուն փլավն ա, ապա դա կոչվում է հաճարով փլավ, եւ իսկապես :[:[:[ ա։ Ես էլ եմ դրանից զզվում...:P

Kuk
10.12.2008, 20:34
Շատ կա, ո՞րը ասեմ: Ասենք` հարիսա:[

Rammstein
10.12.2008, 21:01
Շատ կա, ո՞րը ասեմ: Ասենք` հարիսա:[Ես էլ...:[

Ռեդ
10.12.2008, 21:05
Հալվա :[
Ո՜նց չեմ սիրում :[

Ուլուանա
10.12.2008, 21:48
Շատ կա, ո՞րը ասեմ: Ասենք` հարիսա:[

Ես էլ...:[
Ինչ հետաքրքիր ա, մի ժամանակ ինձ թվում էր, թե ես միակ մարդն եմ, որ հարիսա չեմ սիրում։ :( Իմ ճանաչած բոլոր մարդկանց համար հարիսան եթե ոչ ամենասիրած, ապա գոնե ամենասիրածներից մեկն էր։ Բայց վերջերս ինչ–որ շատ հարիսայատյացներ են ի հայտ եկել։ :))

Elmo
10.12.2008, 21:54
Ձուկ: Ցանկացած տեսակի, չափի, ձևի, մակնիշի: Երազում էլ տենամ վեր եմ թռնում: Չեմ սիրում ձուկ: Հա ասեմ, որ մի անգամ կերել եմ, քիչ ա մնացել վերակենդանացման բաժին տեղափոխեն: Թունավորվել, մեռնում էի, մոտ մի 2 ժամ անգիտակից եմ եղել:

ivy
10.12.2008, 21:55
Ինչ հետաքրքիր ա, մի ժամանակ ինձ թվում էր, թե ես միակ մարդն եմ, որ հարիսա չեմ սիրում։ :( Իմ ճանաչած բոլոր մարդկանց համար հարիսան եթե ոչ ամենասիրած, ապա գոնե ամենասիրածներից մեկն էր։ Բայց վերջերս ինչ–որ շատ հարիսայատյացներ են ի հայտ եկել։ :))

Հիշում եմ՝ հարիսայի մասին առաջին անգամ ինչ-որ հայկական պատմվածքի մեջ կարդացի, երբ պստո ճուտ էի: Ու նենց լավ էր նկարագրված էդ ուտելիքը, որ կպա մամայիս ու տատիկիս, թե հարիսա եմ ուզում: Դե մանկուց բկլիկ եմ: :nyam Մերոնք էլ մեծ խաբարով հավեր առան, մի բաբաթիմ կասթայի մեջ մեծ հանդիսավորությամբ հարիսա էփեցին: Նենց եմ հիշում ոգևորությունս պատրաստման ամբողջ ընթացքում... ու հիսաթափությունս ուտելիս: :) Չսիրեցի ես էդ ճաշը... Նույն պատրաստման ոգևորությունն ու ուտելու հիասթափությունն ունեցել եմ նաև փոխինձի ժամանակ. մինչև հիմա չեմ հասկանում՝ մերոնք ոնց էին տենց հավեսով ուտում էդ փոխինձ կոչվածը... Աստված հեռու պահի: :)

Apsara
18.12.2008, 18:27
երեք էջ կարդացի ախորժակս բացվեց, ակումբի ժողովրդի կեսը աչքիս սովածա ապրում, ես մենակ միս չեմ ուտում ծանոթները բողոքում են, բա դուք ինչ օրի եք:D

կարևորը ուտելիքը թարմ լինի ու տնական, պետականները համով չեն, հին ուտելիք չեմ ուտում;

հա էն չորաթանով հետաքրքիր բանը կփորձեի, մենակ չորաթանը ինչա էդ էլ չգիտեմ :oy

Աբելյան
18.12.2008, 18:29
հարիսա՞ :o
ճամբարում որ ճաշարան էինք գնում, ով որ իրա հարիսան չէր ուզում ուտեր, ինձ էր տալի

Kita
18.12.2008, 18:30
Վայ քանի հիշեցի, ասեմ:D
Քռչիկից եմ զզվում, կաթնովից:[ մնացածը տանելի են:)

Empty`Tears
19.12.2008, 05:39
Որ երբեք չեմ ուտի դա թոքնա մեկ էլ սիրտԸ…:{
որ անգամ չիմանալով ուտեմ կվատանամ…:{:noti
ուրիշ չեմ հիշում ՝դեռ…:oy

Սամվել
19.12.2008, 11:22
Չեմ սիրում մսեղեն՝ ցանկացած տեսակի: Միայն հոտից արդեն վատ եմ զգում... Խանութի էդ բաժինները փորձում եմ էնպես շրջանցել, որ հոտը չհասնի քթիս: Նաև կարագոտ, յուղոտ ուտելիքները դուրս չեն գալիս: Համ էլ չեմ սիրում շատ քաղցր ուտելիք, հատկապես՝ թխվածքաբլիթ, բայց օրինակ՝ ոչ շատ քաղցր մրգային պիրոգ կամ մրգային պաղպաղակ հաճույքով կուտեմ: :nyam Մեկ էլ չեմ սիրում թեյ և սուրճ:
Էնպես որ, ինձ հյուր գալուց խնդրում եմ հաշվի առնել, որ ես տանը ոչ միս ունեմ, ոչ կարագ, ոչ շաքարավազ, ոչ թեյ, ոչ էլ սուրճ: :oy

Տնաշեն լավ բա Ի՞նչ ես ուտում :think տակը բան չմնաց :pardon

Katka
19.12.2008, 11:28
կոտլետ ու քյաբաբ կոչվածը

Սամվել
19.12.2008, 11:33
կոտլետ ու քյաբաբ կոչվածը

:mda

Katka
19.12.2008, 11:38
:mda

:esim

Lion
19.12.2008, 11:48
Ժարիտ արած սոխ:[:angry

Kita
19.12.2008, 13:57
Տնաշեն լավ բա Ի՞նչ ես ուտում :think տակը բան չմնաց :pardon

Սամ էնքաննննն բան կա:) ես էլ օրինակ բուսակեր չեմ, բայց միս էտքան էլ չեմ սիրում:) ու հաճույքով մենակ բանջարեղենով կսնվեմ:P

Morpheus_NS
20.12.2008, 02:02
Մակարոնով, վերմիշելով կամ ոսպով փլավ կամ սուպ:

Տատ
20.12.2008, 02:13
Մի քանի անգամ ճշտում եմ թեմայի անունը՝ հավատս չի գալիս, ինչ կարդացի-բոլորը սիրածս էին:

Շատ կրեմով քաղցր տորթ:

Rhayader
20.12.2008, 02:49
Աջավսանդալ չեմ սիրում:

cold skin
27.12.2008, 12:27
Տավարի, խոզի, հավի մսերը…:tease

Sirene
28.12.2008, 00:21
Ամենաչսիրածս ուտեստը երևի թե քրչիկն է: Անկեղծ ասած չեմ էլ փորձել, ուղղակի հոտը դուրս րի գալիս: Չեմ սիրում կծու ուտեստներ:
Նաև կաթ չեմ կարողանում խմել, միայն հոտից սիրտս սկսում է խառնել, բայց մածուն, թթվասեր, պանիր հաճույքով ուտում եմ:

Ռուֆուս
28.12.2008, 02:02
Մեկդ ինձ կբացատրեք, թե քրչիկն ինչ է ու ինչի է ըտենց զզվելի... :think

Քամի
28.12.2008, 02:08
Մեկդ ինձ կբացատրեք, թե քրչիկն ինչ է ու ինչի է ըտենց զզվելի... :think

թթու կաղամբով ««բորշ»» առանց գազար բազուկի ու մեկ էլ ձավար են խառնում
ապարանցիներն ու գյումրեցիներն են հիմնականում պատրաստում ձմռանը

Chuk
28.12.2008, 02:10
Մեկդ ինձ կբացատրեք, թե քրչիկն ինչ է ու ինչի է ըտենց զզվելի... :think

Լավ խոհարարի պատրաստած քրչիկը չափազանց համով ուտելիք ա, շատ եմ սիրում :)

Լոբով սուպ չեմ սիրում՝ մինչև առաջին գդալն ուտելը, իսկ առաջին գդալից հետո ախորժակով խփշտում եմ :)

Ռուֆուս
28.12.2008, 02:19
թթու կաղամբով ««բորշ»» առանց գազար բազուկի ու մեկ էլ ձավար են խառնում
ապարանցիներն ու գյումրեցիներն են հիմնականում պատրաստում ձմռանը

Լավ խոհարարի պատրաստած քրչիկը չափազանց համով ուտելիք ա, շատ եմ սիրում :)

Քրչիկ եք ասում, ես էլ քրջից սարքած ճաշ եմ հասկանում :D Փաստորեն Գյումրվա ավանդական կոնջոլն է ձեր քրչիկը, որը ես ատում եմ ամբողջ սրտով ու հոգով: Կներեք, եթե ինչ-որ մեկի ախորժակը փակեցի... ;)

Ուլուանա
28.12.2008, 02:42
Քրչիկ եք ասում, ես էլ քրջից սարքած ճաշ եմ հասկանում :D
Ես էլ չեմ սիրում քրջիկ (փալասիկ :})։ Չնայած վերջին անգամ կարծեմ Սովետի ժամանակներն եմ կերել։ :D Բայց համոզված եմ, որ հիմա էլ չեմ սիրի։ Հա, հենց քրջերից պատրաստած ա, էլի, կաղամբի քրջերից։ :D Անունը շատ համապատասխան ա։ :hands

dvgray
28.12.2008, 04:20
Մաքդոնալս ու նմանատիպ բաներ :[
Մենակ թվ-ով ռոկլամը տեսնալու ժամանակ արդեն սիրտս սկսում ա իրականից խառնել :[

Dorian
03.03.2009, 02:55
Կյանքում չեմ կերել ու չեմ պատրաստվում ուտել խեցգետին ու բադրջան... :[

Kita
03.03.2009, 03:03
Կյանքում չեմ կերել ու չեմ պատրաստվում ուտել խեցգետին ու բադրջան... :[

բա իկրա էլ չես ուտում?:think

Dorian
03.03.2009, 03:49
բա իկրա էլ չես ուտում?:think

Բնականաբար, ոչ: Ոչ էլ բադրջանի մուրաբա: :) Ու այս շարքը շարունակական է... բամիա, բիբարը եփած վիճակում, մսեղենի մեծ մասը, լոբի, տապակած կանաչի...

dvgray
03.03.2009, 04:43
լապշա :( ջրիկ

Աթեիստ
03.03.2009, 09:33
Զզվում եմ սպասից, հատ լոբով ճաշից, խաշած կարտոֆիլից, բիբարից, եփած պոմիդորից(ցանկացած ճաշի մեջ)։
Առայժմ այսքանը ։)

Elmo
03.03.2009, 10:53
Զզվում եմ սպասից, հատ լոբով ճաշից, խաշած կարտոֆիլից, բիբարից, եփած պոմիդորից(ցանկացած ճաշի մեջ)։
Առայժմ այսքանը ։)

Արտակ ջան բա դու ի՞նչ ես ուտում: :D
Սաղ թվարկեցիր, բան չմնաց:

cold skin
03.03.2009, 10:58
Զզվում եմ խաշից: Ներողություն եմ խնդրում սիրողներից, բայց մեկ-մեկ, որ պատահում է որ մերոնք ուտում են մտածում եմ ո~նց կարելի է կովի ոտքերից կամ փորոտիքից :D"ճաշ" պատրաստել: Հիմա մասնագետները կասեն . ի~նչ ես հասկանում որ…

dvgray
03.03.2009, 16:06

ի~նչ ես հասկանում որ… :angry
:D :)

Արիացի
03.03.2009, 16:10
Զզվում եմ խաշից: Ներողություն եմ խնդրում սիրողներից, բայց մեկ-մեկ, որ պատահում է որ մերոնք ուտում են մտածում եմ ո~նց կարելի է կովի ոտքերից կամ փորոտիքից :D"ճաշ" պատրաստել: Հիմա մասնագետները կասեն . ի~նչ ես հասկանում որ…

Մարդ էլ խաշ չսիրի? :o
Ես զարմանում եմ:

Արիացի
03.03.2009, 16:13
Ընդհանրապես տենց ճաշ չկա, որ չսիրեմ: Ամեն ինչ էլ ուտում եմ:
Դուք մենակ հյուրասիրեք :D:D:D

_Հրաչ_
03.03.2009, 18:27
Սաղ թեման քրքրեցի, մարդ չգտա, որ իմ պես ատի պանիրը:esim Ծնված օրից չեմ կերել: Կարող ա՞ ուրիշ տենց մարդ գտնվի:

Երվանդ
03.03.2009, 18:45
Ձկնեղեն, տանել չեմ կարում:[

Sona_Yar
03.03.2009, 18:47
Սաղ թեման քրքրեցի, մարդ չգտա, որ իմ պես ատի պանիրը:esim Ծնված օրից չեմ կերել: Կարող ա՞ ուրիշ տենց մարդ գտնվի:

Ես պանիր շատ եմ սիրում, աղի և անալի, սպիտակ ու դեղին:
Բայց քո նմանին ճանաչում եմ...բարեկամիս տղան ...Պանրի կողքին դրված հացին էլ ձեռք չի տա, ընդհանրապես կաթնամթերքի համը չգիտի...Միայն պաղպաղակ կուտի....

Kita
03.03.2009, 19:27
Զզվում եմ խաշից: Ներողություն եմ խնդրում սիրողներից, բայց մեկ-մեկ, որ պատահում է որ մերոնք ուտում են մտածում եմ ո~նց կարելի է կովի ոտքերից կամ փորոտիքից :D"ճաշ" պատրաստել: Հիմա մասնագետները կասեն . ի~նչ ես հասկանում որ…
Ես չէի ասի զզվում եմ:D
Բայց դե մեկ է չեմ ուտում:esim Բայց հավեսով խաշ ուտողների հետ նստում կարտոշկա եմ ուտում:D

Սաղ թեման քրքրեցի, մարդ չգտա, որ իմ պես ատի պանիրը:esim Ծնված օրից չեմ կերել: Կարող ա՞ ուրիշ տենց մարդ գտնվի:

Ես էլ չեմ ուտում, հիմա մի քիչ ընտելացել եմ, բայց որ փոքր էի, սեղանին պանիր լիներ չէի մոտիկանա:[ զզվում էի մի այլ կագրի:) հիմա էլ միայն պիցցաների վրայի պանիրին եմ օգտում էլ, էն էլ առաձին որ տան չեմ ուտի:)

Enigmatic
03.03.2009, 19:39
Ձկան իկրա կյանքում չեմ ուտի,խեցգետին,լսած կլինեք Քուպատի,մենակ տեսքը հերիք ա որ զզվեմ:' սոխ չեմ սիրում,ճաշի մեջ էլ աչքերս պակ եմ ուտում,էլ միտս բան չի գալիս,բայց էլի շատ բան կա որ չեմ սիրում

ԿԳԴ
03.03.2009, 20:07
Չեմ սիրում էն ճաշատեսակը որի մեջ սոխ կա ու չեմ էլ ուտում, հատկապես սոխով պերաշկին:[

Ambrosine
03.03.2009, 20:13
Սաղ թեման քրքրեցի, մարդ չգտա, որ իմ պես ատի պանիրը:esim Ծնված օրից չեմ կերել: Կարող ա՞ ուրիշ տենց մարդ գտնվի:
ես կռիս եմ, պանիր շատ եմ սիրում:D

էս թեմայում գրել էի, որ քյուֆթա չեմ սիրում, հարիսա չեմ սիրում: Հորաքրոջս ծննդյան օրը պատրաստել էին և հարիսա, և քյուֆթա...:D պարզվում է՝ հորաքրոջս աղջիկը ասել է հորաքրոջս, որ եղբորդ աղջիկը կյանքում չի կերել վերնշյալ զզվելի ճաշերը, և հորաքույրս էլ որոշել է <<լավություն>> անել ինձ: Կարճ ասած՝ սոված մնացի: Մի քիչ փորձեցի... մի շաբաթ ախորժակս փակվեց

Kita
03.03.2009, 20:17
Ձկան իկրա կյանքում չեմ ուտի,խեցգետին,լսած կլինեք Քուպատի,մենակ տեսքը հերիք ա որ զզվեմ:' սոխ չեմ սիրում,ճաշի մեջ էլ աչքերս պակ եմ ուտում,էլ միտս բան չի գալիս,բայց էլի շատ բան կա որ չեմ սիրում

Իկրա ես էլ չեմ ուտում, ինչքան մաման ստիպում է:[:( տեսքից վատանում եմ:[

Լուսիանա
03.03.2009, 20:21
խաշած պամիդոր, աջապսանդալ, մեկ էլ կրիվետկա:[

Ambrosine
03.03.2009, 20:22
Չեմ սիրում էն ճաշատեսակը որի մեջ սոխ կա ու չեմ էլ ուտում, հատկապես սոխով պերաշկին:[
սոխով ճաշերը քամում եմ:D
ճաշի միջի լոլիկն էլ չեմ սիրում, ավելի ճիշտ՝ զզվում եմ, բա կանաչիիիիին...
էլի վատացա

ԿԳԴ
03.03.2009, 20:27
սոխով ճաշերը քամում եմՓաստորեն մենակ ես չեմ հոգեկան:D ես շատ ժամանակ սոխի պատճառով սոված եմ մնում:( Հա մեկ էլ ձվի սպիտակուց չեմ ուտում:[

Ambrosine
03.03.2009, 20:30
Փաստորեն մենակ ես չեմ հոգեկան:D ես շատ ժամանակ սոխի պատճառով սոված եմ մնում:( Հա մեկ էլ ձվի սպիտակուց չեմ ուտում:[
աաաաաաա, ես էլ սպիտակուց չեմ ուտում:D
երևի դու հաստատ մեր տուն հյուր գաս:))

ԿԳԴ
03.03.2009, 20:32
աաաաաաա, ես էլ սպիտակուց չեմ ուտում
երևի դու հաստատ մեր տուն հյուր գաս Կարողա, որ գամ սոխով ճաշ ու խաշած ձու հյուրասիրես? :))

Ambrosine
03.03.2009, 20:36
Կարողա, որ գամ սոխով ճաշ ու խաշած ձու հյուրասիրես? :))
չէ, ավելի հետաքրքիր տարբերակ ունեմ... ճաշի սոխերը քեզ կտամ ու ձվի սպիտակուցը:))

karina13
04.03.2009, 13:14
Ես էլ չեմ սիրում եփած ձու: Սպիտակուցը դեղնուցից շատ չեմ սիրում, դեղնուցն էլ սպիտակուցից շատ ... :bad
փոքր ժամանակ հում ձու էի խմում երեւի դրանիցա :esim

Lady SDF
04.03.2009, 21:37
Ես էլ չեմ սիրում եփած ձու: Սպիտակուցը դեղնուցից շատ չեմ սիրում, դեղնուցն էլ սպիտակուցից շատ ... :bad
փոքր ժամանակ հում ձու էի խմում երեւի դրանիցա :esim

Ինչպես այս թեմայում արված գրառումները վկայում են շատերը սոխ (հատկապես եփած) չեն սիրում, ոմանք նույնիսկ զզվում են: Իմ շրջապատում էլ շատ կան «սոխից զզվող» մարդիք: Արդյոք սա հատո՞ւկ է մեզ՝ հայերիս: Եվ ի՞նչն է պատճառը: Եթե հիմք վերցնենք karina-ի փոքր տարիքում հում ձու խմելը հետո ձվից զզվելը, կարելի՞ է եզրակացնել, որ հայ մամաները իրենց երեխաներին ստիպում են եփած սոխ ուտել և պատճառ դառնում որ հասուն տարիքում զզվեն սոխից:

Rammstein
07.03.2009, 18:02

Ես էլ եմ եփած սոխից զզվում :[, բայց դե տնեցիքին համոզել չի լինի, որ ճաշերը սոխով չեփեն, ասում են «լավ համ ա տալիս... :[:[:[»։

freethinker
07.03.2009, 18:05
ոտքերի ջուր(խաշ)... ոնց էլ մարդիկ ուտում են :o

Ambrosine
07.03.2009, 18:06
Ես էլ եմ եփած սոխից զզվում :[, բայց դե տնեցիքին համոզել չի լինի, որ ճաշերը սոխով չեփեն, ասում են «լավ համ ա տալիս... :[:[:[»։
այս դեպքում, մի քանի անգամ չես ուտում, ուրիշ ոչ մի բան էլ չես ուտում, սոված ես մնում, իրենք էլ վատ են զգում ու էլ այնպիսի ճաշ չեն եփում, որ դու չուտես

_Հրաչ_
10.03.2009, 09:37
Ես էլ չեմ ուտում, հիմա մի քիչ ընտելացել եմ, բայց որ փոքր էի, սեղանին պանիր լիներ չէի մոտիկանա:[ զզվում էի մի այլ կագրի:) հիմա էլ միայն պիցցաների վրայի պանիրին եմ օգտում էլ, էն էլ առաձին որ տան չեմ ուտի:)

Դե լավ ա:hands:hands Ես էլ ասի մենակ ես եմ մնացել պանիր չսիրողներից: Բայց ինձ դաժե պիցցայի վրայի պանիրներն էլ չեն գրավի:D

Փոքրիկ
11.03.2009, 01:00
սոխ-մոխից չեմ զզվում:secret ոչ էլ կանաչուց... իկռայից տրաքում եմ:[:[:[ ֆուուուուու.... մեկ էլ խաշած հավից:[

lav tgha
11.03.2009, 02:02
մինչեւ հիմա ամէն ինչ կերել եմ ախորժակով, ոսպից բացի :[ որ տանել չեմ կարողանումտանեմ ետ ուտեսը :angry

Ռուֆուս
11.03.2009, 02:05
Կներեք, էլի, որ օֆֆթոփում եմ, բայց կարծեմ խնդրել էին որ այս թեմայում կանաչ սմայլիկներից չդնեք...

Ծով
11.03.2009, 02:09
Եթե ուտեստը պարունակում է սոխ, ապա դա իմ ամենասիրած ուտեստն է...ու չեմ կարծում, որ:[ եթե էս սմայլիկը դնեմ, սոխի երկրպագուները կսկսեն զզվել սոխից:D

Ռուֆուս
11.03.2009, 02:24
Եթե ուտեստը պարունակում է սոխ, ապա դա իմ ամենասիրած ուտեստն է...ու չեմ կարծում, որ:[ եթե էս սմայլիկը դնեմ, սոխի երկրպագուները կսկսեն զզվել սոխից:D

Ամեն դեպքում տհաճ ա, երբ քո սիրած ուտեստի կողքը կանաչ սմայլիկ ես տեսնում

Կաթիլ
12.03.2009, 01:55
Սովից կմեռնեմ, բայց երբեք չեմ ուտի կաթնով, մաննի, ցանկացած գույնի իկռա, տԺվԺիկ :}
էլի կան, մոռացա :blin

Չիպ
12.03.2009, 10:52
է՜ ինձ որ սպանեն էլ չեմ ուտի պանիր (կապ չունի որ տեսակնա) ,կարագ,թթվասեր,կաթ,կաթնով ու ընդհանրապես են ամենը ինչի մեջ որ կանաչի ու սոխ կա…

*e}|{uka*
22.03.2009, 18:49
է՜ ինձ որ սպանեն էլ չեմ ուտի պանիր (կապ չունի որ տեսակնա) ,կարագ,թթվասեր,կաթ,կաթնով ու ընդհանրապես են ամենը ինչի մեջ որ կանաչի ու սոխ կա…

Էլ ի՜նչ ճաշ , եթե մեջը կանաչի ու սոխ չպիտի լինի: :)
Մսային կերակուրներ հիմնականում չեմ սիրում , ձուկ //նույնիսկ հոտը տանել չեմ կարողանում//. ձկան իկռա (գույնը կապ չունի), կաթնաշոռ , ոչխարի պանիր , հավ՝ իր բոլոր մարմնամասերով հանդերձ , ավելուկ , խեցգետին// որ կողքս մեկը ուտի կարողա վատանամ// , աղիքով նրբերշիկ ու էլի լիքը մազալու կերակուրներ : :))

Monk
22.03.2009, 19:14
Չսիրած ուտեստներ շատ ունեմ, բայց ոչ մի բան խաշին չի հասնի: Արդեն հոտից վատանում եմ: :(

ministr
22.03.2009, 19:58
Քրչիկ.... էդ ճաշի անունը լրիվ ինքնաբնութագրական ա!

dvgray
22.03.2009, 22:11
Էլ ի՜նչ ճաշ , եթե մեջը կանաչի ու սոխ չպիտի լինի: :)
Մսային կերակուրներ հիմնականում չեմ սիրում , ձուկ //նույնիսկ հոտը տանել չեմ կարողանում//. ձկան իկռա (գույնը կապ չունի), կաթնաշոռ , ոչխարի պանիր , հավ՝ իր բոլոր մարմնամասերով հանդերձ , ավելուկ , խեցգետին// որ կողքս մեկը ուտի կարողա վատանամ// , աղիքով նրբերշիկ ու էլի լիքը մազալու կերակուրներ : :))

:o ես չհասկացա, ես ամեն ինչը դու սիրում ես՞ թե չես սիրում :8 :D

Lusineh
24.03.2009, 01:49
Իսկ եթե ուտել եդքան էլ չեմ սիրում?…
Իրոք, ուտելն ինդզ համար ուղղակի սովս հագեցնելու միջոց է: Եվ բավական չի որ թե տանը, թե ընկերական շրջապատում ինձ ստիպում և հիշեցնում են հաց ուտեմ, ընկերներս « հաց ուտելու» չեն տանում ,բաըց աը քեֆ ուրախությունների դեպքում առաջինը ինձ են հիշում:
Հատկապես ասեմ, որ ատում եմ եփած, փոքրուց չեմ սիրել մաննի կաշան, մայոնեզ, և մի շարք լպրծուն ու ծորուն ուտելիքներ…:bad:[

Guest
24.03.2009, 10:39
Ո՞վ կարա ասի ինչու ա շատերի մոտ չսիրած ուտելիքների մեջ մտնում ամենահամով բաներից մեկը՝ մանի կաշան:

cold skin
24.03.2009, 10:43
Ո՞վ կարա ասի ինչու ա շատերի մոտ չսիրած ուտելիքների մեջ մտնում ամենահամով բաներից մեկը՝ մանի կաշան:

Ծանր մանկություն ա ունեցել:
Հ.Գ օֆֆթոփ:)

Guest
24.03.2009, 11:08
Ծանր մանկություն ա ունեցել:
Հ.Գ օֆֆթոփ:)

Օֆֆթոփ չի, իրոք շատ դեպքերում գալիս ա հենց մանկությունից, երբ մանկատներում տված մանի կաշան լինում ա զզվելիագույն… Փորցի համար, մանի կաշա կսիրողներով, մի օր եկեք իմ տուն, կսարքեմ, կուտեք և իսկույն ձեր կարծիքը կփոխվի :B

Kita
24.03.2009, 11:55

Ես գիտեմ, որ փոքր ժամանակ մանին չեմ կերել:D մաման մինչև հիմա հիշացնում է իմ կապրիզնի չուտելը:D
Բայց դրա տեղը ես երևի մի 12-14 տարեկան էի, երբ տատիկիս ինսուլտ խփեց ու իրան լիքը տենց բաներով էինք կերակրում ու ես մի այլ կարգի մանիա կաշաների ու էտ ոճի բաների վրա էի նստել տատկիս հետ համատեղ, նենց համով էր:nyam հետո հավեսս էլի փախավ:esim

sharick
24.03.2009, 12:25
Ես ահավոր չեմ սիրում սոխ , սխտոր , կանաչի :( (միշտ ճաշի մեջից սոխն ու կանաչին ջոկում եմ) աջապ սանդալ չեմ սիրում ....................

Annushka
24.03.2009, 19:03
Չեմ սիրում ձուկ, ձկնեղեն, ավելուկով ճաշատեսակներ, յուղոտ ճաշեր ընդհանրապես, ոչխարի միս, անկապ մսային պահածոներ, շպրոտ, կիլկա և այլն,,,,,

Poqrik_Arev
24.03.2009, 23:01
Մարդ կա որ ամեն ինչ սիրումա :think ?

Օրինակ ես ամենակեր եմ :8 Տեսնես ետ լավա թե վատ ?

Զաոա
25.03.2009, 01:21
Չեմ սիրում ձուկ,ձկնեղենի բոլոր տեսակներն ինձ համար զզվելի են:

sharick
25.03.2009, 19:50
Չեմ սիրում ձուկ, ձկնեղեն, ավելուկով ճաշատեսակներ, յուղոտ ճաշեր ընդհանրապես, ոչխարի միս, անկապ մսային պահածոներ, շպրոտ, կիլկա և այլն,,,,,

Իսկ ես շատ եմ սիրում :)

ministr
25.03.2009, 21:15
Բա ձուկը փիս բանա? :))

Elmo
25.03.2009, 22:28
Բա ձուկը փիս բանա? :))

Լավն ա, բայց ես չեմ կարում ուտեմ: Մի 10 տարի առաջ շատ էի սիրում, բայց մի անգամ թունավորվել եմ, ու էլ չեմ ուտում: Ու առհասարակ ինչ ջրի մեջ ապրում ա չեմ կարում ուտեմ:

Economist
26.03.2009, 00:25
Լավն ա, բայց ես չեմ կարում ուտեմ: Մի 10 տարի առաջ շատ էի սիրում, բայց մի անգամ թունավորվել եմ, ու էլ չեմ ուտում: Ու առհասարակ ինչ ջրի մեջ ապրում ա չեմ կարում ուտեմ:

Ես էլ ձուկ չեմ սիրում: Մեկ էլ խաշած միս:[ Որ ասեմ խաշած միսը ինչ ասոցիացիաներա մոտս առաջացնում, կվատանաք:[

Արևհատիկ
27.04.2009, 00:34
Ես համարյա ամեն ինչ ուտում եմ,բայց ասեմ,վոր ժամանակի ընթացքում եմ սովորել. Հիմա 2 բան կա,որ ընդհանրապես չեմ ուտում` խաշ և ավելուկով ճաշ:[

Ameli
04.05.2011, 00:10
Զզվում եմ մանի կաշից, կաթնովից /ո՞վ է տեսել քաղցր ճաշ/, բայց ոչ կաթից, բրնձով ջիրկ ճաշերից, խաշած-տապակած սնկից, չոբանից /բանջարի տեսակ է/, խեղդող կառալյոկից /բայց էս ուտեստ չի:D/, էս վերջերս էլ հավի միսը դուրս չի գալիս:

erexa
04.05.2011, 02:25
Չեմ սիրում հորած պանիր, խաշ, ոչխարի միս, խեցգետին, տժվժիկ, ավելուկ, չամիչ, կաթնապուր, մանի կաշա: :love :))

soultaker
04.05.2011, 16:14
Կաթ, կարագ, մանի կաշա, ձվի սպիտակուց, հավի ու ոչխարի միս, ձուկ :[

Meme
04.05.2011, 19:32
Լոբով ջրիկ ճաշ,աճառով փլավ,սպագետի-նայած ժամանակ,մեկ էլ տապակած կանաչի

Հայուհի
04.05.2011, 19:43
Կաթի, մածնի սեր, ավելուկ:[

tikopx
04.05.2011, 19:46
չինական ռեստորանների կենդանիները

Ameli
04.05.2011, 20:00
Լոբով ջրիկ ճաշ,աճառով փլավ,սպագետի-նայած ժամանակ,մեկ էլ տապակած կանաչի

Ի, լոբով ջրիկ ճաշը լավն ա

boooooooom
04.05.2011, 22:52
Ես փորձեցի հիշել մի ուտեստ, որ հիմա չեմ սիրում. չստացվեց: Հիշում եմ, որ մանկապարտեզում չէի սիրում բորշ / հատկապես երբ կաղամբների վրա սև կետեր էին լինւմ/, ավելի շատ չէի սիրում սպիտակ բորշը, չէի սիրում սպաս: Գրելուս ընթացքում հիշեցի, որ ես չեմ սիրում հնդկաձավարով / եթե չեմ սխալվում "գրեչկա"-ն այդպես է հայերեն/ և բրնձով փլավները, եթե իհարկէ դրանց կարելի է ուտեստ կոչել:

Lem
05.05.2011, 02:01
Չեմ հասկանում, մեկը չկա՞ ինձ հետ սունկ ատի: :))

pulcar
05.05.2011, 09:46
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞Խաշ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞///

aragats
05.05.2011, 10:15
;)
Չեմ հասկանում, մեկը չկա՞ ինձ հետ սունկ ատի: :))

Սնկից էլ լավ բա՞ն: Մանավանդ երբ ինքդ էլ հավաքում ես:

՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞Խաշ առաջարկեիր, հաստատ կհամաձայնեի:՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Ձայնալար
05.05.2011, 10:21
Չեմ սիրում քարից պինդ ուտելիքներ:

h_jak
05.05.2011, 10:48
Ես էլ աճարով փլավ չեմ սիրում. Մեկել սոխով սպաս, առանց սոխինը շատ եմ սիրում.

Ameli
05.05.2011, 10:56
Չեմ հասկանում, մեկը չկա՞ ինձ հետ սունկ ատի: :))

Ո՞նց չկա, բա ե՞ս, էդ հավաքած սնկից լրիվ :[ , կարող է հավաքելու պրոցեսը լավն է, բայց սունկը :[

Չեմ սիրում քարից պինդ ուտելիքներ:

Ձայնալար ջան էդ ո՞վ է սիրում որ :D

Smokie
05.05.2011, 11:15
Ավելուկ:(:(

aerosmith
05.05.2011, 12:22
միգուցե շատ են, բայց այս բոլորը իրար հավասար չափով մեղմ ասած տանել չեմ կարում:
ավելուկ,ամեն տեսակի ապուր բացի սնկով ապուրից,տապակած կանաչեղեն,ամեն տեսակի հացահատիկային բույսերից պատրաստված пловներ(բացառությամբ սպագետտի) և կարտոֆիլի ցանկացած ուտեստ:

***Mademoiselle Divo***
05.05.2011, 23:12
ատում եմ բոլոր փլավները, հատկապես զատիկի համար նախատեսված չրով ու չամիչներովը, որին փոքրուց "բլոճով փլավ " եմ ասում, ատում եմ բոլոր կաթնամթերքները, հատկապես պանիրը, մեկ էլ տոլմա չեմ սիրում...... չնայաց սունկ էլ տենց չեմ սիրում, մենակ պիցցայի վրա :Ճ

Մանուլ
05.05.2011, 23:16
Ո՞նց չկա, բա ե՞ս, էդ հավաքած սնկից լրիվ :[ , կարող է հավաքելու պրոցեսը լավն է, բայց սունկը :[

Կլինի՞ ուրիշների սիրած ուտելիքների կողքը կանաչ սմայլեր չդնեք:

Լիքը բան չեմ սիրում, որ չալարեմ, կգրեմ :)):

Ameli
07.05.2011, 14:09
Կլինի՞ ուրիշների սիրած ուտելիքների կողքը կանաչ սմայլեր չդնեք:

:oy

Ու մեկ էլ կանաչիով ակրոշկա չեմ սիրում, իմ համար որ պատրաստում եմ կանաչի չեմ քցում մեջը, մանավանդ սամիթ:

Zeitgeist
08.05.2011, 15:59
Չեմ սիրում ամեն տեսակի մսամթերք՝ սկսած ձկից վերջացրած խոզի մսով… Զզվում եմ ձվից

Նարե91
08.05.2011, 16:29
Ամեն ինչ էլ ուտում եմ համարյա, մենակ մի բան երբեք չեմ ուտի կամ էլ, որ սովից մեռնելու լինեմ կարողա ուտեմ , դա քրջիկ կոչվող զզվելի ճաշն է:[
Հ.Գ. Թող ինձ ներեն բոլոր Քրջիկ սիրողները;)

Ապե Ջան
08.05.2011, 17:51
Էդ մի բանը դու պիտի չասեիր: Չե՛ս ներվեւմ: :))

Կյանքում չեմ ուտի «Թոք»: Արյա բա դրա հոտը:

Նաիրուհի
08.05.2011, 21:02
ատում եմ բոլոր փլավները, հատկապես զատիկի համար նախատեսված չրով ու չամիչներովը, որին փոքրուց "բլոճով փլավ " եմ ասում, ատում եմ բոլոր կաթնամթերքները, հատկապես պանիրը, մեկ էլ տոլմա չեմ սիրում...... չնայաց սունկ էլ տենց չեմ սիրում, մենակ պիցցայի վրա :Ճ

Լավ, էլի, Հակ... :cry
Աշխարհի ամենահամով փլավը չես սիրում, կաթնամթերք չես սիրում, էն էլ պանիր, տոլման էլի ոչինչ... :( Սպանեն՝ թեկուզ մի շաբաթ հետդ նույն տանը չեմ ապրի... :P

Էլիզե
08.05.2011, 22:18
Խաշլամա... :tomato :))

Ամպ
08.05.2011, 23:42
ուրեմն պատմեմ իմ դարդերից մեկը, երևի ետ ուտելիքը ծանոթ կլինի Գորիսի, Սիսիանի կողմերի մարդկանց, մեր տանը անվանում են քալագյոշ կամ դրա նման մի բան, ինքը պատրաստվում ՝ չորաթանից , սոխ և մեկ էլ, ամենաահավորը ՝ինչ-որ չորացած բույսա, կանաչի , որ կոչվում է մարալոթի: Մի խոսքով հարգելի՛ հայրենակիցներ,այդպիսի ուտելիք հանդիպելու դեպքում խորհուրդ է տրվում 100մ դիստանցիա պահպանել:hands

Վայ, Նարե ջան, 100մ-ը քիչ ես ասում: Ես էդ ճաշը համտեսել եմ, ախր համտեսելը որն ա, է՜, ամոթի դարդից մինչև վերջին գդալը կերել եմ: Ահավոր էր:

Կոնչոլ էլ չեմ սիրում: Էս ճաշատեսակը հիմնականում Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում են սարքում: Չիմացողներին ասեմ, որ կոնչոլը սարքում են բացառապես հացով: Մի քանի օրվա հնության հացը մանր կտրտում են, յուղով սոխառածի մեջ շատ քիչ ջրով եփում, հետո էլ ուրց-մուրց, համեմունքներ, ձու: Հեչ համով չի ու ահավոր գիրացնող ա: Էդ շրջանների ժողովուրդը, օրինակ, որ մի քիչ գիրուկ մարդ են տեսնում, ասում են` կոնչոլով պահած մարդ ա :)):

Չեմ սիրում սոխ (մանավանդ սոխառած), սխտոր, մակարոնեղեն, խավիծ, խաշիլ, դդում, դդմիկ, խեցգետին, մսեղենից հիմնականում թռչնի միս եմ ուտում, ոչխարի մսից կմ-ներով հեռու եմ փախչում, իսկ կենդանիների ոտք ու գլխից, փոր-փորոտիքից, սիրտ ու թոքից ու հազար ու եսիմինչերից սարքած ճաշատեսակների հոտից վատանում եմ, էլ ուր մնաց` ուտեմ:

Սուրճը ուտեստ չի, բայց ասեմ, էլի. էդ էլ չեմ սիրում (մենակ մի տեսակի լուծվող սուրճ էի խմում, էն էլ Հայաստանում վաճառքից հանել են:() : Սուրճի հոտից էլ եմ վատանում ու եփելիս, որպեսզի հոտը քթիս չհասնի, գլուխս թեքում եմ ու միշտ թափում :D:

Հա, մեկ էլ չեմ սիրում, որ մաղադանոսը սմբուկի հետ են օգտագործում. դրանց համադրությունից ահավոր համ ա առաջանում:
Ոնց որ էսքանը: Էլի հիշեմ, կգրեմ :)):

Ռուֆուս
08.05.2011, 23:50
Ամպ ջան, բայց կոնչոլը նույն քրջիկն ա (եթե սխալ եմ գրել, կներեք :))), Գյումրիում դրան կոնչոլ են ասում, Երևանում՝ քրջիկ: Ամենաչսիրածս ճաշն ա, տատիկս էր շատ սիրում պատրաստել ու մենակ ինքն էր ուտում :))

Rainbow Girl
08.05.2011, 23:52
Իսկ ես երբեք չեմ ուտի պասուց տոլմա........

Hab
08.05.2011, 23:55
Վայ, ոնց եմ զզվում ոչխարի մսից...մեկ էլ որ թոք են պատրաստում.........հոտից արդեն փշաքաղվում եմ ու...:[

Ամպ
08.05.2011, 23:57
Ամպ ջան, բայց կոնչոլը նույն քրջիկն ա (եթե սխալ եմ գրել, կներեք :))), Գյումրիում դրան կոնչոլ են ասում, Երևանում՝ քրջիկ: Ամենաչսիրածս ճաշն ա, տատիկս էր շատ սիրում պատրաստել ու մենակ ինքն էր ուտում :))

Ռուֆուս ջան, իմ ասած կոնչոլն էլ էդ հացով ճաշատեսակն ա, երևի նույն անունն ունեն, բայց տարբեր բաղադրություն /կամ էլ քո ասածը երևի կոնջոլ ա, իմը՝ կոնչոլ :))/: Էդ հացով կոնչոլը, ճիշտն ասած, մենակ նշածս շրջանների բնակիչների մոտ եմ հանդիպել: Ինձ թվում ա՝ ԿԳԴ-ն գլխի կընկնի՝ որ ճաշատեսակի մասին եմ գրել:

Ռուֆուս
09.05.2011, 00:05

Ճիշտ ա, իմ ասածը կոնճոլն ա, թթու դրած կաղամբով ու էլի եսիմինչերով ճաշ ա, չեմ հիշում, մեջը հաց կա թե չէ :))

My World My Space
09.05.2011, 00:08
Բորշը..... :[

Էրկու տարի բանակում ամեն օր բորշ,
բորշի 90 տոկոսը մնում էր, ջուրը քամում էին, մի քիչ կարտոշկա էին ավելացնում իրիկունը տալիս էին որպես ռագու....
ռագուի 90 տոկոսն էլ մնում էր, տանում էին կամանդիրի խոզերին....
7 տարի ա բանակից էկել եմ, անունը լսելուց դաժե սրտխառնուք եմ զգում....:(

Նարե
09.05.2011, 00:16
մի բան էլ հիշեցի, որ հեչ չեմ սիրում, բայց չմտածեք, որ դա կապված է քաղաքական հայացքներիս հետ. չեմ սիրում, տանել չեմ կարողանում ժենգյալով հացը, բաղադրության մեջ կան որոշ կանաչիներ , որ ինձ շատ տհաճ են

Այ այս խոսքերիս համար էս պահին մինչև հոգուս խորքը ամաչում եմ, ժենգյալով հաց ես սիրում եմ քեզզզզ

Askalaf
09.05.2011, 02:42
Ընդհանրապես կարելի է ասել «քարից կակուղ» ամեն ինչ էլ ուտում եմ :), հատկապես սիրում եմ ինձ անհայտ ճաշատեսակներ փորձել, սակայն չեմ սիրում ցանկացած ՎԱՏ պատրաստված ճաշատեսակ։
Եթե նույնիսկ իմ ամենասիրած ուտելիքը լինի, որը պատրաստված է «անտաղանդ ու անշնորհք» խոհարարի ձեռքով, հաստատ չեմ ուտի։

Նունուշ
05.08.2011, 02:01
Ես մածուն չեմ ուտում ու սպաս, բայց թան սիրում եմ:

kitty
08.08.2011, 14:38
սպաս հատիսա տոլմա շիլա բրինձ բադրջան կաբաշկա հավի նրբերշիկ սունկ և այլն

Inna
08.08.2011, 21:49
Սունկ, տապակած կանաչի /ասեմ նաև, որ ոչ մի կանաչի չեմ ուտում/ :)), թոք, սոխով սպաս /սովորականը ուտում եմ/, բիբար...:[ էլի բաներ կան, բայց չեմ հիշում :))

laro
18.09.2011, 13:42
Ատում եմ հատիկ լոբիով ճաշը :[

movsal08
18.09.2011, 20:07
Բրինձ ծովամթերք ռակ

Ժունդիայի
18.09.2011, 20:10
Քռչիկ: Մի ճաշի անունը, որ քռչիկ լինի:

Ապե Ջան
19.09.2011, 01:02
Թոք :[

Kita
19.09.2011, 01:41
Մի 3 էջ կարդացի ու չէի կարում հիշել, ինչ չեմ սիրում:))
Վերջը:))
Ավելուկ:)) Տենց էլ դրա կայֆը չհասկացա ու չեմ էլ հասկանա:))
Լենականի քրջիկը ես էլ չէի ուտում ընդհանրապես, իմիջայլոց, տատս էլ է հաճախ կոնջոլ ասում սրան, բայց մի անգամ փորձեցի վերջը` բացառապես տատուս համար:)) Նենց իհարկե իմ բերանի համին չէր, բայց էտ աստիճան ահավոր չէր:))
Պանիրն ու տվարոգը ուտեստ չեն, բայց երբեք տվառոգ չեմ կերել ու չեմ ուտի, մեկ էլ ոչխարի ու էտ ոճի պանիր, էսքան տարվա մեջ հազիվ համակերպվել եմ հալած պանրին ու ի տո որոշակի ուտեսների հետ:))

Մնացած ուտեստներին հանգիստ եմ վերաբերվում և նույնիսկ շատ լավ, եթե շատ համով ու հոգով է պատրաստված լինում:))
Թե չէ ամենասիրած ուտեստս էլ չեմ ուտի, եթե անկապ ձևով սարքած լինեն:)

zanazan
19.09.2011, 11:09
տապակած կանաչ լոբի, նենց չի որ երբեք չեմ կերել ու չեմ ուտի, ուղղակի ոչ համով ա, ոչ օգուտ ա , ոչ էլ կշտացնում ա :D
մեկ ել կոլոլակով բրնձով ճաշ (суп с фрикадельками), արա ոնց եմ զզվում, բայց դե ելի, խելոք եմ, շատ սոված եղա ետ ել կուտեմ, որ տնեցիքին նեղություն չտամ.

Krakahert
19.09.2011, 11:47
Ամեն ինչ, ինչը կապված է բադրջանի հետ :))

yerevanci
19.09.2011, 18:05
մի շարք բաներ, բայց ամենից շատ չեմ սիորւմ լոլիկ ու դրա հետ կապված ուտեստները

Անտիգոնե
19.09.2011, 21:43
Երբեք չեմ ուտի գարոխ ու ոսպ:[

Գեա
19.09.2011, 22:42
ժողովուրդ ջան ամեն օր մտնում եմ ,կարդում եմ ով ինչ է ուտում կամ ինչից է զզվում , ու մի այլ կարգի նախանձում եմ , որ էդքան կողմնորոշված եք էդ հարցում , ես շատ-շատ ժարիտ արած որդ ու ճիճու չուտեմ , մնացածը ինչ էլ դնեն սուսուփուս կուլ կտամ: Ուղղակի նախընտրությունը տալիս եմ բանջարեղենին ու մրգեղենին:Ու խուսափում եմ հայկական փթած երշիկեղենից, բայց որ ուտելու բան չլինի դրանով էլ յոլա կգնամ :(:

Ruby Rue
09.04.2013, 00:26
Էս թեման կարդալով, հասկացա իմ մարդակեր դառնալու հավակնությունների մասին: Քարից փափուկ ամեն ինչ ուտում եմ, չնայած՝ ձեռքս ուրիշ ճար չլինի, քար էլ կուտեմ:
Եթե էս թեմայում զզվող սմայլիկն էդքան շատ չլիներ, ախորժակս ահագին կբացվեր, որովհետև թվարկված ուտելիքների մեծ մասը շատ եմ սիրում (քրջիկ:love, ավելուկ, մաննի կաշա և այլն), միայն թե մեր տանը պատրաստած լինի: :D
Միայն թե երևի արդեն 4 տարի ա, որ ձու չեմ կերել. ո՛չ խաշած, ո՛չ ձվածեղ, սալաթների միջից էլ ջոկում-հանում եմ: :)
Բայց քիչ առաջ նենց հավես ձվածեղների նկարներ տեսա, որ քիչ ա մնում հիմա սարքեմ ու ուտեմ::D
Մեկ էլ երշիկեղենից եմ խուսափում, բայց շա՜տ սոված լինելու դեպքում երշիկ էլ կուտեմ, նրբերշիկ էլ:
Ահավոր քաղցրակեր եմ, բայց տանել չեմ կարողանում տորթի խմորը: :P Միշտ կրեմը կամ սերուցքը ուտում եմ, բիսկվիտը՝ թողում:
Իսկ բուսական սննդի մեջ ընդհանրապես չսիրած ուտելիքներ չունեմ: Հեշտ պատրաստվող, համով, դյուրամարս, սիրուն...:love

Վոլտերա
09.04.2013, 15:46
Անուն դաժե չեմ ուզում տալ ... լավ ասում եմ .երշիկ:russian

Նիկեա
09.04.2013, 17:50
Ձուկ չեմ ուտում:[:Ախր իրանք կենդանի ժամանակ ավելի լավն են:

Diana99
09.04.2013, 20:25
Սնկով պատրաստված ցանկացած կերակրատեսակ:[:[:[

laro
09.04.2013, 21:03
Ստալիչնի սալաթ չեմ սիրում :)

Alphaone
09.04.2013, 23:08
Ընտրություններ ու հետընտրական տրագիկոմեդիա, ոչ մի կերպ չեմ մարսում... :(