PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրային



Սար Կամլեռ
12.11.2008, 13:47
Դու`մի անմար կրակի հուր,
Ու մի անսպառ վճիտ աղբյուր
Դու` կապուտակ երկինք մաքուր,
Ու վաղ գարնան օդի համբույր…

Դու` ալ վարդի քնքուշ տերև,
Երեկոյան մեղմիկ անձրև,
Դու` սոխակի դայլայլ անուշ
Ու վաղորդյան քամի քնքուշ…

Դու` թովչանքի մի շտեմարան
Իմ կյանքի սյուն դու անսասան
Դու` իմ տրտում, դու` իմ թախիծ,
Իմ միակ սեր` մաքուր, անբիծ…
-----------------------------------------------------

Այնպես քնքուշ, այնպես նազով,
Ինչպես լուսնյակը զվարթ,
Գալիս ես իմ կողքով անցնում
Ինչպես գետակը հանդարտ:

Երբ ժպտում ես, կյանքս է լցվում
Գարնան անուշ բուրմունքով,
Ու մի պայծառ լույս է վառվում
Կարոտախեղդ իմ սրտում:

Քայլում ես դու ինչպես եղնիկ,
Հանգստությամբ պարփակված
Ու ժպտում են վարդ ու հասմիկ
Կռանալով ամոթխած…

Քո ժպիտը պարզ ու մեղմիկ,
Լուսաբացի պես անբիծ,
Շուրթերիդ է խաղում հպարտ
Ցրելով վիշտ ու թախիծ…

Քո հայացքը` արևի շող,
Թափառում է իմ հոգում,
Ու ջերմացնում ամեն անկյուն,
Սիրո հրով անդադրում:

Քո սրտիկը` գոհար անգին,
Կյանքի աղբյուր ինձ համար,
Ու ուզում եմ սուզվել կրկին,
Նրա խորքերն անհամար:

Ուզում եմ, որ ասես դու ինձ,
Թե ի՞նչ անեմ հիմա ես
Որ ժպիտը այդ խենթացնող,
Դու միայն ինձ նվիրես…
Որ վարդագույն այդ շուրթերդ
Սիրո բույրից արբեցած,
Գրկեմ տանեմ իմ շուրթերով
Դեպի տիեզերքն անտարած,
Որ գեղանի քո քայլվածքը,
Իմ սրտի մեջ միշտ զարկի,
Ամեն անգամ ինձ մոտենա,
Միմիյան ինձ պատկանի…