PDA

Դիտել ողջ տարբերակը : Բողոքի ցույց



Grieg
12.11.2008, 10:56
Հայաստանի բնության համար ցավող քաղաքացինե'ր,

նոյեմբերի 13-ին` հինգշաբթի օրը, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ի պաշտպանություն Թեղուտի անտառների:

ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆՆ Է`

անվավեր ճանաչել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահա•ործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում իրականացվող աշխատանքները` մասնավորապես լայնածավալ անտառահատումները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները վատնելու աննպատակահարմարությունից:

ՄԻԱՑԵ'Ք ՄԵԶ

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

Lռությունը համաձայնություն է:

ԻՍԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԱԿՈՒՄ ԵՆՔ …

_____________________________

Թեղուտի պաշտպանության շարժում
[email protected] ● www.bigfamily.am/eco

Ձայնալար
12.11.2008, 10:58
Grieg ջան, ժամը չես գրել:

Արշակ
12.11.2008, 11:19
Ճշտեցի, ասում են ժամը 11–ին է լինելու։

Amaru
12.11.2008, 18:09
Ես էլ Թեղուտի թեմայում գրեցի, չէի նկատել: Դե լավ, թող երկու հատ լինի:
Ակտիվ եղեք, ժող :)