PDA

Դիտել ողջ տարբերակը : !!! Ճանապարհատրանսպորտային ակցիա !!!

Synopsys_vs_Lycos
11.11.2008, 17:08
ժողովուրդ, ցանկանում ենք իրականացնել ակցիա "Հետևենք ճանապարհատրանսպորտային կանոններին" նշանաբանով։

Կցանկանայի իմանալ, թե ո՞վ կմիանա ու կաջակցի, որ այդ նախաձեռնությունն իրականանա։ :)

ChildOfTheSky
11.11.2008, 17:10
Պատրաստ եմ աջակցել՝ ճանապարհատրանսպորտային կանոնները պահպանելով:

Մարկիզ
11.11.2008, 17:13
ժողովուրդ, ցանկանում ենք իրականացնել ակցիա "Հետևենք ճանապարհատրանսպորտային կանոններին" նշանաբանով։

Կցանկանայի իմանալ, թե ո՞վ կմիանա ու կաջակցի, որ այդ նախաձեռնությունն իրականանա։ :)
Հա, լավ մտահաղացում է: Ես, եթե ժամանակ լինի, կմիանամ…:))
Իսկ կներեք, դուք, որ կազմակերպությունն եք ներկայացնում…

Նորմարդ
11.11.2008, 17:13
Ես էլ եմ պատրաստ, քանզի կարգազանց հետիոտները արդեն զզվցրել են :angry

Ariadna
11.11.2008, 17:14
ժողովուրդ, ցանկանում ենք իրականացնել ակցիա "Հետևենք ճանապարհատրանսպորտային կանոններին" նշանաբանով։

Կցանկանայի իմանալ, թե ո՞վ կմիանա ու կաջակցի, որ այդ նախաձեռնությունն իրականանա։ :)

Իսկ որ միանանք, հետո ի՞նչ պետք ա անենք :oy

Synopsys_vs_Lycos
11.11.2008, 17:22
Ես ոչ մի կազմակերպությունից ել չեմ :) Ուղակի ցանկություն կա փորձել ինչ որ բան անել, որ մեր հասարակությունում ինչ որ բան փոխվի :)

Իսկ որ միանանք, հետո ի՞նչ պետք ա անենք :oy
Օգնեք նախապատրաստել պլակատներ. Ոչ շատ մեծ, այնպես, որ մի պլակատ դիմացից կախենք, մի հատել հետևից :) Դիմացի պլակատի վրա ուղակի կպատկերենք "STOP" "GO" նշանները. Շատ չենք գոռգռալու :) ավելի շատ լուռ ակցիա կլինի։ Ու հիմնական նպատակն է օրինակ ծառայել և ցույց տալ, թե ինչպես է պետք չիշտ անցնել, ասենք, Օպերա–Ստառ խաչմերուկը :)

Janita Hero
11.11.2008, 18:38
կարծեմ նման բան արվում ա , կամ արվում էր, բայց անօգուտ.......
Ես ինքս տեսել եմ հենց այդ խաչմերուկում նման բան

Synopsys_vs_Lycos
11.11.2008, 18:44
կարծեմ նման բան արվում ա , կամ արվում էր, բայց անօգուտ.......
Ես ինքս տեսել եմ հենց այդ խաչմերուկում նման բան

Ինչի՞ ես մտածում որ անօգուտ է եղել։

ministr
11.11.2008, 19:49
Որովհետև դրանից ինչ որ բան չփոխվեց ու չէր էլ կարող փոխվել... Մեր մոտ պետք ա փոխել երթևեկության կազմակերպումը, թե չէ բան դուրս չի գա..

ars83
11.11.2008, 20:18
ժողովուրդ, ցանկանում ենք իրականացնել ակցիա "Հետևենք ճանապարհատրանսպորտային կանոններին" նշանաբանով։

Կցանկանայի իմանալ, թե ո՞վ կմիանա ու կաջակցի, որ այդ նախաձեռնությունն իրականանա։ :)

Եթե չեմ սխալվում, այսպիսի միջոցառումներ կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Միգուցե, միաբանվեք նրանց հե՞տ՝ ավելի արդյունավետ միջոցառում անցկացնելու համար։

Օգնեք նախապատրաստել պլակատներ. Ոչ շատ մեծ, այնպես, որ մի պլակատ դիմացից կախենք, մի հատել հետևից Դիմացի պլակատի վրա ուղակի կպատկերենք "STOP" "GO" նշանները
"STOP" և "GO" բառերով ցուցատախտակներով պետք է քայլել Պիկադիլի փողոցով, այլ ոչ, Երևանի փողոցներով։ Բարի եղեք գրել ՀՀ պետական լեզվով, եթե միջոցառումը կազմակերպում եք մեր երկրի քաղաքացիների համար (իսկ, միգուցե, դուք զբոսաշրջիկների՞ն եք պատրաստվում սովորեցնել․․․)

Ես էլ եմ պատրաստ, քանզի կարգազանց հետիոտները արդեն զզվցրել են
Պահ-պահ, կարգազանց վարորդներից պրծանք, մնացին հետիոտները․․․ Զզվցրել են իրենց մեքենաներում չտեղավորվող (գաբարիտների պատճառով) վարորդները, որոնց հաստ գլուխներում մի միտք է՝ իրենց ցույց տալ, իսկ թե երեխաներին, ծերերին իրենց ազդանշաններով լեղաճաք կանեն, ջրափոսի ցեխերը կցփնեն մարդկանց վրա, դա իրենց «վեջը չի»։ :angry

Աթեիստ
11.11.2008, 20:33

Մեկը մյուսին չի խանգարում, ինքս մեքենա չեմ վարում, բայց ինձ ներվայնացնում են և' կարգազանց վարորդները, և' կարգազանց հետիոտները: Բազմաթիվ անգամ տեսել եմ ինչպես են տատիկները փողոցն անցնում ստորգետնյա անցումի վրայով, և հոխորտում մեքենաների վրա:

ars83
11.11.2008, 20:37

Շատ լավ, այդ դեպքում քեզ էլ պետք է դուր չգար Նորմարդու գրառման միակողմանիությունը։ Ես կողմ եմ և՛ վարորդների, և՛ հետիոտների կարգապահությանը։ Բայց ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ ավտոմեքենայի վարորդն առավելություն ունի շարժման մեջ հետիոտնի նկատմամբ, հոտևաբար, նա՛ պետք է զիջի հետիոտնին։

Սամվել
11.11.2008, 20:39

Դե Նորոն իրա կողմից էր Գրել.. ԻՆքն էլ ինչքան գիտեմ լա՜վ կարգապահ վարորդա... ընենց որ միակողմանիությունը արդարացի է ;)

ars83
11.11.2008, 20:45
Դե Նորոն իրա կողմից էր Գրել.. ԻՆքն էլ ինչքան գիտեմ լա՜վ կարգապահ վարորդա... ընենց որ միակողմանիությունը արդարացի է ;)

Թե կարգապահա, հալալա իրան։ Բայց իմ տեսած մարդկանց մեջ անկարգապահ վարորդներն ավելի շատ են, քան հետիոտները։

Chuk
11.11.2008, 20:46
Նման ակցիա «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունն է արել ժամանակին, բայց բնականաբար մեծ արդյունքներ չկան:

Իսկ ընդհանրապես, որքան հասցրել եմ նկատել, այժմ ավելի շատերն են փորձում հետևել կանոններին (հետիոտների մասին է խոսքը), քան մեկ տարի առաջ:

Աթեիստ
11.11.2008, 20:47
Շատ լավ, այդ դեպքում քեզ էլ պետք է դուր չգար Նորմարդու գրառման միակողմանիությունը։ Ես կողմ եմ և՛ վարորդների, և՛ հետիոտների կարգապահությանը։ Բայց ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ ավտոմեքենայի վարորդն առավելություն ունի շարժման մեջ հետիոտնի նկատմամբ, հոտևաբար, նա՛ պետք է զիջի հետիոտնին։

Ես Նորմարդուն ոչինչ չասացի, քանի որ նա Կողմ է ակցիային:
Բայց այն, որ նորմալ երկրներում վարորդը ցանկացած պարագայում պարտավոր է զիջել հետիոտնին, դա շատ եմ լսել, տարբեր երկրերի օրինակով:

ars83
11.11.2008, 20:59

Դա իրոք այդպես է, հենց այս առավոտյան ինձ զիջեցին։
Մի քանի տարի առաջ էլի այստեղ էի, Ֆրանսա-Շվեյցարական սահմանը հատող ճանապարհով քայլում էի։ Հետիոտների համար հատկացված մասը քանդել էին, ինչ որ բան էին փորում։ Ես էլ դուրս եկա մեքենաների մասը, որ շրջանցեմ փորածը, ու մոռացա հետ անցնեմ հետիոտների մասին (մտքերով էի տարված), այդպես մեքենաների ճամփով քայլում էի։ Մի քանի րոպեից նկատեցի, որ ոչ մի մեքենա կողքովս չի անցնում, զարմացա․ միշտ լիքը մեքենա է լինում։ Մի քիչ էլ գնացի, ետ շրջվեցի, տեսնեմ ի՜նչ՝ մի 20 մեքենա հետևիցս շարանով «սողում են», իմ քայլելու արագությամբ։ Ոչ մեկը չէր փորձել շրջանեցել կամ անգամ «սիգնալ տալ» (որևի մտածել են որ կարող եմ անակնկալ վախենալ)։ Այդպես էլ 4-5 րոպե շարասյունով շարժվել էին։
Է՜հ․․․

Բայց պետք է ասեմ, որ ինձ 2 թե 3 անգամ Երևանում մեքենաները ճանապարհ են զիջել, մի անգամ էլ սև ապակիներով մեծ ջիպ էր, այնպես որ ամեն ինչ կորած չէ, ուղղակի ժամանակ է պետք։ :)

Միգռո
11.11.2008, 22:13
Ես Նորմարդուն ոչինչ չասացի, քանի որ նա Կողմ է ակցիային:
Բայց այն, որ նորմալ երկրներում վարորդը ցանկացած պարագայում պարտավոր է զիջել հետիոտնին, դա շատ եմ լսել, տարբեր երկրերի օրինակով:

Ցանկացած պարագայում ոչ ոք ոչ ոքի չի զիջում: Վարորդները պետք է օրենքով սահմանված դեպքերում զիջեն, ինչպես նաև` համապատասխան դեպքերում հետիոտները պետք է սպասեն, իսկ վարորդներն իրավունք էլ չունեն զիջել: Խոսքն, իհարկե, նորմալ երկրների մասին է:
Օրինակ այստեղ լուսացույցի բացակայության դեպքում հետիոտնային նշագծմամբ անցնելիս հետիոտն ունի առավելություն ցանկացած տրանսպորտային միջոցի նկատմամբ` բացառությամբ տրամվայի: Դրան տեղյակ են և՛ հետիոտները, և՛ վարորդները, և այդ կանոնը խիստ պահպանվում է (Հայաստանցիների համար սկզբում նույնիսկ անհարմար է, երբ մեծ ավտոբուսը կանգնում է ճանապարհի կեսին` հետիոտնին զիջելու համար): Ընտելանում ես... Հայաստան գալուց բայց պետք է հետ ընտելանալ :)
Ի դեպ` ձայնային ազդանշանը կիրառվում է սահմանափակ դեպքերում` միմիայն խիստ անհրաժեշտությունից ելնելով, և համարվում է ազդելու բավական կոպիտ միջոց:

Grieg
12.11.2008, 11:11
Շատ վարորդներ հետիոտների համար նախատեսված անցումը տեսնելուց կտրուկ արագացնում են մեքենայի արագությունը երևի կարծում են, որ մեքենա ունեն ուրեմն ավելի կարևոր ու լավ մարդ են, կամ որ կվախենան մարդիկ անցնել հաճախ հաշվի չեն առնում երեխա հետիոտնի ներկայությունը ովքեր չեն կարողանում արագ կողմնորոշվել նման պայմաններում, կամ երբ ծեր մարդ կա կամ կին գրկած երեխային նրանց ել հեշտ չի մեքենայի ակերի տակից պլստալ.. համաձայն եմ, որ շատ խախտումներ նաև հետիոտներն են անում բայց դա գալիս է նաև նրանից որ շատ վարորդներ ուղղակի չեն զիջում նախատեսված վայրում..
Առաջարկում եմ ակցիան անցկացնել դրպոցների մոտ , որտեղ առավել ցանրաբեռնված է և նկատված խախտումներ կան, քանի որ երեխաները ավելի քիչ են տեղեկացված, ավելի շատ են վտանգված բայց նաև կարծում եմ ավելի շատ է նրանց մոտ հարգանքը օրենքի հանդեպ :)

Արշակ
12.11.2008, 12:12
Մի որոշ ժամանակ փորձում էի փողոցը ճիշտ անցնել՝ կարմիր լույսի տակ կանգնել, կանաչի ժամանակ անցնել, բայց ամեն անգամ, երբ երկար սպասում էի կանաչ լույսի, կանաչը վառվում էր ու փողոցն անցնելուց մի կերպ էի պլստում կարգազանց մեքենաների տակից, ինձ կատարյալ ապուշ էի զգում՝ փաստորեն անիմաստ լռվել էի կարմիրի տակ։ Մեկ է կարմիր–կանաչը նշանակություն չունի։
Հիմա լուսակիրներին առանձնապես չեմ նայում. ուղղակի փողոց անցելուց, հույսս բնազդներիս վրա դնելով, աչքերս չորս եմ անում, ականջներս սրում եմ, որ առանց մեքենայի տակ ընկնելու անցնեմ։
Ասածս ի՞նչ է։ Երբ մեքենաները կարգապահ կդառնան (գոնե որոշ խելքին մոտիկ մակարդակի), էն ժամանակ էլ հետիոտնի համար նախատեսված նմանատիպ միջոցառումները արդյունավետ կլինեն։ Այսինքն՝ նման միջոցառումներն իհարկե դրական են, բայց կարծում եմ, որ դրանք առանձնապես արդյունք չեն տա, քանի դեռ մեքենաները թքած ունեն կարմիր լույսի վրա։

Իսկ հիմա առաջին հերթին մեքենաներով է պետք զբաղվել։ Կարելի է ինչ–որ ակցիաներ մտածել, որ նենց անենք, որ կարմիրի տակով անցնող մեքենայի վարորդին ամաչացնենք։ Որ կարմիրի տակով անցնելը ժողովրդի մեջ ոչ թե որպես կրուտոյություն ընկալվի, այլ անշնորքություն, գեղցիություն։
Ոչ ենքան հաջող մի տարբերակ ասեմ։ Ամեն անգամ եթե տենց կարմիրի տակով մեքենա անցնի, հետիոտները հետևից սուլեն, ամոթանք տան։ Պատկերացրեք, եթե ասենք էդ վարորդը ինչ–որ ջահել տղա է ու ընկերուհու հետ մեքենայով գնում է, կարմիրի վրա թքած ունենալով, իրան կրուտոյ է զգում ընկերուհու մոտ։ Որ հետևից տենց շվացնեն անցորդները, էդ իրա կրուտոյության գացումը ի չիք կլինի ու հաջորդ անգամ հավանաբար էլ չի անցնի տենց։ Բայց դե կարողա մի հատ հաստավիզ ջպազգի լինի մեքենայից իջնի սուլողի գլուխը ջարդի։

Janita Hero
12.11.2008, 18:29
մեա կուլպայի մեջ էր պատմվում մի դրվագ գերմանացիներից, որ 10 թվին մի օր կանցլերը հրամանա ա տվել որ բոլոր անփող երթևեկողներին գնդակահարեն ու տենց էլ արել են……… ինչևէ ուզում եմ ասել, որ մինչև մարդու (հետն էլ հայ մարդու) կյանքին կամ էլ գրպանին սպառնացող բան կամ գործող անկաշառ ու համահավասար օրենք չԳՈՐԾԱԴՐՎԻ՝ ոչինչ չի օգնի………

Սամվել
12.11.2008, 19:25
Մի որոշ ժամանակ փորձում էի փողոցը ճիշտ անցնել՝ կարմիր լույսի տակ կանգնել, կանաչի ժամանակ անցնել, բայց ամեն անգամ, երբ երկար սպասում էի կանաչ լույսի, կանաչը վառվում էր ու փողոցն անցնելուց մի կերպ էի պլստում կարգազանց մեքենաների տակից, ինձ կատարյալ ապուշ էի զգում՝ փաստորեն անիմաստ լռվել էի կարմիրի տակ։ Մեկ է կարմիր–կանաչը նշանակություն չունի։
Հիմա լուսակիրներին առանձնապես չեմ նայում. ուղղակի փողոց անցելուց, հույսս բնազդներիս վրա դնելով, աչքերս չորս եմ անում, ականջներս սրում եմ, որ առանց մեքենայի տակ ընկնելու անցնեմ։
Ասածս ի՞նչ է։ Երբ մեքենաները կարգապահ կդառնան (գոնե որոշ խելքին մոտիկ մակարդակի), էն ժամանակ էլ հետիոտնի համար նախատեսված նմանատիպ միջոցառումները արդյունավետ կլինեն։ Այսինքն՝ նման միջոցառումներն իհարկե դրական են, բայց կարծում եմ, որ դրանք առանձնապես արդյունք չեն տա, քանի դեռ մեքենաները թքած ունեն կարմիր լույսի վրա։

Արշ Բա Իրանց Պռախոդը կանաչ Լույսա դու պետքա կարմիրի տակով անցնես :D Դրա համար էլ Քշել են :oy

ministr
12.11.2008, 19:30
Հիմա կարմիրի տակ անցնողներն էդքան էլ շատ չեն, կամ համարյա չկան: Ինչ վերաբերում է թեքվելուց հետիոտնին զիջելուն, ապա եթե զիջես էն վտանգը կա որ հետևից եկող տավարը կարող ա գա ու խփի: Ճիշտա ինքն ա մեղավոր բայց ավտոն ափսոսա, պլյուս դրան երկար բարակ խոսակցությունների մեջ ընգնելու ոչ մի ցանկություն չկա: Ինչ վեևաբերում ա կանաչի թե կարմիրի տակ անցնել, ապա շատ դեպքերում հետիոտնի կարմիրի տակ անցնելը շատ ավելի անվտանգ է, գոնե գիտես որ եկող մեքենան գնալու ա:

ars83
12.11.2008, 19:38

Այ սա շատ հետաքրքիր հարց է։ Երևանում գրեթե ոչ մի անցում չկա, որ կարողանաս անցնել, առանց աջուձախ նայելու, այսինքն, որ բոլոր կողմերից մեքենաների համար ճանապարհը մի առ ժամանակով փակ լինի։ Մի այդպիսի անցում կա Ֆիզիկայի ինստիտուտի մոտ, շատ հարմար է։ Հակառակ դրան, Հանրապետական հիվանդանոցի մոտի անցումը (Ֆուչիկի փողոցի վրա) անհնար է անցնել․ մինչև թեքվող մեքենաներն անցնում-պրծնում են, ուղիղ շարժվողների ճանապարհն է բացվում։ Փողոցի մեջտեղում էլ սպասելու տեղ չկա, որ գոնե կես-կես անցնես։

Երևի դրա լուծումը լրացուցիչ լուսակիրների տեղադրումն է, որոնք կարգելեն մեքենաներին թեքվել այն ժամանակ, երբ հետիոտնն անցնում է։

Հայկօ
12.11.2008, 19:49
Ժողովու՛րդ, էս թեման ինչ-որ ակցիայի մասին չէ՞ր... :think

Միգռո
12.11.2008, 21:00
Երևի դրա լուծումը լրացուցիչ լուսակիրների տեղադրումն է, որոնք կարգելեն մեքենաներին թեքվել այն ժամանակ, երբ հետիոտնն անցնում է։

Կա ավելի հեշտ լուծում: Օրինակ Ժնևում ինպե՞սա դա լուծված` մի ուղղությամբ փակելու և հատող ուղղությամբ բացելու միջև անպայման հինգ վայրկյան ժամանակա տրված, այսինքն` միշտ կա «բոլորը կարմիր» դրություն: Իսկ Երևանում անիմաստ ռելեներ են դրել` ասենք տասնհինգ վայրկյանը մեկ փոխումա անկախ իրավիճակից, իսկ լուսացույցերն իրար մետ չհամաձայնեցված կերպով են աշխատում: Դրա հետևանքով եթե մի խաչմերուկում երթևեկությունը բեռնաթափվումա, մյուսում արդեն կուտակումա լինում:

ars83
12.11.2008, 21:40

Այդ մանրամասները չգիտեմ, բայց գիտեմ, որ Ժնևում փողոցը հանգիստ կարող եմ անցնել։
Տեսնես լուսակիր տեղադրելը կամ ձևափոխելը թա՞նկ բան է։

dvgray
13.11.2008, 04:29
Ոչ ենքան հաջող մի տարբերակ ասեմ։ Ամեն անգամ եթե տենց կարմիրի տակով մեքենա անցնի, հետիոտները հետևից սուլեն, ամոթանք տան։ Պատկերացրեք, եթե ասենք էդ վարորդը ինչ–որ ջահել տղա է ու ընկերուհու հետ մեքենայով գնում է, կարմիրի վրա թքած ունենալով, իրան կրուտոյ է զգում ընկերուհու մոտ։ Որ հետևից տենց շվացնեն անցորդները, էդ իրա կրուտոյության գացումը ի չիք կլինի ու հաջորդ անգամ հավանաբար էլ չի անցնի տենց։ Բայց դե կարողա մի հատ հաստավիզ ջպազգի լինի մեքենայից իջնի սուլողի գլուխը ջարդի։
Ես մի քիչ էլ զարգացնեմ առաջարկածտ:
Կարելի է ով որ տանը պիստալետ ունի, միշտ մոտը պահի, որ էտ պահերին քաշի վրեն կրակի:
Իսկ ով որ պիստալետ չունի, քարեր ունենա գրպանում, ու քարերով հետևից քարկոծի, աշխատի ընենց խփի, որ մեքենայի վարորդը շվարի ու գնա գլուխի ուտի մի ստոլբի վրա ;):

նույնը կարգազանց հետիոտների դեպքում- առաջարկում եմ բոլոր մոտակա մեքենաները քշեն անցնե նրա վրայով: Ինչքան շատ մեքենա անցնի վրայով, էնքան լավ: Բոլորին չեն բռնի տանեն բանտ: Էտքան տեղ չկա ;)

Grieg
15.11.2008, 13:42
ԱՅՍՕՐ! ԱԿՑԻԱ! կհանդիպենք ժամը 15.00 ին Սարյանի արձանի մոտ

Grieg
18.11.2008, 17:46
նկարներ

total_abandon
18.11.2008, 18:03
Ես մի քիչ էլ զարգացնեմ առաջարկածտ:
Կարելի է ով որ տանը պիստալետ ունի, միշտ մոտը պահի, որ էտ պահերին քաշի վրեն կրակի:
Իսկ ով որ պիստալետ չունի, քարեր ունենա գրպանում, ու քարերով հետևից քարկոծի, աշխատի ընենց խփի, որ մեքենայի վարորդը շվարի ու գնա գլուխի ուտի մի ստոլբի վրա ;):

նույնը կարգազանց հետիոտների դեպքում- առաջարկում եմ բոլոր մոտակա մեքենաները քշեն անցնե նրա վրայով: Ինչքան շատ մեքենա անցնի վրայով, էնքան լավ: Բոլորին չեն բռնի տանեն բանտ: Էտքան տեղ չկա ;)

:hands:D:D ես մեռռռա, գործի տեղը ընկել էի պոլին..:D

Synopsys_vs_Lycos
28.11.2008, 11:56
Կիրակի, ամսի 30–ին! ԱԿՑԻԱ! կհանդիպենք ժամը 15.30 ին Սարյանի արձանի մոտ

Belle
28.11.2008, 15:34
Կիրակի, ամսի 30–ին! ԱԿՑԻԱ! կհանդիպենք ժամը 15.30 ին Սարյանի արձանի մոտ

ես գալիս եմ :hands
ԻՄ պոստերը ուրիշին չտաք :angry

Synopsys_vs_Lycos
28.11.2008, 18:21
ես գալիս եմ :hands
ԻՄ պոստերը ուրիշին չտաք :angry

Բա դու ասես մենք չանենք :hands

Belle
29.11.2008, 21:44
Բա դու ասես մենք չանենք :hands

վաղը համ էլ հեծանվարշավ է նախատեսվում.. մեր ակցիային կարող է ներկա լինենք
միայն ե~ս ր դու~ :D
լուրջ, ովքերո?վ ենք լինելու :)

Belle
30.11.2008, 20:34
լաավ էր.. ես գոհ եմ.. :)
շատ չէինք, բայց մեզ տեսնում էին
եթե էսպես գնա, մի ՀԿ կբացվի :) անցորդներն էին խորհուրդ տալիս, ասում են՝ լավ աշխատանք ենք անում, պետք է ավելի ընդլայնել ու ավելի հաճախ անել նման ակցիաներ

ակումբցիներ ջան, միացեք.. ինչքան շատ լինենք, էնքան լավ ու արդյունավետ կլինի արածներս

Հ. Գ. կանֆետներն էլ համով էին :P