PDA

Դիտել ողջ տարբերակը : Խայտառակ սազական մակդիրներ



Chuk
10.11.2008, 23:27
Քանի առիթ ա ներկայացել, հարցնեմ:
Իսկ ասենք «Ահավոր սիրում եմ» արտահայտությունը ճի՞շտ ա:

Ուլուանա
10.11.2008, 23:34
Քանի առիթ ա ներկայացել, հարցնեմ:
Իսկ ասենք «Ահավոր սիրում եմ» արտահայտությունը ճի՞շտ ա:
Կարծում եմ՝ խոսակցականում լրիվ նորմալ ա, քանի որ սաստկացնող իմաստ ա հաղորդում ասվածին։

Chuk
10.11.2008, 23:51
Կարծում եմ՝ խոսակցականում լրիվ նորմալ ա, քանի որ սաստկացնող իմաստ ա հաղորդում ասվածին։

Չնայած ինքս շատ եմ օգտագործում, բայց իմ կարծիքով ապուշ արտահայտություն ա, ավելին, ահավոր ապուշ արտհայտություն ա :D
Ճիշտ նույնքան ապուշ ա, ինչքան «գեշ սիրուն ա» կամ «այլանդակ սիրուն ա» արտահայտությունները :D

Վարպետ
10.11.2008, 23:51
Քանի առիթ ա ներկայացել, հարցնեմ:
Իսկ ասենք «Ահավոր սիրում եմ» արտահայտությունը ճի՞շտ ա:


Կարծում եմ՝ խոսակցականում լրիվ նորմալ ա, քանի որ սաստկացնող իմաստ ա հաղորդում ասվածին։
Ահավոր ճիշտ ա:)

Ավելացվել է 48 վայրկյան անց
Ի դեպ` այլանդակ մակդիրն իմ ամենասիրելիներից ա, Չուկ:)

Chuk
10.11.2008, 23:53
Ահավոր ճիշտ ա:)

Ավելացվել է 48 վայրկյան անց
Ի դեպ` այլանդակ մակդիրն իմ ամենասիրելիներից ա, Չուկ:)
Իմն էլ :oy
Բայց մեկա գեշ ապուշ, այլանդակ անիմաստ, ահավոր անտեղի մակդիրներ են :)

Վարպետ
10.11.2008, 23:54
Իմն էլ :oy
Բայց մեկա գեշ ապուշ, այլանդակ անիմաստ, ահավոր անտեղի մակդիրներ են :)
Բայց երբեմն` սարսափելի տեղին :D

Chuk
10.11.2008, 23:55
Բայց երբեմն` սարսափելի տեղին :D

Ու խայտառակ սիրուն :)

Ուլուանա
11.11.2008, 00:16
Վայ, էս ինչ ախորժելի քննարկումներ են ծավալվել ստեղ, ես էլ խաբար չեմ։ :D Սարսափելի հիացած եմ։ :hands

Chuk
11.11.2008, 00:19
Կասեի ավելին, Ան, սարսափելի բարի քննարկում ա :)

Ուլուանա
11.11.2008, 00:23
Կասեի ավելին, Ան, սարսափելի բարի քննարկում ա :)
Ըհը, ասել է թե՝ վախենալու չափ բարի, չէ՞։ :D

Վարպետ
11.11.2008, 00:25
Ըհը, ասել է թե՝ վախենալու չափ բարի, չէ՞։ :D
Ցնդելու չափ բարի! :)

Chuk
11.11.2008, 00:42
Սոսկալի իմաստավորված զրույց է համ էլ :oy

Երկնային
11.11.2008, 00:47
ասենք անտանելի տանելի… :D

Հայկօ
11.11.2008, 01:06
Բեսամթ բոց եք, արաաաաաաա՜ :lol: Խայտառակ կադր եք :)):

Janita Hero
11.11.2008, 01:38
ահավոր ուրախ թեմայա ու այլանդակ հետաքրքիր :))

Հայկօ
11.11.2008, 01:43
Թունավոր գրառումներ են, չէ՞: Կարիճ հեղինակ ա :lol:

Ahik
11.11.2008, 01:51
Մի խոսքով սաղտ ճաք եք:D Ես վաղուց սենց այլանդակ ղժիկ թեմայի չէի հանդիպել:D

Dayana
11.11.2008, 10:35
hehe:} ես էլ եմ միշտ ասում ասենք քեզ ահավոր + "ինչ-որ դրական բան":oy հիմա պիտի քարով գլխիս խփե՞ք :bl

Վարպետ
11.11.2008, 10:37
hehe:} ես էլ եմ միշտ ասում ասենք քեզ ահավոր + "ինչ-որ դրական բան":oy հիմա պիտի քարով գլխիս խփե՞ք :bl
Ատում ես մեզ, օձ? Մենք ուբիյցա ենք :P

Աթեիստ
11.11.2008, 10:49
Ինձ բացում ա հայ լրագրողների Էս կարգի բոցերը. "Հանդիպմանը ներկա էին մոտ 23 մարդ:": Սկսում ես մտածել, ասենք ԱԽՔ = 0.4 մարդ, Գեղամյանը = 0.26 և այլն:
Կամ ներկայացված էին ստեղծագործողի ավելի քան 158 ստեղծագործություն: Ինչ որ ստեղծագործություն հեչ ստեղծագործության նման չէր, բերանը չբռնեց ասեր` 159:

Dayana
11.11.2008, 10:57
Ատում ես մեզ, օձ? Մենք ուբիյցա ենք :P

:o առաջին քարով գլխիս խփողը :o բա ասում էիր քեզ շատ եմ սիրում, աթոռով եմ գլխիդ տալու :think էդ ո՞ւր գնացին էդ փաղակշական բառերդ :oy

Վարպետ
11.11.2008, 10:59
:o առաջին քարով գլխիս խփողը :o բա ասում էիր քեզ շատ եմ սիրում, աթոռով եմ գլխիդ տալու :think էդ ո՞ւր գնացին էդ փաղակշական բառերդ :oy
Այլանդակ շատ եմ սիրում :)

total_abandon
11.11.2008, 11:04
իրոքից , նատուռի, ինձիկ լիշ բը սաղ իրոքից - ի հմար են բան ասում. կամ պրիգլավատ-ի համար, էս հայերը կառոչի, վերջն են..:hands

Dayana
11.11.2008, 11:16
Այլանդակ շատ եմ սիրում :)
:love
:oy դե թող մեկն ու մեկը համարձակվի ասի վատ մակդիր էր :oy ուբյու :oy

Nuard
11.11.2008, 11:54
մեր մաթեմատիկայի դասախոսի քոփիռայթ արտահայտությունը (շատ էինք սիրում :) )

ճիշտ ուղիղ հակառակը

Annushka
11.11.2008, 17:36
Նախ մի փոքր լեզվաբանական պարզաբանում եմ ուզում անել: Այն, ինչի մասին դուք խոսում եք, իրենից ներկայացնում է ոճաբանության պատկերավորման-արտահայտչական միջոցներից մեկը (դրանցից են նաև մակդիրը, փոխաբերությունը, համեմատությունը,. պարադոքսը, փոխաբերույթը, փոխանունությունը, չափազանցությունը և այլն): Դրանց միջոցով խոսքին տալիս են տարբեր երանգներ, համ ու հոտ, հուզականություն, արտահայտչականություն և այլն, այլն:) Իսկ, ահա, հակասույթը(անգլ.՝ Oxymoron,) երկու հակասական, անհամատեղելի բառերի, միավորների, երևույթների, հատկանիշների միացությունն է, համադրումը: Այլ կերպ ասած՝ անհամատեղելիի համադրումը :) Oxymoron-ը հունարենից փոխառություն է, որը բառացի թարգմանվում է "սրաբթություն, սրաբթանք" (oxy-սուր, և moros - բութ, տապակ), այսինքն տերմինն ինքնին հակասույթ է: Այդպիսի հակասույթներ են սարսափելի գեղեցիկ, ահավոր դուրեկան, սոսկալի հաճելի, կենդանի դիակ, լայն փակված աչքերով, սովորական հրաշք, խլացնող լռություն, բաց գաղտնիք, գրեթե ճշգրտորեն, փոքրիկ ամբոխ, կարճահասակ հսկա, անտանելի հաճելի և այլն): Հակասույթները ամենից հաճախ օգտագործվում են գրականության մեջ, հատկապես հումորային և սատիրիկ պատմվածքներում՝ հաճախ կրելով նաև գրողի անահատակն ոճի տարրեր: Կան նաև հեղինակային հակասույթներ: Դրանց միջոցով պատկերավոր ու հարուստ է դառնում լեզուն, ուղղակի դրանց գործածումը առօրյա լեզվում երբեմն դառնում է անտեղի և անիմաստ: Սակայն բոլորս էլ դիմում ենք նման արտահայտությունների օգնությանը, քանի որ կան դեպքեր, երբ առանց դրանց ասելիքը այն չի լինում 
Օրինակ իմ ծանոթներից մեկը շատ էր սիրում "երևի հաստատ" արտահայտությունը, և ինչքան էլ ուղղեինք, նա դարձյալ այն օգտագործում էր: Ես շատ եմ սիրում ահավոր հետաքրքիր,լավ, սիրուն, հաճելի,դուրեկան արտահայտությունները : Ռուսերենով և անգլերենով դրանց թիվը էլ ավելի մեծ է և շատ գեղեցիկ արտահայտություններ և բառակապակցություններ կան::)

Chuk
11.11.2008, 17:50
:love
:oy դե թող մեկն ու մեկը համարձակվի ասի վատ մակդիր էր :oy ուբյու :oy

Դայ, այդ սպառնալիքդ որ զուգորդեցիր խիստ մեղմ սմայլիկներով, ևս մեկ անգամ հաստատեցիր, որ խիստ բարի մարդ ես :oy
Ես էլ եմ քեզ այլանդակ սիրում :oy

Dayana
11.11.2008, 17:55
Դայ, այդ սպառնալիքդ որ զուգորդեցիր խիստ մեղմ սմայլիկներով, ևս մեկ անգամ հաստատեցիր, որ խիստ բարի մարդ ես :oy
Ես էլ եմ քեզ այլանդակ սիրում :oy

ես շատ վատ մարդ եմ, բայց ահավոր շատ եմ ձեզ սիրում :love :oy համ էլ ես ահավոր եսասերի մեկն եմ, ու ձեզ սիրում եմ, որ դուք էլ ինձ սիրեք :)) :oy

Վարպետ
11.11.2008, 20:31
Օրինակ իմ ծանոթներից մեկը շատ էր սիրում "երևի հաստատ" արտահայտությունը, և ինչքան էլ ուղղեինք, նա դարձյալ այն օգտագործում էր:
Իսկ այ իմ ծանոթներից մեկը սիրում է ասել` Պետք է խմել շատ, բայց հաճախ:))

Հայկօ
11.11.2008, 20:33
Բնավ ծանոթ արտահայտություն ա :)):