PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքի վայելքները



Գոռ Ջան - Հայ
29.11.2006, 20:28
Ուղղակի հետաքրքիր է, ով ինչն է վայելում կյանքում, ով ինչից է հաճույք ստանում, և կարծիքներ՝ինչից կարելի է հաճույք ստանալ: (թեմայից կխնդրեմ չշեղվել, խոսքս մարմնական հաճույքների մասին չի:D )


Մարդը իմ կարծիքով կարա գերհաճույք ստանա տարրկան բաներից: Օրինակ՝սեփական ձեռքերով պատրաստված նախաճաշից:)

Arisol
29.11.2006, 21:36
Հաճույք եմ ստանում լոգանք ընդունելուց (և՛ դուշ, և՛ վաննայում փրփուրներով լի պարկել), բասսեինում կամ ծովում (առայժմ՝ գետում) լողանալուց, կենդանիներ շոյելուց, իրենց հետ խաղալուց, պուճուր երեխաներ սիրելուց, մազերի հետ խաղալուց, սանրելուց, եղունգներին լաք քսելուց (անգույն լաքի մասին ա խոսքը:D ), столичный ու крабовый սալատներ ուտելուց, համեղ շոկոլադ ուտելուց, համբուրելուց, համբուրվելուց, պինդ գրկելուց (դե էս վերջի երեքը համապատասխան մարդկանց ա հետ. բարեկամ, ընկեր-ընկերուհի, սիրած էակ;) ), երգելուց, պարելուց, նկարվելուց, նկարելուց(և՛ լուսանկարելուց, և մատիտով կամ վրձինով նկարելուց), հաճելի մարդկանց հետ շփվելուց, հետաքրքիր թեմաներ քննարկելուց, ձմռանը ձյունագնդիկ խաղալուց, սառույցի վրա սահելուց, ծառ բարձրանալուց, նոր շորեր գնելուց:D , իրիկունը, երբ հավեսով ձյունա գալիս, հաճելի շրջապատով զբոսնելուց (հիմնականում սիրած էակի հետ), անձրևի տակ կանգնելուց (էս էլ ամառը, որ չհիվանդանամ:D ), հետաքրքիր խաղեր խաղալուց… Դե հլը որ էսքանն եմ հիշում;) :
Հա, մեկ էլ կոմպլիմենտներ ստանալուց:D :

Աբելյան
30.11.2006, 17:39
Ուտելուց ու քնելուց:

StrangeLittleGirl
30.11.2006, 18:11
Ինձ համար գերագույն հաճույք է Աստծո հետ մի քանի ժամ մենակ մնալը, բայց, ցավոք, շատ հազվադեպ է հաջողվում :(

Մի հատ էլ փոքրիկ հաճույք ունեմ. քնել ու լավ երազ տեսնել:

Arisol
30.11.2006, 18:19
Մի հատ էլ փոքրիկ հաճույք ունեմ. քնել ու լավ երազ տեսնել:
Երազ ասեցիր՝ հիշեցի. բա ես էլ մի մե՜ծ հաճույք եմ ստանում, երբ վախելու, կայֆոտ երազ եմ տենում:hands :
Հա, քնել էլ եմ սիրում, առավոտները հիմնականում, դասերի հաշվին:D :

Firegirl777
30.11.2006, 18:37
Գնահատել այն ինչ ունես, այլ ոչ թե այն ինչ չունես.....
գուցե դրանից կյանքը ավելի գեղեցիկ ու հաճելի թվա իսկ դա գերագույն հաճույք է

Riddle
30.11.2006, 18:38
Կյանքն իրոք վայելում եմ, և այն ինձ գեղեցիկ է թվում, եթե այդ օրը, թեկուզ աննշան մանրուքով կարողանում եմ օգնել մեկին. երբ հարազատներիս մոտ ամեն ինչ լավ է լինում, և ոչ մի վատ լուր չեմ լսում՝ ոչ ծանոթներից, ոչ հեռուստացույցով: Բայց ցավոք, այդպիսի օրեր հազվադեպ են լինում::(

Ուլուանա
01.12.2006, 13:03
Կյանքն իրոք վայելում եմ, և այն ինձ գեղեցիկ է թվում, եթե այդ օրը, թեկուզ աննշան մանրուքով կարողանում եմ օգնել մեկին.
Վա՜յ, ես էլ եմ ամենաշատը դրանից հաճույք ստանում... մարդկանց օգնելուց։ :love Դե, իսկ մնացած վայելքների մասին՝ հետո։ ;)

Angelina
01.12.2006, 13:08
Կարծում եմ շատ բան կա ասելու, որովհետև դրանք շատ-շատ են: Թեման պետք էր կոնկրետացնել:

Cassiopeia
01.12.2006, 13:40
Հաճույք եմ ստանում փողոցում օգնություն ակնկալող մարդկանց (իհարկե ոչ մուրացիկներին) օգնելուց, ասենք տարիքով կնոջը փողոցն անց կացնելուց կամ ծանր բեռը տեղափոխելուց…
Մեծագույն հաճույք եմ ստանում լավ ընկերներիս (հանձինս Riddle-ի) հետ հասարակական-մշակութային միջոցառումների մասնակցելուց ու անմոռանալի ժամանակ անց կացնելուց…

Taurus
01.12.2006, 13:48
Հոգեբանափիլիսոփայականով չասեմ:
Այ գնում եմ ստադիոն ու գոռում եմ ինչքան ուժ ունեմ, ինչ ուզում եմ, ում ուզում եմ, երբ ուզում եմ: Կարող ես դուրս գալ պատշգամփ ու գոռալ , իհարկե չէ:
Մի քիչ էլ խուլիգանություն ես անում, ասենք կոլայի կիսադատարկ շիշը շպրտում ես մրցավարի վրա , մեկա հայերը կրվում են արդեն 0:3:
ալիք մալիք , ու ըտենց բաներ , ու հոգնած տուն ես գալիս, մի կերպ ընկնում քնում ես:
Այ էդ քունը շատ հաճելի բան ա:D

Second Chance
27.07.2007, 14:51
Ինձ համար գերագույն հաճույք է Աստծո հետ մի քանի ժամ մենակ մնալը, բայց, ցավոք, շատ հազվադեպ է հաջողվում :(

Այս կյանքում շատ բաներից կարելի է հաճույք վայելել.... իսկապես Աստված շատ հաճելի բաներ է ստեղծել որ մենք կարող ենք վայելել.... կարող ենք զգալ ծաղիկի բույրը, կարող ենք վայելել հաճելի քունը, ;)համեղ ուտելիքից հաճույք ստանալ, :oyգրկել սիրածդ մարդուն... և շատ այլ հաճույքներ կան..... դե բոլորդ էլ գիտեք;) այս ամենը Աստված ստեղծել է որ մենք վայելենք ԲԱՅՑ ամենամեծ վայելքը իրա մեջ է... որ կարող ենք անմիջապես իրենից ստանալ և ոչինչ չի համեմատվի դրա հետ;) փորձեք երբեմն մենակ մնալ ձեր Արարչի հետ

Lianik
27.09.2010, 18:46
Չասեք Նոյի թվի թեմայում գրառում է արել, պարզապես գրելս եկավ:oy

կյանքից եմ վայելք ստանում....դե շատ բան կգրեմ...
բայց ամենաշատը վայելում եմ անձրևի տրոփյունը, տերևների խշխշոցը...ԱՇՈՒ՜՜՜Նը:love

anahit96
20.12.2010, 16:58
փոխադարձ սերը :Դա աշխարհի ամենահրաշալի բանն է

Shah
20.12.2010, 17:12
էս վերջերս կանգնած եմ որոշ փոքր թե մեծ փորձությունների առաջ` լեզուն լավ չգիտեմ, նոր մասնագիտություն, մարդկանց հետ խոսալու տակտիկա ու նույնիսկ ստրատեգիա և այլն: Դժվարությունները անցնելուց հետո, բավական հետո, երբ հետ ես նայում ու տեսնում ես անցածդ ճանապարհը էդ ժամանակ մեջդ ոնց որ դատարկություն լինի, ոնց որ հաղթանակ տարած լինես ու մի տեսակ համ ես առնում` հաղթանակի համը:
Իմ կարծիքով հաղթանակի համն ա հաճույք պատճառում ամենաշատը:

Կաթիլ
20.12.2010, 17:20
:8
էս թեման ստիպեց, որ մտածեմ… վերջերս ոչ մի բանից ոնց որ հաճույք չեմ ստանում, հը՞ :o

Lanterfant
20.12.2010, 20:19
Մեծ հաճույք եմ ստանում, երբ ինչ-որ ամայի բնավայրում պառկած եմ վրանում, և դրսում տեղատարափ անձրեվ է թափվում երկնքից: Շատ եմ սիրում կաթիլների խշշոցին լսելը, աչքերովս կաթիլների արահետներն ու ստվերը վրանի վրա հետևելը: Շատ հաճելի, հիպնոտիկ ազդեցություն ունի իմ վրա, ոնց որ բնության ուժերի հետ միաձուլված եմ:

Անտիգոնե
20.12.2010, 20:44
Շատ վայելքներ ունեմ, ու ու ու...
1.Հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, հատկապես այն հանգամանքից որ այդ աշխատանքը թեկուզ և չնչին չափով գունավորում է մարդկանց առօրյան
2.Հաճույք եմ ստանում իմ ընտանիքից ու հարազատների հետ շփումից, այն առավոտներից երբ մայրս ինձ արթնացնելու միտումով սուրճի բաժակը մոտեցնում է քթիս (սա ինձ արթնացնելու միակ ձևն է) ու ժպտալով բարի առավոտ մաղթում: Փոքր եղբորս հետ բանավեճերից, որը սովորաբար ավարտվում է իր հաղթանակով որովհետև պատության ու քաղաքականության ասպարեզում իր հայացքներն անդրդվելի են:
3. Պատմամշակութային արժեքներ ներկայացնող կոթողները կատարվող այցելություններից:
4.Երեխաների հետ շփումից:
Եվ դեռ շատ ու շատ բաներից:)

Այս գրառումն էլ հաճույքով արեցի:

Արամ
20.12.2010, 21:23
Հաճույք եմ ստանում ծխելուց…հատկապես որակով սիգար, ու անպայման գարեջրի սեղանի շուրջ, շատ հետաքրքիր զրուցակցի հետ…

Էլիզե
21.12.2010, 21:42
1.ինձ հասկացող մարդկանց հետ շփումից,
2.թեյից ու մի կտոր համոոոոոով շոկոլադից,
3.մարդկանց անկեղծ ժպիտից,
4. մարդկանց օգնելուց...

...Տանգո պարելուց....
// հայկական-ավանդական-լմզված տանգոյի մասին չէ խոսքս //:

Նաիրուհի
29.09.2013, 22:21
Բնության հետ մենակ մնալուց հաճելի բան չկա։ Իհարկե եթե բնությունն էնքան ջղայնացած չի, որ քեզ առանց աչքը թարթելու ոչնչացնի։

Երբ որոշ ժամանակ քաղաքակրթությունից գրեթե կտրված ես լինում, սովորում ես բնության մեջ ապրելուն՝ առանց վրանի, գիշերը մե՜ծ աստղերով երկինք ես տեսնում, ուղղակի գետի կամ քարի խոռոչներում կուտակված անձրևի ջուրն ես խմում, քամուց ու անձրևից պաշտպանվում ես քարերի արանքում կծկվելով...

Ընդամենը 2-3 անգամ եմ դա ապրել, բայց ամենաշատն էդ ժամանակ էի սիրում կյանքը :love

armen9494
30.09.2013, 10:17
Հաճույք եմ ստանում համով ուտելուց :nyam

Ruby Rue
30.09.2013, 11:07
Աննկարագրելի հաճույք եմ ստանում կենդանիների հետ շփվելիս...:love
Էնքա՜ն դրական էներգիա, էնքա՜ն ջերմություն կարելի է ստանալ իրենցից:
Հաճույք եմ ստանում ձիերին ձեռքով պեչենի տալիս, հետո՝ երբ էդ նույն ձին սկսում ա լպստել ոտքերս ու ձեռքերս:
Բա էն որ բռնում ես փափուկ կատվիկին կամ շունիկին ու սկսում գզել:
Բա կյանքի վայելք չի, ի՞նչ է, որ կարողանում ես կենդանիները քեզ սկսում են էնպես սիրել, ինչպես մարդիկ դժվար կարողանան:
Հա հիշում եմ, թե ոնց էին իմ վերադառնալուց առաջ ձիուկները խրխնջում, հա ինձ դրանից էնքա՜ն լավ եմ զգում:

Մեկ էլ մարդկանց օգնելն ա երջանիկ զգացում: Երբ մի հատ ի սրտե ասված շնորհակալությունից յոթերորդ երկինք ես թռչում:
Ու ընդհանրապես ամեն մանրուքի մեջ էլ կարելի է վայելք ու երջանկություն գտնել...

Alphaone
30.09.2013, 15:57
Էս անգամ ես Ռուբիի փոխարեն ասեմ՝ շոկոլադե տորթ, սերուցքով տորթ, մրգերով տորթ, տորթ, տորթ, քաղցրեղեն, մուրաբաներ, շոկոլադնե՜ր...

Ուլուանա
30.09.2013, 19:32
Ես երևի ամենաշատը հաճույք եմ ստանում արվեստից, ինձ համար հետաքրքիր ու սիրուն դիզայնից, ցանկացած ստեղծագործական աշխատանքից՝ թե՛ որպես դիտորդ, թե՛ որպես մասնակից։ Ասենք, ինչ–որ հետաքրքիր արվեստագետի, արվեստի գործ, արվեստի նոր ուղղություն և այլն բացահայտելը կարող է լրիվ իմ օրը լցնել։

Մեծ հաճույք եմ ստանում գրկելուց ու գրկվելուց։ Բայց ես սիրում եմ երկար գրկված մնալ :oy։ Ինձ որ մնա՝ կարող եմ առնվազն մի տասնհինգ րոպե էդպես մնալ։ Անասելի հաճույք է։ Բայց, ցավոք, հազվադեպ են պատահում ինձ նման երկարատև գրկախառնության սիրահարները։ Մինչև հիմա մենակ մի հոգու եմ հանդիպել, ով էդ առումով կարող է ինձ հետ մրցել :D։

Տղայիս թուշիկներն ուտելն էլ մի առանձին հաճույք է :love :nyam։

Ուտելիքներից ինձ համար վայելք բառին բավարարում են համով լոլիկը, գրեյփֆրութը (նաև հյութը), նուռը։ Էս պահին սրանք եկան մտքիս։ Որպեսզի սրանց վայելքը լիարժեք լինի, ես պիտի կենտրոնացած ուտեմ, ու ինձ ոչ ոք էդ ընթացքում չշեղի, չխանգարի։ Էդ ինձ համար հատուկ սրբազան պրոցեդուրա է :P։

Հաճույք եմ ստանում նաև սիրելի մարդկանց համար նվերներ պատրաստելուց՝ թե՛ սեփական ձեռքերով, թե՛ ուղղակի գնելով։
Ընդհանրապես մարդկանց օգնելը, երբ զգում եմ, որ իսկապես կարողացա օգտակար լինել, մեծ հաճույք է։

Մի ուրիշ հաճույք է մարդկանց հետ երկար, անկեղծ զրուցելը։

Բնության մեջ լինելը, բնության ձայները լսելը, մի քիչ վախենում էլ եմ, բայց, մեկ է, հաճելի է :))։

Նարե91
30.09.2013, 19:45
Ինձ համար վայելք կարող է լինել հանգստյանս օրը` երկուշաբթին, երբ բազմոցին պառկած, վրաս մի ծածկոց գցած, կողքիս տաք նանայով թեյ ու կարամել, ընթերցանությամբ եմ զբաղված:
Հ.Գ. հեսա կասեեք` հիվանդի վիճակ ներկայացրեցի, բայց էդ ինձ համար կատարյալ վայելք ա, երանելի վիճակ:

Ռուֆուս
01.10.2013, 03:06
Գիշերները քաղաքում միայնակ թափառելը... Ու տենց օր չի եղել, երբ էս քաղաքում մի նոր բան հայտնագործած չլինեմ:

anahit96
04.10.2013, 22:13
1.մի մեծ գավաթ սուրճ/+քաղցրավենիք/շատ//
2.տաք վերմակս
3.Coldplay-ի երգերից յուրաքանչյուրը
4.նոր բեռնածս ֆիլմեր

Անվերնագիր
04.10.2013, 22:26
1.մի մեծ գավաթ սուրճ/+քաղցրավենիք/շատ//
2.տաք վերմակս
3.Coldplay-ի երգերից յուրաքանչյուրը
4.նոր բեռնածս ֆիլմեր

Բա փափու՜կ բարձը՞ :)

anahit96
04.10.2013, 22:30
Բա փափու՜կ բարձը՞ :)

վաաայ չէ,չեմ սիրում,երբ բարձս փափուկա լինում

Անվերնագիր
04.10.2013, 22:40
վաաայ չէ,չեմ սիրում,երբ բարձս փափուկա լինում
Էտ ուրեմն լիարժեք վայելք չի :)),

anahit96
05.10.2013, 23:24
Էտ ուրեմն լիարժեք վայելք չի :)),

Նայած ում համար,տարօրինակա,բայց ես սիրում եմ մեծ,չոր բարձեր: :think

StrangeLittleGirl
06.10.2013, 01:29
Իմ ամենամեծ հաճույքներից մեկը փափուկ փիսո գրկելն ա: Իսկ որ փիսոն սկսում ա մռռալ, դրանից լրիվ հալվում եմ:

Մեկ էլ ահավոր շատ սիրում եմ առավոտյան սուրճը, հատկապես երբ մենակ եմ խմում` օտար քաղաքում, կամ Երևանում մամայիս հետ:

Գերագույն հաճույք եմ ստանում նաև հեծանիվ քշելուց ու յոգայից:

Ուլուանա
06.10.2013, 04:09
Ես երևի ամենաշատը հաճույք եմ ստանում արվեստից, ինձ համար հետաքրքիր ու սիրուն դիզայնից, ցանկացած ստեղծագործական աշխատանքից՝ թե՛ որպես դիտորդ, թե՛ որպես մասնակից։ Ասենք, ինչ–որ հետաքրքիր արվեստագետի, արվեստի գործ, արվեստի նոր ուղղություն և այլն բացահայտելը կարող է լրիվ իմ օրը լցնել։

Մեծ հաճույք եմ ստանում գրկելուց ու գրկվելուց։ Բայց ես սիրում եմ երկար գրկված մնալ :oy։ Ինձ որ մնա՝ կարող եմ առնվազն մի տասնհինգ րոպե էդպես մնալ։ Անասելի հաճույք է։ Բայց, ցավոք, հազվադեպ են պատահում ինձ նման երկարատև գրկախառնության սիրահարները։ Մինչև հիմա մենակ մի հոգու եմ հանդիպել, ով էդ առումով կարող է ինձ հետ մրցել :D։

Տղայիս թուշիկներն ուտելն էլ մի առանձին հաճույք է :love :nyam։

Ուտելիքներից ինձ համար վայելք բառին բավարարում են համով լոլիկը, գրեյփֆրութը (նաև հյութը), նուռը։ Էս պահին սրանք եկան մտքիս։ Որպեսզի սրանց վայելքը լիարժեք լինի, ես պիտի կենտրոնացած ուտեմ, ու ինձ ոչ ոք էդ ընթացքում չշեղի, չխանգարի։ Էդ ինձ համար հատուկ սրբազան պրոցեդուրա է :P։

Հաճույք եմ ստանում նաև սիրելի մարդկանց համար նվերներ պատրաստելուց՝ թե՛ սեփական ձեռքերով, թե՛ ուղղակի գնելով։
Ընդհանրապես մարդկանց օգնելը, երբ զգում եմ, որ իսկապես կարողացա օգտակար լինել, մեծ հաճույք է։

Մի ուրիշ հաճույք է մարդկանց հետ երկար, անկեղծ զրուցելը։

Բնության մեջ լինելը, բնության ձայները լսելը, մի քիչ վախենում էլ եմ, բայց, մեկ է, հաճելի է :))։
Սրա մի ուրիշ դրսևորում էլ երկար, անկեղծ ու մտերմիկ նամակներ գրելն ու ստանալն ա ինձ համար։ Ցավոք, մեր էս դարում նամակները դարձել են հիմնականում մենակ գործնական հարցեր պարզաբանելու միջոց, բայց ինձ համար էդ երևույթը դժվար թե երբևէ կորցնի իր էմոցիոնալ ֆունկցիան։ Իրականում դրան փոխարինող ուրիշ երևույթ չկա, առնվազն ինձ համար։ Ես ընդհանրապես, էսպես ասած, գրավորի մարդ եմ, երևի դրա համար նամակն իր բնույթով լրիվ իմն ա ու էն հազվագյուտ երևույթներից, որ կարողանում ա ստեղծել ոչ թե զուտ անկեղծության, այլ բացության գերագույն վիճակ ու մտքերի ազատագույն հոսք։ Ու դա անփոխարինելի զգացողություն ա ապահովում։