PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

Էջեր : [1] 2 3

Taurus
18.10.2006, 21:55
Միտքը գեղեցիկ է, երբ նրան ընթերցողի գլխում ծնվում են շատ ուրիշ գեղեցիկ մտքեր:
Է.Գ. Գևորգյան

Simon
29.11.2006, 14:58
1. Եթե չես հավատում աստծուդ, գոնե պահպանի կրոնդ:
2. Ապրի բնությանը շատ մոտ, բայց մտածի նրանրց հեռու:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Koroleva
29.11.2006, 17:47
Բոլոր արմատախիլ ծառերը ցանկանում էին գրկել իրենց սիրած էակին:
Մարդու կյանքը նման է իր ձեռագրին, ես օրինակ չեմ կարողանում առանց ջնջումների::P

RaMeSsEs-ll
29.11.2006, 17:53
Ով ալարի , նա դալարի :D :P

Simon
30.11.2006, 00:10
Մի հերքիր այն, ինչը հակասում է քո բանականությանը:

Լէգնա
30.11.2006, 11:10
Մի հերքիր այն, ինչը հակասում է քո բանականությանը:
:o ինչ է ընդունել այն ,ինչը հակասում է իմ բանականությանը :8
դե գնամ փուչիկներով դիմավորեմ :B
հ.գ. ձեր բանականության թշնամին եք :8

Ուլուանա
30.11.2006, 11:59
Ով ալարի , նա դալարի :D :P
Անգյալության պահերին քեզ տե՞նց ես հույս տալիս։ :P :D

Ավելացվել է 56 վարկյան անց

Մարդու կյանքը նման է իր ձեռագրին, ես օրինակ չեմ կարողանում առանց ջնջումների::P
Էս մեկն ինձ դուր եկավ։ :ok :)

Simon
30.11.2006, 14:15
:o ինչ է ընդունել այն ,ինչը հակասում է իմ բանականությանը :8
դե գնամ փուչիկներով դիմավորեմ :B
հ.գ. ձեր բանականության թշնամին եք :8

Դուք արդեն հերքում եք:oy

Լէգնա
30.11.2006, 14:27
Դուք արդեն հերքում եք:oy
:o ինչ է այսքան արագ բացահայտեցիք իմ բանականությունը ,որ դա հասկացաք :D
ինչպիսի լայնածավալ ուղեղ :oy

Simon
30.11.2006, 15:09
Խոսքս տանեմ ջրհո՞րը գցեմ, այնտեղից հանես, որ ծանր թվա::think

Լէգնա
30.11.2006, 15:41
Խոսքս տանեմ ջրհո՞րը գցեմ, այնտեղից հանես, որ ծանր թվա::think

վայ :(
շաատ էլ ծանր է ,առանց գցելու ;)
խոսքդ ուղղակի մեկնաբանի ,որ թևավոր դառնա ;)

Simon
30.11.2006, 16:40
Մարդ կա խաչից է գամված, խաչ էլ կա մարդուց է գամված:
Նկարիս վեռնագիրն է, ավարտեմ Նկարչության բաժնում կտեղադրեմ::oy

Angelina
30.11.2006, 17:25
Սառնությունը հոգու ամենասարսափելի հիվանդությունն է:

Միայն մարդկանց մեջ է մարդն ընդունակ ճանաչել իրեն:

Ավելացվել է 5 րոպե անց
Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն դժվար:

Բավական չէ բարի լինել, պետք է նաև նրբանկատ լինել:

Simon
30.11.2006, 17:28
Սառնությունը հոգու ամենասարսափելի հիվանդությունն է:

Միայն մարդկանց մեջ է մարդն ընդունակ ճանաչել իրեն:

Շատ հավանեցի: :) Բայց միայն հավանելու խնդիր չէ, այլ կյանքի:

Ուլուանա
30.11.2006, 17:35
Առաքինությունը ոչ միայն ուրիշներին ներելն է, այլև անհրաժեշտության դեպքում հասկանալը, որ ներելու բան չկա։

Ավելացվել է 1 րոպե անց

Մարդ կա խաչից է գամված, խաչ էլ կա մարդուց է գամված:
Էս մեկը հետաքրքիր էր։ ;)

Guest
30.11.2006, 18:03
Կան մի քանի էշություններ, որ ես դուրս էմ տվել:

Նայիր հեռու, նայիր մոտիկ,
Տես ամեն ինչ, ինչ կատարվում է
Դու նկատիր ամեն հատիկ,
Ամեն մասնիկ շրջապատումտ:

***

Եթե կյանքում չկան դժվարություններ
անհրաժեշտ է նրանց ստեղծել:

***

Բոլոր մարդկանց որակի և
ինքնահավանության գումարը ունի նույն արժեքը:

***

Կյանքը շատ կարճ է,
ինչը դարձնում է նրամ անիմաստ և երկար:

***

Եթե ման ես գալիս սեր, որը հաստատ անպատասխան չի մնա,
սիրի ինքտ քեզ:

***

Եթե քո սիրտը պատկանում է ուրիշին,
ապա պետք է գրավել սիրեցյալի սիրտը,
քանի որ ապրել արանձ սիրտ՝ դա մահ է:

***

Սիրել և չլինել սիրված…
դա նույն է, ինչպես շնչել և հոտ չզգալ:

***

- Ինչի՞ համար է արևամուտը:
- Նրա, որ կրկին արևածագ լինի:

Riddle
30.11.2006, 18:06
Եթե փողոցում դրամ չես գտել, չի նշանակում, որ կորցրել ես (այսինքն՝ շատ մի ափսոսա, եթե քեզ չպատկանող մի բան չես շահել, դու ոչնչից չես զրկվել)::)

Simon
30.11.2006, 18:13
Կան մի քանի էշություններ, որ ես դուրս էմ տվել:

Եթե կյանքում չկան դժվարություններ
անհրաժեշտ է նրանց ստեղծել:

***

Եթե ման ես գալիս սեր, որը հաստատ անպատասխան չի մնա,
սիրի ինքտ քեզ:

***
- Ինչի՞ համար է արևամուտը:
- Նրա, որ կրկին արևելք լինի:

Շատ դուրս եկավ::hands :hands

Սիրել և չլինել սիրված…
դա նույն է, ինչպես շնչել և հոտ չզգալ:

Կամ հակագազով ծաղիկից հոտ քաշել:)

Simon
03.12.2006, 20:55
Օտարածին սալաքարով սրված դաշույնը, երբեք չի կռվի այդ օտարի դեմ:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Simon
04.12.2006, 14:37
Վախենու՞մ ես ի՜նչ է, չոքքդ կցավին
Եթե կռանաս պապերուդ խաչին:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Marceille
04.12.2006, 14:46
Guest շատ լավն էին , Simon առանց նեղանալու , բայց մի քիչ էն չի, որ աֆորիզմի հոտ գա:B

Koroleva
05.12.2006, 22:01
Հայերենում վերջակետը նշանակվում է «:», այսինքն՝ բաժանում:
Երբ երկու մենակություն միանում են իրար, կորչում են. չեն դառնում ավելի շատ մենակություն: Ինչո՞ւ:

Simon
13.12.2006, 16:54
Երեխուն ինչու՞ կրծքով չես սներ,
Վախու՞մ ես ինչ է, ֆիգուրդ տուժե:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Simon
13.12.2006, 18:05
Ես ասֆալտի վրա քայլել չեմ սիրում: Ես իմ հայրենիքի քարքարոտ հողն եմ սիրում, որ ոտս ծակե՜::good

Բարեկամ
13.12.2006, 18:31
Կան մի քանի էշություններ, որ ես դուրս էմ տվել:

Բոլոր մարդկանց որակի և
ինքնահավանության գումարը ունի նույն արժեքը:

Մեծ գրողներից մեկը սրան համարժեք ասել ա
/բնօրինակով գրեմ/.

Человек - это дробь, где числитель - это то что он есть на самом деле, а знаминатель - это то что он думает о себе.

Guest
13.12.2006, 18:34
Մեծ գրողներից մեկը սրան համարժեք ասել ա
/բնօրինակով գրեմ/.

Человек - это дробь, где числитель - это то что он есть на самом деле, а знаминатель - это то что он думает о себе.

Վայ, ինչ նման ա: Բայց դե մեծ գրողի կատարմամբ ավելի լավ ա հնչում;)

StrangeLittleGirl
13.12.2006, 22:56
Մեծ մարդկանց մտքերը նրանով են մեծ, որ նրանք հատուկ չեն մտածել աֆորիզմներ գրելու մասին: Իսկ երբ մեկը շատ է աշխատում, որ մի խելոք միտք ծննդաբերի, մեծ մասամբ ստացվում են ծիծաղելի, անիմաստ, թիթիզ խոսքեր:

Բարեկամ
14.12.2006, 03:45
Վայ, ինչ նման ա: Բայց դե մեծ գրողի կատարմամբ ավելի լավ ա հնչում;)

Չէ, ինչի, քո կատարմամբ ավելի դիպուկ ա ստացվել`
Բանաձևդ ֆունկցիա ա ինքն իրանից. իրա հնարավորությունը հաստատում ա իրա ճշմարտացիությունը: Այսինքն ժխտելով մարդկանց միջև գերադասությունը, ևս մեկ անգամ հաստատում ա էդ գերադասության չլինելիությունը, որն ա` որակի ու ինքնահավանության հակադարձ համեմատականությունը:
էս ինչ բարդոտ գրեցի…
Միտքդ հետաքրքիր էր, բայց մաթեմատիկական ճշգրտման կարիք ունի ոնց որ :)

Guest
14.12.2006, 15:58
Մեծ մարդկանց մտքերը նրանով են մեծ, որ նրանք հատուկ չեն մտածել աֆորիզմներ գրելու մասին: Իսկ երբ մեկը շատ է աշխատում, որ մի խելոք միտք ծննդաբերի, մեծ մասամբ ստացվում են ծիծաղելի, անիմաստ, թիթիզ խոսքեր:

էլ մի ասա… հազար եմ արդեն բոլորի ասել, մի թերագնահատեք ձեզ, բայց և մի արեք այն ինչ չեք կարող:

Չէ, ինչի, քո կատարմամբ ավելի դիպուկ ա ստացվել;

Շնորհակալություն:)

Gohar
14.12.2006, 20:13
Մարդ ինչքան մեծանում է, այնքան ավելի շատ է դողում իր ունեցվածքի վրա:

Simon
15.12.2006, 15:13
Իսկ այս նոր տարին այնքան հեռու է.

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Simon
19.12.2006, 11:31
Արդարների հանդեպ արդար կլինենք, մեղավորների հանդեպ` մեղավոր: :goblin

Իմ գործընկեր. Ավետիսյան Արտիոմ

Artgeo
19.12.2006, 11:35
Սարսափելի է, երբ մարդ «բանող եզի» կարգավիճակի հետ համակերպվում է ու դադարում պայքարել։

Ուլուանա
19.12.2006, 12:03
Արդարների հանդեպ արդար կլինենք, մեղավորների հանդեպ` մեղավոր: :goblin
Բոլորովին համաձայն չեմ այս աֆորիզմի հետ։ Ըստ իմ սկզբունքների (և հուսով եմ, որ ոչ միայն իմ), մարդ բոլորի նկատմամբ պետք է արդար լինի։ Արդարը հենց դրանով էլ արդար է։ :'

Simon
19.12.2006, 12:09
Սարսափելի է, երբ մարդ «բանող եզի» կարգավիճակի հետ համակերպվում է ու դադարում պայքարել։

ԵԶԸ

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:

Ռուբեն Հախվերդյան

Ավելացվել է 1 րոպե անց

Բոլորովին համաձայն չեմ այս աֆորիզմի հետ։ Ըստ իմ սկզբունքների (և հուսով եմ, որ ոչ միայն իմ), մարդ բոլորի նկատմամբ պետք է արդար լինի։ Արդարը հենց դրանով էլ արդար է։ :'

Քո ասածը միանգամայն ճիշտ է, որովհետև Քրիսոնեությունն է քարոզում:

Ուլուանա
19.12.2006, 12:21
Քո ասածը միանգամայն ճիշտ է, որովհետև Քրիսոնեությունն է քարոզում:
Պատկերացրու, որ ոչ միայն դրա համար։ Բոլոր կրոններն էլ արդարություն են քարոզում։ :)

Simon
19.12.2006, 13:01
Հարց տալուց, լսիր միայն առաջին պատասխանը: :ok

Իմ գործընկեր. Գարիկ Սիմոնյան

Simon
27.12.2006, 00:47
Նայի՛ր հեռուն, եթե տեսնում ես:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Artgeo
07.01.2007, 16:37
Վերջին մի քանի օրվա տպավորության տակ, կներեք ռուսերեն լավ ա հնչում։

Иметь такой народ, как армянский хотели бы правительства многих стран. Поскольку только правительство Армении может так безнаказанно иметь свой народ.
Artgeo

Simon
13.01.2007, 09:59
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ես ուզում:

emo
13.01.2007, 15:37
Վարյկյանել է հավերժանում
Երբ այդ վարյկյանին անվերջ ես երազում.

Բարեկամ
13.01.2007, 16:15
Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա:

emo
19.01.2007, 22:34
Երգը միտքդ է աշխատեցնում,
Երաժշտությունը հոգիդ է լսում.

Ուլուանա
20.01.2007, 13:43
Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա:
Լավն էր, ինձ դուր եկավ։ :)

Երգը միտքդ է աշխատեցնում,
Երաժշտությունը հոգիդ է լսում.
Վերջին տողն էնքան էլ լավ չի հասկացվում. երաժշտությու՞նն է ենթակա (լսողը), թե՞ հոգին... :unsure Տրամաբանորեն կարծես թե հոգին պիտի երաժշտություն լսի, բայց քո գրածով ավելի շուտ հակառակն է հասկացվում։ Ամեն դեպքում, իմ կարծիքով, ձևակերպումը մի տեսակ սահուն չի, լավ կանես՝ վերաձևակերպես։ ;) Իսկ իմաստը լավն էր։ :)

StrangeLittleGirl
20.01.2007, 13:48
Ուսանողի համար անհնար ոչինչ չկա :D

emo
20.01.2007, 15:14
Տրամաբանորեն կարծես թե հոգին պիտի երաժշտություն լսի
Հենց այդ իմաստով էլ փորձել եմ գրել:)

Ամեն դեպքում, իմ կարծիքով, ձևակերպումը մի տեսակ սահուն չի, լավ կանես՝ վերաձևակերպես։

Դե եթե հաշվի առնենք ,որ Երաժշտությունն են լսում,ոչ թե Երաժշտություն է ինչ որ բան լսում,երևի կլինի :)
բայց համաձայն եմ միքիչ այն չի:
Կարելի է նաև սենց

Երգը միտքդ է աշխատեցնում,
Երաժշտությունը հոգուդ է հասնում

Highordy
20.01.2007, 16:47
Ներողություն ոչ-հայերեն աֆորիզմիս համար

Welcome always... but not all the way !!!

CactuSoul
20.01.2007, 18:05
Feel free to feel free!

Լավ է ուշ, քան ուշացած:

Highordy
20.01.2007, 18:49
Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա:
:hands
Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա՝ իսկական ապուշ ես…

Չնեղանաս, կատակում եմ…

Highordy
21.01.2007, 13:50
«Տաշած քարը գետնին չի մնա» Ավելացնում եմ՝ «եթե տեսնող լինի»

Բարեկամ
22.01.2007, 08:37
Միապաղաղ օրինավորությունը փակում է ոգեշնչման կանալները` դապարտելով ամլության. գործը պոռթկվում է խենթությունից` ուղղորդվելով ճշտի ձգողականությամբ :

Բարեկամ
22.01.2007, 13:19
:hands
Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա՝ իսկական ապուշ ես…

Չնեղանաս, կատակում եմ…

Դե հա, իհարկե ապուշ ես, որ կարծել ես թե ամենաանկապ իրավիճակում ես ;)

Highordy
22.01.2007, 22:23
Բարձրանալու համար սկզբում անհրաժեշտ է ցածրում գտնվել… Վեր կենալու համար՝ ընկնել:

Բարեկամ
23.01.2007, 03:48
Մարդ կա, ում գոյության իմաստն ու ձեւը արտահայտվելու մեջ ա:

Koroleva
23.01.2007, 14:00
Բոլոր արմատախիլ ծառերը ընդամենը ցանկանում էին գրկել իրենց սիրած էակին, որն այնքան հեռու էր. ընդամենը փողոցի մյուս կողմում…

Gohar
23.01.2007, 17:21
Բարձրանալու համար սկզբում անհրաժեշտ է ցածրում գտնվել… Վեր կենալու համար՝ ընկնել:
Իսկ ընկնելու համար, պետք է սայթաքել :)

Highordy
23.01.2007, 21:01
Իսկ ընկնելու համար, պետք է սայթաքել :)

:( Կամ էլ մի լավ ընկեր, որ օգնի ընկնես, եփե հանկարծ չես սայթակում:(

emo
26.01.2007, 16:41
Կյանքդ չունի իմաստ,եթե չունես մի բան,որը քո կյանքում միակն է :

CactuSoul
27.01.2007, 15:04
Անպատասխան սերը մի յուրօրինակ կախաղան է, որից մարդն ինքն է իրեն կախում, բայց… ակամա:

C.S.

Taurel. . . .
28.01.2007, 19:37
Սերը մարդկային երեվակայության գլուխգործոցն է, որի համար նա պարգեվատրվել է տանջանքով. . . .

ihusik
28.01.2007, 22:05
8.12.04. 7:40
Ինքնին Սերը` աքսիոմ է, սակայն սերը` աքսիոմ չէ, այլ թեորեմ, որ կարիք ունի ամեն օր ապացուց(վ)ելու:

8.12.04. 7:28
Նիրվանան` դա հոգու լիակատար խաղաղության մեջ Ոգու գերագույն լարումն է:
Սերը օգնեց, որ սա հասկանամ, քանզի Սերն է Նիրվանայի ամենամոտ զգացումը:

ihusik
02.02.2007, 01:03
"Դար" Ակումբում գրառում անելիս եկավ մոտս այս միտքը. :)
<<Սրտի համար չկա էլ ավելի գեղեցիկ ու ցանկալի զգացողություն, քան Սերն է...>>:love
Շնորհակալ եմ "Դար" Ակումբին:love

Մանոն
11.02.2007, 11:47
Մեկ րոպե է պետք՝ մարդուն առանձնացնելու իր շրջապատից:
Մեկ ժամ է պետք՝ նկատելու նրա առավելությունները:
Մեկ օր է պետք մարդուն սիրելու համար:
Այնինչ մի ամբողջ կյանք է պահանջվում՝ նրան մոռանալու համար…
***
Ոչ ոք ոչ մեկին չի կարող կորցնել....որովհետև ոչ ոք ոչ մեկին չի պատկանում:
***
Սերը նման է կարմրուկին....որքան մեծ հասակում են վարակվում նրանով, այնքան վտանգավոր է....:hands

Koroleva
28.02.2007, 15:40
Մեկ րոպե է պետք՝ մարդուն առանձնացնելու իր շրջապատից:
Մեկ ժամ է պետք՝ նկատելու նրա առավելությունները:
Մեկ օր է պետք մարդուն սիրելու համար:
Այնինչ մի ամբողջ կյանք է պահանջվում՝ նրան մոռանալու համար…

:think ես այս խոսքերով նկար ունեմ, այդ դո՞ւ ես այդ նկարի հեղինակը:roll

Բարեկամ
02.03.2007, 04:41
- Ինչու՞ ես լավ մարդկանց հետ:
- Սովորում եմ…

Բարեկամ
03.03.2007, 01:39
Ժամանակը կա՛մ վատնվում ա, կա՛մ աննկատ անցնում. չգիտեմ որտեղ ափսոսամ…

ihusik
14.03.2007, 14:01
Ամուսնությունը՝ ծանր ֆիզիկական և հոգեկան ամենօրյա աշխատանք է, որը Սիրո առկայության դեպքում վեր է ածվում մի գեղեցկագույն արվեստի ամբողջ կյանքով նվիրվելուն, որին ծառայելով, մարդ իրեն բավարարված և լիարժեք է զգում, իսկ երբ նրանում չկա Սերը՝ այն վեր է ածվում տաժանակիր աշխատանքի և կորում է նրանից գեղեցկությունն ու մարդն իրեն բավարարված և լիարժեք չի զգում: 14.03.07. 1:58 (գիշեր)

Չնայած իրենց բոլոր թերություններին մարդիկ ամենից շատ արժանի են սիրո (Գյոթե), բայց դա չի նշանակում, որ պետք է անխտիր բոլոր մարդկանց թողնեք Ձեր սրտից՝ Ձեր Սուրբ-Սրբոցից ներս մտնեն իրենց ցեխոտ կոշիկներով և աղտոտեն այնտեղ ամեն բան և ամեն ինչ ու հեռանալով խոցեն Ձեր սիրտն ու հոգին: 14.03.07. 2:30 (գիշեր)

ihusik
18.03.2007, 02:39
Կա երկու անսահմանություն՝ Տիեզերական Իմաստության Անսահմանությունն ու մարդկային հիմարության անսահմանությունը::)

Վազգեն
18.03.2007, 05:10
Եռոտանի աթոռի ամենակարևոր ոտը պակասող ոտն է։

Մանոն
19.03.2007, 11:53
Եթե ապրած օրերդ նման են իրար....ուրեմն ապրել ես մեկ օր:

ihusik
22.03.2007, 04:10
Աշխարհն իր իսկ տեղում կմնա՝ Դուք լինեք էլ, չլինեք էլ, բայց եթե կաք՝ ուրեմն այնպես պետք է անեք, որ աշխարհը Ձեր իսկ գոյությամբ թեկուզ մի քիչ ավելի լավը լինի, քան կլիներ առանց Ձեզ: 21.03.2007. 20:58

Chuk
25.03.2007, 02:35
Մի՛ ուրախացիր, եթե արժանացել ես բարձր դիրք ունեցող մարդկանց հարգանքին. այդ հարգանքին հեշտ է հասնել քծնելով: Ուրախացի՛ր, եթե արժանացել ես «հասարակ» մարդկանց հարգանքին:
(C)huk

lili-4
27.03.2007, 19:25
Երջանիկ է ոչ թե նա, ով գերի է սառը բանականությանը, այլ նա, ով կարողանում է ազատություն տալ հոգում տևածող խենթ երազներին:

Սերը մենք հորինում ենք մեր կյանքն արդարացնելու, մեր ապրելակերպին ինչ- որ բացատրություն, իմաստ տալու համար:

Աստծուն «հորինում» ենք հուսահատության, բայց ոչ հիասթափության պահին:

Եթե ստում ես ինչ- որ մեկին փրկելու համար, մեկ է, հատուցումն անխուսափելի է: Եվ տվյալ պահի զոհը դու ես:

Ուլուանա
16.04.2007, 08:30
Իսկական գրողը ստեղծագործում է ոչ թե այն ժամանակ, երբ կարող է ստեղծագործել, այլ այն ժամանակ, երբ պարզապես չի կարող չստեղծագործել։

Բարեկամ
17.04.2007, 11:16
Իսկական գրողը ստեղծագործում է ոչ թե այն ժամանակ, երբ կարող է ստեղծագործել, այլ այն ժամանակ, երբ պարզապես չի կարող չստեղծագործել։

Այդպես է բոլոր հարցերում էլ: Լավագույնն արվում է այն ժամանակ, երբ չի կարող չարվել:

Ավելացվել է 2 րոպե անց
Մի հատ էլ սենց ;)

Յուրաքանչյուր կնոջ մեջ կա կոկոնված գեղեցկության իր բաժինը, որն առավելագույնս բացվում է, երբ կինն իր տասներկուերորդ զգայարանով գիտակցում է, որ իրեն սիրահարված են :)

Բարեկամ
19.04.2007, 16:56
Սերը /համամարդկային սերը/ ձեռքբերում չէ, ոչ էլ հասանելիություն, այլ մարդու նորմալ, չեզոք վիճակն է՝ թաղված ձեռքբերովի կրքերի մրուրի տակ:

Բարեկամ
22.04.2007, 09:14
Իրականում երջանկությունը չհագեցվածությունն է, այլապես այն թվացյալ է. վայրկենապես խամրում է, անհամանում, հարթվում ունայնության...

ihusik
13.05.2007, 17:56
Աղջիկը՝ վարդի նման նուրբ ու քնքուշ պետք է լինի, բայց և փշեր ունենա,
որ ամեն մի ավանակ չփորձի նրան ուտել: 11.05.07. 20:30

Koroleva
16.05.2007, 17:18
Հայերենում վերջակետը նշանակվում է «:», այսինքն՝ «բաժանում»…

Root
30.05.2007, 10:46
Եվ այս ամենը ստեղծել է ԳՈՅության պայքարը:

Ավելացվել է 2 րոպե անց
Finis vitae sed non amoris.

Վերջանում է կյանքը, բայց ոչ սերը:

Բարեկամ
09.06.2007, 22:02
չկա ոչ մենակ մարդ. կան զբաղված մարդիկ:

գործելու և ապրելու միջև առաջինն ընտրելիս շահում ես, իսկ երկրորդը չարաշահելիս՝ տանուլ տալիս…

Simon
11.06.2007, 09:20
Էշի գլխին թագ են դնում, կարծում է թե թագավոր է:

Սիմոն Սիմոնյան

Root
11.06.2007, 09:22
Հիրավի երջանիկ են այն մարդիկ, ում երազանքների քավորը իրականության փեսան է ...

Selene
11.06.2007, 20:40
Սերը դառը և քաղցր հեղուկներով հավասարաչափ լցված գավաթ է. ինչ կունենաս սիրելու արդյունքում, կախված է նրանից, թե ճակատագիրը գավաթի որ կողմից մատուցում ըմպելիքը:

Բարեկամ
18.06.2007, 03:53
որքան էլ պարադոքսալ թվա, գոռոզամտությունը լավագույնս տապալվում է, երբ վատ կամ տհաճ պահերին մտածում ես, որ ամեն ինչ լավ է!

John
20.06.2007, 15:47
Կարևոր չէ, թե ի՞նչ էիր ուզում անել, կարևոր է, թե ի՞նչ արեցիր…

Root
20.06.2007, 16:53
Կարևոր չի ինչես արել, կարևոր է դեռ ինչե~~ր ես անելու: :D:D:D

ihusik
01.07.2007, 16:10
Սերը՝ երբ Սիրում ես քո սիրելիին ամեն օր՝ ինչպես առաջին այն անգամ, երբ տեսար դու նրան ու զարկեց սիրտդ ուժգին և ուզեցիր աստղերը հավաքել ու նվիրել լոկ նրան::love

Մարիաննա
01.07.2007, 16:25
Եթե դու սուտ ես խոսում և դիմացինդ համբերատար լսում է քեզ, դա դեռ չի նշանակում, որ նա քեզ հավատաց: :)

Manumel
01.07.2007, 22:49
Բաց վերքին մեղր ես քւու՞մ...:(

Հայելւմ նայելուզ առջ քեզ միւիթարի....:o

Աչքերը հոգու հայելին են,քիթը՝ էության....:D

Manumel
02.07.2007, 15:54
Սերը՝ երբ Սիրում ես քո սիրելիին ամեն օր՝ ինչպես առաջին այն անգամ, երբ տեսար դու նրան ու զարկեց սիրտդ ուժգին և ուզեցիր աստղերը հավաքել ու նվիրել լոկ նրան::love

Ինչու՞ աստվաßներին,երբ կա միայն մեկը՝ Աստվաß.:(

Wisper
08.07.2007, 00:03
Ներում է նա, ով վիրավորված է,
Չի ներում նա, ով վիրավորել է...

Բարեկամ
08.07.2007, 08:52
Կախվածություններից վատագույնը՝ երբ քո մասին մտածում ես այն, ինչ ուրիշներն են մտածում

Աբելյան
08.07.2007, 10:23
...եթե խաղի կանոնները քեզ դուր չեն գալիս, ապա խաղից հրաժարվելու փոխարեն թելադրիր քո կանոնները...

Guest
22.07.2007, 03:51
Կան մի քանի էշություններ, որ ես դուրս էմ տվել:

Մի հատ էլ :D

Մեծ խերամանկություն ա միայն ճիշտն ասելը։

Գիտեի որ կխնդաք :)

ihusik
22.07.2007, 13:47
Մարդիկ՝ գրքեր են, և նրանցից ամեն մեկն ունի իր ուրույն պատմությունը՝ վերելքներից ու վայրեջքներից բաղկացած, ու այդ ամենը սրտում պահված, բայց քչերն են, բացի իրենց սեփական գրածից, ուրիշ գրքեր էլ կարդում:

Artgeo
22.07.2007, 16:54
Մայրերը նույն ջանադրությամբ են քնեցնում իրենց երեխաներին փոքր ժամանակ, ինչ ջանադրությամբ որ նրանց արթնացնում են մեծ ժամանակ:

StrangeLittleGirl
22.07.2007, 16:58
Մայրերը նույն ջանադրությամբ են քնեցնում իրենց երեխաներին փոքր ժամանակ, ինչ ջանադրությամբ որ նրանց արթնացնում են մեծ ժամանակ:
Լավն էր: Ի դեպ, թեմայից շեղվում եմ, բայց ասեմ, որ մանկաբույժները նկատել են, որ փոքր ժամանակ դժվար քնող երեխաները մեծ տարիքում դժվար արթնանում են:

ihusik
27.07.2007, 17:08
Կարևորն՝ սրտի զգացողությունն է՝ Սիրել կարողանալն, այլ ոչ թե ում ես սիրում. այդ ինչ-որ մեկն ուղղակի օգնում է, որ առաջանա սրտում այդ զգացումը, որն Ինքը՝ Բնությունը կամ Աստվածը դրել է դա մարդու մեջ, որի շնորհիվ մարդ կարողանում է առաջ գնալ իր կատարելագործման ուղով, սակայն հենց ճշմարիտ սիրո մեջ է, որ մարդ պետք է մոռանա իր <<ես>>-ի մասին (ու գտնի <<մենք>>-ը կամ <<Նա>>-ն):
------------------------------------------------------------------------------
Ավելացվել է 12 րոպե անց
Սիրո մեջ մարդ կորցնում ու միաժամանակ գտնում է իրեն::love

ihusik
27.07.2007, 17:51
Սերը՝ սրտի կյանքն է, ու նրա մասին անցյալ ժամանակով չեն խոսում ընդհանրապես. այն կամ կա մարդու սրտում ու նրա հետ է միշտ կամ էլ չի եղել ու չի հասկացել՝ թե դա ինչ է:

Apsara
28.07.2007, 14:29
15 տարեկանում էի հորինել:D

I can love either everybody or nobody, as I can't love nobody I love everybody

ihusik
30.07.2007, 19:43
Իսկական Սերը՝ անվերջ Գեղեցիկին ձգտելն է և այն չունի հագեցում ու դրա համար էլ իսկական Սերը՝ հավերժ է, իսկ կեղծ սերերը՝ հագեցնելով իրենց ծնող ցանկությունները, սպառում են իրենց:

ihusik
31.07.2007, 16:00
Միշտ էլ վառվող մոմի լույսը՝ լուսավորելով իրեն շուրջը, չի հասնում ու չի լուսավորում իր իսկ հիմքը՝ որպես մի մարդ, որ կարող է իր ֆիզիկական ու մեր պատկերացրած աշխարհիկ լավ կյանք ունենալուն չնպաստի նրա սրտի՝ այդ մոմի այրումը, բայց մեկ է ում սիրտն գիտի սիրել ու լույս տալ՝ նա կվառվի ու լույս կտա՝ թեկուզ զգալով, որ մենակ է վառվում խավարի մեջ համատարած, մեկ է նա կվառվի, քանի որ այդպես է նա հաստատում իր իսկ պիտանի մոմ լինելը:

Մանոն
02.08.2007, 08:50

Տխուր միտք է…բայց՝ շատ ճիշտ ասված:

Dina
03.08.2007, 15:37
Կան մի քանի էշություններ, որ ես դուրս էմ տվել:

Համամիտ եմ գրածտ կարծիքի հետ ,իրոք որ էշություններ էին :P

ihusik
09.08.2007, 14:37
Սերը նման է սպիտակ ու մաքուր կտավի, որի վրա ամեն մարդ նկարում է իր իսկ ինքնանկարը::love

Սերը նման է սպիտակ լույսի և ամեն մի մարդ ինքն է իր գույնով գույն տալիս լույսին::love

Ծով
09.08.2007, 14:39
Սերը նման է սպիտակ ու մաքուր կտավի, որի վրա ամեն մարդ նկարում է իր իսկ ինքնանկարը::love

Սերը նման է սպիտակ լույսի և ամեն մի մարդ ինքն է իր գույնով գույն տալիս լույսին::love

Սերը նման է մի ինքնանկարի, որը միշտ սպիտակ է ու մաքուր...:D/սա կատակ էր/
Չէ, բայց լավ ասացիր...

Apsara
15.08.2007, 15:26
Ծնողի թուլությանը ականատես երեխան ամենադժբախտն է…

Ծով
15.08.2007, 15:31
Ծնողի թուլությանը ականատես երեխան ամենադժբախտն է…
Վա՛րդ, երջանիկ է այն երեխան, ով կարողանում է ուժեղացնել իր ծնողին նրա թուլության պահին...;)

ihusik
15.08.2007, 17:58
Այս բոլոր տողերը կարող եք միասին վերցնել կարող եք և առանձին առանջին.

Իսկական Սիրո մեջ առևտուր չկա:

Սիրո պարագայում որքան առևտուրը քչանա՝ այնքան սերն էլ ավելի կվսեմանա, կավելանա, կգեղեցկանա:

Սիրո դեպքում հաշվապահական հաշվարկներ չեն կատարում. տվել եմ այսքան, ստացել այնքան:

Սիրո դեպքում սիրող սիրտը տալիս է անվերջ՝ առանց որևէ տեղ այդ մասին գրառում անելու:

Բարեկամ
18.08.2007, 11:52
Ամուսնությունն այն շեմն է, որը թևակոխողն այլևս ինքն իրեն չի պատկանում:

ihusik
24.08.2007, 14:23
Սերը կյանքի լույսն է:angel , իսկ ամուսնությունը լույսի վարձը:oy Գեղեցիկ մտքեր... թեմայում կարդալուց հետո.

Սերը՝ լույս է, ամուսինը՝ լույսի մարդ::hands:D:D

nanar
24.08.2007, 23:34
;)Կյանքւմ,եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում,բոլորի հետ հավասարի նման եղիր:

lili-4
25.08.2007, 20:59
Սերը՝ լույս է, ամուսինը՝ լույսի մարդ:
Փաստորեն ստացվում է, որ էդ սեր ու կին ասածը նույն են...:)

Ծով
26.08.2007, 01:16
Փաստորեն ստացվում է, որ էդ սեր ու կին ասածը նույն են...:)
Ընտիր էր...:);):hands

ihusik
27.08.2007, 19:06
Սերը՝ լույս է, ամուսինը՝ լույսի մարդ::hands:D:D

Փաստորեն ստացվում է, որ էդ սեր ու կին ասածը նույն են...:)

Ընտիր էր...:);):hands

Ճիշտն ասած չեմ ընկալում թե ինչպե՞ս եք ասածիցս եկել այդ եզրահանգմանը հարգելի lili-4 և ընկալել է նաև Alize_etoilik-ը, եթե դժվար ու անհույս գործ չէ ինձ էլ կլուսաբանե՞ք;) գուցե այն հիմնավորումն ունեք, որ ամուսիններից մեկը՝ կինը, լույսի մարդ չի՞ կարող լինել:hands կին լույսի մարդ:D բայց դե ես դեմ չեմ, որ կնոջը վերագրվի սերը, կյանքն ու լույսը ու նրանց ամուսիններն էլ լինեն լույսի մարդիկ, բայց կյանքը ցույց է տալիս, որ հաճախ հենց կանայք են լույսի (սիրո) դիմաց վարձ պահանջում:hands:D
---------------------------------------------------------------------------------------------

Երբ ուզում ես ամուր գրկել ու քո սրտին սեղմել նրան և դա կիրք ու մարմնային ցանկություն չէ, այլ հոգու ու սրտի ջերմագին պահանջ՝ նշանակում է սիրում ես::love

Սիրուց, այլ ոչ թե իրար մերկացած տեսնելու և մերկ մարմինների միասնությունից ու գրկախառնվելուց է որ սրտի և հոգու մտերմության, ջերմության ու հարազատության զգացում ծնվում և վերացնում օտարությունը զույգերի միջից::oy
27.08.07.

Ծով
27.08.2007, 20:03
Լավ էլ ընկալել ես, ուստի չեմ բացատրի...:D

lili-4
01.09.2007, 17:51
Վայ, ախր էնքան պարզ հետևություն է, որ բացատրել իսկի էլ պետք չէր, բայց կասեմ

Սերը՝ լույս է, ամուսինը՝ լույսի մարդ

Սերը՝.................... լույս է

ամուսինը՝.......... լույսի մարդ

ախր պարզ մաթեմատիկական եզրահանգում:)

բայց կյանքը ցույց է տալիս, որ հաճախ հենց կանայք են լույսի (սիրո) դիմաց վարձ պահանջում

դե հա, եթե լույս են ստանւմ, պետք է վճարեն դրա դիմաց;)

CactuSoul
04.09.2007, 00:45
Կանայք մազոխիստներ են, քանի որ իրենց ենթարկում են տարբեր տեսակի տանջանքների՝ տղամարդկանց դուր գալու համար, իսկ տղամարդիկ սադիստներ են, քանի որ իմանալով այդ մասին՝ այնուամենայնիվ իրենց լավ են զգում դրանից::think

********************************************************************************************************************

Կինը նման է երաժշտական գործիքի. թե ինչպիսի երաժշտություն այն կհնչեցնի, կախված է նվագող տղամարդուց: Երաժշտությունն այնքանով է լավ ստացվում, ինչքանով նվագողը հոգի է ներդնում կատարման մեջ ու ջանադիր է պարապմունքներում: Իհարկե, մեծ գործոն է նաև այն հանգամանքը, թե գործիքն ինչ գործիք է ու ինչպես է լարված: ............

Գրում էի ու ընթացքում հասկացա, որ սա մի մեծ թեմա է, որի շուրջ մի ամբողջ թեորիա կարելի է ստեղծել, իսկ ես հիմա չեմ կարող գրել ավելին:oy… Եթե ստացվի, հետո թեման կզարգացնեմ;):

Philosopher
04.09.2007, 08:57
Առավելագույնը, որ կարող է անել հայ կինը, երեխայից իր նմանին ստանալն է, իսկ նվազագույնը` ամուսնու նմանին:

Ավելացվել է 1 րոպե անց
Հայ մարդը պատրաստ է պարել նույնիսկ այն զանգերի ղողանջների տակ, որոնք հնչում են իր համար...

ihusik
05.09.2007, 11:28
Սերը երկնային զգացում է, բայց չկա ավելի հաճելի բան աշխարհում, քան սիրած էակի կողքին լինելն է::love

ihusik
05.09.2007, 18:59
Սիրուց տառապող սիրտը նման է դատարկ ու լքված տանը:
05.09.07. 16:50

ihusik
08.09.2007, 13:22
Սիրել բոլորին՝ նշանակում է սիրել ամեն մեկին ինչպես բոլորին, այլ ոչ թե սերը բաժանել բոլորի միջև:

Մարիաննա
22.09.2007, 00:27
Եթե դու աշխարհ ես եկել հրաշագեղ աչքերով, ապա ձեր ճակատին գրված է տանջել թե՛ձեր հարազատներին, և՛թե ինքներդ ձեզ:

Ինչ ծանր ես տարել, քաղցր է պատմել:

Սրտից բխած խոսքը, սրտին էլ հասնում է:

Անհայտ հեղինակ:

Modigliani
05.10.2007, 07:45
Կյանքը ոնց որ Օլիմպիադա, կարևորը՝ մասնակցել...

Շիրազ 2007թ.

Tig
29.10.2007, 10:40
Շատ քիչ մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է, յուրօրինակ, իսկ իմացողներն էլ տառապում են աստղային հիվանդությամբ:

Ուլուանա
29.10.2007, 22:02
Շատ քիչ մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է, յուրօրինակ, իսկ իմացողներն էլ տառապում են աստղային հիվանդությամբ:
Կներես, բայց, իմ կարծիքով, ճիշտ հակառակն է. հենց չիմացողներն են տառապում աստղային հիվանդությամբ, որովհետև կարծում են, թե միայն իրենք են յուրահատուկ: Եթե իմանային, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է, այսինքն՝ իրենք դրանով մյուսներից առավել չեն, չէին տառապի:

StrangeLittleGirl
29.10.2007, 22:31
Յուրաքանչյուր ոք պարտավոր է պետության համար դեգրադացվել:
Հեղինակ՝ Մասսագետ

ivy
29.10.2007, 23:06
Քոնն է՝ ոչ թե երբ ունես, այլ երբ սիրում ես,
Ու քոնը կլինի քանի դեռ սիրես:

Tig
30.10.2007, 10:04
Ի պատասղան մեծն Սոկրատեսի այս խոսքերին`
Ես միայն մի բան գիտեմ՝ այն, որ ոչինչ չգիտեմ…

Ես համաձայն չեմ՝
Ես դեռ չգիտեմ, թե ես ինչ գիտեմ…

Tig
03.11.2007, 11:40
Մարդը կարող է պատկերացնել և նույնիսկ զգալ դիմացինի ցավն ու ապրումները, բայց տարիների ընթացքում այդ ցավի կուտակած ծանրությունը զգալ անհնար է, այն կարելի է միայն հասկանալ:

ihusik
25.11.2007, 22:06
Աստղերը՝ համատարած մթության մեջ լույս տվող սիրահար սրտերն են, որոնցով գեղեցկանում ու կյանք է ստանում նույնիսկ մութ երկինքը: 25.11.07. 18:53

Բարեկամ
09.12.2007, 08:15
Սեփական արժեքը գիտակցելը ոչ թե մտաբերելն է, թե ինչ ես արել, այլ գիտենալը, թե ինչ ես անելու:

^SRTIK^LA^
09.12.2007, 09:59
Ինքնաքննադատությունն հասցնում է մեկուսացման

Դեկադա
09.12.2007, 11:09
Անգործությունը պարապ մտքեր է ծնում, իսկ պարապ մտքերը անհանգստություն են ծնում:
:love
Մեր հասարակության չարիքը նրանում է, որ մարդուն չի գնահատում ըստ արժանվույն:Նա մարդուն կամ ավելի շատ է տալիս, քան հասնում է նրան, կամ էլ զգալիորեն քիչ է տալիս:
:[

ihusik
21.12.2007, 17:07
Ափսոս մարդ միայն կյանքի ավարտին մոտենալուց է իրապես գիտակցում, որ կյանքն ակնթարթ է։
21.12.07. 13:00

Սիրել՝ նշանակում է միանալ ու մի լինել։
--.12.07.

Dayana
21.12.2007, 17:10
Չգիտեմ ինչքանով սա կհամարվի թևավոր խոսք, բայց...

Ազատությունը ցանկալի է այն ժամանակ, երբ այն առավելագույնս սահմանափակված է :)

Script
21.12.2007, 17:26
Պարը մարմնիս լեզուն է, ես ընդամենը արտահայտում եմ մարմնիս մտքերն ու ցանկությունները:oy

ihusik
31.12.2007, 00:13
Մարդը՝ չնչին մի կետ է ու մի Անհուն Տիեզերք...
30.12.2007. 21:06

Ra$Ta
17.01.2008, 01:44
Եթե առաջին հայացքից աղջիկը թողնում է լավ աղջկա տպավորություն , ուրեմն դու վատատես ես:D

Sunny Stream
17.01.2008, 02:05
Մարդու միակ, կատարյալ ազատությունը ազատ անկումն է...

Undina
17.01.2008, 12:10
սերը անվերջ է. ուղղակի զուգընկերներն են փոխվում…:P

ihusik
07.02.2008, 15:43
Սիրել՝ նշանակում է հոգին մարմին դարձնել, մարմինը՝ հոգի և լինել մի...

Guest
07.02.2008, 17:03
Սիրել՝ նշանակում է հոգին մարմին դարձնել, մարմինը՝ հոգի և լինել մի...

:8 Իսկ ոչի՞նչ, որ իսկզբանե տենց էլ կա… Ամեն դեպքում սիրելու հետ կապ չգտա… Մաքսիմում սիրել ինքտ քեզ: Եսիմ է, չհասկացա էս մեկը:(

StrangeLittleGirl
24.02.2008, 22:35
Գրում եմ Անահիտի առաջարկով

Հայաստանում կեղծիքը կեղծիքի դեմ է պայքարում միշտ: Արդարությունը լռում, քաշվում է մի կողմ. մարդիկ դրա կարիքը չունեն:

Արսեն
24.02.2008, 22:42
Մարդը՝ չնչին մի կետ է ու մի Անհուն Տիեզերք...
30.12.2007. 21:06

Լավ էր ասված;)

Sunny Stream
24.02.2008, 22:44
Գրում եմ Անահիտի առաջարկով

Հայաստանում կեղծիքը կեղծիքի դեմ է պայքարում միշտ: Արդարությունը լռում, քաշվում է մի կողմ. մարդիկ դրա կարիքը չունեն:
Բայց ախր ամբողջ աշխարհում արդարությունը գոռում է ու քիչ է մնում՝ տրաքի էդ գոռալուց, մեզ մոտ ինչի՞ է ամեն բան թարս... :(

Հ.Գ. Անահիտի առաջարկներն ու խորհուրդները միշտ լավն են ;)

Empty`Tears
25.02.2008, 02:05
Վայ թեման սխալ եմ հասկացել, սկզբի մերը չեմ տեսել...:(

Ես նախանձում եմ ինձ, քանի որ միայն ես գիտեմ, թե ինչ կա իմ մտքում…;)

Մանոն
21.05.2008, 15:26
Ադամանդին ներվում են նրա սուր անկյունները. դրանք կլորացնելը չափազանց վնասաբեր է:
***
Սերը նման է նուրբ ապակուց պատրաստված թանկարժեք բաժակի, որը կարող է կոտրվել այն կա՛մ անվստահ բռնելուց, կա՛մ չափազանց ամուր բռնելուց…

Ուլուանա
22.05.2008, 01:04
Իմ վերջին եզրահանգումներից. :oy

Որքան շատ են մարդու դարդերը, այնքան քիչ են այնպիսի ընկերները, որոնց կարելի է պատմել այդ դարդերի մասին, և հակառակը. որքան շատ են այնպիսի ընկերները, որոնց կարելի է պատմել դարդերի մասին, այնքան քիչ են դարդերը...

Բարեկամ
12.06.2008, 09:03
Խելոք լինել չի նշանակում խելոք վարվել:

TiternAk
12.06.2008, 15:14
Երբեք ոչ մի բանի չեմ ընտելանում, իսկ ով ընտելանում է, հանգիստ կարող է մեռնել:

Մարդ կարող է իրեն ստիպել, որ սիրի ում ասես:

Ավելի լավ է նայես երկնքին, քան ապրես այնտեղ:

Վայրի գազաններին չի կարելի սիրել. նրանց ինչքան սիրում ես, այնքան ուժեղանում են, իսկ ուժ առան, թե չէ` փախչում են:

Մարդկանց մասին ես դատում եմ նրանով, թե նրանց ինչպես են ինձ վերաբերվում:

Երբեք էլ չես իմանում ինչն է քոնը, մինչև չես կորցնում:

Fedayi
16.06.2008, 06:41
Ինչքան էլ բարձրանաս, վերևից չ'նայես:

ihusik
01.07.2008, 10:46
Սիրել՝ նշանակում է հոգին մարմին դարձնել, մարմինը՝ հոգի և լինել մի... :8 Իսկ ոչի՞նչ, որ իսկզբանե տենց էլ կա… Ամեն դեպքում սիրելու հետ կապ չգտա… Մաքսիմում սիրել ինքտ քեզ: Եսիմ է, չհասկացա էս մեկը:(

Սերը երկնային զգացում է, բայց չկա ավելի հաճելի բան աշխարհում, քան սիրած էակի կողքին լինելն է::love
Guest իսկ եթե այս երկուսը միասին նաես. կարծում եմ երկրորդը կօգնի հասկանալու առաջինի միտքն ևս;)

Nadine
16.07.2008, 00:29
:love:love Գեղեցիկ են բոլորն էլ

Բարեկամ
30.07.2008, 06:36
Կա մոլորություն շփոթել արուի բնազդային հմայքը տղամարդկության հետ:
Խոստումնազանց չլինելն է տղամարդկությունը, մաքուր ու պինդ տղամարդկությունը, ու դա հավասարապես հատուկ է երկու սեռերին էլ:

ivy
30.07.2008, 10:47
Կա մոլորություն շփոթել արուի բնազդային հմայքը տղամարդկության հետ:
Խոստումնազանց չլինելն է տղամարդկությունը, մաքուր ու պինդ տղամարդկությունը, ու դա հավասարապես հատուկ է երկու սեռերին էլ:

Ներեցեք իմ անգրագիտությունը, բայց ի՞նչ է արուի բնազդային հմայքը, շեշտը բնազդային բառի վրա, ու արդյո՞ք դա էլ, ինչպես վերոհիշյալ տղամարդկությունը, հավասարապես հատուկ է երկու սեռերին էլ։ :8

Բարեկամ
30.07.2008, 11:01
Ներեցեք իմ անգրագիտությունը, բայց ի՞նչ է արուի բնազդային հմայքը, շեշտը բնազդային բառի վրա, ու արդյո՞ք դա էլ, ինչպես վերոհիշյալ տղամարդկությունը, հավասարապես հատուկ է երկու սեռերին էլ։ :8

բնականաբար ոչ: Արուն հենց սեռն ա: Պետք չի խառնել: Իսկ տղամարդկությունը մարդկային հատկանիշ ա:

ivy
30.07.2008, 11:03
բնականաբար ոչ: Արուն հենց սեռն ա: Պետք չի խառնել: Իսկ տղամարդկությունը մարդկային հատկանիշ ա:

Այդպես էլ չիմացա, թե ինչ է արուի բնազդային հմայքը, շեշտը նորից բնազդային բառի վրա։ :)

Բարեկամ
30.07.2008, 12:02
Այդպես էլ չիմացա, թե ինչ է արուի բնազդային հմայքը, շեշտը նորից բնազդային բառի վրա։ :)

հատուկ բարդ իմաստներ մի փնտրի: կարծում եմ պարզ եմ գրել: կարելի էր երեք բառով էլ արտահայտել, էդ էլ պմ-դ ստուգի:

Janita Hero
30.07.2008, 13:54
Կյանքը չի տալիս, կյանքից վերցնում են……

impression
30.07.2008, 23:51
Մարդը կամ ապրելու շնորհք է ունենում, կամ մեռնելու: Լրիվ ապաշնորհները դառնում են արվեստագետ:

Բարեկամ
31.07.2008, 01:12
Ներեցեք իմ անգրագիտությունը, բայց ի՞նչ է արուի բնազդային հմայքը, շեշտը բնազդային բառի վրա, ու արդյո՞ք դա էլ, ինչպես վերոհիշյալ տղամարդկությունը, հավասարապես հատուկ է երկու սեռերին էլ։ :8

ivy ջան, հարցդ նոր հասկացա: Այո, հատուկ է: Նմանապես կա և էգի բնազդային հմայք :)

dvgray
31.07.2008, 04:26
Ամեն մեկին իրենը

Լույսի մարդուն՝ հոսանքահարում
Ջրի մարդում՝ ջրախեղդում
Գազի կնգան՝ գազային խցիկ
Իսկ Կեսարին՝ կեսարյան հատում

Ավելացվել է 5 րոպե անց
Անկողինները որ լեզու ունենային …
Ինչքա՞ն կարելի է իրենց վրա պառկել

Morpheus_NS
31.07.2008, 17:45
:hands
Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա՝ իսկական ապուշ ես…

Չնեղանաս, կատակում եմ…

Հումորը շաաաաաաաաատ լավն էր

Morpheus_NS
31.07.2008, 22:51
Անպատասխան սերը նման է աստղի. այն լույս է տալիս, բայց չի ջերմացնում, իսկ փոխադարձ սերը արեգակի է նման. և’ լույս է տալիս, և’ ջերմացնում է:

impression
31.07.2008, 22:58
Ցանկացած անպատասխան սիրո մեջ շա՛տ ավելի նվիրում կա, քան փոխադարձի:

Մեղապարտ
31.07.2008, 23:00
Հարցրեց ով է՞,պատասխանեց ես եմ, հարցնողը մնաց զարմացած ,ինքը չէր............:D

Morpheus_NS
31.07.2008, 23:24
Եթե անպատասխան սերը չլիներ, այսքան հրաշք տողեր չէին ծնվի…

Ավելացվել է 2 րոպե անց

Ցանկացած անպատասխան սիրո մեջ շա՛տ ավելի նվիրում կա, քան փոխադարձի:

Համաձայն չեմ մտքիդ հետ, քանի որ եթե այդ նվիրումը կա, ապա այն շատ կարճ կյանք ունի

Morpheus_NS
01.08.2008, 01:23
Ինչպես ծովն է բաղկացած կաթիլներից, այնպես էլ հավերժությունն է բաղկացած ակնթարթներից: Մի կաթիլը երբեք ծով չի դառնա, բայց կան ակընթարթներ, որոնք հավերժություն են դառնում:

ihusik
01.08.2008, 01:48
Անպատասխան սերը նման է աստղի. այն լույս է տալիս, բայց չի ջերմացնում, իսկ փոխադարձ սերը արեգակի է նման. և’ լույս է տալիս, և’ ջերմացնում է:
Ինչպես ծովն է բաղկացած կաթիլներից, այնպես էլ հավերժությունն է բաղկացած ակնթարթներից: Մի կաթիլը երբեք ծով չի դառնա, բայց կան ակընթարթներ, որոնք հավերժություն են դառնում:

լավն են:)

Երկնային
01.08.2008, 01:55
Ցանկացած անպատասխան սիրո մեջ շա՛տ ավելի նվիրում կա, քան փոխադարձի:

որովհետև սիրում են երկուսի փոխարեն… :(

Անպատասխան սերը նման է աստղի. այն լույս է տալիս, բայց չի ջերմացնում, իսկ փոխադարձ սերը արեգակի է նման. և’ լույս է տալիս, և’ ջերմացնում է:

արեգակը լույս է տալիս բոլորի համար, բայց ոչ բոլորին է ջերմացնում… :oy

Ինչպես ծովն է բաղկացած կաթիլներից, այնպես էլ հավերժությունն է բաղկացած ակնթարթներից: Մի կաթիլը երբեք ծով չի դառնա, բայց կան ակընթարթներ, որոնք հավերժություն են դառնում:

լավն էր… :)

ihusik
01.08.2008, 02:04
Ով չի սիրում քեզ ուժգին, թե ձեռքիդ տաս մատներն էլ մոմի նման դու վառես նրա համար, որ լույս տաս, կասի. «Էլի մութ է շուրջս, ամենուր...», իսկ թե քեզ սիրող սրտի համար գեթ մեկ հասարակ մոմ դու վառես, կասի. «արևի պես լույս ես տալիս ողջ կյանքիս ու արևի պես սիրտս ու հոգիս ջերմացնում...»։ 17.07.08. 17:41

impression
01.08.2008, 07:59
Համաձայն չեմ մտքիդ հետ, քանի որ եթե այդ նվիրումը կա, ապա այն շատ կարճ կյանք ունի

Դե նայած ում մոտ՝ ոնց ;)

Morpheus_NS
01.08.2008, 10:39
որովհետև սիրում են երկուսի փոխարեն… :(

արեգակը լույս է տալիս բոլորի համար, բայց ոչ բոլորին է ջերմացնում… :oy

Արեգակը բոլորին էլ հավասար է ջերմացնում, բայց ոչ բոլորն են զգում այդ ջերմությունը: Որպեսզի ջերմանաս արեւից, նախ պետք է կանգնես արեւի տակ: Հասկաց՞ար ասածիս իմաստը:

Ավելացվել է 2 րոպե անց

Դե նայած ում մոտ՝ ոնց ;)

Նկատի ունեմ՝ արժի՞ արդյոք ամբողջ կյանքում նվիրվել մեկին, ում համար դու ոչինչ չես նշանակում:

Ավելացվել է 13 րոպե անց

լավն են:)

Մերսի. շուտով էլի կգրեմ:

Morpheus_NS
01.08.2008, 16:06
Կյանքը թատրոն է, մարդիկ տոմս չունեն.....

Բարեկամ
02.08.2008, 13:59
Լռակյացությունը խելացիության նշան է՝ չբացահայտել հոգու մութ անկյունները:

Morpheus_NS
02.08.2008, 14:07
Լռակյացությունը խելացիության նշան է՝ չբացահայտել հոգու մութ անկյունները:

Դու ես գրել?

Բարեկամ
02.08.2008, 14:09
Դու ես գրել?

թեման պահանջում է ;)

Գալաթեա
02.08.2008, 14:12
Եթե ընտրում ես մենությունը, հայացքդ մի կտրիր հորիզոնից:
Եթե մենությունն է քեզ ընտրել, ժպտա:

Morpheus_NS
02.08.2008, 14:29
Փնտրե’ք ապագան անցյալում

Ուլուանա
02.08.2008, 19:23
Անպատասխան սերը նման է աստղի. այն լույս է տալիս, բայց չի ջերմացնում, իսկ փոխադարձ սերը արեգակի է նման. և’ լույս է տալիս, և’ ջերմացնում է:
Լավն է։ :)

Ցանկացած անպատասխան սիրո մեջ շա՛տ ավելի նվիրում կա, քան փոխադարձի:
Սրա մեջ էլ կարծես ճշմարտություն կա, ուղղակի հարցն այն է, թե, ի վերջո, ում է պետք այդ նվիրումը, եթե ոչ ջերմացնում է, ոչ էլ գնահատվում։ Հուսիկի հետևյալ աֆորիզմը կարծես դրա շարունակությունն ու պատասխանը լինի.

Ով չի սիրում քեզ ուժգին, թե ձեռքիդ տաս մատներն էլ մոմի նման դու վառես նրա համար, որ լույս տաս, կասի. «Էլի մութ է շուրջս, ամենուր...», իսկ թե քեզ սիրող սրտի համար գեթ մեկ հասարակ մոմ դու վառես, կասի. «արևի պես լույս ես տալիս ողջ կյանքիս ու արևի պես սիրտս ու հոգիս ջերմացնում...»։ 17.07.08. 17:41

Morpheus_NS
04.08.2008, 22:32
Լավագույն տարբերակի ընտրությունը երբեմն բարդանում է դրա չափազանց պարզ լինելու հանգամանքով

Վարպետ
04.08.2008, 22:45
Այնտեղ, ուր իշխում են զգացմունքները, տրամաբանությունն անելիք չունի:

Morpheus_NS
04.08.2008, 22:49
Այնտեղ, ուր իշխում են զգացմունքները, տրամաբանությունն անելիք չունի:

Բայց էտ քոնը չէր

Վարպետ
04.08.2008, 22:52
Բայց էտ քոնը չէր

Հետաքրքիր էր... Ես որ հենց նոր հորինեցի, մեր խոսակցության հիման վրա: Փաստորեն... ինչպիսի հարված դասականի կողմից?

Մոդեռին` ներողություն օֆֆի համար:

Morpheus_NS
04.08.2008, 22:54
Հետաքրքիր էր... Ես որ հենց նոր հորինեցի, մեր խոսակցության հիման վրա: Փաստորեն... ինչպիսի հարված դասականի կողմից?

Մոդեռին` ներողություն օֆֆի համար:

Էտ մտքի հարյուր տարբերակ կա, ընդ որում քո գրած տեսքով ևս

Վարպետ
04.08.2008, 23:00
Էտ մտքի հարյուր տարբերակ կա, ընդ որում քո գրած տեսքով ևս

Աղբյուրը:

Չնայած չի բացառվում, քանի որ պարզ ճշմարտություն ա: Բայց ամեն դեպքում կուզեի տեսնել աղբյուրը: Ուզում եմ տեսնել որ դասականի կողմից ա հարվածը:

Morpheus_NS
04.08.2008, 23:04
Աղբյուրը:

Հստակ չեմ կարող ասել, նայի’ր աֆորիզմների որևէ գիրք, իմ կարծիքով անպայման կգտնես: Ես մի տաս տեղ արդեն հանդիպել եմ:

Սելավի
05.08.2008, 00:04
Վարպետ՝ սխալված աշակերտի վրա մի ջղայնանա, որովհետև հիվանդը իր կամքով չի հիվանդանում:

Morpheus_NS
05.08.2008, 00:31
Երբեմն մարդիկ իրենց անգիտությունը չտեսնելով, փորձում եմ հանդիամանել ուրիշին` չհասկանալով, որ եթե նույնիսկ հարյուր հիմար հավանություն տա իրենց ասածին, ապա մեկ խելացի մարդու մոտ իրենց ասածը նողկանքից ու զայրույթից բացի ոչինչ չի առաջացնի:

Ավելացվել է 2 րոպե անց
Նա ով անընդհատ ներկայացնում է ուրիշի կարծիքները, կորցնում է իր եսն ու դառնում ուրիշի կամքի մունետիկը :

dvgray
05.08.2008, 01:17
Ամենաոչխար կենդանին ոչխարանման ծառ կտրող մարդն ա:

Սելավի
05.08.2008, 01:44
Իսկույն մի արտահայտվիր մտքիցտ եկածը մի քիչ սպասի, pauza տուր:

Քչախոս մարդը ստիպումա մտածես, շատախոսը ձանձրացնումա, աշխատի լինես ամփոփ:

Անխելք չեն նրանք օվքեր չեն գոռում, ում մեջն է դատարկ նա է որոտում:

Empty`Tears
05.08.2008, 02:05
Իսկույն մի արտահայտվիր մտքիցտ եկածը մի քիչ սպասի, pauza տուր:

Քչախոս մարդը ստիպումա մտածես, շատախոսը ձանձրացնումա, աշխատի լինես ամփոփ:

Անխելք չեն նրանք օվքեր չեն գոռում, ում մեջն է դատարկ նա է որոտում:

Շատ լավն էին ու ճիշտ !!! :)

Morpheus_NS
05.08.2008, 09:43
[QUOTE]Իսկույն մի արտահայտվիր մտքիցտ եկածը մի քիչ սպասի, pauza տուր:
Իսկ քո կարծիքով իրավասու ես նման խորհուրդները ինձ տալու:

Քչախոս մարդը ստիպումա մտածես, շատախոսը ձանձրացնումա, աշխատի լինես ամփոփ:
Շատախոս մարդը ձանձրացնում ա, երբ շատ խոսում ա, բայց շատ բան չի ասում, թե չէ ըստ քեզ բոլոր հանճարները մեզ վաղուց ձանձրացրած կլինեին:

Անխելք չեն նրանք օվքեր չեն գոռում, ում մեջն է դատարկ նա է որոտում:
Իսկ թե լռում ես, դեռ չի նշանակում, որ իմաստուն ես, գուցե ասելիք դու չունես բնավ:

Սելավի
05.08.2008, 10:11
[QUOTE=Սելավի;1012802]
Իսկ քո կարծիքով իրավասու ես նման խորհուրդները ինձ տալու:

Շատախոս մարդը ձանձրացնում ա, երբ շատ խոսում ա, բայց շատ բան չի ասում, թե չէ ըստ քեզ բոլոր հանճարները մեզ վաղուց ձանձրացրած կլինեին:

Իսկ թե լռում ես, դեռ չի նշանակում, որ իմաստուն ես, գուցե ասելիք դու չունես բնավ:

Անկեղծ՝ Ժպտում եմ, դու էլ ժպտա՝ կյնքն էլ մեզ կժպտա:

Morpheus_NS
05.08.2008, 12:42
[QUOTE=Morpheus_NS;1013053]

Անկեղծ՝ Ժպտում եմ, դու էլ ժպտա՝ կյնքն էլ մեզ կժպտա:

Անկեղծ՝ ես էլ ժպտացի...

lili-4
05.08.2008, 18:23
Միակ գիշատիչը, որ որսում է նաև կուշտ ժամանկ, դա մարդ արարածն է, զգուշացեք նրանից…

Fedayi
08.08.2008, 12:06
Դու իմ հոգին սիրի'ր. այն է, որ, ի տարբերություն արտաքինիս, չի ծերանալու:

LevX
19.08.2008, 00:35
Այս աշխարհի ամենավտանգավոր բանը ապրելն է` վերջում բոլորը մահանում են...

Morpheus_NS
19.08.2008, 10:27
Ով ապրել գիտի, չի վախենում մահից:

dotsent
29.08.2008, 10:35
Մահը կյանքի սկիզբն է...

Ավելացվել է 1 րոպե անց
Մարդը արարած է, իսկ նրա հոգին...

Ավելացվել է 3 րոպե անց
Ատել` չի նշանակում չսիրել;

Artgeo
08.09.2008, 10:58
Ոչինչ այդքան արագ չի մաքրում տունը, ինչպես հրավիրված հյուրերի մոտալուտ գալը:

Սակայն հետագայում դժվար է հիշել, թե ինչը ուր ես խցկել...

Mefistofel
09.09.2008, 13:56
Աղվեսի դունչը սիգարետին չի հասնում, ասում ա "սովետի ռամեքն են նեղ..."

impression
09.09.2008, 20:26
Շրջապատը միշտ քեզանից սպասում է շատ ավելին, քան դու ի վիճակի ես իրականացնել: Ու նույնիսկ աստված մեկ-մեկ հուսահատ ձեռքը թափ է տալիս ու ասում՝ "Զզվացրիք է՛լի"...

Վարպետ
09.09.2008, 21:00
Ճտերը աշնանը հաշվելու համար պետք է իմանալ հաշվել:

Morpheus_NS
09.09.2008, 22:58
Ճտերը աշնանը հաշվելու համար պետք է իմանալ հաշվել:

Մեկ էլ պետք ա իմանալ, թե աշունը երբ ա գալիս:)

Բարեկամ
10.09.2008, 04:27
Մեկ էլ պետք ա իմանալ, թե աշունը երբ ա գալիս:)

մինչև աշուն էլ ապրել է պետք

Morpheus_NS
10.09.2008, 10:21
Թե խոսքով ընկնես, կարող ես չնկատել, թե ինչպես ձեր բոստանի բերքից հասար արաբ շեյխի կնոջ վզի ադամանդե շղթային:

Morpheus_NS
13.09.2008, 10:50
Ես երկար մտածեցի ու հասկացա, որ պետք չի երկար մտածել:

Morpheus_NS
17.09.2008, 22:00
Ընկերը քո մի մասնիկն է քեզնից դուրս:

Վարպետ
21.09.2008, 14:53
Յուրաքանչյուր տղամարդ կյանքում պետք է անի երեք բան: Ծառ տնկի, տուն կառուցի և գրանցվի օդնոկլասսնիկներում: Որդիներին թող մեծացնեն մամաները:

Բարեկամ
17.10.2008, 09:00
Եթե քեզ գովում են, ուրեմն քո միջավայրում չես :

impression
17.10.2008, 09:03
Եթե քեզ գովում են, ուրեմն քո միջավայրում չես :

չհասկացա ճիշտն ասած... կբացատրե՞ս :think

Բարեկամ
17.10.2008, 09:05
չհասկացա ճիշտն ասած... կբացատրե՞ս :think

ավելի ցածր միջավայրում ես, քան քեզ համապատասխանն ա:
Մեծամիտ ա հնչում, բայց ոչինչ :)

Գալաթեա
17.10.2008, 13:51
ավելի ցածր միջավայրում ես, քան քեզ համապատասխանն ա:
Մեծամիտ ա հնչում, բայց ոչինչ :)

Իսկ երբ ես համապատասխանում հայտնվում?
Անտարբեր պետք ա լինեն, թե վերևից նայեն?

Բարեկամ
17.10.2008, 14:22
Իսկ երբ ես համապատասխանում հայտնվում?
Անտարբեր պետք ա լինեն, թե վերևից նայեն?

Նայեն որպես հավասարի, չզարմանան, չշողոքորթեն:

impression
17.10.2008, 14:30
Նայեն որպես հավասարի, չզարմանան, չշողոքորթեն:

Երբ ես ինձ ԼՐԻՎ համապատասխան միջավայրում որոշեմ հայտնվել մորեմերկ, հաստատ գոնե կզարմանան, որ մերկ եմ :) նույնն էլ ցանկացած ոչ առօրյա սանրվածք, հագուստ, միտք, դեմքի արտահայտություն հագնելու դեպքում, նենց որ, չհամոզեցիր ;)

Բարեկամ
17.10.2008, 14:34

Իմպրեսիոն ջան, համոզելու կարիք չկա. աֆորիզմները աքսիոմներ են, ոչ թե թեորեմներ ;)
Իսկ եթե մորեմերկը քեզ համապատասխան վիճակ ա քեզ համապատասխան միջավայրում, ուրեմն չպետք ա զարմանային: Նշանակում ա մի կետում սխալվել ես. կա՛մ վիճակի, կա՛մ միջավայրի:B

Գալաթեա
17.10.2008, 16:20
Նայեն որպես հավասարի, չզարմանան, չշողոքորթեն:

Ան, ուզում ես ասել, որ հավասարները հենց սկսեցին գովել, դառնում են քեզնից ցածր?

Բարեկամ
17.10.2008, 16:25
Ան, ուզում ես ասել, որ հավասարները հենց սկսեցին գովել, դառնում են քեզնից ցածր?

Չէ, Լիլ, ուզում եմ ասեմ՝ հավասարները չեն գովում, քանի դեռ չես գերազանցել, քանի դեռ հավասար ես, ինչպես օրինակ՝ քեզ չեն գովում չէ՞, որ օրինակ գրել-կարդալ գիտես, մինչդեռ կլինի աշխարհում մի անկյուն, ուր մարդիկ գրաճանաչ չեն ու քեզ մոտավորապես կերկրպագեն դրա համար: Կամ օրինակ ֆիզիկայի ասպիրանտը իր կուրսում /իր միջավայրում/ ոչ մեկի չի զարմացնի, բայց առաջին կուրսեցիների մեջ նման գիտելիքներով մեկը հաստատ կդառնար գովասանքների "թիրախ" :)

Գալաթեա
17.10.2008, 16:34
Չէ, Լիլ, ուզում եմ ասեմ՝ հավասարները չեն գովում, քանի դեռ չես գերազանցել, քանի դեռ հավասար ես, ինչպես օրինակ՝ քեզ չեն գովում չէ՞, որ օրինակ գրել-կարդալ գիտես, մինչդեռ կլինի աշխարհում մի անկյուն, ուր մարդիկ գրաճանաչ չեն ու քեզ մոտավորապես կերկրպագեն դրա համար:

Հա, բայց նայի:
Դու երբեք չես կարա լինես լրիվ հավասարների միջավայրում...ինկուբատորի ճտեր հո չենք, որ իդենտիկ խելք, որակ ու տաղանդներ ունենանք..

Միշտ քո ամենահավասարների մեջ անգամ կգտնվի մեկը, որ ինչ-որ որակով քեզ կգերազանցի..ես օրինակ տենց դեպքերում չեմ զլանում գովալ..նշել, որ այ էս ինչ բանը դու ինձնից լավ ես անում, ապրես...

Դրանից ստացվում ա, որ ես շողոքորթում եմ?

Բարեկամ
17.10.2008, 16:40

Տես, Լիլ, գրել ես՝ ինձնից լավ ես անում: Ուրեմն այնուամենայնիվ որպես կանոն գովասանքի թաքուն արգումենտը անձնական համեմատությունն ա :)

Թեև գրածդ ճիշտ ա, աֆորիզմը ուղղվելու տեղ ունի.

երբ քեզ շարունակաբար գովում են, ուրեմն քո միջավայրում չես:

Մերսի ;)

Գալաթեա
17.10.2008, 16:42
Մոդերատորական: Արա դե լավ էլի~:

Բարեկամ
18.10.2008, 19:02
Իսկ մեծամտությունը մարդու հուսահատ կատաղությունն ա իր անկարողության հանդեպ

Ուլուանա
19.10.2008, 06:02
Էս թեման ընթերցելով հետ էի գնում, էս աֆորիզմը կարդալիս պատասխանելու ցանկություն առաջացավ.

Մի՛ ուրախացիր, եթե արժանացել ես բարձր դիրք ունեցող մարդկանց հարգանքին. այդ հարգանքին հեշտ է հասնել քծնելով: Ուրախացի՛ր, եթե արժանացել ես «հասարակ» մարդկանց հարգանքին:
(C)huk
Աֆորիզմն իմաստալից է, բայց դրա հակառակ կողմն էլ կա, որը պակաս ճշմարիտ չի։ Քո ասածը կարող է գործել այն դեպքում, երբ մարդ գիտի, որ ինքը քծնել է բարձր դիրք ունեցող մարդկանց, որի պատճառով արդեն չի կարող վստահ լինել նրանց հարգանքի անկեղծությանը։ Հակառակ դեպքում հարգանքը կասկածի տակ դնելու հիմքեր չկան։

Հիմա քննարկենք դիմացինի քծնելը. հասարակ մարդիկ հիմնականում քծնելու ավելի լուրջ դրդապատճառներ են ունենում, քան բարձր դիրք ունեցողները, ;) հետևաբար նրանց հարգանքին արժանանալու համար ուրախանալու ավելի քիչ հիմքեր կան։ Ու ընդհանրապես քծնողները սովորաբար ավելի ցածր կանգնածներն են լինում, ոչ թե բարձր։

Բարեկամ
19.10.2008, 15:55
ինչու՞ չենք ընտրում ազատություն. այնտեղ գրկող չկա…

comet
21.10.2008, 09:50
ինչու՞ չենք ընտրում ազատություն. այնտեղ գրկող չկա…
:hands

Փորձից դուրս գալով եմ ասում;)
Դու ինձ ասա odnoklassniki-դ դրուզյան ով է, ես քեզ ասեմ դու ինչ մարդ ես:P

Բարեկամ
22.10.2008, 03:55
ձանձրույթի կեսը կանխատեսելիությունն ա…

Վարպետ
29.10.2008, 10:06
Չուկը գլխից է հոտում :))

Artgeo
29.10.2008, 10:09
Ավելի արագ է վիրուսոտված P3, քան անտիվիրուսով P3:

Բարեկամ
03.11.2008, 08:46
ավելի լավին հասնելու համար, պետք է հրաժարվել լավից

Ուլուանա
05.11.2008, 05:37
ձանձրույթի կեսը կանխատեսելիությունն ա…

Վստահելիության կեսն էլ է կանխատեսելիությունը։ ;)

dvgray
05.11.2008, 05:41
ավելի լավին հասնելու համար, պետք է հրաժարվել լավից
:o լավն էր :)

իմ տարբերակը՝
ավելի լավի հասնելու համար պետք է ազատվել լավից

Ավելացվել է 1 րոպե անց

Վստահելիության կեսն էլ է կանխատեսելիությունը։ ;)

մի հատ ել ստեղ ասեմ իմ տարբերակը :)
վստահությունը ՝ դա սերն է, հույսը և հավատը

ivy
05.11.2008, 05:43
Իսկ ես դրա էս տարբերակն եմ շատ սիրում, որի հեղինակը ցավոք ես չեմ.
«Ավելի լավ»–ը «լավ»–ի թշնամին է։

Բարեկամ
05.11.2008, 05:44
:o լավն էր :)

իմ տարբերակը՝
ավելի լավի հասնելու համար պետք է ազատվել լավից

ազատվելու լավագույն ձևը հրաժարվելն է ;)

էս աֆորիզմ ա, չջնջեք :angry /անցած անգամվա հունձի նման :oy/

Ավելացվել է 2 րոպե անց

Իսկ ես դրա էս տարբերակն եմ շատ սիրում, որի հեղինակը ցավոք ես չեմ.
«Ավելի լավ»–ը «լավ»–ի թշնամին է։

ու առաջընթացի բարեկամը :)

Ուլուանա
05.11.2008, 05:46
մի հատ ել ստեղ ասեմ իմ տարբերակը :)
վստահությունը ՝ դա սերն է, հույսը և հավատը
Իմ գրածը քո գրածին չէր հակասում, ուղղակի ես վստահելիության մասին եմ գրել, իսկ դու՝ վստահության։ ;)

Բարեկամ
05.11.2008, 06:40
համ էլ մարդիկ չարանում են արգելքներից

Ավելացվել է 1 րոպե անց
մեկ էլ՝
մարդիկ այնքան հիմար չեն, ինչքան կարծում ես

Ավելացվել է 2 րոպե անց
ու
մարդիկ չպետք է ծերանան…

dvgray
05.11.2008, 07:59
Սիրիր Ակումբը քո մեջ, և ոչ թե քեզ Ակումբի մեջ
;)

Sam521
05.11.2008, 11:58
Ամեն պատահած նվագի տակ մի պարիր, ամեն պատահած պարողի էլ ծափ մի տուր:
S. B.

ihusik
15.11.2008, 14:42
Միակ գիշատիչը, որ որսում է նաև կուշտ ժամանկ, դա մարդ արարածն է, զգուշացեք նրանից…
շատ լավ է գրված ու ցավոք նաև շատ ճիշտ է... մի նման բան էլ ավելացնեմ՝ օրերս գրի առած.

Երբ տեսնում եմ, թե ինչպես մարդը թալանում, ոչնչացնում ու աղտոտում է բնությունը, անսրտորեն տանջամահ անում ողջ կենդանական աշխարհին ու նրանցով լցնում իր ստամոքսը ու թե ինչպես է վերաբերվում ինքն իր իսկ տեսակի ու շրջապատի հետ՝ առաջնորդվելով մեծամասամբ կենդանական բնազդներով, ապա ուզում եմ ասել. «Մա´րդ՝ դու ողջ մոլորակի ու նրա անմեղ բնակիչների միակ ու մեծագույն չարիքն ու պատուհասն ես, մինչդեռ կարող էիր նրա ու նաև ողջ Տիեզերքի գեղեցիկ հյուսված պսակն ու բարիքը լինել» 13.11.2008 18:23

Ակամա Թումանյանի այս տողերն էլ հիշեցի.

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին.
Է՜յ, անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

Դեկադա
15.11.2008, 19:29
Երբեք մի շփվեք այն մարդկանց հետ, ովքեր մահվան մեջ էլ հարսանիք են տեսնում.:(

Rhayader
15.11.2008, 19:57
Երբ թռչունը վանդակում է, մի ձև կա նրան ստիպելու, որ երգի, ջարդիր նրա թևերը:
:(

ihusik
21.11.2008, 01:33
Թե չես ուզում կրակի լույսը մարի՝
Ջուր մի լցրու նրա վրա, որ հանգի։
20.11.2008 18:35

keyboard
21.11.2008, 11:05
Միշտ արա այնպես ինչպես սիրտդ է թելադրում, բայց չմոռանաս ուղեղիդ ասել, որ ստուգի ուղղագրությունն ու կետադրությունը: © Keyboard

Մեջբերման դեպքում հղումը հեղինակին պարտադիր է.:D

Մեղսավոր
26.11.2008, 14:22
Մարդ՝ որը ինքը իրա հետ խոսալը թեմա չունի ու՞մ ա պետք:

Տրիբուն
26.11.2008, 14:40
Չեն լինում տգեղ կանայք, լինում են փոքր կրծքեր - որքան մեծ է կուրծքը, այնքան դժվար է հիշել դեմքը:

Մեղսավոր
26.11.2008, 14:42
որքան մեծ է կուրծքը, այնքան դժվար է հիշել դեմքը:

հմմմ... իմ մոտ էդ մեկը չի ստացվում, դրա համար ստիպված եմ պնդել՝ լինում են տգեղ կանայք: :(

Տրիբուն
26.11.2008, 15:01
կարմի կովը ծառից հեռու չի ընկնում

Տրիբուն
26.11.2008, 15:07
Պիտի աշխատես քո վրա
Ուշադրությունդ կենտրոնացրու կարևոր ատրիբուտների վրա: Մանր մունր բաների վրա աչք ենք փակում: Размер имеет значения