Դիտել ողջ տարբերակը : Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը
Մեծամտության յու՛րաքանչյուր դրսևորում հեռացնում է մարդուն մարդուց...
Ատելությունը անզորության ,,առաջնեկն'' է...
Ես շատ լավ եմ ճանաչում մարդկանց, այդ իսկ պատճառով կարող եմ ասել, որ չեմ ճանաչում նրանց…
Ոչնչով լի կյանքը, չբեղմնավորված մահն է...
Alex-Grig
20.01.2012, 13:56
Դու ինձ մի ասա ես ինչ անեմ, ես էլ չեմ ասի թե ուր գնաս....
Դու ինձ մի ասա ես ինչ անեմ, ես էլ չեմ ասի թե ուր գնաս....
53831
автор: yura | 6 июля 2007
դեռ 2007ին ոմն Յուրա գողացել է այս միտքը ու թարգմանել ռուսերեն...
Sambitbaba
20.01.2012, 23:51
Սերը՝ շատացնում է մարդուն, նրան դարձնում է լայնածավալ…
Իսկ եթե մարդ ամփոփվել է իր սիրո մեջ ու մեկուսացել մնացած աշխարհից, - դա՝ հիվանդություն է:
Զգույշ եղիր այդ հիվանդությունից, որովհետև մի օր՝ կառողջանաս…
Alex-Grig
21.01.2012, 00:40
53831
автор: yura | 6 июля 2007
դեռ 2007ին ոմն Յուրա գողացել է այս միտքը ու թարգմանել ռուսերեն...Իսկ ումից է գողացել ու ով է տերը, միտքը իմը չի պարզապես դուրս գալիս է
Որքանով որ անձրևի կաթիլները միանման տարբեր են, այնքանով էլ տարբեր կերպ նման են:
***
Եթե դադարի վիակը հավասարակշռության նշան է, ապա մարդկային հավասարակշռությունը միայն գերեզմանում է:
***
"Շարժումը կյանք է ծնում" սահմանումը թերի է: Այստեղ բաց է թողնված "Պարբերական կրկնվող" բառակապակցությունը:
***
Տես ստորագրությունս :))
Իսկ ումից է գողացել ու ով է տերը, միտքը իմը չի պարզապես դուրս գալիս է
Իսկ ինձ թվացել է, որ այս բաժնում մենք գրում ենք միայն մեր կողմից ձևակերպված աֆորիզմներն ու թևավոր խոսքերը, և ոչ թե ուրիշներինը, որոնք կարող են մեզ ուղղակի դուր գալ...
Եթե սխալ գիտեմ, լուսավորեք...
Alex-Grig
21.01.2012, 22:22
Իսկ ինձ թվացել է, որ այս բաժնում մենք գրում ենք միայն մեր կողմից ձևակերպված աֆորիզմներն ու թևավոր խոսքերը, և ոչ թե ուրիշներինը, որոնք կարող են մեզ ուղղակի դուր գալ...
Եթե սխալ գիտեմ, լուսավորեք...{չէ, սխալ չեք, բայց չեմ կարծում վերը գրվածները հավակնում են աֆորիզմ կոչվելուն, խելոք մտքէր են, ոչ ավելին, երբ ուզում եմ աֆորիզմ կարդալ կարդում եմ,օրինակ, Լառոշ Ֆուկո, ասածիս իմաստը այն է, որ դա ամեն մեկին տրված չէ, եթե սխալ եմ լուսավորեք....
{չէ, սխալ չեք, բայց չեմ կարծում վերը գրվածները հավակնում են աֆորիզմ կոչվելուն, խելոք մտքէր են, ոչ ավելին, երբ ուզում եմ աֆորիզմ կարդալ կարդում եմ,օրինակ, Լառոշ Ֆուկո, ասածիս իմաստը այն է, որ դա ամեն մեկին տրված չէ, եթե սխալ եմ լուսավորեք....
Այլ աֆորիզմներ գրելու և կարդալու համար գոյություն ունի այս թեման (http://www.akumb.am/showthread.php/10-%D4%B1%D6%86%D5%B8%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80.../page48):)
{չէ, սխալ չեք, բայց չեմ կարծում վերը գրվածները հավակնում են աֆորիզմ կոչվելուն, խելոք մտքէր են, ոչ ավելին, երբ ուզում եմ աֆորիզմ կարդալ կարդում եմ,օրինակ, Լառոշ Ֆուկո, ասածիս իմաստը այն է, որ դա ամեն մեկին տրված չէ, եթե սխալ եմ լուսավորեք....
...բայց մերն են, մեր իսկ ձևավորմամբ: եթե վերցնենք ,,Բանականության սիմֆոնիա՛՛ գիրքը, ապա այնտեղ շատ կլինեն մտքեր ու աֆորիզմներ, որոնք մեզ բոլորիս էլ դուր կգան... բայց այս բաժինը ինձ թվում է դրա համար չէ, որ բացել են:
Հետո այդքան մի թերագնահատիր մեզ, մենք չգիտենք թե ինչ նոր ,,լարոշ ֆուկոներ՛՛ կարող են ծնվել մեր մեջ:
Alex-Grig
22.01.2012, 18:39
...բայց մերն են, մեր իսկ ձևավորմամբ: եթե վերցնենք ,,Բանականության սիմֆոնիա՛՛ գիրքը, ապա այնտեղ շատ կլինեն մտքեր ու աֆորիզմներ, որոնք մեզ բոլորիս էլ դուր կգան... բայց այս բաժինը ինձ թվում է դրա համար չէ, որ բացել են:
Հետո այդքան մի թերագնահատիր մեզ, մենք չգիտենք թե ինչ նոր ,,լարոշ ֆուկոներ՛՛ կարող են ծնվել մեր մեջ:Քավ լիցիր, բնավ սովորություն չունեմ ինչ որ մեկին թերագնահատելու, մանավանդ անծանոթների,
Գոհ լինել՝, - կնշանակի չունենալ նպատակ...
Գայլը ավելի շուտ կների իրեն ճնկռոտած նապաստակին, քան՝ նապաստակը իրեն ,,թարս նայած՛՛ գայլին...
Ներե՛լը, ուժեղության նշան է:
Թույլերը դաժան են, անզիչում ու հիշաչար...
Երգը թռչյունի անբաժան մասն է,
Ճիչ ծղրտոցն էլ այդ երգի դասն է...
Ինքն-արտահայտման ամեն մի միջոց
Պե'տք է, որ դիտվի ինչպես ,,երգ երգոց'':
Աղքատությունը փնտրում է Ազնվությանը: Իսկ Ազնվությունը՝ ընտրում է աղքատությունը...
Մարդն իր հաջորդ մեծ, թռիչքային, էվոլյուցիոն քայլը կկատարի այն ժամանակ, երբ սովորի համադրել առաջին հայացքից հակադիր թվացող գաղափարներն ու երևույթները:
Sambitbaba
20.04.2012, 08:13
Աղքատությունը փնտրում է Ազնվությանը: Իսկ Ազնվությունը՝ ընտրում է աղքատությունը...
? ? ?
Sambitbaba
20.04.2012, 08:41
Դու՝ այս աշխարհի-Տիեզերքի-Համայն Էության, - մի փոքրիկ, բայց շատ կարևոր մասն ես:
Եվ, եթե դու չկաս, ուրեմն Նա էլ չկա:
Բայց Նա՝ հավերժ է, և սա միայն մեկ բան է նշանակում.
Դու էլ ես հավերժ:
Դու՝ քո Իրականության արարիչն ես:
Եվ, ինչպիսին որ տեսնես քո աշխարհը-Տիեզերքը-Համայն Էությունը քո իրականության մեջ, այնպիսին էլ Նա կլինի:
Բայց Նա՝ անկախ քո իրականությունից, ունի Իր Սեփական Իրականությունը: Եվ սա էլ՝ միայն մեկ բան է նշանակում.
Վերջ տուր հնարել Նրան: Փորձիր ապրել Նրա իրականության մեջ: Փորձիր մի պահ չարարել ոչինչ, և գուցէ դա կօգնի քեզ՝ ճանաչել Նրան:
Քրայոնն ասում է. Ցանկանո՞ւմ ես ճանաչել Աստծոն: Դադարիր մտածել որպես մարդ:
Եթե փնտրում ես, ուրեմն դեռ երիտասարդ ես:
Լավ է լինել միամիտ, քան մեծամիտ:
............................................................................................................................................ .............................................
Մարդկանց մեծ մասը շատ նման է ջայլամի՝ հարստացավ թե չէ, անմիջապես «գլուխը ավազի մեջ» եւ նախկին ծանոթներին չի նկատում::)
............................................................................................................................................ .............................................
movsal08
12.08.2012, 21:48
Ոչինչ և ոչ ոք չի կարող քեզ կանգնեցնել, եթե դու ինքդ չկանգնես:
Վստահիր միայն քո ուժերին, բայց ոգեշնչվիր ընկերներով:
Բաց աչքերդ և կտեսնես թե իրականում ինչ գանձեր ունես:
Անցյալի սխալները ուղղիր ներկայով:
Կործանեք մեր լեզուն, գրե՛ք տրանսլիտով:
movsal08
20.08.2012, 01:46
Խաչմերուկներն անցնելու համար են, իսկ ոլորանները՝ շրջանցելու...
Sambitbaba
01.11.2012, 23:00
Նահանջո՞ւմ է արդյոք Մութը, երբ գալիս է Լույսը:
Ո՛չ: Երբ էլ Լույսը վառվի, Մութը՝ կվերանա:
Այնպես որ, ձեր Լույսի հետ ճանաչեք նաև ձեր Մութը, -
Եվ այդպիսով, ձեր մեջ, էլ ոչ մի Մութ չի մնա:
Որպեսզի անտեսես թերությունները, պետք է առավելությունները սիրել կարողանաս:
CactuSoul
28.08.2013, 19:21
Արմատներից կառչել պետք չի, դրանցից սնվել է պետք:
Մեր անցյալի սխալները ունեն սուր ծայր,ինչքան ժամանակը փոշի թափի մեկ է ծայրերը երևում են:
Կյանքը նման է regedit-ի, հետաքրքիր է, բայց ոչ մեկ դրանից բան չի հասկանում, իսկ ով արդեն հասկացել է, քիչ է մնացել ապրելու:
CactuSoul
01.09.2013, 04:13
Ազատությունը սեփական ազատության սահմաններն ինքդ որոշելու հնարավորությունն է։
*
Սանձով ազատ չես, բայց դա բոլորովին չի նշանակում, թե սանձարձակությունն ազատության հոմանիշն է։
*
Մարդը չի կարող ազատ լինել, եթե ստրուկ է։ Նույնիսկ եթե ստրկատերն ինքը՝ Ազատությունն է։
CactuSoul
22.10.2013, 23:35
Կյանքում գործածդ սխալներն ընդունելը շատ կարևոր է: Կրկնակի կարևոր է դրանց համար ինքդ քեզ ներել կարողանալը:
CactuSoul
11.05.2016, 21:52
1. Ցավից վախենաս՝ չես ծնվի։
2. Ցավ պատճառելուց վախենաս՝ չես ծնվի։
Յոհաննես
19.12.2016, 05:02
1.Քեզ անտեսում ե՞ն,վրեն!
2.Եթե ուզում ես ուշադրության կենտրոնում լինես,ապա առնանդամ դաջիր քո ճակատին։
3.Մեզ գրագետ լապատկաներ պետք չեն,մեզ ցեխոտներն են պետք։
4.Մի աղջիկը դարդ է,երկուսը` Դադարշիշ։
5.Փղերի հետ մի խաղա,մեծ է,չես ձգի։
6.Մի համբուրիր գորտին,քեզ հայելու մեջ նայի ու կհասկանաս,որ էդ կարգավիճակով էլ,ինքը պրինցա քո համար։
7.Դարձիր ստրուկ,այ ստրուկ։
8.Քո միակ փրկությունը ծծովի կոնֆետն է։
Յոհաննես
17.06.2017, 00:08
Կյանքի հիմքը ուտելը ու սեքսն է,մնացած ամեն ինչը սրանց է լրացնում
Ասա ինչ OS ես օգտագործում, ասեմ ով ես դու։
էս բաժնում ոնց որ տուֆտիր թե կարող ես լինի ։Դ
-Մի խանգարիր Դժբախտին վայելելու իր Երջանիկ Դժբախտությունը
Օրվա ընթացքում քանի անգամ ենք "հանդիպում ")այս աֆորիզմը .
Կան մարդիկ, որոնց մեջ ապրում է Աստվածը,կան մարդիկ, որոնց մեջ ապրում է Դևը, նաև կան մարդիկ, որոնց մեջ ապրում են միայն ճիճուներ։