PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը



Էջեր : 1 [2] 3

Վարպետ
28.11.2008, 10:32
Որոշ արածներիդ համար երբեմն փոշմանում ես, իսկ չարածներիդ համար փոշմանում ես միշտ:

Տրիբուն
28.11.2008, 10:51
Սրտի ամրությունից վատ բան միայն ուղեղի փափկությունն է

Բարեկամ
28.11.2008, 13:10
Հաճախ ամենամեծ բանը , որ կարելի է անել ՝ ոչինչ չանելն է:

Տրիբուն
28.11.2008, 13:51
Էս հորեղբայրս էր հա ասում, բայց իմ սիրածներից մեկն ա.

Էշի խրտնածը ձիուն աբգոն ա անում:

Երկնային
01.12.2008, 16:52
Եթե քեզ թվում է, թե դու ոչինչ չգիտես, դա քեզ ամենևին էլ չի թվում…

:D :D

Ուլուանա
02.12.2008, 00:32
Չեմ հասկանում... Երեկ էս թեմայում աֆորիզմ էի գրել, ու՞ր ա անհետացել... :'

Զգուշացե՛ք այն մարդկանց սիրուց, որոնք ձեր թերությունները չեն տեսնում։

Dayana
02.12.2008, 00:39
Չեմ հասկանում... Երեկ էս թեմայում աֆորիզմ էի գրել, ու՞ր ա անհետացել... :'

Զգուշացե՛ք այն մարդկանց սիրուց, որոնք ձեր թերությունները չեն տեսնում։

Երեկ գիշերվա գրառումները չկան Ան ;) ես էլ պատասխանել էի :oy

Զգուշացե՛ք այն մարդկանցից, ում սիրում եքթերությունները չտեսնելով։ :)

Morpheus_NS
02.12.2008, 01:55
Երեկ գիշերվա գրառումները չկան Ան ;) ես էլ պատասխանել էի :oy

Զգուշացե՛ք այն մարդկանցից, ում սիրում եքթերությունները չտեսնելով։ :)

Ես էլ գրել էի.

Սիրելու արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:

dvgray
02.12.2008, 04:11
Աստղին պետք է հեռվից սիրել
Կայրի եթե շատ մոտենաս

Ուլուանա
02.12.2008, 04:13
Աստղին պետք է հեռվից սիրել
Կայրի եթե շատ մոտենաս
Ակումբի Astgh–ին նկատի ունե՞ս։ :D

dvgray
02.12.2008, 04:15
Ակումբի Astgh–ին նկատի ունե՞ս։ :D

Բորոլ Աստղերին, համ Ակումբի, համ էլ վերևի :D

dvgray
02.12.2008, 04:48
Մի չարչարիր սիրող տղային… մեղք է ;):

comet
02.12.2008, 10:36
Ես էլ գրել էի.

Սիրելու արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:

Անթերի մարդիկ չկան, չկան նաև լավ ու վատ մարդիկ, կան լավ ու վատ հարաբերություններ:)

Հայկօ
02.12.2008, 13:12
Լավ է կուշտ, քան սոված :D:

comet
02.12.2008, 15:44
Լավ է ուշ, քան ավելի ուշ:)

Մանոն
09.01.2009, 21:32
Ինչու,՞ երբ մեկին չենք կարող պատասխանել «Ես էլ քեզ եմ սիրում», ասում ենք «Ինչ լավ է, որ դու կաս...»:

Ուլուանա
09.01.2009, 21:38
Սերը ոչ միայն լավ ժամանակներում իրար պուպուշ բառեր ասելն է, այլև վատ ժամանակներում միմյանց ներել կարողանալը։

Empty`Tears
10.01.2009, 00:08
Ես էլ գրել էի.

Սիրելու արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:

Ոչ…

Սիրելու արվեստ դիմացինիդ թերությունները նկատելու և ընդունելու մեջ է…

ihusik
10.01.2009, 01:33
Ինչու,՞ երբ մեկին չենք կարող պատասխանել «Ես էլ քեզ եմ սիրում», ասում ենք «Ինչ լավ է, որ դու կաս...»:
Որովհետև դա նույն բանն է:) դե լավ, տեղ տեղ ուրիշ, բայց շատ քիչ տարբերությամբ:)

Սիրելուն աշխարհում միայն մեկ բան կարող է արգելք հանդիսանա՝ սիրել չկարողանալը։

Dorian
10.01.2009, 03:58
Հավերժության հասնելու համար հարկավոր է ապրել իմաստով և մեռնել… երիտասարդ:

Empty`Tears
10.01.2009, 09:49
Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա:

Միապաղաղ օրինավորությունը փակում է ոգեշնչման կանալները` դապարտելով ամլության. գործը պոռթկվում է խենթությունից` ուղղորդվելով ճշտի ձգողականությամբ:

Մարդ կա, ում գոյության իմաստն ու ձեւը արտահայտվելու մեջ ա:

- Ինչու՞ ես լավ մարդկանց հետ:
- Սովորում եմ…

Ժամանակը կա՛մ վատնվում ա, կա՛մ աննկատ անցնում. չգիտեմ որտեղ ափսոսամ…

Այդպես է բոլոր հարցերում էլ: Լավագույնն արվում է այն ժամանակ, երբ չի կարող չարվել:

Յուրաքանչյուր կնոջ մեջ կա կոկոնված գեղեցկության իր բաժինը, որն առավելագույնս բացվում է, երբ կինն իր տասներկուերորդ զգայարանով գիտակցում է, որ իրեն սիրահարված են

Սերը /համամարդկային սերը/ ձեռքբերում չէ, ոչ էլ հասանելիություն, այլ մարդու նորմալ, չեզոք վիճակն է՝ թաղված ձեռքբերովի կրքերի մրուրի տակ:

Իրականում երջանկությունը չհագեցվածությունն է, այլապես այն թվացյալ է. վայրկենապես խամրում է, անհամանում, հարթվում ունայնության...

չկա ոչ մենակ մարդ. կան զբաղված մարդիկ:

գործելու և ապրելու միջև առաջինն ընտրելիս շահում ես, իսկ երկրորդը չարաշահելիս՝ տանուլ տալիս…

որքան էլ պարադոքսալ թվա, գոռոզամտությունը լավագույնս տապալվում է, երբ վատ կամ տհաճ պահերին մտածում ես, որ ամեն ինչ լավ է!

Կախվածություններից վատագույնը՝ երբ քո մասին մտածում ես այն, ինչ ուրիշներն են մտածում

Ամուսնությունն այն շեմն է, որը թևակոխողն այլևս ինքն իրեն չի պատկանում:

Սեփական արժեքը գիտակցելը ոչ թե մտաբերելն է, թե ինչ ես արել, այլ գիտենալը, թե ինչ ես անելու:

Խելոք լինել չի նշանակում խելոք վարվել:

Կա մոլորություն շփոթել արուի բնազդային հմայքը տղամարդկության հետ:
Խոստումնազանց չլինելն է տղամարդկությունը, մաքուր ու պինդ տղամարդկությունը, ու դա հավասարապես հատուկ է երկու սեռերին էլ:

Լռակյացությունը խելացիության նշան է՝ չբացահայտել հոգու մութ անկյունները:

Եթե քեզ գովում են, ուրեմն քո միջավայրում չես :

ինչու՞ չենք ընտրում ազատություն. այնտեղ գրկող չկա…

ձանձրույթի կեսը կանխատեսելիությունն ա…

ավելի լավին հասնելու համար, պետք է հրաժարվել լավից

Հաճախ ամենամեծ բանը , որ կարելի է անել ՝ ոչինչ չանելն է:


Ա՛ն երեք տարվա գրածներդ են…(հավեսս տվեց:P):oy որոնք նշել եմ լավն են…;)
մոդեռներ չջնջեք լավ…:oy

Empty`Tears
10.01.2009, 09:55
Ով ապրել գիտի, չի վախենում մահից:

համամիտ չեմ…որորվհետև դու ինքդ անձամփ չգիտես ապրելու ձևը, իսկ մահը? մահից բոլորն էլ վախենում են…


Ես երկար մտածեցի ու հասկացա, որ պետք չի երկար մտածել:

Ժամանակին ես նույնպես համամիտ էիի այդ խոսքերի հետ, բայց հիմա? հիմա ոչ…
պետք է այդ ամենի միջինը, մտքիդ մտածելակերպն ու ժամանակը երբեք մի չարաշահիր…:)

comet
10.01.2009, 12:08
Ցանկանալ նշանակում է կարողանալ:

dvgray
10.01.2009, 17:17
Արևիկը նույն Աստղիկի մասնավոր դեպքն է

Dorian
11.01.2009, 05:13
Սիրո աշունում լավ է լինել տերև, քան քամի...


Դորիան ("Իսկ գիշերվանից հետո` շուշաններ" գրքից)

Nareco
21.01.2009, 04:01
Կարևորը` կարևորելն է:

comet
29.01.2009, 11:02
Հաջողության հետևից վազել պետք չի, հեռու կփախնի...

lili-4
29.01.2009, 20:04
Սերը նա է, երբ աշխարհը քո սիրելի մարդով ես չափում, այլ ոչ թե քո սիրելի մարդուն`աշխարհով…

Դեկադա
31.01.2009, 12:48
Փորել հանելուց առաջ կանգ առ ու մի լավ մտածիր` արդյո՞ք դու պատրաստ ես դրան:

Taurus
31.01.2009, 12:52
Արևիկը նույն Աստղիկի մասնավոր դեպքն է

ես կասեի դեպքիկը:hands

Dorian
09.02.2009, 04:03
Կանայք ընկերություն են անում ոչ թե ինչ-որ մեկի հետ, այլ ինչ-որ մեկի դեմ: :P:D

Ուլուանա
12.02.2009, 00:11
Մարդ կա՝ կուրանալով՝ հավատքի է գալիս, մարդ էլ կա՝ հավատքի գալով՝ կուրանում է...

ivy
12.02.2009, 00:15
Կանայք ընկերություն են անում ոչ թե ինչ-որ մեկի հետ, այլ ինչ-որ մեկի դեմ: :P:D

Բայց էս քո գրածը չի. հայտնի աֆորիզմ է... :unsure

Dorian
12.02.2009, 01:13
Բայց էս քո գրածը չի. հայտնի աֆորիզմ է... :unsure

Ու ո՞վ ա էդ հանճարը, որի մտքով սա անցել ա: :D

ivy
12.02.2009, 02:41
Ու ո՞վ ա էդ հանճարը, որի մտքով սա անցել ա: :D

Ֆրանսուա դե Լարոշֆուկոն:
Էս թեմայում դրվում են մեր գրած աֆորիզմները. այ եթե քո փոխարեն Լարոշֆուկոն էստեղ էդ միտքը դրած լիներ, լրիվ հասկանալի կլիներ: ;)

Dorian
12.02.2009, 16:01
Ֆրանսուա դե Լարոշֆուկոն:
Էս թեմայում դրվում են մեր գրած աֆորիզմները. այ եթե քո փոխարեն Լարոշֆուկոն էստեղ էդ միտքը դրած լիներ, լրիվ հասկանալի կլիներ: ;)

Ես էդքան էլ տգետ չեմ, շատ գրքեր եմ կարդացել, էդ թվում նաև աֆորիզմների ժողովածուներ ու կարծում եմ, որ դու մի բան շփոթում ես: :think
Եթե սխալվում եմ, կարող ես հայտնել աղբյուրը, որից օգտվել ես... ;)

Լավ ոստիկան
21.02.2009, 17:12
ՀԱԿ-ի գաղափարախոսության ու մեթոդների փնովումը կարող է դրանց այլընտրանք առաջադրելու բարոյական պարտավորության առջև կանգնեցնել:

comet
23.02.2009, 14:34
Մշտապես անառողջ խանդի մթնոլորտում ապրող մարդու մեջ ի վերջո ցանկություն է առաջանում անել այն չարածը, ինչի մեջ մշտապես մեղադրվում է::( :think

comet
24.02.2009, 13:36
Տղամարդը տան գլուխն է, կինը` պարանոցը - որ կողմ ուզենա, կշրջի գլուխը:)

Երկնային
24.02.2009, 14:51
Տղամարդը տան գլուխն է, կինը` պարանոցը - որ կողմ ուզենա, կշրջի գլուխը:)
Բայց սա քո գրածն ա՞ :))

Ուլուանա
24.02.2009, 23:06
Տղամարդը տան գլուխն է, կինը` պարանոցը - որ կողմ ուզենա, կշրջի գլուխը:)
Բայց սա հայտնի աֆորիզմ է, իսկ էս թեմայում միայն մեր մտքերն ենք գրում, ոչ թե ուրիշի՝ մեզ դուր եկած մտքերը։ :8

Դեկադա
25.02.2009, 08:23
GISastgh ջան ես աֆորիզմի իսկական տարբերակը էսպես ա.
Տղամարդը գլուխն է, իսկ կինը վիզը:Որ ուղղությամբ թեքես վիզը այն ուղղությամբ էլ կթեքվի վիզը:
Հիմա չեմ հիշում ով է գրել// ինքս էլ եմ սա շատ օգտագործում//, բայց չի նշանակում չէ՞, որ մենք ենք գրել;)

comet
25.02.2009, 10:33
GISastgh ջան ես աֆորիզմի իսկական տարբերակը էսպես ա.
Տղամարդը գլուխն է, իսկ կինը վիզը:Որ ուղղությամբ թեքես վիզը այն ուղղությամբ էլ կթեքվի վիզը:
Հիմա չեմ հիշում ով է գրել// ինքս էլ եմ սա շատ օգտագործում//, բայց չի նշանակում չէ՞, որ մենք ենք գրել;)

:oyՄերսի պարզաբանման համար: Երեկ օֆֆիսում էդ հարցն էինք քննարկում: Ուղղակի միտքն ինձ շատ դուր եկավ:) Շնորհակալություն:)

Լեո
25.02.2009, 10:51
Հույսը նախավերջինն է մեռնում:

ivy
27.02.2009, 21:44
Այն, ինչ մենք անվանում ենք վստահություն, շատ հաճախ սովորական բացբերանություն է:

Ուլուանա
27.02.2009, 23:47
Այս կամ այն կերպ վարվելու համար միշտ գոյություն ունեն ավելի լուրջ ու հիմնավոր պատճառներ, քան ինքնասիրությունն է. վերջինս, որպես կանոն, գլուխ է բարձրացնում օբյեկտիվ պատճառների բացակայության դեպքում։

Հ. Գ. Փախանք, քանի չեն քարկոծել։ :}

ivy
28.02.2009, 06:56
Այս կամ այն կերպ վարվելու համար միշտ գոյություն ունեն ավելի լուրջ ու հիմնավոր պատճառներ, քան ինքնասիրությունն է. վերջինս, որպես կանոն, գլուխ է բարձրացնում օբյեկտիվ պատճառների բացակայության դեպքում։

Հ. Գ. Փախանք, քանի չեն քարկոծել։ :}

Ան, ինձ թվում է` դու ինքնասիրությունը շփոթում ես հիվանդագին հպարտության հետ: Իսկ ինքնասիրությունը լավ բան է ու կարևոր, քանի որ աշխարհն ու կյանքը սիրելը սկսվում է սեփական անձը սիրելով: Եթե չսովորես սիրել քեզ, ուրիշ ոչինչ սիրել չես կարող:

Rhayader
28.02.2009, 07:01
Իմ թևավոր խոսքերից, վերջերս զգացել եմ, շատ են օգտագործում:
Ի՞նչ տարբերություն կա տաբուրետկի ու Բլավացկայայի միջև:D:D:D

lili-4
03.03.2009, 17:07
Համբերությունը մեր անճարության արդարացումն է…

Ուլուանա
03.03.2009, 18:23
Համբերությունը մեր անճարության արդարացումն է…
Որոշ դեպքերում իսկապես այդպես է, բայց չպետք է մոռանալ, որ ոչ միշտ, հետևաբար, կարծում եմ, ճիշտ կլիներ ավելացնել «երբեմն» բառը. համբերությունը երբեմն մեր անճարության արդարացումն է։ ;)
Բայց միտքը լավն էր։ :)

impression
03.03.2009, 22:36
Մարդիկ հաճախ անկանխատեսելիության աստիճանի կանխատեսելի են լինում:

ԿԳԴ
03.03.2009, 22:40
Նեղացկոտությունը, դա մտածելակերպի սահմանափակում է...:[

Morpheus_NS
03.03.2009, 22:45
Նեղացկոտությունը, դա մտածելակերպի սահմանափակում է...:[

Թույլերն են նեղանում: Ուժեղները ներում են կամ վրեժխնդիր են լինում:

comet
11.03.2009, 12:43
Միշտ էլ հեշտ է վերադառնալ... երբ քեզ սպասում են...

comet
11.03.2009, 14:23
Տրամադրվելը գործի կեսն է:

Fedayi
15.03.2009, 10:44
Չկա վատ և լավ տարիք. ամեն տարիք ունի այն, ինչ չունի մյուսը:

dvgray
22.03.2009, 05:25
ով շտապի, իրա հարևանի կնիկը տղա չի ունենա

Xelgen
22.03.2009, 14:00
:o
Կներեք իհարկե խանգարելու համար, բայց որ այս թեմայի անվանն էի նայում ինձ թվում էր Ակումբցիների ինչ-որ ասած արտահայտություններն են, որոնք հետո դարձել են «թևավոր» և այլ ակումբցիներ հաճախ այն հիշում էին։

Պարզվում է, որ ամեն մեկը, մի միտք է արտահայտում, ու աֆորիզմ կամ թևավոր խոսք է «հայտարարում» :)


Афори́зм (греч. αφορισμός, «определение») — оригинальная законченная мысль, изречённая или записанная в лаконичной запоминающейся текстовой форме и впоследствии неоднократно воспроизводимая другими людьми. В афоризме достигается предельная концентрация непосредственного сообщения и того контекста, в котором мысль воспринимается окружающими слушателями или читателем.


широкоупотребительные меткие слова, образные выражения, изречения исторических лиц, краткие цитаты, имена мифологических и литературных персонажей, ставшие нарицательными

Հայկօ
22.03.2009, 16:15
Xelgen-ը հետաքրքիր միտք հուշեց: Կարելի է նաև գրել մեր՝ ակումբցիներիս երկնած էն մտքերը, որ ի սկզբանե որևէ թևավորության հավակնություններ չեն ունեցել, բայց կամաց-կամաց էստեղ դառել են աֆորիզմ: Զուտ ակումբային բառապաշար, է՛լի (ի դեպ՝ հետաքրքիր վերնագիր է ;)): Օրինակ՝ էս վերջերս, աչքիս, թևավորության լուրջ հայտ է ներկայացնում Elmo-ի «հայդը» :D: Էդ էն մեծ, ժանգոտ, չուգունից, կոթը ճաքած ու կապույտ իզալենտով փաթաթած, վրեն էլ խոշորացույցով «Չուկ» վառած գործիքն է, որով ադմինիստրացիան անիծում է անկապ գրառումների հերը :)): Էնպես որ եթե ինչ-որ տեղ կարդաք «Մոդերատորական. Հեսա N32 հայդը վեկալում եմ գամ ստեղ ցխինվալ անեմ սաղիդ», շուտ օֆֆտոպը թարգեք ու թռեք Զրուցարան :):

Տարատեսակ մասյակաների (:love), տաչիկների ու նյաերի մասին էլ չեմ խոսում:

Morpheus_NS
22.03.2009, 16:35
Xelgen-ը հետաքրքիր միտք հուշեց: Կարելի է նաև գրել մեր՝ ակումբցիներիս երկնած էն մտքերը, որ ի սկզբանե որևէ թևավորության հավակնություններ չեն ունեցել, բայց կամաց-կամաց էստեղ դառել են աֆորիզմ: Զուտ ակումբային բառապաշար, է՛լի (ի դեպ՝ հետաքրքիր վերնագիր է ;)): Օրինակ՝ էս վերջերս, աչքիս, թևավորության լուրջ հայտ է ներկայացնում Elmo-ի «հայդը» :D: Էդ էն մեծ, ժանգոտ, չուգունից, կոթը ճաքած ու կապույտ իզալենտով փաթաթած, վրեն էլ խոշորացույցով «Չուկ» վառած գործիքն է, որով ադմինիստրացիան անիծում է անկապ գրառումների հերը :)): Էնպես որ եթե ինչ-որ տեղ կարդաք «Մոդերատորական. Հեսա N32 հայդը վեկալում եմ գամ ստեղ ցխինվալ անեմ սաղիդ», շուտ օֆֆտոպը թարգեք ու թռեք Զրուցարան :):

Տարատեսակ մասյակաների (:love), տաչիկների ու նյաերի մասին էլ չեմ խոսում:

պւպւծ-ի մասին մոռացար:))

impression
23.03.2009, 22:14
Նույնիսկ վաղուց կանգնած ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ է լինում:

Մարկիզ
23.03.2009, 22:21
Եթե ուզում ես անվնաս, պարկեշտ մարդու տպավորություն գործել անվտանգության կամ իրավապահ մարմինների աշխատակցի վրա, ապա նայիր նրան ապուշի հայացքով::))

impression
23.03.2009, 22:24
Եթե ուզում ես անվնաս, պարկեշտ մարդու տպավորություն գործել անվտանգության կամ իրավապահ մարմինների աշխատակցի վրա, ապա նայիր նրան ապուշի հայացքով::))

ես էս տիպի մի հատ ունեի՝ եթե ուզում ես, որ շեֆդ քեքզ վստահի ու սիրի, մի ցույց տուր, որ իրենից խելացի ես :)

Մարկիզ
23.03.2009, 22:26
Եթե ուզում ես իրենից մի երկու գլուխ հզոր դեմքի տպավորություն գործել ծիծակներով, կիսագողական տարրի վրա, ապա նայիր նրան կոպերդ մի՜ քիչ իջեցրած աչքերով՝ բերանդ շա՜տ քիչ բացած վիճակում:

Հայկօ
23.03.2009, 22:31
Լիլ, էս դու ե՞ս գրել :o: Ախր սա վաղուց հայտնի փաստ ա :): Ինչպես և էն, որ ժամանակը ամենաճիշտը ցույց տվող ժամացույցը հենց կանգնած ժամացույցն ա (օրը երկու անգամ :) ):

impression
23.03.2009, 22:34
Լիլ, էս դու ե՞ս գրել :o: Ախր սա վաղուց հայտնի փաստ ա :): Ինչպես և էն, որ ժամանակը ամենաճիշտը ցույց տվող ժամացույցը հենց կանգնած ժամացույցն ա (օրը երկու անգամ :) ):

ես եմ մտածել հենց նոր, ինչ մեղավոր եմ, որ ինձնից առաջ էլի են մտածել, ու մեկ էլ ինչ մեղավոր եմ, որ մեր ժամացույցը կանգնած էր ու երեք րոպեից ճիշտ ժամն էր ցույց տալու... :(

բարեկամ-մոդերատորներ, խնդրում եմ ջնջել իմ հանճարեղ միտքը, որը, պարզվեց, ինձնից առաջ մի ուրիշ հանճար էր հորինել :D:D:D

Morpheus_NS
23.03.2009, 22:35
ես եմ մտածել հենց նոր, ինչ մեղավոր եմ, որ ինձնից առաջ էլի են մտածել, ու մեկ էլ ինչ մեղավոր եմ, որ մեր ժամացույցը կանգնած էր ու երեք րոպեից ճիշտ ժամն էր ցույց տալու... :(

բարեկամ-մոդերատորներ, խնդրում եմ ջնջել իմ հանճարեղ միտքը, որը, պարզվեց, ինձնից առաջ մի ուրիշ հանճար էր հորինել :D:D:D

Միտքը ճիշտ ա կար, բայց որպես աֆորիզմ նման ձեւակերպմամբ ես չեմ հանդիպել:

Մարկիզ
23.03.2009, 22:38
Եթե ուզում ես գիշերը հանգիստ քնել, քնցրա քո հետ մի շենքում գտնվող աննասուններին:

Հայկօ
23.03.2009, 22:40
Չէ, խնդրում եմ չջնջել: Մարդը սեփական ուժերով հորինել ա, յա: Հեսա ես էլ եմ իմ հորինածը դնելու: Ըըը... Ոնց է՞ր... Մեջը ինչ-որ "հենման կետ" ու "աշխարհ" կար... :lol:

impression
23.03.2009, 22:43
Չէ, խնդրում եմ չջնջել: Մարդը սեփական ուժերով հորինել ա, յա: Հեսա ես էլ եմ իմ հորինածը դնելու: Ըըը... Ոնց է՞ր... Մեջը ինչ-որ "հենման կետ" ու "աշխարհ" կար... :lol:

ատում եմ քեզ, օ՛ձ :D:D

Mks
24.03.2009, 09:21
Երբ մտնում ես շեֆի մոտ՝ ժպտա, շեֆը սիրումա տխմարներին…

Mks
24.03.2009, 09:23
Երբ մտնում ես շեֆի մոտ՝ ժպտա, շեֆը սիրումա տխմարներին:

Fedayi
31.03.2009, 11:21
Արդարացիորեն, մարդ պետք է գիտակցված կյանքի ճիշտ կեսն աշխատի և ստեղծի` զգալով` ինչ են կարիքն ու քրտինքը, իսկ մյուս կեսը` վայելի ստեղծածը` զգալով արժանավայել կյանքի էությունը: Ծայրահեղ դեպքերում, երբ առաջին կեսում մարդն «երկնքից ընկած» ճոխության մեջ է, մի տեսակ բթանում, «մակաբույծ» է դառնում, իսկ եթե երկրորդ կեսում այդ ճոխությունն էլ չունեցավ, իրոք որ կյանքից բա~ն չհասկացավ::)

Լավ ոստիկան
13.04.2009, 00:35
Ամենաանիմաստ գրառումները հաճախ արվում են նրանց կողմից, ովքեր դրանք ջնջելու հնարավորություն ունեն հետագայում:

Հայկօ
13.04.2009, 15:38
Ո՜վ Ակումբ, քո կործանումը քո աբիժնիկների աբիժնիկության մեջ է:

Լավ ոստիկան
13.04.2009, 19:43
Ո՜վ Ակումբ, քո աբիժնիկների աբիժնիկության մեջ ոչ միայն քո կործանումն է, այլ նաև քո կյանքը:

Lion
13.04.2009, 19:54
Ընկերներիցս մեկի /պայմանականորեն - Արմեն/ մասին.

"Արմենի վրա հույս դիր... գլխիդ ճարը տես":)

dvgray
13.04.2009, 21:33
խոսքը փոքրին
խմիչքը մեծին

Ուլուանա
16.04.2009, 05:20
Ցույց տուր դեսքթոփդ, ասեմ՝ ով ես դու։ :D

Ասաց ու գնաց սեփական դեսքթոփը կարգի բերելու... :}

Ձայնալար
16.04.2009, 23:10
Լավություն արա, գցիր ջուրը. միօր կթռնի դեմքիդ :))

dvgray
17.04.2009, 03:06
Ոչ կարմիր կովը իր կաշին կփոխի, ոչ մոխրագույն կովը ոչ էլ շականակագույնը:

Դեկադա
19.04.2009, 23:21
Ոչ կարմիր կովը իր կաշին կփոխի, ոչ մոխրագույն կովը ոչ էլ շականակագույնը:

Բայց էս ընդամենը եղծին ավելացումա:o

Փոքրիկ
19.04.2009, 23:34
Երբ փնտրում ենք երջանկություն, հաճախ սխալվում ենք և փնտրում այնտեղ, որտեղ մի փոքր նշույլ ենք տեսնում:
:oy

dvgray
19.04.2009, 23:52
Բայց էս ընդամենը եղծին ավելացումա:o

ստեղ իմաստային լուրջ ավելացում ա, որի պատճառով փոխվել ա նախնական իմաստը:
նախնականը ասում ա որ "Կարմիր կովը կաշին չի փոխում" մտքի ծերով ինկատի ունենլով որ ուրիշ գույնի կովերը կարող ա և փոխեն մաշկի գույնը:
իսկ իմը հաստատուն ձևը ասում ա, որ բոլոր կովերն էլ անփոփոխ են իրանց կյանքի ընթացքում կաշվի գույնի առումով: ;)
:)

Artgeo
01.05.2009, 01:29
Մեկ-մեկ փողոցում զույգի ես տեսնում քայլելիս ու միանգամից պատկերացնում ես այդ հրեշտակին կողքի հրեշի տակը ու հասկանում ես թե որտեղի՞ց է գալիս հրեշտակ բառը։

dvgray
01.05.2009, 03:23
/Արթգեոի մոտիվներով :)/
Ամեն հրեշ չի, որ չար ա
Ամեն հրեշտակ չի, որ … հրեշտակ ա ;)

Morpheus_NS
01.05.2009, 14:54
Տխրությունը ամենավարակիչ հիվանդությունն է::(

Dorian
01.05.2009, 15:12
Կյանքը ՀՈՎՈ-ի պես ա... Կարճ ու անբովանդակ... :(

Հայկօ
03.05.2009, 03:27
Ամենահինն ենք: Միշտ եղել ենք: Ամեն տեղ կանք: Միշտ փորձում են մեզ ոչնչացնել, բայց մենք երբեք չենք ոչնչանում, դիմանում ենք: Դիմացկուն ենք: Բայց դե ով հասնում ա՝ ուզում ա ճզմել մեզ: Ապարդյուն:










Տառականներ ենք:

Dorian
08.05.2009, 18:44
Կյանքը ՀՈՎՈ-ի պես ա... Կարճ ու անբովանդակ... :(

Շարունակում եմ շարքը :)

Հայաստանի տնտեսական աճը նման է ՌՈՒԴՈԼՖԻՆ... ասում են կա, բայց ոչ ոք չի տեսնում... :D

Dorian
14.05.2009, 12:50
Եթե գեզ գովում են՝ կարող ես ավելի լավը դառնալ,
Եթե շատ են գովում՝ արդեն լավն ես,
Երբ դադարում են գովել՝ դարձել ես գովացողներից լավը,
Իսկ երբ փնովել են սկսում, ուրեմն արդեն հանճարեղ ես:

Հատված փառահեղ մտքերիցս

Ուլուանա
15.05.2009, 05:50
Եթե գեզ գովում են՝ կարող ես ավելի լավը դառնալ,
Եթե շատ են գովում՝ արդեն լավն ես,
Երբ դադարում են գովել՝ դարձել ես գովացողներից լավը,
Իսկ երբ փնովել են սկսում, ուրեմն արդեն հանճարեղ ես:

Հատված փառահեղ մտքերիցս
Իսկ մտքերն ինքնակենսագրակա՞ն էին։ :))

Հայկօ
15.05.2009, 06:08
Եթե գեզ գովում են՝ կարող ես ավելի լավը դառնալ,
Եթե շատ են գովում՝ արդեն լավն ես,
Երբ դադարում են գովել՝ դարձել ես գովացողներից լավը,
Իսկ երբ փնովել են սկսում, ուրեմն արդեն հանճարեղ ես:

Հատված փառահեղ մտքերիցսԻսկ մտքերն ինքնակենսագրակա՞ն էին։ :))

Առաջին կետը, կարծում եմ, որ հա: Մյուս երեքը բախտագուշակա-ըղձանկրտումա-ենթագիտակցա-գրբացական են :)):

Dorian
15.05.2009, 13:18
Առաջին կետը, կարծում եմ, որ հա: Մյուս երեքը բախտագուշակա-ըղձանկրտումա-ենթագիտակցա-գրբացական են :)):

Սա մի քիչ չորրորդ կետին ա նման... :) Համենայն դեպս եթե ասողը դու չլինեիր տենց կմտածեի... :P

Dorian
15.05.2009, 13:20
Իսկ մտքերն ինքնակենսագրակա՞ն էին։ :))

Չորրորդ կետը դեռ կիսով չափ ա... :( Ոնց որ նոր-նոր եմ նկատում... Մնացածը հա... :D

Dorian
19.05.2009, 19:16
Վասն զի միայն իմ խոսքերն են թևավոր... (համենայն դեպս վերջերս), գրեմ հերթական մտքի փայլատակումս...

- Ինչու՞ են Երևանյան բակերում լուսամփոփներ տեղադրում...
- Որ նախընտրական պաստառներն ավելի լավ երևան: :P

Բարեկամ
13.07.2009, 07:26
Երբեք ցույց մի տուր մարդկանց թուլություններդ, մանավանդ նրանց, ում վստահում ես:

Ուլուանա
14.07.2009, 01:47
Երբեք ցույց մի տուր մարդկանց թուլություններդ, մանավանդ նրանց, ում վստահում ես:
Ինչու՞։
Չհասկացա, Ան, կբացատրե՞ս, թե ինչ նկատի ունես։

Manya
14.07.2009, 16:38
Կարոտը մի անիմաստ և տառապալից զգացմունք է, որը քեզ դարձնում է համբերատար:

Արարքները մտադրություների պտուղներն են: Եթե լինեն խելացի մտադրություներ, կլինեն լավ արարքներ:

Վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում:

Հետևիր մտքիդ, դրանք դառնում են խոսքեր:
Հետևիր խոսքերիդ, դրանք դառնում են գործողություններ:
Հետևիր գործողություններիդ,դրանք դառնում են բնավորություն:
Հետևիր բնավորությանդ, դա դառնում է կյանքիդ ուղեկիցը:

Nadine
14.07.2009, 22:15
Հետևիր մտքիդ, դրանք դառնում են խոսքեր: Հետևիր խոսքերիդ, դրանք դառնում են գործողություններ: Հետևիր գործողություններիդ,դրանք դառնում են բնավորություն: Հետևիր բնավորությանդ, դա դառնում է կյանքիդ ուղեկիցը:

Սա քո՞ գրածն է...Այս քառյակը ինչ–որ տեղ էլի եմ կարդացել...

Manya
14.07.2009, 23:22
Սա քո՞ գրածն է...Այս քառյակը ինչ–որ տեղ էլի եմ կարդացել... Ոչ իմը չէ բայց շատ լավն է:;)

Փոքրիկ
15.07.2009, 02:25
Սա քո՞ գրածն է...Այս քառյակը ինչ–որ տեղ էլի եմ կարդացել...
այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=10&highlight=%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6+%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80&page=24") ես տեսել ;)

Ուլուանա
15.07.2009, 03:10
Կարոտը մի անիմաստ և տառապալից զգացմունք է, որը քեզ դարձնում է համբերատար:

Արարքները մտադրություների պտուղներն են: Եթե լինեն խելացի մտադրություներ, կլինեն լավ արարքներ:

Վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում:

Հետևիր մտքիդ, դրանք դառնում են խոսքեր:
Հետևիր խոսքերիդ, դրանք դառնում են գործողություններ:
Հետևիր գործողություններիդ,դրանք դառնում են բնավորություն:
Հետևիր բնավորությանդ, դա դառնում է կյանքիդ ուղեկիցը:


Ոչ իմը չէ բայց շատ լավն է:;)
Այս թեման միայն սեփական աֆորիզմները տեղադրելու համար է, իսկ ուրիշների՝ հայտնի մարդկանց գրածները տեղադրելու համար առանձին թեմա կա։ Եթե ինչ–որ բան դնում եք այստեղ, ապա ինքնին ենթադրվում է, որ այն գրել է տվյալ գրառման հեղինակը։

dvgray
15.07.2009, 04:45
փողը նպատակ չէ, այլ արդյունք

dvgray
15.07.2009, 04:46
ով որ փողը դարձնում է իր համար նպատակ, նա ողջ կյանքը ապրում է քյասիբ

Բարեկամ
16.07.2009, 04:28
Աշխարհում ամենաուժեղ, ամենանուրբ, ամենաանսխալ, ամենաարագ հոտառությունն ունեն... աշխատանքային կոլեգաները:

Ungrateful
17.07.2009, 04:32
Մոդերատորական: Գրառումը ջնջված է օտար լեզվով գրված լինելու պատճառով:

dvgray
18.07.2009, 04:05
ստեղնաշարը փոքրին, միկրոֆոնը մեծին

Ֆոտոն
23.07.2009, 01:12
փողը նպատակ չէ, այլ արդյունք
Համաձայն չեմ:
Կարծում եմ այսպես ավելի ճիշտ է:

Փողը նպատակ չէ, այլ՝ միջոց:
;)

Գևոր
23.07.2009, 03:06
Ամեն անհաջողության մեջ թաքնված է հաջողության մարգարիտ

Երկնային
28.07.2009, 22:35
Գորտ կա, համբուրում ես, արքայազն ա դառնում, արքայազն էլ կա, համբուրում ես, գորտ ա դառնում:

Գևոր
31.07.2009, 02:26
եթե ուզում ես - նշանակում է կարող ես

Սլիմ
31.07.2009, 09:28
Կարաս -արա, չես կարում, մի խանգարի որ ուրիշները անեն:

Գևոր
01.08.2009, 01:36
Հպարտությունը ագրեսիվության տեսակ է: Գոռոզ մարդը կուրացած է սեփական կարծիքից.

Ֆոտոն
01.08.2009, 04:33
Ինձ համար լավ, կողքինիս համար՝ գոնե հարմար:

Բարեկամ
05.08.2009, 03:46
Իսկապես սիրուն կանայք իրականում քիչ են: Մնացած դեպքերում` միայն երեք հանգամանք` մաշկը, մազերը, հագուստը, ու կնոջ արտաքինը շահած է:

Բարեկամ
06.08.2009, 04:38
Արեցիր սխա՞լ: Թե աշխատում ես այն շտկել ինքնարդարացմամբ, շեշտվում է ավելի ու մեծանում, իսկ թե լռում ես ու չանում ոչինչ, դառնում է քո ճիշտը` անխոս, չքողազերծված, ու բարձրացնում վարկդ:

Լեո
06.08.2009, 09:37
եթե ուզում ես - նշանակում է կարող ես

Սա դու չես հորինել :)

Լեո
06.08.2009, 09:41
Երբեք մի մտածիր, որ ամեն ինչ գիտես, իսկ իմացածիդ վրա վստահ եղիր:

Լեո
06.08.2009, 09:47
Հիշի՛ր՝ դիմացինդ մարդ է քեզնից ոչ պակաս, բայցև ոչ առավել...

Հայկօ
12.08.2009, 21:21
Պանդորայի արկղը հեռուստացույցն ա (դու մի ասա) :):

Բարեկամ
14.08.2009, 06:12
"Մեղավոր" միտք :oy
"Հեշտ է դատել` արժե՞ ժամանակ հատկացնել կարդալու տվյալ երկար-բարակ գրառումը/ստեղծագործությունը, թե՞ոչ. նայիր, թե ինչ մարդիկ են շնորհակալություններ շարել ;)"

Երկնային
10.09.2009, 22:43
Երբ քեզ ինչ-որ մեկը կասի, թե ինքը վատ մարդ է, հավատա՛ նրան, նույնիսկ եթե կատակ է անում:

:)

Chuk
10.09.2009, 23:54
Երբ քեզ ինչ-որ մեկը կասի, թե ինքը վատ մարդ է, հավատա՛ նրան, նույնիսկ եթե կատակ է անում:

:)
Նույն շարքից, էքսպրոմտ.

Երբ քեզ ինչ-որ մեկը կասի, թե ինքը լավ մարդ է, մի՛ հավատա նրան, նույնիսկ եթե լուրջ է ասում:

Ֆոտոն
11.09.2009, 20:09
Եթե մեկը հումորի զգացում չունի, նա ո՛չ միայն դա չունի:

Elmo
11.09.2009, 23:11
Ինձ միշտ թվում էր, թե ես սա մի տեղից լսել եմ, բայց ոչ մի տեղ այս արտահայտությունը չեմ գտել: Ինձ թվում է հորինել եմ:


Հիմար մարդը վտանգավոր չի, վտանգավոր է այն հիմարը, որը կարծում է, թե ինքը խելացի է:

Rhayader
12.09.2009, 16:32
Տաքության վախտ միտքս եկավ:D
Ծիծիկը տաք-տաք են ծեծում::love

Հայկօ
12.09.2009, 17:23
Վերջին բառի մեջ մի ձայնավոր ավել ես գրել:

Life
12.09.2009, 19:17
Ծիծիկը տաք-տաք են ծեծում:


Վերջին բառի մեջ մի ձայնավոր ավել ես գրել:

Rhayader,Հայկօ:lol:lol:good:

arsenia.
12.09.2009, 19:36
Ինչպես ասում էր մեր խմբի Մհերը «Փոքրերը մեծերով են մեծանում»:hands

Lexsa
25.09.2009, 12:14
Մարդը ապրում է քանի դեռ սիրված է կյանքի կողմից

Մենութuան պահին մարդ չի գիտակցում, որ հոգով միասին է այն մարդկանց հետ ովքեր նույնպես միայնակ են

Venus
25.09.2009, 12:19
իմ ամենասիրած թևավոր խոսքը ռուսերեն է:oy «Все что случаеться к лучщему» :)

Ուլուանա
25.09.2009, 20:21
իմ ամենասիրած թևավոր խոսքը ռուսերեն է:oy «Все что случаеться к лучщему» :)
Բայց էս թեման ոչ թե մեր սիրած, այլ մեր գրած թևավոր խոսքերի ու աֆորիզմների համար է։ ;)

Legolas
03.10.2009, 11:07
Դու երջանի՞կ ես :think, ձև չի
գոնե գիտե՞ս ինչքան կախարդական բաներ կան, կամ կարելի է ստեղծել, որոնց մասին չես էլ լսել, է՜դ էլ չգիտես:

Դեկադա
11.10.2009, 21:23
Մարդիկ երբեմն ազնվությունը համարժեքում են միամտության, իսկ միամտությունն էլ հիմարության հետ:Հետևաբար ամեն մի հիմար փնտրում և իր շուրջն է հավաքում իր նման հիմարների:

Lexsa
13.10.2009, 10:15
Իսկական ընկերը նա է ով մեր հոգին է մտնում առանց թույլտվության

Ամուսնացած լինել և ամուսնացածի կյանքով ապրել տարբեր բաներ են

Arxangelo
13.10.2009, 11:22
Սիրո մեջ կա բազում էգոիստական դրսևորումներ, բայց որքան մեծ է այն սերը որը դրսևորվում է ինքնազոհողությամբ

Lexsa
20.10.2009, 11:36
Խելացի մարդը ձգտում է հասկանալ ինչ են իրեն ասում
Հիմարը միանգամայն համոզված է որ ամենինչ ինչ լսում է ճիշտ է հասկանում
Խելացի և փորձառու մարդը փորձում է պարզել թե զրուցակիցը ինչ միտք էր ուզում ասել իրեն
Իմաստուն մարդը կարող է իմաստություն գտնել այն բառերից որոնց մեջ բնավ էլ չկա իմաստություն և դրա համար կարող է սովորել նույնիսկ հիմարից

Lexsa
20.10.2009, 12:13
Մեզ շատ բաներ անհասկանալի են ոչ այն պատճառով որ մենք անհասկացող ենք այլ այն պատճառով որ դրանք մեր հասկացողությունների շրջանակում չեն տեղավորվում:

Ավելի հեշտ է ծիծաղը շարունակելը քան դադարեցնելը

Lexsa
21.10.2009, 12:39
Քո ուրախությունը դա քո տխրությունն է առանց դիմակի:

Սելավի
21.10.2009, 18:34
Նա ով ընդունում է որ կյանքը պայքար է, ամբողջ կյանքը պայքարի և դրա համապատասխան միջոցներով է հասնելու իր նպատակներին, հետևաբար ամեն հարցում նա պայքարի մեջ է լինելու՝ պայքարին համահունչ իր բոլոր հետևանքներով: Իսկ նա ով ընդունում է որ կյանքը խաղ է, նա իր ցանկացած նպատակին խաղերի միջոցով է հասնելու, որից իր կյանքը կդառնա ավելի հետաքրքիր և կպարունակի ազարտ:

Lexsa
22.10.2009, 13:24
Քամին բնության շունչն է…

Երկիրն ու երկինքը բաժանված են բայց անում են միևնույն գործը

Lexsa
22.10.2009, 13:25
Ընկերությունը հոգին է ջերմացնում, շորը` մարմինը, Արևը` աշխարհը

Ջրի մեջ քար քցելուց նայի նրա առաջացրած օղակներին այլապես անիմաստ կլինի քար նետելդ

ministr
22.10.2009, 13:41
Մեծ գործերը հազվադեպ են սկսվում "Տեսեք հեսա ինչ եմ անում" բառերով. սովորաբար դրանք սկսվում են "Կարելի է փորձել..." բառերով:

Երկնային
23.10.2009, 00:24
Լեզվաբանն ա մեկ ա մեջս խոսում :))

Կյանքը ոնց որ անգլերեն լեզուն լինի. բացառությունները օրենքներից շատ են:

Սելավի
24.10.2009, 11:01
Երբեք քո գիտակցության ստեղծած իդիալի չափանիշներով մի նայիր մարդկանց և աշխարհին: Կյանքը և մարդկանց ընդունիր այնպես ինչպես որ կան և դու առիթ չես ունենա մեղադրելու մարդկանց և քեզ շրջապատող աշխարհը:

Cyber
24.10.2009, 12:31
Մարդ կա մարդ ա , մարդ էլ կա հացի բութկա ա

Բարեկամ
11.11.2009, 03:39
Ամեն տղամարդ տականք ա պասվոեմու:

Ընդհանուր դիտարկում

ՀԳ. Դուրսբերումը 17 էջ տրակտատ

Գևոր
11.11.2009, 03:44
Ամեն կին գիտի, որ Ամեն տղամարդ տականք ա պասվոեմու: )))

Բարեկամ
11.11.2009, 05:52
Ամեն կին գիտի, որ Ամեն տղամարդ տականք ա պասվոեմու: )))

ինձ թվում ա ուզում էիր ասել "ամեն կին գիտի /կամ կարծում է/ թե ամեն տղամարդ տականք ա", ինչին համաձայն չեմ:
Ամեն կին չի, որ տեղյակ ա:

CactuSoul
27.11.2009, 15:07
Կյանքով ապրելու փոխարեն լավ կլիներ կյանքը ապրել:

CyberW0lf
06.12.2009, 15:30
Մենք Չենք Սիրում նրանց հետ Խաղալ, բայց նրանք Սիրում են ՏԱՆՁ շպրտել. . .

Աինի
06.12.2009, 16:25
Քամին բնության շունչն է…

Երկիրն ու երկինքը բաժանված են բայց անում են միևնույն գործը

Բա էդ երկուսից, ո՞ր մեկն է ալիմենտ վճարողը:o

Աինի
06.12.2009, 16:29
[QUOTE=Lexsa;1821101]Քամին բնության շունչն է…

փաստորեն բնությունը մենակ արտաշնչելով է զբաղված:D

Աինի
06.12.2009, 16:32
Մենք Չենք Սիրում նրանց հետ Խաղալ, բայց նրանք Սիրում են ՏԱՆՁ շպրտել. . .

Այ, որ շպրտելը հանենք կստացվի, որ իրանք տանձ շատ են սիրում:D

Աինի
06.12.2009, 16:37
Հայաստան բազմահազար թանգարան ծածկված հողով

Ով համաձայն չի թող...... սևանում լիքը ջուր կա

Աինի
06.12.2009, 16:41
Այ, որ շպրտելը հանենք կստացվի, որ իրանք տանձ շատ են սիրում:D


Քամին բնության շունչն է…

Երկիրն ու երկինքը բաժանված են բայց անում են միևնույն գործը


Բայց ջրին հարցրել եք՞ :P

*e}|{uka*
06.12.2009, 16:42
Մաքուր մտքեր- գեղեցիկ բառեր...

Իմաստուն բառեր ասում է նաև հիմարը, բայց իմաստունը հիմարություն չի ասի:

terev
06.12.2009, 16:42
Ամեն տղամարդ տականք ա պասվոեմու:

Ամեն հիմար կին կարծում է թե, Ամեն տղամարդ տականք ա պասվոեմու:

Աինի
06.12.2009, 16:44
Ընկերությունը հոգին է ջերմացնում, շորը` մարմինը, Արևը` աշխարհը

Ջրի մեջ քար քցելուց նայի նրա առաջացրած օղակներին այլապես անիմաստ կլինի քար նետելդ


Բայց ջրին հարցրել եք՞ :P

Աինի
06.12.2009, 16:46
Մաքուր մտքեր- գեղեցիկ բառեր...

Իմաստուն բառեր ասում է նաև հիմարը, բայց իմաստունը հիմարություն չի ասի:
:angry
Երբեմն արծիվներն իջնում են հավերի մակարդակին, բայց հավերն երբեք Արծվի չափ վեր չեն թռչի…

*e}|{uka*
06.12.2009, 16:48
:angry
Երբեմն արծիվներն իջնում են հավերի մակարդակին, բայց հավերն երբեք Արծվի չափ վեր չեն թռչի…

:o Ինչու՞ ես կարմրել:


Ոչ բոլոր խորիմաստ արտահայտություններն են խորը մտքի պտուղ:

Աինի
06.12.2009, 16:49
Հայաստան. բազմահազար թանգարան ծածկված հողով...

*e}|{uka*
06.12.2009, 16:49
Հայաստան. բազմահազար թանգարան ծածկված հողով...

Էս ի՞նչ Փիառ ա, կրկնվում եք: :))

Աինի
06.12.2009, 16:51
[QUOTE=*e}|{uka*;1875046]:o Ինչու՞ ես կարմրել:


Եսիմ շոգ է երևի:)

Աինի
06.12.2009, 16:53
Էս ի՞նչ Փիառ ա, կրկնվում եք: :))


Չէի տեսել, կապս վատ է դրանից է:B

dvgray
08.12.2009, 06:35
Շտապողի կինը չբեր ա լինում ;)

dvgray
08.12.2009, 06:37
Համբերություն ունեցիր, ու սպասիր: Ոնց էլ լինի կգտնվի այն մարդը, որ կցանկանա փորել քո քիթը:

Chilly
08.12.2009, 11:10
Առաջին ձյուն, առաջին սեր... Ինչքան նման եք դուք իրար. երկուսդ էլ գալիս եք առանց դուռը թակելու և հեռանում` ձեզանից հետո թողնելով մի ամբողջ ձմեռ...

My World My Space
14.01.2010, 11:50
Կան ապրողներ, որոնք մեզ համար մեռելներից ավելի մեռած պիտի լինեն, ու այդ "կրկնակի մեռելները" արժանի չեն մեր ողորմաթասին.....

My World My Space
14.01.2010, 12:08
Վերջերս կարդում էի անգլիացի մի "վայ" փլիսոփայի մտքերը, հանդիպեցի նման պնդման.
"Կինը սրբություն է, ու եթե ամուսինը դավաճանում է կնոջը` նա սրբապղծություն է անում...."

հարց է առաջանում, իսկ երբ կանայք են դավաճանում ամուսնուն, դուրս է գալիս որ սրբերն իրենք իրե՞նց են պղծում.......

Արևածագ
20.01.2010, 14:41
Ոչինչ այնպես չի ապահովագրում կնոջը անմտածված արարքներից,ինչպես ժամանակին չարված…էպիլիացիան…

Բարեկամ
21.01.2010, 14:43
Ոչինչ այնպես չի ապահովագրում կնոջը անմտածված արարքներից,ինչպես ժամանակին չարված…էպիլիացիան…

կամ ոչինչ այնպես չի խեղում կնոջ ուղին, ինչպես էդ նույն բանը:

Արևածագ
23.01.2010, 14:44
Դա ո՞նց կարող է խեղել կնոջ ուղին:Էլ չեմ ասում,որ կնոջ արտաքին գեղեցկությունը 25 տարեկանից հետո սիստեմատիկ աշխատանքի արդյունք է:

Բարեկամ
23.01.2010, 16:09
Դա ո՞նց կարող է խեղել կնոջ ուղին:Էլ չեմ ասում,որ կնոջ արտաքին գեղեցկությունը 25 տարեկանից հետո սիստեմատիկ աշխատանքի արդյունք է:

Այստեղ սովորաբար չեն քննարկում, բայց որ հարցրել եք, պատասխանեմ. դուք գրել էիք, որ կանխարգելում է չմտածված արարքներից, ես ասում էի` գուցե, բայց ավելի շուտ խանգարում է կնոջը առավելագույնս դրսևորվել` բարդույթավորվածության հետևանքով, ու խեղում է կնոջ ինքնարտահայտումը` որպես կին: Կարծեմ հենց այդ մասին էլ դուք գրում եք ձեր բանաստեղծություններում:

Արևածագ
23.01.2010, 19:40
Ստեղծագործության մեջ կարելի թույլ է տալ ազատությունը,որոնցից կյանքում տարբեր բարդույթների ու ինքնարգելքների պատճառով զրկել ես քեզ…«Յուրաքանչյուրը,թե նա մարդ է իսկապես,իր մեջ կրում է կալանավորի»-սա ճապոնական պոեզիայից է…Իսկ այդ կատակ-աֆորիզմի մասին կասեմ՝էդ անտեր էպիլացիան արել ենք,ու կանենք,որովհետեւ տղամարդիկ իսկապես աչքերով են սիրում…

My World My Space
23.01.2010, 20:13
.........
էդ անտեր էպիլացիան արել ենք,ու կանենք,որովհետեւ տղամարդիկ իսկապես աչքերով են սիրում…

Չէ, հարգելիս, տղամարդիկ սիրում են նայել թե իրենք ինչպես են "սիրում"..............:D:D:D

Բարեկամ
24.01.2010, 01:33
Ստեղծագործության մեջ կարելի թույլ է տալ ազատությունը,որոնցից կյանքում տարբեր բարդույթների ու ինքնարգելքների պատճառով զրկել ես քեզ…«Յուրաքանչյուրը,թե նա մարդ է իսկապես,իր մեջ կրում է կալանավորի»-սա ճապոնական պոեզիայից է…Իսկ այդ կատակ-աֆորիզմի մասին կասեմ՝էդ անտեր էպիլացիան արել ենք,ու կանենք,որովհետեւ տղամարդիկ իսկապես աչքերով են սիրում…

Լրիվ ճիշտ ա. աչքերով են սիրում, մնացածը` բլա-բլա-բլա ա: Ու ոչ մի վատ բան չկա դրա մեջ, որ աչքերով են սիրում: Կնոջ հիմնական նշանակությունը դրանում ա: Պետք ա անկեղծորեն դա գիտակցել ու ընդունել: Իսկ մնացածը, որ աչքերից դուրս կինն անում ա, իր համար ա, իր հաճույքի: Աչքերի համար արածն էլ ա իր հաճույքի համար, բայց ոչ միայն:

My World My Space
24.01.2010, 09:09
Լրիվ ճիշտ ա. աչքերով են սիրում, մնացածը` բլա-բլա-բլա ա: Ու ոչ մի վատ բան չկա դրա մեջ, որ աչքերով են սիրում: Կնոջ հիմնական նշանակությունը դրանում ա: Պետք ա անկեղծորեն դա գիտակցել ու ընդունել: Իսկ մնացածը, որ աչքերից դուրս կինն անում ա, իր համար ա, իր հաճույքի: Աչքերի համար արածն էլ ա իր հաճույքի համար, բայց ոչ միայն:


Էս ի՜նչ բացահայտումներ եք անում, ես գիտեի որ "ժենշինա կավառնայա շտուկա" (© մեր հարևան), բայց որ ամեն ինչ անում ա իրա հաճույքի համար, չէ՜, էդ արդեն չափն անցա՜վ............

hajkaz
24.01.2010, 13:15
Կյանքի իմաստը մի նպատակ է որը ունի սկիզբ և վերջ, բայց թե որտեղ է այդ այդ սկիզբ և որտեղ վերջ, և որն է նպատակը,ամեն մարդ պատկերացնում է յուրովի:

dvgray
24.01.2010, 17:47
Մեր գրած ամեն մի աֆորիզմ չէ որ աֆորիզմ է:

Մեր գրած ամեն մի թևավոր խոսք չէ որ թևավոր է, առավել ևս ՝ խոսք է:

Ուլուանա
24.01.2010, 19:56
Մեր գրած ամեն մի աֆորիզմ չէ որ աֆորիզմ է:

Մեր գրած ամեն մի թևավոր խոսք չէ որ թևավոր է, առավել ևս ՝ խոսք է:
Սրանից մի նոր աֆորիզմ ծագեց գլխումս. :))

Եթե թևավոր խոսքի թևերն ավելի լավ են զարգացած, քան ինքը՝ խոսքը, ապա վտանգ կա, որ այն մի ականջից կմտնի, մյուսից դուրս կթռչի և այլևս չի վերադառնա... :}

My World My Space
24.01.2010, 20:10
Սրանից մի նոր աֆորիզմ ծագեց գլխումս. :))

Եթեթևավոր խոսքի թևերն ավելի լավ են զարգացած, քան ինքը՝ խոսքը, ապա վտանգ կա, որ այն մի ականջից կմտնի, մյուսից դուրս կթռչի և այլևս չի վերադառնա... :}


Իսկ եթե ձեր թևավոր խոսքի թևերը ավելի քիչ են զարգացած, քան խոսքը, ապա ավելի հավանական է, որ այն չի կարող թռչել և մտնել որևէ ականջ.........;)

CactuSoul
24.01.2010, 20:33
Ամեն ճշմարտություն չի, որ տրամաբանության մեջ է ծնվում:

Ճիշտ է նաև հակառակը. տրամաբանության մեջ ծնվածը ոչ միշտ է ճշմարտություն: Սա՝ հատկապես այն դեպքերում, երբ տրամաբանությունը, որտեղ ծնվել է տվյալ երևույթը, կառուցվել է մեկ այլ տրամաբանության հիմքի վրա, որի մեջ ինչ-որ բան ճիշտ չէ: Մասնավորապես` այդ ոչ ճիշտ բանը կարող է լինել ինչ-որ թույլատրելի սխալանք «ծնող» տրամաբանության համար, որը հաշվի չառնելը «որդի» տրամաբանության մեջ կարող է բերել շատ ավելի մեծ` անթույլատրելի սխալանքի, հետևաբար` դրանից ծնվածը չի կարող լինել ճշմարտություն:

Դեկադա
25.01.2010, 13:48
Իսկ եթե ձեր թևավոր խոսքի թևերը ավելի քիչ են զարգացած, քան խոսքը, ապա ավելի հավանական է, որ այն չի կարող թռչել և մտնել որևէ ականջ.........;)

Իսկ եթե ձեր թևավոր խոսքի թևերը ավելի քիչ են զարգացած, քան խոքսքը, ապա ավելի հավանական, որ այն ոնց էլ թռչի էլի նույն տեղն է ընկնելու....;)

Ուլուանա
26.01.2010, 01:26
Վիրտուալ հարաբերություններ չեն լինում, լինում են վիրտուալ մարդիկ։

Դեկադա
26.01.2010, 08:58
Վիրտուալ հարաբերություններ չեն լինում, լինում են վիրտուալ մարդիկ։

Եվ մենք այդ վիրտուալ մարդկանց հետ կառուցում ենք վիրտուալ հարաբերություններ՝ հաճախ այն ռեալ չբերելով:

ministr
26.01.2010, 11:25
Կարողացիր գոնե մեկ բան ավելի լավ անել, քան մյուսները:

CactuSoul
26.01.2010, 17:25
Ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր:
Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում (պատվիրում, կարում ևն) իր վերմակը:

Ուլուանա
26.01.2010, 20:17
Եվ մենք այդ վիրտուալ մարդկանց հետ կառուցում ենք վիրտուալ հարաբերություններ՝ հաճախ այն ռեալ չբերելով:
Շփումը շփում է՝ անկախ նրանից՝ մոնիտորից մոնիտոր ես խոսում մարդու հետ, հեռախոսից հեռախոս, թե դեմ առ դեմ։ Ցանկացած դեպքում երկու մարդ իրար հետ խոսում, հաղորդակցվում են, չէ՞, ու միայն էն պատճառով, որ խոսում են համակարգչի միջոցով, խոսակցությունն անիրական չի դառնում, այսինքն՝ նրանց չի թվում, թե խոսում են, իրականում խոսում են։ Հարցն էստեղ մարդկանց վերաբերմունքն է էդ շփման նկատմամբ, օրինակ, եթե մարդը լուրջ չի վերաբերվում վիրտուալ շփմանը, նա ինքնաբերաբար դառնում է վիրտուալ մարդ։ Համենայնդեպս, ես էդպես եմ ընկալում։

Գալաթեա
30.01.2010, 16:33
Երդ դու խոսում ես Աստծո հետ՝ կոչվում է աղոթք:
Երբ Աստվածն է քեզ հետ խոսում, կոչվում է շիզոֆրենիա:

Արևածագ
30.01.2010, 19:30
Սերը 90%-ով համախոհների զրույց է,ու սոսկ 10%-ով՝ լավ սեքս…

խխունջ«»
05.02.2010, 00:28
Գոնե կես-կես գրեիր...

Արևածագ
05.02.2010, 09:27
Գոնե կես-կես գրեիր...

Հնարավոր է՝ուրիշների համար հարաբերակցությունն այլ է,իսկ ինձ համար հենց 90-10 է:

Դեկադա
09.02.2010, 10:32
Սեփական էշը ուրիշի ձիուց լավն ա:

Աինի
09.02.2010, 20:49
1. Եթե չես հավատում աստծուդ, գոնե պահպանի կրոնդ:



Հետաքրքիր է կրոնն առանց Աստծո ինչպես գլուխն առանց ոտքերի

Ուլուանա
09.02.2010, 22:43
Հետաքրքիր է կրոնն առանց Աստծո ինչպես գլուխն առանց ոտքերի
Երևի մոտավորապես էս միտքն է ստացվում. եթե գլուխդ կտրել են, գոնե ոտքերդ տաք պահի։ :D :}

Արևածագ
09.02.2010, 22:55
Կինը միակ նվերն է,որ ինքն իրեն փաթեթավորում է:

CactuSoul
10.02.2010, 11:31
Մի ուրիշ թեմայում էի գրել, որոշեցի էստեղ «հավերժացնել».

Ճանապարհը կորցնում է իմաստը, եթե չկա մի տեղ, ուր այն տանում է:

Dayana
10.02.2010, 23:53
Տղամարդիկ դավաճանում են քանակով, իսկ կանայք` որակով: :)) (c Թութուշ)

Ժող, էս ընկերուհուս "հայտնագործությունն" է, բայց խիստ անհրաժեշտ է պահել:

Բարեկամ
12.02.2010, 04:16
Սերը 90%-ով համախոհների զրույց է,ու սոսկ 10%-ով՝ լավ սեքս…

սերը կարող է լինել 0% համախոհություն, ու 100% - լավ սեքս:

Արևածագ
12.02.2010, 09:57
սերը կարող է լինել 0% համախոհություն, ու 100% - լավ սեքս:

Վաղուց կարճամետրաժ գեղ.ֆիլմ եմ նայել.Լաբորոտորիայում տղամարդուն՝ հոգեֆիզիկական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, տալիս են մի համր գեղեցկուհու,ասում՝վարվիր հետն ինչպես ուզում ես,բայց դու էլ իրեն բառերով կամ ժեստով ոչինչ ասելու իրավունք չունես:Օրվա վերջում տղամարդն սկսում է ջարդել դուռն ու խնդրել,որ տանեն գեղեցկուհուն:Հաջորդ օրը մի սովորական աղջիկ են տալիս՝պատվիրելով՝կարող եք շփվել,բայց միայն շուրթերի ու լեզվի միջոցով:Հարկ կա՞ գրելու,որ մի ամիս անց Էքսպերեմենտատորներն իրենք ստիպեցին ավարտել փորձը:(Հուսամ՝ սա կարդացողները չափահաս մարդիկ են):

CactuSoul
12.02.2010, 12:17
:good:D

Եթե դու չես զբաղվում մոդերատորությամբ, մոդերատորությունն է զբաղվում քեզանով:

Դեկադա
13.02.2010, 09:21
Տղամարդիկ դավաճանում են քանակով, իսկ կանայք` որակով: :)) (c Թութուշ)

Ժող, էս ընկերուհուս "հայտնագործությունն" է, բայց խիստ անհրաժեշտ է պահել:

Դայ դառավ սա - տղամարդիկ դավաճանում են ֆիզիկապես, կանայք՝ հոգեպես :D

Dayana
13.02.2010, 12:46
Դայ դառավ սա - տղամարդիկ դավաճանում են ֆիզիկապես, կանայք՝ հոգեպես :D

Հենց դրանից էլ հետություն էինք արել :D

Արևածագ
14.02.2010, 18:11
Մարդը մարդու համար միջոց չպիտի լինի,այլ միայն՝ նպատակ:

Լեո
14.02.2010, 18:20
Երբեմն շանսի բացթողումը նպաստում է երկրորդ, ավելի լավ շանսի ընձեռմանը:

CactuSoul
16.02.2010, 17:21
Chuk, չես նեղանա, չէ՞, եթե քո մտքերից մեկը էս թեմայում «թևավորեմ»:oy…


Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:

Արևածագ
19.02.2010, 10:29
Մեր ցանկությունները մեր տառապանքների աղբյուրն են:

Դեկադա
19.02.2010, 10:40
Մեր ցանկությունները մեր տառապանքների աղբյուրն են:

ոչի՞նչ որ ավելացում անեմ

մեր ցանկությունները մեր տառապանքների աղբյուրն ու արդյունք են:

Rhayader
19.02.2010, 10:57
Իմ ու Պոետի մուլտիթևավոր միկրոզրույցը Ֆեյսբուքում (ալյա իդեալիզմն ընդդեմ մատերիալիզմի) :D

Պոետ. Գտա՛:
Սոֆ. Կյանքի իմա՞ստը:
Պոետ. Չէ, տապշկեքս:
Սոֆ. Դե, նեղ օրերին տապշկեքն էլ կարան կյանքի իմաստ լինեն...

Lion
19.02.2010, 18:13
Հիշողությունը մարդու ապրած կյանքի ընդամենը մի աղբանոց է, որտեղ նույնիսկ ամենագեղեցիկ հուշերը ի վերջո դեն անտանելի և ծանր բեռի...



© Lion

Դեկադա
25.02.2010, 09:23
Հաջողության գրավականը վստահության մեջ է:

Երկնային
01.03.2010, 01:02
Գարնանային տրամադրություն :love

Ինչքան էլ ցրտաշունչ լինի Ձմեռը, իրանից հետո միշտ Գարուն ա գալիս: :)

Lion
05.03.2010, 16:55
Փող կոչվածը ընդամենը յուղն է երջանկության մեխանիզմի - առանց բուն մեխանիզմի յուղն անիմաստ է...


© Lion

Արևածագ
10.03.2010, 10:52
Եթե անգամ հրեշտակ էլ լինես, միշտ կգտնվի մեկը, ում թևերիդ շրշյունը կխանգարի:

Դեկադա
10.03.2010, 13:04
Հիմար է նա՝ ում կյանքը ոչինչ չի սովորեցրել:

KiLa
11.04.2010, 16:25
Ինձ թվում է, որ ամենավատը կյանքում՝, երբ մարդ իր տեղում չէ, իսկ ամենասարսափելին՝, երբ մարդ գիտակցում է, որ ինքը իր տեղում չէ...
Եվ ողբերգություն է՝, երբ չգիտե թե որտե՞ղ է իր տեղը... Խելագարի նման պատեպատ է զարկվում:
**** **** ****

Սերը հասկանալ ու գնահատելու համար մի ամբողջ կյանք է հարկավոր, իսկ վայելելու համար՝ երկուսն էլ է քիչ...
**** **** ****

,,Երկու օրվա սերը" կարող է ապրել ու ապրեցնել երկու հարյուրամյակ...
*** *** ***

Անպետքության զգացողությունը դա ճիշտ և ճիշտ մահվան հոտն ունի...
*** *** ***

KiLa
14.04.2010, 22:15
Հարուստ ու զարգացած ներքնաշխարհը մարդուս դժբախտության գրավականն է...
*** *** ***

Ըստ իս հավատարմությունը այն միակ ու վեհն է, որին նույնիսկ մահն է ակնածանքով վերաբերում: Նա կարող է նույնիսկ սխալի ու մեղավորի գլուխին դափնեպսակ դնել…
***** ***** *****

Lord
15.04.2010, 01:08
Անհնարին բան չկա, բայց ոչին էլ հեշտ չի տրվում

Sagittarius
15.04.2010, 01:24
էական չէ, թե ինչքան գիտես, էական է, թե իմացածիդ որ մասն էս կարողանում փոխանցել ուրիշներին:(

emo
17.04.2010, 13:47
Իմաստը իմաստի անիմաստության գիտակցության մեջ է:

Դեկադա
20.04.2010, 15:30
Տղամարդը գլուխն է, իսկ կինը վիզը:Որ ուղղությամբ թեքես վիզը այն ուղղությամբ էլ կթեքվի վիզը:

Ավելացում...
Բայց որ գլուխը մնաց անդրդվելի, վիզը՝ ամենաքիչը, ճանապարհի կեսին կկոտրվի:

Tig
21.05.2010, 08:49
Այն, ինչը քեզ չի սպանում, ավելի է ուժեղացնում…
Այն, ինչի դեմ պայքարում ես, բայց չես կարողանում հաղթել նրան, ավելի է ուժեղանում…

Արևածագ
02.06.2010, 21:33
Կյանքն ահագին հեշտանում է, երբ ո'չ թե հորմոնները՝ քեզ, այլ ի'նքդ ես հորմոններին ղեկավարում...

Reh32
13.06.2010, 14:42
Սար բարձրանալիս պետք է գագաթին նայել, այլ ոչ թե ոտքերիտ
ընկերություն պետք է անել` համոզված լինելով, որ չես դավաճանվի;)

Reh32
16.06.2010, 14:32
եթե ուզում ես ինչ որ մեկը սիրի քեզ, կերպար տուր նրան.
Այն ինչ դուր է գալիս շատերին, լավը չէ

Reh32
28.06.2010, 03:27
Հաղթանակը հաջողության թշնամին է
ցույց մի տուր մարդկանց թե ինչքան բան էս հասկանում

Անահիտ
28.06.2010, 10:06
աշխատանքը ժամանակից է վախենում (ձևափոխված)

Hda
28.06.2010, 10:56
Անհնարին բան չկա, բայց ոչին էլ հեշտ չի տրվում

Անհնարին է անհնարինը

Բարեկամ
06.08.2010, 08:27
Մարդկային կյանքը նուրբ հյուսված է այն թելերին, որոնց վրա դողում է մեկ ուրիշ կյանքի զարկերակը:

CactuSoul
17.10.2010, 01:47
Մազոխիզմն էլ զգալու մի ձև է: Ինչպես թույնը փոքր չափաբաժնով կարող է դեղ լինել, այնպես էլ մազոխիզմը երբեմն կարող է փրկել կյանքդ:

Gayl
05.12.2010, 00:11
Երբեք մի արա այնպիսի սխալ, որի համար պետք է պատասխան տաս տարիներ անց:

CactuSoul
14.12.2010, 00:17
Երեկ մի պահ միտքս թռավ, ասեցի՝ էստեղ ֆիքսեմ էդ թռիչքը, չգնա-կորչի աննպատակ:D

Սերն այն է, երբ սիրուդ օբյեկտից բացի մնացած բոլոր մարդկանց նայում ես զուտ քաղաքավարությունից դրդված:)):
:pardon

Դեկադա
26.12.2010, 10:23
Կան մարդիկ, ովքեր կյանքում հասնում են ԱՄԵՆ ինչի, բայց իրենք վեր են ածվում Ոչնչի:

anahit96
26.12.2010, 22:08
Կատարելությունը որպես իդեալ և իդեալը որպես կատարելությանը հասնելու գործընթաց

Լեո
26.12.2010, 22:14
Կատարելությունը որպես իդեալ և իդեալը որպես կատարելությանը հասնելու գործընթաց

Սա ավելի շատ կարգախոսի էր նման, քան աֆորիզմի :8

Tianshi
26.12.2010, 22:21
Բոլոր մարդիկ տարբեր են, որոշները նույնիսկ այնքան, որ նման էլ չեն մարդու:
***
Զգուշացիր համբերատար մարդու զայրույթից

Դեկադա
17.01.2011, 22:39
Քաղաքավարությունն ու զսպվածությունը շատ հաճախ մեր ձեռքերն ձեռնաշղթաներ է կապում:

CactuSoul
27.01.2011, 12:33
Եթե դու չես կոտրում կարծրատիպերը, կարծրատիպերը կկոտրեն քեզ:
:diablo

Բարեկամ
01.02.2011, 16:31
Մարդ տվյալ բանը սիրում կամ չի սիրում այնքանով, որքանով սիրում կամ չի սիրում իրեն այդ բանի մեջ:

ՆանՍ
10.02.2011, 10:30
Ամենահեշտ բանը կյանքում` զուլալ ջուր պղտորելն է, իսկ ամենադժվարը` այդ ջրից խմածին բուժելը, որովհետև նա մինչև իր կյանքի վերջ, գոնե մի քիչ, մնալու է այդ ջրից հիվանդ...

CactuSoul
25.05.2011, 15:56
Եթե մարդ անասուն է, խոսելու կարողությունը միայն շեշտում է դա:

Նարե91
27.05.2011, 23:01
Պետք չէ պինդ փակել հոգու դռները և զուր թաքցնել սրտի վերքերը, քանզի կմատնեն քեզ քո աչքերը:

CactuSoul
06.07.2011, 18:58
Մեկ-մեկ թվում է, թե կյանքը ոչ այլ ինչ է, քան ծովաբողկի պարարտ բոստան:
:pardon

Հայկօ
06.07.2011, 19:04
Ավելի լավ է կուշտ, քան թե սոված :imastun

Ավելի լավ է առողջ, քան թե հիվանդ :angerazantseli

Ավելի լավ է հարուստ, քան թե աղքատ :akunq_imastutyan

Հենց նոր մի հատ էլ հորինեցի. էքսպրոմտ.

Ավելի լավ է խելացի, քան թե հիմար :einstein

Մուսաս մոլեգնում ա. էսօր ես հանճարեղ եմ.

Ավելի լավ է գեղեցիկ, քան թե տգեղ :chef-d'œuvre

Օ՜, աստվածներ... Կալիոպե, Էրատո, Մելպոմենե...

Ավելի լավ է ուժեղ, քան թե թույլ :epic

Ես.. Ես... Ես գտել եմ փիլիսոփայական քարը... Ապոլոնի պսակը... Եդեմական պտուղը...

Ավելի լավ է բախտավոր, քան թե դժբախտ :narcissus

Peace
06.07.2011, 19:25
Երբեմն ավելի լավ է չգրել, քան գրել:

Chuk
07.07.2011, 13:25
Մոդերատորական. ավելի լավ է միասին, քան առանձին:
Հայկօի վերջին 7 գրառումները միացվել են իրար:

CactuSoul
30.08.2011, 17:43
Պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց կարող է գլորվել:

lili-4
05.09.2011, 08:36
*
* *
Հասիր նրան, որ քեզ ճանաչեն այնպիսին, ինչպիսին որ կաս: Մի թող, որ քեզ վերագրեն ավելին, քան դու ես իրականում: Այդ ավելինի մեջ և' լավը կա և' վատը:
*
* *
Սերն ինքնապաշտպանական զենք է մենակություն կոչվող թշնամու դեմ: Զենք ընտրելիս վախիդ ուժը ժիշտ հաշվարիկիր, որ մենակությունդ դատարկ չմնա: