PDA

Դիտել ողջ տարբերակը : File.am - ֆայլերի բեռնման և ներբեռնման կայք



Vram
09.03.2007, 19:41
Կարող եք օգնել ինձ?
ինչպես ֆայլեր քաշել file.am-ից?

Mesrop
09.03.2007, 21:05
Կարող եք օգնել ինձ?
ինչպես ֆայլեր քաշել file.am-ից?
իսկ ինչումն է պրոբլեմը՞
ինտերնետ էս կպած՞

Ֆելո
09.03.2007, 23:35
իսկ ինչումն է պրոբլեմը՞
ինտերնետ էս կպած՞

ես էլ չեմ կարողանում քաշել. download չկա, մենակ upload-ա;)

Mesrop
10.03.2007, 09:52
ես էլ չեմ կարողանում քաշել. download չկա, մենակ upload-ա;)
դուք պետք է իմանաք կոնկրետ ֆայլի հասցեն…
օրինակ…http://www.file.am/d/file/1123.gif/ - հասցեում, որը ինձ տվել է համակարգը, բեռնումից հետո, կա "Download Details" հղումը…

AMzone
10.03.2007, 16:56
Mesrop-ջան շատ լավ բան ես մտածել, բացելով file.am @, բայց լավ կլիներ որ ֆրեենետ իցել լիներ մտնել, բացի դրանից մինչև բեռնման տեղը հասնելը մի 3 4 կռուգ ֆրում ես ու շատ խուճուճա, եթե կարաս միքիչ պարզի , որ միանքամից լինի վրեն սխմենք ու քաշենք…

Egern.net
10.03.2007, 17:29
ինչքան հասկանում եմ, սկրիպտերը Մեսրոպինը չեն (թե՞ սխալվում եմ...)

Mesrop
10.03.2007, 19:10
2 ^Barcelona^
անլիմիտեթ դիսկ սպեյսով հայկական սերվեր կտաս՞ թե փող կտաս առնենք՞ :)

2 Egern.net
Կոնկրետ բուն կոդը իմը չի: Ես աշխատել եմ պատրաստի կոդի վրա…

Egern.net
10.03.2007, 20:09
2 ^Barcelona^
անլիմիտեթ դիսկ սպեյսով հայկական սերվեր կտաս՞ թե փող կտաս առնենք՞ :)

2 Egern.net
Կոնկրետ բուն կոդը իմը չի: Ես աշխատել եմ պատրաստի կոդի վրա…
զգացվում է..... ;)

AMzone
30.03.2007, 02:06
մեսրոպ ջան չի աշխատում էս քո սայթը,
օրինակ ուզում եմ http://www.file.am/d/file/SamnMaxEp1CS.exe/
ես ֆայլը քաշել, սխմում եմ վրեն, քցումա միտեղ որտեղ տակը գրածա
!!! Click here to report this file for breaking the rules !!!
սխմում եմ վրեն բացումա,
http://www.file.am/d/file/SamnMaxEp1CS.exe/report.php?file=SamnMaxEp1CS.exe
ւ այդպես շարունակ, նույն տեղնենք միշտ գնում.

Mesrop
30.03.2007, 08:01
մեսրոպ ջան չի աշխատում էս քո սայթը,
օրինակ ուզում եմ http://www.file.am/d/file/SamnMaxEp1CS.exe/
ես ֆայլը քաշել, սխմում եմ վրեն, քցումա միտեղ որտեղ տակը գրածա
!!! Click here to report this file for breaking the rules !!!
հենց էդ էջի մեջ նայի Download Details (միքիչ ուշ է երևում… :) )

AMzone
30.03.2007, 13:42
Մեսրոպ ջան ենքան ես գօօգլե ի գովազդ դրել, որ բացի գովազդից բան չի երևում.,
չկա , ես լուչշը tulpar.net ում միհատ rapidllech դնեմ, մեկա մի 70gb տեղ կա....
դու ավելի լավա միքիչ սայթտ պարզացրու, որ պարզ երևա ամեն ինչ:

Mesrop
30.03.2007, 14:40
rapidllech դիր

Հրատացի
10.11.2008, 12:21
Ով գիտի ես սայտը հայկական սերվերի վրայա?Ընդանրապես ոնց կարելի ա ստուգել թե ինչ սերվերի վրայա սայտը?Մեկ էլ ես սայտից ոնց են օգտվում ոնց փորձում եմ բան դուրս չի գալիս:8

AG16
10.11.2008, 13:39
Ով գիտի ես սայտը հայկական սերվերի վրայա?Ընդանրապես ոնց կարելի ա ստուգել թե ինչ սերվերի վրայա սայտը?Մեկ էլ ես սայտից ոնց են օգտվում ոնց փորձում եմ բան դուրս չի գալիս:8
նայի (http://www.2ip.ru/analiz/index.php?url=file.am)

Լ.յ.ո.վ.
22.12.2008, 20:12
հենց էդ էջի մեջ նայի Download Details (միքիչ ուշ է երևում… :) )

Download Details-ը բացի նրանից որ ուշա հայտնվում, նաև տեսքով չի տարբերվում Google-ի գովազդներից: Իմ կարծիքով ավելի հարմար կլիներ նման կերպ անել`

1. Յուզերին խնդրել որ սպասի մինչև Download Details-ը կհայտնվի (թե չէ մեծ մասը չգիտի էլ որ պիտի սպասի )
2. Էդ Download Details-ի գույնը, կամ չափը, կամ ֆոնը, կամ էլ ինչ-որ մի բան փոխել, որ ակնհայտ տարբերվի գովազդներից:

Ես որ օրինակ էս թեման ակումբ-ում չտենայի, տենց էլ չէի կարողանա էդ լինկը վերցնել :D

Garun
26.12.2008, 00:04
իմ իմանալով http://www.file.am/ -ը հայկական սերվերի վրա չէ, եվ դա հասկանալի է՝ հայաստանում նման կայք պահելը կունենար ոսկու արժեք…Մի քանի տարի առաջ պատահաբար որոշեցի արմինկոյում իմանալ հայկական հոստինգի գինը - ընկերոջս սայթի համար, որի համար ես ամիսը 10 կանաչ էի վճարում իմ Կրեդիտ քարտից, պարզվեց հայաստանի պայմաններում պետք է վճարեմ 120 թե 150 դոլլար ամիսը /չեմ ժխտում, սա մի քանի տարի առաջ էր, բայց ենթադրում եմ որ հայաստանում հոստինգի գների կտրուկ անկում չի եղել, իսկ որակի մասին - ավելի լավ է համեստորեն լռեմ/.

Չէի ուղենա շատ մեղադրել կայքի տիրոջը, /ռեկլամի կամ լինկը ուշացումով հայտնվելու համար/ քանի որ վազուց անցել են «հոգու դրդումով» ստեղծված կայքերի ժամանակը: Հիմա մարդիկ սայթ պատրաստում եմ - որպես բիզնես /կամ գոնե այդ հույսով/… Տվյալ դեպքում հենց այդ օրինակն է.
Ուրիշ բան է երբ այդ համակցումն /փող-նպատակահարմարություն-յուզաբիլիթի/ արված է գռեհիկ.

Ակամայից հիշեցի, երբ մի նոր տեղ աշխատանք էի ընդունվել եվ փորձում էի իմ նոր աշխատանքային համակարգիչն կարգի բերել, ինստալ անել համապատասխան ծրագրեր ...եվ երբ պատահաբար բռնեցի նոր շեֆից /շեֆուհուս/ հայացքը, որն գամվել էր իմ եկրանի վրա /թարսի պես այդ պահին եվ մի կայքից սոֆտի քրեք էի նամ գալիս - իսկ կայքում աջ ու ձախ միայն պոռ...նո նկարներ էին/

Դե արի դրանից հետո բացատրի նոր շեֆիդ, որ սոֆտ եմ քաշում, եվ ոչ թե հենց առաջին օրը բավարարում իմ հիվանդագին պահանջները.

Վեռադառնալով կայքին, ապա մի ամիս առաջ հայկական մի ֆորումում կարդացի, որ մինչ նոր տարի կայքը պետք է թարմացվի, եվ արդեն նոր դիզայնով եվ եթե չեմ սխալվում նաեւ նոր իմաստով ի հայտ գա

Կապրենք կտեսնենք

Լ.յ.ո.վ.
26.12.2008, 00:34
Հիմա մարդիկ սայթ պատրաստում եմ - որպես բիզնես /կամ գոնե այդ հույսով/… Տվյալ դեպքում հենց այդ օրինակն է.

Չե՞ս կարծում, որ ավելի հարմար դիզայնի դեպքում օգտվողների քանակն էլ կավելանա, ինչը և կբերի գովազդների գների բարցրաձման:
Հույսով եմ քո ասած նոր դիզայնը/սայտը ավելի հարմար, կամ գոնե մինիմալ հարմար կլինի :)

էդ սոֆտ քաշելու պահով... ես էլ, որ ասենք տնից փորձում եմ zaycev.net-ից երգեր քաշել, սաղ աջ ու ձախ անիմաստ նկարներ են: էդ հարցում ինձ Opera-ն փրկում է ուղղակի՝ իրա նկարներ անջատելու ֆունկիցայուվ: Շատ հարմար են սարքել :)