PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս բարձրացնել տրամադրությունը:

Angelina
29.11.2006, 12:44
Կարծում եմ, որ մեր տրամադրությունը ինչ-որ չափով կախված է նաև... արթնանալու ժամից:

Մանե
03.01.2007, 16:15
Ես ինչքան շուտ եմ արթնանում/դասերի բերումով/,այնքան ավելի առույգ եմ լինում/օր.՝ 05.00/.Սակայն իմ տրամադրությունը ոչ թե արթնանալուց է կախված, այլ թե այդ քրը արևոտ է թե չէ.Եթե արևոտ է ուրեմն իմ տրամադրությունը ահավոր վատ է.Իսկ ձմռան օրերին շատ բարձր է.Իսկ բարձրացնելու համար պարզապես նայում եմ խոզուկիս/խաղալիք/

Mesrop
03.01.2007, 18:03

իսկ իմ մոտ լրիվ հակառակ է
Արևոտ եղանակին տրամս 1000 ա լինում. կայծերով...
բայց ձմեռը չեմել ուզում արթնանալ... հմ... տրամ չեմ ունենում...

Մանե
03.01.2007, 19:02
իսկ իմ մոտ լրիվ հակառակ է
Արևոտ եղանակին տրամս 1000 ա լինում. կայծերով...
բայց ձմեռը չեմել ուզում արթնանալ... հմ... տրամ չեմ ունենում...
Ընդհանրապես համարյա բոլորի մոտ հակառակ ա. Որ ես ասում եմ ձմռանն ա տրամս բարձրանում,զարմանում են:ok :ok

Selene
03.01.2007, 19:21
Կարծում եմ, որ մեր տրամադրությունը ինչ-որ չափով կախված է նաև... արթնանալու ժամից:
Ես կասեի նաև այն բանից,թե ում ես տեսել երազում;)
Իսկ ընդհանրապես տրամադրությունը կարելի է բարձրացնել լավ երաժշտություն լսելով , հաճելի մարդկանց հետ խոսալով,կոմեդիաներ նայելով և լավ բաների մասին մտածելով:)

Lapterik
03.01.2007, 19:25
Ամեն հասարակ բանից կարա իմ տրամը բարձրանա ու հակառակը: Մի ժամանակ, 9-10 դասարաններում մռայլ օրեր սիրում էի, անձրևոտ, բայց հիմա չէշ առավոտ որ դուրս եմ նայում ու արևա դրսում, կարևոր չի ամառշ թե ձմեռ, տրամս բարձրանում ա: Հետո տրամս լավ բարձրանում ա, որ կարգին մարդկանց հետ եմ շփվում, ու որ իմ ուզածով ա լինում ինչ որ բան:

Աբելյան
04.01.2007, 13:37
մի քիչ որ խմում եմ, տրամս ահագին բարձրանում ա:

Mesrop
04.01.2007, 20:44
իսկ վապշե քիչ-մը պտի պիվա խմել, ու կայծեր անել.... կբարձանա....

emo
04.01.2007, 21:03
Կարծում եմ, որ մեր տրամադրությունը ինչ-որ չափով կախված է նաև... արթնանալու ժամից:
Շուտ արթնանալու հետ կապված լսել եմ գիտնակաները ապացուցել են, որ քնի ժամանակ մարդում մեջ տրամադրությունը բարձրացնող հորմոներ(եթե ճիշտ եմ հիշում այդ բառը) են առաջանում,որոնք առավոտյնա արևի ճառագայթների ելնելուն զուգընթաց քչանում,վերանում են...
Մոտավոր սենց էր:
Երևի այդ պատճառով է, որ շուտ արթնանալիս տրամտ լավա լինում,«ուրախ հորմոները» դեռ ամբողջությամբ վերացած չեն լինում:

Amaru
04.01.2007, 21:04
Մես
Ըհըըըըը :hands
Համաձայն եմ :ok

Arisol
04.01.2007, 21:45
իսկ վապշե քիչ-մը պտի պիվա խմել, ու կայծեր անել.... կբարձանա....
Իսկ իմ մոտ լրիվ հակառակն ա:D , դրա համար էլ ալկոհոլ չեմ սիրում… Բեսամտ կարմրում եմ ու սկսում վառվել, մարմինս ծանրանում ա ալկոհոլի շատ քիչ քանակությունից ու էդ վիճակն ինձ նեռվայնացնում ա, բայց որ մի քիչ շատ եմ խմում, ասենք մի կես շիշ պիվա, էդ ժամանակ բեսամտ ջրիկանում եմ, սկսում եմ պպզած ծիծաղել:D , բայց հետո անվերջ լացում եմ:D :
Իմ տրամն էլ տարօրինակ ա, մի օր կարողա բարձր լինի, մեջս եռա, մի օր էլ կարողա լրիվ 0 լինի կամ էլ մի օրվա ընթացքում երկուսը միասին ու դա ոչ մի բանից կախված չի: Տրամը կարելիա ա բարձրացնել սիրածդ երաժշտության տակ պարելուց (տխուր երգերի մասին չի խոսքը), ծիծաղելի բաներ տեսնելուց, լսելուց, լավ լուրեր ստանալուց, հաճելի անակնկալից… Շատ բաներ կարող են նպաստել տրամադրության բարձրացմանը, կարևորն էնա, որ մարդը տրամադրված լինի ու ուզի, որ իրա տրամը բարձրանա: Օրինակ մեկ-մեկ ասում ենք «ու՜ֆ, լոքշ ա…»: Էդ արտահայտությունն իմ կարծիքով արվում ա, եթե տրամը не то ա լինում, ու մեզ թվում ա, թե ամեն ինչ անկապ ա, ձանձրալի ա, զբաղվելու բան չկա, բայց երևի նկատել եք, որ երբ տրամը բարձր ա լինում էդ ժամանակ անկախ նրանից զբաղվելու բան կա, թե չե, մեզ համար լոքշ չի;) :

Արսեն
05.01.2007, 01:21
Կարծում եմ, որ մեր տրամադրությունը ինչ-որ չափով կախված է նաև... արթնանալու ժամից:

ահա, մեկել դիրքից՝ եթե գլխի վրա արթնանաս հաստատ տրամդ լավ չի լինի սաղ օրը:
եթե լուրջ, պետքա զբաղվես քո սիրած գործով, քո սիրած երաշտությունը լսես...

Գոռ Ջան - Հայ
05.01.2007, 19:18
ահա, մեկել դիրքից՝ եթե գլխի վրա արթնանաս հաստատ տրամդ լավ չի լինի սաղ օրը:
եթե լուրջ, պետքա զբաղվես քո սիրած գործով, քո սիրած երաշտությունը լսես...
Ճիշտն ասած ես ամեն օր գլխի վրա եմ արթնանաում ու տրամս շաաատ լավա լինում:
Իսկ իմ սիրած երաժշտությունը լսելուց հաստատ ոչ մեկ չի կարա ուրախանա, ես պանիխիդայի դուդուկն եմ սիրում, կլարնետը:D
Լավ տրամադրության համար ընդամենը լավ շրջապատա պետք:ok

Ֆելո
05.01.2007, 19:21
լավ տրամադրության համար շատ շոկոլադ կերեք. համ համովա համ էլ տրամադրությունա բարցացնում;)

Goga
06.01.2007, 00:35
դրսում զբոսնել միայնակ կամ սիրած էակի հետ :love

Արսեն
08.01.2007, 00:20
Ճիշտն ասած ես ամեն օր գլխի վրա եմ արթնանաում ու տրամս շաաատ լավա լինում:
Իսկ իմ սիրած երաժշտությունը լսելուց հաստատ ոչ մեկ չի կարա ուրախանա, ես պանիխիդայի դուդուկն եմ սիրում, կլարնետը:D
Լավ տրամադրության համար ընդամենը լավ շրջապատա պետք:ok

Ոնց հասկացա ամեն մեկն իր համար մի միջոց է գտել, ու իմ առաջարկածը պարտադիր չի քո կամ մեկ ուրիշի համար: համենայն դեպս ուրախ կլիներ, եթե որևէ մեկին օնեի:;)

VisTolog
17.01.2014, 15:06
Տրամադրությունս հատկապես լավանումա գիշերները, երկուսից հետո: :D

CactuSoul
18.01.2014, 02:14
Էս եղանակին հատկապես ուշ երեկոյան/գիշերային ժամերին տրամադրություն բարձրացնելու մի շատ լավ ձև կա: Բայց պիտի տաք ու հարմարավետ հագնված լինեք, որ ստացվի:
Ասեմ ավելին՝ սուտ ա, որ երջանկությունը փողով չեն գնում: Համենայն դեպս երջանկության մի տեսակ կա, որ 200-500 դրամ արժի: Իհարկե ժամանակավոր է, բայց հաստատ չեք փոշմանի:
Ուրեմն. փլեյերով միացնում եք ձեզ հոգեհարազատ երաժշտություն, գնում եք պաղպաղակ (խիստ ցանկալի ա, որ դարչինով լինի) ու էդպես՝ երաժշտությունն ու պաղպաղակը վայելելով քայլում եք քաղաքով ))) Մանավանդ երբ ուշ ժամ ա լինում, էլ չեմ ասում ցրտի մասին, մարդիկ քիչ են լինում փողոցներում, ոնց որ ամբողջ քաղաքը քոնը լինի ))) (Երևանի մասին եմ խոսում, ուրիշ տեղերում կարող է չստացվի, չգիտեմ, հենց թեկուզ անվտանգության առումով:)

Sagittarius
18.01.2014, 02:58
հետաքրքիր ա, որ գրեթե բոլոր լեզուներում տրամադրության հետ «բարձրացնել» բայն են կիրառում, ինչ-որ ունիվերսալ իմաստություն կա դրանում :))