PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը

Marduk
07.11.2008, 22:02
Ինչու՞ է հայերին թվում թե Եվրոպան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը ուզում որ մենք հանձնենք ազատագրված հողերը:

Ինչու բոլորի մոտ կա այդ համոզմունքը:

Ինչ փաստերի վրա է այն հիմնվում:
Միթե հայերը ինքնուրույն կարող էին պահել այս հողերը եթե բոլորը այդ պահելուն դեմ են: Ամբողջ արևմուտքը, հյուսիսը ու իսլամական աշխարհը:

Փաստորեն ըստ այդ մարդկանց մտածողության մենք 15 տարի ամբողջ աշխարհի կամքի դեմ ենք գնում ու էլի դիմանում ենք ու նույնիսկ զարգանում:

3 միլլիոնը ընդդեմ միլլիարդների... Միգուցե մենք գերմարդիկ ենք....

Իսկ միգուցե Աշխարհում կան հզոր ու անտեսանելի ուժեր որոնք չեն ուզում որ մենք պարտվե՞նք:

Kuk
07.11.2008, 22:26
Մարդուկ, ի՞նչ ես կարծում, պետքա ցեղասպանություն անե՞ն: Ով շատ զորք ունի, նա էլ գա կոտորի ու վերցնի՞: Դրա համար էլ ա դիվանագիտական խորամանկ քայլեր պետք:

voter
07.11.2008, 22:34
Մեր լավը չուզողներից մենակ, ռուսներն ու ամերիկացիներն են այնքան ախմախ, որ կարող է մտածեն կարան ինչ որ մեկին բան պարտադրեն ու կորեա, վյետնամ, ավղանստան, չեչնյա, իրաք իրանց մեկա խելք չի սովորացերլ, մեկա հավանական է, որ կհաբռգեն եթե ասեն ձեր լավը ... մեզ պետք չի մենք մեր լավն են անելու։

ԱՄՆն արդեն կարելի է համարել խելոքացաց, ֆինանսական կրիզիսով են զբաղվելու կռուվ կռիմ մի տաս տարի հաստատ չեն խաղա։

Մնում է ռուսները։

Բայց դե նրանք էլ հոմ իրանք իրանց գլխին բոմբ չեն տրաքացնելու, որ ասենք Ռուսաստանում էլ հայ չմնա, որ հակահայկական տարբերակ պարտադրեն։

Իսկ հայաստան գալ հարց պարտադրել նրանք չեն կարող – պրիդնեստրովյա չի, մերոնք էլ վրացական տերմինատոր արծիվների նման չեն փախնի ամեն միգից։

Այնպես որ հասարակ ՔԾՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է Ռուսաստանին կամ Ամերիկացիներին ինչ որ բան ստանալու համար, մեկը իր իշխանությունը պահելու համար է ասում «վարիանտ չկա պետք է հանձնել» մյուսն էլ իշխանություն ստանալու համար է ասում «վարիանտ չկա չենք կարա պահենք»։

Բայց որ արդյունքում նույն ԱՊԱԶԳԱՅԻՆ մոտեցումն է – փաստ է...

Chuk
07.11.2008, 23:11
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Մի հարցի պատասխան» ոչինչ չասող տարբերակից փոխվել է «Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը» մի քիչ ինչ-որ բան ասող տարբերակով: Թեմաներ ստեղծելիս դրանց տվեք բովանդակությունը ներկայացնող և իմաստավորված վերնագրեր:

Մարկիզ
07.11.2008, 23:22
Ինչու՞ է հայերին թվում թե Եվրոպան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը ուզում որ մենք հանձնենք ազատագրված հողերը:

Ինչու բոլորի մոտ կա այդ համոզմունքը:

Ինչ փաստերի վրա է այն հիմնվում:
Միթե հայերը ինքնուրույն կարող էին պահել այս հողերը եթե բոլորը այդ պահելուն դեմ են: Ամբողջ արևմուտքը, հյուսիսը ու իսլամական աշխարհը:

Փաստորեն ըստ այդ մարդկանց մտածողության մենք 15 տարի ամբողջ աշխարհի կամքի դեմ ենք գնում ու էլի դիմանում ենք ու նույնիսկ զարգանում:

3 միլլիոնը ընդդեմ միլլիարդների... Միգուցե մենք գերմարդիկ ենք....

Իսկ միգուցե Աշխարհում կան հզոր ու անտեսանելի ուժեր որոնք չեն ուզում որ մենք պարտվե՞նք:
Էգրեգորները՞…

Chuk
07.11.2008, 23:33
Մարդուկ, այդպիսի մի խելոք միտք էլ ես գրեմ:

Ինչու՞ է հայերին թվում, որ Եվրոպան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն քնում վեր են կենում ու մտածում են ազատագրված տարածքները հանձնել կամ չհանձնելու մասին: Կան շահերի բախումներ: Այդ շահերի բախման արդյունքում ժամանակի էսինչ պահին նրանք ուզում են խնդիրը կարգավորված տեսնել, այն մյուս պահին ուզում են օդից կախված տեսնել: Իսկ թե խնդիրը ոնց կկարգավորվի կամ չի կարգավորվի (հողերը հանձնելով, թե առանց), վերջին հաշվով իրանց այնքան էլ չի հետաքրքրում, այսինքն իհարկե հետաքրքրում է որոշակի շահերի բախումների տեսանկյունից, բայց առաջնային տեղ չի գրավում:

ministr
07.11.2008, 23:58
Նման բան չի լինում, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նույն բանը ուզեն: Ամբողջ ֆոկուսը նրանում ա, որ հենց մեկն ասումա հողեր տվեք անմիջապես բռնում ենք մյուսի պոչից:

dvgray
08.11.2008, 03:46
պատկերացրեք մանկապարտեղի երկու հատ երեխա, որոնք իրար հետ հա կռվում են մի հատ լավ խաղալիքի համար ու դաստիրակներ, որոնք էլ իրար հետ չունեն:
հիմա էս երեխեքը առանձին առանձին կամ միասին գնում հա բողոքում են դաստիրակներին: Դաստիրակները կաշկանդված են մանկապարտեղի վարիչի դրած կարգերովմ, որով արգելված է քացու տալ գցել նադայել արած երեխուն:
ստիպված դաստիրակները հա լսում են սրանց լաց ու կոծը ու բողոքը մյուսի արածից ու հանգստացնում՝ "Բալիկ ջան, հեսա էտ խաղալիքը կվեկալեմ ու քեզ կտամ"…
:)

Տրիբուն
10.11.2008, 13:01

Ու մեկ-մեկ էլ դաստիարակները դավատիդ են լինում փսլնքոտ երեխեքի նվնվոցից, պալաժիտ են անում վարիչին, ու երևկուսի ձեռից էլ խլում են խաղալիքը ու դնում են գարդիրոբի գլխին, որ փսլնքոտների բոյը չհասնի: Վերջում էլ մի մի հատ սիլա են տալիս;

Էս էլ տարածաշրջան խառը կազմով խաղաղապահ ուժեր մտցնելու տարբերակն էր: