PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուդրոսն առանցքային տեղ ունի Մեծ Բրիտանիայի` 1915-1923թթ. ամոթալի վարքում



Marduk
07.11.2008, 21:26
Մուդրոսն առանցքային տեղ ունի Մեծ Բրիտանիայի` 1915-1923թթ. ամոթալի վարքում ( մաս առաջին)

Հրատարակված՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կայքում

———————————————————-

Մեծ Բրիտանիայի վարչապետին, արտգործնախարարին, Եվրոպայի հարցերով նախարարին (տկ. Քերոլայն Ֆլինտին), Խորհրդարանի պատգամավոր պրն. Դեյվիդ Քամերոնին, Խորհրդ. պատգամավոր պրն. Վիլիամ Հեյգին, Խորհրդ. պատգամավոր պրն. Նիկ Քլեգին, Խորհրդ. պատգամավոր պրն. Էդ Դեյվիին, Խորհրդ. պատգամավոր պրն. Ալեքս Սալմոնդին, Խորհրդ. պատգամավոր պրն. Ադամ Փրայսին

«Հայ Համակամություն»

Նոր Սերունդ Մշակութային Միություն

Մեծարգո պարոն,

Այս շաբաթ լրանում է 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում Թուրքիայի հետ կնքված զինադադարի իննսուն տարին. զինադադար, որը կարելի է անվանել հայերի և ասորիների նկատմամբ գործած Մեծ Դավաճանություն: Դիմում ենք Ձեզ պատշաճ հատուցման հնարավորությունը նկատի առնելու խնդրանքով: Ասորիների համար հայրենիքի բացակայությունը և Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի շարունակվող բռնազավթումը հիշյալ զինադադարի ուղղակի հետևանքներն են: Ասորիները, հատկապես, ենթարկվեցին հետագա նոր մասսայական ջարդերի` Մեծ Բրիտանիայի միջամտությամբ Իրաք պետության ստեղծման արդյունքում` կենտրոնաձիգ մի պետություն, ուր չկային փոքրամասնությունների պաշտպանության երաշխիքներ: Այն իրողությունը, որ Խորհրդարանի միայն երկու պատգամավորներ են ստորագրել 1933 թվականին Սիմելում ասորիների կոտորածի 75-րդ տարելիցը հիշատակող նախնական խնդրագիրը, մեր անցյալ պատասխանատվությունների նկատմամբ ունեցած մեր ընտրովի մոռացկոտության ապացույցն է: Սույն կոտորածը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի մանդատի ավարտից կարճ ժամանակ անց:

Երկու շաբաթ առաջ, Մոսուլում, քրիստոնյա ասորիների ու հայ քրիստոնիաների նոր ջարդը պետք է անհանգստացնի մեր խիղճը: Մենք կոչ ենք անում Ձեզ` թույլ չտալ, որ Մեծ Բրիտանիան շարունակի այս հարցում իր մշտական պիղատոսյան դերակատարությունը:

Նախքան Թուրքիան որևէ առաջխաղացում կարձանագրի Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ` պետք է արձագանքել այդ երկրում շարունակվող մշակութային Ցեղասպանությանը, որ իրականացվում է հայկական ու ասորական ժառանգության կանխամտածված ոչնչացմամբ, մինչդեռ բռնի իսլամացած հայերի սերունդը շարունակում է ապրել իր ինքնության բացահայտման վախով:

Խդրում ենք, որպեսզի մեզ անձամբ հանդիպեք` վերոհիշյալ հարցերը Ձեզ հետ քննարկելու նպատակով:

Հարգանքներով,

Էյլան Վիլիամս

Խաչիկ Վարդանյան

Բագրատ Նազարյան

http://blog.ararat-center.org/?p=123


Մուդրոսյան դավադիր պայմանագիրը Անգլիայի հերթական ստոր դավաճանությունն էր արևելյան քրիստոնեաների նկատմամբ:
Դրանից շատ չանցած ասորիները զինաթափվեցին ու սկսվեց նրանց կոտորածները: