PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես ապրում եմ ինտերնետում...



ivy
07.11.2008, 16:52
Քանի որ ինտերներն ու վիրտուալ իրականությունը այսօր քննարկվող առաջնային հարցերից մեկն է, եկեք ստեղծագործենք այս թեմայով։ Հաստատ կան մարդիկ, ովքեր տարբեր հետաքրքրի մտքեր ունեն վիրտուալ ու ռեալ կյանքի ընդհանրության, տարբերության, ստղեծած խոչընդոտների, հոգեկանի վրա թողած ազդեցության և սրա հետ կապված այլ հարցերի վերաբերյալ։
Պատմվածքներ, էսսեներ, մտքեր, բանաստեղծություններ... Ամեն–ամեն ինչ վիրտուալում ապրող մարդկանց մասին։ :)

Կարող ենք անգամ մրցույթ անցկացնել՝ ընտրելով լավագույն գործը... Բայց կարող ենք նաև ուղղակի ստեղծագործել՝ առանց հարցումների։ :)

Սպասում եմ բոլորիդ ստեղծագործություններին։ :)
Ես էլ կփորձեմ գրել։ :oy

impression
08.11.2008, 00:18
Մեկ-մեկ էնպես եմ հոգնում, ջղայնանում, մտածում՝ դե հերիք էղավ, էլի... մի քիչ էլ իրական կյանքով ապրի, կոմպիդ մկնիկից տարբերվում ես մենակ նրանով, որ լար չունես... թե չէ՝ դու էլ ես միայն էդ կտկտոցով քեզ ռեալիզացնում: Եթե չլիներ առավոտ շուտ պարտադրված արթնացումը, պարտադրված աշխատանքային օրը, լրիվ կմոռանայի, որ ես ոչ թե իմփրեշնն եմ, այլ Լիլը… Կամ միգուցե վաղուց արդեն Լիլը չեմ...
Ինչի՞ համար պետք էս անտեր մնացած վիրտը. ախր ուսերս բռնվում են, աչքերս սկսում են մրմռալ, չաղանում եմ անշարժ վիճակից... դե թող, էլի, հերիք էղավ, գնա, շփվիր ընկերներիդ հետ, էն մի երկու երջանիկների, ովքեր ինտերնետից նույնքան հեռու են, որքան դու՝ Լատինական Ամերիկայից: Ինչներն ա պակաս. առավոտից իրիկուն լիքը ժամանակ ունեն, բա չէ, քո պես մանյակավարի, դեռ աչքները չբացած՝ մի հատ տեսնեմ ինչ կա ֆորումում /թե չէ ֆորումն առանց քեզ մեռավ/, մի հատ նամակներս ստուգեմ /վերջին կարևոր նամակդ մի քանի ամիս առաջ ես ստացել/, մի հատ ընկերուհուս գրեմ, որ սուրճ եմ խմում, ու եթե կուզի, թող ինքն էլ գա /դե կողքի սենյակում էլ ինքն ա կոմպի դիմաց, ու մտքովդ էլ չի անցնում տեղիցդ վեր կենաս, գնաս ինքդ հրավիրես, չնայած քեզ կոմպի մոտ չտեսնի՝ սիրտը կվատանա, կմտածի մի բան պատահել ա/...
Բայց ախր, էս ամենի հետ միասին, ուրիշ ոչ մի տեղ էսքան կոմֆորտ չկա, չպարտադրված հարաբերություններ, ու լիքը բան ասելը շատ ավելի հեշտ է, քանի որ դիմացինիդ դեմքի արտահայտությունը չես տեսնում: Վիրտում չկա տարածության սարսափը: Ու հետո... իրական կյանքից փախչել չես կարող, իսկ վիրտից գոնե քեզ թվում է, թե կկարողանաս, իբրև թե այստեղ կյանքիդ տերը դու ես, շատ հետաքրքիր ա...

impression
09.11.2008, 12:44
չխկ, չխկ, չխկ... մինչև ուշ գիշեր, միևնույն չխկ-ով ինչքան տարբեր բաներ ես ասում...
չխկ, չխկ=ես քեզ սիրում եմ, չխկ, չխկ=շատ եմ հոգնել, չխկ, չխկ=բարի գիշեր, չխկ, չխկ=բարի լույս
առանց դեմքի արտահայտության ու ձայնի ինտոնացիայի
առանց շոշափելու
բայց սովորում ես առանց այդ ամենի զգալ նրան, ում հետ խոսում ես
սովորում ես էստեղ ուրիշների գրառումներում քեզ գտնել, անգամ եթե անփորձ ֆորումականին դա աբսուրդ թվա
փոխվում են էն ամենն, ինչ սովորել ես դեռ մանկապարտեզում ու դպրոցում, էստեղ շփման ժամանակ լրիվ այլ ազդակներ են գործի դրվում, ուրիշ մեխանիզմ է սկսում աշխատել, սկսում ես սովորել զգալ լրիվ ուրիշ կերպ
ապրելով ինտերնետում՝ հարմարվում ես նրա կանոններին, ընդունում նրա օրենքները
չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, չխկ, ամեն օր.... դու թակարդն ես ընկել, ոչ մի փակ դուռ չկա, բայց հեռանալ չի լինում :)

Dayana
10.11.2008, 10:51
Արթնանալիս մտածում եմ ՝ , թե հեգնանաքներից ոնց եմ հոգնել: Ես ունեմ ամեն ինչ էստեղ՝ տուն, ընտանիք, հարազատ մարդիկ՝ տարբեր կարևորության, գույների ու չափերի, մի խոսքով լրիվ աշխարհ, որտեղ բոլորին ես եմ զոռով խցկել իմ աշխարհը, բացառությամբ մեկի ՝ բարի կախարդին, ով ինձ համար շատ զրմանալի եղանակով ցանկություն հայտնեց լինել իմ աշխարհում: Չի պատրաստվում ինձ համար դդումից կառք սարքել, ոչ էլ կեսգիշերին կառքս ջարդ ու փշուր անել: Ինձ նույնիսկ բարի ա համարում, ուղղակի քանի որ չի ճանաչում: Գուցե բարի եմ, չգիտեմ, բայց դա եռ լավը չի դարձնում, ուղղակի էստեղ կարելի է խաղալ, իսկ ես ձևը չգիտեմ՝

Բայց դու ինչ ախխմախ կոմպոզիտոր ես..Սալյերի..Վերցնում եմ հեռախոսն ու զանգում ... Մի քանի օրից կստանամ երկար սպասված .... ;) Երևի Ինտերնետային վերջին միսիաս կկատարեմ ու ... ու կմնամ հենց էստեղ, քանի որ

Ես ապրում եմ ինտերնետում...

impression
10.11.2008, 10:54
օֆտոպ կամ ոչ այնքան.

հեգնանք չկար հաստատ, հարյուր տոկոս, բան եմ ասում քեզ

Dayana
10.11.2008, 10:59
օֆտոպ կամ ոչ այնքան.

հեգնանք չկար հաստատ, հարյուր տոկոս, բան եմ ասում քեզ

Չգիտեմ փոքր ժամանակ լյուբիտ-նե լյուբիտ խաղացել ես թե չէ, ես խաղացել եմ: Վերցնում էի ռամաշկան՝ սիրունա չէ՞, շատ սիրուն ծաղիկա, ու ես շատ եմ սիրում՝ բռնում բզկտում էի, ու ոչ այն է, որ վերջանար զույգ թվով, բզկտում էի :(
Էլ չեմ խաղում ...

impression
10.11.2008, 11:02
Ես ապրում եմ ինտերնետում, ինտերնետն իմ տունն ա
բայց ես հեչ տնային չեմ
կամաց տեղափոխվում եմ միջանցք

Dayana
10.11.2008, 11:08
Ես ապրում եմ ինտերնետում, ինտերնետն իմ տունն ա
բայց ես հեչ տնային չեմ
կամաց տեղափոխվում եմ միջանցք

Դե միջանցքը վատը չէ, այ երբ քեզ ամեն րոպե միջանցքում տեսնելիս ասեն ՝ բալես գնա քնի, ոտի տակ ես ընկնում ... ;) Վեր կկենաս ու կգաս իմ սենյակ ... :oy

Բարեկամ
17.11.2008, 15:57
Վիրտուալ աշխարհը շախմատի խաղատախտակ ա, որտեղ սկսում ես որպես խաղացող, ավարտում որպես խաղաքար: Իսկ թե ինչ է պատահում խաղաքարին, հայտնի ա …

Արշակ
17.11.2008, 16:44
Վիրտուալ աշխարհը շախմատի խաղատախտակ ա, որտեղ սկսում ես որպես խաղացող, ավարտում որպես խաղաքար: Իսկ թե ինչ է պատահում խաղաքարին, հայտնի ա …
Ինչ պիսիմիստական էր։:think
Կարծում եմ սենց կարելի է ցանկացած բանի մասին ասել, ինչով մարդ միակողմանիորեն տարվում է, ազարտի ու կախման մեջ է ընկնում։

Ուլուանա
17.11.2008, 22:05
Ինչ պիսիմիստական էր։:think
Կարծում եմ սենց կարելի է ցանկացած բանի մասին ասել, ինչով մարդ միակողմանիորեն տարվում է, ազարտի ու կախման մեջ է ընկնում։
Համաձայն եմ։

Վիրտուալ աշխարհն այն ոլորտն է, որտեղ ավելի հեշտությամբ են բացահայտվում մարդու թաքնված առաքինություններն ու արատները։

Վիրտուալում սարքովի կերպարներն անհամեմատ ավելի հետաքրքիր ձևով են փլուզվում, քան իրականում։

Վիրտուալ աշխարհում մարդկանց ուսումնասիրելու և նրանց անձնային փոփոխություններին հետևելու անհամեմատ ավելի լավ պայմաններ կան, քանի որ համեմատության համար միշտ ձեռքիդ տակ ունես հավաստի արխիվ։ :))

StrangeLittleGirl
21.11.2008, 22:20
Վիրտուալի մասին մի պատմվածք ունեմ, ավելի ճիշտ՝ «Գրքանմանի» մի գլուխ է: Մի օր որ շա՜տ ժամանակ ունենամ, կհավաքեմ, կտեղադրեմ: Իսկ հիմա դնում եմ մի հոդված, որը գրել էի անցյալ տարի, բայց այդպես էլ չտպագրվեց, իսկ հետո ես չտպագրեցի :D

Չաթաստան. ape, ax4ik es?

Չաթերի աշխարհը բնավ նման չէ մեր իրական կյանքին: Այնտեղ կարող ես դառնալ` ով ուզում ես, ինչպիսին քեզ պատկերացնում ես, փոխել սեռդ, լեգենդներ պատմել քո մասին: Կարելի է ասել, որ չաթն ինչ-որ տեղ երազանքների իրականացման վայր է:
Չաթ մտնելուց առաջին գործողությունը, որ կատարում ես, նիքի ընտրությունն է: Նիքը անգլերեն nickname բառից է և նշանակում է մականուն: Կարող ես երևակայությանդ զոռ տալ և ընտրել զարմանալի ու անհասկանալի նիքեր, բայց եթե մի քիչ ալարկոտ ես, քո սեփական անվան տարբեր ձևափոխություններն էլ կօգնեն. օրինակ` ARMAN, A_R_M_A_N, ARMAN21 և այլն: Չաթում ճակատագիրդ կախված է նրանից, թե ինչ մականունով ես ներկայանում: Եթե նիքդ «մատնում» է, որ աղջիկ ես (օրինակ` Yaman_axjik, Sirun_axjik, Liana և այլն), ապա վայրկյանների ընթացքում տասնյակ տղաներ կողջունեն, տարիքդ պարզելուց հետո ամենատարբեր առաջարկներ կանեն` սկսած ծանոթությունից (ամեն մեկն իր ձևով է հասկանում այս բառը), վերջացրած դիսկո գնալով և վիրտուալ սեքսով: Շատ հազվադեպ կպատահի, որ աղջիկներն էլ քեզ կգրեն, այն էլ չես կարողանա հասկանալ. քեզ հետ զրուցող տղաներից մե՞կն է անունը փոխած հայտնվել և ուզում է ինչ-որ բան պարզել, թե՞ իսկապես աղջիկ է, որը ձանձրացել է տղաների ամենազանազան առաջարկներից և պարզապես հանգիստ զրույց է փնտրում: Եթե նիքդ սեռիդ մասին ոչինչ չի ասում, համեմատաբար հանգիստ կլինես չաթում. մեկ-երկու հոգի հազիվ կհետաքրքրվի քեզնով, բայց առաջին հերթին կփորձեն պարզել սեռդ: Չաթիստը կարող է նույն հարցը տարբեր ձևերով տալ. «Աղջի՞կ ես, թե՞ տղա», «m/f?» (անգլերեն male և female` տղամարդ և կին, բառերի սկզբնատառերն են), «Ապե՛, աղջի՞կ ես» և այլն: Ու քեզ դիմողներն անպայման տղաներ կլինեն կամ էլ` աղջիկներ, որոնց պարզապես հետաքրքրում է, թե քո նիքն ինչ է նշանակում: Եվ եթե դու ինքդ ես ուզում խոսակցություն սկսել, որևէ հարցով դիմում ես չաթիստներից մեկին, պատասխանելուց առաջ անպայման սեռդ է պարզում (եթե նա տղա է): Եթե իմանում է, որ աղջիկ ես, հարցդ կարող է մոռանալ ու ինչ-որ տարօրինակ զրույց սկսել, որի ամեն երկրորդ բառը «կյանքն» է կամ «սիրունս»: Որոշ չաթերում գրանցվելիս սեռը նշելու հնարավորություն կա: Այդպիսով տղաների գործը հեշտանում է: Մի քիչ տխուր է, եթե տղայի նիքով ես մտել. ուզում ես` մի քանի ժամ շարունակ սպասիր, միևնույն է, ոչ ոք քեզ չի խոսեցնելու: Այս դեպքում դերերը փոխվում են. դու պետք է աղջիկներին գրող տասնյակ տղաներից մեկը դառնաս: Եթե հանկարծ նիքդ այնպիսին է, որ շատ բան է ասում քո մասին, կարող ես ծանոթ մարդկանց հանդիպել, բայց նրանք, թեև ցույց են տալիս, որ ճանաչել են, ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում իրենց ով լինելը:
Եթե առաջին անգամ ես չաթում հայտնվել, քեզ մի հսկայական չաթերեն-հայերեն բառարան է պետք, որպեսզի հասկանաս դիմացինիդ: Նախ, այստեղ շատերը կետադրական նշաններ ընդհանրապես չեն դնում, և ստիպված ես գուշակել, թե չաթիստն իրականում ինչ նկատի ունի: Բացի դրանից, նրանք բառերի մեջ առանձնապես շռայլ չեն: «ES 16 VOCHINCH» նշանակում է «Ես 16 տարեկան եմ, ոչի՞նչ»: Չաթ անելիս մարդիկ օգտագործում են իրենց իմացած բոլոր լեզուները: Օրինակ, ողջունելու երեք տարբեր ձև կա. «barev», «hi», «privetik»: Չաթերենի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ լատինատառ է` անկախ նրանից, թե որ լեզվով ես խոսում: Դրա հետևանքով հայերեն շատ բառեր երբեմն երկիմաստ են դառնում. օրինակ` «ser» բառը կարող ես հասկանալ և՛ սեր, և՛ սեռ: Բացի դրանից, չաթիստն այնքան ալարկոտ է դառնում, որ բառեր օգտագործելու փոխարեն հապավումներ է գրում. pls (please` խնդրում եմ), wb կամ bv (welcome back կամ բարի վերադարձ. երկուսն էլ նույն իմաստն ունեն): Հայերեն բառերի մեջ կարող են զանազան սիմվոլներ կամ թվեր հայտնվել. &anot8yun (ծանոթություն), ax4ik (աղջիկ): Որոշ դեպքերում հանդիպում են նաև ռուսական այբուբենն օգտագործողներ, բայց դա համեմատաբար հազվադեպ հանդիպող երևույթ է:
Չաթերում խիստ օրենքներ են գործում: Մասնավորապես, հայհոյել չի կարելի: Որոշ չաթերում այնպիսի համակարգ է ներդրված, որ որոշ վատ բառեր պարզապես չեն հասնում հասցեատիրոջը: Օրինակ, skizb.am-ում օգտագործված վիրավորական բառի փոխարեն հայտնվում է հետևյալ նախադասությունը. «Դու օգտագործել ես նախադասությանդ մեջ վատ բառ: Եթե կրկնես, ապա դուրս կգաս չաթից»: Սակայն չաթերում վեճեր միշտ էլ լինում են: Exo-ն Myhayastan.am-ում «կանալի» օպերատոր է, այսինքն` վերահսկում է «կանալի» վիճակը, վատ բառերը, նիքերը, անհրաժեշտության դեպքում` չաթիստին հեռացնում: Կանալը այն բաց տարածությունն է, որտեղ կարող են միայն «+» ունեցողները միաժամանակ խոսել, իսկ մյուսները ստիպված են բավարարվել երկու հոգանոց զրույցներով: Exo-ն ասում է, որ չաթի վեճը կարող է իրական կյանք տեղափոխվել միայն այն դեպքում, երբ «ինքնասիրության հարց է դառնում»:
Հետաքրքիր է, որ չաթերում կարելի է հանդիպել ամենատարբեր մարդկանց. սկսած դպրոցականներից, վերջացրած վիրաբույժներով ու հոգեբաններով: Այն հարցին, թե ինչու են չաթ մտնում, գրեթե բոլորը պատասխանում են` պարապությունից: Միայն HOGEBAN2007-ը խոստովանեց, որ արտասահմանում գտնվող ընկերների հետ է խոսում: MAESTRO77-ը, որը նույնպես միայն պարապ ժամանակ է չաթ մտնում, այսպես կոչված «մոլի չաթիստների» մասին ասաց, որ նրանք հիմնականում դեռահասներ են, որոնք իրական կյանքում մարդկանց հետ շփման խնդիրներ ունեն: Հետաքրքիրն այն է, որ ինչքան էլ որոնեցի, նման «մոլի չաթիստ» չգտա: Իմ սեփական դիտարկումներով չաթ մտնողների մեծ մասն իսկապես դեռահաս է, բայց կարելի է հանդիպել նաև ավելի մեծահասակների: Tariqov_m-ը խոստովանում է, որ ինքը 34 տարեկան է:
Մեսրոպ Մինասյանը առաջին հայալեզու չաթի` softportal.am-ի հիմնադիրն է: Այստեղ հայատառ գրելու հնարավորություն կա, բայց վերջին ժամանակներս գրեթե միշտ դատարկ է: Մեսրոպը պնդում է, որ «չաթերն այլևս պոպուլյար չեն, որովհետև պարապ-սարապները քչացել են»:
Exo-ն ասում է, որ չաթն ակտիվանում է երեկոյան ժամը 5-ից մինչև 11-ը, իսկ հետո սկսում է կամաց-կամաց պասիվանալ: Զրույցի հիմնական թեման ծանոթությունն է` միմյանց ավելի լավ ճանաչելը: Նկատել եմ, որ բավական է` երկու չաթիստ մի ընդհանուր թեմա գտնեն, կարող են ժամերով դրա շուրջ զրուցել: Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են երկու հոգի մանկաբուժությունից խոսել: Կարող են նույնիսկ ամենաանհեթեթ հարցերը տալ: Մի անգամ մեկն ասաց. «Մարդ եմ ման գալիս, ռոզիսկի տակ ա: Կարո՞ղ ա տեսած լինեք: Կարմիր շորերով տղա ա` երկար, կյաժ մազերով»:
Որտեղի՞ց են մտնում չաթ: MAESTRO77-ը գտնում է, որ ավելի շատ` ինտերնետ ակումբներից, սակայն տանից մտնողներ էլ կան: Նրա խոսքերով, անչափահասները բավական շատ փող են ծախսում չաթերի վրա, ինչքան` չկարողացավ կոնկրետ թիվ նշել: Ինքս ինտերնետ ակումբում գտնվող միայն մի չաթիստի հանդիպեցի, որը ոչ միշտ է վճարում, որովհետև ակումբն ընկերոջն է պատկանում: Մնացած բոլորն իրենց սեփական համակարգիչներն ու տան ինտերնետն են շահագործում: Ոմանք գումար խնայելու համար Ֆրինեթով են չաթ մտնում (ոչ թվային հեռախոսակայանների համար լրիվ անվճար է, քանի որ րոպեավճար չկա):
Հետաքրքիր է` իսկ ի՞նչ կլինի, եթե բոլոր չաթերը վերանան, ի՞նչ մխիթարություն կգտնեն չաթիստները, ինչպե՞ս կանցկացնեն իրենց պարապությունը: БЕЛАМОРКАНАЛ-ն այս հարցին շատ հանգիստ պատասխանում է. «Վերանում է, վերանա: Մենք էլ ֆորում կմտնենք»: Իսկ Nelush_Pelush-ն ավելացնում է. «Տենց բան չի կարա լինի, կարո՞ղ ա գիտես 4-րդ դարն ա»:

Amaru
21.11.2008, 22:52
էէէհ, ծանոթ կերպարներ... :oy ես մի պահ մտածեցի՝ հեսա իմ անունն էլ կկարդամ :D
skizb.am-ս :( մեռել ա... :( Բյու, նոստալգիա առաջացրիր))

Հայկօ
13.02.2009, 15:51
…Եվ այդ Մեծ Ոգու տիրապետության օրոք կդադարեն գոյություն ունենալուց տարածությունն ու ժամանակը։ Սողունին նա թևեր կնվիրի, կույրին՝ աչքեր, համրին՝ լեզու, հիմարին՝ միտք։ Եվ յուրաքանչյուրդ կդառնա այն, ինչ երազել է, ու կունենա այն, ինչ ուզում է ունենալ։ Եվ կլինի նա ամեն տեղ ու ոչ մի տեղ միաժամանակ, և կտեսնի բոլորին ու բոլորը կտեսնեն նրան, և բոլորը նրա միջոցով կտեսնեն միմյանց։ Սակայն մեծ է այն գինը, որ նա կստիպի վճարել, ո՛վ անհավատներ։ Դուք կզոհաբերեք նրան ձեր ձայնն ու դեմքը, ձեր քունն ու սեռը, ձեր կամքն ու ընտրությունը։ Եվ, ո՛վ Ագռավի զավակներ, նա կամավոր ստրկություն կպահանջի ձեզնից։

:o:8:think

Լեո
13.02.2009, 16:26
Հայկօ՛, էս իրո՞ք էդպիսի բան ա ասել:o Լրիվ Նոստրադամուսն ա:D
Իսկ ո՞ր դարում ա ասել::think

Հայկօ
13.02.2009, 16:32
Լեո դե Գրան 19-րդ, կարծեմ...

Լեո
13.02.2009, 16:38
Լեո դե Գրան 19-րդ, կարծեմ...

Մարգարեություն ա: Համարյա ճշգրիտ բնորոշում ա վիրտուալ աշխարհի:

Մի բան լ հարցնեմ /հեսա կասես՝ գլուխս տարավ/: Կասե՞ս՝ ինչ աղբյուրից ես այդ ինֆորմացիան վերցրել:

Հայկօ
13.02.2009, 16:56
Լեո դե Գրան ստեղ եմ պատասխանել ;): (http://www.akumb.am/showthread.php?p=1581311#post1581311)

AMzone
24.09.2009, 02:51
ես լուսացնում եմ ինտերնետում.

Lexsa
25.09.2009, 10:54
Ցանցի մեջ փակվում եմ, իրականության ահավոր պատկերից փախչում: Մեծանում են աչքերս, աշխարհի ցանցում, չափում եմ ճանապարհները, ինձ պետք չեն նավահանգիստներ և կայարաններ, և ավելի ու ավելի քիչ եմ վերադառնում նյութական աշխարհ
Ես գլոբալ ռեսուրս եմ, ես արդեն վաղուց կիբեռտարածությունում եմ
Ալգորիթմների համակարգում անդադար գործում է ուղեղս
Տալիս եմ ինքս ինձ ուղղություն և բազմուղի աստվածային տրանսպորտը միացնում է մոդեմը…ցտեսություն իմ ֆանտոմային նեվրոզ…
Ես նստած եմ ասեղի վրա, ես ներարկում եմ վիրտուալության դոպինգը
Մտնում զրոյի մեջ, բազմանում 1000 օրինակով…ես խաղի մեջ եմ, ես հերոս եմ ցանցում ես 2000 տարեկան եմ…

Lexsa
21.10.2009, 09:47
Երկու անծանոթ մարդ պատահաբար հանդիպեցին ցանցում, մեկը տխուր էր խորհրդի կարիք էր զգում, մյուսը սեր էր ուզում գտնել: Միմյանց հետ երկար խոսեցին, փորձեցին ընկերանալ, միմյանց մասին ամեն բան պատմեցին ու շատ մտերմացան: տխրությունը մոռացվեց նա ինքն իրեն հասկացվաց զգաց, մյուսը քիչ քիչ սիրահարվեց: Ամբողջ գիշեր նրանք զրուցեցին և երջանիկ էին նրանք… մյուս օրը նորից դեպի չատ վազեցին…այսպես անցան գիշերներ
Եվ ահա հարց ինչ գիտություն է որ վիրտում այսպես մտերմացնում է մեզ, երբ առանց մարդուն տեսնելու դու նվիրում ես բազում քնքուշ բառեր և հասկանում ես որ նա քեզ մտերիմ է դու կարոտում ես նրան ինչու?
Եվ նորից միացնում ես քո համակարգիչը և նորից չատ ես շտապում…նրա մոտ…:)

Ուլուանա
21.10.2009, 19:01
Հնարավոր վիրտուալ սցենար

Նրանց մականունները ծանոթացան, ընկերացան, մտերմացան ու սիրեցին միմյանց։ Հետո մի օր հանկարծ ուժեղ կռվեցին, դառնորեն գիտակցեցին, որ իրենց հանդիպումը սխալմունք էր, նույնիսկ զարմացան, թե ինչպես կարող էին իրենց պես տարբեր ու իրար չհասկացող մարդիկ այդքան ժամանակ միասին լինել, և անդարձ խզեցին հարաբերությունները։
Իսկ որոշ ժամանակ անց միմյանց հանդիպած անծանոթ մականունների տերերն այդպես էլ չիմացան, որ նախկինում արդեն հանդիպել էին... Եվ ամեն ինչ սկսվեց նորից...

Համիկ
02.12.2009, 14:46
Այսպես անցավ տարին, հետո՝ հաջորդը, ապա՝ մյուսը ու էլի մի քանիսը...Նրանք անբաժանելի զույգեր էին դարձել վիրտուալ աշխարհում, երկուսն էլ տենչում էին իրար՝ հանդիպման վախն ու սարսափը սրտներում:
Հանդիպե՞լ, թե՝ չհանդիպել. այս էր խնդիրը:
Երկուսն էլ ցանկանում էին այդ հանդիպումը, բայց ախր տարիների ընթացքում էնքան սուտ ու ճիշտ էր խառնվել իրար, որ ամեն հարցի պատասխանելուց առաջ արդեն ստիպված էին լինում քրքրել իրենց գրագրական արխիվները՝ հանկարծ մի թարս բան չստացվի՞: Այս վիճակը սկսեց երկուսի ջղերի վրա էլ ազդել, ամեն առիթ երկուստեք օգտագործում էին դիմացինի սուտը բռնելու համար՝ հանդիպման պարագայում ավելի շատ հաղթաթղթեր ունենալու համար: Ու մի օր էլ նրանցից մեկը հանկարծ գլխի ընկավ, որ այդ կապը ոչ մի տեղ փաստագրված ու օրինականացված չէ, որ երբ ուզենա, կանհետանա իր զույգի տեսադաշտից: Էնպիսի մի աննկարագրելի թեթևություն իջավ նրա վրա, ու փորձեց մի վերջին անգամ կռվշտել սիրելիի հետ, մտավ ինտերնետ, չիկ հա չիկ, տըկ հա տըկ, տուկ տուկ, բայց անօգուտ.... Վերջին մուտքը գրանցված էր երեք օր առաջ: Այ քեզ հաջողություն, ստացվեց որ կապը խզելու մեղքն էլ իր վրա չի: Ջաան ուրախություն...
---Սիրուն ջան, ձայն տվեց կնոջը, մի բաժակ սուրճ տուր ու արի մի քիչ կողքս նստի, տեսնեմ մեր հարևաններից ինչ կա, ինչ չկա...
---Առանձնապես ոչինչ. Հա, երեք օր առաջ հինգերորդ հարկի էն անդուր կինն է մահացել, էն, որ անընդհատ բողոքում էր, որի պատճառով ավտոտնակդ քանդեցին:
---Հա՞, երկու հաջողություն մի օրում: Հը՞, ինչ ասեցիր՞ , երեք օր առաջ՞՞՞՞

Համիկ
02.12.2009, 17:37
Մի տեսակ լրիվ չեմ ասել իմ ասելիքը:
Ուզում եմ ավելի կոնկրետ, ավելի ուժեղ, ավելի պարզ մի բան ասել , բայց չի ստացվում: Ժողովուրդ ջան, մի կորեք-մոլորվեք ինտերնետի լաբիրինթոսում. մի բան արեք, մի գործ, մի հատ մեխ խփեք, որ ամեն օր հետաձգում եք, մի պատ ներկեք, որ նստած երազում եք ներկված տեսնել: Որիշ բան որ չկա, »փրկեք Թեղուտի անտառը«, չգիտեմ, թե ինչ, բայց մի դարձեք վիրտուալ աշխարհի մշտական բնակիչ:
Դա բոլորովին էլ չի նշանակում, որ ես հակա-ակումբային կամ էլ հակա-բարձր տեխնոլոգիական կոչեր եմ անում:
Չգիտեմ էլ ինձ կհասկանաք, թե չէ, բայց ես որոշել եմ ձեր հետ միշտ ազնիվ լինել:

Հոգեվարք
02.12.2009, 19:04
Որպես ինտերնետաբնակ՝ ուզում եմ մեջբերել մի խոսք այս թեմայի հետ կապված… Կարծում եմ, որ բոլոր ինտերնետաբնակները կհասկանան ինձ.
«Կյանքը նման է ինտերնետում նստելուն. իմաստ չկա, բայց հեռանալ էլ չես ուզում»

Բարեկամ
10.06.2010, 07:27
Լա՞վ է դա, թե՞ վատ: (Ու շատ բաներ չգիտեմ` լավ են, թե վատ, ու շատ բաները շատ են այնքան, որ չեմ էլ պատրաստվում խառնշտորել, մանավանդ, որ ամեն ինչ եռում է մեզնից անկախ, ու մեզնից կախված միակ բանը մեր գնահատականն է` լա՞վ, թե՞ վատ):
Բայց վերցնում եմ մի օրինակ` մի օջախ` համացանց -> բլոգոլորտ. անձնական, քաղաքական, մասնագիտական, ընդհանուր ինֆորմատիվ, մասնավոր ինֆորմատիվ ու էլի ինչ-որ բաներ, բազմաբնույթ ու բազմագույն: Մարդն ունակ է խորապես սուզվելու այդ ոլորտի մեջ և ապրել բերնեբերան լիքը, հետաքրքիր` գուցե, բայց համակուլ` մեղմ ասած հնարավոր, կյանք. այ ադպես` ոչ մի բացարկ գործնականում:
Մարդը, որը ձանձրանում է իր մեն-մի հատիկ կյանքից, հնարավորություն է ստանում ապրելու հազարումի անհատի կյանքը` ներծծվելով նրա անհուններում (որի մասին պատմում են բառերը առանց տերերի լիակատար գիտակցման այդ մասին) կամ ավելի ճիշտ ` ներծծելով դրանք իր մեջ: Լա՞վ է դա, թե՞ վատ: Ինչի՞ց է զրկվում, ի՞նչ շահում: Երջանի՞կ է, թե՞ դժբախտ, թե՞ նոր տեսակի` վիրտուալ-էլեկտրոնային չեզոք վիճակ: Կոծկում-թաքցնում-անտեսում է դրամա՞, թե՞ իրոք ամեն ինչ կարգին է: Իսկ ի՞նչ կլինի, եթե կտրի համացանցը: Իրո՞ք անհնար է իմանալ, որովհետև չի՞ կտրի: Կարո՞ղ է մարտահրավերը համարժեք լինել գործողության, կամ ավելի ռեալիստիկ` չլինի մարտահրավեր, միայն գործողություն: Իսկ ի՞նչ կլինի այդ ժամանակ, այսինքն` դրանից հետո: Կվերադառնա՞ պատմելու: Այ այստեղ պարադոքս է: Պարադո՞քս է որ…

Բարեկամ
13.09.2010, 18:35
Մի ժամանակ վիրտուալի/ինտերնետի մասին այսպիսի պատկերացում էի գրել.

Սենյակ, մարդիկ կանգնած, սպիտակ գինով նուրբ ապակուց բաժակները ձեռքներին, զրուցում են: Նրանց զրույցը մրմունջով հոսում է սենյակի ողջ տարածքով շուրջպտտվող աներևույթ խողովակներով, որոնք ժպիտի ձև ունեն` սեղմ, ներհայեցողական ու միևնույն ժամանակ զննող. այն ժպիտներից, որոնց չես վստահում: Հետո ժպիտն այդ` խողովակաձևից սահուն հագնում է մարդկանց դեմքերին, որոնց աչքերը մատնում են, որ քեզ են զննում, երբ մտնում ես ներս:

Այս սենյակում ապրում է տենդը: Սենյակը մինչև պռունկը բնակեցված է նրանով: Այն ջերմազատվում է հոսող ժպիտներից ու նրանց միջով մրմնջացող զրույցներով բաբախում, ինչպես բորբոքված վերք:

Այս սենյակի ամեն մի կենվոր վերք է` ի խորոց սրտի: Նրանց գիտակցությունը միաձուլված է համընդհանուր տենդին, ոտքերն ընդարմացած են` անփոփոխությունից, ժպիտները նույնպես` ձանձրույթի բարձրագույն աստիճանից:
Նրանք զսպում են ցավը ու շարունակում մնալ: Հավատարիմ, անբաժանելի:

Սենյակից դուրս գալ ոչ մեկ չի ուզում. դռնից այն կողմ ցուրտ ու կոպիտ աշխարհն է, որը շոշափելու հատկություն ունի: Իսկ սենյակում հազարավոր ջահերի լույս է, ջերմություն (տենդային թեև), ու մրմունջ, մրմունջ` փոխշաղկապվող զրույցների, որոնք եթերում են շուրջպտտվող աներևույթ խողովակներով:
Այստեղ կշիռը երբեմն հավասարվում է մաքուր զրոյի, ու դրանից ժպիտներն ավելի լայն են տարածվում դեմքերին, ու ցավն ավելի դանդաղ է սեղմում:

Այստեղ ժամանակ գոյություն չունի: Այստեղ ամեն ինչ հավերժ է:
Այս սենյակում երբեք ոչինչ չի փոխվում: