PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշակերտական ծրագրին դիմելու նոր ժամկետ



dotcom
07.11.2008, 10:11
Հաշվի առնելով բարձր դասարանցիների աշնանային արձակուրդները, տեղեկացնում ենք, որ <<Փի-Էյչ Ինտերնեշնլը>> ԴՈԹՔՈՄ ծրագրի վերաբերյալ աշակերտների հետաքրքրվածության հաստատման ժամկետը երկարացնում է մինչև նոյեմբերի 14-ը:
Բոլոր նրանց, ում հետաքրքրում է ԴՈԹՔՈՄ ծրագիրը, խնդրում ենք մինչև նշված ժամկետը զանգահարել <<Փի Էյչ Ինտերնեշնլի>> հայկական գրասենյակ և թողնել հեռախոսահամար, որով նրանց հետագայում կտեղեկացնենք նախատեսվող հանդիպումների մասին:

ԴՈԹՔՈՄը ծրագիր է, որը կմիավորի հայ, ամերիկացի և ադրբեջանցի 14-16 տարեկան դպրոցականներին մեդիայի (տեղեկատվական միջոցների) վերաբերյալ տեղեկացվածություն ձեռք բերելու նպատակով: ԴՈԹՔՈՄ ծրագրի տևողությունը մոտ 20 ամիս է` 2008թ.-ի նոյեմբերից մինչև 2010թ.-ի հունիսը, որի ընթացքում մասնակիցներն առցանց (online) դասընթացի միջոցով կծանոթանան մեդիայի և Վեբ 2.0 գործիքների հիմունքներին, կմասնակցեն 2009թ-ին ԱՄՆ-ում և 2010թ-ին Վրաստանում կայանալիք փոխանակման ծրագրերին, ինչը կօգնի նրանց գտնել սեփական ձայնը, ստեղծել մեդիայի սեփական աշխարհը և իրենց ազդեցությունն ունենալ մեդիայում:


ՀՀ-ում ԴՈԹՔՈՄ ծրագրի ղեկավար`
Աստղիկ Զաքարյան
Փի-Էյչ Ինտերնեշնլ - Հայաստան
Պարոնյան 8/8, Երևան, 0015, ՀՀ
Հեռ: (37410) 53 86 76, 53 67 83
Էլ. փոստ: [email protected]