PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես զարմացնել և հուզել

Fedayi
07.11.2008, 00:06
Խնդրում եմ օգնել ինձ նվերներ ընտրելու կամ անակնկալներ մատուցելու հարցում: Չեմ ուզում ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ նվիրել. դա յուրաքանչյուրն է կարող է անել: Նոր, օրիգինալ գաղափարներ են պետք` յուրահատուկ աղջկա համար: Մի հատ мозговой штурм-ը չէր խանգարի::)
Նախապես շնորհակալություն...

Նարե
07.11.2008, 00:34
Օրիգինալություն շատ չեմ կարող ապահովել, բայց մի անգամ ինձ տուփի մեջ լիքը թիթեռնիկներ էին նվիրել,անսպասելիորեն բացեցի, շաաաաաաատ հաճելի էր, կարծեմ Երևանում տենց ծառայություն մատուցող խանութ կա,հնարավոր է , ետեղից էին օգտվել

Dayana
07.11.2008, 00:40

Որպես թիթեռասեր միանում եմ :) բայց պետք է հաշվի առնել աղջկա նախասիրությունները: օրինակ եթե ինչ-որ մեկը մեր Ոզնուկին նման նվեր աներ, հաստատ ծեծ կուտեր :D :D Ոզնուկը վախենումա Թիթեռներից:

Այնպես որ, եթե աղջիկը թիթեռների հետ սեր ունի, շատ լավ միտք էր ;)

Երկնային
07.11.2008, 00:43
Օրիգինալություն շատ չեմ կարող ապահովել, բայց մի անգամ ինձ տուփի մեջ լիքը թիթեռնիկներ էին նվիրել,անսպասելիորեն բացեցի, շաաաաաաատ հաճելի էր, կարծեմ Երևանում տենց ծառայություն մատուցող խանութ կա,հնարավոր է , ետեղից էին օգտվել
ես էլ ուզեցի…:oy

Kuk
07.11.2008, 00:47
ես էլ ուզեցի…:oy

Վույ աման:baby

Ֆիդո, թութակ նվիրի կամ կանարեիկա, բայց փակ վիճակում էլի, որ չերևա` մեջն ինչ կա:))

Սամվել
07.11.2008, 00:49
Վույ աման:baby

Ֆիդո, թութակ նվիրի կամ կանարեիկա, բայց փակ վիճակում էլի, որ չերևա` մեջն ինչ կա:))

Բա որ բացի տենա Շնչահեղձա եղել.. Թութակը :(:D

Kuk
07.11.2008, 00:52
Բա որ բացի տենա Շնչահեղձա եղել.. Թութակը :(:D

Թութակիս հիշեցի:(

Սամ, տենց ավելի օրիգինալ կլինի: Բայց դե ինչ դաժան ես դու, կանարեիկեն 1000-2000 դրամ ա, իսկ իմ գրած թութակը 1000-2000 դոլլար, գոնե ասեիր` կանարեիկեն սատկած լինի:))

Նարե
07.11.2008, 00:53
Բա որ բացի տենա Շնչահեղձա եղել.. Թութակը :(:D

ետ ժամանակ էլ շնչահեղձ հեչ որ չլինեն, մի երկու շաբաթից ետ թութակների ձենից հոգնած հաստատ թութակասպան կդառնա նվեր ստացողը… ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ:hands

Սամվել
07.11.2008, 00:56
Թութակիս հիշեցի:(

Սամ, տենց ավելի օրիգինալ կլինի: Բայց դե ինչ դաժան ես դու, կանարեիկեն 1000-2000 դրամ ա, իսկ իմ գրած թութակը 1000-2000 դոլլար, գոնե ասեիր` կանարեիկեն սատկած լինի:))

Հա դե սատկած թութակը Փափուկ խաղալիքա էլի... դաժե Օրիգինալություն էլ կա մեջը :))

:D:lol

Էն որ փափուկ խաղալիքը հինա լինում ու լվացած մի քանի անգամ.. ոնց որ սատկած թութակ լինի :D:D

Բայց ինչ անհետաքրքիրն եմ :D:D

ԿԳԴ
07.11.2008, 01:10
Խեղճ թութակին հանգիստ թողեք... :thisԵս կառաջարկեի մի հատիկ մարգարիտ, խեցիի մեջ::)

Dayana
07.11.2008, 01:13
Խեղճ թութակին հանգիստ թողեք... :thisԵս կառաջարկեի մի հատիկ մարգարիտ, խեցիի մեջ::)

Չէ է, նենց զզվելի ա էդ մարգարիտին խեցիից հանելու պրոցեսը :oy Հավատացեք խոսքերիս, ես դրա փորձն ունեմ :oy

*e}|{uka*
07.11.2008, 09:56
Վերնիսաժում՝ կենդանիների շուկայում, մի հատ փոքրիկ փիսիկ կա , մի բուռի չափա, սպիտակ, փափուկ, պուպուշ, կապույտ աչքերով, ուտելու բանա: Ես , որ կատու չեմ սիրում, իրա նկատմամբ անտարբեր չանցա: Համոզված եմ յուր. աղջիկ :love <- էս վիճակը կընդունի, որ տենա... :)

Հայկօ
07.11.2008, 13:03
+1 փիսիկ կամ շունիկ (:lol): Սիամական կամ վանա (մանավանդ՝ վանա) կատուների ճտերից սիրուն բան չկա աշխարհում:

Narinfinity
07.11.2008, 13:53
Խնդրում եմ օգնել ինձ նվերներ ընտրելու կամ անակնկալներ մատուցելու հարցում: Չեմ ուզում ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ նվիրել. դա յուրաքանչյուրն է կարող է անել: Նոր, օրիգինալ գաղափարներ են պետք` յուրահատուկ աղջկա համար: Մի հատ мозговой штурм-ը չէր խանգարի::)
Նախապես շնորհակալություն...

Մի հատ նավակիկ գտիր և սպիտակ վարդերով զարդարի, մեջը մի փոքրիկ սեղանիկ պատրաստ պահի, լավ կլինի բացվող-փակվող կոմպակտ լինի, որ շատ տեղ չգրավի, էնքան որ տեղավորվեք կողքերով, հա, սեղանը թող սրտի ձև ունենա, սեղանիկը իր ոտներով զարդարում ես ալ կարմիր վարդերով, սեղանիկին դնելու համար վերցնում ես շամպայն և երկար ու նեղ բաժակներ, որոնք էլի զարդարված են մանր ծաղիկներով, սեղանին լավ կլինի մոմեր լինեն` մեկը մեծոտ կենտրոնում ես դնում, մյուս երկուսը` փոքրիկները, ձեր ձախ կողմում, եթե աջում բաժակներն են դրված, մի հատ փոքր ու սրտի ձևով կամ լուսնի, կամ վարդի ձևով տորթ ես վերցնում .... ուտելիքը քո հայեցողությանը, բայց նավակը ներսից կարմիր վարդի ու մանրիկ գունագող ծաղիկների թերթիկներով պիտի լցված լինի, նաև նավակի շուրջը` ջրի վրա սպիտակ վարդի թերթիկներ լցրու, նաև մոմեր վառի ու չսուզվող նյութից պատրաստված սրտիկների վրա դրված բաց թող ջրի մեջ այնպես, որ վերևից նայելիս երևա սիրտ, որի համար կարող ես դրանք իրար ամրացնել, կապել, կցել բարակ չերևացող լարով, լույսերը պիտի ծածկես, որ ջուրը չհանգցնի, տարբեր գույներով կարող ես պատրաստել լուսամփոփիկների նման... Նավակից կարող եք դիտել գիշերային երկնակամարում իրենց խորհրդավորությամբ առկայծող աստղիկների ժպիտները, շարժումները...
Երաժշտությունը նրա նախասիրություններով պիտի ընտրես ու մոտակա ափին նախատեսիր պարելու համար մի հարմար հարթակ....Եթե կիթառ կամ այլ գործիքի վրա նվագելուն տիրապետես,կարող ես երաժշտություն գրել նրա համար ու կատարել քո բառերով գրված երգը հենց այդ նավակի մեջ, այդ պահին` միայն դու ես և նա, ուրիշ ոչ ոք մոտակայքում չկա... կարող ես տաքուկ անձրև պատվիրել /եթե կարողանաս կազմակերպել/, ու հենց որ նավակը կսկսի լցվել, ցատկիր ջուրը և նավակը մոտեցրու ափին, հետո նրան կգրկես ու ափ կտանես` էն որ պարի համար հարմար տեղ էիր պատրաստել, հետո երաժշտություն... ձեր ուզածի պես կպարեք ու լավ կզգաք ու չեք մրսի ...

Եսպես գլուխներդ չտանեմ երկար, ներող եղեք, երկար ստացվեց, բայց դե Դուք մտածեք, լավ մտքեր /գեղեցիկ ու ամենակարևորը իմաստավորված երազանքներ/ միշտ էլ կարելի է իրագործել և հետո հիշել ...:love

*e}|{uka*
07.11.2008, 16:03

Նարինինֆի, դու որ հեքիրաթից էս իջել :D:oy Ոնց որ անռեալ կերպար լինես :oy
Իսկ վերևում գրվածը շաաաաաաաատ չերեզչուռա, կարելիա մի քանի շտրիխ հանել, թե չէ ամեն ինչի պերեԲորշը ...հմմմ.... Ես էտ աղջկա տեղը լինեի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, կմտածեի «Էս փսիխը ովա՞»
Ներիր ակնեղծության համար :pardon

Հայկօ
07.11.2008, 19:11
Narinfinity - ԱԱԱԱԱԱԱԱ՜ :D:D:D: Դու բո՛ց ես, եղբա՛յր: Շենշող կրա՛կ :lol: Գրածդ լրիվ «Սուզանավը լեռներում» խորագրի տակ էր :)): Ջու՛ր որտեղի՞ց ճարենք, ջու՛ր: Գրածդ ռեալում պատկերացնում եմ, ու... Սկսում եմ աղեկտուր հռհռալ :D: Ջոգում ե՞ք՝ էդ խեղճ տղեն ո՜նց պիտի էս ձմեռվա բուք-սառնամանիքին գիթառը վզին, շամպայնի շիշը ջեբը՝ կիսալուսին տորթի վրայից ֆրակ-մրակը հագը չռփվի Երևանյան լճի զուլալ ճահճի մեջ :lol: Վարդի թերթերն ու պատվերով անձրևն էլ՝ ձեզ նվեր:

Հու՜ֆֆֆֆֆ :))... Մեռա... Ծիծաղից մարդ սպանելու համար դատ հասնում ա՞:

*e}|{uka*
07.11.2008, 19:24

Ես քեզ կօգնեմ խոսք եմ տալիս :D :pioneer

Հայկօ
07.11.2008, 19:31
Ես քեզ կօգնեմ խոսք եմ տալիս :D :pioneer

Ռեանիմացիա կանե՞ս ;):

Chuk
07.11.2008, 19:34
Եթե ըստ թեմայի պահանջի ասելիք չունեք, ապա լռեք, հերիք է օֆտոպեք:

Սամվել
07.11.2008, 19:37
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումը ջնջվել է:

Lion
07.11.2008, 19:44
Սիրային նամակ գրեք - լուրջ եմ ասում...

Ծով
07.11.2008, 19:57
Եղե՛ք անկեղծ ու պարզ..ինձ թվում ա /մեր օրերում/ շատ կզարմանա:D
aaaaaaa...լօլ...ես միայն հարցը կարդացի, առաջին գրառումը չէի տեսել...
Լավ, ոնց ասեմ....վսյոտակի ջիպ…լօօօօօօօօօլ

Երվանդ
07.11.2008, 19:58
Եղե՛ք անկեղծ ու պարզ..ինձ թվում ա /մեր օրերում/ շատ կզարմանա:D

Ծով անկեղծ ու պարզ լինում են մենակ իշուկները:D:D/մեր օրերում/ :pardon

Ծով
07.11.2008, 20:02
Ժո՛ղ, բայց նավակի գաղափարը լավն ա:hands:D...միայն թե էդ աղջկա տեղը լինեի, կպատկերացնեի գոնե որ Սևանի մատը խառը չի:D

Ուլուանա
07.11.2008, 20:17
Մի հատ նավակիկ գտիր և սպիտակ վարդերով զարդարի, մեջը մի փոքրիկ սեղանիկ պատրաստ պահի, լավ կլինի բացվող-փակվող կոմպակտ լինի, որ շատ տեղ չգրավի, էնքան որ տեղավորվեք կողքերով, հա, սեղանը թող սրտի ձև ունենա, սեղանիկը իր ոտներով զարդարում ես ալ կարմիր վարդերով, սեղանիկին դնելու համար վերցնում ես շամպայն և երկար ու նեղ բաժակներ, որոնք էլի զարդարված են մանր ծաղիկներով, սեղանին լավ կլինի մոմեր լինեն` մեկը մեծոտ կենտրոնում ես դնում, մյուս երկուսը` փոքրիկները, ձեր ձախ կողմում, եթե աջում բաժակներն են դրված, մի հատ փոքր ու սրտի ձևով կամ լուսնի, կամ վարդի ձևով տորթ ես վերցնում .... ուտելիքը քո հայեցողությանը, բայց նավակը ներսից կարմիր վարդի ու մանրիկ գունագող ծաղիկների թերթիկներով պիտի լցված լինի, նաև նավակի շուրջը` ջրի վրա սպիտակ վարդի թերթիկներ լցրու, նաև մոմեր վառի ու չսուզվող նյութից պատրաստված սրտիկների վրա դրված բաց թող ջրի մեջ այնպես, որ վերևից նայելիս երևա սիրտ, որի համար կարող ես դրանք իրար ամրացնել, կապել, կցել բարակ չերևացող լարով, լույսերը պիտի ծածկես, որ ջուրը չհանգցնի, տարբեր գույներով կարող ես պատրաստել լուսամփոփիկների նման... Նավակից կարող եք դիտել գիշերային երկնակամարում իրենց խորհրդավորությամբ առկայծող աստղիկների ժպիտները, շարժումները...
Երաժշտությունը նրա նախասիրություններով պիտի ընտրես ու մոտակա ափին նախատեսիր պարելու համար մի հարմար հարթակ....Եթե կիթառ կամ այլ գործիքի վրա նվագելուն տիրապետես,կարող ես երաժշտություն գրել նրա համար ու կատարել քո բառերով գրված երգը հենց այդ նավակի մեջ, այդ պահին` միայն դու ես և նա, ուրիշ ոչ ոք մոտակայքում չկա... կարող ես տաքուկ անձրև պատվիրել /եթե կարողանաս կազմակերպել/, ու հենց որ նավակը կսկսի լցվել, ցատկիր ջուրը և նավակը մոտեցրու ափին, հետո նրան կգրկես ու ափ կտանես` էն որ պարի համար հարմար տեղ էիր պատրաստել, հետո երաժշտություն... ձեր ուզածի պես կպարեք ու լավ կզգաք ու չեք մրսի ...

Եսպես գլուխներդ չտանեմ երկար, ներող եղեք, երկար ստացվեց, բայց դե Դուք մտածեք, լավ մտքեր /գեղեցիկ ու ամենակարևորը իմաստավորված երազանքներ/ միշտ էլ կարելի է իրագործել և հետո հիշել ...:love
Աաաաա՜... :D :D :D Նարեկ, դու դեմք ես։ :D :D :D (ինձ հազիվ եմ զսպում, որ սմայլիկների չարաշահում չանեմ) Եթե քեզ ռեալում տեսած չլինեի, հիմա ես էլ էի Ոզնուկի պես մտածելու, որ ոչ ռեալ կերպար ես՝ հեքիաթից իջած։ :)) Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի սենց ծիծաղել, փորս բռնած ու լացելով։ :D Բոլոր դետալները մեկը մեկից մազալու էին ու անիրական, իսկ էս ցրտին էն ջրի մեջ ցատկելու պահն ինձ համար կուլմինացիան էր։ :hands Ախր էդպիսի բան իսկի հեքիաթներում չի լինում։ :oy

Ժող, բայց բացի Narinfinity–ից, ինչքան հասկացա, բոլորդ սևեռվել եք կենդանական աշխարհի վրա։ Էլ տուփի մեջից դուրս պրծնող թիթեռնիկներ, էլ տուփի մեջ խեղդամահ եղած կանարեյկա ու թութակ... :{ :D Հանգիստ թողեք էդ խեղճ կենդանիներին, էլի, թող իրենց համար ապրեն։

Ախր էդպիսի կենդանական նվերները քչերին դուր կգան։ Պիտի համոզված լինես, որ տվյալ մարդը կուզենար կենդանի պահել ու հենց էդ կենդանուց։ Իսկ թիթեռնիկները... Մեկը ես հաստատ լեղաճաք կլինեի, եթե տուփը բացեի, ու թիթեռնիկները մեջից վրա տային... Հա, ասենք, բացեցի, թռան–գնացին։ Էդ լեղաճաք վիճակիցս մինչև ուշքի գայի՝ վայելելու համար նրանց գեղանի թռիչքը, նրանք արդեն թռած–գնացած կլինեին... :D Եվ ես հիասթափված կհարցնեի իմ սիրեցյալին. իսկ ու՞ր է իմ նվերը... :unsure :cry Պատասխան՝ թռավ–գնաց... :D :D :D

Նման դեպքերում պետք է հիմնվել այն մարդու նախասիրությունների վրա, ում համար որ նախատեսված է նվերը, թե չէ հիմա էստեղ ամեն մեկն իր տարօրինակ նախասիրություններն ասի, բռնես իրագործես, ի՞նչ իմանաս, թե դրանից ինչ դուրս կգա։ Ավելի լավ է սեփական ճաշակը համադրել տվյալ մարդու նախասիրությունների հետ ու համապատասխան նվեր ընտրել։

Ծով
07.11.2008, 20:27
եթե ինքը սիրում ա ծաղիկ ուտել:D, ինձ նման էլի...ասենք վարդի թերթիկ..ուրեմն վարդը փրթում ե ս:D մի հատ սիրուն տուփի մեջ, մեջը շոկոլադ ես դնում /ինքը ո՞նց ա սիրում, ես դառը:D/…Հա, տուփը ժապավենով կապած, ժապավենի վրա գրված. «Ավել, պակաս, կներես,:D/...ու տալիս ես իրան...եթե ինքը դա չընդունի ու եթե մեջի շոկոլադը դառը չլինի, փոխի, մի ձև ուղարկի ինձ:D
ԵՍ լրիվ լուրջ եմ ասում:oy
մի բան էլ ավելացնեմ. գնում ես իրա սիրած օծանելիքը, եթե գիտես, փչում ես տուփի վրա, մի քիչ, որ էդ բույրը զգա միանգամից, իսկ օծանելիքը կտաս հետո, հաջորդ օրը ասենք..

Lion
07.11.2008, 20:30
Նամակ գրի. դիր այդ նամակի մեջ ողջ սերդ... և ուղարկիր:)

Երկնային
07.11.2008, 20:33
Նամակ գրի. դիր այդ նամակի մեջ ողջ սերդ... և ուղարկիր:)
է~խ, ջահել թվերս հիշեցի… էն որ դպրոցական թվերին սիրային նամակներ էի ստանում… :))

Chuk
07.11.2008, 20:34
Մի խոսքով էս թեմայի լինկը տուր, ասա, թող ընտրի :)

հ.գ. լսի, բա՞ որ ակումբ մտնող մարդ լինի էդ աղջիկը ու կարդա էս ամեն ինչը :o

Kuk
07.11.2008, 20:35
Սիրային նամակ գրեք - լուրջ եմ ասում...

Նամակ գրի. դիր այդ նամակի մեջ ողջ սերդ... և ուղարկիր:)

Լիոն ջան, հավաստի աղբյուրներից իմացա, որ 2008 թիվն ա:

Երկնային
07.11.2008, 20:36
հ.գ. լսի, բա՞ որ ակումբ մտնող մարդ լինի էդ աղջիկը ու կարդա էս ամեն ինչը :o
Հա ի՞նչ; Կարողա հենց դրան էլ սպասում ա… որ էդ աղջիկը գրառում անի, ու իրա սրտով լինի…:D

Բարեկամ
07.11.2008, 20:37
ես օրինակ խորհուրդ չեմ տա նվիրել մի բան, որից ավելի լավը հետո չեք կարող նվիրել:
Թե չէ հետո կդառնաք փիս, ժլատ , անտարբեր … ու "դու ինձ էլ չես սիրուում… :cry"

Ավելացվել է 2 րոպե անց

Մի խոսքով էս թեմայի լինկը տուր, ասա, թող ընտրի :)

հ.գ. լսի, բա՞ որ ակումբ մտնող մարդ լինի էդ աղջիկը ու կարդա էս ամեն ինչը :o

որպես թեմայի հեղինակի նկատմամբ մարդկայնության դրսևորում, խորհուրդ եմ տալիս նարինֆինիթիի գրառումը նախապես հեռացնել :D

Ambrosine
07.11.2008, 20:40
Սիրային նամակ գրեք - լուրջ եմ ասում...

Նամակ գրի. դիր այդ նամակի մեջ ողջ սերդ... և ուղարկիր:)

http://s.rimg.info/1a8209ca925ce3fc8ba5d7fade81732a.gif
էխ, Լիոն, դու չփոխվեցիր:D

Բայց վարդի թերթերի ու շոկոլադի պահը ոնց-որ լավն էր, հը?
կամ գնա Բրաբիոն, իրանց խնդրի, թող մի օրիգինալ բան մտածեն

կամ էլ ասենք իրա սենյակի պատուհանից երևացող մասում գրի իրա անունը բենզինով ու վառի

Մարկիզ
07.11.2008, 20:49
ես օրինակ խորհուրդ չեմ տա նվիրել մի բան, որից ավելի լավը հետո չեք կարող նվիրել:
Թե չէ հետո կդառնաք փիս, ժլատ , անտարբեր … ու "դու ինձ էլ չես սիրուում… :cry"

Ավելացվել է 2 րոպե անց

որպես թեմայի հեղինակի նկատմամբ մարդկայնության դրսևորում, խորհուրդ եմ տալիս նարինֆինիթիի գրառումը նախապես հեռացնել :D
Ճիշտ ա::D

"Եթե չես կարող հետո հրավիրել Կանարյան կղզիներ, հիմա մի տար Սևան:":D

Իսկ եթե լուրջ. ապա նվիրիր ծաղիկներ, պետք չէ ընկնել ինչ-որ օրիգինալչգիտեմինչ բաների հետևից: Որքան հասկացա, դա պետք է թողնել ապագային:

Lion
07.11.2008, 20:58
է~խ, ջահել թվերս հիշեցի… էն որ դպրոցական թվերին սիրային նամակներ էի ստանում… :))

Իբր հիմա... ծեր ես? Բա մենք ինչ ասենք?

Kuk ջան - այդ աղբյուրներն էլ ասում են, որ աղջիկները չեն փոխվել...

Astgh ջան - սերն է իմաստ տալիս մեր կյանքին...

*e}|{uka*
07.11.2008, 21:01
Հարևան շենքի պատերից մեկի վրա իր նկարը մեծացրած կպցնում ես, առավոտ հելնումա զարմանքից ու հուզմունքից լեղաճաքա լինում :D:oy
Կամ ձմռանը իր պատուհանի տակ ձյան վրա վառ կարմիր վարդի թերթիկներով սիրտ ես նկարում, իր նկարը դնում ես սրտի մեջ: Հենց պատուհանից նայումա, բենզին ես լցնում ու վառում, շատ օրիգինալա. շատ :hands:D
Կամ իմանում ես, թե երբ ինքը տանը չի լինում, վերցնում ես ծաղիկներ, կոնյակ/նաիրի 20 տարվա հնության/, բոմբոներկա գնում ես իրենց տուն ու ծանոթանում ես իր մայրիկի հետ, հաստատ չի քշի : Աղջիկը տունա գալիս, տեսնումա քեզ :o զարմանում ու հուզվումա : :oy:D

Ուլուանա
07.11.2008, 21:02
Լիոն ջան, հավաստի աղբյուրներից իմացա, որ 2008 թիվն ա:
Եթե մարդ սիրում է նամակ ստանալ, ապա ոչ մի նշանակություն չունի, թե որ թիվն է։ ;) Թղթե նամակն էլեկտրոնայինից շատ ավելին է. մեջն ավելի շատ շունչ կա. ձեռագիր, հպում, հոտ... Մի խոսքով՝ ավելի կենդանի է։ :) Ուղղակի պիտի համոզված լինես, որ դիմացինդ դա կգնահատի, հակառակ դեպքում, իհարկե, իմաստ չունի։

Հ. Գ. Ե՞րբ ա էս թեմայի արդիականությունն անցնելու, տեղափոխեմ «Զվարճալի»։ :}

Բարեկամ
07.11.2008, 21:02
Լիոն ջան, հավաստի աղբյուրներից իմացա, որ 2008 թիվն ա:

դրա համար էլ նամակը կնայվի օրիգինալ: Մի հատ պատկերացրեք՝ քառակուսի տետրից ծռմռտիկ պոկված թուղթ, ձեռագիր, տեղ-տեղ վերջացող թանաք, վերջում էլ շրթներկա քսում ու համբուրում թուղթը ստորագրության տեղ…:love … ու էդ բոլորը հանձնում ա աղջկան նավակում :D

Ավելացվել է 2 րոպե անց

Եթե մարդ սիրում է նամակ ստանալ, ապա ոչ մի նշանակություն չունի, թե որ թիվն է։ ;) Թղթե նամակն էլեկտրոնայինից շատ ավելին է. մեջն ավելի շատ շունչ կա. ձեռագիր, հպում, հոտ... Մի խոսքով՝ ավելի կենդանի է։ :) Ուղղակի պիտի համոզված լինես, որ դիմացինդ դա կգնահատի, հակառակ դեպքում, իհարկե, իմաստ չունի։

:love համաձայն եմ Ան ջան, իմեյլից կամ այսիքյուից հազար անգամ գերադասելի ա :) լուրջ

Ուլուանա
07.11.2008, 21:06
դրա համար էլ նամակը կնայվի օրիգինալ: Մի հատ պատկերացրեք՝ քառակուսի տետրից ծռմռտիկ պոկված թուղթ, ձեռագիր, տեղ-տեղ վերջացող թանաք, վերջում էլ շրթներկա քսում ու համբուրում թուղթը ստորագրության տեղ…:love … ու էդ բոլորը հանձնում ա աղջկան նավակում :D

Ավելացվել է 2 րոպե անց

:love համաձայն եմ Ան ջան, իմեյլից կամ այսիքյուից հազար անգամ գերադասելի ա :) լուրջ
Ան, բայց շրթներկի պահը մի քիչ խառնեցիր ոնց որ։ Մի մոռացիր, որ նվիրողը տղան է, ի՞նչ շրթներկ։ :D

Երկնային
07.11.2008, 21:06
դրա համար էլ նամակը կնայվի օրիգինալ: Մի հատ պատկերացրեք՝ քառակուսի տետրից ծռմռտիկ պոկված թուղթ, ձեռագիր, տեղ-տեղ վերջացող թանաք, վերջում էլ շրթներկա քսում ու համբուրում թուղթը ստորագրության տեղ…:love … ու էդ բոլորը հանձնում ա աղջկան նավակում :D

Ու հետո քցվում ջուրը… :D

Բայց նամակը հեչ էլ վատ միտք չի երեխեք… հաստատ էս օրով ահագին օրիգինալ ա… :)

Lion
07.11.2008, 21:07
Գնահատվեց Ռոմանտիզմս...

Ի դեպ - թիթեռների պահը ինձ էլ դուր չեկավ: Ես իմ տղա տեղով իրար կխառնվեմ, որ մի բան բացեմ, մեջից բաներ թռնեն վրես... ուր մնաց աղջիկը: Դա տեսականորեն է գեղեցիկ, բայց պրակտիկորեն ճիշտ չի...

Բարեկամ
07.11.2008, 21:08
Ան, բայց շրթներկի պահը մի քիչ խառնեցիր ոնց որ։ Մի մոռացիր, որ նվիրողը տղան է, ի՞նչ շրթներկ։ :D

հա վայ :D դե ուրեմն կարելի ա ծխախոտի մնացորդով սիրտ նկարել:D

Ուլուանա
07.11.2008, 21:11

Ֆու՜... :[ Արդեն պատկերացրի, թե ինչ գարշահոտ նամակ ա ստացվելու։ :D

Chuk
07.11.2008, 21:11
Ես վերջն էս թեմայում ցինիկանալու եմ :(

Նամակը ազդեցիկ լինելու համար, այն պիտի բազում դժվարությունների միջով հասնի հասցատիրոջը: Այս նպատակին հասնելու համար լավ ճմրթելուց հետո կարելի է այն գցել ավտոյի անիվների տակ, մի քանի փամփուշտ բաց թողնել վրան, դանակով կտրել մատն ու արյան հետքեր թողնել նամակի վրա և այլն:
...

Բռռռ, գուցե ես այս հարցով խորհուրդ տալու բարոյական իրավունք չունեմ, բայց կարծում եմ, որ եթե ինքդ չես որոշում թե ինչ ես նվիրելու, ինքդ չես զգում ինչ նվիրելը, ապա այն նվիրելն անիմաստ է ու կեղծ, ինչքան էլ օրիգինալ ու հետաքրքիր լինի, հետևաբար թողած էֆֆեկտն էլ (եթե էֆֆեկտի լինի), լինելու է կարճաժամկետ:

Բարեկամ
07.11.2008, 21:14
Ես վերջն էս թեմայում ցինիկանալու եմ :(

Նամակը ազդեցիկ լինելու համար, այն պիտի բազում դժվարությունների միջով հասնի հասցատիրոջը: Այս նպատակին հասնելու համար լավ ճմրթելուց հետո կարելի է այն գցել ավտոյի անիվների տակ, մի քանի փամփուշտ բաց թողնել վրան, դանակով կտրել մատն ու արյան հետքեր թողնել նամակի վրա և այլն:
...

Վատ չի գիտե՞ս :8
համենայն դեպս որոշակի պատկերացում կտա հեղինակի քաղաքական հայացքների մասին :B

Lion
07.11.2008, 21:16
Արյան հետքերը... հակահիգիենիկ են:)

Վոոբշեմ ինչքան մարդ, այդքան էլ կարծքի - մոլլա Նասրադինի էշի պոչի պատմությունն եղավ. սրան ասում են էշիդ պոչը ուզում են կտրել, ասումա քանի հոգի, ասում են 10 - չեն կտրի,-ասումա,- րեն համաձայնվի ոնց կտրեն:hands

Chuk
07.11.2008, 21:18

Գիշերը զարթնում ա էշի զռոցից: Ասում ա. «Էս հայվանը խի՞ ա զռում, գնամ տեսնեմ»... գնում նայում ա, տեսնում ա էշի պոչը կտրել էն, խեղճ հայվանը դարդից ա զռում :)

Սամվել
07.11.2008, 21:23
http://s.rimg.info/1a8209ca925ce3fc8ba5d7fade81732a.gif
էխ, Լիոն, դու չփոխվեցիր:D

Բայց վարդի թերթերի ու շոկոլադի պահը ոնց-որ լավն էր, հը?
կամ գնա Բրաբիոն, իրանց խնդրի, թող մի օրիգինալ բան մտածեն

կամ էլ ասենք իրա սենյակի պատուհանից երևացող մասում գրի իրա անունը բենզինով ու վառի

Կամ էլ Պրյամո Դիմացի Շենքը վառի.. ու մարդկանց ասա որ Օգնության տեղը իրա անունը գոռան :D:D

Ծով
07.11.2008, 21:24
Ետ տվե՛ք իմ վարդի թերթիկներ ու շոկոլադը ու օծանելիքի բույրով տուփը ու ստորագրված ժապավենը...:angry
յաաաաաաաաախք:[

Բարեկամ
07.11.2008, 21:26
Ետ տվե՛ք իմ վարդի թերթիկներ ու շոկոլադը ու օծանելիքի բույրով տուփը ու ստորագրված ժապավենը...:angry
յաաաաաաաաախք:[

Ալիզ ջան, արդեն կերվել ա բոլորը… էշի կողմից :D

Սամվել
07.11.2008, 21:27
Բայց եթե Լուրջ Հուզելու ու զարմացնելու իմաստը չեմ հասկանում :)

Բարեկամ
07.11.2008, 21:28
Բայց եթե Լուրջ Հուզելու ու զարմացնելու իմաստը չեմ հասկանում :)

Հա էլի, որ ինչ :D

Սամվել
07.11.2008, 21:31
Հա էլի, որ ինչ :D

Չէ Բայց Լուրջ.. Ասենք "Օրիգինալ նվեր" կհասկանաի.. բայց դե ինչ պարտադիրա հուզել ու զարմացնել :think

Ուլուանա
07.11.2008, 21:34
Արդեն պատկերացնում եմ, Ֆեդային էստեղ գրված օրիգինալ ու զարզանդելի առաջարկները կարդալուց հետո ոնց ա հիասթափվելու օրիգինալության գաղափարից, ու զարմանալու և հուզելու իր ձգտումը մոռացած՝ խելոք–խելոք գնա դիմացի ծաղկավաճառի մոտից մի փունջ համեստ ծաղիկներ առնի ու ուղևորվի էդ աղջկա տուն։ :))

Բարեկամ
07.11.2008, 21:34
Չէ Բայց Լուրջ.. Ասենք "Օրիգինալ նվեր" կհասկանաի.. բայց դե ինչ պարտադիրա հուզել ու զարմացնել :think

ո՞նց, բա չիմանաս ինչի ու ինչքանի ես ընդունակ

Kuk
07.11.2008, 21:40
Ժող, յան տվեք էդ նամակներից. հիմա մարդիկ վիրտուալ շորեր են օգտագործում, որ գառծիռոպ չդնեն տունը, էդ նամակը ո՞ւր պետքա մտց.. դնեն: Ֆիդո, Յոժի ասածը լավն ա, տենց էլ արա. գետնին մի հատ մեեեեեծ սրտիկ նկարի վարդի թերթերով, մագը միացրու միլլիոն ալիխ ռոզ ու զանգի ասա թող պատուհանից նայի:

Fedayi
07.11.2008, 22:56
Բոլորիցդ շնորհակալ եմ...բայց, երեկ վերջրվերջո իմ մտքում մի բան ծագեց: Ընտրեցի գեղեցիկ ծաղիկների նկարներ, մի ռոմանտիկ երաժշտություն, հոգուց բխող բառեր /Lion, ականջդ կանչի/ ու Power Point-ով մի գեղեցիկ սլայդ-շոու սարքեցի: Դիսկի վրա գրեցի ու ուղարկեցի: Երբ ւզեցել էր ֆայլը բացել, ծրագիրը ծածկագիր էր պահանջել: Դրա համար զանգեց ինձ, իսկ ես հանելուկ ասեցի, պետք է գուշակեր մի թիվ, որ կապված էր մեր հետ: Մի քանի զանգից հետո վերջիվերջո ֆայմել էր, ծածկագիրը ճիշտ էր մուտքագրել...ու վերջին զանգում խոստովանեց, որ այսքան ծաղիկ ու այսքան գեղեցիկ ձևով երբեք չէր ստացել ու չէր էլ սպասի...:love

Բայց սա պարտավորեցնում է...հաջորդն ավելի գեղեցիկ պետք է լինի, էնպես որ գրեք:

Chuk
07.11.2008, 23:14
Բայց սա պարտավորեցնում է...հաջորդն ավելի գեղեցիկ պետք է լինի, էնպես որ գրեք:
Հաջորդի գաղտնաբառը թող լինի՝ «Ես քեզ սիրում եմ» :)

Բարեկամ
08.11.2008, 02:42
Բոլորիցդ շնորհակալ եմ...բայց, երեկ վերջրվերջո իմ մտքում մի բան ծագեց: Ընտրեցի գեղեցիկ ծաղիկների նկարներ, մի ռոմանտիկ երաժշտություն, հոգուց բխող բառեր /Lion, ականջդ կանչի/ ու Power Point-ով մի գեղեցիկ սլայդ-շոու սարքեցի: Դիսկի վրա գրեցի ու ուղարկեցի: Երբ ւզեցել էր ֆայլը բացել, ծրագիրը ծածկագիր էր պահանջել: Դրա համար զանգեց ինձ, իսկ ես հանելուկ ասեցի, պետք է գուշակեր մի թիվ, որ կապված էր մեր հետ: Մի քանի զանգից հետո վերջիվերջո ֆայմել էր, ծածկագիրը ճիշտ էր մուտքագրել...ու վերջին զանգում խոստովանեց, որ այսքան ծաղիկ ու այսքան գեղեցիկ ձևով երբեք չէր ստացել ու չէր էլ սպասի...:love

Բայց սա պարտավորեցնում է...հաջորդն ավելի գեղեցիկ պետք է լինի, էնպես որ գրեք:

փաստորեն ընտրեցիր կիբերհարաբերություններ :think
հմ, նորմալ ա

Lion
08.11.2008, 12:37
Գիշերը զարթնում ա էշի զռոցից: Ասում ա. «Էս հայվանը խի՞ ա զռում, գնամ տեսնեմ»... գնում նայում ա, տեսնում ա էշի պոչը կտրել էն, խեղճ հայվանը դարդից ա զռում :)

Հա – զագվոզդկեն էլ հենց էդա… մեկ մարդու համար ավելի հեշտ է էշի պոչը կտրելը, քան տասի…

Narinfinity
10.11.2008, 11:23
Նարինինֆի, դու որ հեքիրաթից էս իջել :D:oy Ոնց որ անռեալ կերպար լինես :oy
Իսկ վերևում գրվածը շաաաաաաաատ չերեզչուռա, կարելիա մի քանի շտրիխ հանել, թե չէ ամեն ինչի պերեԲորշը ...հմմմ.... Ես էտ աղջկա տեղը լինեի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, կմտածեի «Էս փսիխը ովա՞»
Ներիր ակնեղծության համար :pardon

*e}|{uka* ջան, որ ասեմ ինչ որ մի հեքիաթից եմ, սուտ կլինի, բայց էն աղջիկը հաստատ չի ասի, թե փսիխ տղա էր այդ ամենը մտածել,
Միայն թե մի քիչ մանրամասներ կան, ասենք ամեն ինչը ունի իր սցենարը և թատերականացված ասեմ, թե սյուժեով զարգացող իրադարձությունները.
Օր. վերևում գրածը գիշերն է տեղի ունենում, երբ նավակը գետի երկարությամբ ընթանալով մտնում է մի լայնակի ջրվեժիկից ներս, որից հետո սիրահարներին ժպտում է առավոտյան ջերմությամբ շողացող արևը, այսինքն ջրվեժից հետո էլ ցերեկն է գալիս, ու հետո այգիներ ու մանրիկ և բազմաթիվ բույրերով արբեցնող ծաղիկներ ...
Երազանքները պիտի լինեն ռեալից ծնված և զարգանան իմաստալից ու տրամաբանական թռիչքներով, թեկուզ և շատ ժամանակ հետո, բայց ամեն մի պահ նրանք այցելում են մեզ և հուզում, մեր սրտերին բերում լույս ու սեր ...

*e}|{uka*
10.11.2008, 17:32

Վերևից էլ ընկնում է երեք խնձոր, մեկը ինձ, երկուսը չգիտեմ :oy
Դու ինձ շշմեցնում ես, անկեղծ եմ ասում : :))

Narinfinity
10.01.2009, 14:15
Վերևից էլ ընկնում է երեք խնձոր, մեկը ինձ, երկուսը չգիտեմ :oy
Դու ինձ շշմեցնում ես, անկեղծ եմ ասում : :))

Անկեղծ մտածում եմ, որ ինձ լավ հասկանալ կլինի սիրահարվելու դեպքում... երբ սիրահարված լինես... ամեն բան շատ պարզ կլինի...

nnaarreek
10.01.2009, 14:42
Մեզ մեկը սայտտ էր զակազ տվե ընկերուհու համար, նոր տարվա նվեր:
Հեըաքրքիր տարբերակ ա, բայց եթե նվիրողը սայտերի հետ կապ չունի, թեչէ աղջիկը կմտածի թե ամենահեշտ տարբերակն ա ընտրե:

Narinfinity
13.01.2009, 11:36

Կարծում եմ, ամեն մեկն էլ իր կողմից ինչ որ բան այնուամենայնիվ ավելացնում է այն մտքին, որից օգտվում է, Էնպես որ օրիգինալությունը մտածելու և ճաշակի խնդիր է, այստեղ կարևոր են աղջկա նախասիրությունները, ճաշակը... կարելի է մտածել ավելի գրավիչ ու հետաքրքիր արկածասին սյուժե, որով ամեն սիրտ էլ կջերմանա ու կջերմացնի... իսկ որն էր Ձեր նպատակը?...

Narinfinity
02.03.2009, 01:02
Բայց և այնպես, ամենալավն ու անակնկալը սենց որ կլիներ.

Մասնագիտությունդ մոռանում ես, փորձում ես առևտրական դառնալ,կամ մի լավ գյուտ կատարել, դէ որ Նոբելյան մրցանակ ստանալուն հավակնի...
Մի խոսքով շատ չէ, մի քիչ փող ես աշխատում, էնքան որ /թող աղջկա աչքերը շորով կապված, ծաղիկներով փակ լինեն, դե երբ անակնկալից առաջ ձեռքերով փակում են աչքերը, որ հետաքրքիր լինի, ու ինքը չտեսնի ճանապարհը/ երկու տոմս միակողմանի դեպի Փարիզ գնես, էնտես աչքերը չմոռանաս բացել, հետո Իտալիա` ամուսնանալու վայրը ինքը թող ընտրի, բայց մինչև դա արար աշխարհով թափառում ես նրա հետ և գրում երգեր, երգեր ամեն տեսակ, երգեր շատ տարօրինակ, երգեր թարս ու շիտակ... ամեն վայրկյան ավելի ու ավելի ես սիրահարվում նրան, ինչպես առաջին անգամ...
Ճանապարհներ ես անցնում նրա հետ` ծովերով, ծաղկապատ այգիներով, ջրվեժներով ու ծիածաններով, մի խոսքով ինչքան կյանքիդ երևակայությունը թույլ կտա...
Հետո ինչ էլ հիշես, որ առանց երջանկության արցունքների չլինի...
Հա, մեկել որքան կարող ես գեղեցիկը նկատիր ու բարին գործիր, ստեղծագործիր ու բարեգործություն կատարիր, փրկիր ու օգնիր... հետո վստահ կլինես, որ այդ ամենը ապրել ես ու զգացել ամեն վայրկյան լույսի շոյող քնքուշ ջերմությունը... որքան որ կկարողանաս ...Երջանիկ ես նրա հետ ու ՎԵՐՋ...

*e}|{uka*
02.03.2009, 01:20

Պատկերացնում եմ աղջիկը աչքերը փակ ինչպես է ինքնաթիռ նստում :)) :oy
Ամենայն հարգանքով Նարինֆինիտի ջան, յուրօրինակ ու անսահմանափակ երևակայությանդ մասին խոսք չկա, բայց այսքա՞ն :think , ինքդ քեզ գնալով գերազանցում ես : :oy