PDA

Դիտել ողջ տարբերակը : Մահվան Ճամփորդ



Simon
29.11.2006, 10:35
ՄԱՀՎԱՆ ՃԱՄՓՈՐԴ

Նստել ես հիմա մտախոհ
Մարմնիդ զմռսված մոմե աճյունին:
Աշխարհիս վրա թե մի ծառ է ավել.
Դու այն տնկեցիր,
Թե մի ծառ` պակաս, դու այն հատեցիր:
Իսկ հիմա արդեն քո առջև է դրված
Զսպվածության բաժակը կշեռքի վրա`
Աչքիդ մի ծայրն էլ
Արճիճապատված դրախտի դռնին:

Թմբուկները քիչ առաջ լռեցին,
Հիմա սպասում ես վերին վճռին:

Հե՛յ, մահվան ճամփո՜րդ,
Հայացքդ ուղղի՜ր աճյունիդ վրա:
Եվ ի՞նչ, տեսնում ես
Անդնդախոր բարձրունքին տենչացող կարո՞տ,
Որ ժայռերն մագլցես,
Մի քարայծ էլ այնտեղից մորթես,
Դարձնես խնջույքիդ սեղանին պատառ:

Թե՞ դու տեսնում ես մի հյուծված արծիվ,
Որ իր տունը կառուցեց ժայռին`
Գագաթների մոտ` արժանավորված ժայռերի փառքին:

Լռին պառկել ես` աչքերդ սառած
Ծեսին հավաքված հարազատներիդ:
Խոսք չունես ավել. թերևս ապրեցիր:

Թե՞ դժգոհում ես դագաղիդ փայտից.
Մեկ է, ինչքան էլ բռունցքդ սեղմես
Դատարկության մեջ, ոչինչ չի փոխվի:

Լրբացած նյարդերդ կոկո՞րդդ են սեղմում:
Օ՛հ, անեծք ունես, շուտ կանչի՜ր նրան`
Արժանացողին:

Բայց ո՜չ.
Նախավերջին պահն է. քիչ էլ զսպիր քեզ:
Առաջին անգամ, բայց նախավերջին,
Արձակի՜ր նրան …

Իսկ վերջին պահը վաղուց է եղել.
Ինքդ ես վճռել.
Կամ դու կգնաս գեհենի ճամփով,
Կամ էլ դրախտի ճառագող լույսով:
Սիմոն Սիմոնյան
23 հոկտեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Angelina
29.11.2006, 11:05
Լավն էր, բայց մի քիչ դաժան էր:

Simon
01.12.2006, 14:37
Լավն էր, բայց մի քիչ դաժան էր:

Շնորհակալություն:oy

Simon
02.12.2006, 10:41
Մորս խոսքերից. “Ամեն նոր ծնված բան դա երեխա է”


ՄՈՐՍ ՁԵՌՔԵՐՈՒՄ

Կատակ բան չէ սա.
Աչքերս վկա, ես ինքս տեսա:

Առաջին անգամ խորթ մղումներից
Աչքերս բացեցի:
Մորս ձեռքերում աշխարհը գտա.
Անկախ իմ կամքից
Վեպիս խորագիրը այսպես կնքեցի:

Թերթեցի էջերը, օրերս անցան,
Կամաց ակամա մորս ձեռքերից
Ես ազատվեցի` ինքնուրույն դարձա:
Կյանքի խորխրատներում
Ինքս իմ գլխին բախտորոշ դարձա:

Շատ սարեր անցա, ձորեր կտրեցի:
Բայց մայրս չեկավ, ներքևում մնաց:
Արքա կնքվեցի, ծառա էլ դարձա
Բայց շփոթվեցի.
Կարևոր մի բան լավ չհասկացա.
Ստացվեց ինքս ինձ բահրա բաշխեցի`
Ինձ չհարգեցի:

Մորս խոսքերին թե ծառա դարձա
Իմ հոտի գլխին թագավոր դարձա:

Նոր հաղթանակով շատ հպարտացա`
Ինձ զորեղ դասեցի.
Ծովեր հատեցի, անդունդներն իջա:
Փորձեցի կույս անդունդների
Հատակը շոշափել, հենց իմ ձեռքերով:
Բայց շփոթվեցի.
Կարևոր մի բան լավ չհասկացա,
Մորս դալկացած ձեռքերին դիպա:

Թերթեցի էջերը, օրերս անցան,
Կամաց ակամա մորս արարքի
Գովերգը դարձա`
Կյանքիս իմաստը կարծես հասկացա:

Վերջին թերթերը , հեշտ գլորեցի
Անկախ իմ կամքից, գիրքս փակեցի:
Բայց շփոթվեցի.
Կարևոր մի բան լավ չհասկացա,
Մորս գրկի մեջ հանգրվան գտա:

Կատակ բան չէ սա.
Աչքերս վկա, ես ինքս տեսա:

Սիմոն Սիմոնյան
22 նոյեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Esmeralda
02.12.2006, 11:29
Բոլոր գրվածքներդ կարդացի... Ունես ոչ շաբլոն ոճ, ինչը գրավում է...
Կսպասեմ նոր գրվածքներիդ...

Ծով
02.12.2006, 17:01
Դու մարդու հետ ես խոսում…ու ասում ես այն,ինչի մասին սիրտդ է քեզ հետ խոսում…
Ինձ դուր եկավ…
Անուն ազգանւնդ միշտ գրում ես,որ գրագողություն չլինի՞:)

Simon
02.12.2006, 17:49
Դու մարդու հետ ես խոսում…ու ասում ես այն,ինչի մասին սիրտդ է քեզ հետ խոսում…
Ինձ դուր եկավ…
Անուն ազգանւնդ միշտ գրում ես,որ գրագողություն չլինի՞:)

Շնորհակալություն:
Երևի. չգիտեմ: