Դիտել ողջ տարբերակը : Գնահատեք աշխատանքս
Բարև Ձեզ,
Ես սովորում եմ Պոլիտեխնիկի կիբեռնբետիկայի ֆակուլտետի երկրուրդ կուրսում ու մի փոքր խաղ եմ գրել C++ լեզվով, օգտագործելով Windows օպերացիոն համակարգի WinAPI
ֆունկցիաները: Խնդրում եմ գնահատել աշխատանքս, ասել ինչ թերություններ կան, ինչ լրացումներ կարելի է կատարել:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Հավելեմ միայն, որ ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ է Windows XP օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչ և բարձրախոսեր:
Խաղի ինստալյացիոն փաթեթը կարող եք բեռնել հետևյալ հասցեով
http://files.mail.ru/PM782Z
Մաղթում եմ հաճելի ժամանց
impression
06.11.2008, 18:27
Ես քաշեցի ու ինսթոլ արեցի, բայց չի բացում :(
ասում ա մի անգամ էլ ինսթոլ արա, կարող ա բացի, էլի արեցի, էլի չի բացում
Խնդրում եմ դեռ ոչինչ չբեռնել` մինչդեռ կհասկանանք, թե արդյոք տեղադրված հղումը վտանգավոր չէ?
impression
06.11.2008, 18:32
Խնդրում եմ դեռ ոչինչ չբեռնել` մինչդեռ կհասկանանք, թե արդյոք տեղադրված հղումը վտանգավոր չէ?
վախտին էր :D:D
Խնդրում եմ գնահատել աշխատանքս
Խաղը մի 5 րոպե խաղացի , նորմալ է, բայց ինտերֆեյսը կարելի է ավելի գեղեցիկ ձևավորել, որպեսզի խաղացողը շահագրգռված լինի խաղալ այն, քանի որ այսօր ինտերնետը հեղեղված է այսպիսի խաղերով, ողջունելի կլինի նաև հայերեն լեզվի ներկայությունը
Խաղը հիշեցնում է նոկիայի սնեյքը, ինչևէ կարելի է նաև այլ օրիգինալ մտահղացումներ անել.
ախպեր չորով չի բացում ոնց անեմ բացի???????????????:(:cry2
Հարգելի ֆորումցիներ
Նախ. ցանկանում եմ նշել, որ հնչած կասկածները առ այն, որ հայտնի չէ թե ԻՆՉ տեսակի ֆայլ է տեղադրված, անհիմն են. Համենայն դեպս, հարգարժան T!gran-ը կարողացել է խաղը խաղալ և հայտնել է իր կարծիքը, ինչի համար և ես շնորհակությունս եմ հայտնում իրեն:
Dok-ին պետք է հայտնեմ, որ ինձ հայտնի չէ խաղի չգործարկվելու պատճառը: Համենայն դեպս, մինչ այսօր, ինչ եղանակով էլ խաղը տեղադրված է եղել (բեռնվել է ինտերնետից թե ես եմ տվել) որևէ խնդիր չի ծագել: Խորհուրդ կտայի ստուգել հարակից դինամիկ հղման գրադարանի (fmod.dll) առկայությունը այն թղթապանակում որտեղ գտնվում է հիմնական գործարկվող Gyurza Cobra Edition.exe ֆայլը: Նաև, հնարավոր են հնդիրներ, կապված օպերացիոն համակարգի հետ: Gyurza Cobra Edition-ը չի աշխատում Windows XP-ից ցածր որևէ օպերացիոն համակարգում:
Խնդրում եմ դեռ ոչինչ չբեռնել` մինչդեռ կհասկանանք, թե արդյոք տեղադրված հղումը վտանգավոր չէ?
վախտին էր :D:D
Հանգիստ բեռնեք, եթե հետաքրքրում է, բայց տեսականորեն կարծում եմ, որ ոչ մասնագետներին այս խաղը դժվար թե հետաքրքրի :)
Հիշեցնում է բարի ու հին DOS-ի ժամանակները...
Magican, խաղացել եմ շատ կարճ ու առաջին երկու բանը որ նկատել եմ.
1. Ինչքան էլ կուբիկներ էի ուտում օձիս չափը չէր փոխվում
2. 3mb-ն այս կարգի խաղի համար ինչ-որ չափազանց չէ՞
Աշխատացնում եմ սեմց մի բանա ասում, ու չի մտնում խաղը: Կարողա՞ կոմպս թուլա:
Աշխատացնում եմ սեմց մի բանա ասում, ու չի մտնում խաղը: Կարողա՞ կոմպս թուլա:
Կոմպդ թույլ չի, ուղղակի կոմպիտ մեջ համապատասխան գրադարաններից մեկը չկա, որից օգտվում է ծրագիրը:
Առաջարկություն Magican-ին.
- Խաղի տեղադրման փաթեթի մեջ նաև ավելացրու այն գրադարանները, որոնք օգտագործել ես ու տեղադրման հասցեն փորձիր դինամիկ սարքես, ասենք X:\Program Files\Gjurza: Կարծում եմ դա ավելի հարմար կլինի:
- Իսկ հայերեն լեզվի համար` չեմ ուզում կրկնվեմ ;)
:hands