PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետով գումա՞ր վաստակել...

Remix-Hayko
06.11.2008, 14:59
:scen Ինձ հետաքրքիր է դա ռեա՞լ բան է` ինտերնետով գումար աշխատելը:
:esim Ո՞վ է փորձել ու հաջողության հասել էդ գործում ու ինչպե՞ս կարելի է այդ գործով զբաղվել:
:esim Ուղղություն կարո՞ղ եք տալ, թե ինչպես ինտերնետով գումարներ վաստակել:

Xelgen
07.11.2008, 04:53
Ռեալ է ինտերների «միջոցով» աշխատել եթե ռեալ կյանքում հմտություններ ունեք։
Դա կլինի ծրագրավորում, դիզայն, թարգմանություն, լուսանկարչություն, լրագրություն, ինչ որ առարկայում լուրջ փորձ ունոնալ և այդ թեմայով գրել/բլոգ պահել։
Եվ այլն, և այլն.. Այսինքին ինչ որ ռեալ բան անել/վաճառել համացանցի միջոցով։
Իսկ առանց ռեալ բան ներդնելու կարելի է չնչին գումարներ աշխատել իհարկե, բայց անիմաստ է։

panion
06.01.2009, 13:58
:scen Ինձ հետաքրքիր է դա ռեա՞լ բան է` ինտերնետով գումար աշխատելը:
:esim Ո՞վ է փորձել ու հաջողության հասել էդ գործում ու ինչպե՞ս կարելի է այդ գործով զբաղվել:
:esim Ուղղություն կարո՞ղ եք տալ, թե ինչպես ինտերնետով գումարներ վաստակել:
Ի հարկե ռեալ է, էն ե ոնց… հարուր տեսակի տարբերակներ կան ինտերնետում փող աշխատելու… Ես օրինակ կենտրոնացել եմ հղումների վաճառքի վրա, քանի որ հանդիսանում եմ մի քանի կայքերի տեր… բայց բացի դրանից կան շատ տարբերակներ, սկսած քոփիռայթերությունից, ռեռայթերությունից, մինչև թարգմաություններ, միջնորդ ծառայություններ… ի հարկեր ավելի հեշտ ա լլինում, երբ ունենում ես աշխատող սեփական կայք, էտ դեպքում ամեն ինչ ավելի ռեալ ա լինում…

ggalstian
05.03.2009, 11:21
Եթե ուզում եք Ինտերնետով փող աշխատել ապա մտեք ... և գրանցվեք,, եթե ինչ որ բան չստացվի ,ապա գրեք ICQ : ---

Մոդերատորական. ակումբի մասնակիցների ժամանակն անիմաստ չվատնելու համար հղումը հեռացվել է:

VisTolog
05.03.2009, 11:36
ՈՒ դու կասե՞ս, որ էտ սայթից փո՞ղ ես հանել:P
Էտ սայթը արդեն մի քանի տարիյա խաբումա...

Chilly
05.03.2009, 13:11
էդ քո ասա սայտում մի տարի ա 300 դոլար ունեմ, հանի կիսվենք ;) :D

Elmo
05.03.2009, 13:35
Առաջարկում եմ ստեղծել թեմա՝ ինտերնետում գումար վաստակելու պատրվակով խաբող սայթերը նշելու համար:

Աթեիստ
05.03.2009, 15:20
Քանի որ արդեն նշվեց, որ սայթը խաբում է, հղումը չեմ ջնջում, որպեսզի մարդիկ իմանան:

ggalstian-ին
Ակումբցիների հաշվին (խոսքն այդ կայքի վրա ծախսված ժամանակի մասին է) մի փորձիր փող աշխատել:

ggalstian
07.03.2009, 10:58
Աթեիստ.. Եթե ասում ես որ այդ կայքը խաբում է, էլ ասելիքդ որն է, որ ուզում եմ ակումբցիների հաշվին փող աշխատեմ:

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Այս անգամ տեքստը փոխվում է հաջորդ անգամ, կտրվի զգուշացում, գրառումն էլ պարզապես կջնջվի:

T!gran
07.03.2009, 17:46
Կարելի է վստահել Gooogle Ads-ին, իսկ շատ այցելուների դեպքում Yandex Direct-ն ել ա լավ, իսկ այն քիչ հայտնի կամ անհայտ կայքերի մեծամասնությանը չեմ վստահում, դրա փոխարեն կարելի է նորմալ սայտ սարքել , բաններների փոխանակություն կատարել և ավելացնել հաճախորդներին, իսկ հետո նոր մտածել գովազդի օգուտի և կայքի ծախսերի հավասարակշռման համար

freethinker
07.03.2009, 17:52
-Պապ, ճիշտ է որ ինտերնետով կարելի է միլիոնատեր դառնալ?
-Չէ, որդիս, դա ֆանտաստիկա է:

T!gran
07.03.2009, 18:05
-Պապ, ճիշտ է որ ինտերնետով կարելի է միլիոնատեր դառնալ?
-Չէ, որդիս, դա ֆանտաստիկա է:
Թերևս մեծահասակների համար այո, բայց մեկել կասեն , «մի ծանոթ ունեի, գնաց արտասահման ինտերնետով գործ ա անում, ու ինչ փողեր ա աշխատում՜» մոռանալով որ արտասահման կյանքը թանկ է

freethinker
07.03.2009, 18:10
Թերևս մեծահասակների համար այո, բայց մեկել կասեն , «մի ծանոթ ունեի, գնաց արտասահման ինտերնետով գործ ա անում, ու ինչ փողեր ա աշխատում՜» մոռանալով որ արտասահման կյանքը թանկ է

էտ ծանոթները մեկ-մեկ նենց բաներ են անում, մտածում ես հայերը բոլորը հանճար են ուղղակի մինչև Հայաստանից դուրս չեն գալիս ոչ ոք չի նկատում :D

Remix-Hayko
09.03.2009, 14:41
Իսկ ի՞նչ կասեք http://depositfiles.com/ru կայքի մասին:

VisTolog
09.03.2009, 15:26
Իսկ ի՞նչ կասեք http://depositfiles.com/ru կայքի մասին:
Իսկ ի՞նչ պետքա ասեմ (ասեն):))

javaharut
09.03.2009, 15:41
Ես ուզում եմ պատասխանել այն հարցին թե ռեալ է արդյոք ինտերնետում գումար աշխատել և այնտեղից վիրտուալ գումարները ակտիվացնել: Իհարկե կարելի է և ես շատ լավ գիտեմ թե ինչպիսի աշխատանքի տեսակներ գոյություն ունեն այսօր ինտերնետում: Ես հիմա զբաղվում եմ դրանցով, և եթե պետք է կարող եմ օգնել ձեզ կողմնորոշվելու, որպեսզի խաբեություններից խուսափեք, որովհետևորտեղ փող կա այնտեղ էլ շատ արագ զարգանում է խաբեությունը :)

Remix-Hayko
09.03.2009, 16:23
Իսկ ի՞նչ պետքա ասեմ (ասեն):))

:8 Հնարավորություն տալի՞ս է նորմալ գումարներ աշխատել:

Remix-Hayko
09.03.2009, 16:32
Ես ուզում եմ պատասխանել այն հարցին թե ռեալ է արդյոք ինտերնետում գումար աշխատել և այնտեղից վիրտուալ գումարները ակտիվացնել: Իհարկե կարելի է և ես շատ լավ գիտեմ թե ինչպիսի աշխատանքի տեսակներ գոյություն ունեն այսօր ինտերնետում: Ես հիմա զբաղվում եմ դրանցով, և եթե պետք է կարող եմ օգնել ձեզ կողմնորոշվելու, որպեսզի խաբեություններից խուսափեք, որովհետևորտեղ փող կա այնտեղ էլ շատ արագ զարգանում է խաբեությունը :)

DepositFiles.com
vip-file.com
letitbit.net
fileshare.in.ua
uploadbox.com
f-menow.ifolder.ru
Նշված կայքերից, որո՞նք են թույլ տալիս աշխատել 100-300 դոլար, առանց խաբեությունների:

javaharut
09.03.2009, 17:55
Դու մենակ մտածում ես սայթերում աշխատել միայն մի ոււղղությամբ, բայց կան ավելի լավ սայթեր որտեղ կարող ես ավելի շատ աշխատել և տարբեր տեսակի աշխատանքներ: Այս սայթեից ծանոթ եմ DepositFiles.com vip-file.com letitbit.net ու uploadbox.com: Ինձ համար ամենալավերը առաջինն ա ու երրորդը: Դրանցում եմ ես աշխատում մեկ էլ նոր ծանոթացել եմ վերջինին, բայց ես ուրիշ ձևով եմ աշխատում:

Remix-Hayko
09.03.2009, 18:25

Իսկ աշխատանքների տերբեր ձևեր ու ավելի շահութաբեր կասե՞ս: Եթե կարելի է մանրամասնելով:

javaharut
09.03.2009, 21:38
Ես ինքս այժմ աշխատում եմ ինտերնետով: Հիմա ես կլիկներ եմ անում մի ամերիկյան կայքում, որի համար ինձ շատ լավ են վճարում և ես պարզ և հստակ պատկերացում ունեմ թե ինչպես պահանջեմ և ստանամ իմ գումարները: Այս տեսակի աշխատանքի լավն այն է, որ շատ մեծ հնարավորություն կա ընդլայնելու եկամուտները: Եթե դու ուզում ես ինձ նման աշխատել պետք է կարողանաս այնպիսի կայքեր գտնես, որոնք քեզ չեն խաբի և կվճարեն կատարված աշխատանքի դիմաց: Ես չգիտեմ թե մոդերատորները կթողեն ինձ հայտարարել այդ կայքի մասին, բայց ամեն դեպքում նրանցից կհարցնեմ:

Cracker
10.03.2009, 15:33

Հարցրեցիր?:) Եթե նրանք դեմ են այստեղ տեղադրելուն այդ էջերի հասցեները, միգուցե ուղարկես ինձ PM? :)

Chilly
10.03.2009, 16:04
Ի՞նչ փիէմ այ ախպեր...:angry համով ճաշ ունեք` տվեք մենք էլ ուտենք... plz

javaharut
10.03.2009, 16:28
Իմ ասած ախշխատանքը միաժամանակ շատ հետաքրիր աշխատանք է և կարևորը, որ հոգնեցնող չի այլ հակառակը: Իմ այս տեսակի աշխատանքի լավն այն է, որ ստացվող եկամուտները անընդհատ գնալով մեծանում են, այլ ոչ թե հասնելով մի մակարդակի կանգ են առնում այդպիսի բան չկա: Եթե ուզում եք ծանոթանալ այդ աշխատանքին պետք է ինձ իմաց տաք նամակ գրելով և ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին:

javaharut
11.03.2009, 16:08
Ուշադրություն հայ ժողովուրդ: Վերջերս բացվել է նոր հայկական վեբ էջ որտեղ կարելի է կլիկներով գումար վաստակել: Այն դեռ նոր է և մենք որպես միասնական ազգ պետք է օգնենք այս կայքին, որպեսզի կարողանա հաստատվի: Խնդրում եմ ձեր օգնությունը: Նաև լավ հնարավորություն աշխատելու::hands

Xelgen
11.03.2009, 17:33
Չգիտեմ, կարղ է ես մի բան չեմ հասկանում, բայց վիրավորակա՞ն չեք գտնում կենդանի-բոտ լինելը։
Ըստ ինձ բերդում ատամի խոզանակով զուգարան մաքրելը էդքան նվաստացնող չի՝ գոնե արածդ ինչ-որ օգուտ ունի։

Աթեիստ
11.03.2009, 20:52
Չգիտեմ, կարղ է ես մի բան չեմ հասկանում, բայց վիրավորակա՞ն չեք գտնում կենդանի-բոտ լինելը։
Ըստ ինձ բերդում ատամի խոզանակով զուգարան մաքրելը էդքան նվաստացնող չի՝ գոնե արածդ ինչ-որ օգուտ ունի։
Զուգարանը մաքրելու դեպքում օգուտը միայն էկոլոգիական է, իսկ այստեղ խոսվում է փող աշխատելու մասին։

Աթեիստ
11.03.2009, 21:01
Ուշադրություն հայ ժողովուրդ: Վերջերս բացվել է նոր հայկական վեբ էջ որտեղ կարելի է կլիկներով գումար վաստակել: Այն դեռ նոր է և մենք որպես միասնական ազգ պետք է օգնենք այս կայքին, որպեսզի կարողանա հաստատվի: Խնդրում եմ ձեր օգնությունը: Նաև լավ հնարավորություն աշխատելու::hands
Նման հայտարարությունները խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն գրել։

javaharut
11.03.2009, 23:55
Ավելի մանրամասն եթե ուզում եք իմանալ խնդրում եմ անձամբ կապվեք ինձ հետ: Այսքանը:

T!gran
12.03.2009, 00:56
Ժողովուրդ էկեք կոնկրետ բաներ գրենք այս թեմայում, առաջարկում եմ գրել այս թեմայում այն կայքերը , որոնց միջոցով կարելի է ինտերակտիվ եղանակով աշխատանք գտնել, վերջապես միայն կլիկներ անելով չեն փող աշխատում, :D:
Կան արդյո՞ք կայքեր, որոնցով կարելի է փող ախշատել , օրինակ թարգմանություններ անելով, կամ օրինակ սայտերի համար շաբլոններ սարքելով, տարբեր CMS-ների համար և այլն, սկրիպտներ գրելով և այլն, կարծում եմ Փիեմ գրելով շատ դժվար կլինի «աշխատանք գտնել» ;), կամ օրինակ օնլայն հելփ տալով և նման բաներ...

Xelgen
12.03.2009, 04:04
Զուգարանը մաքրելու դեպքում օգուտը միայն էկոլոգիական է, իսկ այստեղ խոսվում է փող աշխատելու մասին։

Աշխարհայացքի մեծ տարբերություն է ուրեմն։
Ըստ ինձ աշխատավարձը, դա օգուտ չի, այլ բերած օգուտի համար վճարում։ Սև ՍԵՕ-ն միայն վնաս է բերում, եթե լայն նայես։ Իսկ աշխատավարձը != օգուտ։ + վերևում ին ասածները։

Xelgen
12.03.2009, 04:15
Ժողովուրդ էկեք կոնկրետ բաներ գրենք այս թեմայում, առաջարկում եմ գրել այս թեմայում այն կայքերը , որոնց միջոցով կարելի է ինտերակտիվ եղանակով աշխատանք գտնել, վերջապես միայն կլիկներ անելով չեն փող աշխատում, :D:
Կան արդյո՞ք կայքեր, որոնցով կարելի է փող ախշատել , օրինակ թարգմանություններ անելով, կամ օրինակ սայտերի համար շաբլոններ սարքելով, տարբեր CMS-ների համար և այլն, սկրիպտներ գրելով և այլն, կարծում եմ Փիեմ գրելով շատ դժվար կլինի «աշխատանք գտնել» ;), կամ օրինակ օնլայն հելփ տալով և նման բաներ...

http://www.rentacoder.com/
http://www.getafreelancer.com/
http://www.freelancedesigners.com/
http://www.profreelancejob.com/

կամ՝
http://www.traduguide.com/translation_jobs/Freelancer-Translation-Jobs.asp
http://www.all-translations.com/freelancers_membership.html

Դիզայներներին և լուսանկարիչներև թող
photostock, microstock, graphical stock երի մասին կարդան։

Ավելի մանրամասն արժի կարդալ՝
google://freelance

Եվ հատկապես ֆրիլանսերնեին խորհուրդներով/քննարկումներով ռեսուրսները։

Բացի դրանից, հաճախ կոնկրետ նախագծերի կայքեր ունեն նաև հատուկ բաժիններ, աշխատանքի հետ կապված։ Օրինակ՝ Drupal-ը։

T!gran
12.03.2009, 04:42
Շնորհակալություն ինֆորմացիայի համար, վաղը ավելի ուշադիր կնայեմ կայքերը

javaharut
17.03.2009, 20:56
Ովքեր հետաքրքրվում են ինտերնետում գումար աշխատելով և ունեն սայթեր, ապա ես կարող եմ օգնել նրանց: դուք կարող եք գովազդներ դնել ձեր սայթերի մեջ և ուրիշները կլիկ են անում ձեր սայթում տեղադրված գովազդին, իսկ դուք դրա համար ստանում եք գումար կան ռուսականներ և ամերիկականներ, որոնք լավ վճարում են դրա համար:

Հովհաննես
22.03.2009, 00:28
Ինտերնետում աշխատելը ռեալ բայց ժամանակի մեծ ծախս ա պահանջում ու մեծ ռիսկ

VisTolog
01.04.2009, 11:55
Այսքան ուրախ-ուրախ գրեցիք,:)) բայց ձեր մեջ գոնե մեկը կա՞, որ գումարա հանել ինետից` աշխատանքի դիմաց:

Remix-Hayko
01.04.2009, 17:11
Այսքան ուրախ-ուրախ գրեցիք,:)) բայց ձեր մեջ գոնե մեկը կա՞, որ գումարա հանել ինետից` աշխատանքի դիմաց:

:B Հենց ետ ա ամբողջ խնդիրը: planmaster -ը մեծ-մեծ խոսաց, հետը կապնվեցի ու պարզվեց լրիվ անկապ բաներով ա զբաղվում: :angry Ինչով են մտածում մարդիկ հիմա չգիտեմ: Մի ամսվա մեջ հազիվ 10 կամ 20 դոլար աշխատի և ետ էլ հարցա հլը կարա հանի ինտերնետից թե չե:

Armeno
01.04.2009, 17:20
հա ես հանել եմ, բայց մի 2 օրում 0.1 դոլար հազիվ աշխատեցի

One_Way_Ticket
01.04.2009, 20:10
Եթե ուզում եք նորմալ փող աշխատել, պիտի գիտակցեք, որ ինտերնետը կարող է ընդամենը գործիք լինել: Զուտ այն փաստը, որ ունեք ինտերնետին միացված համակարգիչ, դեռ ոչինչ չի նշանակում: Կարելի է խանութ բացել, որը հնարավորություն տա ինտերնետով առևտուր անել (ի դեպ, Հայաստանում դեռևս բաց "նիշա" է բիզնեսի համար): Կամ օնլայն կազինո սարքել:

Կայքում գովազդ տեղադրելով լուրջ գումար չես վաստակի (եթե odnoklassniki.ru չես):

Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ հավատում են, որ հնարավոր է մտնել որևէ կայք, սեղմել ստեղնաշարի վրա ստեղների կախարդական կոմբինացիա և իրենց հաշվին կնստի կլորիկ գումար: Այդպես չի լինում: Որպեսզի դուք գումար վաստակեք, այդ գումարը ձեզ ինչ-որ մեկը պիտի տա: Հետևաբար, պետք է մտածել հետևյալ շաբլոնով. "ի՞նչ կարող եմ ես անել ինչ-որ մեկի համար, որպեսզի նա ինձ փոխարենը գումար տա":

Yellow Raven
11.04.2009, 21:51
Ժող սրա մասին ինչ կասեք՞:think

http://freenet.am/~vahe_91/NewPro.doc

Xelgen
12.04.2009, 01:30
Ժող սրա մասին ինչ կասեք՞

http://freenet.am/~vahe_91/NewPro.doc

"дЭлом займитесь, дЭлом!" (с)

Կարամ նաև ասեմ, որ դուք կոպեկներ եք աշխատելու, անելով բութ գործ, ու սաղ գերդաստանով օրը հազար անգամ անիծվելով։
Բայց, հա կան մարդիք որոնք ՍՊԱՄ-ով լավ փող էին սարքել, սկբերում.. մի զգալի մասը ԱՄՆ-ում նստած են, մեկը որին 20 տարով էին նստացրել ՍՊԱՄ-ի համար, մեկ-երկու տարի առաջ փախել էր բանտից, կնգան ու երեխուն էր սպանել, հետո էլ ինքանսպան եղել։
Մի հատ, «Центр Американского Английского» Մոսկվայում կար, որը էդքան էր ՍՊԱՄ անում մարդկանց, որ ՍՊԱՄերի հոմանիշներ դարձել։ Դրան ուղղակի սպանել էին, ու ինտենետում մեկը ողորմի չասեց։
Շարունակե՞մ, թե պարզ է թե ես ճանապարհը մնացած բոլոր հանցավոր ճանապարհների նման ուր են տանում։ :)

Հովհաննես
13.04.2009, 15:57
Այդ նամակն ինձ mail-ով եկել է, մաքուր գլուխ հարթուկոցի է ընդհանռապես բուրգերից հեռու մնացեք անիմաստ բաներ են,

Ապե Ջան
18.04.2009, 18:22
ինչ կասեք սայտ սարքլու մասին, Հայաստանում կարելիա ետ գործով զբաղվել, կաշխատի

Miki
23.04.2009, 20:48
[QUOTE=planmaster;1609179]Ես ուզում եմ պատասխանել այն հարցին թե ռեալ է արդյոք ինտերնետում գումար աշխատել և այնտեղից վիրտուալ գումարները ակտիվացնել: Իհարկե կարելի է և ես շատ լավ գիտեմ թե ինչպիսի աշխատանքի տեսակներ գոյություն ունեն այսօր ինտերնետում: Ես հիմա զբաղվում եմ դրանցով, և եթե պետք է կարող եմ օգնել ձեզ կողմնորոշվելու, որպեսզի խաբեություններից խուսափեք, որովհետևորտեղ փող կա այնտեղ էլ շատ արագ զարգանում է խաբեությունը :)[/QU
:hands

bagama
30.04.2009, 19:34
Այսքան ուրախ-ուրախ գրեցիք,:)) բայց ձեր մեջ գոնե մեկը կա՞, որ գումարա հանել ինետից` աշխատանքի դիմաց:

Ավելի քան ռեալ է: Սակայն անհաժեշտ է բավականին փորց և գիտելիքներ; Անձամբ ես 6 ամսվա հնթացքւմ մոտ 1000 դոլար աշխատել եմ.:

javaharut
03.05.2009, 23:49
Ավելի քան ռեալ է: Սակայն անհաժեշտ է բավականին փորց և գիտելիքներ; Անձամբ ես 6 ամսվա հնթացքւմ մոտ 1000 դոլար աշխատել եմ.:

Հետաքրիր ա, թե ինչ միջոցներով ես 6 ամսում այդքան աշխատել?

bagama
04.05.2009, 22:25
Հետաքրիր ա, թե ինչ միջոցներով ես 6 ամսում այդքան աշխատել?

Ոչ մի գաղտնիք չկա, հիմնականում սպորտային տոտալիզատորների և HYIP ծրագրերի միջոցով, կան այնպիսի կայքեր , որոնք մեծ փորց ունեն սպորտային
տոտոլիզատորների բնագավաոում , և առաջարկում են իրենց միջնորդական ծառայությ-
ունները, այսինքն դուք որոշակի գումար եք ներդնում այդ կայքում և որոշ ժանանակ
անց ետ եք ստանում ներդրված գումարը և ստացված շահույթը: Լրիվ փորցված
տարբերակներ կան որ չեն խաբում: Եթե իրոք հետաքրքրում է , կարողեմ ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրել ելնելով անձնական փորցից:
Շատ հետաքրքիր տարբերակ է բլոգների միջոցով գումար վաստակելը , հիմքում
իհարկե տարբեր կայքերի գովազդն է, բայց այս տարբերակը շատ ավելի ժամանակ և հմտություններ ե պահանջում , սակայն նախնական ֆինանսական ներդրումների
կարիք չկա.:
Տարբերակներ շատ կան :

VisTolog
06.05.2009, 09:28

Սկզբի մասը մի քիչ Forex-ին նմանացրի. :pardon

Blef
06.05.2009, 10:14

Եթե դժվար չի առաջին մասի վերաբերյալ կարելիա ավելի մանրամասն!

T!gran
07.05.2009, 17:23
Forex-ը( և դրան նմանները) իհարկե լավ փող աշխատելու ձև է, բայց կամ պետքա հզոր տնտեսագետ լինես ու մի քիչ ել ապագան գուշակես , կամ էլ շատ ներդնում անես ու ուրիշ մարդկանց վստահես գործարքները՝ նրանց աշխատավարձ տալով

bagama
07.05.2009, 18:22

Դու ճիշտ ես մեկնաբանւմ , HYIP ֆոնդերը դրանք հենց այդ միջնորդ կազմակերպություններն են որոնց դու պետք է վստահես քո միջոցները ,
սակայն կա լուրջ պրոբլեմ, ինչպես գիտեք որտեղ մեծ փող, այնտեղ ել
մեծ քանակությամբ տարբեր տեսակի խաբեբաներ, այնպես որ որևէ
ֆոնդում ներդրում անելուց առաջ բավականին լուրջ վերլուծություններ են
պետք. Կա ևս մեկ անվտանգ տարբերակ, բոլոր այդ տիպի կայքերը
իրենց մոտ նոր այցելու գրանցվելու ժամանակ որոշակի վարձատրություն են
տալիս եթե այցելուն եկել է քո հղումով . Այստեղ ինտերնետի հնարավորությունները անսահամանափակ են , պետք է միայն աշխատանք և հմտություններ.

T!gran
07.05.2009, 18:29
Դու ճիշտ ես մեկնաբանւմ , HYIP ֆոնդերը դրանք հենց այդ միջնորդ կազմակերպություններն են որոնց դու պետք է վստահես քո միջոցները , սակայն կա լուրջ պրոբլեմ, ինչպես գիտեք որտեգ մեծ փող, այնտեղ ել մեծ քանակությամբ տարբեր տեսակի խաբեբաներ, այնպես որ որևէ ֆոնդում ներդրում անելւց առաջ բավականին լուրջ վերլուծություններ են պետք. Կա ևս մեկ անվտանգ տարբերակ, բոլոր այդ տիպի կայքերը իրենց մոտ նոր այցելու գրանցվելու ժամանակ որոշակի վարձատրություն են տալիս եթե այցելուն եկել է քո հղումով . Այստեղ ինտերնետի հնարավորությունները անսահամանափակ են , պետք է միայն աշխատանք և հմտություններ.

Մինչև էտ պետքա քո սայտ մարդ մտնի, իսկ եթե գործող ՝ հաճախելի կայք ունես՝ շատ ձևեր կան փող աշխատելու

Rammer
07.05.2009, 19:00
Դու ճիշտ ես մեկնաբանւմ , HYIP ֆոնդերը դրանք հենց այդ միջնորդ կազմակերպություններն են որոնց դու պետք է վստահես քո միջոցները ,
սակայն կա լուրջ պրոբլեմ, ինչպես գիտեք որտեղ մեծ փող, այնտեղ ել
մեծ քանակությամբ տարբեր տեսակի խաբեբաներ, այնպես որ որևէ
ֆոնդում ներդրում անելուց առաջ բավականին լուրջ վերլուծություններ են
պետք. Կա ևս մեկ անվտանգ տարբերակ, բոլոր այդ տիպի կայքերը
իրենց մոտ նոր այցելու գրանցվելու ժամանակ որոշակի վարձատրություն են
տալիս եթե այցելուն եկել է քո հղումով . Այստեղ ինտերնետի հնարավորությունները անսահամանափակ են , պետք է միայն աշխատանք և հմտություններ.
Կասես քո իմացած կայքերը?

bagama
09.05.2009, 21:14
Կասես քո իմացած կայքերը?

Օրինակ` sportarbs.com , verifield.com

bagama
10.05.2009, 15:00
Օրինակ` sportarbs.com , verifield.com

Եթե կան հարցեր ICQ 356321473

VisTolog
10.05.2009, 16:57
Ինքս գիտեմ մարդ, ով ենքան տարվեց ֆորեքսի խաբեուտյուններով, որ ընտանիքը կորցրեց.

Remix-Hayko
10.05.2009, 17:20
Ինքս գիտեմ մարդ, ով ենքան տարվեց ֆորեքսի խաբեուտյուններով, որ ընտանիքը կորցրեց.
:o Այսի՞նքն:

VisTolog
10.05.2009, 19:18
Են, որ անընդհատ խախամոլի նման գումար եր դնում, ու կորցնում... Եվ այդպես շարունակ, մինչև որ կինը դուրս չգցեց նրան... Մանրամասներում երևի խորանալ պետք չի. Գուգլի մեիլումս երբ մի քանի ամիս արաջ մտա, մոտ 2000 հատ նամակ կար, ու ասեմ որ բոլորն ինչ-որ pox աշխատելու սայտերի րեկլամներ եին:)) 200$ ով cախում եմ, ուզոխ կա՞:D
2752 new, 422 spam:))
:pardon

Remix-Hayko
11.05.2009, 07:39

Ճիշտ ա ասում կեսը կամ կեսից ավելին մոլի փող ծախսողներ են ու են էլ են դեպքում, որ իրանց տակը բան չի մնում: :DԱշխատում են շատ, բայց իրանք շահույթ չունեն: Ինետով աշխատողներ ըտենց չի՞::)

javaharut
24.05.2009, 14:55
Ես մի հետաքրքիր աշխատանք եմ գտել ինտերնետով: Դա ինչ որ հոդվածներ ռուսերենից ռուսերեն ձևափոխելու աշխատանք ա: ու ասում են, որ 1500 սիմվոլի համար ներառյալ ամեն ինչը 0.1$ են տալիս, ինչ կասեք արժի զբաղվել դրանով թե այդ տիպի աշխատանքն էլ ա համարվում ժամանակի իզուր կորուստ?:think

Xelgen
24.05.2009, 15:28
Ես մի հետաքրքիր աշխատանք եմ գտել ինտերնետով: Դա ինչ որ հոդվածներ ռուսերենից ռուսերեն ձևափոխելու աշխատանք ա: ու ասում են, որ 1500 սիմվոլի համար ներառյալ ամեն ինչը 0.1$ են տալիս, ինչ կասեք արժի զբաղվել դրանով թե այդ տիպի աշխատանքն էլ ա համարվում ժամանակի իզուր կորուստ?

Եթե քեզ առաջարկեն գողացած ապրանքի համար/իդենտիֆիկացիոն բաները փոխեն, որ հետո վաճառեն գողացածը, կհամաձայնվե՞ս։
Հա վաճառացից էլ, 0.5-1% քեզ։ :)

Եթե ռուսերենին այդքան լավ ես տիրապետում, հենա ինքդ նյութեր գրի, թարգմանություններ արա, ոչ մեկին վատություն չես աոնի, քո սեփական գործը կլինի, շատ ավելի շատ փող կստանաս։

javaharut
24.05.2009, 23:08
Բայց Xelgen ջան դու պետք ա վազես այս կողմ այն կողմ, որ կարողանաս այդպիսի նյութեր գտնես, ասյինքն նշանակում է, որ դու դառոնում ես մի ժուռնալիստ, որը շատ դժվար գործ է իմ կարծիքով: Իսկ այս գործի էությունը կայանում է նրանում, որ առնողները քեզանից այդ կայքի նախագծողներն են, իսկ թե նրանք գողացած նյութեր են վաճառում դա նրանց գործն է, թող բռնվեն ու կառավարության առաջ պատասխան տան: Ես եթե աշխատեմ ոչ մի կապ չեմ տեսնում այդտեղ, թե ես ինչ որ գողացած նյութեր եմ վաճառում: Ինձ պարզապես հետաքրքիր է թե դա կարող է հանդիսանալ ինտերնետային աշխատանքի մի նոր ձև?

One_Way_Ticket
24.05.2009, 23:49
planmaster, Դուք 1500 սիմվոլի դիմաց 0.1 դոլլարը իրո՞ք արժանի վարձատրություն եք համարում։

Xelgen
25.05.2009, 01:01
Բայց Xelgen ջան դու պետք ա վազես այս կողմ այն կողմ, որ կարողանաս այդպիսի նյութեր գտնես... Ինձ պարզապես հետաքրքիր է թե դա կարող է հանդիսանալ ինտերնետային աշխատանքի մի նոր ձև?

Հեչ պարտադիր չի։
Ինտերնետում ամեն ժամ տոնաներով նյութեր են գրվում անգլերեն լեզվով։
Կախված քեզ ինչ է հետաքրքիր, մի ոլորտ ընտրիր՝ ասենք եթե ես որոշեյ դրանով զբաղվել, կմտածեյ տարբեր սարքերի/ծրագրերի նկարագրության, տպավորությունների/փորձակումների նյութեր։

Դա կարող է լինել սպորտ, մեքենաներ, շոու բիզնես, քաղաքականություն, ինչ որ ընահնուր խորհուդներ, տան տնեսուհիների համար նյութեր, առողջություն, հաստատ մի հետաքրքիր բան կգտնես քո համար։ Ու աշխատիր գնտել ինչ-որ կոնկրետ, նեղ ոլորտ, ու դրանում առաջատար դառնալ։

Գրի հեղինակներին, ոնց էլ լինի, զգալի մասը կասի, հա, հանգիստ թարգմանի, դիր, էդքան որ օրիգինալի վրա մի հատ հղում դիր, ուրիշ բան մեզ պետք չի, կարող է նույնիսկ որոշները քո վրա հղում դնեն։
Այսպես թարգմանելով, դու հաստատ ավելի շատ կաշխատես քան 1500 սիմվոլից 0.1 ցենտ, ու + նշվածս հանգամանքները։

Մյուս տարբերակը հակառակ ուղղությամբ աշխատելն է, անգլերեն լեզվով ոչ միայն ավելի մեծ աուդիտորիա է, այլ նաև բաններների վրա սղմելու կուլտուրա ունեցող է։

Իմ ասածը, քո վերջին գրածին, մոտիկ տարբերակներից մեկն է միայն։

Իսկ բռնվել-չբռվել։ Հա կոնկրետ այս դեպքում, հազիվ թե քեզ բռնեն, և ինչ-որ պատիժ կիրառեն։
Բայց միա՞յն ինչ-որ մեկի պատիժն է, որ կանգնեցնում է սխալ բաներ անելուց։

Ախր եթե որոշել եք կոմպի դեմը նստած փող աշխատել, լիքը հավես, հետաքրքիր, օրինական ու օգտակար տարբերակներ կան։ Ի՞նչ եք ընկել մանր ժուլիկների ճորտը դառնալու հետևից։

javaharut
25.05.2009, 22:13
Բայց ճիշտ ես ասում ես էլ եմ համամիտ քեզ հետ: Ինձ թվում ա եթե կարող եմ սեփական բիզնես կամ ծրագիր մտածելն ավելի լավ ա քան թե ընկնեմ ուրիշների ցանցը, որոնք իմ և շատերի հաշվին լավ կլորիկ գումարներ են դիզում, Մերսի խորհուրդների համար:hands

VisTolog
20.09.2009, 17:06
դե դժվար խաբեն,ինետում նայեցի,գրած էր,որ շատ մարդիկ հանել են
ես էլ եմ տենց շաաատ սայթեր փորձել... Քո անցած չանապարհը ես 2 տարի առաջ եմ անցել:)) փորձիր հենց հիմա (եթե իհարկե չեն ասում, որ մի հատուկ օր մենակ կարաս, կամ պետք է ամենաքիչը 1000դոլար ունենաս հանելու համար) գումարը փոխանցել հաշվիտ :pardon

VisTolog
20.09.2009, 17:14
բայց հանել լինումա, թե խաբում են.
իմ [alertpay] հաշվին արդեն 2 տարիա 400քանի դոլարա փոխանցվում :D

Okamigo
20.09.2009, 18:01
իմ [alertpay] հաշվին արդեն 2 տարիա 400քանի դոլարա փոխանցվում :D
իսկ դու ոնց ես աշխատում?

Cracker
20.09.2009, 21:10
սաղ հեչ, ինչ որ մեկը էտ կա, որ էտ փողերը շոշափել ա??? :D

AMzone
21.09.2009, 00:42
սաղ հեչ, ինչ որ մեկը էտ կա, որ էտ փողերը շոշափել ա???
չէ փողը կեղտոտ բանա ձեռք չենք տալիս, ամեն շոշափելուս պտի լվացվես :D

ժող ջան, մարդ կա որ գիտի եդպիսի մի կայք որտեղ կարող ենք փող վաստակել, կլիկի, կամ ինչոր ետ տարբերակով, ֆայլ հոսթինգները չասեք, ուրիշ որևիցե մի բան, որը որ գիտես հաստատ բանա, և փողերտ տալիս են ոչ թե ղրգում են, ճամփին տամոժնիայում կորումա,

VisTolog
21.09.2009, 08:23
իսկ դու ոնց ես աշխատում՞
նույնիսկ չեմ հիշում. Ակումբում էլ տենց թեմա կար. Հա, [bux.to]-ն էր, ավտոքլիքերը դնում էի, միաժամանակ մի քանիսով 'փող' էի հավաքում :))

VisTolog
21.09.2009, 08:27
չէ փողը կեղտոտ բանա ձեռք չենք տալիս, ամեն շոշափելուս պտի լվացվես :D

ժող ջան, մարդ կա որ գիտի եդպիսի մի կայք որտեղ կարող ենք փող վաստակել, կլիկի, կամ ինչոր ետ տարբերակով, ֆայլ հոսթինգները չասեք, ուրիշ որևիցե մի բան, որը որ գիտես հաստատ բանա, և փողերտ տալիս են ոչ թե ղրգում են, ճամփին տամոժնիայում կորումա,
եթե լինի էլ, չեմ կարծում որ ժամը/օրը քեզ 1դոլարից ավել փող կտան :pardon

AMzone
21.09.2009, 12:57
հա թեկուզ,... գիտեք այդպիսի սայթ

VisTolog
21.09.2009, 14:01
հա թեկուզ,... գիտեք այդպիսի սայթ
հանդիպել եմ, բայց ուշադրություն չեմ դարձրել. Կարծեմ էլի ֆայլերի հոսթինգի հետ էր կապված, 1000 դանլադին 1դոլար :))

Okamigo
21.09.2009, 14:30
Էդ ինչ հոգնած թվերես ասում,ես depositfiles.com 5 դոլար եմ ստանում 1000-դիմաց,բայց կարող եմ կայֆիցենտս բարձրացնեմ,ուղղակի հավես չկա upload անելու մեծ ֆայլեր,turbobit.net 1000-ի դիմաց ստանում եմ 300 ռուբլի

VisTolog
21.09.2009, 15:20
Էդ ինչ հոգնած թվերես ասում,ես դեպոսիտֆիլես.ցոմ 5 դոլար եմ ստանում 1000-դիմաց,բայց կարող եմ կայֆիցենտս բարձրացնեմ,ուղղակի հավես չկա ուպլոադ անելու մեծ ֆայլեր,տուրբոբիտ.նետ 1000-ի դիմաց ստանում եմ 300 ռուբլի
բա հանե՞լ ես :))

Okamigo
21.09.2009, 15:44
հա նա ինչ եմ արել,սկզբից գցելեն webmoney,հետօ գցեցի Edram,դրանից հետո էլ միանգամից բանկային քառտիս վրա
http://i017.radikal.ru/0909/77/97bb7e0c1b0ft.jpg (http://radikal.ru/F/i017.radikal.ru/0909/77/97bb7e0c1b0f.jpg.html)

VisTolog
21.09.2009, 20:26

Դե օրինակ իմ մոտ մի միտք առաջացավ:)) կարելիա HackYoutube, Any_eMail_Hack, EasyHackPayPal/AlertPay, RealMoney... անուններով անկապ մի երկու մբ-անոց ֆայլեր քցել դեպոսիտ, ու մարդիկ կսկսեն ուղղակի "հարձակվել" էդ ծրագրերի վրա, որոնք քաշողի կարծիքով պետք է իրենց հազարներ բերեն :D:))

Okamigo
21.09.2009, 20:45
ախ եթե ամեմ ինչ այդքան հեշտ լիներ,ամբողջ պռոբլեմը նրանում է,որ դժվար գտնել ընենց տեղ որ շատ քաշեն 3 ամսվա ընթացքում իմ ֆայլերը քաշել են 7000 ավել անգամ,հա ի դեպ ասեմ որ 3g մոդեմի գումարի կեսը փակեցի հենց եդ աշխատած գումարով
http://i075.radikal.ru/0909/0c/29964631a97ct.jpg (http://radikal.ru/F/i075.radikal.ru/0909/0c/29964631a97c.jpg.html)

VisTolog
21.09.2009, 21:09
ախ եթե ամեմ ինչ այդքան հեշտ լիներ,ամբողջ պռոբլեմը նրանում է,որ դժվար գտնել ընենց տեղ որ շատ քաշեն 3 ամսվա ընթացքում իմ ֆայլերը քաշել են 7000 ավել անգամ,հա ի դեպ ասեմ որ 3գ մոդեմի գումարի կեսը փակեցի հենց եդ աշխատած գումարով
հտտպ://ի075.րադիկալ.րու/0909/0ց/29964631ա97ցտ.ջպգ (http://radikal.ru/F/i075.radikal.ru/0909/0c/29964631a97c.jpg.html)
յութուբում, ռութուբում, գուգլ վիդեոյում... Ռեկլամ դիր վիդեո, որում կլինի քո ծրագրի հասցեն. Որ ուզես լրիվ այլ բնութագիր կտաս ծրագրիտ.:)) Պատրաստվում եմ փորձել:))

Okamigo
21.09.2009, 21:20
դու ինչ ֆորմատով ես գցելու վիդեոոն avi թե ուրիշ?

Okamigo
21.09.2009, 21:24
հա լավ իմացա,դու էլ նայիր http://otvety.google.ru/otvety/thread?tid=4c6ee281ab363867

VisTolog
21.09.2009, 21:24
դու ինչ ֆորմատով ես գցելու վիդեոոն ավի թե ուրիշ՞
կակայա՞ ռազնիցա:8

երևի ավի.
Լավ, պարզա...
[keepvid.com]-ում կա կոնվերտեր ֆլվ սարքելու համար.

Zangezur
22.09.2009, 14:10
ախ եթե ամեմ ինչ այդքան հեշտ լիներ,ամբողջ պռոբլեմը նրանում է,որ դժվար գտնել ընենց տեղ որ շատ քաշեն 3 ամսվա ընթացքում իմ ֆայլերը քաշել են 7000 ավել անգամ,հա ի դեպ ասեմ որ 3g մոդեմի գումարի կեսը փակեցի հենց եդ աշխատած գումարով
http://i075.radikal.ru/0909/0c/29964631a97ct.jpg (http://radikal.ru/F/i075.radikal.ru/0909/0c/29964631a97c.jpg.html)

Օրինակ դու որտեղ էս լինկեր տեղադրում, որ դրա օգնությամբ քո ֆայլերը քաշում են:

aerosmith
22.09.2009, 14:50
Էդ ինչ հոգնած թվերես ասում,ես depositfiles.com 5 դոլար եմ ստանում 1000-դիմաց,բայց կարող եմ կայֆիցենտս բարձրացնեմ,ուղղակի հավես չկա upload անելու մեծ ֆայլեր,turbobit.net 1000-ի դիմաց ստանում եմ 300 ռուբլի

ես մի քիչ հետամնաց մարդ եմ էլի:), մի ճշտում։
ամեն 1000մբ-որ ես եմ քաշում, թե որ իմ ափլոդ արածը ուրիշներն են քաշում։ մեկ էլ դեպոզիդ ում ոնց իմանամ թե իմ ափլոդ արածը քանի մարդա քաշել՞՞՞՞

Okamigo
22.09.2009, 15:26
Գումար ես ստանում երբ ուրիշներն են քաշում,իսկ քո ափլոադ արած ֆայլերի կողքը գռեւմա թե քանիւ մարդա քաշել

AMzone
22.09.2009, 15:49
ժող, մի հատ ուրիշ սայթել կա, կլիկի համարա փող տալիս, ետի ռեալ բանա, ուղակի ռեալ ԱՅՊԻ ով պտի մտնես, թեչե դուրս կշպռտեն.,

aerosmith
22.09.2009, 16:37
ու որ սայթնա՞՞՞՞

AMzone
22.09.2009, 23:19
http://www.wmmail.ru էսի նորմալ բանա, ուղակի իմ կապը 3Ջ բիլայն ա, ու վարկյանը մեկ փոխվումա, ես սայթումել, ինձ դուրս են շպռտում.

_DEATH_
22.09.2009, 23:24
http://www.wmmail.ru էսի նորմալ բանա, ուղակի իմ կապը 3Ջ բիլայն ա, ու վարկյանը մեկ փոխվումա, ես սայթումել, ինձ դուրս են շպռտում.

Այսինքն ռեալ IP չեն պահանջում? Ուղակի ստատիկ պետք ա լինի IP-ն, իմը ստատիկ ա:

Life
22.09.2009, 23:56
Իմն էլա ռեալ...բայց իրոք ձևա մի <<Էրգու կոպեգ>>աշխատելը?

Life
23.09.2009, 00:58
Ժող ամեն ինչ նորմալ եղալ վեբմանի ռեգ-ում բայց էս http://www.wmmail.ru ռեգ-ի ժամանակ ասումա WMZ: մուտքագրել,էդ որնա?ու վորտեղ կարամ գտնեմ?

AMzone
23.09.2009, 01:01
Այսինքն ռեալ IP չեն պահանջում? Ուղակի ստատիկ պետք ա լինի IP-ն, իմը ստատիկ ա:
հա դե իմս սավսեմ , տապոռւոյթունա, վարկյանը մեկ փոխվումա.

AMzone
23.09.2009, 01:02
Ժող ամեն ինչ նորմալ եղալ վեբմանի ռեգ-ում բայց էս http://www.wmmail.ru ռեգ-ի ժամանակ ասումա WMZ: մուտքագրել,էդ որնա?ու վորտեղ կարամ գտնեմ?
էտի վեբ մանիյիում պտի հաշիվ ունենաս. http://webmoney.ru/rus/index.shtml

Life
23.09.2009, 01:11
Ունեմ բայց ինքը ինչ-որ WMZ a ուզում...

AMzone
23.09.2009, 01:25
եթե ունես, ուրմենս պտի դոլարի հաշիվ ունենաս, եթե չունես ստեղծի, 1 րոպեյվա բանա, ու գրի

AMzone
23.09.2009, 01:28
http://www.mysteryptc.com
եսրանով ովա հեչ փող աշխատել ու հանել սայթից.

AMzone
23.09.2009, 04:08
էս ծրագիրը քաշեք, և կիմանաք, որ սայթնա որ իսկական գումարա վճարում, իսկ որոնք են խաբում.

Fakers Shame Board 2009 v.1.2

http://vipzone.ws/webmaster/99828-fakers-shame-board-2009-v.1.2-rus.html

VisTolog
23.09.2009, 07:53
եսրանով ովա հեչ փող աշխատել ու հանել սայթից.
աչկիս դու մեծ հիասթափությունՆԵՐ ես ապրելու :)) ոնց հասկացա շատ սայթերից ես փող սպասում:)

Life
23.09.2009, 13:56
Իսկ եդ սայթում ինչ պիտի անես?wmmail.ru

Okamigo
23.09.2009, 15:19
http://triadan.3dn.ru/index/0-7

AMzone
23.09.2009, 23:11
աչկիս դու մեծ հիասթափությունՆԵՐ ես ապրելու ոնց հասկացա շատ սայթերից ես փող սպասում
չէ ուղակի հետաքրքիրա,

Razo
22.12.2009, 04:11
Հլը նայեք ինչ եմ գտել:)

Ինձ լրիվ գրավումա, խորհուրդ տվեք արժի խորանալ, թե սուտա? Մտածում եմ իրանց ասած մեթոդը ռեալ խաղի ժամանակ չի աշխատում...

http://www.moneyteacher.ru/

nenesys
08.01.2010, 20:30
Ես էս վերջերս շատ free-lance.ru եմ մտնում , flash- ով ծրագրեր եմ գրում , նորմալա , չեմ բողոքում , մենակ մի ասա որ հայ էս , թե չէ մերոնք ենքան են ետ ռսների հոգին կերել , որ հենց լսում են հայ ես վռազ մտացում են որ քցող ես ու գործը գրի սառուցին , բայց դե եթե նորմալ մասնագետ ես , ապա ռեալա նորմալ փող աշխատելը , ինձ ձեռ ա տալիս , հայաստանում flash ի պահանջարկը քիչ ա , իսկ ըտեղ զակազներ նորմալ լինում են

armennal
16.05.2010, 00:15
Գրանցվելով Աշխատանք ինտերնետում (http://www.web-ip.ru/index.php?refwmid=346502564310) հասցեով կարող ես օրեկան ամենաքիչը 5 ռուբլի վաստակել , իսկ դրանից ավելին արդեն կախված է քեզանից: Իսկ դրա հնարավորությունը կա:

Rabota-wm.do.am (http://rabota-wm.do.am)

xaladilnick
24.04.2011, 12:03
Մտածում եմ Դեպոզիտում գրանցվելու մասին:
16 տարեկանում կարամ վեբմանի գրանցվեմ, ու փողը իդրամով հանեմ, թե պտի ծնողներիս անունով բացեմ?

Kuk
24.04.2011, 16:02
Մտածում եմ Դեպոզիտում գրանցվելու մասին:
16 տարեկանում կարամ վեբմանի գրանցվեմ, ու փողը իդրամով հանեմ, թե պտի ծնողներիս անունով բացեմ?

Գրանցվի, երկու տարի փող կհավաքես, կդառնաս 18, փողերդ կհանես բանակից կազատվես:))

Դավիթ
24.04.2011, 16:16
Նայում եմ ու զարմանում եմ ժողովուրդ ջան: Ապրելով Երևանում, որ օրական 30-50 դոլլարը հիանալի թիվ կլինի ամսվա վերջում, ինչպես չեք փորձում ձեր ուժերը օնլայն բիրժայում? Մի երկու տեղ տեսա Վիստը գրել եր ֆորեքսի մասին, բայց էդ բռոկերները հաստատ խաբում էին խեղճ մարդուն: Բացի ֆորեկսից տարբեր ձևի կոնտրակրներ կա խաղալու, Սիդնեյից սկսած, Սինգապուր, Հոնգ-Կոնգ, Եվրոպայով մինչև վոլ ստրիթ: Տնտեսագետ էլ պարտադիր չի լինել, ուղակի համբերություն օրվա ընթացքում և լավ գրաֆիկ ծրագիր, լավ բրոկերի հետ միասին:

AMzone
24.04.2011, 16:44
Մտածում եմ Դեպոզիտում գրանցվելու մասին:
16 տարեկանում կարամ վեբմանի գրանցվեմ, ու փողը իդրամով հանեմ, թե պտի ծնողներիս անունով բացեմ?

մարդիկ կան մեծ փոխեր են աշխատում դրանով, բայց դրա համար պետք է ունենալ այնպիսի ծրագրեր, սկրիպտներ, և այլն, այնպիսի բաներ, որ պահանջարկը շատա, ու լավ կայքեր որտեղ քեզ թույլ կտան տեղադրես քո ֆայլերը, բայց դեպոզիտ խորհուրդ չեմ տա, լեթիթբիթը ավելի լավա.
http://wm.letitbit.net/wm-panel/User/register/invite/19d6c445cb253f129b6dcaf83081d90f

xaladilnick
25.04.2011, 10:04
Պապկա եմ բացում դեպոզիտում, բայց մեջը չի լինում ֆայլ քցել, եթե մի ֆայլ եմ ընտրում կողքը գրումա եռռ, իսկ եթե մի քանի եռռօռի պատուհան ա բերում մեջը undefined

Ghevond20
29.04.2011, 09:32
Մտածում եմ Դեպոզիտում գրանցվելու մասին:
16 տարեկանում կարամ վեբմանի գրանցվեմ, ու փողը իդրամով հանեմ, թե պտի ծնողներիս անունով բացեմ?
Հա կարաս գրանցվես բայց ֆարմալնի ատեստատ չես կարող ստանալ… իսկ փողեր կարող ես ստանալ ու կանխիկացնել