PDA

Դիտել ողջ տարբերակը : Արի Ամուսնանանք



Chipolino
06.11.2008, 12:13
Մի երկու օր առաջ մի կայքում կարդացի նման անվանումով մի հոդված ու զարմացած եմ թե մարդիկ ինչով են զբաղված ,նենց ել պարծանքով http://wedding.am/ են կոչվում, բայց իրանց կայքն այցելելուց հետո ամուսնանալու ցանկւթյունտ կորում է ի սպառ::angry:[

Elmo
06.11.2008, 12:41
Մի երկու օր առաջ մի կայքում կարդացի նման անվանումով մի հոդված ու զարմացած եմ թե մարդիկ ինչով են զբաղված ,նենց ել պարծանքով http://wedding.am/ են կոչվում, բայց իրանց կայքն այցելելուց հետո ամուսնանալու ցանկւթյունտ կորում է ի սպառ::angry:[

Սովորական անիմաստ գովազդային կայք ա իրա տխմար հոդվածներով: Պետք չի ներվայնանալ: Ես ավելի շատ «իմ մենձ չաղ գույնի կարգին հարսանիք» ա ինչ ա, այ դրանից եմ ներվայնանում:

comet
06.11.2008, 12:54
Սովորական անիմաստ գովազդային կայք ա իրա տխմար հոդվածներով: Պետք չի ներվայնանալ: Ես ավելի շատ «իմ մենձ չաղ գույնի կարգին հարսանիք» ա ինչ ա, այ դրանից եմ ներվայնանում:

Իսկ ես հաճույքով նայում եմ:) Ոնց որ հումորային հաղորդում լինի: Մենակ մի բան չեմ հասկանում` ոնց են համաձայնվում նկարահանվել?:think Ամբողջ հանրապետությունը նայում, ծիծաղում է:D

Rhayader
06.11.2008, 13:04
Հարսնացուն հյուսիսից

“ Հարգելի ծնողներ, Վալյան համաձայն է, մեր միջև ամեն ինչ որոշված է…”, _ հիշե՛ք, այս արտահայտությամբ սկսվում է մեզ բոլորիս շատ հայտնի և սիրված ֆիլմը: Մենք ձեզ հետ արդեն երրորդ և նույնիսկ չորրորդ սերունդն ենք որպես այս ֆիլմի երկրպագուներ: Քանի տարի է անցել նրա պրեմիերայից, սակայն թեման նույնքան արդիական է, եթե ոչ ավելի:
Եկեք մտածենք: Վերջին 15 տարիների ընթացքում որքա՞ն հայկական ընտանիքներ են սփռվել աշխարհով մեկ, որքա՞ն երիտասարդ պատանիներ են մեկնել աշխատելու և սովորելու արտերկիր, կամ հակառակը, որքա՞ն օտարերկրացիներ են եկել մեր երկիր: Եվ ինչպե՞ս պետք է մենք վարվենք, քայլենք փակ աչքերով և փակ ականջներով, հանդիպում փնտրենք միայն հայ երիտասարդների հետ, շփվենք միայն նրանց հետ, որպեսզի Աստված մի արարցե չսիրահարվենք այլ երկրի ներկայացուցչի: Դրա հետ մեկտեղ մի մոռացեք, որ ցանկացած այլ երկրում մենք հայերս կազմում ենք ազգաբնակչության շատ փոքր մաս: Իսկ ավանդույթները ստիպում են, որպեսզի մեր հայ աղջիկներն ընտանիք կազմեն հայ տղաների հետ: Իսկ հայ տղաները ոչ մի դեպքում չամուսնանան ռուս (ուկրայնուհի, ամերիկուհի) աղջիկների հետ (նույնիսկ նրանց հանդեպ տածած մեծ սիրո առկայության դեպքում): Որքան էլ, որ նրանք հաճելի ու լավը լինեն: Մեր տատիկներից յուրաքանչյուրն ուշագնաց կլիներ նման լուր լսելիս, իսկ պապիկներն այդ կապակցությամբ մեծ խառնաշփոթ կստեղծեին:
Եվ ի՞նչ ենք կարծում մենք` ժամանակակից հայ երիտասարդության ներկայացուցիչներս: Մենք ինքներս ինչպե՞ս կվերաբերվենք այն փաստին, եթե մեր քույր կամ եղբայրը հայտնի մեզ մի նորություն, որ սիրահարված է և իր երջանկության օբյեկտը չի հասկանում մեր լեզուն, ոչինչ չգիտի մեր ավանդույթների մասին և առհասարակ այլ հավատքի ներկայացուցիչ է: Ի՞նչ խորհուրդ կտանք մեր հարազատներին կամ ինչպե՞ս կվարվենք ինքներս: Մի կողմ կդնենք սերն ու կբաժանվենք սիրելի մարդուց: Կջնջենք այն ամենն ինչ զգում և շնչում ենք և ամեն ինչ նորից կսկսենք, հիմնվելով սրտի ձայնին: Կամ առանց կասկածելու, երջանիկ ժպիտով և պայծառ ապագայի հույսով կպսակադրվենք, վստահ լինելով, որ կարևորը լավ մարդ լինելն է, իսկ թե ռուս, ֆրանսիացի կամ այլ ազգի ներկայացուցիչ կլինի թե ոչ, դա որևէ նշանակություն չունի
Ինտելլեկտի խիստ ցածր աստիճանի տեր մարդու քրած քսենոֆոբ հոդված: Որից ես անձամբ բան չհասկացա:
Թամադաների բաժինը նայե՞լ եք:
Էժան թամադա, տաք-տաք թամադա...
Մի հոգի կար՝ ոմն Արթուրո Սայան: Չգիտեմ՝ ով է, բայց ռեյտինգը մի աստղ էր: Ընտրությունը մեծ չի, չե՞:
Չգիտեմ, ու՞մ է սա պետք:
Բայց համաձայն եմ՝ իմ մեծ չաղն ավելի ահավոր է:

Ֆրեյա
06.11.2008, 14:30
Թեմայի վերնագիրը կարդալով, ավելի հետաքրքիր քննարկում էի ակնկալում, բայց դե...
:)

Եթե կարդացիք իրենց «Հոդվածների» տակ սայթի այցելուների մեկնաբանությունները/արձագանքները, երևում է, որ ոչ ոքի էլ չի դուր եկել նյութը...
Այնպես որ` հանգիստ կացեք, ֆսյո պօդ կօնտռօլեմ ;)

Chuk
06.11.2008, 18:41
Մոդերատորական. Թեման բացված է իբրև մի հոդվածի և մի թեմատիկայի քննարկում, իրականում ակնկալում է կայքի քննարկում: Բաժինը չի համապատասխանում այդ թեմայի քննարկմանը: Բացի այդ թեման կառուցված է կամ իբրև թաքնված ու լավ մտածված գովազդ, կամ էլ թաքնված նպատակ ունի համապատասխան կայքը վարկաբակելու, ինչն անընդունելի է: Թեման փակվում է: