PDA

Դիտել ողջ տարբերակը : Քարը (տուֆ քարը)



Simon
28.11.2006, 16:55
Քարը (տուֆ քարը)

Մռայլված է այսօր նրա հայացքը: Նայում եմ նրան` փորձելով գտնել նրա խորհրդավորությունը: Մտածում էի. ՙՄեր հայ ժաղովրդի դարավոր փոշին է նստած մեր ուսերին: Կարելի՞ է արդյոք թափ տալ այն և մոռանալ ինքներս մեզ՚: Միակ քարն էր շրջակայքում, որ շնչում էր հայկական շնչով: Հպարտ էր, թեկուզ և շրջապատված էր օտարացված ճարտարա-պետությամբ: Նայում եմ նրան, և կարծես մի անմեկնելի ուժ ձգում է ինձ դեպի նա: Մի պահ ինձ թվաց, որ նա շնչում է:
Քարը,- ՙԻ՞նչ ես նայում ինձ, արի՜ նստիր վրաս, թե՞ արդեն ինձ մոռացել ես՚:
Ես հաճախ էի նստում այդ քարին: Ամեն անգամ մի նոր բան էր պատմում իմ հիշողություններից: Շատ ժամանակ ինքնամոռացության տրված` մոռանում ենք այն կարճատև, բայց հաճելի պահերը, որոնցից յուրաքանչյուրը մի յուրովի խազ կամ պատռվածք է թողել մեր սրտերում: Եվ ամեն անգամ բորբոքվելիս մի մրմուռ է առաջացնում մեր կրծքի տակ, որի հաՃույքը չի զգացել նույնիսկ թմրանյութով հագեցած երգիծանքի արքան:
Նստեցի քարին: Շուրջս էլի նույնն էր` հին ու նոր խռնված իրար:
Քարը,- ՙՆայի՜, նայի՜, ինչ գեղատեսիլ աղջիկ է անցնում՚:
Առավել ակնակալ էր նրա աջ ձեռքի դաջվածքը, որը ինձ ծանոթ էր. թերևս այնքանով, որ ոչինչ չէր հիշեցնում:
Աղջկան ուղեկցեց քամին ոռնացող ձայնով, որի մոլորյալ տերևը աղջիկն էր, և տարավ նրան, ինչպես բերել էր: Նրանից սրբված տեղում երևաց ասֆալտի կնճռոտված դեմքը, որն ամբողջ ուժով փոշին փչեց դեպի ինձ: Փակեցի աչքերս: Իմ առջև ուրվագծվեց այն նույն պատկերը, որը շատ հաճախ էր այցելում ինձ. ՙԱստղաշատ գիշեր: Էլի ես մենակ եմ մնացել: Ես վախենում եմ մենակությունից: Չէ՞ որ երբ մաքուր է հոգիդ, միայն այդ դեպքում կարող ես մնալ ինքդ քեզ հետ` անդրադարձ հայացքով քեզ նայելով: Մթության մեջ ինձ ուղեկցում է մի երաժշտություն, որը սիրտս է հորինել ինձ համար: Անծայրածիր տիեզերքն է իմ տեսադաշտում: Մեր իրականության մեջ այն փոքրացել, սեղմվել է մեզ` զգացնել տալով մեզ ինչպես թրթուրը իր կծիկում, որը պատրաստվում է թիթեռնիկ դառնալ: Չէ՜, գիշերով թիթեռնիկներ չեն լինում, նրանք անհայտանում են, կամ երևի վերածվում են աստղերի՚:
Սթափվեցի ինչ-որ անախորժ երաժշտությունից: Բացեցի աչքերս:
Քարը,- ՙԼավ երաժշտությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը, իսկ որոշները պարզապես ուժեղացնում են մարդու ներքին դխկդխկոցը՚:
- Քա՜ր, դու կիմանաս, ո՞նց ա լինում, որ մարդիկ քարե սիրտ են ունենում:
Քարը լռում է: Չէ՞ որ քարը չի խոսում, այն միայն մեր սրտերում է լինում, և մենք չունենք շատ հարցերի պատասխանները:
- Քա՜ր, դու իմ հետ չե՞ս խոսում: Էլ քո հետ չեմ խոսում: Ես գնացի:

* * *
Օրը նոր էր բացվում: Աչքերս բացեցի: Նորից նույն երազը` աստղաշատ գիշերը: Ինձ հարց եմ տալիս. ՙԱրդյոք գալու՞ է այն օրը, երբ իրականությունը կառուցվի մեր սրտի թելադրանքով: Միայն այդ դեպքում ինձ պետք չի լինի իմ երազը՚:
Լքեցի անկողինս և դուրս եկա զբոսնելու: Ամեն ինչ նույնն էր. նույն մարդիկ, նույն տեսարանը, նույն փողոցը, ինչպես երեկ:
- Վա՜յ, իմ քարը:
Քարը,- ՙԱյսօր այնքան բան ունեմ քեզ պատմելու …՚:


Սիմոն Սիմոնյան
16 Ապրիլի, 2005թ.
ՍՏՍ

Ավելացվել է 1 րոպե անց
Թե այսպե՜ս անես«
Թե այնպես չանես...
Ես այդ լա՛վ գիտեմ« գրո՜ղը տանի«-
Կարող եմ սերը՝ սիրախա՛ղ անել
Եվ տողը փոխել ամեն փուչ բանից...

Բայց եթե սերը՝ սե՜ր է իսկական«
Մատնում է իրեն՝ ինչ էլ որ անես«
Ծունկի չի՜ գալի տողը իսկական«
Հավանե՜ս իրեն« թե չհավանես...

Զո՛ւր ես խրատում« ե՜ս ու իմ հոգին«
Եվ մերթ՝ զայրանում
Ու մերթ՝ հառաչում.-

Չե՜մ դավաճանում ես գրած երգին
Եվ սիրո բախտից ես չե՛մ ամաչում։


ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Simon
30.11.2006, 00:13
Մերժվածը

Աշուն էր, տերևաթափ: Փողոցները ներկվել էին վարդի •ույնով: Ծառերը մեկիկ-մեկիկ խոնարհվել էին բնության այս արհավիրքի առջև: Մեքենաները անցուդարձելով սև հետքեր էին թողնում իրենց հետևից` անկանոն համաչափություն դնելով այդ ոլորապտույտ ճանապարհներին:
Օրը նոր էր բացվում: Արևի շողերը սկսում էին երևալ: Դրսում էի: Քայլում էի: Քայլերս դանդաղ էին: Ժամանակն ասես կան• էր առել: Վառեցի •լանակը: Մտածում էի: Մտածու±մ, ինչի± մասին պետք է մտածեի` նրա: Նրա տեսիլքն էր նրբա•ծվել իմ առջև: Զ•ացմունքներս իշխում էին ինձ: Չէ± որ այդ օրը հանդիպելու էի նրան: Ի±նչ կասեր, մի±թե կմերժեր …
Քայլում էի: Քայլերս դանդաղ էին: Ժամանակը ասես այնտեղ էր մնացել` նրա կողքին: Դիմադրում էի: Նրա ուրվականն էր ցցվել իմ արջև: Վառեցի •լանակը ու … ինչ-որ բան հպվեց մազերիս: Նայեցի վեր: Ամպերը մթա•նած էին կարծես աստված էր իր ուժը հանել ի ցույց աշխարհի: Անձրև էր սկսվում, բայց փույթ չէ: Չէ որ նա ասաց` չէ:
Քայլում էի: Քայլերս դանդաղ էին …

Սիմոն Սիմոնյան
24 նոյեմբերի, 2004թ.
ՍՏՍ

Ուլուանա
30.11.2006, 12:08
«Քարը» լավն էր։ ;) Գեղարվեստական տեսակետից էլ էր հաջող, իմ կարծիքով։ :)
Բայց վերջինը՝ «Մերժվածը» մի տեսակ թույլ էր։
Ամեն դեպքում, արձակ ստեղծագործելը քեզ ավելի լավ է հաջողվում։ Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե հենց արձակի վրա կենտրոնանաս։ ;)

Simon
30.11.2006, 14:17
«Քարը» լավն էր։ ;) Գեղարվեստական տեսակետից էլ էր հաջող, իմ կարծիքով։ :)
Բայց վերջինը՝ «Մերժվածը» մի տեսակ թույլ էր։
Ամեն դեպքում, արձակ ստեղծագործելը քեզ ավելի լավ է հաջողվում։ Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե հենց արձակի վրա կենտրոնանաս։ ;)

Շնորհակալություն: Ձեր ասածը ինձ ինչ-որ բան տվեց, դեռ կմտածեմ:

Simon
05.12.2006, 20:55
Կխնդրեի ասել ձեր կարծիքը, և սխալները:
(հատվածներ սևագրիցս)

ԶՐՈՒՅՑ ՄԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ

1

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ

Երաժշտության դիվային հնչյուններ
Պարուրված իրար
Բայց •ունազատված ծիածանի պես:
Ծիածանի պես
Բայց ոչ թափանցիկ
Այլ շոշափելի ծաղիկների պես:
Իսկ սրտիս համար
Երեքնուկի պես անբացատրելի:

Պատուհանիտ մոտ, ջութակը ձեռքիս
Սիրտս եր•եցի
Հնչյունազրկված ջութակիս լարից
Ջութակս լռեց` լռելայն արտասվեց:
Կոմիտասաստեղծ հնչյունով լարի
Եվ այն ամոքվեց բայց սիրտս արտասվեց:

Իսկ հիմա արդեն հնարք եմ •տել
Ջութակիս լարերը սրտիս եմ կարել:

Քաղաքի կենտրոնում: Օպերայի շենքի դիմաց, բայց հակառակ կողմում` պարիսպված Թումանյանի արձանից: Փոքրիկ այ•ում կան•նած, սպասողական ընթացքից լարված նայում էի օպերայի շենքի •լխին ծառս եղած ժամացույցին, որը մերթ ժամն էր ցույց տալիս մերթ ջերմաստիճանը: ՙայդքան էլ ցուրտ չի՚ ասացի ինքս ինձ, բայց լարվածությունից թեթև դող անցավ վրաս:
Ընկճվում էի Կոմիտսի արձանի ներկայությունից` տառապանք կար նրա հայացքում: Բայց տարաժամ էր այդ մասին մտածելը: Մերթ նայեցի նրան, մերթ ձառքիս թղթապանակին և նորից բարձրացրի •լուխս ժամացույցին, իմ պատից կախված ժամացույցին: ՙդե ժամանակ, պահը եկել է, հիմա նա կ•ա՚: Եվ ինչպես հարփած փղերը` ռն•եղջուրի •որշակապույտ աչքերով և որպես ամենակալ բարոյականությամբ թա•ադրվածը. բայց ոչ, դրանց արանքում, անմեկնելի մղվածությամբ քայլերով մոտեցա Կոնսերվատորիայի մուտքին, սանդուղքների մոտ:
Կարճ ժամանակ էր ինչ կոնսերվատորյայի բակում Անահիտին էի սպասում: Անահիտը դուրս եկավ հարսի ճառա•ող հանդերձանքով: Երկնքիը որոտաց և սկսվեց ծաղիկներ թափվել: Մի պահ ծիծեռնակի պես բարձրացա վեր` ճախրեցի ծաղիկների միջով, երջանկության ճչացող հորդորը շուրթերիս: Բայց ժամացույցիս հույժ հարվածից •լորվեցի ներքև և կան•նեցի իմ տեղում, թղթապանակը ձեռքիս: Չսպասեցի, որ նա հատի մեզ բաժանող սանդուղքները, և ես էլ մի քանի քայլ արեցի դեպի նա:

- Բարև Անահիտ,- առանց պատճառ շփոթված ասեցի ես: Բայց շփոթմունքը կարճ տևեց, մի պահ, չհասցրի նույնիսկ զ•ալ:
- Բարև ... Ի±նչ ես անում այստեղ,- Իմ անսպասելի այցից և ակնթարթային շփոթությունիցս, այցիս անսովորությունը •ուշակելով, ասաց Անահիտը:
- Քեզ եմ սպասում:- ո•ովորությունից կուրացած չնկատեցի նրա սառը վերաբերմունք:
- Ինչի± համար: - ասաց Անահիտը:
- Լավ բան ունեմ ասելու:
- Տի•րան, ես շտապում եմ, մենք այսօր տանը հյուրեր ենք ընդունելու:
- Ախր շատ լավ բան եմ է ասելու, որ իմանաս չես շտապի:- ընդունելով բնական նրա ասածը, ավելացրեցի ես:
- Դե լավ, ասա, լսում եմ քեզ:
- Սե±նց, միան•ամից, ես էլ որոշել էի, որ այ•ում նստեինք,և նոր ասեի:

Կամաց-կամաց նախապարտվածության զ•ացողությունը պարուրում էր ինձ, չնայած որ նա համաձայնեց այ•ում նստել: Գլուխս անփութաբար խփեցի ճառի ճյուղին և շփոթվեցի, կարծես մի բան պետք է լիներ, որ սթափեցներ այս հիմար իրավիճակում և եղավ:

- Էս ծառը ինչու են այստեղ տնկել,- մի փոքր մտածեցի, և կատակի վերածելով ասացի,- ՙԲա հերոսին կխփեն, բա դա մարդկությունա՚:
Անահիտը թեթևակի ժպտաց, և մենք նստեցինք:

Մերթ ընդ մերթ հայացքս կլանում էր Կոմիտասի արձանը: Ամաչում էի, կարծես ՙմիթե± ես կարող եմ պարտվել, Կոմիտասն է չէ ինձ նայում՚:
Զ•ացել էի պարտությունս, բայց չէի հավատում դրան, մյուս կողմից էլ արդեն սկսել էի, պետք է ավարտեի:

Երբ արդեն անցել էր տաժանակիր պահը, կարծես երջանկացած, ոչ նրա համար, որ նրան սիրո խոստովանություն արեցի, այլ, որ այդ պահը անցավ ՙապսոս մարդ չտեսավ, հետո կասեր թե ոնց ստացվեց՚: Նրա երեսին ժպիտ հայտվեց, և դա ինձ ահռելի ուժ տվեց, և ես նորից վե•ևորվեցի:

- Դե ասա, այ հիմա պատասխանի: Այ հիմա խոսի, տեսնեմ ինչ կարծիքի ես:
- Տի•րան, ես քեզ ոչինչ չեմ կարող ասել:
- Չէ հիմա, կամ երբեք:
- Դե, որ այդպես է, ասեմ, ես քեզ չեմ սիրում: Ինձ կներես ես շտապում եմ:

ՙՎաղարշապատին՚ էր մտքիս մեջ: Եվ աչքիս առաջ նազելի աղջիկների` կարապների պես նուրբ պարը: Այնքան հնազանդ կարապներ, որ ջուրն է ներդաշնակում նրանց:

Քթիս տակ մրթ-մրթում էի.
Դե ցտեսություն
Ես քեզ հասկացա
Դու ինձ չես սիրում…

Դեռ անշարժ կան•նած էի, այն պահից երբ նա արա•-արա• քայլերով հեռացավ, իր արարքով թույլ չտալով նույնիսկ ճանապարհել իրեն: Եվ հանկարծ հիշեցի, որ Կոմիտասը ինձ է նայում: ՙլավ չարեցի, թղթապանակը ինչու± էի վերցրել՚:
Աչքերով •ողտրիկ ինչ որ բան էի փնտրում` թաշկինակը , որ նա պետք է թողեր: Այն թաշկինակը, որը քամու թեթև օրորոցքից պետք է հանդարտիկ ծածանվելով նիրհեր աշնանային տերևների վրա: Փնտրում էի աշնանային այն ցտեսությունը, որը ինձ պետք է առյուծացներ, ուժ տար: Այն քնարեր•ու սիրամար•երը, որոնց պետք է չլսեի` ժամանակ չկորցնելու համար և վազեի իմ նորընծա դժվարությունը նվաճելու:
ՙՄեծն Կոմիտաս՚, մեծը որպես նախդիր չասացի, այլ … բացեցի թղթապանակս ՙԱսա°, ինչու± եմ ես ողբեր•ություն •րում, ինչու± իմ ժամանակը միայն իմ պատից կախված ժամացույցն է ցույց տալիս՚:
Բայց նա չխոսեց, մեծին վայել չխոսեց… դեռ չ•իտեի ինչ եմ ուզուլ լսել, դրա համար չխոսեց. Ես ինքս ինձ ոչինչ չէի կարող ասել, դրա համար չխոսեց: Նա Շիրազի հետ էլ սկզբում չխոսեց…
Եվ նորից իմ մեջ տա•նապ սկսվեց, էլի պարտվածությունը սկսեց առհամարհել ինձ: ՙՈչինչ, աղջիկ է չհասկացավ:՚
Ես այսօր կ•նամ նրանց տուն, թող նրա համար անակնկալ լինի: Նրանց հյուրերի դուրը կ•ամ, ու նա կհասկանա, որ ինքը սխալվում էր:
Այո, շատ հետաքրքիր կստացվի. նա պատահական դուրս •ալով տանից, ինձ կտեսնի հակադիր մայթին կան•նած ծաղիկը ձեռքիս: Հետո մենք մի պահ իրար կնայենք, ես կմոտենամ, ծաղիկը կտամ նրան և միասին իրենց տուն կմտնենք:
Մտածեցի այսպես, և անմիջապես, սկսնակ լողորդի պես շնչակտուր հասա տուն, թղթապանակը դրեցի սեղանիս: Նայեցի ժամացույցին, իմ պատից կախված ժամացույցին. ՙԺամանակները փոխվեցին՚:
Մի կարճատև, բայց խորհրդավոր հայացք •ցեցի սեղանիս կողքին կախված նկարի թիթեռին, որը ես էի դպրոցական տարիքում նկարել:

Մի թիթեռ նստեց նկարին և ...

- Էյ, թիթեռ նկարի մեջ, հավերժական թիթեռ: Կան•նել ես ճյուղին հավերժական դիրքով, ի±նչ է կարծում ես ինձնից լավն ես: Դե տես, հեսա •նամ դաշտում թրվռամ, հետո կ•ամ քեզ կպատմեմ: Տես հանկարծ հեռու չ•նաս, •ալու եմ, քեզ պատմեմ:

Բայց երբ զբոսանքից վերադարձավ, պատկերը այլ էր:

Հասա տեղ: Այս տեղը ինձ ծանոթ էր: Հիշեցի թե ինչպես նրան ճանապարհեցի այստեղ: Այս տեղը այնքան հնացած էր երևում: Թաքնվեցի մոտակա ծառերի մեջ: Ճյուղերը ինձ այս ու այն կողմ էին բոթում:
- Էս կոսծյումից էլ զզվում եմ, անընդհատ փոշոտվում է:
Կոշիկներս էլ արդեն հալից ընկել էին:
Սպասեցի, սպասեցի` նա չկար: Դուռը պատահական չէր բացվում, և նա դուրս չէր •ալիս:
Չէ Կոմիտասը ինձ է նայում, ուրեմն ես պետք է պարտված հեռանամ այտեղից, չէ ու չէ: Ես հիմա կ•նամ ու կթակեմ նրանց դուռը:
Հետ ու առաջ անելով մի կերպ ինձ պնդեցի և մոտեցա նրանց դռանը: Հանկարծ դուռը բացվեց և մի կին դուրս եկավ այնտեղից:
- Ձեզ ինչ-որ բան է պետք:
- Բարև ձեզ: Ես անահիտին էի հարցնում:
- Անահիտ: Քեզ այստեղ մի երիտասարդ է հարցնում:
Եվ Անհիտը ճմռթելով աչքերը դուրս եկավ տանից:
- Վայ, ես դու± ես:
- Ես ուղղակի ասացի այս ծաղիկները տամ քեզ:

Ահահիտը աչքերով տարօրինակ շարժում արեց` իբր ՙմայրս այստեղ է, ի±նչ ես անում՚:

- Դե լավ, տվեցի… ես •նացի հաջողություն:

Երբ բավականին •ինովցած տուն հասա: Նամակ •տա սեղանիս: Եվ հիշեցի ՙԵս և Նա՚-ն: Ժամանակը կ•ա …

Simon
05.12.2006, 20:57
(հատվածներ սևագրիցս)


ԶՐՈՒՅՑ ՄԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՄԱՍ 2

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ

Աստվածային դարբնոցում դեռ խաչս կիսատ,
Որ իմ կյանքում ես պետք է կրեմ:
Վառվող երկաթով “միշտ վերջինը” խազին,
Մա•աղաթյա զան•վածի վրա:
Եվ կախեցին խաչիս կատարին:

Հիշում եմ: Նստած էի հետևի շարքում: Նույնիսկ մայրս բողոքել էր այդ մասին դասղեկիս, բայց միևնույն է` ես այստեղ էի նստում:
Հիմա աղոտ, բայց հիշում եմ` ամբողջ դասաժամին նկարում էի: Չեմ մոռանում հատկապես պատմության դասերը, որովհետև չէի սիրում` սկզբում անցնում էինք ինչ-որ նախնադարյան բաներ, որը հետո վերածվեց այսպես կոչված “Հայոց Պատմության”: Եվ ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչ է նշանակում պատմություն:
Այսպես նստած տրոլեյբուսի վերջին շարքում, ինչ-որ բան ինձ կանչեց հիշողություններիս խորքից: Կողքիս աղջիկ էր նստած, երևի վերապրեցի այն բուրմունքը, որն առաջին ան•ամ զ•ացի դպրոցում, երբ Անահիտը նստեց իմ կողքին: Արդեն մոռացել էի, որ նրա հետ ժամադրության եմ •նում: Աչքերս սառել էին այն երկու կարթերին, որոնց ձկնթելը խճճվել էր խխունջների մեջ, և անկանոն վեր ու վար էին անում: Քանզի անկանոնությունն է հաճախ նպաստում առաջընթացին` այսպես էլ տրոլեյբուսն էր առաջ սլանում:
Նստարանները •րեթե դատարկ էին. Մի ծերունի նստած էր առջևում, մի կին երեխայի հետ մեջտեղի շարքում, մի կոստյումով տղամարդ կան•նած: Մնացածը փախել էին դասից:

- Անունդ ի±նչ է:
- Տի•րան: Իսկ քո±նը:
- Անահիտ: Ինձ կասես, թե ինչ ես նկարում:
- Թիթեռ: Եթե ցանկանաս, քեզ կսովորեցնեմ նկարել:

Տրոլեյբուսի վարորդը թողեց ղեկը, շրջվեց դեպի մեզ, •րպանից հանեց փոքր զան•ը` թափահարեց և հայտարարեց.

- Դասը սկսված է: Այսօր անցկացնում ենք էքսկուրսիա քաղաքով:

Եվ ի զարմանս ինձ, բոլորը հանեցին տետրերը: Առջևում նստած ծերուկը` թևի տակ ծալած թերթը, կինը` իր կարմիր, փայլփլուն պայուսակից` մի սանր, կան•նած, պաշտոնավորի տեսքով մարդը ծոցա•րպանից հանեց հեռախոսը: Իսկ կողքիս աղջիկը` կռացած իր տետրի վրա, ուղղակի բարձրացրեց •լուխը
Չորրորդ դասարանում էինք, երբ Անահիտը եկավ մեր դասարան: Նրանք ընտանիքով նոր էին տեղափոխվել մեր քաղաք: Առաջին հանդիպման ժամանակ ես իմացա, որ նրա ընտանիքում բոլորը երաժիշտներ էին և հետո` մեր շփման ընթացքում, ես նրա մոտ էլ նկատեցի երաժշտական կարողություններ:

- Սա մեր էպոս, Սասունցի Դավթի առձանն է: Եղիշեի հանճարեղ •ործերից:

Ստեփանը, որ նստած առջևի շարքում միշտ քնած էր, բարձրացրեց •լուխը, նայեց լուսամուտից դուրս, և նորից մռփեց սեղանին: Հաճախ էր ասում, որ պատմաբան է ուզում դառնալ:

Ուզում ես դոփել տախտակամածին
Ով դու’ ծերունի,
Դու նոր ես սկսել, բայց արդեն հո•նել:
Դու չես փորձում էշին հոշ ասել,
Բայց ուզում ես մեկից օդով նավարկե±լ:

Հաջորդ կան•առում, նա ուշացած իջավ տրոլեյբուսից:
Անահիտի հետ ծանոթանալուց մի քանի օր անց, •րականության ուսուցչուհին հայտնեց, որ պատրաստվում է հանդես կազմակերպել: Եվ ինձ հանձնարարեց, որ նկարեմ հանդեսի նկարները: Մինչ այդ ես չէի մասնակցում նման միջոցառումների, իսկ հիմա մասնակցեցի: Ուրախ-ուրախ, մեծ եռանդով նկարեցի այդ ամենը` նույնիսկ զարդարեցի թիթեռներով, վաստակելով իմ դերը հանդեսում:

- Սա մեր ԳՈՒՄ-ի շուկան է: Այսպես է հիմնադրվել Անի քաղաքը:

Վարդանը, որ կոստյումով և փողկապով կազմ պատրաստ, միշտ կան•նած ուսուչուհու կողքին խոստանում էր, որ հաջորդ դասին պատրաստ կ•ա դասի, իջավ այստեղ:
Անահիտը եր•եց հանդեսի ժամանակ, բայց ես դուրս մնացի հանդեսից, իմ մասնակցությունը ավարտվեց միայն նկարելով:
Մի կան•առ էր մնացել մինչև հրապարակ: Հո•նեցի այդ ընթացքից, և դուրս եկա տրոլեյբուսից: Արմինեն, որ ամեն դասի մի նոր հա•ուստով էր ներկայանում, երեխայի հետ իջավ այստեղ, բայց անցավ փողոցի հակառակ կողմը:

Մերկ, իրանապինդ, քայլվածքով կոկիկ
Ճեմում ես բեմում, զարդերտ ես ծախու±մ:
Դու մեջտ էլի ուրիշ •անձ ունե±ս,
Կասկածում եմ` վզիցտ կախ տուր.
Չէ, հիմա չեմ առնի
Ես քո շիրիմին •րոշ կդնեմ,
Որ երազումս պորտապար պարես…
Դու դեռ փոքր ես կոճակտ ձ•իր,
Դեռ ժամը կ•ա քո մայրանալու:

Ես թեքվեցի Գրի•որ Լուսավորչի եկեղեցու կողմը:

Simon
05.12.2006, 20:58
ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ

Դրսից լսվում էր եր•եհոնի ձայներ և խոռի: Սկզբում այն •րավեց, որովհետև կենդանի կատարում էր: Երկու քայլ կատարեցի այդ կողմ և հիմա եր•եհոնաստեղծ հնչյունները շղթայեցին ո•իս: Եվս երկու քայլ և դարձա խոռային եր•ի սիրահար: Եվ վերջում, երբ եկեղեցու դռան մոտ էի, ինքս ինձ համոզվեցի, որ եթե երաժշտությունն էլ չլիներ, ես էլի այս կողմ կթեքվեի:

ՙԴու էլի կվառես քո երեք մոմը, և քո •նալուց հետո, ոչ թե կպոկեն, ոչ թե արմատախիլ կանեն ավազից, այլ պարզապես ձեռքի հան•իստ շարժումով քո մոմերը կհայտնվեն մոմախառն ամանի մեջ և կուղարկեն վերապատրաստման՚

- Ինձ երկու մոմ տվեք: - դրսից մոմը առա:

Բայց պարզվեց եկեղեցու դռները փակ են, նույնիսկ մեկի վրա կողպեք կա: Ճեխքեցի, մոտեցա ավազով լցաված սեղանին: Հանեցի սիրտս, խփի ավազին և վառեցի: Առաջին մոմը փաթաթեցի սրտիս, իսկ մյուսը քիչ հեռու վառեցի:
Ներսում մենակ չէի, իմ դիմաց կան•նած էր ամբողջովին սև հա•նված մի եկեղեցական: Տարօրինակ էր. նույնիսկ այն, որ նա մոմ է վառում:
- Ո±վ եք դուք,- վարանելով հարցրեցի:
- Ե±ս, սատանան,- հե•նաբար պատասխանեց եկեղեցականը:
- Իսկ դու, ի±նչ ես անում այստեղ,- ցնցված այդ պատասխանից հարցրեցի:
- Ես վաղուցվանից եմ այստեղ ապրում: Սա իմ տունն է, - հարձակողական տոնով հարեց հո•ևորականը:
- Եկեղեցին մեր պապերի ժառան•ությունն է: Եվ դժվար նրանք ցանկանաին հենց քեզ տեսնել այստեղ:
- Դա ինձ ես ասու±մ: Վազիր ընկերներիդ մոտ նրանց պատմիր, որ պապերդ ժառան•ություն են թողել իրենց: Ես ձեր փոխարեն մոմ վառեմ, դու էլ բողոքում ես:
- Մենք կվառենք:
- Մենք չկա, մենքը վերացել է` դու քեզնից խոսիր: Ես-ով ապրող մարդ եք:
- Այս պատերը տեսել են այն, ինչ անցել է հայ ժողովուրդը, նրանք վկա` ես-ով չենք ապրել:
- Քո հո•ին այնքան բթացած է, որ դու չես կարող այդ փաստել: Իսկ ես ամեն առավոտ-լուսո այստեղ վառում եմ ձեր մոմը: Մի±թե քո հետ չեն խոսում եկեղեցու պատերը, պապերդ երազիդ չե±ն •ալիս:
- Ես հասկանում եմ քեզ, դու խղճուկ ես: Չէ± որ, դու չունես հայրենիք, էլ ոնց հասկանաս, ինչ է պապեր, հայրենիք կամ ծնող, դու չունես ծնող և ոչ էլ կդառնաս ծնող, որ հասկանաս ճիշտ աստվածային մի զ•ացողություն, որ միայն մեզ է տրված:
- Բայց ես էլ ունեի հայրենիք երկնքում աստծո մոտ, բայց նա ինձ վռնդեց, ես •իտեմ ինչ է հայրենիքի կորուստը, իսկ դու ոչ: Նա իմ հայրն է և ինձ չներեց,- խառնված պատասխանեց սատանան, կարծես առաջին ան•ամ էր այդ մասին մտածում:
- Ախ, ես քեզ հասկացա: Դու չ•իտես ինչ է ներելը: Քեզ ոչ-ոք չի սովորեցրել ներել: Ես քեզ կսովորեցնեմ,- ձեռքերս դողում էին արդեն:
- Ներե±լ, ըտենց բան չկա,- հարձակվեց սատանան:
- Ես քեզ ներում եմ, ներում,- ների°ր հայ մարդ, բայց ես նրան ներում եմ, - դե •նա, փախի°, կորչի, աչքիս չերևաս:
Սատանան ծնկի եկավ, կախեց •լուխը. կարծես •լխապտույտ սկսվեց նրա մոտ:
- Տի•րան, օ•նի°ր ինձ, ես վերանում եմ մարդուց, ես սովոր եմ սրտի զարկերի:, - օ•նություն խնդրող հայացքով դիմեց ինձ: Բայց հանկարծ նրա աչքերը մթա•նեցին և նա հարձակվեց իմ վրա, •ցելով ինձ •ետնին: Հետո բարձրացավ օդ ու սկսեց հարձակվել խաչերի ու մոմերի վրա ցրելով այս ու այն կողմ: Եվ արձակելով կենդանական մի հառաչ, որի ուժ•նությունից նույնիսկ մի ապակի ամբողջական չմնաց և ընկավ •ետնին:
Շուրջ բոլորը ավերակներ էին, միայն անվնաս էի մնացել ես: Սատանան սողաց դեպի ինձ.
- Տի•րան ասա ինձ, ի±նչ է կատարվում` մի լքիր ինձ,- վախվխան ձայնով ասաց սատանան:
- Մի վախեցի, դու մահանում ես:
- Բայց այդ զզվելի է… Իմանալ, որ մահանում ես, ձայներ եմ լսում:
- Դա պատերն են քո հետ խոսում: Սրի քաշած մարդկանց ձայներն են:
- Իսկ այս մեկը, ինչ-որ կնոջ ոռնացող ձայն է:
- Սա էլ մոր դիմաց երեխային են մորթոտում:
- Իսկ հիմա, տեսնում ես ձայներ չկան: Ի±նչ է, ամեն ինչ ավարտվեց, այսքան շուտ: Չէ°, չէ երեխայի ձայն եմ լսում, սա երևի ավարտ է, խաղաղության նշան:
- Չ’է, բոլորը մորթոտվեցին, էլ ինչ ձայն լսվի: Իսկ մանկիկը` անկենդան մոր ետ է խաղում:
Սատանան էլ չէր կարող դիմադրել, վեր կացավ ու վրա վազեց:
- Տի•րան ինչ ես անում այստեղ այս ուշ ժամին, - Մեջքիս մատով դիպեց Անահիտը:
- Անահիտ: Անկեղծ ասած… ես քեզ սիրում եմ …

Վեր կացա •ետնից: Բոլորը զարմանքով ինձ էին նայում: Թափ տվեցի շորերս և դուրս եկա եկեղեցուց:
Արդեն ժամն էր, քայլերս ուղղեցի դեպի Հանրապետության Հրապարակ:


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Օրը մոտենում էր իր ավարտին: Երկնքում նշմարվում էին միայն ամպերը, որոնք, արևի հրաժեշտի շողերից զ•աստացած, թախծոտ նայում էին վերևից:
Քաղաքը կարծես սպասում էր •իշերային կյանքին, որպեսզի լուսնի շողերի տակ կարողանա պարել իր մթնշաղի հերթական պարը: Գիշերը վայրկյան առ վայրկյան մոտենալով իր նորամուտին` լիովին բավարարում էր քաղաքի սպասումները: Մի կողմում` նորաշեն շենքերի թևանցուկ քոչարին, մյուս կողմում մարդիկª ապրելու ծարավը շուրթերին, սպասում էին սկզբին:
Շենքերի կողքինª միայն թե հեռվում, երևում էր Գրի•որ Լուսավորչի եկեղեցու ցցված •մբեթըª խաչը պարզած վեր, ինչպես ՀԱՅԸ հպարտաբար կբարձրացնի իր քիթը: Բնությունըª ձեռքերը կրծքին խաչած, աղոթք էր մրմնջում: Իսկ փոքրիկ ճնճղուկը, որը թրվռում էր •մբեթին, որպես եր•եհոնի դողացող նոտա, կարդում էր ՀԱՅՐ ՄԵՐԸ:
Նույնիսկ երկնքում հայտնվեց առաջին աստղըª սկիզբը դիմավորելու:

Լարովի սրտերª խաղալիքի պես
Մինչև վերջ լարված. շուտով կպայթեն…
Սառած շատրվանª եռացող ջրով մեր վառվող արյան:
Մարտական դեմքերª բողոքը շուրթին:
Պարզապես մարդիկ…

Հրապարակը լեցուն էր մարդկանցով, և նրանց հոսքը չէր դադարում: Հասա մեր հանդիպման վայրը, որտեղ Անահիտին ժամադրել էի: Նա դեռ չկար: Արևը աչքով արեց.
- Մի քիչ սպասի, նա ճանապարհին է, ուր որ է տեղ կհասնի:
Հենվեցի մոտակա ծառին:
Երևաց փայլեվանների պարը հենց շատրվանների մոտ: Կապուտակները թռան օդ, փոքր թե մեծ վազեցին մոտ: Խաղաղության թռչունները պտույտ կատարեցին հրապարակի շուրջը երեք ան•ամ: Խաղաղության •եր բնական հան•ստություն իջավ սրտիս: Երորդ պտույտից հետո կապուտակները վերածվեցին ա•ռավների, և հենց հրապարակի մեջտեղում , իրար թևանցուկ սկսեցին բերդապար պարել: Նաիրյան աղջիկը, որ պարանի վրա կան•նել էր ճիշտ թիթեռնիկի պես, բաց թողեց իր թիթեռնիկին և մերկացավ: Եռա•ույնը սկսեց փոխանջատվել: Երեխաները փակեցին աչքերը և հեռացան լաց լինելով: Սրանք փալևանի պարանով պոչից կապած մի խումբ երիտասարդների քաշեցին տարան հրապարակի մյուս մայթ, և սկսեցին ինքնավաճառքով զբավել: Քիչ անց սրանք անհետացան, միայն մնաց նրանց ձայները, անվերջ խոսացող ձայներ: Արա Գեղեցիկը Աբովյան փողոցի կողմից իր զորքով ճեղքեց հրապարակը, և սկսեց արյունալից մի կռիվ այդ ձայների և նրա զորքի միջև: Սասունցի Դավիթի սմբակների դրոփյունը լսվեց Տի•րան Մեծի փողոցի կողմից: Մսրա Մելիքից ինձ հարցրեց, ասեցի որ սպանել ես արդեն, չհավատաց և հեռացավ: Մոտացավ Թամանյանը.
- Դու •իտես, որ հարապարակի մեջտեղի մասը կլոր պետքա չլիներ, ես այն լավաշի տեսքով եմ նախա•ծել:
Նալբանդյանի կողմից ցուցապաստառներով, ուսանողներն եկան.
- Ժամանակին տվեք մեր թոշակները, դուք իրավունք չունեք ուշացնել:

Ասֆալտը •ոռաց վրես.
- Ինչ ես կան•նել վրաս, չես տեսնում վերանորո•վում եմ:

Ծառը •րկեց ինձ իր ձեռքերի մեջ, և ամուր սեղմեց: Երկյուղը պարուրել էր ինձ, և կարծես ծառն էր օ•նելու ինձ: Բայց ծառը ինքը կռացել` թաքցրել էր իր հայացքը, ինչպես ա•եվազը դա կաներ:

Գլուխս բարձրացրի, և նայեցի ժամացույցին, իմ պատին կախված ժամացույցին: Կներես ժամանակ, չ•իտեմ ինչ •րեմ: Ճմռթեցի թուխտը և •ցեցի այն կողմ:

Արդեն մութ էր, ես չեմ վախենում մթությունից, ճնշողը միայն ամբոխի լրջությունն էր, որը երկբնույթ դիմակի պես կախվել էր լուսամփոփներից: Խեղդում էր միայն մթության արհավիրքը, որը մի պահ մարեց լույսի մոտեցող շնչից: Իսկ լույսը մոտենում էր:
ՙԳեղեցիկ ես, ինչպես երբեք, իմ սրտի տիրուհի՚,-շշնջացին Տի•րանի ձեռքերըª ավելի առաջ •նալով, որպեսզի •րկեն Լույսը, թվացª հիմա էլ նա է սկսելու խեղդել տղային: Բայց Լույսը, պճրուհու նման մի պահ հապաղեցª փայլելով իր ամբողջ վեհությամբ, քմծիծաղեց, որը վերածվեց անզուսպ քրքիջի և... հեռացավª թողնելով տղային միայնակ մթության դեմ-դիմաց:
Մթությունը բազմապատկվեց, երբ մարեց հրապարակի կենտրոնում վառվող մեծ ջահը և կարծես արթնացրեց Տի•րանին, ասելով, որ ինքն ուշացել է£
Տի•րանը շարժվեց, թե ոտքերը տարան նրան: Տարան ավելի հեռու, քան Ծիծեռնակաբերդը, ավելի հեռու, քան ջահերով երթը: Մի երթ, որտեղ երկինքը վառվում էր մարդկանց մարմինների այրումից, որը վերածվում էր կրակի ամենակուլ պարի, այն մանչուկի ճիչով, որին հոշոտում էր մի ինչ-որ •ազանա¬յին կերպար: Տղան վազում էր. մանչուկն իրեն էր կանչում: Չհասավ. մանկիկն անկենդան, հանդիմանող հայացքով նայում էր իրեն: Տի•րանն սկսեց վազել սպանողի հետևից դեպի անհայտություն, թվաց` հասել է, հիմա ինքը կպատառոտի այդ •ազանին, բայց •րկեց միայն ստվերը:
Ժամացույցի զան•երը ազդարարեցին սկիզբը…

Simon
05.12.2006, 21:01
ՋԱՀԵՐԸ ՎԱՌՎԵՑԻՆ

Ծխի քուլաներ օդում զետեղված
Հարբած կրակների հոսքից համընթաց
Կարծես ասում Էին, որ օդն է սառած
Միայն լույսն է նրանց ուղեկից:
Նույնիսկ Վահա•նը իջավ երկնքից
Կարծեց իր հոբելյանն են նշում:

Հանրապետության հրապարակում հավաքված բազմաշատ մարդկանց մեջ ինչ-որ խառնաշփոթ սկսվեց: Բոլորը սկսեցին շարժվել մի ուղղությամբ: Փոքրերը օ•տվելով իրենց, փոքրամարմնությունից սողոսկելով բոլորից հայտնվեցին շարժման նպատակակետի առջևում կան•նած: Այստեղ կան•նած էր մի բեռնատար մեքենա: Ինչպես •ետն է իր հոսքով, տանում ճանապարհին •տնվող ամեն ինչ և խցանում մի անկյունում, այսպես էլ շատերը չիմանալով թե ինչի համար, այլ ուղղակի հոսքին կտրվելով հավաքվեցին այստեղ:
Այն բեռնատար մեքենան, որի շուրջը հավաքվել էին մարդիկ, պաշտպանված էր ոստիկաններով, որոնք հաստ պարանով պատնեշ էին կառուցել նրա շուրջը, և •տնվում էին պարանե կիսաօղակի ներսում` մեքենայի հետ միասին:
Ծերուկ վարորդը, որ կան•նած մեքենայի կողքին ծխում էր իր •լանակը, կարծես անտարբեր տեղի իրադարձությունից, այն ոստիկանի ցուցմունքով, որը մոտեցավ իրեն, շարժվեց դեպի մեքենայի հետևի կողմը: Նա սողալով անցած խթանիչ պարանը, և հայտնվեց կենտրոնում: Նրա կնճիռներում ոչ մի փոփոխություն չէր նկատվում, հաշվի առնելով, որ նրան խժռում էր բազմաշատ մարդկանց սպասող հայացքներ:
Բացվեց դուռը: Ջահերն էին բերել և եռա•ույնները: Ակնհայտ էր, որ ջահերը չէին հերիքելու: Ոչ թե այն պատճառով, որ հավաքված մարդիք անհաշվելի էին, այլ ջահերն էին հաշվելի:
Ես ջահ չունեի, տվեցի այն ուրիշի: Կան•նած էի արջևում: Արդեն պահն էր` վառվեցին ջահերը: Շունչս կտրվեց` չ•իտեմ լարված էի, թե թթվածինը սպառվեց կրակի այրումից:
Սկսեց թատրոնը. հար•անքի տու±րք էր` հար•անքի հարց չէր, վճռականություն էր` վճռականության հարց էլ չկար, կազմակերպվածություն էր` կազմակերպվածությունն էլ քայլելու ձևից չի կախված: Ամբոխի մի մասը ձ•վեց նախապես պլանավորված շարքերում: Եվ ոտատրոփ քայլերով սկսեցին առաջին կան•նածները: Թատրոնը արդեն սկսված էր, ամբոխը ի սկզբանե բաժանվեց երկու մասի ՙկազմակերպվածների՚ և ՙխան•արողների՚: Բայց խան•արողներն էլ էին պետք.
- Հեռու կան•նեք: Մի խան•արեք: Եկեք վերջից:- լրջությունը մեծանում էր: ՙՈւզում ես շարքում լինել, արի’ մեր շարքեր՚:
Ամբոխը բաժանվեց երկու մասի, չնայած որ իրար մեջ էին: Առաջին կար•ի և երկրորդ կար•ի` պայմանավորվածներ և չպայմանավորվածներ, շարքերում կան•նածներ և չկան•նածներ, ջահեր ունեցողների և չունեցողների, թևին կարմիր լենթ ունեցողների և չունեցողների: Չէ որ միատիպ ենք. շատերը չվիրավորվեցին կամ զսպեցին` որովհետև տեղը չեր նեղանալու: Ինչու± նեղանալ յուր տեսակից, որ թևին լե±նթ կա:
Արդեն քայլում էին, ես էլ էի քայլում: Քայլում էի, բայց չ•իտեմ արդեն ուզու±մ էի: Իսկ ի±նչ պետք է ուզեի` երևի պետք չեր ինչ-որ բան ուզել` պահանջվում էր միայն քայլել:
Իսկ ես •իտե±մ ուզել…
Հայացքս թեքեցի հետևի կողմ, շատ հարազատ մի ձայն կանչեց հետևի կողմից: Օտարությունից կանչող մի անհա• կարոտ զ•ացի: Ուզեցի հասնել ամենավերջը` իմ սեղանիս մոտ:
- Տի•րան:
- Ես եմ:
- Դու նստիր այն ազատ նստարանին, հեևի շարքում:
Վերջին մարդն էլ շրջանցեցի և հասա վերջը: Ոտքս խրվեց ավազի մեջ և ընկա •ետնին: Առաջս ձիու ոտքեր տեսա: Եվ մեջքիս մտրակի զարկեր տեղացին: Ծառավությունս խեղդում էր արդեն:
- Ջուր խմեմ, էլի կքելեմ:
Մարդիկ կային նաև մայթերին: Ոմանք մոմերը ձեռքերին, ոմանք կրակայրիչները վառած կվո•եշնչեին ջահերով երթը:

Դե սպասեք: Հեռացեք բոլորդ: Ես սենց չեմ ուզում: Ետ եմ դառնում սկիզբ: Էս իմ ճանապարհը չի, ես ավազոտ ճանապարհ չեմ սիրում, ես իմ հայրենիքի քարքարոտ հողն եմ սիրում, որ ոտքս ծակե:
- Ի±նչ ես մոմը վառել ու կան•նել: Գիտես թե ձեռքի հան•իստ շարժումով այն չի հայտնվի մոմախառն ամանի մեջ: Սի’րտդ թող վառե … սի’րտդ … սրտի կրակը չի հան•եր …
- Դու ինչու կ•ոչես: Ոտքդ ասֆալտին է դրա համար կոչես: Եթե ավազին լիներ, էլի± կ•ոչեիր:
Հետ •նացի, շատ հետ` •նացի մինչև սկիզբ: Իսկ դու արդեն չես •իտակցել, որ նոր սկզբի համար պետք է հետ •նալ:
Երթ ես ասել, որ իր հետևից թափոններ կթողի: Իսկ հավաքո±ղը, ամեն մի ջահի պատառը վերցնելիս պետք է օրհնի քեզ` ազ•անվեր •ործի համար, թե հայհոյի:
Ուրիշին զիջած ջահս էր երևի •ետնին, պետք է օրհնեի` բայց հայհոյեցի և վերցրի այն: Արդեն հրապարակում էի: Գլուխս բարձրացրի: Մի աստղ էլ օդում սկսեց թրթռալ, կարծես հնարք էր •տել, որ իրեն նայեմ: Նայեցի ժամացույցին, իմ պատից կախված ժամացույցին:
- Անահիտ սկզբում դու կբարձրանաս բեմ: Եր•ով կսկսենք հանդեսը: Վարդան` դու ամեն ելույթից առաջ կներկայացնես կատարողին: Ստեփան` դու վարա•ույրները կբացես ու կփակես: Արմինե` դու բեմի դեկորացիան կապահովվես … Իսկ տի•րանին ասենք շնորհակալություն նկարազարդումների համար: Թիթեռնեը շատ •եղեցիկ են ստացվել:

Քիչ անց դուրս մնացի հանդեսից:


ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Առժամանակ մնացի նստած մայթի ելուստին` Աղթամար կղզում, սպասելով իմ Մարզպետունուն: Նա չկար` նա այն ժամանակ էլ չկար:

- Տի•րան քեզ համար էի պարում … Մի տխրի հանդես է էլի:

Դուրս եկանք դպրոցից: Ես ճանապարհեցի Անահիտին մինչև իրենց մուտքի մոտ: Քայլում էի դանդաղ` չէի ուզում շտապել, որ նա չնկատի: Իսկ նա անվերջ խոսում էր: Ներքուստ շտապելով, հրաժեշտ տալուց, նույնիսկ արհեստական դանդաղ` շատ դանդաղ` ալարկոտ քայլերով շրջվեցի և հեռացա:
Հասա մեր տան շեմին: Էլի դանդաղ, պայուսակս թեթև թափ տալով ներս մտա` հո•նած ձևանալով` իբր ՙնորեն ձանձրացած եկել եմ՚:

- Տի•րան •րքերտ չե±ս հանձնել:
- հը … ,- ծոր տվեցի ես,- չէ:

Երբ լսեցի մորս ձայնը սիրտս տրաքեց: Հազիվ զսպեցի փռթկոցս:

- Ֆիսկուլտուրայի ժամին, պայուսակս մոռացել էի հանդերցարանում: Մինչև դուռը բացեցին` վերցրի, արդեն ուշ էր, դասղեկը տուն էր •նացել:

… Քիչ այս ու այն կողմ քայլելուց հետո դուրս եկա տնից: Նկուղային հարկի մուտքը դրսի կողմից էր. Իջա նկուղային հարկ: Եվ արդեն հան•իստ, խոնավ պատերի մեջ, որին փույթ չեր իմ արցունքները` արտասվեցի: Լիաթոք արտասվեցի` հեկհեկալով:
Եվ երբ արդեն հանդարտվել էի` երբ Վանա լիճն էր հանդարտվել, աչքս •ցեցի •րքերով լիքը սունդուկին և այնտեղ տեսա մի մարյոնետ: Վերցրի մարյոնետը և հայտարարեցի իմ թատրոնը …

Վեր կացա մայթեզրից և սկսեցի շարժվել Ամիրյան թողոցիով:

(հատվածներ սևագրիցս)

Ավելացվել է 1 րոպե անց
ԶՐՈՒՅՑ ՄԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՄ
ՍԱԹԵՆԻԿ

ՄԱՍ 3

ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ ԱՅՍՊԻՍԻ ՍԿԻԶԲ

Վիրավոր արծիվª թևերը պարզած, մահվան լուր բերեց:
Դուռս թակեցին …
Ծիծաղկոտ ձայներ` բառաչից սիրուն:
Կենդանական կիրք` շալվարում պահած:
Արնախում աչքեր` սովից սաստկացած:



ՙՇուշանի°կ, դուռը բացիր՚,- մոր ձայնը լսվեց: Շուշանիկը անհան•իստ եղբոր լուրին էր սպասում: Եղբայրը ուշ էր դուրս եկել տանից, և խոստացել շուտ վերադառնալ: Նա միշտ ուրախ էր դիմավորում եղբորը, հազվադեպ էր պատահում այսքան ուշ ժամի, բայց այս ան•ամ էլ ուրախ վազեց դեպի դուռը:
ՙՄամ, մենք հյուրեր ունենք՚,- վախը աչքերում թաքցնելովª ձայն տվեց մորը: Դռան առջև հայտնվել էին զինված երեք հո•ի:
Նոր էր բոլորել Շուշանիկի տասնմեկ տարին: Եվ երբ եղբոր փոխարեն դիմավորեց սրանց, որոնք իրար մեջ սերտաճած երեք •լխանի հրեշի պես լուռ նայում էին իրեն, վախից ամուր կրծքին սեղմեց կտորե տիկնիկը, որը ՙհո•ևորական աղջիկն՚ էր նվիրել, կարծես ցանկանալով պաշտպանել նրան:
Լուռ պայքարը, որ սկսվել էր անկոչ հյուրերի միջև, խախ¬տում էր միայն փայտե դուռը, որը Շուշանիկն ակամա ճռճռացնում էր:
Լռությունը երկարեց, երկարեց դռան ճռճռոցը, երբ հյուրերից •լխավորը, հրելով մյուս երկուսին, հանեց թուրը և Շուշանիկի մանկական ժպիտը •ամեց փայտե դռանը: Լռությունը մի պահ հորանջեց աղջկա ճիչով և նորից լռեց, լռեց նաև դուռը` կրծքի վրա զ•ալով մարող սրտի զարկեր£
Ինչպես պոռնիկն է իր արարքին արդարացում տալով, փորձում ուժ հավաքել, այնպես էլ սրանք նայում էին աղջկան` կարծես ցանկանալով նրա աչքերում •տնել իրենց համար արդարացում£ Ցանկանում հանել այդ անմեղ աչուկները, որոնք առանց հանդիմանքի նայում էին մի կետի, և որոնց մեջ միայն զարմանք էր, ամնեղ մի հարց` ինչու£ Հենց դա էլ ճնշում էր երեք•լխանի այս հրեշին` դարձնելով նրան ողորմելի հենց իր աչքերում£
Շուշանիկի ժպիտը մարեց ընդմիշտ սպասումով լի աչքերում:

Իսկ ինչու± այսպես, ով դու Ճշմարիտ…
Հույս դու տվեցիր ու չխղճացիր բանականությանը:
Քարացած մի սիրտ… դու այն կերտեցիր`
Անկոտրում, ցավոտ, բայց ոչ հարվածից:
Երակի զարկեր… որ մենք դեռ կանք,
Բայց հաշվի չառար, որ կթանձրանա մեր բազուկներում:
Աչքեր տվեցիր ողբալու± համար…
Ինքդ չէիր կարող նրանց մեջ նայել,
Էլ ինչու± ստեղծեցիր տեսնելու համար:

Մայրը, լսելով, որ հյուրեր ունեն, հանեց •ո•նոցը: Դրեց այն թոնրի կողքին, որը եռում էր ինչպես խառնարանը` հրաբխից առաջ, սպասելով լավայի պոռթկմանը: Շտկեց մազերը` ազատելով նրանց ալրի ճերմակից և կարծես երիտասարդացած շարժվեց դեպի տան առաջնային մասը, երբ լսվեց մի ճիչ: Այն կայծակի նման շանթեց նրան: Մայրը, արդեն վազելով, ընկավ դռան առաջ:
Նույնիսկ ամբոխները, որոնք, ձեռքերը պարզած, •ոչում էին ազատություն, չէին կարող աղաղակել այդպես, ինչքան ուժ•ին էր մոր ճիչը, երբ տեսավ իր փոքրիկին ընկած: Նույնիսկ այն ցավը, որը Քրիստոսը զ•աց խաչին •ամվելիս, այնքան ուժ•ին չեղավ, որքան մոր սիրտը ոռնաց ցավից` երբ տեսավ իր մանչուկի սառած ժպիտը:
Եվ երբ մենք արթնանում ենք •իշերային այն մղձավանջից, ուր մութը կլանում է մեզ, իսկ մեր փախուստը նման է մածուցիկ նյութում լողացող ձկան տեղաշարժին, կամ այն երազից որին մենք ակնդիր ենք, բայց այնտեղ չենք •տնում մեզ` որպեսզի օ•նության հասնենք, նստում ենք և փորձում շնչառություններս կար•ավորել, կարծես թե մրցավազքը նոր է ավարտվել, իսկ հիմա պատրաստվում ենք անդունդը նետվել: Նույնիսկ դրանից հետո փորձ չենք էլ անում նորից քնել: Իսկ մայրը այս մղձավանջում փորձեց վեր կենալ, ոտքերը չենթարկվեցին, բայց սողաց` հասավ իր փոքրիկին: Գրկեց …
Այսքա±նը, դա դեռ քիչ էր •ազանի ծարավը հա•եցնելու համար, նա դեռ պետք է երակներից խմեր ամբողջ արյունը: Եվ նա, ով տուն չէր տեսել իր օրում, ում համար խորթ էր օջախի ջերմությունը, սակայն ցանկալի, այժմ տենչում էր տիրանալ նրան:

Շողացող աչքեր, շոյացող հայացք,
Առյուծի պես բազմած, հայոց լեռներում:
Հրեշտակն զարկեց •ալստյան շեփորին,
Լույս աշխարհ եկա հորս ձեռքերում,
Ցավա•ին ճիչով քո, որ ծնունդ տվիր:

Եվ հիմա նա էլ, •ազանի կրքերին դիմադրելով, նայում էր, թե ինչպես են իր մանկիկին կտրատում:
Գյուղի եկեղեցու զան•երը ազդարարեցին սկիզբը վերջին…

Simon
05.12.2006, 21:01
ՈՐԲ ԱՂՋԻԿԸ

Գյուղի մեջտեղում` երկու փողոց վերև այն խրճիթից, որտեղ ապրում էին Շուշանիկն ու Հովսեփն իրենց մոր հետ, •տնվում էր եկեղեցին. մի փոքր բլրակի վրա, որին ափերի մեջ էին առել երեք ծառ և որպես մոմակալ երկինք պարզել նրա վառվող ճակատը£ Եկեղեցու մուտքի կողմից ձ•վում էր մի նեղ արահետ, որը եկեղեցու աջ կողմով տանում էր դեպի մոշի թփերը£ Այստեղով անցնելիս միշտ կտեսնեիր մի աղջնակի մոշ հավաքելիս: Տարվա այս եղանակին, երբ մոշ չկար, նրան կարող էիր տեսնել այն փոքր հրապարակում, որը •տնվում էր եկեղեցու ձախ կողմում£ Կեսօրին շատերն էին հավաքվում այդտեղ. մեծերը զրուցում օրվա անցուդարձի մասին, փոքրերը` ինչ-որ խաղեր հորինում: Սակայն աղջնակը միշտ մենակ էր լինում, բոլորից առանձնացած£
Տարիներ առաջ մթնկա մի •իշեր, երբ բոլորն արդեն ցրվել էին, տեր հայրը դեռ եկեղեցու դիմաց նստած էր: Նա սովոր էր մենակության, միշտ այս ժամերին նստում էր ու մտածում: Նա տուն չուներ, որ •նար, ընտանիք չուներ, որ շտապեր այնտեղ£ Նրա տունը եկեղեցին էր, նա էր իր ընտանիքը, ապրուստը£ Հո•ևորականն այստեղ էր ապրում, ամեն օր աղոթում էր իրենց •յուղի բարօրության համար£ Ամեն կիրակի ամբողջ •յուղը հավաքվում էր եկեղեցում` կիրակնօրյա աղոթքի£ Բոլորն էին հար•ում տեր հորը£ Գյուղում միայն նա էր •րաճանաչ և համարվում էր •յուղի խորհրդականը£
Հո•ևորականը հաճախ էր սուզվում մտքերի մեջ. նա խորհում էր հայ ազ•ի պահպանության մասին, դժվար էր մնալ քրիստոնյա մուսուլմանական աշխարհում, հարկավոր էր լինել ուժեղ և •րա•ետ£ Սակայն հո•ևորականը ցավով էր նկատում, որ •յուղում բոլորն էլ իրենց հանդ ու արտով էին զբաղված, իրենց օրվա հացն էին վաստակում հալալ քրտինքով, ամեն մեկն իր •ործին էր, ո±ւմ էր հետաքրքիր քաղաքականություն, պետություն£
Վանականը հասկանում էր, որ հայ ժողովրդին փրկելու են հայկական •իր և քրիստոնեությունը, որը նման է երկսայր թրի. և° չընդունելն է մահ, և° ընդունելը£ ՙՔրիստոնեությունը... մուսուլմանական աշխար¬հի առանցքում •տնվող քրիստոնյա Հայաստանին այդքան փորձություններ պատճա¬ռեց, բայց ներկա պահին միակ հույսն է, որ մեզ կփրկի՚,- այդպես էր դատում վանականը£
Մի ժամանակ ցանկանում էր հայկական դպրոց բացել եկեղեցում, սակայն չթողեցին£ Այժմ նա թաքուն սովորեցնում էր •յուղացիներին հայ •իրը£
ՙԻզուր չէ իմ •ործը՚,- շշնջաց հո•ևորականը:

Զի ընդունումը 301-ին եղավ ի շնորհ
Այն լուսավորչի, որ խոր փոսում պահվեց:
Վարդանանք հո•ու հաղթանակ տարան
Խաչը պարզած ընդդեմ պարսից փղերի:
Մինչ այսօր էլ մենք հակված դեպի խաչը.
Պետք է ապրենք հո•ու հան•ստով:

Սակայն հիմա վանականը, իր քարին նստած, մտածում էր` ի±նչ կլիներ, եթե ինքն էլ ընտանիք ունենար: Կյանքը նրա համար այլ իմաստ կունենար. նա էլ մյուս •յուղացիների նման կմտածեր միայն իր ընտանիքի օրվա հացը վաստակելու մասին: Ինքն էլ կշտապեր տուն` իր ընտանիքի մոտ, տանը իրեն կսպասեր կինը և, իհարկե, երեխաները:
Նա երեխաներ շատ էր սիրում£ Գյուղի երեխաներին հաճախ էր հավաքում եկեղեցում, նրանց համար կարդում աստվածաշունչը£ Երեխաներն էլ իրեն էին սիրում, որովհետև միշտ հետաքրքիր պատմություններ էր պատմում£
ՙՏեսնես` ի±նչ է հայր լինելը,- մտածում էր հո•ևորականը,- Ես հաստատ շատ կսիրեի իմ երեխաներին՚£ Ապա հուզված նայեց երկնքին,- ՙՈ°վ ճշմարիտ, թո°ւյլ տուր` ես էլ զ•ամ դա՚:
Հետո հանդարտվեց,- ՙՀետաքրքիր է` տղա կուզեի±, թե± աղջիկ՚,- հետո պատասխանեց ինքն իր հարցին,- ՙՏղա. միշտ իմ կողքին կան•նած` ամուր սարի նման՚: Մի պահ փորձեց ինքն իրեն հակասել,- ՙԻսկ եթե աղջի±կ՚,- և սկսեց պատկերացնել,- ՙՓոքրիկ հրեշտակ` իմ ձեռքերում, այնքան նուրբ, այնքան խոցելի£ Ես նրան կպաշտպանեի. մի մազ ան•ամ չէր ընկնեի նրա •լխից՚£
Հո•ևորականն իր մտքերով տարված էր, երբ լսվեց երեխայի ծիծաղի ձայն: Նա նշանակություն չտվեց. կարծեց, թե իրեն թվաց£
Մանկիկի ձայնը նորից լսվեց: Հո•ևորա¬կանը սահմռկեց, վախից կարծեց, թե խելա•արվում է և շտապեց եկեղեցի: Վառեց մոմերը ու սկսեց աղոթքը:

ՙՀայր մեր` որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր: Եւ թո’ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի’ տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա’ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:՚

Նա դուրս վազեց դեպի թփուտներ, իջավ արահետով, որը խոնավությունից դարձել էր ավելի վտան•ավոր, և սայթաքելով թեքվեց թփերի երկայնքով` դեպի եկեղեցու ետևի կողմը տանող ճանապարհով: Մերթընդմերթ լսվում էր մանկական լացի ձայն, բայց նա կարծես չէր լսում այդ ձայնը. նրան ոտքերն էին տանում այդ ուղղությամբ: Թփերի մեջ չալմայով փաթաթված մանկիկ էր£ Նա չէր հասկանում, որ ինքը լքված է, որ իր մայրը պարզապես հրաժարվել է իրենից` թողնելով նրան մենակ այս թփու¬տում:
Այս ժամանակներում հազվադեպ էր հանդիպում, երբ հայ տղան թուրք աղջկա հետ շփվեր: Տղան, լինելով •ող և ավազակ, փախել էր •յուղից: Իսկ մայրը, մնալով մենակ և փորձելով թաքցնել մանկիկին` նրանից հրաժարվելով: Սակայն այդ պատմության մասին բոլորն էլ •իտեին, որովհետև •յուղը փոքրիկ էր, և ոչինչ չէր կարող աննկատ անցնել: Մինչև վերջ ոչ ոք չկռահեց, որ տեր Արթուրի աղջնակը հենց այդ մանչուկն էր£
Վերջապես հո•ևորականը հասավ այնտեղ, որտեղից լսվում էր փոքրիկի ձայնը: Նա, քայլերը արա•ացնելով, սկսեց փնտրել շուրջը: Հասավ մինչև թփուտների վերջում հոսող •ետը: Ոչ մի հետք չկար: Անիմաստ էր փնտրել ինչ-որ մեկին, նա վաղուց արդեն հեռացած կլիներ:
Վերադառնալով այն վայրը, որտեղ տեսել էր փոքրիկին` առավ նրան իր ձեռքերի մեջ: Մանկիկն այնքան սքանչելի էր, իսկ վանականը` այնքան շփոթված: Վերջապես հասկացավ, որ կան•նելն անօ•ուտ է, և երեխային բերեց եկեղեցի…
-Տե°ր հայր,- Սաթենիկն էր. վազելով •ալիս էր եկեղեցու հետևի կողմից:
Արդեն անցել էր տասնյոթ տարի և հին• ամիս այն պահից, երբ տեր Արթուրը •տավ նրան թփուտներում:
- Տեր հայր, սպասե°ք,- կրկնեց Սաթենիկը:
Արթուրը կան•նեց և հետ նայեց:
- Արի°, մա°նչս: Ու±ր էիր այսքան ժամանակ, աղոթքն արդեն ավարտվել է£
Մի փոքր անհան•ստություն կար հոր աչքերում. Սաթենիկը ոչ մի առիթով բաց չէր թողնում կիրակնօրյա աղոթքները£ Սակայն վերջին ժամանակներս սկսել էր խուսափել այդ հավաքույթներից£ Տեր հայրը նկատում էր, որ նա փոխվել է£ Պատահում էր, որ Սաթենիկը եկեղեցում մենակ սկսում էր եռանդա•ին աղոթել£ Դարձել էր ավելի ինքնամփոփ, խուսափում էր ան•ամ տեր Արթուրի հետ խոսել, իսկ դա արդեն անհան•ստու¬թյան պատճառ էր խնամակալ հո•ևորականի համար:
Տեր հայրը արդեն սովորել էր, որ Սաթենիկը իր կողքին պետք է նստեր կիրակնօրյա արարողության ժամանակ: Կիրակի օրերը, երբ •յուղացիները հավաքվում էին եկեղեցում, տեր Արթուրը սկսում էր կարդալ աստվածա¬շնչից հատվածներ£ Գյուղացիները նստում էին փայտյա նստարաններին, որոնք արդեն փտել էին անձրևներից, քանի որ եկեղեցու տանիքը վաղուց արդեն պետք էր վերանորո•ել£ Նստարանների դիմաց վեհապանծ խաչն էր: Խաչի դիմաց ¥նրան կարծես սերտաճած¤ կար մի հին փայտե սեղան, որի վրա դրված էր շորով փաթաթված հաստափոր սուրբ •իրքը: Շատ ան•ամ Սաթենիկն էր վառում Աստվածաշնչի երկու կողմերում դրված մոմերը, բացում օրհնված բամբակե շորը, բերում •իրքը իրենց նստատեղը, և ընթերցում նրանից որևէ հատված:
- Հա°յր, ների°ր,- մեղանչող ձայնով,- ես այն տղայի հետ էի. - Խոսքը Հովսեփի մասին էր:

Ինչպես •ամփռները, կկրծեն շղթաները,
Ազատելով իրենց տիրոջը կապանքներից,
Որոնք ամեն զարկից ավելի են ամրանում:
Այնպես էլ մեր սիրտը կազատի սիրո կապանքները,
Երբ մեր սրտի ամեն մի զարկից,
այն ավելի է ամրանում…

Հասարակ մի օր էր: Դեռ ոչինչ չէր եղել արտասովոր, որպեսզի այս օրը բաժանվեր մյուսներից: Տեր Արթուրը ներս էր դիմավորում հյուրերին` •յուղացիներին: Նրանց մեջ կար մի երիտասարդ փոքրիկ աղջկա հետ: Տղայի դեմքը ամբողջովին սպիերով էր պատված: Նա անընդմեջ նայում էր Սաթենիկին, որը տիկնիկը ձեռքին, փոխում էր մեծ •րքի պահապան մոմերը: Այսօր Սաթենիկն էր պատրաստվում ընթերցել, ամենօրյա հյուրերի համար:
Մոմերը արդեն վառվում էին, ունկնդիրներն էլ նստել էին իրենց տեղերում: Հանկարծ բոլորը շրջվեցին, եկեղեցում մուտքի մոտ կան•նած այն զույ•ին, երբ Շուշանիկը, քաշվելով բոլորի այստեսակ լրջությունից, քաշում էր եղբոր փեշից.
- Արի°, ապեր, ես ուզում եմ դուրս •ամ:

Հայելու պատկերում, արտացոլանքի
Մեր պատկերն է միշտ, դեպի մեզ նայում:
Տրդատը, որ այնտեղ տեսավ զարմանքով,
Մի պատկեր խոզի,
երեսը շրջեց, ու աղաղակեց…

Եվ Սաթենիկը հանկարծակի շրջվելով այն կողմը, որտեղ կան•նած էին նրանք: Լույսի այն փնջից, որը ներթափանցում էր եկեղեցու դիմացի ճակատից, փախցնելով հայացքը, երևաց այն այլայլված դեմքը, որի պատճառով Սաթենիկը անկախ իրենից բղավեց: Մի կողմից Շուշանիկի նվնվացող ձայնը, մյուս կողմից մարդկանց հայացքները, հառած դեպի տղայի տարօրինակ կնճիռներին, ստիպեցին նրան խույս տալ այս ամենից: Եվ նա քաշելով քրոջ ձեռքից, վազեց դեպի դուրս:
Սաթենիկը ճանաչեց, դա այն տղան էր, որին ծեծեցին թփուտներում և յաթաղանով այլանդակեցին նրա դեմքը:
Եվ զ•ալով մեղավորություն, իր այն արձա•անքից, փոխանցեց սուրբ •իրքը հորը, և վազեց դեպի դուրս...

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Simon
05.12.2006, 21:02
ԶՐՈՒՅՑ ՄԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՄ
ՄԱՐԻՈՆԵՏ

ՄԱՍ 4

ԵՐԱԶ

Դուք տեսնում եք երազներ:
Արթնացա: Վերցրի արյունոտ թաշկինակս և մեկնեցի ճակատիս…
Իսկ դու որտե±ղ էիր:
Մեր տանը:
Որտեղի±ց այդ արյունոտ թաշկինակը:
Չ•իտեմ: Այն իմը չէր: Պարզապես մոտ էր, և ես վերցրի այն:
… Պոռթկաց իմ ներքին լավան և հորդեց կասկածներիս ծովի հատակից: Երբ զ•ացի թաշկինակի սառնությունը, սառած լավան խրտվիլակի պես կախվեց պտուտահողմից և միայն ալիքները հասան պատերին…
Ինչու± խրտվիլակի:
Այն նման է իմ մարիոնետին որովհետև անշարժ է:
Իսկ, որ± պատերի մասին է խոսքը:
Ծովի:
… Կասկածում եմ ես այդ իմ երազը: Չեմ հավատում նրան: Կարծես, այդ մի երազը չեմ տեսել:
Այո: Ես տեսնում եմ երազներ: Բայց դրանք չեն առաջացնում կասկածներ: Իմ հարցերի ալիքը ջարդվում է բանականության մակույկին: Բացի այն մեկից, ես չեմ հավատում, որ տեսել եմ այն:
Ինչպիսի±ն է, քո այդ երազը:
Ես կծկել եմ թելը ձկնկուլի վրա և նետել այն ծովը: Կարծում եք կշարժվի իմ կարթը, և ես կբավարարեմ իմ որսատենչ բնազդը…
Ուրեմն սպասեք:
…Անապատում փնտրում եմ պապերիս տնկած ծառը, բայց խոնավությունը խեղդում է ինձ` •ոլորշին կան•նել է օդում և չի բարձրանում վեր: Այս ավազացած ծովը խեղդվել է ավազի ժամացույցի կոկորդին և ժամանակը կան• է առել…
Կարելի է •ործելով սպասել:
… Ես միշտ շողքն եմ իմ մարնի: Հավատարիմ եմ նրան, ամեն տեղ նրա կողքին եմ: Ես պարփակվել եմ իմ տուփի մեջ` խորանարդ, անկյունները տաշած, որ հեշտ •լորվի: Եվ ինձ նետում եմ կյանքի սեղանին, և ամեն ան•ամ մի նոր երեսով դեպի վեր նայում, իսկ մյուսով սեղանին սեղմում:
Այդ տուփն ել մեզ պես կարում է նայել, ամեն ան•ամ մի նոր աչքերով: Նա կարում է ճիշտ մեր պես ժպտալ, եթե զառը ճիշտ թիվ է բերում: Կարում է քայլել` տափակ եզրերով հեռուներ անցնում, մինչև նույնիսկ խաղատախտակի եզրին: Բայց ճանապարհը անիմաստ դարձավ, եթե թիվը մեզի չի ժպտում:
Բայց իմ տուփը չի կարում խոսի, նա բերան չունի: Աչքեր որ ունի ,նույնիսկ նրանով չի կարում խոսի: Իր քայլերն ել ոչինչ չեն ասում…
Տուփն իմ փոխարեն չի կարող խոսի:
- Հէ¯յ, ես այստեղ եմ, տուփի ներսում:
Բայց իմ ձայնը դրսում չի լսվում:
Դէ, արթնացի դու արդեն քո հետ ես սկսել խոսել:
… Վախվորած քայլերով մոտեցա իմ երազների ելքի դռանը: Դրսում լուսինն էր, խաղում էր աստղերի հետ, ճիշտ այնպես ինչպես մարիոնետի հետ: Թելերով կապել էր, և խաչով կառավարում: Այնտեղ տեսա իմ մահճակալը, և հարձակվեցի իմ վրա:
Վեր կացա: Իմ շողքը ծածկել էր ամբողջ սենյակը և ես էի լրացնում այն, ինչ տեսանելի չի մթության մեջ: Ուղիղ իմ դիմաց, վեր էր խոյացել մի ահռելի •րադարան, ստույ• հիշում եմ դատարկ մի •րքի տեղ, որը իմ •րքի համար էր պահված: Գրադարանի կողքից նրա մեջ մխրճված էր Մասիսի նկարը, ուր մենք դեռ բարձրանալու ենք: Քիչ հեռու` այս ամենից զատ, կախված էր թիթեռնիկի կարը, որի հետ դեռ կխոսի կենդանի թիթեռը:
Միայն մի անկյուն չենթարկվեց իմ երևակայությանը, ուր դրված էր փոքրիկ լուսամփոփը և նրա ներքո իմ մարիոնետը:

Բարև մարիոնետ: Դու± էլ չես կարում քնել: Լուսամփոփն էլ վառած ես թողել; Կարծու±մ ես միայն մթության մեջ են երազները •ալիս:
Լռում ես: Բայց ես •իտեմ, դու չէիր ուզում տեսնել քո երազը, դու եկար իմ երազի մեջ: Չէ± որ դու այնտեղ էիր, նրա ձեռքերում: Նա քեզ սեղմել էր կրծքին և •ոռում: Դու տեսար լուսաբացը, իսկ նա …
Այդ դու կանչեցիր ինձ, իմ երազից, մթության մեջ: Դու ուզում էիր, որ այդտեղ ավարտվի իմ երազը:

Ես կհորինեմ շարունակությունը, լուսաբացը կարևոր է, պետք է հասնել լուսաբացին: Անջատեցի լուսամփոփը և վառեցի մոմը, բայց այն մոմը չէ, որ իմ առջև էր դրված, իմ առջև մոմ չկար, ես վառեցի եկեղեցու այն մոմը, որը աղջկանն էր:

Տեսե±լ ես •իրք, որ թերթեր չունի: Մարիոնետը լուռ նայում էր ժամացույցին: Տեսա±ր լավաշը թոնրում մոխրացած:

Մինչ իմ ետևում, նրա շողքը սկսել էր շարժվել:
Եվ այդ հո•ու խաղի բեմադրությունից, մոմն էր արտասվում:
Ժամացույցն էլ սկսեց բարձր չխկ-չխկալ,
իբր թե “հան•ի’ստ, դու երկու ժամ դեռ պետք է վառվես”:
Ես էլ իմ կողմից իբրև տիրակալ,
բայց ինչպես պարզվեց տխուր ծաղրածու,
իբր թե “հան•ի’ստ, հլը չենք սկսում”,
թուղթը շրջեցի ու թիթեռ նկարի:
Մինչ էս թիթեռը, •րչիցս պոկվեց,
•նաց մի լավ դաշտում վազվզեց,
էլի հետ դարձավ,
խոժոռ հայացքով նայեց ժամացույցին և հասկացավ,
որ ուշ ժամ է` օրը լրացավ:

Միօրյա կյանքի իմաստը չապրած,
նետեց իրեն մոմի կրակին
և խանձված թևերով ընկավ սեղանին:
Թավալվելով ցավից, հաճույքից ճչաց
“ես էլ թիթեռ չեմ, ես թևեր չունեմ”
և հեռացավ արա• քայլերով`
կարծես քիչ առաջ ինքը թիթեռ չէր:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

(հատվածներ սևագրերիցս)

Koroleva
05.12.2006, 22:34
Անհամբեր սպասում եմ, թե ինչ ես կերտելու այս ամենից...

Simon
08.12.2006, 18:36
ԻՆՔՍ ԻՆՁ ՏԵՍԱ

(հատված)

Այսօր ես նրան տեսա
Իմ ճանապարհին, կքված բեռներից
Աղքատության դրոշմը դեմքին
Մի բախտախաղի դիպվածի ճամփորդ:

Եվ նրա մեջ.
Ինքս ինձ տեսա, բայց ինձ չօգնեցի:

Այլ քայլեցի նրան զուգահեռ,
Ձեռքերս թեթև գրպանում դրած.
Եվ այնքան թեթև, քան բռունցքս սեղմեցի
Որ թեթևությունը մի քիչ խլացնեմ:

Այսօր ես նրան տեսա
Անշունչ մոր ձեռքում, փաթաթված կռծքից
Փլատակների դրոշմը դեմքին
Մի երկրաշարժի որբացրած մանուկ:

Եվ նրա մեջ.
Ինքս ինձ տեսա, բայց ինձ չօգնեցի:

Այլ շրջեցի հայացքս հեռուն,
Սեղմեցի կոպերս սառած աչքերիս.
Եվ այնքան ուժեղ, քան սիրտս պնդեցի
Որ արցունքներից սիրտս չքամեմ:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Ցավում եմ երկրաշարժում զոհվածների համար::(