Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հեծանվարշավ

Էջեր : 1 2 3 4 5 6 [7]

keyboard
23.04.2016, 22:38
Ոչ մի տեղեկացում չգտա կենտրոնի կամ փողոցների փակ լինելու մասին։
Առավոտ հավաքվենք Կոմայգի-Շահումյան հրապարակ պաչպչվենք ու շարժվենք։

John
23.04.2016, 23:30
Կլնի՞ կոնկրետ բան որոշենք, թե՞ մնա առավոտ :D չգիտեմ ով ոնց, ես տենց էլ չհասկացա երբ-որտեղ ենք հավաքվում։

keyboard
23.04.2016, 23:32
Մենք 9:40-10:00 կլինենք Կոմայգում, զանգեք։

Աթեիստ
25.04.2016, 00:02
Կարծում եմ վաղը Վերան նկարները կդնի։
Երթուղին մի քիչ երկարացրինք, էլի Մասիսով գնացինք, բայց շատ լավ էր։ Ամեն ինչն էր լավ. խումբը, եղանակը, ցոգոլը, քյաբաբը, քյաբանի երկարությունը (:love) ...։

Մյուս անգամ մասնակիցներին կխնդրեմ մարդա մի 10 հատ իրա սիրած երգերից ինձ ուղարկի, որ ճամփին խառը լսենք :D

մարդագայլուկ
25.04.2016, 10:37
Սաղ հեչ, վերջը քանի՞ կիլոմետր քշեցինք :))

keyboard
25.04.2016, 10:43
Սաղ հեչ, վերջը քանի՞ կիլոմետր քշեցինք :))
Քայլելը հաշվա՞ծ, թե՝ չէ։ [emoji1]

Yellow Raven
25.04.2016, 10:48
Սաղ հեչ, վերջը քանի՞ կիլոմետր քշեցինք :))

Նոր չափեցի, մոտավորապես 80

մարդագայլուկ
25.04.2016, 10:49
Քայլելը հաշվա՞ծ, թե՝ չէ։ [emoji1]

Հաշված :Դ

Cassiopeia
25.04.2016, 11:51
վայ, էս միակ արշավն էր, որ ընդհանրապես չեմ քայլել :D Նույնիսկ վերջում, երբ 6-րդ վարչության դեմն էինք, ասեցի վերջ՝ քայլում եմ, էլ չեմ կարում, բայց մինչև վերջ քշեցի։

Cassiopeia
25.04.2016, 11:59
Էս էլ նկարները.

Ակումբի հեծանվային թիմը :) (բացակաները շատ են)
http://s26.postimg.org/5qz7j96ut/20160424_114520.jpg (http://postimg.org/image/5qz7j96ut/)

Այ սենց հավես ու սիրուն ճանապարհներով ենք քշել
http://s26.postimg.org/hxycn2ned/20160424_120531.jpg (http://postimg.org/image/hxycn2ned/)

Հանգստանում ենք.
http://s26.postimg.org/eailh0f79/20160424_125150.jpg (http://postimg.org/image/eailh0f79/)

Արտակը ընդամենը ցոգոլ ա քաղում, ճյուղերը չի ջարդում։
http://s26.postimg.org/mikj2073p/20160424_125157.jpg (http://postimg.org/image/mikj2073p/)

Սիրուն տեսարան մեր «հանգստյան վայրից»
http://s26.postimg.org/oymcfup6d/20160424_130344.jpg (http://postimg.org/image/oymcfup6d/)

Ռուֆուսն ու մարդագայլուկը մանկություններն են հիշել։
http://s26.postimg.org/4ibbxmewl/20160424_153923.jpg (http://postimg.org/image/4ibbxmewl/)

boooooooom
25.04.2016, 12:32
Շնորհակալություն. շատ լավ օր էր, ամեն ինչ իմ սրտով էր:Հուսով եմ եկող չէ մյուս կիրակի էլ կքշենք...

Cassiopeia
25.04.2016, 12:33
Շնորհակալություն. շատ լավ օր էր, ամեն ինչ իմ սրտով էր:Հուսով եմ եկող չէ մյուս կիրակի էլ կքշենք...

չհաշված իմ նվնվոցը, չէ՞ :D

boooooooom
25.04.2016, 12:38
չհաշված իմ նվնվոցը, չէ՞ :D

Դե արշավի ժամանակ դժվարության հետ կապված նվոցները բնական երևույթ են :D : Դա սովորաբար մինչև հաջորդ արշավ մոռացվում է:

Cassiopeia
25.04.2016, 12:39
Հաստատ։
Մնում ա մյուս արշավին հեծոս էլի համը չհանի, որ տենց շուտ չհոգնեմ։

մարդագայլուկ
25.04.2016, 12:41
չհաշված իմ նվնվոցը, չէ՞ :D

Դու ամենավերջում իմ նվնվոցները չես տեսել :))

Cassiopeia
25.04.2016, 12:42
Դու ամենավերջում իմ նվնվոցները չես տեսել :))

Քայելելը տեսնելը լրիվ բավական էր հասկանալու, ավելի ճիշտ հիշելու ինձ իմ առաջին արշավին :D

Cassiopeia
04.05.2016, 16:39
Այսուհետ, յուրաքանչյուր երկրորդ կիրակի կազմակերպում ենք արշավ, իսկ բաց թողնված կիրակիները՝ հեծանվավարժանքներ։

Այս կիրակի արշավը կունենա հետևյալ ուղղությունը՝ Երևան-Աշտարակ-Էջմիածին-Երևան։

Առավոտյան 9.00 հավաքվում ենք Կոմայգում (ամենաուշը 9.30 շարժվելու ենք)։ Հագնում ենք բամբակյա բարակ և բաց երանգով երկարաթև շապիկ (չվառվելու համար) կամ քսում արևապաշտպան կրեմ։ Հետներս ունենում ենք ջուր ու բարձր տրամադրություն։ Սննդի հարցը կկազմակերպվի ընթացքում՝ գյուղական խանութներից (մոտներդ 1000-ական դրամ ունեցեք)։ Չենք մոռանում ՍԱՂԱՎԱՐՏ-ների մասին։

http://s26.postimg.org/iwpbqi6t5/qartez.jpg

boooooooom
05.05.2016, 11:44
Եթե մարդ կա, որ նայում ա էս քարտեզին ու մտածում ա, որ ինքը չի կարա (բայց հեծանիվ քշել գիտի), ապա արտահայտվեք, որ համոզենք... :)

GriFFin
05.05.2016, 14:20
Ընդհանուր 33,3 կմ ա՞

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

John
05.05.2016, 14:23
Ընդհանուր 33,3 կմ ա՞

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

33.3+26.4, մոտ 60կմ

GriFFin
05.05.2016, 14:25
33.3+26.4, մոտ 60կմ
Ես էլ ուրախացա, մտածեցի կարճ ա))

John
05.05.2016, 14:29
Ես էլ ուրախացա, մտածեցի կարճ ա))

Եթե էդ ինչ-որ 26 կմ-ի պատճառով չես գալու, անկեղծ, ես քեզ չեմ հասկանում :D

GriFFin
05.05.2016, 14:32
Եթե էդ ինչ-որ 26 կմ-ի պատճառով չես գալու, անկեղծ, ես քեզ չեմ հասկանում :D
Իմ գալ-չգալը կմ-ի քանակի հետ կապ չուներ։ :)

StrangeLittleGirl
05.05.2016, 14:52
Եթե մարդ կա, որ նայում ա էս քարտեզին ու մտածում ա, որ ինքը չի կարա (բայց հեծանիվ քշել գիտի), ապա արտահայտվեք, որ համոզենք... :)
Թե կարաս, համոզի :D

Cassiopeia
07.05.2016, 12:50
Ժող, վաղը ո՞ւմ սպասենք

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

boooooooom
07.05.2016, 13:25
Ժող, վաղը ո՞ւմ սպասենք

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Ինձ իհարկե իմ հեծանիվի ու լավ տրամադրության հետ :hands

Yellow Raven
07.05.2016, 21:32
Ես էս անգամ փասս, բայց մյուս անգամ անպայման կփորձեմ գամ: Ձեզ անամպ երկինք :))

Աթեիստ
08.05.2016, 13:02
http://s26.postimg.org/t6s794dmh/IMG_20160508_125155_01.jpg

#կերերիվ ճամփին

Cassiopeia
08.05.2016, 22:26
եկա գրեմ, որ…

Շատ լավ օր էր։ Շատ շնորհակալություն booooooom-ին այս երթուղին առաջարկելու համար։ Իսկը այս եղանակի երթուղի էր, երբ արևը չի վառում. ծառերը շատ չէին, բայց հավես էր… Հա, կային դժվարություններ, որոնք սկզբում անհաղթահարելի էին թվում։ Բայց դրանց արդյունքում սովորեցի ավելի հեշտ բարձունք հաղթահարել։
Մեր այսօրվա արշավախումբը փոքրիկ էր, բայց լավն էր :) Միակ բանը, որ մի քիչ ափսոսում եմ, որ սնվեցինք փակ տարածքում, ոչ թե բնության մեջ։
Շատ ուրախացա, որ բժշկական արկղիկը պետք չեկավ։ Թող միշտ սենց լինի :)
Հա, մեկ էլ կուզեմ, քանի ճռռացող շոգերը չի ընկել, էլի կրկնել այս երթուղին (ասում են կրկնությունը գիտության մայրն է)։

Վերջում մի երկու տող երթուղու մասին (ովքեր չգիտեն).
Քշել ենք Երևան (Բաղրամյան պողոտայով) - Աշտարակ - Էջմիածին - Երևան։ Ընդհանուր երկարությունը մոտ 70կմ։ Քշել ենք մոտավորապես 5 ու կես ժամ։ Ճանապարհի սկիզբը (մինչև Աշտարակ մտնելը) լիքը վերելք էր, իսկ հետո… կաաաաաաաաաաաայֆ։

Ապրեք բոլորդ :*

Մանրամասներն ըստ ծրագրի (https://www.runtastic.com/ru/users/artak-gaboyan/sport-sessions/1234198404) :)

boooooooom
22.06.2016, 13:58
Ես, որ էս արշավը բաց թողեմ, ինձ չեմ ների:

****

«Հեծանիվ+»-ը սկսում է ջրային հեծանվարշավների սեզոնը: Այս անգամ գնում ենք Մեղրաձորի ջրվեժներ: Ոչ մի դեպքում չմոռանաք վերցնել լողազգեստ:

Մեկնարկը. կիրակի օրը՝ հունիսի 26-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում: Մինչև Հրազդան տոմսի արժեքն է՝ 300 դրամ:

Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Մեղրաձոր - Չռիկ ջրվեժ (15 կմ), Մեղրաձոր - Հրազդան - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Բյուրեղավան - Երևան (65 կմ)

Երթուղու երկարությունը` 90 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, լողազգեստ և սրբիչ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Ներսես_AM
22.06.2016, 20:34

Չռռռռի՜կ։ Մի շաբաթ ուշ լիներ ես էլ կգայի։

Cassiopeia
22.06.2016, 20:41
Չռռռռի՜կ։ Մի շաբաթ ուշ լիներ ես էլ կգայի։

Իսկ եթե մեկ շաբաթ ուշ մենք կազմակերպե՞նք :)

boooooooom
22.06.2016, 21:16
Իսկ եթե մեկ շաբաթ ուշ մենք կազմակերպե՞նք :)

Ես պատրաստ եմ ձեզ հետ էլ կրկնել )))

Ներսես_AM
22.06.2016, 21:18
Իսկ եթե մեկ շաբաթ ուշ մենք կազմակերպե՞նք :)
Վերա ջան տենց ասեցի։ Բայց քանի չեմ հասել չգիտեմ ոնց կլինի։ :) Ես կհետևեմ էս թեմային պիտի որ հաջողացնեմ։ Ուղղակի չեմ ուզում հետաձգեք կազմակերպեք հետո չստացվի գալ։ Ավելի լավ ա գնացեք էս անգամ։ Ես ուր էլ լինի կքշեմ

Cassiopeia
22.06.2016, 21:19
Էս կիրակի մեզ էլ հարմար չի ։)

Cassiopeia
29.06.2016, 20:07
Ժող, ուրեմն քանի որ արտասահմանցի ակումբցիներից եկել են Հայաստան :) ու ամսի 5-ն էլ աշխատանքային չի, որոշել ենք էս անգամ ամսի 5-ին արշավ կազմակերպել։

Ենթադրվող ուղղությունները՝
Հրազդան-Երևան
Աղվերան-Երևան
Գյումրի մեջ (գնալն ու գալը գնացքով)

Քննարկենք, մի հավես, հիշվող արշավ կազմակերպենք։

Իսկ մինչ այդ էլ կիրակի օրը կարելի է հավաքվել Կոմայգում՝ վարժանքների։

Մուշու
29.06.2016, 21:43
Եթե Գյումրի գնաք ես վազելով կգամ: Համ հեծանիվ քշել պետք չի, համ էլ Գյումրին կտեսնեմ գոնե մի անգամ:

Отправлено с моего D6503 через Tapatalk

keyboard
29.06.2016, 22:31
Հրազդան կարելի ա։
Բայց կարծում եմ պիտի սենց բան անենք, առավոտ գնանք, հետո մինչև 11-12ը քշենք ու մինչև Լուսակերտը մի տեղ ծառերի հովին ծվարենք ու քնենք կամ ուտենք կամ կլխկոնձի տանք, 5-6ից հետո քշելով գանք, մեկ ա մինչև 10ը լույս ա։
Եթե նորեկներ չկան, կարծում եմ լավ գրաֆիկա։
Ցերեկվա շոգին քշելը ինքնասպանություն ա՝ սադոմազոյի սերիայից։

Աթեիստ
29.06.2016, 22:34
Հով, թեմայից դուրս ասեմ, որ սադո-մազոն սպանելո՛ւ մոմենտ չի ;)

Sent from my Elephone P8000 using Tapatalk

keyboard
30.06.2016, 00:16
Հենց փորձեմ կհամեմատեմ կասեմ, հմի ի՜ի՜ի՜նջ եք աաԸմ կաաածելնը Հրազդանում ծառերի հովին քնելու։
Կարանք պրինցիպի սադո մազո էլ անենք, բայց հովին, արևի տակ ամեն օր փորձում ենք։

Cassiopeia
30.06.2016, 10:23
Ռուֆ, դու կիմանաս, Գյումրին «բնության գիրկ» ունի՞։

keyboard
30.06.2016, 11:03
Գյումրին ամեն ինչ էլ ունի։
Հեռու ա պռոստը։

Cassiopeia
30.06.2016, 11:28
Գնացքով ենք գնալ-գալու։
Արտասահմանցիներից մեկը մեր արևին ու դիքերին սովոր չի :) հեշտ ու հետաքրքիր բան ենք փնտրում։

keyboard
30.06.2016, 11:30
4 ժամից ավել գնացքի մեջ ծախսելը իմ համար նպատակային չի, եթե գիշերը մնալու լինենք, մյոս օրը գանք, հարց չկա, հակառակ դեպքում՝ ես փաս։

Ռուֆուս
30.06.2016, 12:20
Ռուֆ, դու կիմանաս, Գյումրին «բնության գիրկ» ունի՞։

Եթե գիշերը չեք մնալու, իմ կարծիքով անիմաստ ա հեծանիվները հետներդ տանեք Գյումրի: Էնտեղ ոտքով ավելի հաճելի ա քաղաքն ուսումնասիրել, մանավանդ որ փողոցների մեծ մասը բավականին տխուր վիճակում են հեծո քշելու համար ու հետաքրքիր վայրերն իրար մոտ են:

Բնության գիրկը Մարմաշենի վանքն է, Արփա գետի ափին բայց մի օրանոց արշավում չեմ կարծում որ կհասցնեք նորմալ գնալ, նայել, հետ գալ, ձեռքի հետ էլ քաղաքը տեսնեք (գնալ գալը 30կմ է քանդված ճանապարհներով):

John
30.06.2016, 12:32
Առաջարկում եմ գնացքով գնալ Սևան։
Ով հեծանվով չի՝ իջնի Հրազդանում ու սպասի մյուսներին։ Ով հեծանվով է՝ քշի Սևանից Հրազդան։ Ընդեղ հավաքվենք իրար գլուխ, մի տեղ նստենք։ ՀԵտո Չհեծանվորդներն ու նրանք, ովքեր հոգնած կլինեն(կամ չեն ուզի երկար քշել)՝ գնացքով հետ գան Երևան, մնացածը՝ քշելով :)

keyboard
30.06.2016, 12:47

+1 Սևանից Հրզդան, հետո գնացքով։ Կակռազ Վարդավարն ա։

StrangeLittleGirl
30.06.2016, 12:56
Մենք ստեղ ընտանեկան նիստ արեցինք ու որոշեցինք, որ առանց հեծանիվի ենք լինելու կամ եթե հեծանիվով, ուրեմն փոքր տարածքներ: :)) (փոքր ասելով 20 կմ-ից ոչ ավել): Եթե որոշենք էնպիսի տեղ գնալ, որ առանց հեծանիվի հնարավոր ա գնալ-գալ, մենք մեջ :)

boooooooom
30.06.2016, 15:40
Ոնց որ գործը գլուխ չի գալիս հա? Եթե չենք քշելու, եկեք էս թեման լքենք ու ասենք ընդամենը որևէ բնության գրկում փոքրիկ փիքնիկ կազմակերպենք կամ ինչ որ քայլարշավ...
Բայց դե հեծանվարշավը ուրիշ կայֆ կլիներ ...

John
30.06.2016, 16:49
Առաջարկում եմ գնացքով գնալ Սևան։
Ով հեծանվով չի՝ իջնի Հրազդանում ու սպասի մյուսներին։ Ով հեծանվով է՝ քշի Սևանից Հրազդան։ Ընդեղ հավաքվենք իրար գլուխ, մի տեղ նստենք։ ՀԵտո Չհեծանվորդներն ու նրանք, ովքեր հոգնած կլինեն(կամ չեն ուզի երկար քշել)՝ գնացքով հետ գան Երևան, մնացածը՝ քշելով :)

մի հատ գրեք էլի հերթով, ո՞վ ա դեմ առաջարկիս ու ո՞վ ունի ավելի մարդասիրական առաջարկ :D Կիբորդ ախպերը կողմ ա, ուրի՞շ

keyboard
30.06.2016, 17:06
մի հատ գրեք էլի հերթով, ո՞վ ա դեմ առաջարկիս ու ո՞վ ունի ավելի մարդասիրական առաջարկ :D Կիբորդ ախպերը կողմ ա, ուրի՞շ
Մենք կարանք երկուսով էլ գնանք Հոս ախպեր, բայց դե շատվորը չի խանգարի։

Cassiopeia
30.06.2016, 22:12
Ոնց որ գործը գլուխ չի գալիս հա? Եթե չենք քշելու, եկեք էս թեման լքենք ու ասենք ընդամենը որևէ բնության գրկում փոքրիկ փիքնիկ կազմակերպենք կամ ինչ որ քայլարշավ...
Բայց դե հեծանվարշավը ուրիշ կայֆ կլիներ ...
Դե պիկնիկը ամսի 4-ին կա: Ու ոնց հասկացա՝ աշխատանքային-ոչ աշխատանքային օրերի հետ կապված բյուրի ծրագրերն էլ փոթոխության են ենթարկվել ու 5-ը պիտի ավելի օբյեկտիվ օգտագործի:

Այսինքն, արդեն մենք ենք լրիվ որոշում՝ երբ, ուր:
Կիրակի օրը Հրազդան-Սևանի կողմ գնալը մի քիչ էն չի, ջրոցի ա, գնացքը լիքը կլինի, ճամփին կջրվենք:
Երեքշաբթի օրը աշխատանքային չի, կարող ենք կազմակերպել դեպի Հրազդան, կամ Մեղրաձոր թեկուզ Սևան:
Ի՞նչ կասեք:

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

boooooooom
30.06.2016, 22:51
Մի քանի օր հեծանիվից հանգստանամ, ուր ասեք քշենք : ( Մեղրաձորը լավ միտք ա)

John
01.07.2016, 12:57
Դե՞ ժողովուրդ, ի՞նչ որոշեցիք։ Վերջնական մի բան ասեք, իմանանք ինչ ենք անում :)

Cassiopeia
01.07.2016, 13:25
Ամսի 5-ին գնում ենք Հրազդանի գնացքով։ Մնացածը ճամփին կորոշենք :D

StrangeLittleGirl
01.07.2016, 13:26
Ամսի 5-ին գնում ենք Հրազդանի գնացքով։ Մնացածը ճամփին կորոշենք :D

Դզեց :))

John
01.07.2016, 14:44
Ամսի 5-ին գնում ենք Հրազդանի գնացքով։ Մնացածը ճամփին կորոշենք :D

:D մենք մի անգամ տենց բան արել ենք, առանց հեծանիվների, գնացինք Սևան, իրիկունը հետ գալուց իջանք Հրազդանում, գնացինք Հանքավան, առանց վրանի դուրսը մնացինք գիշերը, առավոտ ոտով հասանք Հրազդան, ընդեղից տաքսիով Երևան :D գնալու մասին որոշվել էր նախորդ իրիկունը, արշավի անունը՝ «Տարածաշրջանի ամենաչպլանավորած արշավ» էր :D

boooooooom
01.07.2016, 14:50
Դե ուրեմն անկախ ամեն ինչից հանդիպում ենք ամսի 5-ին, առավոտյան 08:15 -ին, Զեյթունի "Ալմաստ" ե/գ կայարանում: Չուշանաք. գնացքը ուղիղ 08:30 շարժվում ա:

Ներսես_AM
01.07.2016, 15:00
Դզեց :))

Բյուր դու հաստա՞տ ուզում ես սենց չպլանավորված, անկանխատեսելի հանդիպման մասնակցել :lol

StrangeLittleGirl
01.07.2016, 15:22
Բյուր դու հաստա՞տ ուզում ես սենց չպլանավորված, անկանխատեսելի հանդիպման մասնակցել :lol
Ինձ ոչ մի բան չի խանգարում իմ մասը պլանավորել :))

Cassiopeia
01.07.2016, 15:33
Դե ուրեմն անկախ ամեն ինչից հանդիպում ենք ամսի 5-ին, առավոտյան 08:15 -ին, Զեյթունի "Ալմաստ" ե/գ կայարանում: Չուշանաք. գնացքը ուղիղ 08:30 շարժվում ա:

Էդ գնացքը մինչև Սևան հասնո՞ւմ ա։

Տղերքին, չմոռանաք լողազգեստներ վերցնել… մարդ ես…

keyboard
01.07.2016, 16:36
Էդ գնացքը մինչև Սևան հասնո՞ւմ ա։

Տղերքին, չմոռանաք լողազգեստներ վերցնել… մարդ ես…
Անցած անգամ դու հետներս չէի՞ր որ հասավ :D
Կապված երկրորդ պարբերության հետ. ոնց ջոգում եմ աղջիկեքը տԳլոր են լողանալու, դզեց, ես գալիս եմ։ :love

Cassiopeia
01.07.2016, 16:39
Անցած անգամ դու հետներս չէի՞ր որ հասավ :D
Կապված երկրորդ պարբերության հետ. ոնց ջոգում եմ աղջիկեքը տԳլոր են լողանալու, դզեց, ես գալիս եմ։ :love

Աղջկերքը ապարատը առնելու են ձեռները ու նկարեն ձեզ։

Դե կարող ա գնացքը մինչև Հրազդան ա գնում։

keyboard
01.07.2016, 16:44
Ոբշեմ,ոնց հասկացա հեծանվարշավը ՆՅՈՒ ֆոտոսեսայի պատրվակ ա, ձեր նպատակը մեզի տԳլոր նկարելն ա։
Հա բայց մեկ ա՝ գալԸմ եմ։

John
12.07.2016, 01:19
Ճիշտ է՝ չհասանք Լաստիվեր, բայց հավես էր )))

https://www.youtube.com/watch?v=N6t20LDSyNc

boooooooom
15.09.2016, 14:50
Իսկ եթե այս կիրակի? ...

Աթեիստ
15.09.2016, 21:55
Էհ :(

boooooooom
16.09.2016, 00:08
Էհ :(

Իմ մոտ էլ ա "Էհ :( ", բայց ախր շուտվանից չենք քշել է, կմոռանանք ձևը)))

Աթեիստ
16.09.2016, 00:43
Դե, ես ամեն օր քշում եմ, հաստատ չեմ մոռանա ։)

John
16.09.2016, 01:00
Ես էլ եմ քշում մեկ ու մեջ) արշավի հավես կա, եթե մյուս կիրակի որոշեք՝ կգամ։ Կամ անկախության օրը))

Sent from my Lenovo P780 using Tapatalk

boooooooom
20.09.2016, 15:15
Որ իմանամ վաղը կգաք, կգրեմ: Բայց ախր չեք գալիս է...
Երևան-Աշտարակ-Էջմիածին-Երևան (մեկնարկը` 21.09.16, 10:00, Ս.Շահումյանի արձանի մոտից)

Հ.Գ. Դժվար չի:

Cassiopeia
20.09.2016, 15:59
Առաջին հատվածը մի քիչ (շատ քիչ) դժվար ա։ Հետո՝ խաղ ու պար։

boooooooom
20.09.2016, 17:29
Այ տղա Յոհաննես, մուվ յոր էս... ))) Չէս գալիս?

John
21.09.2016, 00:57
Ձեզ հաճելի արշավ եմ մաղթում ժողովուրդ, հերիք չի խառն եմ, մի հատ էլ կիսամրսած, ձենս փոխված․ հեչ արշավի բան չեմ մի խոսքով :)

Յոհաննես
21.09.2016, 01:13
Այ տղա Յոհաննես, մուվ յոր էս... ))) Չէս գալիս?

Ցավոք սրտի չեմ կարա գամ :(

Վիշապ
26.04.2017, 04:17
Ժող, մայիսի 11-ից հունիսի 2 Հայաստանում կլինեմ, եթե հեծանվային ծրագրեր կան, հաճույքով կմասնակցեմ, մեկ էլ կուզեի իմանալ Երևանում նորմալ խճուղային հեծանվի վարձույթ կա՞, գիտեմ, որ ասենք մայբայքը լեռնային հեծանիվ է տալիս:
Կամ էլ, առաջարկում եմ իրար հետ մասնակցել մեր ընկերների տրիաթլոնային միջոցառումներին (https://www.facebook.com/groups/TriClubYerevan/), ես լողի մեջ չկամ, բայց վազք ու հեծանիվ մեկումեջ երևի կմասնակցվցվեմ:

Վիշապ
28.04.2017, 01:25
Քանի որ լուռ շնորհակալություններից բացի այլ արձագանք դեռ չկա, «ստիպված» գրանցվեցի Savage of Sevan հեծանվավազքին (http://velo.savageofsevan.com/), մնում ա հասկանամ, ոնց եմ 212կմ քշելու քյաֆթառ հալիս (ամենաերկար քշածս 150կմ է մինչ օրս) :Ճ
Եթե հետաքրքրվողներ կան, դեռ կարելի է գրանցվել, գրանցումը 8000 դրամ, սննդի կետերով, ստոպերով, մրցանակ չկա (կարող ա նույնիսկ արագ քշողներին կանգնացնեն սիլլեն, եսիմ :D), հետևաբար կարելի է չշտապել :Ճ

Ներսես_AM
28.04.2017, 02:00
էս մի՞ օրվա մեջ‎։ Ես երկու օրում եմ քշել մի վեց տարի առաջ։ Եթե էն ժամանակվանից հետո ճանապարհը չեն ասֆալտել մոտ հիսուն կիլոմետր կարելի ասել ճանապարհ չկար։ Ծափաթաղից մինչև Վարդենիս հատվածն էր տենց։ Ասֆալտը վերջին անգամ 70թվին էին արել։ Չեմ պատկերացնում թե road bike–ով ըտեղ ոնց ա հնարավոր քշել։ Վարդենիսից Սևան ճանապարհը լավն էր։

Ներսես_AM
28.04.2017, 02:02
LOLLL :D

Savage Of Sevan Events are the exclusive property of QYABAB LTD (“SoS”)

Վիշապ
28.04.2017, 05:35
LOLLL :D

Հա, Քյաբաբի վերահսկողությամբ է լինելու, երևի թե վատ չի, բայցևայնպես վերջում մակարոնեղեն են հյուրասիրելու, ոչ մի քյաբաբ:

Վիշապ
28.04.2017, 05:40
էս մի՞ օրվա մեջ‎։ Ես երկու օրում եմ քշել մի վեց տարի առաջ։ Եթե էն ժամանակվանից հետո ճանապարհը չեն ասֆալտել մոտ հիսուն կիլոմետր կարելի ասել ճանապարհ չկար։ Ծափաթաղից մինչև Վարդենիս հատվածն էր տենց։ Ասֆալտը վերջին անգամ 70թվին էին արել։ Չեմ պատկերացնում թե road bike–ով ըտեղ ոնց ա հնարավոր քշել։ Վարդենիսից Սևան ճանապարհը լավն էր։

Հա ես էլ էդ ճամփեն էդ վախտերը մեքենայով չեմ կարողացել անցնել, հետ եմ դառել,բայց կարող է քիչ-միչ հարթեցրել են, կարելի է ճշտել: road bike–ի համար քարերն ու ցեխն ա պրոբլեմ, եթե ճամփեն ցեխոտ քարոտ ա, կարելի է հարակից հողերով քշել:

Cassiopeia
28.04.2017, 13:48
Քանի որ լուռ շնորհակալություններից բացի այլ արձագանք դեռ չկա…

Վիշապ ջան, էս Հայաստանն ա։ Ստեղ ամեն ինչ հանպատրաստից ա լինում։ Հեծանվարշավները մեր մոտ կազմակերպվում ա ընդամենը մի շաբաթ կամ մաքսիմում 2 շաբաթ առաջ։ Նենց որ, պատրաստ կաց։ Հաստատ մի բան կկազմակերպենք։

Ծլնգ
28.04.2017, 15:19
էս մի՞ օրվա մեջ‎։ Ես երկու օրում եմ քշել մի վեց տարի առաջ։ Եթե էն ժամանակվանից հետո ճանապարհը չեն ասֆալտել մոտ հիսուն կիլոմետր կարելի ասել ճանապարհ չկար։ Ծափաթաղից մինչև Վարդենիս հատվածն էր տենց։ Ասֆալտը վերջին անգամ 70թվին էին արել։ Չեմ պատկերացնում թե road bike–ով ըտեղ ոնց ա հնարավոր քշել։ Վարդենիսից Սևան ճանապարհը լավն էր։
Անցած տարի դեռ նույն վիճակն էր (https://armeniasputnik.am/photo/20160728/4528881.html)։ Մի վեց տարի առաջ ես էլ եմ այդտեղով քշել, ու Ծափաթաղ-Արեգունի մասի գրեթե կեսը՝ ճանապարհի կողքի գրունտով։ Այս հատվածում միակ պատահած տրանսպորտը երկու հեծանիվ էին՝ լավ պատրաստված հյուսիս-եվրոպական արտաքիններով մի տարեց զույգ։ Կարծում եմ հեծանվով այդ հատվածը շատ ավելի հեշտ կլինի անցնել, բայց լավ անվադողեր պետք կլինեն։

Քանի որ լուռ շնորհակալություններից բացի այլ արձագանք դեռ չկա, «ստիպված» գրանցվեցի Savage of Sevan հեծանվավազքին (http://velo.savageofsevan.com/), մնում ա հասկանամ, ոնց եմ 212կմ քշելու քյաֆթառ հալիս (ամենաերկար քշածս 150կմ է մինչ օրս) :Ճ
Եթե հետաքրքրվողներ կան, դեռ կարելի է գրանցվել, գրանցումը 8000 դրամ, սննդի կետերով, ստոպերով, մրցանակ չկա (կարող ա նույնիսկ արագ քշողներին կանգնացնեն սիլլեն, եսիմ :D), հետևաբար կարելի է չշտապել :Ճ

Վիշապ ջան, հուսով եմ քո նստարանը հետդ տանում ես Հայաստան․․․ չսովորած նստարանի վրա 212կմ հեծանվավազքը մի ուրիշ կարգի մազոխիզմ է։ Դանդաղ քշելով էլ 12 ժամում 212կմ կքշե՞ս․․․ ճանապարհին մի երկու կանգառով ու 50 կմ տրաքած մասով։ Իմ աչքին ահագին դինամիկ հեծանվավազք ա երևում։ 200կմ (double metric century) randonneuring մրցումները 13.5 ժամվա սահմանափակում ունեն, ինչքան գիտեմ։ Այնպես որ սա րանդորյոնականից ավելի սպորտային վազք է, ու ստեղ սիլլեքը դանդաղ քշելու համար պիտի որ տան, ոչ թե արագ։ ;) Մակարոնի ճաշկերույթից ուշացածներին էլ, ով գիտի, ուղարկում են Պռոշյան՝ քյաբաբի մսացու։

Տրիբուն
28.04.2017, 16:40
Ծափաթաղ ես էլ եմ եղել մի հինգ տարի առաջ, էտ ինչ լավ եղանակ էր, արա էտ ինչքան խմեցինք, հորս արև ․․․․․

Ծլնգ
28.04.2017, 19:06
Ծափաթաղ ես էլ եմ եղել մի հինգ տարի առաջ, էտ ինչ լավ եղանակ էր, արա էտ ինչքան խմեցինք, հորս արև ․․․․․
Տրիբուն ձյա, մյուս անգամ գնալուց գլյաբարիներդ (https://www.akumb.am/showthread.php/20-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80?p=2555626&viewfull=1#post2555626) չմոռանաս հետդ վերցնել, ասում են վիզ պետքությունը կա :D

Վիշապ
28.04.2017, 19:20
Անցած տարի դեռ նույն վիճակն էր (https://armeniasputnik.am/photo/20160728/4528881.html)։ Մի վեց տարի առաջ ես էլ եմ այդտեղով քշել, ու Ծափաթաղ-Արեգունի մասի գրեթե կեսը՝ ճանապարհի կողքի գրունտով։ Այս հատվածում միակ պատահած տրանսպորտը երկու հեծանիվ էին՝ լավ պատրաստված հյուսիս-եվրոպական արտաքիններով մի տարեց զույգ։ Կարծում եմ հեծանվով այդ հատվածը շատ ավելի հեշտ կլինի անցնել, բայց լավ անվադողեր պետք կլինեն։

Վիշապ ջան, հուսով եմ քո նստարանը հետդ տանում ես Հայաստան․․․ չսովորած նստարանի վրա 212կմ հեծանվավազքը մի ուրիշ կարգի մազոխիզմ է։ Դանդաղ քշելով էլ 12 ժամում 212կմ կքշե՞ս․․․ ճանապարհին մի երկու կանգառով ու 50 կմ տրաքած մասով։ Իմ աչքին ահագին դինամիկ հեծանվավազք ա երևում։ 200կմ (double metric century) randonneuring մրցումները 13.5 ժամվա սահմանափակում ունեն, ինչքան գիտեմ։ Այնպես որ սա րանդորյոնականից ավելի սպորտային վազք է, ու ստեղ սիլլեքը դանդաղ քշելու համար պիտի որ տան, ոչ թե արագ։ ;) Մակարոնի ճաշկերույթից ուշացածներին էլ, ով գիտի, ուղարկում են Պռոշյան՝ քյաբաբի մսացու։

Նստարանը լավ միտք ա, բայց անցած տարվա հեծանիվի նստարանից ոնց որ դժգոհ չէի։ Բայց վայթե ավելի շատ պարապած ու դիմացկուն մեջք, ոտեր ու տուտուզ ա պետք տանել, մեկ էլ ժամը 200-ից 300 կալորիա արագ ծամելիք (հետս ժելե բերեմ փաստորեն), էլեկտրոլիտներ (տաբլետկաներ բերեմ փաստորեն), պոզիտիվ տրամադրություն ու ամենակարևորը՝ ուղեղ (էսի բարդ ա ։Ճ), որ էներգիաս կարողանամ բալանսավորած բաշխեմ 8-10 ժամվա վրա, ու դրանից առաջ էլ գոնե մի քանի գիշեր նորմալ քնեմ, ինձ համար եմ գրում, որ չմոռանամ :Ճ Ես endurance ռայդերից ու մարաթոններից զզվում եմ, սաղ չարչարված ու կուտակած մկաններդ մի օրում վատնում ես, բայց դե աշխարհում մեռնել կա, պետք ա անել։

Հ․Գ․ Վատագույն դեպքում, եթե եղանակը լավը լինի, կարելի է հեծանիվը սի․․․ անել ու խմել, Տրիբուն հոպարը խելոք մարդ ա։

Վիշապ
28.04.2017, 19:31
Մոռացա հարցնեմ, Ծլնգ, ռազ ուժ էդքան փորձ ունես, կարող ա՞ մասնակցում ես։

Ծլնգ
28.04.2017, 19:43
Մոռացա հարցնեմ, Ծլնգ, ռազ ուժ էդքան փորձ ունես, կարող ա՞ մասնակցում ես։

Կոնկրետ էս մեկին չէ... համ էլ հիմա ֆորմից ընկած եմ, սրա ֆորմային հասնելու համար ինձ մի երկու ամիս պետք կլինի։ Բայց թե կարողանաս ոտդ Հայաստանում մի 2-3 շաբաթ ավել կախ գցես, կարանք նույնը մի երկու օրում անել իրար հետ։ Ծափաթաղում էլ Տրիբունի հետ խմվենք...

Տրիբուն
28.04.2017, 21:06
...Ծափաթաղում էլ Տրիբունի հետ խմվենք...

Բարև ձեզ ․․․ Տրիբունի հետ գալող երկու ամիսը կարաք մենակ Պամիրի հոտվիտներում խմեք ... մմմմ .... հեծանիվ քշեք: Ինչ եղանակ ա, հորս արև ....

Վիշապ
14.05.2017, 12:00
160 կմ ճըռ արևին, ain't it fun (https://www.relive.cc/view/983944479)

Տրիբուն
14.05.2017, 12:10
160 կմ ճըռ արևին, ain't it fun (https://www.relive.cc/view/983944479)

Էս Վիշապը հետաքրքիր մարդ ա։ Ամերիկայից գա հասնի Հայաստան, որ հեծանիվ քշի ․․ լրիվ թիթեռ նկարելու վիճակ ա մոտը։ :D Բախտդ բերել ա Հայաստանում չեմ, թե չէ դու մեռնեիր հեծանիվ չէիր քշի։

Վիշապ
14.05.2017, 12:28
Էս Վիշապը հետաքրքիր մարդ ա։ Ամերիկայից գա հասնի Հայաստան, որ հեծանիվ քշի ․․ լրիվ թիթեռ նկարելու վիճակ ա մոտը։ :D Բախտդ բերել ա Հայաստանում չեմ, թե չէ դու մեռնեիր հեծանիվ չէիր քշի։

Ապեր, սպասի, հեսա ընտրություններին էլ եմ մասնակցելու, էս ավելի բոմբ թիթեռ ա ։Ճ

Ծլնգ
15.05.2017, 00:22
160 կմ ճըռ արևին, ain't it fun (https://www.relive.cc/view/983944479)

Էս քարտեզից ավե՞լ եք քշել․․․ 84 miles-ը ոնց որ 160 կմ չի․․․ հալալ ա, մանավանդ, որ Oxi (https://en.wikipedia.org/wiki/Oxi)-ն էլ պակաս էր․․․ :D

Բա հեծանիվը որտեղի՞ց ճարեցիր։

Վիշապ
15.05.2017, 10:30
Էս քարտեզից ավե՞լ եք քշել․․․ 84 miles-ը ոնց որ 160 կմ չի․․․ հալալ ա, մանավանդ, որ Oxi (https://en.wikipedia.org/wiki/Oxi)-ն էլ պակաս էր․․․ :D

Բա հեծանիվը որտեղի՞ց ճարեցիր։

Ստրավան մոռացել պաուզայի վրա էի դրել մի 30կմ, (որ քարտեզը (https://www.strava.com/activities/983944479)նայես, մինչև Աշտարակ, ուղիղ գիծ կա, այ էդքանը գրանցված չի) ժամանակ եղավ կդզեմ, Oxi-ի համար կներեք թափթփվածիս, իսկ հեծանիվն էլ ոնց միշտ՝ ընկերոջս զապաս ալյումինից տաբուրետկան, հեսա դրանով 212կմ էլ պիտի քշեմ, էշ էշ:

Ամսի 28-ին կեսօրից հետո համեցեք Սևան, որ վրես հալ եղավ, ձկան խորոված պատիվ կտամ, մակարոն ուտելուց հետո :Ճ

Վիշապ
29.05.2017, 09:21
Ափսոս պեդալս ջարդվեց լրիվ չքշեցի, բայց փոխարենը մի ընտիր ժողովուրդ, մե հրաշք բնություն:
https://www.relive.cc/view/1009416473

Ծլնգ
29.05.2017, 19:47
Ափսոս պեդալս ջարդվեց լրիվ չքշեցի, բայց փոխարենը մի ընտիր ժողովուրդ, մե հրաշք բնություն:
https://www.relive.cc/view/1009416473

մակարոնը աչքիս դուրդ չեկավ, հա՞ :D

Աբրիս :) տեսքդ էլ Վարդենիսի կողմերը լավ թարմ ա, կարգին էլ արագություն ես պահել։ Մի քիչ մանրամասն պատմի․ ի՞նչ հեծանիվ էր, ի՞նչ պեդալ ու կոշիկներ, ի՞նչ նստարան, ի՞նչ ակներ ու անվադողեր․․․ քանի՞ հոգի էին, ո՞վ ինչ ժամանակով հաղթեց․․․ ի՞նչ օգնող անձնակազմ էր (ջո՞ւր), ո՞նց հետ հասար․․․

boooooooom
30.05.2017, 09:09
Էս ամենը Վիշապը թող պատմի իհարկե, բայց եկեք արդեն մենք ակումբային էս սեզոնի առաջին հեծանվարշավը պլանավորենք կիրակի օրվա վրա (04.06.17): Ես առաջարկում եմ հեշտ մի բան ընտրենք, ասենք՝ Երևան-Աշտարակ-Էջմիածին-Երևան։

Վիշապ
30.05.2017, 12:30
մակարոնը աչքիս դուրդ չեկավ, հա՞ :D

Աբրիս :) տեսքդ էլ Վարդենիսի կողմերը լավ թարմ ա, կարգին էլ արագություն ես պահել։ Մի քիչ մանրամասն պատմի․ ի՞նչ հեծանիվ էր, ի՞նչ պեդալ ու կոշիկներ, ի՞նչ նստարան, ի՞նչ ակներ ու անվադողեր․․․ քանի՞ հոգի էին, ո՞վ ինչ ժամանակով հաղթեց․․․ ի՞նչ օգնող անձնակազմ էր (ջո՞ւր), ո՞նց հետ հասար․․․

Հեծանիվը. Դեսից դենից հավաքած խառը կոմպոնենտներով, ալյումինից կմախքով (անանուն), ցածրապրոֆիլ (23մմ) անվադողերով ու չմո նստարանով մազոխիստական տաբուրետկա, որի մի պեդալը արհեստանոցի անբարեխիղճ աշխատողներ «թարս ռեզբա» էին ձգել, ինչի արդյունքում էլ պեդալս դուրս թռավ 163-րդ կիլոմետրին: Հայաստանի պայմաններում ինչքան հասկանում եմ, եթե խճուղային, ապա՝ առնվազն cyclocross, մինիմում 28մմ ուժեղացված դողերով, ու լավ կլինի կարբոն, որ գոնե վիբրացիաները մի քիչ կլանի մինչև քամակին հասցնելը (հասկանալի է, որ թանկ է, բայց դե հաճույքի համար վճարել ա պետք):

Մրցակիցները. Վայթե 28 հոգի, մի երկու արտասահմանցի, մեկը լեռնայինով էր ու ընտրիր էլ քշեց, մի ամերիկացի էլ առաջին տեղ բռնեց (մոտ 7 ժամ քառասուն րոպե), երկրորդ երրորդ տեղերը հայեր էին, երրորդ տեղը ընկերս, ում ինձ տված հեծանիվի պեդալն էլ վախճանվեց, մի քանի աղջիկներ էլ կային, մեկն էլ հիբրիդ հեծանիվով ընտիր քշեց ու ավարտեց:

Միջոցառումն ու անձնակազմը. «Savage of Sevan» (http://savageofsevan.com/)-ը TriClub Yerevan (https://www.facebook.com/groups/TriClubYerevan/)-ի պրոյեկներտից մեկն է:
Կոնկրետ էս միջոցառման մեջ նախատեսված էին 8 թե 9 սննդի կանգառներ, գումարած մի 5 մեքենայով աջակցող-օգնողներ, թե ճանապարհին մյուսներին նախազգուշացնելու, թե սննդով ու խմիչքով, տեխնիկական խնդիրներով օգնելու համար: Միակ մեծ խնդիրը լրացուցիչ հեծանիվների սակավությունն էր, որ ինձնից բացի էլի երկու հեծանիվ շարքից դուրս եկան, որից մեկը ՀՀ լավագույն քշողներից էր ու փաստորեն այդ տղային ու ինձ հեծանիվ չկարողացանք ապահովել ու տեղ հասանք մեքենաներով: Սկզբունքորեն միջոցառման հավաքած գումարը (ամեն մասնակցից 8000 դրամ) չնչինություն էր միջոցառման ծախսերի համեմատ:
TriClub-ը ընտիր մարդիկ են, ֆանտաստիկ կազմակերպիչներ ու աջակցողներ, ու ամեն կերպ ջանում են սպորտային հետաքրքրություն մտցնել կամ շատացնել մեր երկրի առօրեական բորշության մեջ, թիմի մեջ փորձելով ներգրավել տարբեր տարիքի ու մարզվածության աստիճանի մարդկանց:

Ինձ համար անչափ դրական օր էր, ու մակարոնն էլ շատ շատ շատ համով էր, ձուկն ու գարեջուրն էլ հետը :Ճ
Բոլոր հետաքրքրվածներին խորհուրդ կտամ անդամակցվել ու մասնակցել միջոցառումներին (թեթև բաներ շատ կան՝ կարճ վազք, ինտերվալ, կարճ հեծանվավազք) , վստահ եղեք, որ ձեզ սպասում են ու հավես ա լինելու:
Եթե էլի հարցեր կան, սիրով կպատասխանեմ, կամ (ստույգ պատասխանների համար) կարող եք անմիջականորեն զանգել կամ նամակ գրել կազմակերպիչներին:

Հ.Գ. Էն անասֆալտ մասը մոտ 12կմ էր փաստորեն ու մի քիչ ավելի շատ էլ ավերած ասֆալտով ճամփա էր, իմ տաբուրետկայով հեչ կայֆ չէր քշելը, դեռ պեդալն էլ որ ջարդվեց, մի մոմենտ մտածում էի մի ոտով մի կերպ հասնեմ տեղ, բայց դե խորդուրբորդ ճանապարհ, տաբուրետկա, միոտանի, մազոխիզմի դոզան շատ էր:

Ծլնգ
31.05.2017, 05:00
Հեծանիվը. Դեսից դենից հավաքած խառը կոմպոնենտներով, ալյումինից կմախքով (անանուն), ցածրապրոֆիլ (23մմ) անվադողերով ու չմո նստարանով մազոխիստական տաբուրետկա, որի մի պեդալը արհեստանոցի անբարեխիղճ աշխատողներ «թարս ռեզբա» էին ձգել, ինչի արդյունքում էլ պեդալս դուրս թռավ 163-րդ կիլոմետրին:

Լավ-լավ, լավ էլ հեծանիվ ա երևում (https://onedrive.live.com/?authkey=%21AGjzYphX5FJG69w&cid=509CAF8F6A1B3643&id=509CAF8F6A1B3643%21380594&parId=509CAF8F6A1B3643%21380479&o=OneUp)։ :))

Պեդալն էր լծակից պոկվե՞լ, թե՞ ինքը լծակը (crank)։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում լծակը թարս ռեզբա հագցվելուց։ Ձա՞խն էր։ Clipless պեդալով յանի մեկով էլ կարայիր շարունակել։ :D

Բայց հանաքը մի կողմ, նենց նկարագրեցիր, նախանձս տվեց․․․ աչքիս triclub-ի հետ կապնվեմ՝ հետները քշմշեմ։ Մնում ա հեծանիվ ճարեմ․․․ :)

boooooooom
31.05.2017, 08:06
... աչքիս triclub-ի հետ կապնվեմ՝ հետները քշմշեմ։

Էս մենք հեչ հա՞։

ԵՒս մեկ անգամ հիշեցնում եմ, կիրակի օրը քշում ենք։ Հեծանիվ չունեցողնորը կարող են վարձակալել մեկ օրով (քաղաքում հիմա արդեն լիքը տեղ կա): Վոշմ մի քիչ աշխույժ։

Cassiopeia
31.05.2017, 09:17
Էս մենք հեչ հա՞։

ԵՒս մեկ անգամ հիշեցնում եմ, կիրակի օրը քշում ենք։ Հեծանիվ չունեցողնորը կարող են վարձակալել մեկ օրով (քաղաքում հիմա արդեն լիքը տեղ կա): Վոշմ մի քիչ աշխույժ։

Վարդան, ոնց երևում ա, որ չգիտես։ Սենց բաները գրում են մեծ-մեծ, կարմիր, որ աչքի զարնի, ու հանդիպման թեմայում ևս, որ բոլորը տեսնեն։ Քչերն են մտնում էս թեման։

Ծլնգ
31.05.2017, 11:27
Էս մենք հեչ հա՞։

ԵՒս մեկ անգամ հիշեցնում եմ, կիրակի օրը քշում ենք։ Հեծանիվ չունեցողնորը կարող են վարձակալել մեկ օրով (քաղաքում հիմա արդեն լիքը տեղ կա): Վոշմ մի քիչ աշխույժ։

Չէ, այ boooooooom ջան․․․ ինչո՞ւ հեչ։ Այս կիրակի ես չկամ, հետագայում, որ էլի կազմակերպեք, կփորձեմ միանալ։ :)

Վիշապ
31.05.2017, 17:15
Լավ-լավ, լավ էլ հեծանիվ ա երևում (https://onedrive.live.com/?authkey=%21AGjzYphX5FJG69w&cid=509CAF8F6A1B3643&id=509CAF8F6A1B3643%21380594&parId=509CAF8F6A1B3643%21380479&o=OneUp)։ :))

Պեդալն էր լծակից պոկվե՞լ, թե՞ ինքը լծակը (crank)։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում լծակը թարս ռեզբա հագցվելուց։ Ձա՞խն էր։ Clipless պեդալով յանի մեկով էլ կարայիր շարունակել։ :D
Արդեն ուշ ա, էդ օրը էնտեղ լինեիր ու առաջարկեիր, քո խաթեր մի պեդալով կշարունակեի :Ճ

Մնում ա հեծանիվ ճարեմ․․․ :)
Ասեմ քեզ, ստեղ կարևորը փող, կամ գոնե հեծանիվ ունեցող ընկեր ճարելն ա :Ճ Բայց վերջին վարյանտ կարող ես վազել, կամ ինտերվալ անել, էլի վատ չի լինի:

Վիշապ
31.05.2017, 17:17
Էս ամենը Վիշապը թող պատմի իհարկե, բայց եկեք արդեն մենք ակումբային էս սեզոնի առաջին հեծանվարշավը պլանավորենք կիրակի օրվա վրա (04.06.17): Ես առաջարկում եմ հեշտ մի բան ընտրենք, ասենք՝ Երևան-Աշտարակ-Էջմիածին-Երևան։

Ես սիրով կգայի, բայց էս ուրբաթ արդեն ցվրվում եմ Ամերգա: Սորրի գայզ… սիյունեքսթայմ:

StrangeLittleGirl
31.05.2017, 17:18
Հուլիսին կարո՞ղ ա կազմակերպեք որևէ բան։ Էս սփյուռքահայերն ինչքա՞ն են լինելու Երևանում։

Վիշապ
05.06.2017, 03:29
Բա չքշեցի՞ք։ Ես քշեցի՝ https://www.relive.cc/view/1021437870

Cassiopeia
05.06.2017, 12:11
Բա չքշեցի՞ք։ Ես քշեցի՝ https://www.relive.cc/view/1021437870

Քշել ենք: Շատ լավն էր: Նկարները ուշոտ:

Վիշապ
29.04.2018, 21:35
Մայիսի 28-ին հեծանվավազք Սևանա լճի շուրջ, գրանցումը և մանրամասներն այստեղ (http://velo.savageofsevan.com/)։
Միջինից բարձր որակի հեծանիվն ու համապատասխան մարզավիճակն ու հագուստը պարտադիր են։

Աթեիստ
30.04.2018, 00:19
Boooooooom, ի՞նչ ես կարծում, կձգե՞մ։

Ռուֆուս
30.04.2018, 01:43
Boooooooom, ի՞նչ ես կարծում, կձգե՞մ։Բացի ընտիրագույն սպորտային ֆորմայից ինձ թվում ա լավ ակլիմատիազիա ա պետք անցնել, որ կարողանաս ձգել։ 2 անգամ եմ Սևանի շուրջ պտտվել, երկուսն էլ երկու օրում։ Գիշերը Արծվանիստ գյուղում էինք գիշերում, հաջորդ օրը քշելով հասնում մինչև Երևան։ Բայց մի օրում Սևանի շուրջն իմ համար էդքան էլ իրատեսական չի, կարող ա 2/3-ը ձգեմ, բայց ոչ ավել։

Sent from my Nexus 6P using Tapatalk

boooooooom
30.04.2018, 11:15
Boooooooom, ի՞նչ ես կարծում, կձգե՞մ։

212 կմ մեկ օրու՞մ։ Բա քեզ պետք ա՞։ Էդ կարգի ծանրաբեռնելը ինձ թվում ա վնաս ա առողջությանը։
Դրա տեղը եկեք մի հատ բարի Ակումբային արշավ կազմակերպենք... (12.000ն- էլ մի զրոյով կպակասի)))

boooooooom
30.04.2018, 11:39
http://i.imgur.com/3RP5BGA.jpg

Ընտրի.
1. կարմիրը մեր սիրած հեշտն է (մոտ45կմ)
2. կարմիրով սկսած, կապույտով շարունակած, կարմիրով վերջացրածը, մի քիչ ավելի դժվար (մոտ 70-80կմ)
3. կարմիրով սկսած, կապույտի կեսից նարնջագույնով շարունակած և կարմիրով վերջացրած (մոտ 125 կմ, տուտուզդ ցավալու է)

Էս, որ հանկարծ ուզես 125 կմ մեկ օրում փորձես, ընտրում ենք 3-րդ տարբերակը։ Սևանի շուրջն էլ համարյա նունատիպ ճանապարհ ա։ Ես պատրաստ եմ 125 կմ քո հետ անցնեմ, որ էլ 212-ի անունը չտաս))))

Cassiopeia
21.05.2018, 19:53
Հունիսի 3-ին նշվում է հեծանվի միջազգային օրը։ Առաջարկում եմ այդ օրը կամ հեծանվային հանդիպում կազմակերպել, կամ էլ փոքրիկ արշավ կազմակերպել (եթե եղանակային պայմանները թույլ կտան)։ Ի՞նչ կասեք։

Վիշապ
25.05.2018, 15:19
Վաղն առավոտ 7-ին road biker-ների մի խումբ մեկնարկում է քաղաքապետարանի մոտից դեպի Էջմիածնի կողմերը ըստ պլանի մի 60Կմ-անոց երթով (2-2.5Ժ): Ես ամենայն հավանականությամբ կմիանամ, եթե էլի ցանկություններ կան, միացեք:

Հ.Գ. Սա առաջին երթս էլ լինելու մեջքս լուրջ վնասելուց հետո, հուսամ տհաճ սյուրպրիզներ չի լինի:

boooooooom
28.05.2018, 21:28
Հունիսի 3-ին նշվում է հեծանվի միջազգային օրը։ Առաջարկում եմ այդ օրը կամ հեծանվային հանդիպում կազմակերպել, կամ էլ փոքրիկ արշավ կազմակերպել (եթե եղանակային պայմանները թույլ կտան)։ Ի՞նչ կասեք։

Ռուֆուսն ու Արամը մարդա մի թույն հեծո են առել ու հեծանվարշավ են պահանջում։ Ես էլ եմ կարոտել մեր հեծանվարշավները։ Ասում եմ աչքիս էս կիրակի քշենք, հը՞ :think

Վիշապ
29.05.2018, 12:16
Ռուֆուսն ու Արամը մարդա մի թույն հեծո են առել ու հեծանվարշավ են պահանջում։ Ես էլ եմ կարոտել մեր հեծանվարշավները։ Ասում եմ աչքիս էս կիրակի քշենք, հը՞ :think

Թույն հեծոները սկզբից թրջում են :Ճ
Դե պլան առաջարկեք, որ իմանամ միանում եմ, թե չէ:

Ծլնգ
29.05.2018, 13:10
Մայիսի 28-ին հեծանվավազք Սևանա լճի շուրջ, գրանցումը և մանրամասներն այստեղ (http://velo.savageofsevan.com/)։
Միջինից բարձր որակի հեծանիվն ու համապատասխան մարզավիճակն ու հագուստը պարտադիր են։

քշեցի՞ր

Վիշապ
29.05.2018, 14:03
քշեցի՞ր

Չէ, էս մեջքովս մեղքս եկա :(: Շաբաթ թեթևոտ քշեցի՝

https://video.relive.cc/1916916951_strava_1527318924281.mp4?x-ref=site

boooooooom
29.05.2018, 21:32
Թույն հեծոները սկզբից թրջում են :Ճ
Դե պլան առաջարկեք, որ իմանամ միանում եմ, թե չէ:

Ինչ կասեք, եթե Երևան-Մաաիս-Ռանչպար Էջմիածին-Երևան? մոտ 75կմ։

Աթեիստ
29.05.2018, 22:36
էսօր էլի անձրևի տակ լավ ջրվելուց հետո նախանձում եմ ձեր լավատեսությանը։
Ի՞նչ գիտեք, թե մյուս կիրակի ինչ եղանակ կանի։

Վիշապ
30.05.2018, 09:51
էսօր էլի անձրևի տակ լավ ջրվելուց հետո նախանձում եմ ձեր լավատեսությանը։
Ի՞նչ գիտեք, թե մյուս կիրակի ինչ եղանակ կանի։

Անձրևները միշտ կեսօրից հետո են, այնպես որ առավոտ շուտ կարելի է քշել: Առաջարկում եմ լավ շուտ, որ համ հով լինի, համ մեքենաները քիչ, ասենք սկսել 5:30 (արևը ծագում է էդ ժամին):
Մեքենաների հետ հեչ հավես չի՝ աղմուկ, ծուխ...

Վիշապ
01.06.2018, 22:58
Վաղը հեծանվային երթ՝ նվիրված Եվրոպայի օրվան (http://erit.am/news/hy/81743)

Ես հնարավոր է միանամ, չնայած կեսօրին ոնց որ անձրև ա լինելու:

Աթեիստ
01.06.2018, 23:57
ես էնօրվա անձրևից հետո վիրուս եմ կպցրել, 2 օր ա տանն եմ։
Էլ տենց բան չեմ անի։

Ալտերնատիվ
07.06.2018, 04:42
Էկեք գնանք Մեծամոր

boooooooom
08.06.2018, 10:17
Վա՞ղը, թե՞ ալարում եք (իմ նման): Մի քանի հոգի որ հավաքվենք... Ինձ թվում ա, որ լավ կլիներ։

Աթեիստ
08.06.2018, 10:37
Վաղը շաբաթ ա։

Cassiopeia
08.06.2018, 10:37
Վա՞ղը, թե՞ ալարում եք (իմ նման): Մի քանի հոգի որ հավաքվենք... Ինձ թվում ա, որ լավ կլիներ։

Իմ ամուսնյակը դեռ հիվանդ ա, չեմ կարծում թե կկարողանա հեծանիվ երկար քշել։ Համ էլ վաղը գործի ա։ Համ էլ էս շաբաթ չի կարող ընդհանրապես (ես էլ հետը)

boooooooom
08.06.2018, 10:44
Վաղը շաբաթ ա։

Վայ)) շփոթել եմ օրերը :oy Մալինկայա սպռավչկա՝ մյուս օրը՝ կիրակի օրը։

Cassiopeia
08.06.2018, 11:01
Վայ)) շփոթել եմ օրերը :oy Մալինկայա սպռավչկա՝ մյուս օրը՝ կիրակի օրը։

էս կիրակի էլ մենք փասս

Thom
23.04.2019, 15:08
Հարգելի ակումբցիներ, ոնց տեսնում եմ, լավ սովորություն ունեք միասին հեծանվաարշավներ կազմակերպելու։ Առաջարկում եմ մոտակա ժամանակներս կազմակերպենք նման մի բան։ Համ էլ ակումբցիներով կհավաքվենք, մաքուր օդ կշնչենք ու լավ ժամանակ կանցկացնենք։ Մասնակցել ցանկացողները թող արձագանքեն, որոշենք երբ,որ ուղղությամբ և այլն։ Անհամբեր սպասում եմ ձեր ակտիվ մասնակցությանը :)

Յոհաննես
23.04.2019, 15:14

ես կամ

Աթեիստ
23.04.2019, 15:57
Շատ կուզեմ միանալ։

Sent from my Redmi 5 Plus using Tapatalk

Cassiopeia
23.04.2019, 16:27
ես էլ եմ ուզում :(

Skeptic
23.04.2019, 17:22
+..

Thom
23.04.2019, 19:57
Շատ լավ ա, 6 հոգի արդեն կանք, սպասենք մնացածին։

Աթեիստ ջան, ո՞ր ուղղությունները կառաջարկես։

Աթեիստ
23.04.2019, 19:58
Գնացքով Հրազդան, Բջնիով հետ։

Sent from my Redmi 5 Plus using Tapatalk

Thom
23.04.2019, 20:06
Գնացքով Հրազդան, Բջնիով հետ։

Sent from my Redmi 5 Plus using Tapatalk

Գուգլով մոտավոր 65 կմ ա տալիս։
Իսկ ուղիղոտ ճանապարհ ա, թե՞ չէ։

boooooooom
23.04.2019, 20:18
Գուգլով մոտավոր 65 կմ ա տալիս։
Իսկ ուղիղոտ ճանապարհ ա, թե՞ չէ։

Իսկական թույն ա))

Ես էլ կմիանամ:

Cassiopeia
23.04.2019, 20:56
ես էլ եմ ուզում :cry

Thom
23.04.2019, 21:03
ես էլ եմ ուզում :cry

Իսկ ինչու՞մն ա խնդիրը :roll

Աթեիստ
24.04.2019, 00:54
Իսկ ինչու՞մն ա խնդիրը :roll

Հակացուցումներ կան, իրան էլ չի կարելի։

Բայց ինքն էդ երթուղուն լավ ծանոթ ա ։)

Thom
24.04.2019, 01:15
Հակացուցումներ կան, իրան էլ չի կարելի։

Բայց ինքն էդ երթուղուն լավ ծանոթ ա ։)

Անգամ եթե կարճ ու ավելի հեշտ երթուղի լինի՞։ Ափսոս :(

Յոհաննես
23.05.2022, 12:13
Էկեք գնանք Մեծամոր

Ես կողմ եմ

Varzor
23.05.2022, 23:56
Ես կողմ եմ

Մանավանդ, որ Մեծամորը մեր կրոնի հին պաշտամունքային կենտրոններից մեկն է :D

Աթեիստ
24.05.2022, 01:09
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ սիրողական հեծանվասպորտի մրցաշար (https://www.facebook.com/events/349291207168948/?__cft__[0]=AZWQK1qXefJ1n7XOn3WVRhbznKP_8rKZb-Wn9OusQmJpx8hgFBm7synS3dV0OTIDFZh8Zm5juZ8UcTFPqMZV7qpsF69VBWYDBHQnfjS8LGw2DOtEA4m3MPI_4ASTpxxpT4eo4iwbdSqgvHtsjONs9Yue&__tn__=-UK-R)ը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):
Բոլոր մասնակիցներն ունենան անձնագրի պատճեներ:

1. Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Տեղեկացնում ենք՝ մասնակիցներին մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 06:40-ին, կլինի Երևանի Սասունցի Դավիթ կայարանում: Ժամը 07:15 նախատեսվում է գնացքի մեկնումը դեպի Շողակաթ՝ առանց կանգառի: Երևան վերադարձը նախատեսված է 17:00-ին Սևանի կայարանից:

2. «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը ժամը 12:30-ին նախատեսված է Շողակաթ համայնքից:

3. Այն մասնակիցները, ովքեր մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 10:30-ին՝ անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:

Հիշեցնենք՝ մասնակցության հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը հարկ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի մայիսի 25-ը ներառյալ: Հայտերն ընդունվում են նաև առցանց՝ հետևյալ հղմամբ

https://bit.ly/3uZYELo (https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fbit.ly%2F3uZYELo%3Ffbclid%3DIwAR3gc3aUGqV2zjveqnyxyiIjQdN36mQBRJphy4NmdjL3RRpZyzmlieudBjE&h=AT0KgZRwkSPpvNgXWr3ZvLDag5MmJEtvKUWlTfT11hp5CPfr-Kp1zvrcAV4liOTHb7tU24yzfikV05gJIC2RfOTnzA-N5YeB7gqMrDl3kDWGLVHRs5YuHFHKLwmkPwoiyQ&__tn__=-UK-R&c[0]=AT0g8fEVtSxPWf5vQ0mRz9NQZcT5bsJNsYI8umhtgEpsvRT9pT2p731PyEjQbszfRuSGJsDOHGr4Po4GoGS4In3789PgQUpKZnIk-pm9Suw3tq_0Q77y3nGGWD3_yK5WaXK2pDYYd4jINxTbTCwXpR1A35vKCIaapMg)

Հիշեցնենք՝ մրցման ամբողջ ընթացքում փակ կլինի Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու որոշակի հատվածը: Փակ ճանապարհահատվածի վերաբերյալ առավել մանրամասն կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության 6 մեքենա, տեխնիկական սպասարկման և մրցավարական բրիգադներ:

Մրցաշարի ընթացքում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում կենթարկվեն դոպինգ-ստուգման:

--------------------------
Ակումբից ես ու boooooooom-ը գրվել ենք, որ մասնակցենք։
Ցանկացողները դեռ կարող են գրանցվել։

Յոհաննես
25.05.2022, 02:18
Մանավանդ, որ Մեծամորը մեր կրոնի հին պաշտամունքային կենտրոններից մեկն է :D

Ախպեր օբշի էս գրողի հաստատ լուրջ դեմքա։ Ասի մի ձև իշմար անեմ տենա ։Դ

enna
07.05.2023, 16:14
Հեծանիվ սիրող մարդիկ, հեծանիվ որտեղի՞ց առնեմ Երևանում մի 300.000-500.000-ի շրջանում, քաղաքային հեծանիվ, բայց դիքերի համար հարմար ։Ճ

Վիշապ
08.05.2023, 03:12
Հեծանիվ սիրող մարդիկ, հեծանիվ որտեղի՞ց առնեմ Երևանում մի 300.000-500.000-ի շրջանում, քաղաքային հեծանիվ, բայց դիքերի համար հարմար ։Ճ

Երևի՝
Giant bikes (https://velosport.am/product-category/bike)
Mybike (https://mybike.am/pages/bikes)
list.am (https://www.list.am/category/18)

Աթեիստ
15.05.2023, 23:37
Հեծանիվ սիրող մարդիկ, հեծանիվ որտեղի՞ց առնեմ Երևանում մի 300.000-500.000-ի շրջանում, քաղաքային հեծանիվ, բայց դիքերի համար հարմար ։Ճ

Եթե նոր պտի սկսես, ինչ էլ առնես (բացի էլեկտրականից), նեղվելու ես ։)

Ու էդքան փող իմաստ էլ չունի։
Կարբոն ռամայով էդ գնի մեջ չես ճարի, ալյումինն էլ ավելի էժան էլ կարելի ա։

Ես սկսելու համար խորհուրդ եմ տալիս ռուսական Stels-ները։
Համ որակը տեղն ա (դետալները նորմալ Shimano են) համ էժան ա։
Ներմուխողը Վեգան ա։
Եթե որոշես առնել, ինձ կամ Բումին գրի, օգնենք ընտրել։

boooooooom
16.05.2023, 01:56
Որպես առաջին հեծանիվ կարելի ա անգամ օգտագործված մի լավ հեծո ճարել (ոչ թանկ), ինչու ոչ, թեկուզ լիստից։ Մրնչև 150.000դր լիքը նորմալ հեծո կա։