PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեծանվարշավ

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7

keyboard
05.06.2015, 01:02
Դե նենց անենք սաղովի մի տեղ ըլնենք, ասեք ոնց անենք։

Cassiopeia
05.06.2015, 01:07
Բարի ժամանց:

StrangeLittleGirl
05.06.2015, 01:22
2 ուղղություն կա` որձերով` Մեղրաձորի չռիկ, կամ խառը` Մխչյան թութ ծամելու
Էս ինչ սեքսիզմ ա :beee

Աթեիստ
05.06.2015, 13:20
Էս ինչ սեքսիզմ ա :beee

Վարդան, էդ բառին ես էլ ուշադրություն չէի դարձրել, ինչ որ բարդ երթուղի ա՞։
Ես թեթև բան եմ ուզում, որ քշեմ քշելու համար, ոչ թե ոտերիս նագռուզկա տալու։

Rammstein
05.06.2015, 14:14
Վարդան, էդ բառին ես էլ ուշադրություն չէի դարձրել, ինչ որ բարդ երթուղի ա՞։
Ես թեթև բան եմ ուզում, որ քշեմ քշելու համար, ոչ թե ոտերիս նագռուզկա տալու։

Էնքանով ա բարդ, որ վերջերում գրունտային քարքարոտ արահետով դիք ա բարձրանում: Բայց դե էդ շատ երկար չի, կարելի ա քայլելով էլ տանել: Ամեն դեպքում ես որ 2 տարի առաջ գնացել էի, սովորական արշավ էր ինչպես որձերով, էնպես էլ էգերով: :)) Ուղղակի մինչեւ Հրազդան գնացքով էինք գնացել: Բայց հետ գալը լրիվ քշելով եկանք ու դեռ Երեւան չհասած մութը լրիվ ընկել էր:

boooooooom
05.06.2015, 14:39
Էս ինչ սեքսիզմ ա :beee

Կներողություն կոպիտ գրելաձևի համար, բայց նպատակ չեմ ունեցել վիրավորելու, այլ ընդամենը մասնակիցների սեռական պատկանելությունն եմ նշել:

Վարդան, էդ բառին ես էլ ուշադրություն չէի դարձրել, ինչ որ բարդ երթուղի ա՞։
Ես թեթև բան եմ ուզում, որ քշեմ քշելու համար, ոչ թե ոտերիս նագռուզկա տալու։

Չէ, իմ ասածը Էմիլենց հետ կապ չուներ. մեր հին քշողներից մի քանի հոգի որոշել էին էդ կողմի վրա քշել: Առավոտյան նոր հայտնաբերեցի, որ Վելո Քլաբն էլ ա էդ ուղղությունն ընտրել: Էնպես որ Մեղրաձորում էլ աղջիկներ կլինեն:
Ուղղակի միասեռ արշավներ չեմ սիրում. բազմազանություն եմ սիրում: Ի վերջո հո չենք քշում մենակ քշելու համար. մարդկանց հետ շփվում, ասում,խոսում, ուրախանում...

Ի՞նչ անենք, քշե՞նք Մեղրաձոր:

StrangeLittleGirl
05.06.2015, 15:01
Կներողություն կոպիտ գրելաձևի համար, բայց նպատակ չեմ ունեցել վիրավորելու, այլ ընդամենը մասնակիցների սեռական պատկանելությունն եմ նշել:
Դե էդ եմ ասում՝ սեքսիզմ ա :)) Կլինի՞ նշեք, թե ինչ կարգի ուղի ա, էգերն իրանք որոշեն՝ գալիս են, թե չէ :P Որձերն էլ:

keyboard
05.06.2015, 22:14
Որպես սըաժավոր որձ՝ ես համաձայն եմ։

StrangeLittleGirl
09.06.2015, 12:58
Ամսի 28-ին որ գնանք, կհասցնենք, չէ՞, երեկոյան ժամը վեց-յոթի կողմերը Երևանում լինել: Էդ օրը ներկայացում եմ գնալու: Քանի որ ժամանակս խիստ սահմանափակ ա, ուզում եմ հնարավորինս շատ բան խցկել մեջը :))

Cassiopeia
09.06.2015, 13:44
Գիտակներ ջան, StrangeLittleGirl-ի հարցին պատասխանեք, հետո էլ իմին՝ 14-ին քշո՞ւմ ենք։

boooooooom
09.06.2015, 17:54
Ամսի 28-ին որ գնանք, կհասցնենք, չէ՞, երեկոյան ժամը վեց-յոթի կողմերը Երևանում լինել: Էդ օրը ներկայացում եմ գնալու: Քանի որ ժամանակս խիստ սահմանափակ ա, ուզում եմ հնարավորինս շատ բան խցկել մեջը :))

Եթե քեզ պետք է, որ վեցին տանը լինես, մենք դա հաշվի կառնենք իհարկե ու շուտ ետդարձի ճամփեն կբռնենք: (բայց գոնե յոթին )

boooooooom
09.06.2015, 17:56
Գիտակներ ջան, StrangeLittleGirl-ի հարցին պատասխանեք, հետո էլ իմին՝ 14-ին քշո՞ւմ ենք։

Ես բիդի քշեմ, բայց դեռ չգիտեմ ուր:Մտածենք, քշենք...

Cassiopeia
09.06.2015, 17:58
Երեխեքին նայող կա հետևաբար, մենք էլ ենք քշում մեծ հավանականությամբ։
Ստեղնաշարին (չ)վստահե՞նք մարշրուտ գծելը :D

Ռուֆուս
09.06.2015, 18:18
Ի դեպ ակումբցիներից մեկն ինձ խնդրել է մոտակա ժամանակներս հեծանվարշավ կազմակերպել։ Թե ով է, թող ինքն ասի :) էնպես որ եկող շաբաթը նկատի ունեցեք, որ արշավ ենք ունենալու :)

Cassiopeia
09.06.2015, 18:25
Ի դեպ ակումբցիներից մեկն ինձ խնդրել է մոտակա ժամանակներս հեծանվարշավ կազմակերպել։ Թե ով է, թող ինքն ասի :) էնպես որ եկող շաբաթը նկատի ունեցեք, որ արշավ ենք ունենալու :)

Եկող շաբաթ ասելով էս կիրակին նկատի ունե՞ս, թե 21-ը։

Ռուֆուս
09.06.2015, 18:26
Կոնկրետ օրը դեռ չգիտեմ :)

keyboard
09.06.2015, 20:48
Երեխեքին նայող կա հետևաբար, մենք էլ ենք քշում մեծ հավանականությամբ։
Ստեղնաշարին (չ)վստահե՞նք մարշրուտ գծելը :D

Պահ, թե չէ վատ էր էլի:
Հեչ էլ գաք, ոչ էլ կքշեմ վաբշե :P

Բյուր, իմ կարծիքով չես հասցնի, լավագույն դեպքում 9-ին լինենք երևանում, եթե իհարկե չհասնենք տեղ ու հետ գանք:

boooooooom
09.06.2015, 22:20
Բյուր, իմ կարծիքով չես հասցնի, լավագույն դեպքում 9-ին լինենք երևանում, եթե իհարկե չհասնենք տեղ ու հետ գանք:

Առավոտ 09:00-ին նստում ենք գնացք, մոտ 11:30 հասնում ենք Սևան։ Մի քիչ լողալ-խաղալ-թռվռալ…-ուց հետո 15:00 սկսում ենք քշել դեպի Երևան (անպայման պետք է հագնենք երկարաթև/ոտ հագուստ, որևէ կտոր էլ կարելի է սաղավարտի տակից ամրացնել, որպեսզի վիզը չայրվի, էդ ամենը ցանկալի է սպիտակ, որ լավ անրադարձնի )։ Ոնց լինի մի 3-4 ժամից Երևանում կլինենք։

StrangeLittleGirl
09.06.2015, 22:28
Եթե քեզ պետք է, որ վեցին տանը լինես, մենք դա հաշվի կառնենք իհարկե ու շուտ ետդարձի ճամփեն կբռնենք: (բայց գոնե յոթին )
Դե յոթին կոնկրետ իվենթի պիտի ներկա գտնվեմ:

Առավոտ 09:00-ին նստում ենք գնացք, մոտ 11:30 հասնում ենք Սևան։ Մի քիչ լողալ-խաղալ-թռվռալ…-ուց հետո 15:00 սկսում ենք քշել դեպի Երևան (անպայման պետք է հագնենք երկարաթև/ոտ հագուստ, որևէ կտոր էլ կարելի է սաղավարտի տակից ամրացնել, որպեսզի վիզը չայրվի, էդ ամենը ցանկալի է սպիտակ, որ լավ անրադարձնի )։ Ոնց լինի մի 3-4 ժամից Երևանում կլինենք։
Գնացքն ութին չի՞:
Ու մեկ էլ չեմ հասկանում՝ Հայաստան էն անդեր կրեմների գյուտը չի՞ հասել, որ հույսը պիտի շորերի վրա դնենք: Նույնիսկ ստեղի անկապ եղանակին եմ էդ կրեմները գրկած ման գալիս:

boooooooom
09.06.2015, 22:58
Դե յոթին կոնկրետ իվենթի պիտի ներկա գտնվեմ:

Գնացքն ութին չի՞:
Ու մեկ էլ չեմ հասկանում՝ Հայաստան էն անդեր կրեմների գյուտը չի՞ հասել, որ հույսը պիտի շորերի վրա դնենք: Նույնիսկ ստեղի անկապ եղանակին եմ էդ կրեմները գրկած ման գալիս:

Գնացքը կարողա 08:30 շարժվի։ Էդ կրեմները չեմ սիրում։ Ուղղակի էդ ժամին արևը շատ ուժեղ ա վառում։
Բյուր, մենք ամեն ինչ մի կողմ ենք դնում, որ քո պատվին արշավ կազմակերպենք, իսկ դու…իվենթ-միվենթ։ Թե կարևոր իվենթա, կարող ենք արշավը անորոշ ժամկետով հետաձգել …
Մի հատ էլ թանկ տարբերակ կա՝ հետդարձի ճանապարհի կեսից տաքսի ենք կանչում ու քեզ արագ հասցնում Երևան։ Մենք էլ հանգիստ քշելով կգանք։

StrangeLittleGirl
09.06.2015, 23:11

Վարդ, իհարկե շատ զգացված եմ, որ կազմակերպում եք, բայց ինձ էլ հասկացեք. ախր կարճ ժամանակով եմ գալիս ու հնարավորինս շատ բան պիտի հասցնեմ:
Չէ, հետաձգել չկա, գնում ենք ամսի 28-ին: Ես չեմ կարծում, թե Սևանի էդ արևի տակ մենք երկար կդիմանանք :P Մանավանդ որ կրեմ-մրեմների հավես չունեք: :)) Նենց որ հաստատ մենք վեց-յոթի կողմերը Երևան հասնող ենք :P

boooooooom
09.06.2015, 23:22

Ես էլ նոր ուզում էի ներողություն խնդրել, որ քո միջոցառմանը «իվենթ-միվենթ» ասեցի, որովհետև արշավից շատ կարևոր միջոցառումներ կան իրականում։
Ամեն հնարավորն ու անհնարինը կանենք, որ դու 18:30 Երևանում լինես ))))) ։ Շուտ կշարժվենք ու ամեն ինչ կհասցնենք :ok

StrangeLittleGirl
09.06.2015, 23:26

Հա, մի բան էլ ասեմ էլի: Նենց չի, որ ես եմ էդ նույն օրը դրել էդ միջոցառումը: Եթե իմ ձեռքին լիներ, հաստատ էդ մի օրը մենակ հեծանվարշավին կնվիրեի:

sunflower
10.06.2015, 22:04
Շատ եմ ուզում գամ բայց վախերս չեն թողնում …

Cassiopeia
10.06.2015, 22:11
Շատ եմ ուզում գամ բայց վախերս չեն թողնում …

Արդեն փորձ ունես, ինչի՞ց ես վախենում:

Ռուֆ, ո՞ւմ նկատի ունեիր, ինքը չբացահայտվեց:

Կիրակի քշո՞ւմ ենք. Երթուղի ասեք:

sunflower
10.06.2015, 22:13
Ուղղակի հիմա գիտակցված ա երեվի դրա համար ;)

boooooooom
10.06.2015, 22:21
Կիրակի քշո՞ւմ ենք. Երթուղի ասեք:

Ինչ անհամբեր մարդ դուրս եկար տո) ))
Ինչ կասեք, եթե գնացքով գնանք Հրազդան, այնտեղից գյուղերով գանք։ Լավ երթուղի է մոտ 70%-ը վայրէջք է, եթե ոչ ավելին։

Cassiopeia
10.06.2015, 22:30
Ինչ անհամբեր մարդ դուրս եկար տո) ))
Ինչ կասեք, եթե գնացքով գնանք Հրազդան, այնտեղից գյուղերով գանք։ Լավ երթուղի է մոտ 70%-ը վայրէջք է, եթե ոչ ավելին։

Գնացքը առավոտը քանիսի՞ն ա շարժվում:

boooooooom
10.06.2015, 22:36
Գնացքը առավոտը քանիսի՞ն ա շարժվում:

09:00-ին։ Աչքիս ձեզ հարմար չէ։ Կարող ենք հեշտով Էջմիածին …

Cassiopeia
10.06.2015, 22:41
Տեսնեք Ռուֆի ասած ակումբցին ո՞վ ա, գալիս ա թե չէ…

Հրազդան կուզեի…

Աթեիստ
10.06.2015, 22:46
Ինձ հեծանվով գնացք նստելու հեռանկարը հեչ չի դզում (Սևանն էլ նույն պատճառով, բայց ընդեղ գոնե լողալ կա)։

Cassiopeia
10.06.2015, 22:48
Ինձ հեծանվով գնացք նստելու հեռանկարը հեչ չի դզում (Սևանն էլ նույն պատճառով, բայց ընդեղ գոնե լողալ կա)։

Նայց էդ ժամանակահատվածը կարելի ա օգտագործել ուրախ ժամանց կազմակերպելով, ասենք մաֆիա խաղալ կամ մրոցի :դ:

Աթեիստ
10.06.2015, 23:01
Նայց էդ ժամանակահատվածը կարելի ա օգտագործել ուրախ ժամանց կազմակերպելով, ասենք մաֆիա խաղալ կամ մրոցի :դ:

Ասենք, հեծոդ ընդեղ մարդկանց ճամփեն ա փակում, իսկ դու նստած մրացի ես խաղում։

Հ.Գ.
Երեխեքի քնելու ժամն ա, ստեղ ենք շփվում ։)

մարդագայլուկ
10.06.2015, 23:19
Չգիտեմ գամ, թե չէ: Բայց ինչքան շատ եմ հետաձգում, էնքան ավելի եմ դախանում:

Cassiopeia
10.06.2015, 23:24
Չգիտեմ գամ, թե չէ: Բայց ինչքան շատ եմ հետաձգում, էնքան ավելի եմ դախանում:

Արի :)
Մի անգամ գոնե քշի, որ Բյուրի հետ արշավի ժամանակ երկար հեծանիվ քշելուն սովոր լինես:

boooooooom
11.06.2015, 08:37
Ինձ հեծանվով գնացք նստելու հեռանկարը հեչ չի դզում (Սևանն էլ նույն պատճառով, բայց ընդեղ գոնե լողալ կա)։

Գնացքը դատարկ գնում գալիս է։ Իրենք անգամ ուրախանում են, որ մեզ տեսնում են։ Ու հետո մենք ճամփա չենք փակում. նորմալ դասավորում ենք մի անկյունում, ու նստում հանգիստ։ Նենց որ, գնացքից պետք չի խույս տալ։

keyboard
11.06.2015, 19:58
Էջմիածինը չի դզում նատուռի, որ հրազդան գնանք, կարանք լողանանք էլ դաժե, լողալու պահով էլի, ուրիշ բան չմտածեք:

Cassiopeia
11.06.2015, 21:22
Մենք կարող ա կարողանանք Հրազդան: Արտակին համոզեք :դ

Յոհաննես
11.06.2015, 22:29
Շաբաթ ու կիրակի օրվանից բացի ցանկացած օր կգամ:

Cassiopeia
12.06.2015, 13:59
Հիմա կիրակի ո՞ր ուղղությամբ ենք քշում։ Մենք Հրազդանի գնացքին կարող ենք հասցնել։

boooooooom
12.06.2015, 16:46
Հիմա կիրակի ո՞ր ուղղությամբ ենք քշում։ Մենք Հրազդանի գնացքին կարող ենք հասցնել։

Դե ուրեմն հանդիպում ենք կիրակի օրը` 08:50 «Ալմաստ» գնացքի կայարանում: Նորեկներ կարող եք միանալ. դժվար արշավ չէ: Եթե գետում լողալու պլաններ կան, չմոռանաք լողազգեստ վերցնել: Գնացքով հասնում ենք Հրազդան, այնտեղից քշելով, վայրէջքները վայելելով Բջնիով, Թեղենիքով, Նոր Հաճնով /մոստով/ Երևան:

Աթեիստ
13.06.2015, 11:12
Վարդ, քո հաշվարկներով, քանիսի՞ն կլնենք Երևան։

Համ էլ ծնունդդ շնորհավոր ։)

boooooooom
13.06.2015, 11:32
Վարդ, քո հաշվարկներով, քանիսի՞ն կլնենք Երևան։

Համ էլ ծնունդդ շնորհավոր ։)

Համ էլ շնորհակալություն Արտակ ջան:
Քանիսին եք ուզում, էդ ժամին էլ կլինենք. Եթե ճանապարհին քիչ լկստվենք, պիտի որ 17:00-18:00 տանը լինենք:

Cassiopeia
13.06.2015, 13:58
Քանիսին եք ուզում, էդ ժամին էլ կլինենք. Եթե ճանապարհին քիչ լկստվենք, պիտի որ 17:00-18:00 տանը լինենք:

Ինչ ասել է լկստվել :D ասեք պատրաստվենք։
օրինակ, ես կուզեի գործնագործ խաղալ :D

Ինձ թվում ա, գնացքի մեջ էլ կարելի ա թղթախաղով զբաղվել։

boooooooom
13.06.2015, 14:19
Ինչ ասել է լկստվել :D ասեք պատրաստվենք։
օրինակ, ես կուզեի գործնագործ խաղալ :D

Ինձ թվում ա, գնացքի մեջ էլ կարելի ա թղթախաղով զբաղվել։

Ցանկացած նստած վիճակ, որը ուղեկցվում է հեծանիվ քշելուց տարբեր զբաղմունքով, արշավի ժամանակ համարվում է լկստվել:)))

Աթեիստ
13.06.2015, 14:57
Եկողներ, հեծանիվի ճար արեք, Նյուբայքը էդ ժամին քնած կլնի։
Ես Էսօր մայբայքից կվերցնեմ, 29" Salcano NG650 :hands

keyboard
14.06.2015, 00:18
աչքիս 4-ով ենք հա ոնց որ, թույն ա, կարելի ա առխային տգլորվել::D

Աթեիստ
14.06.2015, 00:22
Նոր իմացա, որ ինչ որ գետ ա, էդ նշանակում ա, որ սկի պորտիս չի հասնելու, էդ նշանակում ա, որ մեր վաննեն դրանից լավն ա։
Լողալը ջրվավ, մնաց քշելը։

Հ.Գ. կարող ա ընկերս էլ միանա։

Cassiopeia
14.06.2015, 08:54
Ինչպես կասեր Գագարինը՝ «Поехали» :)

Cassiopeia
14.06.2015, 18:48
Գնացինք, եկանք: Հիանալի արշավ էր: Բնությունը հրաշք էր, ընկերախումբը՝ շատ լավը:
Շնորհակալ եմ Բումին այս երթուղին ընտրելու համար, Բումին ու Ստեղնաշարին՝ անհրաժեշտության դեպքում օգնության հասնելու համար:
Հուսով եմ այս երթուղով հեծանվարշավ էլի կկազմակերպվի:

Նկարները ակումբում կտեղադրվեն շուտով:

Cassiopeia
16.06.2015, 20:00
Հրազդան-Երևան արշավից գեղատեսիլ մի քանի տեսարան.

http://s26.postimg.org/455s20cft/14_06_97.jpg

http://s26.postimg.org/mm06stse1/14_06_138.jpg

http://s26.postimg.org/fwtnct721/14_06_166.jpg

http://s26.postimg.org/cjq03u2ux/14_06_201.jpg

Գետի երկայնքով ձգվում է մեր անցած ճանապարհը։
http://s26.postimg.org/u77t21cs9/14_06_202.jpg

http://s26.postimg.org/l0pier7jt/14_06_211.jpg

Բջնիի ամրոցը գրավել էին կովերը.
http://s26.postimg.org/ne2us0wl5/14_06_194.jpg

Երևի թե բանտախուց է, մուտք չունի.
http://s26.postimg.org/hejp2416h/14_06_199.jpg

Հ.Գ. Բյուր, 28-ին կարող ենք այս նույն ճանապարհով հետ դառնալ, բայց այն մի քիչ երկար կլինի ու քո իվընթին չես հասցնի… Ճանապարհն իրոք հրաշք էր։

Ներսես_AM
19.06.2015, 22:09
Գիտեմ որ էս շաբաթ ընդմիջում եք հայտարարել, բայց դե մարդ ես կարող ա եկող լինի: Ո՞վ կգա էս կիրակի քշենք մի տեղ: Արշակն էլ կգա երևի:

boooooooom
19.06.2015, 22:18
Գիտեմ որ էս շաբաթ ընդմիջում եք հայտարարել, բայց դե մարդ ես կարող ա եկող լինի: Ո՞վ կգա էս կիրակի քշենք մի տեղ: Արշակն էլ կգա երևի:

Ես գալիս եմ: Ուղղությունը որոշել եք?

Ներսես_AM
19.06.2015, 22:22
Չէ դեռ։ Դու փորձառու ես արդեն տարբերակներ առաջարկի։ Չնայած եթե փորձառուներով լինենք եկեք Չռիկ գնանք, ես չեմ եղել։

boooooooom
19.06.2015, 22:33
Չէ դեռ։ Դու փորձառու ես արդեն տարբերակներ առաջարկի։ Չնայած եթե փորձառուներով լինենք եկեք Չռիկ գնանք, ես չեմ եղել։

Չռիկը վատ միտք չի: Ի դեպ եթե գնացքով ենք գնալու մինչև Հրազդան, ապա կարող են նաև անփորձները միանան, որովհետև Հրազդան-Չռիկ ճանապարհին ընդամենը 1 վերելք կա` վերջին երեք կմ, Էն էլ ոնց լինի կբարձրանանք: Եթե շատ հոգնենք, կարող ենք երեկոյան գնացքով էլ հետ գալ...

StrangeLittleGirl
19.06.2015, 22:34
Գիտեմ որ էս շաբաթ ընդմիջում եք հայտարարել, բայց դե մարդ ես կարող ա եկող լինի: Ո՞վ կգա էս կիրակի քշենք մի տեղ: Արշակն էլ կգա երևի:

Ներս, մյուս կիրակի դեռ էդտե՞ղ եք:

Ներսես_AM
19.06.2015, 22:35
Ներս, մյուս կիրակի դեռ էդտե՞ղ եք:

Չէ հենց էդ ա որ մյու կիրակի թռնում ենք արդեն։

boooooooom
19.06.2015, 22:37
Հեծանիվ +ը Բջնի է գնում /գնացքով մինչև Հրազդան/, կարող ենք իրենց էլ միանալ...

StrangeLittleGirl
19.06.2015, 22:38
Չէ հենց էդ ա որ մյու կիրակի թռնում ենք արդեն։
Էհ, լավ բան չեք անում :(

Ներսես_AM
19.06.2015, 22:39
Հեծանիվ +ը Բջնի է գնում /գնացքով մինչև Հրազդան/, կարող ենք իրենց էլ միանալ...

Չէ բջնի հետաքրքիր չի գնանք Չռիկ։ Միշտ ուզել եմ գնալ չեմ եղել

Ներսես_AM
19.06.2015, 22:40
Էհ, լավ բան չեք անում :(

Հա գիտեմ։ Բայց դե էդ ենք ուզում ես ուզի, չես ուզում ուզի :D

boooooooom
19.06.2015, 22:47
Չէ բջնի հետաքրքիր չի գնանք Չռիկ։ Միշտ ուզել եմ գնալ չեմ եղել

Լավ, ուրեմն կհանդիպենք Կիրակի օրը, առավոտյան 08:50 Զեյթունի "Ալմաստ" կայարանում:

Ներսես_AM
19.06.2015, 22:51
Լավ, ուրեմն կհանդիպենք Կիրակի օրը, առավոտյան 08:50 Զեյթունի "Ալմաստ" կայարանում:

Բում ջան համարդ հին համա՞րն ա վերջում 66։
Արշակն էլ ա գալիս։
Վաղը զանգեմ Նյու բայքից հեծոներ վարձեմ։

boooooooom
19.06.2015, 22:58
Բում ջան համարդ հին համա՞րն ա վերջում 66։
Արշակն էլ ա գալիս։
Վաղը զանգեմ Նյու բայքից հեծոներ վարձեմ։

Համարս անփոփոխ է: Հեծանիվների համար էլ շտապեք ամրագրել, որովհետև կիրակի օրը հեծանիվ չի մնում. սոզոնա...

Ներսես_AM
19.06.2015, 23:01
Հա վաղն առավոտ կզանգեմ

Աթեիստ
20.06.2015, 00:32
Չէ բջնի հետաքրքիր չի գնանք Չռիկ։ Միշտ ուզել եմ գնալ չեմ եղել

Ոնց որ թե ես էլ եմ գալիս։

Ներսես_AM
20.06.2015, 00:35
Ոնց որ թե ես էլ եմ գալիս։

Դզեց :hands ռուֆուսենք էլ են գալիս։ Մնաց վաղը հեծոների հարցերը լուծենք։ Բարի գիշեր :)

StrangeLittleGirl
20.06.2015, 01:39
Դզեց :hands ռուֆուսենք էլ են գալիս։ Մնաց վաղը հեծոների հարցերը լուծենք։ Բարի գիշեր :)
Էլի սեքսիզմ::))
Մանուենք :beee

Աթեիստ
20.06.2015, 01:59
Էլի սեքսիզմ::))
Մանուենք :beee

Բյուր, բայց Ռուֆն ա Մանուին բերում ։)

StrangeLittleGirl
20.06.2015, 02:01
Բյուր, բայց Ռուֆն ա Մանուին բերում ։)
Ռուֆը Մանուին չի բերում, Մանուն իրա ոտով ա գալիս :beee

John
20.06.2015, 04:51
Էլի սեքսիզմ::))
Մանուենք :beee

Բա «Մանուենք»ը սեքսիզմ չի՞ Բյուր :D թե՞ էդ միակողմանի ա գործում ;)

keyboard
20.06.2015, 10:25
Ես էլ կգայի, բայց խմելու սեղան են ամրագրել ինձ համար էս կիրակի, տակ շտո ձեզ բարի երթ, Հոս, եթե գնալու ես հեծոս կարամ տամ քեզ:

StrangeLittleGirl
20.06.2015, 11:52
Բա «Մանուենք»ը սեքսիզմ չի՞ Բյուր :D թե՞ էդ միակողմանի ա գործում ;)
Չէ, պատասխան ա Ռուֆենք տարբերակին :P Ճիշտը. Մանուն ու Ռուֆը կամ Ռուֆն ու Մանուն

Բայց էս հեծանվարշավից սեքսիստ թեմա չկա ակումբում :)) Սաղի իրական դեմքերը ստեղ են ջրի էրես դուրս գալիս :D

John
20.06.2015, 12:31
Ես էլ կգայի, բայց խմելու սեղան են ամրագրել ինձ համար էս կիրակի, տակ շտո ձեզ բարի երթ, Հոս, եթե գնալու ես հեծոս կարամ տամ քեզ:
Մերսի Հով ջան, բայց չգնամ երևի..

keyboard
20.06.2015, 13:45
Կոնկրետ Մանուն ու Ռուֆը էլի սեքսիստական ա, խի հենց Մանուն ու Ռուֆը եւ ոչ Ռուֆն ու Մանուն, էս թեմայում էլ սեքսիզմից մենակ Բյուրն ա խոսում։
Բյուր, ուզու՞մ ես խոսենք այդ մասին։ :D

մարդագայլուկ
20.06.2015, 17:13
Սաղ հեչ, կարող ա՞ ինչ-որ մեկը հետը կրեմ բերի: Իմը վերջանալու վրա ա: :( Փրկեք Մանուի կաշին:

StrangeLittleGirl
20.06.2015, 17:14
Սաղ հեչ, կարող ա՞ ինչ-որ մեկը հետը կրեմ բերի: Իմը վերջանալու վրա ա: :( Փրկեք Մանուի կաշին:
Դե մի շաբաթ համբերի էլի :))

boooooooom
20.06.2015, 17:24
Ուշադրություն: Գնացքը "Ալմաստ" կայարանից շարժվելու է ոչ թե 09:00, այլ 08:30: Էնպես որ պետք է տեղում լինենք ամենաուշը 08:20

StrangeLittleGirl
20.06.2015, 17:28
Ուշադրություն: Գնացքը "Ալմաստ" կայարանից շարժվելու է ոչ թե 09:00, այլ 08:30: Էնպես որ պետք է տեղում լինենք ամենաուշը 08:20
Էս է՞ս շաբաթվա մասին ա, թե՞ մյուս :))

boooooooom
20.06.2015, 17:55
Էս է՞ս շաբաթվա մասին ա, թե՞ մյուս :))

Համ էս, համ մյուս.... մինչև սեզոնի ավարտ:

Ներսես_AM
20.06.2015, 17:58
Ես էլ կգայի, բայց խմելու սեղան են ամրագրել ինձ համար էս կիրակի, տակ շտո ձեզ բարի երթ, Հոս, եթե գնալու ես հեծոս կարամ տամ քեզ:

Ուտելիք խմելիքդ անուշ լինի։ :drinks մնաց մյուս տարի։

StrangeLittleGirl
20.06.2015, 18:11
Համ էս, համ մյուս.... մինչև սեզոնի ավարտ:

Ջա՜ն, կես ժամ շահեցինք :))

Ռուֆուս
20.06.2015, 23:52
Էլի սեքսիզմ::))
Մանուենք :beee

Էդ ովքե՞ր են:think

Աթեիստ
21.06.2015, 00:49
Ինձ վաղը չսպասեք:

Ռուֆուս
21.06.2015, 17:09
Չռռռռի՜կ

http://i.imgur.com/0irfEYw.jpg

Cassiopeia
22.06.2015, 13:08
Հեծանվարշավի օրը մոտենում է: Քանի որ հեծանվային սեզոն է, խորհուրդ եմ տալիս նախօրոք հեծանիվների հարցը լուծել, զանգել, պայմանավորվել ու վերցնել նախորդ օրը երեկոյան:

GriFFin
22.06.2015, 13:11
Հեծանվարշավի օրը մոտենում է: Քանի որ հեծանվային սեզոն է, խորհուրդ եմ տալիս նախօրոք հեծանիվների հարցը լուծել, զանգել, պայմանավորվել ու վերցնել նախորդ օրը երեկոյան:
Ժող, որ խնդրեմ ինձ համարներ կասե՞ ք։ Մեկ էլ կարող ա պիտի մոդելի անունը նշե՞ մ։

StrangeLittleGirl
22.06.2015, 13:31
Հեծանվարշավի օրը մոտենում է: Քանի որ հեծանվային սեզոն է, խորհուրդ եմ տալիս նախօրոք հեծանիվների հարցը լուծել, զանգել, պայմանավորվել ու վերցնել նախորդ օրը երեկոյան:

Ախպորս կարա՞ք համոզեք իրա հեծանիվը տա :D

Cassiopeia
22.06.2015, 13:48
Ժող, որ խնդրեմ ինձ համարներ կասե՞ ք։ Մեկ էլ կարող ա պիտի մոդելի անունը նշե՞ մ։

Լիզ, ֆբ-ի իվընթում Ռուֆը համարներ գրեց: Նայի:

Cassiopeia
22.06.2015, 13:49
Ախպորս կարա՞ք համոզեք իրա հեծանիվը տա :D

Քեզ տա՞ :)

StrangeLittleGirl
22.06.2015, 13:53
Քեզ տա՞ :)
Հա :)) Թե չէ ստիպված ես էլ պիտի վարձեմ:

Մուշու
22.06.2015, 13:56
Ո՞նց կարելի ա շպարված հեծանիվ վարել :

StrangeLittleGirl
22.06.2015, 13:58
Ո՞նց կարելի ա շպարված հեծանիվ վարել :
Իսկ ո՞նց չի կարելի :think

Ժող, ի դեպ, ես լուրջ յուբկայով եմ քշելու էդ օրը, որ տուտուզս չվառվի :)) Մյուս աղջիկներին էլ եմ նույնը խորհուրդ տալիս:

Մուշու
22.06.2015, 14:01
Իսկ ո՞նց չի կարելի :think

Ժող, ի դեպ, ես լուրջ յուբկայով եմ քշելու էդ օրը, որ տուտուզս չվառվի :)) Մյուս աղջիկներին էլ եմ նույնը խորհուրդ տալիս:
Շոգին շպարը չի հոսի?

GriFFin
22.06.2015, 14:05
Լիզ, ֆբ-ի իվընթում Ռուֆը համարներ գրեց: Նայի:
Լյավ, մերսի))

Cassiopeia
22.06.2015, 14:21
Իսկ ո՞նց չի կարելի :think

Ժող, ի դեպ, ես լուրջ յուբկայով եմ քշելու էդ օրը, որ տուտուզս չվառվի :)) Մյուս աղջիկներին էլ եմ նույնը խորհուրդ տալիս:

Բայց յուբկան ո՞նց ա պաշտպանելու վառվելուց:

StrangeLittleGirl
22.06.2015, 14:28
Բայց յուբկան ո՞նց ա պաշտպանելու վառվելուց:
Քամի ա խաղում փեշերի արանքում :)) Համենայնդեպս, ինչ հեծանիվ եմ քշում, շալվար համարյա չեմ հագնում. անհարմար ա :))

StrangeLittleGirl
22.06.2015, 14:29
Շոգին շպարը չի հոսի?
Մարդ գտար հարցնելու :D Եթե հետո շպարված մի տեղ պիտի գնաս, ավելի լավ ա շպարը հետդ վերցրու, մի զուգարանում հարցերը կլուծես

Մուշու
22.06.2015, 14:34
Երեկ տոնական շպարով աղջկա եմ տեսել հեծանիվ վարելուց ու մինչև հիմա մտածում եմ կարո՞ղ ա ես եմ սխալ պատկերացնում էդ ամենը , կարո՞ղ ա հնարավոր ա շպարով հեծանիվ վարել :think

StrangeLittleGirl
22.06.2015, 14:42
Երեկ տոնական շպարով աղջկա եմ տեսել հեծանիվ վարելուց ու մինչև հիմա մտածում եմ կարո՞ղ ա ես եմ սխալ պատկերացնում էդ ամենը , կարո՞ղ ա հնարավոր ա շպարով հեծանիվ վարել :think
Մուշու ջան, հեծանիվ քշել հնարավոր ա ամեն կերպ. տոնական շպարով, կաբլուկներով, կաստըմ-գալստուկով, ծխելով, խանութից գնումները ձեռքիդ: Ամեն ինչ էլ հնարավոր ա, մարդու մտքին տեղ լինի :)

Ներսես_AM
22.06.2015, 17:41
Մուշու ջան, հեծանիվ քշել հնարավոր ա ամեն կերպ. տոնական շպարով, կաբլուկներով, կաստըմ-գալստուկով, ծխելով, խանութից գնումները ձեռքիդ: Ամեն ինչ էլ հնարավոր ա, մարդու մտքին տեղ լինի :)

Հա բայց ոչ էս շոգին։ Ավելի լավ ա էդ շպարի տեղը արևից պաշտպանող քսուք քսել որ Սևանի արևներին չխաշվես։

Cassiopeia
22.06.2015, 18:05
Բյուր, բա ո՞նց անենք, որ էն հետաքրքիր ճամփեքով տուն վերադառնանք։ Տռասսայով համ վտանգավոր ա, համ ավտոյի փոշի, համ էլ հաստատ նենց սիրուն չի, ոնց որ էն սիրուն ձորերի միջով։

StrangeLittleGirl
22.06.2015, 19:03
Բյուր, բա ո՞նց անենք, որ էն հետաքրքիր ճամփեքով տուն վերադառնանք։ Տռասսայով համ վտանգավոր ա, համ ավտոյի փոշի, համ էլ հաստատ նենց սիրուն չի, ոնց որ էն սիրուն ձորերի միջով։

Սիրուն ճամփեքով ավելի երկա՞ր ա: Էդ դեպքում շուտ դուրս գանք :think Անեղծ ասած, ես կարծում եմ, որ Սևանի արևի տակ երկու ժամ մնալն արդեն բավական անառողջ ա, նենց որ կարանք հաց ուտենք, թրջվենք ու շարժվենք:

Cassiopeia
24.06.2015, 16:31
Հանդիպում ենք առավոտյան 8։20 րոպե՝ Ալմաստ երկաթուղային կայարանում։ Գնացքով հասնում ենք Սևան, մի քիչ վայելում օրը ու հեծանիվներով վերադառնում Երևան։

Գնացքը շարժվում է 8։30 րոպե։ Չուշանալ։

http://s26.postimg.org/i1q015tkp/sevan_yerevan.jpg

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր հեծանիվ վարել չգիտեն, բայց ցանկություն ունեն միանալ մեզ, առաջարկում եմ առավոտյան գնացքով գան Սևան, այնուհետև մեզանից մի քիչ ուշ նույն գնացքով հետ վերադառնան Երևան։

StrangeLittleGirl
24.06.2015, 16:38
Հանդիպում ենք առավոտյան 8։20 րոպե՝ Ալմաստ երկաթուղային կայարանում։ Գնացքով հասնում ենք Սևան, մի քիչ վայելում օրը ու հեծանիվներով վերադառնում Երևան։

http://s26.postimg.org/i1q015tkp/sevan_yerevan.jpg

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր հեծանիվ վարել չգիտեն, բայց ցանկություն ունեն միանալ մեզ, առաջարկում եմ առավոտյան գնացքով գան Սևան, այնուհետև մեզանից մի քիչ ուշ նույն գնացքով հետ վերադառնան Երևան։
:love անհամբեր մոդ օն
Բայց մի անհամեստ հարց. Ալմաստ կայարանը որտե՞ղ ա :))

Cassiopeia
24.06.2015, 16:41
Զեյթունի Ալմաստ գործարանի հարևանությամբ։ Մի հատ փոքրիկ կամուրջ կա, հենց դրա կողքն ա, փոքր դիք ա կողքից բարձրանում։

StrangeLittleGirl
24.06.2015, 16:49
Զեյթունի Ալմաստ գործարանի հարևանությամբ։ Մի հատ փոքրիկ կամուրջ կա, հենց դրա կողքն ա, փոքր դիք ա կողքից բարձրանում։
Քարտեզով նայում եմ: Ո՞նց ա Չարենցից հասնելն ամենահարմարը: Մարդ կա՞, որ Չարենցից ա գալու, միասին քշենք:

Cassiopeia
24.06.2015, 16:50
Քարտեզով նայում եմ: Ո՞նց ա Չարենցից հասնելն ամենահարմարը: Մարդ կա՞, որ Չարենցից ա գալու, միասին քշենք:

Ինձ թվում ա, Հովսեփը տենց ա գալու։

Ռուֆուս
24.06.2015, 17:01
Քարտեզով նայում եմ: Ո՞նց ա Չարենցից հասնելն ամենահարմարը: Մարդ կա՞, որ Չարենցից ա գալու, միասին քշենք:
Կարաս կամ մոնումենտով բարձրանաս կամ մասիվով։ Առանձնապես տարբերություն չկա, երկուսն էլ երկար դիք են։ Ամենահեշտը երևի Մոնումենտի նոր ճանապարհն ա (Մյասնիկյանից սկսվող), բայց հետո Ազատությունում ա դժվարանում։

boooooooom
24.06.2015, 17:10
Քարտեզով նայում եմ: Ո՞նց ա Չարենցից հասնելն ամենահարմարը: Մարդ կա՞, որ Չարենցից ա գալու, միասին քշենք:

Չարեցից ճոպանուղու մոտով բարձրանում ես վերև, «Բելաջիո»ի կողքի թունելով անցնում ու սարալանջով բարձրանում ես Մոնումենտ:Մոնումենտից ուղիղ բարձրանում ես մինչև Լամբադա կամուրջ, էնտեղից աջ դեպի Զեյթուն, մոտ 1,5կմից ճանապարհը թեքվում է մի փոքր ձախ ու վերելք; Հասնում ես Զեյթունի Սիթիի խաչմերուկ, խաչմերուկը ուղիղ անցնում ես, մի 200 մետրից սկսում ա վայրէջք, որն էլ իջնում ես մինչև կտեսնես ճանապարհը հատող կամուրջը: Կամուրջին կպած է ե/գ «Ալմաստ» կայարանը:Ամեն դեպքում ես կաշխատեմ շուտ տանից դուրս գալ ու կգամ ընդառաջ. միասին կբարձրանանք...

StrangeLittleGirl
24.06.2015, 17:16

Իսկ վտանգավոր չի՞ հեծանիվով թունել մտնելը:
Հովսեփն ու՞ր ա, եթե ինքը տենց ա գալու, իրար հետ կգնանք:

Աթեիստ
24.06.2015, 18:29
Վերջի վարիանտ ես կիջնեմ, իրար հետ կբարձրանանք:
Թունել չէի, պլանի գլուխով, մոնումենտով:

StrangeLittleGirl
24.06.2015, 18:32
Վերջի վարիանտ ես կիջնեմ, իրար հետ կբարձրանանք:
Թունել չէի, պլանի գլուխով, մոնումենտով:
Չէ, արխային, պետք չի իջնել: Մենակ ճամփան լավ իմանամ: Էս անտեր googlemaps-ը Երևանի համար հեծանիվի ճամփեք ցույց չի տալիս :))

John
24.06.2015, 18:37
Ինձ թվում ա, Հովսեփը տենց ա գալու։

Հեծանիվ չունեմ ես․ որտեղից վարձեմ՝ ընդեղից էլ գալու եմ )))

Cassiopeia
24.06.2015, 18:38
Հեծանիվ չունեմ ես․ որտեղից վարձեմ՝ ընդեղից էլ գալու եմ )))

Հոս, վարձելուց պիտի նախորդ օրը վերցնես հեծանիվը, էդ ժամին բաց չեն լինի վարձույթները։

John
24.06.2015, 19:08
Հոս, վարձելուց պիտի նախորդ օրը վերցնես հեծանիվը, էդ ժամին բաց չեն լինի վարձույթները։
ա՜, ճիշտ ա։ Դե ուրեմն

կարելի ա մետրոյով հասնել մինչև Բարեկամություն, ընդեղից քշելով հասնել Ալմաստ կայարան։ Բյուր, քեզ էլ կարող ա հետաքրքրի էս առաջարկը

GriFFin
24.06.2015, 19:24
:love անհամբեր մոդ օն
Բայց մի անհամեստ հարց. Ալմաստ կայարանը որտե՞ղ ա :))
Բյուր արի ՖԲ էլի։ Իմ դարդը կիսի (((

StrangeLittleGirl
24.06.2015, 19:41
Աաա՜, մետրոն հրաշալի միտք ա: Բայց էդ դեպքում էլ եթե հետս էկող լինի, լավ կլինի, եթե չէ, ոչինչ, ես կանեմ:

Լիզ, ի՞նչ կա: ՖԲ-ում եմ, բայց հեսա դուրս եմ գալիս, չվերթիցս ուշանում եմ :))

GriFFin
24.06.2015, 19:43
Աաա՜, մետրոն հրաշալի միտք ա: Բայց էդ դեպքում էլ եթե հետս էկող լինի, լավ կլինի, եթե չէ, ոչինչ, ես կանեմ:

Լիզ, ի՞նչ կա: ՖԲ-ում եմ, բայց հեսա դուրս եմ գալիս, չվերթիցս ուշանում եմ :))
Նույն բանից ես ՖԲ ում էի բողոքում, էն էլ boooooooomը էլի փրկեց ինձ։ ))) ինձ մնաց, որ ես հասնեմ։

John
26.06.2015, 01:01
Բյուր ջան, առաջարկում եմ կիրակի առավոտ ժամը 7ին հանդիպել ձեր տան մոտ, ընդեղից շարժվել դեպի Ալմաստ կայարան։ Եթե էլի մարդ կա, որ կենտրոնից Մոնումենտով ա բարձրանալու (հեծանիվով)՝ ձեն հանեք։ Շաբաթ օրը Մայբայքից երևի վերցնեմ հեծանիվ։ Ավելի հարմար տարբերակ կա՞ հեծանիվ վարձելու

StrangeLittleGirl
26.06.2015, 01:36

օկ, ընտիր ա :)

GriFFin
26.06.2015, 12:44
Ժողովուրդ, իսկ էդ հեծանիվի վարձույթի տեղերում լինում ա մենակ գլխարկ ու այլ աքսեսուարներ վերցնե՞ լ։ Ինձ հեծո տալու են, առանց ոչ մի բան :/

Cassiopeia
26.06.2015, 14:25
Սաղավարտ կարաս վերցնես:

StrangeLittleGirl
26.06.2015, 15:24
Ժող, մեկ էլ ուտելիքի հարցը: Ոնց հասկացա, տեղու՞մ ենք առնելու:

Cassiopeia
26.06.2015, 15:30
Ժող, մեկ էլ ուտելիքի հարցը: Ոնց հասկացա, տեղու՞մ ենք առնելու:

Հա, տեղուծ ենք հիմնականում առնում: Բայց քանի որ առավոտ շուտ ենք գնալու ու գնացքով, երևի հետներս թեթև բան վերցնենք գնացքում ուտելու համար:

boooooooom
26.06.2015, 15:32
Ժող, մեկ էլ ուտելիքի հարցը: Ոնց հասկացա, տեղու՞մ ենք առնելու:

Այ սա լուրջա: Վերջին անգամ, երբ հասանք տեղ, նորմալ խանութ գտնելը պրոբլեմ էր:Լավ կլիներ տանից վերցնեինք մի բան:

Cassiopeia
26.06.2015, 20:01
Իմ լավ ընկերներ.
Մի քանի օր առաջ Ռուֆը ֆբ-ի իվընթում հեծանիվ վարձելու կետերի հասցեներ դրեց։ Էսօր Արտակը գնացել ա դրանցից մեկը, որը Խանջյան փողոցի վրա է ու հեծանիվներից շատ գոհ ա մնացել։ Ասում ա, շատ լավն ա։ Վարձը՝ 5000 դրամ։ Կարող ա 7 հատ հեծանիվ տրամադրել, բայց պետք ա շուտ ասել, որ պահի։
Էս էլ իրանց ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/pages/Yourbike/854588551300834?hc_location=ufi)։

Cassiopeia
27.06.2015, 15:30
Հիմա կասեք համը հանեց, բայց ուզում եմ, ամեն ինչ լավ անցնի։
* Ով որ վարձով պիտի հեծանիվ վերցներ, արդեն զանգել պայմանավորվե՞լ ա։ Եթե ոչ, հենց հիմա անպայման զանգեք, որ հեծանիվ պահեն ձեր համար։ Հեծանիվն այսօր երեկոյան վերցրեք։ Վարձույթներն առավոտ շուտ չեն աշխատում։
* Անպայման էսօր մի քանի չոր ուտելիք պատրաստեք ձեր հետ վերցնելու, չմոռանաք ջուրը։ Առավոտյան խանութները հիմնականում փակ են լինելու։
* Չմոռանաք արևից պաշտպանող կրեմով քսմսվել :) Արևը ձեր մասին հեչ չի անհանգստանալու։ Կամ էլ երկարաթև հագուստ հագեք։
* Լողազգեստներն ու սրբիչները չմոռանաք։
* Եթե ունեք արևային ակնոցներ, անպայման վերցրեք։ Սաղավարտն ու ակնոցներն իրար չեն խանգարում։
* Ինչքան վատ տրամադրություն ու էմոցիաներ կան, կթողեք տանը։ Մենք գնում ենք վայելելու կիրակին։
* Չմոռանաք առավոտյան 8։20 լինել «Ալմաստ» կայարանում։

Եթե ինչ-որ բան մոռացել եմ գրել, ավելացրեք։

StrangeLittleGirl
27.06.2015, 18:35

Մի բան էլ ցանկալի ա, բայց ոչ պարտադիր. գիշերը լավ քնեք:

John
27.06.2015, 21:27
Իմ լավ ընկերներ.
Մի քանի օր առաջ Ռուֆը ֆբ-ի իվընթում հեծանիվ վարձելու կետերի հասցեներ դրեց։ Էսօր Արտակը գնացել ա դրանցից մեկը, որը Խանջյան փողոցի վրա է ու հեծանիվներից շատ գոհ ա մնացել։ Ասում ա, շատ լավն ա։ Վարձը՝ 5000 դրամ։ Կարող ա 7 հատ հեծանիվ տրամադրել, բայց պետք ա շուտ ասել, որ պահի։
Էս էլ իրանց ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/pages/Yourbike/854588551300834?hc_location=ufi)։

Գնացի վերցնելու՝ ձեր հեծանիվներն էր տեղավորում որ բերի )))

Աթեիստ
27.06.2015, 22:13
Գնացի վերցնելու՝ ձեր հեծանիվներն էր տեղավորում որ բերի )))

Հոս, սսա որ մայբայքից 13 անգամ լավն ա ։)

Արթուրն էլ քեֆս բերեց ։)

John
27.06.2015, 22:19
Հոս, սսա որ մայբայքից 13 անգամ լավն ա ։)

Արթուրն էլ քեֆս բերեց ։)

Հաստատ Արտ ջան, կարգին տղա է ու կարգին հեծանիվ )))

StrangeLittleGirl
27.06.2015, 22:44
Ու մի հարց էլ. հեծանվային շտապօգնության պարագաներով զինված որևէ մեկը լինելու ա, չէ՞:

Աթեիստ
27.06.2015, 22:53
Ու մի հարց էլ. հեծանվային շտապօգնության պարագաներով զինված որևէ մեկը լինելու ա, չէ՞:

Անչուշտ ։)

Նասոս, ծակ կամեռը կպցնելու գործիք, զապաս կամեռներ, կլյուչներ, ատվյորտկեք։

Հ.Գ.
Առանց դրանց հեծանիվով տնից դուրս չեմ գալիս։

StrangeLittleGirl
27.06.2015, 22:58
Անչուշտ ։)

Նասոս, ծակ կամեռը կպցնելու գործիք, զապաս կամեռներ, կլյուչներ, ատվյորտկեք։

Հ.Գ.
Առանց դրանց հեծանիվով տնից դուրս չեմ գալիս։

Այ սենց դեպքերում ա, որ ասում ես՝ հալալ ա հայ տղերքին: :) Դանիայում լիներ, կյանքում մտքներով չէր անցնի:
Էս էլ ձեզ ռասիստ ու սեքսիստ մեկնաբանություն :))

Sagittarius
27.06.2015, 23:51
Այ սենց դեպքերում ա, որ ասում ես՝ հալալ ա հայ տղերքին: :) Դանիայում լիներ, կյանքում մտքներով չէր անցնի:
Էս էլ ձեզ ռասիստ ու սեքսիստ մեկնաբանություն :))

ռասիստ չէ, նացիստ ա

GriFFin
28.06.2015, 00:16
Ժողովուրդ, ճանապարհին խանութ կա՞ :D

boooooooom
28.06.2015, 00:23
Ժողովուրդ, ճանապարհին խանութ կա՞ :D

Քնի:

John
28.06.2015, 00:26
Ժողովուրդ, ճանապարհին խանութ կա՞ :D
Ալմաստ կայարանի մոտ Սիթի կա, մի 100 մետր վերև

GriFFin
28.06.2015, 00:27
Քնի:

Չեմ կարա, պայուսակս եմ հավաքում ու հասկանում թե ինչքա՞ն բան եմ մոռացել: Էսօր գժական օր էր ^_^

GriFFin
28.06.2015, 00:28
Ալմաստ կայարանի մոտ Սիթի կա, մի 100 մետր վերև

Շնորհակալ եմ: Պանիկայի ազդեցության տակ մոռացել էի: Ես հենց էս սիթիի մոտ եմ իջնելու:

Աթեիստ
28.06.2015, 07:55
Շուտով շարժվում ենք ։)

Տրեքինգը կփորձեմ միացրած պահել։
Հետևեք մեզ՝
https://www.runtastic.com/ru/users/artak-gaboyan
http://runkeeper.com/user/gaboyan (պահանջվում է գրանցվում)

Մեզ բարի ճանապարհ ու կայֆավատ ։)

StrangeLittleGirl
29.06.2015, 11:40
Ժող, բոլորդ ապրեք հեծանվարշավի համար: Հատկապես կազմակերպիչները ու հատկապես ճամփի վերջին հատվածը տենց կազմակերպված անցնելու համար:

Cassiopeia
29.06.2015, 12:09
Շատ լավ խումբ էր հավաքվել։
Եթե Մալուի դեպքը չլիներ, կարելի էր ասել, որ շատ լավ անցավ արշավը՝ չհաշված իմ ու Բյուրի թուլությունը։
Երթուղին շատ երկար էր։ Բայց եթե Սևան չհասնեինք, Ալֆային չէինք տեսնի։
Ցավոք սրտի, ճանապարհի վերջին հատվածում դժբախտ դեպք պատահեց ու Մալուն հեծանիվից ընկնելով, անրակը կոտրեց։
Դեպքից հետո մինչև հետդարձի ճանապարհը բռնեցիքն, մութն արդեն ընկել էր ու շատ հեծանիվների վրա լուսարձակներ չկային։ Մթի մեջ, իրար հետևից մեկս մյուսին ուղղումներ տալով անցանք բավական երկար ճանապարհ։ Էն դիքը, որը ես երկու անգամ ոտքով եմ բարձրացել շնչակտոուր լինելով, երեկ հեծանվով եմ բարձրացել հաշվի չառնելով թուլությունս։ Ես նման կազմակերպված երթ չէի պատկերացնում։ Անչափ դուրս եկավ։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
Առանձնահատուկ շնորհակալություն Բումին, Կիբորդին ու Աթեիստին մնացած հեծանվորդներին անհրաժեշտության դեպքում օգնելու համար։

Ու հիշեք, ոչ ոք մեղավոր չի Մանեի դեպքի համար։ Նույնիսկ Մանեն։ Թող ոչ ոք իրեն չմեղադրի, այդ թվում ես էլ ինձ :) ։

Հ.Գ. Նկարները շուտով։

StrangeLittleGirl
29.06.2015, 12:37
Բումին, Քիբորդին ու Աթեիստին ես էլ եմ մե՜ծ շնորհակալություն հայտնում: Վեր, քեզ էլ շնորհակալություն: Էնքան լավ մամայություն էիր անում սաղիս, չնայած էդ վիճակիդ :) Ու մեկ էլ շնորհակալություն Հովսեփին ինձ հետ մինչև տուն քշելու համար:

Ձայնալար
29.06.2015, 19:08
Նկարները շատ հավեսն էին: Մանեն ո՞նց ա: Անրակը էն վզի մոտի բարակ ոսկո՞րն ա:

Cassiopeia
29.06.2015, 19:12
Մանեին հենց հիմա վիրահատում են։
Հա, էդ ոսկորն ա։

- Լևոն -
29.06.2015, 22:04
Արշավի վերջում իմ հեծանիվի հետ էլ խնդիրներ եղավ, ստիպված ես էլ մեքենայով գնացի... գիտեմ, դրա մեջ վատ բան չկա, բայց համենայնդեպս ինձ մի տեսակ <<բեսկոմֆորտ>> զգացի, որ ես մեքենայով գնացի, իսկ աղջիկների մի մասը դեռ ճանապարհին էր..
Ինչ ասե՞մ, իմ առաջին գրառումն ա, ինքս ինձ ասեմ՝ բարի գալուստ <<Դար>> ակումբ, Լյով ջան :)

GriFFin
29.06.2015, 22:07

Ասում էի էլի, որ դուք էլ կդառնաք ակումբի մի մասը: Բարի գալուստ ^_^

Աթեիստ
29.06.2015, 22:10

Էդքան մարդ տաքսով գնացին, դիսկոմֆորտ մենակ դու ունեցա՞ր ։)

Այ իսկական դիսկոմֆորտը պտի որ Արամինը լիներ, որ քրոջը տրավմայով ուղեկցում ա։
Ասեմ, որ քեզանից հետո Վերան ու Լիլիթն էլ տաքսով գնացին ։)

Հ.Գ.
Հիշեցրա, սովորեցնեմ, հայկական չակերտներ դնես «» ։)

Աթեիստ
29.06.2015, 22:11
Ասում էի էլի, որ դուք էլ կդառնաք ակումբի մի մասը: Բարի գալուստ ^_^

Տնաշեն, էսքան փորձությունից հետո էլ ի՞նչ «դուք» :D

- Լևոն -
29.06.2015, 22:22
դուք-ը փոքրատառով ա գրել, երևի նկատի ունի ինձ, Մհերին ու Նարեկին :D
GRIFFIN-ը բժիշկն ա??? :)
Հա, ես մի քանի տեխնիկական խնդիրներ ունեմ, մեկ էլ գրառմանը ոնց եք շնորհակալություն հայտնում????

GriFFin
29.06.2015, 22:29
Էն որ քնիցս արթնացա էն մտքով, որ տենաս նստել կարող եմ թե՞ չէ: :hands
Ուրեմն
boooooooomին կազմակերպելու ու իմ հեծոյի ծանր պեդալը իրա վրա վերցնելու համար: Բում, ուզում էի ասել, որ իրականում շատ կայֆ էր ամեն ինչ: Հատկապես երբ...
Աթեիստը ամենա սկզբից ամեն ձև ինձ օգնեց: Մի վայրկյան չմտածելով առաջարկեց փոխվել՝ զգալով, որ ես էլ չեմ կարողանում: Էլ չասեմ, որ տրամադրությունս չէր թողնում ընկնի:
Cassiopeia Էն որ ամեն քայլին նայում էր, որ հանկարծ սխալ բան չանեմ: Ամեն պահ հիշացնում էր ու զգուշացնում էր: Սիրեմ :love
Strangelittlegirl եթե դու չլիեիր չէի գա արշավի, ապրես, որ մեկ-մեկ գալիս ես Հայաստան: Միշտ հիշի, որ քեզ ստեղ սիրող ու սպասող մարդիկ կան:
keyboard որ ամբողջ օրը իրան զսպեց ու չջայնացավ իմ նվոցներից վրա: Տխուր ստատուս չգրեցի :love
Եվ վերջում
Հեծանիվների տաքսիի վարորդ Արթուրը դեմք ա: Պտմում էր իրա վնասվածքների, վիրահատությունների, աշխատանքի... տո ինչի մասին ասես, մենակ թե ես չնեղվեի: Հա՛ խոսացնում էր ու հա՛ ասում էր, որ քիչ ա մնացել: Ահագին օգնեց:
Ապրեն բոլորը: Ես հասկացա թե ինչքա՞ն սխալ բաներ էի ասրել: Բայց հիմա պուճուրիկ փորձ ձեռք բերեցի ու հաջորդ անգամ էլ ավելի լավ կլինի: Եթե թողեք գամ էլի: Լավ հեծանիվով էլի:
ՄԻՄՄԻՄԻՄ ^___^
Հ.Գ. Մեր օրվա հերոսուհուն լիքը առողջություն:
http://i.imgur.com/Dc8EMNJ.jpg

Աթեիստ
29.06.2015, 22:29
դուք-ը փոքրատառով ա գրել, երևի նկատի ունի ինձ, Մհերին ու Նարեկին :D
GRIFFIN-ը բժիշկն ա??? :)
Հա, ես մի քանի տեխնիկական խնդիրներ ունեմ, մեկ էլ գրառմանը ոնց եք շնորհակալություն հայտնում????

Հա, բժիշկն ա ։)
Շնորհակալությունը ընթացքում կհայտնվի։

Cassiopeia
29.06.2015, 22:34
Տնաշեններ, նենց եք անելու, ինձ մամա զգամ: Ես մինչև հիմա իմ երեխեքի քուրիկն էի ինձ համարում :դ

Աթեիստ
29.06.2015, 22:51
Ժող, մի փոքր հայտարարության կարգի բան։

Արդեն մի քանիսը գիտեմ, որ ՆյուԲայքի տերերն ինձ բարեկամներ են։
Ամեն դեպքում ես խորհուրդ կտամ վերցնել ոչ թե իրանց էժանը, այլ ավելի թանկ, բայց որակովները։

Նոր պարզեցի, որ Մանեյի հեծանիվի անիվները հանելիս մի դետալը կոտրել եմ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչքան անորակ պետք ա լինի, որ տենց բան լինի։
Եթե դուք պատահաբար տենց բան անեք, դետալի փողն եք ստիպված լինելու տալ։

Հ.Գ.
Լիզ, էն «քո» «հեծանիվի»՝ բիբինի նույն մասը ծռվել, մտել էր ատամների արանքները, բայց չէր ջարդվել :D

boooooooom
29.06.2015, 23:52
Նոր պարզեցի, որ Մանեյի հեծանիվի անիվները հանելիս մի դետալը կոտրել եմ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչքան անորակ պետք ա լինի, որ տենց բան լինի։
Եթե դուք պատահաբար տենց բան անեք, դետալի փողն եք ստիպված լինելու տալ։

Արտակ ջան, քանի որ ես գիտեմ, թե որ դետալի մասին է խոսքը, ասեմ որ էդ դետալը ես արշավի սկզբում նայել եմ: Ինքը էնքան մաշված ու բարակած էր, որ մի «մազ» էր իրան պահում: Ես մի ձև իրան ֆիքսեցի ու Մանեին արգելեցի դիմացի փոխանցումները օգտագործի:
Էդ դետալը ամենասկզբից էլ ծռմռված էր ու անպիտան:

GriFFin
30.06.2015, 00:24
Ես մոռացա
Շնորհակալություն Johnին: Ապ, դու շատ լավն ես: Երևի չափից դուրս լավը: Ապրես, որ եկար: :love

StrangeLittleGirl
30.06.2015, 02:28
Արշավի վերջում իմ հեծանիվի հետ էլ խնդիրներ եղավ, ստիպված ես էլ մեքենայով գնացի... գիտեմ, դրա մեջ վատ բան չկա, բայց համենայնդեպս ինձ մի տեսակ <<բեսկոմֆորտ>> զգացի, որ ես մեքենայով գնացի, իսկ աղջիկների մի մասը դեռ ճանապարհին էր..
Ինչ ասե՞մ, իմ առաջին գրառումն ա, ինքս ինձ ասեմ՝ բարի գալուստ <<Դար>> ակումբ, Լյով ջան :)

Լևոն, արխային, աղջիկների մի մասը քեզնից անմիջապես հետո տաքսի նստեցին, իսկ ինձ խեղդեին էլ, ես տաքսիով հետ չէի գա :))

Աթեիստ
30.06.2015, 12:02
Հեծանիվների տաքսիի վարորդ Արթուրը դեմք ա: Պտմում էր իրա վնասվածքների, վիրահատությունների, աշխատանքի... տո ինչի մասին ասես, մենակ թե ես չնեղվեի: Հա՛ խոսացնում էր ու հա՛ ասում էր, որ քիչ ա մնացել: Ահագին օգնեց:

Դու բոյից խոսա, բոյից ։)

- Լևոն -
02.07.2015, 10:36
Իսկ խեղդելուց բացի, եթե հեցանիվիդ ակն էլ ծակեինք, էլի տաքսիով չէիր գա???? :) հա, ու մեկել, StrangeLittleGirl ես Ձեզ չիմացա?? :B

StrangeLittleGirl
02.07.2015, 11:17
Իսկ խեղդելուց բացի, եթե հեցանիվիդ ակն էլ ծակեինք, էլի տաքսիով չէիր գա???? :) հա, ու մեկել, StrangeLittleGirl ես Ձեզ չիմացա?? :B

Տաքսիով կգնայի մենակ էն դեպքում, եթե ակ ծակվեր, վնասվածք ստանայի կամ այլ տեխնիկական խնդիր լիներ, բայց ոչ երբեք նրա համար, որ աղջիկ եմ:

**David**
03.07.2015, 00:12
ժողովուրդ ջան, երբա հաջորդ արշավը մենք էլ ենք միանալու, ես հաստատ գալու եմ, բայց ընկեներիցս էլ կա միացող,, մանրամասն կգրեք քայլերը... ու լիքը հարցեր կան
ա. ում հետ կապվենք, մանրամասների ու հարցերի համար
բ.հեծանիվ, որտեղից եք վերցնում? , ես հեծանիվ ունեմ բայց ընկերս պետքա վերցնի, ու գինը. մեկե ինքը կասկա չի ուզում, դնի հնարավոր են բացառություններ? :Դ
գ. թեմայից դուս էլ հեծանիվից գլուխ հանողներ կան? առած օրվանից հեծանիվի ցեպը շատ պինդա , ոնց թուլացնեմ

boooooooom
03.07.2015, 00:39

Արշավ գնալուց առաջ էս թեմայում մանրամասն քննարկում ենք. հետևեք թեմային։
Գնում ենք հիմնականում կիրակի օրերին։
Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Սաղավարտ։ Վերջին արշավի ժամանակ մեր աղջիկներից մեկը ընկավ։ Կոտրել էր անրակը, ղեկով վնասել էր ոտքը (ոչ լուրջ)։ Դեպքից անմիջապես հետո մենք ուսումնասիրելով սաղավարտը, դրա վրա ուժեղ հարվածից ջնջխված մակերևույթ հայտնաբերեցինք ու նույն տեղում այն ճաքել էր։ Դժվար չի պատկերացնելը թե ինչ կլիներ, եթե Մալուն սաղավարտ դրած չլիներ։ Եթե Մալուին մի լուրջ բան պատահեր (չնայած պատահածն էլ քիչ չէր) , դա ամենայն հավանականությամբ կլիներ մեր վերջին արշավը, որովհետև կյանքը լավ բանա ու մենք հեծանիվ քշելով փորձում ենք այն ավելի հետաքրքրացնել, ոչ թե ավարտել։ Նենց որ, ընկերոջդ ասա թող սաղավարտի ճար անի։

**David**
03.07.2015, 00:54
Լուրջ դեպք էր Մալուի հետ կապված կարդացել եի,Մալուին առողջություն. շուտ ապաքինվի որ գա..

Cassiopeia
03.07.2015, 01:15
Այսուհետ մեր արշավների պարտադիր պայման է սաղավարտը:

**David**
04.07.2015, 01:37
Էլի կազմակերպեք, ցանկալի է Սևան ու ցանկալի, որ կարանամ գամ, ինչքան ժամանակա ուզում եմ,, չնայած վաղը շաբաթա ու հեծանիվով գնալու եմ Արմավիր, կիրակի գամ, էտել արշավ :D

keyboard
04.07.2015, 17:23
կներեք, ես նոր եմ տուն հասել, դրա համար հիմա եմ գրում, ապրեք, լավ արշավ էր: :B

John
09.07.2015, 22:41
Ողջույն իմ սիրելի Ակումբակից ու Արշավական ընկերներ )))
Սկսենք ընդեղից, որ անչափ շնորհակալ եմ ծննդյանս օրը հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու համար )))
Հետո, ևս մեկ անգամ շնորհակալ եմ իմ՝ լավ հեծանիվ ունենալուն աջակցելու համար։ Թե՛ ոգեշնչման տեսանկյունից, թե՛ ֆինանսական աջակցության համար, թե՛ խորհրդատվության։
Մի խոսքով, արդեն երկու օր է, ինչ ես ու Ծիտը ծանոթացել ենք։ Սիրում եմ ձեզ։

http://s22.postimg.org/4gvzn7m0d/20150708200554_1.jpg (http://postimg.org/image/4gvzn7m0d/)

Աթեիստ
09.07.2015, 22:55
Ողջույն իմ սիրելի Ակումբակից ու Արշավական ընկերներ )))
Սկսենք ընդեղից, որ անչափ շնորհակալ եմ ծննդյանս օրը հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու համար )))
Հետո, ևս մեկ անգամ շնորհակալ եմ իմ՝ լավ հեծանիվ ունենալուն աջակցելու համար։ Թե՛ ոգեշնչման տեսանկյունից, թե՛ ֆինանսական աջակցության համար, թե՛ խորհրդատվության։
Մի խոսքով, արդեն երկու օր է, ինչ ես ու Ծիտը ծանոթացել ենք։ Սիրում եմ ձեզ։

Ես էլ սպասում էի, թե երբ ես ընկերուհուդ ներկայացնում հանրությանը ։)

Սպասենք անձամբ հանդիպմանը ։)

Ռուֆուս
09.07.2015, 22:59
Շնորհավո՜ր, հուսով եմ գալող տարի սրանից լավին կկպցնես :))
(Ու տենց ամեն տարի)

Cassiopeia
09.07.2015, 23:10
Հովսեփ ջան, շնորհավորում եմ: Կանաչ ու անփորձանք ճանապարհներ անցնես գեղեցկուհիովդ:
Հ.Գ. Հոս, ձեռք գլխիս դիր :)

Ռուֆուս
09.07.2015, 23:14
Հեծանիվների տաքսիի վարորդ Արթուրը դեմք ա: Պտմում էր իրա վնասվածքների, վիրահատությունների, աշխատանքի... տո ինչի մասին ասես, մենակ թե ես չնեղվեի: Հա՛ խոսացնում էր ու հա՛ ասում էր, որ քիչ ա մնացել: Ահագին օգնեց:
Ժող, Արթուրը բանկի կառավարիչ ա եղել, դուք գիտեք սաղ կյանքը տաքսի՞ ա քշել :))

Իմացա ում մասին էր, մի այլ կարգի բացեց :))

sunflower
10.07.2015, 00:03
Սրտանց շնորհավորում եմ Հովսեփ ! ինչպես ասում են տարոսը բոլոր չունեցողներին :)

StrangeLittleGirl
10.07.2015, 14:44
Բարով չլես Հոս ջան

Norton
11.07.2015, 15:26
Ժող․ խորհուրդա պետք հեծանիվ գնելու, որտեղ նայել, ինչին ուշադրություն դարձնել։

boooooooom
11.07.2015, 15:43
Ժող․ խորհուրդա պետք հեծանիվ գնելու, որտեղ նայել, ինչին ուշադրություն դարձնել։

Կանխի՞կ, թե սպառի՞կ։ Եթե ապառիկ, ապա Դավթաշենի My bike-ից, եթե կանխիկ Հերացի16 DLB, Թբիլիսի, Կիևյան 1 Fuji Հեծանիվների խանութ, list.am …

Աթեիստ
11.07.2015, 15:46
Կանխի՞կ, թե սպառի՞կ։ Եթե ապառիկ, ապա Դավթաշենի My bike-ից, եթե կանխիկ Հերացի16 DLB, Թբիլիսի, Կիևյան 1 Fuji Հեծանիվների խանութ, list.am …

Citybike.am - Քիչ քիչ լցնում են։

Norton
13.07.2015, 16:37
Կանխի՞կ, թե սպառի՞կ։ Եթե ապառիկ, ապա Դավթաշենի My bike-ից, եթե կանխիկ Հերացի16 DLB, Թբիլիսի, Կիևյան 1 Fuji Հեծանիվների խանութ, list.am …

կանխիկն ու ապառիկը կախվածա հեծանիվի գնից։ Ինձ ավելի շատ հետաքրքրումա, որ ֆիրման, լեռնային թե խճուղային, Trek, Salcano թե fuji ասենք։

boooooooom
13.07.2015, 22:13
կանխիկն ու ապառիկը կախվածա հեծանիվի գնից։ Ինձ ավելի շատ հետաքրքրումա, որ ֆիրման, լեռնային թե խճուղային, Trek, Salcano թե fuji ասենք։

Դա կապված ա, թե ոնց ես պատրաստվում իրան «տանջես»։ Եթե միայն ուղիղ ասֆալտով էս քշելու, կարելի է խճուղային, եթե պատրաստվում ես նաև արտաճանապարհ դուրս գաս (գյուղական, հողոտ, քարքարոտ, փոսաշատ ճանապարհներով) ապա լեռնային։ Եթե դեռ լավ չես պատկերացնում, թե ոնց պիտի քշես, խորհուրդ եմ տալիս լեռնային վերցնես, 1 դիմացի ամորտիզատորով. դա ունիվերսալ է։Trek-ը լավն է, բայց Salkano-ն ու Fuji- ն էլ վատը չեն։ Մոտ 220հազ դր-ից սկսվում են գները։

boooooooom
18.07.2015, 17:22
Վաղը քշում ե՞նք, թե՞ յավես չունեք:

Աթեիստ
18.07.2015, 17:44
Հավես միշտ էլ կա, բայց վաղը никак.

Մյուս կիրակի Հրազդանը ուզում ենք կրկնենք :-)

John
18.07.2015, 18:01
Բարի լույս ձեզ) վաղը քշելու հավես ունեցող կա՞ տարածքում: Ընկերոջս հետ մտադիր ենք էլեկտրիչկայով Հրազդան գնալ, ընդեղից Ծաղկաձոր ու հետ)

boooooooom
18.07.2015, 18:11
Բարի լույս ձեզ) վաղը քշելու հավես ունեցող կա՞ տարածքում: Ընկերոջս հետ մտադիր ենք էլեկտրիչկայով Հրազդան գնալ, ընդեղից Ծաղկաձոր ու հետ)

Հնարավոր է: Որ հաստատ լինի կգրեմ:

boooooooom
18.07.2015, 22:58
Հնարավոր է: Որ հաստատ լինի կգրեմ:
Ջոն ջան, ես փաս։ Գործեր "ծլեցին" …

Իսկ մյուս կիրակի Հեծանիվ +ը Սևան է քշում, ավելի ճիշտ Սևանից։ Կարող ենք միանալ…

John
19.07.2015, 01:36
Ջոն ջան, ես փաս։ Գործեր "ծլեցին" …

Իսկ մյուս կիրակի Հեծանիվ +ը Սևան է քշում, ավելի ճիշտ Սևանից։ Կարող ենք միանալ…

Բա ազատ չլնեի մյուս կիրակի․․․ ափսոս :)

Աթեիստ
23.07.2015, 20:39
Մենք կիրակի օրվա համար դայակի հետ պայմանավորվել ենք։

Ուզում ենք գնանք հին ու բարի երթուղով՝ գնացքով մինչև Հրազդան, հետո հեծանիվներով գյուղական ճանապարհներով Երևան։

Ով գալիս ա, լայքեք ։)

John
23.07.2015, 21:25
Մենք կիրակի օրվա համար դայակի հետ պայմանավորվել ենք։

Ուզում ենք գնանք հին ու բարի երթուղով՝ գնացքով մինչև Հրազդան, հետո հեծանիվներով գյուղական ճանապարհներով Երևան։

Ով գալիս ա, լայքեք ։)
Հատո՞ւկ եք ընտրում իմ գրաֆիկին թարս կիրակիները :D հաճելի ժամանց :) անփորձանք կարևորը ;)

boooooooom
24.07.2015, 09:52
Մենք կիրակի օրվա համար դայակի հետ պայմանավորվել ենք։

Ուզում ենք գնանք հին ու բարի երթուղով՝ գնացքով մինչև Հրազդան, հետո հեծանիվներով գյուղական ճանապարհներով Երևան։

Ով գալիս ա, լայքեք ։)

Իսկ միգուցե Սևա՞ն:

Աթեիստ
24.07.2015, 10:14
Իսկ միգուցե Սևա՞ն:

Դայակին խոստացել ենք ամենաուշը 4-ին տանը լինել։

boooooooom
25.07.2015, 23:34
Մենք կիրակի օրվա համար դայակի հետ պայմանավորվել ենք։

Ուզում ենք գնանք հին ու բարի երթուղով՝ գնացքով մինչև Հրազդան, հետո հեծանիվներով գյուղական ճանապարհներով Երևան։

Ով գալիս ա, լայքեք ։)

էս գրվածը ուժի մեջ է, չէ՞։ Որովհետև ես լուրջ եմ ընդունել ….

Cassiopeia
25.07.2015, 23:53
Հաաա, գնում ենք :)

Lusina
26.07.2015, 02:24
Ժողովուրդ, հիշում եմ , որ ժամանակին մի խումբ կար, որ ամեն շաբաթ մի տեղ հավաքվում էին ու մարդկանց հեծանիվ քշել սովորեցնում.
Դա դեռ կա՞, ինչ-որ մեկը տեղյա՞կ ա.

Հ.Գ. Ներող, թեմայից դուրս ա, բայց մտածեցի էս թեմայում գրառողները տեղեկացված կլինեն.

Աթեիստ
26.07.2015, 07:56

Ամեն շաբաթ օրը, ժամը 19։00-21։00։
Խումբը կոչվում ա հեծանվավարժանքներ։

Երեկ Սմոքին ահագին քշեց, արդեն կամ նորմալ տեղից պոկվում ա, համ կանգնում ։)

https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/t31.0-8/11700789_10153048316378364_5867347080673775536_o.jpg

Lusina
26.07.2015, 11:04
Ամեն շաբաթ օրը, ժամը 19։00-21։00։
Խումբը կոչվում ա հեծանվավարժանքներ։

Երեկ Սմոքին ահագին քշեց, արդեն կամ նորմալ տեղից պոկվում ա, համ կանգնում ։)

Իսկ որտե՞ղ են հավաքվում. Պե՞տք ա նախօրոք զանգել ու պայմանավորվել.
Ապրես Սմոքի, ես մի 2 անգամ եմ փորձել, տեղից պոկվելը արդեն ստացվում էր, բայց այ կանգնելը էնքան էլ չէ :))

Cassiopeia
26.07.2015, 20:16
Իսկ որտե՞ղ են հավաքվում. Պե՞տք ա նախօրոք զանգել ու պայմանավորվել.
Ապրես Սմոքի, ես մի 2 անգամ եմ փորձել, տեղից պոկվելը արդեն ստացվում էր, բայց այ կանգնելը էնքան էլ չէ :))

Հեծանվավարժանքների ֆեյսբուքյան էջը՝ Հեծանվավարժանքներ (https://www.facebook.com/groups/1414187432173980/?fref=ts)

Զանգել, պայմանավորվել պետք չի։ Հետևեք էջին և կիմանաք ժամ ու տեղ։ Ձեզնից միայն մասնակցելու ցանկությունն ու տեղ հասնելն է պետք։

Cassiopeia
26.07.2015, 20:18
Էսօրվա արշավը ինչ-որ առումով յուրահատուկ էր։ Շատ փոքր խմբով էինք։ Մեջների սև կետը ես էի, չնայած էս անգամ բավականին առաջընթաց ունեի դիքեր բարձրանալիս։
Փոքր խմբի առավելությունը՝ չէինք ցրվում ամբողջ ճանապարհի երկայնքով, ընթացքի ժամանակ երբեմն զրույցներ էինք վարում։
Շնորհակալություն մասնակիցներին, ջիջիլ՝ հատուկ չեկողներին և հաջորդ անգամ կմասնակցեք՝ ովքեր ուզեցել են գալ, բայց չի ստացվել։

boooooooom
05.08.2015, 11:16
Այ սենց հետաքրքիր արշավ կա. մտածեք:

«Հեծանիվ+»-ը շարունակում է ջրային հեծանվարշավների սեզոնը: Այս անգամ գնում ենք Մեղրաձորի ջրվեժներ: Ոչ մի դեպքում չմոռանաք վերցնել լողազգեստ:

Մեկնարկը. կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում: Մինչև Հրազդան տոմսի արժեքն է՝ 300 դրամ:

Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Մեղրաձոր - Չռիկ ջրվեժ (15 կմ), Մեղրաձոր - Հրազդան - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Բյուրեղավան - Երևան (65 կմ)

Երթուղու երկարությունը` 90 կմ
Բարդությունը` , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, լողազգեստ և սրբիչ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

StrangeLittleGirl
05.08.2015, 11:26
Նախանձեց :(

Ռուֆուս
06.08.2015, 13:50
աաա, ուզում եմ.....

Ռուֆուս
08.08.2015, 14:15
Վաղվա արշավին եկողները, say YES!!!

boooooooom
08.08.2015, 20:28
Վաղվա արշավին եկողները, say YES!!!

Աչքիս մենակ ես ու դու ենք :( Ափսոս. իրանք չգիտեն ինչից են հետ մնում։

boooooooom
28.08.2015, 13:40
http://i.imgur.com/3RP5BGA.jpg

Ընտրի.
1. կարմիրը մեր սիրած հեշտն է (մոտ45կմ)
2. կարմիրով սկսած, կապույտով շարունակած, կարմիրով վերջացրածը, մի քիչ ավելի դժվար (մոտ 70-80կմ)
3. կարմիրով սկսած, կապույտի կեսից նարնջագույնով շարունակած և կարմիրով վերջացրած (մոտ 125 կմ, տուտուզդ ցավալու է)

Կիրակի օրը սիրտս կարմիր-կապույտ-կարմիրա ուզում: Բա ձերը?

Cassiopeia
28.08.2015, 14:23
Իմն էլ ա շատ ուզում։ Բայց ինձ նույնիսկ 5 րոպե հեծանիվ քշել չի կարելի :(

boooooooom
28.08.2015, 14:34
Իմն էլ ա շատ ուզում։ Բայց ինձ նույնիսկ 5 րոպե հեծանիվ քշել չի կարելի :(

Ափսոս :( «Քո տեղը կերևա» ոնց որ ժողովուրդն ա ասում: Հուսով եմ, որ ոչ մի լուրջ բան չկա և արգելքը ժամանակավոր է:

Իսկ ես անպայման քշելու եմ, եթե անգամ մենակ լինեմ. օրգանիզմս պահանջումա:

keyboard
28.08.2015, 22:47
Դու մենակ չես, ես քշում եմ, ցանկացած երթուղով, Հոսին ու Արտակին շատ կուզեմ հետներս լինեն :)

John
29.08.2015, 02:19
Դու մենակ չես, ես քշում եմ, ցանկացած երթուղով, Հոսին ու Արտակին շատ կուզեմ հետներս լինեն :)
Վրաստան գնալու չլինեի՝ մի վայրկյան չէի կասկածի ու կգայի, կամ, երեխե՜ք, ափսոս երկրում չեմ լինելո՜ւ :D

boooooooom
15.04.2016, 08:34
Ասում են էս կիրակին լավն ա լինելու)) Միգուցե մի քիչ քշմշենք հեշտ երթուղով (Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան)?

Cassiopeia
15.04.2016, 10:43
Ասում են էս կիրակին լավն ա լինելու)) Միգուցե մի քիչ քշմշենք հեշտ երթուղով (Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան)?

Էս կիրակի առավոտից երխեքին նայող չկա, մենք էլ մի քիչ հիվանդ ենք :(
Առաջարկում եմ ամսի 24-ին։ Համ ավելի շատ եկող կլինի (եթե հիմիկվանից կազմակերպենք), համ մենք կգանք :)

Իսկ էս կիրակի օրվա համար առաջարկում եմ տեղը տեղին հեծանվավարժանքներով զբաղվենք։ Ասենք ժամը 3-ի կողմերից սկսած հավաքվենք (էդ ժամին երեխեքին արդեն մերոնց տուն տարած կլինեմ) ու մինչև երեկո խամ հեծանվորդները կվաժվեն ու էն մյուս կիրակի կգան արշավի։

John
15.04.2016, 11:48
Էս կիրակի ես էլ չեմ կարողանա գալ, բայց այ մյուս կիրակի՝ կգամ։ Իսկ էս անգամ, եթե հեծանվավարժանք լինի, կմիանամ ժամը 6ի կողմերը, բայց վստահ չեմ, որ հեծանիվով :)

keyboard
15.04.2016, 23:21
Չեք ամաչու՞մ, բա դուք հայ ե՞ք, եղեռնի օրը հեծանվարշավ եք անում, ամոթ ձեզ, գետինը մտնեք:

Աթեիստ
18.04.2016, 17:04
Մյուս կիրակի, ամսի 24-ին, առավոտյան ժամը տասին (10։00) հավաքվում ենք Շահումյանի հրապարակում ու քշում Էջմիածին ու հետ։

Երթուղին շատ հեշտ ա ու հարմար նույնիսկ սկսնակների համար։

Եկողները թող ստեղ գրեն անունները, որ հեծանվի վարձույթում նախօրոք քանակ ասենք։ Վարձույթը մեկ օրվա համար 4000 դրամ ա (շատ լավ հեծանիվներն են)։

snareks
18.04.2016, 21:00
Նարեկ Սարգսյան

Sent from my iPhone using Tapatalk

Նիկեա
18.04.2016, 21:52
ինձ թվում ա ես երևի կգամ, բայց դեռ հաստատ չգիտեմ

keyboard
18.04.2016, 22:18
+1 ինձ մի հատ հեծո, եթե 29 կա ավելի լավ: Վերցնելու եմ շաբաթ երեկոյան:

Հ․Գ․ Եթե հեծանիվները նախօրոք ենք վերցնում, կարելի ա 9:00֊ին հավաքվել, արդեն արև ու շոգ ա, գոնե սկիզբը հեշտ կլինի, շատ չեն արևահարվի, եթե սկսնակներ կան իհարկե:

Ի դեպ, շատ կարևոր է սկսնակների համար, անպայման ձեզ հետ ունեցեք բամբակյան երկարաթև մայկաներ՝ ցանկալի է, որ էդպես հագնված գաք, հնարավորինս բաց գույնի, սպիտակ, մարմնագույն և այլն, «զագաՌի» կրեմ, գլխարկ՝ ցանկալի է «կազիրյոկով», որ վրայից սաղավարտ կրեք:
Թվում է թե արևը այնքան էլ ուժեղ չէ, բայց դա խափուսիկ է: Մնացած հարցերը գրեք իմացողները կուղղորդեն:

Եղանակը նայեցի, օրվա երկրորդ կեսին ամպամածություն ա տալիս, դա շատ լավ ա, շոգ չի լինի:

Մուշու
18.04.2016, 23:07
Ես էլ եմ ուզում :(

մարդագայլուկ
19.04.2016, 10:17
Ես գալիս եմ :)

Cassiopeia
19.04.2016, 10:39
Ես էլ եմ ուզում :(
Դու պետականը տուր, ընթացքում մի քիչ վարժվի ավելի լավ ու վստահ քշել, ես խոստանում եմ էլի հեշտ ուղղությամբ կազմակերպել :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Ռուֆուս
19.04.2016, 11:16
Մենք +2

Sent from my Nexus 5 using Tapatalk

Womble
19.04.2016, 13:24
Ես էլ կուզեի գալ բայց չեմ կարող որովհետեվ Անգլիայում եմ ապրում:

Ներսես_AM
20.04.2016, 02:40
Ես էլ կուզեի գալ բայց չեմ կարող որովհետեվ Անգլիայում եմ ապրում:

Ակումբցիները ինչքան գիտեմ Անգլիայում էլ են հեծանվարշավ կազմակերպում։ Դու ո՞ր քաղաքում ես ապրում։

StrangeLittleGirl
20.04.2016, 10:49
Ակումբցիները ինչքան գիտեմ Անգլիայում էլ են հեծանվարշավ կազմակերպում։ Դու ո՞ր քաղաքում ես ապրում։

Կլինի՞ Դանիայում կազմակերպենք :)) Էստեղ ճամփեքը շատ ապահով են, հիմնականում տափակ: Կարանք քշենք Համլետի պալատ :)) Դուք մենակ էկեք:

Womble
20.04.2016, 12:26
Ներսես, Հերթֆորդշիր եմ ապրում: Ամբողջ կյանքս եմ ապրում Անգլիայում: SLG, նայե՞լ ես "The Bridge":

StrangeLittleGirl
20.04.2016, 12:36
Ներսես, Հերթֆորդշիր եմ ապրում: Ամբողջ կյանքս եմ ապրում Անգլիայում: SLG, նայե՞լ ես "The Bridge":

Չէ, չեմ տեսել :)) Մենակ իսկական Bridge-ով մի քանի անգամ անցել եմ:

Ներսես_AM
20.04.2016, 16:12
Կլինի՞ Դանիայում կազմակերպենք :)) Էստեղ ճամփեքը շատ ապահով են, հիմնականում տափակ: Կարանք քշենք Համլետի պալատ :)) Դուք մենակ էկեք:

Դանիայում դանիացիքով կազմակերպեք :beee, հերիք չի պիտի վիզա ստանանք, մի հատ էլ Դանիան բոլոր շենգենների միջից միակ երկիրն ա որ հայաստանի հետ շենգենի գնի իջեցման պայամանգիրը չի ստորագրել ու իրանց վիզան 75 ֆունտ ա։

Ներսես_AM
20.04.2016, 16:12
Ներսես, Հերթֆորդշիր եմ ապրում: Ամբողջ կյանքս եմ ապրում Անգլիայում: SLG, նայե՞լ ես "The Bridge":

Ըհը մնում ա քաղաքն էլ ասես, ու հարևան դուրս գանք :))

StrangeLittleGirl
20.04.2016, 16:13
Դանիայում դանիացիքով կազմակերպեք :beee, հերիք չի պիտի վիզա ստանանք, մի հատ էլ Դանիան բոլոր շենգենների միջից միակ երկիրն ա որ հայաստանի հետ շենգենի գնի իջեցման պայամանգիրը չի ստորագրել ու իրանց վիզան 75 ֆունտ ա։
Դանիայում ուրիշ ակումբցի չկա :'(

keyboard
20.04.2016, 21:32
Ուշադրություն

Հիշեցնեմ, որ եկող կիրակի՝ ապրիլի 24֊ին նախատեսված է արշավ Երևան֊Մասիս֊Էջմիածին֊Երևան երթուղով: Ընդհանուր երկարությունը մոտ 50կմ, բարդությունը 2/5: Ճանապարհի մեծ մասը հարթ է ու վայէջքներ, շատ հեշտ է սկսնակների համար: Խմբում կան վարժ քշողներ, ովքեր կօգնեն ընթացքում: Շարժվելու ենք դանդաղ ու դադարներով:

Խնդրանք

Բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել և չունեն հեծանիվ անպայման մինչև ուրբաթ օրը ժամը 16:00֊ն ակումբում կամ ՊՄ գրեն Աթեիստին, Cassiopea֊ին կամ ինձ: Հեծանիվների համար պետք է հայտնենք նախապես, որ մեր ուզած քանակն ու մոդելները կարողանանք վերցնել: Արժեքը ամբողջ օրվա համար 4000դ․
Հագուստի համար գրել եմ վերևում:
Սնունդը սովորական, բանջարեղենի սեզոն ա՝ վարունգ, պոմիդոր, խաշած ձու և այլն: Ճանապարհին կան խանութներ, 1000 դրամը լրիվ բավարար է սննդի համար: Շշով ջուր, ճանապարհին աղբյուրներ կան:
Եղանակը նորմալ են խոստանում, հուսամ տենց էլ կպահպանվի:
Մնացած հարցեր ՊՄ գրեք կամ էստեղ կքննարկենք:

Cassiopeia
21.04.2016, 12:21
Գագիկ Սիրունյանի ֆեյսբուքյան էջից.

Ընկերներ ջան ապրիլի 24-ին հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է թույլ ամպամած սակայն առանց տեղումների և բավականին տաք եղանակ: Օդի ջերմաստիճանը Երևանում գիշերը կտատանվի +10...+12, ցերեկը +24...+26 աստիճանի սահմաններում:

Yellow Raven
21.04.2016, 16:49
Ինձ էլ կսպասեք :))

Cassiopeia
21.04.2016, 17:10
Մի քանի կանոն հեծանիվ վարելու վերաբերյալ։

Հեծանվորդը պետք է՝
* երթևեկի միմիայն ճանապարհի աջ եզրային հատվածով, մայթից մոտ 0.5 մ հեռավորության վրա։
* ենթարկվի ճանապարհային երթեևեկության կանոններին (ուղիղ ճանապարհ գնալու դեպքում խաչմերուկն անցնել միայն կանաչ լույսի տակ, երթուղին փոխելիս փողոցը անցնել հետիոտնային անցումներով՝ հեծանվից իջած վիճակում)
* վազանց կատարի միայն ձախ կողմից
* ունենա սաղավարտ

Հեծանվորդին արգելվում է՝
* երթևեկել առանց ղեկը բռնելու
* կատարել ձախ շրջադարձ
* հեծանիվը վարել երթևեկությանը հակառակ ուղղությամբ։

Հեծանվային հանդերձանքի մասին keyboard-ը գրել է։
Որպեսզի սնունդ հետներս չտանենք, 1000-ական դրամը լիովին բավական է ճանապարհի խանութներից ուտելիք գնելու համար։
Հետներդ անպայման ունեցեք մեկ շիշ ջուր։
Փոքրիկ դեղատուփ ես կվերցնեմ։

Cassiopeia
21.04.2016, 17:29
Ինձ էլ կսպասեք :))

հեծանիվ ունե՞ք

Cassiopeia
21.04.2016, 17:53
Արշավի մասնակիցները և հեծանվի առկայությունը

Աթեիստ +
Cassiopeia +
booooooom +
John +
keyboard - (29)
snareks -
Ռուֆուս -
մարդագայլուկ -
Yellow Raven ???
Արսեն +
Նիկեա ? -
Quyr Qerry? -
Չուկ ? -
Արարատ ? -

Բացթողումների դեպքում խնդրում եմ լրացրեք :)

Yellow Raven
21.04.2016, 21:46
հեծանիվ ունե՞ք

Ահա... Հնարավորա մենակ չլինեմ, բայց հեծանիվի կարիք չկա համենայն դեպս :)

Աթեիստ
21.04.2016, 22:12
Ասեմ, որ հեծանիվները պլանավորում ենք վերցնել Արթուրից։

Your bike
Վարձակալեք մեզ մոտ որակյալ և հայտնի մոդելների հեծանիվներ:
Ապրիլ ամսվա մեջ վարձակալության արժեքը 1 օրը 4000 դրամ:
Վարձակալության համար զանգահարել՝
+374 99403903
+374 94403902

Նախկինում արդեն օգտվել ենք, շատ որակով հեծանիվներ են։
Կամ կիրակի առավոտ պետք ա վերցնեք, կամ շաբաթ երեկոյան։
Հասցեն՝ Չարենցի 1, «Հայնախագիծ» շենքում, նախօրոք զանգեք, որ Արթուրը տեղում լինի։
Ցանկալի ա վաղվա մեջ բոլոր մասնակցողները արդեն վերջնական ասեն, որ Արթուրին թիվ ասեմ։

Անպայման սաղավարտներ կվերցնեք։ Դրանք կյանք են փրկում։

Հ.Գ.
Նոր ճշտեցի, սաղավարտի համար լրացուցիչ 1000 դրամ պետք է վճարեք։

Աթեիստ
21.04.2016, 22:20
Թարմացված ցուցակ

Աթեիստ +
Cassiopeia +
booooooom +
John +
Արսեն +
Yellow Raven +
keyboard -
snareks -
Ռուֆուս -
մարդագայլուկ -
Quyr Qerry? -
Չուկ ? -

keyboard
21.04.2016, 22:48
Արտ, եթե մարդիկ լինեն, որ կիրակի պիտի վերցնեն, տենց ուրեմն ժամը փոխեք 11֊ին, որտև 11։30֊ից շուտ չենք շարժվի։
Եկեք կազմակերպված շաբաթ երեկոյան վերցնենք, եթե պետք լինի ես կտեղափոխեմ ամեն մեկի հեծանիվը իրա տուն, առավոտ էլ կպայմանավորվեն մի վարժ քշեղի հետ կիջնեն։
Եթե մնաց կիրակի հաստատ շատ ուշ ենք շարժվելու։

Աթեիստ
21.04.2016, 23:12
Հով, հանգիստ կարան 9-9։30 վերցնեն, 10-ին լինեն տեղում։

Համարը տվել եմ, որ ում ոնց հարմար ա, վերցնի, բայց ժամն արդեն որոշված ա։ Պտի նենց անեն, որ հասցնեն տեղում լինել։

Ռուֆուս
21.04.2016, 23:41
Կներեք էլի, եթե ահագին մարդ (մոտ կեսը) Չարենցից ենք վերցնում, էլ ի՞նչ իմաստ ունի Շահումյանում հավաքվելը։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Աթեիստ
22.04.2016, 00:51
Լավ հարց էր ։)

Մենք կարանք 10-ից շուտ ըտեղ գանք։

boooooooom
22.04.2016, 00:52
Կներեք էլի, եթե ահագին մարդ (մոտ կեսը) Չարենցից ենք վերցնում, էլ ի՞նչ իմաստ ունի Շահումյանում հավաքվելը։

Sent from my Nexus 5 using Tapatalk
Կարող ենք փոխել տեղը։ Առաջարկեք․․․

Cassiopeia
22.04.2016, 11:05
Կարող ենք փոխել տեղը։ Առաջարկեք․․․
Չարենցի 1 :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

John
22.04.2016, 11:27
Ես ձեռնպահ։ Ուր պետք ա կգամ )))

Cassiopeia
23.04.2016, 16:43
Հանդիպում ենք 9.30 Չարենցի 1 հասցեում (Ճոպանուղու կողքը, ՀայՊետՆախագիծ շենքի դիմաց)։ Հեծանիվ չունեցողները այնտեղից վերցնում են հեծանիվները և շարժվում ենք դեպի Էջմիածին։

Աթեիստ +
Cassiopeia +
booooooom +
John +
Արսեն +
Yellow Raven +
Նատա +
keyboard -
snareks -
Ռուֆուս -
մարդագայլուկ -

Ռուֆուս
23.04.2016, 17:09
Մենք մեր հեծոներն էսօր իրիկունն ենք վերցնում :)

Sent from my Nexus 5 using Tapatalk

Cassiopeia
23.04.2016, 17:19
դե ուրեմն մնացին snarek-ն ու keyboard-ը։

Աթեիստ
23.04.2016, 17:56
Նարեկն էլ նոր զանգեց, ապրիլի 24-ի հետ կապված չնախատեսված խնդիր ա ծագել, ինքը մյուս անգամ կգա։

keyboard
23.04.2016, 20:45
Բոլորը հեծանիվները վերցրին, կարող ա՞ ինչ որ այգում հանդիպենք։

Cassiopeia
23.04.2016, 21:18
Ուրեմն միգուցե էլի Շահումյանի արձանի մո՞տ պայմանավորվենք։ Ժամը 10-ին։

Ուղղակի մտածում եմ, որ Հաղթանակի կամուրջը էդ ժամին խիստ ծանրաբեռնված կլինի ու Իսակովի պողոտայի փոխարեն Արշակունյացով գնանք։

keyboard
23.04.2016, 21:28
Ինձ մեկ ա, ես մեքենայով եմ, ուր ասեք կգամ։
Շահումյանի հրապարակից Արշակունյաց հեշտ կմտնենք։