Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հեծանվարշավ

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7

Cassiopeia
08.04.2015, 22:06
Աթեիստը հեծոն տանն ա թողու՞մ:
Երբ որ անձրև ա :D

Японская поговорка гласит: "Хороший муж всегда здоров и его нет дома".
Հեծանվարշավը սա ապահովում է։

а хороший отец? :angry Ես հեչ, գիշերները մարդուս քնած վախտ տեսնում եմ, երեխեքս չեն տեսնում իրանց հորը։

Cassiopeia
08.04.2015, 22:16
Եկեք ամսի 24-ին հեծանվարշավ արեք, անունն էլ կդնեք՝ հարգում ենք …
Մինչև էդ կարող ա ես էլ հեծանիվ քշել սովորեմ (չնայած հավատս չի գալիս)։
Ամսի 12-ին Արտակը Կորյունին (ու մեզ, եթե համոզեմ) տանում ա Ծիծեռնակաբերդ։ Կարո՞ղ ա միանաք…

GriFFin
08.04.2015, 22:21
Երբ որ անձրև ա :D

Իսկ ինքը ցերեկները, երբ տանն ա, չի քնու՞մ :

Cassiopeia
08.04.2015, 22:22
Իսկ ինքը ցերեկները, երբ տանն ա, չի քնու՞մ :

Քնում ա միայն էն դեպքում, երբ ես երեխեքի կողքն եմ ու չեմ թողում աղմկեն :D

boooooooom
09.04.2015, 12:41
Լավ, եկեք էս կիրակի Աթեիստին չանհանգստացնենք։ Բայց եթե Rammstein-ն ու Ռուբին ու Griffin-ը չեն փոշմանել մենք կարող ենք նորմալ թիմ դառնալ (կինս էլ կմիանա արշավին, եթե քշենք իհարկե)

Հ.Գ. Ջոնի ու Աթեիստի հեծանիվները էդ օրը ազատ են, կարող եք համոզել…

keyboard
09.04.2015, 15:54
Վարդան, դու էս ի՞նչ կռիվ ես քցում մեր տները։

Վեր ջան, մեր տունն էլ ա նույնը, արշավը վրես թանկ ա նստում։ :D

Նաիրուհի
09.04.2015, 16:04
ես ուզում եմ գամ, մի քիչ մկաններս աշխատեցնեմ, բայց մինչև կիրակի աշխատավարձ չեմ ստանա հաստատ, հեծո էլ չունեմ, ո՞նց անեմ :(

Աթեիստ
09.04.2015, 16:10
ես ուզում եմ գամ, մի քիչ մկաններս աշխատեցնեմ, բայց մինչև կիրակի աշխատավարձ չեմ ստանա հաստատ, հեծո էլ չունեմ, ո՞նց անեմ :(

Հետ գցեք, մյուս կիրակի գնանք (19-ին)։

Նաիրուհի
09.04.2015, 16:15
Հետ գցեք, մյուս կիրակի գնանք (19-ին)։

Թե էս շաբաթ չես գնում՝ հեծոդ ինձ տուր :D

Ruby Rue
09.04.2015, 16:16
Ես չեմ փոշմանել, ուղղակի պետք ա գոնե մի շաբաթ շուտ որոշվի գնալը, որ դրա նախորդ օրերին քշեմ ու ինձ տրամադրեմ, մեկ էլ կողմնորոշվեմ, թե հեծանիվ ճարելու հարցը ոնց եմ լուծում: :D
Դրա համար ես էլ կուզեմ, որ 19-ին գնանք:

Աթեիստ
09.04.2015, 16:16
Թե էս շաբաթ չես գնում՝ հեծոդ ինձ տուր :D

Քեզ։

GriFFin
09.04.2015, 16:42
Ես էլ չեմ փոշմանել, բայց որ Աթեիստը գար ավելի ուրախ կլիներ։ Եկեք մյուս կիրակի, որ Վերան էլ գա։

keyboard
09.04.2015, 16:53
Քեզ։

Արտ, մի տուր, էտի ղզիգ ա, ճամփին կլացի մացի։

boooooooom
09.04.2015, 17:03
Ես սենց առաջարկ էլ ունեմ։ Էս կիրակի մի մեծ հեծանվավարժանք կազմակերպենք, որին կմասնակցեն Ռուբին, Cassiopea-ն, Կակտուսը, Մարդագայլուկը և բոլոր այն ակումբցիները, որոնք քշել են ուզում սովորել, իսկ մյուս կիրակի, արդեն ամբողջ կազմով քշմշենք։ Բայց քշողներից վարժանքին պիտի պարտադիր գան, որովհետև ես 2 հոգուց ավել (max.) չեմ կարող սովորեցնել (շունչս կփչի)։ Իսկ որպեսզի Աթեիստն էլ մասնակցի, վարժանքը կազմակերպենք Համալիրում :)

GriFFin
09.04.2015, 17:05

Ես համաձայն եմ ^_^

մարդագայլուկ
09.04.2015, 17:32

Ուխ, ես կգամ :)

keyboard
09.04.2015, 17:34
որ ազգովի խնդրեք, ես էլ կգամ

Ռուֆուս
09.04.2015, 18:43
Դե ես էլ կգամ որպես սովորեցնող, մենակ թե հեծոները պակասություն չանեն։ Մյուս կիրակի էլ, արդեն արշավի կտանենք լավ քշողներին

GriFFin
09.04.2015, 19:32
Շուտ եմ ասում՝ ես համ քշելու եմ, համ սովորացնելու եմ։ ^_°

Cassiopeia
09.04.2015, 20:15
Իսկ դայակի պարտականություններ անող կլինի՞ :P

GriFFin
09.04.2015, 20:16
Իսկ դայակի պարտականություններ անող կլինի՞ :P
Իհարկե՝ Աթեիստը, ինքը համաձայն ա))

Մուշու
09.04.2015, 22:25
Իսկ դայակի պարտականություններ անող կլինի՞ :P
Ես համաձայն եմ , բայց դուք պղպջակների տոնը կթողեք ու կգնաք այգի հեծանիվ քշելու ?

GriFFin
09.04.2015, 22:34
Ես համաձայն եմ , բայց դուք պղպջակների տոնը կթողեք ու կգնաք այգի հեծանիվ քշելու ?
Էդ տոնը ամսի 5ին էր

Մուշու
09.04.2015, 22:35
Էդ տոնը ամսի 5ին էր
12-ին ա , էս կիրակի

boooooooom
09.04.2015, 22:40
12-ին ա , էս կիրակի

Մենք էլ առավոտը հեծանիվ կքշենք, իսկ կեսօրից հետո կպղպջակվենք

GriFFin
09.04.2015, 22:40
12-ին ա , էս կիրակի
Հմ, ես գիդեի ամսի 5 ին էր։ Արմենիա Ֆլեշ մոբը անգամ իմ զատիկն էր շնորհավորում։

Cassiopeia
09.04.2015, 22:41
Ես համաձայն եմ , բայց դուք պղպջակների տոնը կթողեք ու կգնաք այգի հեծանիվ քշելու ?

Էդ օրը որոշել ենք արդեն Ծիծեռնակաբերդի համար: :)

Մուշու
09.04.2015, 22:42
Մենք էլ առավոտը հեծանիվ կքշենք, իսկ կեսօրից հետո կպղպջակվենք
Լավ բան ես ասում

GriFFin
09.04.2015, 22:42
Մենք էլ առավոտը հեծանիվ կքշենք, իսկ կեսօրից հետո կպղպջակվենք
Իսկ ես էդ " տոնը " չեմ սիրում։ Մարդկանց կուտակումից վատ մենակ մարդկանց կուտակումն ա դեմքիդ սապոնային պղպջակ անող։ Ես մեկ ա հեծո կքշեմ, դուք կգնաք ^_^

GriFFin
09.04.2015, 22:48
Էդ օրը որոշել ենք արդեն Ծիծեռնակաբերդի համար: :)
Ու մենք հատուկ գալու ենք մոտակայքում սովորենք ու քշենք ^_^

Cassiopeia
09.04.2015, 22:55
Մնաց ժամը որոշենք ու եղանակն էլ պադվադիտ չանի:

GriFFin
09.04.2015, 22:57
Եկեք ժամը 13:00 ին։

boooooooom
09.04.2015, 23:03
Իսկ եթե մի քիչ շուտ, որ թարմ լինեք, ասենք 11:00?

GriFFin
09.04.2015, 23:05
Իսկ եթե մի քիչ շուտ, որ թարմ լինեք, ասենք 11:00?
Ըմ, հա, դեմ չեմ։ ^_^

GriFFin
09.04.2015, 23:24
Ըմ, հա, դեմ չեմ։ ^_^
Մեկ ա, ես երբ էլ արթնանամ, " թարմ " չեմ լինելու։ ^_^

boooooooom
10.04.2015, 11:41
Խնդիր ունենք. հավաստի աղբյուրներից իմացա, որ համալիրի տարածքում սպասվելիք միջոցառման հետ կապված նախապատրաստական աշխատանքների պատճառով, ոստիկանները արգելում են այնտեղ հեծանիվ քշել։
Իսկ միգուցե Անգլիական այգու՞մ, կամ կողքի Կոմայգում (հարմար է)։

Աթեիստ
10.04.2015, 12:05

Եղանակն էլ ա ուզում ՀՀԿ-ամեջ անի :(
Մինչև ամսի 14-ը անձրևներ են կանխատեսում։

boooooooom
10.04.2015, 12:22
Եղանակն էլ ա ուզում ՀՀԿ-ամեջ անի :(
Մինչև ամսի 14-ը անձրևներ են կանխատեսում։

Իմ հույսը էս ա։

http://i.imgur.com/uYYIOWl.jpg

keyboard
11.04.2015, 10:43
Եթե անձրև եկավ կամ ամպամած եղավ, ես էս գործում չկամ։

GriFFin
11.04.2015, 15:36
լավ էլի :((( Մի փչացրեք կիրակին :(

boooooooom
11.04.2015, 16:21
Ես հենց նոր նայեցի կոմայգին. շատ հարմար տեղա հ. քշել սովորելու համար։ Ինձ հետաքրքիր է եթե եղանակը նորմալ լինի, ով կգա վաղը (կիրակի,12.04.15) այդտեղ 11:00-ին հեծանիվ քշել սովորելու?

GriFFin
11.04.2015, 16:37
Ես հենց նոր նայեցի կոմայգին. շատ հարմար տեղա հ. քշել սովորելու համար։ Ինձ հետաքրքիր է եթե եղանակը նորմալ լինի, ով կգա վաղը (կիրակի,12.04.15) այդտեղ 11:00-ին հեծանիվ քշել սովորելու?
Ուռաաա :***

John
11.04.2015, 16:39
Ես հենց նոր նայեցի կոմայգին. շատ հարմար տեղա հ. քշել սովորելու համար։ Ինձ հետաքրքիր է եթե եղանակը նորմալ լինի, ով կգա վաղը (կիրակի,12.04.15) այդտեղ 11:00-ին հեծանիվ քշել սովորելու?
սովորելու չէ, բայց հավանական ա երևամ հարազատ մարդկանց տեսնելու ։ՃՃ

Ռուֆուս
11.04.2015, 16:42
Իսկ եթե 12-ին տեղափոխե՞նք։ Կիրակի 11-ը շա՜տ շուտ ա

keyboard
11.04.2015, 18:17
Հա, ժամը ուշոտ, գոնե մի օր քնենք բլին։

GriFFin
11.04.2015, 18:18
Ժող, ում երբ հարմար ա էդ ժամին եկեք։

boooooooom
11.04.2015, 21:02
Ժող. ես ու Liza-ն 11:00-ից սկսում ենք քշել։ Մոտակայքում կֆռֆռանք։ Հենց հասնեք Կոմայգի, զանգեք 091-35-82-66 և մենք արագ կմոտենանք ձեզ։

Մուշու
11.04.2015, 21:05
Ես գամ , բայց հեծանիվ քշել չսովորեմ :)

boooooooom
11.04.2015, 21:10
Ես գամ , բայց հեծանիվ քշել չսովորեմ :)

Դու արի ու քշել սովորի։

Մուշու
11.04.2015, 21:12
Դու արի ու քշել սովորի։
Անցած փորձը մեզ հերիք չէր ?

Ռուֆուս
12.04.2015, 12:25
Ժողովուրդ, ու՞ր եք։ Մենք ձեզ ենք սպասում

մարդագայլուկ
12.04.2015, 18:55
Ինչ հավես օր էր :)

Cassiopeia
12.04.2015, 19:23
Հաստատ: Նկարները շուտով :)

Cassiopeia
12.04.2015, 22:20
Նկարներն այստեղ (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2508425&viewfull=1#post2508425)։
Մնացած նկարները կուղարկեմ նամակների միջոցով։

Շատ շնորհակալություն booooooom-ին, ում այդքան տանջեցի, բայց արդյունքն արդեն ակնհայտ է։
Շնորհակալություն մյուսներին, որ եկան, հանդիպեցինք, ուրախացանք։
Հուսով եմ, կկրկնենք…

boooooooom
29.04.2015, 10:12
«Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու փարթամ անտառներով և ծաղկաշատ ձորակներով հարուստ հեծանվարշավերից մեկին՝ շնչելու անտառային թարմ օդ և վայելելու հանգիստ գետակի ափին՝ ծառերի զովի ներքո:

Մեկնարկը. կիրակի օրը՝ մայիսի 3-ին, առավոտյան 7:40-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 9:00-ին:

Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով`
Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:

Հեռավորությունը` 10 կմ մինչև Ալմաստ կայարան + 60 կմ հեծանիվով մինչև Աղվերան և հետդարձ Երևան
Բարդությունը` 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Հ.Գ. Թույն արշավա

Աթեիստ
29.04.2015, 10:29

Աղվերան՝ :[

Քանի անգամ գնացել եմ, անձրև ա եկել, զզվում են դրանց «հանգստյան գոտիներից», որ մենակ մուտքի փողը հավաքելու տերն են, տարածքներն իրարից փշալարերով բաժանած, զուգարաններին մոտ գնալ չի լինում, որտև 5 մետր շառավղով սաղ զուգարան ա։

Արդեն քանի տարի ա իմ համար որոշել եմ, որ ով ուզում ա հրավիրի, եթե Աղվերան ա, ես մեջը չկամ։

boooooooom
29.04.2015, 10:49

Դու ոնց որ լրիվ խառնում ես սաղ :o : Դու եկե՞լ ես Հ+-ի Աղվերանի արշավներից որևէ մեկին:Ինչ հեծանիվ եմ քշում, բոլոր գնացածս արշավների Top 5 ում էս արշավը կա:

boooooooom
29.04.2015, 10:55
Հա մի բան էլ: Եթե ուզում եք վաղուց սպասված Մասիսով Էջմիածին Ակումբային արշավը իրականացնենք, ես պատրաստ եմ հրաժարվել Աղվերանից:

GriFFin
29.04.2015, 22:25
Հա մի բան էլ: Եթե ուզում եք վաղուց սպասված Մասիսով Էջմիածին Ակումբային արշավը իրականացնենք, ես պատրաստ եմ հրաժարվել Աղվերանից:

Կլինի՞ ամսի 16ին կամ 17ին: :oy

Cassiopeia
29.04.2015, 22:52
Լիզ, 16-17-ը աշխատանքային ա, դժվար եկող լինի։
Էս մայիսն էլ նենց ամիս ա մեր ընտանիքի համար (արտագաղթողներ ունենք, չգիտենք երբ ենք ճանապարհում), որ դժվար ա էսքան հեռավոր ժամանակի համար բան ասել։

boooooooom
29.04.2015, 22:54
Կլինի՞ ամսի 16ին կամ 17ին: :oy

Լավ։ Ուրեմն Մայիսի 15-ից կսկսենք պլանավորել։ Բայց աշխատենք շատ լինենք։

GriFFin
29.04.2015, 23:03
Լիզ, 16-17-ը աշխատանքային ա, դժվար եկող լինի։
Էս մայիսն էլ նենց ամիս ա մեր ընտանիքի համար (արտագաղթողներ ունենք, չգիտենք երբ ենք ճանապարհում), որ դժվար ա էսքան հեռավոր ժամանակի համար բան ասել։
Cassiopeia, ինչի՞ են աշխատանքային։ Իմ իմանալով շաբաթ- կիրակի ա։ Լավ, դե տեսեք, ոնց հարմար ա ^_^

Cassiopeia
29.04.2015, 23:10
Cassiopeia, ինչի՞ են աշխատանքային։ Իմ իմանալով շաբաթ- կիրակի ա։ Լավ, դե տեսեք, ոնց հարմար ա ^_^
Վայ, ես ապրիլի օրացույցն էի նայում :D ժամանակը վազում ա։

Ռուֆուս
30.04.2015, 00:00
Ես քշել եմ ուզում... ինչքան երկար լինի երթուղին, էդքան լավ... Վարդան, ի՞նչ հետաքրքիր բան կարանք անենք փորձառուներով

John
30.04.2015, 03:02
Մայիսյան կիրակիներից ամսի 10ին ու 24ին կկարողանամ մասնակցել հեծանվարշավի։ Ու հա, էս քանի օրը ոնց որ հեծանիվ եմ ուզում առնեմ :D

GriFFin
30.04.2015, 08:19
Մայիսյան կիրակիներից ամսի 10ին ու 24ին կկարողանամ մասնակցել հեծանվարշավի։ Ու հա, էս քանի օրը ոնց որ հեծանիվ եմ ուզում առնեմ :D
Շնորհավոր ^____^

boooooooom
30.04.2015, 11:14
Ես քշել եմ ուզում... ինչքան երկար լինի երթուղին, էդքան լավ... Վարդան, ի՞նչ հետաքրքիր բան կարանք անենք փորձառուներով

http://i.imgur.com/3RP5BGA.jpg

Ընտրի.
1. կարմիրը մեր սիրած հեշտն է (մոտ45կմ)
2. կարմիրով սկսած, կապույտով շարունակած, կարմիրով վերջացրածը, մի քիչ ավելի դժվար (մոտ 70-80կմ)
3. կարմիրով սկսած, կապույտի կեսից նարնջագույնով շարունակած և կարմիրով վերջացրած (մոտ 125 կմ, տուտուզդ ցավալու է)

Ռուֆուս
30.04.2015, 11:28
Էդ երեք տարբերակից բնականաբար 3-ը, բայց սիրտս ավելի էքստրեմալ բան ա ուզում, վերելքներով, բան :)) Իսկ եթե Սամոյենց արշավին գնանք, բայց գնացք նստելու տեղը հեծոյով բարձրանա՞նք :))

boooooooom
30.04.2015, 11:32
Էդ երեք տարբերակից բնականաբար 3-ը, բայց սիրտս ավելի էքստրեմալ բան ա ուզում, վերելքներով, բան :)) Իսկ եթե Սամոյենց արշավին գնանք, բայց գնացք նստելու տեղը հեծոյով բարձրանա՞նք :))

Դե ես Սամոյի արշավին գնալու եմ, բայց եթե դու էքատրիմ էս ուզում, կարող ենք ուղղակի գնացքը բոյկոտել և ամբողջ ճանապարհը անցնենք հեծանիվով (Չայնիի վերելքով)

boooooooom
30.04.2015, 11:35
Դե ես Սամոյի արշավին գնալու եմ, բայց եթե դու էքատրիմ էս ուզում, կարող ենք ուղղակի գնացքը բոյկոտել և ամբողջ ճանապարհը անցնենք հեծանիվով (Չայնիի վերելքով)

վայ նոր նկատեցի, որ նույն բանն եմ գրել :oy ուշադիր չէի կարդացել գրածդ, գնացքը գնանք էի կարդացել

Աթեիստ
30.04.2015, 11:47
Կպսցնեք, բա ի՞նչ կանեք։ Ես Տրդատից դանդաղ եմ հիմա քայլում ։)

*պսցնել = ջիջիլ գցել

boooooooom
30.04.2015, 12:07
Կպսցնեք, բա ի՞նչ կանեք։ Ես Տրդատից դանդաղ եմ հիմա քայլում ։)

*պսցնել = ջիջիլ գցել

Որ չասեմ կպայթեմ: Ախր դու էլ քիչ մեղավոր չէիր. դու պիտի միշտ սպասես, որ փակ տեսադաշտից միշտ հնարավոր է որ մի հատ խելառ, սպիտակ նիվով, «թռնի վրեդ», դու պիտի միշտ պատրաստ լինես անհրաժեշտության դեպքում վտանգից առաջ կանգնեցնել հեծանիվդ: Էլ չասեմ, որ մայթով քշելը անօրինական է:
Ինչևէ, շուտ դզվի. մենք մինչև խոր ծերություն քշելու ենք միասին (եթե չարտագաղթես:D)

Աթեիստ
30.04.2015, 12:30

Բան չասի, բայց էդ դարպասը միշտ փակ եմ տեսել, դրա համար արխային էի, իսկ մայթի պահը իմ իմանալով սխալ ես, թույլատրվում ա քշել, եթե հետիոտներին չես խանգարում։
Հեսա էլի գտնեմ, կարդամ։

Նույնիսկ էս մի կտոր ճանապարհը, որ գծել են հեծանիվների համար (քաղաքի կենտրոնում), կեսը մայթով ա անցնում։

boooooooom
30.04.2015, 12:55
իսկ մայթի պահը իմ իմանալով սխալ ես, թույլատրվում ա քշել, եթե հետիոտներին չես խանգարում։

Նույնիսկ էս մի կտոր ճանապարհը, որ գծել են հեծանիվների համար (քաղաքի կենտրոնում), կեսը մայթով ա անցնում։

Կարդա: Ու մի խառնի մայթը կողնակի (обочина) հետ: Քո ասածը կողնակինա վերաբերվում: Իսկ քաղաքի հեծանվուղիները քխ են:

Աթեիստ
30.04.2015, 12:57
Չկա ոչ մի տեղ գրած, բայց հենց հեծանվուղիների առկայությունը արդեն փաստ ա։
Կարող ա ուրիշ երկրներում տենց ա, բայց մեր մոտ փաստորեն թույլատրվում ա։
Կիրակի օրը նույնիսկ մլիցեն շվցնում էր, որ մայթից փողոց դուրս չգամ ։)

Հ.Գ.
Նոր ոստիկանությունից ճշտեցի, հեծանիվն իրավունք ունի քշել մայթով։ :B

boooooooom
30.04.2015, 13:33
Արգելող տող չկա:Բայց էս մասը կարելի է ընդունել որպես խորհուրդ/պարտադրանք

Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիները քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:

Արէա
30.04.2015, 13:48
Քաղաքում հեծանիվ քշելու 2 հիմնական կանոն կա.

1. Պետք ա քշել հնարավորինս աջով, ծայրահեղ դեպքում կարելի ա մայթով։ Երկրորդ, երրորդ գիծ դուրս գալ չի թույլատրվում։
2. Որպես հետևանք նախորդ կետի, մեկից ավելի երթևեկելի գոտի ունեցող փողոցում ձախ շրջադարձ չի թույլատրվում, պիտի հետիոտնային անցումներով շրջանցես խաչմերուկը։

Աթեիստ
30.04.2015, 13:56
Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:

կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի եւ հետիոտնի երթեւեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեuված, երթեւեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.

մայթ` oրենuդրությամբ uահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեuված երթեւեկելի մաuին հարող կամ դրանից որեւէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.

1. Մնաց գտնեմ էդ համախատասխան գծանշումը, որ հասկանամ կողնակ ա, թե մայթ։
2. Մլիցեն յուղ էր վառում։

StrangeLittleGirl
30.04.2015, 13:58
Հունիսի վերջին հեծանվարշավ կկազմակերպե՞ք :oy

Արէա
30.04.2015, 14:00

Մայթը հիմնականում բարձր ա լինում փողոցի մակերևույթից, կողնակը նույն մակարդակի վրա ա լինում՝ առանձնացված հոծ գծով, կամ ծածկույթի տեսակով, հիմնականում քաղաքից դուրս ա լինում, բայց կարա քաղաքում էլ լինի։

boooooooom
30.04.2015, 14:28
Հունիսի վերջին հեծանվարշավ կկազմակերպե՞ք :oy

Անպայման: Դու արի,...

boooooooom
30.04.2015, 14:35
կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի եւ հետիոտնի երթեւեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեuված, երթեւեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.

մայթ` oրենuդրությամբ uահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեuված երթեւեկելի մաuին հարող կամ դրանից որեւէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.

1. Մնաց գտնեմ էդ համախատասխան գծանշումը, որ հասկանամ կողնակ ա, թե մայթ։
2. Մլիցեն յուղ էր վառում։

Ես Էլ փորձեցի ընդհանուր եզրեր գտնել և նմանացնելով նույնացնել, բայց մենակ էն, որ կողնակին թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ, իսկ մայթին ոչ (չնայած Երևանում... :( ), դրանք դառնում են խիստ տարբեր վայրեր

Ռուֆուս
30.04.2015, 15:10
վայ նոր նկատեցի, որ նույն բանն եմ գրել :oy ուշադիր չէի կարդացել գրածդ, գնացքը գնանք էի կարդացել

Ես էլ մտածեցի ասելիքս լավ չէի արտահայտել :)) Դե արի սենց անենք, եթե ինչ-որ մեկը մինչև շաբաթ ուզեցավ մեր հետ քշի, կարող ենք հեշտ տարբերակներից որևէ մեկն ընտրենք, եթե ոչ ոք չեկավ, կգնանք Սամոյի արշավին առանց գնացքի :)

Rammstein
30.04.2015, 15:44
Չկա ոչ մի տեղ գրած, բայց հենց հեծանվուղիների առկայությունը արդեն փաստ ա։
Կարող ա ուրիշ երկրներում տենց ա, բայց մեր մոտ փաստորեն թույլատրվում ա։
Կիրակի օրը նույնիսկ մլիցեն շվցնում էր, որ մայթից փողոց դուրս չգամ ։)

Հ.Գ.
Նոր ոստիկանությունից ճշտեցի, հեծանիվն իրավունք ունի քշել մայթով։ :B

Մի անգամ ինձ էլ են ասել, որ մայթով քշեմ: Բաղրամյանով իջնում էի, ապազգային ժողովի մոտի միլիցեքը ասին` հել մայթով քշի: Բայց դրանից հետո միշտ փողոցով եմ իջել, բան չեն ասել:

Մի անգամ էլ էն հակա150 դրամի ակցիաների օրերին երթ էր, ես էլ հեծանիվով էի: Ժողովուրդը շարժվեց օպերայի խաչմերուկից դեպի պրոսպեկտ, ես էլ բնականաբար իջացրեցի հեծանիվս փողոց, սկսեցի քշելով գնալ, մեկ էլ էն մայթի կողքով քայլող ու մարդկանց փողոց դուրս գալ չթողող ոստիկաններից մեկը ինձ ասեց` «մայթով գնա», ասեցի` «բայց մայթով չի թույլատրվում քշել», հարցրեց` վստա՞հ եմ, ասեցի` հա, ասեց` լավ: :))

keyboard
01.05.2015, 00:53
Արտակը լավանա Վարդ, Երևան-Էջմիածին քշենք, որ "կնանիք" էլ գան, թե չէ արդեն լուրջ թեմաների մեջ ենք ընկնում ապեր, հենց տունը ասում ենք արշավ՝ քթներիցս բերում են :D

boooooooom
03.05.2015, 23:44
Էսօրվա հեծանվարշավը սպասվածի նման լավն էր: Ակումբից ես ու Ռուֆուսն էինք: Եվ որպեսզի էսօրվա ջիջիլի դոզան ստանաք, մի երկու նկար հրապարակեմ(հուսով եմ , որ Ռուֆուսը դեմ չի լինի)
Արշավի ընթացքում պատահած գեղեցիկ տեսարաններից մեկը. լավ բարձր էր ու գեղեցիկ
http://i.imgur.com/5UCA8xv.jpg
և իհարկե էքստրեմալ պայմաններում (անդունդի եզրին) սելֆի ֆոնի վրա
http://i.imgur.com/I9rXQF2.jpg

Ռուֆուս
04.05.2015, 21:15
Էն վերևի նկարը ուրիշ պերսպեկտիվով :))

http://i.imgur.com/8wtgkYr.jpg?1

Էս էլ Բումը, Բումի վերևի կեսը ու Բումի ներքևի կեսը առանց ֆոտոշոփի :)) Առաջին փորձս ա, ձևը բռնել եմ, խոստանում եմ, հաջորդ անգամ ավելի լավը կլինի :))

http://i.imgur.com/1lQB3Jn.jpg?1

Ռուֆուս
04.05.2015, 21:24
Մի հատ էլ սենց :))

http://i.imgur.com/qvO2OI9.jpg?1

Իսկ արշավը վերին աստիճանի կայֆ էր, բառերով նկարագրել չի լինում :)

AniwaR
05.05.2015, 01:00
յաաա վեյ, ուզում եմ :/

keyboard
07.05.2015, 23:12
Արա, ինչ վատ ա, որ քլաբում թագել չի լինում, բայց ոՆչինչ, սենց ասեմ։

Բա եկող կիրակի իիիի՜ինՋ եք ասԸմ քշելու պահով, ապա-ապա՞

Cassiopeia
08.05.2015, 00:14
Եղանակի տեսությունը 10-ի համար անձրև ա կանխատեսում:

Chuk
08.05.2015, 01:20
Էս էլ Բումը, Բումի վերևի կեսը ու Բումի ներքևի կեսը առանց ֆոտոշոփի :)) Առաջին փորձս ա, ձևը բռնել եմ, խոստանում եմ, հաջորդ անգամ ավելի լավը կլինի :))

Իրականում էս էլ ա «ֆոտոշոփ», բայց էդ հեչ :)
Լավ նկարներ էին :)

keyboard
08.05.2015, 13:44
Բա ո՞վ վերեւները ծանոթ ունի, ասեք անջատեն անձրեւը :(

Cassiopeia
08.05.2015, 14:08
Բա ո՞վ վերեւները ծանոթ ունի, ասեք անջատեն անձրեւը :(

վերևների հետ ամենամոտիկը դու ես (էջմիածին)։ էդ թողենք քո վրա։

Cassiopeia
08.05.2015, 14:30
Եկեք վաղը քշենք
http://s1.postimg.org/6ysg7dlkf/image.jpg

boooooooom
08.05.2015, 14:36
Եղանակի տեսությունը 10-ի համար անձրև ա կանխատեսում:

Անձրև է՞, թե՞ անձրևիկ: Կարողա՞ կարողանանք քշել դրա տակ

boooooooom
08.05.2015, 14:42
Եկեք վաղը քշենք
http://s1.postimg.org/6ysg7dlkf/image.jpg

Ես կողմ եմ:

Cassiopeia
08.05.2015, 14:42
Անձրևիկի հեչ նման չի

http://s9.postimg.org/oqw1m1jov/image.jpg

http://s3.postimg.org/ml2cfol03/image.jpg

keyboard
09.05.2015, 10:52
Հը, քշո՞ւմ ենք

boooooooom
09.05.2015, 11:34
Հը, քշո՞ւմ ենք

Ոչ մեկդ էսօրվա համար ձեն չհանեցիք, ես էլ եկել եմ գործի :(

keyboard
09.05.2015, 12:37
Էսօր կարալ չեմ Վատդ, թումորո հարց չկա։ Տեղ ժամ ուղղություն ասեք։

Cassiopeia
09.05.2015, 18:42
Եղանակը չի ուզում, որ մենք քշենք։
Եկող շաբաթ-կիրակի էլ մենք չենք կարող։

keyboard
10.05.2015, 00:04
տխուր ա, քշող չկա, ես էլ մենակ կքշեմ :P

Cassiopeia
10.05.2015, 00:09
Բայց մի կողմից էլ լավ ա, որ եղանակը խանգարում ա: Արտակի ոտը լավ իի: Կմնա տունը ու չի ծանրաբեռնի իրան:

Cassiopeia
10.05.2015, 09:55
Եղանակի տեսությունը խաբեց…

**David**
10.05.2015, 22:51
Լավնա, կարելի ա միանալ, բայց մի հարց էլի, որտեղից շլեմ առնեմ? քաղաք տեղ կասեք?

boooooooom
10.05.2015, 23:11
Լավնա, կարելի ա միանալ, բայց մի հարց էլի, որտեղից շլեմ առնեմ? քաղաք տեղ կասեք?

Երևի ամենաէժանը «Սուրմալու» -ի հեծանիվային խանութից՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի կողից նայած, ամենաաջ (վերջին) մուտքով մտնում եք, աջի վրայի առաջին խանութը (անկյունում)։ Նաև կարող եք «Մեգա սպորտ»-ում, «MyBike» հեծանիվների մասնագիտացված խանութներում, list.am -ում, ebay.com-ում…

keyboard
11.05.2015, 11:06
Եղանակը չի ուզում, որ մենք քշենք։
Եկող շաբաթ-կիրակի էլ մենք չենք կարող։
Վեր, ձեր մոտ բան չի փոխվել?
Նկատի ունեմ պլանավորենք եկող շաբաթ-կիրակին հիմիկվանից, որ եկողները հարմարացնեն, ինչ կասեք?

Cassiopeia
11.05.2015, 11:36
Հով ջան, մեր մոտ մայիսը խառը ամիս ա, արտագաղթողներ ունենք: Էս շաբաթ-կիրակին իրանց ա նվիրվելու :(

keyboard
11.05.2015, 11:38
դե գնացողներին բարի ճանապարհ, մնացողներին արձագանքեք տենաք ինչ ենք անում :D
Բան չկա Վեր ջան, մեկա լիքը ժամանակ կա, սպասենք :)
Ուրիշ եկողներ եթե կան, գրեք, որ պլանավորենք:

boooooooom
11.05.2015, 13:46
դե գնացողներին բարի ճանապարհ, մնացողներին արձագանքեք տենաք ինչ ենք անում :D
Բան չկա Վեր ջան, մեկա լիքը ժամանակ կա, սպասենք :)
Ուրիշ եկողներ եթե կան, գրեք, որ պլանավորենք:

Նախնականով ես շաբաթ կամ կիրակի կգամ, ցանկացած երթուղով:B

keyboard
11.05.2015, 20:13
Հո՞ս, ինչ կասես

Մուշու
11.05.2015, 21:18
Հերիք ա ջիջիլացնեք :( ես էլ եմ ուզում գամ , ես էլ եմ ուզում հեծանիվ քշել իմանամ

Cassiopeia
11.05.2015, 21:23
Հերիք ա ջիջիլացնեք :( ես էլ եմ ուզում գամ , ես էլ եմ ուզում հեծանիվ քշել իմանամ

Մուշու ջան, շաբաթ օրերը, երեկոյան համալսարանի ֆիզ.ֆակուլտետի բակում անվճար վարժանքներ կան, տղաները լավ սովորեցնում են:

Աթեիստ
11.05.2015, 21:24
Հերիք ա ջիջիլացնեք :( ես էլ եմ ուզում գամ , ես էլ եմ ուզում հեծանիվ քշել իմանամ

Բա խի՞ քեզ չենք տեսնում շաբաթ օրերը համալսարանի հայաթում։ :angry

Ով ուզում ա սովորի, գնում, անվճար սովորում ա։
ՖԲ-ում գտի հեծանվավարժանք խումբը։

Մուշու
11.05.2015, 21:24
Մուշու ջան, շաբաթ օրերը, երեկոյան համալսարանի ֆիզ.ֆակուլտետի բակում անվճար վարժանքներ կան, տղաները լավ սովորեցնում են:
Վեր ջան իմ համար նենց դժվար ա վստահել անծանոթներին , որ հավանաբար ես առանց սովորելու էլ կմահանամ :(

Cassiopeia
11.05.2015, 21:30
Վայ, Լիլ: Չվստահելու խնդիր չկա: Մենք էլ ենք գնում երբ հարմար ա լինում: Հաջորդ անգամ որ գնալու լինենք, խաբար կանեմ, կգաս, կսովորես: մի անգամով կսովորես:

Աթեիստ
11.05.2015, 21:42
Վեր ջան իմ համար նենց դժվար ա վստահել անծանոթներին , որ հավանաբար ես առանց սովորելու էլ կմահանամ :(

Տնաշեն, հեսա կամաց կամաց դրանք էլ գալու ակումբ ։)

Կհամոզենք, Վարդանն էլ ա կգա, լիքը ծանոթ կլնի։

(նենց եմ համոզում, ոնց որ ես լինելու եմ :()

Մուշու
11.05.2015, 23:59
Վայ, Լիլ: Չվստահելու խնդիր չկա: Մենք էլ ենք գնում երբ հարմար ա լինում: Հաջորդ անգամ որ գնալու լինենք, խաբար կանեմ, կգաս, կսովորես: մի անգամով կսովորես:

Մի անգամ արդեմ փորձել եմ Վարդանը վկա բան չստացվեց , բայց ձեր հետ կգամ , կարող ա հաղթեմ վախերս :

Տնաշեն, հեսա կամաց կամաց դրանք էլ գալու ակումբ ։)

Կհամոզենք, Վարդանն էլ ա կգա, լիքը ծանոթ կլնի։

(նենց եմ համոզում, ոնց որ ես լինելու եմ :()

Լիքը ծանոթը լավ բան ա :)

Cassiopeia
12.05.2015, 00:02
Մենք էս շաբաթ չենք լինի, Արտակը 2 շաբաթ հեծանիվ չի քշելու ու Երևանում էլ չենք լինելու: Բայց եկող շաբաթ երևի կգանք :)

Մուշու
12.05.2015, 00:03
Ուրեմն կնստեմ ու կսպասեմ ձեզ :)

John
12.05.2015, 00:37
Հո՞ս, ինչ կասես
ես իմ ասելիքը վաղուց եմ ասել․․․

Մայիսյան կիրակիներից ամսի 10ին ու 24ին կկարողանամ մասնակցել հեծանվարշավի

Cassiopeia
12.05.2015, 00:43
Ուրեմն կնստեմ ու կսպասեմ ձեզ :)

Լիլ, կարող ա Բումը, Կակտուսը, Ռուֆուսն ու Մարդագայլուկը գնան: Իրանց հետ ճշտի, թե գնում են, օր բաց մի թող: Իսկ էն մյուս շաբաթ մենք էլ կգանք:

boooooooom
12.05.2015, 09:41
Հա, բանը, ինչ էի ասում, կարողա՞ միանաք :think

Այս կիրակի, մայիսի 17-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու հեծանվարշավի դեպի Արաքս գետի ափին գտնվող Մարգարա գյուղ: Հուսով ենք նաև, որ հնարավորություն կընձեռնվի մոտիկից տեսնելու Արաքսը:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Էջմիածին – Գրիբոյեդով – Ապագա – Երասխահուն – Մարգարա - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 17-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

keyboard
12.05.2015, 19:32
Էջմիածնից կմիանանք 100% :)

boooooooom
12.05.2015, 22:04
Էջմիածնից կմիանանք 100% :)

Գիտեմ, որ դու սաղավարտ ունես։ Եթե մենակ չես, ապա հոգ տար, որ բոլոր կեսից միացողները սաղավարտ ունենան ։)

keyboard
12.05.2015, 23:16
Գիտեմ, որ դու սաղավարտ ունես։ Եթե մենակ չես, ապա հոգ տար, որ բոլոր կեսից միացողները սաղավարտ ունենան ։)
Պիտի քեզ նեղություն տամ հետդ բերես 1 հատ, գեներալյան գեղում սաղավարտ ճարելը նույնն ա, ոնց որ անտարկտիդայում օձի ձու ման գաս։ :D

մարդագայլուկ
13.05.2015, 15:39
Լիլ, կարող ա Բումը, Կակտուսը, Ռուֆուսն ու Մարդագայլուկը գնան: Իրանց հետ ճշտի, թե գնում են, օր բաց մի թող: Իսկ էն մյուս շաբաթ մենք էլ կգանք:

Ես էդ օրը քննության եմ, բայց ամենայն հավանականությամբ վարժանքին կգնամ :)

keyboard
13.05.2015, 20:04
Վարդ, պլանները փոխվել են, հավանական ա չգանք, եթե գամ էլ, ես մենակ եմ գալու, սաղավարտի խնդիրը վերանում ա։
Շաբաթ վերջնական կասեմ։
Սորի։

keyboard
18.05.2015, 23:14
Էջմիածին-Մեծամոր-էջմիածին 3 ժամում խզարվեց։

Մուշու
18.05.2015, 23:49
Էջմիածին-Մեծամոր-էջմիածին 3 ժամում խզարվեց։
Մեծամոր :(

Աթեիստ
19.05.2015, 00:02
Մեծամոր :(

Ամսի 24-ի համար հերթագրվեք։

John
19.05.2015, 01:03
Ամսի 24-ի համար հերթագրվեք։
Գալու եմ։ Հատուկ գրեցի ստեղ, որ պատասխանատվություն զգամ ))

boooooooom
19.05.2015, 08:24
Ամսի 24-ի համար հերթագրվեք։

Դե ես գալիս եմ։ Երթուղին երևի հեշտով չէ՞

StrangeLittleGirl
19.05.2015, 12:02
Հունիսի 26-27-ին մի բան կկազմակերպե՞ք :oy

Cassiopeia
19.05.2015, 12:44
28 կլինի՞։ 27-ին Կորյունի հանդեսն ա։ 26-ն էլ աշխատանքային ա։

StrangeLittleGirl
19.05.2015, 13:24
28 կլինի՞։ 27-ին Կորյունի հանդեսն ա։ 26-ն էլ աշխատանքային ա։

Մի րոպե, սխա՞լ հաշվեցի շաբաթ կիրակին: Հա, 27-28

Cassiopeia
19.05.2015, 13:29
28-ին մենք կգանք :) (եթե չպ չլինի)

StrangeLittleGirl
19.05.2015, 13:41
28-ին մենք կգանք :) (եթե չպ չլինի)
Օկ, ուրեմն հիմիկվանից պատրաստվեք :)) երթուղին Բումի վրա

Cassiopeia
19.05.2015, 14:06
Կարելի ա առաջիկա մի ամսվա ընթացքում պարապել ու հունիսի 28-ի արշավը ավելի հետաքրքիր երթուղով կազմակերպել, որ համ սիրուն լինի, համ էլ ամառվա շոգին չճռռանք։

boooooooom
19.05.2015, 14:51
Կարելի ա առաջիկա մի ամսվա ընթացքում պարապել ու հունիսի 28-ի արշավը ավելի հետաքրքիր երթուղով կազմակերպել, որ համ սիրուն լինի, համ էլ ամառվա շոգին չճռռանք։

Ընդգծված մասը չեմ երաշխավորում, բայց հետաքրքիր երթուղի կմտածենք:Կարելի է Մեղրաձոր քշել, կամ Ծաղկաձոր, կամ Աղվերան, կամ Սևան...

StrangeLittleGirl
19.05.2015, 15:09

Ահա, ուզում էի Սևան առաջարկել :) Գնացքով գնալ, քշելով հետ գալ:
Ես լավ պարապած եմ, բայց չգիտեմ՝ հայկական դիքերին կձգե՞մ, թե՞ չէ :))

keyboard
20.05.2015, 23:34
Լիքը մարդ չի գա Սեւան, հաշվի առեք, որ մեծամասնությունը նոր են քշում

StrangeLittleGirl
21.05.2015, 00:14
Լիքը մարդ չի գա Սեւան, հաշվի առեք, որ մեծամասնությունը նոր են քշում
Ես գիտեմ, որ Նաիրուհին աղջիկ վախտերով Սևանի հեծանվարշավների մասնակցել ա, նենց որ ոչ մի արդարացում: :))

keyboard
21.05.2015, 01:25
Նաիրուհին կմասնակցի, բայց մենք բոլորս էս անգամ Նաիրուհի չենք, դաժե Շառլի Էբդո չենք :D

Ռուֆուս
21.05.2015, 01:36
Ես մի բան չեմ ջոգու՞մ, թե ստեղ քննարկում եք, թե մի ամիս հետո տեղի ունենալիք արշավին ձգելու եք թե չէ:unsure

boooooooom
21.05.2015, 09:12
Լիքը մարդ չի գա Սեւան, հաշվի առեք, որ մեծամասնությունը նոր են քշում

Ես, ճանաչելով բոլոր պոտենցյալ մասնակիցներին, երաշխավորում եմ, որ բոլորն էլ «կձգեն»։ Մի մոռացեք, որ գնալուց էլեկտրոգնացքով ենք գնալու, իսկ հետ գալը՝ խաղ ու պարա (բացի մի հատ 3կմ-անոց Չարենցավանի վերելքը, որը վատագույն դեպքում կեսը ոտքով կբարձրանանք։ Նենց որ Սևան։

boooooooom
21.05.2015, 09:18
Իսկ այս կիրակի՝ Մասիսով Էջմիածին։ Զույգի առկայության դեպքում, մուտքը զույգերով :)

keyboard
21.05.2015, 09:28
Ես մի բան չեմ ջոգու՞մ, թե ստեղ քննարկում եք, թե մի ամիս հետո տեղի ունենալիք արշավին ձգելու եք թե չէ:unsure
Ռուֆ, ինչ լավա, որ դու րնդամենը էդ մի բանը չես ջոգում :D

Իսկ այս կիրակի՝ Մասիսով Էջմիածին։ Զույգի առկայության դեպքում, մուտքը զույգերով :)
Կյամ ընք :)

Cassiopeia
22.05.2015, 17:56
Ժող, քանիսի՞ն ենք շարժվում, ի՞նչ ուտեստներ ենք վերցնում :) գրեք, կարող ա նորեկներին դա պետք գա:

boooooooom
22.05.2015, 18:12
Ժող, քանիսի՞ն ենք շարժվում, ի՞նչ ուտեստներ ենք վերցնում :) գրեք, կարող ա նորեկներին դա պետք գա:

Նորեկներ ջան, եթե դուք կաք, շարժվում ենք կիրակի օրը Շահումյան հրապարակից /էն, որ Կենտրոնական բանկի, ու Կոնգրես հյուրանոցի մոտ է/: Թե տանը համով ուտելիք կա, կարող եք տանից վերցնել, թե չկա, մի 1000 դրամ փող վերցրեք, որ ճանապարհին խանութից ուտելիք գնեք, թե փող չկա հոգ չէ. ինչ կլինի էն կուտենք)))): Առաջարկում եմ 10:00 ին հավաքվենք: Եթե առարկություններ չկան դեռ այսքանը:

boooooooom
22.05.2015, 19:28
http://i.imgur.com/3RP5BGA.jpg

1. կարմիրը մեր սիրած հեշտն է (մոտ45կմ)
2. կարմիրով սկսած, կապույտով շարունակած, կարմիրով վերջացրածը, մի քիչ ավելի դժվար (մոտ 70-80կմ)
3. կարմիրով սկսած, կապույտի կեսից նարնջագույնով շարունակած և կարմիրով վերջացրած (մոտ 125 կմ, տուտուզդ ցավալու է)

Կիրակի օրը քշում ենք կարմիր երթուղով։

sunflower
22.05.2015, 20:44
Բարև բոլորին ես :) կարող եմ այդ արշավին մասնակցել? դա թեթև արշավա?

boooooooom
22.05.2015, 20:59
Բարև բոլորին ես :) կարող եմ այդ արշավին մասնակցել? դա թեթև արշավա?

Բարև։ Եթե հեծանիվ կարողանում ես քշել, այսինքն առանց որևիցե մեկի օգնության ուղիղ քշում ես, ապա ինչու ոչ, իհարկե կարող ես։ Սա ամենահեշտ երթուղին է։ Ճանապարհն ուղիղ է, վերելքներ համարյա չկա (միակ վերելք(իկ)ը հետդարձի ճանապարհին է ԱՄՆ դեսպանատան մոտ)։

sunflower
22.05.2015, 21:00
Շնորհակալություն շատ :)

Cassiopeia
22.05.2015, 21:07
Բարև։ Եթե հեծանիվ կարողանում ես քշել, այսինքն առանց որևիցե մեկի օգնության ուղիղ քշում ես, ապա ինչու ոչ, իհարկե կարող ես։ Սա ամենահեշտ երթուղին է։ Ճանապարհն ուղիղ է, վերելքներ համարյա չկա (միակ վերելք(իկ)ը հետդարձի ճանապարհին է ԱՄՆ դեսպանատան մոտ)։

Վարդան, դու իրա քշելը տեսել ես հեծանվավարժանքի ժամանակ :) մեր ծանոթ հեծանվորդուհին ա: Կկարողանա՞…

boooooooom
22.05.2015, 21:19
Վարդան, դու իրա քշելը տեսել ես հեծանվավարժանքի ժամանակ :) մեր ծանոթ հեծանվորդուհին ա: Կկարողանա՞…

Մենք կօգնենք, կհետևենք, ուշադիր կլինենք։ Միակ հարցը միչև մեզ հասնելն է, այսինքն ես չգիտեմ արդյոք կարող է Sunflower-ը հեծանիվով հասնել Շահումյան հրապարակ? Կարող ենք հեծանիվը վարձակալել Մաշտոցի պ. 13 հասցեից, որը ամենամոտն է մեր հավաքատեղիին։ :think

sunflower
22.05.2015, 21:34
Միակ տարբերակը վարձակալելն է :) Ես լրացուցիչ կգրեմ ;)

John
23.05.2015, 02:18
Ինձ էլ ա հեծանիվ պետք, վարձակալել։

Cassiopeia
23.05.2015, 09:41
Ես էլ հեծանիվ չունեմ։ Ավելի ճիշտ՝ Արտակը պիտի օրա համար վարձակալի: :դ

keyboard
23.05.2015, 12:11
Ազգաբնակչություն, 10:00-ը ուշ ա էլի ես կարծում եմ, գոնե ասենք 9-ին, որ 10-ին շարժվենք, հիմա արևը շուտ ա դուրս գալիս ու սկսում վառել, ամեն դեպքում ինչքան շուտ դուրս գանք էնքան լավ:
Վարձակալողներ ջան, էսօրվանից պայմանավորվեք վարձելու համար, որ ժամի հետ կապված խնդիրներ չունենաք:
Ես 6:00-ից էսօր քշել եմ, բայց մեկա արևը անդուր էր:

Cassiopeia
23.05.2015, 12:33

Հով, մենք երեխա «հանձնելու» խնդիր ունենք: Շուտ չենք կարա :(

boooooooom
23.05.2015, 12:34
Ազգաբնակչություն, 10:00-ը ուշ ա էլի ես կարծում եմ, գոնե ասենք 9-ին, որ 10-ին շարժվենք, հիմա արևը շուտ ա դուրս գալիս ու սկսում վառել, ամեն դեպքում ինչքան շուտ դուրս գանք էնքան լավ:
Վարձակալողներ ջան, էսօրվանից պայմանավորվեք վարձելու համար, որ ժամի հետ կապված խնդիրներ չունենաք:
Ես 6:00-ից էսօր քշել եմ, բայց մեկա արևը անդուր էր:

Keyboard ձյա, վարձակալողներին կարգին անհարմար կլինի, որովհետև 10:00 ից շուտ ոչ մի վաձակալության կետ բաց չի. 1 օր առաջ վերցնել, դրանով քշել տուն, հաջորդ առավոտ իջնել կենտրոն... մի քիչ հոգնացուցիչա ու տեղ-տեղ վտանգաշատ:
Էլ չասեմ առավոտ շուտ պուճուր երեխեքին «ավտոպիլոտ ռեժիմին» դնելա պետք /հագցնել, կերակրել,հանձնել խնամողին, աննկատ տանից ցվրվել.../
Նենց որ արի 10:00-ն չփոխենք փլզ:

keyboard
23.05.2015, 12:35
Էհ, ուրեմ 10-ին: :x

Հա լավ, լավ մի խփեք, 10-ին տակ 10-ին:D

sunflower
23.05.2015, 16:10
ներողություն ես վարձակալողների թվինեմ պատկանում :) մասնագիտական հարց տամ, վերցվող հեծանիվը ուղիղ ճանապարհների համար լինի չէ՞ ;)

Ռուֆուս
23.05.2015, 16:16
ներողություն ես վարձակալողների թվինեմ պատկանում :) մասնագիտական հարց տամ, վերցվող հեծանիվը ուղիղ ճանապարհների համար լինի չէ՞ ;)

կապ չունի, որովհետև գրեթե բոլոր տեղերում մենակ լեռնային հեծանիվներ են վարձով տալիս: Դժվար թե ոչ լեռնային հեծանիվ հնարավոր լինի ճարել:

sunflower
23.05.2015, 16:18
Լավ շատ մերսի ;) ես երևի շատ հին եմ դեռ )))))))

keyboard
23.05.2015, 16:41
Արեւածաղիկ ջան, մենք պրոսպեկտից պիտի վերցնենք, եթե քեզ հարմարա, կպայմանավորվենք

sunflower
23.05.2015, 16:52
Հա ստեղնաշար ջան հարմարա ;) ես ժամը քանիսին՞ լինեմ պրոսպեկտում

Ռուֆուս
23.05.2015, 17:11
Հ.Գ. ես ու Ծյէլեպորտն էլ ենք գալիս :))

keyboard
23.05.2015, 17:19
Վարդան, ինձ թվում ա ավելի լավա Մաշտոցի պուրակում հավաքվենք, որտեւ վարձելը էնտեղից հարմար կլինի։
Ինչ կասեք ժողովուրդ?

boooooooom
23.05.2015, 17:28
Գնդակ վերցնեմ՞: Ոնց տեսնում եմ հետաքրքիր օրա սպասվում: Ու ինձ թվումա չեկողները շատ են փոշմանելու...

boooooooom
23.05.2015, 17:29
Վարդան, ինձ թվում ա ավելի լավա Մաշտոցի պուրակում հավաքվենք, որտեւ վարձելը էնտեղից հարմար կլինի։
Ինչ կասեք ժողովուրդ?

Ես դեմ չեմ :
Փոխենք տեղը` Մաշտոցի պուրակ, Ժամը 10:00-ին?

keyboard
23.05.2015, 17:36
Կարծում եմ հա, որ վարձենք ու շարժվենք միանգամից։
Ես շատ կուզենայի Աթեիստի ու Վերայի ասած տեղից վարձենք, բայց Ավանը բավական հեռու ա, չնայած կա տարբերակ անելու հետեւյալը։ Հեսա մանրամասն գրեմ։

ՆԱխ խնդրում եմ բոլոր վարձողները գրեն, որ իմանանք քանի հոգ են վարձելու, իմ հաշվարկով լինում ա սենց՝

1 հատ ես, 1 հատ Աթեիստը, 1 հատ Հովսեփը, 1 հատ Արևածաղիկը, 1 հատ Ռուֆը, 1 հատ Փիսոն, ասել է թե Հայկը: Ստեղից պարզ ա դառնում, որ վարձելու ենք մինիմում 6 հեծանիվ:

Եթե Աթեիստը խոսի էդ մարդկանց հետ և իրենք համաձայնվեն հեծանիվները տեղափոխել կենտրոն և վերջում կենտրոնից հետ, ապա կարելի ա դիմել իրենց, մեր ուզած ժամին հեծանիվները բերեն կենտրոն:

Կարծիքներ ասեք, հասկանանք ինչ ենք անում:

Ռուֆուս
23.05.2015, 18:02
Ռուֆն ու Փիսոն զեյթունից են հեծոն վերցնելու, ես արդեն խոսացել եմ, իրիկունը հեծոները կվերցնեմ, կտանեմ տուն, առավոտը Հայկի հետ կիջնենք կենտրոն։ Եթե բոլորդ new bike-ից վերցնեք, հնարավոր ա, որ էդքան հեծո չունենան, համ էլ առավոտն ուշ են բացվում։ Ամեն դեպքում եթե my bike-ի փոխարեն new bike-ից եք ուզում վերցնել, հիմա զանգեք խոսացեք, տեսեք ինչ կարելի ա անել

keyboard
23.05.2015, 18:21
Դե ես հենց դրա համար եմ ասում, որ քանի շատ ուշ չի հասկանանք ինչ ենք անում, բայց ոնչ չոգում եմ մնաց մայբայքի վրա

Աթեիստ
23.05.2015, 18:24
Նոր զանգեցի նյու բայք, 4 հատ ունեն, սաղ զբաղված են լինելու առավոտ:

Մնացինք մայբայքի սալկանոների հույսին:

John
23.05.2015, 20:16
Ժող ջան, գործ եմ ես, խնդրում եմ իմ համար էլ հեծանիվի հարց լուծեք, մանրամասները ֆբ-ում գրեք էլի նամակով։ Ու մեկ էլ, թեմայից դուրս, տաքսու համար կասե՞ք, որ 2 հատ հեծանիվ կարա տեղափոխի։ Վատագույն դեպքում մի հատ գոնե։ Խնդրում եմ էդ մասին էլ որ ինֆո լինի, էլի ֆբ-ում նամակով գրեք, հարմար չի ակումբ մտնեմ անընդհատ։

Cassiopeia
23.05.2015, 22:32

093117884 Վահան
2 հեծանիվ կտեղափոխի:

keyboard
23.05.2015, 23:22
Էս իիիիինննննշշշշշ վադ եղանակ ա, մենակ չհարամի։

boooooooom
23.05.2015, 23:53
Էս իիիիինննննշշշշշ վադ եղանակ ա, մենակ չհարամի։

Վատ եղանակ չկա. ընտիր եղանակա, որը կապահովի մեր վաղվա մաքուր օդը անձրևից վետո։
Մի նվնվացեք...

Ռուֆուս
23.05.2015, 23:56
Վաղը լավ եղանակ ա սպասվում, անձրև էլ գա, ավելի կայֆ, մի քիչ կթրջվենք :)

keyboard
24.05.2015, 08:03
Արա հելելք, օրը ճաշ դառավ :D

boooooooom
24.05.2015, 08:57
Արա հելելք, օրը ճաշ դառավ :D

Քունդ չի տանու՞մ։ Դու աչքիս Եվրոտեսիլը չես նայել։

Բոլորին մաղթում եմ անփորձանք, բարի, ուրախ օր։

keyboard
24.05.2015, 09:00
Քունդ չի տանու՞մ։ Դու աչքիս Եվրոտեսիլը չես նայել։

Բոլորին մաղթում եմ անփորձանք, բարի, ուրախ օր։

Չեմ նայել ապ, ես տենց ֆուֆլո բաներ չեմ նայում, քունս տանում ա է, բայց ոնց որ դու էիր ասում՝ նախապատրաստական աշխատանքներ, հեծոն ավտոյի մեջ տեղավորել, տնից թռնել քանի վայիս եղողները չեն արթնացել ու տենց...
:D

Անփորձանք, հաճելի ու վառ օր բոլորիս: Մենք հելանք տնից :love

Ռուֆուս
24.05.2015, 09:30
Մենք հեսա իջնում ենք կենտրոն :)

boooooooom
24.05.2015, 20:51
Սա թեմայից դուրս չէ :crazy

https://www.youtube.com/watch?v=THJ9Avxu2NA
Պետք է քշեինք կարմիրով, քաշեցինք կարմիրով շարունակեցինք կապույտով…

Cassiopeia
24.05.2015, 21:56
տրաքած վիճակներ :D
Արդեն կարանք ասենք՝ ընկած-հելած մարդիկ ենք :D

keyboard
24.05.2015, 22:27
Սուս, տրաքանք լրիվ

keyboard
30.05.2015, 11:15
Հարգելի ակումբահայություն ընդ բոլոր:
Վաղը ծրագրում ենք արշավ կազմակերպել, որևէ հեշտ երթուղով, ցանկացողներ ձայն հանեք, որ պլանավորենք:
Մեկնարկը կանենք Երևանից, որքան հնարավոր է շուտ, քանի որ արևային ժամերին արդեն լավ կլինի հասած լինենք որևէ ծառաշատ տեղ հանգստանանք, հացիկ-մացիկ անենք գնդակ տշմշենք ու վերադառնանք տներով:
Սպասում եմ Ձեր արձագանքներին:
Նախնական գալիս են՝ ես, Աթեիստը, Վերան:
Մնացածին սապսում ենք:

keyboard
30.05.2015, 11:40
http://i.imgur.com/eF8SSkv.jpg

Առաջարկում եմ այս երթուղին, բարդությունը 3/5 կարծում եմ, գնալուց մի քիչ վերելքներ կան, բայց ճանապարհի 50 տոկոսը ու ավելին հաստատ վայրեջքներ են:
Ընդհանուր երկարությունը 45-50 կմ: Կենտրոն-Դավթաշեն-Զովունի-Քանաքեռավան-Մրգաշեն-Նոր Արռտամեդ-Նոր Հաճն-Վերին Պտղնի-Ավան-Կենտրոն:
Բավական կանաչներով հարուստ ճանապարհ ա, կտեսնենք Հաճնի օդանավակայանը, թռնող կուկուռուզնիկներ ու տենց շարունակ, մեքենաները քիչ են, ճանապարհը տեղ տեղ նեղանում է, բայց նորմալ է:
Մի խոսքով, եթե ուրիշ տարբերակ ու լավ առաջարկ չկա, քշեցինք:

Cassiopeia
30.05.2015, 12:16
Գնալը դժվար կլինի, գալը խաղ ու պար: Բայց չգիտեմ, կձգե՞մ: Թող պրոֆեսիոնալները դա ասեն :)

keyboard
30.05.2015, 12:18
Գնալը դժվար կլինի, գալը խաղ ու պար: Բայց չգիտեմ, կձգե՞մ: Թող պրոֆեսիոնալները դա ասեն :)

Դու, որ անցածը ձգեցիր, սա կձգես ու կձգես, էլ մի հիմիկվանից պանիկայի մեջ հայտնվի, նաղդ ձգող ես:
Գնացինք:

boooooooom
30.05.2015, 12:41
Էս Երթուղին ինձ անծանոթ է, բայց կարելի է ռիսկի գնալ. քայլելով հեծոն բրդելը կա ու կա: Հեծանիվ+ը Էջմիածինա քշում /բայց դա արդեն շատ հեշտա մեզ համար/:
Ես գալիս եմ ցանկացած երթուղով...

keyboard
30.05.2015, 12:46
Էս Երթուղին ինձ անծանոթ է, բայց կարելի է ռիսկի գնալ. քայլելով հեծոն բրդելը կա ու կա: Հեծանիվ+ը Էջմիածինա քշում /բայց դա արդեն շատ հեշտա մեզ համար/:
Ես գալիս եմ ցանկացած երթուղով...

Վարդ, եթե չձգելու ռիսկը հանենք, մնացածը ռիսկային բան չկա, նորմալ ճանապարհ ա, գյուղերի միջով, կանաչ դաշտեր ու տենց, էս իմ գլխում նոր փայլատակեց, մի անգամ մեքենայով եմ գնացել էդ ճանապարհով 2 շաբաթ առաջ, վստահ եմ կձգենք ու հաճույք կստանանք:
Ես էլ եմ գալիս ցանկացած երթուղով, եթե սա չէ, ասեք որը, ես քշող եմ: :)

Cassiopeia
30.05.2015, 12:49
Փաստորեն էս դեպքում ասիչը Արտակն ա :դ

boooooooom
30.05.2015, 12:51
Ուզում եք Հատիս բարձրանանք? Պետքա որ դաշտերը ծաղկած լինեն, բայց ծառ չկա:

keyboard
30.05.2015, 12:55
Ուզում եք Հատիս բարձրանանք? Պետքա որ դաշտերը ծաղկած լինեն, բայց ծառ չկա:

Վարդ, շատ ամայի ա Հատիսի ճանապարհը, սենց գոնե գյուղեր ու հով տեղեր կան էլի, իմ կարծիքով, դուք որոշեք, չգիտեմ:
Ասիչ Արտակ, դե մի բան ասա:

Ռուֆուս
30.05.2015, 13:13
Էս շաբաթ չէ, Բարքեմփը վերջանա, հաջորդ կիրակի կգանք :)

Աթեիստ
30.05.2015, 13:23
Գիշերը շատ ուշ եմ քնել, անջատված եմ, դուք որոշեք, ինձ ասեք, էս ա: Ուր էլ ասեք, ես քշող եմ, մենակ նայեք Վերան ձգի ու պրծ:

Cassiopeia
30.05.2015, 13:31
Մալուն էլ ա գալիս :)

keyboard
30.05.2015, 14:00
Թույն ա, քշում ենք, նոր երթուղով։ Մենակ խնդրում եմ, հնարավորինս շուտ շարժվենք ժողովուրդ ջան, հովին զովին գնանք։

Cassiopeia
30.05.2015, 14:02
Մենք Մալուի հետ Բուսաբանականից կշարժվենք։

boooooooom
30.05.2015, 14:21
Ինձ թվում է, որ ճիշտ կլինի հավաքվենք Կոմիտասի պ.- Վաղարշյան փ. խաչմերուկում / որ էդտեղից շարժվենք Դավթաշենի կողմ/: Ժամն էլ դուք ասեք:

Նաիրուհի
30.05.2015, 14:25
Եթե երկու հեծանիվ ճարեք ու երաշխավորեք, որ 1,5 տարի չքշելուց հետո չեմ սատկի ճանապարհին, ուրեմն թերևս +2 :))

Cassiopeia
30.05.2015, 14:39
Եթե երկու հեծանիվ ճարեք ու երաշխավորեք, որ 1,5 տարի չքշելուց հետո չեմ սատկի ճանապարհին, ուրեմն թերևս +2 :))

Հեծանիվները եղան :) վարձը 3500 դրամ, սաղավարտը՝ 500 դրամ։ Պահելու են ձեր համար :) Առավոտյան կհանդիպենք Բուսաբանական այգու հետևի մուտքի մոտ :) (ժամը դեռ որոշված չի)

Նաիրուհի
30.05.2015, 14:48
Հեծանիվները եղան :) վարձը 3500 դրամ, սաղավարտը՝ 500 դրամ։ Պահելու են ձեր համար :) Առավոտյան կհանդիպենք Բուսաբանական այգու հետևի մուտքի մոտ :) (ժամը դեռ որոշված չի)

Վեր, բա որտեղի՞ց ենք վերցնելու հեծանիվներն ու ո՞ր ժամին

Cassiopeia
30.05.2015, 14:53
Վեր, բա որտեղի՞ց ենք վերցնելու հեծանիվներն ու ո՞ր ժամին

Լիլ, ասածս տեղից ենք հենց վերցնելու :) ժամը առավոտյան էլի, հենց շարժվելու լինենք։ Երևի 9.30-ի կողմերը։

keyboard
30.05.2015, 15:17
Լիլ, ասածս տեղից ենք հենց վերցնելու :) ժամը առավոտյան էլի, հենց շարժվելու լինենք։ Երևի 9.30-ի կողմերը։

Վեր, իսկ եթե երեկոյան վերցնեք հեծանիվները? որ առավոտյան տենց 8:00-8:30 շարժվենք:
Մեկա մոտիկ եք, երեկոյան էլ վարժանք կանեք կակռազ, առավոտ շուտ էլ կգնանք:
Վարդանի ասած տեղին համաձայն եմ: Կոմիտաս-Վաղարշյան Յունիբանկի մոտ:

Cassiopeia
30.05.2015, 15:22

Մերը հեծանիվ վերցնելու խնդիրը չի, մերը երեխուն մերոնց տուն տանելու խնդիրն ա։ Օրինակ էսօր Տրդատը մինչև 9.50 րոպե քնել ա։ Վաղը պիտի քնից շուտ հանեմ։

keyboard
30.05.2015, 15:23
Դե ուրեմ ժամը դուք ասեք, տեղը Կոմիտաս-Վաղարշյան, իսկ ժամը դուք ասեք։

Malu
30.05.2015, 15:52
հազար տարի չէի երևացել էս կողմերում ))

Malu
30.05.2015, 15:53
վայ քո, էս ինչ հին ավատար ու ստորագրություն ունեմ ))) Ամաչեցի նույնիսկ :D Բզբզամ, մաքրեմ սաղ (եթե գտնեմ տեղերը )

Cassiopeia
30.05.2015, 19:20
Մենք 9.30 բուսաբանականից կշարժվենք:

boooooooom
30.05.2015, 19:24
Մենք 9.30 բուսաբանականից կշարժվենք:

Ենթադրում եմ, որ կես ժամը ձեզ բավարար կլինի հանգիստ, առանց շտապելու, անվտանգ ձևով Կոմ.-Վաղ. խաչմերուկ հասնելու համար։ Ուստի առաջարկում եմ 10:00-ին հավաքվենք վերոնշյալ խաչմերուկում։

Աթեիստ
30.05.2015, 21:51
Ես արդեն ամսից ավել ա սենց եմ կապում, ոչ թուլանում ա, ոչ քանդվում։
Խորհուրդ կտամ սովորեք ։)
http://s26.postimg.org/k7kmgfchl/image.jpg

keyboard
30.05.2015, 22:20
http://i.imgur.com/eF8SSkv.jpg

Առաջարկում եմ այս երթուղին, բարդությունը 3/5 կարծում եմ, գնալուց մի քիչ վերելքներ կան, բայց ճանապարհի 50 տոկոսը ու ավելին հաստատ վայրեջքներ են:
Ընդհանուր երկարությունը 45-50 կմ: Կենտրոն-Դավթաշեն-Զովունի-Քանաքեռավան-Մրգաշեն-Նոր Արռտամեդ-Նոր Հաճն-Վերին Պտղնի-Ավան-Կենտրոն:
Բավական կանաչներով հարուստ ճանապարհ ա, կտեսնենք Հաճնի օդանավակայանը, թռնող կուկուռուզնիկներ ու տենց շարունակ, մեքենաները քիչ են, ճանապարհը տեղ տեղ նեղանում է, բայց նորմալ է:
Մի խոսքով, եթե ուրիշ տարբերակ ու լավ առաջարկ չկա, քշեցինք:

Առավոտյան 20:00-ին, էէէ ինչ եմ ասում 22:00-ին Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում սպասում ենք բոլորիդ:
Մեր տնից ես մենակ եմ, տակ շտո ինձ հետներդ ուտելու բան կբերեք: :D
Քշում ենք նշված երթուղով, բլորիս անփորձանք երթևեկություն ու բարի գիշեր:
Մչև վաղը:

Cassiopeia
30.05.2015, 22:34

Դու կարաս գաս բուսաբանական ու մեզ միանաս: Համ ավտոդ կանգնացնելու խնդիր չի առաջանա, համ էլ երկար կքշես :դդ

Հ.գ. Կանաչ բուդկա-մոսկվիչներից հեռու :դ

keyboard
30.05.2015, 22:36
Տեսնենք, տեսնենք միտք ես ասըմ բայց ;)

Cassiopeia
31.05.2015, 09:00
Գնացինք :)
Գնացողներիս բարի ճանապարհ, չեկողներին էլ՝ սպասեք ջիջիլ նկարների :)

boooooooom
31.05.2015, 19:54
Իսկ մենք էսօրվա չափաբաժինը տժժժցրինք: Էն, որ սենց կամպանիով թեկուզ աշխարհի ծերը արժե քշել: Նոր քշողները պիտի որ տուտուզի ցավեր ունենան, մանավանդ բարակ ներքնաշոր նախընտրողները. ինձ հեծանվային գուբկով շորտս փրկեց:Մի քիչ էլ արևահարվեցինք, բայց ոչինչ: Մի հատ բարի պապիկ էլ թողեց, որ իրա այգում ծառերի հովին ուտենք, խմենք,հանգստանանք: Ու վայելեցինք Նոր Հաճնի կամուրջը, իր ամբողջ բարձրությամբ /ասում են աշխարհում 2-րդն է/

Առանձին ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ keyboard-ին, Էս ամենը նախաձեռնելու համար, և մնացած մասնակիցներին հաճելի ընկերակցության ու կայֆ օրվա համար:

Հ.գ. Մալուն գծած ֆիգուռ ուներ :oy

Cassiopeia
31.05.2015, 20:13
Առանձին ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ keyboard-ին, Էս ամենը նախաձեռնելու համար, և մնացած մասնակիցներին հաճելի ընկերակցության ու կայֆ օրվա համար:

Ես էլ մինչև շնորհակալություն հայտնելը քֆրտեմ.
մեզ՝ նորեկներիս էս ուր էր տարել :D երևի 5կմ-ը քայլել ենք :D
Նկարները շատ շուտով։

Malu
31.05.2015, 21:33
Նախ շնորհակալ եմ ինձ հիշելու ու հրավիրելու համար Վեռայից :kiss
Երկրորդ ուրախ էի ծանոթանալ հնաբնակ ակումբցիների հետ, որոնց հետ ժամանակին հնարավություն չեմ ունեցել ծանոթանալ :)
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վարդանին, որ ինձ մենակ չէր թողնում, ճիշտ խորհուրդներ էր տալիս, ու հարկ եղած ժամանակ օգնում: Բայց չեմ կարող չնշել նաև Հովոյին, ով նույնպես ինձ մի փոքր տեղ բռթել ա )))) Համ էլ շատ հումորով ու ուրախ տղա է :)
Մյուս շնորհակալությունս էլ Մելինեին է ուղղված, ում հենց սկզբից նեղություն տվեցի, ու իմ թեթև պայուսակը դրեցի իր առանց այդ էլ ոչ թեթև ուսապարկի մեջ ((
Մեծ սիրով բոլորիդ հետ նորից ճամփա կգնամ, բայց եկեք հաջորդ անգամ մի քիչ ավելի թեթև մարշրուտ ընտրեք ))) Չնայած որ որպես նորեկ կարծում եմ ինձ վատ չեմ դրսևորել ու գրեթե չեմ քայլել :)

Հ.Գ Ոնց որ Օսկարի ճառ ասեի )))
Հ.Հ.Գ. Վարդան, վերջին տողով ամաչեցրիր տնաշեն :oy

Cassiopeia
31.05.2015, 22:36
Նա ճախրել գիտի :)

http://www.youtube.com/watch?v=V0YEcSb7XdU

Հ.գ. Նկարները մնաց վաղը :)

keyboard
01.06.2015, 08:41
Բադ ըլնեմ արա, ուտեմ սաղիդ։

keyboard
01.06.2015, 10:25
Նախ շնորհակալ եմ ինձ հիշելու ու հրավիրելու համար Վեռայից :kiss
Երկրորդ ուրախ էի ծանոթանալ հնաբնակ ակումբցիների հետ, որոնց հետ ժամանակին հնարավություն չեմ ունեցել ծանոթանալ :)
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վարդանին, որ ինձ մենակ չէր թողնում, ճիշտ խորհուրդներ էր տալիս, ու հարկ եղած ժամանակ օգնում: Բայց չեմ կարող չնշել նաև Հովոյին, ով նույնպես ինձ մի փոքր տեղ բռթել ա )))) Համ էլ շատ հումորով ու ուրախ տղա է :)
Մյուս շնորհակալությունս էլ Մելինեին է ուղղված, ում հենց սկզբից նեղություն տվեցի, ու իմ թեթև պայուսակը դրեցի իր առանց այդ էլ ոչ թեթև ուսապարկի մեջ ((
Մեծ սիրով բոլորիդ հետ նորից ճամփա կգնամ, բայց եկեք հաջորդ անգամ մի քիչ ավելի թեթև մարշրուտ ընտրեք ))) Չնայած որ որպես նորեկ կարծում եմ ինձ վատ չեմ դրսևորել ու գրեթե չեմ քայլել :)

Հ.Գ Ոնց որ Օսկարի ճառ ասեի )))
Հ.Հ.Գ. Վարդան, վերջին տողով ամաչեցրիր տնաշեն :oy
Էդ ուրեմ Վերային :կիսս, մեզ էլ :) սրանից հա՞, լա՜վ, լա՜վ, հլը ճամփա ունենք անցնելու ;)

Cassiopeia
01.06.2015, 11:53
Էդ ուրեմ Վերային :կիսս, մեզ էլ :) սրանից հա՞, լա՜վ, լա՜վ, հլը ճամփա ունենք անցնելու ;)

Վերային 1000 տարիա ա ճանաչում ա, իսկ դու՝ երեկ մեկ-էսօր երկու, պաչիկ ես ուզո՞ւմ :P

Malu
01.06.2015, 11:56
Էդ ուրեմ Վերային :կիսս, մեզ էլ :) սրանից հա՞, լա՜վ, լա՜վ, հլը ճամփա ունենք անցնելու ;)

Առաջի օրով ինձ համեստ եմ պահել: Հո բոլորիդ չէի պաչպչելու, էն ել քրտնած :P

Malu
01.06.2015, 12:00
Հ.գ. Նկարները մնաց վաղը :)

ՍպասԸմ ենք ))

keyboard
01.06.2015, 12:19
Առաջի օրով ինձ համեստ եմ պահել: Հո բոլորիդ չէի պաչպչելու, էն ել քրտնած :P
Կռուտիտլար բիշիշյորԸմ :D

keyboard
01.06.2015, 12:20
Վերային 1000 տարիա ա ճանաչում ա, իսկ դու՝ երեկ մեկ-էսօր երկու, պաչիկ ես ուզո՞ւմ :P
Հա,ձեզ ըլնի, չեմ ուզում, ես քրտնած էի, տակծիշնի չասիք, որ զզվԸմ եք :D

Malu
01.06.2015, 13:13
Հա,ձեզ ըլնի, չեմ ուզում, ես քրտնած էի, տակծիշնի չասիք, որ զզվԸմ եք :D

Կարևորը դու ջոկող տղա ես :B

Աթեիստ
01.06.2015, 13:14
Երկու նկար ես դնեմ։

Տենց էլ չհասկացա, թե էս «Նյու»-ն ինչ լեզվով ա։)
http://s26.postimg.org/eh8orapkp/20150531_154413.jpg

Էս Օխ-Խայի յաբաբից ուզեցի, բայց տեղը հարմար չէր։
http://s26.postimg.org/l8z3u5ek9/20150531_155529.jpg

Հ.Գ.
Նկատեմ, որ «Նյու» ֆիրմայում գիտեն հայկական ու ռուսական չակերտների տարբերության մասին։ Գովելի է։

Cassiopeia
01.06.2015, 15:35
:)

https://www.youtube.com/watch?v=dwQKpVYXC_Y

Cassiopeia
01.06.2015, 16:47
Նկարներն այստեղ (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2512496&viewfull=1#post2512496)

Cassiopeia
01.06.2015, 18:57
Հունիսի 28-ի արշավի ֆեյսբուքյան հրավերքը :)

https://www.facebook.com/events/986717948025225/

StrangeLittleGirl
01.06.2015, 19:02
Հունիսի 28-ի արշավի ֆեյսբուքյան հրավերքը :)

https://www.facebook.com/events/986717948025225/
Դզե՜ց, փաստորեն լավ պաշտոնական ա :)) ֆբս բլոկ ա արած, իրիկունը ըթենդինգ կտամ

Ռուֆուս
01.06.2015, 19:26
Երկու նկար ես դնեմ։

Տենց էլ չհասկացա, թե էս «Նյու»-ն ինչ լեզվով ա։)
Հ.Գ.
Նկատեմ, որ «Նյու» ֆիրմայում գիտեն հայկական ու ռուսական չակերտների տարբերության մասին։ Գովելի է։

Էդ Նյուի ցուցանակից մի հատ էլ Աշտարակի տռասի վրա կա ու ամեն անգամ երբ էդ Custom(S) Terminal-y տեսնում եմ առանց S-ի ինֆարկտ եմ ստանում: Ի դեպ էդքան էլ լավ չգիտեն չակերտների տարբերությունը, որովհետև ռուսերենում էլ ա ֆրանսիական (այսինքն հայկական) չակերտ օգտագործվում: (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D0%B2%D1%8B%D1%87%D0%BA%D0%B8)

Աթեիստ
02.06.2015, 01:37
Նոր աչքովդ ընկավ, բոլորդ կարդացեք, շատ պետքական հոդված ա։

http://kotovski.net/bol-v-kolenyah-pri-ezde-na-velosipede-kak-predotvratit/

Աթեիստ
02.06.2015, 10:43
Ոչինչ չեմ ակնարկում ։)

http://neurod.ru/news/61329

StrangeLittleGirl
02.06.2015, 13:35
Ոչինչ չեմ ակնարկում ։)

http://neurod.ru/news/61329
:D

Աման-աման, ես անկեղծ ասած մտածում էի՝ յուբկայով գամ:

Աթեիստ
02.06.2015, 13:41
:D

Աման-աման, ես անկեղծ ասած մտածում էի՝ յուբկայով գամ:

Ե՞վ, հոդվածից հետո որոշեցիր էդ էլ չհագնե՞լ :D

Էդ դեպքում վայթե մենակ աղջիկներով քշեք, տղերքիս սաղիս կհավաքեն, կտանեն քաղմաս :D

Հ.Գ.
Էլի սեքսիզմի անուն չտաս. հասարակ ֆիզիոլոգիա :D

StrangeLittleGirl
02.06.2015, 13:43
Ոչինչ չեմ ակնարկում ։)

http://neurod.ru/news/61329

Ե՞վ, հոդվածից հետո որոշեցիր էդ էլ չհագնե՞լ :D

Էդ դեպքում վայթե մենակ աղջիկներով քշեք, տղերքիս սաղիս կհավաքեն, կտանեն քաղմաս :D

Հ.Գ.
Էլի սեքսիզմի անուն չտաս. հասարակ ֆիզիոլոգիա :D
Չէ, կհագնեմ: Ես նամուսով հայ աղջիկ եմ :))
Ահա, աղջկերքին էլ կվառեն :D

insider
02.06.2015, 19:47
Ոչինչ չեմ ակնարկում ։)

http://neurod.ru/news/61329

Էդ խեղճ տղուն ասենք տեսել, որակազրկել են, բա աղջիկների՞ն ...:oy Անարդար ա, բա ու՞ր մնաց գենդերային հավասարությունը:

keyboard
03.06.2015, 08:25
Ոչինչ չեմ ակնարկում ։)

http://neurod.ru/news/61329

2010-ին Ամստերդամում ականատես եղա նման արշավի, ուղղակի չհասցրի նկարեմ, որտև շոկը ավելի մեծ էր, քան ֆայմը :D
Ես կողմ եմ սենց արշավին, էս կիրակի սենց ենք քշում :D

Cassiopeia
03.06.2015, 16:07
Ես կողմ եմ սենց արշավին, էս կիրակի սենց ենք քշում :D

Էս կիրակի, քանի որ չեմ կարող գալ ու անմահացնե՞լ էդ վիճակներդ :P

keyboard
03.06.2015, 16:09
Վեր ջան, արշավից կգանք, քեզ հարմար տեղ կասես, կմոտենանք կնկարես, մի նեղվի։

keyboard
04.06.2015, 19:42
Կիրակի քշող կա?
Ցանկացած երթուղով:

boooooooom
05.06.2015, 00:54
Կիրակի քշող կա?
Ցանկացած երթուղով:

2 ուղղություն կա` որձերով` Մեղրաձորի չռիկ, կամ խառը` Մխչյան թութ ծամելու

Աթեիստ
05.06.2015, 00:55
2 ուղղություն կա` որձերով` Մեղրաձորի չռիկ, կամ խառը` Մխչյան թութ ծամելու

Ես կարող ա (մի քիչ շանս կա) միանամ Էմիլենց՝ Մեղրաձորի կողմ (թթից զզվում եմ)։